Գլուխ 53
Ես Առաջինն ու Վերջինն եմ։ Ես նաև հարություն առած և կատարյալ միակ ճշմարիտ Աստվածն եմ։ Ես Իմ խոսքերն ասում եմ ձեզ ձեր ներկայությամբ, և դուք պետք է հաստատապես իմանաք, որ այն, ինչ ասում եմ, ճշմարիտ է։ Երկինքն ու երկիրը կարող են անցնել, բայց Իմ ասածից ոչ մի տառ և ոչ մի գիծ երբեք չի անցնի։ Հիշե՛ք սա։ Հիշե՛ք։ Այն պահից հետո, երբ Ես որևէ խոսք եմ արտաբերում, դրանից ոչ մի բառ երբեք հետ չի վերցվում, և ամեն մեկը պետք է ի կատար ածվի։ Այժմ ժամանակն է, որ դուք շտապեք մտնել իրականության մեջ։ Ժամանակը սահմանափակ է։ Ես Իմ որդիներին կառաջնորդեմ դեպի փառավոր արքայություն, և այն, ինչին դուք ձգտել ու տենչացել եք, կիրականանա։ Ի՛մ որդիներ։ Արագ վե՛ր կացեք և հետևե՛ք Ինձ։ Այլևս ժամանակ չկա երկար խորհելու համար։ Կորցրած ժամանակը չի վերադառնում։ Խավարից հետո լույս է գալիս, և հափշտակությունն այստեղ է՝ ձեր աչքերի առաջ։ Հասկանո՞ւմ եք։ Բացե՛ք ձեր աչքերը։ Արագ արթնացե՛ք։ Այժմ, երբ հաղորդակցվում եք միմյանց հետ, ձեզ չի թույլատրվում դատարկ խոսակցությունների մեջ մտնել կամ ասել որևէ բան, որը օգուտ չի բերում եկեղեցու շինությանը։ Կարևորը քո եղբայրներին ու քույրերին փոխանցելն է քո գործնական փորձառությունները կամ այն, թե ինչպես ես Աստծո առաջ լուսավորվել և ճանաչել ինքդ քեզ։ Նա, ով ի վիճակի է այս ամենը հոգալու, կունենա հասակ։ Այսօր ձեզանից ոմանք դեռևս չեն վախենում, և ինչ էլ՝ Ես ասեմ կամ որքան էլ անհանգստանամ, դու մնում ես անվախ․ քո հին «ես»-ը թույլ չի տալիս, որ իրեն թեկուզ փոքր-ինչ դիպչեն։ Լավ, ուրեմն՝ շարունակի՛ր այդպես։ Պարզապես սպասե՛ք և կտեսնեք, թե ով պիտի կործանվի։ Դուք մշտապես մտածում եք աշխարհիկից կառչելու մասին, տենչում եք հարստություն և ամուր կապվածություն ունեք ձեր որդիների, դուստրերի և ամուսնու հանդեպ։ Լավ, շարունակի՛ր կապված մնալ։ Չէ՞ որ Իմ խոսքերը ձե՛զ են ուղղված եղել, և դուք կարող եք շարունակել՝ ինչպես կամենաք։ Շուտով դուք ամեն ինչ կհասկանաք, սակայն արդեն շատ ուշ կլինի։ Ձեզ միայն դատաստան է սպասում: