Գլուխ 112
Այն, որ «խոսքերն ու փաստերը զուգահեռ են ընթանում», Իմ արդար բնույթի մի մասն է։ Այս խոսքերից Ես անշուշտ թույլ կտամ, որ բոլորը տեսնեն Իմ բնույթն իր ամբողջության մեջ։ Մարդիկ կարծում են, թե դրան հնարավոր չէ հասնել, բայց Ինձ համար դա հեշտ ու հաճելի է ու ոչ մի ջանք չի պահանջում։ Հենց խոսքերս դուրս են գալիս բերանիցս, անմիջապես բոլորին տեսանելի մի փաստ է ի հայտ գալիս։ Սա է Իմ բնույթը։ Այն, ինչի մասին խոսել եմ, անպայման կիրագործվի։ Այլապես չէի խոսի։ Մարդկային պատկերացումներով «փրկություն» բառը բոլոր մարդկանց է վերաբերում, բայց դա չի համապատասխանում Իմ մտադրությանը։ Անցյալում Ես ասել եմ՝ «Ես միշտ փրկում եմ տգետներին ու եռանդուն կերպով ձգտողներին»։ Այստեղ «փրկել» բառը վերբերում էր Ինձ ծառայություն մատուցողներին և նշանակում էր, որ Ես հատուկ վերաբերմունք ցույց կտայի նման ծառայություն մատուցողներին։ Այլ կերպ ասած՝ կթեթևացնեի այդ մարդկանց պատիժը։ Սակայն խոտոր ու նենգ ծառայություն մատուցողները կործանման ենթակա կլինեին, ինչը նշանակում է, որ Ես նրանց ծանր պատժի կենթարկեի։ (Թեև նրանք կործանման են ենթակա, շատ են տարբերվում նրանցից, ովքեր պետք է կործանվեն. նրանք կստանան հավիտենական ծանր պատիժ, և այս մարդկանց պատիժը դևերի ու Սատանայի պատիժն է։ Սա է նաև այն խոսքերի ճշմարիտ իմաստը, երբ ասացի, որ այդ մարդիկ մեծ կարմիր վիշապի սերունդներն են)։ Բայց Ես այսպիսի խոսքեր չեմ օգտագործում Իմ անդրանիկ որդիների վերաբերյալ. նրանց մասին Ես ասում եմ, որ հետ կվերցնեմ Իմ անդրանիկ որդիներին, և որ նրանք մեկ անգամ ևս կվերադառնան Սիոն։ Ուստի, Ես միշտ ասել եմ, որ Իմ անդրանիկ որդիներն Իմ կողմից նախասահմանվածներն ու ընտրվածներն են։ Իմ անդրանիկ որդիներն ի սկզբանե Ինձ են պատկանել ու Ինձնից են եկել, ուստի նրանք պետք է վերադառնան այստեղ՝ Ինձ մոտ։ Որդիներին ու ժողովրդին անդրանիկ որդիների հետ համեմատելը իսկապես երկնքի ու երկրի տարբերություն է. թեև որդիներն ու ժողովուրդը շատ ավելի լավն են, քան ծառայություն մատուցողները, նրանք ոչ մի դեպքում Ինձ չեն պատկանում։ Կարելի է նաև ասել, որ որդիներն ու ժողովուրդը մարդկության միջից լրացուցիչ ընտրվածներն են։ Ուստի, Ես միշտ կենտրոնացրել եմ Իմ էներգիան անդրանիկ որդիների վրա, և ապա թույլ կտամ, որ անդրանիկ որդիներն ավարտուն դարձնեն այս որդիներին ու ժողովրդին։ Սրանք Իմ գործի հերթական քայլերն են։ Այժմ անօգուտ է ձեզ ասել, ուստի Ես հազվադեպ եմ հիշատակել դա որդիների և ժողովրդի մոտ, այլ միայն անդրանիկ որդիներին եմ բազմիցս ասել և բազմիցս հիշատակել այս հարցերը։ Այսպես եմ Ես խոսում ու գործում։ Ոչ ոք չի կարող փոխել սա. միայն Ես կարող եմ վերջնական խոսք ասել ամեն ինչի մասին։
Ամեն օր Ես պայքարում եմ ձեր պատկերացումների դեմ, և օրեցօր մանրամասն վերլուծում եմ ձեզնից յուրաքանչյուրին։ Երբ Իմ խոսքերը հասնում են մինչև որոշակի կետի, ձեր հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացնում ու դուք կրկին տարանջատում եք Իմ մարդկայնությունն Իմ աստվածայնությունից։ Այս պահին եկել է ժամանակը, որ մարդիկ բացահայտվեն. մարդիկ կարծում են, թե Ես դեռ մսեղիում եմ ապրում և բնավ Ինքը՝ Աստվածը չեմ, որ Ես դեռ մարդ եմ, իսկ Աստված դեռ Աստված է, և որ Աստված ոչ մի կապ չունի իմ անձի հետ։ Որքա՛ն ապականված է այս մարդկությունը։ Ես նախկինում այնքան շատ խոսքեր եմ ասել, բայց դուք վաղուց վերաբերվում եք դրանց այնպես, ասես դրանք գոյություն չունեն, և սա Իմ մեջ ձեր հանդեպ մինչև հոգուս խորքը հասնող ատելություն է առաջացնում։ Իսկապես, սա ստիպում է, որ գարշեմ ձեզնից։ Ո՞վ է համարձակվում անփութորեն վիրավորել Ինձ․ Ինձ, Ով Ինքը՝ կատարյալ Աստվածն է, Ինձ, Ով օժտված է և՛ մարդկայնությամբ, և՛ կատարյալ աստվածայնությամբ։ Ո՞վ է համարձակվում դիմակայել Ինձ իր մտքերում։ Երբ Իմ մեծ աղետները սկսեն վրա հասնել, Ես նրանց մեկ առ մեկ կպատժեմ,՝ ոչ ոքի չխնայելով, այլ բոլորին ծանր պատժի ենթարկելով։ Իմ Հոգին անձամբ է գործում։ Սա չի նշանակում, որ Ես Ինքը՝ Աստված չեմ. ընդհակառակը, սա առավել ևս նշանակում է, որ Ես Ինքը՝ Ամենակարող Աստված եմ։ Մարդիկ Ինձ չեն ճանաչում. նրանք բոլորը դիմակայում են Ինձ և չեն տեսնում Իմ ամենակարողությունն Իմ խոսքերից, այլ փոխարենը փորձում են Իմ խոսքերում գտնել մի բան, որ կարող են օգտագործել Իմ դեմ ու փորձում են թերություն գտնել Իմ մեջ։ Երբ մի օր Ես Իմ անդրանիկ որդիների հետ Սիոնում հայտնվեմ, Ես կսկսեմ հաշիվներս մաքրել այս էակների հետ։ Այս շրջանում Ես գլխավորապես այս գործն եմ անում։ Երբ խոսքս որոշակի կետի հասնի, մեծ թվով ծառայություն մատուցողներ նահանջած կլինեն, և անդրանիկ որդիները նույնպես ամեն տեսակի դժվարություններ կրած կլինեն։ Գործի այս երկու քայլերի առաջընթացով Իմ գործի մի փուլ ավարտին կհասնի։ Միևնույն ժամանակ Ես Իմ անդրանիկ որդիներին հետ կտանեմ Սիոն։ Սրանք են Իմ գործի քայլերը։
Իմ անդրանիկ որդիներն Իմ թագավորության անբաժանելի մասն են, ինչից կարելի է տեսնել, որ Իմ անձը հենց թագավորությունն է. Իմ թագավորության ծնունդը հաջորդում է Իմ անդրանիկ որդիների ծննդին։ Այլ կերպ ասած՝ Իմ թագավորությունը գոյություն ունի աշխարհի արարման ժամանակից ի վեր, և Իմ անդրանիկ որդիներին ձեռք բերելը (նշանակում է հետ վերցնել Իմ անդրանիկ որդիներին) Իմ թագավորությունը վերականգնելն է։ Սրանից կարող եք տեսնել, որ անդրանիկ որդիներն առանձնահատուկ կարևորություն ունեն։ Միայն այն ժամանակ, երբ Իմ անդրանիկ որդիները գոյություն ունենան, թագավորությունը կյանքի կկոչվի, զորությամբ իշխելու իրականությունը վրա կհասնի, նոր կյանք ի հայտ կգա, և ամբողջ հին դարաշրջանը կկարողանա ավարտվել։ Սա է անխուսափելի միտումը։ Քանզի անդրանիկ որդիներն այս դիրքում են, նրանք խորհրդանշում են աշխարհի կործանումը, Սատանայի ոչնչացումը, ծառայություն մատուցողների իրական դեմքի բացահայտումը և այն փաստը, որ մեծ կարմիր վիշապը սերունդներ չի ունենա և կիջնի կրակի ու ծծմբի լիճը. ուստի, իշխանության գլուխ կանգնածները և բոլոր նրանք, ովքեր մեծ կարմիր վիշապի սերունդներն են, նորից ու նորից ներգրավվում են խոչընդոտման, դիմակայման և կործանման մեջ։ Մինչդեռ Ես բարձրացնում, բացահայտում և վկայում եմ Իմ անդրանիկ որդիների մասին նորից ու նորից։ Քանզի միայն նրանք, ովքեր Ինձնից են, իրավասու են վկայություն կրել Ինձ համար. միայն նրանք են որակավորված կյանքով արտահայտելու Ինձ, և միայն նրանք ունեն հիմք՝ ճակատամարտ մղելու և Ինձ համար գեղեցիկ հաղթանակ տանելու։ Նրանք, ովքեր Ինձնից զատ են, ոչ այլ ինչ են, քան մի կտոր կավ Իմ ձեռքում. նրանք բոլորն արարածներ են։ Նրանք, ովքեր որդիներն ու ժողովուրդն են, ոչ այլ ինչ են, քան արարածների միջից ընտրված ավելի լավերը, բայց նրանք Ինձ չեն պատկանում։ Ուստի, հսկայական տարբերություն կա անդրանիկ որդիների և որդիների միջև։ Որդիները բնավ որակավորված չեն համեմատվելու անդրանիկ որդիների հետ. նրանց կառավարում և իշխում են անդրանիկ որդիները։ Այժմ պետք է բյուրեղի պես պարզ հասկանա՛ք սա։ Իմ ասած յուրաքանչյուր խոսք ճշմարիտ է և ոչ մի դեպքում՝ կեղծ։ Այս ամենն Իմ անձի արտահայտության մի մասն է, և դա Իմ արտահայտումն է։
Ասել եմ, որ դատարկ խոսքեր չեմ ասում և սխալներ չեմ անում. սա բավական է Իմ մեծափառությունը ցույց տալու համար։ Բայց մարդիկ չգիտեն, թե ինչն է լավ իրենց համար, և միայն այն ժամանակ, երբ Իմ պատիժը հասնում է նրանց, լիովին համոզվում են. այլապես նրանք մնում են ապստամբ և կամակոր։ Ահա թե ինչու պատժի միջոցով հակահարված եմ տալիս ողջ մարդկությանը։ Մարդկային պատկերացումներով՝ քանզի Ես եմ Ինքը՝ միակ Աստվածը, ինչո՞ւ այդքան շատ անդրանիկ որդիներ կան, որոնք գալիս են Ինձնից։ Կարող եմ այսպես ասել. Իմ սեփական գործերի մասին խոսում եմ այնպես, ինչպես կամենում եմ։ Ի՞նչ կարող է մարդն անել Ինձ։ Կարող եմ նաև այսպես ասել. թեև անդրանիկ որդիները և Ես միևնույն պատկերը չունենք, նույն Հոգուց ենք, ուստի նրանք բոլորը կարող են Ինձ հետ նույն միտքն ունենալ, երբ համագործակցում են Ինձ հետ։ Պատճառը, թե ինչու միևնույն պատկերը չունենք, այն է, որ բոլոր մարդիկ կարողանան արտակարգ հստակությամբ տեսնել Իմ անձի յուրաքանչյուր մասը։ Ահա թե ինչու եմ թույլ տալիս Իմ անդրանիկ որդիներին Ինձ հետ միասին իշխել բյուր ազգերի և ժողովուրդների վրա։ Սա Իմ կառավարչական հրամանագրերի վերջնամասնէ։ (Այս «վերջնամասը», որի մասին խոսում եմ, նշանակում է, որ Իմ տոնը մեղմ է, և սկսել եմ խոսել որդիների և ժողովրդի հետ)։ Մարդկանց մեծ մասը կասկածներ ունի այս առումով, բայց կարիք չկա, որ նրանք իրենց այդքան շատ կասկածով լցնեն։ Մեկ առ մեկ կմերկացնեմ բոլոր մարդկանց պատկերացումները, որպեսզի նրանք ամաչեն ու թաքնվելու տեղ չունենան։ Ես ճամփորդում եմ տիեզերքով ու երկրի ծայրերով և դիտում տիեզերքի ողջ պատկերը։ Ես զննում եմ ամեն տեսակի մարդու. չկա մեկը, որ կարող է փախչել Իմ ձեռքից։ Ես մասնակցում եմ ամեն տեսակ բանի, ու չկա մի բան, որ անձամբ չտնօրինեմ։ Ո՞վ է համարձակվում ժխտել Իմ ամենակարողությունը։ Ո՞վ է համարձակվում լիովին համոզված չլինել Իմ մեջ։ Ո՞վ է համարձակվում լիովին երեսնիվայր չխոնարհվել Իմ առջև։ Բոլոր երկինքները կփոխվեն Իմ անդրանիկ որդիների պատճառով, և ավելին՝ ողջ երկիրը բուռն կերպով կցնցվի Իմ ու անդրանիկ որդիներիս պատճառով։ Բոլոր մարդիկ ծնկի կիջնեն Իմ անձի առջև, և բոլոր բաներն անշուշտ կլինեն Իմ ձեռքերի վերահսկողության տակ՝ առանց չնչին շեղման։ Բոլորը պետք է խորապես համոզվեն, և յուրաքանչյուր առարկա կգա Իմ տուն և ծառայություն կմատուցի Ինձ։ Սա Իմ կառավարչական հրամանագրերի վերջին մասն է։ Այսուհետ Իմ կառավարչական հրամանագրերի յուրաքանչյուր հոդված, որը թիրախավորում է տարբեր մարդկանց, կսկսի արդյունքներ տալ։ (Իմ կառավարչական հրամանագրերը լիովին հրապարակային են դարձվել, և յուրաքանչյուր տեսակի մարդու և յուրաքանչյուր բանի համար համապատասխան կարգավորումներ են արվել։ Արդյունքում, բոլոր մարդիկ իրենց ճիշտ տեղում կլինեն, ու յուրաքանչյուր տեսակի մարդու իրական դեմքը կմերկացվի Իմ կառավարչական հրամանագրերի պատճառով)։ Այսպիսին կլինի ճշմարիտ, փաստացի կառավարչական հրամանագրերի գալուստը։
Այժմ, ըստ Իմ գործի քայլերի, ասում եմ այն, ինչ ուզում եմ ասել, և բոլորը պետք է լրջորեն վերաբերվեն Իմ խոսքերին։ Դարերի ընթացքում յուրաքանչյուր սուրբ խոսել է «Նոր Երուսաղեմի» մասին, և բոլորը գիտեն այն, բայց ոչ ոք չի հասկանում այս եզրույթի ճշմարիտ իմաստը։ Քանզի այսօրվա գործը այս փուլին է հասել, կբացահայտեմ ձեզ համար այս եզրույթի ճշմարիտ իմաստը, այնպես, որ կարողանաք հասկանալ այն։ Բայց մի սահմանափակում կա. որքան էլ բացատրեմ այն, և որքան էլ հստակ ասեմ այն, երբեք չեք կարող լիովին հասկանալ, քանզի ոչ մի մարդ չի կարող հասու լինել այս եզրույթի իրականությանը։ Անցյալում Երուսաղեմը վերաբերում էր երկրի վրա Իմ բնակության վայրին, այսինքն՝ այն վայրին, որտեղ քայլում ու շարժվում եմ։ Բայց «նոր» բառը փոխում է այս եզրույթը, և այն այժմ բնավ նման չէ նախկինին։ Մարդիկ չեն կարող նույնիսկ չնչին չափով ըմբռնել այն։ Որոշ մարդիկ կարծում են, թե այն վերաբերում է Իմ թագավորությանը. որոշ մարդիկ կարծում են, թե դա այն անձն է, որը Ես եմ. որոշ մարդիկ կարծում են, թե դա նոր երկինք ու երկիր է. իսկ որոշ մարդիկ կարծում են, թե դա այն նոր աշխարհն է, որը կգա, երբ կործանեմ այս աշխարհը։ Նույնիսկ եթե մարդու միտքը չափազանց բարդ է և ընդունակ հարուստ երևակայության, նա դեռ չի կարող որևէ բան հասկանալ դրա մասին։ Դարերի ընթացքում մարդիկ հույս են ունեցել իմանալ կամ տեսնել այս եզրույթի ճշմարիտ իմաստը, բայց նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունները. նրանք բոլորը մահացել են հիասթափված՝ թողնելով հույսեր, քանզի Իմ ժամանակը դեռ չէր եկել, չէի կարող հեշտությամբ ասել որևէ մեկին։ Քանզի Իմ գործն արվել է մինչև այս փուլը, ձեզ ամեն ինչ կասեմ։ Նոր Երուսաղեմն ընդգրկում է այս չորս բաները. Իմ ցասումը, Իմ կառավարչական հրամանագրերը, Իմ թագավորությունը և այն անվերջ օրհնությունները, որոնք շնորհում եմ Իմ անդրանիկ որդիներին։ «Նոր» եզրույթն եմ օգտագործում, քանզի այս չորս մասերը թաքնված են։ Քանզիոչ ոք չգիտի Իմ ցասումը, ոչ ոք չգիտի Իմ կառավարչական հրամանագրերը, ոչ ոք չի տեսել Իմ թագավորությունը և չի վայելել Իմ օրհնությունները, «նորը» վերաբերում է նրան, ինչ թաքնված է։ Ոչ ոք չի կարող լիովին հասկանալ այն, ինչ ասել եմ, քանզի Նոր Երուսաղեմն իջել է երկրի վրա, բայց ոչ ոք անձամբ փորձառաբար չի ապրել Նոր Երուսաղեմի իրականությունը։ Որքան էլ լիարժեք խոսեմ դրա մասին, մարդիկ լիովին չեն հասկանա։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը հասկանում է, այս հասկացողությունը միայն նրանց խոսքերն են, նրանց միտքը և նրանց պատկերացումները։ Սա անխուսափելի միտում է, պարտադիր անցնելիք ճանապարհ է և ոչ ոք չի կարող ազատվել դրանից։