Գործ և մուտք (6)

Գործը և մուտքն ի բնե գործնական են. դրանք վերաբերում են Աստծու գործին և մարդու մուտքին։ Աստծու ճշմարիտ երեսի և Աստծու գործի էության մեջ թափանցելու մարդու լիակատար անկարողությունը մեծագույն դժվարություն է առաջացրել նրա մուտքի համար։ Մինչ օրս շատերը դեռ չգիտեն, թե ինչ գործ է Աստված իրագործելու վերջին օրերին, կամ, թե ինչու Աստված ծայրահեղ նվաստացում կրեց, որպեսզի մսեղի դառնա՝ գալու և մարդու հետ նրա վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Աստծու գործի նպատակից մինչև վերջին օրերի համար Աստծու ծրագրի նպատակը՝ մարդն այս բաներից լիովին անտեղյակ է։ Տարբեր պատճառներով մարդիկ միշտ գաղջ և անորոշ[1] են եղել այն մուտքի հանդեպ, որն Աստված պահանջում է իրենցից, ինչը մեծագույն դժվարություն է առաջացրել մսեղիում Աստծու գործի համար։ Կարծես թե բոլոր մարդիկ խոչընդոտներ են դարձել և մինչ օրս դեռ անորոշության մեջ են։ Այս պատճառով կարծում եմ, որ պետք է խոսենք այն գործի մասին, որն Աստված կատարում է մարդու վրա, և Աստծու հրատապ մտադրության մասին՝ բոլորիդ դարձնելու Աստծու հավատարիմ ծառաներ, ովքեր Հոբի պես ավելի շուտ կմեռնեն քան կդավաճանեն Աստծուն՝ կրելով ամեն նվաստացում, և ովքեր Պետրոսի պես կընծայեն իրենց ողջ էությունն Աստծուն և կդառնան վերջին օրերին Աստծու կողմից ձեռք բերված մտերիմները։ Երանի՜ թե բոլոր եղբայրներն ու քույրերը կարողանային տալ իրենց ամեն ինչը և ընծայել իրենց ողջ էությունն Աստծու երկնային կամքին, դառնալ սուրբ ծառաներ Աստծու տանը և վայելել Աստծու շնորհած անսահմանության խոստումը, որպեսզի Հայր Աստծու սիրտը շուտով խաղաղ հանգիստ վայելի։ «Կատարել Հայր Աստծու կամքը» պետք է լինի Աստծուն սիրող բոլոր մարդկանց նշանաբանը։ Այս խոսքերը պետք է ծառայեն որպես մարդու մուտքի ուղեցույց և նրա գործողություններն ուղղորդող կողմնացույց։ Սա է այն վճռականությունը, որը մարդը պետք է ունենա։ Երկրի վրա Աստծու գործը լիակատար ավարտին հասցնելը և մսեղիում Աստծու գործի հետ համագործակցելը մարդու պարտավորությունն է։ Մի օր, երբ Աստծու գործն ավարտվի, մարդն ուրախությամբ հրաժեշտ կտա Նրան, երբ Նա շուտ վերադառնա երկնային Հոր մոտ։ Մի՞թե սա այն պատասխանատվությունը չէ, որը մարդը պետք է իրագործի։

Երբ Շնորհքի Դարաշրջանում Աստված վերադարձավ երրորդ երկինք, ողջ մարդկությանը փրկագնելու Աստծու գործն իրականում արդեն թևակոխել էր իր վերջնական փուլը։ Երկրի վրա մնացել էին միայն խաչը, որը Հիսուսը կրեց Իր մեջքին, նուրբ քաթանը, որով փաթաթել էին էր Հիսուսին և փշե պսակն ու ծիրանագույն պատմուճանը, որոնք կրում էր Հիսուսը (սրանք այն առարկաներն էին, որոնցով հրեաները ծաղրում էին Նրան)։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ Հիսուսի խաչելության գործը մեծ իրարանցում առաջացրեց, իրավիճակը կրկին հանդարտվեց։ Այդ ժամանակվանից Հիսուսի աշակերտները սկսեցին շարունակել Նրա գործը՝ հովվելով և ջրելով ամենուր գտնվող եկեղեցիներում։ Նրանց գործի բովանդակությունը հետևյալն էր. խնդրում էին բոլոր մարդկանց ապաշխարել, խոստովանել իրենց մեղքերը և մկրտվել. և բոլոր առաքյալները տարածում էին Հիսուսի խաչելության իրական պատմությունն ու փաստացի հանգամանքները, ուստի բոլորն ակամա երեսնիվայր ընկնում էին Հիսուսի առաջ՝ խոստովանելու իրենց մեղքերը. և ավելին, առաքյալները գնում էին ամենուր՝ քարոզելով Հիսուսի ասած խոսքերը։ Այդ կետից սկսվեց եկեղեցիների կառուցումը Շնորհքի դարաշրջանում։ Այն, ինչ Հիսուսն արեց այդ դարաշրջանում, նաև մարդու ապրելակերպի և երկնային Հոր մտադրությունների մասին խոսելն էր։ Պարզապես, քանի որ դա այլ դարաշրջան էր, այդ ասույթներից և կիրարկումներից շատերը մեծապես տարբերվում էին այսօրվանից։ Սակայն, ըստ էության, դրանք նույնն են. երկուսն էլ մսեղիում Աստծու Հոգու գործն են, ճշգրտորեն և հավաստիորեն այդպես։ Այսպիսի գործն ու արտահայտումը շարունակվել են ամբողջ ընթացքում մինչև այսօր, և ուստի այս տեսակ բաները դեռևս հաղորդվում են այսօրվա կրոնավոր աշխարհում, և դա բացարձակ անփոփոխ է։ Երբ Հիսուսի գործն ավարտվեց, եկեղեցիներն արդեն կանգնել էին Հիսուս Քրիստոսի ճիշտ ուղու վրա։ Այնուամենայնիվ՝ Աստված նախաձեռնեց Իր գործի մեկ այլ փուլի ծրագիրը, որը վերջին օրերին Նրա մսեղի դառնալու հարցն էր։ Ինչպես մարդն է տեսնում, Աստծու խաչելությունն արդեն ավարտել էր Աստծու մարմնացման գործը, փրկագնել էր ողջ մարդկությանը և թույլ էր տվել Նրան պահել հանդերձյալ աշխարհի բանալին։ Բոլորը կարծում են, թե Աստծու գործը լիովին իրագործվել է։ Իրականում՝ Աստծու տեսանկյունից Նրա գործի միայն մի փոքր մասն էր իրագործվել։ Այն ամենը, ինչ Նա արել էր, մարդկությանը փրկագնելն էր. Նա չէր նվաճել մարդկությանը, ուր մնաց թե փոխեր մարդու սատանայական այլանդակությունը։ Ահա թե ինչու Աստված ասում է. «Թեև Իմ մարմնացած մսեղին անցավ մահվան ցավի միջով, բայց դա Իմ մարմնացման ողջ նպատակը չէր։ Հիսուսն Իմ սիրելի Որդին է և խաչվեց Ինձ համար, բայց սպառիչ կերպով չավարտեց Իմ գործը։ Նա կատարեց դրա միայն մի մասը»։ Այսպիսով՝ Աստված սկսեց ծրագրերի երկրորդ փուլը՝ մարմնացման գործը շարունակելու համար։ Աստծու վերջնական մտադրությունը Սատանայի ճիրաններից փրկված բոլոր մարդկանց կատարելագործելն ու ձեռք բերելն էր, ահա թե ինչու Աստված պատրաստվեց ևս մեկ անգամ դիմակայելու մսեղիով գալու վտանգին։ «Մարմնացում» ասելով հասկացվում է գալ առանց փառքի (քանի որ Աստծու գործը դեռ ավարտված չէ)՝ փոխարենը հայտնվելով սիրելի Որդու ինքնությամբ, որպես Քրիստոս, Ում հանդեպ Աստված բարեհաճ է։ Ահա թե ինչու ասվում է, որ սա «վտանգին դիմակայել» է։ Մարմնացած մսեղին չնչին զորություն ունի և պետք է մեծ զգուշավորություն[2] ցուցաբերի, և Նրա զորությունը տրամագծորեն տարբերվում է երկնային Հոր իշխանությունից. Նա միայն կատարում է մսեղիի սպասավորությունը՝ ավարտին հասցնելով Հայր Աստծու գործը և Նրա հանձնարարությունը, առանց ներգրավվելու այլ գործի մեջ, և ավարտում է գործի միայն մի մասը։ Ահա թե ինչու Աստված կոչվեց «Քրիստոս», հենց որ եկավ երկիր. դա է անվան ներդրված իմաստը։ Պատճառը, որ ասվում է, թե գալուստն ուղեկցվում է փորձություններով, այն է, որ միայն մեկ գործ է ավարտին հասցվում։ Ավելին՝ Հայր Աստված Նրան կոչում է միայն «Քրիստոս» և «սիրելի Որդի», բայց Նրան չի տվել ողջ փառքը հենց այն պատճառով, որ մարմնացած մսեղին գալիս է մեկ գործ անելու, ոչ թե ներկայացնելու երկնային Հորը, այլ ավելի շուտ՝ կատարելու սիրելի Որդու սպասավորությունը։ Երբ սիրելի Որդին ավարտի ողջ հանձնարարությունը, որն ընդունել է Իր ուսերին, Հայրն այն ժամանակ Նրան կտա ողջ փառք՝ Հոր ինքնության հետ միասին։ Կարելի է ասել, որ սա «երկնքի օրենքն» է։ Քանի որ Նա, Ով եկել է մսեղիով, և երկնային Հայրը երկու տարբեր ոլորտներում են, երկուսը միայն Հոգով են նայում միմյանց, Հայրը հետևում է սիրելի Որդուն, բայց Որդին չի կարողանում հեռվից տեսնել Հորը։ Քանի որ այն գործառույթները, որոնց մսեղին ընդունակ է, չափազանց նվազ են, և Նա կարող է սպանվել ցանկացած պահի, այս գալուստը հղի է մեծ վտանգով։ Սա հավասարազոր է այն բանին, որ Աստված ևս մեկ անգամ Իր սիրելի Որդուն հանձնում է վագրի երախը, որտեղ Նրա կյանքը վտանգի տակ է, դնելով Նրան մի վայրում, որտեղ Սատանան առավել կենտրոնացած է։ Նույնիսկ այս ծանր հանգամանքներում՝ Աստված, միևնույն է, Իր սիրելի Որդուն հանձնեց պղծությամբ և անառակությամբ լի մի վայրի մարդկանց, որպեսզի «Նրան չափահաս դարձնեն»։Պատճառն այն է, որ այդպես վարվելը միակ ճանապարհն է՝ Աստծու գործը տեղին և բնական դարձնելու համար, և դա միակ ճանապարհն է՝ իրականացնելու Հայր Աստծու բոլոր ցանկությունները և ավարտին հասցնելու Նրա գործի վերջին մասը մարդկության մեջ։ Հիսուսն ընդամենն իրագործեց Հայր Աստծու գործի մեկ փուլը։ Մարմնացած մսեղիի պարտադրած սահմանափակման և ավարտին հասցվելիք գործի տարբերությունների պատճառով Հիսուսն Ինքը չգիտեր, որ լինելու է երկրորդ վերադարձ մսեղիի մեջ։ Հետևաբար՝ Աստվածաշնչի ոչ մի մեկնաբան կամ մարգարե չհամարձակվեց հստակ մարգարեանալ, որ Աստված կրկին կմարմնանա վերջին օրերին, այսինքն՝ կրկին կգա մսեղիով՝ անելու Իր գործի երկրորդ մասը մսեղիում։ Հետևաբար՝ ոչ ոք չէր գիտակցում, որ Աստված արդեն վաղուց թաքնվել է մսեղիում։ Զարմանալի չէ, քանի որ միայն հարությունից և երկինք համբարձվելուց հետո Հիսուսն ընդունեց այս հանձնարարությունը։ Հետևաբար Աստծու երկրորդ մարմնացման մասին հստակ մարգարեություն չկա, և դա անըմբռնելի է մարդկային մտքի համար։ Աստվածաշնչում մարգարեության բազմաթիվ գրքերում չկան խոսքեր, որոնք հստակ նշում են այս մասին։ Բայց երբ Հիսուսն եկավ գործելու, արդեն կար հստակ մարգարեություն, որն ասում էր, թե կույսը կհղիանա և որդի կծնի, ինչը նշանակում է, որ Նա սկզբնավորվել էր Սուրբ Հոգուց։ Նույնիսկ այդ դեպքում Աստված, միևնույն է, ասաց, որ դա տեղի ունեցավ մահվան վտանգի ներքո ուստի՝ որքա՜ն ավելի այդպես կլիներ այսօր։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է, թե այս մարմնացումը հազարավոր անգամներ ավելի մեծ վտանգների տակ է քան Շնորհքի դարաշրջանում կրվածները։ Բազմաթիվ վայրերում Աստված մարգարեացել է, որ Ինքը հաղթողների մի խումբ է ձեռք բերելու Սինիմի երկրում. հենց աշխարհի Արևելքում են հաղթողները ձեռք բերվելու։ Ուստի՝ այն վայրը, որտեղ Աստված ոտք կդնի Իր երկրորդ մարմնացման ժամանակ, անկասկած կլինի Սինիմի երկիրը՝ հենց այն վայրը, որտեղ գալարված պառկած է մեծ կարմիր վիշապը։ Այնտեղ Աստված ձեռք կբերի մեծ կարմիր վիշապի սերունդներին, որպեսզի այն լիովին պարտվի և ամոթահար լինի։ Աստված արթնացնելու է այս մարդկանց, որոնք ծանրորեն բեռնված են տառապանքով, սթափեցնելու է նրանց՝ մինչև նրանք լիովին չարթնանան՝ այնպես անելով, որ նրանք դուրս գան մշուշից և մերժեն մեծ կարմիր վիշապին։ Նրանք կարթնանան իրենց երազից, կճանաչեն մեծ կարմիր վիշապի էությունը, ունակ կդառնան իրենց ողջ սիրտը տալու Աստծուն, ոտքի կկանգնեն խավարի ուժերի ճնշումից, կկանգնեն աշխարհի Արևելքում և կդառնան Աստծու հաղթանակի ապացույցը։ Միայն այս կերպ Աստված փառք ձեռք կբերի։ Հենց այս պատճառով Աստված Իսրայելում ավարտված գործը բերեց այն երկիր, որտեղ գալարված պառկած է մեծ կարմիր վիշապը, և հեռանալուց գրեթե երկու հազար տարի անց ևս մեկ անգամ եկել է մսեղիի մեջ շարունակելու Շնորհքի դարաշրջանի գործը։ Մարդու անզեն աչքով նայելիս՝ Աստված նոր գործ է սկսում մսեղիում։ Բայց Աստծու հայացքով Նա շարունակում է Շնորհքի դարաշրջանի գործը՝ պարզապես մի քանի հազար տարվա ընդմիջումից հետո, և միայն Իր գործի վայրի ու ծրագրի փոփոխությամբ։ Թեև այն պատկերը, որը մսեղիի մարմինն ընդունել է այսօրվա գործում, թվում է լիովին տարբեր Հիսուսից, Նրանք բխում են միևնույն էությունից և արմատից, և Նրանք սկիզբ են առնում նույն աղբյուրից։ Հնարավոր է՝ նրանց արտաքին պատյանները շատ առումներով տարբերվում են, սակայն Նրանց գործի իրական պատմությունը միանման է։ Ի վերջո՝ դարաշրջանները տարբեր են իրարից, ինչպես գիշերն ու ցերեկը։ Ուստի ինչպե՞ս կարող է Աստծու գործը հետևել անփոփոխ օրինաչափության։ Կամ ինչպե՞ս կարող են Նրա գործի տարբեր փուլերը խանգարել միմյանց։

Հիսուսն ընդունեց հրեայի կերպարանք, հարմարվեց հրեաների հագ ու կապին և մեծացավ՝ ուտելով հրեական ուտելիք։ Սա Նրա բնականոն մարդկային կողմն է։ Բայց այսօր մարմնացած մսեղին ընդունում է Ասիայի քաղաքացու կերպարանք և մեծանում է մեծ կարմիր վիշապի երկրում։ Սրանք ոչ մի կերպ չեն հակասում Աստծու մարմնացման նպատակին։ Ընդհակառակը, լրացնում են միմյանց՝ Աստծու մարմնացման ճշմարիտ նշանակությունն ավելի ավարտուն դարձնելով։ Քանի որ մարմնացած մսեղին կոչվում է «մարդու Որդի» կամ «Քրիստոս», այսօրվա Քրիստոսի արտաքին պատյանի մասին չի կարելի խոսել նույն կերպ, ինչպես Հիսուս Քրիստոսի մասին։ Ի վերջո այս մսեղին կոչվում է «մարդու Որդի» և մսեղիի մարմնի պատկերով է։ Աստծու գործի յուրաքանչյուր փուլ պարունակում է զգալի խորությամբ իմաստ։ Հիսուսը հղացվել էր Սուրբ Հոգուց, քանի որ պետք է փրկագներ մեղավորներին։ Նա պետք է լիներ առանց մեղքի։ Բայց միայն վերջում, երբ ստիպված եղավ դառնալ մեղսալի մսեղիի նմանություն և վերցնել մեղավորների մեղքերը, փրկեց նրանց անիծյալ խաչից, այն խաչից, որով Աստված հանդիմանում էր մարդկությանը։ (Խաչն Աստծու գործիքն է մարդկությանն անիծելու և հանդիմանելու համար. երբ անեծքի և հանդիմանության մասին է խոսվում, դա հատուկ վերաբերում է մեղավորներին)։ Նպատակն այն էր, որ բոլոր մեղավորներն ապաշխարեին և խաչելության միջոցով խոստովանեին իրենց մեղքերը։ Այսինքն՝ ողջ մարդկությանը փրկագնելու համար Աստված մարմնացավ մսեղիի մարմնում, որը հղացվել էր Սուրբ Հոգուց, և Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը։ Սա առօրյա լեզվով նկարագրելու համար ընծայեց մսեղիի սուրբ մարմին բոլոր մեղավորների փոխարեն, ինչը հավասարազոր է այն բանին, որ Հիսուսը դրվեց որպես «մեղքի զոհ» Սատանայի առաջ՝ «աղերսելու» Սատանային, որ վերցնի ողջ անմեղ մարդկությանը, որին կոխկրտել էր, և վերադարձնի Աստծուն։ Ահա թե ինչու Սուրբ Հոգուց հղացումն անհրաժեշտ էր փրկագնման գործի այս փուլի իրագործման համար։ Սա անհրաժեշտ պայման էր՝ «խաղաղության պայմանագիր» Հայր Աստծու և Սատանայի միջև ճակատամարտում։ Ահա թե ինչու միայն այն բանից հետո, երբ Հիսուսը հանձնվեց Սատանային, այս փուլի գործն ավարտվեց։ Սակայն Աստծու փրկագնման գործն այսօր հասել է նախկինում չգերազանցված մեծության աստիճանի, և Սատանան այլևս պահանջներ ներկայացնելու պատրվակ չունի, ուստի Աստված այլևս կարիք չունի Սուրբ Հոգուց հղացվելու՝ մարմնանալու համար։ Քանի որ Աստված ի բնե սուրբ և անմեղ է, այս մարմնացման մեջ Աստված այլևս Շնորհքի դարաշրջանի Հիսուսը չէ։ Սակայն Նա, միևնույն է, մարմնանում է հանուն Հայր Աստծու կամքի և հանուն Հայր Աստծու ցանկություններն ավարտին հասցնելու։ Անշուշտ, սա բացատրելու անհիմն ձև չէ՞։ Մի՞թե Աստծու մսեղի դառնալը պետք է կանոնների հետևի։

Շատերն Աստվածաշնչում ապացույցներ են փնտրում՝ հուսալով գտնել Աստծու մարմնացման վերաբերյալ մարգարեություն։ Ինչպե՞ս կարող է մարդն իր անհամահունչ և կցկտուր մտքերով իմանալ, որ Աստված վաղուց դադարել է Աստվածաշնչում «գործելուց» և «ցատկել» է դրա սահմաններից դուրս՝ հաճույքով ստանձնելու այն գործը, որը վաղուց ծրագրել էր, բայց երբեք չէր ասել մարդուն։ Մարդիկ չափազանց զուրկ են ողջամտությունից։ Աստծու բնույթից մի նշույլ համտեսելուց հետո բարձրանում են ամբիոն և նստում բարձրակարգ «անվասայլակի» մեջ լիակատար անհոգությամբ՝ քննելու Աստծու գործը, նույնիսկ այնքան հեռու գնալով, որ սկսում են կրթել Աստծուն, վերամբարձ և անիմաստ խոսքերով՝ երկրի երեսին գտնվող ամեն ինչի մասին։ Շատ հաճախ մի ակնոցավոր «ծերունի»՝ մորուքը շոյելով, բացում է «հին ալմանախի» (Աստվածաշնչի) դեղնած էջերը, որոնք կարդացել է մի ամբողջ կյանք։ Մրմնջոցով և կարծես հոգով փայլող աչքերով՝ բացում է Հայտնության Գիրքը, հիմա՝ Դանիելի Գիրքը և ապա՝ Եսայու Գիրքը, որն այնքան հայտնի է բոլորին։ Նայելով փոքրիկ բառերով խիտ լցված ամեն մի էջին՝ լուռ կարդում է, միտքն անդադար պտտվում է։ Հանկարծ մորուքը շոյող ձեռքը կանգ է առնում և սկսում է քաշել այն։ Ժամանակ առ ժամանակ լսվում է մորուքի մազերի պոկվելու ձայնը։ Այսպիսի անսովոր պահվածքը զարմացնում է մարդուն։ «Ինչո՞ւ այդքան ուժ գործադրել։ Ինչի՞ց է նա այդքան զայրացած»։ Կրկին նայելով ծերունուն՝ տեսնում ենք, որ հոնքերն այժմ ցցվել են։ Արծաթափայլ հոնքերի մազերը սագի փետուրների պես իջել են այս ծերունու կոպերից ճիշտ երկու սանտիմետր ներքեւ՝ կարծես պատահաբար և սակայն այնքան կատարյալ։ Ծերունին աչքերը սևեռել է էջերին, որոնք կարծես բորբոսնած լինեն, նույն էջերը կրկին ու կրկին անցնելով։ Չի կարողանում վեր չթռչել և սկսում է շաղակրատել, կարծես թե ինչ-որ մեկի հետ զրուցում[3] է, թեև աչքերից բխող փայլը չի հեռացել ալմանախից։ Հանկարծ ծածկում է ընթացիկ էջը և անմիջապես դառնում «մեկ այլ աշխարհի»։ Շարժումներն այնքան շտապողական[4] և վախեցնող են, որ գրեթե զարմացնում են մարդկանց։ Ներկայումս մուկը, որը դուրս էր եկել իր բնից և նրա լռության ընթացքում նոր էր սկսել բավականաչափ հանգիստ զգալ ազատ շարժվելու համար, այնպես է տագնապում նրա անսպասելի շարժումներից, որ արագ վազում է հետ՝ դեպի բույնը, և անհետանում դրա մեջ ծխի քուլայի պես՝ այլևս երբեք չհայտնվելով։ Եվ այժմ ծերունու ձախ ձեռքը վերսկսում է իր ժամանակավորապես դադարեցրած մորուքը շոյելու շարժումը՝ վեր ու վար, վեր ու վար։ Հեռանում է իր նստատեղից՝ գիրքը թողնելով սեղանին։ Քամին ներս է փչում դռան ճեղքից և բաց պատուհանից՝ անգթորեն փակելով գիրքը, և ապա կրկին բացելով այն։ Կարծես թե անարտահայտելի լքվածություն կա այս տեսարանում, և բացի քամուց գրքի էջերի խշշոցի ձայնից, թվում է, թե ամեն ինչ լռել է։ Նա, ձեռքերը մեջքի հետևում խաչած, ետ ու առաջ է քայլում սենյակով մեկ՝ մերթ կանգ առնելով, մերթ շարժվելով, ժամանակ առ ժամանակ գլուխն օրորելով, և կարծես թե բերանում կրկնում է այս խոսքերը. «Օ՜, Աստվա՛ծ։ Մի՞թե Դու իսկապես կանեիր դա»։ Ժամանակ առ ժամանակ նաև ասում է՝ գլխով անելով. «Աստվա՛ծ, ո՞վ կարող է ըմբռնել Քո գործը։ Մի՞թե դժվար չէ փնտրել Քո հետքերը։ Ես հավատում եմ, որ Դու որեւ բան չես անում առանց պատճառի խնդիրներ ստեղծելու համար»։ Ներկա պահին ծերունին ամուր կիտում է հոնքերը և կկոցում աչքերը՝ ցուցադրելով շփոթության, ինչպես նաև ծայրահեղ ցավոտության արտահայտություն, կարծես պատրաստվում է ժամանակ տրամադրել և ուշադիր դիտարկել հարցը։ Խե՜ղճ ծերունի։ Ապրել ողջ կյանքը և հետո «դժբախտաբար» բախվել այս հարցին այսքան ուշ։ Ի՞նչ կարելի է անել այդ կապակցությամբ։ Ես նույնպես լուծումներ չունեմ և անզոր եմ որևէ բան անել։ Ո՞վ է մեղավոր, որ նրա հին ալմանախը դեղնում է տարիքի հետ։ Ո՞վ է մեղավոր, որ նրա մորուքն ու հոնքերն անխնա, սպիտակ ձյան պես ծածկում են նրա դեմքի տարբեր մասերը։ Կարծես մորուքի մազերը ներկայացնում են նրա ավագությունը։ Սակայն ո՞վ գիտեր, որ մարդը կարող է այն աստիճան հիմարանալ, որ գնա փնտրելու Աստծու ներկայությունը հին ալմանախում։ Քանի՞ թերթ կարող է ունենալ հին ալմանախը։ Կարո՞ղ է արդյոք այն իսկապես բացարձակ լիարժեքությամբ արձանագրել Աստծու բոլոր գործերը։ Ո՞վ է համարձակվում երաշխավորել դա։ Սակայն մարդն իրականում մտածում է փնտրել Աստծու հայտնվելը և բավարարել Աստծու մտադրությունները՝ բառեր վերլուծելով և մանրախնդրությամբ զբաղվելով[5]՝ հուսալով դրանով մուտք գործել կյանքի մեջ։ Բայց ինչպե՞ս կարող են նման բաներն այնքան հեշտ լինել, որքան հնչում են։ Մի՞թե սա թյուր տրամաբանություն չէ՝ բացարձակ ամենաանհեթեթ և ծիծաղելի։ Մի՞թե դու սա ծիծաղելի չես համարում։

Ծանոթություն

1. «Անորոշ»-ը ցույց է տալիս, որ մարդիկ հստակ պատկերացում չունեն Աստծու գործի վերաբերյալ։

2. «Չնչին զորություն ունի և պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերի»-ն ցույց է տալիս, որ մսեղիի դժվարությունները չափազանց շատ են, իսկ արված գործը՝ չափազանց սահմանափակ։

3. «Զրուցել»-ը փոխաբերություն է մարդկանց տգեղ դեմքի համար, երբ նրանք ուսումնասիրում են Աստծու գործը։

4. «Շտապողական»-ը վերաբերում է «ծերունու» եռանդուն, հապճեպ շարժումներին, երբ նա դառնում է դեպի Աստվածաշունչը։

5. «Բառեր վերլուծելով մանրախնդրությամբ զբաղվելով»-ն օգտագործվում է ծաղրելու մոլորությունների մեջ ընկած փորձագետներին, ովքեր բառերի վերաբերյալ մանրախնդրությամբ են զբաղվում, բայց չեն փնտրում ճշմարտությունը կամ չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը։

Նախորդը.  Գործ և մուտք (5)

Հաջորդը.  Գործ և մուտք (7)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger