Գլուխ 78

Նախկինում ասել եմ, որ գործն անողը Ե՛ս եմ, ոչ թե որևէ առանձին մարդ։ Ինձ հետ ամեն ինչ հանգիստ է ու ուրախ, բայց ձեզ հետ ամեն ինչ բոլորովին այլ է․ այն ամենում, ինչ անում եք, դուք բախվում եք ծայրահեղ դժվարության։ Այն ամենը, ինչ արժանի եմ համարում, անշուշտ կիրագործեմ․ կկատարելագործեմ նրան, ում որ արժանի եմ համարում։ Մարդի՛կ, մի՛ խառնվեք Իմ գործին։ Պետք է միայն գործեք՝ հետևելով Իմօրինակին, անելով այն, ինչ սիրում եմ, մերժելով այն ամենը, ինչ ատում եմ, դուրս հանելով ձեզ մեղքից և նետվելով Իմ սիրառատ գիրկը։ Ես ձեր առջև չեմ պարծենում, ոչ էլ չափազանցնում եմ․ սա իսկապես ճշմարտությունն է։ Եթե Ես ասեմ, որ պատրաստվում եմ կործանելու աշխարհը, ապա աշխարհը մոխիր կդառնա, մինչ դուք ձեր աչքը թարթեք։ Դուք հաճախ չափազանց մտահոգ եք և, խորապես վախենալով, որ Իմ խոսքերը դատարկ են, ավելացնում եք ձեր սեփական հոգսերը։ Այսպիսով, փորձելով Ինձ համար «ելք գտնել», վազվզում եք։ Կույրեր։ Հիմարնե՛ր։ Դուք նույնիսկ ձեր սեփական արժեքը չգիտեք, բայց փորձում եք Իմ խորհրդատուն լինել։ Արդյո՞ք դու արժանի ես։ Լա՛վ նայիր հայելու մեջ։

Թո՛ւյլ տուր մի բան ասեմ քեզ։ Երկչոտները պետք է հանդիմանվեն իրենց երկչոտության համար, մինչդեռ նրանք, ովքեր լեցուն են հավատքով, օրհնություններ կստանան իրենց հավատքի համար։ Հստակ լինելու համար՝ այժմ ամենաէական կետը հավատքն է։ Նախքան ձեզ հասնելիք օրհնությունների հայտնվելը, դուք հենց հիմա պետք է զոհաբերեք ամեն ինչ՝ հանուն Ինձ ծախսվելու համար։ Հենց այս կողմին են վերաբերում «օրհնություններ ստանալը» և «պատուհաս կրելը»։ Որդի՛ս, Իմ խոսքերը դեռ դրոշմվա՞ծ են քո սրտում․ «Ձեզնից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են հանուն Ինձ, Ես անշուշտ մեծապես կօրհնեմ»։ Այսօր իսկապես հասկանո՞ւմ ես դրանում թաքնված իմաստը։ Դատարկ խոսքեր չեմ ասում․ այսուհետ թաքցված ոչինչ չի լինի։ Այսինքն՝ այն բաները, որոնք նախկինում թաքնված էին Իմ խոսքերում, այժմ ձեզ մեկ առ մեկ կասվեն ՝ առանց որևէ բան թաքցնելու։ Փոխարենը, յուրաքանչյուր խոսք Իմ ճշմարիտ իմաստը կլինի, չհաշված, որ Իմ առջև թաքնված բոլոր մարդկանց, իրադարձությունները և բաները բացահայտելը հեշտությամբ կկատարվի և Ինձ համար ամենևին դժվար չի լինի։ Այն ամենը, ինչ անում եմ, պարունակում է ինչպես Իմ բնականոն մարդկայնության մի կողմը, այնպես էլ Իմ լիակատար աստվածայնության մի կողմը։ Իսկապես հստակ հասկանո՞ւմ եք այս խոսքերը։ Ահա թե ինչու եմ շարունակ կրկնում, որ չպետք է չափազանց շտապես։ Ինձ համար դժվար չէ մարդուն կամ բանը բացահայտելը, և դրա համար միշտ ժամանակ կա։ Այդպես չէ՞։ Այնքան շատ մարդկանց ճշմարիտ ձևն է մերկացվել Իմ առջև։ Լինեն նրանք աղվեսի ոգիներ, շներ, թե գայլեր, բոլորն էլ Իմ որոշած հատուկ ժամանակին բացահայտում են իրենց ճշմարիտ ձևը, որովհետև այն ամենը, ինչ անում եմ, Իմ ծրագրի մի մասն է։ Այս կետի վերաբերյալ պետք է կատարելապես պարզ հասկացողություն ունենաս։

Իսկապես հասկանո՞ւմ ես, թե ինչին է վերաբերում «Ժամանակը մոտ է» ասացվածքը։ Նախկինում միշտ կարծում էիք, թե դա վերաբերում է Իմ օրվան, բայց բոլորդ մեկնաբանել եք Իմ խոսքերը՝ հենվելով ձեր պատկերացումների վրա։ Թո՛ւյլ տուր ասե՛մ քեզ։ Այսուհետ յուրաքանչյուր ոք, ով սխալ է մեկնաբանում Իմ խոսքերը, անկասկած անհեթեթ է։ Իմ ասած «Ժամանակը մոտ է» խոսքերը վերաբերում են օրհնություններ վայելելու ձեր օրերին, այսինքն՝ այն օրերին, երբ բոլոր չար ոգիները կոչնչացվեն ու դուրս կնետվեն Իմ եկեղեցուց, իսկ գործելու բոլոր մարդկային ճանապարհները կմերժվեն։ Առավել ևս, այս արտահայտությունը վերաբերում է այն օրերին, երբ բոլոր մեծ աղետները կիջնեն։ Հիշե՛ք սա։ Խոսքը բոլոր մեծ աղետների մասին է․ այլևս սխալ մի՛ մեկնաբանեք սա։ Իմ մեծ աղետները Իմ ձեռքերից միաժամանակ կիջնեն ամբողջ աշխարհի վրա։ Նրանք, ովքեր ձեռք են բերել Իմ անունը, օրհնված կլինեն և անշուշտ ստիպված չեն լինի նման տառապանք կրել։ Դեռ հիշո՞ւմ եք դա։ Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին եմ խոսում։ Այն ժամանակը, որի մասին խոսում եմ, հենց այն ժամանակն է, երբ Ես սկսում եմ գործել (երբ մեծ աղետներն իջել են՝ հենց այդ ժամանակ)։ Դուք ճշմարտապես չեք հասկանում Իմ մտադրությունները։ Պա՞րզ է ձեզ համար, թե ինչու եմ նման խիստ պահանջներ դնում ձեր առջև՝ առանց ձեզ որևէ ներողամտություն ցույց տալու։ Հենց այն ժամանակ, երբ միջազգային իրավիճակը լարված է, և մինչ Չինաստանի ներսում (այսպես կոչված) իշխանության գլուխ կանգնածները բոլոր պատրաստություններն են անում, այսինքն՝ երբ ռումբը պատրաստվում է պայթելու, յոթ ազգերից ճշմարիտ ճանապարհը փնտրող մարդիկ, անկախ գնից, հուսահատորեն կհորդան Չինաստան, ինչպես ջուրը՝ պատվարի դարպասներից։ Ոմանք ընտրվել են Իմ կողմից, իսկ մյուսները կոչված են Ինձ համար ծառայություն մատուցելու, բայց նրանց մեջ ոչ մի անդրանիկ որդի չկա։ Սա Իմ արածն է։ Սա մի բան է, որ արեցի աշխարհի արարումից հետո։ Ազատվե՛ք ձեր մարդկային պատկերացումներից։ Մի՛ ենթադրեք, թե անհեթեթություն եմ խոսում։ Այն, ինչի մասին մտածում եմ, այն է, ինչ արդեն իրագործել եմ, և Իմ ծրագիրը նույնպես այն է, ինչ արդեն իրագործել եմ։ Պա՞րզ է սա ձեզ համար։

Ամեն ինչ ընկած է Իմ մտքերի և Իմ ծրագրի վրա։ Որդի՛ս. Ես քեզ ընտրեցի քո իսկ համար, և առավել ևս՝ սա Իմ սերն է քո հանդեպ։ Ով համարձակվի մտքում անհնազանդ լինել կամ նախանձ առաջացնել, պիտի մեռնի Իմ անեծքով ու այրումով։ Սա ներառում է Իմ թագավորության կառավարչական հրամանագրերը, որովհետև այսօրվա թագավորությունն արդեն ձևավորվել է։ Սակայն, որդի՛ս, պետք է զգույշ լինես և սրան չպետք է վերաբերվես որպես մի տեսակ կապիտալի։ Պետք է քո Հոր սիրտը հաշվի առնես և սրա միջոցով քո Հոր մանրակրկիտ մտադրությունները գնահատես։ Իմ որդին սրանից պետք է հասկանա, թե ինչպիսի մարդուն եմ ամենաշատը սիրում, ինչպիսի մարդուն եմ սիրում երկրորդ հերթին, ինչպիսի մարդուն եմ ամենաշատը ատում և ինչպիսի մարդուց եմ զզվում։ Մի՛ շարունակիր ճնշում գործադրել ինքդ քեզ վրա։ Ինչպիսի խառնվածք էլ որ ունենաս, այն Իմ կողմից է նախասահմանվել և Իմ աստվածային բնույթի մի կողմի բացահայտումն է։ Ազատվի՛ր քո կասկածներից։ Ես ատելություն չեմ տածում քո հանդեպ։ Ինչպե՞ս ասեմ սա։ Դեռ չե՞ս հասկանում։ Դեռ կաշկանդվա՞ծ ես քո վախերով։ Ով է հավատարիմ, ով՝ կրքոտ, ով՝ ազնիվ, ով՝ նենգ, գիտեմ այդ ամենը, քանի որ, ինչպես նախկինում ասել եմ, հինգ մատիս պես գիտեմ սրբերի իրավիճակը։

Իմ աչքում ամեն ինչ վաղուց իրագործվել ու բացահայտվել է։ (Ես այն Աստվածն եմ, որ զննում է մարդկանց սրտերի ամենախորքերը․ Իմ նպատակն է պարզապես ձեզ ցույց տալ Իմ բնականոն մարդկայնության մի կողմը։) Սակայն ձեր տեսանկյունից ամեն ինչ դեռ թաքնված է, և ոչինչ չի իրագործվել։ Սա ամբողջովին նրանից է, որ Ինձ չեք ճանաչում։ Ամեն ինչ Իմ ձեռքերում է, ամեն ինչ Իմ ոտքերի տակ է, և Իմ աչքերը զննում են բոլոր բաները․ ո՞վ կարող է խուսափել Իմ դատաստանից։ Բոլոր նրանք, ովքեր անմաքուր են, ովքեր թաքցնելու բաներ ունեն, նրանք, ովքեր Իմ թիկունքում դատում են, ովքեր դիմակայություն են տածում իրենց սրտերում, և այլն. այս բոլոր մարդիկ, որոնց Իմ աչքերով թանկ չեմ համարում, պետք է ծնկի գան Իմ առջև և թեթևացնեն իրենց հոգին։ Թերևս, սա լսելուց հետո, ոմանք թեթևակիորեն կոգեշնչվեն, մինչդեռ մյուսները սրան որպես այդքան լուրջ հարցի չեն վերաբերվի։ Զգուշացնում եմ ձեզ։ Թող իմաստունները շտապեն ապաշխարել։ Եթե հիմար ես, ապա պարզապես սպասի՛ր։ Երբ ժամանակը գա, պարզապես տե՛ս, թե ով է պատուհաս կրելու։

Երկինքը դեռ նախկին երկինքն է, իսկ երկիրը՝ նախկին երկիրը, բայց Իմ տեսանկյունից երկուսն էլ արդեն նորացվել են և այլևս այն երկինքն ու երկիրը չեն, ինչ ժամանակին էին։ Ինչի՞ն է վերաբերում երկինքը։ Գիտե՞ք։ Իսկ այսօրվա երկինքն ինչի՞ն է վերաբերում։ Ինչի՞ն էր վերաբերում անցյալի երկինքը։ Թույլ տվեք ձեզ հետ հաղորդակցվե՛մ սրա մասին․ անցյալի երկինքը վերաբերում էր այն Աստծուն, որին հավատում էիք, բայց որին ոչ ոք չէր տեսել, և Նա այն Աստվածն էր, որին մարդիկ իրական անկեղծությամբ հավատում էին (որովհետև չէին կարող տեսնել Նրան)։ Մյուս կողմից, այսօրվա երկինքը վերաբերում է և՛ Իմ բնականոն մարդկայնությանը, և՛ Իմ լիակատար աստվածայնությանը, այսինքն՝ Իրեն՝ այս Գործնական Աստծուն է վերաբերում։ Երկուսն էլ նույն Աստվածն են, ուրեմն ինչո՞ւ եմ ասում, թե Ես նոր երկինքն եմ։ Սա ամբողջովին ուղղված է մարդու պատկերացումներին։ Այսօրվա երկիրը վերաբերում է այն վայրին, որտեղ գտնվում եք։ Անցյալի երկիրը չուներ ոչ մի սուրբ վայր, մինչդեռ այն վայրերը, որտեղ այսօր այցելում եք, առանձնացվել են որպես սուրբ։ Ահա թե ինչու եմ ասում, որ սա նոր երկիր է։ «Նոր»-ն այստեղ նշանակում է «սուրբ»։ Նոր երկինքն ու երկիրն այժմ լիովին իրագործվել են։ Հիմա սա լիովին ըմբռնո՞ւմ եք։ Բոլոր խորհուրդները ձեզ կբացահայտեմ էջ առ էջ։ Մի՛ շտապեք, և է՛լ ավելի մեծ խորհուրդներ կհայտնվենձեզ։

Նախորդը.  Գլուխ 77

Հաջորդը.  Գլուխ 79

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger