Գլուխ 114

Ես արարեցի տիեզերք աշխարհը, ստեղծեցի լեռները, գետերը և բոլոր բաները, արարեցի տիեզերքը և երկրի ծայրերը, առաջնորդեցի Իմ որդիներին և Իմ ժողովրդին, հրամայեցի բոլոր բաներին և իրադարձություններին։ Այժմ կառաջնորդեմ Իմ անդրանիկ որդիներին հետ՝ դեպի Իմ Սիոն լեռը, որպեսզի վերադառնան Իմ բնակավայրը, և սա կլինի Իմ գործի վերջին քայլը։ Այն ամենը, ինչ արել եմ(արարչագործության ժամանակից մինչ այժմ արված ամեն ինչ), Իմ գործի այսօրվա փուլի համար էր, և առավել ևս՝ վաղվա իշխանության, վաղվա թագավորության և Իմ ու Իմ անդրանիկ որդիների հավիտենական վայելքի համար է։ Սա է բոլոր բաներն արարելու Իմ նպատակը, և սա է այն, ինչին ի վերջո կհասնեմ Իմ արարչագործության միջոցով։ Այն, ինչ ասում և անում եմ, ունի նպատակ ու ծրագիր. ոչինչ պատահականորեն չի արվում։ Թեև ասում եմ, որ Ինձ հետ ամեն ինչ ազատություն և ազատագրում է, այնուամենայնիվ, այն ամենը, ինչ անում եմ, սկզբունքային է, այն ամենը, ինչ անում եմ, հիմնված է Իմ իմաստության և Իմ բնույթի վրա։ Որևէ ներըմբռնում ունե՞ք այս մասին։ Արարչագործության ժամանակից մինչ օրս, բացի Իմ անդրանիկ որդիներից, ոչ ոք չի ճանաչել Ինձ և ոչ ոք չի տեսել Իմ ճշմարիտ երեսը։ Այս բացառությունն արել եմ Իմ անդրանիկ որդիների համար՝ ըստ էության Իմ անձի մի մասը լինելու պատճառով։

Երբ Ես արարեցի աշխարհը, մարդուն, ըստ Իմ պահանջների, բաժանեցի չորս աստիճանակարգված խմբի, որոնք են՝ Իմ որդիները, Իմ ժողովուրդը, ծառայություն մատուցողները և նրանք, ովքեր պիտի ոչնչացվեն։ Ինչո՞ւ Իմ անդրանիկ որդիները ներառված չեն այս ցուցակում։ Պատճառն այն է, որ Իմ անդրանիկ որդիներն արարածներ չեն. նրանք Ինձնից են և ոչ թե մարդկությունից։ Իմ մարմնանալուց առաջ Ես կարգավորումներ արեցի Իմ անդրանիկ որդիների համար, թե որ ընտանիքում էին նրանք ծնվելու, և ովքեր էին լինելու այնտեղ՝ նրանց ծառայություն մատուցելու համար. այս ամենը ծրագրված էր Իմ կողմից։ Ես նաև ծրագրել էի, թե նրանցից ում և երբ էի հետ վերցնելու։ Ի վերջո, մենք միասին կվերադառնանք Սիոն։ Այս ամենը ծրագրվել էր նախքան արարչագործությունը, ուստի դրա մասին ոչ մի մարդ չգիտի, և ոչ մի գրքում գրված չէ, որովհետև սրանք Սիոնի գործերն են։ Ավելին, երբ Ես մարմնացա, մարդուն չտվեցի այդ կարողությունը, և հետևաբար ոչ ոք չգիտեր այդ բաները։ Երբ վերադառնաք Սիոն, կիմանաք, թե ինչպիսին էիք անցյալում, ինչպիսին եք հիմա և ինչ եք արել այս կյանքում։ Հենց հիմա պարզապես ասում եմ ձեզ այս բաները հստակ և մաս առ մաս, այլապես չէիք հասկանա, որքան էլ ջանք գործադրեիք, և կխաթարեիք Իմ տնօրինումը։ Այսօր, թեև մսեղիի առումով բաժանված եմ Իմ անդրանիկ որդիներից շատերից, բայց մենք մեկ Հոգի ենք, և թեև մեր ֆիզիկական արտաքինը կարող է տարբեր լինել, բայց մենք սկզբից մինչև վերջ մեկ Հոգի ենք։ Սակայն Սատանայի սերունդները չպետք է սա օգտագործեն որպես շահարկման հնարավորություն։ Որքան էլ քողարկես քեզ, դա մնում է մակերեսային, և Ես հավանություն չեմ տա դրան։ Հետևաբար, սրանից կարելի է տեսնել, որ մակերեսայինի վրա կենտրոնացողները և արտաքնապես Ինձ ընդօրինակողները հարյուր տոկոսով հաստատ Սատանա են։ Որքան էլ նրանք ձգտեն նմանվել Ինձ, բնավ նման չեն Ինձ, քանի որ նրանց հոգին տարբեր է, և նրանք Իմ սիրելիներից չեն։ Ավելին, քանի որ Իմ անդրանիկ որդիներն ըստ էության մեկ Հոգի են Ինձ հետ, նույնիսկ եթե չեն ընդօրինակում Ինձ, խոսում ու գործում են Ինձ նման, և բոլորն ազնիվ, մաքուր ու բաց են։ (Իմաստության պակաս ունեցողները այդպիսին են` աշխարհում իրենց սահմանափակ փորձառության պատճառով, և հետևաբար իմաստության պակասն Իմ անդրանիկ որդիների թերությունը չէ. երբ նրանք վերադառնան մարմին, ամեն ինչ ճիշտ կլինի։) Այսպիսով, վերը նկարագրված պատճառով է, որ մարդկանց մեծ մասը դեռ չի փոխում իր հին բնությունը, որքան էլ էտեմ նրանց։ Սակայն Իմ անդրանիկ որդիները համահունչ են Իմ մտադրություններին՝ առանց նրանց էտելու անհրաժեշտության։ Պատճառն այն է, որ մենք մեկ Հոգուց ենք։ Նրանք իրենց հոգում պատրաստակամություն են զգում ամբողջովին Ինձ համար ծախսվելու։ Ուստի, բացի Իմ անդրանիկ որդիներից, չկա ոչ ոք, ով իսկապես և անկեղծորեն հաշվի է առնում Իմ մտադրությունները. միայն այն բանից հետո, երբ նվաճեմ Սատանային, նրանք պատրաստակամ կլինեն ծառայություն մատուցելու Ինձ համար։

Իմ իմաստությունը և Իմ անդրանիկ որդիները վեր են կանգնած ամեն ինչից և գերակայում են ամեն ինչի նկատմամբ, և ոչ մի բան, անձ կամ իրադարձություն չի համարձակվում կանգնել ճանապարհին։ Ավելին, չկա ոչ մի անձ, իրադարձություն կամ բան, որը կարող է գերակայել նրանց նկատմամբ, և ընդհակառակը, բոլորը հնազանդորեն ենթարկվում են Իմ անձի առաջ։ Սա փաստ է, որը տեղի է ունենում մարդու աչքի առաջ, և փաստ, որին արդեն հասել եմ։ Անհնազանդության մեջ համառողներին (անհնազանդները դեռևս Սատանաներ են համարվում, իսկ նրանք, ում Սատանան տիրել է, անկասկած Սատանաներ են) անշուշտ հիմնովին կոչնչացնեմ, որպեսզի ապագայում խնդիր չլինի. նրանք անմիջապես կմեռնեն Իմ պատժից։ Այս տեսակի Սատանաները նրանք են, ովքեր չեն կամենում ծառայություն մատուցել Ինձ։ Այս բաները միշտ համառորեն հակադրվել են Ինձ արարչագործությունից ի վեր և այսօր շարունակում են չհնազանդվել Ինձ։ (Մարդիկ ի վիճակի չեն տեսնելու սա, որովհետև դա պարզապես հոգուն վերաբերող հարց է։ Այս տեսակի մարդը ներկայացնում է այս տեսակի Սատանային։) Ամենից առաջ կկործանեմ նրանց, նախքան մնացած ամեն ինչ պատրաստ կլինի՝ թողնելով, որ հավիտյան ստանան խիստ պատժի կարգավարժանքը։ («Կործանել»-ն այստեղ չի նշանակում «պատճառ դառնալ նրանց այլևս գոյություն չունենալուն», այլ փոխարենը վերաբերում է այն անգթության աստիճանին, որին նրանք պետք է ենթարկվեն։ «Կործանել» բառն այստեղ տարբերվում է այն «ոչնչացնել» եզրույթից, որն օգտագործվում է ոչնչացվողների համար։) Նրանք կլացեն և կկրճտացնեն իրենց ատամները հավիտյանս հավիտենից՝ առանց վերջի։ Մարդու երևակայությունը լիովին անկարող է պատկերացնել այդ տեսարանը։ Իր մահկանացու մտածողությամբ մարդկությունն ի վիճակի չէ ըմբռնելու հոգևոր բաները, և հետևաբար կան ավելի շատ բաներ, որոնք կհասկանաք միայն Սիոն վերադառնալուց հետո։

Իմ ապագա տանը Իմ անդրանիկ որդիներից և Ինձնից բացի ոչ ոք չի լինի, և միայն այդ ժամանակ Իմ նպատակը կիրականանա, և Իմ ծրագիրը լիովին կիրագործվի, քանզի ամեն ինչ կվերադարձվի իր սկզբնական վիճակին, և ամեն ինչ կրկին կդասակարգվի ըստ իր տեսակի։ Իմ անդրանիկ որդիները կպատկանեն Ինձ, Իմ որդիներն ու ժողովուրդը կպատկանեն արարածների շարքին, իսկ ծառայություն մատուցողներն ու ոչնչացվածները՝ Սատանային։ Աշխարհը դատելուց հետո Ես և Իմ անդրանիկ որդիները կրկին կսկսենք աստվածային կյանքը, և նրանք երբեք չեն լքի Ինձ և միշտ Ինձ հետ միասին կլինեն։ Մարդկային մտքին հասու բոլոր խորհուրդները մաս առ մաս կհայտնվեն ձեզ։ Պատմության ընթացքում անթիվ մարդիկ են նահատակվել Ինձ համար՝ իրենց լիովին մատուցելով Ինձ, բայց մարդիկ, ի վերջո, արարածներ են, և որքան էլ լավը լինեն, չեն կարող դասակարգվել որպես Աստված. սա իրադարձությունների անխուսափելի ընթացք է, և այն ոչ ոք չի կարող փոխել։ Ի վերջո, Աստված է բոլոր բաներն արարողը, մինչդեռ մարդիկ արարածներ են, իսկ Սատանան, ի վերջո, Իմ ոչնչացման թիրախն է ու Իմ թշնամին. սա է «թեև լեռներն ու գետերը կարող են տեղաշարժվել և փոխակերպվել, բայց մարդու բնությունը չի փոխվի» խոսքերի ամենաճշմարիտ իմաստը։ Այժմ այս իրադրությունում և այս փուլում լինելը նախանշան է, որ Ես և Իմ անդրանիկ որդիները կմտնենք հանգստի մեջ։ Պատճառն այն է, որ Իմ գործն աշխարհում լիովին ավարտված է, և Իմ գործի հաջորդ քայլը կպահանջի Ինձնից վերադառնալ մարմին՝ այն ավարտելու համար։ Սրանք Իմ գործի քայլերն են, որոնք ծրագրել էի վաղուց։ Այս կետը պետք է հստակ տեսնել, այլապես շատերը կխախտեն Իմ կառավարչական հրամանագրերը։

Նախորդը.  Գլուխ 113

Հաջորդը.  Գլուխ 116

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger