Գլուխ 6

Ամենակարող Աստված`բոլոր բաների Գլուխը, թագավորական զորությամբ է տիրում Իր գահից ։ Նա իշխում է տիեզերքին ու բոլոր բաներին և Նա ուղղորդում է մեզ ողջ երկրի վրա։ Միշտ մոտ եղի՛ր Նրան և հանդարտությամբ արի՛ Նրա առաջ՝ երբեք բաց չթողնելով ոչ մի ակնթարթ. միշտ սովորելու դասեր կան։ Շրջակա միջավայրը, մարդիկ, իրադարձությունները և իրողությունները գոյություն ունեն Նրա գահի թույլտվությամբ։ Ոչ մի դեպքում թույլ մի՛ տուր, որ սրտումդ դժգոհություններ առաջանան, այլապես Աստված չի պարգևի քեզ Իր շնորհքը։ Երբ հիվանդությունը վրա է հասնում քեզ, դա Աստծու սերն է, և դրա մեջ, անշուշտ, կան Նրա բարի մտադրությունները։ Թեև քո մսեղին կարող է մի քիչ տառապանքի միջով անցնել, Սատանայից ոչ մի միտք մի՛ ընդունիր։ Գովաբանի՛ր Աստծուն հիվանդության մեջ և վայելի՛ր Աստծուն գովաբանությանդ մեջ։ Մի՛ հուսահատվիր հիվանդության առջև, շարունակի՛ր փնտրել նորից ու նորից և մի՛ հանձնվիր, և Աստված կլուսավորի քեզ։ Ինչպիսի՞ն էր Հոբի հավատքը։ Ամենակարող Աստված ամենազոր բժիշկ է։ Հիվանդության մեջ ապրելը հիվանդ լինելն է, բայց հոգու մեջ ապրելը՝ առողջ լինելը։ Քանի դեռ դու ունես գեթ մեկ շունչ, Աստված թույլ չի տա, որ մահանաս։

Մեր ներսում ունենք Քրիստոսի հարություն առած կյանքը։ Աստծու ներկայության մեջ մենք իսկապես հավատքի պակաս ունենք. երանի՜ թե Աստված ճշմարիտ հավատք դներ մեր ներսում։ Իսկապես քաղցր է Աստծու խոսքը։ Աստծու խոսքը զորեղ դեղամիջոց է։ Այն ամոթահար է անում դևերին և Սատանային։ Աստծու խոսքն ընկալելը մեզ ապավեն է տալիս։ Նրա խոսքն արագ է գործում՝ փրկելու մեր սրտերը։ Այն փարատում է ամեն բան և խաղաղեցնում ամեն ինչ։ Հավատքը նման է միագերան կամրջի․ նրանք, ովքեր կառչում են կյանքից և վախենում մահից, դժվարությամբ կանցնեն այն, բայց նրանք, ովքեր պատրաստ են տալ իրենց կյանքը, կարող են անցնել այն՝ հաստատուն քայլերով և անհոգ։ Եթե մարդիկ երկչոտ ու վախվորած մտքեր են տածում, դա նրանից է, որ Սատանան հիմարացրել է նրանց․ նա վախենում է, որ մենք կանցնենք հավատքի կամուրջը՝ Աստծու մեջ մտնելու համար։ Սատանան ամեն հնարավոր կերպ փորձում է մեզ ուղարկել իր մտքերը։ Մենք պետք է ամեն ակնթարթ աղոթենք, որ Աստված լուսավորի մեզ, ամեն ակնթարթ ապավինենք Աստծուն, որպեսզի Նա մաքրագործի Սատանայի թույնը մեր ներսից, ամեն ակնթարթ մեր հոգում կիրարկենք Աստծուն մոտ գալը և թույլ տանք, որ Աստված տիրակալություն ունենա և զբաղեցնի մեր ողջ էությունը։

Նախորդը.  Գլուխ 5

Հաջորդը.  Գլուխ 9

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger