Գլուխ 113

Իմ իմաստությունն Իմ ամեն գործողության մեջ է, բայց մարդն ի սկզբանե անկարող է ըմբռնել այն. մարդը կարող է տեսնել միայն Իմ գործերն ու խոսքերը, ոչ թե Իմ փառքը կամ Իմ անձի հայտնությունը, քանզի մարդն ի սկզբանե զուրկ է այդ կարողությունից։ Ուստի, առանց մարդու մեջ փոփոխություններ անելու, Ես և Իմ անդրանիկ որդիները կվերադառնանք Սիոն և կփոխենք մեր կերպարանքը, որպեսզի մարդը տեսնի Իմ իմաստությունն ու Իմ ամենակարողությունը։ Իմ իմաստությունն ու ամենակարողությունը, որ մարդն այժմ տեսնում է, Իմ փառքի լոկ մի փոքր մասն են ու անգամ արժանի չեն հիշատակման։ Սրանից կարելի է տեսնել, որ Իմ իմաստությունն ու փառքն անսահման են ու անչափելի խորը, և մարդու միտքն ի սկզբանե անկարող է խորհել դրանց մասին կամ ըմբռնել դրանք։ Թագավորության կառուցումն անդրանիկ որդիների պարտավորությունն է, ու սա նաև Իմ գործն է։ Այսինքն՝ դա Իմ տնօրինման ծրագրի մի կետն է։ Թագավորության կառուցումը նույնը չէ, ինչ եկեղեցու կառուցումը. քանզի Ես ու անդրանիկ որդիներս Իմ անձն ենք ու թագավորությունը, երբ մտնենք Սիոն լեռ, թագավորության կառուցումն իրագործված կլինի։ Այլ կերպ ասած՝ թագավորության կառուցումը մեկքայլանոց ջանք է՝ հոգևոր ոլորտ մտնելու քայլը։ (Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ Ես արել եմ աշխարհի արարումից ի վեր հանուն այս քայլի է եղել։ Թեև ասում եմ, որ դա քայլ է, իրականում այն ամենևին էլ քայլ չէ)։ Այսպիսով, Ես օգտագործում եմ բոլոր ծառայություն մատուցողներին՝ այս քայլին ծառայելու համար, և, հետևաբար, վերջին օրերին մեծ թվով մարդիկ կնահանջեն. նրանք բոլորը ծառայություն են մատուցում անդրանիկ որդիներին։ Ով բարություն դրսևորի այս ծառայություն մատուցողների հանդեպ, կմեռնի Իմ անեծքներից։ (Ծառայություն մատուցողները բոլորը ներկայացնում են մեծ կարմիր վիշապի դավերը, և բոլորը Սատանայի ծառաներն են, ուստի նրանք, ովքեր բարություն են դրսևորում նրանց հանդեպ, մեծ կարմիր վիշապի հանցակիցներն են և պատկանում են Սատանային)։ Ես սիրում եմ բոլոր նրանց, ում սիրում եմ, և ատում եմ Իմ անեծքների ու այրման բոլոր թիրախներին։ Արդյո՞ք դուք նույնպես ի զորու եք անելու սա։ Ես անշուշտ չե՛մ ների Իմ դեմ դուրս եկողներին, ոչ էլ կխնայե՛մ նրանց։ Յուրաքանչյուր գործ անելիս՝ Ես այնպես եմ կարգավորում, որ մեծ թվով ծառայություն մատուցողներ Ինձ ծառայեն։ Այսպիսով՝ կարելի է տեսնել, որ անցյալ սերունդների բոլոր մարգարեներն ու առաքյալները պարզապես ծառայություն են մատուցել հանուն այսօրվա փուլի. նրանք չեն համապատասխանում Իմ մտադրություններին և նրանք Ինձնից չեն։ (Թեև նրանցից շատերը հավատարիմ են Ինձ, ոչ մեկն Ինձ չի պատկանում։ Այսպիսով, նրանց այսուայնկողմ վազելն Ինձ համար այս վերջնական փուլի հիմքն է ստեղծում, բայց իրենց իսկ կարծիքով այդ ամենն ապարդյուն է եղել)։ Հետևաբար, վերջին օրերին առավել ևս մեծ թվով մարդիկ կլինեն, որոնք կնահանջեն։ (Ես ասում եմ «մեծ թվով», քանզի Իմ կառավարման ծրագիրը հասել է իր ավարտին, Իմ թագավորության կառուցումը հաջողվել է, և անդրանիկ որդիները բազմել են գահին)։ Այդ ամենն անդրանիկ որդիների հայտնվելու շնորհիվ է։ Քանզի անդրանիկ որդիները հայտնվել են, մեծ կարմիր վիշապը փորձում է հնարավոր ամեն միջոց վնաս հասցնելու համար և սպառում է բոլոր ուղիները։ Այն ուղարկում է ամեն տեսակի չար ոգիների, որոնք գալիս են Ինձ ծառայություն մատուցելու, որոնք ցույց են տվել իրենց իրական դեմքը ներկա ժամանակաշրջանում և փորձել են խաթարել Իմ տնօրինումը։ Սրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել. դրանք բոլորը հոգևոր ոլորտի բաներ են։ Այսպիսով, մարդիկ չեն հավատում, որ մեծ թվով մարդիկ կլինեն, որոնք կնահանջեն, մինչդեռ Ես գիտեմ, թե ինչ եմ անում, Ես հասկանում եմ Իմ տնօրինումը. սա է պատճառը, որ թույլ չեմ տալիս մարդուն միջամտել։ (Կգա մի օր, երբ ամեն տեսակի ստոր չար ոգի կբացահայտի իր իրական դեմքը, և բոլոր մարդիկ խորապես կհամոզվեն)։

Ես սիրում եմ Իմ անդրանիկ որդիներին, բայց մեծ կարմիր վիշապի սերունդներին, որոնք Ինձ սիրում են մեծ անկեղծությամբ, Ես ամենևին չեմ սիրում. իրականում՝ Ես նրանց է՛լ ավելի եմ ատում։ (Այս մարդիկ Իմ կողմից ընտրված չեն, ու թեև նրանք լավ մտադրություններ են դրսևորում ու հաճելի խոսքեր են ասում, սա ամբողջը մեծ կարմիր վիշապի դավն է, և, ուստի, Ես մինչև ոսկորներիս խորքը ատում եմ նրանց)։ Սա է Իմ բնույթը, և սա է Իմ ողջ արդարությունը։ Մարդն ամենևին չի կարող ըմբռնել այն։ Ինչո՞ւ է Իմ արդարությունն իր ամբողջությամբ այստեղ բացահայտվում։ Սրանից կարելի է ընկալել Իմ սուրբ բնույթը, որը ոչ մի վիրավորանք չի հանդուրժում։ Ես կարող եմ սիրել Իմ անդրանիկ որդիներին և ատել բոլոր նրանց, ովքեր Իմ անդրանիկ որդիները չեն (նույնիսկ եթե նրանք հավատարիմ մարդիկ են)։ Սա է Իմ բնույթը։ Մի՞թե հստակ չեք տեսնում։ Մարդկանց պատկերացումներում Ես միշտ ողորմած Աստված եմ, և սիրում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են Ինձ. մի՞թե սա հայհոյանք չէ Ինձ ուղղված։ Մի՞թե Ես կարող եմ սիրել եզներին ու ձիերին։ Մի՞թե կարող եմ Սատանային ընդունել որպես Իմ անդրանիկ որդի ու վայելել դա։ Անհեթեթությո՛ւն։ Իմ գործն արվում է Իմ անդրանիկ որդիների վրա, և Իմ անդրանիկ որդիներից բացի՝ Ես սիրելու ուրիշ ոչինչ չունեմ։ (Որդիներն ու ժողովուրդը հավելում են, բայց կարևոր չեն)։ Մարդիկ ասում են, թե Ես նախկինում այնքա՜ն շատ անօգուտ գործ եմ արել, բայց Իմ տեսանկյունից՝ այդ գործն իրականում ամենաարժեքավորն էր ու ամենաիմաստալիցը։ (Սա վերաբերում է այն գործին, որն արվել է երկու մարմնացումների ընթացքում. քանզի Ես ուզում եմ բացահայտել Իմ մեծ զորությունը, Ես պետք է մսեղի դառնամ՝ Իմ գործն ավարտելու համար)։ Ես ասում եմ, որ Իմ Հոգին գալիս է անձամբ գործելու, քանզի Իմ գործն ավարտվում է մսեղիում։ Այսինքն, Ես ու անդրանիկ որդիներս սկսում ենք հանգստի մեջ մտնել։ Մսեղիում Սատանայի հետ պատերազմն ավելի կատաղի է, քան Սատանայի հետ պատերազմը հոգևոր ոլորտում. այն կարող են տեսնել բոլոր մարդիկ, ուստի նույնիսկ Սատանայի սերունդները կարող են գեղեցիկ վկայություն կրել Ինձ համար և չեն ցանկանում հեռանալ. Հենց սա է մսեղիում Իմ գործելու բուն իմաստը։ Դա հիմնականում նրա համար է, որ դևերի սերունդներն անպատվություն բերեն հենց իրենց՝ դևերին. սա ամենահզոր խայտառակությունն է, որ կարելի է հասցնել դևերին ու Սատանային՝ նրանց թողնելով առանց ամոթից թաքնվելու տեղի՝ ստիպելով կրկին ու կրկին ողորմություն աղերսել Իմ առաջ։ Ես հաղթել եմ, Ես գերակայել եմ ամեն ինչի վրա, Ես ճեղքել եմ երրորդ երկին ու հասել Սիոն լեռ՝ Իմ անդրանիկ որդիների հետ վայելելու ընտանեկան երանությունը, հավիտյա՛ն ընկղմվելու երկնքի թագավորության մեծ խնջույքի մեջ։

Անդրանիկ որդիների համար ամեն գին վճարել եմ ու Իմ սրտի ողջ արյունը թափել։ (Մարդը պարզապես չգիտի, որ այն ամենը, ինչ արել եմ, ինչ ասել եմ, այն փաստը, որ թափանցում եմ ամեն տեսակի չար ոգու մեջ, և որ վտարել եմ ամեն տեսակի ծառայություն մատուցողի, եղել է հանուն անդրանիկ որդիների)։ Բայց Իմ բազմաթիվ գործերի մեջ Ես ամեն բան կարգավորում եմ ըստ հերթականության և ամենևին ոչ կուրորեն։ Ամեն օր Իմ խոսքերում պետք է ի վիճակի լինեք տեսնելու Իմ գործի մեթոդն ու դրա քայլերը. ամեն օր Իմ գործողություններում պետք է տեսնեք Իմ իմաստությունն ու հարցերը լուծելու Իմ սկզբունքները։ Ինչպես ասել եմ, Սատանան ուղարկել է Ինձ ծառայություն մատուցողներին, որ խաթարեն Իմ տնօրինումը։ Այս ծառայություն մատուցողները որոմներ են, սակայն «ցորեն» բառը ոչ թե անդրանիկ որդիներին է վերաբերում, այլ բոլոր որդիներին և Իմ մարդկանց, որոնք անդրանիկ որդիները չեն։ «Ցորենը միշտ ցորեն կլինի, որոմը միշտ որոմ կլինի». սա նշանակում է, որ նրանց բնությունը, ովքեր Սատանայից են, երբեք չի կարող փոխվել։ Ուստ, կարճ ասած, նրանք Սատանա են մնում։ «Ցորենը» վերաբերում է որդիներին ու ժողովրդին, քանզի Իմ որակը աշխարհի արարումից առաջ ներարկել եմ այս մարդկանց մեջ։ Արդեն ասել եմ, որ մարդու բնությունը չի փոխվում, և ահա թե ինչու ցորենը միշտ ցորեն կլինի։ Ուրեմն, ի՞նչ են անդրանիկ որդիները։ Անդրանիկ որդիները գալիս են Ինձնից. նրանք Իմ կողմից չեն արարված, ուստի նրանց չի կարելի ցորեն կոչել։ (Դա այդպես է, քանզի ցորենի ցանկացած հիշատակում միշտ կապված է «ցանել» բառի հետ, իսկ «ցանել» նշանակում է «արարել». բոլոր որոմները Սատանան է շաղ տվել ցորենի մեջ՝ որպես ծառայություն մատուցողներ)։ Կարելի է միայն ասել, որ անդրանիկ որդիներն Իմ անձի լիարժեք և առատաձեռն դրսևորումն են. փոխարենը «ոսկի և արծաթ և թանկարժեք քարեր» պետք է օգտագործվի։ Սա առնչվում է այն փաստին, որ Իմ գալուստը նման է գողի գալստյանը, և եկել եմ ոսկի և արծաթ և թանկարժեք քարեր գողանալու (քանզի այս ոսկին և արծաթը և այս թանկարժեք քարերն ի սկզբանե Ինձ էին պատկանում, և Ես ուզում եմ դրանք ետ տանել Իմ տուն)։ Երբ Ես և անդրանիկ որդիները միասին վերադառնանք Սիոն, այս ոսկին, արծաթն ու այս թանկարժեք քարերը գողացված կլինեն Իմ կողմից։ Այս ընթացքում Սատանան կխոչընդոտի ու կանհանգստացնի, և, ուստի, Ես կվերցնեմ ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը և վճռական ճակատամարտ կսկսեմ Սատանայի հետ։ (Այստեղ հաստատ պատմություն չեմ պատմում. սա մի իրադարձություն է հոգևոր ոլորտում, ուստի մարդիկ բավականին անտեղյակ են դրանից և կարող են այն լսել միայն որպես պատմություն։ Բայց Դուք պետք է Իմ խոսքերից տեսնեք, թե որն է Իմ վեցհազարամյա կառավարման ծրագրի գործը, և բացարձակապես չպետք է այն որպես կատակ ընդունեք։ Հակառակ դեպքում՝ Իմ Հոգին կհեռանա ողջ մարդկությունից)։ Այսօր այս ճակատամարտն ամբողջովին ավարտված է, և Իմ անդրանիկ որդիներին Ինձ հետ միասին ետ կբերեմ Իմ Սիոն լեռ (բերելով ոսկին, արծաթը և թանկարժեք քարերը, որոնք պատկանում են Ինձ)։ Ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի սակավության և դրանց թանկարժեքության պատճառով Սատանան փորձում է հնարավոր ամեն միջոց՝ դրանք խլելու համար, բայց նորից ու նորից ասում եմ, որ այն, ինչ Ինձնից է, պետք է վերադառնա Ինձ, որի իմաստը նշված է վերևում։ Այն, որ Ես ասում եմ՝ անդրանիկ որդիներն Ինձնից են և Ինձ են պատկանում, Սատանային ուղղված հռչակում է։ Ոչ ոք չի հասկանում սա, և դա ամբողջովին հոգևոր ոլորտի իրադարձություն է։ Այսպիսով, մարդը չի հասկանում, թե ինչու եմ բազմիցս շեշտում, որ անդրանիկ որդիներն Ինձ են պատկանում. այսօր դուք պետք է հասկանա՛ք։ Ասել եմ, որ Իմ խոսքերն ունեն նպատակ և իմաստություն, բայց սա հասկանում եք միայն արտաքուստ. ոչ մի մարդ չի կարող սա հստակ տեսնել հոգով։

Ես ավելի ու ավելի շատ եմ խոսում, և որքան շատ եմ խոսում, այնքան ավելի խիստ են դառնում Իմ խոսքերը։ Երբ դա հասնի որոշակի աստիճանի, Ես Իմ խոսքերով մարդկանց կհասցնեմ մի վիճակի, որ նրանք ոչ միայն լիովին համոզվեն, այլև ավելին՝ սավառնեն կյանքի ու մահվան միջև. սա է Իմ գործի մեթոդն ու Իմ գործի քայլերը։ Դա այսպես պետք է արվի՝ Սատանային ամոթահար անելու և անդրանիկ որդիներին ավարտուն դարձնելու համար (օգտագործելով Իմ խոսքերը՝ անդրանիկ որդիներին վերջնականապես կատարյալ դարձնելու համար, թույլ տալու նրանց ազատվել մսեղիից ու մտնել հոգևոր ոլորտ)։ Մարդը չի հասկանում Իմ խոսքերի ձևն ու երանգը։ Իմ բացատրությունից դուք բոլորդ պետք է որոշ չափով հասկանաք, և բոլորդ պետք է Իմ խոսքերին հետևելով անեք այն գործը, որը պետք է անեք։ Սա այն է, ինչ հանձնարարել եմ ձեզ։ Դուք պետք է տեղյակ լինեք սրանից, և ոչ միայն արտաքին աշխարհից, այլ ավելի կարևոր է՝ հոգևոր ոլորտից։

Նախորդը.  Գլուխ 112

Հաջորդը.  Գլուխ 114

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger