Գլուխ 105

Իմ խոսքերի հիմքում ընկած սկզբունքների ու Իմ գործելակերպի պատճառով մարդիկ ուրանում են Ինձ․ սա է Իմ այսքան երկար խոսելու նպատակը (սա ուղղված է մեծ կարմիր վիշապի բոլոր զավակներին)։ Սա Իմ գործի իմաստուն մեթոդն է․ սա Իմ դատաստանն է մեծ կարմիր վիշապի նկատմամբ։ Սա Իմ ռազմավարությունն է, և ոչ մի մարդ չի կարող լիովին հասկանալ այն։ Յուրաքանչյուր շրջադարձային կետում՝ այսինքն՝ Իմ տնօրինման ծրագրի յուրաքանչյուր անցումային փուլում, որոշ մարդիկ պետք է դուրս թողնվեն․ նրանք դուրս են թողնվում Իմ գործի հաջորդականության համաձայն։ Սա, և միայն սա է այն ճանապարհը, որով գործում է Իմ ողջ տնօրինման ծրագիրը։ Այն բանից հետո, երբ մեկ առ մեկ դուրս եմ նետել այն մարդկանց, որոնց ցանկանում եմ դուրս թողնել, սկսում եմ Իմ գործի հաջորդ քայլը։ Սակայն սա վերջնական դուրս թողնելն է (և սա նշանակում է Չինաստանի եկեղեցիների ներսում), և սա նաև այն ժամանակն է, երբ աշխարհի արարումից ի վեր անցումային փուլի ընթացքում ամենամեծ թվով մարդիկ դուրս թողնված կլինեն։ Դարերի ընթացքում ամեն անգամ, երբ մարդիկ դուրս են թողնվել, մի մասը մնացել է՝ հետագա գործի համար ծառայություն մատուցելու նպատակով։ Սակայն այս անգամը նման չէ նախորդ անգամներին․ այն մաքուր է ու արդյունավետ։ Սա բոլոր անգամներից ամենախիստն ու ամենահամապարփակն է։ Թեև մարդկանց մեծ մասն Իմ խոսքերը կարդալուց հետո փորձում է վանել կասկածն իրենց մտքից, ի վերջո չեն կարողանում հաղթահարել այն և վերջում տապալվում են իրենց պայքարում։ Սա նրանք չեն որոշում, քանզի նրանք, ում նախասահմանել եմ, չեն կարող փախչել, իսկ նրանց, ում չեմ նախասահմանել, պարզապես չեմ կարող որևէ կերպ արժևորել։ Մարդիկ, որոնց սիրում եմ, պետք է լինեն նրանք, ում բարեհաճությամբ եմ վերաբերվում․ հակառակ դեպքում ոչ մի մարդ չի կարող ազատորեն դուրս գալ ու մտնել Իմ թագավորություն։ Սա Իմ երկաթե գավազանն է, և միայն սա է Իմ կառավարչական հրամանագրերն իրագործելու զորեղ վկայությունն ու լիակատար դրսևորումը։ Սա պարզապես ներքին մղումով իրագործելի բան չէ։ Ինչո՞ւ եմ ասել, որ Սատանան արդեն անզոր ընկել է։ Սկզբում այն ուժ ուներ, բայց այն Իմ ձեռքերում է․ եթե պահանջեմ, որ պառկի, պետք է պառկի, իսկ եթե պահանջեմ, որ վեր կենա՝ Ինձ ծառայություն մատուցելու, պետք է վեր կենա ու ծառայություն մատուցի Ինձ, ու դա անի լավ։ Այնպես չէ, որ Սատանան հոժարակամ է անում սա․ բանն այն է, որ Իմ երկաթե գավազանն է իշխում Սատանային, և միայն այս կերպ է այն լիովին համոզվում։ Իմ կառավարչական հրամանագրերն են ղեկավարում այն, և Ես ունեմ Իմ մեծ զորությունը, ուստի Սատանան չի կարող լիովին չհամոզվել․ այն պետք է հեզությամբ հնազանդվի ու ոտնատակ արվի Իմ պատվանդանի տակ։ Անցյալում, երբ ծառայություն էր մատուցում Իմ որդիներին, Սատանան ծայրաստիճան հանդուգն էր ու կամայականորեն ճնշում էր նրանց՝ հուսալով դրանով իսկ նսեմացնել Ինձ, և պնդելով, թե անկարող եմ։ Ինչքա՜ն կույր ես։ Մահու չափ ոտնատակ կանեմ քեզ։ Տեսնենք՝ նորից կցուցադրե՞ս այդ սանձարձակ ամբարտավանությունը։ Տեսնենք՝ կհամարձակվե՞ս նորից սառնությամբ նայել Իմ որդիներին։ Որքան ավելի ազնիվ են մարդիկ, և որքան շատ են լսում Իմ խոսքերն ու հնազանդվում Ինձ, այնքան ավելի շատ ես ճնշում և մեկուսացնում նրանց (այստեղ նկատի ունեմ քո հանցակիցներին հավաքելը՝ խմբավորում ստեղծելու համար)։ Այժմ քո սանձարձակ ամբարտավանության օրերն ավարտված են, և քայլ առ քայլ հաշվեհարդար եմ տեսնում քեզ հետ․ թույլ չեմ տա, որ անպատիժ մնաս քո արածի նույնիսկ մի չնչին մասի համար։ Այժմ դու՝ Սատանան չես, որ վերցրել է իշխանությունը․ այլ Ե՛ս եմ ետ վերցրել այդ իշխանությունը, ու եկել է Իմ որդիներին կանչելու ժամանակը, որ հաշիվ մաքրեն քեզ հետ։ Պետք է հնազանդ լինես ու անգամ նվազագույն չափով չդիմակայես։ Որքան էլ խելոք պահած լինես քեզ Իմ առաջ անցյալում, դա այսօր քեզ չի օգնի։ Եթե նրանցից մեկը չես, ում սիրում եմ, ապա չեմ ուզում քեզ։ Մեկով ավելին անընդունելի է․ դա պետք է լինի այն թիվը, որը նախասահմանել եմ, իսկ դրանից մեկով պակասն է՛լ ավելի վատ է։ Սատանա՛, խաթարող մի՛ եղիր։ Մի՞թե հնարավոր է, որ Իմ սեփական սրտում հստակ չիմանամ, թե ում եմ սիրում և ում եմ ատում։ Մի՞թե կարիք ունեմ, որ դու հիշեցնես Ինձ։ Մի՞թե Սատանան կարող էր ծնունդ տալ Իմ որդիներին։ Բոլորն անհեթե՛թ են։ Բոլորը թշվա՛ռ են։ Հիմնովին ու ամբողջությամբ դեն կնետեմ բոլորին։ Նույնիսկ մեկը հարկավոր չէ․ բոլորը պետք է դուրս կորչեն։ Վեցհազարամյա տնօրինման ծրագիրն ավարտված է, Իմ գործն արված է, և Ես պետք է ազատվե'մ գազանների ու անասունների այս հորդայից։

Նրանք, ովքեր հավատում են Իմ խոսքերին ու կիրարկում են դրանք, պետք է լինեն նրանք, ում սիրում եմ․ չեմ լքի նրանցից ոչ մեկին ու ոչ մեկին բաց չեմ թողնի։ Ուստի նրանք, ովքեր անդրանիկ որդիներն են, կարիք չունեն մշտապես անհանգստանալու։ Քանզի այն շնորհված է Իմ կողմից, ոչ ոք չի կարող խլել այն, և անպայման կշնորհեմ այն նրանց, ում օրհնում եմ։ Նրանց, ում արժանի եմ համարում (աշխարհի արարումից առաջ), օրհնում եմ (այսօր)։ Սա է այն ճանապարհը, որով գործում եմ, ու սա նաև Իմ կառավարչական հրամանագրերի յուրաքանչյուր կետի հիմքում ընկած գլխավոր սկզբունքն է, և ոչ ոք չպետք է փոխի այն․ ոչ մի ավել բառ չի կարող ավելացվել, ոչ էլ մի նախադասություն, և նույնիսկ ոչ մի բառ կամ նախադասություն չի կարող բաց թողնվել։ Անցյալում հաճախ էի ասում, որ Իմ անձը հայտնվում է ձեզ։ Ուրեմն ի՞նչ է Իմ «անձը», և ինչպե՞ս է այն հայտնվում։ Արդյո՞ք սա պարզապես վերաբերում է Ինձ՝ որպես անձի։ Թե՞ դա պարզապես նշանակում է յուրաքանչյուր նախադասություն, որն ասում եմ։ Այս երկու ասպեկտները, թեև անհրաժեշտ են, միայն մի փոքր մաս են կազմում․ այսինքն՝ դրանք չեն կազմում Իմ անձի ամբողջական բացատրությունը։ Իմ անձը ներառում է Իմ մսեղավոր անձը, Իմ խոսքերը, ինչպես նաև Իմ գործերը, բայց ամենաճշգրիտ բացատրությունն այն է, որ Իմ անդրանիկ որդիներն ու Ես ենք Իմ անձը։ Այսինքն՝ հավաքական Քրիստոս-մարդկանց մի խումբ, որոնք որպես թագավորներ իշխում են և իշխանություն ունեն, Իմ անձն են։ Հետևաբար, անդրանիկ որդիներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է և Իմ անձի մի մասն է, և ուստի շեշտում եմ, որ մարդկանց թիվը չի կարող լինել ոչ մեկով ավելի (դրանով իսկ ամոթ բերելով Իմ անվանը), ոչ էլ, առավել ևս, մեկով պակաս (դրանով իսկ անկարող լինելով լիովին դրսևորել Ինձ)։ Ավելին՝ նորից ու նորից շեշտում եմ, որ անդրանիկ որդիներն Իմ ամենասիրելիներն են, Իմ գանձերն ու Իմ վեցհազարամյա տնօրինման ծրագրի բյուրեղացումը․ միայն նրանք կարող են մարմնավորել Իմ կատարյալ ու լիակատար դրսևորումը։ Ես Ինքս կարող եմ լինել Իմ անձի միայն լիակատար դրսևորումը․ միայն անդրանիկ որդիների հետ միասին կարելի է ասել, որ Ես Ինքս կատարյալ ու լիակատար դրսևորում եմ։ Այսպիսով, խիստ պահանջներ եմ դնում Իմ անդրանիկ որդիների առաջ՝ առանց որևէ բան անտեսելու, և նորից ու նորից տապալում ու սպանում եմ Իմ անդրանիկ որդիներից զատ բոլորին․ սա է իմ ասած ամեն ինչի արմատը, և իմ ասած ամեն ինչի վերջնական նպատակը։ Ավելին՝ բազմիցս շեշտում եմ, որ նրանք պետք է լինեն մարդիկ, որոնց արժանի եմ համարել, որոնց անձամբ ընտրել եմ աշխարհի արարումից ի վեր։ Ուրեմն ինչպե՞ս կարող է բացատրվել «հայտնվել» բառը։ Արդյոք դա այն ժամանակի մասի՞ն է, երբ մարդ մտնում է հոգևոր ոլորտ։ Մարդկանց մեծ մասը հավատում է, որ դա այն ժամանակն է, երբ Իմ մսեղավոր անձն օծվեց, կամ այն ժամանակը, երբ նրանք տեսան Իմ մսեղավոր անձը, բայց այս ամենը կեղծ է․ դա նույնիսկ մոտ չէ ճշմարտությանը։ «Հայտնվելը» իր սկզբնական իմաստով ամենևին էլ դժվար չէ հասկանալ, բայց այն Իմ իմաստով հասկանալը շատ ավելի դժվար է։ Կարելի է այսպես ասել․ երբ ստեղծեցի մարդկությունն ու Իմ որակը դրեցի մարդկանց այս խմբի մեջ, որոնց սիրում էի, մարդկանց այս խումբն Իմ անձն էր։ Այլ կերպ ասած՝ Իմ անձն արդեն հայտնվել էր այդ ժամանակ։ Այնպես չէ, որ Իմ անձը հայտնվեց այս անունն ընդունելուց հետո․ ավելի շուտ, այն հայտնվեց այն բանից հետո, երբ նախասահմանեցի մարդկանց այս խմբին, քանզի նրանք պարունակում էին Իմ որակը (նրանց բնությունը չի փոխվում, ու նրանք դեռևս Իմ անձի մի մասն են)։ Այսպիսով, Իմ անձը աշխարհի արարման ժամանակից մինչև մեր օրերը միշտ հայտնվել է։ Մարդկանց մեծ մասը հավատում է այն պատկերացմանը, թե Իմ մսեղավոր անձն Իմ անձն է, ինչը բացարձակապես այդպես չէ․ այդ գաղափարը պարզապես ծագում է նրանց մտքերում ու պատկերացումներում։ Եթե միայն Իմ մսեղավոր անձը լիներ Իմ անձը, ապա դա չէր կարող ամոթահար անել Սատանային։ Այն չէր կարող փառավորել Իմ անունը և իրականում հակառակ ազդեցություն կունենար՝ դրանով իսկ ամոթ բերելով Իմ անվան վրա, և կդառնար դարերի ընթացքում Սատանայի կողմից Իմ անվան վրա ամոթ բերելու նշան։ Ես իմաստուն Աստվածն Ինքն եմ և երբեք նման հիմար բան չէի անի։

Իմ գործը պետք է արդյունքներ տա, և, առավել ևս, Իմ խոսքի մեջ պետք է մեթոդ լինի․ Իմ բոլոր խոսքերն ու արտահայտումներն ասվում են Իմ Հոգու հետ, և Ես խոսում եմ համաձայն այն ամենի, ինչ անում է Իմ Հոգին։ Հետևաբար, բոլորը պետք է Իմ խոսքերի միջոցով զգան Իմ Հոգին, տեսնեն, թե ինչ է անում Իմ Հոգին, ու տեսնեն, թե կոնկրետ ինչ եմ Ես ուզում անել․ հիմնվելով Իմ խոսքերի վրա՝ նրանք պետք է տեսնեն այն մեթոդը, որով գործում եմ, ու տեսնեն, թե որոնք են Իմ ողջ տնօրինման ծրագրի սկզբունքները։ Ես դիտում եմ տիեզերքի ողջ պատկերը․ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իրադարձություն ու յուրաքանչյուր վայր Իմ ափի մեջ են։ Չկա ոչ ոք, ով կհամարձակվի դեմ գնալ Իմ ծրագրին․ բոլորն առաջ են ընթանում քայլ առ քայլ Իմ նշած հերթականությամբ։ Սա Իմ մեծ զորությունն է․ այստեղ է կայանում Իմ՝ ողջ ծրագիրը տնօրինելու իմաստությունը։ Ոչ ոք չի կարող լիովին հասկանալ կամ հստակ խոսել․ ամենն արվում է անձամբ Իմ կողմից և վերահսկվում է միայն Իմ կողմից։

Նախորդը.  Գլուխ 104

Հաջորդը.  Գլուխ 106

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger