Գլուխ 76

Իմ բոլոր արտահայտություններն Իմ մտադրությունների դրսևորումներն են։ Ո՞վ կարող է հաշվի առնել Իմ հոգսերը։ Ո՞վ կարող է ընկալել Իմ մտադրությունները։ Մտածե՞լ եք արդյոք ձեզ հետ բարձրացրած յուրաքանչյուր հարցի շուրջ։ Ինչպիսի՜ անփութություն։ Ինչպե՞ս եք համարձակվում անհանգստացնել Իմ ծրագրերը։ Դուք անկառավարելի եք։ Եթե չար ոգիների նման աշխատանքը շարունակվի, նրանց անմիջապես կնետեմ մահվան անհատակ անդունդը։ Վաղուց արդեն պարզել եմ չար ոգիների տարբեր գործերը։ Նույնիսկ չար ոգիների կողմից օգտագործվող մարդիկ (նրանք, ովքեր ունեն սխալ մտադրություններ, նրանք, ովքեր տենչում են մսեղիին կամ հարստությանը, նրանք, ովքեր բարձրացնում են իրենց, նրանք, ովքեր խաթարում են եկեղեցուն և այլն) նույնպես մեկ առ մեկ բացահայտվել են Իմ կողմից։ Մի՛ ենթադրեք, թե ամեն ինչ ավարտվում է, երբ չար ոգիները վտարվում են։ Թո՛ւյլ տուր քեզ ասեմ։ Այսուհետ այս մարդկանցից մեկ առ մեկ կազատվեմ և նրանց երբեք չեմ օգտագործի։ Այսինքն՝ չար ոգիների կողմից ապականված որևէ մարդ չի օգտագործվի Իմ կողմից և դուրս կշպրտվի։ Մի՛ կարծիր, թե ներողամտությունից զուրկ եմ։ Իմացի՛ր սա։ Ես սուրբ Աստված եմ և չեմ բնակվի պիղծ տաճարում։ Ես օգտագործում եմ միայն ազնիվ և իմաստուն մարդկանց, որոնք լիովին հավատարիմ են Ինձ և կարող են հաշվի առնել Իմ հոգսը։ Պատճառն այն է, որ նման մարդիկ Իմ կողմից են նախասահմանվել, և նրանց վրա բացարձակապես ոչ մի չար ոգի չի գործում։ Թո՛ւյլ տուր հստակեցնել մի բան՝ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգու գործը, ունեն չար ոգիների գործը։ Թո՛ւյլ տուր կրկնել. չեմ ցանկանում ոչ մի մարդու, որի վրա գործում են չար ոգիները։ Նրանք բոլորն իրենց մսեղիի հետ միասին կնետվեն Հադես։

Անցյալում ձեր հանդեպ Իմ պահանջները մի փոքր մեղմ էին, և մսեղիի հարցում անզուսպ եք եղել։ Այսօրվանից սկսած՝ թույլ չեմ տա ձեզ շարունակել այսպես։ Եթե ձեր խոսքերն ու գործերն ամեն կերպ չեն դրսևորում Ինձ կամ եթե նույնիսկ փոքր-ինչ տարբերվում են Իմ նմանությունից, ապա հաստատ հեշտությամբ բաց չեմ թողնի ձեզ։ Հակառակ դեպքում միշտ անզուսպ կծիծաղեիք ու կկատակեիք, կքրքջայիք։ Երբ սխալ բան ես անում, մի՞թե չես զգում, որ լքել եմ քեզ։ Եթե գիտես, ինչո՞ւ ես դեռ անզուսպ։ Սպասո՞ւմ ես դատաստանի Իմ ձեռքի հպումին։ Այսօրվանից Ես անմիջապես կպատժեմ ցանկացածին, որ նույնիսկ մեկ ակնթարթ Իմ մտադրությունների համաձայն չէ։ Եթե նստեք միասին ու բամբասեք, ապա կլքեմ քեզ։ Մի՛ խոսիր, եթե հոգևոր պաշար չես տալիս։ Սա ասում եմ ոչ թե ձեզ կաշկանդելու համար, այլ նկատի ունեմ, որ քանի որ Իմ գործն առաջընթաց է ապրել մինչև այն կետը, որտեղ հիմա է, ամեն ինչ կանեմ Իմ ծրագրի համաձայն։ Եթե նստեք միասին և հաղորդակցվեք կյանքի հոգևոր հարցերի շուրջ, ապա, անշուշտ, կլինեմ ձեզ հետ։ Ձեզնից ոչ մեկի հետ անարդարացի չեմ վարվի։ Քանի դեռ բացում ես բերանդ, քեզ համապատասխան խոսքեր կշնորհեմ։ Պետք է գնահատես Իմ սիրտն Իմ խոսքերի միջից։ Ես ձեզ չեմ ասում, որ համր ձևանաք, ոչ էլ ասում եմ, որ զբաղվեք դատարկախոսությամբ։

Ինչո՞ւ եմ շարունակ ասում, որ շատ ժամանակ չի մնացել, և որ Իմ օրը չպետք է հապաղի։ Ուշադի՞ր եք արդյոք մտածել այս մասին։ Իսկապես հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի իմաստը։ Այսինքն՝ Ես գործում եմ այն պահից ի վեր, երբ սկսեցի խոսել։ Ձեզնից յուրաքանչյուրն Իմ գործի առարկան է եղել։ Ոչ թե որևէ կոնկրետ անձ, և առավել ևս՝ ոչ մեկ ուրիշը։ Միայն անհանգստանում եք օրհնություններ չվայելելու համար, բայց չեք մտածում ձեր կյանքի մասին։ Որքա՜ն հիմար եք։ Որքա՜ն ողորմելի եք։ Բոլորովին հաշվի չեք առնում Իմ հոգսը։

Սրտիս ողջ արյունը Ես հեղել եմ հանուն ձեզ։ Եթե հաշվի չեք առնում Իմ հոգսը, ապա չեք արդարացրել ձեր հանդեպ Իմ ունեցած սպասելիքները։ Բյուրավոր ազգերը սպասում են, որ դուք կառավարեք նրանց, իսկ բյուրավոր ժողովուրդները սպասում են, որ իշխեք իրենց վրա։ Ամեն ինչ հանձնել եմ ձեր ձեռքը։ Այժմ իշխանության գլուխ կանգնածները բոլորը սկսել են վայր դնել իրենց իշխանությունը և ուժասպառ են եղել և պարզապես սպասում են, որ Իմ դատաստանը հասնի իրենց։ Հստա՛կ տեսեք։ Աշխարհն այժմ փլուզվում է, մինչդեռ Իմ արքայությունը հաջողությամբ կառուցվել է։ Իմ որդիները հայտնվել են, և Իմ անդրանիկ որդիներն ինձ հետ թագավորում են որպես թագավորներ՝ իշխելով բոլոր ազգերի և բոլոր ժողովուրդների վրա։ Մի՛ կարծեք, թե սա մշուշոտ է. սա պարզ ճշմարտություն է։ Այնպես չէ՞։ Հենց որ աղոթեք ու աղաչեք Ինձ, Ես անմիջապես գործի կանցնեմ և կպատժեմ ձեզ հալածողներին, գործ կունենամ ձեզ անհանգստացողների հետ, կկործանեմ նրանց, ում ատում եք, և կկառավարեմ ձեզ ծառայող մարդկանց, իրադարձություններն ու իրողությունները։ Բազմիցս ասել եմ. Ես փրկություն չեմ բերի մեկին, որ ծառայում է Քրիստոսին (այսինքն՝ մեկին, որ ծառայում է Իմ Որդուն)։ Իմ Որդուն ծառայելը չի նշանակում, որ նրանք լավ մարդիկ են. դա ամբողջովին Իմ մեծ զորության և հրաշալի գործերի արդյունք է։ Չափազանց մեծ կարևորություն մի՛ տվեք մարդկանց։ Նման մարդիկ հաստատ չունեն Սուրբ Հոգու գործը և բոլորովին չեն հասկանում հոգևոր իրողությունները։ Նրանք այլևս պիտանի չեն լինի այն բանից հետո, երբ ավարտեմ նրանց հետ։ Հիշե՛ք սա։ Սա Իմ հաստատումն է ձեզ։ Մի՛ խարխափեք մոլեգնաբար՝ կառչելով ամեն ինչից, հասկանո՞ւմ եք։

Մարդիկ գնալով պակասում են, բայց անդամներն ավելի ու ավելի գերազանց որակի են։ Սա Իմ գործն է, Իմ տնօրինման ծրագիրը, և առավել ևս՝ սա Իմ իմաստությունն ու Իմ ամենակարողությունն է։ Սա Իմ բնականոն մարդկայնության և Իմ կատարյալ աստվածայնության համադրումն է։ Հստա՞կ եք տեսնում սա։ Արդյոք իսկապես ըմբռնում ունե՞ք այս հարցի վերաբերյալ։ Մեկ առ մեկ Իմ աստվածայնությամբ կկատարեմ այն ամենը, ինչի մասին խոսել եմ Իմ բնականոն մարդկայնությամբ։ Դրա համար էլ շարունակ կրկնում եմ, որ անում եմ այն, ինչ ասում եմ և երբեք երկիմաստ չեմ խոսում. փոխարենը՝ խոսում եմ հստակ և պարզ։ Իմ ասած ամեն ինչ կկատարվի, և Ես երբեք անզգուշորեն չեմ խոսում։ Դատարկ խոսքեր չեմ ասում և սխալներ չեմ անում։ Ով էլ որ համարձակվի չափել Ինձ, կդատվի և, անշուշտ, չի կարողանա խույս տալ Իմ ձեռքից։ Երբ Իմ խոսքերն ասվում են, ո՞վ է համարձակվում հակառակվել։ Ո՞վ է համարձակվում շողոքորթել Ինձ կամ որևէ բան թաքցնել Ինձնից։ Նախկինում ասել եմ. Ես իմաստուն Աստված եմ։ Իմ բնականոն մարդկայնությամբ Ես բացահայտելու եմ մարդկանց և սատանայական վարքը, նրանց, ովքեր ունեն սխալ մտադրություններ, ովքեր ուրիշների ներկայությամբ մի կերպ են վարվում, իսկ նրանց թիկունքում՝ մեկ այլ, ովքեր հակառակվում են Ինձ, ովքեր անհավատարիմ են Ինձ, ովքեր փող են տենչում, ովքեր հաշվի չեն առնում Իմ հոգսը, ովքեր իրենց եղբայրների և քույրերի հետ վարվում են նենգությամբ ու խոտորությամբ, ովքեր պերճախոսությամբ են խոսում՝մարդկանց ուրախացնելու համար, և ովքեր չեն կարողանում իրենց եղբայրների ու քույրերի հետ համագործակցել միաբան սրտով ու մտքով։ Այնքա՜ն շատ մարդիկ են Իմ բնականոն մարդկայնության պատճառով գաղտնի դիմակայումԻնձ և զբաղվում նենգությամբ և խոտորությամբ՝ ենթադրելով, թե Իմ բնականոն մարդկայնությունը չգիտի։ Եվ շատերն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Իմ բնականոն մարդկայնությանը՝ մատուցելով Ինձ լավ ուտելիք ու խմելիք, ծառայի պես ծառայելովԻնձ և ասելով իրենց սրտինը, մինչդեռ Իմ թիկունքում գործելով բոլորովին այլ կերպ։ Կո՛ւյր մարդիկ։ Որքա՜ն քիչ եք ճանաչում Ինձ՝ Աստծուն, ով նկատում է մարդու սրտի ամենածածուկխորքերը։ Նույնիսկ հիմա դեռ չես ճանաչում Ինձ. դեռ կարծում ես, թե Ես տեղյակ չեմ քո արածներից։ Ինքներդ դատե՛ք՝ Քանի՞ մարդ է կործանվել Իմ բնականոն մարդկայնության պատճառով։ Արթնացե՛ք։ Այլևս մի՛ խաբեք Ինձ։ Քո ամբողջ վարքն ու պահվածքը, յուրաքանչյուր խոսքն ու գործը պետք է դնես Իմ առջև և ընդունես դրանց նկատմամբ Իմ զննումը։

Նախորդը.  Գլուխ 75

Հաջորդը.  Գլուխ 79

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger