Գլուխ 58

Ընկալելով Իմ մտադրությունները՝ ունակ կլինեք հաշվի առնելու Իմ հոգսը և կկարողանաք լույս ու հայտնություն ստանալ և ազատագրում ու ազատություն ձեռք բերել։ Սա կգոհացնի Ինձ և կտանի քեզ համար Իմ կամքի իրագործմանը, կկերտի բոլոր սրբերին և հաստատուն ու կայուն կդարձնի Իմ թագավորությունը երկրի վրա։ Այժմ վճռորոշն Իմ մտադրություններն ընկալելն է. սա այն ուղին է, որով պետք է մտնեք, և առավել ևս՝ այն պարտավորությունն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է կատարի։

Իմ խոսքը լավ դեղամիջոց է, որը բուժում է բոլոր տեսակի հիվանդությունները։ Քանի դեռ պատրաստակամ ես գալ Իմ առաջ, կբժշկեմ քեզ և թույլ կտամ քեզ տեսնել Իմ ամենակարողությունը, Իմ հրաշալի գործերը, Իմ արդարությունն ու Իմ մեծափառությունը։ Ավելին, կտեսնեք ձեր սեփական ապականությունն ու թուլությունները։ Լիովին հասկանում եմ քո ներսի յուրաքանչյուր իրադրություն. միշտ սրտումդ անում ես բաներ և արտաքուստ չես ցուցադրում դրանք։ Է՛լ ավելի հստակ գիտեմ քո արած յուրաքանչյուր բան։ Սակայն պետք է իմանաս, թե որ բաներին եմ հավանություն տալիս, և որոնց՝ ոչ. պետք է հստակորեն տարբերակես սրանք և անփույթվերաբերմունք չցուցաբերես սրա նկատմամբ։

Ասելով՝ «Պետք է հաշվի առնենք Աստծու հոգսը», պարզապես շրթունքներով եք հարգանք մատուցում։ Սակայն, երբ բախվում եք փաստերին, թեև քաջատեղյակ եք, թե որն է Աստծու հոգսը, բայց բնավ հաշվի չեք առնում այն։ Իսկապես բավականին բթամիտ ու հիմար եք, և առավել ևս՝ ծայրաստիճան տգետ եք։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է գործ ունենալ մարդկանց հետ. նրանց արածն ընդամենը գեղեցիկ հնչող խոսքեր ասելն է, ինչպես օրինակ. «Պարզապես չեմ կարողանում ընկալել Աստծու մտադրությունները, բայց եթե ինձ հաջողվի ընկալել դրանք, անպայման կգործեմ դրանց համապատասխան»։ Մի՞թե սա ձեր իրական իրադրությունը չէ։ Թեև բոլորդ գիտեք Աստծու մտադրությունները և գիտեք, թե որն է ձեր հիվանդության պատճառը, կենսական խնդիրն այն է, որ բնավ պատրաստակամ չեք կիրարկելու. սա ձեր ամենամեծ դժվարությունն է։ Եթե անմիջապես չլուծեք սա, ապա կդառնա ամենամեծ խոչընդոտը ձեր կյանքի համար։

Նախորդը.  Գլուխ 56

Հաջորդը.  Գլուխ 59

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger