Գլուխ 5

Լեռներն ու գետերը փոխվում են, ջրերը հոսում են իրենց ընթացքով, և մարդու կյանքը չի հարատևում այնպես, ինչպես երկինքն ու երկիրը։ Միայն Ամենակարող Աստվածն է հավերժական կյանքով և հարություն առած, որը շարունակվում է սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենի՜ց։ Ամեն ինչ և ամեն բան Նրա ձեռքերում է, և Սատանան Նրա ոտքերի տակ է։

Այսօր Աստծու նախասահմանած ընտրությամբ է, որ Նա փրկում է մեզ Սատանայի ճիրաններից։ Նա իսկապես մեր Փրկագնողն է։ Քրիստոսի հավիտենական, հարություն առած կյանքն իրականում ներգործվել է մեր մեջ՝ կապելով մեզ Աստծու կյանքի հետ, որպեսզի կարողանանք իրապես դեմ առ դեմ հանդիպել Նրան, ուտել Նրան, խմել Նրան և վայելել Նրան։ Սա Աստծու սրտի արյան անձնուրաց նվիրումն է։

Տարվա եղանակները գալիս ու գնում են. Աստված անցնում է քամու և ցրտի միջով ու բախվում կյանքի այնքան շատ տառապանքների, հալածանքների և նեղությունների, աշխարհի կողմից այնքան շատ մերժման ու զրպարտության, կառավարության այնքան շատ կեղծ մեղադրանքների, սակայն ո՛չ Աստծու հավատը, ո՛չ էլ Նրա վճռականությունը բնավ չեն նվազում։ Ամբողջ սրտով նվիրված լինելով Աստծու կամքին և Աստծու տնօրինման ու ծրագրի իրագործմանը՝ Նա մի կողմ է դնում Իր սեփական կյանքը։ Հանուն Իր ողջ ժողովրդի՝ Նա ջանք չի խնայում՝ խնամքով սնելով և ջրելով նրանց։ Որքան էլ հիմար կամ դժվար կառավարելի լինենք, մեզ բավական է միայն հնազանդվել Նրա առաջ, և Քրիստոսի հարություն առած կյանքը կփոխի մեր հին բնությունը... Հանուն այս բոլոր անդրանիկ որդիների՝ Նա անխոնջ աշխատում է գիշեր ու զօր՝ հրաժարվելով սննդից և հանգստից։ Քանի՜ օր ու գիշեր, որքա՜ն կիզիչ տապի և սառնամանիքի միջով Նա ամբողջ սրտով հսկում է Սիոնում։

Աշխարհը, տունը, աշխատանքը և ամեն ինչ լիովին լքված են՝ ուրախությամբ, հոժարակամ, և աշխարհիկ վայելքները ոչ մի կապ չունեն Նրա հետ... Նրա բերանից ելած խոսքերն իրականում խոցում են մեզ՝ մերկացնելով մեր սրտերի խորքում թաքնված բաները։ Ինչպե՞ս կարող ենք չհամոզվել։ Յուրաքանչյուր նախադասություն, որ դուրս է գալիս Նրա բերանից, կարող է ցանկացած պահի իրականանալ մեր մեջ։ Ինչ էլ որ անենք՝ Նրա ներկայությամբ, թե Նրանից թաքուն, չկա մի բան, որ Նա չիմանա, չկա մի բան, որ Նա չհասկանա։ Ամեն ինչ իսկապես բացահայտվում է Նրա առաջ՝ հակառակ մեր իսկ ծրագրերի և կարգավորումների։

Նստելով Նրա առաջ, հաճույք զգալով մեր հոգու ներսում` հանգիստ և խաղաղ, սակայն միշտ դատարկություն զգալով և իսկապես պարտական լինելով Աստծուն. սա աներևակայելի և անհնարին մի հրաշք է։ Սուրբ Հոգին բավարար է ապացուցելու, որ Ամենակարող Աստված միակ ճշմարիտ Աստվա’ծն է։ Սա անհերքելի ապացու՛յց է։ Մեր այս խումբն աննկարագրելիորեն օրհնվա՛ծ է։ Եթե չլինեին Աստծու շնորհքն ու ողորմությունը, մենք միայն կործանման կգնայինք և կհետևեինք սատանային։ Միայն Ամենակարող Աստվա՛ծ կարող է փրկել մեզ։

Ա՜հ, Ամենակարո՛ղ Աստված, Գործնակա՛ն Աստված։ Դու ես, որ բացել ես մեր հոգևոր աչքերը՝ թույլ տալով մեզ տեսնել հոգևոր ոլորտի խորհուրդները։ Թագավորության հեռանկարներն անսահման են։ Եկե՛ք արթուն լինենք սպասելիս։ Այդ օրը չի կարող շատ հեռու լինել։

Պատերազմի բոցերը պտտվում են, թնդանոթների ծուխը լցնում է օդը, եղանակը տաքանում է, կլիման փոխվում է, համաճարակ կտարածվի, և մարդիկ միայն կմահանան՝ առանց գոյատևման որևէ հույսի։

Ա՜հ, Ամենակարո’ղ Աստված, Գործնակա’ն Աստված։ Դու մեր անառիկ ամրոցն ես։ Դու մեր ապաստանն ես։ Մենք կուչ ենք գալիս Քո թևերի տակ, և աղետը չի կարող հասնել մեզ։ Այսպիսին է Քո աստվածային պաշտպանությունն ու խնամքը։

Մենք բոլորս ձայնակցում ենք գովաբանության երգով. մեր գովքի ձայնը թնդում է ո’ղջ Սիոնում։ Ամենակարող Աստված, Գործնական Աստվածմեզ համար պատրաստել է այդ գեղեցիկ հանգրվանը։ Արթո՛ւն եղեք, օ՜հ, եղե՛ք արթուն։ Դեռևս շատ ուշ չէ։

Նախորդը.  Գլուխ 1

Հաջորդը.  Գլուխ 6

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger