Գլուխ 89

Հեշտ չէ ամեն ինչ Իմ մտադրություններին համապատասխան անելը։ Դա ինքդ քեզ կեղծավորությամբ ստիպելու հարց չէ, այլ կախված է նրանից, թե արդյոք օժտել եմ քեզ Իմ որակով՝ նախքան կարարեի աշխարհը։ Այս ամենն Ինձնից է կախված։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մարդը կարող է իրագործել։ Սիրում եմ նրան, ում ցանկանում եմ սիրել, և ում անվանում եմ անդրանիկ որդի, անկասկած, անդրանիկ որդին է։ Դա ճիշտ այդպես է։ Գուցե դու ցանկանաս կեղծել դա, բայց ապարդյուն կլինի։ Կարծում ես՝ չգիտե՞մ, թե իրականում ով ես դու։ Մի՞թե բավական է, որ պարզապես մի փոքր լավ վարքագիծ դրսևորես Իմ առջև։ Մի՞թե դա այդքան պարզ է։ Բացարձակապես ոչ. դու պետք է ունենաս Իմ խոստումը և պետք է ունենաս Իմ նախասահմանումը։ Մի՞թե կարծում ես՝ չգիտեմ, թե ինչ ես անում Իմ մեջքի հետևում։ Դու սանձարձակ ես։ Երբ ավարտես Ինձ ծառայություն մատուցել, շտապի՛ր վերադառնալ կրակի և ծծմբի լիճը։ Քեզ տեսնելիս զզվանք եմ զգում և նողկանքով լցվում։ Բոլոր նրանք, ովքեր Ինձ ծառայություն են մատուցում, ովքեր անձնվիրաբար չեն ծախսվում Ինձ համար, ովքեր սանձարձակ են ու անզուսպ, և չեն փորձում ընկալել Իմ մտադրությունները, ձեր ծառայությունն ավարտելուց հետո շտապե՛ք և կորե՛ք Իմ աչքից։ Հակառակ դեպքում, դուրս կշպրտեմ։ Այս մարդիկ չեն կարող մնալ Իմ տանը (այսինքն՝ եկեղեցում) և ոչ մի վայրկյան ավել։ Նրանք բոլորը պետք է հեռանան այստեղից, որպեսզի անպատվություն չբերեն Իմ անվանը և չկործանեն Իմ հեղինակությունը։ Այս մարդիկ բոլորը մեծ կարմիր վիշապի սերունդն են. նրանք ուղարկվել են մեծ կարմիր վիշապի կողմից՝ խաթարելու Իմ տնօրինումը։ Նրանք մասնագիտանում են նենգության մեջ՝ Իմ գործը խաթարելու համար։ Որդի՛ս։ Դու պետք է տեսնես իրականությունը։ Մի՛ շփվիր նման մարդկանց հետ։ Երբ տեսնում ես այսպիսի մարդկանց, արագ հեռացի՛ր նրանցից, որպեսզի նրանց ծուղակը չընկնես․ դա վնաս կհասցնի քո կյանքին։ Ամենից շատ ատում եմ այն մարդկանց, որ անզգույշ են խոսում, անկանոն են գործում, որ թեթևամտորեն կատակում ու ծիծաղում են և զբաղվում դատարկախոսությամբ։ Այսպիսի մարդկանցից ոչ մեկին չեմ ուզում․ նրանք բոլորը Սատանայի տեսակին են պատկանում։ Նրանք ծաղրով են զբաղվում, երբ անելու բան չեն ունենում։ Ի՞նչ բան են սրանք։ Անհեթեթություններ են խոսում ու անկանոն գործում։ Մի՞թե նրանք դեռ չեն ամաչում։ Իրականում, այսպիսի մարդիկ միանգամայն անարժեք են․ Ես վաղուց ճանաչել եմ նրանց իրական էությունն ու թողել նրանց։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ նրանք Ինձնից ոչ մի կարգավարժանք չեն ստանում և շարունակ անհեթեթություններ են խոսում։ Նրանք իսկապես մեծ կարմիր վիշապի սերունդներն են։ Այժմ Ես սկսել եմ մեկ առ մեկ վերացնել այդպիսիներին։ Կարո՞ղ էի արդյոք Սատանայի սերնդին օգտագործել որպես Իմ անդրանիկ որդիներ, որպես Իմ որդիներ և Իմ ժողովուրդ։ Մի՞թե այդժամ շփոթված չէի լինի։ Հաստատ դա չեմ անի։ Դուք սա հստակ հասկանու՞մ եք։

Այն ամենը, ինչ ձեզ հետ պատահում է այսօր՝ լինի լավ, թե վատ, ամբողջը կազմակերպվել է Իմ իմաստուն ձեռքերով. ամեն ինչ ներդաշնակեցված է Իմ կողմից և գտնվում է Իմ վերահսկողության տակ։ Սա հաստատ այնպիսի բան չէ, որ մարդկությունը կարող է հեշտությամբ իրագործել։ Որոշ մարդկանց ափերը դեռ քրտնում են, և նրանք անհանգստանում են Ինձ համար, սակայն ապարդյուն։ Նրանք չեն զբաղվում իրենք բուն գործով և չեն ձգտում մտնել հոգու մեջ, սակայն դեռ ցանկանում են աճել կյանքում։ Նրանք իզուր են հույս տածո՛ւմ։ Նրանք բոլորովին չեն անհանգստանում, սակայն այնուամենայնիվ ցանկանում են բավարարել Իմ մտադրությունները։ Դու Իմ փոխարեն անհանգստանում ես, իսկ Ես անհանգստացած չեմ։ Ուրեմն ինչո՞ւ ես անհանգստանում։ Քո գործողություններում ձևական ես Իմ հանդեպ և բացահայտորեն ստում ես։ Ասո՛ւմ եմ քեզ։ Այս պահից սկսած՝ քեզ նման մարդկանց դուրս կքշեմ Իմ տնից։ Նման մարդիկ արժանի չեն ծառայելու Ինձ Իմ տանը։ Գարշում եմ նրանցից, որովհետև նրանք հայհոյում են Ինձ իրենց գործողություններով։ Երբ ասվում էր՝ «Ինձ հայհոյելն աններելի մեղք է», ո՞ւմ էր դա վերաբերում։ Սա ձեզ համար պա՞րզ է։ Այդպիսի մարդն արդեն գործել է այս մեղքը, բայց նա չի հավատում, որ խնդիրը այդ աստիճանի լուրջ է դարձել։ Նա իսկապես բթամիտ մարդ է, ով կույր է, տգետ և զուրկ հոգևոր հասկացողությունից։ Դուրս կշպրտեմ քե՛զ։ (Ես դա անչափ ատում եմ, քանզի այն Սատանայի փորձությունն է Իմ հանդեպ, և բազմիցս հիշատակում եմ այս թեման, ինչն ամեն անգամ զայրացնում է Ինձ։ Ես չեմ կարող զսպել Իմ զայրույթը, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն։ Ժամանակը դեռ չի եկել, հակառակ դեպքում վաղո՜ւց հաշիվներս մաքրած կլինեի այդ մարդու հետ)։ (Սա վերաբերում է այն փաստին, որ ներկայումս շատերը դեռ չեն հավատում, որ օտարերկրացիները մեծ հոսքով Չինաստան կմտնեն․ նրանք նույնիսկ հիմա դեռ չեն հավատում, և սա ստիպում է, որ Իմ զայրույթը եռա և դուրս հորդի)։

Իմ տանն իրականում ի՞նչ տեսակի մարդն է պետք, որ համապատասխանի Իմ մտադրություններին։ Այսինքն՝ նախքան արարումը, ի՞նչ տեսակի մարդկանց նախասահմանեցի՝ հավերժ ապրելու Իմ տանը։ Արդյո՞ք գիտեք։ Արդյոք մտածե՞լ եք, թե ի՛նչ տեսակի մարդկանց եմ սիրում և ի՛նչ տեսակի մարդկանց եմ ատում։ Իմ տունը նրանց համար է, ովքեր Ինձ հետ մեկ միտք ունեն և ովքեր կիսում են լավ ժամանակներն ու դժվարություններն Ինձ հետ. այլ կերպ ասած՝ մարդիկ, որոնք կիսում են և՛ օրհնությունները, և՛ դժվարությունները։ Այս մարդիկ բոլորը կարող են սիրել այն, ինչ Ես եմ սիրում, և ատել այն, ինչ Ես եմ ատում։ Նրանք ի վիճակի են լքել այն, ինչ Ես ատում եմ։ Եթե ասում եմ, որ նրանք չեն կարող ուտել, ապա նրանք պատրաստ են դատարկ թողնել իրենց ստամոքսները՝ Իմ մտադրությունը բավարարելու համար։ Այսպիսի մարդը պատրաստ է մնալ Ինձ նվիրված և ծախսվել Ինձ համար, և կարող է հաշվի առնել Իմ մանրակրկիտ մտադրությունները՝ միշտ հանուն Ինձ քրտնաջան աշխատելով։ Հետևաբար նման մարդկանց շնորհում եմ անդրանիկ որդիների կարգավիճակ՝ տալով նրանց այն ամենը, ինչ ունեմ։ Ես կարող եմ առաջնորդել բոլոր եկեղեցիները և սա տալիս եմ նրանց։ Ունեմ իմաստություն և սա նույնպես տալիս եմ նրանց։ Կարող եմ տառապել հանուն ճշմարտությունը կիրարկելու և նաև վճռականություն կշնորհեմ այս մարդկանց, որ կրեն բոլոր տառապանքները հանուն Ինձ։ Ես լավ որակ ունեմ և կտամ այն նրանց՝ դարձնելով նրանց ճիշտ Ինձ նման, առանց ամենափոքր իսկ տարբերության, որպեսզի նրանց տեսնողները հենց ինձ տեսնեն։ Այժմ Ես Իմ լիակատար աստվածայնությունն եմ դնում այս մարդկանց մեջ՝ հնարավորություն տալով նրանց կյանքով արտահայտելու Իմ լիակատար աստվածայնության մի կողմը, որպեսզի նրանք կարողանան լիովին դրսևորել Ինձ. սա է Իմ մտադրությունը։ Մի՛ ձգտեք նմանվել Ինձ արտաքին բաներով (ուտել նույնը, ինչ Ես, կամ հագնել նույն հագուստը, ինչ Ես). այդ ամենն անօգուտ է, ու եթե ձգտեք նման բաների, միայն կկործանեք ինքներդ ձեզ։ Սա այսպես է, քանզի նրանք, ովքեր ձգտում են արտաքնապես ընդօրինակել Ինձ՝ Սատանայի ծառաներն են, և այսպիսի ջանքը Սատանայի խարդավանքն է, Սատանայի փառասիրական ձգտումը։ Դու ձգտում ես Ինձ նման լինելու, բայց արդյո՞ք արժանի ես։ Ոտնատակ անելով կսպանեմ քե՛զ։ Իմ գործը մշտապես ընթացքի մեջ է՝ տարածվելով աշխարհի բոլոր երկրներում։ Արա՛գ, հետևի՛ր Իմ քայլերին։

Նախորդը.  Գլուխ 82

Հաջորդը.  Գլուխ 92

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger