Գլուխ 70

Այն, որ Իմ խորհուրդները քողազերծված են, ակներևաբար բացահայտված ու այլևս թաքնված չեն, ամբողջությամբ Իմ շնորհքի ու ողորմության շնորհիվ է։ Ավելին՝ այն, որ Իմ խոսքը հայտնվում է մարդկանց մեջ և այլևս թաքնված չէ, Իմ շնորհքի ու ողորմության շնորհիվ է։ Սիրում եմ բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար և իրենց ընծայում Ինձ։ Ատում եմ բոլոր նրանց, ովքեր Ինձնից են ծնված, սակայն չեն ճանաչում Ինձ և նույնիսկ դիմակայում են Ինձ։ Չեմ լքի ոչ մեկին, ով անկեղծորեն Ինձ համար է. փոխարենը կկրկնապատկեմ այդ մարդու օրհնությունները։ Կրկնակի կպատժեմ նրանց, ովքեր կծում են իրենց կերակրող ձեռքը, և բացարձակապես հեշտությամբ բաց չեմ թողնի նրանց։ Իմ թագավորության մեջ չկա խոտորությունկամ նենգություն, և չկա աշխարհիկություն, այսինքն՝ չկա մեռելահոտ։ Փոխարենը ամեն ինչ ուղղամտություն և արդարություն է. ամեն ինչ մաքուր պարզամտություն և բացություն է՝ առանց որևէ թաքնված կամ քողարկված բանի։ Ամեն ինչ թարմ է, ամեն ինչ վայելք է, և ամեն ինչ հորդորանք է։ Յուրաքանչյուր ոք, ումից դեռ մեռելահոտ է գալիս, ոչ մի կերպ չի կարող մնալ Իմ թագավորության մեջ, և փոխարենը կկառավարվի Իմ երկաթե գավազանով։ Բոլոր անվերջանալի խորհուրդները՝ անհիշելի ժամանակներից մինչ օրս, լիովին բացահայտված են ձեզ՝ մարդկանց այն խմբին, որին ձեռք եմ բերել վերջին օրերին։ Ձեզ օրհնված չե՞ք զգում։ Այն օրերը, երբ ամեն ինչ անթաքույց բացահայտված է, առավել ևս այն օրերն են, երբ կիսում եք Իմ իշխանությունը։

Մարդկանց այն խումբը, որն իսկապես իշխում է որպես թագավորներ, կախված է Իմ նախասահմանումից ու ընտրությունից, և դրա մեջ բացարձակապես մարդկային կամք չկա։ Ով համարձակվի մասնակցել սրան, պետք է հարված կրի Իմ ձեռքից, և այդպիսի մարդիկ կլինեն Իմ լափող կրակի առարկաները. սա Իմ արդարության ու մեծափառության մեկ այլ կողմն է։ Ասել եմ, որ կառավարում եմ բոլոր բաները, Ես իմաստուն Աստված եմ, որը լիակատար իշխանություն ունի, և ոչ ոքի հեշտությամբ բաց չեմ թողնում. ծայրաստիճան անողոք եմ՝ լիովին զուրկ անձնական զգացմունքներից։ Յուրաքանչյուրին (որքան էլ լավ խոսեն, բաց չեմ թողնի նրանց) վերաբերվում եմ Իմ արդարությամբ, ուղղամտությամբ և մեծափառությամբ՝ միևնույն ժամանակ բոլորին հնարավորություն տալով ավելի լավ տեսնելու Իմ գործերի սքանչելիությունը, ինչպես նաև այն, թե իրականում ինչի մասին են Իմ գործերը։ Մեկ առ մեկ պատժեցի չար ոգիներին իրենց գործած ամեն տեսակ արարքների համար՝ նրանցից յուրաքանչյուրին գցելով անհատակ անդունդը։ Այս գործն ավարտեցի ժամանակների սկզբից առաջ՝ նրանց թողնելով առանց դիրքի, նրանց տեղ չթողնելով՝ իրենց գործն անելու համար։ Իմ ընտրյալ ժողովրդից ոչ ոք՝ նրանցից, որոնց նախասահմանել ու ընտրել եմ, երբեք չի կարող բռնվել չար ոգիների կողմից և փոխարենը միշտ սուրբ կլինի։ Իսկ նրանց, ում չեմ նախասահմանել ու ընտրել, կհանձնեմ Սատանային և այլևս թույլ չեմ տա մնալ։ Բոլոր առումներով Իմ կառավարչական հրամանագրերը ներառում են Իմ արդարությունն ու Իմ մեծափառությունը։ Բաց չեմ թողնի նույնիսկ նրանցից մեկին, ում վրա գործում է Սատանան, այլ նրանց իրենց մարմինների հետ միասին կգցեմ հանդերձյալ աշխարհ, քանի որ ատում եմ Սատանային։ Ոչ մի դեպքում հեշտությամբ չեմ խնայի նրան, այլ լիովին կկործանեմ՝ նվազագույն հնարավորություն անգամ չտալով, որ իր գործն անի։ Նրանք, ում Սատանան որոշակի չափով ապականել է (այսինքն՝ նրանք, ովքեր պատուհասի առարկաներ են), Իմ իսկ ձեռքի իմաստուն կարգավորման ներքո են։ Մի՛ կարծեք, թե սա տեղի է ունեցել Սատանայի անամոթության հետևանքով․ իմացե՛ք, որ Ես Ամենակարող Աստված եմ, որը գերիշխանություն ունի տիեզերքի և բոլոր բաների նկատմամբ։ Ինձ համար չկան անլուծելի խնդիրներ, ու առավել ևս չկա որևէ բան, որը չի կարող իրագործվել, կամ որևէ խոսք, որը չի կարող արտահայտվել։ Մարդիկ չպետք է գործեն որպես Իմ խորհրդատուներ։ Զգուշացե՛ք Իմ ձեռքով տապալվելուց և հանդերձյալ աշխարհ գցվելուց։ Քե՛զ եմ ասում սա։ Նրանք, ովքեր այսօր նախաձեռնողաբար համագործակցում են Ինձ հետ, ամենախելացիներն են և կխուսափեն կորուստներից, զերծ կմնան դատաստանի ցավից։ Այս բոլորն Իմ կարգավորումներն են՝ նախասահմանված Իմ կողմից։ Անզգույշ արտահայտություններ մի՛ արեք և ճոռոմաբար մի՛ խոսեք՝ կարծելով, թե այդքան մեծ եք։ Մի՞թե այս ամենն Իմ նախասահմանումը չէ։ Դուք, որ ուզում եք Իմ խորհրդատուները լինել, ամոթ չունե՛ք։ Չգիտեք ձեր իսկ հասակը. ի՜նչ ողորմելիորեն փոքր է այն։ Նույնիսկ այդ դեպքում կարծում եք, թե սա մեծ բան չէ, և չեք ճանաչում ինքներդ ձեզ։ Ժամանակ առ ժամանակ անտեսում եք Իմ խոսքերը։ Հենց դուք չեք արդարացրել Իմ մանրակրկիտ մտադրությունները՝ դրանք ամենևին չհամարելով Իմ շնորհքն ու ողորմությունը, այլ փոխարենը կրկին ու կրկին ցուցադրելով ձեր իսկ խելացիությունը։ Հիշո՞ւմ եք սա։ Ինչպիսի՞ հանդիմանություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք իրենց այդքան խելացի են համարում։ Անտարբեր ու անհավատարիմ լինելով Իմ խոսքերի հանդեպ և դրանք չդրոշմելով ձեր սրտերում՝ Ինձ որպես պատրվակ եք օգտագործում՝ այս ու այն բանն անելու համար։ Չարագործնե՛ր։ Ե՞րբ ի վիճակի կլինեք լիովին հաշվի առնելու Իմ սիրտը։ Ամենևին հաշվի չեք առնում այն, և ձեզ «չարագործներ» կոչելը վատ վերաբերմունք չէ ձեր հանդեպ։ Այն կատարելապես սազում է ձեզ։

Այսօր մեկ առ մեկ ցույց եմ տալիս ձեզ բաներ, որոնք մի ժամանակ թաքնված էին։ Մեծ կարմիր վիշապը գցված է անհատակ անդունդը և լիովին կործանված է, քանի որ դրան պահելն ամենևին օգուտ չէր տա. սա նշանակում է, որ այն չի կարող ծառայություն մատուցել Քրիստոսին։ Այսուհետ կարմիր բաներն այլևս գոյություն չեն ունենա. աստիճանաբար դրանք պետք է ոչնչության աստիճանի անհետանան։ Ես անում եմ այն, ինչ ասում եմ. սա Իմ գործի ավարտն է։ Հեռացրե՛ք մարդկային պատկերացումները։ Այն ամենը, ինչ ասել եմ, արել եմ։ Ով որ փորձում է խելացի ձևանալ, պարզապես կործանում ու արհամարհանք է բերում իր գլխին և չի ցանկանում ապրել։ Այդ դեպքում Ես կբավարարեմ քեզ ու հաստատ չեմ պահի այդպիսի մարդկանց։ Այսուհետ բնակչությունը կավելանա գերազանցությամբ. բոլոր նրանք, ովքեր նախաձեռնողաբար չեն համագործակցում Ինձ հետ, դուրս կթողնվեն՝ կգցվեն ոչնչության մեջ։ Նրանք, ում արժանի եմ համարել, այն անձինք են, որոնց կկատարելագործեմ, և ոչ մեկին դեն չեմ նետի։ Իմ ասածների մեջ հակասություններ չկան։ Նրանք, ովքեր նախաձեռնողաբար չեն համագործակցում Ինձ հետ, ավելի շատ հանդիմանություն կկրեն, թեև ի վերջո, անշուշտ, կփրկեմ նրանց։ Այդ ժամանակ, սակայն, նրանց կյանքի չափը միանգամայն տարբեր կլինի։ Ցանկանո՞ւմ ես այդպիսի մարդ լինել. ոտքի՛ կանգնիր և համագործակցի՛ր Ինձ հետ։ Հաստատ անարդարացիորեն չեմ վերաբերվի մեկի հետ, ով անկեղծորեն ծախսվում է Ինձ համար։ Ձեզնից ով անկեղծորեն իրեն ընծայում է Ինձ, Իմ բոլոր օրհնությունները կշնորհեմ նրան։ Ամբողջությամբ նվիրվի՛ր Ինձ։ Այն, ինչ ուտում ես, ինչ հագնում ես, և քո ապագան՝ բոլորն Իմ ձեռքերում են։ Պատշաճ կերպով կկարգավորեմ այս ամենը՝ թույլ տալով քեզ անվերջ վայելել և անսպառ մատակարարում ունենալ։ Դա այն պատճառով է, որ ասել եմ. «Ես անշուշտ մեծապես կօրհնեմ ձեզնից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար»։ Բոլոր օրհնությունները կգան յուրաքանչյուր մարդու վրա, ով անկեղծորեն ծախսվում է Ինձ համար։

Նախորդը.  Գլուխ 68

Հաջորդը.  Գլուխ 71

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger