Գլուխ 93

Փաստերը կատարվում են մարդու աչքի առաջ, և բացարձակապես ամեն բան արդեն իսկ իրագործվել է. Իմ գործի տեմպն արագանում է՝ բոցավառումից հետո վեր սլացող հրթիռի պես։ Ոչ ոք երբևէ չէր սպասում սրան։ Միայն ամեն բան կատարվելուց հետո կհասկանաք Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը։ Մեծ կարմիր վիշապի սերունդները բացառություն չեն, և նրանք պետք է սեփական աչքերով ականատես դարձվեն Իմ սքանչելի գործերին։ Մի՛ կարծիր, թե Իմ գործերը տեսնելոուց հետո Իմ հարցում համոզված լինելու պատճառով չեմ լքի քեզ. դա այդքան էլ պարզ չէ։ Անշուշտ, կիրագործեմ Իմ ասած խոսքերը և որոշած իրադարձությունները, և դրանք ապարդյուն չեն վերադառնա Ինձ մոտ։ Չինաստանում, բացի Իմ անդրանիկ որդիների փոքրամասնությունից, քչերն են Իմ ժողովուրդը։ Ուստի այսօր հստակ ասում եմ ձեզ (Ինձ ամենասարսափելի կերպով հալածած մեծ կարմիր վիշապի սերունդներին), որ չպետք է մեծ հույսեր փայփայեք, և որ Իմ գործի կիզակետը (աշխարհի արարումից ի վեր) եղել են Իմ անդրանիկ որդիները և Չինաստանից դուրս գտնվող մի քանի ազգերը։ Այդ պատճառով, երբ Իմ անդրանիկ որդիները մեծանան, կհամապատասխանեն Իմ մտադրություններին։ (Երբ Իմ անդրանիկ որդիները մեծանան, ամեն բան կկատարվի, քանզի գալիք առաջադրանքը տրված է նրանց)։ Այժմ թույլ եմ տալիս այս մարդկանց տեսնել Իմ սքանչելի գործերի մի մասը՝ միայն մեծ կարմիր վիշապին խայտառակելու համար։ Այս մարդիկ պարզապես ի վիճակի չեն բավականություն ստանալու դրանից, այլ կարող են միայն ուրախ լինել, որ ծառայություն են մատուցում Ինձ։ Եվ նրանք այլընտրանք չունեն, քանզի Ես ունեմ Իմ կառավարչական հրամանագրերը, և ո՞վ կհամարձակվեր խախտել դրանք։

Այժմ կհաղորդակցվեմ օտարերկրացիների գալստյան հետ կապված որոշ իրավիճակների մասին, որպեսզի կանխագիտություն ունենաք, պատշաճ կերպով նախապատրաստեք ամեն ինչ՝ Իմ անվան մասին վկայելու համար, և գնաք, կանգնեք նրանցից վեր ու ղեկավարեք նրանց։ (Ասում եմ «կանգնեք նրանցից վեր ու ղեկավարեք նրանց», քանի որ նրանց մեջ մեծագույնը դեռևս փոքրագույնն է ձեր մեջ)։ Այս մարդիկ բոլորը ստացել են Սուրբ Հոգու հայտնությունը և ապագայում նրանք բոլորն ինքնաբերաբար, միահամուռ կերպով կնետվեն Չինաստան։ Մեծ կարմիր վիշապն անակնկալի է գալիս և ամեն ջանք գործադրում է դիմակայելու համար, բայց հիշե՛ք մի բան։ Իմ տնօրինման ծրագիրն ամբողջությամբ իրագործվել է, և ոչինչ ու ոչ ոք չի համարձակվում խոչընդոտել Իմ քայլերին։ Ես մշտապես հայտնություն եմ տալիս նրանց, և նրանք գործում են՝ հետևելով Սուրբ Հոգու ուղղորդմանը։ Նրանք, անշուշտ, չեն կրի մեծ կարմիր վիշապի կապանքները, քանզի Իմ մեջ ամեն ինչ ազատագրված և ազատ է։ Ամեն բան պատշաճ կերպով կարգավորել եմ՝ սպասելով, որ նախապատրաստական աշխատանք կատարեք՝ նրանց հովվելու համար։ Միշտ այդպես եմ ասել, բայց ձեզնից շատերը դեռ միայն կիսով չափ են հավատում։ Իսկ հիմա՞։ Ապշած եք, այնպես չէ՞։

Այս ամենը երկրորդական է. գլխավորն այն է, որ որքան հնարավոր է շուտ ավարտեք բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Մի՛ անհանգստացեք։ Ես եմ գործը կատարողը, և երբ ժամանակը գա, Ինքս կանեմ Իմ գործը։ Մեծ կարմիր վիշապին ջախջախել եմ։ Այսինքն՝ Իմ Հոգին հեռացել է բոլոր մարդկանցից, բացի Իմ անդրանիկ որդիներից (և այժմ ավելի հեշտ է բացահայտել, թե ովքեր են մեծ կարմիր վիշապի սերունդները)։ Այս մարդիկ ավարտել են Ինձ ծառայություն մատուցելը, և նրանց հետ կուղարկեմ դեպի անհատակ անդունդ։ (Սա նշանակում է, որ նրանցից ոչ մեկին չեմ օգտագործի։ Այսուհետ Իմ անդրանիկ որդիները լիովին կբացահայտվեն, և Իմ կողքին գտնվողներն ու Ինձ պիտանիները կլինեն նրանք։ Իմ անդրանիկ որդինե՛ր, իրավամբ վայելում եք այն օրհնությունները, որոնք շնորհում եմ ձեզ (քանզի բոլոր նրանք, ումից գարշում եմ, ցույց են տվել իրենց իրական դեմքը), և այսուհետ ձեր մեջ Ինձ դիմակայթյան դեպքեր չեն լինի, և դուք իսկապես հարյուր տոկոսով համոզված եք Իմ հարցում։ (Միայն այսօր են այս բաները լիովին կատարված, և Ես նախասահմանեցի այս ժամանակը)։ Այն ամենը, ինչ պահում եք ձեր սրտերում և մտքերում, անվերջ սերն ու երկյուղն է Իմ հանդեպ, և մշտապես գովաբանում եք Ինձ ու փառք եք տալիս Ինձ։ Դուք իսկապես ապրում եք Իմ սիրո հոգածության և պաշտպանության ներքո։ Դուք ապրում եք երրորդ երկնքում։ Ինչպիսի՜ անզուգական երանություն և երջանկություն։ Դա մեկ այլ՝ ճշմարիտ, հոգևոր ոլորտ է, որը մարդկանց համար դժվար է պատկերացնել։

Բոլոր աղետները հաջորդաբար ի հայտ են գալիս՝ յուրաքանչյուրը նախորդից ավելի սաստիկ, և իրավիճակն օրեցօր ավելի է լարվում։ Սա միայն աղետների սկիզբն է. գալիք ավելի սաստիկ աղետներն աներևակայելի են մարդու համար։ Թո’ղ Իմ որդիները կարգավորեն դրանք. սա Իմ կառավարչական հրամանագիրն է, և վաղուց եմ այն կարգավորել։ Բոլոր նշաններն ու հրաշքները, որոնք մարդը նախկինում երբեք չի տեսել, բխում են Ինձնից՝ մեկը մյուսի հետևից հայտնվելով բյուրավոր մարդկանց առաջ (այսինքն՝ Իմ թագավորության բոլոր մարդկանց)։ Բայց սա մի բան է, որը տեղի կունենա մոտ ապագայում։ Մի՛ անհանգստացեք։ Անցյալում բոլորը խոսում էին թագավորություն մտնելու մասին, բայց ի՞նչ վիճակ է թագավորություն մտնելը։ Եվ ի՞նչ է թագավորությունը։ Արդյոք այն ֆիզիկական քաղա՞ք է։ Դուք սխալ եք հասկանում։ Թագավորությունը երկրի վրա չէ, ոչ էլ ֆիզիկական երկնքում, այլ հոգևոր ոլորտում է, որը մարդը չի կարող տեսնել կամ շոշափել։ Միայն նրանք, ովքեր, ընդունելով Իմ անունը, լիովին ավարտուն են դարձվել Իմ կողմից և վայելում են Իմ օրհնությունները, կկարողանան մտնել այնտեղ։ Նախկինում հաճախ հիշատակված հոգևոր ոլորտը թագավորության արտաքին կողմն է։ Սակայն թագավորություն իսկապես մտնելը հեշտ բան չէ։ Այնտեղ մտնողները պետք է ստանան Իմ թույլտվությունը և լինեն Իմ կողմից նախասահմանված ու ընտրված մարդիկ։ Հետևաբար հոգևոր ոլորտը մի վայր չէ, որտեղ մարդիկ կարող են գալ և գնալ, երբ կամենան։ Մարդկանց հասկացողությունն այս մասին նախկինում այնքան մակերեսային էր և բաղկացած էր զուտ մարդու պատկերացումներից։ Միայն թագավորություն մտնողները կարող են վայելել օրհնությունները, ուստի մարդը ոչ միայն ի վիճակի չէ վայելելու այս օրհնությունները, այլև, առավել ևս, ի վիճակի չէ տեսնելու դրանք։ Սա Իմ կառավարչական հրամանագրերից վերջինն է։

Նախորդը.  Գլուխ 92

Հաջորդը.  Գլուխ 94

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger