Գլուխ 79
Կո՛ւյր։ Տգե՛տ։ Մի կույտ անարժեք ա՛ղբ։ Տարանջատո՛ւմ եք Իմ բնականոն մարդկայնությունն Իմ կատարյալ աստվածայնությունից։ Մի՞թե չեք կարծում, որ սա վիրավորում է Ինձ։ Ավելին՝ դա դժվար ներելու բան է։ Գործնական Աստված այսօր եկել է ձեր մեջ, սակայն դուք ճանաչում եք միայն Իմ մի կողմը՝ Իմ բնականոն մարդկայնությունը, և բնավ չեք տեսել Իմ լիովին աստվածային կողմը։ Կարծո՞ւմ ես` չգիտեմ, թե ով է փորձում խաբել Ինձ Իմ թիկունքում։ Չեմ քննադատում քեզ։ Պարզապես հետևում եմ՝ տեսնելու, թե ինչ մակարդակի կարող ես հասնել, և տեսնելու, թե ի վերջո ինչպիսին կլինի քո վախճանը։ Իմ խոսքերն ասվել են հարյուր հազարավոր անգամներ, սակայն բազում վատ արարքներ եք գործել։ Ինչո՞ւ եք կրկին ու կրկին փորձում խաբել Ինձ։ Զգո՛ւյշ եղիր, որ չկորցնես կյանքդ։ Եթե հարուցես Իմ բարկությունը որոշակի աստիճանի, ապա ոչ մի գթություն չեմ ցուցաբերի քո հանդեպ, և դուրս կշպրտվես։ Հաշվի չեմ առնի, թե ինչպիսին էիր նախկինում, արդյոք հավատարի՞մ էիր, թե՞ եռանդուն, որքան ես վազվզել կամ որքան ես ծախսվել Ինձ համար։ Բնավ չեմ նայի այս բաներին։ Բավական է միայն, որ հիմա բարկացնես Ինձ, և քեզ կնետեմ անհատակ անդունդը։ Էլ ո՞վ է դեռ համարձակվում փորձել խաբել Ինձ։ Հիշե՛ք սա։ Այսուհետ, երբ բարկանամ, անկախ նրանից, թե ում վրա, անմիջապես կհեռացնեմ քեզ, որպեսզի ապագայում խնդիրներ չլինեն, և որպեսզի ստիպված չլինեմ այլևս տեսնել քեզ։ Եթե հակառակվես Ինձ, իսկույն կհանդիմանեմ քեզ։ Կպահե՞ք սա ձեր մտքում։ Ձեզնից խելացիները պետք է անհապաղ ապաշխարեն։
Այսօր՝ այսինքն հիմա, թափում եմ Իմ բարկությունը։ Բոլորդ պետք է հավատարիմ լինեք Ինձ և ձեր ողջ էությունն ընծայեք Ինձ։ Այլևս չպետք է հապաղեք։ Եթե ականջ չդնեք Իմ խոսքերին, կմեկնեմ Իմ ձեռքը և կտապալեմ քեզ։ Այսպես վարվելով՝ Ինձ հայտնի կդարձնեմ բոլորին։ Այս օրը ցասումնալից և մեծափառ եմ բոլորի հանդեպ (ինչն է՛լ ավելի խիստ է, քան Իմ դատաստանը)։ Այնքան շատ խոսքեր եմ ասել, սակայն բնավ չեք արձագանքել։ Մի՞թե իսկապես այդքան բթամիտ եք։ Չեմ կարծում, թե այդպիսին եք։ Սա ձեր ներսի հին դևն է, որ չարաճճիություններ է անում։ Հստակ տեսնո՞ւմ եք սա։ Շտապե՛ք արմատական փոփոխություն կատարել։ Այսօր Սուրբ Հոգու գործն առաջ է ընթացել մինչև այս փուլը. մի՞թե չեք տեսել այն։ Իմ անունը կհռչակվի տնից տուն, բոլոր ազգերում և բոլոր վայրերում, և կբացականչվի ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շուրթերով տիեզերական աշխարհում։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Ես եզակի Աստված Ինքն եմ և, առավել ևս, Ես Աստծու միակ անձն եմ։ Առավել ևս, Ես՝ մսեղու ամբողջությունը, Աստծու կատարյալ դրսևորումն եմ։ Ով չի համարձակվում երկյուղել Ինձնից, ով համարձակվում է իր աչքերով Ինձ հակառակվել, և ով համարձակվում է իր շուրթերով Ինձ հակառակվել, անշուշտ կմեռնի Իմ անեծքներից ու ցասումից։ (Անեծք կլինի Իմ ցասման պատճառով)։ Ավելին, ով չի համարձակվում հավատարիմ կամ որդիաբար հնազանդ լինել Ինձ, և ով համարձակվում է փորձել խաբել Ինձ, անշուշտ կմեռնի Իմ ատելությունից։ Իմ արդարությունը, մեծափառությունը և դատաստանը կհարատևեն հավիտյանս հավիտենից։ Սկզբում սիրող էի և ողորմած, բայց սա Իմ կատարյալ աստվածայնության բնույթը չէ։ Միայն արդարությունը, մեծափառությունը և դատաստանն են Իմ բնույթը՝ կատարյալ Աստծու Իր իսկ բնույթը։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում սիրող էի և ողորմած։ Այն գործի պատճառով, որը պետք է ավարտեի, ունեի բարեսրտությունև ողորմություն։ Դրանից հետո, սակայն, նման բաների կարիք այլևս չկար (և դրանից ի վեր չի եղել)։ Ամեն ինչ արդարություն է, մեծափառություն և դատաստան, և սա Իմ բնականոն մարդկայնության կատարյալ բնույթն է՝ զուգորդված Իմ կատարյալ աստվածայնության հետ։
Ինձ չճանաչողները կկործանվեն անհատակ անդունդում, մինչդեռ նրանք, ովքեր վստահ են Իմ հարցում, կապրեն հավիտյան՝ խնամվելով և պաշտպանվելով Իմ սիրո մեջ։ Հենց մի բառ եմ արտաբերում, ողջ տիեզերքն ու երկրի ծայրերը սասանվում են։ Ո՞վ կարող է լսել Իմ խոսքերը և չդողալ վախից։ Ո՞վ կարող է զերծ մնալ Իմ հանդեպ երկյուղած սիրտ ունենալուց։ Ո՞վ Իմ գործողություններից Իմ արդարությունն ու մեծափառությունն ունակ չէ ճանաչելու։ Եվ ո՞վ չի կարող տեսնել Իմ ամենակարողությունն ու իմաստությունն Իմ գործողությունների մեջ։ Ով ուշադրություն չդարձնի, անշուշտ կմեռնի։ Քանզի ուշադրություն չդարձնողներն Ինձ հակառակվող և Ինձ չճանաչող մարդիկ են․ նրանք հրեշտակապետն են և ամենսանձարձակն են։ Քննե՛ք ինքներդ ձեզ։ Ցանկացած ոք, ով սանձարձակ, ինքնարդար, հպարտ և ինքնահավան է, անշուշտ Իմ ատելության առարկան է և դատապարտված է կործանման։
Այժմ հայտարարում եմ Իմ արքայության կառավարչական հրամանագրերը։ Ամեն բան Իմ դատաստանի մեջ է, ամեն բան Իմ արդարության մեջ է, ամեն բան Իմ մեծափառության մեջ է, և Իմ արդարությունն եմ գործադրում բոլորի հանդեպ։ Նրանք, ովքեր ասում են, թե հավատում են Ինձ, բայց հոգու խորքում դիմակայում են Ինձ, կամ նրանք, ում սրտերը մերժել են Ինձ դուրս կշպրտվեն, բայց ամեն ինչ՝ Իմ իսկ հարմար ժամանակին։ Հեգնանքով իմ մասին խոսողները բայց այնպես, որ ուրիշները չեն նկատում, անմիջապես կմեռնեն (այսինքն՝ իրենց ոգով, մարմնով և հոգով)։ Իմ սիրելիներին ճնշողները կամ անտեսողներն անմիջապես կդատվեն Իմ ցասումով։ Սա նշանակում է, որ Իմ սիրելիներին նախաձողներն ու Ինձ անարդար համարողները կհանձնվեն Իմ սիրելիների դատաստանին։ Բոլոր նրանք, ովքեր պարզասիրտ են, հասարակ և անկեղծ (ներառյալ նրանք, ովքեր իմաստություն չունեն) և Ինձ վերաբերվում են միասիրտ անկեղծությամբ, բոլորը կմնան Իմ արքայությունում։ Նրանք, ովքեր չեն անցել կրթումով, այսինքն՝ այն ազնիվ մարդիկ, որոնք չունեն իմաստություն և խորաթափանցություն, իշխանություն կունենան Իմ արքայությունում։ Սակայն նրանք ենթարկվել են էտման և կոտրման։ Այն, որ նրանք չեն անցել կրթումով, բացարձակ չէ։ Ավելի շուտ, հենց այս բաների միջոցով եմ բոլորին ցույց տալու Իմ ամենակարողությունն ու Իմ իմաստությունը։ Դուրս կշպրտեմ բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածում են Ինձ։ Նրանցից ոչ մեկին չեմ ուզում։ (Գարշում եմ այն մարդկանցից, որոնք այսպիսի ժամանակ դեռ կասկածում են Ինձ։) Այն ամենի միջոցով, ինչ անում եմ ողջ տիեզերքում, ազնիվ մարդկանց ցույց կտամ Իմ գործերի հրաշալիությունը, և դրա շնորհիվ նրանց իմաստությունը, խորաթափանցությունը և զանազանելու կարողությունը կաճեն։ Իսկ նենգ մարդկանց Իմ հրաշալի գործերի հետևանքով մի ակնթարթում կկործանեմ։ Բոլոր անդրանիկ որդիները, որոնք առաջինն ընդունեցին Իմ անունը (այսինքն՝ այն սուրբ, անարատ ու ազնիվ մարդկիկ), առաջինը մուտք կգործեն արքայություն և Ինձ հետ միասին կկառավարեն բյուրավոր ազգերն ու ժողովուրդներն՝ որպես արքաներ իշխանություն բանեցելով արքայությունում և դատելով բյուրավոր ազգերն ու ժողովուրդները (սա վերաբերում է արքայության բոլոր անդրանիկ որդիներին և ուրիշ ոչ ոքի)։ Բյուրավոր ազգերի և ժողովուրդների մեջ նրանք, ովքեր դատվելուց հետո ապաշխարել են, կմտնեն Իմ արքայություն և կդառնան Իմ ժողովուրդը, մինչդեռ նրանք, ովքեր համառ են և չեն ապաշխարում, կնետվեն անհատակ անդունդը (որպեսզի հավիտյան կործանվեն)։ Արքայության դատաստանը կլինի վերջին դատաստանը, և դա կլինի աշխարհի Իմ լիակատար մաքրումը։ Այդ ժամանակ այլևս չի լինի ո՛չ անարդարություն, ո՛չ վիշտ, ո՛չ արցունք, ո՛չ հառաչանք, և առավել ևս՝ այլևս աշխարհ չի լինի։ Ամեն ինչ կլինի Քրիստոսի դրսևորումը, և ամեն ինչ կլինի Քրիստոսի արքայությունը։ Ինչպիսի՛ փառք։ Ինչպիսի՛ փառք։