Գլուխ 97

Ես այնպես կանեմ, որ յուրաքանչյուր մարդ տեսնի Իմ հրաշալի գործերը և լսի Իմ իմաստուն խոսքերը։ Սա պետք է ներառի յուրաքանչյուր մարդու և պետք է տեղի ունենա յուրաքանչյուր բանի միջոցով։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է, և սա Իմ ցասումն է։ Ես կդիպչեմ յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր հարցի, որպեսզի տիեզերքում և երկրի ծայրերում գտնվող մարդիկ տեսնեն իրենց սեփական աչքերով. մինչ այդ երբեք չեմ հանձնվի։ Իմ ցասումն ամբողջությամբ թափվել է՝ առանց նույնիսկ մի նշույլ պահվելու։ Այն ուղղված է յուրաքանչյուր մարդու, ով ընդունում է այս անունը (շուտով այն կուղղվի աշխարհի բոլոր ազգերին)։ Իսկ ի՞նչ է Իմ ցասումը։ Որքա՞ն խիստ է այն։ Ինչպիսի՞ մարդու վրա է գործադրվում Իմ ցասումը։ Շատերը կարծում են, թե ցասումը զայրույթի ամենախիստ աստիճանն է, բայց դա ամբողջական բացատրություն չի։ Իմ ցասումը և Իմ կառավարչական հրամանագրերը երկու անբաժանելի մասեր են. երբ իրականացնում եմ Իմ կառավարչական հրամանագրերը, ցասումը հետևում է դրանց։ Ուրեմն հատկապես ի՞նչ է ցասումը։ Ցասումը դատաստանի մի աստիճան է, որը Ես սահմանում եմ մարդկանց համար, այսինքն՝ Իմ կառավարչական հրամանագրերից որևէ մեկի իրականացման հիմքում ընկած սկզբունքն է։ Եթե որևէ մեկը խախտի Իմ որևէ հրամանագիր, Իմ ցասումը կլինի համապատասխան մեծության։ Որտեղ կա ցասում, այնտեղ պետք է լինեն կառավարչական հրամանագրեր, և որտեղ կան կառավարչական հրամանագրեր, այնտեղ պետք է լինի ցասում։ Իմ կառավարչական հրամանագրերը և ցասումը կազմում են անբաժանելի ամբողջություն։ Դա ամենախիստ դատաստանն է, որը ոչ ոք չի կարող խախտել։ Բոլոր մարդիկ պետք է ենթարկվեն դրան, այլապես հազիվ թե կարողանան խուսափել Իմ ձեռքով տապալվելուց։ Դարերի ընթացքում մարդիկ անտեղյակ են եղել դրանից (թեև կային որոշները, ովքեր կրեցին մեծ աղետների պատճառած ցավը, բայց նրանք դեռևս անտեղյակ էին դրանից. սակայն այս կառավարչական հրամանագրի իրագործումը հիմնականում սկսվում է այժմ), բայց այսօր Ես բացահայտում եմ այս ամենը ձեզ, որպեսզի չխախտեք այն։

Բոլոր մարդիկ պետք է լսեն Իմ ձայնը և հավատան Իմ խոսքերին։ Հակառակ դեպքում, Ես չեմ գործի, ոչ էլ որևէ գործ կանեմ։ Իմ յուրաքանչյուր խոսքն ու գործն այն օրինակներն են, որոնց պետք է հետևեք. դրանք ձեր օրինակն են և նմուշ են ձեզ համար, որին պետք է հետևեք։ Իմ մսեղի դառնալու պատճառն այն է, որ դուք տեսնեք, թե ինչ եմ Ես և ինչ ունեմ Իմ մարդկայնության մեջ։ Ապագայում թույլ կտամ ձեզ ականատես լինել, թե ինչ եմ Ես և ինչ ունեմ Իմ աստվածայնության մեջ։ Ամեն բան պետք է ընթանա քայլ առ քայլ այս կերպ։ Հակառակ դեպքում, մարդիկ չէին կարողանա հավատալ և չէին ճանաչի Ինձ։ Նրանց տեսիլքները կարող էին լինել միայն աղոտ և անպարզ, և չէին կարողանա հստակ տեսնել Ինձ։ Իմ խոսքերը ցույց են տվել, որ Իմ անձն ամբողջությամբ հայտնվել է ձեզ։ Եվ այնուամենայնիվ, զուտ իրենց հիմարության և տգիտության պատճառով մարդիկ դեռ չեն ճանաչում Ինձ նույնիսկ Իմ խոսքերը լսելուց հետո։ Նույնիսկ հիմա, երբ մսեղի եմ դարձել, մարդիկ դեռ հակառակվում են Ինձ, և հետևաբար Ես գործադրում եմ Իմ ցասումը և Իմ կառավարչական հրամանագրերը՝ պատժելու այս չար ու սանձարձակ հին դարաշրջանը և լիովին ամոթահար անելու Սատանային և դևերին։ Սա միակ ճանապարհն է. դա նաև մարդկության նշանակության վայրն է, մարդկության ելքը։ Վիճակը նետված է, և ոչ ոք չի կարող փոխել կամ խոսքով խուսափել դրանից։ Միայն Ես ունեմ վերջին խոսքի իրավունքը. սա Իմ տնօրինումն է և սա Իմ ծրագիրն է։ Մարդիկ բոլորը պետք է հավատան և համոզված լինեն սրտով և խոսքով։ Նրանք, ովքեր բարի բախտ են ստանում այս կյանքում, անշուշտ կտառապեն ողջ հավիտենության ընթացքում, մինչդեռ նրանք, ովքեր տառապում են այս կյանքում, անշուշտ կօրհնվեն ողջ հավիտենության ընթացքում. սա Ես կանխորոշել եմ, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Ոչ ոք չի կարող փոխել Իմ սիրտը և ոչ ոք չպետք է նույնիսկ մի բառ ավելացնի այն ամենին, ինչ Ես ասել եմ, և առավել ևս նրանց թույլատրված չէ կամայականորեն հեռացնել նույնիսկ մեկ բառ. եթե որևէ մեկը խախտի սա, անշուշտ կպատժեմ նրան։

Իմ խորհուրդներն ամեն օր բացահայտվում են ձեզ. արդյո՞ք իսկապես հասկանում եք դրանք։ Արդյո՞ք իսկապես համոզված եք դրանցում։ Երբ Սատանան մոլորեցնում է քեզ, կարողանո՞ւմ ես արդյոք թափանցել դրա մեջ։ Սա որոշվում է ըստ ձեր կյանքի և ձեր հասակի։ Քանի որ Ես ասում եմ, որ ամեն բան նախասահմանված է Իմ կողմից, ապա ինչո՞ւ եմ անձամբ մարմնացել կատարելագործելու Իմ անդրանիկ որդիներին։ Եվ մարդու աչքերում ինչո՞ւ եմ այդքան շատ անօգուտ գործ կատարել։ Մի՞թե շփոթված եմ։ Հիշե՛ք սա։ Աամեն բան, որ անում եմ, արվում է ոչ միայն Իմ անդրանիկ որդիներին ձեռք բերելու, այլ, որ ավելի կարևոր է, Սատանային ամոթահար անելու համար։ Թեև Սատանան հակադրվում է Ինձ, բայց Ես զորություն ունեմ ստիպելու նրա սերնդին ապստամբել նրա դեմ և դառնալ Ինձ գովաբանելուն։ Ավելին, դա անում եմ, որպեսզի գործի հաջորդ քայլը սահուն ընթանա, որպեսզի ողջ երկիրը ուրախ աղաղակ բարձրացնի և փառաբանի Ինձ, և բոլոր շնչավոր արարածները ծնկի գան Իմ առաջ և փառք տան Ինձ. այդ օրն իրապես փառքի օր կլինի։ Ես բոլոր բաները պահում եմ Իմ ձեռքերում, և երբ յոթ որոտները պայթեն, ամեն բան ամբողջությամբ կիրագործվի՝ երբեք չփոխվելով. դրանք արդեն հաստատված կլինեն։ Այդ պահից սկսած՝ մուտք կգործվի նոր երկնքի և երկրի նոր կյանք, մուտք կգործվի լիովին նոր հանգամանքների մեջ, և արքայության կյանքը կսկսվի։ Բայց ինչպե՞ս է արքայության ներսում։ Մարդիկ պարզապես չեն կարող հստակ ընկալել դա (որովհետև նախկինում ոչ ոք երբեք չի ճաշակել արքայության կյանքը, և ուստի դա միայն պատկերացվել է մարդկանց մտքերում և խորհրդածվել նրանց սրտերում)։ Եկեղեցական կյանքից դեպի արքայության կյանք անցման ժամանակ՝ այսինքն ներկա վիճակից դեպի ապագա վիճակ, տեղի կունենան շատ բաներ, որոնք մարդիկ նախկինում երբեք չեն պատկերացրել։ Եկեղեցական կյանքը նախապայման է արքայության կյանք մտնելու համար, ուստի նախքան արքայության կյանքի ի հայտ գալը, Ես ջանք չեմ խնայի եկեղեցական կյանքը խթանելու համար։ Ի՞նչ է եկեղեցական կյանքը։ Այսպես է. բոլորը, ներառյալ Իմ անդրանիկ որդիները, ուտում, խմում և վայելում են Իմ խոսքերը և ճանաչում Ինձ՝ դրանով իսկ ստանալով Իմ այրումն ու մաքրագործումը, որպեսզի կարողանան հասկանալ Իմ կառավարչական հրամանագրերը, Իմ դատաստանը և Իմ ցասումը, և խուսափեն վիրավորանք հասցնելուց արքայության կյանքում։ Իսկ ի՞նչ է արքայության կյանքը։ Արքայության կյանքն այն է, որտեղ Իմ անդրանիկ որդիները թագավորում են Ինձ հետ միասին՝ կառավարելով բյուր ազգերին և ժողովուրդներին։ (Միայն Իմ անդրանիկ որդիները և Ես եմ ի վիճակի վայելելու արքայության կյանքը։) Թեև Իմ որդիները և Իմ ժողովուրդը բյուր ազգերից և ժողովուրդներից մտնում են արքայություն, բայց ի վիճակի չեն վայելելու արքայության կյանքը։ Արքայության կյանքը կարող են վայելել միայն նրանք, ովքեր մտնում են հոգևոր ոլորտ։ Ուստի միայն Իմ անդրանիկ որդիները և Ես եմ ի վիճակի ապրելու մարմնում, մինչդեռ Իմ որդիները և Իմ ժողովուրդը շարունակում են ապրել մսեղիի մեջ։ (Սակայն սա այն մսեղին չէ, որն ապականվել է Սատանայի կողմից։ Սա է Իմ անդրանիկ որդիների՝ Ինձ հետ միասին թագավորելու նշանակությունը։) Բոլոր մյուս մարդկանց հոգիները, շնչերը և մարմինները կվերցվեն և կնետվեն Հադես։ Այսինքն՝ այս մարդիկ լիովին կկործանվեն և կդադարեն գոյություն ունենալ (սակայն նրանք պետք է անցնեն Սատանայի բոլոր կապանքների և դաժանությունների միջով, ինչպիսիք են նեղություններն ու աղետները)։ Երբ սա արվի, արքայության կյանքը պաշտոնապես հունի մեջ կընկնի, և Ես կսկսեմ պաշտոնապես հայտնել Իմ գործերը (դրանք կհայտնվեն բացահայտորեն, ոչ թե ծածուկում)։ Այնուհետև անշուշտ այլևս չեն լինի հառաչանքներ և այլևս չեն լինի արցունքներ (քանզի այլևս չի լինի ոչինչ, որ կստիպի մարդկանց վշտանալ, լաց լինել կամ տառապել, և սա վերաբերում է նաև Իմ որդիներին և Իմ ժողովուրդին. բայց կա մի կետ, որը պետք է շեշտվի, այն է, որ Իմ որդիները և Իմ ժողովուրդը հավիտյան կունենան մսեղավոր մարմիններ), միայն ուրախություն, միայն ուրախացնող տեսարաններ։ Դա չի լինի նյութական մի բան, այլ ավելի շուտ մի բան, որը հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով։ Նրանք, ովքեր Իմ անդրանիկ որդիներն են, նույնպես կկարողանան վայելել դա. սա Իմ հրաշալի գործն է և սա Իմ մեծ զորությունն է։

Թող որ դուք բոլոր ժամանակներում ի վիճակի լինեք փնտրելու Իմ մտադրությունները և հաշվի առնելու Իմ սիրտը։ Մի ակնթարթի հաճույքը կարող է կործանել քո ողջ կյանքը, մինչդեռ մի ակնթարթի տառապանքը կարող է հավիտենական օրհնությունների սկիզբ դնել։ Մի՛ տխրիր. սա այն ուղին է, որով պետք է քայլել։ Նախկինում հաճախ եմ ասել. «Ես անշուշտ մեծապես կօրհնեմ ձեզնից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար»։ Իսկ որո՞նք են այս «օրհնությունները»։ Դրանք ոչ միայն այն օրհնություններն են, որոնք ստանում են այսօր, այլ առավել ևս նրանք, որոնք պետք է վայելել ապագայում. միայն դրանք են ճշմարիտ օրհնություններ։ Երբ վերադառնաք Սիոն լեռ, անվերջ երախտագիտություն կցուցաբերեք ձեր ներկայիս տառապանքի համար, քանզի սա Իմ օրհնությունն է։ Այժմ մսեղիի մեջ ապրելը Սիոն լեռան վրա լինելն է (նշանակում է, որ ապրում ես Իմ մեջ), մինչդեռ վաղը մարմնում ապրելը կլինի փառքի օրը, և սա առավել ևս Սիոն լեռան վրա լինելն է։ Լսելով այս խոսքերը, որոնք ասում եմ, դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում «Սիոն լեռ»։ Սիոն լեռը արքայության հոմանիշ է, և նաև հոգևոր ոլորտն է։ Այսօրվա Սիոն լեռը մսեղավոր մարմնի մեջ գտնվելիս մխիթարություն ստանալն ու Իմ շնորհքը ստանալն է։ Ապագայի Սիոն լեռը մարմնի մեջ գտնվելիս՝ որպես թագավորներ իշխելու օրհնությունը վայելելն է։ Ոչ մի դեպքում սա չի կարելի անտեսել։ Եվ ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ օրհնություններ ստանալու ժամանակը բաց թողնվի. այսօրն ի վերջո այսօր է և շատ է տարբերվում վաղվանից։ Երբ վայելես այդ օրհնությունները, կզգաս, որ այսօրվա շնորհքը հիշատակման արժանի չէ։ Սա եմ հանձնարարում ձեզ, և սա Իմ վերջնական խորհուրդն է։

Նախորդը.  Գլուխ 96

Հաջորդը.  Գլուխ 103

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger