Աստված Ինքը՝ Եզակին VIII

Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է (II)

Մենք կշարունակենք հաղորդակցվել մեր վերջին թեմայի շուրջ։ Կարո՞ղ եք հիշել, թե ինչ էր թեման, երբ վերջին անգամ հաղորդակցվեցինք։ (Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է։) Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է։ Արդյոք այս թեման շատ հեռու՞ է թվում ձեզ։ Թե՞ արդեն դրա վերաբերյալ որոշակի տարրական հասկացողություն ունեք ձեր սրտերում։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է մի պահ խոսել այն մասին, թե որն էր այս թեմայի շուրջ մեր վերջին հաղորդակցության առանցքային կետը։ (Աստծու ստեղծած բոլոր բաների միջոցով ես տեսնում եմ, որ Նա սնուցում է բոլոր բաները և սնուցում է մարդկությանը։ Նախկինում միշտ մտածում էի, որ մարդուն ապահովելու Աստծու միակ միջոցն Իր ընտրյալ մարդկանց Իր խոսքերով ապահովելն է. բոլոր բաները կառավարող օրենքներում երբեք չէի տեսել, որ Աստված սնուցում է մարդկությանը։ Միայն ճշմարտության այս կողմի շուրջ Աստծու հաղորդակցության միջոցով է, որ գիտակցել եմ՝ Նա բոլոր բաների աղբյուրն է, որ բոլոր բաների կյանքն ապահովվում է Նրա կողմից, որ Աստված կարգավորում է այս օրենքները և սնուցում է բոլոր բաները։ Աստծու կողմից բոլոր բաների ստեղծելուց ես տեսնում եմ Նրա սերը։) Անցյալ անգամ մենք հիմնականում հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես բոլոր բաները ստեղծելիս Աստված օրենքներ և կանոններ հաստատեց դրանց համար։ Նման կանոնների և օրենքների ներքո բոլոր բաներն ապրում և մեռնում են ու գոյակցում են մարդու հետ Աստծու տիրակալության ներքո և Աստծու աչքի առաջ։ Նախ խոսեցինք այն մասին, որ Աստված ստեղծում է բոլոր բաները և օգտագործում Իր սեփական մեթոդները՝ որոշելու դրանց կյանքն ու աճը կառավարող օրենքները, հետագծերը և օրինաչափությունները։ Նա նաև որոշել է այն ճանապարհները, որոնցով բոլոր բաները ողջ են մնում այս երկրի վրա, որպեսզի կարողանան շարունակել աճել ու բազմանալ և կարողանան կախված լինել միմյանցից՝ ողջ մնալու համար։ Նման մեթոդներով և օրենքներով բոլոր բաներն ի վիճակի են սահուն ու ապահով կերպով ապրելու և աճելու այս երկրի վրա։ Միայն նման միջավայրի դեպքում մարդկությունը կարող է ունենալ կայուն տուն և կայուն կենսամիջավայր՝ միշտ առաջ շարժվելով Աստծու ուղղորդման ներքո՝ միշտ առաջ։

Անցյալ անգամ մենք քննարկեցինք բոլոր բաներն ապահովող Աստծու հիմնական հասկացություն. Աստված ապահովում է բոլոր բաներն այս կերպ, որպեսզի բոլոր բաները կարողանան գոյություն ունենալ և ապրել հանուն մարդկության բարօրության։ Այլ կերպ ասած՝ նման միջավայր գոյություն ունի Աստծու սահմանած օրենքների շնորհիվ։ Միայն այդպիսի օրենքների՝ Աստծու կողմից պահպանման և վերահսկման շնորհիվ մարդկությունն ունի իր ներկայիս կենսամիջավայրը։ Մեծ թռիչք կա այն բանի միջև, ինչի մասին խոսեցինք անցյալ անգամ, և Աստծուն ճանաչողության միջև, որի մասին խոսել ենք անցյալում։ Ի՞նչ է այդ թռիչքի գոյության պատճառը։ Այն, որ երբ անցյալում խոսում էինք Աստծուն ճանաչելու մասին, խոսում էինք Աստծու կողմից մարդկությանը փրկելու և կառավարելու շրջանակներում, այսինքն՝ Աստծու ընտրյալ մարդկանց փրկության և կառավարման, և այդ շրջանակներում մենք խոսում էինք Աստծուն ճանաչելու, Աստծու գործերի, Նրա բնույթի, այն բանի մասին, թե Նա ինչ ունի և է, Նրա մտադրությունների և այն մասին, թե Նա ինչպես է ապահովում մարդուն ճշմարտությամբ և կյանքով։ Բայց այն թեման, որը քննարկեցինք անցյալ անգամ, չէր սահմանափակվում լոկ Աստվածաշնչի բովանդակությամբ և Աստծու կողմից Իր ընտրյալ մարդկանց փրկելու շրջանակով։ Ավելի շուտ, թեման տարածվում է այս շրջանակից անդին՝ դուրս գալով Աստվածաշնչի և Իր ընտրյալ մարդկանց վրա Աստծու կատարած գործի երեք փուլերի սահմաններից՝ փոխարենը քննարկելով Իրեն՝ Աստծուն։ Ուստի, երբ լսում ես Իմ հաղորդակցության այս մասը, չպետք է Աստծու վերաբերյալ քո գիտելիքը սահմանափակես Աստվածաշնչով և Աստծու գործի երեք փուլերով։ Փոխարենը՝ պետք է բաց պահես տեսանկյունդ, պետք է տեսնես Աստծու գործերը և այն, ինչ Նա ունի և է բոլոր բաների մեջ, և թե ինչպես գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ և ինչպես է կառավարում դրանք։ Այս մեթոդի միջոցով և այս հիմքի վրա կարող ես տեսնել, թե ինչպես է Աստված ապահովում բոլոր բաներին, ինչը քեզ հնարավորություն է տալիս հասկանալու, որ Աստված բոլոր բաների կյանքի ճշմարիտ աղբյուրն է, որ սա, փաստորեն, Իր՝ Աստծու ճշմարիտ ինքնությունն է։ Այսինքն՝ Աստծու ինքնությունը, կարգավիճակը և իշխանությունը, Նրա ամեն ինչը նախատեսված չեն միայն նրանց համար, ովքեր ներկայումս հետևում են Նրան, նախատեսված չեն միայն ձեզ՝ մարդկանց այս խմբի համար, այլ նախատեսված են բոլոր բաների համար։ Ուստի բոլոր բաների շրջանակը շատ լայն է։ Ես օգտագործում եմ «բոլոր բաները» եզրույթը՝ նկարագրելու ամեն ինչի նկատմամբ Աստծու գերիշխանության շրջանակը, որովհետև ուզում եմ ասել ձեզ, որ այն, ինչի նկատմամբ Աստված գերիշխանություն ունի, չի սահմանափակվում լոկ նրանով, ինչ կարող եք տեսնել ձեր սեփական աչքերով։ Դրանք ներառում են ոչ միայն նյութական աշխարհը, որը բոլորը կարող են տեսնել, այլև նյութական աշխարհից անդին մեկ այլ աշխարհ, որը տեսանելի չէ մարդկային աչքերով, և նույնիսկ դրանից էլ անդին՝ տիեզերք և մոլորակներ դուրս այնտեղից, որտեղ ներկայումս ապրում է մարդկությունը։ Դա բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության շրջանակն է։ Բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության շրջանակը շատ լայն է։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է հասկանաք, ինչ պետք է տեսնեք, և այն բաներին, որոնք պետք է իմանաք, և՛ անհրաժեշտ է, և՛ հրամայական, որ ձեզանից յուրաքանչյուրը հասկանա դրանք, տեսնի դրանք և հստակություն ձեռք բերի դրանց վերաբերյալ։ Թեև «բոլոր բաները» եզրույթի շրջանակն իսկապես շատ լայն է, բայց Ես չեմ պատմի ձեզ շրջանակում եղող բաների մասին, որոնք տեսնելու ոչ մի միջոց չունեք կամ որոնց հետ չեք կարող շփվել։ Ես ձեզ կպատմեմ միայն շրջանակի ներսում եղող այն բաների մասին, որոնց հետ մարդկային էակները կարող են շփվել, հասկանալ և ըմբռնել, որպեսզի բոլորը կարողանան գիտակցել «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» արտահայտության ճշմարիտ իմաստը։ Այսպիսով, ձեզ ուղղված Իմ հաղորդակցության խոսքերից ոչ մեկը սին չի լինի։

Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է։ Անցյալ անգամ մենք օգտագործեցինք պատմություններ պատմելու մեթոդը՝ այս թեմայի վերաբերյալ պարզ ակնարկ ներկայացնելու համար։ Արդյունքում մարդիկ իրենց սրտերում ձեռք բերեցին հիմնական հասկացողություն այն մասին, թե ինչպես է Աստված ապահովում բոլոր բաները։ Ի՞նչ է այս հիմնական հասկացությունը ձեզ հաղորդելու նպատակը։ Այն է, որ մարդկանց հասկացնեմ, որ Աստվածաշնչում արձանագրված գործից և Իր գործի երեք փուլերից բացի, Աստված նաև անում է շատ ավելի մեծ գործ, որը մարդիկ չեն կարող տեսնել կամ որի հետ չեն կարող շփվել. գործ, որը Աստված Ինքն անձամբ է իրականացնում։ Եթե Աստված ոչինչ չաներ, բացի Իր ընտրյալ մարդկանց առաջնորդելուց, և եթե չլինեին այս գործերից ոչ մեկը Նրա տնօրինման գործից անդին, ապա այս մարդկության, ներառյալ ձեզ բոլորիդ համար շատ դժվար կլիներ շարունակել առաջ շարժվելը։ Այս մարդկությունը և այս աշխարհը նույնպես ի վիճակի չէին լինի շարունակելու զարգանալ։ Ահա թե ինչու Ինձ համար կարևոր է այսօր հաղորդակցվել ձեզ հետ «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» խոսքերի շուրջ։

Կյանքի հիմնական միջավայրը, որն Աստված ստեղծում է մարդկության համար

Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ և շատ բովանդակություն՝ կապված «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» խոսքերի հետ, բայց արդյոք ձեր սրտերում գիտե՞ք, թե ինչ բաներ է Աստված շնորհում մարդկությանը, բացի ձեզ Իր խոսքով ապահովելուց և ձեզ վրա հանդիմանության ու դատաստանի Իր գործը կատարելուց։ Ոմանք գուցե ասեն. «Աստված ինձ շնորհ և օրհնություններ է պարգևում, Նա ինձ տալիս է կարգավարժանք և մխիթարություն և ինձ տալիս է հոգատարություն և պաշտպանություն հնարավոր բոլոր ձևերով»։ Մյուսները կասեն. «Աստված ինձ շնորհում է ամենօրյա ուտելիք և խմելիք», իսկ ոմանք նույնիսկ կասեն. «Աստված ինձ շնորհել է ամեն ինչ»։ Ինչ վերաբերում է այս բաներին, որոնք մարդիկ կարող են փորձառաբար ապրել իրենց առօրյա կյանքում, դուք բոլորդ գուցե ունեք պատասխաններ՝ կապված մսեղիի մեջ կյանքի ձեր սեփական փորձառությունների հետ։ Աստված իսկապես շատ բաներ է շնորհում յուրաքանչյուր մարդու, բայց այն, ինչ մենք քննարկում ենք այստեղ, չի սահմանափակվում միայն մարդկանց ամենօրյա կարիքների շրջանակով։ Փոխարենը դա նախատեսված է նրա համար, որ ձեզանից յուրաքանչյուրը նայի ավելի հեռուն և բաները դիտարկի մակրո տեսանկյունից։ Քանի որ Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է, ինչպե՞ս է Նա պահպանում բոլոր բաների կյանքը։ Այլ կերպ ասած՝ Աստված ի՞նչ է տալիս Իր արարչագործության բոլոր բաներին՝ պահպանելու դրանց կյանքերը և պահպանելու դրանց ողջ մնալը կառավարող օրենքները, որպեսզի դրանք կարողանան շարունակել ապրել։ Դա մեր այսօրվա քննարկման գլխավոր կետն է։ Հասկանո՞ւմ եք այն, ինչ Ես ասացի։ Այս թեման գուցե շատ անծանոթ լինի ձեզ, բայց Ես չեմ խոսի որևէ վարդապետության մասին, որը չափազանց խորն է։ Ես կձգտեմ հավաստիանալ, որ բոլորդ հասկանում եք, երբ ավարտեք լսելը։ Կարիք չկա ինչ-որ բեռ զգալու. այն ամենը, ինչ պետք է անեք, ուշադիր լսելն է։ Սակայն այս պահին Ես պետք է ընդգծեմ. ի՞նչ է այն թեման, որի մասին Ես խոսում եմ։ Ասե՛ք Ինձ։ (Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է։) Այդ դեպքում ինչպե՞ս է Աստված ապահովում բոլոր բաները։ Ի՞նչ է ապահովում բոլոր բաներին, որպեսզի հնարավոր լինի ասել, որ «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է»։ Ունե՞ք որևէ հասկացություն կամ միտք այս մասին։ Կարծես թե Ես քննարկում եմ մի թեմա, որը գրեթե լիովին անհայտ է ձեզ՝ ձեր սրտերում և ձեր մտքերում։ Բայց հուսով եմ, որ կարող եք Աստծու գործերի հետ կապել այն թեման, որը պատրաստվում եմ քննարկել, և այն խոսքերը, որոնք պատրաստվում եմ խոսել։ Դրանք մի՛ կապեք որևէ գիտելիքի հետ և որևէ կերպ մի՛ զուգորդեք մարդկային մշակույթի կամ մարդկային հետազոտության հետ։ Ես խոսում եմ միայն Աստծու մասին, Իր՝ Աստծու մասին։ Սա եմ ձեզ հիշեցնում։ Վստահ եմ, որ հասկանում եք, այնպես չէ՞։

Աստված շատ բաներ է շնորհել մարդկությանը։ Ես կսկսեմ խոսելով այն մասին, ինչ մարդիկ կարող են տեսնել, այսինքն՝ ինչ կարող են զգալ։ Սրանք բաներ են, որ մարդիկ կարող են հասկանալ և ըմբռնել իրենց սրտերում։ Ուստի նախ եկեք սկսենք՝ խոսելով այն մասին, թե ինչ է Աստված ապահովել մարդկությանը՝ նյութական աշխարհի քննարկմամբ։

ա. Օդ

Նախ՝ Աստված ստեղծեց օդը, որպեսզի մարդը կարողանա շնչել։ Օդը մի բան է, որի հետ մարդիկ կարող են առնչվել իրենց առօրյա կյանքում, և մի բան է, առանց որի նրանք չեն կարող ոչ մի ակնթարթ, նույնիսկ երբ քնում են։ Աստված ստեղծեց օդը։ Այս օդը մեծ նշանակություն ունի մարդկության համար։ Դա մի բան է, որը մարդիկ պետք է ունենան՝ շնչելու և ողջ մնալու համար, մի բան, որը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, բայց կարելի է զգալ։ Սա այն էր, ինչ Աստված առաջինը շնորհեց բոլոր բաներին։ Արդյո՞ք Աստված պարզապես հենց այդպես ստեղծեց օդը։ Երբ Աստված ստեղծեց օդը, Նա հաշվի առա՞վ, թե ինչպիսին պետք է լինի դրա խտությունը։ Հաշվի առա՞վ, թե ինչ կպարունակեր օդը։ Ի՞նչ էր մտածում Աստված, երբ ստեղծեց օդը։ Ինչո՞ւ Աստված ստեղծեց օդը։ Ի՞նչ էր դա անելու Նրա պատճառը։ Մարդկանց օդ է պետք. նրանք պետք է շնչեն։ Նախ՝ օդի խտությունը պետք է համապատասխանի մարդկային թոքերին։ Որևէ մեկը գիտի՞ օդի խտությունը։ Սա մի բան չէ, որ մարդիկ պետք է իմանան. դա իմանալու կարիք չկա։ Մենք չենք օգտագործում տվյալներ՝ օդի խտության մասին խոսելու համար, բավական է հասկանալ այս հասկացությունը։ Աստված օդն ստեղծեց այնպիսի խտությամբ, որն ամենահարմարը կլիներ մարդկային թոքերի շնչելու համար։ Այսինքն՝ երբ մարդիկ շնչում են այն, հարմար է իրենց համար, և այն չի վնասի նրանց մարմինները։ Սա բացատրությունն է խտության վերաբերյալ։ Հաջորդիվ կխոսենք այն մասին, թե ինչ է պարունակում օդը։ Նախ՝ դրա պարունակությունը թունավոր չէ մարդկանց համար և չի վնասում նրանց թոքերը կամ նրանց մարմինները։ Աստված պետք է հաշվի առներ այս ամենը։ Մարդիկ պետք է ի վիճակի լինեն այն շնչելու սահուն կերպով, և դրա բաղադրիչներն ու կազմությունը պետք է թույլ տան, որ նրանց արյան մեջ բնականոն նյութափոխանակություն տեղի ունենա օդը շնչելուց հետո, և նաև թույլ տան, որ նրանց մարմիններում և թոքերում եղած հնացած օդը բնականոն կերպով նյութափոխանակության ենթարկվի։ Ավելին, օդը չպետք է պարունակի որևէ թունավոր բաղադրիչ։ Աստված պետք է հաշվի առներ այս ամենը։ Խոսելով օդի այս երկու հատկությունների մասին՝ Ես չեմ ուզում որևէ գիտելիք սերմանել ձեր մեջ։ Պարզապես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ Աստծու սեփական մտքերն ընկած են Նրա ստեղծած յուրաքանչյուր բանի հետևում, և որ Նրա ստեղծած ամեն ինչ լավագույնն է։ Ավելին, ինչ վերաբերում է օդում փոշու քանակությանը, երկրի վրա փոշու, ավազի և հողի քանակություններին և երկնքից իջնող տարբեր տեսակի փոշու քանակություններին, Աստված նաև ունի ուղիներ՝ զբաղվելու այս բաներով՝ դրանք մաքրելով կամ դրանց ստիպելով ցրվել։ Նույնիսկ եթե որոշ փոշի կա, այն չի կարող որևէ վնաս հասցնել մարդկանց շնչառությանը կամ նրանց մարմիններին, և փոշու մասնիկների չափը նույնպես որևէ վնաս չի հասցնի մարդկանց մարմիններին. Աստված զբաղվել է այս ամենով։ Աստված ստեղծեց օդը։ Արդյոք օդի ստեղծման մեջ որևէ խորհուրդ կա՞։ Արդյոք դա պարզապես մեկ շունչ փչելու և դրանով բավարարվելու հա՞րց էր։ (Ոչ։) Աստծու ստեղծած նույնիսկ ամենապարզ բանի մեջ կան խորհուրդներ, Աստծու մտքերն ու գաղափարները և Աստծու իմաստությունը դրա ներսում։ Արդյոք Աստված գործնական չէ՞։ (Այո՛, Նա գործնական է։) Սա նշանակում է, որ նույնիսկ երբ Աստված ստեղծում է մի պարզ բան, Նա դա անում է՝ մտքում ունենալով մարդկությանը։ Նախ՝ այն օդը, որը մարդիկ շնչում են, մաքուր է. օդի պարունակությունը հարմար է մարդկային շնչառության համար, թունավոր չէ և ոչ մի վնաս չի հասցնում մարդկանց։ Օդի նոսրությունը նույնպես հարմար է մարդկային շնչառության համար։ Այս օդը, որը մարդիկ շնչում են և ապա արտաշնչում, մի բան է, որը մարդկային մարմինը՝ մարդկային մսեղին, պետք է ունենա։ Ահա թե ինչու մարդիկ կարող են ազատորեն շնչել օդում՝ առանց որևէ խոչընդոտի կամ անհանգստության։ Այսպիսով՝ նրանք կարող են բնականոն կերպով շնչել։ Սա մի բան է, որն Աստված ստեղծեց հենց սկզբում, և որը մարդիկ պետք է ունենան շնչելու համար՝ օդը։

բ. Ջերմաստիճան

Երկրորդ բանը, որ մենք կքննարկենք, ջերմաստիճանն է։ Բոլորը գիտեն, թե ինչ է ջերմաստիճանը։ Ջերմաստիճանը մի բան է, որն էական է մարդկանց ողջ մնալու համար պիտանի միջավայրի համար։ Եթե ջերմաստիճանը չափազանց բարձր լինի, օրինակ՝ ենթադրենք, որ ջերմաստիճանը քառասուն աստիճան Ցելսիուսից բարձր լիներ, մի՞թե սա շատ հյուծիչ չէր լինի մարդկանց համար։ Մի՞թե մաշող չէր լինի մարդկանց համար նման պայմաններում ապրելը։ Իսկ եթե ջերմաստիճանը չափազանց ցածր լինե՞ր, եթե իջներ մինչև մինուս քառասուն աստիճան ցելսիուս։ Մարդիկ դրան էլ չէին կարող դիմանալ։ Հետևաբար, Աստված շատ բծախնդիր էր ջերմաստիճանների միջակայքը սահմանելիս, որն այն ջերմաստիճանային միջակայքն է, որին մարդկային մարմինը կարող է հարմարվել, որը քիչ թե շատ ընկնում է մինուս երեսուն աստիճան և քառասուն աստիճան ցելսիուսի միջև։ Հյուսիսից հարավ ընկած երկրների ջերմաստիճանները հիմնականում ընկնում են այս միջակայքի մեջ։ Սառնաշունչ շրջաններում ջերմաստիճանը կարող է իջնել թերեւս մինչև մինուս հիսուն կամ վաթսուն աստիճան ցելսիուս։ Նման շրջաններն այն վայրերը չեն, որտեղ Աստված մտադիր էր, որ մարդիկ ապրեն։ Ուստի ինչո՞ւ գոյություն ունեն այս սառցակալած շրջանները։ Աստված ունի Իր սեփական իմաստությունը, և Նա ունի Իր սեփական մտադրությունները դրա համար։ Նա թույլ չէր տա քեզ մոտենալ այդ վայրերին։ Չափազանց շոգ և չափազանց ցուրտ վայրերը պաշտպանված են Աստծու կողմից, ինչը նշանակում է, որ Նա չէր ծրագրել, որ մարդիկ ապրեն այնտեղ, և որ այդ վայրերը պատրաստված չէին մարդկանց համար։ Բայց Աստված ինչո՞ւ պետք է թույլ տար, որ նման վայրեր գոյություն ունենան երկրի վրա։ Եթե սրանք վայրեր են, որտեղ Աստված մարդուն թույլ չէր տա բնակվել կամ նույնիսկ ողջ մնալ, ապա ինչո՞ւ պետք է Աստված ստեղծեր դրանք։ Դրանում է Աստծու իմաստությունը։ Այսինքն՝ Աստված խելամտորեն հաշվարկել է այն միջավայրի ջերմաստիճանային միջակայքը, որում մարդիկ ողջ են մնում։ Այստեղ նաև մի օրենք է գործում։ Աստված ստեղծեց որոշ բաներ՝ ջերմաստիճանը պահպանելու և վերահսկելու համար։ Որո՞նք են դրանք։ Նախ՝ արևը կարող է մարդկանց ջերմություն բերել, բայց արդյոք մարդիկ ի վիճակի՞ են դիմանալու այս ջերմությանը, երբ այն չափազանց մեծ է։ Արդյոք կա՞ որևէ մեկը, ով համարձակվում է մոտենալ արևին։ Արդյոք երկրի վրա կա՞ որևէ գիտական սարք, որը կարող է մոտենալ արևին։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Արևը չափազանց տաք է։ Ցանկացած բան, որը չափազանց շատ մոտենա, կհալվի։ Հետևաբար, Աստված նաև որոշակի հաշվարկներ արեց մարդկությունից վերև արևի բարձրության վերաբերյալ և որոշակի աշխատանք կատարեց այս առումով։ Աստված չափանիշ ունի այս հեռավորության համար։ Ապա գոյություն ունեն երկրի Հյուսիսային և Հարավային բևեռները, որոնք երկուսն էլ ծածկված են սառցադաշտերով։ Կարո՞ղ է արդյոք մարդկությունն ապրել սառցադաշտային շրջաններում։ Նման վայրերը հարմա՞ր են մարդու ողջ մնալու համար։ Ո՛չ, ուստի մարդիկ չեն գնում այս վայրերը։ Քանի որ մարդիկ չեն գնում Հարավային և Հյուսիսային բևեռներ, դրանց սառցադաշտերը պահպանվում են և ի վիճակի են ծառայելու իրենց նպատակին, այն է՝ վերահսկել ջերմաստիճանը։ Հասկանում եք, այնպես չէ՞։ Եթե չլիներ Հարավային բևեռ և չլիներ Հյուսիսային բևեռ, և արևը մշտապես շողար երկրի վրա, երկրի վրա բոլորը կմեռնեին շոգից։ Բայց արդյոք Աստված ջերմաստիճանը պահպանո՞ւմ է մարդու ողջ մնալու համար հարմար միջակայքում միայն այս երկու բանի միջոցով։ Ոչ։ Կան նաև տարբեր կենդանի բաներ, ինչպիսիք են խոտը մարգագետիններում և տարբեր տեսակի ծառերն ու բույսերն անտառներում։ Դրանք կլանում են արևի ջերմությունը և դա անելով՝ չեզոքացնում են արևի ջերմային էներգիան՝ դրանով իսկ կարգավորելով այն միջավայրի ջերմաստիճանը, որում ապրում է մարդկությունը։ Կան նաև բնական ջրային համակարգեր, ինչպիսիք են գետերն ու լճերը։ Ոչ ոք չի կարող որոշել այն տարածքը, որն զբաղեցնում են գետերն ու լճերը։ Ինչ վերաբերում է նրան, թե որքան ջուր կա երկրի վրա, ուր է հոսում այն, ինչ ուղղություն է վերցնում, դրա ծավալին և այն արագությանը, որով դա հոսում է, ոչ ոք չի կարող վերահսկել այս բաներից և ոչ մեկը. միայն Աստված գիտի դրանք բոլորը։ Այս տարբեր բնական ջրային համակարգերը՝ ստորերկրյա ջրերից մինչև երկրի վրայի տեսանելի գետերն ու լճերը, նույնպես կարող են կարգավորել այն միջավայրի ջերմաստիճանը, որում ապրում է մարդը։ Բացի դրանից, կան նաև ամեն տեսակ աշխարհագրական կազմավորումներ, ինչպիսիք են լեռները, հարթավայրերը, կիրճերը և խոնավ տարածքները։ Թե՛ այս տարբեր աշխարհագրական կազմավորումները, թե՛ դրանց զբաղեցրած տարածքների չափն ու ընդգրկումը, կարող են դեր խաղալ ջերմաստիճանի կարգավորման գործում։ Օրինակ՝ եթե այս լեռնային տարածքը ձգվում է հարյուր կիլոմետր շառավղով, այն կարող է իր դերը խաղալ այդ ողջ շառավղով։ Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ քանի նման լեռնաշղթաներ և կիրճեր է Աստված ստեղծել երկրի վրա, Աստված հաշվի է առել այս ամենը։ Այլ կերպ ասած՝ Աստծու ստեղծած յուրաքանչյուր բանի գոյության կոչվելն իր հետևում ունի պատմություն, ինչպես նաև Աստծու իմաստությունն ու ծրագրերը։ Դիտարկենք օրինակ՝ անտառները և բոլոր տարբեր տեսակի բուսականությունը. այն տարածքի շրջանակն ու ընդգրկումը, որում դրանք գոյություն ունեն և աճում են, դուրս է որևէ մարդու վերահսկողությունից, և ոչ ոք խոսքի իրավունք չունի այս բաների վերաբերյալ։ Նմանապես, ոչ մի մարդ չի կարող վերահսկել, թե դրանք որքան ջուր են կլանում, ոչ էլ այն, թե որքան ջերմային էներգիա են կլանում արևից։ Այս բոլոր բաներն ընկնում են այն ծրագրի շրջանակի մեջ, որն Աստված կազմեց, երբ ստեղծեց բոլոր բաները։

Միայն բոլոր առումներով Աստծու զգուշավոր ծրագրման, դիտարկման և մանրակրկիտ կարգավորումների շնորհիվ է, որ մարդը կարող է ապրել նման հարմար ջերմաստիճան ունեցող միջավայրում։ Հետևաբար, յուրաքանչյուր բան, որը մարդը տեսնում է իր աչքերով, ինչպիսիք են արևը, Հարավային և Հյուսիսային բևեռները, որոնց մասին մարդիկ այդքան հաճախ լսում են, ինչպես նաև տարբեր կենդանի բաները գետնի վրա և տակ ու ջրում, այն տարածքի չափը, որը ծածկված է անտառներով և այլ տեսակի բուսականությամբ, բնական ջրային համակարգերը, ներառյալ տարբեր ջրային մարմինները և ծովի ջրի ու քաղցրահամ ջրի քանակությունները, ինչպես նաև տարբեր աշխարհագրական միջավայրերը. սրանք բոլորը բաներ են, որոնք Աստված օգտագործում է մարդու ողջ մնալու համար բնականոն ջերմաստիճաններ պահպանելու համար։ Այս ամենի մեջ չկա ամենաչնչին սխալն անգամ։ Միայն այն պատճառով, որ Աստված հաշվի է առել այս բոլոր բաները, մարդն ի վիճակի է ապրելու նման հարմար ջերմաստիճաններ ունեցող միջավայրում։ Այն չպետք է լինի ո՛չ չափազանց ցուրտ, ո՛չ էլ չափազանց շոգ։ Չափազանց շոգ վայրերը, որտեղ ջերմաստիճանը գերազանցում է նրան, ինչին մարդկային մարմինը կարող է հարմարվել, անշուշտ Աստծու կողմից առանձնացված չեն քեզ համար։ Չափազանց ցուրտ վայրերը, որտեղ ջերմաստիճանը չափազանց ցածր է, որտեղ հասնելուց հետո մարդիկ հիմնովին կցրտահարվեին ընդամենը մի քանի րոպեում, այնպես որ չեն կարողանա խոսել, նրանց ուղեղները կսառչեն, ի վիճակի չեն լինի մտածելու, և շուտով շնչահեղձ կլինեն. նման վայրերը նույնպես Աստծու կողմից առանձնացված չեն մարդկության համար։ Անկախ այն բանից, թե ինչ տեսակ հետազոտություն են մարդիկ ուզում իրականացնել, կամ արդյոք ուզում են նորարարություններ անել կամ հաղթահարել այդպիսի սահմանափակումները, ինչ մտքեր էլ որ մարդիկ ունենան, երբեք ի վիճակի չեն լինի գերազանցելու այն սահմանները, որոնց մարդկային մարմինը կարող է հարմարվել։ Նրանք երբեք ի վիճակի չեն լինի ազատվելու այս սահմանափակումներից, որոնք Աստված ստեղծել է մարդու համար։ Քանի որ Աստված ստեղծել է մարդկային էակներին, Նա լավագույնս գիտի, թե ինչ ջերմաստիճանների կարող է հարմարվել մարդկային մարմինը, մինչդեռ մարդիկ իրենք չգիտեն։ Ինչո՞ւ եմ ասում, որ մարդիկ չգիտեն։ Ի՞նչ հիմար բաներ են արել մարդիկ։ Մի՞թե շատերը մշտապես չե՞ն փորձել մարտահրավեր նետել Հյուսիսային և Հարավային բևեռներին։ Նման մարդիկ միշտ ուզել են գնալ այդ վայրերը՝ հողը գրավելու, որպեսզի դա անելուց հետո կարողանան արմատներ գցել և սկսել բարգավաճել այնտեղ որքան հնարավոր է շուտ։ Դա անհեթեթ գործողություն կլիներ։ Նույնիսկ եթե հիմնովին ուսումնասիրել ես բևեռները, հետո՞ ինչ։ Նույնիսկ եթե կարողանայիր հարմարվել նման ջերմաստիճանների, ողջ մնալ այնտեղ և «բարելավել» ներկայիս կենսամիջավայրը Հյուսիսային և Հարավային բևեռներում, ի՞նչ օգուտ կբերեր դա մարդկությանը։ Մարդկությունն ունի միջավայր, որում կարող է ողջ մնալ, սակայն մարդիկ հանգիստ և հնազանդ չեն մնում այնտեղ, այլ փոխարենը պնդում են, որ գնան այնպիսի վայրեր, որտեղ չեն կարող ողջ մնալ։ Ի՞նչ է նշանակում այս վարքագիծը։ Նրանք ձանձրացել են կյանքից և անհամբեր են դարձել այս հարմար ջերմաստիճանում և վայելել են չափազանց շատ օրհնություններ։ Բացի դրանից, մարդկությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է այս բնականոն կենսամիջավայրը։ Այլ կերպ ասած՝ ուզում են գնալ Հարավային և Հյուսիսային բևեռներ և վնասել նաև դրանք, այնտեղ իրականացնել ինչ-որ «մեծ ձեռնարկում» և հասնել ինչ-որ «բեկումնային նվաճման»։ Մի՞թե սա հիմարություն չէ։ Այսինքն՝ իրենց նախահայր Սատանայի առաջնորդությամբ այս մարդկությունը շարունակում է անել մի անհեթեթ բան մյուսի հետևից՝ անխոհեմաբար և անզուսպ կերպով ոչնչացնելով այն գեղեցիկ տունը, որն Աստված ստեղծել է իրենց համար։ Սա Սատանայի արածն է։ Ավելին, տեսնելով, որ մարդկության ողջ մնալը երկրի վրա որոշ չափով վտանգված է, շատ մարդիկ ուղիներ են փնտրում լուսին գնալու և այնտեղ ողջ մնալու միջոցներ ստեղծելու համար՝ տեսնելու, թե արդյոք կարող են ապրել այնտեղ։ Բայց ի վերջո, լուսնի վրա թթվածին չկա։ Մարդկային էակները կարո՞ղ են գոյատևել առանց թթվածնի։ Քանի որ լուսնի վրա թթվածին չկա, դա վայր չէ, որտեղ մարդը կարող է մնալ, սակայն մարդը համառում է այնտեղ գնալու իր ցանկության մեջ։ Ի՞նչպե՞ս պետք է կոչվի այս վարքագիծը։ Սա նույնպես ինքնաոչնչացնող վարքագիծ է։ Լուսինն առանց օդի վայր է, և դրա ջերմաստիճանը հարմար չէ մարդու ողջ մնալու համար. հետևաբար, այն վայր չէ, որն Աստծու կողմից առանձնացված է մարդու համար։

Մեր թեման հենց նոր՝ ջերմաստիճանը, մի բան է, որը մարդիկ փորձառում են իրենց առօրյա կյանքում։ Ջերմաստիճանը մի բան է, որը բոլոր մարդկային մարմինները կարող են զգալ, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, թե ինչպես են առաջացել նման ջերմաստիճանները, կամ ով է պատասխանատու մարդու ողջ մնալու համար պիտանի ջերմաստիճանների համար, և ով ունի գերիշխանություն դրանց նկատմամբ։ Սա այն է, ինչ մենք այժմ պետք է հասկանանք։ Արդյոք Աստծու իմաստությունը դրա մե՞ջ է։ Արդյոք Աստծու գործերը ներկա՞ են դրանում։ (Այո։) Հաշվի առնելով, որ Աստված մարդկության համար մի միջավայր ստեղծեց՝ մարդու ողջ մնալու համար պիտանի ջերմաստիճանային միջակայքով, արդյոք սա այն ուղիներից մե՞կն է, որով Աստված ապահովում է բոլոր բաները։ Այո՛, այդպես է։

գ. Ձայն

Ի՞նչ է երրորդ բանը։ Դա նույնպես մարդկության բնականոն կենսամիջավայրի էական մաս է։ Դա նաև մի բան էր, որին Աստված պետք է անդրադառնար բոլոր բաները ստեղծելիս։ Այն շատ կարևոր է Աստծու և յուրաքանչյուր մարդկային էակի համար։ Եթե Աստված հոգ չտաներ այս բանի մասին, այն մեծապես կխանգարեր մարդկության ողջ մնալուն, ինչը նշանակում է, որ այն մեծ ազդեցություն կունենար մարդկային մարմնի և մարդկային կյանքի վրա և նույնիսկ անհնար կդարձներ նման միջավայրում մարդկության ողջ մնալը։ Կարելի է ասել, որ ոչ մի կենդանի էակ չէր կարող ողջ մնալ նման միջավայրում։ Ուստի ի՞նչ է այս բանը, որի մասին խոսում եմ։ Խոսում եմ ձայնի մասին։ Աստված ստեղծեց ամեն ինչ, և ամեն ինչ ապրում է Աստծու ձեռքերում։ Աստծու աչքերում Նրա արարչագործության բոլոր բաները շարժվում և ապրում են։ Սա ասելով՝ նկատի ունեմ, որ Աստծու ստեղծած յուրաքանչյուր բան արժեք ունի իր ողջ մնալու մեջ և իմաստ՝ իր գոյության մեջ։ Այսինքն՝ յուրաքանչյուր բանի գոյությունն անհրաժեշտ է։ Աստծու աչքերում յուրաքանչյուր բան կենդանի է, և քանի որ բոլոր բաները կենդանի են, դրանցից յուրաքանչյուրը ձայն է արձակում։ Օրինակ՝ երկիրն անընդհատ պտտվում է, արևն անընդհատ պտտվում է, և լուսինը նույնպես անընդհատ պտտվում է։ Քանի որ բոլոր բաներն առաջանում, զարգանում և շարժվում են, դրանք անընդհատ ձայն են արձակում։ Երկրի վրա գոյություն ունեցող Աստծու արարչագործության բոլոր բաներն անընդհատ առաջանում, զարգանում և շարժվում են։ Օրինակ՝ լեռների հիմքերը շարժվում և տեղաշարժվում են, և ծովերի խորքերում գտնվող բոլոր կենդանի էակները լողում և շարժվում են։ Սա նշանակում է, որ այս կենդանի էակները՝ Աստծու աչքում եղող բոլոր բաները, մշտական, կանոնավոր շարժման մեջ են՝ հաստատված օրինաչափությունների համաձայն։ Ուրեմն ի՞նչ է առաջանում այս բոլոր բաներից, որոնք գաղտնի առաջանում ու զարգանում են և աննկատ շարժվում։ Հզոր ձայն։ Երկիր մոլորակից անդին ամեն տեսակ մոլորակները նույնպես մշտական շարժման մեջ են, և այդ մոլորակների վրա գտնվող կենդանի էակներն ու օրգանիզմները նույնպես անընդհատ առաջանում, զարգանում և շարժվում են։ Այսինքն՝ կյանք ունեցող և կյանք չունեցող բոլոր բաներն Աստծու աչքում անընդհատ առաջ են շարժվում, և այդ ընթացքում դրանցից յուրաքանչյուրը նաև ձայն է արձակում։ Աստված նաև կարգավորումներ է արել այս ձայների համար, և հավատում եմ, որ արդեն գիտեք դրա համար Նրա ունեցած պատճառը, այնպես չէ՞։ Երբ մոտենում ես ինքնաթիռին, դրա շարժիչի մռնչյունն ի՞նչ ազդեցություն է ունենում քեզ վրա։ Եթե չափազանց երկար մնաս դրա մոտ, ականջներդ կխլանան։ Իսկ ի՞նչ կասես սրտիդ մասին. այն կկարողանա՞ դիմանալ նման փորձության։ Թույլ սիրտ ունեցող որոշ մարդիկ չէին դիմանա։ Իհարկե, նույնիսկ ամուր սիրտ ունեցողները չեն կարողանա չափազանց երկար դիմանալ դրան։ Այսինքն՝ ձայնի ազդեցությունը մարդկային մարմնի վրա, լինի դա ականջների, թե սրտի վրա, չափազանց մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարդկային էակի համար, և չափազանց բարձր ձայները կվնասեն մարդկանց։ Հետևաբար, երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, և երբ դրանք սկսեցին բնականոն կերպով գործել, Աստված համապատասխան կարգավորումներ արեց այս ձայների՝ շարժման մեջ գտնվող բոլոր բաների ձայների համար։ Սա նույնպես այն գործոններից մեկն է, որն Աստված պետք է հաշվի առներ մարդկության համար միջավայր ստեղծելիս։

Նախ՝ երկրի մակերևույթից վեր գտնվող մթնոլորտի բարձրությունն ազդեցություն ունի ձայնի վրա։ Բացի դրանից, հողի ճեղքերի չափը նույնպես կկառավարի և կազդի ձայնի վրա։ Ապա կան տարբեր աշխարհագրական միջավայրեր, որոնց միախառնումը նույնպես ազդում է ձայնի վրա։ Այսինքն՝ Աստված որոշ մեթոդներ է օգտագործում որոշ ձայներ վերացնելու համար, որպեսզի մարդիկ կարողանան ողջ մնալ այնպիսի միջավայրում, որին նրանց ականջներն ու սրտերը կարող են դիմանալ։ Հակառակ դեպքում՝ այս ձայները մեծապես կխանգարեին մարդկության ողջ մնալուն, մարդկանց կյանքը չափազանց կդժվարացնեին։ Սա մեծ խնդիր կլիներ մարդկության համար։ Սա նշանակում է, որ Աստված շատ մանրակրկիտ էր ցամաքի, մթնոլորտի և տարբեր տեսակի աշխարհագրական միջավայրերի Իր արարչագործության մեջ, և դրանցից յուրաքանչյուրի մեջ պարփակված է Աստծու իմաստությունը։ Մարդկությունը կարիք չունի չափազանց մանրամասնորեն հասկանալու սա։ Մարդկանց համար բավական է իմանալ, որ Աստծու գործերն այս բաների մեջ են։ Հիմա ասե՛ք Ինձ, այս գործը, որն Աստված արեց՝ ձայնը ճշգրտորեն հաշվարկելով, մարդկության կենսամիջավայրը և նրանց բնականոն կյանքը պահպանելու համար, արդյոք անհրաժե՞շտ էր։ (Այո։) Քանի որ այս գործն անհրաժեշտ էր, ապա այս տեսանկյունից կարելի՞ է ասել, որ Աստված այս գործն օգտագործեց որպես բոլոր բաներին ապահովելու միջոց։ Աստված ստեղծեց և մարդկությանն ապահովեց նման խաղաղ միջավայրով, որպեսզի մարդկային մարմինը կարողանա միանգամայն բնականոն կերպով ապրել դրանում՝ առանց որևէ միջամտության ենթարկվելու, և որպեսզի մարդկությունը կարողանա ողջ մնալ և բնականոն կերպով ապրել։ Ուրեմն մի՞թե սա այն ուղիներից մեկը չէ, որով Աստված ապահովում է մարդկությանը։ Մի՞թե սա շատ կարևոր բան չէր, որն Աստված արեց։ (Այո։) Դրա մեծ կարիք կար։ Ուստի ինչպե՞ս եք հասկանում սա։ Թեև չեք կարող զգալ, որ սա Աստծու գործն էր, ոչ էլ գիտեք, թե Աստված ինչպես արեց դա այն ժամանակ, բայց կարո՞ղ եք դեռևս զգալ Աստծու կողմից այս բանն արած լինելու անհրաժեշտությունը։ Կարո՞ղ եք զգալ Աստծու իմաստությունը և Նրա մանրակրկիտ մտադրությունը։ (Այո՛, կարող ենք։) Եթե ի վիճակի եք այսքանը զգալու, դա բավական է։ Դա բավարար է։ Կան բազմաթիվ գործեր, որոնք Աստված կատարել է Իր արարչագործության բաների մեջ, որոնք մարդիկ չեն կարող ոչ զգալ, ոչ էլ տեսնել։ Ես սա բարձրացնում եմ պարզապես ձեզ Աստծու գործերի մասին որոշակի տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարողանաք ճանաչել Աստծուն։ Այս հուշումները կարող են ձեզ հնարավորություն տալ ավելի լավ ճանաչելու և հասկանալու Աստծուն։

դ. Լույս

Չորրորդ բանը վերաբերում է մարդկանց աչքերին՝ լույսին։ Սա նույնպես շատ կարևոր է։ Երբ պայծառ լույս ես տեսնում, և դրա պայծառությունը հասնում է որոշակի ուժգնության, այն ի վիճակի է կուրացնելու մարդկային աչքերը։ Ի վերջո, մարդկային աչքերը մսեղիի աչքեր են։ Դրանք չեն կարող գրգռվածության դիմանալ։ Որևէ մեկը համարձակվո՞ւմ է ուղիղ նայել արևին։ Ոմանք փորձել են դա, և եթե արևային ակնոց են կրում, ստացվում է, բայց դա պահանջում է գործիքի օգտագործում։ Առանց գործիքների մարդու անզեն աչքերն արևին հառվելու և դրան ուղիղ նայելու կարողություն չունեն։ Սակայն Աստված ստեղծեց արևը, որպեսզի լույս բերի մարդկությանը, և այս լույսը նույնպես մի բան է, որի մասին Նա հոգ տարավ։ Աստված հենց այնպես չավարտեց արևի ստեղծումը, դրեց ինչ-որ տեղ և ապա անտեսեց այն։ Աստված այդպես չի անում բաները։ Նա շատ բծախնդիր է Իր գործողություններում և հիմնավորապես մտածում է դրանց շուրջ։ Աստված աչքեր ստեղծեց մարդկության համար, որպեսզի նա կարողանա տեսնել, և Նա նաև նախապես սահմանեց լույսի պարամետրերը, որոնցով մարդը տեսնում է բաները։ Լավ չէր լինի, եթե լույսը չափազանց աղոտ լիներ։ Երբ այնքան մութ է, որ մարդիկ չեն կարողանում իրենց մատները տեսնել իրենց դիմաց, ապա նրանց աչքերը կորցրել են իրենց գործառույթը և ոչ մի օգուտ չեն տալիս։ Բայց այն վայրերում, որտեղ լույսը չափազանց պայծառ է, մարդկային աչքերը չեն կարող դիմանալ դրան և ուստի չեն կարող որևէ բան տեսնել։ Հետևաբար, Աստված մարդկության կենսամիջավայրն ապահովել է մարդկային աչքերի համար համապատասխան քանակությամբ լույսով՝ այնպիսի քանակությամբ, որը չի ցավեցնի կամ վնասի մարդկանց աչքերը, էլ չասած՝ դրանց իրենց գործառույթը կորցնել տա։ Դրա համար էլ Աստված ամպերի շերտեր ավելացրեց երկրի շուրջը, և դրա համար օդի խտությունն ի վիճակի է պատշաճ կերպով զտելու լույսի այն տեսակները, որոնք կարող են վնասել մարդկանց աչքերը կամ մաշկը. սրանք համաչափ են։ Բացի դրանից, Աստծու ստեղծած երկրի գույներն արտացոլում են արևի լույսը և բոլոր այլ տեսակի լույսերը և ի վիճակի են հեռացնելու լույսի այն տեսակները, որոնք չափազանց պայծառ ենմարդկային աչքերի հարմարվելու համար։ Այսպիսով, մարդիկ ի վիճակի են դրսում քայլելու և ապրելու իրենց կյանքով՝ առանց անընդհատ շատ մուգ արևային ակնոց կրելու կարիք ունենալու։ Բնականոն հանգամանքներում մարդկային աչքերը կարող են իրենց տեսադաշտում եղող բաները տեսնել ՝ առանց լույսից անհանգստանալու։ Այսինքն՝ լավ չէր լինի, եթե լույսը չափազանց ծակող լիներ, ոչ էլ եթե այն չափազանց աղոտ լիներ։ Եթե այն չափազանց աղոտ լիներ, մարդկանց աչքերը կվնասվեին և շատ չանցած շարքից դուրս կգային։ Եթե այն չափազանց պայծառ լիներ, մարդկանց աչքերն ի վիճակի չէին լինի դիմանալու դրան։ Այսինքն՝ այս լույսը պետք է հարմար լինի մարդկային աչքերի տեսողության համար, և Աստված տարբեր մեթոդների միջոցով նվազագույնի է հասցրել լույսի պատճառած վնասը մարդկային աչքերին։ Անկախ այն բանից՝ այս լույսն օգուտներ է բերում, թե վնասակար ազդեցություններ է ունենում մարդկային աչքերի վրա, այն բավարար է, որպեսզի մարդկանց թույլ տա հասնել իրենց կյանքի ավարտին՝ պահպանելով իրենց աչքերի օգտագործումը։ Մի՞թե Աստված հանգամանալից չէր սա հաշվի առնելիս։ Սակայն դև Սատանան գործում է առանց նման նկատառումներ երբևէ մտքով անցկացնելով։ Սատանայի համար լույսը միշտ կա՛մ չափազանց պայծառ է, կա՛մ չափազանց աղոտ։ Այսպես է գործում Սատանան։

Աստված այս բաներն արեց մարդկային մարմնի բոլոր կողմերի համար՝ տեսողության, լսողության, համի, շնչառության, զգացմունքների և այլնի համար, ինչի արդյունքում այս բոլոր կողմերը հնարավորինս լավ հարմարեցվեցին մարդու ողջ մնալուն, որպեսզի մարդիկ կարողանան բնականոն կերպով ապրել և այդպես շարունակել։ Այլ կերպ ասած՝ Աստծու ստեղծած ներկայիս կենսամիջավայրն ամենահարմար և օգտակար միջավայրն է մարդկության ողջ մնալու համար։ Ոմանք գուցե մտածեն, որ սա մեծ նշանակություն չունի, որ շատ սովորական բան է։ Ձայնը, լույսը և օդը բաներ են, որոնք մարդիկ համարում են իրենց ի ծնե տրված իրավունքը, որից օգտվում են իրենց ծնված պահից։ Բայց այն, ինչ Աստված արել է այս բաների հետևում, որոնք ի վիճակի ես վայելելու, մի բան է, որը մարդիկ պետք է հասկանան, մի բան, որը պետք է իմանան։ Անկախ այն բանից՝ անհրաժեշտ ես համարում այս բաները հասկանալը կամ դրանց մասին հստակ պատկերացում ունենալը, թե ոչ, կարճ ասած, երբ Աստված ստեղծեց դրանք, Նա շատ մտածեց դրանց շուրջ, Նա ծրագիր ուներ, որոշակի գաղափարներ ուներ։ Նա թեթևամտորեն կամ հենց այնպես մարդկությանը չդրեց նման կենսամիջավայրի մեջ՝ առանց դա հաշվի առնելու։ Գուցե մտածեք, որ Ես չափազանցնում եմ այն բաներից յուրաքանչյուրը, որոնց մասին խոսել եմ, բայց Իմ տեսանկյունից յուրաքանչյուր բան, որն Աստված ապահովեց մարդկության համար, անհրաժեշտ է մարդկության ողջ մնալու համար։ Աստծու գործերն այս ամենի մեջ են։

ե. Օդի հոսք

Ի՞նչ է հինգերորդ բանը։ Այս բանը սերտորեն կապված է յուրաքանչյուր մարդու կյանքի ամեն օրվա հետ, և այս կապը մեծ նշանակություն ունի։ Դա մի բան է, առանց որի մարդկային մարմինը չի կարող ապրել այս նյութական աշխարհում։ Այս բանն օդի հոսքն է։ Թերեւս ցանկացած ոք կարողանար հասկանալ «օդի հոսք» գոյականը՝ պարզապես այն լսելով։ Ուրեմն ի՞նչ է օդի հոսքը։ Կարելի է ասել, որ «օդի հոսքը» պարզապես օդի շարժումն է։ Օդի հոսքը քամի է, որը մարդկային աչքը չի կարող տեսնել։ Դա նաև գազերի շարժման եղանակներից մեկն է։ Սակայն այս զրույցում ինչի՞ն է հիմնականում վերաբերում «օդի հոսքը»։ Հենց որ ասեմ դա, կհասկանաք։ Երկիրն իր պտույտի ընթացքում կրում է լեռներն ու գետերը, ծովերը և արարչագործության բոլոր բաները, և երբ այն պտտվում է, պտտվում է արագությամբ։ Թեև դու այս պտույտն ընդհանրապես չես զգում, երկրի պտույտն այնուամենայնիվ գոյություն ունի։ Ի՞նչ է առաջացնում դրա պտույտը։ Երբ վազում ես, մի՞թե քամի չի բարձրանում և սուրում ականջներիդ կողքով։ Եթե վազելիս կարող է քամի առաջանալ, ինչպե՞ս կարող է քամի չլինել, երբ երկիրը պտտվում է։ Երբ երկիրը պտտվում է, բոլոր բաները շարժման մեջ են։ Երկիրն ինքնին շարժման մեջ է և պտտվում է որոշակի արագությամբ, մինչդեռ դրա վրա գտնվող բոլոր բաներն անընդհատ առաջանում և զարգանում են։ Հետևաբար, որոշակի արագությամբ շարժումը բնականաբար կառաջացնի օդի հոսք։ Սա նկատի ունեմ «օդի հոսք» ասելով։ Արդյոք այս օդի հոսքը որոշ չափով չի՞ ազդում մարդկային մարմնի վրա։ Դիտարկենք թայֆունները։ Բնականոն թայֆունները հատկապես հզոր չեն, բայց երբ դրանք հարվածում են, մարդիկ նույնիսկ չեն կարողանում անշարժ կանգնել, և նրանց համար դժվար է քայլել քամու տակ։ Նույնիսկ մեկ քայլն է դժվարին, իսկ որոշ մարդիկ գուցե նույնիսկ քամուց քշվեն ինչ-որ բանի վրա՝ ի վիճակի չլինելով շարժվելու։ Սա այն ազդեցությունն է, որն օդի հոսքի մի տեսակը կարող է ունենալ մարդկության վրա։ Եթե ողջ երկիրը ծածկված լիներ հարթավայրերով, ապա, երբ երկիրը և բոլոր բաները պտտվեին որոշակի արագությամբ, մարդկային մարմինը լիովին անկարող կլիներ դիմանալ դրա առաջացրած օդի հոսքին։ Չափազանց դժվար կլիներ արձագանքել նման իրավիճակին։ Եթե իսկապես այդպես լիներ, նման օդի հոսքը ոչ միայն վնաս կբերեր մարդկությանը, այլև ոչնչացում։ Մարդիկ ի վիճակի չէին լինի գոյատևելու նման միջավայրում։ Ահա թե ինչու Աստված օգտագործում է տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ՝ օդի այդպիսի հոսքը մեղմելու համար. տարբեր միջավայրերում օդի հոսքերը թուլանում են, փոխում են իրենց ուղղությունը, փոխում են իրենց արագությունը և փոխում են իրենց ուժը։ Ահա թե ինչու մարդիկ կարող են տեսնել տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, ինչպիսիք են լեռները, լեռնաշղթաները, հարթավայրերը, բլուրները, իջվածքները, հովիտները, սարահարթերը և գետերը։ Այս տարբեր աշխարհագրական առանձնահատկություններով Աստված փոխում է օդի հոսքի արագությունը, ուղղությունը և ուժը։ Սա այն մեթոդն է, որը Նա օգտագործում է օդի հոսքը նվազեցնելու կամ կառավարելու համար՝ այն վերածելով քամու, որի արագությունը, ուղղությունը և ուժը համապատասխան են, որպեսզի մարդիկ ունենան ապրելու համար բնականոն միջավայր։ Արդյոք դրա կարիքը կա՞։ (Այո։) Նման բան անելը մարդկային տեսանկյունից բավականին դժվար է թվում, բայց Աստծու համար շատ հեշտ է, որովհետև Աստծու աչքերը զննում են բոլոր բաները։ Նրա համար չափազանց պարզ և չափազանց հեշտ է մարդկության համար համապատասխան օդի հոսքով միջավայր ստեղծելը։ Հետևաբար, Աստծու ստեղծած այդպիսի միջավայրում Նրա արարչագործության բոլոր բաների մեջ յուրաքանչյուր բան անփոխարինելի է։ Յուրաքանչյուր բանի գոյության մեջ արժեք և անհրաժեշտություն կա։ Սակայն ո՛չ Սատանան, ո՛չ էլ ապականված մարդկությունը չեն հասկանում այս սկզբունքը։ Նրանք շարունակում են ոչնչացնել և գերզարգացնել՝ լեռներն ու գետերը հարթավայրերի վերածելու, կիրճերը լցնելու և հարթավայրերը մեծ շենքերով ծածկելու ունայն երազանքներով՝ բետոնե ջունգլիներ ստեղծելու համար։ Աստված հույս ունի, որ մարդկությունը կկարողանա երջանիկ ապրել, երջանիկ աճել և յուրաքանչյուր օրը երջանիկ անցկացնել այս ամենահարմար միջավայրում, որը պատրաստել է նրանց համար։ Ահա թե ինչու Աստված երբեք անփույթ չի եղել այն հարցում, թե ինչպես է վերաբերվում միջավայրին, որում ապրում է մարդկությունը։ Ջերմաստիճանից մինչև օդ, ձայնից մինչև լույս Աստված բարդ ծրագրեր և կարգավորումներ է արել, որպեսզի մարդկանց մարմինները և նրանց կենսամիջավայրը չենթարկվեն միջամտության բնական պայմաններից, և որպեսզի դրա փոխարեն մարդկությունը կարողանա բնականոն կերպով ապրել ու բազմանալ և բնականոն կերպով ապրել բոլոր բաների հետ ներդաշնակության մեջ ու խաղաղ գոյակցել դրանց հետ։ Այս ամենն Աստծու կողմից ապահովվում է բոլոր բաների և մարդկության համար։

Կարո՞ղ եք տեսնել, թե Աստված ինչպես է ապահովում մարդկությանն այն ձևի մեջ, որով Նա տնօրինեց մարդու ողջ մնալու համար այս հինգ հիմնական պայմանները։ (Այո։) Այսինքն՝ մարդու ողջ մնալու բոլոր ամենահիմնական պայմանները ստեղծվել են Աստծու կողմից, և Աստված նաև կառավարում ու վերահսկում է այս բաները։ Նույնիսկ հիմա՝ մարդու գոյության հազարավոր տարիների ընթացքում Աստված դեռևս շարունակ փոփոխություններ է անում նրանց կենսամիջավայրում՝ ապահովելով նրանց լավագույն և ամենահարմար միջավայրով, որպեսզի նրանց կյանքը կարողանա բնականոն կերպով պահպանվել։ Մինչև ե՞րբ կպահպանվի նման իրավիճակը։ Այլ կերպ ասած՝ մինչև ե՞րբ Աստված կշարունակի ապահովել նման միջավայր։ Դա կտևի այնքան, մինչև Աստված լիովին ավարտի Իր տնօրինման գործը։ Այնուհետև Աստված կփոխի մարդկության կենսամիջավայրը։ Գուցե Նա այս փոփոխություններն անի նույն մեթոդներով, կամ գուցե՝ այլ մեթոդներով։ Բայց այն, ինչ մարդիկ հիմա պետք է իմանան, այն է, որ Աստված շարունակ ապահովում է մարդկության կարիքները, կառավարում է այն միջավայրը, որում ապրում է մարդկությունը, և պահպանում, պաշտպանում ու խնամում է այդ միջավայրը։ Նման միջավայրում Աստծու ընտրյալ մարդիկ ի վիճակի են բնականոն կերպով ապրելու և ընդունելու Աստծու փրկությունն ու հանդիմանությունը և դատաստանը։ Բոլոր բաները շարունակում են ողջ մնալ Աստծու գերիշխանության շնորհիվ, և ողջ մարդկությունը շարունակում է առաջ շարժվել Աստծու կողմից նման ապահովման շնորհիվ։

Արդյոք մեր հաղորդակցության այս մասը ձեզ որևէ նոր միտք տվե՞լ է։ Արդյոք հիմա գիտակցեցի՞ք Աստծու և մարդկության միջև եղած մեծագույն տարբերությունը։ Ի վերջո, ո՞վ է բոլոր բաների տերը։ Արդյոք մա՞րդն է։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ է տարբերությունն այն բանի միջև, թե ինչպես են Աստված և մարդիկ վերաբերվում բոլոր բաներին։ (Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ և կարգավորում է դրանք, մինչդեռ մարդը վայելում է դրանք։) Համաձա՞յն եք սրա հետ։ Աստծու և մարդկության միջև մեծագույն տարբերությունն այն է, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ և ապահովում է դրանց, որ Նա է ամեն ինչի աղբյուրը, և որ մինչ Աստված ապահովում է բոլոր բաներին, մարդը վայելում է դրանք։ Այսինքն՝ մարդը վայելում է բոլոր բաները, երբ ստանում է այն կյանքը, որն Աստված շնորհում է բոլոր բաներին։ Մարդը վայելում է բոլոր բաների Աստծու արարչագործության պտուղները, իսկ Աստված Գերիշխանն է։ Ուրեմն բոլոր բաների տեսանկյունից ո՞րն է Աստծու և մարդկության միջև եղած տարբերությունը։ Աստված կարող է հստակ տեսնել բոլոր բաների աճի օրենքները, և Նա վերահսկում ու գերիշխանություն ունի այդ օրենքների նկատմամբ։ Այսինքն՝ բոլոր բաներն Աստծու տեսադաշտում են և Նրա զննման շրջանակում։ Կարո՞ղ է արդյոք մարդը տեսնել բոլոր բաները։ Այն, ինչ մարդը կարող է տեսնել, սահմանափակ է. նա կարող է տեսնել միայն այն, ինչն իր աչքի առաջ է։ Եթե լեռ ես մագլցում, ապա այդ լեռն այն է, ինչ տեսնում ես, դրանից այն կողմ չես կարող տեսնել։ Եթե գնում ես ծովափ, ապա այն, ինչ տեսնում ես, օվկիանոսի միայն մի կողմն է, և չես կարող իմանալ, թե ինչպիսին է օվկիանոսի մյուս կողմը։ Եթե գնում ես անտառ, կարող ես քո դիմաց և քո շուրջը տեսնել բուսականությունը, բայց չես կարող տեսնել, թե ինչ կա ավելի հեռվում։ Մարդիկ չեն կարող տեսնել այն վայրերը, որոնք ավելի բարձր են, ավելի հեռու, ավելի խորը։ Այն ամենը, ինչ կարող են տեսնել, այն է, ինչ իրենց դիմաց է՝ իրենց տեսադաշտում։ Նույնիսկ եթե մարդիկ գիտեն տարվա չորս եղանակները թելադրող օրենքը կամ բոլոր բաների աճի օրենքները, նրանք ի վիճակի չեն կառավարելու կամ գերիշխանություն ունենալու բոլոր բաների նկատմամբ։ Սակայն այն ձևը, որով Աստված տեսնում է բոլոր բաները, ճիշտ այնպես է, ինչպես Նա կտեսներ մի մեքենա, որն Ինքն է կառուցել։ Նա կատարյալ հստակությամբ գիտի դրանց յուրաքանչյուր մասը, թե որոնք են դրանց սկզբունքները, որոնք են դրանց օրենքները, և որոնք են դրանց նպատակները. Իր սրտում Աստված կատարյալ հստակությամբ գիտի այս ամենի մասին և լիովին հասկանում է դա։ Հետևաբար, Աստված Աստված է, իսկ մարդը՝ մարդ։ Անկախ այն բանից, թե մարդն ինչպես է ուսումնասիրում գիտությունը և բոլոր բաների օրենքները, այդ ուսումնասիրությունն իր շրջանակով սահմանափակ է, մինչդեռ Աստված վերահսկում է ամեն ինչ, ինչը մարդու համար անսահման է։ Երբ Աստված նույնիսկ շատ չնչին գործ է կատարում, եթե մարդիկ ուսումնասիրեին այն, կարող էին իրենց ողջ կյանքն անցկացնել՝ առանց որևէ ճշմարիտ արդյունքի հասնելու։ Ահա թե ինչու, եթե օգտագործես գիտելիքը և այն, ինչ սովորել ես, Աստծուն ուսումնասիրելու համար, երբեք չես կարողանա ճանաչել Աստծուն, ոչ էլ երբևէ կկարողանաս հասկանալ Նրան։ Բայց եթե ընտրես ճշմարտությունը փնտրելու և Աստծուն փնտրելու ուղին և Աստծուն դիտարկես Նրան ճանաչելու տեսանկյունից, ապա մի օր կընդունես, որ Աստծու գործերն ամենուր են, և որ Աստծու իմաստությունն ամենուր է, և կհասկանաս, թե ինչու է ասվում, որ Աստված բոլոր բաների Գերիշխանն է և բոլոր բաների կյանքի աղբյուրը։ Որքան շատ ձեռք բերես նման հասկացողություն, այնքան շատ կիմանաս, թե ինչու է Աստված կոչվում բոլոր բաների Գերիշխանը, և որ բոլոր բաներն ու ամեն ինչ, ներառյալ դու, անընդհատ ստանում եք Աստծու ապահովման անդադար հոսքը։ Կկարողանաս նաև հստակ գիտակցել, որ այս աշխարհում և այս մարդկության մեջ Աստծուց բացի չկա ոչ ոք, ով կարող է ունենալ բոլոր բաների նկատմամբ գերիշխանություն ունենալու, դրանք կառավարելու և դրանց ողջ մնալը պահպանելու կարողությունն ու էությունը։ Երբ հանգես այս հասկացողությանը, ճշմարտապես կընդունես, որ Աստված քո Աստվածն է։ Երբ հասնես այս կետին, ճշմարտապես ընդունած կլինես Աստծուն և Նրան թույլ տված կլինես լինել քո Աստվածը և քո Գերիշխանը։ Երբ ձեռք բերած լինես նման հասկացողություն, և կյանքդ հասած լինի նման կետի, Աստված այլևս չի փորձի քեզ և չի դատի քեզ, ոչ էլ որևէ պահանջ կներկայացնի քեզ, որովհետև դու հասկացած կլինես Աստծուն, ճանաչած կլինես Նրա սիրտը և սրտումդ ճշմարտապես ընդունած կլինես Աստծուն։ Սա կարևոր պատճառ է՝ հաղորդակցվելու բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության և դրանց կառավարման այս թեմաների շուրջ։ Սա անելը նպատակ ունի մարդկանց ավելի շատ գիտելիք և հասկացողություն տալու՝ ոչ միայն, որ դու ընդունես, այլ որպեսզի հասկանաս և ճանաչես Աստծու գործերն ավելի գործնական կերպով։

Ամենօրյա սնունդն ու ըմպելիքը, որ Աստված պատրաստում է մարդկության համար

Հենց նոր խոսեցինք ընդհանուր միջավայրի մի մասի շուրջ, մասնավորապես՝ մարդու ողջ մնալու համար անհրաժեշտ պայմանների, որոնք Աստված պատրաստեց, երբ Նա ստեղծեց աշխարհը։ Խոսեցինք ընդհանուր առմամբ հինգ բանի՝ ընդհանուր միջավայրի հինգ տարրերի մասին։ Մեր հաջորդ թեման սերտորեն կապված է յուրաքանչյուր մարդու ֆիզիկական կյանքի հետ, և դա մեկ անհրաժեշտ պայման է, որն ավելի սերտորեն է կապված և ավելի համապատասխան է մարդկանց ֆիզիկական կյանքին, քան նախորդ հինգը։ Այն է՝ սնունդը, որ մարդիկ ուտում են։ Աստված ստեղծեց մարդուն և դրեց նրան կյանքի համար հարմար միջավայրում։ Դրանից հետո մարդը սննդի և ջրի կարիք ուներ։ Մարդն ուներ այս կարիքը, ուստի Աստված համապատասխան պատրաստություններ տեսավ նրա համար։ Հետևաբար, Աստծու գործի յուրաքանչյուր քայլ և յուրաքանչյուր բան, որ Նա անում է, ոչ թե պարզապես հնչող դատարկ խոսքեր են, այլ իրական, գործնականում արվող քայլեր։ Մի՞թե սնունդն անփոխարինելի չէ մարդկանց ամենօրյա կյանքում։ Արդյո՞ք սնունդն ավելի կարևոր է, քան օդը։ Դրանք հավասարապես կարևոր են։ Երկուսն էլ անհրաժեշտ պայմաններ և նյութեր են մարդու ողջ մնալու և մարդկային կյանքի շարունակականության ապահովման համար։ Ո՞րն է ավելի կարևոր՝ օդը, թե՞ ջուրը։ Ջերմաստիճա՞նը, թե՞ սնունդը։ Դրանք բոլորը հավասարապես կարևոր են։ Մարդիկ չեն կարող ընտրություն կատարել դրանց միջև, և իրականում, չեն կարող գոյատևել առանց դրանցից որևէ մեկի։ Սա փաստ է, ոչ թե մի բան, որ կարող ես ընտրել։ Դու չգիտես, բայց Աստված գիտի։ Երբ սնունդ ես տեսնում, մտածում ես. «Չեմ կարող ապրել առանց սննդի»։ Բայց ստեղծվելուցդ անմիջապես հետո գիտեի՞ր, որ սննդի կարիք ունես։ Չգիտեիր, բայց Աստված գիտեր։ Միայն այն ժամանակ, երբ քաղցեցիր և տեսար ծառերի վրայի մրգերն ու գետնի հացահատիկը քո սնվելու համար, գիտակցեցիր, որ սննդի կարիք ունես։ Միայն այն ժամանակ, երբ ծարավեցիր և նկատեցիր աղբյուրի ջուրը, միայն խմելիս գիտակցեցիր, որ ջրի կարիք ունես։ Ջուրն Աստծու կողմից նախապես պատրաստվել էր մարդկության համար։ Սնունդը, անկախ այն բանից՝ մարդն օրական երեք անգամ է ուտում, երկու, թե նույնիսկ ավելի, կարճ ասած, անփոխարինելի բան է մարդկանց ամենօրյա կյանքում։ Այն մարդկային մարմնի բնականոն, շարունակական ողջ մնալը պահպանելու համար անհրաժեշտ բաներից մեկն է։ Ուստի որտեղի՞ց է գալիս սննդի մեծ մասը։ Նախ՝ այն գալիս է հողից։ Հողն Աստծու կողմից նախապես պատրաստվել էր մարդկության համար, և այն պիտանի է բազմաթիվ տեսակի բույսերի ողջ մնալու համար, ոչ միայն ծառերի կամ խոտի։ Աստված մարդկության համար պատրաստեց բոլոր տեսակի հիմնական մշակաբույսերի և տարատեսակ այլ սննդամթերքների սերմերը և պատրաստեց հարմար հող ու տարածք, որպեսզի մարդկությունը մշակի, և այս բաներով մարդկությունը սնունդ է ստանում։ Որո՞նք են սննդի տարբեր տեսակները։ Հավանաբար արդեն գիտեք։ Նախ՝ կան տարբեր հացահատիկներ։ Ի՞նչ տարբեր տեսակի հացահատիկներ կան՝ ցորեն, աղվեսագի, կպչուն կորեկ, սովորական կորեկ և այլ տեսակի թեփահանված հացահատիկներ։ Հացահատիկային բույսերը նույնպես բազմազան են՝ հարավից հյուսիս զանազան տեսակներով՝ գարի, ցորեն, վարսակ, հնդկաձավար և այլն։ Տարբեր տեսակներ հարմար են տարբեր շրջաններում աճելու համար։ Կան նաև բրնձի զանազան տեսակներ։ Հարավն ունի իր տեսակները, որոնք համեմատաբար երկարահատիկ են և հարմար են հարավի մարդկանց համար։ Այս բրինձը շատ կպչուն չէ։ Հարավում եղանակը շոգ է, ուստի տեղացիները պետք է ուտեն այնպիսի տեսակներ, ինչպիսին ինդիկա բրինձն է, որոնք շատ կպչուն չեն։ Եթե բրինձը շատ կպչուն է, նրանց համար դժվար է կուլ տալ, և ախորժակ չեն ունենում դրա հանդեպ։ Բրինձը, որն ուտում են հյուսիսի մարդիկ, փոքր-ինչ ավելի կպչուն է, քանի որ հյուսիսում միշտ ցուրտ է, և այնտեղի մարդիկ պետք է ավելի կպչուն բրինձ ուտեն։ Այնուհետև կան նաև լոբազգիների բազմաթիվ տեսակներ։ Վերը նշված բոլոր մշակաբույսերն աճում են գետնի վրա։ Կան նաև մշակաբույսեր, որոնք աճում են գետնի տակ, ինչպիսիք են կարտոֆիլը, բաթաթը, տարոն և շատ ուրիշներ։ Կարտոֆիլն աճում է հյուսիսում, որտեղ դրա որակը շատ բարձր է։ Երբ մարդիկ ուտելու հացահատիկ չեն ունենում, կարտոֆիլը կարող է որպես հիմնական ուտելիք ծառայել նրանց օրական երեքանգամյա սննդի համար և կարող է նաև փոխարինել հացահատիկին։ Բաթաթի որակը փոքր-ինչ ավելի վատն է, քան կարտոֆիլինը, բայց այն նույնպես կարող է օգտագործվել որպես հիմնական ուտելիք՝ օրական երեքանգամյա սնունդն ամբողջացնելու համար։ Երբ հացահատիկ դժվար է ճարել, մարդիկ կարող են քաղցը հագեցնել բաթաթով։ Տարոն, որը հաճախ ուտում են հարավի մարդիկ, կարող է օգտագործվել նույն կերպ և նույնպես կարող է ծառայել որպես հիմնական սնունդ։ Այսպիսին են բազմաթիվ տարբեր հիմնական մշակաբույսերը, որոնք մարդկանց ամենօրյա սննդի և ըմպելիքի անհրաժեշտ մասերն են։ Մարդիկ օգտագործում են տարբեր հիմնական մշակաբույսեր՝ լոշիկներ, շոգեխաշած բուլկիներ, արիշտա, բրինձ, բրնձի արիշտա և այլ բաներ պատրաստելու համար։ Աստված մարդկությանն առատորեն շնորհել է այս տարբեր հիմնական մշակաբույսերը։ Թե ինչու կան այդքան շատ տեսակներ, Աստծու նպատակի հարցն է։ Մի կողմից՝ դրանք հարմար են հյուսիսի, հարավի, արևելքի և արևմուտքի տարբեր հողերում և կլիմաներում աճելու համար։ Մյուս կողմից՝ այս հիմնական մշակաբույսերի տարբեր բաղադրիչները և դրանց կազմը համապատասխանում են մարդկային մարմնի տարբեր բաղադրիչներին և դրանց կազմին, և միայն այս հիմնական մշակաբույսերն ուտելով մարդիկ կարող են ստանալ տարբեր սննդանյութեր և բաղադրիչներ, որոնց կարիքն ունեն իրենց մարմինները, և պահպանել մարմնի բնականոն գործունեությունը։ Հյուսիսային սնունդը և հարավային սնունդը տարբեր են, բայց դրանք շատ ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ։ Երկուսն էլ կարող են բավարարել մարդկային մարմնի կանոնավոր կարիքները և ապահովել դրա բնականոն կերպով ողջ մնալը։ Ուստի յուրաքանչյուր շրջանում արտադրվում են առատ տեսակներ, քանի որ մարդկանց ֆիզիկական մարմինները կարիք ունեն այն բանի, ինչ ապահովում են այս տարբեր սննդամթերքները։ Նրանք կարիք ունեն սնուցվելու հողից աճած այս տարբեր սննդամթերքներով՝ մարմնի բնականոն կերպով ողջ մնալն ապահովելու համար, որպեսզի կարողանան բնականոն մարդկային կյանք վարել։ Կարճ ասած՝ Աստված մեծ հոգածությամբ մտածել է ամեն ինչի մասին մարդկության համար։ Տարբեր սննդամթերքները, որոնք Աստված շնորհել է մարդկանց, միօրինակ չեն։ Ավելի շուտ՝ դրանք շատ ամբողջական տեսականի կազմում են։ Եթե մարդիկ ուզում են ալյուրից պատրաստված սնունդ ուտել, կարող են։ Ոմանք չեն սիրում ալյուրից պատրաստված սնունդ և փոխարենն ուզում են բրինձ ուտել, ուստի կարող են բրինձ ուտել։ Կան բրնձի ամեն տեսակներ՝ երկարահատիկ, կարճահատիկ, և յուրաքանչյուրը կարող է հագեցնել մարդկանց ախորժակը։ Հետևաբար, եթե մարդիկ ուտեն այս հիմնական մշակաբույսերը, քանի դեռ քմահաճ չեն ուտելիքի հարցում, սննդանյութերի պակաս չեն ունենա և կապահովեն իրենց կյանքի մնացած տարիների առողջ ընթացքը։ Սա էր Աստծու սկզբնական մտադրությունը, երբ սնունդ շնորհեց մարդկությանը։ Մարդկային մարմինը չի կարող գոյատևել առանց այս բաների. մի՞թե սա իրականությունը չէ։ Սրանք գործնական խնդիրներ են, որոնք մարդը չէր կարող ինքնուրույն լուծել, բայց Աստված պատրաստ էր դրանց։ Նա նախապես մտածեց դրանց մասին և պատրաստություններ տեսավ մարդկության համար։

Բայց դա ամենը չէ, ինչ Աստված տվեց մարդկությանը։ Նա նաև բանջարեղեն տվեց մարդկությանը։ Բրնձի դեպքում, եթե դա այն ամենն է, ինչ ուտում ես, և ուրիշ ոչինչ, գուցե բավականաչափ սննդանյութեր չստանաս։ Մյուս կողմից, եթե մի քիչ բանջարեղեն տապակես կամ աղցան պատրաստես՝ ճաշիդ հետ ուտելու համար, ապա բանջարեղենի վիտամինները և դրանց տարբեր միկրոտարրերն ու այլ սննդանյութերը կկարողանան բնական կերպով հագեցնել մարմնիդ կարիքները։ Եվ մարդիկ կարող են նաև մի փոքր միրգ ուտել ճաշերի արանքում։ Երբեմն մարդիկ ավելի շատ հեղուկների կամ այլ սննդանյութերի կամ տարբեր համերի կարիք են ունենում, և մրգերն ու բանջարեղենը հենց այդ կարիքները բավարարելու համար են։ Քանի որ հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքն տարբեր հողեր և կլիմաներ ունեն, դրանք արտադրում են բանջարեղենի և մրգերի տարբեր տեսակներ։ Քանի որ հարավում կլիման չափազանց շոգ է, այնտեղ մրգերի և բանջարեղենի մեծ մասը հովացնող տեսակի է, և ուտելուց հետո օգնում են հավասարակշռել մարդու մարմնի սառնությունն ու տաքությունը։ Ի հակադրություն՝ հյուսիսում բանջարեղենի և մրգերի ավելի քիչ տեսակներ կան, սակայն բավարար են, որպեսզի տեղացիները վայելեն։ Բայց վերջին տարիներին հասարակության զարգացումների և այսպես կոչված հասարակական առաջընթացի պատճառով, երբ տրանսպորտը հարմար է, հաղորդակցությունը՝ լավ զարգացած, իսկ հյուսիսն ու հարավը և արևելքն ու արևմուտքը՝ կապված, հյուսիսի մարդիկ նույնպես կարողանում են ուտել հարավային որոշ մրգեր և բանջարեղեն կամ հարավի տարածաշրջանային մթերքներ և նույնիսկ կարող են դա անել տարվա բոլոր չորս եղանակներին։ Թեև մարդկանց ախորժակն ու նյութական ցանկությունները բավարարվել են, բայց նրանց մարմինները, առանց իրենց գիտակցելու, տարբեր աստիճանի վնասներ են կրել։ Պատճառն այն է, որ այն սննդամթերքների թվում, որոնք Աստված պատրաստել է մարդկության համար, կան ուտելիքներ, մրգեր ու բանջարեղեն, որոնք նախատեսված են հարավի մարդկանց համար, ինչպես նաև ուտելիք, մրգեր ու բանջարեղեն, որոնք նախատեսված են հյուսիսի մարդկանց համար։ Այսինքն՝ եթե ապրում ես հարավում, քեզ համար տեղին է ուտել հարավի մթերքները։ Աստված պատրաստեց հատկապես այս սնունդը, մրգերն ու բանջարեղենը, քանի որ հարավն ունի յուրահատուկ կլիմա։ Հյուսիսն ունի սնունդ, որն անհրաժեշտ է հյուսիսի մարդկանց մարմիններին։ Սակայն քանի որ մարդիկ անհագուրդ ախորժակ ունեն, անգիտակցաբար տարվում են հասարակական զարգացման հոսանքով և խախտում են այս օրենքները՝ չգիտակցելով դա։ Թեև մարդիկ զգում են, որ իրենց կյանքն ավելի լավ է, քան անցյալում, այս տեսակ հասարակական առաջընթացը թաքնված վնաս է հասցնում ավելի շատ թվով մարդկանց մարմիններին։ Սա այն չէ, ինչ Աստված ուզում է տեսնել, և սա այն չէ, ինչ Նա մտադրվել էր, երբ մարդկությանն ապահովեց այս սննդով, մրգերով և բանջարեղենով։ Մարդիկ իրենք են ստեղծել ներկայիս իրավիճակը՝ խախտելով Աստծու օրենքները։

Բացի այդ ամենից, կարելի է ասել, որ Աստված առատություն է շնորհել մարդկությանը, և յուրաքանչյուր վայր ունի իր տեղական արտադրանքը։ Օրինակ՝ որոշ վայրեր հարուստ են կարմիր արմավով (հայտնի նաև որպես ունաբ), մյուսները հարուստ են ընկույզով, իսկ ուրիշ վայրեր հարուստ են գետնանուշով կամ տարատեսակ այլ ընկուզեղենով։ Այս բոլոր նյութական բաներն ապահովում են մարդկային մարմնին անհրաժեշտ սննդանյութերը։ Բայց Աստված մարդկությանը բաներով ապահովում է ճիշտ քանակությամբ և ճիշտ ժամանակին։ Որքան էլ Աստված տա մարդկանց, այդ ամենը կարգավորվում է Նրա կողմից։ Մարդկությունը տենչում է ֆիզիկական վայելք և որկրամոլ է, ինչը խախտում է աճի բնականոն օրենքները, որոնք Նա սահմանեց, երբ ստեղծեց մարդկությանը։ Որպես օրինակ վերցնենք բալը։ Այն հասունանում է հունիսի կողմերը։ Բնականոն հանգամանքներում մինչև օգոստոս բալ չի մնում։ Այն կարող է թարմ մնալ ընդամենը երկու ամիս, բայց, գիտական մեթոդների օգտագործմամբ, մարդիկ այժմ ի վիճակի են այդ ժամանակահատվածը երկարաձգելու մինչև տասներկու ամիս՝ նույնիսկ մինչև հաջորդ տարվա բալի սեզոնը։ Սա նշանակում է, որ բալ կա ամբողջ տարվա ընթացքում։ Արդյոք այս երևույթը բնականո՞ն է։ (Ոչ։) Այդ դեպքում ե՞րբ է բալ ուտելու լավագույն սեզոնը։ Դա կլիներ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Այս ժամանակից հետո, որքան էլ թարմ պահես դա, համը նույնը չէ, ոչ էլ ապահովում է այն, ինչի կարիքն ունի մարդկային մարմինը։ Երբ դրա թարմության բնական ժամանակահատվածն անցնում է, անկախ այն բանից, թե ինչ քիմիական նյութեր ես օգտագործում, չես կարողանա այնպես անել, որ դրա հատկանիշները համապատասխանեն բնական ճանապարհով աճելիս ունեցած հատկանիշներին։ Բացի դրանից, քիմիական նյութերի հասցրած վնասը մարդկանց մի բան է, որը ոչ ոք չի կարող լուծել կամ փոխել՝ ինչ էլ փորձեն։ Ուստի ներկայիս շուկայական տնտեսությունն ի՞նչ է բերում մարդկանց։ Մարդկանց կյանքը կարծես թե ավելի լավ է, շրջանների միջև տրանսպորտը դարձել է շատ հարմար, և մարդիկ կարող են ուտել բոլոր տեսակի մրգերը տարվա բոլոր չորս եղանակներին։ Հյուսիսի մարդիկ կարողանում են կանոնավոր կերպով բանան ուտել, ինչպես նաև հարավի ցանկացած տեսակի սնունդ՝ ներառյալ ցանկացած տեղական մասնագիտացված մթերք կամ միրգ։ Բայց սա այն կյանքը չէ, որն Աստված ուզում է տալ մարդկությանը։ Այսպիսի շուկայական տնտեսությունը գուցե ինչ-որ օգուտ տալիս է մարդկանց կյանքին, բայց այն կարող է նաև վնաս տալ։ Շուկայի առատության պատճառով շատ մարդիկ ուտում են առանց խտրականության և առանց զսպվածության՝ խախտելով բնության օրենքները, և արդյունքում վնասել են իրենց առողջությունը։ Ուստի շուկայական տնտեսությունը չի կարող մարդկանց ճշմարիտ երջանկություն բերել։ Ինքներդ տեսեք։ Մի՞թե խաղող չի վաճառվում շուկայում տարվա բոլոր չորս եղանակներին։ Իրականում, խաղողը, քաղելուց հետո, թարմ է մնում ընդամենը շատ կարճ ժամանակահատված։ Եթե դա պահես մինչև հաջորդ տարվա հունիս, արդյոք այն դեռ կարո՞ղ են խաղող կոչվել։ Թե՞ «աղբ»-ն ավելի լավ անուն կլիներ դրա համար։ Դա այլևս չի պարունակում իր սկզբնական բաղադրիչները։ Փոխարենը՝ դրա վրա ավելի շատ քիմիական նյութեր կան։ Մեկ տարի անց դա այլևս թարմ չէ, և այն սննդանյութերը, որ ուներ, վաղուց անհետացել են։ Խաղող ուտելիս մարդիկ ունենում են այս զգացումը. «Որքա՜ն երջանիկ ենք։ Կկարողանայի՞նք արդյոք խաղող ուտել այս սեզոնին երեսուն տարի առաջ։ Չէիր կարողանա, նույնիսկ եթե ուզենայիր։ Կյանքն այժմ այնքա՜ն լավ է»։ Արդյոք սա իսկապես երջանկությո՞ւն է։ Եթե հետաքրքրված ես, կարող ես ինքդ ուսումնասիրել քիմիական նյութերով պահպանված խաղողը և տեսնել, թե հատկապես ինչից է բաղկացած դա, և արդյոք այս բաղադրիչները կարո՞ղ են որևէ օգուտ տալ մարդկանց։ Օրենքի դարաշրջանում, երբ իսրայելացիները հեռացել էին Եգիպտոսից և ճամփորդում էին, Աստված լոր և մանանա շնորհեց նրանց։ Բայց արդյոք Աստված թույլ տվե՞ց մարդկանց պահպանել այս սննդամթերքները։ Նրանցից ոմանք ունեին իրենց սեփական փոքրիկ խորամանկությունները և, վախենալով, որ հաջորդ օրն այլևս չի լինի, մի փոքր մի կողմ դրեցին՝ հետոյի համար։ Ապա ի՞նչ եղավ։ Հաջորդ օրն այն փտած էր։ Աստված քեզ թույլ չի տալիս միքիչ մի կողմ դնել։ Նա պատրաստություններ է տեսել, որոնք երաշխավորում են, որ չես քաղցի։ Բայց մարդկությունը չունի այդպիսի հավատք, ոչ էլ ճշմարտապես հավատում է Աստծուն։ Միշտ ուզում է պահեստային ծրագիր ունենալ և երբեք ի վիճակի չէ տեսնելու Աստծու մանրակրկիտ մտադրությունը՝ մարդկության համար ամեն ինչ պատրաստելու հարցում։ Երբեք չի զգում դա, երբեք չի վստահում Աստծուն և միշտ մտածում է. «Աստծու գործողություններն անհուսալի են։ Ո՞վ գիտի՝ արդյոք Աստված կտա՞ մեզ այն, ինչի կարիքն ունենք, կամ երբ կտա դա մեզ։ Եթե քաղցի մատնվեմ, և Աստված չապահովի, ապա մի՞թե սովամահ չեմ լինի։ Մի՞թե սննդանյութերի պակաս չեմ ունենա»։ Տեսե՛ք, թե որքան քիչ հավատք ունի մարդը։

Հիմնական մշակաբույսերը, մրգերն ու բանջարեղենը և ամեն տեսակի ընկուզեղենը՝ սրանք բոլորը բուսական սնունդ են։ Դրանք պարունակում են բավարար սննդանյութեր՝ մարդկային մարմնի կարիքները բավարարելու համար, թեև դրանք բուսական սնունդ են։ Սակայն Աստված չասաց. «Ես միայն այս սնունդը կտամ մարդկությանը։ Թող նրանք միայն այս բաներն ուտեն»։ Աստված այդտեղ կանգ չառավ, այլ շարունակեց մարդկության համար պատրաստել ավելի շատ և ավելի համեղ սննդամթերքներ։ Որո՞նք են այս սննդամթերքները։ Դրանք մսի և ձկան տարբեր տեսակներն են, որոնք ձեզանից շատերը կարող են տեսնել և ուտել։ Նա մարդու համար պատրաստեց և՛ մսի, և՛ ձկան շատ ու շատ տեսակներ։ Ձկներն ապրում են ջրում, և ջրի ձկների միսն իր էությամբ տարբերվում է ցամաքային կենդանիների մսից և կարող է մարդուն ապահովել տարբեր սննդանյութերով։ Ձկները նաև ունեն հատկություններ, որոնք կարող են կարգավորել սառնությունն ու տաքությունը մարդկային մարմնում, ինչը մեծ օգուտ է տալիս մարդուն։ Բայց համեղ սնունդը չպետք է չափազանց շատ ուտել։ Ինչպես արդեն ասացի, Աստված մարդկությանը շնորհում է ճիշտ քանակությամբ և ճիշտ ժամանակին, որպեսզի մարդիկ կարողանան պատշաճորեն վայելել Նրա շնորհածը բնականոն կերպով և ըստ սեզոնի ու ժամանակի։ Արդ, ինչպիսի՞ սննդամթերքներ են մտնում թռչնամսի կարգի մեջ. հավ, բադ, սագ, լոր, աղավնի և այլն։ Թեև Աստված պատրաստել է մսի այս բոլոր տեսակները, բայց Նա դեռևս պահանջներ ունի Իր ընտրյալ մարդկանցից։ Օրենքի դարաշրջանում Աստված որոշակի սահմանափակումներ դրեց այն բանի վրա, թե այս մսերից որոնք կարող էին ուտել։ Մսերի տեսականին, որ մարդիկ այժմ ուտում են, հիմնված է անհատական ճաշակի և անձնական հասկացողության վրա։ Այս տարբեր մսերը մարդկային մարմինն ապահովում են զանազան սննդանյութերով։ Որոշներն ապահովում են սպիտակուցներ, մինչդեռ մյուսներն ապահովում են երկաթ, հարստացնում են արյունը, ամրացնում մկաններն ու ոսկորները և մարդկանց ուժ են տալիս։ Անկախ այն բանից, թե ինչպես են մարդիկ եփում և ուտում դրանք, այս մսերը կարող են մարդկանց օգնել բարելավել իրենց սննդի համը և մեծացնել ախորժակը՝ միաժամանակ հագեցնելով ստամոքսը։ Ամենակարևորն այն է, որ այս սննդամթերքները կարող են մարդկային մարմինն ապահովել իր ամենօրյա սննդային կարիքներով։ Սա էր Աստծու նկատառումը, երբ Նա սնունդ պատրաստեց մարդկության համար։ Կա բուսական սնունդ, և կա միս. մի՞թե սա առատություն չէ։ Բայց մարդիկ պետք է հասկանան, թե որն էր Աստծու մտադրությունը, երբ Նա պատրաստեց բոլոր սննդամթերքները մարդկության համար։ Արդյոք դա նրա համա՞ր էր, որ մարդկությունը տարվեր այս սննդամթերքներով։ Ի՞նչ է պատահում, երբ մարդը ծուղակն է ընկնում՝ փորձելով բավարարել այս նյութական ցանկությունները։ Մի՞թե նա գերսնված չի դառնում։ Մի՞թե չափազանց շատ սնուցումը չի հանգեցնում նրան, որ մարմինը տառապի ամեն տեսակ հիվանդություններից։ (Այո։) Ուստի Աստված մարդկանց հնարավորություն է տալիս վայելելու տարբեր սննդամթերքներ տարբեր սեզոններին՝ ըստ տարվա եղանակի։ Օրինակ՝ շատ շոգ ամռանից հետո մարդիկ իրենց մարմիններում շատ ջերմություն են կուտակում, ինչպես նաև ախտածին չորություն և խոնավություն։ Երբ գալիս է աշունը, մրգերի շատ տեսակներ հասունանում են, և երբ մարդիկ ուտում են այս մրգերը, նրանց մարմիններից խոնավությունը դուրս է մղվում։ Այդ ժամանակ խոշոր եղջերավոր անասուններն ու ոչխարները նույնպես ուժեղացած են լինում, ուստի մարդիկ պետք է մի քիչ միս ուտեն՝ իրենց մարմինները սնուցելու և ամրացնելու համար։ Տարբեր տեսակի միս ուտելով՝ մարդկանց մարմիններն էներգիա և ջերմություն են ստանում, որոնք օգնում են նրանց դիմանալ դաժան ձմռանը և դրանով իսկ ապահով ու սահուն կերպով հաղթահարել այն։ Այն, թե Աստված տվյալ ժամանակահատվածում ինչ է պատրաստում մարդկության համար և թե ինչ է աճեցնում, ստիպում պտուղ տալ ու հասունացնում տվյալ ժամանակահատվածում, այս ամենն Աստծու վերահսկողության ներքո է։ Նա դա ամուր պահում է Իր ձեռքում և ամեն ինչ անում պատշաճ չափով։ Սա վերաբերում է «թե ինչպես է Աստված պատրաստում այն սնունդը, որի կարիքն ունի մարդն իր ամենօրյա կյանքում» թեմային։ Բացի սննդի բազմաթիվ տեսակներից, Աստված մարդկությանն ապահովում է նաև ջրի աղբյուրներով։ Ուտելուց հետո մարդիկ դեռ ջուր խմելու կարիք ունեն։ Արդյոք միայն միրգ ուտելը կօգնե՞ր։ Մարդիկ չէին կարողանա դիմանալ դրան, և բացի դրանից, որոշ սեզոնների միրգ չի լինում։ Ուստի ինչպե՞ս կարող է լուծվել մարդկության ջրի խնդիրը։ Աստված դա լուծել է՝ պատրաստելով ջրի բազմաթիվ աղբյուրներ գետնի վրա և գետնի տակ՝ ներառյալ լճեր, գետեր և աղբյուրներ։ Ջրի այս աղբյուրները խմելու համար պիտանի են, քանի դեռ աղտոտվածություն չկա, և քանի դեռ մարդիկ չեն միջամտել դրանց կամ վնասել դրանք։ Այլ կերպ ասած՝ մարդկության ֆիզիկական մարմինների կյանքը պահպանող սննդի աղբյուրների առումով Աստված շատ հստակ, շատ ճշգրիտ և շատ համապատասխան պատրաստություններ է տեսել, որպեսզի մարդկանց կյանքը լինի հարուստ ու առատ և ոչ մի բանի պակաս չունենա։ Սա մի բան է, որը մարդիկ կարող են զգալ և տեսնել։

Բացի դրանից, Աստված բոլոր բաների մեջ ստեղծեց որոշ բույսեր, կենդանիներ և տարատեսակ խոտաբույսեր, որոնք հատկապես նախատեսված են մարդկային մարմնի վնասվածքներն ապաքինելու կամ հիվանդությունները բուժելու համար։ Օրինակ՝ ի՞նչ պետք է անի մարդը, եթե այրվածք է ստանում կամ պատահաբար եռման ջրից այրվում է։ Կարո՞ղ ես այրվածքն ուղղակի լվանալ ջրով։ Կարո՞ղ ես ուղղակի փաթաթել ձեռքն ընկած կտորով։ Եթե այդպես անես, վերքը կարող է թարախակալել կամ վարակվել։ Օրինակ՝ եթե մարդը ջերմում է կամ մրսում, աշխատելիս վնասվածք է ստանում, սխալ բան ուտելուց ձեռք է բերում ստամոքսի հիվանդություն է կամ ինչ-որ հիվանդություններ է ձեռք բերում՝ կենսակերպի գործոնների կամ հուզական խնդիրների պատճառով՝ ներառյալ անոթային հիվանդություններ, հոգեբանական վիճակներ կամ ներքին օրգանների հիվանդություններ, ապա կան համապատասխան բույսեր, որոնք բուժում են նրա վիճակը։ Կան բույսեր, որոնք բարելավում են արյան շրջանառությունը և վերացնում լճացումը, մեղմացնում են ցավը, դադարեցնում արյունահոսությունը, անզգայացնում, նպաստումմաշկի ապաքինմանը և այն բնականոն վիճակի վերադարձնելուն, ցրում են լճացած արյունը և մարմնից հեռացնում վիրուսները։ Կարճ ասած՝ այս բոլոր բույսերն օգտագործվում են առօրյա կյանքում, բաներ են, որոնցից մարդիկ կարող են օգտվել և պատրաստվել են Աստծու կողմից մարդկային մարմնի համար՝ կարիքի դեպքում։ Աստված մարդուն թույլ տվեց պատահաբար հայտնաբերել դրանցից մի քանիսը, մինչդեռ մյուսների համար Աստված պատրաստեց հատուկ երևույթներ, որոնց միջոցով դրանք հայտնաբերվելու էին, կամ պատրաստեց որոշ մարդկանց՝ դրանք հայտնաբերելու համար։ Այս բույսերի հայտնաբերումից հետո մարդկությունը դրանք փոխանցելու էր սերնդեսերունդ, և շատերն իմանալու էին դրանց մասին։ Այսպիսով, Աստծու կողմից այս բույսերի ստեղծումն արժեք և իմաստ ունի։ Ամփոփելով՝ այս բոլոր բաներն Աստծուց են՝ պատրաստված և տնկված Նրա կողմից, երբ Նա ստեղծեց մարդկության կենսամիջավայրը։ Սրանք բոլորն էական են։ Արդյոք Աստծու մտածողության ընթացքն ավելի համակողմանի՞ է, քան մարդկությանը։ Երբ տեսնում ես այն ամենը, ինչ Աստված արել է, զգո՞ւմ ես արդյոք Աստծու գործնական կողմը։ Աստված բաներն անում է ծածուկում։ Աստված ստեղծեց այս ամենը, երբ մարդը դեռ չէր եկել այս աշխարհ, երբ Նա ոչ մի շփում չէր ունեցել մարդկության հետ։ Ամեն ինչ արվեց՝ մտքում ունենալով մարդկությանը, հանուն մարդկության ողջ մնալու և մարդկության ողջ մնալու մասին մտածելով, որպեսզի մարդկությունը կարողանա երջանիկ ապրել այս հարուստ և առատ նյութական աշխարհում, որն Աստված պատրաստեց նրանց համար՝ զերծ սննդի կամ հագուստի մասին անհանգստությունից, ոչ մի բանի պակաս չունենալով։ Նման միջավայրում մարդկությունը կարող է շարունակել բազմանալ և ողջ մնալ։

Աստծու բոլոր գործերի մեջ՝ մեծ ու փոքր, կա՞ արդյոք մեկը, որն արժեք կամ իմաստ չունի։ Այն ամենը, որ Նա անում է, արժեք և իմաստ ունի։ Եկեք մեր քննարկումը սկսենք մի սովորական թեմայով։ Մարդիկ հաճախ հարցնում են. «Ո՞րն է առաջինը հայտնվել՝ հա՞վը, թե՞ ձուն»։ (Հավը։) Հավն է առաջինը հայտնվել, դրանում կասկած չկա։ Ինչո՞ւ է հավն առաջինը հայտնվել։ Ինչո՞ւ ձուն չէր կարող առաջինը հայտնվել։ Մի՞թե հավը ձվից դուրս չի գալիս։ Քսանմեկ օր հետո հավը դուրս է գալիս ձվից, և այդ հավն այնուհետև ավելի շատ ձվեր է ածում, և այդ ձվերից ավելի շատ հավեր են դուրս գալիս։ Ուստի հա՞վն է առաջինը հայտնվել, թե՞ ձուն։ Բացարձակ համոզվածությամբ պատասխանում եք՝ «հավը»։ Բայց ինչո՞ւ է սա ձեր պատասխանը։ (Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծեց թռչուններին և գազաններին։) Ուստի ձեր պատասխանը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Բայց Ես ուզում եմ, որ խոսեք ձեր սեփական հասկացողության մասին, որպեսզի կարողանամ տեսնել՝ արդյոք ունե՞ք գործնական գիտելիք Աստծու գործերի վերաբերյալ։ Արդ, վստա՞հ եք ձեր պատասխանի հարցում, թե՞ ոչ։ (Աստված ստեղծեց հավին, ապա դրան տվեց բազմանալու կարողություն, ինչը նշանակում է ձվերի վրա թուխս նստելու կարողություն։) Այս մեկնաբանությունը քիչ թե շատ ճիշտ է։ Հավն է առաջինը հայտնվել, իսկ հետո՝ ձուն։ Սա հաստատ է։ Դա առեղծված չէ, բայց աշխարհի մարդիկ, այնուամենայնիվ, դա շատ խորն են համարում և փիլիսոփայական տեսություններ են կիրառում դա եզրակացնելու համար՝ այդպես էլ երբեք եզրակացության չգալով։ Սա նույնն է, ինչ երբ մարդիկ չգիտեն, որ Աստված է ստեղծել իրենց։ Նրանք չգիտեն այս հիմնարար սկզբունքը, ոչ էլ հստակ պատկերացում ունեն, թե արդյոք ձո՞ւն, թե՞ հավը պետք է առաջինը հայտնված լիներ։ Չգիտեն, թե որը պետք է առաջինը հայտնված լիներ, ուստի երբեք ի վիճակի չեն գտնելու պատասխանը։ Միանգամայն բնական է, որ հավն է առաջինը հայտնվել։ Եթե հավից առաջ ձու լիներ, դա աննորմալ կլիներ։ Հավը հաստատապես առաջինն է հայտնվել։ Դա այնքան պարզ բան է և այնպիսի հարց չէ, որը խորը գիտելիքներ է պահանջում։ Աստված ստեղծեց ամեն ինչ այն մտադրությամբ, որ մարդը վայելի դա։ Երբ հավը գոյություն ունի, ձուն հետևում է ինքնըստինքյան։ Մի՞թե այդ դեպքում ամեն ինչ արդեն իր տեղում չէ։ Եթե ձուն առաջինը ստեղծվեր, մի՞թե այն դեռևս կարիք չէր ունենա, որ հավը թուխս նստի իր վրա։ Անմիջապես հավին ստեղծելն շատ ավելի պատրաստի լուծում է։ Այս կերպ հավը կարող էր ձվեր ածել և ճտեր հանել, իսկ մարդիկ կարող էին հավ ունենալ ուտելու համար։ Որքա՜ն հարմար է։ Բաներ անելու Աստծու ճանապարհը հստակ է և մաքուր, ամենևին չխճճված։ Որտեղի՞ց է գալիս ձուն։ Գալիս է հավից։ Առանց հավի ձու չկա։ Աստծու ստեղծածը կենդանի էակ էր։ Մարդկությունն անհեթեթ է և ծիծաղելի՝ միշտ խճճվելով այսպիսի պարզ բաների մեջ և ի վերջո հանգելով մի շարք անհեթեթ մոլորությունների։ Որքա՜ն մանկամիտ է մարդը։ Ձվի և հավի միջև կապը պարզ է։ Հավն է առաջինը հայտնվել։ Սա ամենաճշգրիտ բացատրությունն է, դա հասկանալու ամենաճշգրիտ ձևը և ամենաճշգրիտ պատասխանը։ Այն ճիշտ է։

Ի՞նչ թեմաներ ենք քննարկել հենց նոր։ Սկսեցինք խոսելով մարդկության կենսամիջավայրի մասին՝ Աստված ինչ արեց դրա համար, ինչ պատրաստեց և ինչով զբաղվեց։ Քննարկեցինք փոխհարաբերություններն այն բոլոր բաների միջև, որոնք Աստված պատրաստեց մարդկության համար, թե ինչպես Աստված կարգավորեց այդ փոխհարաբերությունները, որպեսզի կանխի բոլոր բաների կողմից մարդկությանը վնասելը, և թե Նա ինչպես զբաղվեց մարդկության միջավայրի վրա այն բացասական ազդեցություններով, որոնք առաջացել էին բոլոր բաներից բխող տարբեր գործոններից։ Այս ամենն անելով՝ Աստված հնարավորություն տվեց բոլոր բաներին ծառայելու իրենց բարձրագույն նպատակին և մարդկությանը բերելու բարենպաստ միջավայր՝ բարենպաստ տարրերով, դրանով իսկ մարդկությանը հնարավորություն տալով հարմարվելու նման միջավայրին և բնականոն կերպով շարունակելու կյանքի ու բազմացման ցիկլը։ Այնուհետև խոսեցինք այն սննդի մասին, որի կարիքն ունի մարդկային մարմինը՝ մարդկության ամենօրյա սննդի և ըմպելիքի մասին։ Սա նույնպես անհրաժեշտ պայման է մարդկության ողջ մնալու համար։ Այսինքն՝ մարդկային մարմինը չի կարող ապրել միայն շնչելով, միայն արևի լույսը բավարար չէ, ոչ էլ միայն քամին, ոչ էլ միայն համապատասխան ջերմաստիճանը։ Մարդկային էակները նաև իրենց ստամոքսը հագեցնելու կարիք ունեն։ Ինչ վերաբերում է այն բաների աղբյուրներին, որոնցով մարդիկ լցնում են իրենց ստամոքսը, Աստված նմանապես դրանցից յուրաքանչյուրը պատրաստեց մարդկության համար՝ առանց որևէ մեկը բաց թողնելու։ Սրանք են մարդկության սննդի աղբյուրները։ Երբ տեսնում ես նման հարուստ և առատ բերք՝ մարդկության սննդի և ըմպելիքի աղբյուրները, կարո՞ղ ես արդյոք ասել, որ Աստված է մարդկության և Նրա արարչագործության բոլոր բաների ապահովման աղբյուրը։ Եթե արարչագործության ժամանակ Աստված ստեղծած լիներ միայն ծառեր ու խոտ կամ ամեն տեսակի այլ կենդանի էակներ, և եթե այս տարբեր կենդանի էակներն ու բույսերը բոլորը կովերի և ոչխարների ուտելու համար լինեին, կամ զեբրերի, եղջերուների և տարատեսակ այլ կենդանիների համար, օրինակ՝ առյուծներն ուտեին այնպիսի բաներ, ինչպիսիք են զեբրերն ու եղջերուները, իսկ վագրերն ուտեին այնպիսի բաներ, ինչպիսիք են ոչխարներն ու խոզերը, բայց չլիներ ոչ մի բան, որը պիտանի կլիներ մարդկանց ուտելու համար, արդյոք դա կաշխատե՞ր։ Չէր աշխատի։ Մարդկային մարմինը չէր կարողանա ողջ մնալ։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ միայն տերևներ ուտեին։ Արդյոք դա կաշխատե՞ր։ Կարո՞ղ էին արդյոք մարդիկ ուտել ոչխարների համար նախատեսված խոտը։ Գուցե չվնասեր, եթե մի փոքր փորձեին, բայց եթե երկար ժամանակ ուտեին նման բաներ, նրանց ստամոքսը չէր դիմանա դրան, և մարդիկ երկար չէին ապրի։ Կան նույնիսկ որոշ բաներ, որոնք կենդանիներն ուտում են, բայց դրանք թունավոր են մարդկանց համար, և կենդանիները կարող են ուտել որոշ թունավոր բաներ առանց միջադեպի, բայց ոչ մարդիկ։ Սա նշանակում է, որ Աստված ստեղծեց մարդկային էակներին, ուստի Աստված բոլորից լավ գիտի մարդկային մարմնի սկզբունքներն ու կառուցվածքը և այն, թե ինչի կարիք ունեն մարդիկ։ Մարմնի բաղադրիչները և դրանց կազմը, թե ինչի կարիք ունի այն, ինչպես են գործում դրա ներքին օրգանները, և ինչպես են դրանք կլանում, հեռացնում և նյութափոխանակության ենթարկում տարբեր նյութեր՝ այս ամենը միանգամայն պարզ է Աստծուն։ Մարդիկ իրենք չեն հասկանում այս բաները, երբեմն անխոհեմաբար են ուտում, զբաղվում են անփույթ ինքնախնամքով, իսկ չափազանց շատ ինքնախնամքն անհավասարակշռություն է առաջացնում։ Եթե բնականոն կերպով ուտես և վայելես այն բաները, որոնք Աստված պատրաստել է քեզ համար, ապա առողջական խնդիրներ չես ունենա։ Նույնիսկ եթե երբեմն վատ տրամադրություն ես ունենում, և արյան լճացում է առաջանում, դա բացարձակապես խնդիր չի։ Ուղղակի պետք է ուտես որոշ տեսակի բույս, և լճացումը կվերանա։ Աստված պատրաստություններ է տեսել այս բոլոր բաների համար։ Ուստի Աստծու աչքերում մարդկությունը շատ ավելի բարձր է ցանկացած այլ կենդանի էակից։ Աստված միջավայր պատրաստեց յուրաքանչյուր տեսակի բույսի համար և սնունդ ու միջավայր պատրաստեց յուրաքանչյուր տեսակի կենդանու համար, բայց միայն մարդկությունն ունի ամենախիստ պահանջներն այս կենսամիջավայրի համար, և այդ պահանջները չեն կարող անտեսվել անգամ ամենաչնչին չափով։ Եթե անտեսվեին, մարդկությունը չէր կարողանա շարունակել զարգանալ, ապրել և բազմանալ բնականոն կերպով։ Աստված սա ամենահստակը գիտի Իր սրտում։ Երբ Աստված արեց սա, Իր սրտում դա համարեց ավելի կարևոր, քան որևէ այլ բան։ Ինչ վերաբերում է ցանկացած աննշան բանի, որը տեսնում կամ վայելում ես, կամ որևէ բանի, որ զգում ես, թե ի ծնե ունես և ի վիճակի ես վայելելու, մինչ դու անկարող ես զգալ դրա կարևորությունը, Աստված արդեն վաղուց պատրաստել է դա քեզ համար՝ կուլիսների հետևում։ Աստված հնարավորինս վերացրել և լուծել է այն բոլոր բացասական տարրերի հարցը, որոնք անբարենպաստ են մարդկության համար և կարող են վնասել մարդու մարմինը։ Սա ի՞նչ է ցույց տալիս։ Արդյոք ցույց տալի՞ս է այն վերաբերմունքը, որն Աստված ուներ մարդկության հանդեպ, երբ ստեղծեց նրանց այդ ժամանակ։ Ինչպիսի՞ն էր այդ վերաբերմունքը։ Աստծու վերաբերմունքը խիստ էր և լուրջ, և տեղ չէր թողնում Աստծուց բացի որևէ այլ բանի՝ որևէ թշնամական ուժի, որևէ գործոնի կամ պայմանի ամենաչնչին միջամտության համար։ Սրանում կարելի է տեսնել Աստծու վերաբերմունքն այդ ժամանակ մարդկությանը ստեղծելիս և կառավարելիս։ Իսկ ի՞նչ է Աստծու վերաբերմունքը։ Ողջ մնալու և կյանքի այն միջավայրի միջոցով, որը վայելում է մարդկությունը, ինչպես նաև նրա ամենօրյա սննդի ու ըմպելիքի և ամենօրյա կարիքների մեջ, կարող ենք տեսնել Աստծու պատասխանատվության վերաբերմունքը մարդկության հանդեպ, որը Նա ունեցել է մարդուն ստեղծելուց ի վեր, ինչպես նաև մարդկությանը փրկելու Նրա վճռականությունն այդ ժամանակ։ Արդյոք կարո՞ղ եք արդյոք տեսնել Աստծու իսկականությունն այս բաներում։ Կարո՞ղ եք տեսնել Նրա հրաշալիությունը։ Կարո՞ղ եք տեսնել Նրա անըմբռնելիությունը։ Կարո՞ղ եք տեսնել Նրա ամենակարողությունը։ Աստված օգտագործում է Իր իմաստուն և ամենակարող ճանապարհները՝ ապահովելու ողջ մարդկությանը և նույնիսկ ապահովելու Նրա արարչագործության բոլոր բաներին։ Այժմ, երբ Ես այսքան շատ բան եմ ասել ձեզ, կարո՞ղ եք ասել, որ Աստված է բոլոր բաների կյանքի աղբյուրը։ (Այո։) Դա միանշանակ այդպես է։ Որևէ կասկած ունե՞ք։ (Ոչ։) Աստծու կողմից բոլոր բաներին ապահովելը բավարար է ցույց տալու, որ Նա է բոլոր բաների կյանքի աղբյուրը, որովհետև Նա է այն ապահովման աղբյուրը, որը հնարավորություն է տվել բոլոր բաներին գոյատևելու, ապրելու, բազմանալու և շարունակվելու, և չկա ոչ մի աղբյուր, բացի Ինքն Աստծուց։ Աստված ապահովում է այն ամենը, ինչի կարիքն ունեն բոլոր բաները, և այն ամենը, ինչի կարիքն ունի մարդկությունը, լինի դա մարդկության ամենահիմնական կենսամիջավայրը, այն, ինչի կարիքն ունեն մարդիկ առօրյա կյանքում, թե նույնիսկ ճշմարտության ապահովումը մարդկանց հոգիներին։ Ամեն առումով Աստծու ինքնությունը և Նրա կարգավիճակը մեծ կարևորություն ունեն մարդկության համար։ Միայն Ինքն Աստված է բոլոր բաների կյանքի աղբյուրը։ Այսինքն՝ Աստված է Կառավարիչը, Գերիշխանը և Ապահովողն այս աշխարհի, որը մարդիկ կարող են տեսնել եւ զգալ։ Մարդկության համար մի՞թե սա չէ Աստծու ինքնությունը։ Սրանում ոչ մի կեղծ բան չկա։ Ուստի երբ երկնքում թռչող թռչուններ ես տեսնում, պետք է իմանաս, որ այն ամենը, ինչը կարող է թռչել, ստեղծվել է Աստծու կողմից։ Կան կենդանի էակներ, որոնք լողում են ջրում, և դրանք նաեւ գոյություն ունեն այլ կերպ։ Ծառերն ու բույսերը, որոնք ապրում են հողում, գարնանը բողբոջում են ու ծլում, իսկ աշնանը պտուղ են տալիս ու տերևաթափ են լինում, և մինչև ձմեռ բոլոր տերևները թափվում են, քանի որ այդ բույսերը պատրաստվում են դիմանալ ձմռանը։ Դա նրանց ողջ մնալու ձևն է։ Աստված ստեղծեց բոլոր բաները, և յուրաքանչյուրն ապրում է տարբեր ձևերով ու տարբեր ճանապարհներով և օգտագործում է տարբեր մեթոդներ՝ ցուցադրելու իր կենսական ուժը և այն ձևը, որով ապրում է։ Անկախ այն բանից, թե ինչպես են բաներն ապրում, դրանք բոլորն Աստծու գերիշխանության տակ են։ Ի՞նչ է կյանքի բոլոր տարբեր ձևերի և կենդանի էակների նկատմամբ գերիշխանություն ունենալու Աստծու նպատակը։ Արդյո՞ք դա հանուն մարդկության ողջ մնալու է։ Նա վերահսկում է կյանքի բոլոր օրենքները՝ բոլորը հանուն մարդկության ողջ մնալու։ Սա ցույց է տալիս, թե Աստծու համար որքան կարևոր է մարդկության ողջ մնալը։

Մարդկության՝ բնականոն կերպով գոյատևելու և բազմանալու կարողությունը չափազանց կարևոր է Աստծու համար։ Հետևաբար, Աստված մշտապես ապահովում է մարդկությանը և Նրա արարչագործության բոլոր բաներին։ Նա բոլոր բաներին ապահովում է տարբեր ձեւերով, և պահպանելով բոլոր բաների ողջ մնալը՝ Նա մարդկությանը հնարավորություն է տալիս շարունակելու առաջ շարժվել՝ պահպանելով մարդկության բնականոն կերպով ողջ մնալը։ Սրանք են մեր այսօրվա հաղորդակցության երկու կողմերը։ Որո՞նք են այս երկու կողմերը։ (Մակրո տեսանկյունից Աստված ստեղծեց այն միջավայրը, որում ապրում է մարդը։ Դա առաջին կողմն է։ Աստված նաև պատրաստեց այն նյութական բաները, որոնց կարիքն ունի մարդկությունը, և որոնք կարող է տեսնել ու շոշափել։) Մենք հաղորդակցվել ենք մեր հիմնական թեմայի շուրջ այս երկու կողմերի միջոցով։ Ի՞նչ է մեր հիմնական թեման։ (Աստված է բոլոր բաների կյանքի աղբյուրը։) Այժմ պետք է որոշակի հասկացողություն ունենաք, թե ինչու Իմ հաղորդակցությունն այս թեմայի շուրջ ուներ նման բովանդակություն։ Արդյոք եղե՞լ է որևէ քննարկում, որը կապված չէ հիմնական թեմայի հետ։ Բացարձակապես ոչ։ Գուցե այս բաները լսելուց հետո ձեզանից ոմանք որոշակի հասկացողություն են ձեռք բերել և այժմ զգում են, որ այս խոսքերը մեծ կշիռ ունեն, բայց մյուսները գուցե միայն որոշակի տառացի հասկացողություն ունենան և զգան, որ այս խոսքերն ինքնին անկարևոր են։ Անկախ այն բանից, թե ինչպես եք հասկանում սա ներկա պահին, մի օր, երբ բավականաչափ փորձառություն ունենաք՝ հասկացողության որոշակի մակարդակի հասնելու համար, այսինքն՝ երբ Աստծու գործերի և Իր՝ Աստծու մասին ձեր ճանաչողությունը հասնի որոշակի մակարդակի, ապա կգործածեք ձեր սեփական բառերը, որոնք գործնական են, Աստծու գործերի վերաբերյալ խորը և անկեղծ վկայություն կրելու համար։

Կարծում եմ՝ ձեր ներկայիս հասկացողությունը դեռ բավականին մակերեսային և տառացի է, բայց լսելով Իմ հաղորդակցության այս երկու կողմերը՝ կարո՞ղ եք արդյոք գոնե գիտակցել, թե ինչ մեթոդներ է Աստված օգտագործում մարդկությանն ապահովելու համար, կամ ինչ բաներ է Աստված ապահովում մարդկության համար։ Հիմնական հասկացություն, հիմնական հասկացողություն ունե՞ք։ (Այո։) Բայց արդյոք այս երկու կողմերը, որոնց շուրջ Ես հաղորդակցվեցի, կապվա՞ծ են Աստվածաշնչի հետ։ Արդյոք դրանք կապվա՞ծ են Թագավորության դարաշրջանում Աստծու դատաստանի և հանդիմանության հետ։ (Ոչ։) Այդ դեպքում ինչո՞ւ Ես հաղորդակցվեցի դրանց շուրջ։ Արդյոք դա նրա համա՞ր է, որ մարդիկ պետք է հասկանան դրանք՝ Աստծուն ճանաչելու համար։ (Այո։) Շատ անհրաժեշտ է իմանալ այս բաները, և նաև շատ անհրաժեշտ է հասկանալ դրանք։ Աստծուն Իր ամբողջության մեջ ճանաչել փնտրելիս մի՛ սահմանափակվեք Աստվածաշնչով և մի՛ սահմանափակվեք մարդու հանդեպ Աստծու դատաստանով ու հանդիմանությամբ։ Ի՞նչ է Իմ նպատակը սա ասելիս։ Դա մարդկանց իմացնելն է, որ Աստված պարզապես Իր ընտրյալ մարդկանց Աստվածը չէ։ Դու ներկայումս հետևում ես Աստծուն, և Նա քո Աստվածն է։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն հետևում Աստծուն, արդյո՞ք Աստված նրանց Աստվածն է։ Արդյոք Աստված բոլոր մարդկանց Աստվա՞ծն է, բացի նրանցից, ովքեր հետևում են Աստծուն։ Արդյոք Աստված բոլոր բաների Աստվա՞ծն է։ (Այո։) Այդ դեպքում արդյոք Աստծու գործը և Նրա կատարած գործողություններն իրենց շրջանակով սահմանափակվո՞ւմ են միայն նրանցով, ովքեր հետևում են Նրան։ (Ոչ։) Ո՞րն է դրանց շրջանակը։ Ավելի փոքր մասշտաբով դրանց շրջանակն ընդգրկում է ողջ մարդկությանը և արարչագործության բոլոր բաները։ Ավելի մեծ մասշտաբով այն ընդգրկում է ողջ տիեզերքը, որը մարդիկ չեն կարող տեսնել։ Ուստի կարող ենք ասել, որ Աստված Իր գործն անում է և Իր գործողությունները կատարում է ողջ մարդկության մեջ, և սա բավարար է, որպեսզի մարդիկ կարողանան ճանաչել Իրեն՝ Աստծուն Իր ամբողջության մեջ։ Եթե ուզում ես ճանաչել Աստծուն, ճշմարտապես ճանաչել Նրան, ճշմարտապես հասկանալ Նրան, ապա մի՛ սահմանափակվիր միայն Աստծու գործի երեք փուլերով կամ անցյալում Նրա կատարած գործի պատմություններով։ Եթե փորձում ես այդ կերպ ճանաչել Նրան, ապա սահմանափակումներ ես դնում Աստծու վրա՝ նեղելով Նրան։ Աստծուն տեսնում ես որպես մի շատ փոքր բան։ Մարդկանց վրա ինչպե՞ս կազդեր նման հետևանքը։ Երբեք չէիր կարողանա ճանաչել Աստծու հրաշալիությունն ու գերիշխանությունը, ոչ էլ Նրա զորությունն ու ամենակարողությունը և Նրա իշխանության շրջանակը։ Աստծուն այս կերպ ճանաչելը կազդեր քո կարողության վրա՝ ընդունելու այն փաստը, որ Աստված բոլոր բաների Գերիշխանն է, ինչպես նաև Աստծու ճշմարիտ ինքնությունն ու կարգավիճակը ճանաչելու քո կարողության վրա։ Այլ կերպ ասած՝ եթե Աստծուն ճանաչես միայն սահմանափակ շրջանակում, ապա այն, ինչ կարող ես ստանալ, նույնպես սահմանափակ է։ Ահա թե ինչու պետք է ընդլայնես շրջանակդ և ընդարձակես հորիզոններդ։ Բոլոր ոլորտները, որոնցում Աստված գործում է, իրականացնում է Իր տնօրինումը և գերիշխանություն ունի, և բոլոր բաները, որոնց նկատմամբ Աստված գերիշխանություն ունի, և որոնք Նա տնօրինում է՝ պետք է ճանաչես այս ամենը և դրանցում ճանաչես Աստծու գործերը։ Երբ այս կերպ ճանաչես այս բաները, առանց գիտակցելու կզգաս, որ Աստված գերիշխանություն ունի, տնօրինում և ապահովում է բոլոր բաներին դրանց մեջ, և նաև ճշմարտապես կզգաս, որ դու բոլոր բաների մի մասն ու անդամն ես, և որ, քանի որ Աստված ապահովում է բոլոր բաներին, դու նույնպես Աստծու գերիշխանության տակ ես և ստանում ես Նրա ապահովումը։ Սա մի փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Բոլոր բաները ենթարկվում են իրենց սեփական օրենքներին Աստծու գերիշխանության տակ, և Աստծու գերիշխանության տակ բոլոր բաներն ունեն ողջ մնալու իրենց սեփական կանոնները։ Մարդկության ճակատագիրն ու կարիքները նույնպես միահյուսված են Աստծու գերիշխանության և ապահովման հետ։ Ուստի Աստծու տիրակալության և գերիշխանության տակ մարդկությունը և բոլոր բաները խնամում ու պահպանում են միմյանց, ողջ մնալու համար կախված են միմյանցից և միահյուսված են միմյանց։ Սա է Աստծու կողմից բոլոր բաների ստեղծման նպատակն ու արժեքը։

2 փետրվարի, 2014 թ.

Նախորդը.  Աստված Ինքը՝ եզակին VII

Հաջորդը.  Աստված Ինքը՝ Եզակին IX

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger