Պետք է պահպանես քո հավատարմությունն Աստծուն
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին այս օրերին գործում եկեղեցում։ Հստակ ընկալե՞լ ես այս հարցը։ Որո՞նք են քո եղբայրների և քույրերի ամենամեծ դժվարությունները։ Ի՞նչն է նրանց ամենաշատը պակասում։ Ներկայում կան մարդիկ, որոնք փորձությունների միջով անցնելիս բացասական են դառնում, իսկ ոմանք նույնիսկ տրտնջում են։ Ուրիշներն այլևս առաջ չեն շարժվում, որովհետև Աստված ավարտել է խոսելը։ Մարդիկ դեռ չեն մտել Աստծուն հավատալու ճիշտ ուղու մեջ։ Չեն կարողանում ինքնուրույն ապրել և ի վիճակի չեն պահպանելու իրենց սեփական հոգևոր կյանքը։ Որոշ մարդիկ հետևում են, եռանդ ունեն ձգտելու ու պատրաստ են կիրարկելու, երբ Աստված խոսում է, բայց երբ Աստված չի խոսում, այլևս առաջ չեն շարժվում։ Մարդիկ իրենց սրտերում դեռ չեն հասկացել Աստծու մտադրությունները և Աստծու հանդեպ ինքնաբուխ սեր չունեն. նախկինում Աստծուն հետևում էին, որովհետև ստիպված էին։ Հիմա կան մարդիկ, որոնք հոգնել են Աստծու գործից։ Մի՞թե նման մարդիկ վտանգի մեջ չեն։ Շատ մարդիկ գոյատևում են պարզապես հաղթահարման վիճակում։ Թեև ուտում ու խմում են Աստծու խոսքերը և աղոթում Նրան, դա անում են կիսատ-պռատ և այլևս չունեն այն եռանդը, որն ունեին նախկինում։ Մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում Աստծու զտման և կատարելագործման գործը, և կարծես մշտապես զուրկ են ներքին եռանդից։ Երբ հաղթվում են հանցանքներից, իրենց պարտական չեն զգում Աստծու առաջ, ոչ էլ զղջալու գիտակցություն ունեն։ Չեն ձգտում ճշմարտությանը և ոչ էլ հեռանում են եկեղեցուց, այլ փոխարենը ձգտում են միայն ժամանակավոր հաճույքների։ Այս մարդիկ ամենահիմա՛ր տխմարներն են։ Երբ ժամանակը գա, բոլորը կլքվե՛ն։ Ոչ մեկը չի փրկվի՛։ Մի՞թե կարծում ես, որ եթե մարդը մեկ անգամ փրկվել է, միշտ պետք է փրկվի։ Այս համոզմունքը զուտ խաբեությո՛ւն է։ Բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում կյանքի մուտքին, կպատժվեն։ Մարդկանց մեծ մասը բացարձակապես չի հետաքրքրվում կյանքի մուտքով, տեսիլքներով կամ ճշմարտությունը կիրարկելով։ Չեն ձգտում մուտքի, առավել ևս՝ ավելի խորը առաջընթացի։ Մի՞թե չեն կործանում իրենք իրենց։ Հենց հիմա մարդկանց մի մասի իրադրությունն անընդհատ բարելավվում է։ Որքան շատ է Սուրբ Հոգին գործում, այնքան ավելի շատ հավատք են ձեռք բերում, որքան շատ են փորձառաբար ապրում, այնքան ավելի են զգում, թե որքան խորհրդավոր է Աստծու գործը։ Որքան ավելի խորն են մտնում, այնքան ավելի շատ են հասկանում։ Զգում են, որ Աստծու սերն այնքան մեծ է, և ներքին կայունություն ու հստակություն են զգում։ Հասկացողություն ունեն Աստծու գործի վերաբերյալ։ Սրանք այն մարդիկ են, որոնց մեջ գործում է Սուրբ Հոգին։ Որոշ մարդիկ ասում են. «Թեև Աստծուց նոր խոսքեր չկան, ես դեռ պետք է ձգտեմ ավելի խորանալ ճշմարտության մեջ, պետք է լրջորեն վերաբերվեմ ամեն ինչին իմ իրական փորձառության մեջ և մտնեմ Աստծու խոսքերի իրականության մեջ»։ Այս տեսակի մարդն ունի Սուրբ Հոգու գործը։ Թեև Աստված ցույց չի տալիս Իր դեմքը և թաքնված է յուրաքանչյուր մարդուց, և թեև Նա չի խոսում կամ չի հնչեցնում Իր ձայնը, և լինում են ժամանակներ, երբ մարդիկ որոշակի ներքին զտում են ապրում, սակայն Աստված լիովին չի լքել մարդկանց։ Եթե մարդը չի կարողանում պահպանել այն ճշմարտությունը, որը պետք է կիրարկի, չի ունենա Սուրբ Հոգու գործը։ Զտման ժամանակաշրջանում, երբ Աստված ցույց չի տալիս Իրեն, եթե հավատք չունես, այլ փոխարենը նահանջում ես, եթե չես կենտրոնանում Նրա խոսքերը փորձառաբար ապրելու վրա, ապա փախչում ես Աստծու գործից։ Հետագայում կլինես լքվածներից մեկը։ Նրանք, ովքեր չեն ձգտում մտնել Աստծու խոսքի մեջ, չեն կարող հաստատուն կանգնել Նրա համար վկայության մեջ։ Մարդիկ, որոնք ի վիճակի են վկայելու Աստծու համար և բավարարել Նրա մտադրությունները, լիովին ապավինում են Աստծու խոսքերին ձգտելու իրենց եռանդին։ Այն գործը, որն Աստված կատարում է մարդկանց վրա, հիմնականում նրա համար է, որ թույլ տա նրանց ձեռք բերել ճշմարտությունը. քեզ կյանքին ձգտել տալը հանուն քեզ կատարելագործելու է, և այս ամենը նրա համար է, որ քեզ Աստծու համար պիտանի դարձնի։ Այն ամենը, ինչին հիմա ձգտում ես, խորհուրդներ լսելն է, Աստծու խոսքերին ունկնդրելը, աչքերդ կշտացնելը և շուրջդ նայելը՝ տեսնելու, թե ինչ նոր բան կա, կամ ինչ է կատարվում, և դրանով իսկ քո հետաքրքրասիրությունը բավարարելը։ Եթե սա է քո սրտի մտադրությունը, ապա ոչ մի կերպ չես կարող բավարարել Աստծու պահանջները։ Նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, չեն կարող հետևել մինչև վերջ։ Հիմա այնպես չէ, որ Աստված ոչինչ չի անում, այլ ավելի շուտ մարդիկ չեն համագործակցում Նրա հետ։ Պատճառն այն է, որ նրանք հակակրանք են տածում Նրա գործի հանդեպ և միշտ ուզում են լսել միայն Նրա օրհնությունների խոսքերը, մինչդեռ չեն ցանկանում լսել դատաստանի և հանդիմանության խոսքերը։ Ո՞րն է սրա պատճառը։ Պատճառն այն է, որ օրհնություններ ստանալու մարդկանց ցանկությունները չեն իրականացել, և հետևաբար նրանք դարձել են բացասական և թույլ։ Այնպես չէ, որ Աստված դիտմամբ թույլ չի տալիս մարդկանց հետևել Իրեն, ոչ էլ դիտմամբ հարվածներ է հասցնում նրանց։ Մարդիկ բացասական և թույլ են միայն այն պատճառով, որ նրանց մտադրություններն անպատշաճ են։ Աստված այն Աստված է, Ով կյանք է տալիս մարդուն, և Նա չի կարող մարդուն տանել դեպի մահ։ Մարդկանց բացասականությունը, թուլությունները և նահանջը բոլորն իրենց իսկ արարքների հետևանքն են։
Աստծու ներկայիս գործը մարդկանց որոշակի զտում է բերում, և միայն նրանք, ովքեր կարող են հաստատուն կանգնել զտման մեջ, կարժանանան Աստծու հավանությանը։ Անկախ նրանից, թե ինչպես է Նա թաքցնում Իրեն՝ չխոսելով կամ չգործելով, եթե դեռ կարող ես շարունակել ձգտել, և եթե դեռ կարող ես հետևել Նրան, անգամ եթե Նա ասում է, որ չի ուզում քեզ, ապա սա է Աստծու համար քո վկայության մեջ հաստատուն կանգնելը։ Եթե Աստված թաքցնում է Իրեն քեզնից, ու դու դադարում ես հետևել Նրան, մի՞թե սա Աստծու համար քո վկայության մեջ հաստատուն կանգնել է։ Եթե մարդիկ իրական մուտք չունեն, ապա չունեն իրական հասակ, և երբ իսկապես բախվեն մեծ փորձության, կսայթաքեն։ Հիմա, երբ Աստված չի խոսում կամ չի գործում քո պատկերացումներին համապատասխան, դու կոտրվում ես. եթե Աստված ներկայում գործեր քո սեփական պատկերացումների համաձայն և բավարարեր քո կամքը, կկարողանայիր ոտքի կանգնել և ձգտելու եռանդ ունենալ։ Այդ դեպքում, կոնկրետ ո՞րն է այն հիմքը, որի վրա ապրում ես։ Ես ասում եմ, որ շատ մարդիկ ապրում են լիովին մարդկային հետաքրքրասիրությանն ապավինելով։ Նրանք բացարձակապես չունեն ճշմարտապես ձգտելու ցանկություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում մուտք գործել ճշմարտության մեջ, այլ կյանքում ապավինում են իրենց հետաքրքրասիրությանը, արհամարհելի մարդիկ են և վտանգի մե՛ջ են։ Աստծու բոլոր տարատեսակ գործերն իրականացվում են մարդկությանը կատարելագործելու համար։ Սակայն մարդիկ միշտ հետաքրքրասեր են, միշտ սիրում են հարցուփորձ անել ասեկոսեների մասին, միշտ մտահոգված են արտասահմանյան երկրների ընթացիկ իրադարձություններով, օրինակ, թե ինչ է կատարվում Իսրայելում, կամ արդյոք Եգիպտոսում երկրաշարժ է եղել։ Միշտ փնտրում են ինչ-որ նոր, արտասովոր բաներ՝ իրենց եսասիրական ցանկությունները բավարարելու համար։ Ոչ ձգտում են կյանքի, ոչ էլ կատարելագործվելու։ Միայն ձգտում են, որ Աստծու օրն ավելի շուտ գա, որպեսզի իրենց գեղեցիկ երազանքն իրականանա, և իրենց անհեթեթ ցանկություններն իրագործվեն։ Այս տեսակի մարդը գործնական չէ. նա մեկն է, ով ունի անպատշաճ տեսանկյուն։ Միայն ճշմարտությանը ձգտելն է Աստծու հանդեպ մարդկության հավատի հիմքը, և եթե մարդիկ չեն ձգտում կյանքի մուտքին, եթե չեն փնտրում բավարարել Աստծուն, ապա կենթարկվեն պատժի։ Պատժի ենթակա են նրանք, ովքեր Աստծու գործի ժամանակ չեն ունեցել Սուրբ Հոգու գործը։
Ինչպե՞ս պետք է մարդիկ համագործակցեն Աստծու հետ Նրա գործի այս փուլում։ Ներկայում Աստված փորձում է մարդկանց։ Նա ոչ մի բառ չի արտաբերում, թաքցնում է Իրեն և մարդկանց հետ ուղղակի շփում չի հաստատում։ Արտաքուստ թվում է, թե Նա ոչ մի գործ չի անում, բայց ճշմարտությունն այն է, որ Նա դեռ գործում է մարդու ներսում։ Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է կյանքի մուտքին, ունի կյանքի ձգտման իր տեսիլքը և կասկածներ չունի, նույնիսկ եթե լիովին չի հասկանում Աստծու գործը։ Փորձությունների միջով անցնելիս, անգամ երբ չգիտես, թե ինչ է ուզում անել Աստված և ինչ գործ է ուզում իրագործել, պետք է իմանաս, որ մարդկության հանդեպ Աստծու մտքերը միշտ բարի են։ Եթե ճշմարիտ սրտով ձգտես Նրան, ապա Նա երբեք չի լքի քեզ և ի վերջո անշուշտ կկատարելագործի քեզ ու մարդկանց կտանի համապատասխան նշանակության վայր։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված ներկայում փորձում մարդկանց, կգա մի օր, երբ Նա մարդկանց համապատասխան ելք կապահովի և հիմնվելով նրանց արարքների վրա՝ կտա նրանց համապատասխան հատուցում։ Աստված չի առաջնորդի մարդկանց մինչև որոշակի կետ և ապա պարզապես մի կողմ չի նետի ու անտեսի նրանց։ Պատճառն այն է, որ Աստված հավատարիմ է։ Այս փուլում Սուրբ Հոգին կատարում է զտման գործը։ Նա զտում է յուրաքանչյուր մարդու։ Գործի այն փուլերում, որոնք բաղկացած էին մահվան և հանդիմանության փորձություններից, զտումն իրականացվում էր խոսքերի միջոցով։ Որպեսզի մարդիկ փորձառաբար ապրեն Աստծու գործը, նախ պետք է հասկանան Նրա ներկայիս գործը և այն, թե ինչպես պետք է մարդիկ համագործակցեն։ Սա մի բան է, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա։ Անկախ նրանից, թե ինչ է անում Աստված՝ զտում է մարդկանց, թե չի խոսում, Աստծու գործի ոչ մի քայլ չի համապատասխանում մարդկության պատկերացումներին։ Նրա գործի յուրաքանչյուր քայլը փշրում և քանդում է մարդկանց պատկերացումները։ Սա է Նրա գործը։ Բայց պետք է հավատաս, որ հիմա, երբ Աստծու գործը հասել է որոշակի փուլի, Նա ոչ մի դեպքում մահվան չի մատնի ողջ մարդկությանը։ Նա մարդկությանը տալիս է և՛ խոստումներ, և՛ օրհնություններ, և բոլոր նրանք, ովքեր ձգտում են Նրան, կկարողանան ստանալ Նրա օրհնությունները, իսկ նրանք, ովքեր չեն ձգտում, դուրս կթողնվեն Աստծու կողմից։ Սա կախված է քո ձգտումից։ Անկախ ամեն ինչից, պետք է հավատաս, որ երբ Աստծու գործն ավարտվի, յուրաքանչյուր մարդ կունենա համապատասխան նշանակության վայր։ Աստված մարդկությանն օժտել է գեղեցիկ ձգտումներով, բայց առանց ձգտելու դրանք անհասանելի են։ Հիմա պետք է կարողանաս տեսնել սա. Աստծու կողմից մարդկանց զտումն ու հանդիմանությունը Նրա գործն է, բայց մարդիկ, իրենց հերթին, պետք է մշտապես ձգտեն խառնվածքի փոփոխության։ Քո իրական փորձառություններում նախ պետք է իմանաս ինչպես ուտել ու խմել Աստծու խոսքերը, Նրա խոսքերում գտնես այն, ինչի մեջ պետք է մտնես, և քո սեփական թերությունները, պետք է մուտք գործես՝ հաշվի առնելով քո իրական փորձառությունները, և վերցնես Աստծու խոսքերի այն մասը, որը պետք է կիրարկվի, ու փորձես անել դա։ Աստծու խոսքերն ուտելն ու խմելը մի կողմն է։ Բացի այդ, եկեղեցական կյանքը պետք է պահպանվի, պետք է ունենաս բնականոն հոգևոր կյանք և կարողանաս Աստծուն հանձնել քո բոլոր ներկայիս վիճակները։ Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում Նրա գործը, քո հոգևոր կյանքը պետք է մնա բնականոն։ Հոգևոր կյանքը կարող է պահպանել քո բնականոն մուտքը։ Անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, պետք է անընդմեջ շարունակես հոգևոր կյանքդ և կատարես պարտավորությունդ։ Սա այն է, ինչ մարդիկ պետք է անեն։ Այս ամենը Սուրբ Հոգու գործն է, բայց մինչ բնականոն իրադրություն ունեցողների համար սա կատարելագործում է, անբնականոն վիճակ ունեցողների համար դա փորձություն է։ Սուրբ Հոգու զտման գործի ներկայիս փուլում որոշ մարդիկ ասում են, որ Աստծու գործն այնքան մեծ է, և որ մարդիկ բացարձակապես զտման կարիք ունեն, այլապես նրանց հասակը չափազանց փոքր կլինի, և նրանք Աստծու մտադրություններին հասնելու ոչ մի միջոց չեն ունենա։ Սակայն նրանց համար, ում իրադրությունը լավ չէ, դա դառնում է Աստծուն չձգտելու պատրվակ և հավաքույթների չհաճախելու կամ Աստծու խոսքը չուտելու ու չխմելու պատճառ։ Աստծու գործում, անկախ նրանից, թե ինչ է Նա անում կամ ինչ փոփոխություններ է իրականացնում, մարդիկ առնվազն պետք է պահպանեն բնականոն հոգևոր կյանք։ Գուցե հոգևոր կյանքիդ այս ներկայիս փուլում թուլություն չես ցուցաբերել, բայց դեռ շատ բան չես շահել և մեծ բերք չես հնձել։ Նման հանգամանքներում, նույնիսկ եթե հոգևոր կյանքիցդ կառչում ես այնպես, ասես կանոնի ես հետևում, միևնույն է, պետք է կառչես դրանից․ պետք է պահես այս կանոնը, որպեսզի կյանքումդ կորուստներ չկրես և բավարարես Աստծու մտադրությունները։ Եթե հոգևոր կյանքդ անբնականոն է, չես կարող հստակ տեսնել Աստծու ներկայիս գործը և փոխարենը միշտ զգում ես, որ այն լիովին անհամատեղելի է քո սեփական պատկերացումների հետ, և թեև կամենում ես հետևել Նրան, զուրկ ես ներքին եռանդից։ Ուստի, անկախ նրանից, թե ինչ է ներկայում անում Աստված, մարդիկ պետք է համագործակցեն։ Եթե մարդիկ չեն համագործակցում, ապա Սուրբ Հոգին չի կարող կատարել Իր գործը, և եթե մարդիկ համագործակցելու սիրտ չունեն, ապա հազիվ թե կարողանան ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Եթե ուզում ես քո ներսում ունենալ Սուրբ Հոգու գործը և արժանանալ Աստծու հավանությանը, ապա պետք է պահպանես քո սկզբնական հավատարմությունն Աստծու առաջ։ Հիմա անհրաժեշտ չէ, որ ունենաս ավելի խորը հասկացողություն, ավելի բարձր տեսություն կամ նման ուրիշ բաներ, այլ միայն պահանջվում է, որ պահպանես Աստծու խոսքը սկզբնական հիմքի վրա։ Եթե մարդիկ չեն համագործակցում Աստծու հետ և չեն ձգտում ավելի խորը մուտքի, ապա Աստված կվերցնի այն ամենը, ինչն ի սկզբանե նրանցն էր։ Ներքուստ մարդիկ միշտ տենչում են հանգստության և գերադասում են վայելել այն, ինչ արդեն հասանելի է։ Նրանք ուզում են խոստումներ ստանալ Աստծուց՝ առանց որևէ գին վճարելու։ Սրանք այն անհեթեթ մտքերն են, որոնք փայփայում է մարդկությունը։ Ձեռք բերել կյանքն ինքնին առանց գին վճարելու․ մի՞թե երբևէ որևէ բան այսքան հեշտ է եղել։ Երբ մեկը հավատում է Աստծուն և ձգտում է կյանքի մուտքին ու իր խառնվածքի փոփոխությանը, նա պետք է գին վճարի և հասնի մի վիճակի, որում միշտ կհետևի Աստծուն, անկախ նրանից, թե ինչ է Նա անում։ Սա մի բան է, որ մարդիկ պետք է անեն։ Նույնիսկ եթե այս ամենին հետևում ես որպես կանոնի, պետք է միշտ պահպանես այն, և որքան էլ մեծ լինեն փորձությունները, չես կարող հրաժարվել Աստծու հետ քո բնականոն հարաբերությունից։ Պետք է կարողանաս աղոթել, պահպանել եկեղեցական կյանքդ և երբեք չլքել եղբայրներիդ ու քույրերիդ։ Երբ Աստված փորձում է քեզ, դու դեռ պետք է փնտրես ճշմարտությունը։ Սա հոգևոր կյանքի նվազագույն պահանջն է։ Միշտ փնտրելու ցանկություն ունենալը և համագործակցելուն ձգտելը՝ գործադրելով քո ողջ եռանդը․ կարո՞ղ է սա արվել։ Եթե մարդիկ սա ընդունեն որպես հիմք, հեշտությամբ ձեռք կբերեն զանազանություն և մուտք իրականության մեջ։ Հեշտ է ընդունել Աստծու խոսքը, երբ քո սեփական վիճակը բնականոն է. այս հանգամանքներում ճշմարտությունը կիրարկելը դժվար չի թվում, և զգում ես, որ Աստծու գործը մեծ է։ Բայց եթե վիճակդ վատ է, որքան էլ մեծ լինի Աստծու գործը, և որքան էլ գեղեցիկ խոսի ինչ-որ մեկը, դու ուշադրություն չես դարձնի։ Երբ մարդու վիճակն անբնականոն է, Աստված չի կարող գործել նրա մեջ, և նա չի կարող հասնել իր խառնվածքի փոփոխությունների։
Երբ մարդիկ որևէ հավատ չունեն, նրանց համար հեշտ չէ շարունակել գնալ այս ճանապարհով։ Յուրաքանչյուրն այժմ կարող է տեսնել, որ Աստծու գործը ընդհանրապես չի համապատասխանում մարդկային պատկերացումներին և մտապատկերներին։ Աստված այնքան շատ գործ է կատարել և այնքան շատ խոսքեր է ասել, և թեև մարդիկ կարող են ընդունել, որ դրանք ճշմարիտ են, նրանց մեջ դեռևս կարող են Աստծո մասին մարդկային պատկերացումներ առաջանալ։ Եթե մարդիկ ցանկանում են հասկանալ ճշմարտությունը և հասնել դրան, նրանք պետք է ունենան հավատ և կամքի ուժ և կարողանան հաստատուն լինել այն բանում, ինչ տեսել են և ինչ ձեռք են բերել իրենց փորձառություններից։ Ինչ էլ որ Աստված անի մարդկանց, նրանք պետք է պահեն այն, ինչ իրենք ունեն, անկեղծ լինեն Աստծու առաջ, և մինչև վերջ հավատարիմ մնան Նրան։ Սա է մարդկության պարտականությունը։ Մարդիկ պետք է հավատարիմ մնան նրան, ինչ պետք է անեն։ Աստծու հանդեպ հավատը պահանջում է հնազանդվել Նրան և Նրա գործի փորձառություն ապրել։ Աստված այնքան շատ գործ է կատարել. կարելի է ասել, որ դա մարդկանց համար ամբողջությամբ կատարելագործում, մաքրագործում և, ավելին՝ ուղղիչ պատիժ է։ Աստծու գործի ոչ մի քայլ չի համապատասխանել մարդկային պատկերացումներին, մարդիկ արժանացել են Աստծու խիստ խոսքերին։ Երբ Աստված գա, մարդիկ պետք է վայելեն Նրա մեծությունն ու Նրա զայրույթը։ Սակայն, որքան էլ խիստ լինեն Նրա խոսքերը, Նա գալիս է մարդուն փրկելու և կատարյալ դարձնելու։ Որպես արարածներ, մարդիկ պետք է կատարեն իրենց պարտականությունները և զտման ընթացքում անսասան մնան Աստծու հանդեպ իրենց վկայության մեջ։ Յուրաքանչյուր փորձության մեջ նրանք պետք է պահեն այն վկայությունը, որ իրենց է տրված և հնչեղ վկայություն տան Աստծու համար։ Այն մարդը, ով անում է դա, հաղթող է։ Կարևոր չէ՝ ինչպես է Աստված քեզ զտում, դու պետք է մնաս հավատքով լի ու երբեք չկորցնես Նրա հանդեպ հավատքը և պետք է անես այն, ինչ մարդը պարտավոր է անել։ Սա է այն ամենը, ինչ Աստված պահանջում է մարդուց, Նա պահանջում է, որ մարդու սիրտը պատրաստ լինի լիովին վերադառնալու Իրեն և ամեն պահի դառնալու դեպի Նա։ Այսպիսի անձն է հաղթող։ Նրանք, ում Աստված անվանում է «հաղթողներ», այն մարդիկ են, որոնք կարող են անսասան մնալ իրենց վկայության մեջ, պահպանել իրենց հավատը և նվիրվածությունը Աստծուն, և, անկախ ամեն ինչից, պահել սիրտը մաքուր Աստծու առաջ և պահպանել անկեղծ սերն Աստծո հանդեպ՝ անգամ գտնվելով սատանայի ազդեցության տակ և պաշարված լինելով սատանայի կողմից, այսինքն՝ գտնվելով խավարի ուժերի շրջապատում։ Այս կերպ նրանք անսասան են մնում Աստծու առաջ իրենց վկայության մեջ։ Այսպիսի մարդկանց Աստված կոչում է «հաղթողներ»։ Եթե քո ձգտումները կատարյալ են, երբ Աստված օրհնում է քեզ, բայց նահանջում ես առանց Նրա օրհնության, արդյո՞ք դա մաքրություն է։ Քանի որ դու վստահ ես, որ այս ճանապարհը ճշմարիտ է, պետք է շարժվես դրանով մինչև վերջ, դու պետք է պահպանես հավատարմությունը Աստծուն։ Քանի որ դու տեսել ես, որ Աստված եկել է երկիր՝ անձամբ կատարելագործելու քեզ, դու պետք է քո սիրտն ամբողջությամբ նվիրես Նրան։ Եթե անկախ նրանից, թե Աստված ինչ է անում, գուցե՝ վերջում քեզ համար անցանկալի արդյունքով, դու դեռ կարող ես հետևել նրան, սա նշանակում է՝ դու պահպանել ես քո մաքրությունը Աստծո առջև։ Աստծուն սուրբ հոգևոր մարմին և անարատ կուսություն մատուցելը, որի մասին խոսվել է, նշանակում է անկեղծ սիրտ պահել Աստծո առաջ։ Մարդու անկեղծությունը մաքրություն է, և նրանք, ովքեր կարող են անկեղծ լինել Աստծո հանդեպ, պահպանել են մաքրությունը։ Սա այն է, ինչ դու պետք է կյանքի կոչես։ Երբ պետք է աղոթք ասես, աղոթիր, երբ պետք է հավաքվեք միասին՝ ընկերակցելու, այդպես արա, երբ պետք է երգես օրհներգեր, երգիր դրանք, երբ պետք է ապստամբես մարմնի դեմ, ապստամբիր դրա դեմ։ Երբ անում ես քո պարտավորությունը, դու ձևական չես, երբ կանգնում ես փորձությունների առաջ, հաստատուն մնա։ Սա է Աստծուն հավատարմությունը։ Եթե դու չես կատարում այն, ինչ մարդիկ պարտավոր են անել, ապա քո նախորդ ամբողջ տառապանքը և որոշումներն ապարդյուն են եղել։
Աստծու գործի յուրաքանչյուր քայլի համար կա մի ճանապարհ, որով մարդիկ պետք է համագործակցեն։ Աստված զտում է մարդկանց, որպեսզի նրանք զտումների միջով անցնելիս հավատք ունենան։ Աստված կատարելագործում է մարդկանց, որպեսզի նրանք հավատք ունենան Աստծու կողմից կատարելագործվելու համար և պատրաստ լինեն ընդունելու Նրա զտումներն ու էտվեն Նրա կողմից։ Աստծու Հոգին գործում է մարդկանց ներսում՝ նրանց լուսավորում և լուսավորություն բերելու, որպեսզի նրանք համագործակցեն Նրա հետ և կիրարկեն։ Զտման ժամանակ Աստված չի խոսում կամ չի հնչեցնում Իր ձայնը, բայց, միևնույն է, կա գործ, որը մարդիկ պետք է անեն։ Պետք է պահպանես այն, ինչ արդեն ունես, և դեռ պետք է կարողանաս աղոթել Աստծուն, մոտ լինել Աստծուն և հաստատուն կանգնել Աստծու առաջ քո վկայության մեջ․ այս կերպ կկատարես քո սեփական պարտավորությունը։ Դուք բոլորդ Աստծու գործից հստակ տեսել եք, որ մարդկանց հավատի և սիրո Նրա փորձությունները պահանջում են, որ նրանք ավելի շատ աղոթեն Աստծուն, և Նրա առաջ ավելի հաճախ ճաշակեն Աստծու խոսքերը։ Եթե Աստված լուսավորում է քեզ և հասկացնել է տալիս Իր մտադրությունները, ու այնուամենայնիվ դու բացարձակապես չես կիրարկում, ոչինչ չես շահի։ Դեռ պետք է կարողանաս աղոթել Աստծուն, երբ Նրա խոսքերը կիրարկում ես, միշտ պետք է փնտրես Աստծու առաջ, երբ ճաշակում ես Նրա խոսքերը, և պետք է լի լինես Նրա հանդեպ հավատքով, ոչ թե վհատված կամ սառը։ Նրանք, ովքեր չեն կիրարկում Աստծու խոսքերը, լի են եռանդով հավաքույթների ժամանակ, բայց խավարի մեջ են ընկնում, երբ վերադառնում են տուն։ Կան ոմանք, ովքեր նույնիսկ չեն ուզում հավաքվել միասին։ Ուստի, պետք է հստակ տեսնես, թե որն է այն պարտավորությունը, որը մարդիկ պետք է անեն։ Գուցե չգիտես, թե իրականում որոնք են Աստծու մտադրությունները, բայց պետք է կատարես քո պարտավորությունը, աղոթես և կիրարկես ճշմարտությունը, երբ անհրաժեշտ է։ Եթե անես այն ամենը, ինչ մարդիկ պետք է անեն, և պահպանես քո սկզբնական տեսիլքը, ապա ավելի ի վիճակի կլինես ընդունելու Աստծու գործի հաջորդ քայլը։ Երբ Աստված գործում է թաքնված կերպով, խնդիր է, եթե չես ձգտում։ Երբ Նա խոսում և քարոզում է հավաքույթների ժամանակ, խանդավառությամբ ես լսում, բայց երբ Նա չի խոսում, զուրկ ես եռանդից և նահանջում ես։ Ի՞նչ տեսակի մարդն է այս կերպ վարվում։ Սա մեկն է, ով պարզապես հետևում է, ուր էլ որ նախիրը գնա։ Նրանք չունեն դիրքորոշում, չունեն վկայություն և չունեն տեսիլք։ Մարդկանց մեծ մասն այսպիսին է։ Եթե շարունակես այդ ճանապարհով, մի օր, երբ բախվես մեծ փորձության, կընկնես պատժի մեջ։ Դիրքորոշում ունենալն ամենակարևորն է մարդկանց կատարելագործելու Աստծու գործընթացում։ Եթե չես կասկածում Աստծու գործի ոչ մի քայլին, կատարում ես մարդու պարտավորությունը, անկեղծորեն պահպանում ես այն, ինչ Աստված տալիս է քեզ կիրարկելու, այսինքն՝ եթե հիշում ես Աստծու հորդորները, և անկախ նրանից, թե ինչ է Նա անում ներկայում, չես մոռանում Նրա հորդորները, կասկած չունես Նրա գործի վերաբերյալ, պահպանում ես քո դիրքորոշումը, պահում ես քո վկայությունը և հաղթական ես ամեն քայլափոխի, ապա ի վերջո կկատարելագործվես Աստծու կողմից և կդառնաս հաղթող։ Եթե ի վիճակի ես հաստատուն կանգնելու Աստծու փորձությունների յուրաքանչյուր քայլի մեջ, և եթե դեռ կարող ես մինչև վերջ հաստատուն կանգնել, ապա հաղթող ես, և մեկն ես, ով կատարելագործվել է Աստծու կողմից։ Եթե չես կարող հաստատուն կանգնել քո ներկայիս փորձություններում, ապա ապագայում դա էլ ավելի կդժվարանա։ Եթե միայն չնչին տառապանք ես կրում և չես ձգտում ճշմարտությանը, ապա ի վերջո ոչինչ չես շահի։ Կմնաս դատարկաձեռն։ Կան որոշ մարդիկ, որոնք հրաժարվում են իրենց ձգտումից, երբ տեսնում են, որ Աստված չի խոսում, և նրանց սիրտը ցրվում է։ Մի՞թե նման մարդը հիմար չէ։ Այս տեսակի մարդիկ իրականություն չունեն։ Երբ Աստված խոսում է, նրանք միշտ վազվզում են՝ արտաքուստ զբաղված և խանդավառ երևալով, բայց հիմա, երբ Նա չի խոսում, նրանք դադարում են ձգտել։ Այս տեսակի մարդն ապագա չունի։ Զտումների ժամանակ պետք է մուտք գործես դրական տեսանկյունից և սովորես այն դասերը, որոնք պետք է սովորես. երբ աղոթում ես Աստծուն և կարդում Նրա խոսքը, պետք է համեմատես քո սեփական վիճակը դրա հետ, բացահայտես քո թերությունները և հայտնաբերես, որ դեռ շատ դասեր ունես սովորելու։ Որքան ավելի անկեղծորեն ես ձգտում զտումների միջով անցնելիս, այնքան ավելի անբավարար կհամարես քեզ։ Պատճառն այն է, որ զտվելիս բախվում ես շատ խնդիրների, որոնք չես կարող հստակ տեսնել, և գուցե տրտնջաս ու բացահայտես քո սեփական մսեղին։ Միայն այդ ժամանակ կարող ես բացահայտել, որ քո ներսում չափից շատ ապականված խառնվածքներ ունես։
Մարդիկ զուրկ են որակից, և նրանք շատ հեռու են Աստծու չափանիշներից. գուցե ապագայում այս ուղիով քայլելու համար էլ ավելի շատ հավատքի կարիք ունենան։ Վերջին օրերում Աստծու գործը հսկայական հավատք է պահանջում, նույնիսկ ավելի մեծ հավատք, քան Հոբինն էր։ Առանց հավատքի մարդիկ չեն կարողանա շարունակել փորձառություն ձեռք բերել, ուստի չեն կարողանա կատարելագործվել Աստծու կողմից։ Երբ գա մեծ փորձությունների օրը, կլինեն մարդիկ, որոնք կլքեն եկեղեցիները՝ ոմանք այստեղ, ոմանք այնտեղ։ Կլինեն ոմանք, որոնք նախորդ օրերին բավականին լավ էին առաջ գնում իրենց ձգտման մեջ, և անհասկանալի կլինի, թե ինչու այլևս չեն հավատում։ Շատ բաներ կպատահեն, որոնք չես հասկանա, և Աստված ոչ մի նշան կամ հրաշք ցույց չի տա, ոչ էլ որևէ գերբնական բան կանի։ Սա նրա համար է, որպեսզի տեսնի՝ արդյոք կարո՞ղ ես հաստատուն կանգնել․ մարդկանց զտելու համար Աստված փաստեր է օգտագործում։ Դեռ շատ չես տառապել։ Ապագայում, երբ մեծ փորձություններ գան, որոշ վայրերում եկեղեցու մարդիկ մեկ առ մեկ կհեռանան, և նրանք, ում հետ լավ հարաբերություններ ես ունեցել, կհեռանան ու կլքեն իրենց հավատքը։ Կկարողանա՞ս արդյոք հաստատուն կանգնել այն ժամանակ։ Մինչ այժմ քո դիմագրաված փորձությունները փոքր են եղել, և հավանաբար հազիվ ես կարողացել դիմանալ դրանց։ Այս քայլը ներառում է զտումներ և կատարելագործում միայն խոսքերի միջոցով։ Հաջորդ քայլում քեզ զտելու համար վրա կհասնեն փաստերը, և այդժամ վտանգի մեջ կլինես։ Երբ իրավիճակն իսկապես լրջանա, Աստված խորհուրդ կտա քեզ շտապել և հեռանալ, իսկ կրոնական մարդիկ կփորձեն քաշել քեզ՝ իրենց հետ գնալու համար։ Սա նրա համար է, որպեսզի տեսնի՝ արդյոք կարո՞ղ ես շարունակել ճանապարհը, և այս ամենը փորձություններ են։ Ներկայիս փորձությունները փոքր են, բայց կգա օրը, երբ կլինեն տներ, որտեղ ծնողներն այլևս չեն հավատա, և տներ, որտեղ երեխաներն այլևս չեն հավատա։ Կկարողանա՞ս շարունակել։ Որքան առաջ գնաս, այնքան ավելի մեծ կդառնան քո փորձությունները։ Աստված մարդկանց զտելու Իր գործն իրականացնում է ըստ նրանց կարիքների և հասակի։ Աստծու՝ մարդկանց կատարելագործելու փուլում անհնար է, որ մարդկանց թիվը շարունակի աճել. այն միայն կնվազի։ Միայն այս զտումների միջոցով մարդիկ կարող են կատարելագործվել։ Էտվել, կարգավարժվել, փորձվել, հանդիմանվել, անիծվել․ կարո՞ղ ես դիմանալ այս ամենին։ Երբ տեսնում ես հատկապես լավ իրավիճակում գտնվող մի եկեղեցի, որտեղ քույրերն ու եղբայրները մեծ եռանդով են ձգտում, ինքդ քեզ քաջալերված ես զգում։ Երբ գա այն օրը, որ նրանք բոլորը հեռացած լինեն, նրանցից ոմանք այլևս չհավատան, ոմանք հեռացած լինեն բիզնեսով զբաղվելու կամ ամուսնանալու համար, իսկ ոմանք էլ՝ միացած կրոնին, կկարողանա՞ս արդյոք հաստատուն կանգնել այն ժամանակ։ Կկարողանա՞ս ներքուստ անվրդով մնալ։ Աստծու կողմից մարդուն կատարելագործելն այնքան էլ պարզ բան չէ՛։ Նա բազմաթիվ բաներ է օգտագործում մարդկանց զտելու համար։ Մարդիկ սրանք որպես մեթոդներ են դիտարկում, բայց Աստծու սկզբնական մտադրության մեջ սրանք ամենևին էլ մեթոդներ չեն, այլ փաստեր են։ Ի վերջո, երբ Նա զտած լինի մարդկանց մինչև որոշակի աստիճան, և նրանք այլևս ոչ մի տրտունջ չունենան, Նրա գործի այս փուլը կավարտվի։ Սուրբ Հոգու մեծ գործը քեզ կատարելագործելն է, և երբ Նա չի գործում ու թաքցնում է Իրեն, դա առավել ևս քեզ կատարելագործելու և ավելի լավ տեսնելու նպատակով է, թե արդյոք մարդիկ սեր ունեն Աստծու հանդեպ, արդյոք ունեն ճշմարիտ հավատ Նրա հանդեպ։ Երբ Աստված պարզ է խոսում, քեզ փնտրելու կարիք չկա. միայն երբ Նա թաքնված է, պետք է փնտրես և շոշափելով գտնես քո ճանապարհը։ Պետք է կարողանաս կատարել արարածի պարտավորությունը, և անկախ նրանից, թե որոնք կլինեն քո ապագա ելքն ու նշանակության վայրը, պետք է կարողանաս ձգտել Աստծու ճանաչողությանն ու Նրա հանդեպ սիրուն քո ապրած տարիների ընթացքում, և անկախ նրանից, թե ինչպես է Աստված վարվում քեզ հետ, պետք է կարողանաս խուսափել տրտնջալուց։ Մարդկանց ներսում Սուրբ Հոգու համար գործելու մեկ պայման կա։ Նրանք պետք է ծարավեն ու փնտրեն և Աստծու արարքների հանդեպ կիսասիրտ կամ կասկածամիտ չլինեն և պետք է կարողանան մշտապես պահպանել իրենց պարտավորությունը. միայն այս կերպ նրանք կարող են ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Աստծու գործի յուրաքանչյուր քայլում մարդկանցից պահանջվում է հսկայական հավատք և Աստծու առաջ գալ՝ փնտրելու․ միայն փորձառության միջոցով մարդիկ կարող են բացահայտել, թե որքան սիրելի է Աստված, և թե ինչպես է Սուրբ Հոգին գործում մարդկանց մեջ։ Եթե փորձառաբար չապրես, եթե շոշափելով չգտնես քո ճանապարհը դրա միջով, եթե չփնտրես, ապա ոչինչ չես շահի։ Պետք է շոշափելով գտնես ճանապարհը քո փորձառությունների միջով և միայն դրանց միջոցով կարող ես տեսնել Աստծու արարքները և ճանաչել Նրա հրաշալիությունն ու անըմբռնելիությունը։