Գլուխ 22
Աստծուն հավատալը հեշտ բան չէ։ Դուք միապաղաղ առաջ եք գնում՝ ամեն ինչ ուտելով և այդ ամենն այնքա՜ն հետաքրքիր, այնքա՜ն քաղցր համարելով։ Ոմանք նույնիսկ դեռ ծափահարում են․ նրանց հոգում զանազանում չկա։ Սա մի փորձառություն է, որն արժանի է ձեր կողմից մանրակրկիտ պարզաբանման։ Վերջին օրերին ամեն տեսակ ոգիներ են ի հայտ գալիս իրենց դերերը կատարելու համար՝ բացահայտորեն ընդդիմանալով Աստծու զավակների առաջընթացին և մասնակից դառնալով եկեղեցու կառուցուման դեմ սաբոտաժին։ Եթե սրան թեթևամտորեն վերաբերվեք և Սատանային գործելու հնարավորություններ տաք, դա եկեղեցում խառնաշփոթ կառաջացնի, մարդիկ խուճապի կմատնվեն և կհուսահատվեն, իսկ լուրջ դեպքերում նրանց տեսիլքները կանհետանան։ Այսպիսով, տարիներ շարունակ Իմ վճարած ծանր գինը զուր անցած կլինի։
Եկեղեցու կառուցման ժամանակը նաև այն ժամանակն է, երբ Սատանան հասնում է իր մոլեգնության գագաթնակետին։ Սատանան հաճախ որոշ մարդկանց միջոցով խանգարումներ և խաթարումներ է առաջացնում, և հենց նրանք, ովքեր չեն ճանաչում Հոգուն, ինչպես նաև նոր հավատացյալները, ամենահեշտը կարող են սատանայի դեր կատարել։ Հաճախ մարդիկ, քանի որ չեն հասկանում Սուրբ Հոգու գործը, գործում են կամայականորեն՝ ամբողջությամբ իրենց նախասիրությունների, գործելու սեփական ձևերի ևպատկերացումների համաձայն։ Զսպի՛ր լեզուդ․ սա քո սեփական պաշտպանության համար է։ Լա՛վ լսիր և հնազանդվի՛ր։ Եկեղեցին տարբերվում է հասարակությունից։ Դու չես կարող պարզապես ասել, ինչ ցանկանում ես և մտածում ես։ Այստեղ դա ընդունելի չէ, քանի որ սա Աստծու տունն է։ Աստված չի ընդունում մարդկանց գործելու ձևը։ Դու պետք է գործես՝ հետևելով Հոգուն, ապրես Աստծու խոսքերով, և այդժամ մյուսները կհիանան քեզանով։ Դու պետք է ապավինես Աստծուն, որպեսզի նախ լուծես քո ներսում եղած դժվարությունները և վերջ տաս քո ապականված խառնվածքին։ Պետք է կարողանաս իսկապես հասկանալ քո սեփական վիճակն ու իմանալ, թե ինչպես պետք է գործես, ինչպես նաև ավելի հաճախ հաղորդակցվես այն ամենի շուրջ, ինչը չես հասկանում։ Անընդունելի է, երբ մարդը չի ճանաչում ինքն իրեն։ Նախ բժշկի՛ր քո սեփական հիվանդությունը, և ավելի հաճախ ուտելով ու խմելով Իմ խոսքերը և խորհելով դրանց շուրջ՝ ապրի՛ր քո կյանքը և կատարի՛ր քո գործերը Իմ խոսքերի հիման վրա։ Անկախ նրանից՝ տանն ես, թե մեկ այլ վայրում, պետք է թույլ տաս, որ Աստված իշխանություն ունենա քո ներսում։ Հրաժարվի՛ր մսեղիից և բնականությունից։ Միշտ թու՛յլ տուր, որ Աստծու խոսքերը տիրապետեն քո ներսում։ Կարիք չկա անհանգստանալու, թե քո կյանքը չի փոխվում. ժամանակի ընթացքում դու կզգաս, որ քո խառնվածքը մեծապես փոխվել է։ Նախկինում սիրում էիր ուշադրության կենտրոնում լինել, ոչ ոքի չէիր հնազանդվում կամ էլ հավակնոտ էիր, ինքնարդար կամ գոռոզ. սրանք բաներ են, որոնցից աստիճանաբար կազատվես։ Եթե ցանկանում ես հենց հիմա ազատվել դրանցից, դա հնարավոր չէ։ Այն պատճառով է, որ քո հին եսը թույլ չի տա, որ ուրիշները դիպչեն դրան. այնքա՜ն խորն են նրա արմատները։ Ուստի, դու պետք է սուբյեկտիվ ջանք գործադրես, պատրաստակամ և ակտիվորեն կերպով ենթարկվես Սուրբ Հոգու աշխատանքին, օգտագործես քո կամքը՝ Աստծու հետ համագործակցելու համար և հոժարակամ լինես Իմ խոսքերը կիրարկելու։ Եթե մեղք գործես, Աստված կկարգավարժի քեզ։ Երբ դարձի գաս և հասկանաս, քո մեջ ամեն ինչ անմիջապես կխաղաղվի։ Եթե անզուսպ խոսես, ապա անմիջապես քո ներսում կկարգավարժվես։ Դու տեսնում ես, որ Աստված հաճություն չունի նման բաների մեջ, ուստի, եթե անմիջապես դադարես, ներքին խաղաղություն փորձառությամբ կապրես Կան որոշ նոր հավատացողներ, որոնք չեն հասկանում, թե կյանքի զգացումներն ինչ են, կամ ինչպես ապրել դրանց մեջ։ Երբեմն զարմանում ես՝ թեև ոչինչ չես ասել, ինչո՞ւ ես ներքուստ անհանգիստ։ Այդպիսի պահերին քո մտորումներն ու միտքն են սխալ ։ Երբեմն ունենում ես քո սեփական ընտրությունները,պատկերացումներն ու կարծիքները. երբեմն ուրիշներին քեզանից ցածր ես դասում, երբեմն քո սեփական եսասիրական հաշվարկներն ես անում և չես աղոթում կամ քննում ինքդ քեզ։ Ահա թե ինչու ես ներսում անհանգիստ զգում։ Գուցե գիտես, թե որն է խնդիրը, ուստի, անմիջապես քո սրտում կանչի՛ր Աստծու անունը, մոտեցի՛ր Աստծուն և կվերականգնվես։ Երբ քո սիրտն ավելի է խռովվում և դառնում անհանգիստ, դու բացարձակապես չպետք է մտածես, թե Աստված թույլ է տալիս քեզ խոսել։ Հատկապես նոր հավատացողները պետք է ուշադիր լինեն Աստծուն հնազանդվելու հարցում։ Այն զգացումները, որոնք Աստված դնում է մարդու մեջ, խաղաղությունը, ուրախությունը, պարզությունն ու վստահությունն են։ Հաճախ լինում են մարդիկ, որոնք չեն հասկանում, խառնաշփոթ կստեղծեն և կամայականորեն կգործեն։ Այս ամենը խանգարումներ են. մեծ ուշադրությու՛ն դարձրու դրան։ Եթե հակված ես այս վիճակին, պետք է «կանխարգելիչ դեղամիջոց» ընդունես, որպեսզի կանխես դա. հակառակ դեպքում խանգարումներ կստեղծես, և Աստված կհարվածի քեզ։ Մի՛ եղիր ինքնարդար. քո թերությունները լրացնելու համար օգտվի՛ր ուրիշների ուժեղ կողմերից, նայի՛ր, թե ինչպես են ուրիշներն ապրում Աստծու խոսքերով, և տես՝ արդյոք նրանց կյանքը, գործողություններն ու խոսքը արժանի՞ են ընդօրինակման։ Եթե ուրիշներին քեզանից ցածր ես դասում, ապա ինքնարդար ես, մեծամիտ և ոչ մեկին օգուտ չես տալիս։ Այժմ կարևորն այն է, որ կենտրոնանաս կյանքի վրա, ավելի շատ ուտես և խմես Իմ խոսքերը, փորձառությամբ ապրես, ճանաչես Իմ խոսքերը, դրանք իսկապես դարձնես քո կյանքը. սրանք են գլխավոր իրողությունները։ Եթե մարդը չի կարող ապրել Աստծու խոսքերով, կարո՞ղ է նրա կյանքը հասունանալ։ Ո՛չ, չի կարող։ Դու պետք է մշտապես ապրես Իմ խոսքերով և դրանքդարձնես քո կյանքի վարքագծի չափանիշը, որպեսզի զգաս, որ այսպես գործելն այն է, ինչից Աստված ուրախանում է, իսկ այլ կերպ գործելն այն է, ինչ Աստված ատում է, և աստիճանաբար կընթանաս ճիշտ ուղով։ Պետք է հասկանաս, թե ինչն է գալիս Աստծուց և ինչը՝ Սատանայից։ Այն, ինչ գալիս է Աստծուց, քո տեսիլքներն ավելի ու ավելի հստակ է դարձնում և քեզ ավելի ու ավելի է մոտեցնում Աստծուն. դու անկեղծ սեր ես տածում քո եղբայրների և քույրերի հանդեպ, ունակ ես ուշադրությամբ վերաբերվելու Աստծու հոգսին և ունես Աստծուն սիրող սիրտ, որը երբեք չի նվազում։ Քո առջև ճանապարհ կա անցնելու։ Այն, ինչ գալիս է Սատանայից, պատճառ է դառնում, որ տեսիլքները վերանան, և կորցնես այն ամենն, ինչ նախկինում ունեիր. օտարանում ես Աստծուց, սեր չես տածում քո եղբայրների և քույրերի հանդեպ և լցվում ես ատելությամբ։ Հուսահատվում ես, այլևս չես ցանկանում ապրել եկեղեցական կյանքով, և Աստծուն սիրող քո սիրտն այլևս չկա։ Սա Սատանայի աշխատանքն է և նաև այն հետևանքը, որին տանում է չար ոգիների աշխատանքը։
Հիմա վճռորոշ պահ է։ Դուք պետք է մնաք ձեր դիրքում մինչև ձեր վերջին հերթափոխը, պետք է պարզեցնեք ձեր հոգևոր աչքերը, որպեսզի տարբերեք բարին ու չարը, և ձեր ամբողջ ուժը ներդնեք եկեղեցու կառուցման մեջ։ Հեռացրե՛ք Սատանայի կամակատարներին, կրոնական խանգարումներն ու չար ոգիների աշխատանքը։ Մաքրագործե՛ք եկեղեցին, թո՛ղ Իմ կամքն իրականացվի անարգել, և աղետներին նախորդող այս շատ կարճ ժամանակում Ես իրապես հնարավորինս արագ կկատարելագործեմ և կփառավորեմ ձեզ։