Գլուխ 13
Ձեր ներկայիս վիճակում դուք չափազանց շատ եք կառչում սեփական անձի մասին պատկերացումներից, և ձեր մեջ կան բավականին լուրջ կրոնական խաթարումներ։ Դուք ի վիճակի չեք գործել հոգով, չեք կարողանում ըմբռնել Սուրբ Հոգու գործը և մերժում եք նոր լույսը։ Դու չես կարողանում տեսնել ցերեկվա արևը, որովհետև կույր ես, չես ճանաչում մարդկանց, երբեք չես կարողանում թողնել քո «ծնողներին», չունես հոգևոր առողջ դատողություն, չես ճանաչում Սուրբ Հոգու գործը և պատկերացում անգամ չունես՝ ինչպես Իմ խոսքն ուտես ու խմես ։ Խնդիր է, որ չգիտես՝ ինչպես ինքնուրույն ուտել ու խմել Իմ խոսքը։ Սուրբ Հոգու գործն oրեցօր զարմանալի արագությամբ առաջ է ընթանում. ամեն օր նոր լույս կա, և ամեն օր նոր ու թարմ բաներ կան։ Սակայն դու չես հասկանում։ Դրա փոխարեն, դու սիրում ես ուսումնասիրել, իրերին նայում ես քո անձնական նախասիրությունների դիտանկյունից՝ առանց դրանք ուշադիր քննելու և լսում ես ապշահար ։ Դու ջանասիրաբար չես աղոթում հոգով, չես նայում Ինձ և ավելի շատ չես խորհում Իմ խոսքերի շուրջ։ Հետևաբար, այն ամենը, ինչ ունես, լոկ խոսքեր են, կանոններ և վարդապետություններ։ Դու պետք է հստակ պատկերացում ունենաս, թե ինչպես ուտես ու խմես, և պետք է ավելի հաճախ բերես Իմ խոսքը Իմ առջև:
Մեր օրերում մարդիկ չեն կարողանում հրաժարվել իրենց անձերից․ միշտ կարծում են, որ իրենք ճիշտ են։ Նրանք ընկղմված են իրենց սեփական փոքրիկ աշխարհների մեջ և ճիշտ տեսակի մարդիկ չեն։ Նրանք ունեն սխալ մտադրություններ և նպատակներ, և եթե համառեն դրանցում, ապա անշուշտ կդատվեն, իսկ լուրջ դեպքերում՝ կվերացվեն։ Դու պետք է ավելի շատ ջանք գործադրես Ինձ հետ շարունակական մտերմություն ունենալու համար, և ոչ թե պարզապես մտերմանաս նրաց հետ, ում հետ ուզում ես։ Դու պետք է ճանաչես այն մարդկանց, ում հետ մտերմանում ես, և պետք է մտերմանաս կյանքի հոգևոր հարցերի շուրջ. միայն այդ դեպքում կկարողանաս կյանք տալ մյուսներին և լրացնել նրանց պակասությունները։ Դու չպետք է խոսես նրանց հետ խրատական տոնով. դա հիմնովին սխալ դիրքորոշում է։ Մտերմության ժամանակ դու պետք է հոգևոր հարցերի մասին պատկերացում ունենաս, պետք է իմաստություն ունենաս և պետք է կարողանաս հասկանալ, թե ինչ կա մարդկանց սրտերում։ Եթե պետք է ծառայես մյուսներին, ապա պետք է լինես ճիշտ տեսակի մարդ և պետք է մտերմանաս այն ամենով, ինչ ունես։
Հիմա հույժ կարևոր է, որ դու կարողանաս Ինձ հետ մտերմորեն շփվել, ինքնուրույն ուտել ու խմել և մոտենալ Աստծուն։ Դու պետք է որքան հնարավոր է շուտ հասկանաս հոգևոր հարցերը և կարողանաս հստակ ըմբռնել քո միջավայրը և այն, թե ինչպես է կարգավորված քո շրջապատը։ Կարո՞ղ ես հասկանալ, թե ինչ եմ Ես։ Կենսական է, որ դու ուտես ու խմես՝ այն, ինչ քեզ պետք է և ապրես Իմ խոսքով։ Ճանաչիր Իմ ձեռքերը և մի՛ տրտնջա։ Եթե դու տրտնջաս և հեռանաս, կարող ես կորցնել Աստծու շնորհը ստանալու հնարավորությունը։ Սկսիր Ինձ մոտենալուց. ի՞նչն է քեզ պակասում, և ինչպե՞ս պետք է մոտենաս Ինձ ու հասկանաս Իմ սիրտը։ Մարդկանց դժվար է մոտենալ Ինձ, որովհետև նրանք չեն կարողանում հրաժարվել սեփական անձից։ Նրանց հակումները միշտ անկայուն են, մերթ՝ տաք, մերթ՝ սառը, և այդ մարդիկ գոռոզ ու ինքնագոհ են դառնում, հենց որ մի փոքր քաղցրություն են ճաշակում։ Որոշ մարդիկ դեռ չեն արթնացել. այն, ինչ դու ասում ես, որքանո՞վ է մարմնավորում այն, ինչ կաս։ Դրա որքա՞ն մասն է ինքնապաշտպանություն, որքա՞նը՝ ուրիշներին ընդօրինակելը, և որքա՞նը՝ կանոններին հետևելը։ Պատճառը, որ դու չես կարողանում ըմբռնել կամ հասկանալ Սուրբ Հոգու գործը, այն է, որ չգիտես՝ ինչպես մոտենալ Ինձ։ Արտաքուստ դու միշտ խորհրդածում ես՝ հենվելով սեփական անձի և մտքի պատկերացումների վրա. դու գաղտնի ուսումնասիրում և զբաղվում ես մանր խարդախություններ, և նույնիսկ չես կարողանում դրանք բացահայտ ներկայացնել։ Սա ցույց է տալիս, որ դու իսկապես չես հասկանում Սուրբ Հոգու գործը։ Եթե դու իսկապես գիտես, որ մի բան Աստծուց չէ՝ ինչո՞ւ ես վախենում ոտքի կանգնել և մերժել այն։ Քանի՞սը կարող են կանգնել և վկայել Իմ մասին ։ Դու չունես տղա երեխային հատուկ բնավորության ուժի նույնիսկ չնչին մասը։
Ներկայումս կազմակերպված ամեն ինչի նպատակն է մարզել ձեզ, որպեսզի դուք աճեք ձեր կյանքում, ձեր հոգիները զգոն և սուր դարձնեք, և բացեք ձեր հոգևոր աչքերը, որպեսզի ճանաչեք այն, ինչ Աստծուց է գալիս։ Այն, ինչ գալիս է Աստծուց, հնարավորություն է տալիս քեզ ծառայել կարողությամբ և բեռով, և հաստատուն լինել հոգով։ Ամեն բան, որ Ինձնից չի գալիս, դատարկ է. դրանք քեզ ոչինչ չեն տալիս, դատարկություն են առաջացնում քո հոգում և ստիպում են կորցնել հավատքդ, հեռավորություն են դնում քո և Իմ միջև՝ թակարդելով քեզ քո սեփական մտքի մեջ։ Այժմ կարող ես վեր կանգնել աշխարհիկ ամեն ինչից, երբ ապրում ես հոգով, բայց մտքով ապրել նշանակում է սատանայի թակարդն ընկնել. սա փակուղի է։ Ամեն բան շատ պարզ է. Նայիր Ինձ սրտի աչքերով, և հոգիդ անմիջապես կզորանա։ Դու գործելու ճանապարհ կունենաս, և Ես կառաջնորդեմ քո ամեն քայլը։ Իմ խոսքը հայտնի կդառնա քեզ ամեն ժամանակ և ամենուրեք ։ Անկախ նրանից, թե որտեղ կամ երբ, կամ որքան անբարենպաստ է միջավայրը, քանի դեռ դու սրտով նայում ես Ինձ, Ես կտամ քեզ հստակ տեսնելու կարողություն, և Իմ սիրտը կբացվի քեզ. այս ձևով դու կսլանաս քո առջևում եղած ճանապարհով և երբեք չես մոլորվի։ Որոշ մարդիկ փորձում են արտաքինից զգալ իրենց ճանապարհը, սակայն երբեք դա չեն անում իրենց հոգու ներսից։ Նրանք հաճախ չեն կարողանում ըմբռնել Սուրբ Հոգու գործը։ Երբ նրանք մտերմանում են ուրիշների հետ, պարզապես ավելի են շփոթվում՝ չունենալով հետևելու ուղի և չիմանալով՝ ինչ անել։ Այս մարդիկ չգիտեն, թե ինչն է իրենց անհանգստացնում. նրանք կարող է շատ բաներ ունենան և ներքուստ շատ հարուստ լինեն, բայց մի՞թե դրանից օգուտ կա։ Դու իսկապե՞ս ունես հետևելու ուղի։ Դու ունե՞ս որևէ լուսավորություն կամ պայծառացում։ Ունե՞ս որևէ նոր հայտնություն։ Առաջընթա՞ց ես ունեցել, թե՞ հետընթաց ես ապրել։ Կարո՞ղ ես նոր լույսին համընթաց քայլել։ Դու հնազանդություն չունես. այն հնազանդությունը, որի մասին հաճախ նշում ես, լոկ խոսակցություն է։ Դու ապրե՞լ ես հնազանդ կյանքով։
Որքա՜ն մեծ է խոչընդոտը, որն առաջանում է մարդկանց ինքնարդարացման, ինքնագոհության, ինքնաբավարարվածության ու ամբարտավանության պատճառով: Ո՞վ է մեղավոր, երբ դու չես կարողանում մտնել իրականության մեջ: Դու պետք է ուշադիր քննես քեզ՝ հասկանալու, թե արդյոք ճի՞շտ մարդ ես։ Արդյո՞ք քո նպատակներն ու մտադրություններն ինձ նկատի ունենալով են կազմված: Արդյո՞ք քո բոլոր խոսքերն ու գործերը ասվում և արվում են իմ ներկայությամբ: Ես քննում եմ քո բոլոր մտքերն ու գաղափարները։ Մի՞թե քեզ մեղավոր չես զգում: Դու ուրիշների համար կեղծ դիմակ ես կրում և հանգիստ ինքնարդարացող մարդու կեցվածք ես ընդունում. դու դա անում ես քեզ պաշտպանելու համար: Դու դա անում ես քո չարիքը քողարկելու համար և նույնիսկ ուղիներ ես փնտրում այդ չարիքն ուրիշի վրա բարդելու համար: Ինչպիսի՜ ստախոսություն է բնակվում քո սրտում: Մտածի՛ր այն ամենի մասին, ինչ ասել ես: Մի՞թե սեփական շահիդ համար չէր, որ վախենալով, թե հոգիդ կվնասվի, դու թաքցրիր սատանային և հետո բռնի ուժով զրկեցիր քո եղբայրներին և քույրերին իրենց ուտելիքից և խմելիքից: Ի՞նչ ունես ասելու քո արդարացման համար: Կարծում ես, թե հաջորդ անգամ կկարողանա՞ս փոխհատուցել այն ուտելիքն ու խմելիքը, որը սատանան խլել է այս անգամ: Այսպիսով, դու հիմա դա հստակ տեսնում ես. արդյո՞ք սա մի բան է, որը կարող ես փոխհատուցել: Կարո՞ղ ես փոխհատուցել կորցրած ժամանակը: Դուք պետք է ջանասիրաբար քննեք ձեզ՝ տեսնելու, թե ինչու անցած մի քանի հավաքույթներում ճաշկերույթ տեղի չունեցավ, և ում պատճառով առաջացավ այդ խնդիրը: Դուք պետք է մտերմանաք մեկ առ մեկ, մինչև որ ամեն ինչ պարզ լինի: Եթե նման մարդը խստորեն չզսպվի, ապա ձեր եղբայրներն ու քույրերը չեն հասկանա, և դա պարզապես նորից կկրկնվի: Ձեր հոգևոր աչքերը փակ են. ձեզնից շատերը կույր են: Ավելին, նրանք, ովքեր իսկապես տեսնում են, անտարբեր են դրա նկատմամբ: Նրանք չեն կանգնում և չեն խոսում, և նրանք նույնպես կույր են: Նրանք, ովքեր տեսնում են, բայց չեն խոսում, համր են: Այստեղ շատերն ունեն հաշմանդամություն:
Որոշ մարդիկ չեն ընկալում, թե ինչ է ճշմարտությունը, ինչ է կյանքը, և ինչ է ճանապարհը և նրանք չեն հասկանում հոգին: Նրանք Իմ խոսքը համարում են սոսկ բանաձև: Սա չափազանց կոպիտ է: Նրանք չեն հասկանում, թե ինչ են իսկական երախտագիտությունն ու գովաբանությունը: Որոշ մարդիկ ի վիճակի չեն ըմբռնել կարևոր և առաջնային բաները. փոխարենը՝ նրանք ըմբռնում են միայն երկրորդականը: Ի՞նչ է նշանակում խաթարել Աստծու տնօրինությունը: Ի՞նչ է նշանակում քանդել եկեղեցու կառուցվածքը: Ի՞նչ է նշանակում խաթարել Սուրբ Հոգու աշխատանքը: Ի՞նչ է սատանայի կամակատարը: Այս ճշմարտությունները պետք է հստակ հասկանալ, այլ ոչ թե պարզապես թեթևակի անցնել դրանց վրայով: Ի՞նչը պատճառ դարձավ, որ այս անգամ ուտելիք և խմելիք չկար: Որոշ մարդիկ կարծում են, որ այսօր պետք է բարձրաձայն գովաբանեն Աստծուն, բայց ինչպե՞ս պետք է նրանք գովաբանեն Նրան: Արդյո՞ք նրանք դա պետք է անեն օրհներգեր երգելով և պարելով: Մի՞թե մյուս մեթոդները գովաբանություն չեն համարվում: Որոշ մարդիկ գալիս են հավաքույթների այն պատկերացմամբ, թե ցնծագին գովաբանությունն է Աստծուն գովաբանելու ճանապարհը: Մարդիկ ունեն այս պատկերացումները և ուշադրություն չեն դարձնում Սուրբ Հոգու աշխատանքին. դրա վերջնական արդյունքն այն է, որ դեռևս խաթարումներ են տեղի ունենում: Այս հավաքույթում ուտելիք և խմելիք չկար. բոլորդ ասում եք, թե ուշադիր եք Աստծու բեռի հանդեպ և կաջակցեք եկեղեցու վկայությանը, սակայն ձեզնից ո՞վ է իրականում ուշադիր եղել Աստծու բեռի հանդեպ: Հարցրու ինքդ քեզ. արդյո՞ք դու մեկն ես, ով ուշադրություն է ցուցաբերում Նրա բեռի հանդեպ: Կարո՞ղ ես արդարություն գործել Նրա համար: Կարո՞ղ ես ոտքի կանգնել և խոսել հանուն Ինձ: Կարո՞ղ ես հաստատակամորեն ճշմարտությունը գործադրել: Բավականաչափ համարձա՞կ ես՝ պայքարելու սատանայի բոլոր գործերի դեմ: Կկարողանայի՞ր արդյոք մի կողմ դնել զգացմունքներդ և մերկացնել սատանային՝ հանուն Իմ ճշմարտության: Կարո՞ղ ես թույլ տալ, որ Իմ մտադրությունները բավարարվեն քո մեջ: Ընծայե՞լ ես սիրտդ վճռորոշ պահերին: Դու այնպիսի՞ մարդ ես, ով հետևում է Իմ կամքին: Քեզ այս հարցերը հաճախ տուր և հաճախ մտորիր դրանց մասին: Սատանայի նվերները քո ներսում են, և դու ես մեղավորը դրա համար, քանի որ դու չես հասկանում մարդկանց և չես ճանաչում սատանայի թույնը. դու քեզ դեպի մահ ես առաջնորդում: Սատանան ամբողջությամբ մոլորեցրել է քեզ, այն աստիճան, որ դու լիովին շվարած ես. դու հարբած ես խառնաշփոթի գինով և օրորվում ես ետ ու առաջ՝ ի վիճակի չլինելով հաստատուն տեսակետ պահել, և գործելու ճանապարհ չունես: Դու հավուր պատշաճի չես ուտում և խմում, դու զբաղվում ես վայրի կռիվներով ու վեճերով, դու չես տարբերում ճիշտն ու սխալը և հետևում ես նրան, ով առաջնորդում է: Դու առհասարակ որևէ ճշմարտության տիրապետու՞մ ես: Որոշ մարդիկ պաշտպանում են իրենց և նույնիսկ զբաղվում են խաբեությամբ: Նրանք մտերմանում են ուրիշների հետ, բայց դա նրանց միայն դեպի փակուղի է տանում: Մի՞թե Ինձնից է, որ այս մարդիկ ստանում են իրենց մտադրությունները, նպատակները, դրդապատճառները և աղբյուրը: Կարծում ես, թե կարո՞ղ ես փոխհատուցել քո եղբայրներին ու քույրերին այն փաստի համար, որ նրանց ուտելիքն ու խմելիքը խլվել է: Գտի՛ր մի քանի հոգու մտերմանալու համար և հարցրու նրանց. թող նրանք խոսեն իրենց անունից. արդյոք նրանց ապահովե՞լ են որևէ բանով, թե՞ նրանց փորերը լցվել են կեղտաջրով ու աղբով՝ նրանց թողնելով առանց հետևելու ճանապարհի: Մի՞թե դա չի քանդի եկեղեցին: Ո՞ւր է եղբայրների ու քույրերի միջև սերը: Դու ծածուկ քննում ես, թե ով է ճիշտ, և ով՝ սխալ, բայց ինչո՞ւ բեռ չես կրում եկեղեցու համար: Սովորաբար դու լավ ես կարգախոսներ բղավում, բայց երբ իրականում բան է պատահում, դու անվստահ ես դառնում դրանց հանդեպ: Որոշ մարդիկ հասկանում են, բայց միայն մրմնջում են, մինչդեռ մյուսները բարձրաձայնում են իրենց հասկացածը, բայց ուրիշ ոչ ոք ձայն չի հանում: Նրանք չգիտեն, թե ինչն է գալիս Աստծուց, և ինչն է սատանայի գործը: Ո՞ւր են կյանքի վերաբերյալ ձեր ներքին զգացողությունները: Դուք պարզապես չեք կարողանում հասկանալ Սուրբ Հոգու աշխատանքը, ոչ էլ ճանաչում եք այն, և դժվարանում եք նոր բաներ ընդունել: Դուք ընդունում եք միայն կրոնական և աշխարհիկ այն բաները, որոնք համապատասխանում են մարդկանց պատկերացումներին: Արդյունքում, դուք անմիտ կռիվ եք տալիս: Քանի՞ հոգի կարող է ընկալել Սուրբ Հոգու աշխատանքը: Քանի՞սն են իսկապես բեռ կրել եկեղեցու համար: Դու հասկանու՞մ ես դա: Օրհներգեր երգելն Աստծուն գովաբանելու եղանակներից մեկն է, բայց դու հստակ չես հասկանում Աստծուն գովաբանելու ճշմարտությունը: Ավելին, դու կարծր ես Նրան գովաբանելու հարցում: Մի՞թե դա քո ունեցած պատկերացումը չէ: Դու միշտ անդրդվելիորեն կառչում ես քո սեփական պատկերացումներից և ի վիճակի չես կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է անելու Սուրբ Հոգին այսօր, ի վիճակի չես զգալ այն, ինչ զգում են քո եղբայրներն ու քույրերը, և ի վիճակի չես հանդարտորեն փնտրել Աստծու մտադրությունները: Դու կուրորեն ես գործում. գուցե երգերը լավ ես երգում, բայց արդյունքը լիակատար խառնաշփոթ է: Մի՞թե դա իսկապես ուտել ու խմել է: Տեսնո՞ւմ ես, թե ով է իրականում խաթարումներ պատճառում: Դու բացարձակապես հոգով չես ապրում, այլ կառչում ես տարբեր պատկերացումներից: Ինչպե՞ս կարող է դա եկեղեցու համար բեռ կրելու ձև լինել: Դուք պետք է հասկանաք, որ Սուրբ Հոգու գործը հիմա էլ ավելի արագ է առաջ ընթանում։ Ուրեմն, մի՞թե կույր չեք, եթե ամուր կառչում եք ձեր սեփական պատկերացումներին և հակառակվում Սուրբ Հոգու աշխատանքին: Մի՞թե դա նման չէ ճանճի, որը խփվում է պատերին և բզբզում: Եթե շարունակեք այսպես, ձեզ մի կողմ կնետեն։
Նրանք, ովքեր կատարելագործվում են աղետից առաջ, հնազանդ են Աստծուն: Նրանք ապրում են՝ ապավինելով Քրիստոսին, վկայում են Նրա մասին և փառաբանում են Նրան: Նրանք Քրիստոսի հաղթող արու զավակներն ու լավ զինվորներն են: Այժմ շատ կարևոր է, որ դու հանդարտվես, մոտենաս Աստծուն և մտերմանաս Նրա հետ: Եթե ի վիճակի չես մոտենալու Ինձ, դու սատանայի կողմից գերեվարվելու վտանգի տակ կհայտնվես: Եթե կարողանաս մոտենալ Ինձ և մտերմանալ Ինձ հետ, ապա դու կբացահայտես բոլոր ճշմարտությունները, և կունենաս չափանիշ, որով կապրես ու կգործես: Քանի որ դու մեկն ես, ով մոտ է Ինձ, Իմ խոսքը երբեք չի հեռանա քեզնից, և քո ողջ կյանքի ընթացքում դու երբեք չես շեղվի Իմ խոսքից. սատանան քեզնից օգտվելու միջոց չի ունենա և դրա փոխարեն ամոթահար կլինի ու պարտված կփախչի: Եթե դու դրսում փնտրես այն, ինչ պակասում է քո ներսում, գուցե երբեմն գտնես դրա մի մասը, բայց այն ամենի մեծ մասը, ինչ կգտնես, կլինեն կանոններ և բաներ, որոնք քեզ պետք չեն: Դու պետք է հեռանաս քեզանից, ավելի շատ սնվես Իմ խոսքերով և իմանաս ինչպես խորհրդածել դրանց շուրջ: Եթե որևէ բան չես հասկանում, մոտեցիր Ինձ և հաճախակի մտերմացիր Ինձ հետ. այս կերպ, այն բաները, որոնք կհասկանաս, իրական և ճշմարիտ կլինեն: Դու պետք է սկսես Ինձ մոտենալուց: Սա շատ կարևոր է: Հակառակ դեպքում, դու չես իմանա ինչպես ուտել և խմել: Դու չես կարող ինքնուրույն ուտել և խմել. իրոք՝ քո հասակը շատ փոքր է: