Գլուխ 92

Յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել Իմ ամենակարողությունն ու իմաստությունն Իմ խոսքերում և գործողություններում։ Ուր էլ որ գնամ, Իմ գործն այնտեղ է։ Իմ հետքերը միայն Չինաստանում չեն. առավել կարևորն այն է, որ դրանք աշխարհի բոլոր ազգերի մեջ են։ Սակայն առաջինն այս անունն ընդունում են միայն նախկինում քննարկված յոթ ազգերը, քանի որ սա է Իմ գործի հաջորդականությունը. մոտ ապագայում մեծ հստակություն ձեռք կբերեք այս հարցում՝ այն հիմնովին հասկանալով։ Եթե հիմա ասեմ ձեզ, վախենում եմ` մեծամասնությունը դրա հետևանքով կսայթաքի, քանզի նախկինում ասել եմ, որ խոսում եմ ձեզ հետ և Իմ ձայնը հնչեցնում ձեզ համար ՝ համաձայն ձեր հասակի, և Իմ բոլոր արածներն իրենց մեջ պարունակում են Իմ անվերջանալի իմաստությունը, որը ոչ ոք չի կարող ըմբռնել. միակ ճանապարհն այն ձեզ մաս առ մաս ասելն է։ Գիտակցե՛ք սա։ Իմ աչքերում ընդմիշտ երեխաներ եք. Ես պետք է առաջնորդեմ և հրահանգեմ ձեզ ձեր յուրաքանչյուր քայլում։ Մարդի՛կ, միայն Իմ ուղղորդման ներքո կարող եք ապրել ձեր կյանքը. առանց դրա ոչ ոք չէր կարողանա շարունակել ապրել։ Ամբողջ տիեզերքն Իմ ձեռքերում է, սակայն չես տեսնում Ինձ այս ու այն կողմ վազվզելիս։ Ընդհակառակը, Ես հանգիստ եմ և ուրախ։ Մարդիկ չեն ճանաչում Իմ ամենակարողությունը և անհանգստանում են Ինձ համար. որքա՜ն քիչ եք ճանաչում ինքներդ ձեզ։ Դուք դեռ ցուցադրում եք ձեր անարժեք մանրուքներն Իմ առաջ՝ հիանալով ինքներդ ձեզնով։ Ես վաղուց եմ տեսել դրա էությունը։ Եվ դուք խարդախություններ եք անում Իմ առաջ, արհամարհելի՛ թշվառներ։ Անմիջապես դո’ւրս եկեք Իմ տնից։ Ինձ պետք չեն ձեզ նման թշվառ բաներ։ Կգերադասեի, որ Իմ արքայության մեջ ոչ ոք չլիներ, քան ձեր տեսակը, արհամարհելի՛ թշվառներ։ Գիտե՞ս արդյոք, որ արդեն դադարել եմ աշխատել քեզ վրա։ Մի՛ հիմարացիր այն փաստից, որ դեռ ուտում և հագնվում ես ինչպես միշտ։ Բայց գիտեի՞ր արդյոք, որ ապրում ես Սատանայի համար և որ ծառայություն ես մատուցում Սատանային։ Եվ դեռ համարձակություն ունես կանգնելո’ւ Իմ առաջ։ Իսկապե’ս անամոթ ես։

Անցյալում հաճախ էի ասում. «Մեծ աղետները շուտով կգան. դրանք արդեն իջել են Իմ ձեռքերից»։ Ինչի՞ն են վերաբերում «մեծ աղետները», և ինչպե՞ս պետք է բացատրել այս «իջել են»-ը։ Դուք կարծում եք, թե այս մեծ աղետները վերաբերում են անխուսափելի աղետներին, որոնք խոցում են մարդու ոգին, հոգին ու մարմինը, և թե «երկրաշարժերը, սովերն ու ժանտախտները» որոնց մասին խոսում եմ, այս մեծ աղետներն են։ Բայց չգիտեք, որ սխալ եք մեկնաբանել Իմ խոսքերը։ Եվ կարծում եք, թե այս «իջել են»-ը նշանակում է, որ մեծ աղետներն սկսվել են. սա ծիծաղելի է։ Ահա թե ինչպես եք իրականում հասկանում դա, և լսելով ձեր բացատրությունները՝ Ես իսկապես բարկանում եմ։ Այն խորհուրդը, որը մարդիկ երբեք չեն կարողացել բացահայտել (որն ամենագաղտնի խորհուրդն է), նաև դարերի և սերունդների ընթացքում ամենալուրջ կերպով սխալ մեկնաբանվածն է, և որի անձնական փորձառությունը ոչ ոք չի ունեցել (քանի որ այն կիրառվում է միայն վերջին օրերին, և միայն վերջին դարաշրջանում մարդը կարող է տեսնել այն, թեև չի հասկանա դա), քանի որ Ես այն կնքում եմ ամենաամուր կերպով, այնպես, որ մարդը չի կարող թափանցել դրա մեջ (նույնիսկ դրա ամենափոքր մասի մեջ)։ Այժմ, երբ Իմ գործն իրականացվել է մինչև այս փուլը, Ես ձեզ հայտնություն եմ շնորհում՝ Իմ գործի պահանջներին համապատասխան. հակառակ դեպքում, մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանա հասկանալ։ Այժմ Ես սկսում եմ հաղորդակցություն տալ. բոլորը պետք է ուշադիր լինեն, քանզի ով զգույշ չլինի, ներառյալ Իմ անդրանիկ որդիները, կկրի Իմ դատաստանը, իսկ ամենալուրջ դեպքերում Իմ ձեռքով կտապալվեն (այսինքն՝ նրանց ոգին, հոգին ու մարմինը կվերցվեն)։ Մեծ աղետների մասին խոսվում է Իմ արքայության յուրաքանչյուր կառավարչական հրամանագրի առնչությամբ, և Իմ կառավարչական հրամանագրերից յուրաքանչյուրը մեծ աղետների մի մասն է։ (Իմ կառավարչական հրամանագրերն ամբողջությամբ չեն բացահայտվել ձեզ, բայց մի՛ անհանգստացեք կամ մի՛ մտահոգվեք դրա համար. կան որոշ բաներ, որոնք ձեզ քիչ օգուտ կբերեն, եթե դրանք չափազանց շուտ իմանաք։ Հիշե՛ք սա։ Ես իմաստուն Աստված եմ)։ Ուրեմն, ո՞րն է մյուս մասը։ Մեծ աղետները բաղկացած են երկու մասից՝ Իմ կառավարչական հրամանագրերից և Իմ ցասումից։ Աղետների վրա հասնելու ժամանակը կլինի նաև Իմ բարկության բորբոքման և Իմ կառավարչական հրամանագրերի գործադրման սկիզբը։ Այստեղ ասում եմ Իմ անդրանիկ որդիներին. դուք չպետք է այլասերվեք սրա պատճառով։ Մի՞թե մոռացել ես, որ բոլոր բաներն ու իրադարձությունները նախասահմանված են Իմ կողմից։ Որդի՛ս, մի՛ վախեցիր։ Անշուշտ կպաշտպանեմ քեզ, որպեսզի Ինձ հետ հավիտյան վայելես բարի օրհնություններն ու հավերժ լինես Ինձ հետ միասին։ Քանի որ Իմ սիրելին ես, չեմ լքի քեզ։ Քանի որ հիմար բաներ չեմ անում, եթե քանդեի մի բան, որն ավարտին եմ հասցրել նման դժվարությամբ, մի՞թե դրանով Ինքս Ինձ չէի վնասի։ Ես գիտեմ, թե ինչ ես մտածում քո սրտում։ Հիշե՞լ ես սա։ Ուրիշ ի՞նչ կուզեիր, որ ասեի։ Ես ավելի շատ կխոսեմ մեծ աղետների մասին։ Երբ մեծ աղետները վրա հասնեն, դա կլինի ամենասարսափելի ժամանակը, և դրանք առավելագույնս կբացահայտեն մարդու տգեղությունը։ Բոլոր տեսակի դիվային դեմքերը կմերկացվեն Իմ դեմքի լույսի ներքո, և նրանք ո՛չ թաքնվելու տեղ կունենան, ո՛չ պատսպարվելու տեղ կգտնեն. նրանք լիովին կմերկացվեն։ Մեծ աղետների արդյունքն այն կլինի, որ բոլոր նրանք, ովքեր Իմ ընտրյալները կամ նախասահմանվածները չեն, ծնկի կիջնեն Իմ առաջ և լացով ու ատամների կրճտոցով ներում կաղերսեն։ Սա Սատանայի նկատմամբ Իմ դատաստանն է՝ Իմ ցասումնալից դատաստանը։ Ներկայում Ես զբաղված եմ այս գործով, և գուցե կան ոմանք, ովքեր ցանկանում են ձևացնել, թե որակավորված են և խաբեությամբ առաջ գնալ. որքան շատ նրանք դա անեն, այնքան շատ Սատանան կգործի նրանց վրա, մինչև որ մի որոշակի պահի նրանց իսկական ձևերը կբացահայտվեն։

Ես չեմ շտապում Իմ գործը կատարել և Ինքս եմ ներդաշնակեցնում յուրաքանչյուր մարդու (սա ծաղրանք է նրանց հանդեպ՝ ապացուցելով, որ նրանք մեծ կարմիր վիշապի սերունդներն են, և Ես նրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, ուստի չափազանցված չէ «ներդաշնակեցնել» բառի գործածումը) և Ինքս եմ անում ամեն գործ։ Ինձ հետ ամեն ինչ հաջողվում է, և դա ապահով ու հաստատուն հաջողություն է. այն ամենը, ինչ անում եմ, արդեն իսկ քայլ առ քայլ կարգավորված է։ Ես ձեզ քիչ-քիչ ասում եմ Իմ մտադրությունների և Իմ հոգսերի մասին։ Այս պահից սկսած Իմ խոսքերն սկսում են հայտնվել բյուրավոր ազգերին և մարդկանց։ Քանի որ Իմ անդրանիկ որդիներն արդեն ավարտուն են դարձվել (Իմ խոսքերը կենտրոնանում են Իմ որդիների և Իմ ժողովրդի վրա), Իմ գործելակերպը կրկին սկսել է փոխվել։ Հստակ տեսնո՞ւմ եք սա։ Արդյոք զգացե՞լ եք Իմ խոսքերի տոնն այս վերջին մի քանի օրերին։ Ես ճանապարհի ամեն քայլափոխի մխիթարում եմ Իմ անդրանիկ որդիներին, բայց այսուհետ (քանի որ Իմ անդրանիկ որդիներն արդեն ավարտուն են դարձվել) դանակ եմ կրում Իմ ձեռքում («դանակը» նշանակում է «ծայրահեղ խստության խոսքեր»)։ Ում վրա էլ որ մի պահ անբարեհաճորեն նայեմ (սա վերաբերում է նրանց, ովքեր նախասահմանված կամ ընտրված չեն եղել, և հետևաբար ոչ մի հակասություն չկա), անկախ նրանից՝ նրանք Ինձ ծառայություն են մատուցում, թե մեկ այլ բան են, անմիջապես դեն կնետեմ նրանց։ Ես ամենակարող Աստվածն եմ և կարող եմ բոլոր մարդկանց ծառայեցնել Ինձ։ Ես ամենևին չեմ վարանում բաժանվել նման մարդկանցից. եթե ասում եմ, որ չեմ ցանկանում նրանց, ուրեմն չեմ ցանկանում նրանց։ Այս ժամանակն արդեն եկել է, և բավական է միայն՝ տեսնեմ Ինձ անհաճո մեկին, և անմիջապես դեն կնետեմ նրան՝ առանց քննելու, քանզի այն Աստվածն եմ, որը ասում է այն, ինչ նկատի ունի։ Նրանց, ում նախասահմանել եմ Ինձ ծառայություն մատուցելու համար. որքան էլ լավը լինես, անկախ նրանից՝ արել ես արդյոք Ինձ հակառակվող որևէ բան, եթե Ինձ չհաճես, ապա դուրս կշպրտեմ քեզ։ Ես չեմ վախենում գալիք խնդիրներից։ Ունեմ Իմ կառավարչական հրամանագրերը, նկատի ունեմ այն, ինչ ասում եմ, և ինչ նկատի ունեմ կկատարվի։ Մի՞թե կցանկանայի Սատանային։ Լսե՛ք Ինձ, մարդի՛կ։ Դուք չպետք է վախենաք. պետք է հեռանաս, երբ քեզ խնդրեմ հեռանալ։ Ինձ արդարացումներ մի՛ բեր. քեզ ասելու խոսքեր չունեմ։ Քանզի այնքան համբերություն եմ ցուցաբերել, և եկել է Իմ կառավարչական հրամանագրերը կիրառելու ժամանակը, և ձեր վերջին օրը նույնպես այստեղ է։ Հազարավոր տարիներ դուք էիք զեխ էիք և միշտ գործում էիք համառ ու կամայական կերպով, բայց Ես միշտ հանդուրժող էի (քանի որ մեծահոգի եմ և որոշակի չափով թույլ եմ տալիս քո ապականությունը)։ Բայց հիմա Իմ ներողամտությունն ավարտվել է, և եկել է և դիվահարվելու ու կրակի ու ծծմբի լիճն ընկնելու ժամանակը։ Շտապե՛ք և հեռացե՛ք ճանապարհից։ Ես պաշտոնապես սկսում եմ կիրառել Իմ դատաստանը և ազատ արձակել Իմ ցասումը։

Աշխարհի բոլոր ազգերում և բոլոր վայրերում հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր, սովեր, ժանտախտներ և նմանօրինակ այլ աղետներ։ Մինչ Ես կատարում եմ Իմ մեծ գործը բոլոր ազգերում և բոլոր վայրերում, այս աղետներն էլ ավելի կմոլեգնեն, քան երբևէ՝ աշխարհի արարումից ի վեր։ Սա բյուրավոր մարդկանց նկատմամբ Իմ դատաստանի սկիզբն է, սակայն Իմ որդիները կարող են հանգիստ լինել. ոչ մի աղետ չի հասնի ձեզ, և Ես կպաշտպանեմ ձեզ (այսինքն՝ հետագայում կապրեք մարմնում, բայց ոչ մսեղիում, ուստի որևէ աղետի ցավ չեք կրի)։ Ինձ հետ միասին պարզապես կթագավորեք որպես արքաներ և կդատեք բյուրավոր ազգերին ու մարդկանց՝ հավիտյան Ինձ հետ վայելելով բարի օրհնություններ տիեզերքում և երկրի ծայրերում։ Այս բոլորը խոսքերը կիրականանան, և դրանք շուտով կիրագործվեն ձեր իսկ աչքերի առաջ։ Ես ոչ մի ժամ ու ոչ մի օր չեմ հապաղում. ամեն ինչ անում եմ անհավանական արագությամբ։ Մի՛ անհանգստացիր ու մի՛ մտահոգվիր. այն օրհնությունը, որ տալիս եմ քեզ, ոչ ոք չի կարող խլել քեզնից։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Բոլոր մարդիկ կհնազանդվեն Ինձ Իմ գործերի շնորհիվ. նրանք անդադար կցնծան, և ավելին՝ անվերջ կթռչկոտեն ուրախությունից։

Նախորդը.  Գլուխ 89

Հաջորդը.  Գլուխ 93

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger