Գլուխ 80
Ամեն ինչում Ինձ հետ իրական հաղորդակցությունն անհրաժեշտ է, որպեսզի մարդը ստանա լուսավորություն և լուսավորում։ Միայն սրա միջոցով հոգին կարող է խաղաղություն գտնել։ Այլապես հոգին խաղաղություն չի ունենա։ Ներկայումս ձեր մեջ ամենալուրջ հիվանդությունը Իմ բնականոն մարդկայնությունը Իմ լիակատար աստվածայնությունից անջատելն է։ Ավելին, ձեզնից շատերը շեշտում են Իմ բնականոն մարդկայնությունը, կարծես երբեք չեք իմացել, որ Ես ունեմ նաև լիակատար աստվածայնություն։ Սա անարգում է Ինձ։ Գիտե՞ք դա։ Ձեր հիվանդությունն այնքան լուրջ է, որ եթե չշտապեք ապաքինվել, կտապալվեք Իմ ձեռքով։ Իմ ներկայությամբ մի կերպ եք վարվում (երևալով որպես պատվավոր մարդ՝ խոնարհ ու համբերատար), բայց Իմ թիկունքում վարվում եք բոլորովին այլ կերպ (լիովին կեղծավոր, սանձարձակ ու անզուսպ, անելով այն, ինչ ուզում եք անել` խմբավորումներ եք ստեղծում, անկախ թագավորություններ հիմնում՝ ցանկանալով դավաճանել Ինձ)։ Կո՛ւյր ես։ Բա՛ց արա Սատանայի կողմից մոլորեցված աչքերդ։ Նայի՛ր, թե ով եմ իրականում։ Դու ամոթ չունե՛ս։ Չգիտես, որ Իմ գործերը սքանչելի են։ Չգիտես Իմ ամենակարողության մասին։ Ո՞ւմ է վերաբերում «նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Քրիստոսի համար, բայց փրկված չեն» արտահայտությունը։ Չգիտես, թե ինչ դեր ես խաղում։ Իրականում քողարկված ես գալիս Իմ առջև՝ ցուցադրելով քո հմայքները։ Ո՛ղորմելի արարած։ Դուրս կնետեմ քեզ Իմ տնից։ Չեմ օգտագործում այս տեսակի մարդկանց, որովհետև ոչ նախասահմանել եմ նրանց, ոչ էլ ընտրել։
Անում եմ այն, ինչ ասում եմ։ Չարագործները չպետք է վախենան։ Ոչ մի մարդու անարդարություն չեմ անում։ Միշտ գործում եմ Իմ ծրագրի համաձայն և բաներն անում եմ Իմ արդարությանը համապատասխան։ Քանի որ չարագործները արարչագործությունից ի վեր եղել են Սատանայի սերունդները, Ես չեմ ընտրել նրանց։ Ահա թե ինչ է նշանակում «Հովազն իր բծերը չի փոխի» ասացվածքը։ Այն հարցերում, որոնք մարդկության համար անթափանց են, Ինձ հետ ամեն ինչ բացահայտված է, և ոչինչ թաքնված չէ։ Գուցե կարողանաս փոքրաթիվ մարդկանց աչքից ինչ-որ բան թաքցնել և շահել շատերի վստահությունը, բայց Ինձ հետ դա այդքան հեշտ չէ։ Ի վերջո, չես կարող խուսափել Իմ դատաստանից։ Մարդկության հայացքը սահմանափակ է, և նույնիսկ նրանք, ովքեր կարող են թափանցել ներկա իրավիճակի մի փոքր մասի մեջ, համարվում են որոշակի հմտություն ունեցողներ։ Ինձ համար ամեն ինչ ընթանում է սահուն, և ոչինչ անգամ չնչին չափով չի խոչընդոտում Ինձ, քանի որ ամեն ինչ Իմ վերահսկողության և ներդաշնակեցման տակ է։ Ո՞վ կհամարձակվի չհնազանդվել Իմ վերահսկողությանը։ Ո՞վ կհամարձակվի խաթարել Իմ տնօրինումը։ Ո՞վ կհամարձակվի անհավատարիմ կամ անհնազանդ լինել Իմ հանդեպ։ Ո՞վ կհամարձակվի Ինձ ասել մի բան, որը ճշմարիտ չէ, և փոխարենը Ինձ մի կույտ սուտ ասել։ Նրանցից ոչ ոք չի խուսափի Իմ բարկացած ձեռքից։ Նույնիսկ եթե հիմա ընդունել ես պարտությունդ և պատրաստ ես պատժվելու ու անհատակ անդունդը մտնելու, միևնույն է հեշտությամբ չեմ խնայի քեզ։ Պետք է հանեմ քեզ անհատակ անդունդից, որպեսզի կրկին ենթարկվես Իմ ցասումնալից պատժին (Իմ ծայրահեղ ատելությանը)։ Կա՞ մի տեղ, ուր կարող ես փախչել։ Ամենաշատն ատում եմ, երբ մարդիկ Իմ բնականոն մարդկայնությունը անջատում են Իմ լիակատար աստվածայնությունից։
Օրհնված են նրանք, ովքեր հավատարիմ են Ինձ. այսինքն՝ նրանք, ովքեր իսկապես ճանաչում են Ինձ որպես Ինքը՝ Աստված, Ով զննում է մարդկանց ամենախորը սրտերը։ Անշուշտ կբազմապատկեմ քո օրհնությունները՝ թույլ տալով քեզ հավիտյան վայելել բարի օրհնություններն Իմ թագավորությունում։ Սա նաև Սատանային ամոթահար անելու ամենաարդյունավետ միջոցն է։ Սակայն մի՛ եղիր չափազանց անհամբեր կամ մտահոգ․ ամեն ինչի համար Ես ժամանակ եմ սահմանում։ Եթե Իմ նախասահմանած ժամանակը դեռ չի եկել, ապա նույնիսկ եթե ընդամենը մեկ վայրկյան շուտ է, չեմ գործի։ Գործում եմ ճշգրիտ և ռիթմին համապատասխան․ չեմ գործում ինքնաբերաբար։ Մարդկային տեսանկյունից մտահոգ չեմ․ անսասան եմ, ինչպես Տայշան լեռը, բայց մի՞թե չգիտես, որ Ես հենց Ինքը՝ Ամենակարող Աստվածն եմ։ Մի՛ եղիր չափազանց անհամբեր․ ամենն Իմ ձեռքերում է։ Ամեն ինչ վաղուց պատրաստված է, և ոչինչ չի կարող սպասել Ինձ համար ծառայություն մատուցելուն։ Ողջ տիեզերական աշխարհը արտաքուստ թվում է քաոսի մեջ, բայց Իմ տեսանկյունից ամեն ինչ կարգին է։ Այն, ինչ պատրաստել եմ ձեզ համար, միայն ձեր վայելքի համար է։ Գիտակցո՞ւմ եք սա։ Մի՛ միջամտեք Իմ տնօրինմանը։ Թույլ կտամ, որ բյուրավոր ազգերն ու մարդիկ Իմ արարքներից տեսնեն Իմ ամենակարողությունը, և թույլ կտամ, որ Իմ սքանչելի գործերի համար նրանք փառաբանեն ու գովաբանեն Իմ սուրբ անունը։ Սա այն պատճառով է, որ, ինչպես ասել եմ, այն ամենը, ինչ անում եմ, անհիմն չէ, այլ հակառակը, ամեն ինչ լեցուն է Իմ իմաստությամբ ու զորությամբ, Իմ արդարությամբ ու մեծափառությամբ, և առավել ևս՝ Իմ ցասումով։
Նրանք, ովքեր անմիջապես արթնանում են Իմ խոսքերը լսելիս, անշուշտ կստանան Իմ օրհնությունները և․ անկասկած, կստանան Իմ պաշտպանությունն ու խնամքը։ Նրանք անշուշտ չեն կրի պատժի տառապանքը․ այլ կվայելեն ընտանիքի երջանկությունը։ Գիտե՞ս սա։ Տառապանքը հավիտենական է, բայց ուրախությունն առավել ևս հավիտենական է․ երկուսն էլ այսուհետ կփորձառվեն։ Տառապում ես, թե ուրախություն ապրում, կախված է մեղքերդ խոստովանելու հանդեպ քո վերաբերմունքից։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դու մեկն ես Իմ նախասահմանածներից ու ընտրյալներից, պետք է վստահ լինես դրանում Իմ ասածի լույսի ներքո։ Կարող ես հիմարացնել մարդկանց, բայց Ինձ հիմարացնել չես կարող։ Նրանք, ում նախասահմանել ու ընտրել եմ, մեծապես կօրհնվեն այսուհետ, իսկ նրանց, ում չեմ նախասահմանել ու ընտրել, այսուհետ խստորեն կպատժեմ։ Սա կլինի Իմ ապացույցը ձեզ։ Նրանք, ովքեր հիմա օրհնված են, անկասկած Իմ սիրելիներն են։ Իսկ ինչ վերաբերում է պատժվողներին, ինքնին հասկանալի է, որ նրանք նախասահմանված ու ընտրված չեն Իմ կողմից։ Պետք է հստակ լինես սրանում։ Այսինքն՝ եթե այն, ինչ հիմա ստանում ես, Իմ կողմից էտվելն է, ու եթե ստանում ես Իմ խիստ դատաստանի խոսքերը, ապա ատված ու զզվելի ես Իմ սրտում և կլինես Իմ կողմից մի կողմ նետվածներից մեկը։ Եթե ստանում ես Իմ մխիթարությունն ու Իմ կյանքի մատակարարումը, ապա Իմ սեփականությունն ես՝ Իմ սիրելիներից մեկը։ Չես կարող սա որոշել՝ հենվելով Իմ արտաքին տեսքի վրա։ Մի՛ կորցրու խելքդ սրա պատճառով։
Իմ խոսքերը խոսում են յուրաքանչյուր մարդու փաստացի վիճակի մասին։ Հավատո՞ւմ եք, որ Ես խոսում եմ պարզապես պատահական թեմաների մասին եմ կամ․ որ պարզապես ասում եմ այն, ինչ ուզում եմ ասել։ Բացարձակապե՛ս ոչ։ Իմ իմաստությունը թաքնված է Իմ յուրաքանչյուր խոսքում։ Պետք է պարզապես վստահ լինեք, որ Իմ խոսքերը ճշմարիտ են։ Շատ կարճ ժամանակում օտարերկրացիները, որոնք փնտրում են ճշմարիտ ճանապարհը, ներս կհորդեն։ Երբ դա պատահի, ապշահար կլինեք, և ամեն ինչ կիրագործվի առանց դույզն-ինչ դժվարության։ Մի՞թե չգիտեք, որ Ես եմ Ամենակարող Աստվածը։ Լսելով Իմ այս խոսքերը՝ հաստատակամորեն հավատում եք դրանց, այնպես չէ՞։ Սխալներ չեմ անում, էլ ուր մնաց սխալ հայտարարություններ անեմ։ Գիտե՞ք սա։ Ուստի բազմիցս ընդգծել եմ, որ պետք է արագ ընդունեք Իմ կրթումը, որպեսզի առաջնորդեք ու հովվեք նրանց։ Գիտե՞ք սա։ Ձեր միջոցով կատարյալ կդարձնեմ նրանց։ Է՛լ ավելի կարևոր է, որ ձեր միջոցով հայտնի կդարձնեմ Իմ հսկայական նշաններն ու հրաշքները։ Այսինքն՝ նրանց միջից, ում մարդկությունն արհամարհանքով է նայում, ընտրել եմ մարդկանց մի խումբ՝ Ինձ դրսևորելու, Իմ անունը փառավորելու, Ինձ համար ամեն ինչի պատասխանատվությունը ստանձնելու և Ինձ հետ որպես թագավորներ իշխելու համար։ Այսպիսով, Իմ ընթացիկ կրթումը ձեզ աշխարհի մեծագույն տնօրինումն է։ Սա մի զարմանալի բան է, որը մարդկությունը չի կարող իրականացնել։ Ձեզ կատարելագործելու միջոցով Սատանային կնետեմ կրակի և ծծմբի լճի ու անհատակ անդունդի մեջ, հիմնովին տապալելով մեծ կարմիր վիշապին դեպի իր մահը, որ այլևս երբեք չհառնի։ Ուստի բոլոր նրանք, ովքեր նետվում են անհատակ անդունդը, մեծ կարմիր վիշապի սերունդներն են։ Ծայրաստիճան ատում եմ նրանց։ Ամենը Ես եմ իրագործել։ Մի՞թե չեք տեսնում։ Բոլոր նրանք, ովքեր անհավատարիմ են, և բոլոր նրանք, ովքեր խոտորություն ու նենգություն են գործադրում, մերկացվել են։ Ամբարտավանները, ինքնահավանները, ինքնարդարացնողներն ու լկտիները հրեշտակապետի սերունդներն են, և նրանք Սատանայի ամենատիպիկ ներկայացուցիչներն են․ նրանք բոլորն էլ Իմ թշնամիներն են, Իմ հակառակորդները։ Պետք է մեկ առ մեկ պատժեմ նրանց, որպեսզի հանգցնեմ Իմ սրտի ատելությունը։ Սա կանեմ քայլ առ քայլ՝ հերթով լուծելով յուրաքանչյուրը։
Արդ, ի՞նչ են իրականում կրակի և ծծմբի լիճն ու անհատակ անդունդը։ Մարդկային պատկերացման մեջ կրակի և ծծմբի լիճը նյութական բան է, բայց մարդկությունը չգիտի, որ սա խիստ սխալ բացատրություն է։ Այնուամենայնիվ, այն դեռ որոշակի տեղ է զբաղեցնում մարդկանց մտքերում։ Կրակի և ծծմբի լիճը Իմ ձեռքն է, որ պատիժ է սահմանում մարդկության վրա․ որևէ մեկի համար նետվել կրակի և ծծմբի լիճը նշանակում է, որ նա տապալվել է Իմ ձեռքով։ Նման մարդու ոգին, հոգին և մարմինը հավիտյան տառապում են։ Սա է Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը, երբ ասացի, որ բոլորն Իմ ձեռքերում են։ Ինչի՞ն է ուրեմն վերաբերում անհատակ անդունդը։ Մարդկանց պատկերացումներում դա մի մեծ վիհ է, որն անվերջ է և անըմբռնելիորեն խորը։ Իրական անհատակ անդունդը Սատանայի ազդեցությունն է։ Եթե մարդն ընկնում է Սատանայի ձեռքը, այս մարդը անհատակ անդունդում է․ նույնիսկ եթե թևեր առնեն, չեն կարող դուրս թռչել։ Ահա թե ինչու է այն կոչվում անհատակ անդունդ։ Նման մարդիկ բոլորը կենթարկվեն հավիտենական պատժի․ սա է այն ճանապարհը, որով դասավորել եմ դա։