Գլուխ 111
Բյուրավոր ազգերն անշուշտ կօրհնվեն Քո պատճառով, բյուրավոր մարդիկ Քո պատճառով ցնծությամբ կողջունեն ու կգովաբանեն Ինձ։ Իմ թագավորությունը կծաղկի ու կբարգավաճի և հավիտյան կմնա։ Ոչ ոքի չի թույլատրվի ոտնահարել այն, և ոչ մի Ինձ հետ անհամատեղելի բանի չի թույլատրվի գոյություն ունենալ, քանզի Ես Ինքը՝ մեծափառ Աստվածն եմ, որը վիրավորանք չի հանդուրժում։ Ես թույլ չեմ տալիս որևէ մեկին դատել Ինձ և թույլ չեմ տալիս որևէ մեկին անհամատեղելի լինել Ինձ հետ։ Սա բավական է՝ ցույց տալու Իմ բնույթն ու Իմ մեծափառությունը։ Երբ որևէ մեկը դիմակայում է Ինձ, կպատժեմ նրան Իմ ժամանակին։ Ինչո՞ւ ոչ ոք չի տեսել, որ պատժեմ որևէ մեկին։ Պարզապես այն պատճառով, որ Իմ ժամանակը դեռ չի եկել, ու Իմ ձեռքը դեռ իսկապես չի գործել։ Թեև մեծ աղետներ են վրա հասել, խոսքը միայն այն մասին է եղել, թե ինչ են պարունակում մեծ աղետները, մինչդեռ մեծ աղետների իրականությանը դեռ ոչ մի մարդ չի բախվել։ Ընդհանրապես որևէ բան ընկալե՞լ եք Իմ խոսքերից։ Այսօր կսկսեմ հրապարակել մեծ աղետների իրականությունը։ Սրանից հետո ով դիմակայի Ինձ, կտապալվի Իմ ձեռքով։ Նախկինում Իմ արածն ընդամենը մի քանի մարդկանց բացահայտելն էր՝ ոչ մի մեծ աղետ դեռ չի եկել։ Այսօրն անցյալից տարբերվում է։ Քանզի ձեզ պատմել եմ այն ամենի մասին, ինչ պարունակում են մեծ աղետները, նշանակված ժամանակին հանրությանը կհայտարարեմ մեծ աղետների իրականությունը։ Նախքան այս՝ ոչ ոք չի բախվել մեծ աղետի, ուստի մարդկանց մեծամասնությունը (այսինքն՝ մեծ կարմիր վիշապի որդիները) շարունակել է սանձարձակ լինել և անխոհեմ ու կամայականորեն գործել։ Երբ իրականությունը գա, այս թշվառները լիովին կհամոզվեն։ Հակառակ դեպքում բոլորն անվստահ կլինեին Իմ հանդեպ, և ոչ ոք հստակ չէր ճանաչի Ինձ։ Սա է Իմ կառավարչական հրամանագիրը։ Սրանից կարելի է տեսնել, որ Իմ գործելակերպը (նկատի ունենալով բոլոր մարդկանց վրա Իմ գործելակերպը) սկսել է փոխվել. ցույց եմ տալիս Իմ ցասումը, Իմ դատաստանն ու Իմ անեծքը մեծ կարմիր վիշապի սերունդների վրա, և Իմ ձեռքը սկսել է պատժել բոլոր նրանց, ովքեր դիմակայում են Ինձ։ Ես Իմ ողորմությունն ու Իմ գթասրտությունը Իմ անդրանիկ որդիների միջոցով եմ ցույց տալիս։ Ավելին՝ Իմ անդրանիկ որդիների միջոցով ցույց եմ տալիս Իմ բնույթը, որը սուրբ է ու վիրավորանք չի հանդուրժում, ցույց եմ տալիս Իմ իշխանությունն ու ցույց եմ տալիս Իմ անձը։ Ծառայություն մատուցողները հանդարտվել են Ինձ ծառայություն մատուցելու համար, և Իմ անդրանիկ որդիներն ավելի ու ավելի հայտնի են դառնում։ Տապալելով նրանց, ովքեր դիմակայում են Ինձ՝ թույլ եմ տալիս ծառայություն մատուցողներին տեսնել Իմ անգութ ձեռքը, որպեսզի նրանք ահով ու դողով ծառայություն մատուցեն Ինձ, և նաև թույլ եմ տալիս Իմ անդրանիկ որդիներին տեսնել Իմ իշխանությունն ու ավելի լավ հասկանալ Ինձ, որպեսզի նրանք աճեն կյանքում։ Այն խոսքերը, որոնք ասացի վերջին շրջանում (ներառյալ կառավարչական հրամանագրերը, մարգարեությունն ու բոլոր տեսակի մարդկանց դատաստանը), սկսում են հերթով իրականանալ․ այսինքն՝ մարդիկ կտեսնեն, որ Իմ խոսքերն իրականանում են իրենց աչքի առաջ, կտեսնեն, որ Իմ խոսքերից ոչ մեկն ապարդյուն չէ, այլ դրանցից յուրաքանչյուրը գործնական է։ Նախքան Իմ խոսքերի իրականանալը՝ շատ մարդիկ կհեռանան, քանզի դրանք չեն իրականացել։ Սա է Իմ գործելակերպը։ Դա ոչ միայն Իմ երկաթե գավազանի գործառույթն է, այլ առավել ևս՝ Իմ խոսքերի իմաստությունը։ Սրանցից կարելի է տեսնել Իմ ամենակարողությունն ու Իմ ատելությունը մեծ կարմիր վիշապի հանդեպ։ (Սա կարելի է տեսնել միայն այն բանից հետո, երբ սկսեմ Իմ գործը։ Այժմ որոշ մարդիկ բացահայտվել են։ Դա Իմ պատժի միայն մի փոքր մասն է, բայց այն չի կարող ներառվել մեծ աղետների մեջ։ Սա դժվար չէ հասկանալ։ Այսպիսով՝ կարելի է տեսնել, որ այսուհետ Իմ գործելակերպը մարդկանց համար է'լ ավելի դժվար կլինի հասկանալ։ Այսօր ասում եմ ձեզ, որպեսզի չթուլանաք դրա պատճառով, երբ ժամանակը գա։ Սա է այն, ինչ հանձնարարում եմ ձեզ, քանզի տեղի կունենան դարերի ընթացքում չտեսնված բաներ, որոնք կդժվարացնեն մարդկանց համար իրենց զգացմունքները մի կողմ դնելն ու իրենց ինքնարդարությունից ազատվելը։) Պատճառը, որ տարբեր միջոցներ եմ օգտագործում մեծ կարմիր վիշապին պատժելու համար, այն է, որ նա Իմ թշնամին է ու Իմ հակառակորդը։ Պետք է ոչնչացնեմ նրա բոլոր սերունդներին։ Միայն այդ ժամանակ կարող եմ հեռացնել ատելությունն Իմ սրտից, և միայն այդ ժամանակ կարող եմ ինչպես հարկն է նսեմացնել մեծ կարմիր վիշապին։ Միայն սա է ամբողջովին ոչնչացնում մեծ կարմիր վիշապին ու նետում նրան կրակի ու ծծմբի լիճը, անհատակ անդունդը։
Միայն երեկ չէր, որ թույլ տվեցի Իմ անդրանիկ որդիներին թագավորել Ինձ հետ և միանալ Ինձ՝ բյուրավոր ազգերին կառավարելու և օրհնություններ վայելելու գործում, դա անում եմ նաև այսօր, և որ ավելի կարևոր է՝ դա կանեմ նաև վաղը։ Հաջողությամբ ավարտել եմ Իմ գործը. միշտ այդպես եմ ասել, և կարելի է նաև ասել, որ սկսել եմ այդպես ասել արարչագործության սկզբի ժամանակներից, բայց մարդիկ չեն հասկանում, թե ինչ եմ ասում։ Արարչագործության ժամանակներից մինչ այժմ Ես անձամբ գործ չեմ արել։ Այլ կերպ ասած՝ Իմ Հոգին երբեք ամբողջությամբ չի իջել մարդու վրա՝ խոսելու և գործելու։ Բայց այսօրը տարբերվում է անցյալից. Իմ Հոգին անձամբ է գործում ու դա անում է ամենուր՝ տիեզերք աշխարհում։ Քանզի վերջին օրերին ուզում եմ մի խումբ մարդկանց ձեռք բերել, որոնք որպես թագավորներ կիշխեն ու իշխանություն կունենան Ինձ հետ, նախ ձեռք եմ բերում մի մարդու, որն Ինձ հետ մի միտք ունի, մեկին, որը կարող է հաշվի առնել Իմ հոգսը։ Դրանից հետո Իմ Հոգին ամբողջությամբ կիջնի Նրա վրա՝ արտահայտելու Իմ ձայնը, հրապարակելու Իմ կառավարչական հրամանագրերն ու բացահայտելու Իմ խորհուրդները տիեզերք աշխարհին։ Իմ Հոգին անձամբ կկատարելագործի Նրան, Իմ Հոգին անձամբ կկարգավարժի Նրան։ Քանզի Նա բնականոն մարդկայնության մեջ է ապրում, ոչ ոք չի կարող հստակ տեսնել։ Երբ Իմ անդրանիկ որդիները մտնեն մարմնի մեջ, միանգամայն պարզ կդառնա՝ արդյոք այն, ինչ հիմա անում եմ, իրականություն է։ Իհարկե, մարդկային աչքերով, մարդկային պատկերացումներով ոչ ոք չի հավատում, և ոչ ոք չի կարող հնազանդվել։ Բայց այսպիսին է Իմ ներողամտությունը մարդկանց հանդեպ։ Քանզի իրականությունը դեռ չի եկել, մարդիկ չեն կարող հավատալ կամ հասկանալ։ Երբեք չի եղել որևէ մեկը, ով իր մարդկային պատկերացումների մեջ կհավատար Իմ խոսքերին։ Մարդիկ բոլորն այսպիսին են. կա՛մ հավատում են միայն նրան, ինչ ասում է Իմ մսեղավոր անձը, կա՛մ հավատում են միայն Իմ Հոգու արտահայտմանը։ Սա մարդկանց մեջ ամենադժվար հաղթահարելի բանն է։ Եթե իրենց սեփական աչքերով չեն տեսել, որ որևէ բան է պատահում, ոչ ոք չի կարող ազատվել իր սեփական պատկերացումներից, և ոչ ոք չի կարող հավատալ այն ամենին, ինչ ասում եմ։ Ահա թե ինչու օգտագործում եմ Իմ կառավարչական հրամանագրերը՝ ապստամբության այդ որդիներին պատժելու համար։
Նախկինում ասել եմ նման բաներ. Ես Առաջինն ու Վերջինն եմ, և Նա եմ, ով ղեկավարում է ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ։ Վերջին օրերին 144 000 հաղթող արու զավակ ձեռք կբերեմ։ Դուք որոշակի բառացի հասկացողություն ունեք այս խոսքերի մասին՝ «հաղթող արու զավակներ», բայց հստակ չգիտեք 144 000 թվի մասին։ Մարդկային պատկերացումներով՝ թիվը պետք է վերաբերի մարդկանց քանակին կամ բաների քանակին։ Ինչ վերաբերում է «144 000»-ին, որը բնորոշում է «հաղթող արու զավակներին»՝ «144 000 հաղթող արու զավակ», մարդիկ կարծում են, որ կա 144 000 հաղթող արու զավակ, ավելին՝ որոշ մարդիկ կարծում են, որ այս թվի փաստի մեջ կա որոշակի խորհրդանշական իմաստ, և 140 000-ը և 4 000-ը դիտարկում են որպես առանձին մասեր։ Բայց այս երկու մեկնաբանություններն էլ սխալ են։ Սա իրական թվի, և, առավել ևս, որևէ խորհրդանշական իմաստի չի վերաբերում։ Մարդկության մեջ չկա ոչ ոք, ով կարող է թափանցել սրա մեջ. անցյալ սերունդների մարդիկ բոլորը կարծում էին, որ այն կարող է խորհրդանշական իմաստի վերաբերել։ «144 000» թիվը կապված է հաղթող արու զավակների հետ։ Որպես այդպիսին՝ 144 000-ը վերաբերում է վերջին օրերի մարդկանց այն խմբին, որոնք որպես թագավորներ կիշխեն ու իշխանություն կունենան, և ում Ես սիրում եմ։ Այսինքն՝ 144 000-ը պետք է մեկնաբանվի որպես մարդկանց այն խումբը, որն եկել է Սիոնից և կվերադառնա Սիոն։ 144 000 հաղթող արու զավակների ամբողջական բացատրությունը հետևյալն է՝ նրանք այն մարդիկ են, որոնք Սիոնից եկել են մարդկային աշխարհ ու ապականվել Սատանայի կողմից, և որոնք ի վերջո կրկին ձեռք կբերվեն Իմ կողմից ու Ինձ հետ Սիոն կվերադառնան։ Իմ խոսքերից կարելի է տեսնել Իմ գործի քայլերը, ինչը նշանակում է, որ մարմնի մեջ մտնելու ժամանակն այնքան էլ հեռու չէ։ Ահա թե ինչու բազմիցս բացատրել եմ այս ասպեկտը ձեզ և հիշեցումներ եմ տվել դրա մասին։ Պետք է հստակ տեսնեք, և Իմ խոսքերից պետք է հասկանաք կիրարկման ձևը. Իմ խոսքերից պետք է հասկանաք Իմ գործի ընթացքը։ Սուրբ Հոգու գործի ընթացքը հասկանալու համար պետք է այն դիտարկեք Իմ բացահայտած խորհուրդների լույսի ներքո (քանզի ոչ ոք չի կարող տեսնել և ոչ ոք չի կարող թափանցել Սուրբ Հոգու գործի մեջ։) Ահա թե ինչու եմ խորհուրդները վերջին օրերին բացահայտում։
Իմ տանը չպետք է Ինձ հետ անհամատեղելի որևէ բան լինի, և այսուհետ Ես կսկսեմ աստիճանաբար վերացնել ու մաքրագործել։ Մարդկանց մեջ ոչ ոք չի կարող միջամտել, և ոչ ոք չի կարող անել այս գործը։ Սա բացահայտում է, թե ինչու եմ վերջին օրերին անձամբ գործում։ Եվ ահա թե ինչու բազմիցս ասել եմ ձեզ, որ պարզապես պետք է վայելեք և մատը մատին տալու կարիք անգամ չունեք։ Հենց սրա միջոցով է Իմ մեծ զորությունը բացահայտվում, Իմ արդարությունն ու մեծափառությունն են բացահայտվում, և Իմ բոլոր խորհուրդները, որոնք մարդիկ չեն կարող բացահայտել, հայտնի են դառնում։ (Դրանք «խորհուրդներ» են կոչվում, քանզի մարդիկ երբեք ոչ մի գիտելիք չեն ունեցել Իմ տնօրինման ծրագրի մասին կամ ոչ մի հասկացողություն՝ Իմ գործի քայլերի վերաբերյալ։) Այն, ինչ ձեռք կբերեմ, և այն, ինչ անում եմ վերջին օրերին, խորհուրդներ են։ Նախքան աշխարհն ստեղծելը երբեք չեմ արել այն, ինչ անում եմ այսօր, և երբեք ցույց չեմ տվել մարդկանց Իմ փառավոր դեմքը կամ Իմ անձի որևէ մասը․ միայն Իմ Հոգին է գործել որոշ մարդկանց վրա։ (Քանզի արարչագործության ժամանակներից ի վեր ոչ ոք ի վիճակի չի եղել դրսևորելու Ինձ, և ոչ ոք ի վիճակի չի եղել արտահայտելու Ինձ, երբեք թույլ չեմ տվել մարդկանց տեսնել Իմ անձը, և Իմ Հոգին գործել է որոշ մարդկանց վրա։) Միայն այսօր եմ բացահայտել Իմ փառավոր պատկերն ու Իմ անձը մարդկային էակներին, և միայն հիմա են նրանք տեսել այս բաները։ Բայց այն, ինչ տեսնում եք այսօր, դեռ անավարտ է, և դա դեռ այն չէ, ինչ ուզում եմ, որ տեսնեք։ Այն, ինչ ուզում եմ, որ տեսնեք, միայն մարմնի մեջ է, և հենց հիմա ոչ ոք դեռ չի բավարարում այս պայմանին։ Այլ կերպ ասած՝ ոչ ոք չի կարող տեսնել Իմ անձը, նախքան մարմնի մեջ մտնելը։ Հետևաբար, ասում եմ, որ կբացահայտեմ Իմ անձը տիեզերական աշխարհին Սիոն լեռան վրա։ Սրանից կարելի է տեսնել, որ Սիոն լեռ մտնելն Իմ նախագծի վերջնական մասն է։ Սիոն լեռ մտնելու ժամանակ Իմ թագավորությունը հաջողությամբ կկառուցվի։ Այլ կերպ ասած՝ Իմ անձը թագավորությունն է։ Ժամանակը, երբ անդրանիկ որդիները մտնում են մարմնի մեջ, ճիշտ այն ժամանակն է, երբ թագավորությունը կիրականանա, ահա թե ինչու բազմիցս խոսել եմ անդրանիկ որդիների՝ Սիոն լեռ մտնելու հարցի մասին։ Սա Իմ ողջ տնօրինման ծրագրի կենտրոնական կետն է, որը դարերի ընթացքում ոչ ոք չի ըմբռնել։
Երբ փոխեմ Իմ գործելակերպը, կլինեն էլ ավելի շատ բաներ, որոնք մարդկային մտքի հասանելիությունից դուրս են, ուստի զգույշ եղեք այս առումով։ Կան բաներ, որոնք մարդկային մտքի հասանելիությունից դուրս են, բայց սա չի նշանակում, որ Իմ ասածը սխալ է։ Պարզապես մարդկանց համար էլ ավելի անհրաժեշտ է տառապել, և մարդկանց համար էլ ավելի անհրաժեշտ է համագործակցել Ինձ հետ։ Մի՛ եղեք կամայականորեն սանձարձակ և պարզապես մի՛ հետևեք ձեր սեփական պատկերացումներին։ Քանզի Ինձ ծառայություն մատուցողների մեծ մասը սայթաքում են այս առումով։ Ես օգտագործում եմ Իմ խոսքերը՝ մերկացնելու մարդկային բնությունն ու մարդկային պատկերացումները։ (Բայց նրանք, որոնք Ինձ ծառայություն են մատուցում, քանզի չեմ փոխում նրանց պատկերացումները, պարզապես սայթաքում են, մինչդեռ նրանք, որոնք Իմ անդրանիկ որդիներն են, փոխում են իրենց սեփական պատկերացումներն ու հեռացնում են իրենց սեփական մտքերն Ինձ համար։) Այսպիսով՝ ի վերջո, Իմ անդրանիկ որդիները բոլորը կկատարելագործվեն այն խորհուրդների շնորհիվ, որ բացահայտել եմ։