Գլուխ 90
Բոլոր նրանք, ովքեր կույր են, պետք է հեռանան Ինձնից և չպետք է անգամ մեկ ակնթարթ ավելի մնան, քանզի Ես ուզում եմ նրանց, որոնք կարող են ճանաչել Ինձ, տեսնել Ինձ և ամեն բան ստանալ Ինձնից։ Եվ ո՞վ կարող է իսկապես ամեն բան ստանալ Ինձնից։ Այս տեսակի մարդիկ հաստատապես շատ քիչ են, և անշուշտ կստանան Իմ օրհնությունները։ Ես սիրում եմ այս մարդկանց և մեկ առ մեկ կառանձնացնեմ նրանց՝ լինելու Իմ աջ ձեռքը, լինելու Իմ դրսևորումը։ Այնպես կանեմ, որ բյուրավոր ազգերն ու ժողովուրդներն անդադար գովաբանեն Ինձ, անվերջ ցնծան Ինձ համար՝ հանուն այս մարդկանց։ Ո՜վ Սիոն լեռ։ Բարձրացրո՛ւ հաղթանակի դրոշը և ցնծա՛ Ինձ համար, քանզի Ես անցնում եմ տիեզերքով մինչև երկրի ծայրերը՝ շրջելով լեռների, գետերի և բոլոր բաների յուրաքանչյուր անկյունում, նախքան կրկին այստեղ վերադառնալը։ Հաղթականորեն վերադառնում եմ արդարությամբ, դատաստանով, ցասումով և այրումով, և առավել ևս՝ Իմ անդրանիկ որդիներով։ Այն ամենը, ինչ ատում եմ, և բոլոր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք գարշելի եմ համարում, շատ հեռու եմ նետում։ Ես հաղթական եմ և ավարտել եմ այն համենը, ինչ ուզում եմ անել։ Ո՞վ կհամարձակվի ասել, որ Ես չեմ ավարտել Իմ գործը։ Ո՞վ կհամարձակվի ասել, որ ձեռք չեմ բերել Իմ անդրանիկ որդիներին։ Ո՞վ կհամարձակվի ասել, որ հաղթանակով չեմ վերադարձել։ Նման մարդիկ հաստատապես Սատանայի տեսակն են. այն մարդիկ են, որոնց դժվար է արժանանալ իմ ներմանը։ Նրանք կույր են, անմաքուր հոգիներ են, և նրանց ամենից շատն եմ ատում։ Սկսելով այս բաներից՝ կբացահայտեմ Իմ ցասումը և Իմ դատաստանի ամբողջությունը։ Այնպես կանեմ, որ Իմ բոցավառվող կրակներն այրվեն ողջ տիեզերքում և մինչև երկրի ծայրերը՝ լուսավորելով յուրաքանչյուր անկյուն։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։
Հենց որ հասկանաք Իմ խոսքերը, պետք է մխիթարություն ստանաք դրանցից։ Չպետք է անտեսեք դրանք։ Դատաստանի խոսքերն ամեն օր վրա են հասնում, ուստի ինչո՞ւ եք այդքան բթամիտ ու թմրած։ Ինչո՞ւ չեք համագործակցում Ինձ հետ։ Մի՞թե այդքան հոժար եք՝ դժոխք գնալու։ Ասում եմ, որ Ես ողորմության Աստվածն եմ Իմ անդրանիկ որդիների, Իմ որդիների և ժողովրդի հանդեպ, ուստի ինչպե՞ս եք հասկանում սա։ Սա պարզ հայտարարություն չէ, և այն պետք է ընկալվի դրական տեսանկյունից։ Ո՜վ կույր մարդկություն։ Ես բազմիցս փրկել եմ ձեզ՝ դուրս բերելով Սատանայի ճանկերից և հանդիմանությունից, որպեսզի ստանաք Իմ խոստումը, ուստի ինչո՞ւ բնավ հաշվի չեք առնում Իմ սիրտը։ Կարո՞ղ է արդյոք ձեզանից որևէ մեկն այս կերպ փրկվել։ Իմ արդարությունը, մեծափառությունը և դատաստանը ոչ մի գթություն չեն ցուցաբերում Սատանայի հանդեպ։ Բայց ինչ վերաբերում է ձեզ, այս բաների նպատակը ձեզ փրկելն է, սակայն պարզապես անկարող եք ընկալել Իմ բնույթը և չգիտեք Իմ գործողությունների հիմքում ընկած սկզբունքները։ Կարծում էիք, թե Ես տարբերություն չեմ դնում Իմ տարբեր գործողությունների խստության մեջ, և որ տարբերություն չեմ դնում Իմ գործողությունների թիրախների միջև՝ ինչպիսի՜ տգիտություն։ Ես ի վիճակի եմ հստակ տեսնելու բոլոր մարդկանց, իրադարձություններն ու բաները։ Կատարյալ հստակությամբ հասկանում եմ յուրաքանչյուր մարդու բուն էությունը, այլ կերպ ասած՝ լիովին թափանցում եմ այն բաների մեջ, որոնք գոյություն ունեն մարդու ներսում։ Կարող եմ հստակ տեսնել՝ արդյոք նա հեզաբել է, թե պոռնիկ, և գիտեմ, թե ով ինչ է անում գաղտնի։ Մի՛ ցուցադրիր քո հմայքներն Իմ առջև, ո՛վ թշվառական։ Այժմ կորի՛ր այստեղից։ Չեմ օգտագործում այդ տեսակի մարդուն, որպեսզի նա չանպատվի Իմ անունը։ Նա չի կարող վկայություն կրել Իմ անվան համար, և փոխարենը հակառակ ազդեցություն է ունենում ու խայտառակում է Իմ ընտանիքը։ Անմիջապես վտարե՛ք նրան Իմ տնից։ Չեմ ուզում նրան։ Չեմ հանդուրժի նույնիսկ մեկ վայրկյանի հապաղում։ Նրա նման մարդկանց համար, որքան էլ ձգտեն, ապարդյուն է, քանզի Իմ թագավորության մեջ բոլորը սուրբ են և որևէ կերպ անարատ։ Եթե Ես ասում եմ, որ չեմ ուզում որևէ մեկին՝ և դա ներառում է Իմ ժողովրդին՝ ուրեմն հենց դա նկատի ունեմ։ Մի՛ սպասեք, որ կփոխեմ Իմ միտքը։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան լավն ես եղել Իմ հանդեպ նախկինում։
Ես ամեն օր խորհուրդներ եմ բացահայտում ձեզ։ Գիտե՞ք արդյոք Իմ խոսելու եղանակը։ Ո՞րն է այն հիմքը, որի վրա բացահայտում եմ Իմ խորհուրդները։ Գիտե՞ք արդյոք։ Դուք հաճախ ասում եք, որ Ես այն Աստվածն եմ, որը ճիշտ ժամանակին հոգ է տանում ձեր մասին, ուստի ինչպե՞ս եք հասկանում այս կողմերը։ Իմ խորհուրդները մեկ առ մեկ հայտնի եմ դարձնում ձեզ՝ Իմ գործի քայլերին համապատասխան, և հոգ եմ տանում ձեր մասին՝ Իմ ծրագրի համաձայն, և առավել ևս ձեր իրական հասակներին համապատասխան։ (Ամեն անգամ, երբ հիշատակվում է Իմ մատակարարումը, այն վերաբերում է թագավորության յուրաքանչյուր անձի։) Իմ խոսելու եղանակն այսպիսին է. Իմ տան մարդկանց մխիթարություն եմ տալիս, հոգ եմ տանում նրանց մասին և դատում նրանց, իսկ Սատանայի հանդեպ ոչ մի գթություն չեմ ցուցաբերում, ոչ մի նշույլ, և ամեն ինչ ցասում է ու այրում։ Ես կօգտագործեմ Իմ կառավարչական հրամանագրերը, որպեսզի Իմ տնից մեկ առ մեկ վտարեմ նրանց, ում չեմ նախասահմանել կամ ընտրել։ Անհանգստանալու կարիք չկա։ Այն բանից հետո, երբ կստիպեմ նրանց բացահայտել իրենց իրական կերպարանքները (երբ ի վերջո ծառայություն մատուցեն Իմ որդիներին), կվերադառնան անհատակ անդունդ, այլապես երբեք հանգիստ չեմ թողնի այս հարցը և երբեք բաց չեմ թողնի։ Մարդիկ հաճախ հիշատակում են դժոխքը և Հադեսը։ Բայց ինչի՞ն են վերաբերում այս երկու բառերը, և ո՞րն է դրանց միջև տարբերությունը։ Արդյո՞ք իսկապես վերաբերում են ինչ-որ ցուրտ, մութ անկյան։ Մարդկային մտքերը միշտ խաթարո՛ւմ են Իմ տնօրինումը։ Նրանք Կամայականորեն խորհրդածում են և կարծում, թե իրենց հորինածը բավականին լա՛վն է։ Բայց այս ամենն այլ բան չէ, քան նրանց սեփական պատկերացումները։ Հադեսը և դժոխքը երկուսն էլ վերաբերում են պիղծ տաճարի, որտեղ նախկինում բնակվել են Սատանան կամ չար ոգիները։ Այլ կերպ ասած՝ ով որ նախկինում զբաղեցված է եղել Սատանայի կամ չար ոգիների կողմից, հենց նրա՛նք են Հադեսը, և հենց նրա՛նք են դժոխքը. այստեղ սխալ չկա՛։ Ահա թե ինչու անցյալում բազմիցս շեշտել եմ, որ չեմ ապրում պիղծ տաճարում։ Կարո՞ղ եմ արդյոք (Ինքը՝ Աստված) ապրել Հադեսում կամ դժոխքում։ Մի՞թե դա կատարյալ անհեթեթություն չէր լինի։Ես սա ասել եմ մի քանի անգամ, բայց դուք դեռ չեք հասկանում, թե ինչ նկատի ունեմ։ Դժոխքի համեմատությամբ՝ Հադեսն ավելի ծանր է ապականված Սատանայի կողմից։ Նրանք, ովքեր Հադեսից են, հասել են ծանրության որոշակի աստիճանի, և Ես պարզապես չեմ նախասահմանել այս մարդկանց։ Նրանք, ովքեր դժոխքից են, նրանք են, ում նախասահմանել եմ, իսկ հետո՝ դուրս թողել։ Պարզ ասած՝ Ես չեմ ընտրել այս մարդկանցից և ոչ մեկին։
Մարդիկ հաճախ իրենց դրսևորում են՝ որպես Իմ խոսքերը սխալ հասկանալու մասնագետներ։ Եթե հստակ ցույց չտայի և մաս-մաս չպարզաբանեի բաները, ձեզանից ո՞վ կհասկանար։ Միայն կիսով չափ եք հավատում նույնիսկ այն խոսքերին, որոնք ասում եմ, էլ ուր մնաց այն բաներին, որոնք նախկինում չեն հիշատակվել։ Այժմ բոլոր ազգերի ներսում սկսվել են ներքին վեճեր. աշխատավորները վիճում են ղեկավարների հետ, ուսանողները՝ ուսուցիչների, քաղաքացիները՝ պետական պաշտոնյաների, և նման բոլոր գործողությունները, որոնք անհանգստություն են առաջացնում, նախ ի հայտ են գալիս յուրաքանչյուր ազգի ներսում, և այս ամենը պարզապես այն ծառայության մի մասն է, որը մատուցվում է Ինձ։ Եվ ինչո՞ւ եմ ասում, որ այս բաների միջոցով Ինձ ծառայություն է մատուցվում։ Արդյո՞ք հաճույք եմ ստանում մարդկանց դժբախտությունից։ Արդյո՞ք ձեռքերս ծալած նստում եմ անտարբեր։ Անշուշտ ո՛չ։ Քանզի սա Սատանան է, որ հարվածում է իր մահվան տագնապների մեջ, և այս բոլոր բաների նպատակն է օգտագործել բացասականը՝ որպես հակադրություն ծառայելու Իմ մեծ զորության և Իմ սքանչելի գործերի համար։ Այս ամենն ուժեղ վկայություն է, որը վկայություն է կրում Ինձ համար, և զենք է, որով կարելի է հարձակվել Սատանայի վրա։ Հենց այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր ազգերը պայքարում են հողի և իշխանության համար, Իմ անդրանիկ որդիները և Ես միասին որպես թագավորներ իշխում ենք և գործ ունենք նրանց հետ, և նրանց երևակայությունից բացարձակապես վեր է, որ այսպիսի ողբալի իրավիճակներում և պայմաններում Իմ թագավորությունը լիովին իրագործվում է մարդկանց մեջ։ Ավելին, երբ պայքարում են իշխանության համար և ցանկանում են դատել ուրիշներին, ուրիշներն են դատում նրանց, և այրվում են Իմ ցասումից Որքա՛ն ողորմելի է,որքա՛ն ողորմելի է։ Իմ թագավորությունն իրագործվում է մարդկանց մեջ։ Ինչպիսի՛ փառավոր իրադարձություն է սա։
Լինելով մարդ (անկախ նրանից՝ Իմ թագավորության ժողովուրդն եք, թե Սատանայի սերունդը), բոլորդ պետք է տեսնեք Իմ սքանչելի գործերը, այլապես երբեք հանգիստ չեմ թողնի այս հարցը։ Նույնիսկ եթե հոժար ես ընդունելու Իմ դատաստանը, դա դեռ բավարար չի լինի, եթե չես տեսել Իմ սքանչելի գործերը։ Բոլոր մարդիկ պետք է համոզվեն սրտով, խոսքով և տեսնելով, և ոչ ոք չի կարող հեշտությամբ ազատվել։ Բոլոր մարդիկ պետք է փա՛ռք տան Ինձ։ Ի վերջո, Ես այնպես կանեմ, որ նույնիսկ մեծ կարմիր վիշապը վեր կենա և գովաբանի Ինձ Իմ հաղթանակի համար։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է. կհիշե՞ք այն։ Բոլոր մարդիկ պետք է անվերջ գովաբանե՛ն Ինձ և փա՛ռք տան Ինձ։