Աստված Ինքը՝ Եզակին I
Աստծու իշխանությունը (I)
Իմ վերջին մի քանի հաղորդակցություններն Աստծու գործի, Աստծու բնույթի և Իր՝ Աստծու մասին էին։ Այս հաղորդակցությունները լսելուց հետո զգո՞ւմ եք արդյոք, որ որոշակի հասկացողություն և ճանաչողություն եք ձեռք բերել Աստծու բնույթի վերաբերյալ։ Որքա՞ն հասկացողություն և ճանաչողություն եք ձեռք բերել։ Ձեր սրտերում հստա՞կ եք այս հարցում։ Այս հաղորդակցությունները ձեզ Աստծու մասին ավելի խոր հասկացողություն տվեցի՞ն։ Կարելի՞ է արդյոք ասել, որ այս հասկացողությունն Աստծու մասին ճշմարիտ ճանաչողություն է։ Կարելի՞ է արդյոք ասել, որ Աստծու վերաբերյալ այս ճանաչողությունն ու հասկացողությունն ունենալը նշանակում է, որ ճանաչողություն ունեք Աստծու ողջ էության և այն ամենի մասին, ինչ Նա ունի և է։ Ո՛չ, ակնհայտորեն ո՛չ։ Դա նրանից է, որ այս հաղորդակցությունների միջոցով իմացաք միայն Աստծու բնույթի և այն բանի մի մասի մասին, ինչ Նա ունի և է, այլ ոչ թե դրա ողջ ամբողջության։ Այս հաղորդակցությունները հնարավորություն տվեցին ձեզ հասկանալու անցյալում Աստծու կատարած գործի մի մասը։ Այս գործի մասին իմանալու միջոցով տեսաք Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, ինչպես նաև այն վերաբերմունքն ու մտածելակերպը, որոնք ընկած են Նրա արած ամեն բանի հետևում։ Բայց սա Աստծու վերաբերյալ լոկ տառացի, բանավոր հասկացողություն է, և ձեր սրտերում դուք անվստահ եք մնում, թե որքան իրականություն կա դրանում։ Ի՞նչն է հիմնականում որոշում՝ արդյոք որևէ իրականություն կա՞ նման բաների վերաբերյալ մարդկանց հասկացողության մեջ։ Դա որոշվում է նրանով, թե Աստծու խոսքերից և բնույթից որքան են նրանք ճշմարտապես փորձառաբար ապրել իրենց իրական փորձառությունների ընթացքում, և որքան են կարողացել տեսնել ու իմանալ այդ իրական փորձառությունների ընթացքում։ Արդյոք որևէ մեկն ասե՞լ է այսպիսի խոսքեր. «Վերջին մի քանի հաղորդակցությունները թույլ տվեցին մեզ հասկանալ Աստծու արած բաները, Աստծու մտքերը և նույնիսկ մարդկության հանդեպ Աստծու վերաբերմունքը, բաներ անելու Նրա դրդապատճառը և Նրա գործողությունների սկզբունքները։ Եվ այսպիսով՝ մենք հասկացել ենք Աստծու բնույթը և ճանաչել ենք Աստծու ամբողջությունը»։ Ճի՞շտ է արդյոք սա ասելը։ Միանգամայն պարզ է, որ ո՛չ։ Ինչո՞ւ եմ ասում, որ ճիշտ չէ սա ասելը։ Այն բաները, որոնք Աստված արել է, և այն խոսքերը, որոնք Աստված խոսել է, բոլորը պարունակում են Աստծու բնույթի արտահայտություններ, և բոլորը պարունակում են այն բանի արտահայտությունները, ինչ Աստված ունի և է։ Այն գործի միջոցով, որն Աստված արել է, և այն խոսքերի միջոցով, որոնք Նա խոսել է, մարդն ի վիճակի է տեսնելու այն, ինչ Աստված ունի և է, բայց սա սոսկ նշանակում է, որ գործն ու խոսքերը հնարավորություն են տալիս մարդուն հասկանալու Աստծու բնույթի միայն մի մասը և այն բանի մի մասը, ինչ Նա ունի և է։ Եթե մարդը ցանկանում է մեծացնել և խորացնել Աստծու վերաբերյալ իր հասկացողությունը, ապա պետք է ավելի շատ փորձառաբար ապրի Աստծու խոսքերն ու գործը։ Թեև մարդը Աստծու միայն մասնակի հասկացողություն է ձեռք բերում, երբ փորձառաբար ապրում է Աստծու խոսքերի կամ գործի մի մասը, արդյոք այս մասնակի հասկացողությունը ներկայացնո՞ւմ է Աստծու ճշմարիտ բնույթը։ Արդյոք այն ներկայացնո՞ւմ է Աստծու էությունը։ Իհարկե, այն ներկայացնում է Աստծու ճշմարիտ բնույթը և Աստծու էությունը։ Դրանում կասկած չկա։ Անկախ ժամանակից կամ վայրից, կամ թե ինչ եղանակով է Աստված անում Իր գործը, կամ ինչ ձևով է Նա հայտնվում մարդուն, կամ ինչ կերպ է Նա արտահայտում Իր մտադրությունները՝ այն ամենը, ինչ Նա բացահայտում և արտահայտում է, ներկայացնում է Իրեն՝ Աստծուն, Աստծու էությունը և այն, ինչ Նա ունի և է։ Աստված իրականացնում է Իր գործն այն ամենով, ինչ Նա ունի և է, և Իր ճշմարիտ ինքնությամբ։ Սա բացարձակապես ճիշտ է։ Սակայն այսօր մարդիկ Աստծու միայն մասնակի հասկացողություն ունեն Նրա խոսքերի միջոցով և այն բանի միջոցով, ինչ լսում են քարոզներ լսելիս, և ուստի որոշակի չափով կարելի է ասել, որ այս հասկացողությունը լոկ տեսական գիտելիք է։ Հաշվի առնելով ձեր իրական վիճակները՝ ձեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ է մերկացվել իրական փորձառություններում և աստիճանաբար փորձառական ըմբռնում ձեռք բերել։ Միայն այդ դեպքում կարող ես հաստատել Աստծու մասին այն հասկացողությունը կամ ճանաչողությունը, որն այսօր լսել կամ տեսել ես, կամ ճանաչել և հասկացել ես քո սրտում։ Եթե ձեզ հետ չհաղորդակցվեի այս խոսքերի շուրջ կկարողանայի՞ք արդյոք բացառապես ձեր փորձառությունների միջոցով հասնել Աստծու ճշմարիտ ճանաչողության։ Վախենամ, որ դա անելը շատ դժվար կլիներ։ Դա նրանից է, որ մարդիկ նախ պետք է ունենան Աստծու խոսքերը, որպեսզի իմանան՝ ինչպես փորձառաբար ապրել։ Որքան շատ Աստծու խոսքեր մարդիկ ուտեն, այնքան շատ Աստծու խոսքեր կարող են իրականում փորձառաբար ապրել։ Աստծու խոսքերն առաջնորդում են առջևի ճանապարհը և ուղղորդում մարդուն իր փորձառության մեջ։ Կարճ ասած՝ նրանց համար, ովքեր ունեն որոշակի ճշմարիտ փորձառություն, այս վերջին մի քանի հաղորդակցությունները կօգնեն հասնելու ճշմարտության ավելի խորը հասկացողության և Աստծու մասին ավելի գործնական ճանաչողության։ Բայց նրանց համար, ովքեր չունեն որևէ ճշմարիտ փորձառություն, կամ ովքեր նոր են սկսել իրենց փորձառությունը և նոր են սկսել շոշափել իրականությունը, սա մեծ փորձություն է։
Վերջին մի քանի հաղորդակցությունների հիմնական բովանդակությունը վերաբերում էր «Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը» թեմային։ Ի՞նչ տեսաք Իմ խոսած ամեն ինչի առանցքային և կենտրոնական մասերում։ Այս հաղորդակցությունների միջոցով կարո՞ղ եք արդյոք համոզված լինել, որ Նա, ով արեց գործը, Նա, ով բացահայտեց այս բնույթները, եզակի Աստված Ինքն է, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Եթե պատասխանն այո է, ապա ի՞նչը ձեզ հանգեցրեց նման համոզմունքի։ Ո՞ր տեսանկյունները ձեզ նման համոզվածություն տվեցին։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն ասել Ինձ։ Գիտեմ, որ վերջին մի քանի հաղորդակցություններն իսկապես հուզեցին ձեզ և ձեր սրտերում նոր սկիզբ ապահովեցին Աստծու վերաբերյալ ձեր ճանաչողության համար, ինչը գերազանց է։ Բայց թեև նախկինի համեմատ մեծ թռիչք եք կատարել Աստծու վերաբերյալ ձեր հասկացողության մեջ, Աստծու ինքնության ձեր սահմանումը դեռևս չի անցել Օրենքի դարաշրջանի Եհովա Աստծու, Շնորհքի դարաշրջանի Տեր Հիսուսի և Թագավորության դարաշրջանի Ամենակարող Աստծու անունների սահմաններից։ Սա նշանակում է, որ թեև «Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը» թեմայով այս հաղորդակցությունները ձեզ որոշակի հասկացողություն տվեցին ժամանակին Աստծու խոսած խոսքերի, ժամանակին Աստծու կատարած գործի և ժամանակին Աստծու բացահայտած ունեցվածքի ու էության վերաբերյալ, անկարող եք ճշմարիտ սահմանում և ճշգրիտ կողմնորոշում տալ «Աստված» բառին։ Ոչ էլ ճշմարիտ և ճշգրիտ կողմնորոշում ու ճանաչողություն ունեք Իր՝ Աստծու կարգավիճակի և ինքնության վերաբերյալ, այսինքն՝ բոլոր բաների մեջ և ողջ տիեզերքում Աստծու կարգավիճակի վերաբերյալ։ Դա նրանից է, որ Աստծու բնույթի և Իր՝ Աստծու մասին նախորդ հաղորդակցություններում ողջ բովանդակությունը հիմնված էր այն բանի վրա, ինչ Աստված արտահայտել և բացահայտել է անցյալում, ինչպես գրված է Աստվածաշնչում, մինչդեռ այն ունեցվածքն ու էությունը, որոնք Աստված բացահայտում և արտահայտում է մարդկության Իր տնօրինման և փրկության ընթացքում կամ դրանցից դուրս, մարդու համար դժվար է հայտնաբերել։ Ուստի նույնիսկ եթե հասկանում եք Աստծու ունեցվածքն ու էությունը, որոնք բացահայտվել են անցյալում Նրա կատարած գործում, դեռևս հեռավորություն կա Աստծու ինքնության և կարգավիճակի ձեր սահմանման և «եզակի Աստծու՝ Նրա, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ» միջև, և այն տարբերվում է «Արարչից»։ Վերջին մի քանի հաղորդակցությունները ստիպեցին բոլորին նույն կերպ զգալ։ Ինչպե՞ս կարող էր մարդն իմանալ Աստծու մտքերը։ Եթե որևէ մեկը ճշմարտապես գիտի դրանք, ապա այդ անձն, անշուշտ, Աստված է, քանի որ միայն Աստված Ինքը գիտի Իր սեփական մտքերը, և միայն Աստված Ինքը գիտի այն վերաբերմունքն ու դրդապատճառը, որոնք ընկած են Իր արած ամեն բանի հետևում։ Ձեզ համար խելամիտ և տրամաբանական է թվում Աստծու ինքնությունն այսպիսի կերպով պարզելը, բայց ո՞վ կարող է Աստծու բնույթից և գործից ասել, որ սա իսկապես Իր՝ Աստծու գործն է, այլ ոչ թե մարդու գործը՝ գործ, որը չի կարող արվել մարդու կողմից Աստծու անունից։ Ո՞վ կարող է տեսնել, որ այս գործը գտնվում է Նրա գերիշխանության տակ, ով ունի Աստծու էությունն ու զորությունը։ Այսինքն՝ ի՞նչ բնութագրերի կամ էության միջոցով եք պարզում, որ Նա Աստված Ինքն է, ով ունի Աստծու ինքնությունը և Նա է, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Եթե ոչ, ապա սա ապացուցում է մեկ փաստ։ Վերջին մի քանի հաղորդակցությունների միջոցով միայն որոշակի հասկացողություն ձեռք բերեցիք Աստծու անցյալի գործի պատմության այս հատվածի և այդ գործի ընթացքում Աստծու վերաբերմունքի, դրսևորման և բացահայտումների վերաբերյալ։ Թեև նման հասկացողությունը ձեզանից յուրաքանչյուրին, անկասկած, համոզում է, որ Նա, ով իրականացրեց գործի այս երկու փուլերը, Աստված Ինքն է, որին հավատում և հետևում եք, Նա, ում միշտ կհետևեք, դեռ չեք կարող համոզված լինել, որ Նա այն Աստված է, ով գոյություն է ունեցել աշխարհի արարումից ի վեր և ով գոյություն կունենա հավիտյան, ոչ էլ կարող եք համոզված լինել, որ Նա է, ով առաջնորդում և գերիշխանություն ունի ողջ մարդկության նկատմամբ։ Հաստատ երբեք չեք մտածել այս հարցի շուրջ։ Եհովան լինի, թե Տեր Հիսուսը, էության և դրսևորման ո՞ր տեսանկյունների միջոցով կարող եք համոզված լինել, որ Նա ոչ միայն այն Աստվածն է, որին ցանկանում եք հետևել, այլև Նա, ով հրամայում է մարդկությանը և գերիշխանություն ունի մարդկության ճակատագրի նկատմամբ, ով, ավելին, եզակի Աստված Ինքն է, ով գերիշխանություն ունի երկինքների ու երկրի և բոլոր բաների նկատմամբ։ Ի՞նչ ուղիների միջոցով կարող եք համոզվածություն ձեռք բերել, որ Նա, ում հավատում և հետևում եք, Աստված Ինքն է, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Ի՞նչ ուղիների միջոցով կարող եք կապել այն Աստծուն, որին հավատում եք, այն Աստծու հետ, որը գերիշխանություն ունի մարդկության ճակատագրի նկատմամբ։ Ինչի՞ միջոցով կարող եք համոզվածություն ձեռք բերել, որ Աստված, որին հավատում եք, եզակի Աստված Ինքն է երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ։ Սա այն հարցն է, որը Ես կլուծեմ հաջորդ բաժնում։
Այն հարցերը, որոնց մասին երբեք չեք մտածել կամ չեք կարող մտածել, միանգամայն կարող են լինել նրանք, որոնք ամենավճռորոշն են Աստծուն ճանաչելու համար, և մարդու համար անըմբռնելի ճշմարտություններ որոնցում կարող են փնտրվել։ Երբ բախվեք այս հարցերին, որոնք կպահանջեն առերեսվել դրանց և ընտրություն կատարել, եթե չկարողանաք լիովին լուծել դրանք ձեր հիմարության և տգիտության պատճառով, կամ որովհետև ձեր փորձառությունները չափազանց մակերեսային են, և Աստծու ճշմարիտ ճանաչողություն չունեք, ապա դրանք կդառնան ամենամեծ խոչընդոտն ու ամենամեծ արգելքն Աստծուն հավատալու ձեր ճանապարհին։ Ուստի Ես խիստ անհրաժեշտ եմ համարում հաղորդակցվել ձեզ հետ այս թեմայի շուրջ։ Գիտե՞ք արդյոք, թե որոնք են ձեր հարցերը հիմա։ Հստա՞կ եք արդյոք այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին Ես խոսում եմ։ Արդյոք սրանք այն հարցե՞րն են, որոնց կբախվեք։ Արդյոք դրանք այն հարցե՞րն են, որոնք չեք հասկանում։ Արդյոք դրանք այն հարցե՞րն են, որոնք երբեք չեն ծագել ձեր մտքում։ Արդյոք այս հարցերը կարևո՞ր են ձեզ համար։ Արդյոք դրանք իրակա՞ն հարցեր են։ Ձեր սրտերում շատ անհստակ եք այս հարցի վերաբերյալ, ինչը ցույց է տալիս, որ ճշմարիտ հասկացողություն չունեք այն Աստծու վերաբերյալ, որին հավատում եք, և որ լրջորեն չեք վերաբերվում Նրան։ Ոմանք ասում են. «Գիտեմ, որ Նա Աստված է, և ուստի հետևում եմ Նրան, որովհետև Նրա խոսքերն Աստծու արտահայտությունն են։ Դա բավական է։ Էլ ի՞նչ հաստատում է պետք։ Անշուշտ, կարիք չունե՞նք կասկածներ հարուցելու Աստծու վերաբերյալ։ Անշուշտ, չպե՞տք է փորձենք Աստծուն։ Անշուշտ, կարիք չունե՞նք կասկածի տակ դնելու Աստծու էությունը և Իր՝ Աստծու ինքնությունը»։ Անկախ նրանից՝ արդյոք այսպես եք մտածում, թե ոչ, Ես առաջ չեմ քաշում նման հարցեր, որպեսզի ստիպեմ ձեզ կասկածել Աստծուն կամ փորձել Նրան, առավել ևս՝ ստիպեմ ձեզ կասկածի տակ դնել Աստծու ինքնությունն ու էությունը։ Փոխարենը, Ես դա անում եմ, որպեսզի հնարավորություն տամ ձեզ ավելի խորը հասկանալու Աստծու էությունը և ավելի հստակ պարզելու ու ավելի վստահ դառնալու Աստծու կարգավիճակի հարցում, որպեսզի Աստված դառնա միակը բոլոր նրանց սրտերում, ովքեր հետևում են Աստծուն, և որպեսզի Աստծու սկզբնական կարգավիճակը՝ որպես Արարչի, բոլոր բաների Իշխանի, Իր՝ եզակի Աստծու, վերականգնվի յուրաքանչյուր արարածի սրտում։ Սա նաև այն թեման է, որի շուրջ Ես պատրաստվում եմ հաղորդակցվելու։
Այժմ եկեք սկսենք կարդալ հետևյալ Գրություններն Աստվածաշնչից։
1. Աստված խոսքեր է օգտագործում՝ բոլոր բաներն արարելու համար
Ծնունդ 1:3-5 Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։ Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր»։
Ծնունդ 1:6-7 Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։ Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Ծնունդ 1:9-11 Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։ Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։ Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ։
Ծնունդ 1:14-15 Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն, և լույս տան երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»։ Այդպես էլ եղավ։
Ծնունդ 1:20-21 Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։ Աստված ստեղծեց մեծ կետերին և կենդանի շունչ ունեցող բոլոր զեռուններին, որոնց հանեցին ջրերը՝ ըստ իրենց տեսակների, և թևավոր բոլոր թռչուններին՝ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ են։
Ծնունդ 1:24-25 Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։ Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
Առաջին օրը մարդկության ցերեկն ու գիշերը գոյության են կոչվում և հաստատվում Աստծու իշխանության շնորհիվ։
Եկեք նայենք առաջին հատվածին։ «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։ Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ՝ եղավ մեկ օր» (Ծնունդ 1:3-5)։ Այս հատվածը նկարագրում է Աստծու առաջին գործողությունն արարչագործության սկզբում և առաջին օրը, որն Աստված անցկացրեց, որում կար երեկո և առավոտ։ Բայց դա արտասովոր օր էր։ Աստված սկսեց լույս պատրաստել բոլոր բաների համար և, ավելին, լույսը բաժանեց խավարից։ Այս օրն Աստված սկսեց խոսել, և Նրա խոսքերն ու իշխանությունը գոյություն ունեին կողք կողքի։ Նրա իշխանությունն սկսեց ի հայտ գալ բոլոր բաների մեջ, և Նրա զորությունը տարածվեց բոլոր բաների մեջ՝ որպես Նրա խոսքերի արդյունք։ Այս օրվանից սկսած՝ բոլոր բաները հաստատվեցին և իրագործվեցին Աստծու խոսքերի, Աստծու իշխանության և Աստծու զորության շնորհիվ, և դրանք սկսեցին գործել Աստծու խոսքերի, Աստծու իշխանության և Աստծու զորության շնորհիվ։ Երբ Աստված ասաց «Թող լույս լինի» բառերը, լույս եղավ։ Աստված որևէ տեսակի գործողություն չիրականացրեց։ Լույսը հայտնվեց Նրա խոսքերի արդյունքում։ Սա այն լույսն էր, որն Աստված անվանեց ցերեկ, և որից մարդը դեռևս կախված է այսօր իր գոյության համար։ Քանի որ Աստված սահմանեց, որ այդպես լինի, դրա էությունն ու արժեքը երբեք չեն փոխվել, և այն երբեք չի անհետացել։ Դրա գոյությունը ցույց է տալիս Աստծու իշխանությունն ու զորությունը և հռչակում է Արարչի գոյությունը։ Իր կրկնվող պարբերաշրջաններում այն նորից ու նորից հաստատում է Արարչի ինքնությունն ու կարգավիճակը։ Այն գոյություն չունեցող կամ պատրանքային չէ, այլ իրական լույս է, որը կարող է տեսնել մարդը։ Այդ ժամանակից ի վեր այս դատարկ աշխարհում, որում «երկիրը աներևույթ էր ու անպատրաստ՝ խավար էր տիրում անհունի վրա», առաջացավ առաջին նյութական բանը։ Այս բանն առաջացավ Աստծու բերանի խոսքերից և հայտնվեց բոլոր բաների արարչագործության առաջին տեսարանում՝ Աստծու իշխանության և արտահայտումների շնորհիվ։ Շուտով Աստված հրամայեց, որ լույսն ու խավարը բաժանվեն… Ամեն ինչ փոխվեց և իրագործվեց Աստծու խոսքերի շնորհիվ… Աստված այս լույսն անվանեց «Ցերեկ», իսկ խավարը Նա անվանեց «Գիշեր»։ Դրանից հետո առաջին երեկոն և առաջին առավոտն առաջացան այն աշխարհում, որն Աստված մտադիր էր արարել, և Աստված ասաց, որ սա առաջին օրն է։ Այս օրն Արարչի կողմից բոլոր բաների արարման առաջին օրն էր և բոլոր բաների արարման սկիզբն էր, և առաջին անգամն էր, որ Արարչի իշխանությունն ու զորությունն ի հայտ էին եկել այս աշխարհում, որը Նա արարել էր։
Այս խոսքերի միջոցով մարդն ի վիճակի է տեսնելու Աստծու և Աստծու խոսքերի իշխանությունը, ինչպես նաև Աստծու զորությունը։ Քանի որ միայն Աստված է օժտված նման զորությամբ, միայն Աստված ունի նման իշխանություն։ Քանի որ Աստված օժտված է նման իշխանությամբ, միայն Աստված ունի նման զորություն։ Կարո՞ղ էր արդյոք որևէ մարդ կամ առարկա այսպիսի իշխանություն և զորություն ունենալ։ Արդյոք ձեր սրտերում կա՞պատասխան։ Աստծուց բացի՝ արդյոք որևէ արարված կամ չարարված էակ ունի՞ նման իշխանություն։ Երբևէ տեսե՞լ եք նման բանի օրինակ որևէ գրքում կամ հրատարակությունում։ Արդյոք կա՞ որևէ գրառում այն մասին, որ ինչ-որ մեկն արարել է երկինքներն ու երկիրը և բոլոր բաները։ Այն չի հայտնվում որևէ այլ գրքում կամ գրառման մեջ։ Այս հեղինակավոր և զորեղ խոսքերը, իհարկե, Աստվածաշնչի միակ մասն են, որն արձանագրում է աշխարհի արարչագործության Աստծու վեհությունը։ Այս խոսքերը ներկայացնում են Աստծու եզակի իշխանությունն ու ինքնությունը։ Կարելի՞ է արդյոք ասել, որ նման իշխանությունն ու զորությունը խորհրդանշում են Աստծու եզակի ինքնությունը։ Կարելի՞ է արդյոք ասել, որ դրանք պատկանում են միայն Աստծուն։ Անկասկած, միայն Աստված Ինքն ունի նման իշխանություն և զորություն։ Այս իշխանությունն ու զորությունը չեն կարո՛ղ պատկանել կամ փոխարինվել որևէ արարված կամ չարարված էակի կողմից։ Արդյոք սա եզակի բուն Աստծու բնութագրերից մե՞կն է։ Տեսնո՞ւմ եք սա։ Այս խոսքերն արագ և հստակ կերպով թույլ են տալիս մարդկանց հասկանալ այն փաստը, որ Աստված օժտված է եզակի իշխանությամբ, եզակի զորությամբ և գերագույն ինքնությամբ ու կարգավիճակով։ Վերոնշյալ հաղորդակցությունից կարո՞ղ եք արդյոք ասել, որ այն Աստված, որին հավատում եք, եզակի Աստված Ինքն է։
Երկրորդ օրն Աստծու իշխանությունը ներդաշնակեցնում է ջրերը և ստեղծում երկնակամարը, և ի հայտ է գալիս մարդկային գոյատևման ամենահիմնական տարածությունը։
Եկեք կարդանք Աստվածաշնչի երկրորդ հատվածը. «Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։ Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև» (Ծնունդ 1։6-7)։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Գրություններում ասվում է. «Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև»։ Ի՞նչ արդյունք եղավ այն բանից հետո, երբ Աստված խոսեց և արեց սա։ Պատասխանը գտնվում է հատվածի վերջին մասում. «և այդպես եղավ»։
Այս երկու կարճ նախադասություններն արձանագրում են մի վեհ իրադարձություն և նկարագրում մի հրաշալի տեսարան՝ այն հսկայական գործողությունը, որով Աստված կառավարեց ջրերը և արարեց մի տարածություն, որտեղ մարդկությունը կարող էր գոյատևել…
Այս պատկերում ջրերն ու երկնակամարն ակնթարթորեն հայտնվում են Աստծու աչքերի առջև, և դրանք բաժանվում են Աստծու խոսքերի իշխանությամբ ու տարանջատվում «վերևի» և «ներքևի»՝ Աստծու սահմանած ձևով։ Այսինքն՝ Աստծու արարած երկնակամարը ոչ միայն պետք է ծածկեր ներքևի ջրերը, այլև պետք է պահեր վերևի ջրերը… Սրանում մարդը չի կարող ապշահար չնայել և հիացմունքով չշնչակտուր չլինել Նրա իշխանության զորությունից և այն տեսարանի շքեղությունից, որում Արարիչը շարժման մեջ դրեց ու ուղղորդեց ջրերը և արարեց երկնակամարը։ Աստծու խոսքերի, Աստծու զորության և Աստծու իշխանության միջոցով Աստված ևս մեկ մեծ սխրանք իրագործեց։ Մի՞թե սա Արարչի իշխանության զորությունը չէ։ Եկեք Գրությունների միջոցով մեկնաբանենք Աստծու գործերը։ Աստված մի քանի խոսք խոսեց, և Աստծու այս խոսքերի շնորհիվ ջրերի միջև երկնակամար եղավ։ Միևնույն ժամանակ Աստծու մի քանի խոսքերի շնորհիվ այս տարածության մեջ տեղի ունեցավ լիակատար, ցնցող փոխակերպում, և դա սովորական իմաստով փոփոխություն չէր, այլ անցում էր ոչնչից ինչ-որ բանի։ Այն ծնվեց Արարչի մտքերից և ոչնչից ինչ-որ բան դարձավ Արարչի ասած խոսքերի շնորհիվ, և, ավելին, այդ պահից սկսած՝ այն գոյություն կունենար և կհաստատվեր հանուն Արարչի և կտեղաշարժվեր, կփոխվեր ու կնորացվեր ըստ Արարչի մտքերի։ Այս հատվածը նկարագրում է Արարչի երկրորդ գործողությունն Իր կողմից ողջ աշխարհի արարման մեջ։ Դա Արարչի իշխանության և զորության ևս մեկ արտահայտություն էր և Արարչի ևս մեկ նորարարական նախաձեռնություն։ Այս օրն այն երկրորդ օրն էր, որն Արարիչն անցկացրել էր աշխարհի արարումից ի վեր, և դա ևս մեկ հրաշալի օր էր Նրա համար։ Նա քայլեց լույսի միջով, Նա բերեց երկնակամարը, Նա ներդաշնակեցրեց և հրամայեց ջրերին, և Նրա գործերը, Նրա իշխանությունը և Նրա զորությունը գործի դրվեցին նոր օրվա մեջ…
Արդյոք ջրերի միջև երկնակամար կա՞ր նախքան Աստծու Իր խոսքերը խոսելը։ Իհարկե, ոչ։ Իսկ ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի»։ Աստծու մտադրած բաները հայտնվեցին. ջրերի միջև երկնակամար եղավ, և ջրերը բաժանվեցին, որովհետև Աստված ասաց. «Թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Այսպիսով՝ հետևելով Աստծու խոսքերին, երկու նոր առարկա, երկու նորածին բան հայտնվեց բոլոր բաների մեջ՝ որպես Աստծու իշխանության և զորության արդյունք։ Ի՞նչ եք զգում այս երկու նոր բաների հայտնվելու վերաբերյալ։ Զգո՞ւմ եք արդյոք Արարչի զորության վիթխարի լինելը։ Զգո՞ւմ եք արդյոք Արարչին հատուկ արտասովոր ուժը։ Այս ուժը, զորության այս վիթխարի լինելն Աստծու իշխանության շնորհիվ է, և այս իշխանությունը Իր՝ Աստծու ներկայացումն է և Իր՝ Աստծու եզակի բնութագիրը։
Այս հատվածից արդյոք կրկին խորապես զգո՞ւմ եք Աստծու եզակիությունը։ Իրականում սա ամենևին էլ բավարար չէ. Արարչի իշխանությունն ու զորությունը շատ ավելի հեռուն են տարածվում։ Նրա եզակիությունը լոկ այն պատճառով չէ, որ Նա օժտված է որևէ արարածի էությունից տարբերվող էությամբ, այլ նաև այն պատճառով, որ Նրա իշխանությունն ու զորությունն արտասովոր են, անսահման, գերազանցում են ամեն ինչ և վեր են ամեն ինչից, և առավել ևս այն պատճառով, որ Նրա իշխանությունը և այն, ինչ Նա ունի և է, կարող են կյանք արարել, հրաշքներ գործել և արարել յուրաքանչյուր տպավորիչ ու արտասովոր րոպե և վայրկյան։ Միևնույն ժամանակ Նա ի վիճակի է հրամայելու Իր արարած կյանքին և գերիշխանություն ունենալու Իր արարած հրաշքների և յուրաքանչյուր րոպեի ու վայրկյանի նկատմամբ։
Երրորդ օրն Աստծու խոսքերը ծնունդ են տալիս ցամաքին ու ծովերին, և Աստծու իշխանությունն աշխարհը լցնում է կենսունակությամբ
Հաջորդիվ եկեք կարդանք հետևյալ հատվածը. Ծննդոց 1:9-11-ի առաջին նախադասությունն ասում է. «Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»»։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Աստված պարզապես ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Իսկ ի՞նչ կար այս տարածության մեջ՝ լույսից և երկնակամարից բացի։ Գրություններում հաջորդ խոսքն ասում է. «Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է»։ Այսինքն՝ այժմ այս տարածության մեջ ցամաք և ծովեր կային։ Այլ կերպ ասած՝ ցամաքն ու ջրերը բաժանվեցին։ Այս նոր բաների հայտնվելը հաջորդեց Աստծու բերանի հրամանին՝ «այդպես էլ եղավ»։ Արդյոք Գրությունները նկարագրո՞ւմ են, որ Աստված վազվզում էր սա անելիս։ Արդյոք դրանք նկարագրո՞ւմ են, որ Նա գործում էր Իր ձեռքերով։ Ուստի ինչպե՞ս Աստված արեց սա։ Ինչպե՞ս Աստված առաջացրեց այս նոր բաները։ Ինքնին հասկանալի է, որ Աստված խոսքեր օգտագործեց՝ այս ամենն իրագործելու, այս ամբողջն արարելու համար։
Վերոնշյալ երեք հատվածներում իմացանք երեք մեծ իրադարձությունների տեղի ունենալու մասին։ Այս երեք մեծ իրադարձությունները կատարվեցին և գոյության կոչվեցին Աստծու խոսքերի միջոցով, և Նրա խոսքերի շնորհիվ է, որ այս իրադարձությունները մեկը մյուսի հետևից հայտնվեցին Աստծու աչքերի առջև։ Այսպիսով՝ կարելի է տեսնել, որ «Աստված խոսում է, և կատարվում է, Նա հրամայում է, և հաստատվում է» խոսքերը դատարկ չեն։ Աստծու այս էությունը հաստատվում է Նրա մտքերի հղացման ակնթարթին, և երբ Աստված բացում է Իր բերանը խոսելու համար, Նրա էությունը լիովին արտացոլվում է։
Եկեք շարունակենք այս հատվածի վերջին նախադասությամբ. «Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ»։ Մինչ Աստված խոսում էր, այս բոլոր բաները գոյության կոչվեցին՝ հետևելով Աստծու մտքերին, և ակնթարթորեն բոլորովին տարբեր ձևերի ու կառուցվածքների մի շարք նուրբ, փոքրիկ կյանքի ձևեր անվստահորեն հողի միջից դուրս էին հանում իրենց գլուխները և նախքան իրենց մարմիններից հողի կտորները թափ տալը խանդավառությամբ թափահարում էին միմյանց՝ ի նշան ողջույնի, գլխով անում և ժպտում աշխարհին։ Նրանք շնորհակալություն հայտնեցին Արարչին այն կյանքի համար, որը Նա շնորհեց իրենց, և հայտարարեցին աշխարհին, որ իրենք բոլոր բաների մի մասն են, և որ իրենցից յուրաքանչյուրն իր կյանքը կնվիրի Արարչի իշխանությունը ցույց տալուն։ Երբ Աստծու խոսքերը խոսվեցին, ցամաքը դարձավ փարթամ ու կանաչ, մարդու վայելելու համար պիտանի բոլոր տեսակի բանջարեղենները ծլեցին ու ճեղքեցին հողը, իսկ լեռներն ու հարթավայրերը բնակեցվեցին խիտ ծառերով և անտառների տարածքներով… Այս ամայի աշխարհը, որում կենսունակության որևէ նշույլ չէր եղել, արագորեն ծածկվեց տարատեսակ բույսերի՝ խոտաբույսերի, բանջարեղենների և ծառերի առատությամբ և հեղեղվեց կանաչով… Խոտի բուրմունքն ու հողի բույրը տարածվեցին օդում, և բազմազան բույսեր սկսեցին շնչել օդի շրջանառությանը համընթաց և սկսեցին աճելու գործընթացը։ Միևնույն ժամանակ Աստծու խոսքերի շնորհիվ և Աստծու մտքերին հետևելով՝ բոլոր բույսերը սկսեցին կյանքի հավերժական փուլերը, որոնցում աճում են, ծաղկում, պտուղ տալիս և բազմանում։ Սկսեցին խստորեն հետևել իրենց համապատասխան կյանքի ընթացքներին և սկսեցին կատարել իրենց համապատասխան դերերը բոլոր բաների մեջ… Դրանք բոլորը ծնվեցին և ապրեցին Արարչի խոսքերի շնորհիվ։ Նրանք կստանային Արարչի անդադար ապահովումն ու սնուցումը և միշտ համառորեն կգոյատևեին ցամաքի յուրաքանչյուր անկյունում՝ Արարչի իշխանությունն ու զորությունը ցույց տալու համար, և միշտ ցույց կտային այն կենսական ուժը, որն Արարիչը շնորհել էր իրենց…
Արարչի կյանքն արտասովոր է, Նրա մտքերն արտասովոր են, և Նրա իշխանությունն արտասովոր է, և ուստի, երբ Նրա խոսքերն արտահայտվում էին, վերջնական արդյունքը լինում էր «այդպես էլ եղավ»։ Միանգամայն պարզ է, որ Աստված կարիք չունի աշխատելու Իր ձեռքերով, երբ գործում է։ Նա պարզապես օգտագործում է Իր մտքերը՝ ուղղորդելու համար, և օգտագործում է Իր խոսքերը՝ սահմանելու համար, և այսկերպ բաներն իրագործվում են։ Այս օրն Աստված ի մի հավաքեց ջրերը և թույլ տվեց, որ երևա ցամաքը, որից հետո Աստված ստիպեց, որ ցամաքը ծլեցնի խոտաբույսեր, սերմ տվող բանջարեղեններ և պտղաբեր ծառեր, և Աստված դասակարգեց դրանք ըստ իրենց տեսակի և արեց այնպես, որ յուրաքանչյուր պտուղ պարունակի իր սեփական սերմը։ Այս ամենն իրականացավ Աստծու ցանկությունների և Աստծու խոսքերի հրամանների համաձայն, և յուրաքանչյուրը մեկը մյուսի հետևից հայտնվեց այս նոր աշխարհում։
Երբ Նա դեռ չէր սկսել Իր գործը, Աստված Իր մտքում արդեն ուներ այն բանի պատկերը, ինչ մտադիր էր իրագործել, և երբ Աստված ձեռնամուխ եղավ այս բաների իրագործմանը, ինչը նաև այն ժամանակ էր, երբ Աստված բացեց Իր բերանը՝ խոսելու այս պատկերի բովանդակության մասին, բոլոր բաների մեջ սկսեցին փոփոխություններ տեղի ունենալ Աստծու իշխանության և զորության շնորհիվ։ Անկախ նրանից՝ ինչպես Աստված արեց դա, կամ ինչպես Նա գործադրեց Իր իշխանությունը, ամեն ինչ իրագործվեց քայլ առ քայլ՝ ըստ Աստծու ծրագրի և Աստծու խոսքերի շնորհիվ, և քայլ առ քայլ փոփոխություններ տեղի ունեցան երկնքի ու երկրի միջև Աստծու խոսքերի և իշխանության շնորհիվ։ Այս բոլոր փոփոխություններն ու իրադարձությունները ցույց տվեցին Արարչի իշխանությունը և Արարչի կյանքի զորության արտասովորությունն ու մեծությունը։ Նրա մտքերը պարզ հասկացություններ կամ դատարկ պատկեր չեն, այլ կենսունակությամբ և արտասովոր էներգիայով օժտված իշխանություն են, և դրանք այն զորությունն են, որը ստիպում է բոլոր բաներին փոխվել, վերակենդանանալ, նորոգվել և կորչել։ Հետևաբար բոլոր բաները գործում են Նրա մտքերի արդյունքում և միևնույն ժամանակ իրագործվում են Նրա բերանի խոսքերի շնորհիվ…
Նախքան բոլոր բաների հայտնվելն Աստծու մտքերում վաղուց ձևավորվել էր մի ամբողջական ծրագիր, և մի նոր աշխարհ վաղուց իրագործվել էր։ Թեև երրորդ օրը ցամաքի վրա հայտնվեցին բոլոր տեսակի բույսեր, Աստված պատճառ չուներ կանգնեցնելու այս աշխարհի Իր արարման քայլերը։ Նա մտադիր էր շարունակել խոսել Իր խոսքերը, շարունակել իրագործել յուրաքանչյուր նոր բանի արարումը։ Նա կխոսեր, կարձակեր Իր հրամանները և կգործադրեր Իր իշխանությունն ու ցույց կտար Իր զորությունը, և Նա պատրաստում էր այն ամենը, ինչ ծրագրել էր պատրաստել բոլոր բաների և այն մարդկության համար, որին մտադիր էր արարել…
Չորրորդ օրը գոյության են կոչվում մարդկության սահմանված ժամանակները, օրերը և տարիները, երբ Աստված կրկին գործադրում է Իր իշխանությունը
Արարիչն օգտագործեց Իր խոսքերը՝ Իր ծրագիրն իրագործելու համար, և այսկերպ Նա անցկացրեց Իր ծրագրի առաջին երեք օրերը։ Այս երեք օրերի ընթացքում չերևաց, որ Աստված շտապում էր կամ սպառում Իրեն։ Ընդհակառակը, Նա անցկացրեց Իր ծրագրի հրաշալի առաջին երեք օրերը և իրագործեց աշխարհի արմատական փոխակերպման մեծ նախաձեռնությունը։ Մի բոլորովին նոր աշխարհ հայտնվեց Նրա աչքերի առջև, և մաս առ մաս այն գեղեցիկ պատկերը, որը կնքված էր Նրա մտքերի ներսում, ի վերջո բացահայտվեց Աստծու խոսքերում։ Յուրաքանչյուր նոր բանի հայտնվելը նման էր նորածին երեխայի ծնվելուն, և Արարիչը հաճույք ստացավ այն պատկերից, որը ժամանակին Իր մտքերում էր, բայց որն այժմ կյանքի էր կոչվել։ Այս ժամանակ Նրա սիրտը մի փոքր բավականություն ստացավ, բայց Նրա ծրագիրը նոր էր սկսվել։ Ակնթարթորեն մի նոր օր էր եկել, և ո՞րն էր Արարչի ծրագրի հաջորդ էջը։ Ի՞նչ ասաց Նա։ Եվ ինչպե՞ս գործադրվեց Նրա իշխանությունը։ Մինչդեռ ի՞նչ նոր բաներ եկան այս նոր աշխարհ։ Հետևելով Արարչի ուղղորդմանը՝ մեր հայացքն ընկնում է Աստծու կողմից բոլոր բաների արարման չորրորդ օրվա վրա, մի օր, որը ևս մեկ նոր սկիզբ էր։ Իհարկե, Արարչի համար դա անկասկած ևս մեկ հրաշալի օր էր, և դա չափազանց կարևոր ևս մեկ օր էր այսօրվա մարդկության համար։ Դա, իհարկե, անգնահատելի արժեք ունեցող օր էր։ Ինչպե՞ս էր այն հրաշալի, ինչպե՞ս էր այն այդքան կարևոր, և ինչպե՞ս էր այն անգնահատելի արժեք ներկայացնում։ Եկեք նախ լսենք Արարչի ասած խոսքերը…
«Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն, և լույս տան երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»» (Ծնունդ 1:14-15)։ Սա Աստծու իշխանության ևս մեկ գործադրում էր, որը դրսևորվեց արարածների միջոցով ցամաքի և դրա վրայի բույսերի Նրա արարումից հետո։ Աստծու համար նման գործողությունը նույնքան հեշտ էր, որքան այն, ինչ Նա արդեն արել էր, որովհետև Աստված ունի նման զորություն, Աստված ի նկատի ունի այն, ինչ ասում է, և այն, ինչ Նա ի նկատի ունի, կիրագործվի։ Աստված հրամայեց, որ երկնքում լուսատուներ հայտնվեն, և որ այդ լուսատուները ոչ միայն շողան երկնքում և երկրի վրա, այլև ծառայեն որպես նշաններ ցերեկվա և գիշերվա, սահմանված ժամանակների, օրերի և տարիների համար։ Այսպիսով, երբ Աստված խոսեց Իր խոսքերը, յուրաքանչյուր գործողություն, որն Աստված ցանկանում էր իրագործել, կատարվեց Աստծու ցանկությունների համաձայն և Աստծու սահմանած ձևով։
Երկնքի լուսատուները երկնքի այն մարմիններն են, որոնք կարող են լույս ճառագել, դրանք կարող են լուսավորել երկինքը, ցամաքը և ծովերը։ Դրանք պտտվում են Աստծու հրամայած ռիթմով և հաճախականությամբ և լուսավորում են տարբեր ժամանակահատվածներ ցամաքի վրա, և այսկերպ լուսատուների պտտվող փուլերը հանգեցնում են նրան, որ ցամաքի արևելքում և արևմուտքում ցերեկ ու գիշեր առաջանան, և դրանք ոչ միայն նշաններ են գիշերվա և ցերեկվա համար, այլև այս տարբեր փուլերի միջոցով նշում են մարդկության տոներն ու տարբեր հատուկ օրերը։ Դրանք կատարյալ լրացում և ուղեկցություն են չորս եղանակներին՝ գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, որոնք առաջ են բերվել Աստծու կողմից, որոնց հետ միասին լուսատուները ներդաշնակորեն ծառայում են որպես կանոնավոր և ճշգրիտ նշաններ մարդկության սահմանված ժամանակների, օրերի և տարիների համար։ Թեև միայն հողագործության ի հայտ գալուց հետո մարդկությունը սկսեց հասկանալ և առնչվել Աստծու արարած լուսատուների առաջացրած սահմանված ժամանակների, օրերի և տարիների բաժանմանը, իրականում սահմանված ժամանակները, օրերը և տարիները, որոնք մարդկությունը հասկանում է այսօր, սկսել են առաջանալ շատ վաղուց՝ Աստծու կողմից բոլոր բաների արարման չորրորդ օրը, և նույն կերպ գարնան, ամռան, աշնան և ձմռան փոխարինվող փուլերը, որոնք մարդկությունը փորձառաբար ապրում է, սկսվել են շատ վաղուց՝ Աստծու կողմից բոլոր բաների արարման չորրորդ օրը։ Աստծու արարած լուսատուները հնարավորություն տվեցին մարդուն կանոնավոր, ճշգրիտ և հստակ կերպով տարբերակելու գիշերն ու ցերեկը և հաշվելու օրերը և հստակորեն հետևելու սահմանված ժամանակներին ու տարիներին։ (Կլոր լուսնի օրը, այսինքն՝ լիալուսնի օրը, հուշում էր մարդուն, որ լուսատուների լուսավորման նոր փուլ է սկսվում։ Կիսալուսնի օրը, այսինքն՝ լուսնի քառորդը, հուշում էր մարդուն, որ նոր սահմանված ժամանակ է սկսվում, ինչից կարելի էր եզրակացնել, թե քանի օր ու գիշեր կա սահմանված ժամանակում, քանի սահմանված ժամանակ կա մեկ եղանակում, և քանի եղանակ կա մեկ տարում, և այս ամենը բացահայտվում էր մեծ կանոնավորությամբ։) Ուստի մարդկությունը կարող էր հեշտությամբ հետևել լուսատուների պտույտներով նշված սահմանված ժամանակներին, օրերին և տարիներին։ Այս պահից սկսած՝ մարդկությունը և բոլոր բաներն անգիտակցաբար ապրում էին գիշերվա ու ցերեկվա հաջորդականության և եղանակների փոփոխությունների օրենքների ներքո, որոնք առաջանում էին լուսատուների պտույտներից։ Սա էր չորրորդ օրն Արարչի կողմից լուսատուների արարման նշանակությունը։ Նմանապես, Արարչի այս գործողության նպատակներն ու նշանակությունը դեռևս անբաժանելի էին Նրա իշխանությունից և զորությունից։ Եվ այսպես՝ Աստծու ստեղծած լուսատուները և այն արժեքը, որ դրանք շուտով կբերեին մարդկությանը, Արարչի իշխանության գործադրման ևս մեկ գլուխգործոց էին։
Այս նոր աշխարհում, որտեղ մարդկությունը դեռ չէր հայտնվել, Արարիչը պատրաստել էր երեկոն ու առավոտը, երկնակամարը, ցամաքն ու ծովերը, խոտը, բանջարեղենն ու տարբեր տեսակի ծառերը և լուսատուները, սահմանված ժամանակները, օրերն ու տարիները այն նոր կյանքի համար, որը Նա շուտով արարելու էր։ Արարչի իշխանությունն ու զորությունն արտահայտվեցին Նրա արարած յուրաքանչյուր նոր բանի մեջ, և Նրա խոսքերն ու փաստերը տեղի ունեցան միաժամանակ՝ առանց ամենաչնչին անհամապատասխանության և առանց ամենաչնչին ընդմիջման։ Այս բոլոր նոր բաների հայտնվելն ու ծնունդն Արարչի իշխանության և զորության ապացույցն էին։ Նա ի նկատի ունի այն, ինչ ասում է, այն, ինչ Նա ի նկատի ունի, կիրագործվի, և այն, ինչ Նա անում է, կմնա հավիտյան։ Այս փաստը երբեք չի փոխվել։ Այդպես էր անցյալում, այդպես է այսօր, և այդպես կլինի ողջ հավերժության համար։ Երբ ևս մեկ անգամ նայում եք Գրությունների այդ խոսքերին, արդյոք դրանք թա՞րմ են թվում ձեզ։ Նոր բովանդակությո՞ւն եք տեսել և նոր բացահայտումնե՞ր եք արել։ Դա նրանից է, որ Արարչի գործերը հուզել են ձեր սրտերը, ուղղորդել են Նրա իշխանության և զորության վերաբերյալ ձեր գիտելիքի ուղղությունը և բացել են Արարչի վերաբերյալ ձեր հասկացողության դուռը։ Նրա գործերն ու Նրա իշխանությունն են, որ կյանք են շնորհել այս խոսքերին։ Ուստի այս խոսքերում մարդը տեսել է Արարչի իշխանության իրականությունն ու կենսունակությունը, ճշմարտապես ականատես է եղել Արարչի գերակայությանը և տեսել Արարչի իշխանության ու զորության արտասովորությունը։
Արարչի իշխանությունն ու զորությունը հրաշք հրաշքի հետևից են գործում։ Նա գրավում է մարդու ուշադրությունը, և մարդը չի կարող մեկը մյուսի հետևից քարացած չնայել Նրա իշխանության գործադրումից ծնված ապշեցուցիչ գործերին։ Նրա ֆենոմենալ զորությունը մեկը մյուսի հետևից զարմանալի հրճվանքներ է բերում՝ ապշեցնելով մարդու աչքերը և թողնելով նրան անչափ ուրախացած, հիացմունքից շնչակտուր եղած, զարմացած և ցնծացող։ Ավելին՝ մարդն ակնհայտորեն հուզվում է, և նրա մեջ առաջանում են հիացմունք, երկյուղ և կապվածություն։ Արարչի իշխանությունն ու գործերը ցնցում են մարդու հոգին, մաքրում այն և, ավելին, հագեցնում են այն։ Նրա յուրաքանչյուր միտք, Նրա յուրաքանչյուր արտահայտում և Նրա իշխանության յուրաքանչյուր բացահայտում գլուխգործոց է բոլոր բաների մեջ և հսկայական նախաձեռնություն է, որն առավելագույնս արժանի է արարված մարդկության խոր հասկացողությանն ու ճանաչողությանը։ Երբ հաշվում ենք Արարչի խոսքերից ծնված յուրաքանչյուր արարված բան, մեր հոգիները ձգվում են դեպի Աստծու զորության հրաշքը, և մենք հայտնվում ենք Արարչի հետքերին հետևելիս դեպի հաջորդ օրը՝ Աստծու կողմից բոլոր բաների արարման հինգերորդ օրը։
Եկեք շարունակենք հատված առ հատված կարդալ Գրությունները, մինչ նայում ենք Արարչի ավելի շատ գործերին։
Հինգերորդ օրը տարբեր և բազմազան ձևերի կյանքը տարբեր կերպերով ցույց է տալիս Արարչի իշխանությունը
Գրություններն ասում են. «Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։ Աստված ստեղծեց մեծ կետերին և կենդանի շունչ ունեցող բոլոր զեռուններին, որոնց հանեցին ջրերը՝ ըստ իրենց տեսակների, և թևավոր բոլոր թռչուններին՝ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ են» (Ծնունդ 1:20-21)։ Գրությունները մեզ հստակ ասում են, որ այս օրն Աստված ստեղծեց ջրերի արարածներին և օդի թռչուններին, այսինքն՝ Նա արարեց տարբեր ձկների ու թռչունների և դասակարգեց դրանք ըստ իրենց տեսակի։ Այսպիսով՝ երկիրը, երկինքները և ջրերը հարստացան Աստծու արարչագործությամբ…
Երբ Աստծու խոսքերը խոսվեցին, թարմ նոր կյանքը՝ յուրաքանչյուրը տարբեր ձևով, ակնթարթորեն կենդանացավ Արարչի խոսքերի մեջ։ Դրանք աշխարհ եկան՝ իրար հրմշտելով, խայտալով, ցատկոտելով և ուրախությունից ցնծալով… Բոլոր տեսակի ձկները լողում էին ջրի միջով։ Բոլոր տեսակի խեցեմորթներն աճում էին ստորջրյա ավազներից։ Թեփուկավոր, խեցավոր և փափկամարմին արարածները ջրի տակ մրցում էին տարբեր ձևերով աճելու համար։ Մարմնով ոմանք մեծ էին, իսկ ոմանք՝ փոքր, ոմանք՝ երկար, իսկ ոմանք՝ կարճ։ Նույն կերպ տարբեր տեսակի ջրիմուռներ մրցում էին աճելու համար՝ օրորվելով տարբեր ջրային կյանքի շարժումներին, ալիքվելով, հորդորելով լճացած ջրերին, ասես նրանց ասելով. «Առա՛ջ հորդիր։ Բե՛ր ընկերներիդ։ Քանի որ դու այլևս երբեք մենակ չես լինի»։ Այն պահից, երբ Աստծու արարած տարբեր կենդանի բաները հայտնվեցին ջրում, յուրաքանչյուր թարմ նոր կյանք աշխուժություն բերեց ջրերին, որոնք այդքան երկար ժամանակ անշարժ էին եղել, և սկիզբ դրեց մի նոր դարաշրջանի… Այդ պահից սկսած՝ դրանք փարվում էին միմյանց, ընկերակցում էին միմյանց և ոչ մի հեռավորություն չէին պահպանում միմյանց միջև։ Ջուրը գոյություն ուներ իր մեջ եղող կենդանի բաների համար՝ սնուցելով յուրաքանչյուր կյանք, որը բնակվում էր իր գրկում, և յուրաքանչյուր կյանք գոյություն ուներ հանուն ջրի դրա սնուցման շնորհիվ։ Յուրաքանչյուրը կյանք էր շնորհում մյուսին, և միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը նույն կերպ վկայում էր Արարչի արարչագործության հրաշալիության ու մեծության և Արարչի իշխանության անգերազանցելի զորության մասին…
Քանի որ ծովն այլևս լուռ չէր, կյանքը նույնպես սկսեց լցնել երկինքները։ Մեկը մյուսի հետևից մեծ ու փոքր թռչունները գետնից թռան դեպի երկինք։ Ի տարբերություն ծովային արարածների բազմաթիվ տարբեր տեսակների՝ դրանք ունեին թևեր և փետուրներ, լիքը ու նրբագեղ կառուցվածքով էին և թեթև ու ճարպիկ շարժումներով։ Դրանք թափահարում էին իրենց թևերը՝ հպարտորեն և գոռոզաբար ցուցադրելով փետուրների իրենց շքեղ ծածկույթը և իրենց հատուկ գործառույթներն ու հմտությունները, որոնք Արարիչը շնորհել էր իրենց։ Դրանք ազատորեն ճախրում էին և հմտորեն սլանում երկնքի ու երկրի միջև, մարգագետինների և անտառների վրայով… Դրանք օդի սիրելիներն էին, բոլոր բաների սիրելիներն էին։ Դրանք շուտով կդառնային կապը երկնքի ու երկրի միջև և հաղորդագրություններ կփոխանցեին բոլոր բաներին… Դրանք երգում էին, ուրախությամբ սուրում էին, ցնծություն, ծիծաղ և կենսունակություն էին բերում այս երբեմնի դատարկ աշխարհին… Դրանք օգտագործում էին իրենց հստակ, հնչեղ երգեցողությունը, օգտագործում էին իրենց սրտերի խոսքերը՝ գովաբանելու Արարչին այն կյանքի համար, որը շնորհվել էր իրենց։ Դրանք ուրախությամբ պարում էին՝ ցույց տալու Արարչի արարչագործության կատարելությունն ու արտասովորությունը, և իրենց ողջ կյանքը կնվիրեին Արարչի իշխանության մասին վկայելուն այն հատուկ կյանքի միջոցով, որը Նա շնորհել էր իրենց…
Ջրի տարբեր կենդանի բաները լինեն, թե օդում թռչողները, Արարչի հրամանով դրանք բոլորն ապրում են տարբեր կառուցվածք ունեցող ձևերով, և Արարչի հրամանով դրանք գոյատևում են խմբերով՝ ըստ իրենց համապատասխան տեսակների, և այս օրենքը՝ այս կանոնը, չի կարող փոխվել որևէ արարածի կողմից։ Դրանք երբեք չհամարձակվեցին անցնել Արարչի կողմից իրենց համար սահմանված սահմանները, ոչ էլ ի վիճակի եղան։ Ինչպես սահմանվել էր Արարչի կողմից, դրանք ապրեցին և բազմացան, և խստորեն հետևեցին Արարչի կողմից իրենց համար սահմանված կյանքի ընթացքին ու օրենքներին և գիտակցաբար ենթարկվեցին Նրա չբարձրաձայնված հրամաններին և այն երկնային հրամանագրերին ու կանոններին, որոնք Նա տվեց իրենց՝ ընդհուպ մինչև այսօր։ Դրանք զրուցեցին Արարչի հետ իրենց հատուկ ձևով, սկսեցին գնահատել Արարչի ցանկությունները և հնազանդվեցին Նրա հրամաններին։ Ոչ մեկը երբեք չխախտեց Արարչի իշխանությունը։ Նրա գերիշխանությունն ու վերահսկողությունը դրանց նկատմամբ գործադրվում էին Նրա մտքերում։ Ոչ մի խոսք չէր արձակվում, բայց այն իշխանությունը, որը եզակի էր Արարչին, լռելյայն վերահսկում էր բոլոր այն բաները, որոնք լեզվական գործառույթ չունեին և որոնք տարբերվում էին մարդկությունից։ Նրա իշխանության գործադրումն այս հատուկ ձևով մղում է մարդուն նոր ճանաչողություն ձեռք բերելու և նոր մեկնաբանություն տալու Արարչի եզակի իշխանությանը։ Այստեղ Ես պետք է ասեմ, որ այս նոր օրը Արարչի իշխանության գործադրումը ևս մեկ անգամ ցուցադրեց Արարչի եզակիությունը։
Հաջորդիվ եկեք նայենք Գրությունների այս հատվածի վերջին նախադասությանը. «Աստված տեսավ, որ լավ է»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա նշանակում։ Այս խոսքերում պարունակվում է Աստծու հոգեվիճակը։ Աստված տեսնում էր, որ բոլոր բաները, որոնք Նա արարել էր, հաստատվել և իրագործվել էին Նրա խոսքերի շնորհիվ, որ ամեն ինչ աստիճանաբար սկսում էր փոխվել։ Այս ժամանակ արդյոք Աստված գո՞հ էր այն տարբեր բաներից, որոնք Նա արարել էր Իր խոսքերով, և այն տարբեր գործերից, որոնք Նա իրագործել էր Իր խոսքերով։ Պատասխանն այն է, որ «Աստված տեսավ, որ լավ է»։ Ի՞նչ եք տեսնում այստեղ։ Ի՞նչ է ներկայացնում այն, որ «Աստված տեսավ, որ լավ է»։ Ի՞նչ է այն խորհրդանշում։ Դա նշանակում է, որ Աստված ուներ զորություն և իմաստություն՝ իրագործելու այն, ինչ Նա ծրագրել և սահմանել էր, իրագործելու այն նպատակները, որոնք Նա մտադիր էր իրագործել։ Երբ Աստված ավարտում էր յուրաքանչյուր առաջադրանք, արդյոք Նա ափսոսո՞ւմ էր։ Պատասխանը դեռևս այն է, որ «Աստված տեսավ, որ լավ է»։ Այլ կերպ ասած՝ Նա ոչ միայն չէր ափսոսում, այլ փոխարենը գոհ էր։ Ի՞նչ է նշանակում այն, որ Նա չէր ափսոսում։ Դա նշանակում է, որ Աստծու ծրագիրը կատարյալ է, որ Նրա զորությունն ու իմաստությունը կատարյալ են, և որ Նրա իշխանությունը միակ աղբյուրն է, որի միջոցով Նա կարող է հասնել կատարելության։ Երբ մարդն առաջադրանք է կատարում, կարո՞ղ է արդյոք Աստծու պես տեսնել, որ այն լավ է։ Կարո՞ղ է արդյոք այն ամենը, ինչ մարդն անում է, հասնել կատարելության։ Կարո՞ղ է արդյոք մարդն ինչ-որ բան իրագործել մեկընդմիշտ և ողջ հավերժության համար։ Ինչպես մարդն է ասում. «ոչինչ կատարյալ չէ, պարզապես կարող է ավելի լավը լինել», մարդու արած ոչինչ չի կարող հասնել կատարելության։ Երբ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ Նա արել և իրագործել էր, լավ է, Աստծու ստեղծած ամեն ինչ սահմանվեց Նրա խոսքերով, ինչը նշանակում է, որ երբ «Աստված տեսավ, որ լավ է», այն բաները, որոնք Նա արարել էր, մշտական ձև ստացան, դասակարգվեցին ըստ տեսակի և հաստատուն դիրքեր, նպատակներ և գործառույթներ ստացան մեկընդմիշտ և ողջ հավերժության համար։ Միևնույն ժամանակ դրանց դերերը բոլոր բաների մեջ և այն ճամփորդությունները, որոնք դրանք պետք է անցնեն բոլոր բաների նկատմամբ Աստծու տնօրինման ընթացքում, արդեն սահմանվել էին Աստծու կողմից և անփոփոխ էին։ Սա այն երկնային օրենքն էր, որն Արարիչը տվել էր բոլոր բաներին։
«Աստված տեսավ, որ լավ է» այս պարզ ու հասարակ խոսքերը, որոնք մարդկանց համար այդքան դժվար է նկատել և բավարար կարևորություն տալ, այնուամենայնիվ խոսքեր են, որոնցով Աստված երկնային օրենքներ և հրամանագրեր արձակեց Իր ողջ արարչագործությանը։ Այս խոսքերում Արարչի իշխանությունը ևս մեկ անգամ մարմնավորվեց ավելի գործնական և խոր կերպով։ Իր խոսքերի միջոցով Արարիչը ոչ միայն ի վիճակի եղավ ձեռք բերելու այն ամենը, ինչ մտադիր էր ձեռք բերել, և իրագործելու այն ամենը, ինչ մտադիր էր իրագործել, այլև կարող էր վերցնել այն ամենը, ինչ Նա արարել էր, և այն Իր ձեռքերում վերահսկել, և համակարգված և կանոնավոր կերպով վերցնել Իր ստեղծած բոլոր բաները և գերիշխանություն ունենալ դրանց նկատմամբ Իր իշխանության ներքո։ Բոլոր բաները նաև գոյության կկոչվեին, գոյություն կունենային և կկորչեին Նրա խոսքով և, ավելին, Նրա իշխանությամբ գոյություն կունենային այն օրենքի մեջ, որը Նա սահմանել էր, և ոչ մեկն ի վիճակի չէ՛ր լինի խախտելու այն։ Այս օրենքը սկսվեց հենց այն ակնթարթին, երբ «Աստված տեսավ, որ լավ է», և այն գոյություն կունենա, կշարունակվի և կգործի հանուն Աստծու տնօրինման ծրագրի՝ ընդհուպ մինչև այն օրը, երբ այն կչեղարկվի Արարչի կողմից։ Արարչի եզակի իշխանությունը դրսևորվեց ոչ միայն նրանում, որ Նա արարում է բոլոր բաները, և որ Նա հրամայում է, և հաստատվում է, այլև բոլոր բաները կառավարելու և դրանց նկատմամբ գերիշխանություն ունենալու Նրա ունակության մեջ, և բոլոր բաներին աշխուժություն ու կենսունակություն շնորհելու մեջ, և, ավելին, Նրա ունակության մեջ՝ մեկընդմիշտ և ողջ հավերժության համար ստիպելու, որ բոլոր բաները, որոնք Նա կարարեր Իր ծրագրում, հայտնվեն և գոյություն ունենան Իր ստեղծած աշխարհում՝ կատարյալ ձևով, կյանքի կատարյալ կառուցվածքով և կատարյալ դերով։ Այն նաև դրսևորվեց նրանում, որ Արարչի մտքերը ենթակա չէին որևէ սահմանափակման, սահմանափակված չէին ժամանակով, տարածությամբ կամ աշխարհագրությամբ։ Ինչպես Նրա իշխանությունը, Արարչի եզակի ինքնությունը անփոփոխ կմնա հավիտյանս հավիտենից։ Նրա իշխանությունը միշտ կլինի Նրա եզակի ինքնության ներկայացումն ու խորհրդանիշը, և Նրա իշխանությունը հավե՛րժ գոյություն կունենա Նրա ինքնության կողքին։
Վեցերորդ օրն Արարիչը խոսում է, և Նրա մտքում եղած բոլոր տեսակի կենդանի արարածները մեկը մյուսի հետևից հայտնվում են
Բոլոր բաները ստեղծելու Արարչի գործն աննկատելիորեն շարունակվել էր հինգ օր, որից անմիջապես հետո Արարիչը դիմավորեց բոլոր բաների Իր արարչագործության վեցերորդ օրը։ Այս օրը ևս մեկ նոր սկիզբ էր և ևս մեկ արտասովոր օր։ Ուստի՝ ո՞րն էր Արարչի ծրագիրն այս նոր օրվա նախօրեին։ Ի՞նչ նոր արարածներ Նա կառաջացներ, կստեղծեր։ Լսե՛ք, դա Արարչի ձայնն է…
«Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։ Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են» (Ծնունդ 1:24–25)։ Ի՞նչ կենդանի արարածներ են ներառված։ Գրություններն ասում են՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ` իրենց տեսակներով։ Ինչը նշանակում է, որ այս օրը երկրի վրա ոչ միայն բոլոր տեսակի կենդանի արարածներ կային, այլև դրանք բոլորը դասակարգված էին ըստ իրենց տեսակի, և նմանապես, «Աստված տեսավ, որ լավ են»։
Ինչպես նախորդ հինգ օրերի ընթացքում, Արարիչը խոսեց նույն տոնով և հրամայեց Իր ցանկացած կենդանի արարածների ծնունդը, և որ դրանք հայտնվեն երկրի վրա՝ յուրաքանչյուրն ըստ իր տեսակի։ Երբ Արարիչը գործադրում է Իր իշխանությունը, Նրա խոսքերից ոչ մեկն իզուր չի ասվում, և ուստի վեցերորդ օրը յուրաքանչյուր կենդանի արարած, որին Նա մտադրվել էր ստեղծել, հայտնվեց նշանակված ժամանակին։ Երբ Արարիչն ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների», երկիրն անմիջապես լցվեց կյանքով, և ցամաքի վրա հանկարծակի ի հայտ եկավ բոլոր տեսակի կենդանի արարածների շունչը… Խոտածածկ կանաչ դաշտավայրերում պարարտ կովերը, իրենց պոչերն այսուայնկողմ շարժելով, հայտնվեցին մեկը մյուսի հետևից, մայող ոչխարները հավաքվեցին հոտերի մեջ, և խրխնջացող ձիերն առաջ սլացան… Մի ակնթարթում լուռ խոտհարքների ընդարձակ տարածությունները պոռթկացին կյանքով… Այս տարբեր ընտանի կենդանիների հայտնվելը մեկը մյուսի հետևից գեղեցիկ տեսարաններ ավելացրեց խաղաղ մարգագետնին և անսահման կենսունակություն բերեց… Նրանք կլինեին մարգագետինների ուղեկիցները և մարգագետինների տերերը՝ յուրաքանչյուրը փոխադարձաբար կախված մյուսից. այդպես էլ կդառնային այս հողերի պահապաններն ու պահակները, որոնք կլինեին նրանց մշտական բնակավայրը, և որոնք կապահովեին նրանց այն ամենով, ինչի կարիքն ունեին՝ նրանց գոյության համար հավերժական սնուցման աղբյուր…
Նույն օրը, երբ այս տարբեր ընտանի կենդանիները գոյության կոչվեցին, երբ Արարչի խոսքերն արտահայտվեցին, բոլոր տեսակի միջատները նույնպես հայտնվեցին մեկը մյուսի հետևից։ Թեև բոլոր արարածների մեջ ամենափոքր կենդանի էակներն էին, նրանց կենսական ուժը դեռևս Արարչի հրաշալի ստեղծագործությունն էր, և նրանք շատ ուշ չժամանեցին… Ոմանք թափահարում էին իրենց փոքրիկ թևերը, մինչդեռ մյուսները դանդաղ սողում էին, ոմանք ցատկոտում և թռչկոտում էին, մյուսները՝ օրորվում, ոմանք հզոր կերպով առաջ էին շարժվում, մինչդեռ մյուսներն արագ նահանջում էին, ոմանք կողքի էին շարժվում, մյուսները վեր ու վար էին ցատկում… Բոլորը զբաղված էին իրենց համար տներ գտնելով։ Ոմանք ճանապարհ էին հարթում դեպի խոտերը, ոմանք սկսեցին անցքեր փորել գետնի մեջ, ոմանք թռան ծառերի վրա՝ անտառներում թաքնված… Թեև նրանք չափերով փոքր էին, սակայն չէին ցանկանում հանդուրժել դատարկ ստամոքսի տանջանքը և իրենց սեփական տները գտնելուց հետո շտապեցին սնունդ փնտրելու՝ կերակրվելու համար։ Ոմանք մագլցեցին խոտերի վրա՝ ուտելու մատղաշ ցողունները, ոմանք բուռ-բուռ հող վերցրին և կուլ տվեցին իրենց ստամոքսի մեջ՝ ուտելով մեծ ախորժակով և հաճույքով (ինչպես պարզվեց, այս հողը հիանալի կերակուր դարձավ նրանց համար), ոմանք թաքնված էին անտառներում, բայց կանգ չառան հանգստանալու, և փայլուն մուգ կանաչ տերևների միջի հյութը հյութալի կերակուր ապահովեց… Կշտանալուց հետո միջատները դեռևս չդադարեցրին իրենց գործունեությունը։ Թեև հասակով փոքր էին, օժտված էին ահռելի էներգիայով և անսահման կենսուրախությամբ, և ուստի բոլոր արարածներից ամենաակտիվն ու ամենաաշխատասերն են։ Նրանք երբեք ծույլ չէին և երբեք հանգստություն և հարմարավետություն չէին տենչում։ Երբ նրանց ախորժակը բավարարվեց, դեռևս տքնում էին իրենց աշխատանքի վրա հանուն իրենց ապագայի՝ զբաղեցնելով իրենց և վազվզելով իրենց վաղվա օրվա համար, իրենց գոյատևման համար… Նրանք տարբեր մեղեդիների և ռիթմերի բալլադներ էին մեղմորեն բզզում՝ իրենց քաջալերելու և առաջ մղելու համար։ Նրանց մեղմ բզզոցը նաև ուրախություն ավելացրեց խոտերին, ծառերին և հողի յուրաքանչյուր թիզին՝ յուրաքանչյուր օրը և յուրաքանչյուր տարին եզակի դարձնելով… Իրենց իսկ լեզուներով և իրենց իսկ ուղիներով նրանք տեղեկություն փոխանցեցին ցամաքի վրայի բոլոր կենդանի բաներին։ Իրենց իսկ համապատասխան առանձնահատուկ կյանքի ընթացքների միջոցով, հանուն բոլոր բաների, նրանք զարգացրին իրենց սեփական նշանները՝ հետքեր թողնելով… Նրանք մտերիմ հարաբերությունների մեջ էին հողի, խոտի և անտառների հետ, և եռանդ ու կենսունակություն բերեցին հողին, խոտին և անտառներին։ Նաև բոլոր կենդանի բաներին բերեցին Արարչի հորդորներն ու ողջույնները…
Արարչի հայացքը սահեց բոլոր բաների վրայով, որոնք Նա ստեղծել էր, և այդ պահին Նրա աչքերը կանգ առան անտառների ու լեռների վրա, և Նա մտորեց։ Երբ Նրա խոսքերն արտահայտվեցին, խիտ անտառներում և լեռներում հայտնվեց արարածների մի տեսակ, որը նման չէր նախկինում եղածներից և ոչ մեկին։ Դրանք այն գազաններն էին, որոնց մասին Աստված խոսել էր։ Երկար սպասումից հետո նրանք թափահարում էին իրենց գլուխները և այսուայնկողմ շարժում իրենց պոչերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն դեմքով։ Տեսնում եք՝ ոմանք մազոտ մորթի ունեին, ոմանք զրահապատ էին, ոմանք ժանիքներ էին ցույց տալիս, ոմանք լայն բացում էին իրենց երախները, ոմանք երկարավիզ էին, ոմանք՝ կարճ պոչով, ոմանք կատաղի աչքեր ունեին, ոմանք՝ երկչոտ հայացք, ոմանք կռանում էին խոտ ուտելու համար, ոմանց երախները լի էին արյան հոտով, ոմանք ցատկոտում էին երկու ոտքի վրա, ոմանք քայլում էին չորս սմբակների վրա, ոմանք մագլցում էին ծառերը՝ հեռուն նայելու համար, ոմանք դարանակալում էին անտառներում, ոմանք քարանձավներ էին փնտրում հանգստանալու համար, ոմանք վազվզում և ուրախանում էին հարթավայրերում, ոմանք շարժվում էին անտառների միջով… ոմանք բառաչում էին, ոմանք՝ մռնչում, ոմանք՝ հաչում, ոմանք՝ ոռնում… ոմանք սոպրանո էին, ոմանք՝ բարիտոն, ոմանք ուժգին ձայնով էին, ոմանք՝ հստակ և մեղեդային… ոմանք մռայլ էին, ոմանք՝ գեղեցիկ, ոմանք՝ զզվելի, ոմանք՝ պաշտելի, ոմանք՝ սարսափելի, ոմանք՝ հմայիչ կերպով միամիտ… Մեկը մյուսի հետևից նրանք բոլորն առաջացան։ Տեսե՛ք, թե որքան գոռոզ ու հզոր են նրանք, ազատատենչ, ծուլորեն անտարբեր միմյանց հանդեպ՝ իրենց նեղություն չտալով անգամ մի հայացք գցել միմյանց վրա… Յուրաքանչյուրը կրելով այն առանձնահատուկ կյանքը, որով Արարիչն օժտել էր նրանց, և իրենց սեփական վայրիությունն ու գազանությունը՝ նրանք հայտնվեցին անտառներում և լեռներում։ «Բոլորին արհամարհող» և տպավորիչ, հրամայական տեսքով լի. ի վերջո, մի՞թե նրանք չէին լեռների և անտառների ճշմարիտ տերերը։ Այն պահից, երբ Արարիչը հրամայեց նրանց հայտնվել, նրանք «տիրացան» անտառներին և լեռներին, քանի որ Արարիչն արդեն կնքել էր նրանց սահմանները և որոշել նրանց գոյության շրջանակը։ Միայն նրանք էին լեռների և անտառների ճշմարիտ տիրակալները, և ահա թե ինչու էին այդքան վայրի, այդքան «իշխող»։ Սոսկ այն պատճառով էին նրանք «գազաններ» կոչվում, որ բոլոր արարածներից նրանք էին ճշմարտապես վայրի, գազանային և անսանձելի։ Նրանց հնարավոր չէր ընտելացնել, ուստի հնարավոր չէր բուծել և չէին կարող ներդաշնակ ապրել մարդկության հետ կամ աշխատանք կատարել մարդկության համար։ Քանի որ նրանց հնարավոր չէր բուծել, չէին կարող աշխատել մարդկության համար, նրանք ստիպված էին ապրել մարդկությունից հեռու, և մարդկությունը չէր կարող մոտենալ նրանց։ Իր հերթին, քանի որ մարդկությունից հեռու էին ապրում, և մարդկությունը չէր կարող մոտենալ նրանց, նրանք ի վիճակի եղան կատարելու Արարչի կողմից իրենց շնորհված պարտականությունը՝ պահպանել լեռներն ու անտառները։ Նրանց վայրիությունը լավագույն պաշտպանությունն ու երաշխիքն էր լեռների պաշտպանության և անտառների պահպանման, ինչպես նաև իրենց սեփական գոյության և բազմացման համար։ Միևնույն ժամանակ նրանց վայրիությունը պահպանում և ապահովում էր հավասարակշռությունը բոլոր բաների միջև։ Նրանց ժամանումն աջակցություն և հենարան բերեց լեռներին ու անտառներին. նրանց ժամանումն անսահման եռանդ և կենսունակություն ներարկեց լուռ ու դատարկ լեռներին և անտառներին։ Այդ պահից սկսած՝ լեռներն ու անտառները դարձան նրանց մշտական բնակավայրը, և նրանք երբեք չէին կորցնի իրենց տունը, որովհետև հենց նրանց համար էին լեռներն ու անտառները հայտնվել և գոյություն ունեին. գազանները կկատարեին իրենց պարտավորությունը և լիովին կնվիրվեին դրանք պահպանելուն։ Գազաններն այդպես էլ խստորեն կհետևեին Արարչի հորդորներին՝ պահպանելու իրենց տարածքը, և կշարունակեին օգտագործել իրենց գազանային բնությունը՝ պահպանելու Արարչի կողմից հաստատված բոլոր բաների հավասարակշռությունը և ցույց տալու Արարչի իշխանությունն ու զորությունը։
Արարչի իշխանության տակ բոլոր բաները կատարյալ են
Աստծու կողմից ստեղծված բոլոր բաները՝ ներառյալ նրանք, որոնք կարող էին շարժվել, և նրանք, որոնք չէին կարող, ինչպիսիք են թռչուններն ու ձկները, ինչպիսիք են ծառերը, ծաղիկներն ու խոտերը, և ներառյալ վեցերորդ օրը ստեղծված ընտանի կենդանիները, միջատներն ու գազանները, դրանք բոլորը լավն էին Աստծու աչքերում, և, ավելին, Աստծու աչքերում այս բաները, ըստ Նրա ծրագրի, բոլորը հասել էին կատարելության գագաթնակետին և հասել էին այն չափանիշներին, որոնց Աստված ցանկանում էր հասնել։ Քայլ առ քայլ Արարիչն արեց այն գործը, որը մտադրվել էր անել ըստ Իր ծրագրի։ Մեկը մյուսի հետևից հայտնվեցին այն բաները, որոնք Նա մտադրվել էր ստեղծել, և յուրաքանչյուրի հայտնվելն Արարչի իշխանության արտացոլումն էր, ինչպես նաև Նրա իշխանության բյուրեղացումը. այս բյուրեղացումների պատճառով բոլոր արարածները չէին կարող երախտապարտ չլինել Արարչի շնորհի և ապահովման համար։ Երբ Աստծու հրաշալի գործերը դրսևորվեցին, այս աշխարհը մաս առ մաս լցվեց Աստծու կողմից ստեղծված բոլոր բաներով, և այն քաոսից ու խավարից վերածվեց հստակության և պայծառության, մահացու լռությունից՝ աշխուժության և անսահման կենսունակության։ Արարչագործության բոլոր բաների մեջ՝ մեծից մինչև փոքր, փոքրից մինչև մանրադիտակային, չկար ոչ մեկը, որը ստեղծված չլիներ Արարչի իշխանությամբ և զորությամբ, և յուրաքանչյուր արարածի գոյությունը եզակի ու ներհատուկ անհրաժեշտություն և արժեք ուներ։ Անկախ նրանց ձևի և կառուցվածքի տարբերություններից՝ ցանկացած դեպքում նրանք պարզապես պետք է ստեղծվեին Արարչի կողմից՝ Արարչի իշխանության տակ գոյություն ունենալու համար։ Երբեմն մարդիկ մի միջատ են տեսնում, որը շատ տգեղ է, և ասում են. «Այդ միջատն այնքան տգեղ է, անհնար է, որ նման տգեղ բանն Աստծու կողմից ստեղծված լինի. անհնար է, որ Նա նման տգեղ բան ստեղծեր»։ Ինչպիսի՜ հիմար տեսակետ։ Այն, ինչ նրանք պետք է ասեն, հետևյալն է. «Թեև այս միջատն այսքան տգեղ է, այն Աստծու կողմից է ստեղծվել և ուստի պետք է ունենա իր սեփական եզակի նպատակը»։ Աստծու մտքերում Նա մտադրվել էր բոլոր տեսակի արտաքին տեսքեր և բոլոր տեսակի գործառույթներ ու կիրառություններ տալ Իր ստեղծած տարբեր կենդանի բաներին, և ուստի Աստծու ստեղծած բաներից ոչ մեկը նույն կաղապարով չէր ստեղծված։ Իրենց արտաքինից մինչև ներքին կառուցվածքը, իրենց ապրելակերպից մինչև այն վայրը, որը զբաղեցնում են. յուրաքանչյուրը տարբեր է։ Կովերն ունեն կովերի տեսք, էշերն ունեն էշերի տեսք, եղջերուներն ունեն եղջերուների տեսք, իսկ փղերն ունեն փղերի տեսք։ Կարո՞ղ ես ասել, թե որն է ամենագեղեցիկը, և որն է ամենատգեղը։ Կարո՞ղ ես ասել, թե որն է ամենաօգտակարը, և որի գոյությունն է ամենաքիչ անհրաժեշտը։ Որոշ մարդկանց դուր է գալիս փղերի տեսքը, բայց ոչ ոք փղերին չի օգտագործում դաշտեր ցանելու համար. որոշ մարդկանց դուր է գալիս առյուծների և վագրերի տեսքը, քանի որ նրանց արտաքինն ամենատպավորիչն է բոլոր բաների մեջ, բայց կարո՞ղ ես արդյոք նրանց պահել որպես ընտանի կենդանիներ։ Կարճ ասած՝ երբ խոսքը վերաբերում է արարչագործության բոլոր բաներին, մարդը պետք է Արարչի իշխանությանը հնազանդվելու վերաբերմունք ունենա, ինչը նշանակում է ենթարկվել բոլոր բաների համար Արարչի կողմից սահմանված օրենքին. սա ամենաիմաստունն է։ Մարդը նաև պետք է ունենա Արարչի սկզբնական մտադրությունները փնտրելու և դրանց հնազանդվելու վերաբերմունք։ Միայն սա է Արարչի իշխանության ճշմարիտ ընդունումն ու հաստատումը։ Այն լավն է Աստծու աչքերում, ուստի ի՞նչ պատճառ ունի մարդը թերություն գտնելու։
Այդ պահին Արարչի իշխանության տակ գտնվող բոլոր բաները նոր սիմֆոնիա կնվագեին Արարչի գերիշխանության համար և փայլուն նախերգանք կսկսեին նոր օրվա Նրա գործի համար, և այդ պահին Արարիչը նաև նոր էջ կբացեր Իր տնօրինման գործում։ Ըստ Արարչի կողմից սահմանված օրենքի՝ գարնանը բողբոջելու, ամռանը ծաղկելու, աշնանը բերքահավաքի և ձմռանը պահեստավորելու՝ բոլոր բաները կարձագանքեին Արարչի տնօրինման ծրագրին և կդիմավորեին իրենց սեփական նոր օրը, նոր սկիզբը և կյանքի նոր ընթացքը։ Նրանք կապրեին և կբազմանային անվերջ հաջորդականությամբ՝ Արարչի իշխանության գերիշխանության տակ դիմավորելու համար յուրաքանչյուր օրը…
Ոչ մի արարած կամ չարարված էակ չի կարող փոխարինել Արարչի ինքնությանը
Այն պահից, երբ Նա սկսեց բոլոր բաների արարչագործությունը, Աստծու զորությունն սկսեց արտահայտվել և բացահայտվել, քանի որ Աստված խոսքեր օգտագործեց բոլոր բաները ստեղծելու համար։ Անկախ նրանից, թե ինչ եղանակով Նա ստեղծեց դրանք, անկախ նրանից, թե ինչու Նա ստեղծեց դրանք, բոլոր բաները գոյության կոչվեցին, հաստատվեցին և գոյություն ունեցան Աստծու խոսքերի շնորհիվ։ Սա Արարչի եզակի իշխանությունն է։ Նախքան մարդկության աշխարհում հայտնվելը, Արարիչն օգտագործեց Իր զորությունն ու իշխանությունը՝ մարդկության համար բոլոր բաները ստեղծելու նպատակով, և կիրառեց Իր եզակի մեթոդները՝ մարդկության համար հարմար կենսամիջավայր պատրաստելու համար։ Այն ամենը, ինչ Նա արեց, ի պատրաստություն այն մարդկության էր, որը պետք է ստանար Նրա շունչը։ Այսինքն՝ նախքան մարդկության ստեղծվելը, Աստծու իշխանությունը ցույց տրվեց մարդկությունից տարբերվող բոլոր արարածներում, այնպիսի մեծ բաներում, ինչպիսիք են երկնային մարմինները, լուսատուները, ծովերն ու ցամաքը, և այնպիսի փոքր բաներում, ինչպիսիք են կենդանիներն ու թռչունները, ինչպես նաև բոլոր տեսակի միջատներն ու միկրոօրգանիզմները՝ ներառյալ անզեն աչքով անտեսանելի տարբեր բակտերիաները։ Յուրաքանչյուրը շարունակեց գոյություն ունենալ Արարչի խոսքերի շնորհիվ, յուրաքանչյուրը բազմացավ Արարչի խոսքերի շնորհիվ, և յուրաքանչյուրն ապրեց Արարչի գերիշխանության տակ՝ Նրա խոսքերի շնորհիվ։ Թեև նրանք չստացան Արարչի շունչը, միևնույն է, իրենց տարբեր ձևերի և կառուցվածքների միջոցով ցույց տվեցին կյանքի այն կենսունակությունը, որով Արարիչն օժտել էր իրենց։ Թեև նրանք չստացան խոսելու ունակությունը, որն Արարիչը տվել էր մարդկությանը, յուրաքանչյուրը ստացավ իր կյանքն արտահայտելու միջոց, որը շնորհվել էր նրանց Արարչի կողմից, և որը տարբերվում էր մարդկության լեզվից։ Արարչի իշխանությունը ոչ միայն կյանքի կենսունակությամբ է օժտում կարծես թե անշարժ նյութական առարկաները, որպեսզի դրանք երբեք չանհետանան, այլև առավել ևս բոլոր տեսակի կենդանի էակներին բազմանալու և ապրելու բնազդով է օժտում, որպեսզի նրանք երբեք չվերանան, և որպեսզի սերնդեսերունդ փոխանցեն գոյատևման այն օրենքներն ու սկզբունքները, որոնցով Արարիչն օժտել է նրանց։ Այն եղանակը, որով Արարիչը բանեցնում է Իր իշխանությունը, խստորեն չի հարում մակրո կամ միկրո տեսանկյունին և չի սահմանափակվում որևէ ձևով։ Նա ի վիճակի է հրամայելու տիեզերքի գործողություններին և գերիշխանություն ունենալու բոլոր բաների կյանքի ու մահվան նկատմամբ, և առավել ևս՝ Նա ի վիճակի է հմտորեն բանեցնելու բոլոր բաները, որպեսզի դրանք ծառայեն Իրեն։ Նա կարող է կառավարել լեռների, գետերի և լճերի բոլոր գործընթացները և գերիշխանություն ունենալ դրանցում եղած բոլոր բաների նկատմամբ, և առավել ևս Նա ի վիճակի է ապահովելու այն, ինչի կարիքն ունեն բոլոր բաները։ Սա Արարչի եզակի իշխանության դրսևորումն է բոլոր բաների մեջ՝ բացի մարդկությունից։ Նման դրսևորումը պարզապես մեկ կյանքի համար չէ. այն երբեք չի դադարի, ոչ էլ կհանգստանա և չի կարող փոփոխվել կամ վնասվել որևէ անձի կամ բանի կողմից, ոչ էլ կարող է ավելացվել կամ պակասեցվել որևէ անձի կամ բանի կողմից, քանի որ ոչ ոք չի կարող փոխարինել Արարչի ինքնությանը, և հետևաբար Արարչի իշխանությունը չի կարող փոխարինվել որևէ արարածի կողմից և անհասանելի է ցանկացած չարարված էակի համար։ Որպես օրինակ վերցնենք Աստծու պատգամաբերներին և հրեշտակներին։ Նրանք չունեն Աստծու զորությունը, առավել ևս՝ Արարչի իշխանությունը, և պատճառը, թե ինչու նրանք չունեն Աստծու զորությունն ու իշխանությունը, այն է, որ նրանք չունեն Արարչի էությունը։ Չարարված էակների մեջ Աստծու պատգամաբերները և հրեշտակները, օրինակ, կարող են որոշ բաներ անել Աստծու անունից, բայց նրանք չեն կարող ներկայացնել Աստծուն։ Թեև նրանք ունեն որոշակի զորություն, որը մարդկությունը չունի, նրանք չունեն Աստծու իշխանությունը և չունեն նույն իշխանությունը, ինչ Աստված՝ ստեղծելու բոլոր բաները, հրամայելու բոլոր բաներին և գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ։ Ուստի Աստծու եզակիությունը չի կարող փոխարինվել որևէ չարարված էակի կողմից, և նմանապես, Աստծու իշխանությունն ու զորությունը չեն կարող փոխարինվել որևէ չարարված էակի կողմից։ Աստվածաշնչում կարդացե՞լ ես արդյոք Աստծու որևէ պատգամաբերի մասին, որը ստեղծել է բոլոր բաները։ Ինչո՞ւ Աստված չուղարկեց Իր պատգամաբերներից կամ հրեշտակներից որևէ մեկին՝ ստեղծելու բոլոր բաները։ Դա այն պատճառով է, որ նրանք չունեին Աստծու իշխանությունը և ուստի չունեին Աստծու իշխանությունը բանեցնելու ունակություն։ Ինչպես բոլոր արարածները, նրանք բոլորն Արարչի գերիշխանության տակ են և Արարչի իշխանության տակ, և Արարիչը նաև նրանց Աստված է ու նրանց Իշխանը։ Նրանց մեջ չկա ոչ մեկը՝ լինի ազնվազարմ, թե ստորին, մեծ, թե փոքր զորության, որը կարող է գերազանցել Արարչի իշխանությունը, և ուստի նրանց մեջ չկա ոչ մեկը, որը կարող է փոխարինել Արարչի ինքնությանը։ Նրանք երբեք Աստված չեն կոչվի և երբեք չեն կարողանա դառնալ Արարիչ։ Սրանք անփոփոխ ճշմարտություններ և փաստե՛ր են։
Վերոնշյալ հաղորդակցության միջոցով կարո՞ղ ենք արդյոք հաստատել հետևյալ սահմանումը՝ միայն բոլոր բաների Արարիչն ու Իշխանը, Նա, ով օժտված է եզակի իշխանությամբ և եզակի զորությամբ, կարող է կոչվել եզակի Աստված Ինքը։ Այս պահին գուցե զգաք, որ Իմ հարցը չափազանց խորն է։ Առայժմ անկարող եք հասկանալ և չեք կարող թափանցել դրա ներքին էության մեջ և ուստի առայժմ զգում եք, որ դժվար է պատասխանել։ Այդ դեպքում Ես կշարունակեմ Իմ հաղորդակցությունը։ Այնուհետև Ես թույլ կտամ ձեզ տեսնել միայն Աստծուն պատկանող իշխանության և զորության բազմաթիվ տեսանկյունների գործնական արարքները, և այսպիսով թույլ կտամ ձեզ ճշմարտապես հասկանալ, գնահատել և իմանալ, թե ինչ է նշանակում Աստծու եզակիությունը, և թե ինչ է նշանակում Աստծու եզակի իշխանությունը։
2. Աստված օգտագործում է Իր խոսքերը՝ մարդու հետ ուխտ հաստատելու համար
Ծնունդ 9:11-13 Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։ Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։
Բոլոր բաները ստեղծելուց հետո Արարչի իշխանությունը հաստատվում և ևս մեկ անգամ ցույց է տրվում ծիածանի ուխտի մեջ
Արարչի իշխանությունը մշտապես ցույց է տրվում և գործադրվում բոլոր արարածների մեջ, և Նա ոչ միայն գերիշխանություն ունի բոլոր բաների ճակատագրի նկատմամբ, այլև գերիշխանություն ունի մարդկության նկատմամբ, որին Նա ստեղծել է Իր սեփական ձեռքերով, այս հատուկ արարածի նկատմամբ, որն ունի կյանքի այլ կառուցվածք և գոյություն ունի կյանքի այլ ձևով։ Բոլոր բաները ստեղծելուց հետո Արարիչը չդադարեց Իր իշխանությունն ու զորությունը արտահայտելուց։ Նրա համար այն իշխանությունը, որով Նա գերիշխանություն ուներ բոլոր բաների և ողջ մարդկության ճակատագրի նկատմամբ, պաշտոնապես սկսվեց միայն այն ժամանակ, երբ մարդկությունն իսկապես ծնվեց Նրա ձեռքից։ Նա մտադիր էր տնօրինել մարդկությանը և գերիշխանություն ունենալ մարդկության նկատմամբ, Նա մտադիր էր փրկել մարդկությանը և իսկապես ձեռք բերել մարդկությանը, ձեռք բերել մարդկություն, որը կկարողանար կառավարել բոլոր բաները։ Նա մտադիր էր մղել նման մարդկությանն ապրելու Իր իշխանության տակ, ճանաչելու Իր իշխանությունը և հնազանդվելու դրան։ Այսպիսով՝ Աստված սկսեց պաշտոնապես արտահայտել Իր իշխանությունը մարդկանց մեջ՝ օգտագործելով Իր խոսքերը, և սկսեց օգտագործել Իր իշխանությունը՝ Իր խոսքերն իրագործելու համար։ Իհարկե, այս գործընթացի ընթացքում Աստծու իշխանությունը ցույց տրվեց ամենուր։ Ես պարզապես ընտրել եմ որոշ հատուկ, հայտնի օրինակներ, որոնցից դուք կարող եք հասկանալ և ճանաչել Աստծու եզակիությունը և Նրա եզակի իշխանությունը։
Ծնունդ 9:11-13 հատվածի և Աստծու կողմից աշխարհի արարման արձանագրությանը վերաբերող վերոհիշյալ հատվածների միջև կա նմանություն, սակայն կա նաև տարբերություն։ Ո՞րն է նմանությունը։ Նմանությունը նրանում է, որ Աստված օգտագործում է խոսքեր՝ անելու այն, ինչ Նա մտադիր էր, իսկ տարբերությունն այն է, որ այստեղ մեջբերված հատվածն Աստծու զրույցն է մարդու հետ, որում Նա ուխտ հաստատեց մարդու հետ և ասաց մարդուն այն մասին, թե ինչ էր պարունակում այդ ուխտը։ Աստծու իշխանության այս գործադրումն իրագործվեց մարդու հետ Նրա զրույցի ընթացքում։ Այսինքն՝ նախքան մարդկության արարումը Աստծու խոսքերը հրամաններ և կարգադրություններ էին, որոնք տրվում էին այն արարածներին, որոնց Նա մտադիր էր ստեղծել, բայց այժմ կար մեկը, ով լսում էր Աստծու խոսքերը։ Հետևաբար Նրա խոսքերը և՛ զրույց էին մարդու հետ, և՛ հորդոր ու խրատ՝ ուղղված մարդուն։ Ավելին՝ Նրա խոսքերը հրամաններ էին, որոնք կրում էին Նրա իշխանությունը և որոնք տրվում էին բոլոր բաներին։
Աստծու ի՞նչ գործողություն է գրառված այս հատվածում։ Հատվածը գրառում է այն ուխտը, որն Աստված հաստատեց մարդու հետ՝ ջրհեղեղով աշխարհը կործանելուց հետո, այն մարդուն ասում է, որ Աստված այլևս նման կործանում չի բերի աշխարհի վրա, և որ դրա համար Աստված ցանկանում էր նշան ստեղծել։ Ո՞րն էր այս նշանը։ Գրություններում ասվում է. «Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի Իմ ու ողջ երկրի միջև»։ Սրանք բնօրինակ խոսքերն են, որոնք Արարիչն ասել է մարդկությանը։ Երբ Նա ասաց այս խոսքերը, մարդու աչքերի առջև ծիածան հայտնվեց, և այն մնացել է այնտեղ մինչև այսօր։ Բոլորը տեսել են նման ծիածան, և երբ տեսնում ես այն, գիտե՞ս արդյոք, թե ինչպես է այն հայտնվում։ Գիտությունն անկարող է ապացուցել դա, կամ գտնել դրա աղբյուրը, կամ պարզել դրա գտնվելու վայրը։ Դա այն պատճառով է, որ ծիածանն Արարչի և մարդու միջև հաստատված ուխտի նշանն է, այն գիտական հիմք չի պահանջում, այն մարդու կողմից չի ստեղծվել, ոչ էլ մարդն ի վիճակի է փոխելու այն։ Այն Արարչի իշխանության շարունակությունն է այն բանից հետո, երբ Նա ասաց Իր խոսքերը։ Արարիչն օգտագործեց Իր հատուկ մեթոդը՝ պահպանելու մարդու հետ Իր ուխտը և Իր պարտավորությունը, և ուստի Նրա կողմից ծիածանի օգտագործումը որպես Իր հաստատած ուխտի նշան՝ երկնային հրամանագիր և օրենք է, որը հավիտյան անփոփոխ կմնա՝ լինի Արարչի, թե արարված մարդկության համար։ Այս անփոփոխ օրենքը, պետք է ասել, Արարչի իշխանության ևս մեկ ճշմարիտ դրսևորում է՝ բոլոր բաների Նրա արարումից հետո, և պետք է ասել, որ Արարչի իշխանությունն ու զորությունն անսահման են։ Նրա՝ ծիածանի օգտագործումը որպես նշան իսկապես Արարչի իշխանության շարունակությունն ու ընդլայնումն է։ Սա ևս մեկ գործողություն էր, որն Աստված կատարեց՝ օգտագործելով Իր խոսքերը, և այն ուխտի նշանն էր, որն Աստված հաստատել էր մարդու հետ՝ խոսքեր օգտագործելով։ Նա մարդուն ասաց այն մասին, ինչ վճռել էր իրագործել, և թե ինչպես դա կկատարվեր ու կիրագործվեր։ Այսպիսով՝ հարցը կատարվեց Աստծու բերանից դուրս եկած խոսքերի համաձայն։ Միայն Աստված է օժտված նման զորությամբ, և այսօր՝ այս խոսքերը Նրա ասելուց մի քանի հազար տարի անց, մարդը դեռ կարող է նայել Աստծու բերանից ասված ծիածանին։ Աստծու արտահայտած այդ մեկ նախադասության պատճառով այս բանը մնացել է անփոփոխ և նույնը մինչև այսօր։ Ոչ ոք չի կարող հեռացնել այս ծիածանը, ոչ ոք չի կարող փոխել դրա օրենքները, և այն գոյություն ունի բացառապես Աստծու խոսքերի համար։ Սա հենց Աստծու իշխանությունն է։ «Աստված նկատի ունի այն, ինչ ասում է, այն, ինչ Նա ասում է, կիրագործվի, և այն, ինչ Նա անում է, կմնա հավիտյան»։ Նման խոսքերը հստակորեն դրսևորվում են այստեղ, և դա Աստծու իշխանության ու զորության հստակ նշան և բնութագիր է։ Նման նշան կամ բնութագիր չունի և չի երևում արարածներից և ոչ մեկի մեջ, ոչ էլ երևում է չարարված էակներից որևէ մեկի մեջ։ Այն պատկանում է միայն եզակի Աստծուն և զանազանում է միայն Արարչին հատուկ ինքնությունն ու էությունն արարածների ինքնությունից ու էությունից։ Միևնույն ժամանակ, դա նաև նշան և բնութագիր է, որը, բացի Իրենից՝ Աստծուց, երբեք չի կարող գերազանցվել որևէ արարածի կամ չարարված էակի կողմից։
Աստծու համար մարդու հետ Իր ուխտի հաստատումը մեծ կարևորություն ունեցող գործողություն էր, որը Նա մտադիր էր օգտագործել՝ մարդուն մի փաստ հաղորդելու և Իր մտադրությունն ասելու համար։ Այս նպատակով Նա կիրառեց եզակի մեթոդ՝ հատուկ նշան օգտագործելով մարդու հետ ուխտ հաստատելու համար, և օգտագործելով այս նշանը՝ կատարելու այն ուխտը, որը Նա հաստատել էր մարդու հետ։ Ուստի արդյոք այս ուխտի հաստատումը մե՞ծ իրադարձություն էր։ Որքա՞ն մեծ էր այն։ Հենց սա է այնքան հատուկ այս ուխտի մեջ։ Դա ուխտ չէ, որը հաստատվել է մի մարդու և մյուսի միջև, կամ մի խմբի և մյուսի միջև, կամ մի երկրի և մյուսի միջև, այլ ուխտ է, որը հաստատվել է Արարչի և ողջ մարդկության միջև, և այն վավեր կմնա մինչև այն օրը, երբ Արարիչը կվերացնի բոլոր բաները։ Այս ուխտն իրագործողն Արարիչն է, և այն պահպանողը նույնպես Արարիչն է։ Կարճ ասած՝ մարդկության հետ հաստատված ծիածանի ողջ ուխտը կատարվեց և իրագործվեց մարդու հետ Արարչի զրույցի համաձայն և այդպես է մնացել մինչև օրս։ Էլ ի՞նչ կարող են անել արարածները՝ բացի Արարչի իշխանությանը հնազանդվելուց, ենթարկվելուց, հավատալուց, այն գնահատելուց, վկայելուց և գովաբանելուց։ Քանի որ ոչ ոք, բացի եզակի Աստծուց, օժտված չէ նման ուխտ հաստատելու զորությամբ։ Ծիածանի նորից ու նորից հայտնվելը հայտարարություն է մարդկությանը և հրավիրում է նրանց ուշադրությունն Արարչի և մարդկության միջև եղած ուխտի վրա։ Արարչի և մարդկության միջև եղած ուխտի հաճախակի հայտնվելու մեջ այն, ինչ ցուցադրվում է մարդկությանը, ծիածանը կամ բուն ուխտը չէ, այլ Արարչի անփոփոխ իշխանությունը։ Ծիածանի կրկնվող հայտնվելը ցուցադրում է Արարչի ցնցող և հրաշալի գործերը թաքնված վայրերում և միևնույն ժամանակ Արարչի իշխանության վառ արտահայտությունն է, որը երբեք չի մարի և երբեք չի փոխվի։ Մի՞թե սա Արարչի եզակի իշխանության ևս մեկ դրսևորում չէ։
3. Աստծու օրհնությունները
Ծնունդ 17:4-6 Ահա այս է իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։ Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։ Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։
Ծնունդ 18:18-19 Աբրահամը մեծ և բազմանդամ ազգ է լինելու անշուշտ, և նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը. որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է։
Ծնունդ 22:16-18 Ինձնով եմ երդվել,- ասաց Եհովան,- քանի որ արեցիր այս բանը և չխնայեցիր քո որդուն՝ քո միակ որդուն, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես, և քո սերունդը պիտի տիրի իր թշնամիների դարպասին, ու քո սերնդով պիտի օրհնվեն երկրի վրայի բոլոր ազգերը, որովհետև դու հնազանդվեցիր Իմ ձայնին։
Հոբ 42:12 Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի հետագա ընթացքն ավելի շատ օրհնեց, քան սկզբնականը, քանզի ունեցավ տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ և հազար էգ էշ։
Արարչի արտահայտումների եզակի ձևն ու բնութագրերը Արարչի եզակի ինքնության և իշխանության խորհրդանիշն են
Շատերն են ցանկանում փնտրել և ձեռք բերել Աստծու օրհնությունները, բայց ոչ բոլորը կարող են ձեռք բերել այս օրհնությունները, քանի որ Աստված ունի Իր սեփական սկզբունքները և մարդուն օրհնում է Իր սեփական ձևով։ Այն խոստումները, որոնք Աստված տալիս է մարդուն, և այն շնորհի չափը, որը Նա պարգևում է մարդուն, բաշխվում են՝ հիմնվելով մարդու մտքերի և գործողությունների վրա։ Ուստի ի՞նչ է ցույց տրվում Աստծու օրհնություններով։ Ի՞նչ կարող են մարդիկ տեսնել դրանց մեջ։ Այս պահին եկեք մի կողմ դնենք այն քննարկումը, թե ինչպիսի մարդկանց է Աստված օրհնում, և մարդուն Աստծու օրհնելու սկզբունքները։ Փոխարենը եկեք նայենք մարդուն Աստծու օրհնելուն՝ Աստծու իշխանությունը ճանաչելու նպատակով, Աստծու իշխանությունը ճանաչելու տեսանկյունից։
Գրությունների վերոհիշյալ չորս հատվածները բոլորը գրառումներ են մարդուն Աստծու օրհնելու մասին։ Դրանք մանրամասն նկարագրություն են տալիս Աստծու օրհնությունները ստացողների մասին, ինչպիսիք են Աբրահամը և Հոբը, ինչպես նաև այն պատճառների մասին, թե ինչու Աստված պարգևեց Իր օրհնությունները, և թե ինչ էր պարունակվում այդ օրհնությունների մեջ։ Աստծու արտահայտումների տոնն ու ձևը և այն տեսանկյունն ու դիրքը, որից Նա խոսեց, թույլ են տալիս մարդկանց հասկանալ, որ օրհնություններ պարգևողը և նման օրհնություններ ստացողը հստակորեն տարբեր ինքնություն, կարգավիճակ և էություն ունեն։ Այս արտահայտումների տոնն ու ձևը և այն դիրքը, որից դրանք ասվեցին, եզակի են Աստծու համար, ով ունի Արարչի ինքնությունը։ Նա ունի իշխանություն և զորություն, ինչպես նաև Արարչի պատիվը և մեծափառություն, որը ոչ մի մարդու կողմից կասկած չի հանդուրժում։
Նախ եկեք դիտարկենք Ծնունդ 17:4-6-ը. «Ահա այս է Իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։ Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։ Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու»։ Այս խոսքերն այն ուխտն էին, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ, ինչպես նաև Աստծու օրհնությունն էին Աբրահամին։ Աստված Աբրահամին բազում ազգերի հայր էր դարձնելու, շատ էր աճեցնելու նրան, նրանից ազգեր էր հանելու, և նրանից թագավորներ էին ծնվելու։ Տեսնո՞ւմ ես արդյոք Աստծու իշխանությունն այս խոսքերում։ Եվ ինչպե՞ս ես տեսնում նման իշխանությունը։ Աստծու իշխանության էության ո՞ր տեսանկյունն ես տեսնում։ Այս խոսքերի ուշադիր ընթերցումից դժվար չէ հայտնաբերել, որ Աստծու իշխանությունն ու ինքնությունը հստակորեն բացահայտվում են Աստծու արտահայտումների ձևակերպման մեջ։ Օրինակ՝ երբ Աստված ասում է. «Իմ ուխտը քեզ հետ., և դու պիտի... եմ քեզ ընտրել... Քեզ... եմ աճեցնելու...», այնպիսի ձևակերպումները, ինչպիսիք են «դու պիտի» և «Ես... եմ» արտահայտությունները, որոնք հաստատական են և կրում են Աստծու ինքնությունն ու իշխանությունը, մի կողմից՝ Արարչի հավատարմության նշանն են, մյուս կողմից՝ դա տերմինաբանություն է, որը բացառապես և սովորաբար օգտագործվում է Աստծու կողմից, ով ունի Արարչի ինքնությունը։ Եթե ինչ-որ մեկն օրհնի մեկ ուրիշին՝ ասելով, որ նա շատ է աճելու, որ նրանից ազգեր են հանվելու, և որ նրանից թագավորներ են ծնվելու, ապա դա, անկասկած, պարզապես մի տեսակ բարեմաղթանք է, այլ ոչ թե խոստում կամ օրհնություն։ Ուստի մարդիկ չեն համարձակվում ասել. «Ես քեզ այսինչ բանը կդարձնեմ, դու այսինչ բանը պիտի լինես», քանի որ գիտեն, որ չունեն նման զորություն։ Դա իրենցից կախված չէ, և նույնիսկ եթե նման բաներ ասեն, նրանց խոսքերը դատարկաբանություն և անհեթեթություն կլինեն՝ իրենց նկրտումից և փառասիրական ձգտումից մղված։ Արդյոք որևէ մեկը կհամարձակվի՞ խոսել նման վեհ տոնով, եթե զգում է, որ չի կարող իրագործել իր ցանկությունները։ Բոլորն էլ լավն են ցանկանում իրենց հետնորդներին և հուսով են, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն և կառանձնանան ամբոխից։ «Ինչպիսի՜ մեծ բարեբախտություն կլիներ, եթե նրանցից մեկը կայսր դառնար։ Եթե մեկը նահանգապետ լիներ, դա նույնպես լավ կլիներ. միայն թե նրանք ուրիշներից բարձր լինեն»։ Սրանք բոլորը մարդկանց ցանկություններն են, բայց մարդիկ կարող են միայն օրհնություններ մաղթել իրենց հետնորդներին և չեն կարող իրագործել կամ իրականություն դարձնել իրենց խոստումներից կամ պարտավորություններից և ոչ մեկը։ Իրենց սրտերում բոլորը հստակ գիտեն, որ չունեն նման բաների հասնելու զորություն, քանի որ իրենց վերաբերող ամեն ինչ իրենց ձեռքերում չէ, ուստի ինչպե՞ս կարող են վերահսկել ուրիշների ճակատագիրը։ Պատճառը, թե ինչու Աստված կարող է նման խոսքեր ասել, այն է, որ Աստված ունի նման իշխանություն և ի վիճակի է իրագործելու և իրականացնելու բոլոր խոստումները, որոնք Նա տալիս է մարդուն, և իրականություն դարձնելու բոլոր օրհնությունները, որոնք Նա պարգևում է մարդուն։ Մարդը ստեղծվել է Աստծու կողմից, և Աստծու համար ինչ-որ մեկին շատ աճեցնելը մանկական խաղ կլիներ. ինչ-որ մեկի հետնորդներին բարգավաճ դարձնելը Նրանից ընդամենը մեկ խոսք կպահանջեր։ Նա երբեք ստիպված չէր լինի քրտինք թափել նման բանի համար, կամ ծանրաբեռնել Իր միտքը, կամ սպառել Իր մտավոր էներգիան։ Սա Աստծու բուն զորությունն է, Աստծու բուն իշխանությունը։
Ծնունդ 18:18-ում «Աբրահամը մեծ և բազմանդամ ազգ է լինելու անշուշտ, և նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը» խոսքերը կարդալուց հետո կարո՞ղ եք արդյոք զգալ Աստծու իշխանությունը։ Կարո՞ղ եք զգալ Արարչի արտասովորությունը։ Կարո՞ղ եք զգալ Արարչի գերազանցությունը։ Աստծու խոսքերը հաստատուն են։ Աստված նման խոսքեր ասում է ոչ թե հաջողության հանդեպ Իր վստահության պատճառով կամ ի նշան դրա, փոխարենը դրանք Աստծու արտահայտումների իշխանության ապացույցն են և հրաման են, որն իրագործում է Աստծու խոսքերը։ Այստեղ կա երկու արտահայտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնեք։ Երբ Աստված ասում է. «Աբրահամը մեծ և բազմանդամ ազգ է լինելու անշուշտ, և նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը», արդյոք կա՞ երկիմաստության որևէ տարր այս խոսքերում։ Արդյոք կա՞ մտահոգության որևէ տարր։ Արդյոք կա՞ վախի որևէ տարր։ Աստծու արտահայտումներում «լինելու… անշուշտ» և «կօրհնվեն» խոսքերի պատճառով այս տարրերը, որոնք հատուկ են մարդուն և հաճախ են դրսևորվում նրա մեջ, երբեք որևէ առնչություն չեն ունեցել Արարչի հետ։ Ոչ ոք չէր համարձակվի օգտագործել նման խոսքեր՝ ուրիշներին բարին մաղթելիս, և ոչ ոք չէր համարձակվի վերջնականապես օրհնել մեկ ուրիշին մեծ և բազմանդամ ազգով կամ խոստանալ, որ երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով։ Որքան ավելի հաստատուն են Աստծու խոսքերը, այնքան ավելի շատ են դրանք ինչ-որ բան ապացուցում. և ի՞նչ է այդ ինչ-որ բանը։ Դրանք ապացուցում են, որ Աստված ունի նման իշխանություն, որ Նրա իշխանությունը կարող է իրագործել այս բաները, և որ Աստված, անշուշտ, կիրագործի դրանք։ Աստված Իր սրտում վստահ էր, առանց ամենաչնչին վարանման, այն ամենի հարցում, ինչով Նա օրհնեց Աբրահամին։ Ավելին՝ Նա կիրագործեր այս ամենն Իր խոսքերի համաձայն, և ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի փոխելու, խոչընդոտելու, վնասելու կամ խանգարելու դրա իրագործմանը։ Անկախ նրանից, թե ուրիշ ինչ տեղի կունենար, ոչինչ չէր կարող կանգնեցնել կամ ազդել Աստծու խոսքերի կատարման և իրագործման վրա։ Սա հենց Արարչի բերանից արտասանված խոսքերի զորությունն է և Արարչի իշխանությունը, որը չի հանդուրժում մարդու ժխտումը։ Կարդալով այս խոսքերը՝ դեռ կասկա՞ծ ես զգում։ Այս խոսքերն ասվել են Աստծու բերանից, և Աստծու խոսքերում կա զորություն, մեծափառություն և իշխանություն։ Նման զորությունն ու իշխանությունը և փաստի իրագործման անխուսափելիությունն անհասանելի են ցանկացած արարածի կամ չարարված էակի համար և անգերազանցելի են ցանկացած արարածի կամ չարարված էակի կողմից։ Միայն Արարիչը կարող է զրուցել մարդկության հետ նման տոնով և հնչերանգով, և փաստերն ապացուցել են, որ Նրա խոստումները դատարկ խոսքեր կամ պարապ պարծենկոտություն չեն, այլ եզակի իշխանության արտահայտություն են, որն անգերազանցելի է ցանկացած մարդու, իրադարձության կամ բանի կողմից։
Ո՞րն է Աստծու ասած խոսքերի և մարդու ասած խոսքերի միջև եղած տարբերությունը։ Երբ կարդում ես Աստծու ասած այս խոսքերը, զգում ես Աստծու խոսքերի զորությունը և Աստծու իշխանությունը։ Ի՞նչ ես զգում, երբ լսում ես, որ մարդիկ նման խոսքեր են ասում։ Արդյոք մտածո՞ւմ ես, որ նրանք չափազանց ամբարտավան են, որ պարծենում են և ցուցադրում իրենց։ Քանի որ նրանք չունեն այս զորությունը, չունեն նման իշխանություն, ուստի լիովին անկարող են հասնելու նման բաների։ Այն, որ նրանք այդքան վստահ են իրենց խոստումներում, միայն ցույց է տալիս, որ նրանք անխոհեմաբար են խոսում։ Եթե ինչ-որ մեկը նման խոսքեր ասի, ապա դա, անկասկած, ամբարտավանության դրսևորում կլինի, սեփական կարողությունների գերագնահատում և հրեշտակապետի դասական խառնվածքի արտահոսք։ Այս խոսքերը դուրս են եկել Աստծու բերանից. այստեղ ամբարտավանության որևէ տարր զգո՞ւմ ես։ Զգում ես, որ Աստծու խոսքերը պարզապես կատա՞կ են։ Աստծու խոսքերն իշխանություն են, Աստծու խոսքերը փաստ են, և նախքան խոսքերը Նրա բերանից կարտասանվեն, այսինքն՝ երբ Նա վճռում է իրագործել ինչ-որ բան, այդ բանն արդեն իսկ իրագործված է։ Կարելի է ասել, որ այն ամենը, ինչ Աստված ասաց Աբրահամին, ուխտ էր, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ, և խոստում, որն Աստված տվեց Աբրահամին։ Այս խոստումը հաստատված փաստ էր, ինչպես նաև իրագործված փաստ, և այս փաստերն աստիճանաբար կատարվեցին Աստծու մտքերում՝ Աստծու ծրագրի համաձայն։ Ուստի Աստծու կողմից նման խոսքեր ասելը չի նշանակում, որ Նա ունի ամբարտավան բնույթ, որովհետև Աստված ի վիճակի է հասնելու նման բաների, Նա ունի այս զորությունն ու իշխանությունը և լիովին ունակ է իրագործելու այս գործողությունները, և դրանց իրագործումն ամբողջովին Նրա կարողության սահմաններում է։ Երբ նման խոսքեր են արտասանվում Աստծու բերանից, դրանք Աստծու ճշմարիտ բնույթի բացահայտումն ու արտահայտությունն են, Աստծու էության և իշխանության կատարյալ բացահայտումն ու դրսևորումը, և Արարչի ինքնության ավելի տեղին ու հարմար ապացույց չկա։ Նման արտահայտումների ձևը, տոնը և ձևակերպումը հենց Արարչի ինքնության նշանն են, և դրանք բացահայտումներ են, որոնք կատարելապես համապատասխանում են Իր՝ Աստծու ինքնությանը. դրանցում չկա ձևացում, չկա անմաքրություն. դրանք լիովին և ամբողջությամբ Արարչի էության և իշխանության կատարյալ ցուցադրումն են։ Որպես արարածներ՝ մարդիկ չունեն ո՛չ այս իշխանությունը, ո՛չ այս էությունը, առավել ևս չունեն Աստծու կողմից տրված զորություն։ Եթե մարդն ունի նման բացահայտումներ, ապա դա ակնհայտորեն նրա ապականված խառնվածքի ժայթքումն է. դա մարդու ամբարտավանության և փառասիրական ձգտման գլուխ բարձրացնելն է. դա կատարյալ դևերի և Սատանաների՝ մարդկանց մոլորեցնելու և Աստծուն դավաճանել դրդելու՝ չարամիտ մտադրության մերկացումն է։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում լեզվի նման դրսևորումներին։ Աստված կասեր, որ դու ցանկանում ես մրցել Նրա հետ կարգավիճակի համար և որ ցանկանում ես ձևանալ որպես Նա և փոխարինել Նրան։ Երբ ընդօրինակում ես Աստծու արտահայտումների տոնը, քո մտադրությունը Աստծու տեղը մարդու սրտում զբաղեցնելն է, յուրացնելը այն մարդկությանը, որն իրավամբ պատկանում է Աստծուն։ Սա քեզ դարձնում է իսկական Սատանա. սրանք հրեշտակապետի հետնորդների գործողություններն են, որոնք անհանդուրժելի են Երկնքի համար։ Արդյոք ձեր մեջ կա՞ն այնպիսիք, ովքեր երբևէ որոշակիորեն ընդօրինակել են Աստծուն՝ ասելով մի քանի խոսք՝ մարդկանց մոլորեցնելու մտադրությամբ և մղելով նրանց զգալու, ասես այս մարդու խոսքերն ու գործողությունները կրում են Աստծու իշխանությունն ու զորությունը, ասես այս մարդու էությունն ու ինքնությունը եզակի են, և նույնիսկ ասես այս մարդու խոսքերի տոնը նման է Աստծուն։ Երբևէ արե՞լ եք նման բան։ Երբևէ ընդօրինակե՞լ եք Աստծու տոնը ձեր խոսքում՝ ժեստերով, որոնք իբր ներկայացնում են Աստծու բնույթը, այսպես կոչված զորությամբ և իշխանությամբ։ Արդյոք ձեզանից շատերը հաճախ գործո՞ւմ են կամ ծրագրո՞ւմ են գործել նման կերպ։ Այժմ, երբ իսկապես տեսնում, ընկալում և ճանաչում եք Արարչի իշխանությունը և հետ եք նայում այն բանին, ինչ նախկինում անում էիք, և ինչ նախկինում բացահայտում էիք ձեր մասին, արդյոք զզվա՞նք եք զգում։ Արդյոք գիտակցո՞ւմ եք ձեր արհամարհելիությունն ու անամոթությունը։ Մանրամասն վերլուծելով նման մարդկանց խառնվածքն ու էությունը՝ կարելի՞ է արդյոք ասել, որ նրանք դժոխքի անիծված որդիներն են։ Կարելի՞ է արդյոք ասել, որ յուրաքանչյուր ոք, ով նման բաներ է անում, նվաստացում է բերում իր վրա։ Արդյոք գիտակցո՞ւմ եք դրա բնույթի լրջությունը։ Որքա՞ն լուրջ է այն։ Այսկերպ գործող մարդկանց մտադրությունն է ընդօրինակել Աստծուն, լինել Աստված, ստիպել մարդկանց երկրպագել իրենց որպես Աստծու, վերացնել Աստծու տեղը մարդկանց սրտերում, վտարել Աստծուն, ով գործում է մարդկանց մեջ, և այդպիսով հասնել մարդկանց վերահսկելու, մարդկանց լափելու և նրանց տիրելու իրենց նպատակին։ Բոլորն ունեն նման ենթագիտակցական նկրտումներ և փառասիրական ձգտումներ, և բոլորն ապրում են այսպիսի սատանայական ապականված էության մեջ, Աստծու հետ թշնամության մեջ լինելու, Աստծուն դավաճանելու և Աստված դառնալ ցանկանալու սատանայական բնության մեջ։ Աստծու իշխանության թեմայով Իմ հաղորդակցությունից հետո արդյոք դեռևս տածո՞ւմ եք Աստծուն ձևանալու կամ ընդօրինակելու նկրտում և փառասիրական ձգտում։ Արդյոք դեռ ցանկանո՞ւմ եք Աստված լինել։ Արդյոք դեռ ուզո՞ւմ եք Աստված դառնալ։ Աստծու իշխանությունը չի կարող ընդօրինակվել մարդու կողմից, և Աստծու ինքնությունն ու կարգավիճակը չեն կարող յուրացվել մարդու կողմից։ Թեև ի վիճակի ես ընդօրինակելու այն տոնը, որով Աստված խոսում է, չես կարող ընդօրինակել Աստծու էությունը։ Թեև ի վիճակի ես կանգնելու Աստծու տեղում և ձևանալու որպես Աստված, երբեք չես կարողանա անել այն, ինչ Աստված մտադիր է անել, և երբեք չես կարողանա գերիշխանություն ունենալ և իշխել բոլոր բաների վրա։ Աստծու աչքերում դու հավիտյան կլինես փոքրիկ արարած, և անկախ նրանից, թե որքան մեծ են քո հմտություններն ու կարողությունը, անկախ նրանից, թե որքան շնորհներ ունես, դու ամբողջությամբ Արարչի տիրակալության տակ ես։ Թեև ի վիճակի ես կոշտ խոսելու, սա չի կարող ո՛չ ցույց տալ, որ ունես Արարչի էությունը, ո՛չ էլ ներկայացնել, որ ունես Արարչի իշխանությունը։ Աստծու իշխանությունն ու զորությունը Իր՝ Աստծու էությունն են։ Դրանք չեն սովորվել կամ ավելացվել դրսից, այլ Իր՝ Աստծու ներհատուկ էությունն են։ Եվ ուստի Արարչի և արարածների միջև հարաբերությունը երբեք չի կարող փոխվել։ Որպես արարված մարդկության անդամ՝ պետք է պահպանես քո պատշաճ դիրքը և քեզ պահես բարեկիրթ կերպով։ Պարտաճանաչորեն ամուր պահիր այն, ինչ քեզ հանձնարարված է Արարչի կողմից։ Մի՛ գործիր սահմաններից դուրս կամ մի՛ արա բաներ, որոնք վեր են քո կարողության սահմաններից կամ որոնք զզվելի են Աստծուն։ Մի՛ ձգտիր լինել մեծ մարդ, գերմարդ կամ վեհ անհատ և մի՛ ձգտիր դառնալու Աստված։ Սրանք բոլորը ցանկություններ են, որոնք մարդը չպետք է ունենա։ Մեծ մարդ կամ գերմարդ լինելուն ձգտելն անհեթեթ է։ Աստված դառնալուն ձգտելն էլ ավելի խայտառակություն է. դա զզվելի է և արհամարհելի։ Այն, ինչ իսկապես արժեքավոր է, և ինչին արարածները պետք է կառչեն ամեն ինչից առավել, ճշմարիտ արարած դառնալն է. սա միակ նպատակն է, որին բոլոր մարդիկ պետք է ձգտեն։
Արարչի իշխանությունը սահմանափակված չէ ժամանակով, տարածությամբ կամ աշխարհագրությամբ, և Արարչի իշխանությունն անհաշվելի է
Եկեք դիտարկենք Ծնունդ 22:17-18-ը։ Սա Եհովա Աստծու խոսած ևս մեկ հատված է, որում Նա ասաց Աբրահամին. «Օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես, և քո սերունդը պիտի տիրի իր թշնամիների դարպասին, ու քո սերնդով պիտի օրհնվեն երկրի վրայի բոլոր ազգերը, որովհետև դու հնազանդվեցիր Իմ ձայնին»։ Եհովա Աստված բազմիցս օրհնեց Աբրահամին՝ խոստանալով, որ նրա սերունդը կբազմանա: Բայց ի՞նչ չափով կբազմանար։ Այն չափով, որի մասին ասվում է Գրություններում՝ «երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես»։ Սա նշանակում է, որ Աստված Աբրահամին ցանկանում էր երկնքի աստղերի պես բազմաթիվ և ծովափի ավազի պես առատ սերունդ պարգևել։ Սա պարզապես պատկերավոր արտահայտություն էր, և Աստծու պատկերաշարից դժվար չէ տեսնել, որ Նա Աբրահամին կպարգևեր ոչ միայն մեկ, երկու կամ նույնիսկ հազարավոր հետնորդներ, այլ անհաշվելի քանակություն, այնքան, որ նրանք կդառնային բազում ազգեր, քանի որ Աստված խոստացավ Աբրահամին, որ նա բազում ազգերի հայր կլինի։ Այդ թիվը մարդո՞ւ կողմից որոշվեց, թե՞ Աստծու։ Կարո՞ղ է արդյոք մարդը վերահսկել, թե քանի հետնորդ ունի։ Արդյոք դա իրենի՞ց է կախված։ Մարդուց կախված չէ նույնիսկ այն՝ մի քանիսը կունենա, թե ոչ, էլ չենք խոսում «երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես» շատ ունենալու մասին։ Ո՞վ չի ցանկանում, որ իր սերունդն աստղերի պես բազմաթիվ լինի։ Ցավոք, հաճախ ամեն ինչ մարդու ցանկություններին հակառակ է ընթանում։ Անկախ նրանից՝ որքան հմուտ կամ ընդունակ է մարդը, դա նրանից կախված չէ. ոչ ոք չի կարող գերազանցել այն, ինչ սահմանված է Աստծու կողմից։ Որքան Նա թույլ տա քեզ, այդքան էլ կունենաս։ Եթե Աստված քեզ քիչ է տալիս, երբեք շատ չես ունենա, իսկ եթե Աստված քեզ շատ է տալիս, անօգուտ է տրտնջալը, որ չափազանց շատ ունես։ Մի՞թե այսպես չէ։ Այս ամենը Աստծուց է կախված, ոչ թե մարդուց։ Մարդն Աստծու գերիշխանության տակ է, և ոչ ոք բացառություն չէ՛։
Երբ Աստված ասաց. «Բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը», դա ուխտ էր, որն Աստված հաստատեց Աբրահամի հետ, և ծիածանի ուխտի պես այն կիրագործվեր հավիտյան, և դա նաև խոստում էր, որն Աստված տվեց Աբրահամին։ Միայն Աստված է որակավորված և ի վիճակի իրականություն դարձնելու այս խոստումը։ Անկախ նրանից՝ մարդը հավատում է դրան, թե ոչ, անկախ նրանից՝ մարդն ընդունում է դա, թե ոչ, և անկախ նրանից՝ մարդն ինչպես է դիտարկում դա և վերաբերվում դրան, այս ամենը տառացիորեն կիրագործվի ըստ Աստծու ասած խոսքերի։ Աստծու խոսքերը չեն փոխվի մարդու կամքի կամ պատկերացումների փոփոխությունների պատճառով, և դրանք չեն փոխվի որևէ մարդու, իրադարձության կամ բանի փոփոխությունների պատճառով։ Բոլոր բաները կարող են անցնել, բայց Աստծու խոսքերը երբեք չեն անցնի։ Իրականում այն օրը, երբ բոլոր բաներն անցնեն, հենց այն օրն է, երբ Աստծու խոսքերը լիովին կիրագործվեն։ Նա Արարիչն է։ Նա ունի Արարչի իշխանությունը, Արարչի զորությունը, և Նա վերահսկում է բոլոր բաները և ողջ կենսական ուժը։ Նա ի վիճակի է ոչինչը դարձնելու ինչ-որ բան, կամ ինչ-որ բանը՝ ոչինչ, և Նա վերահսկում է կյանքի ու մահվան միջև բոլոր անցումները։ Հետևաբար Աստծու համար ոչինչ չէր կարող ավելի պարզ լինել, քան ինչ-որ մեկի սերունդը բազմացնելը։ Մարդու համար սա հեքիաթի պես ֆանտաստիկ է հնչում, բայց Աստծու համար այն, ինչ Նա վճռում է անել և խոստանում է մարդուն, ֆանտաստիկ չէ, ոչ էլ հեքիաթ է։ Փոխարենը դա փաստ է, որն Աստված արդեն տեսել է, և որն, անշուշտ, կիրագործվի։ Հասկանո՞ւմ եք սա։ Փաստերն ապացուցո՞ւմ են, որ Աբրահամի հետնորդները բազմաթիվ էին։ Որքա՞ն բազմաթիվ էին նրանք։ Այնքան բազմաթիվ էին, որքան Աստծու ասած «երկնքի աստղերի ու ծովափի ավազի պե՞ս»։ Նրանք տարածվեցի՞ն բոլոր ազգերով և տարածաշրջաններով՝ աշխարհի ամեն մի վայրում։ Ինչի՞ միջոցով իրագործվեց այս փաստը։ Աստծու խոսքերի իշխանությա՞մբ իրագործվեց։ Աստծու խոսքերն ասվելուց հետո մի քանի հարյուր կամ հազար տարի շարունակ Աստծու խոսքերը շարունակեցին իրագործվել և մշտապես փաստեր էին դառնում։ Սա Աստծու խոսքերի զորությունն է և Աստծու իշխանության ապացույցը։ Երբ սկզբում Աստված ստեղծեց բոլոր բաները, Աստված ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ։ Սա տեղի ունեցավ շատ արագ, իրագործվեց շատ կարճ ժամանակում, և դրա կատարման ու իրագործման մեջ ոչ մի հապաղում չեղավ։ Աստծու խոսքերի ազդեցություններն անմիջական էին։ Երկուսն էլ Աստծու իշխանության դրսևորում էին, բայց երբ Աստված օրհնեց Աբրահամին, Նա թույլ տվեց մարդուն տեսնել Աստծու իշխանության էության մեկ այլ կողմ, ինչպես նաև այն փաստը, որ Արարչի իշխանությունն անհաշվելի է, և, ավելին, Նա թույլ տվեց մարդուն տեսնել Արարչի իշխանության ավելի գործնական, ավելի նուրբ կողմը։
Երբ Աստծու խոսքերն արտահայտվում են, Աստծու իշխանությունը ստանձնում է այս գործի ղեկավարումը, և Աստծու բերանով խոստացված փաստը աստիճանաբար սկսում է իրականություն դառնալ։ Արդյունքում բոլոր բաների մեջ սկսում են տարբեր փոփոխություններ հայտնվել։ Օրինակ՝ գարնան գալու հետ խոտը կանաչում է, ծաղիկները ծաղկում են, ծառերի վրա բողբոջներ են դուրս գալիս, թռչունները սկսում են երգել, սագերը վերադառնում են, և դաշտերը լցվում են մարդկանցով... Գարնան գալու հետ բոլոր բաները վերակենդանանում են, և սա Արարչի հրաշալի գործն է։ Երբ Աստված կատարում է Իր խոստումները, երկնքում և երկրի վրա բոլոր բաները նորանում և փոխվում են Աստծու մտքերի համաձայն. ոչ մեկը բացառություն չէ։ Բոլոր բաները ծառայում են Աստծու բերանից արտահայտված պարտավորության կամ խոստման կատարմանը և հմտորեն գործի են դրվում դրա համար։ Բոլոր արարածները ներդաշնակեցվում և կարգավորվում են Արարչի տիրակալության տակ՝ խաղալով իրենց համապատասխան դերերը և ակնածանքով ծառայելով իրենց համապատասխան գործառույթներին։ Սա Արարչի իշխանության դրսևորումն է։ Ի՞նչ ես տեսնում սրանում։ Ինչպե՞ս ես ճանաչում Աստծու իշխանությունը։ Աստծու իշխանությունը սահման ունի՞։ Ժամանակային սահմանափակում կա՞։ Կարելի՞ է արդյոք այն չափել ըստ բարձրության և երկարության։ Կարելի՞ է արդյոք չափել ըստ մեծության կամ ուժի։ Կարելի՞ է արդյոք չափել մարդու չափումներով։ Աստծու իշխանությունը չի թարթում և մարում, չի գալիս ու գնում, և չկա մեկը, ով կարող է չափել, թե որքան մեծ է Նրա իշխանությունը։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցնում, երբ Աստված օրհնում է մարդուն, այս օրհնությունը կշարունակվի, և դրա շարունակությունը կվկայի Աստծու իշխանության անչափելիության մասին և թույլ կտա մարդկությանը նորից ու նորից տեսնել Արարչի անմար կենսական ուժի վերստին հայտնվելը։ Նրա իշխանության յուրաքանչյուր դրսևորում վերցնում է Նրա բերանի խոսքերը և կատարելապես ցուցադրում դրանք՝ ցուցադրելով բոլոր բաներին և մարդկությանը։ Ավելին՝ Նրա իշխանությամբ իրագործված ամեն ինչ անհամեմատելիորեն նրբագեղ է և կատարելապես անթերի։ Կարելի է ասել, որ Նրա մտքերը, Նրա խոսքերը, Նրա իշխանությունը և ողջ գործը, որ Նա իրականացնում է, անհամեմատելիորեն նրբագեղ պատկեր են, և արարածների համար մարդկության լեզուն հեռու է այս բաների նշանակությունն ու արժեքն արտահայտելու կարողությունից։ Այն բանից հետո, երբ Աստված խոստում է տալիս մարդուն, անկախ նրանից, թե որտեղ է նա և ինչ է անում, անկախ խոստումը ստանալուց առաջ կամ հետո նրա իրավիճակից և անկախ նրանից, թե որքան է փոխվել նրա ապրելու միջավայրը, նրան վերաբերող ամեն ինչ Աստծուն Իր հինգ մատների պես ծանոթ է։ Անկախ նրանից՝ որքան ժամանակ է անցնում Աստծու խոսքերի ասվելուց հետո, Նրա համար այնպես է, ասես դրանք հենց նոր են արտահայտվել։ Սա նշանակում է, որ Աստված ունի զորություն և այնպիսի իշխանություն՝ հետևելու, վերահսկելու և կատարելու յուրաքանչյուր խոստում, որը Նա տալիս է մարդկությանը, և անկախ նրանից, թե ինչ խոստում է դա, անկախ նրանից, թե որքան ժամանակ է պահանջվում դրա լիակատար իրագործման համար, և առավել ևս անկախ նրանից, թե որքան լայն է այն շրջանակը, որին առնչվում է դրա իրագործումը՝ օրինակ՝ ժամանակ, աշխարհագրություն, ռասա և այլն, այս խոստումը կկատարվի և կիրագործվի, և Նրա համար դրա կատարումն ու իրագործումը ամենաչնչին ջանք անգամ չեն պահանջի։ Ի՞նչ է սա ապացուցում։ Սա ապացուցում է, որ Աստծու իշխանության և զորության կառավարման շրջանակը ողջ տիեզերքն է և ողջ մարդկությունը։ Աստված ստեղծեց լույսը, բայց չի կարելի ասել, որ Աստված հետևաբար միայն լույսն է տնօրինում, կամ որ Նա միայն ջուրն է տնօրինում, որովհետև Նա ստեղծել է ջուրը, և որ մնացած ամեն ինչ կապ չունի Աստծու հետ։ Մի՞թե սա թյուրիմացություն չէր լինի։ Թեև Աբրահամին տրված Աստծու օրհնությունը մի քանի հարյուր տարի անց աստիճանաբար ջնջվել էր մարդու հիշողությունից, Աստծու համար այս խոստումը դեռ մնում է նույնը։ Այն դեռևս կատարման գործընթացում է և երբեք կանգ չի առել։ Մարդկությունը երբեք չիմացավ կամ չլսեց, թե ինչպես Աստված գործադրեց Իր իշխանությունը, ինչպես բոլոր բաները ներդաշնակեցվեցին և կարգավորվեցին, և որքան հրաշալի պատմություններ տեղի ունեցան Աստծու արարչագործության բոլոր բաների մեջ այս ընթացքում, բայց Աստծու իշխանության դրսևորման և Նրա գործերի բացահայտման յուրաքանչյուր հրաշալի դրվագ փոխանցվել և մեծարվել է բոլոր բաների մեջ։ Բոլոր բաները ցույց են տվել և խոսել են Արարչի հրաշալի գործերի մասին, և բոլոր բաների նկատմամբ Արարչի գերիշխանության յուրաքանչյուր հրաշալի պատմություն հավիտյանս կհռչակվի բոլոր բաների կողմից։ Այն իշխանությունը, որով Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և Աստծու զորությունը ցույց են տալիս բոլոր բաներին, որ Աստված ներկա է ամենուր և բոլոր ժամանակներում։ Երբ ականատես լինես Աստծու իշխանության և զորության ներկայությանն ամեն ինչում, կտեսնես, որ Աստված ներկա է ամենուր և բոլոր ժամանակներում։ Աստծու իշխանությունն ու զորությունը սահմանափակված չեն ժամանակով, աշխարհագրությամբ, տարածությամբ կամ որևէ մարդով, իրադարձությամբ կամ բանով։ Աստծու իշխանության և զորության լայնությունը գերազանցում է մարդու երևակայությունը։ Այն անըմբռնելի է մարդու համար, աներևակայելի է մարդու համար և երբեք լիովին չի ճանաչվի մարդու կողմից։
Որոշ մարդիկ սիրում են ենթադրել և երևակայել, բայց որքա՞ն հեռու կարող է հասնել մարդու երևակայությունը։ Կարո՞ղ է արդյոք այն այս աշխարհից անդին գնալ։ Արդյոք մարդու ենթադրությունն ու երևակայությունն ունա՞կ են կառուցելու Աստծու իշխանության իսկությունն ու ճշգրտությունը։ Արդյոք դրանք ունա՞կ են թույլ տալու նրան հասնել Աստծու իշխանության ճանաչմանը։ Կարո՞ղ են արդյոք դրանք ստիպել մարդուն իսկապես գնահատել Աստծու իշխանությունը և հնազանդվել դրան։ Փաստերն ապացուցում են, որ մարդու ենթադրություններն ու երևակայությունները միայն մարդու ուղեղի արգասիքն են և ամենաչնչին օգնություն կամ օգուտ չեն տալիս Աստծու իշխանության վերաբերյալ մարդու ճանաչողությանը։ Որոշ մարդիկ մի քանի գիտաֆանտաստիկ վեպեր են կարդացել։ Նրանք ի վիճակի են պատկերացնելու, թե ինչպիսին է լուսինը, և գիտեն այլ մոլորակների մասին, սակայն դա չի նշանակում, որ մարդը որևէ հասկացողություն ունի Աստծու իշխանության վերաբերյալ։ Մարդու երևակայությունը հենց երևակայություն է։ Նա բացարձակապես ոչ մի ընկալում չունի այս բաների փաստերի, այսինքն՝ Աստծու իշխանության հետ դրանց կապի վերաբերյալ։ Ի՞նչ նշանակություն ունի նույնիսկ եթե եղել ես լուսնի վրա։ Մի՞թե դա ցույց է տալիս, որ բազմակողմ հասկացողություն ունես Աստծու իշխանության վերաբերյալ։ Մի՞թե ցույց է տալիս, որ ի վիճակի ես երևակայելու Աստծու իշխանության և զորության լայնությունը։ Քանի որ մարդու ենթադրությունն ու երևակայությունն անկարող են թույլ տալ նրան ճանաչել Աստծու իշխանությունը, ի՞նչ պետք է անի մարդը։ Ամենաիմաստուն տարբերակը կլիներ չենթադրելը կամ չերևակայելը, ինչը նշանակում է, որ մարդը երբեք չպետք է ապավինի երևակայությանը և կախված լինի ենթադրությունից, երբ խոսքը վերաբերում է Աստծու իշխանությունը ճանաչելուն։ Ի՞նչ եմ ձեզ ուզում ասել այստեղ։ Աստծու իշխանության, Աստծու զորության, Աստծու բուն ինքնության և Աստծու էության ճանաչմանը հնարավոր չէ հասնել՝ ապավինելով քո երևակայությանը։ Քանի որ չես կարող ապավինել երևակայությանը՝ Աստծու իշխանությունը ճանաչելու համար, ապա ի՞նչ ճանապարհով կարող ես հասնել Աստծու իշխանության ճշմարիտ ճանաչմանը։ Ճանապարհն այն է, որ աստիճանաբար փորձառաբար ապրես և հաստատես Աստծու իշխանությունը Աստծու խոսքերն ուտելու և խմելու միջոցով, հաղորդակցվելու միջոցով և Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու միջոցով, և դրանով իսկ դրա աստիճանական հասկացողություն և աճող ճանաչողություն ձեռք բերես։ Սա Աստծու իշխանության ճանաչմանը հասնելու միակ ճանապարհն է։ Կարճ ճանապարհներ չկան։ Ձեզ չերևակայել խնդրելը նույնը չէ, ինչ ձեզ մղելը պասիվորեն նստելու՝ սպասելով կործանման, կամ ձեզ որևէ բան անել արգելելը։ Քո ուղեղը մտածելու և երևակայելու համար չօգտագործելը նշանակում է չօգտագործել տրամաբանություն՝ ենթադրելու համար, չօգտագործել գիտելիք՝ վերլուծելու համար, չօգտագործել գիտությունը՝ որպես հիմք, այլ փոխարենն Աստծու խոսքերի միջոցով, ճշմարտության միջոցով, կյանքում քո հանդիպած ամեն ինչի միջոցով գնահատել, ստուգել և հաստատել, որ այն Աստված, որին հավատում ես, իշխանություն ունի, հաստատել, որ Նա գերիշխանություն ունի քո ճակատագրի նկատմամբ, և որ Նրա զորությունը բոլոր ժամանակներում ապացուցում է, որ Նա ճշմարիտ Աստված Ինքն է: Սա այն ուղին է, որը յուրաքանչյուր ոք պետք է փորձառաբար անցնի՝ Աստծու հասկացողությանը հասնելու համար։ Ոմանք ասում են, որ ցանկանում են այս նպատակին հասնելու ավելի պարզ ճանապարհ գտնել, բայց արդյոք գտե՞լ եք նման ճանապարհ։ Ասում եմ քեզ, դրա մասին մտածելու կարիք բացարձակապես չկա։ Այլ ճանապարհներ չկան։ Միակ ճանապարհն այն է, որ իրատեսորեն և հաստատապես ճանաչես և հաստատես այն, ինչ Աստված ունի և է Նրա արտահայտած յուրաքանչյուր խոսքի և Նրա արած ամեն ինչի միջոցով։ Սա Աստծուն ճանաչելու միակ ճանապարհն է։ Քանի որ այն, ինչ Աստված ունի և է, և Աստծու ամեն ինչը դատարկ չէ, այլ գործնական է։
Բոլոր բաների և կենդանի էակների նկատմամբ Արարչի վերահսկողության և գերիշխանության փաստը խոսում է Արարչի իշխանության ճշմարիտ գոյության մասին
Նմանապես, Եհովայի կողմից Հոբին օրհնելը գրառված է Հոբի գրքում։ Ի՞նչ պարգևեց Աստված Հոբին։ «Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի հետագա ընթացքն ավելի շատ օրհնեց, քան սկզբնականը, քանզի ունեցավ տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ և հազար էգ էշ» (Հոբ 42:12)։ Մարդկության տեսանկյունից՝ ի՞նչ էին այս բաները, որոնք պարգևվել էին Հոբին։ Մի՞թե դրանք մարդու ունեցվածք չէին։ Այս ունեցվածքով մի՞թե Հոբը շատ հարուստ չէր լինի այդ դարաշրջանում։ Ուրեմն ինչպե՞ս նա նման ունեցվածք ձեռք բերեց։ Ի՞նչը նրա հարստության պատճառ դարձավ։ Ինքնին հասկանալի է՝ Աստծու օրհնության շնորհիվ էր, որ Հոբը տիրացավ դրանց։ Թե Հոբն ինչպես վերաբերվեց այս ունեցվածքին և ինչպես վերաբերվեց Աստծու օրհնություններին, այն չէ, ինչ կքննարկենք այստեղ։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու օրհնություններին, բոլոր մարդիկ գիշեր ու զօր փափագում են օրհնվել Աստծու կողմից, սակայն մարդը չի վերահսկում, թե որքան ունեցվածք կարող է ձեռք բերել իր կյանքի ընթացքում, կամ արդյոք կարող է օրհնություններ ստանալ Աստծուց. սա անհերքելի փա՛ստ է։ Աստված իշխանություն և զորություն ունի՝ ցանկացած ունեցվածք պարգևելու մարդուն, թույլ տալու մարդուն ստանալ ցանկացած օրհնություն, և այնուամենայնիվ, Աստծու օրհնությունները սկզբունք ունեն։ Ինչպիսի՞ մարդկանց է Աստված օրհնում։ Իհա՛րկե, Նա օրհնում է այն մարդկանց, որոնք հաճելի են Իրեն։ Աբրահամը և Հոբը երկուսն էլ օրհնվեցին Աստծու կողմից, սակայն այն օրհնությունները, որոնք նրանք ստացան, նույնը չէին։ Աստված Աբրահամին օրհնեց ավազի և աստղերի պես բազմաթիվ հետնորդներով։ Աբրահամին օրհնելու հարցում Աստված այնպես արեց, որ մեկ մարդու հետնորդները՝ մեկ ազգ, հզոր և բարգավաճ դառնան։ Սրանում այն, ինչի նկատմամբ Աստծու իշխանությունը գերիշխանություն ուներ, մարդկությունն էր, որն Աստծու շունչը շնչում էր բոլոր բաների և կենդանի էակների մեջ։ Աստծու իշխանության գերիշխանության տակ այս մարդկությունը բազմացավ և ողջ մնաց Աստծու կողմից որոշված արագությամբ և Աստծու կողմից որոշված շրջանակում։ Մասնավորապես, այս ազգի կենսունակությունը, ընդլայնման արագությունը և կյանքի տևողությունը՝ բոլորն Աստծու ներդաշնակեցման մասն էին, և այս ամենն անելու Աստծու սկզբունքն ամբողջովին հիմնված էր այն խոստման վրա, որն Աստված տվել էր Աբրահամին։ Սա նշանակում է, որ անկախ հանգամանքներից՝ Աստծու խոստումներն անարգել առաջ կընթանային և կիրականանային Աստծու իշխանության պաշտպանության ներքո։ Ինչ վերաբերում է այն խոստմանը, որն Աստված տվեց Աբրահամին, անկախ աշխարհի փոփոխություններից, անկախ ժամանակաշրջանից, անկախ մարդկության կրած աղետներից, Աբրահամի հետնորդները չէին բախվի բնաջնջման վտանգին, և նրանց ազգը չէր վերանա։ Սակայն Հոբին տրված Աստծու օրհնությունը նրան չափազանց հարուստ դարձրեց։ Այն, ինչ Աստված պարգևեց նրան, հիմնականում շնչող կենդանի էակների բազմազանություն էր, որոնց մանրամասները՝ դրանց քանակը, բազմացման արագությունը, ողջ մնալու ցուցանիշները, և արդյոք դրանք պարարտ և ամուր էին, թե ոչ, և այլն, նույնպես վերահսկվում էին Աստծու կողմից։ Թեև այս կենդանի էակները չունեին խոսելու ունակություն, դրանք նույնպես Արարչի ներդաշնակեցման մասն էին, և դրանց համար Աստծու ներդաշնակեցման հիմքում ընկած սկզբունքը հիմնված էր այն օրհնությունների վրա, որոնք Աստված խոստացել էր Հոբին։ Խոսելով այն օրհնությունների մասին, որոնք Աստված տվեց Աբրահամին և Հոբին, թեև խոստացվածը տարբեր էր, այն իշխանությունը, որով Արարիչը գերիշխանություն ուներ բոլոր բաների և կենդանի էակների նկատմամբ, նույնն էր։ Աստծու իշխանության և զորության յուրաքանչյուր մանրամասնություն արտահայտվում է Աբրահամին և Հոբին տրված Նրա տարբեր խոստումներում և օրհնություններում և ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդկությանը, որ Աստծու իշխանությունը շատ ավելին է, քան մարդու երևակայությունը։ Այս մանրամասները ևս մեկ անգամ ասում են մարդկությանը, որ եթե նա ցանկանում է ճանաչել Աստծու իշխանությունը, ապա դրան կարելի է հասնել միայն Աստծու խոսքերի միջոցով և Աստծու գործը փորձառաբար ապրելու միջոցով։
Բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության իշխանությունը մարդուն թույլ է տալիս տեսնել մի փաստ։ Աստծու իշխանությունը ոչ միայն մարմնավորվում է «Եվ Աստված ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ, և թող երկնակամար լինի, և երկնակամար եղավ, և թող ցամաք լինի, և ցամաք եղավ» խոսքերում, այլև ավելի մեծ չափով Նրա իշխանությունը մարմնավորվում է նաև նրանում, թե ինչպես Նա մղեց լույսին շարունակվելու, թույլ չտվեց երկնակամարին անհետանալ և ցամաքը հավիտյան առանձին պահեց ջրից, ինչպես նաև այն մանրամասներում, թե ինչպես Նա գերիշխանություն ունեցավ և տնօրինեց Իր ստեղծած բաները՝ լույսը, երկնակամարը և ցամաքը։ Էլ ի՞նչ եք տեսնում մարդկությանն ուղղված Աստծու օրհնության մեջ։ Հստակ է, որ այն բանից հետո, երբ Աստված օրհնեց Աբրահամին և Հոբին, Աստծու հետքերը կանգ չառան, քանի որ Նա նոր էր սկսել գործադրել Իր իշխանությունը, և Նա մտադիր էր Իր խոսքերից յուրաքանչյուրն իրականություն դարձնել և իրականացնել այն մանրամասներից յուրաքանչյուրը, որոնց մասին Նա խոսել էր, և ուստի գալիք տարիներին Նա շարունակեց անել այն ամենը, ինչ մտադիր էր։ Գուցե մարդուն թվում է, թե քանի որ Աստված իշխանություն ունի, Նա պետք է միայն խոսի, և առանց մատը շարժելու՝ բոլոր հարցերն ու բաներն իրագործվում են։ Այս երևակայությունն անխուսափելիորեն փոքր-ինչ անհեթե՛թ է։ Եթե միայն միակողմանիորեն դիտարկես խոսքերի միջոցով մարդու հետ Աստծու ուխտի հաստատումը և խոսքերի միջոցով Աստծու կողմից ամեն ինչի իրագործումը և անկարող լինես տեսնելու այն տարբեր նշաններն ու փաստերը, որ Աստծու իշխանությունը գերիշխանություն ունի բոլոր բաների գոյության նկատմամբ, ապա Աստծու իշխանության վերաբերյալ քո հասկացողությունն այնքա՛ն դատարկ և ծիծաղելի է։ Եթե մարդն Աստծուն այդպիսին է երևակայում, ապա պետք է ասել՝ Աստծու վերաբերյալ մարդու ճանաչողությունը հասել է փակուղու և կանգ է առել, քանի որ այն աստվածը, որին մարդը երևակայում է, լոկ հրամաններ արձակող մեքենա է, այլ ոչ թե այն Աստված է, որն օժտված է իշխանությամբ։ Ի՞նչ ես տեսել Աբրահամի և Հոբի օրինակների միջոցով։ Արդյոք տեսե՞լ ես Աստծու իշխանության և զորության գործնական կողմը։ Այն բանից հետո, երբ Աստված օրհնեց Աբրահամին և Հոբին, Աստված չմնաց այնտեղ, որտեղ էր, ոչ էլ Իր պատգամաբերներին գործի դրեց՝ սպասելով տեսնելու, թե ինչ պտուղներ կբերվեն։ Ընդհակառակը, հենց որ Աստված արտահայտեց Իր խոսքերը, Աստծու իշխանության ուղղորդման ներքո բոլոր բաները սկսեցին համապատասխանել այն գործին, որն Աստված մտադիր էր անել՝ նախապատրաստելով այն մարդկանց, իրադարձությունները և բաները, որոնք Աստված պահանջում էր։ Սա նշանակում է, որ հենց որ խոսքերն արտահայտվեցին Աստծու բերանից, Աստծու իշխանությունը սկսեց գործադրվել ողջ երկրով մեկ և ճանապարհ բացեց՝ իրագործելու և կատարելու այն խոստումները, որոնք Աստված տվել էր Աբրահամին և Հոբին՝ միաժամանակ կատարելով բոլոր պատշաճ ծրագրերն ու նախապատրաստություններն այն ամենի համար, ինչ պահանջվում էր յուրաքանչյուր քայլի և յուրաքանչյուր առանցքային փուլի համար, որը պետք է իրականացվեր։ Այս ընթացքում Աստված ոչ միայն հմտորեն բանեցրեց Իր պատգամաբերներին, այլև բոլոր բաները, որոնք ստեղծվել էին Իր կողմից։ Սա նշանակում է, որ Աստծու իշխանության գործադրման շրջանակը Նրա պատգամաբերները չէին, այլ Աստված էլ ավելի շատ հմտորեն բանեցրեց բոլոր բաները, որպեսզի դրանք համապատասխանեն այն գործին, որը Նա մտադիր էր իրագործել։ Սրանք այն հատուկ ձևերն էին, որոնցով գործադրվեց Աստծու իշխանությունը։ Ձեր մտքերում ոմանք կարող են Աստծու իշխանության հետևյալ հասկացողությունն ունենալ. Աստված ունի իշխանություն, և Աստված ունի զորություն, և ուստի Աստված պետք է միայն մնա երրորդ երկնքում կամ որևէ հաստատուն վայրում և կարիք չունի որևէ հատուկ գործ անելու, և Աստծու ողջ գործն ավարտվում է Նրա մտքերում։ Ոմանք կարող են նաև հավատալ, որ թեև Աստված օրհնեց Աբրահամին, Աստված կարիք չուներ որևէ բան անելու, և Նրա համար բավական էր պարզապես ասել Իր խոսքերը։ Արդյոք իրականում սա՞ տեղի ունեցավ։ Հստակորեն ո՛չ։ Թեև Աստված օժտված է իշխանությամբ և զորությամբ, Նրա իշխանությունը ճշմարիտ է և գործնական, ոչ թե դատարկ։ Աստծու իշխանության և զորության իսկությունն ու գործնականությունն աստիճանաբար բացահայտվում և մարմնավորվում են բոլոր բաների Նրա արարման մեջ, բոլոր բաների նկատմամբ Նրա վերահսկողության մեջ և այն գործընթացում, որով Նա առաջնորդում և տնօրինում է մարդկությանը։ Մարդկության և բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության յուրաքանչյուր մեթոդ, յուրաքանչյուր տեսանկյուն և յուրաքանչյուր մանրամասնություն և ողջ գործը, որ Նա կատարել է, ինչպես նաև բոլոր բաների վերաբերյալ Նրա հասկացողությունը՝ դրանք բոլորն իսկապես և ճշմարտապես ապացուցում են, որ Աստծու իշխանությունն ու զորությունը դատարկ խոսքեր չեն։ Նրա իշխանությունն ու զորությունը ցույց են տրվում և բացահայտվում են մշտապես և բոլոր բաներում։ Այս դրսևորումներն ու բացահայտումները խոսում են Աստծու իշխանության իրական գոյության մասին, քանի որ Նա Իր իշխանությունն ու զորությունն օգտագործում է շարունակելու Իր գործը, հրամայելու բոլոր բաներին և գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ ամեն պահ։ Նրա զորությունն ու իշխանությունը չեն կարող փոխարինվել նույնիսկ հրեշտակների կամ Աստծու պատգամաբերների կողմից։ Աստված որոշեց, թե ինչ օրհնություններ կպարգևի Աբրահամին և Հոբին. դա Աստծու կայացնելիք որոշումն էր։ Թեև Աստծու պատգամաբերներն անձամբ այցելեցին Աբրահամին և Հոբին, նրանց գործողությունները հիմնված էին Աստծու հրամանների վրա, և նրանց գործողություններն արվեցին Աստծու իշխանության ներքո, և նմանապես, պատգամաբերներն Աստծու գերիշխանության տակ էին։ Թեև մարդը տեսնում է, որ Աստծու պատգամաբերներն այցելում են Աբրահամին, և Աստվածաշնչի գրառումներում ականատես չի լինում, որ Եհովա Աստված անձամբ որևէ բան անի, իրականում միակը, ով ճշմարտապես զորություն և իշխանություն է գործադրում, Աստված Ինքն է, և սա ոչ մի մարդու կողմից կասկած չի՛ հանդուրժում։ Նույնիսկ եթե տեսել ես, որ հրեշտակները կամ պատգամաբերները մեծ զորություն ունեն և հրաշքներ են գործել, կամ որ նրանք ընդունել են Աստծու հանձնարարությունը և որոշակի բաներ են արել, նրանց գործողությունները սոսկ Աստծու հանձնարարությունն ավարտելու համար են և ամենևին Աստծու իշխանության դրսևորում չեն, քանի որ ոչ մի մարդ կամ բան չունի Արարչի իշխանությունը կամ չի տիրապետում դրան՝ ստեղծելու բոլոր բաները և գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ։ Ուստի ոչ մի մարդ կամ բան չի կարող գործադրել կամ ցույց տալ Արարչի իշխանությունը։
Արարչի իշխանությունն անփոփոխ է և չպետք է վիրավորվի
Ի՞նչ եք տեսել Գրությունների այս երեք հատվածներում։ Տեսե՞լ եք, որ կա սկզբունք, որով Աստված գործադրում է Իր իշխանությունը։ Օրինակ՝ Աստված ծիածան օգտագործեց՝ մարդու հետ ուխտ հաստատելու համար։ Նա ծիածան դրեց ամպերի մեջ և ասաց մարդուն, որ Նա այլևս երբեք ջրհեղեղ չի օգտագործի ՝ աշխարհը ոչնչացնելու համար։ Արդյոք այն ծիածանը, որը մարդիկ տեսնում են այսօր, դեռևս նո՞ւյնն է, որի մասին խոսել է Աստված։ Արդյոք դրա բնույթն ու իմաստը փոխվե՞լ են։ Անկասկած, ո՛չ։ Աստված օգտագործեց Իր իշխանությունը՝ այս գործողությունն իրականացնելու համար, և այն ուխտը, որը Նա հաստատեց մարդու հետ, շարունակվել է մինչև այսօր, և այն ժամանակը, երբ այս ուխտը կփոխվի, իհարկե, կլինի Աստծու որոշումը։ Այն բանից հետո, երբ Աստված ասաց՝ «Իմ աղեղը կդնեմ ամպերի մեջ», Աստված միշտ պահպանել է այս ուխտը՝ ընդհուպ մինչև այսօր։ Ի՞նչ ես տեսնում սրանում։ Թեև Աստված օժտված է իշխանությամբ և զորությամբ, Նա շատ խիստ և սկզբունքային է Իր գործողություններում և հավատարիմ է մնում Իր խոսքին։ Նրա խստությունը և Նրա գործողությունների սկզբունքները ցույց են տալիս Արարչի՝ վիրավորանքի հանդեպ անհանդուրժողականությունը և Արարչի իշխանության անհաղթահարելիությունը։ Թեև Նա օժտված է գերագույն իշխանությամբ, և բոլոր բաները Նրա տիրակալության տակ են, և թեև Նա ունի զորություն՝ գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ, Աստված երբեք չի վնասել կամ խաթարել Իր սեփական ծրագիրը, և ամեն անգամ, երբ Նա գործադրում է Իր իշխանությունը, դա խստորեն համապատասխանում է Իր սեփական սկզբունքներին և ճշգրտորեն հետևում է նրան, ինչ ասվել է Նրա բերանից, և հետևում է Իր ծրագրի քայլերին ու նպատակներին։ Ավելորդ է ասել, որ Աստծու գերիշխանության տակ գտնվող բոլոր բաները նույնպես ենթարկվում են այն սկզբունքներին, որոնցով գործադրվում է Աստծու իշխանությունը, և ոչ մի մարդ կամ բան չի կարող խուսափել Նրա իշխանության ներդաշնակեցումներից, ոչ էլ կարող են փոխել այն սկզբունքները, որոնցով գործադրվում է Նրա իշխանությունը։ Աստծու աչքերում օրհնվածները Նրա իշխանության շնորհիվ օրհնություններն են ստանում, իսկ անիծվածները Նրա իշխանության շնորհիվ իրենց պատիժն են ստանում։ Աստծու իշխանության գերիշխանության տակ ոչ մի մարդ կամ բան չի կարող խուսափել Նրա իշխանության գործադրումից, ոչ էլ կարող է փոխել այն սկզբունքները, որոնցով գործադրվում է Նրա իշխանությունը։ Արարչի իշխանությունը չի փոխվում որևէ գործոնի փոփոխություններով, և նմանապես, այն սկզբունքները, որոնցով գործադրվում է Նրա իշխանությունը, չեն փոխվում որևէ պատճառով։ Երկինքն ու երկիրը կարող են մեծ փոփոխությունների ենթարկվել, բայց Արարչի իշխանությունը չի փոխվի։ Բոլոր բաները կարող են անցնել, բայց Արարչի իշխանությունը երբեք չի անցնի։ Սա Արարչի անփոփոխ իշխանության էությունն է, որը չպետք է վիրավորվի, և սա հենց Արարչի եզակիությո՛ւնն է։
Աստծու իշխանությունը ճանաչելու համար պետք է նշվեն ստորև բերված խոսքերը, և դրանց իմաստը տրված է ստորև բերված հաղորդակցության մեջ։ Եկեք շարունակենք կարդալ Գրությունները։
4. Աստծու հրամանը Սատանային
Հոբ 2:6 Եվ Եհովան ասաց Սատանային. «Տես, նա քո ձեռքում է, միայն թե խնայիր նրա կյանքը»։
Սատանան երբեք չի համարձակվել խախտել Արարչի իշխանությունը, և դրա շնորհիվ բոլոր բաներն ապրում են կարգավորված
Սա հատված է Հոբի գրքից, և այս խոսքերում «նա» դերանունը վերաբերում է Հոբին։ Թեև այս նախադասությունը կարճ է, այն շատ բաների մասին է վկայում։ Այն հոգևոր ոլորտում Աստծու և Սատանայի միջև որոշակի զրույց է նկարագրում և մեզ ասում, որ Աստծու խոսքերի առարկան Սատանան էր։ Նաև գրառում է, թե հատկապես ինչ ասվեց Աստծու կողմից։ Աստծու խոսքերը հրաման և կարգադրություն էին Սատանային։ Այս կարգադրության հատուկ մանրամասները վերաբերում են Հոբի կյանքը խնայելուն և նրան, թե որտեղ Աստված սահմանագիծ քաշեց Հոբի հանդեպ Սատանայի վերաբերմունքում. Սատանան պետք է խնայեր Հոբի կյանքը։ Առաջին բանը, որ մենք սովորում ենք այս նախադասությունից, այն է, որ սրանք խոսքեր էին, որոնք Աստված ասաց Սատանային։ Ըստ Հոբի գրքի բնագիր տեքստի՝ այն մեզ պատմում է նման խոսքերի նախապատմությունը։ Սատանան ցանկանում էր մեղադրել Հոբին և ուստի պետք է ստանար Աստծու համաձայնությունը, նախքան կկարողանար գայթակղել նրան։ Համաձայնելով Հոբին գայթակղելու Սատանայի խնդրանքի հետ՝ Աստված հետևյալ պայմանն առաջադրեց Սատանային. «Հոբը քո ձեռքում է, բայց խնայիր նրա կյանքը»։ Ո՞րն է այս խոսքերի բնությունը։ Դրանք հստակորեն հրաման են, կարգադրություն։ Հասկանալով այս խոսքերի բնությունը՝ դու, իհարկե, պետք է նաև ընկալես, որ Նա, ով արձակեց այս կարգադրությունը, Աստված էր, և որ նա, ով ստացավ այս կարգադրությունը և ենթարկվեց դրան, Սատանան էր։ Ավելորդ է ասել, որ այս կարգադրության մեջ Աստծու և Սատանայի միջև հարաբերությունն ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով կարդում է այս խոսքերը։ Իհարկե, սա նաև Աստծու և Սատանայի միջև հարաբերությունն է հոգևոր ոլորտում և Աստծու ու Սատանայի ինքնության և կարգավիճակի միջև տարբերությունը, որը տրված է Գրություններում Աստծու և Սատանայի միջև զրույցների գրառումներում, և Աստծու ու Սատանայի ինքնության և կարգավիճակի միջև հստակ տարբերությունն է, որի մասին մինչ օրս մարդը կարող է իմանալ հատուկ օրինակից և տեքստային գրառումից։ Այս պահին Ես պետք է ասեմ, որ այս խոսքերի գրառումը կարևոր փաստաթուղթ է Աստծու ինքնության և կարգավիճակի վերաբերյալ մարդկության ճանաչողության մեջ, և այն կարևոր տեղեկություն է տրամադրում Աստծու վերաբերյալ մարդկության ճանաչողության համար։ Հոգևոր ոլորտում Արարչի և Սատանայի միջև զրույցներից մեկի միջոցով մարդն ի վիճակի է ևս մեկ հատուկ տեսանկյուն հասկանալու Արարչի իշխանության մեջ։ Այս խոսքերում Արարչի եզակի իշխանությունը հաստատվում է ևս մեկ անգամ։
Արտաքուստ Եհովա Աստված երկխոսության մեջ է մտնում Սատանայի հետ։ Էության առումով այն վերաբերմունքը, որով Եհովա Աստված խոսում է, և այն դիրքը, որում Նա կանգնած է, գերազանցում են Սատանայի վերաբերմունքն և դիրքը։ Սա նշանակում է, որ Եհովա Աստված Սատանային հրամայում է կարգադրության տոնով և Սատանային ասում է, թե ինչ պետք է անի և ինչ պետք է չանի, որ Հոբն արդեն նրա ձեռքերում է, և որ նա ազատ է Հոբի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, բայց որ նրան չի թույլատրվում վերցնել Հոբի կյանքը։ Ենթատեքստն այն է, որ թեև Հոբը հանձնվել է Սատանայի ձեռքը, նրա կյանքը չի տրվել Սատանային. ոչ ոք չի կարող Աստծու ձեռքերից վերցնել Հոբի կյանքը, եթե դա թույլատրված չէ Աստծու կողմից։ Աստծու վերաբերմունքը շատ հստակորեն բխում է Սատանային ուղղված այս կարգադրությունից, և միևնույն ժամանակ այս կարգադրությունը նաև դրսևորում և բացահայտում է այն դիրքը, որից Եհովա Աստված զրուցում է Սատանայի հետ։ Սրանում Եհովա Աստված ոչ միայն ունի այն Աստծու կարգավիճակը, որը ստեղծել է լույսը, օդը և բոլոր բաներն ու կենդանի էակներին, այն Աստծու կարգավիճակը, որը գերիշխանություն ունի բոլոր բաների և կենդանի էակների նկատմամբ, այլև այն Աստծու կարգավիճակը, որը հրամայում է մարդկությանը և հրամայում է Հադեսին, այն Աստծու, որը վերահսկում է բոլոր կենդանի էակների կյանքն ու մահը։ Հոգևոր ոլորտում Աստծուց բացի ո՞վ կհամարձակվեր նման կարգադրություն արձակել Սատանային։ Եվ ինչո՞ւ Աստված անձամբ արձակեց Իր կարգադրությունը Սատանային։ Որովհետև մարդու կյանքը՝ ներառյալ Հոբի կյանքը, վերահսկվում է Աստծու կողմից։ Աստված թույլ չտվեց Սատանային վնասել կամ վերցնել Հոբի կյանքը, և նույնիսկ երբ Աստված թույլ տվեց Սատանային գայթակղել Հոբին, Աստված, միևնույն է, չմոռացավ հատուկ նման կարգադրություն արձակել և ևս մեկ անգամ Սատանային հրամայեց չվերցնել Հոբի կյանքը։ Սատանան երբեք չի համարձակվել գերազանցել Աստծու իշխանությանը և նույնիսկ զգույշ է եղել՝ հետևելու և ենթարկվելու Աստծու կարգադրություններին և հատուկ հրամաններին՝ երբեք չհամարձակվելով դիմադրել դրանց և իհարկե, չհամարձակվելով ազատորեն փոխել Աստծու կարգադրություններից որևէ մեկը։ Այսպիսին են այն սահմանները, որոնք Աստված սահմանել է Սատանայի համար, և ուստի Սատանան երբեք չի համարձակվել հատել այս սահմանները։ Մի՞թե սա Աստծու իշխանության զորությունը չէ։ Մի՞թե սա Աստծու իշխանության հաստատումը չէ։ Սատանան շատ ավելի հստակ ընկալում ունի, քան մարդկությունը, թե ինչպես է վերաբերվում Աստծուն և ինչպես է դիտարկում Աստծուն։ Սատանան, որը հոգևոր ոլորտում է, շատ հստակ տեսնում է Աստծու կարգավիճակն ու իշխանությունը և խոր փորձառություն է ունեցել Աստծու իշխանության զորության և Նրա իշխանության գործադրման հիմքում ընկած սկզբունքների հետ։ Ուստի ամենաչնչին չափով անգամ չի համարձակվում անտեսել դրանք, ոչ էլ համարձակվում է որևէ կերպ խախտել դրանք։ Նա չի համարձակվում անել որևէ բան, որը գերազանցում է Աստծու իշխանությունը, ոչ էլ համարձակվում է որևէ կերպ մարտահրավեր նետել Աստծու բարկությանը։ Թեև Սատանան բնությամբ չարասեր և ամբարտավան է, սակայն երբեք չի համարձակվել հատել այն սահմաններն ու սահմանափակումները, որոնք Աստված սահմանել է նրա համար։ Տասնյակ միլիոնավոր տարիներ այն խստորեն պահպանել է այդ սահմանները, պահպանել է Աստծու կողմից իրեն տրված յուրաքանչյուր հրաման և կարգադրություն և երբեք չի համարձակվել անցնել սահմանը։ Թեև Սատանան չարասիրտ է, նա շատ ավելի «իմաստուն» է, քան ապականված մարդկությունը. այն ճանաչում է Արարչի ինքնությունը և գիտի իր սեփական սահմանները։ Սատանայի՝ «կանոններին հնազանդվող» գործողություններից կարելի է տեսնել, որ Աստծու իշխանությունն ու զորությունը երկնային հրամանագրեր են, որոնք Սատանան չպետք է գերազանցի։ Հենց Աստծու եզակիության և իշխանության շնորհիվ է, որ բոլոր բաները փոխվում են և գոյություն ունեն կարգավորված կերպով, որ մարդկությունը կարող է ապրել և բազմանալ Աստծու կողմից հաստատված ընթացքի մեջ, և ոչ մի մարդ կամ բան չի կարող խախտել այս կարգը, և ոչ մի մարդ կամ բան չի կարող փոխել այս կանոնը, քանի որ դրանք բոլորը գալիս են Արարչի ձեռքերից և Արարչի սահմանումից ու իշխանությունից։
Միայն Աստված, որն ունի Արարչի ինքնությունը, տիրապետում է եզակի իշխանությանը
Սատանայի հատուկ ինքնությունը շատերին ստիպել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել նրա դրսևորումների նկատմամբ տարբեր տեսանկյուններից։ Նույնիսկ շատ բթամիտ մարդիկ կան, որոնք հավատում են, որ բացի Աստծուց՝ Սատանան նույնպես օժտված է իշխանությամբ, քանի որ Սատանան ունակ է հրաշքներ ցույց տալու և ունակ է անելու ամեն տեսակ բաներ, որոնք անհնար են մարդկության համար։ Այսպիսով՝ Աստծուն երկրպագելուց բացի՝ մարդկությունը նաև իր սրտում տեղ է պահում Սատանայի համար և նույնիսկ երկրպագում է Սատանային որպես աստծու։ Այս մարդիկ և՛ խղճալի են, և՛ ատելի։ Նրանք խղճալի են իրենց տգիտության պատճառով և ատելի են իրենց զզվելի ըմբոստության ու բնածին չարասեր բուն էության պատճառով։ Այս պահին Ես զգում եմ, որ ձեզ անհրաժեշտ է մղել հասկանալու, թե ինչ է իշխանությունը, ինչ է այն խորհրդանշում և ինչ է ներկայացնում։ Լայն իմաստով՝ Աստված Ինքը իշխանություն է, Նրա իշխանությունը խորհրդանշում է Աստծու գերագույնությունն ու էությունը, իսկ Իր՝ Աստծու իշխանությունը ներկայացնում է Աստծու կարգավիճակն ու ինքնությունը։ Քանի որ այդպես է, արդյոք Սատանան համարձակվո՞ւմ է ասել, որ ինքն Աստված է։ Արդյոք Սատանան համարձակվո՞ւմ է ասել, որ ինքն է ստեղծել բոլոր բաները և գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Իհարկե, ո՛չ։ Քանի որ նա անկարող է ստեղծել բոլոր բաները, մինչ օրս նա երբեք Աստծու կողմից ստեղծված որևէ բան չի սարքել և երբեք չի ստեղծել որևէ բան, որը կյանք ունի։ Քանի որ նա չունի Աստծու իշխանությունը, երբեք չէր կարող ունենալ Աստծու կարգավիճակն ու ինքնությունը, և դա որոշվում է նրա էությամբ։ Արդյոք նա ունի՞ նույն զորությունը, ինչ Աստված։ Իհարկե, ո՛չ։ Ի՞նչ ենք մենք կոչում Սատանայի գործողությունները և Սատանայի ցուցադրած հրաշքները։ Արդյոք դա զորությո՞ւն է։ Կարելի՞ է դա իշխանություն կոչել։ Իհարկե, ո՛չ։ Սատանան ղեկավարում է չարի հոսանքը և ամենուր անհանգստացնում, վնասում ու խաթարում է Աստծու գործը։ Վերջին մի քանի հազար տարիների ընթացքում, բացի մարդկությանն ապականելուց և ծանր վնաս հասցնելուց և մարդուն դեպի այլասերում ու Աստծուն մերժելու գրավելուց ու մոլորեցնելուց, որպեսզի մարդը քայլի դեպի մահվան ստվերի ձորը, արդյոք Սատանան արե՞լ է որևէ բան, որն արժանի է մարդու կողմից նույնիսկ ամենաչնչին հիշատակման, գովասանքի կամ փայփայման։ Եթե Սատանան իշխանություն և զորություն ունենար, մարդկությունը կապականվե՞ր նրա կողմից։ Եթե Սատանան իշխանություն և զորություն ունենար, մարդկությունը ծանր վնաս կկրե՞ր նրանից։ Եթե Սատանան զորություն և իշխանություն ունենար, արդյոք մարդկությունը կլքե՞ր Աստծուն և կդառնա՞ր դեպի մահ։ Քանի որ Սատանան չունի իշխանություն կամ զորություն, ի՞նչ պետք է եզրակացնենք այն ամենի էության մասին, ինչ նա անում է։ Կան այնպիսիք, որոնք այն ամենը, ինչ Սատանան անում է, սահմանում են որպես մանր խորամանկություններ, սակայն Ես հավատում եմ, որ նման սահմանումն այնքան էլ տեղին չէ։ Արդյոք մարդկությանն ապականելու նրա չար գործերը մանր խորամանկություննե՞ր են։ Այն չար մղումը, որով Սատանան ծանր վնաս հասցրեց Հոբին, և դա անելու ու նրան կլանելու նրա կատաղի ցանկությունը երբեք չէին կարող իրագործվել մանր խորամանկությունների միջոցով։ Հետ նայելով՝ Հոբի հոտերն ու նախիրները, որոնք ցրված էին բլուրներով և լեռներով մեկ, ակնթարթորեն վերացան. Հոբի մեծ հարստությունն ակնթարթորեն անհետացավ։ Կարո՞ղ էր արդյոք դա իրագործվել մանր խորամանկությունների միջոցով։ Այն ամենի բնությունը, ինչ Սատանան անում է, համապատասխանում և սազում է այնպիսի բացասական եզրույթների, ինչպիսիք են վնասելը, խաթարելը, ոչնչացնելը, ծանր վնաս հասցնելը, չարը, չարասրտությունը և խավարը, և ուստի այն ամենի տեղի ունենալը, ինչն անարդար է և չար, անքակտելիորեն կապված է Սատանայի գործողությունների հետ և անբաժանելի է Սատանայի սոսկալի էությունից։ Անկախ նրանից, թե որքան «չափազանց զորեղ» է Սատանան, որքան լկտի և փառասեր է նա, որքան մեծ է վնաս հասցնելու նրա կարողությունը, որքան լայնածավալ են մարդուն ապականելու և հրապուրելու նրա կարողությունները, որքան խելացի են այն հնարքներն ու դավերը, որոնցով նա ահաբեկում է մարդուն, կամ որքան բազմազան են նրա գոյության ձևերը, նա երբեք ի վիճակի չի եղել ստեղծելու գեթ մեկ կենդանի բան, սահմանելու օրենքներ կամ կանոններ բոլոր բաների գոյության համար, կամ կառավարելու կամ գերիշխանություն ունենալու որևէ առարկայի նկատմամբ՝ շնչավոր լինի, թե անշունչ։ Տիեզերքում և երկնակամարում չկա գեթ մեկ մարդ կամ բան, որը գոյության է կոչվել նրա կողմից կամ որը գոյություն ունի նրա շնորհիվ. չկա գեթ մեկ մարդ կամ բան, որը նրա գերիշխանության տակ է կամ կառավարվում է նրա կողմից։ Ընդհակառակը, նա ոչ միայն պետք է գոյություն ունենա Աստծու տիրակալության տակ, այլև, որ ավելի կարևոր է, պետք է նաև ենթարկվի Աստծու բոլոր հրամաններին և կարգադրություններին։ Առանց Աստծու թույլտվության՝ Սատանան երկրի վրա չի կարող ազատորեն դիպչել անգամ մի կաթիլ ջրի կամ մի հատիկ ավազի. առանց Աստծու թույլտվության՝ Սատանան չի կարող նույնիսկ խառնվել երկրի վրայի մրջյունների գործերին, էլ չենք խոսում մարդկության մասին, որը ստեղծվել է Աստծու կողմից։ Աստծու աչքերում Սատանան ցածր է սարի շուշաններից, օդում թռչող թռչուններից, ծովի ձկներից և երկրի վրայի որդերից։ Նրա դերը բոլոր բաների մեջ բոլոր բաներին ծառայելն է, մարդկությանը ծառայելը և Աստծու գործին ու Նրա տնօրինման ծրագրին ծառայելը։ Անկախ նրանից՝ որքան չարասիրտ է նրա բնությունը, և որքան չարասեր է նրա էությունը, միակ բանը, որ նա կարող է անել, հնազանդորեն իր գործառույթին կառչելն է՝ Աստծուն ծառայություն մատուցելը՝ լավ ծառայելով որպես հակադրող կերպար։ Այսպիսին են Սատանայի բուն էությունը և սկզբնական դիրքը։ Նրա էությունը ոչ մի կապ չունի կյանքի, զորության կամ իշխանության հետ. նա լոկ խաղալիք է Աստծու ձեռքերում, պարզապես մեքենա, որն Աստված օգտագործում է ծառայության համար։
Հասկանալով Սատանայի ճշմարիտ դեմքը՝ շատերը դեռ չեն հասկանում, թե ինչ է իշխանությունը, ուստի թույլ տուր ասել քեզ։ Իշխանությունն ինքնին կարող է բացատրվել որպես Աստծու զորություն։ Նախ կարելի է վստահորեն ասել, որ և՛ իշխանությունը, և՛ զորությունը դրական են։ Դրանք ոչ մի կապ չունեն որևէ բացասական բանի հետ և առնչություն չունեն որևէ արարածի կամ չարարված էակի հետ։ Աստծու զորությունն ի վիճակի է կյանք և կենսունակություն ունեցող ցանկացած ձևի բաներ ստեղծելու, և սա որոշվում է Աստծու կյանքով։ Աստված կյանք է, ուստի Նա բոլոր կենդանի էակների աղբյուրն է։ Ավելին՝ Աստծու իշխանությունը կարող է ստիպել բոլոր կենդանի էակներին հնազանդվել Աստծու յուրաքանչյուր խոսքին, այսինքն՝ գոյության կոչվել ըստ Աստծու բերանից դուրս եկած խոսքերի և ապրել ու բազմանալ Աստծու հրամանով, որից հետո Աստված գերիշխանություն ունի և կառավարում է բոլոր կենդանի էակներին, և երբեք ոչ մի սխալ չի լինի հավիտյանս հավիտենից։ Ոչ մի մարդ կամ բան չունի սրանք. միայն Արարիչն ունի և կրում է նման զորություն, և ուստի այն կոչվում է իշխանություն։ Սա Արարչի եզակիությունն է։ Որպես այդպիսին՝ անկախ նրանից՝ դա ինքնին «իշխանություն» բառն է, թե այդ իշխանության էությունը, յուրաքանչյուրը կարող է կապվել միայն Արարչի հետ, որովհետև այն Արարչի եզակի ինքնության և էության խորհրդանիշն է և ներկայացնում է Արարչի ինքնությունն ու կարգավիճակը։ Արարչից բացի՝ ոչ մի մարդ կամ բան չի կարող կապվել «իշխանություն» բառի հետ։ Սա Արարչի եզակի իշխանության մեկնաբանությունն է։
Թեև Սատանան աչք էր դրել Հոբի վրա, ինչպես վագրն է հետևում իր որսին, առանց Աստծու թույլտվության՝ այն չհամարձակվեց դիպչել Հոբի մարմնի գեթ մեկ մազին։ Թեև Սատանան ի բնե չարասեր և դաժան է, այն բանից հետո, երբ Աստված արձակեց Իր կարգադրությունը նրան, նա այլ ելք չուներ, քան հնազանդվել Աստծու հրամանին։ Այսպիսով՝ թեև Սատանան ոչխարների հոտի վրա հարձակվող գայլի պես կատաղի և սանձարձակ էր, երբ իջավ Հոբի վրա, նա չհամարձակվեց մոռանալ Աստծու՝ իր համար սահմանած սահմանները, չհամարձակվեց խախտել Աստծու կարգադրությունները, և այն ամենում, ինչ Սատանան արեց, նա չհամարձակվեց շեղվել Աստծու խոսքերի սկզբունքներից և սահմաններից. մի՞թե սա փաստ չէ։ Սրանից կարելի է տեսնել, որ Սատանան չի համարձակվում հակառակել Եհովա Աստծու խոսքերից և ոչ մեկին։ Սատանայի համար Աստծու բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսք կարգադրություն է և երկնային օրենք, Աստծու իշխանության արտահայտություն, քանի որ Աստծու յուրաքանչյուր խոսքի մեջ թաքնված է Նրա պատիժն Աստծու կարգադրությունները խախտողների և երկնային օրենքներին չենթարկվողների ու ընդդիմացողների նկատմամբ։ Սատանան հստակ գիտի, որ եթե խախտի Աստծու կարգադրությունները, ապա պետք է ընդունի Աստծու իշխանությունը խախտելու և երկնային օրենքներին ընդդիմանալու հետևանքները։ Իսկ որո՞նք են այդ հետևանքները։ Կարիք չկա ասելու, որ դրանք Աստծու կողմից նրա պատիժն են։ Հոբի նկատմամբ Սատանայի գործողությունները լոկ մարդկությանն ապականելու նրա մանրակերտն էին, իսկ Աստծու սահմանած սահմանափակումներն ու կարգադրությունները, որոնց Սատանան հետևեց այս գործողություններն իրականացնելիս, լոկ այն ամենի հիմքում ընկած սկզբունքների մանրակերտն էին, ինչ նա անում է։ Բացի դրանից՝ այս հարցում Սատանայի դերն ու դիրքը լոկ Աստծու տնօրինման գործում նրա դերի և դիրքի մանրակերտն էին, իսկ Հոբին փորձելիս Աստծուն Սատանայի լիակատար հնազանդությունը լոկ այն բանի մանրակերտն էր, թե ինչպես Սատանան չհամարձակվեց ամենաչնչին հակադրությունն անգամ ցուցաբերել Աստծուն Աստծու տնօրինման գործում։ Ի՞նչ նախազգուշացում են տալիս ձեզ այս մանրակերտերը։ Բոլոր բաների մեջ՝ ներառյալ Սատանան, չկա ոչ մի մարդ կամ բան, որը կարող է խախտել Արարչի սահմանած երկնային օրենքներն ու հրամանագրերը, և ոչ մի մարդ կամ բան, որը համարձակվում է դիմադրել այս երկնային օրենքներին ու հրամանագրերին, քանի որ ոչ մի մարդ կամ բան չի կարող փոխել կամ խուսափել այն պատժից, որն Արարիչը սահմանում է դրանց դիմադրողների համար։ Միայն Արարիչը կարող է երկնային օրենքներ և հրամանագրեր հաստատել, միայն Արարիչն ունի զորություն՝ դրանք գործի դնելու, և միայն Արարչի զորությունը չի կարող գերազանցվել որևէ մարդու կամ բանի կողմից։ Սա Արարչի եզակի իշխանությունն է, և այս իշխանությունը գերագույն է բոլոր բաների մեջ, և ուստի անհնար է ասել, որ «Աստված մեծագույնն է, իսկ Սատանան երկրորդն է»։ Բացի Արարչից՝ ով ունի եզակի իշխանություն. ուրիշ Աստված չկա՛։
Այժմ ի՞նչ միանգամայն նոր հասկացողություն ունեք Աստծու իշխանության վերաբերյալ։ Նախ կա՞ արդյոք տարբերություն հենց նոր նշված Աստծու իշխանության և մարդու զորության միջև։ Ո՞րն է տարբերությունը։ Ոմանք ասում են, որ այդ երկուսը չեն կարող դրվել նույն հարթության վրա։ Լա՛վ է ասված։ Թեև մարդիկ ասում են, որ այդ երկուսը չեն կարող դրվել նույն հարթության վրա, մարդու մտքերում և պատկերացումներում մարդու զորությունը հաճախ հավասարեցվում է իշխանությանը, և այդ երկուսը հաճախ համեմատվում են կողք կողքի։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Մի՞թե մարդիկ թույլ չեն տալիս մի հասկացությունն աննկատ մյուսով փոխարինելու սխալը։ Այդ երկուսը չեն կարող կապվել իրար և չեն կարող համեմատվել, սակայն մարդիկ դեռ չեն կարողանում զսպել իրենց։ Սա ինչպե՞ս պետք է լուծվի։ Եթե իսկապես ցանկանում ես լուծում գտնել, միակ ճանապարհն Աստծու եզակի իշխանությունը հասկանալն ու ճանաչելն է։ Արարչի իշխանությունը հասկանալուց և ճանաչելուց հետո մարդու զորությունն ու Աստծու իշխանությունը նույն հարթության վրա չես դնի։
Ինչի՞ն է վերաբերում մարդու զորությունը։ Պարզ ասած՝ դա ունակություն կամ կարողություն է, որը մարդու ապականված խառնվածքին, նկրտումներին կամ փառասիրական ձգտումներին թույլ է տալիս ընդլայնվել և գերիշխել առավելագույն չափով։ Արդյոք սա համարվո՞ւմ է իշխանություն։ Անկախ նրանից՝ որքանով կարող են ընդլայնվել և գերիշխել մարդու փառասիրական ձգտումներն ու նկրտումները, չի կարելի ասել, որ այդ մարդն իշխանություն ունի։ Լավագույն դեպքում այս ընդլայնումն ու գերիշխումը լոկ մարդկանց մեջ Սատանայի խեղկատակության դրսևորումն են. առավելագույնը դա զավեշտ է, որում Սատանան հանդես է գալիս որպես իր սեփական նախահայր՝ Աստված լինելու իր փառասիրական ձգտումն իրագործելու համար։
Հիմա ճշգրտորեն ինչպե՞ս ես դիտարկում Աստծու իշխանությունը։ Այժմ, երբ այս խոսքերի շուրջ հաղորդակցություն է եղել, պետք է միանգամայն նոր ճանաչողություն ունենաս Աստծու իշխանության վերաբերյալ։ Ուստի հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ է խորհրդանշում Աստծու իշխանությունը։ Արդյոք այն խորհրդանշո՞ւմ է Իր՝ Աստծու ինքնությունը։ Արդյոք այն խորհրդանշո՞ւմ է Իր՝ Աստծու զորությունը։ Արդյոք այն խորհրդանշո՞ւմ է Իր՝ Աստծու եզակի կարգավիճակը։ Բոլոր բաների մեջ ինչո՞ւմ ես տեսել Աստծու իշխանությունը։ Ինչպե՞ս ես տեսել այն։ Ինչ վերաբերում է մարդու փորձառաբար ապրած չորս եղանակներին, կարո՞ղ է արդյոք որևէ մեկը փոխել գարնան, ամռան, աշնան և ձմռան հաջորդականության օրենքը։ Գարնանը ծառերը բողբոջում և ծաղկում են, ամռանը դրանք ծածկվում են տերևներով, աշնանը պտուղ են տալիս, իսկ ձմռանը տերևները թափվում են։ Որևէ մեկը կարո՞ղ է փոխել այս օրենքը։ Մի՞թե սա Աստծու իշխանության արտացոլումը չէ։ Աստված ասաց՝ «Թող լույս լինի», և լույս եղավ։ Արդյոք այս լույսը դեռ գոյություն ունի՞։ Ինչի՞ շնորհիվ այն գոյություն ունի։ Այն, իհարկե, գոյություն ունի Աստծու խոսքերի շնորհիվ և Աստծու իշխանության շնորհիվ։ Աստծու ստեղծած օդը դեռ գոյություն ունի՞։ Այն օդը, որը մարդը շնչում է, Աստծո՞ւց է գալիս։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը վերցնել այն բաները, որոնք գալիս են Աստծուց։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը փոխել դրանց էությունն ու գործառույթը։ Արդյոք կա՞ մեկը, ով կարող է խախտել Աստծու բաշխած ցերեկն ու գիշերը կամ այն օրենքը, որը Նա սահմանել է ցերեկվա և գիշերվա համար։ Կարո՞ղ է արդյոք Սատանան նման բան անել։ Նույնիսկ եթե գիշերը չես քնում և գիշերը որպես ցերեկ ես ընդունում, ապա, միևնույն է, գիշեր է. դու կարող ես փոխել քո առօրյան, բայց անկարող ես փոխել գիշերվա և ցերեկվա հաջորդականության օրենքը. այս փաստն անփոփոխելի է ցանկացած մարդու կողմից, այնպես չէ՞։ Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է ստիպել առյուծին եզան պես վարել հողը։ Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է փիղը դարձնել էշ։ Արդյոք որևէ մեկը կարող է հավին ստիպել արծվի պես ճախրել օդում։ Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է գայլին ստիպել ոչխարի պես խոտ ուտել։ (Ոչ։) Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է ջրի ձկներին ստիպել ապրել չոր ցամաքում։ Մարդիկ չեն կարող դա անել։ Ինչո՞ւ ոչ։ Դա այն պատճառով է, որ Աստված սահմանել է, որ ձկներն ապրեն ջրում, և ուստի դրանք պետք է ապրեն ջրում։ Ցամաքում դրանք չէին կարողանա ողջ մնալ և կսատկեին. դրանք անկարող են խախտել Աստծու սահմանման սահմանները։ Բոլոր բաներն ունեն իրենց գոյության օրենքն ու սահմանը, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական բնազդները։ Դրանք սահմանված են Արարչի կողմից և անփոփոխելի ու անգերազանցելի են որևէ մեկի կողմից։ Օրինակ՝ առյուծը միշտ կապրի վայրի բնության մեջ՝ մարդկանց համայնքներից հեռու, և երբեք չի կարող լինել այնքան հնազանդ և հավատարիմ, որքան եզը, որն ուղեկցում է մարդուն և աշխատում մարդու համար։ Թեև փղերը և էշերը երկուսն էլ կենդանիներ են և երկուսն էլ ունեն չորս ոտք և օդ շնչող արարածներ են, սակայն տարբեր տեսակներ են։ Քանի որ դրանք Աստծու կողմից տարբեր տեսակների են բաժանվել, և յուրաքանչյուրն իր սեփական բնազդներն ունի, դրանք երբեք փոխարինելի չեն լինի։ Թեև հավն ունի երկու ոտք և թևեր՝ ճիշտ արծվի պես, երբեք չի կարողանա թռչել օդում. լավագույն դեպքում այն կարող է միայն ծառի վրա թռչել. սա որոշվում է դրա բնազդով։ Ավելորդ է ասել, որ այս ամենն Աստծու իշխանության սահմանման շնորհիվ է։
Մարդկության զարգացման այսօրվա մակարդակին հասնելով՝ մարդկության գիտությունը կարելի է ասել, որ «բարգավաճում է», իսկ մարդու գիտական հետազոտությունների ձեռքբերումները կարելի է նկարագրել որպես «տպավորիչ»։ Մարդու կարողությունը, պետք է ասել, ավելի ու ավելի է մեծանում, բայց կա մի բան, որը մարդու գիտությունը չի կարող կոտրել։ Մարդկությունը ինքնաթիռներ, ավիակիրներ և ատոմային ռումբ է ստեղծել, մարդկությունը գնացել է տիեզերք, քայլել է լուսնի վրա, հայտնագործել է համացանցը և սկսել է ապրել բարձր տեխնոլոգիաների կենսակերպով, սակայն մարդկությունն անկարող է շնչող կենդանի բան ստեղծել։ Յուրաքանչյուր կենդանի բանի բնազդները և այն օրենքները, որոնցով այն ապրում է, և յուրաքանչյուր տեսակի կենդանի բանի կյանքի ու մահվան շրջապտույտը՝ այս ամենը վեր է մարդկության գիտության զորությունից և չի կարող վերահսկվել դրա կողմից։ Այս պահին պետք է ասել, որ անկախ նրանից, թե ինչ մեծ բարձունքների է հասնում մարդու գիտությունը, այն անհամեմատելի է Արարչի գեթ մեկ մտքի հետ, ոչ էլ կարող է ըմբռնել Արարչի արարչագործության հրաշալիությունը և Նրա իշխանության զորությունը։ Երկրի վրա այնքան շատ ծովի ջուր կա, սակայն այն երբեք չի խախտել իր սահմանները և կամայականորեն դուրս չի եկել ցամաք, և դա այն պատճառով է, որ Աստված սահմաններ է դրել դրանցից յուրաքանչյուրի համար։ Ծովի ջուրը մնում է այնտեղ, որտեղ Նա սահմանել է, որ լինի, և առանց Աստծու թույլտվության՝ չի կարող ազատորեն տեղաշարժվել։ Առանց Աստծու թույլտվության՝ ոչ մեկը չի կարող ոտնձգություն անել մյուսի նկատմամբ, և ծովի ջուրը կարող է շարժվել միայն այն ժամանակ, երբ Աստված ասում է, և թե ուր է այն գնում և մնում, որոշվում է Աստծու իշխանությամբ։
Պարզ ասած՝ «Աստծու իշխանությունը» նշանակում է, որ դա Աստծուց է կախված։ Աստված իրավունք ունի որոշելու, թե ինչպես անել ինչ-որ բան, և դա արվում է այնպես, ինչպես Նա է ցանկանում։ Բոլոր բաների օրենքը կախված է Աստծուց, այլ ոչ թե մարդուց. ոչ էլ կարող է փոխվել մարդու կողմից։ Այն չի կարող տեղաշարժվել մարդու կամքով, այլ փոխարենը փոխվում է Աստծու մտքերով, Աստծու իմաստությամբ և Աստծու սահմանմամբ։ Սա մի փաստ է, որն անհերքելի է ցանկացած մարդու համար։ Երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, տիեզերքը, աստղալից երկինքը, տարվա չորս եղանակները, այն, ինչ տեսանելի և անտեսանելի է մարդուն՝ դրանք բոլորը գոյություն ունեն, գործառում և փոխվում են առանց ամենաչնչին սխալի՝ Աստծու իշխանության ներքո, ըստ Աստծու սահմանման, ըստ Աստծու հրամանների և ըստ այն օրենքների, որոնք Աստված ստեղծել է սկզբում։ Ոչ մի մարդ կամ բան չի կարող փոխել դրանց օրենքները կամ փոխել այն ներհատուկ ընթացքը, որով դրանք գործում են։ Դրանք գոյության են կոչվել Աստծու իշխանության շնորհիվ և ոչնչանում են Աստծու իշխանության շնորհիվ։ Սա հենց Աստծու իշխանությունն է։ Այժմ, երբ այսքան բան ասվեց, կարո՞ղ ես զգալ, որ Աստծու իշխանությունն Աստծու ինքնության և կարգավիճակի խորհրդանիշն է։ Կարո՞ղ է արդյոք Աստծու իշխանությունը պատկանել որևէ արարածի կամ չարարված էակի։ Կարո՞ղ է արդյոք այն ընդօրինակվել, յուրացվել կամ փոխարինվել որևէ մարդու, իրադարձության կամ բանի կողմից։
Արարչի ինքնությունը եզակի է, և դուք չպետք է կառչեք բազմաստվածությանը
Թեև Սատանայի հմտություններն ու կարողությունները մեծ են մարդու հմտություններից ու կարողություններից, թեև նա կարող է անել բաներ, որոնք անհասանելի են մարդու համար, անկախ նրանից՝ հիանում ես կամ ձգտում ես նրան, ինչ անում է Սատանան, անկախ նրանից՝ ատում ես կամ գարշում ես այս բաներից, անկախ նրանից՝ ունակ ես տեսնելու դրանք, թե ոչ, և անկախ նրանից, թե որքան բանի կարող է հասնել Սատանան, կամ քանի մարդու կարող է մոլորեցնել՝ երկրպագելու և պաշտելու իրեն, և անկախ նրանից, թե ինչպես ես սահմանում նրան, բացարձակապես չպետք է ասես, որ նա ունի Աստծու իշխանությունն ու զորությունը։ Պետք է իմանաս, որ Աստված Աստված է, կա միայն մեկ Աստված, և առավել ևս պետք է իմանաս, որ միայն Աստված ունի իշխանություն, որ միայն Աստված ունի զորություն՝ վերահսկելու և գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ։ Սատանան կարող է ունենալ մարդկանց մոլորեցնելու կարողություն և կարող է ի վիճակի լինել ձևանալու որպես Աստված և ընդօրինակելու Աստծու կողմից գործված նշաններն ու հրաշքները և գուցե արել է բաներ, որոնք նման են Աստծու արածին։ Սակայն այս ամենի արդյունքում չպետք է սխալմամբ հավատաս, որ Աստված եզակի չէ, որ կան շատ աստվածներ, և որ նրանք պարզապես ունեն ավելի մեծ կամ ավելի փոքր հմտություններ կամ զորության տարբեր լայնություններ, և դասակարգես նրանց մեծությունն ըստ նրանց գալստյան հերթականության և տարիքի, կամ էլ ավելի սխալմամբ հավատաս, որ Աստծուց բացի՝ կան այլ աստվածություններ, և մտածես, որ Նրա զորությունն ու իշխանությունը եզակի չեն։ Եթե ունես նման գաղափարներ, եթե չես ճանաչում Աստծու եզակիությունը, չես հավատում, որ միայն Աստված է օժտված իշխանությամբ, և եթե միայն կառչում ես բազմաստվածությանը, ապա ասում եմ, որ դու արարածների տականքն ես, դու Սատանայի լիակատար մարմնացումն ես և կատարյալ չարակամ անհա՛տ ես։ Կարո՞ղ եք արդյոք տեսնել, թե հատկապես ինչ եմ փորձում ձեզ հասկանալ տալ՝ այս խոսքերն ասելով։ Անկախ ժամանակից, վայրից կամ հանգամանքներից՝ Աստծուն չպետք է շփոթես որևէ այլ մարդու, իրադարձության կամ բանի հետ։ Անկախ նրանից՝ որքան դժվար ես համարում Աստծու իշխանությունը և Իր՝ Աստծու էությունը ճանաչելն ու դրան մոտենալը, անկախ նրանից՝ որքանով են Սատանայի գործերն ու խոսքերը համապատասխանում քո պատկերացումներին և երևակայություններին, անկախ նրանից՝ որքան գոհացուցիչ են դրանք քեզ համար, հիմար մի՛ եղիր, մի՛ շփոթիր այս հասկացությունները, մի՛ մերժիր Աստծու գոյությունը, մի՛ ժխտիր Աստծու ինքնությունն ու կարգավիճակը, մի՛ վռնդիր Աստծուն և մի՛ բեր Սատանային՝ փոխարինելու քո սրտի «Աստծուն» և լինելու քո աստվածը։ Ես կասկած չունեմ, որ ի վիճակի եք երևակայելու նման բան անելու հետևանքները։
Թեև մարդկությունն ապականվել է, դեռևս ապրում է Արարչի իշխանության գերիշխանության տակ
Սատանան հազարավոր տարիներ ապականել է մարդկությանը։ Նա անասելի չափով չարիք է գործել, մոլորեցրել է սերնդեսերունդ և զարհուրելի հանցագործություններ է կատարել մարդկային աշխարհում։ Նա ծանր վնաս է հասցրել մարդուն, մոլորեցրել է մարդուն, հրապուրել է մարդուն հակադրվել է Աստծուն և անթիվ չար արարքներ է գործել, որոնք անհանգստացնում և վնասում են Աստծու տնօրինման ծրագիրը։ Սակայն Աստծու իշխանության տակ գտնվող բոլոր բաներն ու կենդանի էակները շարունակում են հնազանդվել Աստծու սահմանած կանոններին և օրենքներին, ինչպես միշտ են արել։ Աստծու իշխանության համեմատ՝ Սատանայի չարասեր բնությունը և դրա դաժանությունն ու սանձարձակությունն այնքան տգեղ են, այնքան գարշելի ու նողկալի և այնքան չնչին ու անկարող՝ դիմանալու գեթ մեկ հարվածի։ Թեև Սատանան թափառում է Աստծու ստեղծած բոլոր բաների մեջ, նա չի կարող անգամ ամենաչնչին փոփոխությունն առաջացնել Աստծու սահմանած մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ։ Մի քանի հազար տարի է անցել, և մարդկությունը դեռ վայելում է Աստծու պարգևած լույսն ու օդը, դեռ շնչում է Իր՝ Աստծու արտաշնչած շունչը, դեռ վայելում է Աստծու ստեղծած ծաղիկները, թռչուններին, ձկներին և միջատներին և վայելում է Աստծու մատակարարած բոլոր բաները։ Ցերեկն ու գիշերը դեռ շարունակաբար փոխարինում են միմյանց, տարվա չորս եղանակները հաջորդում են իրար սովորականի պես. երկնքում թռչող սագերը հեռանում են ձմռանը և դեռ վերադառնում են հաջորդ գարնանը. ջրի ձկները երբեք չեն լքում գետերն ու լճերը՝ իրենց տունը. երկրի վրայի ճպուռներն ամռան օրերին երգում են ամբողջ սրտով. խոտերի մեջ ծղրիդները մեղմորեն բզզում են աշնան քամու տակ. սագերը հավաքվում են երամներով, մինչդեռ արծիվները մնում են մենակյաց. առյուծների խմբերն իրենց գոյությունը պահպանում են որսորդությամբ. եղջերուն չի կարող բաժանվել խոտից ու ծաղիկներից... Բոլոր բաների մեջ յուրաքանչյուր տեսակի կենդանի էակ հեռանում և վերադառնում է, և ապա նորից հեռանում է, մի ակնթարթում միլիոնավոր փոփոխություններ են տեղի ունենում, բայց այն, ինչ չի փոխվում, նրանց սեփական բնազդներն են և ողջ մնալու օրենքները։ Նրանք ապրում են Աստծու մատակարարման և սնուցման ներքո, և ոչ ոք չի կարող փոխել նրանց բնազդները, ոչ էլ որևէ մեկը կարող է վնասել նրանց ողջ մնալու օրենքները։ Թեև մարդկությունը, որն ապրում է բոլոր բաների մեջ, ապականվել և մոլորեցվել է Սատանայի կողմից, այն դեռ չի կարող լինել առանց Աստծու ստեղծած ջրի և Աստծու ստեղծած օդի և Աստծու ստեղծած բոլոր բաների, և մարդկությունը դեռ բազմանում և ապրում է Աստծու ստեղծած այս տարածությունում։ Մարդկության բնազդները չեն փոխվել։ Մարդկությունը դեռ ապավինում է իր աչքերին՝ տեսնելու համար, իր ականջներին՝ լսելու համար, իր ուղեղին՝ մտածելու համար, իր սրտին՝ ըմբռնելու համար, իր ոտքերին՝ քայլելու համար, իր ձեռքերին՝ աշխատելու համար և այլն. բոլոր բնազդները, որոնք Աստված պարգևել է մարդուն, որոնցով նա կարող էր ստանալ Աստծու մատակարարումը, մնում են անփոփոխ։ Այն կարողությունները, որոնց միջոցով մարդկությունը համագործակցում է Աստծու հետ, չեն փոխվել, արարածի պարտավորությունը կատարելու մարդկության կարողությունը չի փոխվել, մարդկության սրտի կարիքները չեն փոխվել, իրենց ծագումը գտնելու և իրենց արմատներին վերադառնալու մարդկության ցանկությունը չի փոխվել, Արարչի կողմից փրկվելու մարդկության ցանկությունը չի փոխվել։ Այսպիսին են մարդկության ներկայիս հանգամանքները, որն ապրում է Աստծու իշխանության ներքո և որը տարել է Սատանայի գործած արյունալի ավերածությունները։ Թեև մարդկությունը ենթարկվել է Սատանայի բազմաթիվ ավերածություններին և այլևս այն Ադամն ու Եվան չէ, որոնք ստեղծվել էին սկզբում, այլ փոխարենը լի է Աստծուն հակադրվող բաներով, ինչպիսիք են գիտելիքը, երևակայությունները, պատկերացումները և այլն և լի է Սատանայի ապականված խառնվածքներով, Աստծու աչքերում դեռևս այն մարդկությունն է, որին Նա ստեղծել է։ Մարդկությունը դեռևս Աստծու գերիշխանության և ներդաշնակեցումների տակ է և դեռևս ապրում է Աստծու կողմից սահմանված ընթացքի մեջ, և ուստի Աստծու աչքերում մարդկությունը, որն ապականվել է Սատանայի կողմից, լոկ ծածկված է կեղտով, գռգռացող ստամոքսով, ռեակցիաներով, որոնք փոքր-ինչ դանդաղ են, և հիշողությամբ, որը փոքր-ինչ վատացել է և փոքր-ինչ ավելի ծեր է և վերջ. մինչդեռ մարդու բոլոր գործառույթներն ու բնազդները լիովին անձեռնմխելի են։ Սա այն մարդկությունն է, որին Աստված մտադիր է փրկել։ Այս մարդկությունը պետք է միայն լսի Արարչի կանչը և լսի Արարչի ձայնը և կկարողանա ոտքի կանգնել և շտապել՝ գտնելու այս ձայնի աղբյուրը։ Այս մարդկությունը պետք է միայն տեսնի Արարչի կերպարանքը և կարհամարհի մնացած ամեն ինչ ու կլքի ամեն ինչ Աստծու համար ծախսվելու նպատակով և նույնիսկ կզոհի իր կյանքը Նրա համար։ Երբ մարդկությունն իր սրտից ըմբռնի Արարչի սրտի ձայնը, դեն կնետի Սատանային և կգա Արարչի կողմը. երբ մարդկությունն ամբողջությամբ լվանա կեղտն իր մարմնից և ևս մեկ անգամ ստանա Արարչի սնուցումն ու մատակարարումը, մարդկության հիշողությունը կվերականգնվի, և այս ժամանակ մարդկությունը ճշմարտապես վերադարձած կլինի Արարչի տիրակալությանը։
14 դեկտեմբերի, 2013 թ.