Գլուխ 59
Ավելի շատ փնտրի՛ր Իմ մտադրություններն այն միջավայրերում, որոնց հանդիպում ես, և դու հաստատապես կարժանանաս Իմ հավանությանը։ Քանի դեռ պատրաստ ես փնտրելու և Իմ հանդեպ երկյուղ ունեցող սիրտ ունենալու, Ես քեզ կպարգևեմ այն ամենը, ինչ քեզ պակասում է։ Եկեղեցին այժմ մտնում է պաշտոնական ուսուցման փուլ, և ամեն ինչ ճիշտ ուղու վրա է: Ամեն ինչ այլևս այնպես չէ, ինչպես երբ դա գալիք բաների կանխաճաշակումն էր. դուք այլևս չպետք է լինեք շփոթված կամ զուրկ հոգևորը տարբերակելու կարողությունից։ Ինչո՞ւ եմ ձեզնից պահանջում, որ մտնեք իրականություն ամեն ինչի մեջ։ Արդյոք իսկապես փորձառաբար ապրե՞լ ես սա։ Արդյոք իրապես կարո՞ղ եք բավարարել Իմ պահանջները ձեզնից այնպես, ինչպես Ես եմ բավարարում ձեզ։ Նենգ մի՛ եղեք։ Ես պարզապես շարունակաբար ներում եմ ցուցաբերում ձեր հանդեպ կրկին ու կրկին, սակայն դուք բազմիցս չեք գիտակցում, թե ինչն է ձեզ համար լավ և երախտագիտություն չեք դրսևորում։
Իմ արդարությունը, իմ մեծափառությունը, իմ դատաստանը և Իմ սերը, ամենը, ինչն Իմն է, այն ամենը, ինչ Ես եմ, արդյոք իսկապես ճաշակե՞լ ես դրանք։ Դու իսկապես այնքան անմիտ ես և համառորեն չես հասկանում Իմ մտադրությունները։ Ես անընդհատ ասել եմ ձեզ, որ ինքներդ պետք է ճաշակեք այն խնջույքները, որ Ես եմ պատրաստում, սակայն դուք կրկին ու կրկին շրջում եք սեղանը և չեք կարողանում տարբերել լավ միջավայրը վատից։ Այս միջավայրերից որո՞նք են ստեղծվել ձեր կողմից։ Որո՞նք են կարգավորվել Իմ ձեռամբ։ Դադարի՛ր պաշտպանել ինքդ քեզ։ Ես ամեն բան կատարելապես պարզ տեսնում եմ, և փաստն այն է, որ դու պարզապես չես փնտրում։ Ավելին ի՞նչ կարող եմ ասել։
Ես միշտ մխիթարելու եմ բոլոր նրանց, ովքեր ըմբռնում են Իմ մտադրությունները, և թույլ չեմ տա, որ նրանք տառապեն կամ դժբախտության գան։ Այժմ ամենակարևորը՝ պետք է կարողանալ գործել Իմ մտադրություներին համապատասխան։ Նրանք, ովքեր կանեն սա, անպայմանորեն կստանան Իմ օրհնություններն ու կգան Իմ պաշտպանության տակ։ Ո՞վ է իրապես ունակ ամբողջությամբ ծախսվելու Ինձ համար և լիովին նվիրվելու հանուն Ինձ։ Դուք բոլորդ անտարբեր եք․ ձեր մտքերը պտտվում ու պտտվում են՝ մտածելով ընտանիքի, արտաքին աշխարհի, սննդի և հագուստի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ դու այստեղ ես՝ Իմ առջև, անում ես բաներ Ինձ համար, մեկ է, սրտիդ խորքում դեռ մտածում ես տանը սպասող քո կնոջ, երեխաների կամ ծնողների մասին։ Նրանք քո սեփականությո՞ւնն են։ Ինչո՞ւ նրանց Իմ ձեռքը չես ավանդում։ Չե՞ս վստահում ինձ։ Կամ գուցե վախենում ես, որ քեզ համար անհամապատասխան դասավորություննե՞ր կանեմ։ Ինչո՞ւ են քո աշխարհիկ ընտանիքն ու սիրելիները մշտապես քո մտքում։ Արդյոք Ես քո սրտում որևէ տեղ զբաղեցնո՞ւմ եմ։ Չնայած դու պնդում ես, որ թույլ կտաս՝ իշխեմ քո ներսում և ամբողջությամբ տիրեմ էությանդ․ այս ամենը մոլորեցնող ստեր են։ Ձեզնից քանի՞սն են ամբողջ սրտով նվիրված եկեղեցուն։ Եվ ձեզնից ո՞վ է մտածում ոչ թե իր, այլ այսօրվա թագավորության մասին։ Սրա մասին լավ խորհեք։
Դուք Ինձ հասցրել եք այնպիսի վիճակի, որ Ես կարող եմ միայն Իմ ձեռքերով հարվածել ձեզ և առաջ մղել․ Ես այլևս ձեզ չեմ փայփայի։ Սրա պատճառն այն է, որ Ես իմաստուն Աստված եմ և տարբեր մարդկանց հետ վարվում եմ տարբեր կերպ՝ կախված նրանից, թե որքան հավատարիմ եք Ինձ։ Ես եմ Ամենակարող Աստվածը. ո՞վ կհամարձակվի խոչընդոտել Իմ առաջընթաց քայլերը։ Այսուհետ Իմ կառավարչական հրամանագրերի ձեռքն անկասկած չի հեռանա բոլոր նրանցից, ովքեր համարձակվում են անհավատարմությամբ վերաբերվել Ինձ, որպեսզի նրանք ճանաչեն Իմ ամենակարողությունը։ Ինձ պետք չէ մարդկանց մեծ բազմություն, այլ՝ բարձր որակ։ Ես կլքեմ և պատժեմ յուրաքանչյուրին, ով անհավատարիմ է, անազնիվ և զբաղվում է խարդախություններով ու նենգություններով ։ Այլևս մի՛ կարծիր, թե Ես ողորմած եմ, կամ սիրող ու բարի․ այդպիսի մտքերը պարզապես քեզ են գոհացնում։ Ես գիտեմ՝ որքան ավելի եմ քեզ զիջում, այնքան ավելի բացասական ու պասսիվ ես դառնում և այնքան ավելի չես ցանկանում հրաժարվել քո անձից։ Երբ մարդիկ այդ աստիճանի բարդ են, Ես կարող եմ միայն անընդհատ առաջ մղել նրանց՝ հարվածելով ու քարշ տալով։ Գիտցի՛ր այս։ Այսուհետ Ես դատող Աստված եմ, այլևս ոչ այն ողորմած, բարի և սիրող Աստվածը, ինչպիսին մարդիկ պատկերացնում են Ինձ։