Աստված Ինքը՝ Եզակին IX
Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է (III)
Այս ժամանակահատվածում խոսել ենք Աստծուն ճանաչելու հետ կապված բազմաթիվ թեմաների մասին, իսկ վերջերս խոսեցինք մի թեմայի մասին, որը կապված է սրա հետ և մեծ նշանակություն ունի։ Ո՞րն է այդ թեման։ (Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է։) Կարծես թե Իմ քննարկած նյութն ու թեման հստակ տպավորություն են թողել բոլորի վրա։ Նախորդ անգամ խոսեցինք մարդու համար Աստծու ստեղծած ողջ մնալու միջավայրի մի քանի կողմերի, ինչպես նաև մարդու ապրելու համար անհրաժեշտ բազմատեսակ ուտելիքի ու ըմպելիքի մասին, որոնք Աստված պատրաստել է մարդու համար։ Իրականում այն, ինչ Աստված անում է, չի սահմանափակվում մարդու ողջ մնալու համար միջավայր պատրաստելով, ոչ էլ նրա ամենօրյա ուտելիքն ու ըմպելիքը պատրաստելով։ Ավելի շուտ՝ այն բաղկացած է մարդու ողջ մնալու և մարդկության կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ զարմանահրաշ ու կարևոր գործերի իրականացումից՝ ընդգրկելով շատ տարբեր ոլորտներ ու կողմեր։։ Սրանք բոլորն Աստծու գործերն են։ Աստծու այս գործերը չեն սահմանափակվում Նրա կողմից միայն մարդու ողջ մնալու միջավայրի և նրա ամենօրյա ուտելիքի ու ըմպելիքի պատրաստմամբ։ Դրանք շատ ավելի լայն շրջանակ ունեն։ Այլ կերպ ասած՝ այս երկու տեսակի գործից բացի, Նա նաև պատրաստում է մեծ թվով ողջ մնալու միջավայրեր և պայմաններ, որոնք անհրաժեշտ են մարդու ապրելու համար։ Սա այն թեման է, որը քննարկելու ենք այսօր։ Այն նույնպես կապված է Աստծու գործերի հետ, հակառակ դեպքում՝ այստեղ դրա մասին խոսելն անիմաստ կլիներ։ Եթե մարդիկ ուզում են ճանաչել Աստծուն, բայց միայն տառացի հասկացողություն ունեն «Աստված» բառի կամ այն ամենի տարբեր կողմերի վերաբերյալ, ինչ Աստված ունի և է, ապա դա ճշմարիտ հասկացողություն չէ։ Ուստի ո՞րն է Աստծուն ճանաչելու ուղին։ Դա Նրան՝ Իր բազմաթիվ կողմերով, Իր գործերի միջոցով ճանաչելն է։ Ուստի պետք է ավելի շատ հաղորդակցվենք բոլոր բաները ստեղծելիս Աստծու կատարած գործերի թեմայի շուրջ։
Այն ժամանակից ի վեր, ինչ Աստված ստեղծեց բոլոր բաները, դրանք գործել են և կանոնավոր կերպով առաջ են ընթացել այն օրենքների համաձայն, որոնք Նա հաստատեց։ Աստծու հայացքի և Նրա գերիշխանության ներքո բոլոր բաները կանոնավոր կերպով առաջ են ընթացել մարդու գոյությանը զուգահեռ։ Չկա ոչինչ, որը կարող է փոխել կամ ոչնչացնել այս օրենքները։ Աստծու գերիշխանության շնորհիվ է, որ բոլոր բաները կարող են բազմանալ, և նաև Նրա գերիշխանության ու տնօրինման շնորհիվ է, որ բոլոր բաները կարող են ողջ մնալ։ Ուստի Աստծու գերիշխանության ներքո բոլոր բաները կանոնավոր կերպով ծլարձակում են, ծաղկում, անհետանում և վերստին ի հայտ գալիս։ Երբ գարուն է գալիս, մաղող անձրևը բերում է թարմ եղանակի զգացողությունը և խոնավեցնում է հողը։ Գետինն սկսում է հալվել, իսկ խոտը ճեղքում է հողը և սկսում ծլել, իսկ ծառերն աստիճանաբար կանաչում են։ Այս բոլոր կենդանի բաները թարմ կենսունակություն են բերում երկրին։ Ահա թե ինչ տեսք ունի բոլոր բաների ծլարձակումն ու ծաղկումը։ Ամեն տեսակի կենդանիները դուրս են գալիս իրենց բներից՝ զգալու գարնան ջերմությունը և սկսելու նոր տարին։ Բոլոր էակներն ամռան շոգին տաքանում են և վայելում եղանակի բերած ջերմությունը։ Դրանք արագ աճում են։ Ծառերը, խոտը և ամեն տեսակի բույսերը մեծ արագությամբ աճում են, մինչև ի վերջո ծաղկում են և անգամ պտուղ տալիս։ Ամռանը բոլոր բաները զբաղված են՝ ներառյալ մարդիկ։ Աշնանը թեթև անձրևը բերում է աշնանային զովություն, և բոլոր տեսակի կենդանի բաներն սկսում են զգալ բերքահավաքի եղանակի գալուստը։ Բոլոր բաները պտուղ են տալիս, իսկ մարդիկ սկսում են հավաքել այս բազմատեսակ պտուղները, որպեսզի ուտելիք ունենան՝ ի պատրաստություն ձմռան։ Ձմռանը բոլոր բաներն աստիճանաբար սկսում են հանդարտվել լռության ու հանգստի մեջ, երբ վրա է հասնում ցուրտ եղանակը, և մարդիկ նույնպես հանգստանում են այս եղանակին։ Եղանակների միջև անցումներն ու փոփոխությունները բոլորը շրջապտույտ են գործում և փոխվում են Աստծու հաստատած օրենքների համաձայն։ Նա առաջնորդում է բոլոր բաները և մարդկությանը՝ օգտագործելով այս օրենքները։ Նա մարդկության համար մշակել է հարուստ և գունեղ կենսակերպ և մարդկության ողջ մնալու համար պատրաստել է տարբեր ջերմաստիճաններով ու եղանակներով միջավայր։ Հետևաբար, ողջ մնալու այսպիսի կանոնավոր միջավայրում մարդիկ կարող են կանոնավոր կերպով գոյատևել և բազմանալ։ Ոչ մի մարդ չի կարող փոխել այս օրենքները, ոչ էլ որևէ մարդ կամ բան կարող է խախտել դրանք։ Անկախ այն բանից, թե ինչ մեծ ցնցումների կամ շրջադարձերի է ենթարկվում աշխարհը, այս օրենքները միշտ գոյություն ունեն։ Դրանց գոյությունը պայմանավորված է Աստծու գոյությամբ, Աստծու գերիշխանությամբ և Աստծու տնօրինմամբ։ Այսպիսի կանոնավոր ընդհանուր միջավայրի առկայությամբ՝ մարդկության կյանքը նույնպես ընթանում է այս օրենքների և կանոնների շրջանակներում։ Այս օրենքները սնուցել են մարդկանց սերնդեսերունդ և հնարավորություն են տվել մարդկանց սերնդեսերունդ ողջ մնալու դրանց ներքո։ Մարդը վայելել է բոլոր բաները և ողջ մնալու այս կանոնավոր միջավայրը, որն Աստված ստեղծել է մարդկանց համար սերնդեսերունդ։ Թեև մարդը կարծում է, որ այս օրենքները բնականորեն գոյություն ունեն, թեև արհամարհանքով է վերաբերվում դրանց և թեև չի կարողանում զգալ, որ Աստված է ներդաշնակեցնում այս օրենքները, որ Աստված գերիշխանություն ունի այս օրենքների նկատմամբ, բայց Աստված, անկախ ամեն ինչից, միշտ զբաղված է այս անփոփոխ աշխատանքով։ Այս անփոփոխ աշխատանքն անելու Նրա նպատակը մարդկության ողջ մնալն է և մարդկության շարունակականությունը։
Աստված սահմաններ է գծում բոլոր բաների համար, որպեսզի սնուցի ողջ մարդկությանը
Այսօր խոսելու եմ այն թեմայի շուրջ, թե ինչպես են այս տեսակի օրենքները, որոնք Աստված բերել է բոլոր բաներին, սնուցում ողջ մարդկությանը։ Սա բավականին ընդարձակ թեմա է, ուստի կարող ենք այն բաժանել մի քանի մասի և քննարկել մեկ առ մեկ, որպեսզի դրանք հստակորեն ուրվագծվեն ձեզ համար։ Այսպես ձեզ համար ավելի հեշտ կլինի ընկալել, և ապա կկարողանաք աստիճանաբար հասկանալ այն։
Մաս առաջին՝ Աստված սահմաններ է գծում յուրաքանչյուր տեսակի տեղանքի համար
Ուրեմն եկեք սկսենք առաջին մասից։ Երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, Նա սահմաններ գծեց լեռների, հարթավայրերի, անապատների, բլուրների, գետերի և լճերի համար։ Երկրի վրա կան լեռներ, հարթավայրեր, անապատներ և բլուրներ, ինչպես նաև տարբեր ջրավազաններ։ Սրանք տեղանքի տարբեր տեսակներ են, այնպես չէ՞։ Դրանց միջև Աստված սահմաններ գծեց։ Երբ խոսում ենք սահմաններ գծելու մասին, դա նշանակում է, որ լեռներն ունեն իրենց սահմանագծերը, հարթավայրերն ունեն իրենց սեփական սահմանագծերը, անապատներն ունեն որոշակի սահմանափակումներ, իսկ բլուրներն ունեն հաստատուն տարածք։ Գոյություն ունի նաև ջրավազանների, ինչպիսիք են գետերն ու լճերը, հաստատուն քանակ։ Այսինքն՝ երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, ամեն ինչ շատ հստակ բաժանեց։ Աստված արդեն որոշել է, թե քանի կիլոմետր լայնություն պետք է ունենա ցանկացած լեռ և ինչ չափերի պետք է լինի։ Նա նաև որոշել է, թե քանի կիլոմետր լայնություն պետք է ունենա ցանկացած հարթավայր, և որքան է այն ձգվում։ Բոլոր բաները ստեղծելիս Նա նաև որոշեց անապատների սահմանները։ Որոշեց բլուրների տիրույթը, դրանց տարածքները և թե ինչով են դրանք սահմանակից։ Որոշեց գետերի և լճերի տիրույթը դրանք ստեղծելու ընթացքում. դրանք բոլորն ունեն իրենց սահմանները։ Ուստի ի՞նչ է նշանակում, երբ խոսում ենք «սահմանների» մասին։ Հենց նոր խոսեցինք այն մասին, թե ինչպես է Աստված գերիշխանություն գործադրում բոլոր բաների նկատմամբ՝ օրենքներ հաստատելով բոլոր բաների համար։ Այսինքն՝ լեռների տիրույթն ու սահմանները չեն ընդլայնվի կամ նվազի երկրի պտույտի կամ դարերի անցնելու պատճառով։ Դրանք հաստատուն են, անփոփոխ, և Աստված է, որ գերիշխանություն ունի դրանց անփոփոխելիության նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարթավայրերի տարածքներին, թե որն է դրանց տիրույթը, ինչով են դրանք սահմանակից, սա նույնպես հաստատվել է Աստծու կողմից։ Դրանք ունեն իրենց սահմանները։ Անհնար կլիներ, որ հարթավայրի հողից մի թումբ պատահական բարձրանար, և հարթավայրը հանկարծ վերածվեր լեռան. դա անհնար կլիներ։ Սա է այն օրենքների և սահմանների իմաստը, որոնց մասին հենց նոր խոսեցինք։ Ինչ վերաբերում է անապատներին, այստեղ չենք նշի անապատների կամ տեղանքի ու աշխարհագրական դիրքի որևէ այլ տեսակի հատուկ գործառույթները, այլ միայն դրանց սահմանները։ Աստծու գերիշխանության ներքո անապատը նույնպես չի ընդարձակվի։ Պատճառն այն է, որ Աստված դրան տվել է իր օրենքը, իր սահմանները։ Թե որքան մեծ է դրա տարածքը և ինչ է դրա գործառույթը, ինչով է սահմանակից և որտեղ է գտնվում՝ սա արդեն հաստատվել է Աստծու կողմից։ Դա չի գերազանցի իր սահմանները կամ չի փոխի իր դիրքը, և դրա տարածքը կամայականորեն չի ընդլայնվի։ Թեև ջրավազանները, ինչպիսիք են գետերն ու լճերը, բոլորը հոսում են կանոնավոր և շարունակական կերպով, բայց դրանք երբեք դուրս չեն գա իրենց տիրույթից կամ սահմաններից։ Դրանք հոսում են մեկ ուղղությամբ, այն ուղղությամբ, որով պետք է հոսեն՝ կանոնավոր կերպով։ Ուստի Աստծու գերիշխանության օրենքների ներքո ոչ մի գետ կամ լիճ կամայականորեն չի ցամաքի կամ կամայականորեն չի փոխի իր հոսքի ուղղությունը կամ քանակությունը՝ երկրի պտույտի կամ դարերի անցնելու պատճառով։ Այս ամենն Աստծու վերահսկողության տակ է։ Այսինքն՝ այս մարդկության մեջ Աստծու ստեղծած բոլոր բաներն ունեն իրենց հաստատված վայրերը, տարածքները և սահմանները։ Այսինքն՝ երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, դրանց սահմանները հաստատվեցին, և դրանք չեն կարող կամայականորեն ձեւափոխվել, նորացվել կամ փոխվել։ Ի՞նչ է նշանակում «կամայականորեն»։ Նշանակում է, որ դրանք պատահական չեն տեղաշարժվի, չեն ընդլայնվի կամ չեն փոխի իրենց սկզբնական ձևը՝ եղանակի, ջերմաստիճանի կամ երկրի պտույտի արագության պատճառով։ Օրինակ՝ լեռն ունի որոշակի բարձրություն, դրա հիմքն ունի որոշակի տարածք, այն ունի ծովի մակարդակից որոշակի բարձրություն և ունի որոշակի քանակությամբ բուսականություն։ Այս ամենը ծրագրված և հաշվարկված է Աստծու կողմից և կամայականորեն չի փոխվի։ Ինչ վերաբերում է հարթավայրերին, մարդկանց մեծամասնությունը բնակվում է հարթավայրերում, և կլիմայի ոչ մի փոփոխություն չի ազդի դրանց տարածքների կամ դրանց գոյության արժեքի վրա։ Նույնիսկ այն բաները, որոնք ընդգրկված են Աստծու ստեղծած այս տարբեր տեղանքներում և աշխարհագրական միջավայրերում, կամայականորեն չեն փոխվի։ Օրինակ՝ անապատի կազմությունը, ստորգետնյա հանքային հանածոների տեսակները, անապատի ավազի քանակը, ավազի գույնը, անապատի խտությունը՝ սրանք կամայականորեն չեն փոխվի։ Ինչո՞ւ կամայականորեն չեն փոխվի։ Դա Աստծու գերիշխանության և Նրա տնօրինման շնորհիվ է։ Իր ստեղծած այս բոլոր տարբեր տեղանքներում և աշխարհագրական միջավայրերում Աստված ծրագրված և կանոնավոր կերպով տնօրինում է ամեն ինչ։ Ուստի այս բոլոր աշխարհագրական միջավայրերը դեռ գոյություն ունեն և դեռ կատարում են իրենց գործառույթներն Աստծու կողմից դրանց ստեղծումից հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ անց։ Նույնիսկ եթե լինեն ինչ-որ ժամանակաշրջաններ, երբ հրաբուխներ են ժայթքում, և ժամանակաշրջաններ, երբ երկրաշարժեր են տեղի ունենում, և հողի մեծ տեղաշարժեր են լինում, Աստված բացարձակապես թույլ չի տա, որ որևէ տեսակի տեղանք կորցնի իր սկզբնական գործառույթը։ Միայն Աստծու այս կառավարման, այս օրենքների նկատմամբ Նրա գերիշխանության և վերահսկողության շնորհիվ է, որ այս ամենը՝ այս ամենը, ինչ վայելում և տեսնում է մարդը, կարող է կանոնավոր կերպով ողջ մնալ երկրի վրա։ Ուստի ինչո՞ւ է Աստված այս կերպ կառավարում երկրի վրա գոյություն ունեցող այս բոլոր տարբեր տեղանքները։ Նրա նպատակն այն է, որ տարբեր աշխարհագրական միջավայրերում ողջ մնացող կենդանի բաները բոլորն ունենան կայուն միջավայր, և որպեսզի կարողանան շարունակել ապրել և բազմանալ այդ կայուն միջավայրում։ Այս բոլոր բաները, ներառյալ թե՛ շարժունակները, թե՛ անշարժները, այսինքն՝ նրանք, որոնք շնչում են իրենց ռունգերով, և նրանք, որոնք չեն շնչում, կազմում են եզակի միջավայր մարդկության ողջ մնալու համար։ Միայն այսպիսի միջավայրն է ի վիճակի մարդկանց սերնդեսերունդ սնուցելու, և միայն այսպիսի միջավայրը կարող է մարդկանց թույլ տալ շարունակել խաղաղությամբ ողջ մնալ սերնդեսերունդ։
Այն, ինչի մասին հենց նոր խոսեցի, բավականին մեծ թեմա է, ուստի գուցե փոքր-ինչ հեռու է թվում ձեր կյանքից, բայց բոլորդ կարող եք հասկանալ այն։ Այսինքն՝ բոլոր բաների նկատմամբ Իր գերիշխանության մեջ Աստծու օրենքները շատ կարևոր են, հիրավի շատ կարևոր։ Ի՞նչ է այս օրենքների ներքո բոլոր բաների աճի նախապայմանը։ Դա Աստծու գերիշխանության շնորհիվ է։ Նրա գերիշխանության շնորհիվ է, որ բոլոր բաներն իրականացնում են իրենց սեփական գործառույթները Նրա գերիշխանության շրջանակներում։ Օրինակ՝ լեռները սնուցում են անտառները, իսկ անտառներն իրենց հերթին սնուցում և պաշտպանում են իրենց մեջ ապրող տարբեր թռչուններին ու գազաններին։ Հարթավայրերը հարթակ են՝ պատրաստված մարդկանց համար՝ բերք աճեցնելու, ինչպես նաև տարբեր թռչունների ու գազանների համար։ Դրանք մարդկանց մեծամասնությանը թույլ են տալիս ապրել հարթ վայրերում և հարմարավետություն են ապահովում մարդկանց կյանքում։ Եվ հարթավայրերի մեջ մտնում են նաև խոտածածկ տարածքները՝ խոտհարքների ընդարձակ տարածքներ։ Խոտհարքները բուսական ծածկույթ են ապահովում երկրի մակերևույթի համար։ Դրանք պաշտպանում են հողը և սնուցում խոտհարքներում ապրող խոշոր եղջերավոր անասուններին, ոչխարներին ու ձիերին։ Անապատը նույնպես իրականացնում է իր սեփական գործառույթը։ Այն մարդկանց ապրելու վայր չէ. դրա դերը խոնավ կլիմաներն ավելի չոր դարձնելն է։ Գետերի և լճերի հոսքերը մարդկանց հարմարավետ կերպով խմելու ջուր են բերում։ Ուր էլ որ դրանք հոսեն, մարդիկ խմելու ջուր կունենան, և ջրի հանդեպ բոլոր բաների կարիքները հարմարավետ կերպով կբավարարվեն։ Սրանք են Աստծու կողմից տարբեր տեղանքների համար գծված սահմանները։
Մաս երկրորդ՝ Աստված սահմաններ է գծում յուրաքանչյուր տեսակի կենդանի բանի համար
Աստծու գծած այս սահմանների շնորհիվ տարբեր տեղանքներ առաջացրել են ողջ մնալու տարբեր միջավայրեր, և ողջ մնալու այս միջավայրերը հարմար են եղել տարբեր տեսակի թռչունների ու գազանների համար և նաև նրանց ողջ մնալու տարածք են տվել։ Սրանից ձևավորվել են տարբեր կենդանի բաների ողջ մնալու միջավայրերի սահմանները։ Սա երկրորդ մասն է, որի մասին խոսելու ենք հաջորդիվ։ Նախևառաջ՝ որտե՞ղ են ապրում տարբեր թռչունները, գազաններն ու միջատները։ Դրանք ապրում են անտառներում և պուրակներում, այնպես չէ՞։ Դրանք նրանց մշտական բնակավայրերն են։ Ուստի տարբեր աշխարհագրական միջավայրերի համար սահմաններ հաստատելուց բացի, Աստված նաև սահմաններ գծեց և օրենքներ հաստատեց տարբեր թռչունների ու գազանների, ձկների, միջատների և բոլոր բույսերի համար։ Քանի որ աշխարհագրական միջավայրերը տարբերվում են, և քանի որ գոյություն ունեն տարբեր աշխարհագրական միջավայրեր, տարբեր տեսակի թռչուններ ու գազաններ, ձկներ, միջատներ և բույսեր ունեն ողջ մնալու տարբեր միջավայրեր։ Թռչունները, գազաններն ու միջատներն ապրում են տարբեր բույսերի մեջ, ձկներն ապրում են ջրում, իսկ բույսերն աճում են ցամաքում։ Ցամաքը ներառում է տարբեր գոտիներ, ինչպիսիք են լեռները, հարթավայրերը և բլուրները։ Երբ թռչուններն ու գազաններն ունենում են իրենց հաստատված մշտական բնակավայրերը, այս ու այն կողմ չեն թափառում՝ գնալով ուր պատահի։ Նրանց մշտական բնակավայրերն անտառներն ու լեռներն են։ Եթե մի օր նրանց բնակավայրերը ոչնչացվեին, այս կարգը քաոսի կվերածվեր։ Հենց որ կարգը քաոսի է վերածվում, որո՞նք են լինում հետևանքները։ Ո՞վ է առաջինը տուժում։ Մարդկությունն է։ Աստծու հաստատած այս օրենքների և սահմանափակումների շրջանակներում որևէ տարօրինակ երևույթ տեսե՞լ եք։ Օրինակ՝ երբևէ տեսե՞լ եք, որ փղերն անկաշկանդ քայլեն անապատում։ Եթե դա իսկապես տեղի ունենար, շատ տարօրինակ երևույթ կլիներ, քանի որ փղերն ապրում են անտառապատ տարածքներում, և դա ողջ մնալու այն միջավայրն է, որն Աստված պատրաստել է նրանց համար։ Նրանք ունեն ողջ մնալու իրենց սեփական միջավայրը և իրենց հաստատված տունը, ուստի ինչո՞ւ պետք է վազվզեին ուր պատահի։ Որևէ մեկը տեսե՞լ է առյուծների կամ վագրերի՝ օվկիանոսի ափով քայլելիս։ Ոչ, չեք տեսել։ Առյուծների և վագրերի տունն անտառն ու լեռներն են։ Որևէ մեկը տեսե՞լ է, որ օվկիանոսի կետերը կամ շնաձկները լողան անապատով։ Ոչ, չեք տեսել։ Կետերի ու շնաձկների տունն օվկիանոսում է։ Մարդկանց կենսամիջավայրում կա՞ն մարդիկ, որոնք ապրում են գորշ արջերի կողքին։ Կա՞ն մարդիկ, որոնք միշտ շրջապատված են սիրամարգերով կամ այլ թռչուններով՝ իրենց տների ներսում և դրսում։ Որևէ մեկը տեսե՞լ է արծիվների կամ վայրի սագերի՝ կապիկների հետ խաղալիս։ (Ոչ։) Սրանք բոլորը տարօրինակ երևույթներ կլինեին։ Ձեր ականջներին այդքան տարօրինակ թվացող բաների մասին խոսելուս պատճառն այն է, որ հասկանաք՝ Աստծու ստեղծած բոլոր բաները՝ անկախ այն բանից՝ դրանք հաստատված են մեկ վայրում, թե կարող են շնչել իրենց ռունգերով, ունեն ողջ մնալու իրենց սեփական օրենքները։ Այս կենդանի բաները ստեղծելուց շատ առաջ Աստված արդեն նրանց համար պատրաստել էր իրենց անհատական բնակավայրերն ու ողջ մնալու միջավայրերը։ Այս կենդանի բաներն ունեին ողջ մնալու իրենց սեփական հաստատուն միջավայրերը, իրենց սեփական կերակուրը և իրենց սեփական հաստատուն բնակավայրերը և ունեին իրենց սեփական հաստատուն վայրերը, որոնք հարմար էին իրենց ողջ մնալու համար, կամ վայրեր՝ իրենց ողջ մնալու համար պիտանի ջերմաստիճաններով։ Ուստի չէին թափառի ուր պատահի և այդպիսով չէին խաթարի մարդկության ողջ մնալը կամ չէին ազդի նրանց կյանքի վրա։ Այսպես է Աստված կառավարում բոլոր բաները՝ մարդուն ապահովելով ողջ մնալու լավագույն միջավայրով։ Ողջ արարչագործության մեջ եղած կենդանի բաներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կենսապահովման կերակուրն ողջ մնալու իր սեփական միջավայրում։ Այդ կերակուրով նրանք կապված են ողջ մնալու իրենց հայրենի միջավայրին։ Այդպիսի միջավայրում նրանք շարունակում են ողջ մնալ, բազմանալ և առաջ շարժվել այն օրենքների համաձայն, որոնք Աստված հաստատել է նրանց համար։ Այս տեսակի օրենքների շնորհիվ, Աստծու սահմանման շնորհիվ բոլոր բաներն ապրում են մարդկության հետ ներդաշնակության մեջ, և մարդկությունն ու բոլոր բաները նույնպես կախված են միմյանցից՝ ողջ մնալու համար։
Մաս երրորդ՝ Աստված պահպանում է միջավայրն ու էկոհամակարգերը, որպեսզի սնուցի մարդկությանը
Աստված ստեղծեց բոլոր բաները և սահմաններ հաստատեց դրանց համար, դրանց մեջ Նա սնուցեց բոլոր տեսակի կենդանի բաներին։ Միևնույն ժամանակ Նա նաև մարդկության համար պատրաստեց ողջ մնալու տարբեր միջոցներ, ուստի կարող ես տեսնել, որ մարդկային էակները չունեն ողջ մնալու միայն մեկ ճանապարհ, ոչ էլ ունեն ողջ մնալու միայն մեկ տեսակի միջավայր։ Նախկինում խոսել ենք այն մասին, որ Աստված մարդկանց համար պատրաստել է տարբեր տեսակի ուտելիք և ջրի աղբյուրներ, որոնք վճռորոշ են մսեղիում մարդու կյանքի շարունակականությունն ապահովելու համար։ Սակայն այս մարդկության մեջ ոչ բոլոր մարդիկ են գոյատևում հացահատիկով։ Մարդիկ ունեն ողջ մնալու տարբեր միջոցներ՝ աշխարհագրական միջավայրերի և տեղանքների տարբերությունների շնորհիվ։ Ողջ մնալու այս միջոցները բոլորը պատրաստվել են Աստծու կողմից։ Ուստի ոչ բոլոր մարդիկ են հիմնականում զբաղվում հողագործությամբ։ Այսինքն՝ ոչ բոլոր մարդիկ են իրենց ուտելիքն ստանում մշակաբույսեր աճեցնելուց։ Սա երրորդ մասն է, որի մասին խոսելու ենք՝ մարդկության տարբեր կենսակերպերի պատճառով սահմաններ են առաջացել։ Ուստի ուրիշ ի՞նչ տեսակի կենսակերպեր ունեն մարդիկ։ Որո՞նք են մարդկանց մյուս տեսակները, որոնք իրենց ուտելիքը տարբեր ճանապարհներով են հայթայթում։ Կան մի քանի հիմնական տեսակներ։
Առաջինը որսորդական կենսակերպն է։ Բոլորը գիտեն, թե դա ինչ է։ Ի՞նչ են ուտում այն մարդիկ, որոնք ապրում են որսորդությամբ։ (Որսամիս։) Ուտում են անտառի թռչունների ու գազանների միսը։ «Որսամիսը» ժամանակակից բառ է։ Որսորդները դրան որպես որսամսի չեն վերաբերվում, վերաբերվում են որպես ուտելիքի, որպես իրենց ամենօրյա կենսամիջոցի։ Օրինակ՝ եղջերու են որսում։ Երբ որսում են այս եղջերուն, դա նույնն է, ինչ հողագործը հողից ուտելիք է ստանում։ Հողագործն ուտելիք է ստանում հողից և երբ տեսնում է այս ուտելիքը, ուրախանում է և հանգիստ զգում։ Ընտանիքը քաղցած չի մնա, երբ ուտելու մշակաբույս կա։ Հողագործի սրտում անհանգստություն չկա, և նա բավարարված է զգում։ Որսորդը նույնպես հանգիստ և բավարարված է զգում՝ նայելով իր որսացածին, քանի որ այլևս ստիպված չէ անհանգստանալ ուտելիքի համար։ Հաջորդ ճաշին ուտելու բան կա, և քաղցած մնալու կարիք չկա։ Սա մեկն է, ով ապրուստը վաստակում է որսորդությամբ։ Որսորդությամբ գոյատևողների մեծամասնությունն ապրում է լեռնային անտառներում։ Նրանք հողագործությամբ չեն զբաղվում։ Այնտեղ հեշտ չէ վարելահող գտնել, ուստի ողջ են մնում են տարբեր կենդանի բաներով, տարբեր տեսակի որսով։ Սա կենսակերպի առաջին տեսակն է, որը տարբերվում է սովորական մարդկանց կենսակերպից։
Երկրորդ տեսակն անասնապահական կենսակերպն է։ Արդյոք ապրուստի համար անասուններ պահող մարդիկ նույնպե՞ս հող են մշակում։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ են անում։ Ինչպե՞ս են ապրում։ (Մեծ մասամբ ապրուստի համար խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ են պահում, իսկ ձմռանը մորթում և ուտում են իրենց անասուններին։ Նրանց հիմնական ուտելիքը տավարի և ոչխարի միսն է, և կաթով թեյ են խմում։ Թեև անասնապահները զբաղված են բոլոր չորս եղանակներին, բայց լավ են սնվում։ Կաթի, կաթնամթերքի կամ մսի պակաս չունեն։) Ապրուստի համար անասուններ պահող մարդիկ հիմնականում տավարի և ոչխարի միս են ուտում, ոչխարի ու կովի կաթ են խմում և խոշոր եղջերավոր անասուններ ու ձիեր են հեծնում՝ դաշտում իրենց անասուններին արածեցնելու համար՝ ենթարկվելով բնության տարերքներին։ Բայց նրանք չեն բախվում ժամանակակից կյանքի սթրեսներին։ Ամեն օր նրանց դիմավորում են կապույտ երկնքի և խոտածածկ հարթավայրերի լայնարձակ տարածությունները։ Անասնապահությամբ գոյատևող մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է խոտհարքներում և կարողացել է սերնդեսերունդ շարունակել իր քոչվորական կենսակերպը։ Թեև խոտհարքներում կյանքը փոքր-ինչ մեկուսի է, բայց այն նաև շատ երջանիկ կյանք է։ Դա կենսակերպի վատ ճանապարհ չէ։
Երրորդ տեսակը ձկնորսական կենսակերպն է։ Մարդկության մի փոքր մասն ապրում է օվկիանոսի ափին կամ փոքր կղզիներում։ Նրանք շրջապատված են ջրով՝ օվկիանոսի հանդիման։ Այս մարդիկ ապրուստը վաստակում են ձկնորսությամբ։ Ի՞նչ է ուտելիքի աղբյուրն այն մարդկանց համար, որոնք ապրուստը վաստակում են ձկնորսությամբ։ Նրանց ուտելիքի աղբյուրները ներառում են ամեն տեսակի ձկներ, ծովամթերք և ծովի այլ բարիքներ։ Ապրուստի համար ձկնորսություն անող մարդիկ հող չեն մշակում, այլ փոխարենն ամեն օրն անցկացնում են ձուկ որսալով։ Նրանց հիմնական ուտելիքը բաղկացած է տարբեր տեսակի ձկներից և ծովի բարիքներից։ Երբեմն այս բաները փոխանակում են բրնձի, ալյուրի և ամենօրյա անհրաժեշտության պարագաների հետ։ Սա մեկ այլ կենսակերպ է, որով ապրում են ջրի մոտ բնակվող մարդիկ։ Ապրելով ջրին մոտ՝ իրենց ուտելիքի համար ապավինում են դրան և իրենց ապրուստը վաստակում են ձկնորսությամբ։ Ձկնորսությունը ծառայում է և՛ որպես նրանց ապրուստի աղբյուր, և՛ որպես ուտելիքի աղբյուր։
Հող մշակելուց բացի, մարդկությունը մեծ մասամբ ապրում է կյանքի վերը նշված երեք ճանապարհներով։ Անասնապահությամբ, ձկնորսությամբ և որսորդությամբ ապրող այս մի քանի խմբերից բացի, մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրուստը վաստակում է հողագործությամբ։ Իսկ ի՞նչ է պետք հողագործությամբ ապրող մարդկանց։ Նրանց հող է պետք։ Նրանք սերնդեսերունդ ապրում են հողում մշակաբույսեր աճեցնելով, և անկախ այն բանից՝ բանջարեղեն են աճեցնում, մրգեր, թե հացահատիկ, հենց հողից են ստանում իրենց ուտելիքն ու ամենօրյա անհրաժեշտության պարագաները։
Որո՞նք են այս տարբեր մարդկային կենսակերպերի հիմքում ընկած հիմնական պայմանները։ Մի՞թե բացարձակապես անհրաժեշտ չէ, որ այն միջավայրերը, որոնցում կարող են ողջ մնալ, պահպանվեն հիմնական մակարդակով։ Այսինքն՝ եթե որսորդությամբ գոյատևողները կորցնեին լեռնային անտառները կամ թռչուններին ու գազաններին, նրանց ապրուստի աղբյուրը կվերանար։ Թե ուր կհայտնվեր նման էթնիկ խումբը՝ մարդկանց այդպիսի խումբը, հայտնի չէ, և գուցե նույնիսկ անհետանար։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր ապրուստի համար անասուններ են պահում։ Ինչի՞ն են ապավինում նրանք։ Այն, ինչից իրապես կախված են, ոչ թե իրենց անասուններն են, այլ այն միջավայրը, որում իրենց անասուններն ի վիճակի են ողջ մնալու՝ խոտհարքները։ Եթե խոտհարքներ չլինեին, անասնապահները որտե՞ղ կարածեցնեին իրենց անասուններին։ Ի՞նչ կուտեին խոշոր եղջերավոր անասուններն ու ոչխարները։ Առանց անասունների՝ այս քոչվոր ժողովուրդների ապրուստի աղբյուրը կվերանար։ Առանց ապրուստի աղբյուրի՝ ո՞ւր կգնային այս ժողովուրդները։ Շատ դժվար կդառնար շարունակել ողջ մնալ։ Ապագա չէին ունենա։ Եթե ջրի աղբյուրներ չլինեին, և գետերն ու լճերն ամբողջությամբ ցամաքեին, արդյոք այն բոլոր ձկները, որոնք ապրելու համար կախված են ջրից, դեռ գոյություն կունենայի՞ն։ Ոչ։ Արդյոք այս մարդիկ, որոնք իրենց ապրուստի համար կախված են ջրից և ձկներից, կշարունակեի՞ն ողջ մնալ։ Երբ այլևս ուտելիք չունենային, երբ այլևս չունենային իրենց ապրուստի աղբյուրը, այս մարդիկ չէին կարողանա շարունակել ողջ մնալ։ Այսինքն՝ եթե որևէ էթնիկ խումբ երբևէ խնդրի բախվեր իր ապրուստի կամ ողջ մնալու հետ կապված, ապա այդ էթնիկ խումբն այլևս չէր շարունակվի և կարող էր անհետանալ երկրի երեսից ու վերանալ։ Իսկ եթե հողագործությամբ ապրողները կորցնեին իրենց հողը, եթե չկարողանային մշակել ամեն տեսակի բույսերը և ուտելիք ստանալ այդ բույսերից, ապա ի՞նչ կլիներ արդյունքը։ Առանց ուտելիքի՝ մի՞թե մարդիկ սովամահ չէին լինի։ Եթե մարդիկ սովամահ լինեին, մի՞թե մարդկային էակի այդ տեսակը չէր բնաջնջվի։ Ուստի սա է տարբեր տեսակի միջավայրեր պահպանելու Աստծու նպատակը։ Աստված միայն մեկ նպատակ ունի տարբեր միջավայրերն ու էկոհամակարգերը և դրանցում ապրող բոլոր տարբեր կենդանի բաները պահպանելու հարցում, և դա բոլոր տեսակի մարդկանց սնուցելն է, տարբեր աշխարհագրական միջավայրերում ապրող մարդկանց սնուցելը։
Եթե արարչագործության բոլոր բաները կորցնեին իրենց սեփական օրենքները, այլևս գոյություն չէին ունենա։ Եթե բոլոր բաների օրենքները կորչեին, ապա ողջ արարչագործության մեջ գտնվող կենդանի բաները չէին կարողանա շարունակվել։ Մարդկությունը նույնպես կկորցներ իր միջավայրերը, որոնցից կախված է ողջ մնալու համար։ Եթե մարդկությունը կորցներ այդ ամենը, չէր կարողանա շարունակել բազմանալ և ապրել սերնդեսերունդ, ինչպես արել է մինչ այժմ։ Մինչև հիմա մարդկային էակների ողջ մնալու պատճառն այն է, որ Աստված ապահովել է նրանց արարչագործության բոլոր բաներով՝ նրանց սնուցելու համար, մարդկությանը տարբեր ճանապարհներով սնուցելու համար։ Միայն որովհետեւ Աստված տարբեր ճանապարհներով սնուցում է մարդկությանը, մարդկությունը ողջ է մնացել մինչև հիմա՝ մինչև մեր օրերը։ Ողջ մնալու հաստատուն միջավայրով, որը բարենպաստ է և ունի կանոններ, երկրի վրա գտնվող բոլոր տարբեր տեսակի ժողովուրդները և տարբեր ռասաները կարող են ողջ մնալ իրենց սահմանված տարածքներում։ Ոչ ոք չի կարող դուրս գալ այս տարածքներից կամ դրանց միջև եղած սահմաններից, քանի որ Աստված է ուրվագծել դրանք։ Ինչո՞ւ պետք է Աստված այս կերպ սահմաններ ուրվագծեր։ Սա մեծ կարևորություն ունեցող հարց է ողջ մարդկության համար՝ իրապես մե՛ծ կարևորություն ունեցող։ Աստված տիրույթ ուրվագծեց յուրաքանչյուր տեսակի կենդանի բանի համար և յուրաքանչյուր տեսակի մարդկային էակի համար հաստատեց ողջ մնալու միջոցները։ Նա նաև բաժանեց երկրի վրա գտնվող տարբեր տեսակի ժողովուրդներին ու տարբեր ռասաներին և տիրույթ հաստատեց նրանց համար։ Սա է այն, ինչ կքննարկենք հաջորդիվ։
Մաս չորրորդ՝ Աստված սահմաններ է գծում տարբեր ռասաների միջև
Չորրորդ՝ Աստված սահմաններ գծեց տարբեր ռասաների միջև։ Երկրի վրա կան սպիտակամորթ, սևամորթ, թուխ և դեղնամորթ մարդիկ։ Սրանք մարդկանց տարբեր տեսակներն են։ Աստված նաև շրջանակ հաստատեց այս տարբեր տեսակի մարդկանց կյանքի համար, և առանց դա գիտակցելու՝ մարդիկ ապրում են ողջ մնալու այն միջավայրում, որտեղ պետք է ապրեն Աստծու տնօրինման ներքո։ Ոչ ոք չի կարող դուրս գալ դրանից։ Օրինակ՝ եկեք դիտարկենք սպիտակամորթներին։ Ո՞րն է այն աշխարհագրական տարածքը, որտեղ ապրում է նրանց մեծամասնությունը։ Մեծամասնությունն ապրում է Եվրոպայում և Ամերիկայում։ Աշխարհագրական տարածքը, որտեղ հիմնականում ապրում են սևամորթները, Աֆրիկան է։ Թուխ մարդիկ հիմնականում ապրում են Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ասիայում՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը, Հնդկաստանը, Մյանման, Վիետնամը և Լաոսը։ Դեղնամորթ մարդիկ հիմնականում ապրում են Ասիայում՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Աստված պատշաճ կերպով բաշխել է այս բոլոր տարբեր տեսակի ռասաներն այնպես, որ այս տարբեր ռասաները բաշխված են աշխարհի տարբեր մասերում։ Աշխարհի այս տարբեր մասերում Աստված վաղուց պատրաստել է ողջ մնալու միջավայր՝ հարմար մարդկային էակների յուրաքանչյուր տարբեր ռասայի համար։ Ողջ մնալու այս միջավայրերում Աստված նրանց համար պատրաստել է տարբեր գույնի և բաղադրության հողեր։ Այլ կերպ ասած՝ սպիտակամորթների մարմինները կազմող բաղադրիչները նույնը չեն, ինչ սևամորթներինը, և դրանք նաև տարբերվում են այլ ռասաների մարդկանց մարմինները կազմող բաղադրիչներից։ Երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, Նա արդեն ողջ մնալու միջավայր էր պատրաստել այդ ռասայի համար։ Դա անելիս Նրա նպատակն այն էր, որ երբ այդ տեսակի մարդիկ սկսեին բազմանալ և թվով աճել, կարողանային հաստատվել որոշակի տիրույթում։ Ուստի, նախքան մարդկային էակներին ստեղծելը, Աստված արդեն ամեն ինչ մտածել էր. Նա Եվրոպան և Ամերիկան վերապահելու էր սպիտակամորթներին, որպեսզի նրանց թույլ տար զարգանալ և ողջ մնալ։ Ուստի երբ Աստված ստեղծում էր ցամաքը, Նա արդեն ծրագիր ուներ, Նա նպատակ և դիտավորություն ուներ՝ որոշ բաներ ավելացնելով ցանկացած տրված հողակտորի վրա և որոշ բաներ սնուցելով այդ հողակտորի վրա։ Օրինակ՝ ինչ լեռներ, քանի հարթավայր, ջրի քանի աղբյուր, ինչ տեսակի թռչուններ ու գազաններ, ինչ ձկներ և ինչ բույսեր կլինեին այդ հողի վրա՝ Աստված վաղուց էր պատրաստել այդ ամենը։ Այսինքն՝ տվյալ տեսակի մարդկային էակի, տվյալ ռասայի համար ողջ մնալու միջավայր պատրաստելիս Աստված պետք է բազմաթիվ հարցեր դիտարկեր ամենատարբեր տեսանկյուններից։ Աշխարհագրական միջավայրը, հողի բաղադրությունը, թռչունների ու գազանների տարբեր տեսակները, տարբեր տեսակի ձկների չափերը, ձկների մարմինները կազմող բաղադրիչները, ջրի որակի տարբերությունները, ինչպես նաև բույսերի բոլոր տարբեր տեսակները՝ Աստված վաղուց էր պատրաստել այդ ամենը։ Այդպիսի միջավայրը ողջ մնալու այն բնիկ միջավայրն է, որն Աստված ստեղծել և պատրաստել է սպիտակամորթների համար։ Տեսե՞լ եք արդյոք, որ երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, Նա շատ էր խորհել դրա շուրջ և գործել էր ծրագրով։ (Այո, տեսել ենք, որ Աստծու նկատառումները տարբեր տեսակի մարդկանց համար շատ խոհեմ էին։ Ողջ մնալու այն միջավայրի համար, որը Նա ստեղծեց տարբեր տեսակի մարդկանց համար, թե ինչ տեսակի թռչուններ ու գազաններ և ձկներ, քանի լեռ և քանի հարթավայր էր պատրաստելու, Նա դիտարկել է ամենայն խոհեմությամբ և ճշգրտությամբ։) Օրինակ՝ վերցնենք սպիտակամորթներին։ Հիմնականում ի՞նչ ուտելիք են ուտում սպիտակամորթները։ Ուտելիքը, որն ուտում են սպիտակամորթները, շատ է տարբերվում այն ուտելիքից, որն ուտում են ասիացիները։ Հիմնական ուտելիքը, որն ուտում են սպիտակամորթները, բաղկացած է գլխավորապես մսից, ձվից, կաթից և թռչնամսից։ Հացահատիկները, ինչպիսիք են հացը և բրինձը, ընդհանուր առմամբ հավելյալ սնունդ են, որոնք դրվում են ափսեի մի կողմում։ Նույնիսկ բանջարեղենային աղցան ուտելիս նրանք հակված են ավելացնելու տապակած տավարի կամ հավի մսի մի քանի կտոր, և նույնիսկ ցորենից պատրաստված սնունդ ուտելիս հակված են ավելացնելու այնպիսի բաներ, ինչպիսիք են պանիրը, ձուն կամ միսը։ Այսինքն՝ նրանց հիմնական ուտելիքը գլխավորապես բաղկացած չէ ցորենից պատրաստված սննդից կամ բրնձից, այլ ուտում են մեծ քանակությամբ միս և պանիր։ Հաճախ սառցաջուր են խմում, որովհետև նրանց կերած ուտելիքը շատ բարձր կալորիականություն ունի։ Ուստի սպիտակամորթները բացառիկ ամրակազմ են։ Այսպիսին է նրանց ապրուստի աղբյուրը և Աստծու կողմից նրանց համար պատրաստված կենսամիջավայրը, որոնք նրանց թույլ են տալիս ունենալ այս կենսակերպը, որը տարբերվում է այլ ռասաների մարդկանց կենսակերպերից։ Այս կենսակերպում ճիշտ կամ սխալ չկա՝ այն բնածին է, կանխորոշված Աստծու կողմից և բխում է Աստծու գերիշխանությունից ու կարգավորումներից։ Այն, որ այս ռասան ունի այս կենսակերպը և ապրուստի այս աղբյուրը, պայմանավորված է նրանց ռասայով և Աստծու կողմից նրանց համար պատրաստված ողջ մնալու միջավայրով։ Կարելի է ասել, որ ողջ մնալու միջավայրը, որն Աստված պատրաստել է սպիտակամորթների համար, և ամենօրյա ուտելիքն ու ըմպելիքը, որ նրանք ստանում են այդ միջավայրից, հարուստ և առատ են՝ պարունակելով այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է։
Աստված նաև պատրաստեց ողջ մնալու անհրաժեշտ միջավայրեր այլ ռասաների համար, որոնց թվում են սևամորթները։ Որտե՞ղ են բնակվում սևամորթները։ Հիմնականում բնակվում են կենտրոնական և հարավային Աֆրիկայում։ Աստված ի՞նչ պատրաստեց նրանց համար՝ ապրելու այդպիսի միջավայրում։ Արևադարձային անտառներ, ամեն տեսակի թռչուններ ու գազաններ, ինչպես նաև անապատներ և ամեն տեսակի բույսեր, որոնք ապրում են մարդկանց կողքին։ Նրանք ունեն ջրի, ապրուստի և սննդի աղբյուրներ։ Աստված անկողմնակալ էր նրանց հանդեպ Իր վերաբերմունքում։ Անկախ այն բանից, թե երբևէ ինչ են արել, նրանց ողջ մնալը երբեք խնդիր չի եղել։ Նրանք նույնպես զբաղեցնում են որոշակի դիրք և որոշակի տարածք աշխարհի մի մասում։
Այժմ խոսենք դեղնամորթների մասին։ Դեղնամորթները հիմնականում բնակվում են երկրագնդի արևելյան մասում։ Որո՞նք են արևելքի և արևմուտքի միջավայրերի ու աշխարհագրական դիրքերի միջև եղած տարբերությունները։ Արևելքում հողի մեծ մասը բերրի է և հարուստ բնական պաշարներով ու հանքավայրերով։ Այսինքն՝ ամեն տեսակի վերգետնյա և ստորգետնյա պաշարները արտակարգ առատ են։ Եվ մարդկանց այս խմբի համար՝ այս ռասայի համար, Աստված նաև պատրաստեց համապատասխան հող, կլիմա և տարբեր աշխարհագրական միջավայրեր, որոնք հարմար են նրանց։ Թեև մեծ տարբերություններ կան այդ աշխարհագրական միջավայրի և Արևմուտքի միջավայրի միջև, բայց Աստված նաև պատրաստեց մարդկանց անհրաժեշտ սնունդը, ապրուստի աղբյուրները և ողջ մնալու աղբյուրները։ Պարզապես դա կենսամիջավայր է, որը տարբերվում է Արևմուտքում ապրող սպիտակամորթ մարդկանց կենսամիջավայրից։ Բայց ի՞նչ է այն միակ բանը, որ պետք է ասեմ ձեզ։ Արևելքի մարդկանց թիվը բավականին մեծ է, ուստի Աստված երկրագնդի այդ մասում ավելացրեց բազմաթիվ տարրեր, որոնք տարբերվում են Արևմուտքում եղողներից՝ այնտեղ ավելացնելով բազմաթիվ տարբեր բնապատկերներ և ամեն տեսակի առատ նյութեր։ Արևելքն ունի բնական բարիքների մեծ առատություն, իսկ տեղանքը փոփոխական է ու բազմազան, ինչը բավարար է դարձնում այն՝ հսկայական քանակությամբ արևելքի մարդկանց սնուցելու համար։ Արևելքն Արևմուտքից տարբերվում է նրանով, որ Արևելքում՝ հարավից հյուսիս, արևելքից արևմուտք, կլիման ավելի լավն է, քան Արևմուտքում։ Չորս եղանակները հստակ տարբերվում են, ջերմաստիճանը հարմար է, կա բնական բարիքների բացառիկ առատություն, իսկ բնական տեսարաններն ու տեղանքի տեսակները շատ ավելի լավն են, քան Արևմուտքում։ Ինչո՞ւ Աստված արեց սա։ Աստված շատ ռացիոնալ հավասարակշռություն ստեղծեց սպիտակամորթների և դեղնամորթների միջև։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ սպիտակամորթների սննդի բոլոր կողմերը, այն բաները, որոնք օգտագործում են, և այն բաները, որոնք տրված են նրանց վայելքի համար, շատ ավելի լավն են, քան այն, ինչ կարող են վայելել դեղնամորթները։ Սակայն Աստված կողմնակալ չէ որևէ ռասայի հանդեպ. Աստված դեղնամորթներին տվեց ավելի գեղեցիկ և ողջ մնալու ավելի լավ միջավայր։ Սա է հավասարակշռությունը։
Աստված կանխորոշել է, թե որ ռասաները աշխարհի որ մասում պետք է ապրեն։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ դուրս գալ այս սահմաններից։ (Ո՛չ, չեն կարող։) Սա հրաշալի բան է։ Նույնիսկ եթե տարբեր ժամանակաշրջաններում կամ արտակարգ ժամանակներում լինեն պատերազմներ կամ ներխուժումներ, այդ պատերազմներն ու ներխուժումները բացարձակապես չեն կարող ոչնչացնել ողջ մնալու այն միջավայրերը, որոնք Աստված կանխորոշել է յուրաքանչյուր ռասայի համար։ Այսինքն՝ Աստված որոշակի ռասաների հաստատել է աշխարհի որոշակի մասերում, և նրանք չեն կարող դուրս գալ այդ սահմաններից։ Նույնիսկ եթե մարդիկ ունենան իրենց տարածքը փոխելու կամ ընդլայնելու ինչ-որ փառասիրական ձգտում, առանց Աստծու թույլտվության՝ դրան հասնելը շատ դժվար կլինի։ Նրանց համար շատ դժվար կլինի հաջողության հասնել։ Օրինակ՝ սպիտակամորթներն ուզում էին ընդլայնել իրենց տարածքը և գաղութացրին որոշ այլ երկրներ։ Գերմանացիները ներխուժեցին որոշ երկրներ, իսկ Բրիտանիան ժամանակին օկուպացրեց Հնդկաստանը։ Ի՞նչ էր արդյունքը։ Ի վերջո, բոլորը ձախողվեցին։ Ի՞նչ ենք տեսնում նրանց ձախողումից։ Աստված մարդկանց թույլ չի տալիս ոչնչացնել այն, ինչ Նա կանխորոշել է։ Ուստի, անկախ այն բանից, թե որքան մեծ թափ ես տեսել Բրիտանիայի ընդլայնման մեջ, ի վերջո նրանք, միևնույն է, ստիպված էին նահանջել՝ թողնելով հողերըը, որոնք դեռևս պատկանում էին Հնդկաստանին։ Այդ հողի վրա ապրողները դեռևս հնդիկներ են, ոչ թե բրիտանացիներ։ Դա այն պատճառով է, որ Աստված թույլ չէր տա դա։ Որոշ պատմություն կամ քաղաքականություն ուսումնասիրողներ հանգել են որոշ եզրակացությունների այս մասին։ Պատճառներ են բերում, թե ինչու Բրիտանիան ձախողվեց՝ ասելով, որ դա կարող էր լինել այն պատճառով, որ որոշակի ժողովուրդ չէր կարող նվաճվել, կամ դա կարող էր լինել մարդկային որևէ այլ պատճառով... Սրանք իրական պատճառներ չեն։ Իրական պատճառն Աստծու մեջ է՝ Նա թույլ չէր տա դա։ Աստված թույլ է տալիս, որ ժողովուրդն ապրի որոշակի հողակտորի վրա և նրան բնակեցնում է այնտեղ, և եթե Աստված թույլ չտա նրան տեղափոխվել այդ հողից, նա երբեք չի կարողանա տեղափոխվել։ Եթե Աստված սահմանված տարածք հատկացնի նրան, նա կապրի այդ տարածքում։ Մարդիկ չեն կարող ազատվել կամ խախտել այս սահմանված տարածքները։ Սա հաստատ է։ Անկախ այն բանից, թե որքան մեծ են ներխուժողների ուժերը, կամ որքան թույլ են ներխուժման ենթարկվողների ուժերը, ներխուժողների հաջողությունն ի վերջո Աստված պետք է որոշի։ Դա արդեն կանխորոշված է Նրա կողմից, և ոչ ոք չի կարող փոխել այն։
Վերոնշյալն այն է, թե ինչպես է Աստված բաշխել տարբեր ռասաները։ Ի՞նչ գործ է կատարել Աստված՝ ռասաները բաշխելու համար։ Նախ՝ Նա պատրաստեց լայնածավալ աշխարհագրական միջավայրը՝ մարդկանց համար հատկացնելով տարբեր վայրեր, որից հետո սերունդներ շարունակ մարդիկ ողջ են մնացել այդ վայրերում։ Երբ սա հաստատվում է, նրանց ողջ մնալու համար սահմանված տարածքը նույնպես հաստատվում է։ Եվ նրանց կյանքը՝ ինչ են ուտում, ինչ են խմում, ինչին են ապավինում ողջ մնալու համար՝ վաղուց ի վեր որոշված է Աստծու կողմից։ Եվ երբ Աստված ստեղծում էր բոլոր բաները, Նա տարբեր նախապատրաստություններ տեսավ տարբեր տեսակի մարդկանց համար։ Կան հողի տարբեր բաղադրություններ, տարբեր կլիմաներ, տարբեր բույսեր և տարբեր աշխարհագրական միջավայրեր։ Տարբեր վայրեր նույնիսկ ունեն տարբեր թռչուններ ու գազաններ, տարբեր ջրեր ունեն ձկների և ջրային արտադրանքի իրենց հատուկ տեսակները։ Նույնիսկ միջատների տեսակներն են որոշված Աստծու կողմից։ Օրինակ՝ այն բաները, որոնք աճում են ամերիկյան մայրցամաքում, բոլորը շատ մեծ են, շատ բարձր և շատ ամուր։ Լեռնային անտառների ծառերը բոլորը շատ ծանծաղ արմատներ ունեն, բայց շատ բարձր են աճում։ Կարող են հասնել նույնիսկ հարյուր մետր և ավելի բարձրության, բայց Ասիայի անտառներում ծառերը մեծ մասամբ այդքան բարձր չեն։ Որպես մեկ այլ օրինակ վերցնենք հալվեի բույսերը։ Ճապոնիայում դրանք շատ նեղ են և շատ բարակ, բայց Միացյալ Նահանգներում հալվեի բույսերը շատ հաստ են և մեծ։ Այստեղ տարբերություն կա։ Դա նույն անունով բույսի նույն տեսակն է, բայց ամերիկյան մայրցամաքում այն հատկապես մեծ է աճում։ Այս տարբեր կողմերի միջեւ տարբերությունները գուցե չնկատվեն կամ չընկալվեն մարդկանց կողմից, բայց երբ Աստված ստեղծում էր բոլոր բաները, Նա ուրվագծեց դրանք և պատրաստեց տարբեր աշխարհագրական միջավայրեր, տարբեր տեղանքներ և տարբեր կենդանի բաներ տարբեր ռասաների համար։ Դա այն պատճառով է, որ Աստված ստեղծեց տարբեր տեսակի մարդկանց, և Նա գիտի, թե նրանցից յուրաքանչյուրն ինչի կարիք ունի, և որոնք են նրանց կենսակերպերը։
Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ և ապահովում է բոլորին, Նա բոլոր բաների Աստվածն է
Այս կողմերին անդրադառնալուց հետո արդյոք ինչ-որ բան սովորեցի՞ք հենց նոր քննարկած թեմայի մասին։ Սկսո՞ւմ եք հասկանալ այն։ Կարծում եմ, որ այժմ պետք է մոտավոր պատկերացում ունենաք, թե ինչու ընտրեցի խոսել այս կողմերի մասին ավելի լայն թեմայի շրջանակներում։ Այդպե՞ս է։ Գուցե մի փոքր խոսեք այն մասին, թե որքանը հասկացաք դրանից։ (Ողջ մարդկությունը սնուցվել է այն օրենքներով, որոնք Աստված որոշել է բոլոր բաների համար։ Երբ Աստված որոշում էր այս օրենքները, Նա պատրաստեց տարբեր միջավայրեր, տարբեր կենսակերպեր, տարբեր սնունդ և տարբեր կլիմաներ ու ջերմաստիճաններ տարբեր ռասաների համար։ Սա նրա համար էր, որպեսզի ողջ մարդկությունը կարողանար հաստատվել երկրի վրա և ողջ մնալ։ Սրանից կարող եմ տեսնել, որ մարդկության ողջ մնալու համար Աստծու ծրագրերը շատ ճշգրիտ են, և կարող եմ տեսնել Նրա իմաստությունն ու կատարելությունը և Նրա սերը մեզ՝ մարդկանց հանդեպ։) (Աստծու կողմից որոշված օրենքներն ու շրջանակները չեն կարող փոխվել որևէ անձի, իրադարձության կամ բանի կողմից։ Այդ ամենը Նրա գերիշխանության տակ է։) Ինչ վերաբերում է նրան, թե Աստված ինչպես որոշեց բոլոր բաների աճի օրենքները, մի՞թե մարդկությունն իր ողջ բազմազանությամբ չի ապրում Աստծու ապահովման ներքո, չի ապրում Աստծու սնուցման ներքո։ Եթե այս օրենքները խախտվեին, կամ եթե Աստված այս օրենքները չհաստատեր մարդու համար, որո՞նք կլինեին մարդկության հեռանկարները։ Այն բանից հետո, երբ մարդիկ կորցնեին ողջ մնալու իրենց հիմնական միջավայրերը, արդյոք կունենայի՞ն սննդի որևէ աղբյուր։ Հնարավոր է, որ սննդի աղբյուրները խնդիր դառնային։ Եթե մարդիկ կորցնեին իրենց սննդի աղբյուրները, այսինքն՝ եթե չկարողանային ուտելու որևէ բան գտնել, քանի՞ օր կկարողանային դիմանալ։ Հնարավոր է՝ չդիմանային նույնիսկ մեկ ամիս, և նրանց ողջ մնալն իսկ խնդիր կդառնար։ Ուստի յուրաքանչյուր բան, որ Աստված անում է մարդկանց ողջ մնալու, նրանց շարունակականության, վերարտադրության և գոյության համար, շատ կարևոր է։ Յուրաքանչյուր բան, որ Աստված անում է Իր արարչագործության բաների մեջ, սերտորեն կապված և անբաժանելի է մարդու ողջ մնալուց։ Եթե մարդու ողջ մնալը խնդիր դառնար, կարո՞ղ էր արդյոք Աստծու տնօրինումը շարունակվել։ Արդյոք Աստծու տնօրինումը դեռ գոյություն կունենա՞ր։ Աստծու տնօրինումը գոյակցում է ողջ մարդկության ողջ մնալու հետ, որին Նա սնուցում է, ուստի ինչ նախապատրաստություններ էլ Աստված տեսնի բոլոր բաների համար և ինչ էլ անի մարդկանց համար, դրանք բոլորն անհրաժեշտ են Նրան և անփոխարինելի են մարդկության ողջ մնալու համար։ Եթե բոլոր բաների համար Աստծու որոշած այս օրենքներից շեղում լիներ, եթե այս օրենքները խախտվեին և քաոսի վերածվեին, բոլոր բաներն այլևս չէին կարողանա գոյություն ունենալ, մարդկության ողջ մնալու միջավայրը չէր շարունակի գոյություն ունենալ, ոչ էլ նրա ամենօրյա ուտելիքն ու ըմպելիքը, ոչ էլ մարդկությունն ինքը։ Հետևաբար, մարդկության փրկության Աստծու տնօրինումը նույնպես կդադարեր գոյություն ունենալ։
Այն ամենը, ինչ քննարկել ենք, յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր կետ սերտորեն կապված է յուրաքանչյուր մարդու ողջ մնալու հետ։ Գուցե ասեք. «Այն, ինչի մասին Դու խոսում ես, չափազանց մեծ է, դա այն չէ, ինչ կարող ենք տեսնել», և գուցե կան մարդիկ, որոնք կասեն. «Այն, ինչի մասին Դու խոսում ես, ոչ մի կապ չունի ինձ հետ»։ Սակայն մի՛ մոռացիր, որ ապրում ես պարզապես որպես բոլոր բաների մի մաս։ Աստծու գերիշխանության տակ գտնվող արարչագործության բոլոր բաների մեջ ընդամենը մեկն ես։ Աստծու արարչագործության բաները չեն կարող անջատվել Նրա գերիշխանությունից, և ոչ մի մարդ չի կարող անջատվել Նրա գերիշխանությունից։ Նրա գերիշխանությունը կորցնելը և Նրա ապահովումը կորցնելը կնշանակեր, որ մարդկանց կյանքը՝ մարդկանց մարմնավոր կյանքը, կանհետանար։ Սա է Աստծու կողմից մարդկության համար ողջ մնալու միջավայրեր հաստատելու կարևորությունը։ Կարևոր չէ, թե որ ռասային ես պատկանում կամ որ հողակտորի վրա ես ապրում՝ լինի դա Արևմուտքում, թե Արևելքում՝ չես կարող անջատվել ողջ մնալու այն միջավայրից, որն Աստված հաստատել է մարդկության համար, և չես կարող անջատվել ողջ մնալու այն միջավայրի սնուցումից ու ապահովումից, որը Նա հաստատել է մարդկանց համար։ Անկախ այն բանից, թե որոնք են գոյատևման քո միջոցները, ինչին ես ապավինում ապրելու համար և ինչին ես ապավինում մարմնավոր կյանքդ պահպանելու համար, չես կարող անջատվել Աստծու գերիշխանությունից և Նրա տնօրինումից։ Ոմանք ասում են. «Ես ֆերմեր չեմ, ապրուստիս համար մշակաբույսեր չեմ աճեցնում։ Սննդիս համար չեմ ապավինում երկնքին, ուստի ողջ մնալս տեղի չի ունենում Աստծու հաստատած ողջ մնալու միջավայրում։ Ինձ ոչինչ չի տրվել այդպիսի միջավայրից»։ Դա ճի՞շտ է։ Ասում ես, որ ապրուստիդ համար մշակաբույսեր չես աճեցնում, բայց մի՞թե հացահատիկ չես ուտում։ Մի՞թե միս ու ձու չես ուտում։ Եվ մի՞թե բանջարեղեն ու միրգ չես ուտում։ Այն ամենը, ինչ ուտում ես, այս բոլոր բաները, որոնց կարիքն ունես, անբաժանելի են մարդկության համար Աստծու հաստատած ողջ մնալու միջավայրից։ Եվ մարդու պահանջած ամեն ինչի աղբյուրը չի կարող անջատվել Աստծու ստեղծած բոլոր բաներից, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են ողջ մնալու ձեր միջավայրերը։ Ջուրը, որ խմում ես, հագուստը, որ կրում ես, և բոլոր բաները, որոնք օգտագործում ես՝ սրանցից ո՞ր մեկը ձեռք չի բերվում Աստծու արարչագործության բաներից։ Ոմանք ասում են. «Կան որոշ իրեր, որոնք ձեռք չեն բերվում Աստծու արարչագործության բաներից։ Տես, պլաստմասան այդ իրերից մեկն է։ Դա քիմիական բան է, մարդակերտ բան»։ Դա ճի՞շտ է։ Պլաստմասան իսկապես մարդակերտ է և քիմիական բան է, բայց որտեղի՞ց են գալիս պլաստմասայի սկզբնական բաղադրիչները։ Սկզբնական բաղադրիչները ձեռք են բերվում Աստծու ստեղծած նյութերից։ Յուրաքանչյուր բան, որ վայելում ես, որ տեսնում ես, որ օգտագործում ես, այդ ամենը ձեռք է բերվում այն բաներից, որոնք ստեղծել է Աստված։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե որ ռասային կարող է պատկանել մարդը, անկախ այն բանից, թե որոնք կարող են լինել նրա գոյատևման միջոցները, կամ ողջ մնալու ինչպիսի միջավայրում նա կարող է ապրել, չի կարող անջատվել Աստծու ապահովածից։ Ուստի արդյոք այս բաները, որոնք այսօր քննարկեցինք, կապվա՞ծ են «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» մեր թեմայի հետ։ Արդյոք այն բաները, որոնք այսօր քննարկեցինք, մտնո՞ւմ են այս ավելի լայն թեմայի մեջ։ (Այո։) Գուցե այն, ինչի մասին այսօր խոսեցի, մի փոքր վերացական է և մի փոքր դժվար՝ քննարկելու համար։ Սակայն կարծում եմ, որ այժմ հավանաբար ավելի լավ եք հասկանում այն։
Հաղորդակցության այս վերջին մի քանի անգամների ընթացքում այն թեմաների շրջանակը, որոնց շուրջ հաղորդակցվել ենք, բավականին լայն է եղել, և դրանց տիրույթը՝ բավականին մեծ, ուստի ձեզ համար փոքր-ինչ դժվար է եղել լսելը։ Դա այն պատճառով է, որ այս թեմաներն այնպիսի բաներ են, որոնց մարդիկ նախկինում երբեք չեն հանդիպել առ Աստված իրենց հավատքում։ Ոմանք այս բաները լսում են որպես առեղծված, իսկ ոմանք դրանք լսում են որպես պատմություն. ո՞ր տեսանկյունն է ճիշտ։ Ի՞նչ տեսանկյունից եք լսում այս ամենը։ (Տեսել ենք, թե ինչպես է Աստված համակարգված կերպով կարգավորել Իր արարչագործության բոլոր բաները, և որ բոլոր բաներն ունեն այս օրենքները, և այս խոսքերի միջոցով կարող ենք ավելին հասկանալ Աստծու գործերի և մարդու փրկության համար Նրա մանրակրկիտ կարգավորումների մասին։) Հաղորդակցության այս անգամների միջոցով տեսե՞լ եք արդյոք, թե որքան հեռու է տարածվում Աստծու կողմից բոլոր բաների տնօրինման շրջանակը։ (Ողջ մարդկության վրա, ամեն ինչի վրա։) Արդյոք Աստված միայն մեկ ռասայի՞ Աստվածն է։ Արդյոք Նա միայն մեկ տեսակի մարդկա՞նց Աստվածն է։ Արդյոք Նա մարդկանց միայն մի փոքր մասի՞ Աստվածն է։ (Ո՛չ, այդպես չէ։) Քանի որ այդպես չէ, եթե Աստծու մասին քո ճանաչողության մեջ հավատում ես, որ Նա մարդկանց միայն մի փոքր մասի Աստվածն է, կամ որ Նա միայն ձեր Աստվածն է, արդյոք այս տեսանկյունը ճի՞շտ է։ Քանի որ Աստված տնօրինում է բոլոր բաները և բոլոր բաների Գերիշխանն է, մարդիկ պետք է տեսնեն Նրա գործերը, Նրա իմաստությունը և Նրա ամենակարողությունը, որոնք բացահայտվում են բոլոր բաների նկատմամբ Նրա գերիշխանության մեջ։ Սա մի բան է, որը մարդիկ պե՛տք է իմանան։ Եթե ասում ես, որ Աստված տնօրինում է բոլոր բաները և գերիշխանություն ունի բոլոր բաների ու ողջ մարդկության նկատմամբ, բայց ոչ մի հասկացողություն կամ պատկերացում չունես ողջ մարդկության նկատմամբ Նրա գերիշխանության վերաբերյալ, կարո՞ղ ես իսկապես ընդունել, որ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Սրտումդ գուցե մտածես. «Կարող եմ, որովհետև տեսնում եմ, որ Աստված գերիշխանություն է ունեցել իմ ողջ կյանքի նկատմամբ»։ Բայց արդյոք Աստված իսկապես այդքան փո՞քր է։ Ո՛չ, Նա այդպիսին չէ։ Դու տեսնում ես Աստծու փրկությունը միայն քեզ համար և քեզ վրա Նրա կատարած գործը և միայն այս բաներից ես տեսնում Նրա գերիշխանությունը։ Այդ շրջանակը չափազանց փոքր է, և դա ազդում է Աստծու մասին քո անկեղծ ճանաչողության վրա։ Դա նաև սահմանափակում է քո անկեղծ ճանաչողությունն այն մասին, որ Աստված բոլոր բաների Գերիշխանն է։ Եթե Աստծու մասին քո ճանաչողությունը սահմանափակես միայն քեզ համար Նրա ապահովման և քեզ համար Նրա փրկության շրջանակով, երբեք ի վիճակի չես լինի ճանաչելու, որ Նա գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, որ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և որ Նա գերիշխանություն ունի ողջ մարդկության նկատմամբ։ Երբ չես կարողանում ճանաչել այս ամենը, կարո՞ղ ես արդյոք ճշմարտապես ճանաչել այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի քո ճակատագրի նկատմամբ։ Ո՛չ, չես կարող։ Սրտումդ երբեք ի վիճակի չես լինի ճանաչելու այդ կողմը. երբեք ի վիճակի չես լինի հասնելու հասկացողության այս մակարդակին։ Հասկանում եք, թե ինչ եմ ասում, այնպես չէ՞։ Իրականում, Ես գիտեմ, թե ինչ աստիճանի եք ի վիճակի հասկանալու այս թեմաները, այս բովանդակությունը, որի մասին Ես խոսում եմ, ուստի ինչո՞ւ եմ շարունակում խոսել դրա մասին։ Դա այն պատճառով է, որ այս թեմաները պետք է ըմբռնվեն և հասկացվեն Աստծու յուրաքանչյուր հետևորդի կողմից, յուրաքանչյուր անձի կողմից, որը ցանկանում է փրկվել Աստծու կողմից։ Թեև այս պահին չես հասկանում դրանք, բայց մի օր, երբ կյանքդ և ճշմարտության քո փորձառաբար ապրելը հասնեն որոշակի մակարդակի, երբ կյանքիդ խառնվածքի փոփոխությունը հասնի որոշակի մակարդակի, և հասնես հասակի որոշակի աստիճանի, միայն այդ ժամանակ այս թեմաները, որոնք Ես փոխանցում եմ քեզ հաղորդակցության մեջ, ճշմարտապես կապահովեն և կբավարարեն Աստծուն ճանաչելու քո ձգտումը։ Ուստի այս խոսքերը հիմք դնելու համար են, նրա համար են, որ ձեզ նախապատրաստեն ձեր ապագա հասկացողությանը, որ Աստված բոլոր բաների Գերիշխանն է, և Իր՝ Աստծու մասին ձեր հասկացողությանը։
Որքան հասկացողություն կա Աստծու մասին մարդկանց սրտերում, այդքան էլ այն դիրքն է, որ Նա զբաղեցնում է նրանց սրտերում։ Որքան բարձր է Աստծու մասին ճանաչողության աստիճանը նրանց սրտերում, այդքան մեծ է Աստված նրանց սրտերում։ Եթե աստվածը, որին ճանաչում ես, դատարկ է և երևակայական, ապա աստվածը, որին հավատում ես, նույնպես դատարկ է և երևակայական, և աստվածը, որին ճանաչում ես, սահմանափակվում է քո սեփական շրջանակով և ոչ մի կապ չունի Իր՝ ճշմարիտ Աստծու հետ։ Ուստի Աստծու գործնական արարքները ճանաչելը, Աստծու գործնականությունն ու Նրա ամենակարողությունն ճանաչելը, Իր՝ Աստծու ճշմարիտ ինքնությունը ճանաչելը, ճանաչելն այն, ինչ Նա ունի և է, բոլոր բաների մեջ Նրա դրսեւորած գործերը ճանաչելը՝ սրանք շատ կարևոր են յուրաքանչյուր անձի համար, որը ձգտում է Աստծու ճանաչողությանը։ Դրանք անմիջական ազդեցություն ունեն այն բանի վրա, թե արդյոք մարդիկ կարող են մտնել ճշմարտության իրականության մեջ։ Եթե Աստծու մասին քո հասկացողությունը սահմանափակես միայն բառերով, եթե այն սահմանափակես քո սեփական փոքրիկ փորձառություններով, Աստծու շնորհով, որը հաշվում ես, կամ Աստծու մասին քո փոքրիկ վկայություններով, ապա ասում եմ, որ այն աստվածը, որին հավատում ես, բացարձակապես ճշմարիտ Աստված Ինքը չէ։ Կարելի է նաև ասել, որ այն աստվածը, որին հավատում ես, երևակայական աստված է, ոչ թե ճշմարիտ Աստված։ Դա այն պատճառով է, որ ճշմարիտ Աստված Նա է, Ով գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, որ քայլում է ամեն ինչի մեջ, որ տնօրինում է ամեն ինչ։ Նա է, Ով Իր ձեռքերում է պահում ողջ մարդկության և ամեն ինչի ճակատագիրը։ Աստծու գործն ու արածները, որոնց մասին Ես խոսում եմ, չեն սահմանափակվում միայն մարդկանց մի փոքր մասով։ Այսինքն՝ դրանք չեն սահմանափակվում միայն այն մարդկանցով, որոնք ներկայումս հետևում են Նրան։ Փոխարենը Նրա գործերը դրսևորվում են բոլոր բաների մեջ, բոլոր բաների գոյության մեջ և բոլոր բաների փոփոխության օրենքների մեջ։ Եթե չես կարողանում տեսնել կամ ճանաչել Աստծու որևէ գործ Նրա արարչագործության բոլոր բաների մեջ, ապա չես կարող վկայել Նրա գործերից և ոչ մեկի մասին։ Եթե չես կարող որևէ վկայություն կրել Աստծու համար, եթե շարունակում ես նախկինի պես խոսել այն փոքրիկ այսպես կոչված աստծու մասին, որին ճանաչում ես, այն աստծու, որը սահմանափակվում է քո սեփական գաղափարներով և գոյություն ունի միայն քո մտքի նեղ սահմաններում, եթե շարունակում ես խոսել այդ տեսակ աստծու մասին, ապա Աստված երբեք հավանություն չի տա քո հավատքին։ Երբ վկայություն ես կրում Աստծու համար, եթե դա անում ես միայն այն առումով, թե ինչպես ես վայելում Աստծու շնորհը, ինչպես ես ընդունում Աստծու կարգավարժանքն ու Նրա խրատումը և ինչպես ես վայելում Նրա օրհնությունները, ապա դա բացարձակապես բավարար չէ և նույնիսկ մոտ չէ Նրան բավարարելուն։ Եթե ուզում ես վկայություն կրել Աստծու համար այնպես, որ համապատասխանում է Նրա մտադրություններին, վկայություն կրել Իր՝ ճշմարիտ Աստծու համար, ապա պետք է տեսնես այն, ինչ Աստված ունի և է՝ Նրա գործերից։ Պետք է տեսնես Աստծու իշխանությունն ամեն ինչի նկատմամբ Նրա վերահսկողությունից և տեսնես այն փաստը, թե Նա ինչպես է ապահովում ողջ մարդկությանը։ Եթե միայն ընդունում ես, որ քո ամենօրյա ուտելիքն ու ըմպելիքը և կյանքի քո անհրաժեշտությունները գալիս են Աստծուց, բայց չես տեսնում այն փաստը, որ Աստված օգտագործում է Իր արարչագործության բոլոր բաները՝ ողջ մարդկությանն ապահովելու համար, և որ, գերիշխանություն ունենալով բոլոր բաների նկատմամբ, Նա առաջնորդում է ողջ մարդկությանը, ապա երբեք չես կարողանա վկայություն կրել Աստծու համար։ Ի՞նչ է Իմ նպատակն այս ամենն ասելիս։ Այն է, որ թեթևամտորեն չվերաբերվեք սրան, և որ չմտածեք, թե այս թեմաները, որոնց մասին Ես խոսել եմ, ամենեւին կապ չունեն ձեր սեփական անձնական կյանքի մուտքի հետ, և չընդունեք այս թեմաները պարզապես որպես մի տեսակ գիտելիք կամ տեսություն։ Եթե այդպիսի վերաբերմունքով լսեք այն, ինչ ասում եմ, ապա ոչ մի բան ձեռք չեք բերի։ Կկորցնեք Աստծուն ճանաչելու այս հրաշալի հնարավորությունը։
Ի՞նչ է Իմ նպատակն այս բոլոր թեմաների մասին խոսելիս։ Իմ նպատակն այն է, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, որ մարդիկ հասկանան Աստծու գործնական արարքները։ Երբ հասկանաս Աստծուն և ճանաչես Նրա գործերը, միայն այդ ժամանակ կարող ես հնարավորություն կամ հավանականություն ունենալ՝ ճանաչելու Նրան։ Օրինակ՝ եթե ուզում ես հասկանալ որևէ մարդու, ինչպե՞ս կհասկանայիր նրան։ Արդյոք նրա արտաքին տեսքին նայելո՞վ կլիներ դա։ Արդյոք նրա հագ ու կապին նայելո՞վ կլիներ դա։ Արդյոք նրա քայլվածքին նայելո՞վ կլիներ դա։ Արդյոք նրա գիտելիքների չափին նայելո՞վ կլիներ դա։ (Ոչ։) Ուրեմն ինչպե՞ս ես հասկանում մարդուն։ Մարդուն զանազանում, ճանաչում և հասկանում ես՝ հիմնվելով նրա խոսքի, գործողությունների, վարքագծի, նրա մտքերի և այն բաների վրա, որոնք նա ցուցադրում և բացահայտում է իր մասին։ Նմանապես, եթե ուզում եք ճանաչել Աստծուն, եթե ուզում եք հասկանալ Նրա գործնական կողմը, Նրա ճշմարիտ կողմը, պետք է Նրան ճանաչեք Նրա գործերի միջոցով և յուրաքանչյուր գործնական բանի միջոցով, որ Նա անում է։ Սա լավագույն ճանապարհն է և միակ ճանապարհն է։
Աստված հավասարակշռում է բոլոր բաների միջև հարաբերությունները՝ մարդկությանը ողջ մնալու կայուն միջավայր տալու համար
Աստված Իր գործերը դրսևորում է բոլոր բաների մեջ և բոլոր բաների մեջ գերիշխանություն ունի բոլոր բաների օրենքների նկատմամբ ու վերահսկում է դրանք։ Հենց նոր խոսեցինք այն մասին, թե Աստված ինչպես գերիշխանություն ունի բոլոր բաների օրենքների նկատմամբ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ապահովում և սնուցում ողջ մարդկությանն այդ օրենքների ներքո։ Սա մի կողմն է։ Այնուհետև կխոսենք մեկ այլ կողմի մասին, որն Աստծու օգտագործած ճանապարհներից մեկն է ամեն ինչ վերահսկելու համար։ Ես խոսում եմ այն մասին, թե ինչպես բոլոր բաներն ստեղծելուց հետո Աստված հավասարակշռում է դրանց միջև հարաբերությունները։ Սա նաև բավականին մեծ թեմա է ձեզ համար։ Բոլոր բաների միջև հարաբերությունները հավասարակշռելը՝ արդյո՞ք սա մի բան է, որ մարդիկ կարող են իրագործել։ Ո՛չ, մարդիկ անընդունակ են դա անելու։ Մարդիկ ունակ են միայն ոչնչացնելու։ Նրանք չեն կարող հավասարակշռել բոլոր բաների միջև հարաբերությունները, չեն կարող վերահսկել դրանք և նման մեծ իշխանությունն ու զորությունն անհասանելի են նրանց համար։ Միայն Ինքը՝ Աստված զորություն ունի անելու նման բան։ Բայց ի՞նչն է Աստծու նպատակը նման բան անելիս։ Սա նույնպես հսկայական ազդեցություն ունի մարդկության ողջ մնալու վրա։ Յուրաքանչյուր բան, որ Աստված ցանկանում է անել, անհրաժեշտ է. չկա մի բան, որ Նա կարող է անել կամ չանել։ Որպեսզի Նա պաշտպանի մարդկության ողջ մնալը և նրան տա ողջ մնալու բարենպաստ միջավայր, կան որոշ անփոխարինելի, կենսական բաներ, որ Նա պետք է անի։
Առաջին հայացքից թվում է, թե «Աստված հավասարակշռում է բոլոր բաները» արտահայտությունը շատ ընդգրկուն թեմա է։ Նախ՝ այն մարդկանց տալիս է այն հասկացությունը, որ «բոլոր բաները հավասարակշռելը» վերաբերում է նաև բոլոր բաների նկատմամբ Աստծու տիրապետությանը։ Ի՞նչ է «հավասարակշռություն» բառի բառացի իմաստը։ Նախ՝ «հավասարակշռությունը» վերաբերում է որևէ բանի՝ հավասարակշռությունից դուրս գալը թույլ չտալուն։ Դա նման է բաներ կշռելու համար կշեռք օգտագործելուն։ Կշեռքը հավասարակշռելու համար յուրաքանչյուր կողմի քաշը պետք է նույնը լինի։ Աստված գոյություն ունեցող ամեն բանի մեջ ստեղծեց բազմաթիվ տարբեր բաներ՝ բաներ, որոնք հաստատված են իրենց տեղում, բաներ, որոնք շարժվում են, բաներ, որոնք կենդանի են, բաներ, որոնք շնչում են, ինչպես նաև բաներ, որոնք չեն շնչում։ Արդյո՞ք հեշտ է այս բոլոր բաների համար ձևավորել հարաբերություններ, որոնցում դրանք ողջ մնալու համար կախված են մեկը մյուսից, նպաստում են մեկը մյուսին՝ միաժամանակ վերահսկելով մեկը մյուսին, և նպաստում ու պահպանում են միմյանց։ Այս ամենի մեջ, անշուշտ, կան սկզբունքներ, և դրանք շատ բարդ են, այնպես չէ՞։ Աստծու համար դժվար չէ, բայց մարդկանց համար դա ուսումնասիրելու շատ բարդ հարց է։ Երբ խոսքը վերաբերում է ուղղակի պարզ «հավասարակշռություն» բառին, եթե մարդիկ ուսումնասիրեին այն, և եթե մարդիկ ինքնուրույն հավասարակշռություն ստեղծեին, ապա նույնիսկ եթե բոլոր տեսակի գիտնականներն աշխատեին դրա վրա՝ մարդկային կենսաբաններ, աստղագետներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ և նույնիսկ պատմաբաններ, ի՞նչ կլիներ այդ հետազոտության վերջնական արդյունքը։ Դրա արդյունքը ոչինչ կլիներ։ Դա այն պատճառով է, որ Աստծու կողմից բոլոր բաների արարչագործությունը չափազանց հրաշալի է, և մարդը երբեք ի վիճակի չի լինի ըմբռնելու այն։ Երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, սկզբունքներ հաստատեց դրանց միջև, հաստատեց ողջ մնալու տարբեր ճանապարհներ՝ փոխադարձ զսպման, փոխլրացման և կենսամիջոցների համար։ Այս տարբեր մեթոդները շատ բարդ են և պարզ կամ միակողմանի չեն։ Երբ մարդիկ օգտագործում են իրենց միտքը, իրենց ձեռք բերած գիտելիքները և իրենց դիտարկած երևույթները՝ ստուգելու կամ ուսումնասիրելու բոլոր բաների նկատմամբ Աստծու կառավարման հիմքում ընկած սկզբունքները, այս բաները չափազանց դժվար է բացահայտել, և նաև շատ դժվար է որևէ արդյունքի հասնել։ Մարդկանց համար շատ դժվար է որևէ արդյունք ստանալ։ Մարդկանց համար շատ դժվար է պահպանել Աստծու արարչագործության բոլոր բաների հավասարակշռությունը, երբ ապավինում են մարդկային մտածողությանը և գիտելիքներին՝ դրանք կառավարելու համար։ Դա այն պատճառով է, որ եթե մարդիկ չգիտեն բոլոր բաների ողջ մնալու սկզբունքները, չեն իմանա, թե ինչպես պահպանել այս տեսակ հավասարակշռությունը։ Ուստի եթե մարդիկ կառավարեին և ղեկավարեին բոլոր բաները, շատ հավանական է, որ ոչնչացնեին այս հավասարակշռությունը։ Հենց որ հավասարակշռությունը ոչնչացվեր, մարդկության ողջ մնալու միջավայրերը կոչնչանային, և երբ դա տեղի ունենար, դրան կհետևեր մարդկության ողջ մնալու ճգնաժամ։ Դա աղետ կառաջացներ։ Եթե մարդկությունն ապրում է աղետի մեջ, ի՞նչ կլինի նրա ապագան։ Արդյունքը շատ դժվար կլիներ գնահատել և անհնար կլիներ կանխատեսել։
Ուստի ինչպե՞ս է Աստված հավասարակշռում բոլոր բաների միջև հարաբերությունները։ Նախ՝ աշխարհում կան որոշ վայրեր, որոնք ամբողջ տարին ծածկված են սառույցով և ձյունով, մինչդեռ որոշ այլ վայրերում բոլոր չորս եղանակները գարնան նման են, և ձմեռ երբեք չի գալիս, և այդպիսի վայրերում երբեք չես տեսնի անգամ մի կտոր սառույց կամ մի հատիկ ձյան փաթիլ։ Այստեղ խոսում ենք ավելի լայն կլիմայի տեսանկյունից, և այս օրինակն այն ճանապարհներից մեկն է, որով Աստված հավասարակշռում է բոլոր բաների միջև հարաբերությունները։ Երկրորդ ճանապարհը սա է. մի լեռնաշղթա ծածկված է փարթամ բուսականությամբ, որտեղ բոլոր տեսակի բույսերը գորգի պես ծածկում են գետինը, և անտառի ընդարձակ գոտիներն այնքան խիտ են, որ դրանց միջով քայլելիս չես կարող անգամ տեսնել արևը վերևում։ Բայց մեկ այլ լեռնաշղթայի վրա անգամ խոտի մի ճյուղ չի աճում, միայն ամայի, անբերրի լեռներ են՝ մեկը մյուսի հետեւից։ Արտաքին տեսքով երկու տեսակներն էլ հիմնականում իրար վրա դիզված հողի մեծ կույտեր են՝ լեռներ կազմելու համար, բայց մեկը ծածկված է խիտ անտառով, մինչդեռ մյուսը զուրկ է բուսականությունից՝ առանց անգամ խոտի մի ճյուղի։ Սա երկրորդ ճանապարհն է, որով Աստված հավասարակշռում է բոլոր բաների միջև հարաբերությունները։ Երրորդ ճանապարհը սա է. մի կողմ նայելով՝ կարող ես տեսնել անծայրածիր խոտհարքներ՝ ծածանվող կանաչի դաշտ։ Մյուս կողմը նայելիս կարող ես տեսնել անապատ՝ որքան աչքը կտրում է, առանց որևէ կենդանի էակի՝ սուլող քամուց քշվող ավազի մեջ, էլ չասած ջրի որևէ աղբյուրի մասին։ Չորրորդ ճանապարհը սա է. մի կողմը ծածկված է ծովով՝ ջրի հսկայական տարածությամբ, մինչդեռ մյուս կողմում դժվարությամբ կգտնես անգամ մեկ աղբյուր։ Հինգերորդ ճանապարհը սա է. այս տարածքում մաղող անձրևը հաճախակի է, իսկ կլիման մառախլապատ ու խոնավ է, մինչդեռ այն տարածքում հաճախ կիզիչ արև է կախված երկնքում, և հազվադեպ է պատահում, որ անգամ մի կաթիլ անձրև տեղա։ Վեցերորդ ճանապարհը սա է. մի վայրում սարահարթ է, որտեղ օդը նոսր է, և մարդու համար դժվար է շնչել, մինչդեռ մեկ այլ վայրում ճահիճներ ու ցածրադիր վայրեր են, որոնք որպես բնակավայր են ծառայում տարբեր տեսակի չվող թռչունների համար։ Սրանք կլիմայի տարբեր տեսակներ են կամ կլիմաներ ու միջավայրեր են, որոնք համապատասխանում են տարբեր աշխարհագրական միջավայրերին։ Այսինքն՝ Աստված հավասարակշռում է մարդկության ողջ մնալու հիմնական միջավայրերը լայնամասշտաբ միջավայրի առումով՝ կլիմայից մինչև աշխարհագրական միջավայր և հողի տարբեր բաղադրիչներից մինչև ջրի աղբյուրների քանակը, այս ամենը՝ մարդկանց ողջ մնալու միջավայրերում օդի, ջերմաստիճանի և խոնավության հավասարակշռության հասնելու համար։ Այս հակադիր աշխարհագրական միջավայրերի շնորհիվ մարդկությունն ունի կայուն օդ, և տարբեր եղանակների ջերմաստիճանն ու խոնավությունը մնում են կայուն։ Սա մարդկությանը թույլ է տալիս շարունակել ապրել ողջ մնալու նման միջավայրում այնպես, ինչպես միշտ ապրել է։ Նախ՝ գոյություն ունի լայնամասշտաբ միջավայրի հավասարակշռությունը, որն արվում է տարբեր աշխարհագրական դիրքերի ու կազմավորումների օգտագործման, ինչպես նաև տարբեր կլիմաների միջև փոփոխությունների միջոցով։ Սա դրանց թույլ է տալիս սահմանափակել և վերահսկել մեկը մյուսին՝ հասնելու համար այն հավասարակշռությանը, որն Աստված ցանկանում է, և որը պահանջվում է մարդկությանը։ Սա ասվում է լայնամասշտաբ միջավայրի տեսանկյունից։
Այժմ կխոսենք ավելի մանրամասն հարցերի մասին, ինչպիսիք են բույսերը. ինչպե՞ս կարելի է հավասարակշռություն հաստատել դրանց միջեւ։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է բույսերին հնարավորություն տալ շարունակելու ողջ մնալ ողջ մնալու հավասարակշռված միջավայրում։ Պատասխանն է՝ վերահսկելով տարբեր տեսակի բույսերի կյանքի տևողությունը, աճի տեմպերը և բազմացման տեմպերը՝ պահպանելով դրանց ողջ մնալու միջավայրը։ Որպես օրինակ վերցնենք խոտաբույսերը։ Դրանք ծլում են գարնանը, ծաղկում ամռանը և պտուղ տալիս աշնանը։ Պտուղներն ընկնում են գետնին։ Հաջորդ տարի սերմերը ծլում են և շարունակում նույն օրենքների համաձայն։ Խոտի կյանքի տևողությունը շատ կարճ է։ Յուրաքանչյուր սերմ ընկնում է գետնին, արմատներ է գցում ու ծլում, ծաղկում է ու պտուղ տալիս, և ողջ գործընթացն ավարտվում է ընդամենը երեք եղանակից հետո՝ գարուն, ամառ և աշուն։ Բոլոր տեսակի ծառերը նույնպես ունեն իրենց կյանքի տևողությունը և բողբոջելու ու պտուղ տալու տարբեր ժամանակահատվածներ։ Որոշ ծառեր մահանում են ընդամենը 30-ից 50 տարի հետո՝ սա նրանց կյանքի տևողությունն է։ Բայց դրանց պտուղն ընկնում է գետնին, իսկ հետո արմատներ է գցում ու ծլում, ծաղկում ու պտուղ է տալիս և ապրում ևս 30-ից 50 տարի։ Սա դրանց կրկնման հաճախականությունն է։ Ծեր ծառը մահանում է, և երիտասարդ ծառն աճում է։ Ահա թե ինչու միշտ կարող ես տեսնել անտառում աճող ծառեր։ Բայց դրանք նույնպես ունեն իրենց բնականոն ցիկլը և ծնվելու ու մահանալու իրենց բնականոն գործընթացները։ Որոշ ծառեր կարող են ապրել ավելի քան հազար տարի, իսկ որոշներն անգամ կարող են ապրել երեք հազար տարի։ Անկախ բույսի տեսակից կամ դրա կյանքի տևողությունից՝ ընդհանուր առմամբ, Աստված վերահսկում է դրա հավասարակշռությունը՝ հիմնվելով այն բանի վրա, թե որքան է այն ապրում, բազմացման դրա ունակության, բազմացման տեմպի ու հաճախականության և դրա տված սերունդների քանակի վրա։ Սա բույսերին՝ խոտաբույսերից մինչև ծառեր, հավասարակշռված էկոլոգիական միջավայրում անվերջ բազմանալու և աճելու հնարավորություն է տալիս։ Ուստի, երբ նայում ես երկրի վրա գտնվող անտառին, այն ամենը, ինչ աճում է դրա ներսում, լինի խոտ, թե ծառ, շարունակ բազմանում և աճում է իր սեփական օրենքների համաձայն։ Դրանք մարդու կողմից որևէ լրացուցիչ աշխատանքի կամ օգնության կարիք չունեն։ Միայն այսպիսի հավասարակշռություն ունենալու շնորհիվ է, որ դրանք ի վիճակի են պահպանելու ողջ մնալու իրենց սեփական միջավայրը։ Միայն ողջ մնալու համապատասխան միջավայր ունենալու շնորհիվ է, որ աշխարհի անտառներն ու արոտավայրերն ի վիճակի են շարունակելու գոյություն ունենալ երկրի վրա։ Դրանց գոյությունը սնուցում է մարդկանց սերունդներին՝ մեկը մյուսի հետևից, ինչպես նաև անտառներում ու արոտավայրերում բնակավայրեր ունեցող բոլոր տեսակի կենդանի էակների սերունդներին՝ թռչուններ ու գազաններ, միջատներ և անգամ ամեն տեսակի միկրոօրգանիզմներ։
Աստված նաև կառավարում է բոլոր տեսակի կենդանիների միջև հավասարակշռությունը։ Ինչպե՞ս է կառավարում այս հավասարակշռությունը։ Դա նման է բույսերին։ Նա վերահսկում է դրանց հավասարակշռությունը և որոշում դրանց քանակը՝ հիմնվելով բազմանալու դրանց ունակության, բազմանալու քանակի ու հաճախականության և կենդանական աշխարհում դրանց ունեցած դերի վրա։ Օրինակ՝ առյուծներն ուտում են զեբրերին, ուստի եթե առյուծների քանակը գերազանցեր զեբրերի քանակը, ի՞նչ կլիներ զեբրերի ճակատագիրը։ Դրանք կվերանային։ Իսկ եթե զեբրերն առյուծներից շատ ավելի քիչ սերունդ տային, ի՞նչ կլիներ դրանց ճակատագիրը։ Դրանք էլի կվերանային։ Ուստի զեբրերի քանակը պետք է շատ ավելի մեծ լինի, քան առյուծների քանակը։ Դա այն պատճառով է, որ զեբրերն ապրում են ոչ միայն իրենց, այլև առյուծների համար։ Կարելի է նաև այսպես ասել. յուրաքանչյուր զեբր զեբրերի ամբողջության մի մասն է, բայց այն նաև կերակուր է առյուծների համար։ Առյուծների բազմացման տեմպը երբեք չի կարող գերազանցել զեբրերի բազմացման տեմպը, ուստի դրանց քանակը երբեք չի կարող ավելի մեծ լինել, քան զեբրերի քանակը։ Միայն այս կերպ կարող է երաշխավորվել առյուծների սննդի աղբյուրը։ Եվ այսպիսով, թեև առյուծները զեբրերի բնական թշնամիներն են, մարդիկ այս երկու տեսակներին հաճախ են տեսնում նույն տարածքում անվրդով հանգստանալիս։ Զեբրերի քանակը երբեք չի պակասի կամ վերանա այն պատճառով, որ առյուծները որսում և ուտում են դրանց, իսկ առյուծների խմբի անդամների թիվը երբեք չի ավելանա «արքայի» իրենց կարգավիճակի պատճառով։ Այս հավասարակշռությունը մի բան է, որն Աստված հաստատել է վաղուց։ Այսինքն՝ Աստված հավասարակշռության օրենքներ է հաստատել բոլոր կենդանիների միջև, որպեսզի դրանք կարողանան հասնել այսպիսի հավասարակշռության, և սա մի բան է, որը մարդիկ հաճախ են տեսնում։ Արդյո՞ք առյուծները զեբրերի միակ բնական թշնամիներն են։ Ո՛չ, կոկորդիլոսները նույնպես ուտում են զեբրերին։ Թվում է, թե զեբրերը շատ անօգնական տեսակի կենդանիներ են։ Դրանք չունեն առյուծների կատաղությունը, և առյուծի՝ այս ահարկու թշնամու հետ բախվելիս, միակ բանը, որ կարող են անել, փախչելն է։ Չեն կարող անգամ դիմադրել։ Երբ չեն կարողանում ավելի արագ վազել, քան առյուծը, կարող են միայն թույլ տալ, որ այն հոշոտի իրենց։ Սա հաճախ կարելի է տեսնել կենդանական աշխարհում։ Ի՞նչ զգացմունքներ և մտքեր եք ունենում այսպիսի տեսարան տեսնելիս։ Արդյո՞ք զեբրը խղճալի է թվում ձեզ։ Արդյո՞ք առյուծն ատելի է թվում ձեզ։ Զեբրերն այնքա՛ն գեղեցիկ են։ Բայց առյուծները միշտ ագահորեն աչք են դնում դրանց վրա։ Եվ զեբրերը հիմարաբար հեռու չեն փախչում։ Տեսնում են, որ առյուծն այնտեղ՝ ծառի զով ստվերի տակ, սպասում է իրենց։ Կարող է գալ և ուտել իրենց ցանկացած պահի։ Իրենց սրտերում գիտեն դա, բայց, միևնույն է, չեն լքում այդ տարածքը։ Սա հրաշալի բան է, և այս հրաշալի բանի մեջ կա Աստծու սահմանումն ու գերիշխանությունը։ Զեբրը խղճալի է թվում քեզ, բայց դու անկարող ես փրկել դրան, իսկ առյուծն ատելի է թվում քեզ, բայց չես կարող ոչնչացնել դրան։ Զեբրն այն կերակուրն է, որն Աստված պատրաստել է առյուծի համար, բայց որքան էլ առյուծներն ուտեն, զեբրերը չեն բնաջնջվի։ Առյուծների տված սերունդների թիվը շատ փոքր է, և դրանք շատ դանդաղ են բազմանում, ուստի որքան էլ զեբր ուտեն, դրանց քանակը երբեք չի գերազանցի զեբրերի քանակը։ Սա է հավասարակշռությունը։
Ի՞նչ է Աստծու նպատակն այսպիսի հավասարակշռություն պահպանելիս։ Սա նաև կապ ունի մարդկանց ողջ մնալու միջավայրի, ինչպես նաև մարդկության ողջ մնալու հետ։ Եթե զեբրերը կամ առյուծների որևէ որս՝ եղնիկները կամ այլ կենդանիներ, չափազանց դանդաղ բազմանան, և առյուծների քանակը կտրուկ աճի, ինչպիսի՞ վտանգի կբախվեն մարդիկ։ Այն, որ առյուծներն ուտում են իրենց որսը, բնականոն երևույթ է, բայց եթե առյուծը մարդ ուտի, դա ողբերգություն է։ Այս ողբերգությունն Աստծու կողմից կանխորոշված բան չէ, դա տեղի չի ունենում Նրա գերիշխանության ներքո, առավել ևս մի բան չէ, որ Նա բերում է մարդկության գլխին։ Այլ դա մի բան է, որ մարդիկ իրենք են բերում իրենց գլխին։ Ուստի ինչպես Աստված է տեսնում, բոլոր բաների միջև հավասարակշռությունը վճռորոշ է մարդկության ողջ մնալու համար։ Լինեն բույսեր, թե կենդանիներ, ոչինչ չի կարող կորցնել իր պատշաճ հավասարակշռությունը։ Բույսեր, կենդանիներ, լեռներ և լճեր՝ Աստված մարդկության համար պատրաստել է կանոնավոր էկոլոգիական միջավայր։ Միայն այսպիսի էկոլոգիական միջավայր՝ հավասարակշռված միջավայր ունենալու դեպքում է նրա ողջ մնալն ապահով։ Եթե ծառերը կամ խոտաբույսերը բազմանալու վատ ունակություն ունենային, կամ դրանց բազմանալու տեմպը շատ դանդաղ լիներ, արդյո՞ք հողը չէր կորցնի իր խոնավությունը։ Եթե հողը կորցներ իր խոնավությունը, արդյո՞ք այն դեռ առողջ կլիներ։ Եթե հողը կորցներ իր բուսականությունն ու խոնավությունը, այն շատ արագ կքայքայվեր, և դրա տեղում ավազ կգոյանար։ Երբ հողը վատթարանար, մարդկանց ողջ մնալու միջավայրը նույնպես կոչնչանար։ Հենց աղետները կուղեկցեին այս ոչնչացմանը։ Առանց այսպիսի էկոլոգիական հավասարակշռության, առանց այս տեսակի էկոլոգիական միջավայրի՝ մարդիկ հաճախ կտուժեին աղետներից՝ բոլոր բաների միջև անհավասարակշռության պատճառով։ Օրինակ՝ երբ բնապահպանական անհավասարակշռություն է լինում, որը հանգեցնում է գորտերի էկոլոգիական միջավայրի ոչնչացմանը, դրանք բոլորը հավաքվում են միասին, դրանց քանակը կտրուկ աճում է, և մարդիկ անգամ տեսնում են, թե ինչպես են մեծ թվով գորտեր անցնում քաղաքների փողոցներով։ Եթե մեծ թվով գորտեր գրավեին մարդկանց ողջ մնալու միջավայրը, ինչպե՞ս կկոչվեր դա։ Աղետ։ Ինչո՞ւ կկոչվեր աղետ։ Այս փոքրիկ կենդանիները, որոնք օգուտ են տալիս մարդկությանը, օգտակար են մարդկանց համար, երբ մնում են իրենց համար հարմար վայրում։ Դրանք կարող են պահպանել մարդկանց ողջ մնալու միջավայրի հավասարակշռությունը։ Բայց եթե դրանք աղետ դառնան, կազդեն մարդկանց կյանքի կանոնավորության վրա։ Բոլոր բաներն ու բոլոր տարրերը, որ գորտերն իրենց մարմինների վրա կրում են, կարող են ազդել մարդկանց կյանքի որակի վրա։ Դրանք անգամ կարող են ախտահարել մարդկանց մարմնի որեւէ օրգան։ Սա աղետների տեսակներից մեկն է։ Աղետի մեկ այլ տեսակ, որին մարդիկ հաճախ են բախվել, մեծ քանակությամբ մորեխների հայտնվելն է։ Արդյո՞ք սա աղետ չէ։ Այո՛, իսկապես սարսափելի աղետ է։ Մտածե՛ք դրա մասին՝ կարևոր չէ, թե որքան ունակ կարող են լինել մարդիկ, կարող են ինքնաթիռներ, թնդանոթներ և ատոմային ռումբեր սարքել, բայց երբ մորեխները ներխուժում են, արդյո՞ք մարդկությունը որևէ լուծում ունի։ Կարո՞ղ են թնդանոթներ օգտագործել դրանց դեմ։ Կարո՞ղ են գնդացիրներով կրակել դրանց վրա։ Ո՛չ, չեն կարող։ Այդ դեպքում կարո՞ղ են թունաքիմիկատներ սրսկել՝ դրանց քշելու համար։ Դա նույնպես հեշտ գործ չէ։ Ի՞նչ անելու են գալիս այդ մանր մորեխները։ Դրանք հատկապես ուտում են բերքն ու հացահատիկը։ Ուր էլ որ մորեխները գնան, բերքն ամբողջությամբ ոչնչանում է։ Հետևաբար, մորեխների ներխուժման ժամանակ դրանք կարող են ակնթարթորեն ամբողջությամբ լափել ողջ սնունդը, որի վրա ֆերմերները հույս են դնում ամբողջ տարվա համար։ Մարդկանց համար մորեխների գալը ոչ միայն անհանգստություն է, այլև աղետ է։ Ուստի գիտենք, որ մեծ քանակությամբ մորեխների հայտնվելն աղետի տեսակ է, բայց ի՞նչ կասեք մկների մասին։ Եթե չլինեն գիշատիչ թռչուններ, որոնք ուտում են մկներին, ապա դրանք շատ արագ կբազմանան, ավելի արագ, քան անգամ կարող եք պատկերացնել։ Իսկ եթե մկներն անվերահսկելիորեն տարածվեն, արդյո՞ք մարդիկ կկարողանան լավ կյանքով ապրել։ Ինչպիսի՞ իրավիճակի կբախվեն մարդիկ։ (Համաճարակի։) Միայն համաճարակի՞։ Մկները կկրծեն ամեն ինչ և անգամ փայտ կկրծեն։ Եթե մի տանը ընդամենը երկու մուկ լինի, դրանք անհանգստություն կպատճառեն բոլոր նրանց, ովքեր ապրում են այնտեղ։ Երբեմն դրանք յուղ են գողանում ու ուտում, իսկ երբեմն էլ հացահատիկ են ուտում։ Իսկ այն բաները, որոնք չեն ուտում, նույնպես կրծում են և լիակատար խառնաշփոթի վերածում։ Դրանք կրծում են հագուստ, կոշիկներ, կահույք, կրծում են ամեն ինչ։ Երբեմն անգամ մագլցում են պահարանի մեջ։ Արդյո՞ք այդ սպասքը դեռ կարելի է օգտագործել։ Նույնիսկ եթե ախտահանես դրանք, միևնույն է, վստահ չես լինի, ուստի ստիպված ես դեն նետել դրանք։ Սրանք այն անհանգստություններն են, որոնք մկները պատճառում են մարդկանց։ Անգամ այս փոքրիկ մկներից գլուխ հանելը մարդկանց ուժերից վեր է, և փոխարենը նրանք պարզապես ստիպված են համակերպվել դրանց պատճառած վնասների հետ։ Ընդամենը մեկ զույգ մուկը բավական է լուրջ անհանգստություն առաջացնելու համար, էլ չասած դրանց մեծ խմբի մասին։ Եթե դրանցից համաճարակ բռնկվեր, հետևանքներն աներևակայելի կլինեին։ Նույնիսկ եթե մրջյունների՝ այդ մանր բաների համաճարակ լիներ, մարդկությանը հասցվող դրանց վնասը նույնպես չէր կարելի անտեսել։ Մրջյունները կարող են վնասել տները և անգամ հանգեցնել դրանց փլուզմանը։ Դրանց ուժը չպետք է անտեսվի։ Արդյո՞ք սարսափելի չէր լինի, եթե թռչունների համաճարակ բռնկվեր։ (Այո։) Այլ կերպ ասած՝ երբ կենդանիները կամ կենդանի էակները, անկախ իրենց տեսակից, կորցնում են իրենց հավասարակշռությունը, դրանք կաճեն, կբազմանան և կապրեն անկանոն շրջանակում, անկանոն տիրույթում։ Դա աներևակայելի հետևանքներ կպատճառեր մարդկությանը։ Դա ոչ միայն կազդեր մարդկանց ողջ մնալու և կյանքի վրա, այլև աղետ կբերեր մարդկությանը՝ ընդհուպ մինչև այն աստիճան, որ մարդիկ լիակատար բնաջնջման և կորչելու ճակատագրին կենթարկվեին։
Երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, օգտագործեց ամեն տեսակ մեթոդներ ու ճանապարհներ՝ դրանք հավասարակշռելու համար, հավասարակշռելու լեռների ու լճերի, բույսերի և բոլոր տեսակի կենդանիների, թռչունների ու միջատների կենսապայմանները։ Նրա նպատակն էր թույլ տալ բոլոր տեսակի կենդանի էակներին բազմանալ և ապրել այն օրենքների ներքո, որոնք Նա հաստատել էր։ Արարչագործության բաներից ոչ մեկը չի կարող դուրս գալ այս օրենքներից, և օրենքները չեն կարող խախտվել։ Միայն այսպիսի հիմնական միջավայրում մարդիկ կարող են ապահով ապրել և բազմանալ սերնդեսերունդ։ Եթե որևէ կենդանի էակ գերազանցի Աստծու կողմից հաստատված քանակը կամ շրջանակը, կամ եթե գերազանցի աճի տեմպը, բազմացման հաճախականությունը կամ Նրա գերիշխանությամբ թելադրված քանակը, մարդկության ողջ մնալու միջավայրը տարբեր աստիճանի ոչնչացման կենթարկվի։ Եվ միևնույն ժամանակ մարդկության ողջ մնալը կվտանգվի։ Եթե կենդանի էակների մի տեսակի քանակը չափազանց մեծ լինի, կխլի մարդկանց սնունդը, կոչնչացնի նրանց ջրի աղբյուրները և կավերի նրանց բնակավայրերը։ Այդպիսով, մարդկության բազմացումը կամ ողջ մնալու վիճակն անմիջապես ազդեցության կենթարկվի։ Օրինակ՝ ջուրը շատ կարևոր է բոլոր բաների համար։ Եթե չափազանց շատ մկներ, մրջյուններ, մորեխներ, գորտեր կամ որևէ այլ տեսակի կենդանի լինի, դրանք ավելի շատ ջուր կխմեն։ Քանի որ դրանց խմած ջրի քանակն ավելանում է, մարդկանց խմելու ջուրն ու ջրի աղբյուրները խմելու ջրի աղբյուրների և ջրավազանների սահմանված տիրույթում կնվազեն, և նրանք ջրի պակասություն կունենան։ Եթե մարդկանց խմելու ջուրը ոչնչացվի, աղտոտվի կամ հասանելիոթյունը խոչընդոտվի բոլոր տեսակի կենդանիների կողմից՝ դրանց քանակի աճի պատճառով, ողջ մնալու այդպիսի դաժան միջավայրում մարդկության ողջ մնալը լրջորեն կվտանգվի։ Եթե մեկ կամ մի քանի տեսակի կենդանի էակներ գերազանցեն իրենց համապատասխան քանակը, ապա մարդկության ողջ մնալու տարածքում օդը, ջերմաստիճանը, խոնավությունը և անգամ օդի բաղադրությունը տարբեր աստիճանի կթունավորվեն և կոչնչացվեն։ Նույն կերպ այս հանգամանքներում մարդկանց ողջ մնալն ու ճակատագիրը նույնպես կենթարկվեն այսպիսի էկոլոգիական սպառնալիքի։ Ուստի եթե այս հավասարակշռությունները կորչեն, օդը, որը մարդիկ շնչում են, կփչանա, նրանց խմելու ջուրը կաղտոտվի, և ջերմաստիճանները, որոնք նրանց անհրաժեշտ են, նույնպես կփոխվեն և տարբեր աստիճանի ազդեցության կենթարկվեն։ Եթե դա տեղի ունենա, ողջ մնալու միջավայրերը, որոնք ի բնե պատկանում են մարդկությանը, կենթարկվեն հսկայական ազդեցությունների և մարտահրավերների։ Այսպիսի սցենարի դեպքում, երբ մարդկանց ողջ մնալու հիմնական միջավայրերը ոչնչացվել են, ինչպիսի՞ն կլինեն մարդկության ճակատագիրն ու հեռանկարները։ Սա շա՛տ լուրջ խնդիր է։ Աստված գիտի, թե արարչագործության բաներից յուրաքանչյուրն ինչ պատճառով գոյություն ունի հանուն մարդկության, ինչ է Իր ստեղծած յուրաքանչյուր տեսակի բանի դերը, ինչպիսի ազդեցություն ունի յուրաքանչյուր բան մարդկության վրա և ինչ աստիճանի է օգուտ տալիս մարդկությանը։ Աստված այս ամենը ծրագրել է Իր սրտում և վերահսկում է Իր ստեղծած բոլոր բաների յուրաքանչյուր կողմը։ Ահա թե ինչու յուրաքանչյուր բան, որ Նա անում է, այդքան կարևոր և անհրաժեշտ է մարդկության համար։ Ուստի այսուհետ, երբ դիտարկես որևէ էկոլոգիական երևույթ Աստծու արարչագործության բաների մեջ, կամ որևէ բնական օրենք, որը գործում է Աստծու արարչագործության բաների մեջ, այլևս չես կասկածի Աստծու կողմից յուրաքանչյուր բանը ստեղծելու անհրաժեշտությանը։ Այլևս չես օգտագործի տգետ խոսքեր՝ կամայական դատողություններ անելու բոլոր բաների վերաբերյալ Աստծու կարգավորումների և մարդկությանն ապահովելու Նրա տարբեր ճանապարհների մասին։ Ոչ էլ կամայական եզրակացությունների կհանգես Աստծու արարչագործության բոլոր բաների համար Նրա օրենքների վերաբերյալ։ Այդպես չէ՞։
Ի՞նչ է այս ամենը, որի մասին հենց նոր խոսում էինք։ Մի պահ մտածե՛ք դրա մասին։ Աստված ունի Իր սեփական մտադրությունն Իր արած յուրաքանչյուր բանում։ Թեև Նրա մտադրությունն անըմբռնելի է մարդկանց համար, բայց այն միշտ անքակտելիորեն և հզոր կերպով կապված է մարդկության ողջ մնալու հետ։ Դա անկարևոր բան չէ։ Դա այն պատճառով է, որ Աստված երբեք իզուր ոչինչ չի արել։ Յուրաքանչյուր բանի օրենքներն ու սկզբունքները, որ Նա անում է, պարունակում են Նրա ծրագրումն ու իմաստությունը։ Այդ ծրագրի հիմքում ընկած նպատակն ու մտադրությունը մարդկությանը պաշտպանելու համար են, որպեսզի մարդկությանն օգնեն խուսափել աղետից, ցանկացած տեսակի կենդանի էակի հարձակումներից և Աստծու արարչագործության բաներից որևէ մեկի կողմից մարդկանց հասցված ցանկացած տեսակի վնասից։ Ուստի կարելի՞ է ասել, որ Աստծու գործերը, որոնք տեսել ենք այս թեմայի շրջանակներում, հանդիսանում են մեկ այլ ճանապարհ, որով Աստված ապահովում է ողջ մարդկությանը։ Կարո՞ղ ենք ասել, որ այս կերպ Աստված կերակրում և հովվում է ողջ մարդկությանը։ (Այո։) Արդյո՞ք ամուր կապ կա այս թեմայի և մեր հաղորդակցության թեմայի միջև՝ «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է»։ (Այո։) Շատ ամուր կապ կա, և այս թեման դրա մի կողմն է։ Նախքան այս թեմաների շուրջ խոսելը մարդիկ միայն որոշ մշուշոտ պատկերացումներ ունեին Աստծու, Իր՝ Աստծու և Նրա գործերի վերաբերյալ։ Ճշմարիտ հասկացողություն չունեին։ Սակայն, երբ մարդկանց պատմում են Նրա գործերի և Նրա արած բաների մասին, Աստծու արածի սկզբունքները դառնում են նրանց համար ըմբռնելի, հասկանալի և հասանելի։ Թեև Աստծու սրտում կան շատ բարդ օրենքներ, սկզբունքներ և կանոններ ցանկացած բանի և ամեն ինչի համար, որ Նա անում է, ինչպես օրինակ՝ բոլոր բաներն ստեղծելն ու դրանց նկատմամբ գերիշխանություն ունենալը, եթե վերցնենք ուղղակի մեկ մասը և հաղորդակցվենք դրա շուրջ՝ ձեզ օգնելով հասկանալ դա, արդյո՞ք հնարավոր չէ, որ ձեր սրտերում զգաք՝ սրանք Աստծու գործերն են, և դրանք գործնական են։ (Այո։) Այդ դեպքում ինչո՞վ է Աստծու վերաբերյալ ձեր ներկայիս հասկացողությունը տարբերվում նախկինից։ Տարբերվում է իր բուն էությամբ։ Նախկինում ձեր հասկացողությունը չափազանց սին էր, չափազանց մշուշոտ, բայց այժմ ձեր հասկացողությունը պարունակում է մեծ թվով կոնկրետ ապացույցներ, որոնք համապատասխանում են Աստծու գործերին, համապատասխանում են նրան, ինչ Աստված ունի և է։ Հետևաբար, այն ամենը, ինչ ասել եմ, հրաշալի ուսումնական նյութ է Աստծու վերաբերյալ ձեր հասկացողության համար։
9 փետրվարի, 2014 թ.