Գլուխ 3
Հաղթական Թագավորը նստած է Իր փառավոր գահին։ Նա իրագործել է փրկագնումը և առաջնորդել Իր ողջ ժողովրդին՝ հայտնվելու փառքի մեջ։ Նա պահում է բոլոր բաներն Իր ձեռքերում և Իր աստվածային իմաստությամբ ու զորությամբ կառուցել և հաստատուն է դարձրել Սիոնը։ Իր մեծափառությամբ Նա դատում է մեղսալի աշխարհը։ Նա դատել է բյուր ազգերին ու ժողովուրդներին, երկիրն ու ծովերը և դրանցում եղող բոլոր կենդանի արարածներին, ինչպես նաև նրանց, ովքեր հարբած են անառակության գինով։ Աստված անշուշտ կդատի նրանց և անշուշտ կբարկանա նրանց վրա, և Նրա մեծափառությունը կհայտնվի։ Նրա դատաստանը կլինի ակնթարթային և կիրագործվի անհապաղ։ Նրա ցասման կրակն անշուշտ կմոխրացնի նրանց նողկալի մեղքերը, և աղետը կհասնի նրանց ցանկացած պահի. փախուստի ոչ մի ճանապարհ և թաքնվելու տեղ չեն ունենա, լաց կլինեն ու կկրճտացնեն ատամները և կործանում կբերեն իրենց վրա։
Հաղթական որդիները՝ Աստծու սիրելիները, անշուշտ կմնան Սիոնում՝ երբեք չհեռանալով այնտեղից։ Աստծու բյուրավոր ընտրյալ մարդիկ ուշադիր կլսեն Նրա ձայնը, զգուշորեն կհետեւեն Նրա գործողություններին, և նրանց փառաբանության ձայները երբեք չեն դադարի։ Միակ ճշմարիտ Աստված հայտնվել է։ Մենք հոգով վստահ կլինենք Նրա հանդեպ և սերտորեն կհետևենք Նրան, մեր ողջ ուժով առաջ կսլանանք և այլևս չենք տատանվի։ Աշխարհի ելքը բացվում է մեր առջև։ Պատշաճ եկեղեցական կյանքը, ինչպես նաև մեզ շրջապատող մարդիկ, իրադարձություններն ու բաները հենց հիմա ինտենսիվորեն կրթում են մեզ։ Շտապե՛նք ետ վերցնել մեր սրտերը, որոնք այդքան սիրում են աշխարհը։ Շտապե՛նք ետ վերցնել մեր տեսիլքը, որն այդքան մշուշված է։ Կանգնեցնե՛նք մեր քայլերը, որպեսզի չանցնենք սահմանները։ Փակե՛նք մեր բերանները, որպեսզի կարողանանք քայլել Աստծու խոսքի մեջ, և այլևս չվիճենք սեփական շահերի ու կորուստների համար։ Օ՜հ, բա՛ց թողեք դա՝ աշխարհիկ աշխարհի և հարստության հանդեպ ձեր ագահ սերը։ Օ՜հ, ազատվե՛ք դրանից՝ ամուսիններին, դուստրերին ու որդիներին ձեր կպչուն կապվածությունից։ Օ՜հ, մեջքով դարձե՛ք դրանց՝ ձեր տեսակետներին ու նախապաշարմունքներին։ Օ՜հ, արթնացե՛ք, ժամանակը կարճ է։ Նայե՛ք վեր, նայե՛ք վեր հոգու ներսից և թույլ տվեք, որ Աստված վերահսկի։ Ինչ էլ պատահի, մի՛ դարձեք Ղովտի կնոջ պես։ Որքա՜ն ողորմելի է լքված լինելը։ Իսկապես, որքա՜ն ողորմելի։ Օ՜հ, արթնացե՛ք։