Գլուխ 54
Ես հինգ մատիս պես գիտեմ յուրաքանչյուր եկեղեցու իրավիճակը։ Մի՛ կարծեք, թե չեմ հասկանում կամ հստակություն չունեմ դրանց վերաբերյալ։ Ինչ վերաբերում է եկեղեցիների տարբեր մարդկանց, ունեմ է՛լ ավելի հստակ հասկացողություն և գիտելիք։ Այժմ Իմ հրատապ մտադրությունն է կրթել քեզ, որպեսզի ավելի արագ աճես և հասունանաս, որպեսզի այն օրը, երբ պիտանի կլինես Իմ օգտագործման համար, ավելի շուտ գա, և որպեսզի ձեր գործողությունները լի լինեն Իմ իմաստությամբ, որպեսզի կարողանաք դրսևորել Աստծուն, որտեղ էլ որ լինեք։ Այս կերպ Իմ վերջնական նպատակը կիրագործվի։ Զավակնե՛րս, պետք է հաշվի առնեք Իմ մտադրությունները։ Մի՛ ստիպեք Ինձ բռնել ձեր ձեռքը, երբ ուսուցանում եմ ձեզ։ Պետք է սովորեք ընկալել Իմ մտադրությունները և տեսնել հարցերի բուն էությունը։ Սա հնարավորություն կտա ձեզ հեշտությամբ լուծել յուրաքանչյուր հարց, որին բախվում եք` կարծես մեկ ակնթարթում։ Ձեր կրթման ընթացքում գուցե չկարողանաք դա ընկալել առաջին անգամից, բայց փորձեք երկրորդ անգամ, երրորդ անգամ և այդպես շարունակ, և ի վերջո կկարողանաք ընկալել Իմ մտադրությունները։
Ձեր խոսքերը միշտ անթափանցելի բնույթ ունեն, սակայն հավատում եք, որ դա իմաստություն է, այնպես չէ՞։ Երբեմն ձեր խոսքերը հնազանդության պակաս են պարունակում, երբեմն կատակով եք խոսում, իսկ երբեմն խոսում եք մարդկային պատկերացումների և նախանձի տարրով… Մի խոսքով, խոսում եք առանց հաստատունության՝ չիմանալով, թե ինչպես կյանք տալ մյուսներին կամ ընկալել նրանց իրադրությունները, այլ անփութորեն եք հաղորդակցվում։ Ձեր մտածողությունն անհստակ է, և գաղափար անգամ չունեք, թե ինչ է իմաստությունը և ինչ է նենգությունը։ Որքա՜ն շփոթված եք։ Նենգությունն ու խոտորությունը որպես իմաստություն եք դիտարկում։ Մի՞թե սա ամոթ չի բերում Իմ անվանը։ Մի՞թե հայհոյանք չէ Իմ դեմ։ Մի՞թե կեղծ մեղադրանք չի բերում Իմ դեմ։ Ուրեմն ո՞րն է այն նպատակը, որին պետք է ձգտել։ Արդյոք զգուշորեն մտածե՞լ եք դրա մասին։ Արդյոք որևէ ձգտում ունեցե՞լ եք այս հարցում։ Ասում եմ քեզ, Իմ մտադրություններն այն ուղղությունն ու նպատակն են, որին ձգտում եք։ Եթե այդպես չլիներ, ամեն ինչ իզուր կլիներ։ Նրանք, ովքեր չեն կարողանում ընկալել Իմ մտադրությունները, նրանք են, ովքեր չգիտեն ինչպես ձգտել, նրանք են, ովքեր կլքվեն և դուրս կթողնվե՛ն։ Հստակ է, որ Իմ մտադրություններն ընկալելն առաջին դասն է, որ պետք է սովորեք։ Դա ամենահրատապ խնդիրն է և հապաղում չի հանդուրժում։ Այլևս մի՛ սպասեք, որ մատնացույց անեմ ձեզ մեկ առ մեկ։ Ամբողջ օրեր եք անցկացնում թմրած և բթամիտ, ապշած և շփոթված։ Որքա՜ն ծիծաղելի է։ Իրականում այսքա՜ն բթամիտ եք։ Հաշվի չեք առնում Իմ մտադրությունները։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ։ Քանի՞ անգամ եք ընկալել Իմ մտադրությունները գործողություն ձեռնարկելիս։ Այժմ ժամանակն է, որ կրթվեք։ Անհնար է, որ էտեմ ձեզ մեկ առ մեկ։ Պետք է սովորեք փորձառաբար ապրել և խորաթափանցություն ու իմաստություն ձեռք բերել գործելիս։ Ձեր բերաններից ելած խոսքերը լավն են ու բարի, բայց ո՞րն է իրականությունը։ Երբ բախվում եք իրականությանը, ընդհանրապես չեք կարողանում դա անել։ Այն, ինչ ասում եք, երբեք չի համապատասխանում իրականությանը։ Հիրավի, չեմ դիմանում՝ տեսնելով, թե ինչ եք անում։ Երբ նայում եմ, սարսափելի տխրություն եմ զգում։ Հիշե՛ք սա։ Ապագայում սովորե՛ք ընկալել Իմ մտադրություննե՛րը։