Աստված Տերն է բոլոր արարածների

Երկու նախորդ դարաշրջանների գործի մեկ փուլը իրականացվել էր Իսրայելում, իսկ մյուսը՝ Հրեաստանում։ Ընդհանուր առմամբ, այդ գործի ոչ մի փուլ դուրս չի եկել Իսրայելի սահմաններից, և յուրաքանչյուրն իրականացվել է առաջին ընտրյալ ժողովրդի մեջ։ Արդյունքում, իսրայելացիները հավատում են, որ Եհովա Աստվածը միայն իսրայելացիների Աստվածն է։ Քանի որ Հիսուսը գործել է Հրեաստանում, որտեղ Նա ավարտին է հասցրել խաչելության գործը, հրեաները Նրան դիտում են որպես հրեա ժողովրդի Փրկագնողը։ Նրանք կարծում են, թե Նա բացառապես հրեաների Թագավորն է, ոչ թե որևէ այլ ժողովրդի, որ Նա անգլիացիներին փրկագնող Տերը չէ, ոչ էլ ամերիկացիներին փրկագնող Տերը, այլ այն Տերը, ով փրկագնում է իսրայելացիներին, և որ հենց հրեաներին է Նա փրկագնել Իսրայելում։ Իրականում Աստվածն է ամեն ինչի Իշխանը։ Նա է բոլոր արարածների Աստվածը։ Նա միայն իսրայելացիների կամ հրեաների Աստվածը չէ, Նա բոլոր արարածների Աստվածն է։ Նրա գործի նախորդ երկու փուլերը տեղի են ունեցել Իսրայելում, ինչը մարդկանց մեջ ձևավորել է որոշակի պատկերացումներ։ Նրանք հավատում են, որ Եհովան Իր գործը կատարել է Իսրայելում, որ Հիսուսն Ինքն իրականացրել է Իր գործը Հրեաստանում և, ավելին, որ Նա մարմնացել է՝ գործելու համար, և ինչ էլ որ եղած լիներ, այդ գործն Իսրայելի սահմաններից դուրս չի տարածվել։ Աստված չգործեց եգիպտացիների կամ հնդիկների մեջ, այլ միայն իսրայելացիների մեջ։ Այսպիսով, մարդիկ ձևավորում են տարբեր պատկերացումներ և սահմանափակում Աստծու գործը որոշակի շրջանակով։ Նրանք ասում են, որ երբ Աստված գործում է, Նա պարտադիր պետք է դա անի ընտրյալ մարդկանց մեջ և Իսրայելում. իսրայելացիներից բացի Աստված ուրիշների մեջ չի գործում, և Նրա գործն ավելի լայն տարածում չունի։ Նրանք հատկապես խիստ են, երբ խոսքը վերաբերում է մարմնացյալ Աստծուն սահմանների մեջ պահելուն, և թույլ չեն տալիս, որ Նա դուրս գա Իսրայելի սահմաններից։ Արդյո՞ք այս ամենը պարզապես մարդկային պատկերացումներ չէ։ Աստված ստեղծել է երկինքները ու երկիրը և բոլոր բաները, Նա ստեղծել է բոլոր արարածներին, ուստի ինչպե՞ս կարող էր Իր գործը սահմանափակել միայն Իսրայելով։ Եթե այդպես լիներ, ապա ի՞նչ իմաստ կունենար բոլոր արարածների ստեղծումը։ Նա ստեղծել է ամբողջ աշխարհը և Իր վեցհազարամյա տնօրինման ծրագիրն իրականացրել է ոչ միայն Իսրայելում, այլ տիեզերքի յուրաքանչյուր մարդու մեջ։ Անկախ նրանից՝ նրանք ապրում են Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում թե Ռուսաստանում, յուրաքանչյուր մարդ Ադամի սերունդն է, և բոլորն էլ Աստծու կողմից ստեղծված են։ Նրանցից ոչ մեկը չի կարող դուրս գալ արարած լինելու սահմաններից, և ոչ մեկն էլ չի կարող իրեն զատել «Ադամի ժառանգ» պիտակից։ Նրանք բոլորը արարածներ են, բոլորն էլ Ադամի սերունդն են և միևնույն ժամանակ Ադամի ու Եվայի ապականված ժառանգները։ Միայն իսրայելացիները չեն, որ արարածներ են, այլ բոլոր մարդիկ. պարզապես ոմանք անիծյալ են, ոմանք էլ՝ օրհնյալ։ Իսրայելացիներին առնչվող շատ ընդունելի բաներ կան. սկզբում Աստված գործում էր նրանց մեջ, քանզի նրանք ամենաքիչն էին ապականված։ Չինացիները չեն կարող համեմատվել նրանց հետ. նրանք շատ ավելի ցածր դիրքում են։ Ուստի, Աստված սկզբում գործել էր Իսրայելի ժողովրդի մեջ, և Նրա աշխատանքի երկրորդ փուլն իրականացվել էր միայն Հրեաստանում, ինչի արդյունքում մարդկանց մեջ ձևավորվել են բազմաթիվ պատկերացումներ և կանոններ։ Իրականում, եթե Աստված գործեր մարդկանց պատկերացումների համաձայն, ապա Նա կլիներ միայն իսրայելացիների Աստված և չէր կարողանա Իր աշխատանքը տարածել հեթանոս ազգերի մեջ, որովհետև այդ դեպքում Նա կլիներ միայն իսրայելացիների Աստված, բայց ոչ բոլոր արարածների Աստված։ Մարգարեություններում ասվում է, որ Եհովայի անունը բարձր կլինի հեթանոս ազգերի մեջ, և որ այն կտարածվի հեթանոսների մեջ։ Ինչո՞ւ էր սա մարգարեացվել։ Եթե Աստված միայն իսրայելացիների Աստված լիներ, ապա Նա կգործեր միայն Իսրայելում։ Ավելին, Նա չէր տարածի այս աշխատանքը և նման մարգարեություն չէր անի։ Քանի որ Նա իսկապես արել է այս մարգարեությունը, ապա անպայմանորեն Իր գործը կտարածի հեթանոս ազգերի մեջ՝ յուրաքանչյուր երկրում և բոլոր վայրերում։ Քանի որ Նա ասել է սա, ապա պետք է կատարի. սա Նրա ծրագիրն է, քանզի Նա է Տերը, ով ստեղծել է երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, և Նա է Աստված բոլոր արարածների։ Անկախ նրանից՝ Նա գործում է իսրայելացիների մեջ, թե ամբողջ Հրեաստանում, այն աշխատանքը, որը Նա իրականացնում է, ամբողջ տիեզերքի և ողջ մարդկության գործն է։ Այն գործը, որ Նա այսօր կատարում է մեծ կարմիր վիշապի երկրում՝ հեթանոս ազգի մեջ, նույնպես ողջ մարդկության գործն է։ Իսրայելը կարող էր լինել Նրա աշխատանքի հիմքը երկրի վրա․ նույն կերպ Չինաստանը կարող է լինել Նրա աշխատանքի հիմքը հեթանոս ազգերի մեջ։ Արդյո՞ք Նա այժմ չի իրականացրել այն մարգարեությունը, որ «Եհովայի անունը կճանաչվի ամենաբարձրը հեթանոս ազգերի մեջ»։ Հեթանոս ազգերի մեջ Նրա աշխատանքի առաջին քայլը հենց այս գործն է, այն գործը, որը Նա կատարում է մեծ կարմիր վիշապի երկրում։ Այն, որ մարմնացյալ Աստված պետք է գործի այս երկրում և գործի այս անիծյալ ժողովրդի մեջ, հատկապես հակասում է մարդկային պատկերացումներին. նրանք ամենացածրն են բոլոր մարդկանցից, նրանք արժեք չունեն և ի սկզբանե լքված էին Եհովայի կողմից։ Մարդիկ կարող են լքվել այլ մարդկանց կողմից, բայց եթե նրանց լքել է Աստված, ապա ոչ ոք նրանցից ավելի ցածր կարգավիճակ չունի, ոչ ոք ավելի քիչ արժեք չունի։ Արարածի համար Սատանայի տիրապետության տակ գտնվելը կամ մարդկանց կողմից լքվելը շատ ցավալի է, սակայն Արարչի կողմից լքված լինելն արարածի համար նշանակում է, որ նա այլևս չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ։ Մովաբի սերունդներն անիծվել և ծնվել էին այս հետամնաց երկրում. անկասկած, խավարի ազդեցության տակ գտնվող բոլոր մարդկանցից Մովաբի սերունդներն ունեն ամենացածր կարգավիճակը։ Քանի որ այս մարդիկ մինչ այժմ եղել են ամենացածր կարգավիճակում, նրանց վրա կատարվող աշխատանքն ամենից լավ կարող է խաթարել մարդկային պատկերացումները, ինչպես նաև ամենաշատն է նպաստում Աստծու վեցհազարամյա տնօրինության ամբողջ ծրագրին։ Այս մարդկանց մեջ նման աշխատանք իրականացնելը մարդկային պատկերացումները խաթարելու լավագույն ձևն է, և սրանով Աստված սկսում է մի դարաշրջան, սրանով Նա խաթարում է բոլոր մարդկային պատկերացումները, սրանով Նա ավարտում է ամբողջ Շնորհի դարաշրջանի աշխատանքը։ Նրա առաջին գործն իրականացվել էր Հրեաստանում՝ Իսրայելի սահմանների ներսում․ նոր դարաշրջան սկսելու համար հեթանոս ազգերի մեջ Նա որևէ գործ չէր կատարել։ Աշխատանքի վերջին փուլը կատարվում է ոչ միայն հեթանոսների, այլ առավել ևս անիծյալների մեջ։ Այս փաստն ամենահզոր ապացույցն է, որը կարող է նվաստացնել սատանային, և այսպիսով, Աստված «դառնում է» տիեզերքի բոլոր արարածների Աստված, ամեն բանի Տերը, կյանք ունեցող ամեն բանի երկրպագության օբյեկտը։

Այսօր կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում, թե Աստված ինչ նոր աշխատանք է սկսել։ Հեթանոս ազգերի մեջ Աստված մեկնարկեց նոր սկիզբ։ Նա սկսեց նոր դարաշրջան և նախաձեռնեց նոր գործ, և Նա իրականացնում է այս աշխատանքը Մովաբի սերունդների մեջ։ Արդյոք սա Նրա նորագույն աշխատա՞նքը չէ։ Մինչ այդ ամբողջ պատմության ընթացքում ոչ ոք երբևէ փորձառաբար չի ապրել այս աշխատանքը։ Ոչ ոք նույնիսկ չի լսել դրա մասին, առավել ևս՝ չի գնահատել այն։ Աստծու իմաստությունը, Աստծու հրաշքը, Աստծու անըմբռնելիությունը, Աստծու մեծությունը և Աստծու սրբությունը՝ բոլորը բացահայտվում են այս՝ վերջին օրերի աշխատանքի փուլում։ Արդյոք սա նոր գո՞րծ չէ, գործ, որը խաթարում է մարդկային պատկերացումները։ Կան մարդիկ, ովքեր մտածում են այսպես. «Քանի որ Աստված անիծել էր Մովաբը և ասել, որ կլքի Մովաբի սերունդներին, ապա ինչպե՞ս կարող էր այժմ փրկել նրանց»։ Սրանք այն հեթանոսներն են, ովքեր անիծվել էին Աստծու կողմից և վտարվել Իսրայելից. իսրայելացիները նրանց կոչում էին «հեթանոս շներ»։ Բոլորի աչքերում նրանք ոչ միայն հեթանոս շներ են, այլ նույնիսկ ավելի վատ՝ կործանման որդիներ, այսինքն՝ նրանք Աստծու ընտրյալ մարդիկ չեն։ Նրանք գուցե ծնվել են Իսրայելի սահմաններում, սակայն չեն պատկանում Իսրայելի ժողովրդին և արտաքսվել էին հեթանոս ազգերի մեջ։ Նրանք բոլոր մարդկանցից ամենացածրն են։ Հենց այս պատճառով, որ նրանք մարդկության մեջ ամենացածրն են, Աստված նրանց մեջ է իրականացնում Իր՝ նոր դարաշրջան մեկնարկելու գործը, քանի որ նրանք պղծված մարդկության ներկայացուցիչներն են։ Աստծու գործն ընտրովի և նպատակային է. այն գործը, որը Նա այսօր կատարում է այս մարդկանց մեջ, նույնպես կատարվում է արարածների մեջ։ Նոյն արարած էր, ինչպես և նրա սերունդները։ Աշխարհում յուրաքանչյուրը, ով միս ու արյունից է, արարած է։ Աստծու աշխատանքն ուղղված է բոլոր արարածներին. այն կախված չէ նրանից՝ որևէ մեկը անիծյալ է արարումից հետո, թե ոչ։ Նրա տնօրինման գործն ուղղված է բոլոր արարածներին, այլ ոչ միայն այն ընտրյալ մարդկանց, ովքեր անիծյալ չեն։ Քանի որ Աստված ցանկանում է Իր գործը կատարել Իր արարածների մեջ, Նա անպայման հաջողությամբ կավարտի այն և կգործի այն մարդկանց մեջ, ովքեր օգտակար են Նրա աշխատանքի համար։ Ուստի, երբ Նա աշխատում է մարդկանց մեջ, Նա խախտում է բոլոր կանոնները. Նրա համար «անիծյալ», «պատժյալ» և «օրհնյալ» բառերը նշանակություն չունեն։ Հրեաները լավն են, ինչպես Իսրայելի ընտրյալ մարդիկ. նրանք լավ արժանիքների և մարդկայնության տեր մարդիկ են։ Սկզբում հենց նրանց մեջ Եհովան սկսեց Իր գործը և կատարեց Իր առաջին աշխատանքը, բայց այսօր նրանց նվաճման գործը կատարելն անիմաստ կլիներ։ Նրանք նույնպես կարող են արարածների մի մասը լինել, և նրանք կարող են ունենալ շատ դրական կողմեր, սակայն աշխատանքի այս փուլը նրանց մեջ իրականացնելն աննպատակ կլիներ. Աստված չէր կարողանա նվաճել մարդկանց, ոչ էլ կկարողանար համոզել բոլոր արարածներին, և հենց սա է իմաստը, որ Նա Իր գործի կենտրոնացումը տեղափոխում է դեպի մեծ կարմիր վիշապի երկրի այս մարդիկ։ Այստեղ ամենամեծ նշանակությունն ունեն Նրա՝ նոր դարաշրջան սկսելը, բոլոր կանոնները և մարդկային բոլոր պատկերացումները խախտելը, ինչպես նաև ողջ Շնորհքի դարաշրջանի աշխատանքն ավարտելը։ Եթե Նրա ներկայիս գործը կատարվեր իսրայելացիների մեջ, ապա երբ Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագիրը հասներ ավարտին, բոլորը կհավատային, թե Աստված միայն իսրայելացիների Աստվածն է, թե միայն իսրայելացիներն են Աստծու ընտրյալ մարդիկ, և միայն նրանք են արժանի ժառանգելու Աստծու օրհնությունն ու խոստումը։ Վերջին օրերին Աստծու մարմնացումը մեծ կարմիր վիշապի հեթանոսական երկրում ավարտին է հասցնում բոլոր արարածների Աստված լինելու Իր գործը. Նա ավարտում է Իր տնօրինության ամբողջ աշխատանքը և եզրափակում մեծ կարմիր վիշապի երկրում Իր գործի առանցքային կողմը։ Աշխատանքի այս երեք փուլի առանցքը մարդու փրկությունն է, այսինքն՝ բոլոր արարածներին Արարչին պաշտողներ դարձնելը։ Ուստի աշխատանքի յուրաքանչյուր փուլն ունի մեծ նշանակություն. Աստված երբեք չի անում մի բան, որը չունի իմաստ կամ արժեք։ Մի կողմից՝ աշխատանքի այս փուլը սկիզբ է դնում նոր դարաշրջանի և ավարտում նախորդ երկու դարաշրջանը, մյուս կողմից՝ այն խաթարում է բոլոր մարդկային պատկերացումները և մարդկային հավատքի ու գիտելիքի բոլոր հին ձևերը։ Նախորդ երկու դարաշրջանի աշխատանքը կատարվում էր տարբեր մարդկային պատկերացումների համաձայն, սակայն այս փուլն ամբողջությամբ վերացնում է մարդկային պատկերացումները՝ այսպիսով բացարձակապես նվաճելով մարդկությանը։ Նվաճելով Մովաբի սերունդներին, իրականացնելով գործը Մովաբի ժառանգների մեջ՝ Աստված կնվաճի ողջ տիեզերքի մարդկանց։ Սա է Նրա գործի այս փուլի ամենախոր նշանակությունը, և սա է Նրա գործի այս փուլի ամենաարժեքավոր կողմը։ Նույնիսկ եթե այժմ գիտես, որ քո սեփական կարգավիճակը ցածր է, և քո արժեքը՝ փոքր, դու, միևնույն է, կզգաս, որ հանդիպել ես ամենաբերկրալի բանին. Դու ժառանգել ես մեծ օրհնություն, ստացել ես մեծ խոստում և կարող ես օգնել Աստծու՝ այս մեծ գործի իրականացմանը։ Դու տեսել ես Աստծու իրական դեմքը, ճանաչում ես Աստծու ներհատուկ խառնվածքը և հետևում ես Աստծու կամքին։ Աստծու գործի նախորդ երկու փուլը իրականացվել է Իսրայելում։ Եթե վերջին օրերին Նրա գործի այս փուլը ևս կատարվեր իսրայելացիների մեջ, ապա ոչ միայն բոլոր արարածները կհավատային, թե միայն իսրայելացիներն են Աստծու ընտրյալ մարդիկ, այլև Աստծու ամբողջ տնօրինման ծրագիրը չէր հասնի իր ցանկալի արդյունքին։ Այն ժամանակահատվածում, երբ Իսրայելում իրականացվում էր Նրա գործի երկու փուլը, հեթանոս ազգերի մեջ ոչ մի նոր գործ՝ նոր դարաշրջան սկսող գործ չէր կատարվում։ Աշխատանքի այսօրվա փուլը՝ նոր դարաշրջան սկսելու գործը, նախ իրականացվում է հեթանոս ազգերի մեջ և առավել ևս՝ սկզբում կատարվում է Մովաբի սերունդների մեջ՝ այսպիսով սկսելով ամբողջ դարաշրջանը։ Աստված խաթարել է մարդկային պատկերացումների մեջ եղած ամբողջ գիտելիքը՝ չթողնելով դրանցից ոչ մեկը։ Իր նվաճման գործում Նա խաթարել է մարդկային պատկերացումները, այն հին, վաղեմի մարդկային գիտելիքի ձևերը։ Նա թույլ է տալիս մարդկանց՝ տեսնեն, որ Աստծու մոտ կանոններ չկան, որ Աստծու մեջ հին ոչինչ չկա, որ Նրա արած գործը լիովին ազատ է, ամբողջովին անկախ, և որ Նա ճիշտ է այն ամենում, ինչ անում է։ Դու պետք է ամբողջությամբ ենթարկվես ցանկացած գործին, որը Նա իրականացնում է արարածների մեջ։ Նրա կատարած բոլոր գործերն ունեն իմաստ և իրականացվում են Իր սեփական մտադրությունների և իմաստության համաձայն, այլ ոչ թե մարդկային ընտրությունների և պատկերացումների։ Եթե ինչ-որ բան օգտակար է Նրա գործին, Նա անում է այն, իսկ եթե օգտակար չէ, Նա չի անում՝ որքան էլ այն լավը լինի։ Նա գործում է և, համաձայն Իր գործի իմաստի և նպատակի, ընտրում Իր աշխատանքն ընդունողներին ու դրա վայրը։ Իր գործում Նա չի կառչում անցյալի կանոններից և չի հետևում հին բանաձևերին։ Փոխարենը՝ Նա ծրագրում է Իր գործն ըստ դրա նշանակության։ Վերջին հաշվով, Նա կհասնի իրական արդյունքի և ակնկալվող նպատակին։ Եթե դու չհասկանաս այս բաներն այսօր, ապա այս գործը քո մեջ արդյունք չի ունենա։

Նախորդը.  Մարմնացած Աստծու սպասավորության և մարդու պարտավորության միջև տարբերությունը

Հաջորդը.  Ի՞նչ դիրքորոշում ունես Տասներեք թղթերի վերաբերյալ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger