Գլուխ 75

Հենց որ Իմ խոսքերն արտաբերվեն, ամեն բան կիրականանա առանց նվազագույն սխալի։ Այսուհետ բոլոր թաքնված խորհուրդներն ամենևին չեն մշուշապատվի կամ քողարկվի և կբացահայտվեն ձեզ՝ Իմ սիրելի որդիներին։ Իմ մեջ ցույց կտամ քեզ է՛լ ավելի մեծ նշաններ ու հրաշքներ և է՛լ ավելի մեծ խորհուրդներ։ Այս բաներն անշուշտ կապշեցնեն ձեզ և կտան ավելի լավ հասկացողություն Իմ՝ Ամենակարող Աստծու մասին՝ թույլ տալով գնահատել Իմ իմաստությունը դրանցում։ Այսօր առերեսվել եք միակ ճշմարիտ Աստծուն, որին մարդիկ երբեք չեն տեսել արարչագործությունից ի վեր, և Իմ մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Ես ուտում, ապրում, խոսում և ծիծաղում եմ ձեզ հետ և միշտ ապրում եմ ձեր ներսում՝ միևնույն ժամանակ նաև շարժվելով ձեր մեջ։ Նրանց համար, ովքեր չեն հավատում կամ ունեն իրենց իսկ ճնշող պատկերացումները, սա խոչընդոտ է։ Սա Իմ իմաստությունն է։ Նաև կբացահայտեմ որոշ մարդկանց բաներ, որոնք Իմ բնականոն մարդկայնությունը չգիտի, բայց սա չի նշանակում, որ Ես Ինքը՝ Աստված չեմ։ Ընդհակառակը՝ այս կետը բավական է ապացուցելու համար, որ Ես Ամենակարող Աստված եմ։ Հավատացող մարդկանց համար այս կետն ունի վճռական ազդեցություն, և հենց դրա շնորհիվ նրանք հարյուր տոկոսով վստահ են Իմ հարցում։ Չափից շատ մի՛ անհանգստացեք։ Ամենը մեկ առ մեկ կբացահայտեմ ձեզ։

Ձեզ համար Ես բաց եմ և թաքնված չեմ։ Սակայն անհավատների համար՝ նրանց, ովքեր նենգ են, ովքեր որոշակի չափով ապականվել են Սատանայի կողմից, թաքնված կմնամ։ Սակայն, երբ նախկինում խոսում էի բյուրավոր ժողովուրդներին Ինքս Ինձ հայտնելու մասին, ակնարկում էի Իմ արդարությունը, դատաստանը և մեծափառությունը, որպեսզի նրանք ի վերջո իրենց ստացածից իմանային, որ Ես եմ իշխում տիեզերքի և բոլոր բաների վրա։ Գործե՛ք համարձակորեն։ Պարզապես բա՛րձր պահեք ձեր գլուխները։ Մի՛ վախեցեք։ Ես՝ ձեր Հայրը, այստեղ եմ՝ ձեզ աջակցելու համար, և դուք չեք տառապի։ Քանի դեռ հաճախակի աղոթում ու աղաչում եք Իմ առաջ, ողջ հավատքը կշնորհեմ ձեզ։ Իշխանություն ունեցողներն արտաքուստ կարող են դաժան թվալ, բայց մի՛ վախեցեք, դա միայն այն պատճառով է, որ ձեր հավատքն է փոքր։ Քանի դեռ ձեր հավատքն աճում է, ամեն ինչ հեշտ կլինի։ Ցնծացե՛ք և ցատկոտե՛ք, որքան սիրտներդ ուզում է։ Ամեն ինչ ձեր ոտքերի տակ է և Իմ ձեռքում։ Մի՞թե իրագործումը կամ կործանումը չի որոշվում Իմ մեկ խոսքով։

Նրանք, ում հիմա օգտագործում եմ, բոլորը վաղուց մեկ առ մեկ Իմ կողմից հրապարակավ հավանության են արժանացել։ Այսինքն՝ անդրանիկ որդիների խմբի այդ մարդիկ արդեն որոշվել են և որոշվել են աշխարհի արարումից ի վեր։ Ոչ ոք չի կարող փոխել սա, և բոլորը պետք է ենթարկվեն Իմ հրամանին։ Ոչ մի մարդ չի կարող անել դա. այս բոլորն Իմ կարգավորումներն են։ Ինձ հետ ամեն ինչ կայուն և ապահով կլինի։ Ինձ հետ ամեն ինչ կկատարվի ինչպես հարկն է և հավուր պատշաճի՝ առանց նվազագույն ջանք գործադրելու։ Ես խոսում եմ, և հաստատվում է։ Խոսում եմ, և կատարվում է։ Միջազգային խառնաշփոթ իրավիճակի պայմաններում ինչո՞ւ չեք շտապել սկսել ձեր կրթումը։ Մինչև ե՞րբ եք սպասելու։ Սպասելո՞ւ եք մինչև այն օրը, երբ օտարերկրացիները կլցվեն Չինաստան՝ ձեզ հետ հանդիպելու համար։ Գուցե նախկինում մի փոքր դանդաղ եք եղել, բայց չեք կարող շարունակել երես տալ ինքներդ ձեզ։ Որդինե՛րս։ Հաշվի՛ առեք Իմ մանրակրկիտ մտադրությունները։ Նրանք, ովքեր հաճախ են մոտենում Ինձ, ձեռք կբերեն ամեն ինչ։ Չե՞ք վստահում Ինձ։

Իմ գործի ընթացքը կայծակի փայլատակում է, բայց հաստատ ոչ որոտի դղրդյունը։ Հասկանո՞ւմ եք այս խոսքերի ճշմարիտ իմաստը։ Պետք է կարողանաք ավելի լավ համագործակցել Ինձ հետ և հաշվի առնել Իմ մտադրությունները։ Ցանկանում եք օրհնություններ ստանալ, բայց նաև վախենում եք տառապանքից։ Մի՞թե սա ձեր երկվությունը չէ։ Թույլ տուր՝ ասե՛մ քեզ։ Եթե այսօր մեկը ցանկանում է օրհնություններ ստանալ, բայց հանուն դրա բոլոր զոհողությունները չի անում, ապա այն ամենը, ինչ կստանա, պատիժն է ու Իմ դատաստանը։ Սակայն նրանք, ովքեր անում են բոլոր զոհողությունները, ամեն բանում խաղաղություն կզգան և ամեն ինչ առատությամբ կունենան, որոնք բոլորն օրհնություններ կլինեն Ինձնից։ Այսօր այն, ինչ հրատապ անհրաժեշտ է, ձեր հավատքն է, և որ գին վճարեք։ Սխալ մի՛ մեկնաբանեք Իմ մտադրությունները։ Ամեն ինչ կկատարվի, և կտեսնեք դա ձեր իսկ աչքերով ու անձամբ փորձառաբար կապրեք։ Իմ մեջ ոչ մի կեղծ խոսք կամ սուտ չկա. ամենը, ինչ ասում եմ, լիովին ճշմարիտ է, բայց զուրկ չէ իմաստությունից։ Կիսով չափ մի՛ հավատացեք և կիսով չափ մի՛ կասկածեք։ Ես եմ, որ իրագործում եմ ամեն ինչ ձեր մեջ, և նաև Ես եմ, որ դատում եմ և վարվում նրանց հետ, ովքեր չարիք են գործում։ Սիրում և կատարյալ եմ դարձնում ձեզ։ Նրանց հանդեպ, սակայն, ճիշտ հակառակն եմ՝ ատելություն և կործանում՝ առանց ավելորդ ժամանակի և առանց հետք թողնելու։ Իմ առատությունն այն ամենի մեջ է, ինչ ասում և անում եմ։ Մաս առ մաս քննե՞լ եք դրանք։ Որոշ խոսքեր շատ անգամներ եմ ասել, ուստի ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ նկատի ունեմ։ Իմ խոսքերը կարդալուց հետո, արդյո՞ք ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես պետք է լինի։ Արդյո՞ք այդ ժամանակ ամեն ինչ կիրագործվի։ Իմ սիրտը հաշվի առնելու որևէ մտադրություն չունեք։ Ինչո՞ւ եմ ասում, որ լիակատար իշխանություն ունեցող, ամենաիմաստուն, միակ ճշմարիտ Աստվածն եմ, որ դիտարկում է մարդկանց սրտի խորքերը։ Դեռ չե՞ք հասկանում այս խոսքերի իմաստը։ Անգիր արե՞լ ես Իմ ընդգծած խոսքերից յուրաքանչյուրը։ Դրանք իրականում դարձե՞լ են քո գործելու սկզբունքները։

Ես կանգնած եմ ամեն ինչից վեր՝ դիտարկելով ողջ տիեզերքը։ Ցույց կտամ Իմ մեծ զորությունը և լիակատար իմաստությունը բյուրավոր ազգերին ու ժողովուրդներին։ Հիմա պարզապես վայելքի մի՛ ձգտեք։ Երբ աշխարհի բոլոր ազգերը միավորվեն, ի՞նչը ձերը չի լինի։ Այնուամենայնիվ, թույլ չեմ տա, որ հիմա պակասություն ունենաք, ոչ էլ թույլ կտամ, որ տառապեք։ Հավատացե՛ք, որ Ես Ամենակարող Աստված եմ։ Ամեն ինչ կիրագործվի և կդառնա ավելի ու ավելի լավը։ Իմ անդրանիկ որդինե՛ր։ Բոլոր օրհնությունները կգա՛ն ձեզ վրա։ Դուք կվայելեք դրանք անվերջ՝ անսպառ մատակարարմամբ, հարուստ ու առատ, և լիակատար ամբողջությամբ։

Նախորդը.  Գլուխ 74

Հաջորդը.  Գլուխ 76

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger