Գլուխ 12
Եթե անկայուն խառնվածք ունես, այս կամ այն կողմ ես փչում քամու և անձրևի պես ու, եթե անկարող ես անընդհատ առաջ շարժվել քո ողջ ուժով, ապա Իմ գավազանը երբեք հեռու չի լինի քեզանից։ Երբ էտվես, որքան անբարենպաստ լինի միջավայրը, և որքան շատ հալածվես, այնքան կմեծանա սերդ Աստծու հանդեպ, և կդադարես կառչել աշխարհից։ Առանց առջևումդ այլընտրանքային ճանապարհի՝ կգաս Ինձ մոտ ու կվերագտնես ուժդ և ինքնավստահությունդ։ Սակայն ավելի հեշտ միջավայրերում կխճճվես։ Դու պետք է մտնես դրականության կողմից, լինես ակտիվ, այլ ոչ թե պասսիվ։ Ոչ ոք ու ոչինչ չպետք է սասանի քեզ ոչ մի իրավիճակում, և չպետք է ազդվես ոչ մեկի խոսքերից։ Պետք է կայուն խառնվածք ունենաս. անկախ այն բանից, թե մարդիկ ինչ են ասում, պետք է անմիջապես կիրարկես այն, ինչը գիտես, որ ճշմարտությունն է։ Միշտ պետք է Իմ խոսքերը ներսումդ գործուն պահես, անկախ այն բանից, թե ում հետ գործ կունենաս. պետք է կարողանաս անխախտ պահել Իմ հանդեպ քո վկայությունը և հաշվի առնել Իմ հոգսերը։ Չպետք է կուրորեն համաձայնես ուրիշների հետ՝ առանց քո սեփական գաղափարներն ունենալու։ Փոխարենը՝ պետք է քաջություն ունենաս կանգնելու և առարկելու այն բաներին, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը: Եթե հստակ գիտես, որ ինչ-որ բան սխալ է, սակայն քաջություն չունես դա բացահայտելու, ապա ճշմարտությունը կիրարկող մարդ չես: Ուզում ես ինչ-որ բան ասել, բայց չես համարձակվում անմիջապես արտահայտվել, ուստի խոսքդ կտուրն ես գցում, ապա՝ փոխում թեման. Սատանան քո ներսում է ու հետ է պահում քեզ՝ ստիպելով խոսել առանց որևէ ազդեցության և չկարողանալ համառել մինչև վերջ: Դու դեռևս վախ ես կրում սրտումդ, և մի՞թե պատճառն այն չէ, որ սիրտդ դեռևս լի է Սատանայի գաղափարներով:
Ինչպիսի՞ն է հաղթահարողը։ Քրիստոսի բարի զինվորները պետք է խիզախ լինեն և ապավինեն Ինձ՝ հոգևորապես ուժեղ լինելու համար. նրանք պետք է պայքարեն ռազմիկներ դառնալու համար և մինչև մահ մարտնչեն Սատանայի դեմ։ Դու միշտ պետք է արթուն մնաս, և այդ պատճառով եմ խնդրում քեզ ակտիվորեն համագործակցել Ինձ հետ ամեն պահի և սովորել ավելի մոտենալ Ինձ։ Եթե ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում կարողանաս լռել Իմ առջև՝ լսելով Իմ խոսքը և կենտրոնանալով Իմ բառերի ու գործողությունների վրա, ապա չես երերա ու չես կորցնի դիրքդ։ Իմ ներսից ստացած ցանկացած բան կարելի է կիրարկել։ Իմ ամեն մի բառն ուղղված է քո վիճակին և խոցում է սիրտդ։ Անգամ, եթե կարողանայիր բարձրաձայն հերքել, դրանք, սրտումդ հերքել չես կարող։ Ավելին, եթե վերլուծես Իմ խոսքերը, կդատվես։ Այսինքն՝ Իմ խոսքերը ճշմարտությունն են, կյանքը և ճանապարհը. դրանք սուր, երկսայր սուր են և կարող են հաղթել Սատանային։ Նրանք, ովքեր հասկանում են և ունեն Իմ խոսքերը կիրարկելու ուղի, օրհնված են, իսկ նրանք, ովքեր չեն կիրարկում դրանք, անկասկած կդատվեն. սա շատ գործնական է։ Ներկայում նրանց շրջանակը, ում Ես դատում եմ, ընդլայնվել է. Իմ առջև կդատվեն ոչ միայն նրանք, ովքեր ճանաչում են Ինձ, այլև նրանք, ովքեր չեն հավատում Ինձ, և ովքեր ջանք չեն խնայում՝ դիմադրելու և խոչընդոտելու Սուրբ Հոգու գործին, ևս կդատվեն։ Բոլոր նրանք իմ առջև, ովքեր Իմ ետևից են գալիս, կտեսնեն, որ Աստված մոլեգնող կրակ է։ Աստված մեծափառություն է։ Նա իրագործում է Իր դատաստաններն ու նրանց մահվան դատապարտում։ Եկեղեցում նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում Սուրբ Հոգու գործին հետևելուն, ովքեր խաթարում են այդ գործը, ովքեր ցուցադրում են իրենց, ովքեր ոչ ճիշտ մտադրություններ ու նպատակներ ունեն, ովքեր ջանք չեն թափում Աստծու խոսքերից ուտելու և խմելու համար, ովքեր բթացած ու կասկածամիտ են, ովքեր քննում են Սուրբ Հոգու գործը. դատաստանի խոսքերը կհասնեն այս մարդկանց ցանկացած պահի։ Մարդկանց բոլոր գործողությունները կբացահայտվեն։ Սուրբ Հոգին քննում է մարդկանց սրտերի խորքերը, ուստի, մի՛ եղիր անմիտ. զգույշ ու զգոն եղի՛ր։ Կուրորեն ինքնուրույն մի՛ գործիր։ Եթե քո գործողությունները չհամապատասխանեն Իմ խոսքերին, ապա կդատվես։ Անընդունելի է ընդօրինակելը, ճշմարտանման լինելը կամ իրապես չհասկանալը. դու պետք է գաս Իմ առջև և հաճախ հաղորդակցվես Ինձ հետ։
Ինչ էլ որ վերցնես Իմ ներսից, քեզ կտա կիրարկելու ուղի։ Քեզ կուղեկցեն նաև Իմ զորությունները, կունենաս Իմ ներկայությունն ու միշտ կքայլես Իմ խոսքերի մեջ. դու կվերանցես բոլոր աշխարհիկ բաները և կունենաս հարության զորությունը։ Եթե Իմ խոսքերն ու Իմ ներկայությունը չունես քո խոսքերում, պահվածքում և գործողություններում և եթե հեռանում ես Ինձնից ու ապրում քո ներսում՝ բնակվելով մտքի պատկերացումներում և վարդապետությունների ու կանոնների մեջ, ապա դա ապացույց է, որ միտքդ կենտրոնացրել ես մեղքերի վրա։ Այլ կերպ ասած՝ շարունակում ես կառչել քո հին «ես»-ից՝ թույլ չտալով, որ ուրիշները վնասեն քո «ես»-ը կամ եղծեն հոգիդ չնչին իսկ չափով։ Այսպես վարվող մարդիկ չափազանց խղճուկ արժանիքի տեր են և բավականին անհեթեթ ու չեն կարող տեսնել Աստծու շնորհը կամ ճանաչել Նրա օրհնությունները։ Եթե շարունակես այդպես խուսափողականորեն վարվել, ապա ե՞րբ կկարողանաս Ինձ թույլ տալ, որ աշխատեմ քո ներսում։ Երբ Ես ավարտում եմ խոսելը, դու լսել ես, բայց ոչինչ չես մտապահել և հատկապես թուլանում ես, երբ խնդիրներդ փաստացիորեն մատնանշվում են։ Ինչպիսի՞ հասակ է դա։ Ե՞րբ կարող եմ քեզ ավարտուն դարձնել, եթե միշտ փաղաքշանքի կարիք ունես։ Եթե վախենում ես հարվածներից ու քերծվածքներից, ապա պետք է շտապես ուրիշներին զգուշացնել. «Ես թույլ չեմ տա՝ որևէ մեկն ինձ էտի. ինքս կարող եմ ազատվել իմ բնական, հին խառնվածքից»։ Այսպիսով՝ ոչ ոք չի քննադատի կամ դիպչի քեզ, և դու ազատ կլինես հավատալու այնպես, ինչպես ցանկանում ես, առանց որևէ մեկի՝ քո մասին հոգալու։ Կարո՞ղ ես գալ Իմ հետքերով այս կերպ։ Պնդելը, որ վստահ ես, թե Ես քո Աստվածն եմ և քո Տերը, ոչ այլ ինչ է, քան դատարկ խոսք։ Եթե իսկապես զերծ լինեիր կասկածներից, այս բաները խնդիր չէին լինի, և կհավատայիր, որ Աստծու սերն ու օրհնություններն են եկել քեզ վրա։ Երբ Ես խոսում եմ, ապա՝ Իմ որդիների հետ, և Իմ խոսքերը պետք է ընդունվեն գոհությամբ ու փառաբանությամբ։