Գործ և մուտք (7)
Մարդուն մինչև այսօր ժամանակ պահանջվեց գիտակցելու համար, որ իրեն պակասում է ոչ միայն հոգևոր կյանքի ապահովումն ու Աստծուն ճանաչելու փորձառությունը, այլև, որ ավելի կարևոր է, իր խառնվածքի փոփոխությունը։ Իր իսկ ցեղի պատմության և հնագույն մշակույթի հանդեպ լիակատար անտեղյակության պատճառով մարդը բացարձակապես ոչինչ չգիտի Աստծու գործի մասին։ Մարդիկ բոլորը հույս ունեն, որ կարող են սրտի խորքում կապված լինել Աստծուն, բայց քանի որ նրանց մսեղին չափազանց ապականված է, և նրանք և՛ թմրած են, և՛ բթամիտ, բացարձակապես ոչինչ չգիտեն Աստծու մասին։ Այսօր մարդկանց մեջ գալով՝ Աստծու նպատակն այլ բան չէ, քան վերափոխել մարդկանց միլիոնավոր տարիների մտքերն ու ոգիները, ինչպես նաև նրանց սրտերում եղած Աստծու պատկերը։ Նա կօգտագործի այս հնարավորությունը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Այսինքն՝ մարդու ճանաչողության միջոցով կփոխի մարդկանց հասկացողությունն Իր մասին և նրանց վերաբերմունքն Իր հանդեպ՝ մարդուն տալով միանգամայն նոր և երբևէ ավելի ուժեղ մեկնարկի հնարավորություն Աստծուն ճանաչելու հարցում, և այդպիսով կհասնի մարդկային սրտի նորոգմանն ու վերափոխմանը։ Էտումն ու կարգավարժանքը միջոցներն են, մինչդեռ նվաճումն ու նորոգումը՝ նպատակները։ Մշուշոտ Աստծու մասին մարդու ունեցած սնահավատ մտքերը ցրելը հավետ եղել է Աստծու մտադրությունը, և վերջերս դա Նրա համար նաև հրատապ հարց է դարձել։ Երանի թե բոլոր մարդիկ հեռատեսորեն դիտարկեին այս իրավիճակը։ Փոխե՛ք յուրաքանչյուր մարդու փորձառաբար ապրելու ձևը, որպեսզի Աստծու այս հրատապ մտադրությունը շուտով իրագործվի, և որպեսզի երկրի վրա Աստծու գործի վերջին փուլը կատարելապես ավարտին հասցվի։ Տվե՛ք Աստծուն այն նվիրումը, որը պարտավոր եք տալ Նրան, և վերջին անգամ մխիթարե՛ք Աստծու սիրտը։ Թող ձեզանից ոչ մի եղբայր և քույր չխուսափի սրանից կամ պարզապես մեխանիկորեն չանի դա։ Աստված այս անգամ մարմնանում է՝ ի պատասխան հրավերի և հատուկ արձագանքելով մարդու վիճակին։ Այսինքն՝ Նա գալիս է մարդուն ապահովելու այն բաներով, ինչի կարիքը մարդն ունի։ Անկախ այն բանից, թե ինչպիսին է մարդու որակը կամ դաստիարակությունը, Նա, ամեն դեպքում, հնարավորություն կտա յուրաքանչյուրին տեսնելու Աստծու խոսքը և Նրա խոսքից տեսնելու, որ Աստված գոյություն ունի և հայտնվել է, և ընդունելու իրենց կատարելագործումն Աստծու կողմից՝ փոխելով մարդու մտքերն ու պատկերացումները, որպեսզի Աստծու նախնական դեմքն ամուր արմատավորվի մարդու սրտի խորքում։ Սա երկրի վրա Աստծու միակ ցանկությունն է։ Անկախ այն բանից, թե որքան ուժեղ է մարդու բնածին բնությունը, կամ որքան աղքատիկ է մարդու բուն էությունը, կամ իրականում ինչպիսին է եղել մարդու վարքագիծն անցյալում, Աստված ուշադրություն չի դարձնում դրանց։ Նա միայն հույս ունի, որ մարդը լիովին կնորոգի իր սրտում ունեցած Աստծու պատկերը և կճանաչի մարդկության բուն էությունը՝ դրանով իսկ հասնելով մարդու գաղափարական աշխարհայացքի վերափոխմանը և այնպես անելով, որ մարդն ի վիճակի լինի հոգու խորքում տենչալու Աստծուն և արթնացնելու հավիտենական կապվածություն Նրա հանդեպ։ Սա միակ բանն է, որ Աստված պահանջում է, մարդուց։
Մի քանի հազար տարի ձգվող հնագույն մշակույթի և պատմության գիտությունն այնքան ամուր է փակել մարդու մտքերն ու պատկերացումները և նրա մտավոր աշխարհայացքը, որ դարձրել է դրանք անթափանց և անքայքայելի[1]։ Մարդիկ ապրում են դժոխքի տասնութերորդ պարունակում, որտեղ, ասես Աստծու կողմից զնդաններ վտարված լինեն. լույսը երբեք չի երևում։ Ավատատիրական մտածելակերպն այնքան է ճնշել մարդկանց, որ հազիվ են շնչում և խեղդվում են։ Դիմադրելու նույնիսկ չնչին ուժ չունեն. միայն լռելյայն դիմանում են ու դիմանում․․․ Երբեք ոչ ոք չի համարձակվել պայքարել կամ ոտքի կանգնել հանուն արդարության և արդարադատության. մարդիկ պարզապես ապրում են կենդանուց էլ վատ կյանքով՝ ավատատիրական բարոյականության հարվածների և չարաշահումների ներքո, օրեցօր և տարեցտարի։ Նրանք երբեք չեն մտածել փնտրել Աստծուն՝ մարդկային աշխարհում երջանկություն վայելելու համար։ Ասես մարդիկ ջախջախվել են այն աստիճան, որ նմանվել են աշնան թափված տերևների՝ թառամած, գունաթափված և բարակ։ Մարդիկ վաղուց կորցրել են իրենց հիշողությունը. անօգնական ապրում են այն դժոխքում, որը կոչվում է մարդկային աշխարհ՝ սպասելով վերջին օրվա գալուստին, որպեսզի կարողանան կործանվել այս դժոխքի հետ միասին, ասես բաղձալի վերջին օրն այն օրն է, երբ մարդը պիտի վայելի հանգիստ խաղաղություն։ Ավատատիրական բարոյականությունը մարդու կյանքը տարել է «հանդերձյալ Հադես»՝ է՛լ ավելի թուլացնելով մարդու դիմադրելու ուժը։ Ամեն տեսակ ճնշումները քայլ առ քայլ հրում են մարդուն, մինչև նա ընկնում է հանդերձյալ Հադես, և մարդուն ավելի ու ավելի են հեռացնում Աստծուց այնպես, որ այսօր զգում է, թե Աստված լիովին օտար է իրեն, և շտապում է խուսափել Նրանից, երբ նրանք հանդիպում են։ Մարդն ուշադրություն չի դարձնում Նրան և թողնում է Նրան մենակ կանգնած մի կողմում, ասես մարդը երբեք չի ճանաչել Նրան, երբեք չի տեսել Նրան նախկինում։ Սակայն Աստված սպասել է մարդուն մարդկային կյանքի ողջ երկար ճանապարհին՝ երբեք չթափելով Իր անզուսպ բարկությունը նրա վրա, պարզապես լուռ, անբարբառ սպասելով, որ մարդն ապաշխարի և նորից սկսի։ Աստված վաղուց եկել է մարդկային աշխարհ՝ մարդու հետ կիսելու մարդկային աշխարհի տառապանքները։ Այն բոլոր տարիներին, որ Նա ապրել է մարդու հետ, ոչ ոք չի հայտնաբերել Նրա գոյությունը։ Աստված միայն լռության մեջ դիմանում է մարդկային աշխարհի թշվառության տառապանքին՝ միաժամանակ իրականացնելով այն գործը, որն Անձամբ է բերել։ Նա դիմանում է հանուն Հայր Աստծու կամքի և հանուն մարդկության կարիքների՝ կրելով տառապանքներ, որոնք մարդը երբեք չի փորձառել։ Մարդու ներկայությամբ լուռ սպասել է նրան և մարդու ներկայությամբ խոնարհեցրել է Իրեն՝ հանուն Հայր Աստծու կամքի և նաև հանուն մարդկության կարիքների։ Հնագույն մշակույթի գիտելիքը գաղտագողի տարելել է մարդուն Աստծու ներկայությունից և հանձնել նրան դևերի արքային ու նրա սերնդին։ Չորս գրքերն ու Հինգ կանոնական գրքերը[ա] տարել են մարդու մտքերն ու պատկերացումներն ապստամբության մեկ այլ դարաշրջան՝ ստիպելով նրան երբեւէ ավելի մեծ երկրպագություն մատուցել այդ Չորս գրքերն ու Հինգ կանոնական գրքերը կազմողներին, և արդյունքում՝՝ է՛լ ավելի սաստկացնել իր պատկերացումներն Աստծու մասին։ Առանց մարդու գիտության՝ դևերի արքան անգթորեն վտարեց Աստծուն նրա սրտից և ապա ինքը զբաղեցրեց այն՝ հաղթական հրճվանքով։ Այդ ժամանակից ի վեր մարդուն տիրել է տգեղ հոգի և դևերի արքայի կերպարանքը։ Աստծու հանդեպ ատելությունը լցրել է նրա սիրտը, և դևերի արքայի չարամտությունն օրեցօր տարածվել է մարդու ներսում, մինչև որ նա ամբողջովին կլանվել է։ Մարդն այլևս ազատության նույնիսկ նշույլ չունի և դևերի արքայի ճիրաններից ազատվելու ոչ մի միջոց չունի։ Այլ բան չէր մնում քան տեղում գերի ընկնել, հանձնվել և ենթարկվել նրա ներկայությամբ։ Վաղուց, երբ մարդու սիրտը դեռ մանկության շրջանում էր, դևերի արքան դրա մեջ տնկեց աթեիզմի ուռուցքի սերմը՝ սովորեցնելով նրան այնպիսի մոլորություններ, ինչպիսիք են՝ «ուսումնասիրի՛ր գիտություն և տեխնոլոգիա, իրագործի՛ր Չորս արդիականացումները և Աստված ասվածը գոյություն չունի աշխարհում»։ Ոչ միայն դա. այն ամեն առիթով բղավում է. «Եկե՛ք ապավինենք մեր ջանասեր աշխատանքին՝ գեղեցիկ հայրենիք կառուցելու համար»՝ խնդրելով յուրաքանչյուրին մանկուց պատրաստ լինել իր երկրին ծառայություն մատուցելու։ Մարդն անգիտակցաբար բերվել է դրա ներկայության մեջ, և այն առանց վարանելու անհիմն կերպով իրեն է վերագրում ողջ արժանիքը (նկատի ունենալով այն արժանիքը, որը պատկանում է Աստծուն՝ ողջ մարդկությանն Իր ձեռքերում պահելու համար)։ Այն երբեք ամոթի զգացում չունի։ Ավելին՝ անամոթաբար բռնում է Աստծու ժողովրդին և հետ քարշ տալիս իր տուն, որտեղ մկան պես ցատկում է սեղանին և ստիպում մարդուն երկրպագել իրեն որպես «Աստված»։ Ինչպիսի հուսահատ չարագործ։ Բղավում է խայտառակ, ցնցող բաներ, ինչպիսիք են. «Աշխարհում Աստված ասվածը գոյություն չունի։ Քամին առաջանում է բնական օրենքներով կառավարվող փոփոխություններից։ Անձրևը գալիս է, երբ ջրային գոլորշին, հանդիպելով սառը ջերմաստիճանի, խտանալով վերածվում է կաթիլների, որոնք ընկնում են երկրի վրա։ Երկրաշարժը երկրի մակերևույթի ցնցումն է՝ երկրաբանական փոփոխությունների պատճառով։ Երաշտը պայմանավորված է օդի չորությամբ, որն առաջանում է արևի մակերևույթին միջուկային մասնիկների ճեղքումից։ Սրանք բնական երևույթներ են։ Այս ամենի մեջ որտե՞ղ կա Աստծու գործ»։ Կան նույնիսկ այնպիսիները, ովքեր անասելի հայտարարություններ են բղավում, ինչպես հետևյալը։ «Մարդը հնագույն անցյալում առաջացել է կապիկներից, և այսօրվա աշխարհը գալիս է նախնադարյան հասարակությունից, որն սկսվել է մոտավորապես միլիարդ տարի առաջ։ Երկրի ծաղկելը կամ անկումն ամբողջովին իր ժողովրդի ձեռքերում է»։ Կուլիսներում այն ստիպում է մարդուն կախել իրեն պատից կամ դնել սեղանին՝ երկրպագելու և ընծաներ մատուցելու համար։ Միևնույն ժամանակ, երբ այն բղավում է՝ «Աստված չկա», ինքն իրեն աստված է հռչակում՝ անպատշաճի դուրս մղելով Աստծուն երկրի սահմաններից, մինչդեռ կանգնում է Աստծու տեղում և ստանձնում դևերի արքայի դերը։ Որքա՜ն լիովին զուրկ է ողջամտությունից։ Այն ստիպում է մարդուն ատել իրեն մինչև ուղնուծուծը։ Թվում է, թե Աստված և այն երդվյալ թշնամիներ են, և որ երկուսը չեն կարող գոյակցել։ Այն ծրագրում է քշել Աստծուն, մինչ ինքն ազատ շրջում է՝ օրենքի հասանելիությունից դուրս[2]։ Դևերի այսպիսի՜ արքա է այն։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել դրա գոյությունը։ Այն չի հանգստանա, մինչև Աստծու գործը խառնաշփոթի չվերածի և չթողնի լիակատար անկարգության մեջ[3], ասես ուզում է հակառակվել Աստծուն մինչև դառը ավարտը, մինչև կա՛մ ձուկը սատկի, կա՛մ ցանցը պատռվի՝ միտումնավոր դուրս գալով Աստծու դեմ և ավելի ու ավելի մոտենալով։ Դրա զարհուրելի երեսը վաղուց արդեն լիովին դիմակազերծվել է, և այժմ ամբողջովին ճնշված և խնդիրներից տանջահար[4], սակայն դեռ չի մեղմանում Աստծու հանդեպ իր ատելության մեջ, ասես միայն Աստծուն մի բերան անելով ու կուլ տալով կկարողանա թեթևացնել սրտում սեղմված ատելությունը։ Ինչպե՞ս կարող ենք հանդուրժել դրան՝ Աստծու այս թշնամուն։ Միայն դրան արմատախիլ անելն ու լիովին ոչնչացնելը կիրագործեն մեր կյանքի ցանկությունը։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ այն շարունակի մոլեգնել։ Այն ապականել է մարդուն այն աստիճան, որ մարդը չի ճանաչում Աստծու լույսը և դարձել է թմրած ու բթամիտ։ Մարդը կորցրել է բնականոն մարդկային ողջամտությունը։ Ինչո՞ւ չընծայել մեր ողջ էությունը՝ դրան ոչնչացնելու և այրելու համար, որպեսզի վերացնենք ապագայի բոլոր անհանգստությունները և թույլ տանք, որ Աստծու գործն ավելի շուտ հասնի աննախադեպ շքեղության։ Սրիկաների այս ոհմակը եկել է մարդկային աշխարհ և այն վերածել քաոսի։ Նրանք ողջ մարդկությանը հասցրել են անդունդի եզրին՝ գաղտնի ծրագրելով ցած հրել՝ կտոր-կտոր անելու համար, որպեսզի հետո կարողանան խժռել դիակները։ Նրանք ապարդյուն հույս ունեն կործանել Աստծու ծրագիրը և մրցակցության մեջ մտնել Նրա դեմ՝ ամեն ինչ խաղադրույք անելով զառի մեկ նետման վրա[5]։ Դա ամենևին էլ հեշտ չէ՛։ Խաչը, ի վերջո, պատրաստվել է դևերի արքայի համար, որը մեղավոր է ամենասահմռկեցուցիչ հանցագործությունների մեջ։ Աստծու տեղը խաչը չի։ Նա արդեն այն մի կողմ է նետել դևի համար։ Աստված վաղուց արդեն հաղթանակած է դուրս եկել և այլևս չի վշտանում մարդկության մեղքերի համար, այլ փրկություն կբերի ողջ մարդկությանը։
Վերից վար և սկզբից մինչև վերջ Սատանան անհանգստացնում է Աստծու գործը և հակադրվում Նրան։ Այս ողջ «հնագույն մշակութային ժառանգությունը», արժեքավոր «հնագույն մշակույթի գիտելիքը», «դաոսականության ու կոնֆուցիականության ուսմունքները», և «կոնֆուցիական դասականներն ու ավատատիրական ծեսերը» մարդուն տարել են դժոխք։ Առաջադեմ ժամանակակից գիտությունն ու տեխնոլոգիան, ինչպես նաև բարձր զարգացում ունեցող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և բիզնեսը ոչ մի տեղ չեն երևում։ Փոխարենը՝ այն միայն շեշտում է հնագույն ժամանակների «կապիկների» բերած ավատատիրական ծեսերը՝ Աստծու գործը միտումնավոր խաթարելու, դրան հակադրվելու և այն կազմաքանդելու համար։ Այն ոչ միայն շարունակում է տանջել մարդուն մինչև այսօր, այլև նույնիսկ ուզում է ամբողջությամբ կուլ տալ[6] նրան։ Ավատատիրական բարոյագիտության ուսմունքների փոխանցումը և հնագույն մշակույթի գիտելիքի տարածումը վաղուց վարակել են մարդկությանը՝ վերածելով նրան մեծ ու փոքր դևերի։ Քիչ են նրանք, ովքեր ուրախությամբ կընդունեին Աստծուն, և քիչ են նրանք, ովքեր ցնծությամբ կողջունեին Նրա գալուստը։ Ողջ մարդկության դեմքը լի է մարդասպան մտադրությամբ, և ամենուր մահաբեր շունչ է տիրում օդում։ Նրանք ձգտում են վտարել Աստծուն այս երկրից. դանակներ ու թրեր բռնած՝ նրանք մարտական դասավորվածություն են ընդունում Աստծուն «բնաջնջելու» համար։ Դևերի այս ողջ աշխարհում, որտեղ մարդուն անընդհատ սովորեցնում են, որ Աստված չկա, կուռքեր են տարածվում, իսկ վերևի օդը հագեցած է այրվող թղթի և խունկի սրտխառնոց առաջացնող հոտով` խեղդելու աստիճան թանձր։ Նման է տիղմի գարշահոտությանը, որը բարձրանում է թունավոր օձի գալարումների հետ, այն աստիճանի, որ մարդ չի կարողանում զսպել փսխումը։ Բացի այդ՝ թույլ լսվում է չար դևերի ձայնը՝ սուրբ գրեր երգելիս. մի ձայն, որը կարծես գալիս է հեռավոր դժոխքից՝ ստիպելով մարդուն դողալ։ Այս աշխարհում ամենուր դրված են ծիածանի բոլոր գույների կուռքեր՝ այն վերածելով ճոռոմ ու պչրանքով լի աշխարհի, մինչդեռ դևերի արքան շարունակ չարամտորեն ծիծաղում է, ասես նրա դավադրությունը հաջողվել է։ Միևնույն ժամանակ, մարդը մնում է լիովին անտեղյակ և անգամ պատկերացում չունի, որ դևն արդեն ապականել է իրեն այն աստիճան, որ ինքն անզգայացել և կախում է գլուխը։ Այն ցանկանում է մի հարվածով ոչնչացնել Աստծուն վերաբերող ամեն բան և կրկին պղծել ու սպանել Նրան. մտադիր է կազմաքանդել և անհանգստացնել Նրա գործը։ Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Աստված հավասար կարգավիճակ ունենա։ Ինչպե՞ս կարող է հանդուրժել, որ Աստված «միջամտի» մարդկային աշխարհում իր կատարած գործին։ Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Աստված մերկացնիիր գարշելի դեմքը։ Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Աստված խառնաշփոթի վերածի իր գործը։ Զայրույթից խելագարված այս դևն ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Աստված վերահսկի երկրի վրա գտնվող իր կայսերական պալատը։ Ինչպե՞ս կարող է հոժարակամ խոնարհվել Նրա գերագույն զորության առաջ։ Դրա զզվելի կերպարանքը բացահայտվել է այնպես, ինչպես որ կա, ուստի մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի, և դրա մասին իսկապես դժվար է խոսել։ Մի՞թե սա չէ դրա բուն էությունը։ Տգեղ հոգիներով՝ նրանք դեռ հավատում են, որ անհավատալիորեն գեղեցիկ են՝ հանցակիցների այս հանցախումբը[7]։ Նրանք իջնում են մահկանացուների ոլորտ՝ հաճույքներին տրվելու և իրարանցում առաջացնելու համար, այնքան շատ խառնելով ամեն բան, որ աշխարհը դառնում է անկայուն ու փոփոխական վայր, իսկ մարդու սիրտը լցվում է տագնապով ու անհանգստությամբ, և նրանք այնքան են խաղացել մարդու հետ, որ նրա արտաքինը նմանվել է դաշտի անմարդկային գազանի՝ ծայրաստիճան տգեղ, և որի վրայից անհետացել է նախնական մաքուր մարդու վերջին հետքը։ Ավելին, նրանք անգամ ցանկանում են իշխանություն ստանձնել երկրի վրա։ Այնքան են խոչընդոտում Աստծու գործին, որ այն հազիվ է առաջ շարժվում, և մեկուսացնում են մարդուն՝ ասես պղնձե և պողպատե պատերի ետեւում։ Այսքան ծանր մեղքեր գործելով և այսքան աղետներ պատճառելով՝ մի՞թե նրանք դեռ պատժից բացի այլ բան են ակնկալում։ Դևերն ու չար ոգիներն արդեն որոշ ժամանակ կատաղի շրջում են երկրի վրա և այնքան ամուր են զմռսել Աստծու մտադրություններն ու Նրա սրտի արյունը, որ ոչինչ չի կարող դուրս գալ։ Հիրավի, սա մահացու մեղք է։ Աստված ինչպե՞ս կարող է չանհանգստանալ։ Աստված ինչպե՞ս կարող է չզայրանալ։ Նրանք լրջորեն խոչընդոտել և հակադրվել են Աստծու գործին. որքա՜ն ապստամբ են։ Անգամ այդ մեծ ու փոքր դևերն առյուծին կրնկակոխ հետևող շնագայլերի պես են պահում իրենց և հետևում են չար հոսանքին՝ անհանգստություններ հրահրելով։ Ճշմարտությունն իմանալով՝ միտումնավոր հակադրվում են դրան, ապստամբության այս որդիները։ Կարծես հիմա, երբ դժոխքի նրանց արքան բարձրացել է արքայական գահին, նրանք հանգստացել և ինքնագոհ են դարձել՝ արհամարհանքով վերաբերվելով բոլորին։ Նրանցից քանի՞սն են փնտրում ճշմարտությունը և հետևում արդարադատությանը։ Նրանք բոլորը գազաններ են՝ խոզերից ու շներից ոչ լավ, որոնք գարշահոտ ճանճերի մի պարսի գլխին կանգնած՝ թափահարում են իրենց գլուխները ամբարտավան ինքնաշնորհավորանքով և ամեն տեսակի խնդիրներ են հրահրում[8] գոմաղբի կույտի մեջտեղում։ Նրանք հավատում են, որ դժոխքի իրենց արքան ամենամեծ արքան է՝ չիմանալով անգամ, որ իրենք ընդամենը գարշահոտ ճանճեր են։ Եվ սակայն օգտվում են խոզերի ու շների զորությունից, որ ունեն որպես ծնողներ, որպեսզի չարախոսեն Աստծու գոյության դեմ։ Որպես մանր ճանճեր՝ նրանք հավատում են, որ իրենց ծնողները կապույտ կետերի[9] պես մեծ են։ Մի՞թե չգիտեն, որ թեև իրենք փոքրիկ են, իրենց ծնողներն իրենցից հարյուր միլիոնավոր անգամ մեծ կեղտոտ խոզեր ու շներ են։ Անտեղյակ իրենց իսկ ստորությունից՝ նրանք հենվում են այդ խոզերի ու շների արձակած նեխած գարշահոտության վրա, որպեսզի կատաղի շրջեն, ապարդյուն մտածելով ապագա սերունդներ բազմացնել՝ ամոթի զգացումից զուրկ։ Կանաչ թևեր ունենալով իրենց մեջքին (սա վերաբերում է Աստծուն հավատալու նրանց պնդմանը)՝ լի են իրենցով և ամենուր պարծենում են սեփական գեղեցկությամբ ու հմայքով, մինչդեռ գաղտնաբար իրենց իսկ մարմնի կեղտը նետում են մարդու վրա։ Ավելին, չափազանց գոհ են իրենք իրենցից, ասես կարող են օգտագործել ծիածանագույն թևերի մի զույգ՝ իրենց իսկ կեղտը թաքցնելու համար, և այս միջոցներով իրենց հալածանքն են բերում ճշմարտիտ Աստծու գոյության դեմ (սա վերաբերում է այն բանին, ինչ կատարվում է կրոնավոր աշխարհի կուլիսներում)։ Մարդն ինչպե՞ս կարող էր իմանալ, որ որքան էլ հմայիչ կերպով գեղեցիկ լինեն ճանճի թևերը, ճանճն ինքնին ի վերջո ընդամենը փոքրիկ արարած է՝ կեղտով լի փորով և մանրէներով ծածկված մարմնով։ Հիմնվելով իրենց որպես ծնող այն խոզերի ու շների ուժի վրա, նրանք կատաղի շրջում են երկրով մեկ (սա վերաբերում է այն ձևին, որով Աստծուն հալածող կրոնավոր պաշտոնյաները հենվում են ազգի կառավարության ամուր աջակցության վրա՝ ճշմարիտ Աստծուն և ճշմարտությանը դավաճանելու համար)՝ անզուսպ իրենց վայրագության մեջ։ Կարծես հրեա Փարիսեցիների ուրվականներն Աստծու հետ վերադարձել են մեծ կարմիր վիշապի երկիրը՝ ետ դեպի իրենց հին բույնը։ Նրանք սկսել են հալածանքի ևս մեկ փուլ՝ շարունակելով իրենց մի քանի հազար տարի առաջվա աշխատանքը։ Այլասերվածների այս խումբը հաստատ կկործանվի երկրի վրա վերջում։ Կարծես թե մի քանի հազարամյակ անց անմաքուր հոգիները դարձել են է՛լ ավելի խորամանկ և նենգ։ Անընդհատ ցանկանում են գաղտնի կերպով քայքայել Աստծու գործը։ Նրանք լի են ամեն տեսակ խորամանկություններով ու նենգ հնարքներով և ցանկանում են իրենց երկրում կրկնել մի քանի հազար տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ Աստծուն գրեթե հասցնելով այն աստիճանի, որ Նա աղաղակի։ Նա հազիվ է զսպում Իրեն երրորդ երկինք վերադառնալուց՝ նրանց բնաջնջելու համար։ Որպեսզի մարդը սիրի Աստծուն, պետք է հասկանա Նրա մտադրությունները, իմանա Նրա ուրախություններն ու վշտերը և հասկանա, թե ինչը Նա չի հանդուժում։ Սա անելն է՛լ ավելի կխթանի մարդու մուտքը։ Որքան արագ լինի մարդու մուտքը, այնքան ավելի կբավարարվեն Աստծու մտադրությունները, այնքան ավելի հստակորեն մարդը կթափանցի դևերի արքայի էության մեջ և այնքան ավելի կմոտենա Աստծուն, որպեսզի Նրա ցանկությունն իրականանա։
Ծանոթություն 10։
1. «Չքայքայվողը» (Non-biodegradable) այստեղ նախատեսված է որպես երգիծանք՝ նշանակելով, որ մարդիկ կարծրացած են իրենց գիտելիքի, մշակույթի և մտավոր աշխարհայացքի մեջ։
2. «Ազատ շրջում է օրենքի հասանելիությունից դուրս» (Roams free, outside the reach of law) ցույց է տալիս, որ դևն անզուսպ է իր վայրագության մեջ և կատաղագին շրջում է երկրով մեկ։
3. «Լիակատար անկարգություն» (A complete disarray) վերաբերում է այն բանին, թե ինչպես է դևի բռնի վարքագիծն անտանելի տեսնելու համար։
4. «Ամբողջովին ճնշված և խնդիրներից տանջահար» (Utterly overwhelmed and harried by troubles) վերաբերում է դևերի արքայի տգեղ երեսին։
5. «Ամեն ինչ խաղադրույք անել զառի մեկ նետման վրա» (Staking everything on a single throw of the dice) նշանակում է բոլոր գումարները դնել մեկ խաղադրույքի վրա՝ վերջում հաղթելու հույսով։ Սա փոխաբերություն է դևի չարագուշակ և չարասիրտ ծրագրերի համար։ Արտահայտությունն օգտագործվում է ծաղրական կերպով։
6. «Կուլ տալ» (Swallow) վերաբերում է դևերի արքայի դաժան վարքագծին, որն ամբողջովին հափշտակում է մարդկանց։
7. «Հանցակիցներ» (Accomplices in crime) նույն տեսակից են, ինչ «սրիկաների ավազակախումբը»։
8. «Ամեն տեսակի խնդիրներ հրահրելը» (Stirring up all kinds of trouble) վերաբերում է այն բանին, թե ինչպես են դևերից ծագած մարդիկ անկարգություններ անում՝ խոչընդոտելով և հակադրվելով Աստծու գործին։
9. «Կապույտ կետերը» (Blue whales) օգտագործվում է ծաղրական կերպով։ Փոխաբերություն է այն բանի, թե ինչպես ճանճերն այնքան փոքր են, որ խոզերն ու շները նրանց թվում են կետերի պես մեծ։
ա. Չորս գրքերը և հինգ դասականները Չինաստանում կոնֆուցիականության հեղինակավոր գրքերն են։