Հավելված 2: Աստված իշխանություն ունի ողջ մարդկության ճակատագրի նկատմամբ

Որպես մարդկային ցեղի անդամներ և բարեպաշտ քրիստոնյաներ՝ մեր բոլորիս պարտքն ու պատասխանատվությունն է ընծայել մեր միտքն ու մարմինը Աստծու պատվերի կատարմանը, քանի որ մեր ամբողջ էությունը գալիս է Աստծոււց, և միայն Աստծու իշխանության շնորհիվ է, որ այն գոյություն ունի։ Եթե մեր միտքն ու մարմինը նվիրված չեն Աստծու պատվերին և մարդկության արդար գործին, ապա մեր հոգիներն ամոթ կզգան նրանց առջև, ովքեր նահատակվել են հանուն Աստծու պատվերի և ավելի շատ Աստծու առջև ամոթ կզգան, ով շնորհել է մեզ ամեն ինչ։

Աստված ստեղծեց այս աշխարհը, Նա ստեղծեց այս մարդկությունը և ավելին՝ Նա էր հին հունական մշակույթի ու մարդկային քաղաքակրթության ճարտարապետը։ Միայն Աստված է մխիթարում այս մարդկությանը, և միայն Աստված է զօր ու գիշեր հսկում այս մարդկությանը։ Մարդկային զարգացումն ու առաջընթացն անբաժան են Աստծու իշխանությունից, իսկ մարդկության պատմությունն ու ապագան չեն կարող խուսափել այն տնօրինություններից, որոնք կատարվում են Աստծու ձեռքով։ Եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես, ապա անկասկած կհավատաս, որ յուրաքանչյուր երկրի կամ ազգի վերելքն ու անկումը գտնվում են Աստծու տնօրինության ներքո։ Միայն Աստված գիտի յուրաքանչյուր երկրի ու ազգի ճակատագիրը, և միայն Աստված է ի զօրու ղեկավարել մարդկության ընթացքը։ Եթե մարդկությունը ցանկանում է ունենալ լավ ճակատագիր, եթե որևէ երկիր ցանկանում է ունենալ լավ ճակատագիր, ապա բոլորը պետք է խոնարհվեն Աստծու առջև, պաշտեն Նրան, երկրպագեն Նրան և գան Աստծու առջև զղջալու և խոստովանելու Նրան, այլապես մարդու ճակատագիրն ու հանգրվանը լինելու են անխուսափելի աղետալի։

Հիշիր այն ժամանակները, երբ Նոյը կառուցում էր տապանը. մարդկությունը խորապես ապականված մեղքերի մեջ էր, հեռացել էր Աստծու օրհնություններից, այլևս չէր գտնվում Նրա հսկողության ներքո և կորցրել զրկվել էր Աստծու խոստումներից։ Նրանք ապրում էին խավարի մեջ՝ առանց Աստծու լույսի։ Այդ ժամանակ մարդիկ դարձան բնությամբ սանձարձակ ու այլանդակության աստիճանի անառակ: Նման մարդիկ այլևս չէին կարող ստանալ Աստծու խոստումը․ նրանք արժանի չէին տեսնելու Աստծու երեսը կամ լսելու Աստծու ձայնը, քանի որ Նրանք երես էին թեքել Աստծոււց, մի կողմ էին դրել այն ամենը, ինչ Նա շնորհել էր իրենց, և մոռացել էին Աստծու ուսմունքները։ Նրանց սրտերն ավելի ու ավելի էին հեռանում Աստծոււց, և արդյունքում նրանք փչացան այն աստիճան, որ կորցրին իրենց բանականությունն ու մարդկայնությունը և դարձան ավելի ու ավելի չար։ Այդժամ նրանք քայլեցին դեպի մահը և արժանացան Աստծու բարկությանն ու պատժին: Միայն Նոյն էր, որ երկրպագում էր Աստծոււն և խուսափում չարից, և այդ պատճառով նա կարողացավ լսել Աստծու ձայնը և ընդունել Նրա ցուցումները։ Նա տապանը կառուցեց Աստծու խոսքի ցուցումների համաձայն և այնտեղ հավաքեց բոլոր տեսակի կենդանի արարածներին։ Եվ այդպես, երբ ամեն ինչ պատրաստ էր, Աստված սկսեց աշխարհի կործանման Իր գործը։ Միայն Նոյը և նրա ընտանիքի ևս յոթ անդամ այդ կործանումից փրկվեցին, քանի որ Նոյը երկրպագում էր Եհովային և խուսափեց չարից։

Այժմ նայիր ներկա դարաշրջանին․ Նոյի նման արդար մարդիկ, ովքեր կարող էին երկրպագել Աստծոււն և խուսափել չարից, այլևս չկան։ Սակայն Աստված դեռևս ողորմած և ներողամիտ է վերջին ժամանակներում ապրող մարդկության հանդեպ Աստված փնտրում է նրանց, ովքեր տենչում են Նրա հայտնվելը, փնտրում է նրանց, ովքեր ականջ են դնում Նրա խոսքերին, փնտրում է նրանց, ովքեր չեն մոռանում Նրա պատվերները և իրենց սրտերն ու մարմիններն ընծայում են Նրան, և փնտրում է նրանց, ովքեր Նրա առաջ մանկան պես հնազանդ ու անպաշտպան են։ Եթե ամբողջությամբ նվիրվես Աստծոււն, առանց խոչնդոտող հանգամանքների ապա Աստված սիրով կնայի քեզ և կշնորհի Իր օրհնությունները։ Եթե դու ունես բարձր դիրք, մեծ համբավ, հարուստ գիտելիքներ, բազմաթիվ ունեցվածք և շատերի աջակցությունը, բայց այս ամենը քեզ չի շեղում, և դու, այնուամենայնիվ, գալիս ես Աստծու առաջ՝ ընդունելու Նրա կանչն ու պատվերը և կատարելու այն, ինչ Աստված պահանջում է քեզանից, ապա այն ամենը, ինչ անում ես, կլինի երկրի վրա ամենաիմաստալից գործը և մարդկության ամենաարդար ձեռնարկը։ Եթե հանուն քո դիրքի կամ անձնական նպատակների համար մերժես Աստծու կանչը, ապա այն ամենը, ինչ անում ես, անիծված և առավել ևս զզվելի կլինի Աստծու համար։ Գուցե դու նախագահ ես, գիտնական, հոգևոր հովիվ կամ երեց, բայց որքան էլ բարձր լինի քո պաշտոնը, եթե քո կարողություններն ու գիտելիքը գործադրում ես սեփական ձեռնարկումներն առաջ տանելու համար, ապա միշտ ձախողված կլինես և միշտ կզրկվես Աստծու օրհնություններից։ Քանի որ Աստված չի ընդունում այն, ինչ անում ես, չի ճանաչում քո ձեռնարկը՝ որպես արդար և չի ընդունում, որ դու գործում ես մարդկության բարօրության համար։ Նա կասի, որ քո գործը մարդկային գիտելիքն ու ուժն է օգտագործում՝ մարդուն Աստծու պաշտպանությունից հեռացնելու համար, և որ դա Աստծու օրհնությունների ժխտում է։ Նա կասի, որ դու մարդկությանն առաջնորդում ես դեպի խավար, դեպի մահ և դեպի անսահման մի գոյության սկիզբ, որտեղ մարդը զուրկ է Աստծոււց և զրկվել է Նրա օրհնություններից։

Այն պահից, երբ մարդկությունը հնարեց հասարակական գիտությունները, մարդու միտքը զբաղվեց գիտությամբ ու գիտելիքով։ Գիտությունն ու գիտելիքը դարձան մարդկությունը կառավարելու գործիքներ, և այլևս բավարար տեղ չմնաց Աստծոււն երկրպագելու համար, այլևս չմնացին Աստծոււն պաշտելու նպաստավոր պայմաններ։ Աստծու դիրքը մարդու սրտում ավելի ու ավելի իջավ։ Առանց սրտում Աստծոււ համար տեղ ունենալու՝ մարդու ներաշխարհը մութ, անհույս ու դատարկ է: Այդ պատճառով ասպարեզ մտան բազմաթիվ հասարակագետներ, պատմաբաններ ու քաղաքական գործիչներ, որոնք սկսեցին քարոզել հասարակական գիտությունների տեսություններ, մարդու էվոլյուցիայի տեսությունը և այլ գաղափարներ, որոնք հակասում են այն ճշմարտությանը, թե Աստված է ստեղծել մարդուն՝ փորձելով լցնել մարդկության սրտերն ու միտքը։ Եվ այդպես, նրանք, ովքեր հավատում են, որ Աստված է ստեղծել ամեն բան, գնալով պակասեցին, իսկ նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիայի տեսությանը, ավելի ու ավելի շատացան։ Ավելի ու ավելի շատ մարդիկ Հին Կտակարանի դարաշրջանում Աստծու արարչագործության ու Նրա խոսքերի մասին գրվածքները համարում են առասպելներ ու լեգենդներ։ Իրենց սրտերում մարդիկ անտարբեր են դառնում Աստծու արժանապատվության ու մեծության, Նրա գոյության և այն սկզբունքի հանդեպ, որ Աստված է իշխում ամեն ինչին։ Մարդկության գոյատևումն ու երկրների ու ազգերի ճակատագիրն այլևս նրանց համար կարևոր չեն։ Մարդն ապրում է դատարկ աշխարհում՝ զբաղված միայն ուտելով, խմելով և հաճույք փնտրելով։ … Քչերն են փնտրում, թե այսօր որտեղ է Աստված կատարում Իր գործը, կամ թե ինչպես է Նա տիրապետում ու տնօրինում մարդու վերջնական հանգրվանը։ Եվ այդպես, առանց մարդու գիտակցելու, մարդկային քաղաքակրթությունը գնալով ավելի քիչ է կարողանում համապատասխանել մարդու ցանկություններին։ Շատերն անգամ զգում են, որ նման աշխարհում ապրելով՝ իրենք չ պակաս երջանիկ են, քան նրանք, ովքեր արդեն հեռացել են այս կյանքից։ Նույնիսկ նախկինում բարձր քաղաքակրթություն ունեցած երկրների մարդիկ նման դժգոհություններ են արտահայտում։ Քանի որ առանց Աստծու առաջնորդության, նույնիսկ, եթե իշխանավորներն ու հասարակագետները ջանք չեն խնայում մարդկային քաղաքակրթությունը պահպանելու համար, ամեն ինչ ապարդյուն է։ Ոչ ոք չի կարող լրացնել մարդու սրտի դատարկությունը, որովհետև ոչ ոք չի կարող դառնալ մարդու կյանքը, և ոչ մի հասարակական տեսություն չի կարող ազատել մարդուն դատարկության տանջանքից։ Գիտությունը, գիտելիքը, ազատությունը, ժողովրդավարությունը, վայելքն ու հարմարավետությունը մարդուն տալիս են միայն ժամանակավոր մխիթարություն։ Նույնիսկ ունենալով այս ամենը՝ մարդը շարունակում է անխուսափելիորեն մեղանչել և բողոքել հասարակության անարդարությունից։ Այս ամենը չի կարող խոչընդոտել մարդու փափագն ու ձգտումը՝ ուսումնասիրելու և բացահայտելու։ Քանի որ մարդը ստեղծվել է Աստծու կողմից, նրա անիմաստ զոհողություններն ու որոնումները միայն ավելի են մեծացնում նրա տառապանքը և նրան պահում մշտական անհանգստության մեջ։ Նա չգիտի՝ ինչպես դիմակայել մարդկության ապագային կամ ինչպես ընթանալ իրեն սպասող ճանապարհով և հասնում է այնտեղ, որ սկսում է վախենալ գիտությունից ու գիտելիքից, իսկ առավել ևս՝ դատարկության զգացումից։ Այս աշխարհում՝ անկախ նրանից՝ դու ապրում ես ազատ երկրում, թե մի երկրում, որտեղ մարդու իրավունքներ չկան, դու լիովին անկարող ես փախչել մարդկության ճակատագրից։ Անկախ նրանից՝ դու իշխող ես, թե՝ ենթակա, դու լիովին անկարող ես խուսափել մարդկության ճակատագիրը, նրա գաղտնիքներն ու վերջնական հանգրվանը հետազոտելու ցանկությունից, և, առավել ևս, անկարող ես փրկվել դատարկության շփոթեցնող զգացումից։ Այսպիսի երևույթները, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար հասարակագետները կոչում են սոցիալական երևույթներ, սակայն ոչ մի հզոր մարդ չի կարող առաջ գալ և լուծել դրանք։ Մարդն, ի վերջո, մարդ է, և Աստծու կարգավիճակն ու կյանքը ոչ մի մարդ չի կարող փոխարինել։ Մարդկությանը պետք չէ միայն արդար հասարակություն, որտեղ բոլորը կուշտ են, հավասար և ազատ։ Մարդկությանն անհրաժեշտ է Աստծու փրկությունը և Նրա կողմից մարդուն տրվող կյանքի պարգևը։ Միայն երբ մարդն ընդունում է Աստծու կողմից տրվող կյանքն ու Նրա փրկությունը, նրա կարիքները, որոնելու ցանկությունն ու սրտի դատարկությունը կարող են լուծում գտնել։ Եթե որևէ երկրի կամ ազգի ժողովուրդը չի կարող ընդունել Աստծու փրկությունն ու Նրա հսկողությունը, ապա այդ երկիրը կամ ազգը կընթանա դեպի անկում, դեպի խավար, և ի վերջո Աստծու կողմից կկործանվի։

Գուցե քո երկիրը ներկայումս ծաղկում է, բայց եթե դու թույլ տաս, որ քո ժողովուրդը հեռանա Աստծոււց, ապա քո երկիրը գնալով կզրկվի Աստծու օրհնություններից, նրա քաղաքակրթությունն ավելի ու ավելի կոտնահարվի մարդկանց կողմից, և շուտով նրա ժողովուրդը կբարձրանա Աստծու դեմ ու կկործանի Երկինքը։ Այդպես, աննկատ կերպով, մի երկրի ճակատագիրը կկործանվի։ Աստված կհզորացնի այնպիսի երկրներ, որոնք կկանգնեն Աստծոււց անիծված երկրների դեմ, և նույնիսկ կարող է նրանց վերացնել երկրի երեսից։ Երկրի կամ ազգի ծաղկման կամ անկման բանալին այն է, թե արդյոք նրա ղեկավարները պաշտում են Աստծոււն և արդյոք առաջնորդում են իրենց ժողովրդին՝ մոտենալու Աստծոււն և երկրպագելու Նրան։ Սակայն այս վերջին դարաշրջանում, քանի որ անկեղծորեն Աստծոււն որոնողներն ու Նրան պաշտողները գնալով պակասում են, Աստված հատուկ շնորհ է տալիս այն երկրներին, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն է։ Նա այդ երկրներին համախմբում է՝ կազմելով աշխարհի համեմատաբար արդար ճամբարը, մինչդեռ աթեիստական երկրներն ու այն երկրները, որոնք չեն պաշտում ճշմարիտ Աստծոււն, դառնում են այդ արդար ճամբարի հակառակորդները։ Այս կերպ Աստված ոչ միայն տեղ է ձեռք բերում մարդկության մեջ, որտեղ կարող է կատարել Իր գործը, այլ նաև ստանում է այնպիսի երկրներ, որտեղ կարող է արդար իշխել՝ հնարավորություն տալով պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառել Իրեն հակադրվող երկրների նկատմամբ։ Սակայն, չնայած դրան, Աստված չի կարողանում ավելի շատ մարդկանց համար պաշտամունք դառնալ, որովհետև մարդը չափազանց հեռացել է Նրանից և չափազանց երկար ժամանակ մոռացության է տվել Աստծոււն։ Այս աշխարհում լոկ կան երկրներ, որոնք պաշտպանում են արդարությունը և դիմադրում անարդարությանը։ Սակայն սա դեռ հեռու է Աստծոււ ցանկություններից, որովհետև ոչ մի երկրի ղեկավար թույլ չի տա, որ Աստված իշխի իր ժողովրդի վրա, և ոչ մի քաղաքական կուսակցություն չի համախմբի իր ժողովրդին՝ Աստծոււն երկրպագելու համար։ Աստված կորցրել է Իր արժանի տեղը յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր իշխող կուսակցության և նույնիսկ յուրաքանչյուր մարդու սրտում։ Թեև այս աշխարհում գոյություն ունեն որոշ արդար ուժեր, այնպիսի իշխանությունը, որի մեջ Աստված տեղ չունի մարդու սրտում, չափազանց փխրուն է, և քաղաքական դաշտը, որը զուրկ է Աստծու օրհնությունից, խառնաշփոթի մեջ է և անկարող է դիմանալ նույնիսկ մեկ հարվածի։ Մարդկության համար Աստծու օրհնությունից զուրկ լինելը նույնն է, ինչ առանց արևի լինելը։ Անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար են ղեկավարները նպաստում իրենց ժողովրդին, անկախ նրանից, թե որքան արդար համաժողովներ է մարդկությունը կազմակերպում, այս ամենը չի կարող շրջել ընթացքը կամ փոխել մարդկության ճակատագիրը։ Մարդը կարծում է, թե այն երկիրը, որտեղ մարդիկ կուշտ են և չունեն հագուստի խնդիր, որտեղ նրանք խաղաղ ապրում են միասին, լավ երկիր է և լավ ղեկավարություն ունի։ Բայց Աստված այդպես չի կարծում։ Նա համոզված է, որ այն երկիրը, որտեղ ոչ ոք չի պաշտում Իրեն, երկիր է, որն Ինքը կկործանի։ Մարդու մտքերը միշտ էապես տարբերվում են Աստծոււ մտքերից։ Ուստի, եթե որևէ երկրի ղեկավար չի պաշտում Աստծոււն, այդ երկրի ճակատագիրը լինելու է ողբերգական, և այդ երկիրը վերջնական հանգրվան չի ունենալու։

Աստված չի մասնակցում քաղաքականությանը, սակայն Նա վերահսկում է յուրաքանչյուր երկրի և ազգի ճակատագիրը: Նա է վերահսկում այս աշխարհն ու ողջ տիեզերքը։ Մարդկության ճակատագիրն ու Աստծու ծրագիրը սերտորեն կապված են, և ոչ ոք, ոչ մի երկիր ու ոչ մի ազգ չեն կարող խուսափել Աստծու իշխանությունից։ Եթե մարդը ցանկանում է իմանալ իր ճակատագիրը, ապա պետք է ներկայանա Աստծոււ առաջ։ Աստված ծաղկում կպարգևի նրանց, ովքեր հետևում և պաշտում են Նրան, իսկ անկում և կործանում կբերի նրանց, ովքեր դիմադրում և մերժում են Նրան։

Հիշեք Աստվածաշնչում նկարագրված տեսարանը, երբ Աստված կործանեց Սոդոմը, և մտածեք նաև այն մասին, թե ինչպես Ղովտի կինը դարձավ աղի արձան։ Հիշեք, թե ինչպես Նինվեի մարդիկ քուրձ ու մոխիր հագած ապաշխարեցին ու խոստովանեցին իրենց մեղքերը։ Վերհիշեք նաև, թե ինչ վախճանի արժանացան հրեաները, երբ 2000 տարի առաջ խաչեցին Հիսուսին․ նրանք վտարվեցին Իսրայելից և սփռվեցին աշխարհով մեկ, շատերը սպանվեցին, և ողջ հրեա ազգը ենթարկվեց իր երկրի կործանման աննախադեպ ցավին։ Նրանք Աստծոււն խաչեցին՝ գործելով ծանրագույն մեղք և առաջացնելով Աստծու բարկությունը։ Նրանք ստիպված եղան վճարել իրենց արածի համար և կրել իրենց արարքների բոլոր հետևանքները։ Նրանք դատապարտեցին Աստծոււն, մերժեցին Աստծոււն, և այդ պատճառով նրանց բաժին հասավ մեկ ճակատագիր՝ Աստծոււ պատիժը։ Սա էր այն դառը հետևանքն ու աղետը, որ նրանց առաջնորդները բերեցին իրենց երկրի ու ազգի վրա։

Այսօր Աստված վերադարձել է մարդկանց մեջ՝ Իր գործը կատարելու, և Իր աշխատանքի առաջին կանգառը բռնապետության մարմնացումն է՝ Չինաստանը՝ աթեիզմի ամուր հենարանը։ Աստված Իր իմաստությամբ և զորությամբ հավաքել է մի խումբ մարդկանց։ Այս ընթացքում Նա Չինաստանի իշխող կուսակցության կողմից ամեն կերպ հետապնդվել է և ենթարկվել ամեն տեսակ տառապանքների՝ չունենալով գլուխը դնելու տեղ և ապաստան գտնելու հնարավորություն։ Սակայն, այնուամենայնիվ, Աստված շարունակում է այն գործը, որ մտադրվել է անել: Նա խոսում և արտաբերում է խոսքեր, ինչպես նաև տարածում է Ավետարանը։ Ոչ ոք չի կարող ըմբռնել Աստծու ամենազորությունը։ Չինաստանում՝ մի երկրում, որն Աստծոււն համարում է թշնամի, Աստված երբեք չի դադարեցրել Իր գործը։ Ընդհակառակը, ավելի ու ավելի շատ մարդիկ են ընդունել Նրա գործն ու խոսքը, որովհետև Աստված առավելագույն չափով փրկում է մարդկության յուրաքանչյուր անդամին։ Մենք բոլորս հավատում ենք, որ ոչ մի երկիր և ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել այն, ինչ Աստված ցանկանում է իրականացնել, և որ նրանք, ովքեր փորձում են խանգարել Աստծու գործին, դիմադրում են Աստծու խոսքին, խաթարում և փորձում են վնասել Աստծու ծրագիրը, ի վերջո Աստծու կողմից պիտի պատժվեն։ Յուրաքանչյուր մարդ, ով դիմադրում է Աստծու գործին, Աստծու կողմից կվտարվի դժոխք։ Յուրաքանչյուր երկիր, որը դիմադրում է Աստծու գործին, Աստծու կողմից կկործանվի։ Յուրաքանչյուր ազգ, որ վեր է կենում Աստծու գործին հակադրվելու, Աստծու կողմից կջնջվի երկրի երեսից և կդադարի գոյություն ունենալ։ Ես հորդորում եմ բոլոր ազգերին, բոլոր երկրներին և նույնիսկ բոլոր ոլորտների մարդկանց լսել Աստծու ձայնը, տեսնել Աստծու գործը և ուշադրություն դարձնել մարդկության ճակատագրին՝ Աստծոււն դարձնելով մարդկության մեջ ամենասուրբը, ամենապատվավորը, ամենաբարձրը և երկրպագության միակ առարկան, որպեսզի ողջ մարդկությունն ապրի Աստծու օրհնությունների ներքո, ինչպես Աբրահամի սերունդներն ապրեցին Եհովայի խոստման տակ, և ինչպես Ադամն ու Եվան, որոնց Աստված սկզբում ստեղծեց, ապրում էին Եդեմի պարտեզում։

Աստծու գործը սրընթաց առաջ է շարժվում՝ ինչպես հզոր ալիք։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել Նրան, և ոչ ոք չի կարող կասեցնել Նրա ընթացքը։ Միայն նրանք, ովքեր ուշադիր լսում են Նրա խոսքը և որոնում ու տենչում են Նրան, կարող են հետևել Նրան և ստանալ Նրա խոստումը։ Իսկ ովքեր չենք հետևում Նրա ուսմունքին, կենթարկվեն ահռելի աղետի և արժանի պատժի։

Նախորդը.  Հավելված 1: Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

Հաջորդը.  Հավելված 3։ Մարդը կարող է փրկվել միայն Աստծու տնօրինությամբ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger