Գլուխ 104

Ինձնից դուրս բոլոր մարդիկ, իրադարձությունները և բաները կանցնեն ու կվերածվեն ոչնչի, մինչդեռ Իմ մեջ գտնվող բոլոր մարդիկ, իրադարձությունները և բաները Ինձնից կստանան ամեն ինչ ու Ինձ հետ կմտնեն փառքի մեջ, կմտնեն Իմ Սիոն լեռը, կմտնեն Իմ բնակատեղն ու հավիտյան կհամագոյակցեն Ինձ հետ։ Ես ստեղծեցի բոլոր բաները սկզբում և կավարտեմ Իմ գործը վերջում։ Ես նաև կգոյատևեմ ու զորություն կկիրառեմ որպես Թագավոր հավիտյան։ Միջանկյալ ժամանակահատվածում Ես նաև առաջնորդում և ղեկավարում եմ ողջ տիեզերքը։ Ոչ ոք չի կարող խլել Իմ իշխանությունը, քանի Ես Ինքը՝ միակ Աստված եմ։ Ավելին՝ Ես ունեմ Իմ իշխանությունն Իմ անդրանիկ որդիներին փոխանցելու զորությունը, որպեսզի նրանք թագավորեն Ինձ հետ։ Այս բաները հավիտյան գոյություն կունենան և երբեք չեն կարող փոխվել։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ (Որտեղ էլ քննարկում եմ Իմ կառավարչական հրամանագրի մասին, Ես նկատի ունեմ այն, ինչ տեղի է ունենում Իմ թագավորությունում, և ինչը հավիտյան գոյություն կունենա ու երբեք չի կարող փոխվել)։ Յուրաքանչյուր ոք պետք է ամբողջ սրտով համոզված լինի և պետք է տեսնի Իմ մեծ զորությունը նրանց մեջ, ում սիրում եմ։ Ոչ ոք չի կարող անպատվություն բերել Իմ անվան. ով անի դա, պետք է կորչի՛ այստեղից։ Բանն այն չէ, թե Ես անգութ եմ, այլ այն, որ դու անարդար ես։ Եթե խախտես Իմ պատիժը, Ես գործ կունենամ քեզ հետ և այնպես կանեմ, որ կործանվես հավիտինեբար։ (Իհարկե, այս ամենն ուղղված է այն մարդկանց, որոնք Իմ անդրանիկ որդիները չեն)։ Նման աղբը ցանկալի չէ Իմ տանը, ուստի շտապի՛ր և կորի՛ր այստեղից։ Մի՛ հապաղիր ոչ մի րոպե կամ նույնիսկ մի վայրկյան։ Պետք է անես այն, ինչ Ես ասում եմ, այլապես մի խոսքով կոչնչացնեմ քեզ։ Տեսնենք՝ արդյոք դեռ տատանվում ես, արդյոք դեռ նենգ ես։ Իմ առաջ անհեթեթություններ ես խոսում և հենց Իմ երեսին ստում։ Շտապի՛ր ու հեռացի՛ր։ Այդպիսի բաների համար Իմ ունեցած ժամանակը սահմանափակ է։ (Երբ գա ծառայություն մատուցելու ժամանակը, այս մարդիկ ծառայություն կմատուցեն, իսկ երբ գա հեռանալու ժամանակը, նրանք կհեռանան։ Ես անում եմ բաներն իմաստությամբ՝ երբեք ոչ մի րոպե կամ նույնիսկ վայրկյան չլինելով ժամանակից շուտ կամ ուշ. երբեք ոչ մի նվազագույն շեղում։ Իմ բոլոր գործողություններն արդար են ու լիովին ճշգրիտ)։ Սակայն, երբ բանը հասնում է Իմ անդրանիկ որդիներին, Ես անսահման հանդուրժող եմ, և Իմ սերը ձեր հանդեպ հավերժական է, ինչը ձեզ հնարավորություն է տալիս Ինձ հետ հավիտյան վայելելու բարի օրհնություններ և ապրելու հավերժորեն։ Միևնույն ժամանակ ձեր ոտքը քարին չի առնի, կամ ստիպված չեք լինի ենթարկվել Իմ դատաստանին։ (Սա վերաբերում է այն ժամանակին, երբ սկսում եք վայելել օրհնությունները)։ Սա այն անսահման օրհնությունն ու խոստումն է, որ Ես տվեցի Իմ անդրանիկ որդիներին, երբ ստեղծեցի աշխարհը։ Դրանում պետք է տեսնեք Իմ արդարությունը. Ես սիրում եմ նրանց, ում նախասահմանել եմ, և ատում եմ նրանց, ում լքել և դուրս եմ թողել հավիտյանս հավիտենից։

Որպես Իմ անդրանիկ որդիներ՝ բոլորդ պետք է կառչեք ձեր սեփական պարտավորություններից և հաստատուն մնաք ձեր դիրքերում։ Եղե՛ք առաջին հասունացած պտուղները, որոնք հափշտակվում են Իմ առաջ, և ընդունե՛ք Իմ անձնական ստուգումը, որպեսզի կարողանաք կյանքով արտահայտել Իմ փառավոր պատկերը, և որպեսզի Իմ փառքի լույսը կարողանա շողալ ձեր դեմքերից, որպեսզի Իմ արտահայտումները կարողանան հռչակվել ձեր բերաններով, որպեսզի Իմ թագավորությունը կարողանա կառավարվել ձեր կողմից, և որպեսզի Իմ ժողովուրդը կարողանա ղեկավարվել ձեր կողմից։ Այստեղ Ես նշում եմ «առաջին հասունացած պտուղներ», ինչպես նաև այնպիսի եզրույթներ, ինչպիսին է «հափշտակվել»-ը։ Ի՞նչ են «առաջին հասունացած պտուղները». ըստ իրենց պատկերացումների՝ մարդիկ դրանք համարում են հափշտակված մարդկանց առաջին խումբը կամ հաղթողները կամ մարդիկ, որոնք անդրանիկ որդիներ են։ Սրանք բոլորը մոլորություններ են և Իմ խոսքերի սխալ մեկնաբանություններ։ Առաջին հասունացած պտուղներն այն մարդիկ են, որոնք հայտնություն են ստացել Ինձնից, և որոնց իշխանություն է տրվել Իմ կողմից։ «Առաջին հասունացած» բառերը վերաբերում են Իմ տիրապետության տակ լինելուն և Իմ կողմից նախասահմանված ու ընտրված լինելուն։ «Առաջին հասունացած» չի նշանակում «առաջինը ըստ հերթի»։ «Առաջին հասունացած պտուղները» նյութական բաներ չեն, որոնք տեսանելի են մարդկային աչքերով։ Այսպես կոչված «պտուղները» վերաբերում են բուրմունք արձակող բաներին (սա խորհրդանշական իմաստ է), այսինքն՝ այն վերաբերում է մարդկանց, որոնք կարող են կյանքով արտահայտել Ինձ, դրսևորել Ինձ և ապրել Ինձ հետ հավիտյան։ Երբ Ես խոսում եմ «պտուղների» մասին, նկատի ունեմ Իմ բոլոր որդիներին ու մարդկանց, մինչդեռ «առաջին հասունացած պտուղները» վերաբերում են անդրանիկ որդիներին, որոնք պետք է Ինձ հետ միասին զորություն կիրառեն։ Հետևաբար «առաջին հասունացածը» պետք է բացատրվի որպես իշխանություն կրող. սա է դրա ճշմարիտ իմաստը։ «Հափշտակվելը» չի նշանակում ցածր տեղից տարվել բարձր տեղ, ինչպես մարդիկ գուցե պատկերացնում են. դա հսկայական թյուրըմբռնում է։ «Հափշտակվելը» վերաբերում է Իմ նախասահմանմանը և ապա` ընտրությանը։ Այն ուղղված է բոլոր նրանց, ում Ես նախասահմանել և ընտրել եմ։ Բոլոր նրանք, ովքեր հափշտակվում են, այն մարդիկ են, որոնք ձեռք են բերել անդրանիկ որդիների կամ որդիների կարգավիճակը, կամ որոնք Աստծու մարդիկ են։ Սա առավելագույնս անհամատեղելի է մարդկանց պատկերացումների հետ։ Նրանք, ովքեր ապագայում բաժին կունենան Իմ տանը, բոլորն այն մարդիկ են, որոնք հափշտակվում են Իմ առաջ։ Սա բացարձակապես ճշմարիտ է, երբեք չփոխվող և անհերքելի։ Սա հակահարված է Սատանային։ Յուրաքանչյուր ոք, ում Ես նախասահմանել եմ, կհափշտակվի Իմ առաջ։

Ինչպե՞ս բացատրել «սուրբ փողը»։ Ո՞րն է ձեր հասկացողությունը սրա մասին։ Ինչո՞ւ է ասվում, որ այն սուրբ է և որ արդեն հնչել է։ Սա պետք է բացատրվի Իմ գործի քայլերից և հասկացվի այն մեթոդից, որով Ես աշխատում եմ։ Այն ժամանակը, երբ Իմ դատաստանը հրապարակավ հայտարարվում է, վերաբերում է այն ժամանակին, երբ Իմ բնույթը բացահայտվում է բյուր ազգերին և ժողովուրդներին։ Դա այն ժամանակն է, երբ հնչում է սուրբ փողը։ Այսինքն՝ Ես հաճախ եմ ասում, որ Իմ բնույթը սուրբ է և վիրավորանք չհանդուրժող, ահա թե ինչու է «սուրբ» բառն օգտագործվում «փողը» նկարագրելու համար։ Սրանից ակնհայտ է դառնում, որ «փողը» վերաբերում է Իմ բնույթին և ներկայացնում այն, ինչ Ես ունեմ և Ինքս եմ։ Կարելի է նաև ասել, որ Իմ դատաստանն ընթացքի մեջ է ամեն օր, Իմ ցասումն արձակվում է ամեն օր, և Իմ անեծքն ամեն օր հասնում է յուրաքանչյուր բանի, որ չի համապատասխանում Իմ բնույթին։ Ապա կարելի է ասել Իմ դատաստանի սկսվելու ժամանակն այն ժամանակն է, երբ հնչում է սուրբ փողը, և այն շարունակում է հնչել ամեն օր՝ առանց մի պահ կանգ առնելու և առանց նույնիսկ մեկ րոպե կամ վայրկյան դադարելու։ Այսուհետ սուրբ փողը կհնչի ավելի ու ավելի բարձր՝ մեծ աղետների աստիճանական գալստյանը զուգահեռ։ Այլ կերպ ասած՝ Իմ արդար դատաստանի բացահայտմանը զուգընթաց՝ Իմ բնույթն ավելի ու ավելի հրապարակային կդառնա, և այն, ինչ Ես ունեմ և Ինքս եմ, ավելի ու ավելի կավելացվի Իմ անդրանիկ որդիների մեջ։ Այսպես Ես կաշխատեմ ապագայում. մի կողմից` նեցուկը լինելով ու փրկելով նրանց, ում Ես սիրում եմ, իսկ մյուս կողմից՝ օգտագործելով Իմ խոսքերը՝ բացահայտելու բոլոր նրանց, որոնցից գարշում եմ։ Հիշե՛ք. սա է Իմ գործի մեթոդը, Իմ գործի քայլերը, ինչը բացարձակապես ճշմարիտ է։ Ես ծրագրել եմ սա արարչագործությունից ի վեր, և ոչ ոք չի կարող փոխել այն։

Իմ խոսքերում դեռևս կան շատ հատվածներ, որոնք մարդկանց համար դժվարհասկանալի են, ուստի Ես է՛լ ավելի եմ բարելավել այն ձևը, որով խոսում եմ, և այն մեթոդները, որոնցով բացահայտում եմ խորհուրդները։ Այսինքն՝ այն ձևը, որով Ես խոսում եմ, փոխվում և բարելավվում է ամեն օր՝ ամենօրյա նոր ձևերով ու մեթոդներով։ Սրանք Իմ գործի քայլերն են, և ոչ ոք չի կարող փոխել դրանք։ Մարդիկ կարող են միայն խոսել ու գործել ըստ այն բանի, ինչ Ես ասում եմ։ Սա բացարձակապես ճշմարտությունն է։ Ես համապատասխան կարգավորումներ եմ արել և՛ Իմ անձի, և՛ Իմ մսեղիի մեջ։ Իմ մարդկայնության յուրաքանչյուր գործողության և արարքի մեջ ի հայտ է գալիս Իմ աստվածայնության իմաստության մի տեսանկյուն։ (Քանի որ մարդկությունը բացարձակապես ոչ մի իմաստություն չունի, ասելը, որ անդրանիկ որդիներն ունեն Իմ իմաստությունը, վերաբերում է այն փաստին, որ նրանք ունեն Իմ սուրբ բնույթն իրենց մեջ)։ Երբ անդրանիկ որդիները հիմար բաներ են անում, դա այն պատճառով է, որ դեռևս մարդկային տարրեր ունեք ձեր մեջ։ Հետևաբար պետք է ազատվեք նման մարդկային հիմարությունից և անեք այն, ինչ Ես սիրում եմ, և մերժեք այն, ինչից Ես գարշում եմ։ Յուրաքանչյուր ոք, ով գալիս է Ինձնից, պետք է վերադառնա՝ լինելու Իմ մեջ, և յուրաքանչյուր ոք, ով ծնվել է Ինձնից, պետք է վերադառնա՝ լինելու Իմ փառքի մեջ։ Նրանք, ում Ես ատում եմ, պետք է մեկ առ մեկ լքվեն ու կտրվեն Ինձնից։ Սրանք Իմ գործի քայլերն են. սա Իմ տնօրինումն է, և սա Իմ վեցհազարամյա արարչագործության ծրագիրն է։ Նրանք, ում Ես լքում եմ, պետք է բոլորը ենթարկվեն ու հնազանդորեն հեռանան Ինձնից։ Նրանք, ում Ես սիրում եմ, պետք է բոլորը, այն օրհնությունների շնորհիվ, որոնք Ես շնորհել եմ նրանց, գովաբանեն Ինձ, որպեսզի Իմ անունը դառնա է՛լ ավելի անհամեմատելիորեն փառավոր, և որպեսզի փառավոր լույս ավելացվի Իմ փառավոր դեմքին, որպեսզի նրանք կարողանան Իմ փառքի մեջ լի լինել Իմ իմաստությամբ և է՛լ ավելի փառավորեն Իմ անունն Իմ փառավոր լույսի մեջ։

Նախորդը.  Գլուխ 103

Հաջորդը.  Գլուխ 109

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger