Գլուխ 19

Իմ խոսքերը որպես իրենց գոյատևման հիմք ընդունելը մարդկության պարտականությունն է։ Մարդիկ պետք է իրենց բաժինը սահմանեն Իմ ամեն մի խոսքում: Այդպես չվարվելը կնշանակեր ձգտել սեփական կործանմանը և անպատվություն բերել իր վրա։ Մարդկությունը չի ճանաչում Ինձ, և սա է պատճառը, որ իրենց կյանքն Ինձ բերելու փոխարեն՝ նրանք միայն Իմ առջև իրենց ձեռքերում աղբ են ճոճում՝ փորձելով դրանով Ինձ բավարարվածություն պարգևել։ Սակայն Ես բավարարված չեմ եղած բաներից. Ես պարզապես շարունակում եմ մարդկությունից բաներ պահանջել։ Ես սիրում եմ մարդկանց ներդրումները, բայց ատում եմ նրանց պահանջները։ Բոլոր մարդիկ ագահ սրտեր ունեն. կարծես դևը գերել է մարդու սիրտը, և ոչ ոք չի կարող ազատվել ու իր սիրտն առաջարկել Ինձ։ Երբ Ես խոսում եմ, մարդիկ համակ ուշադրությամբ լսում են Իմ ձայնը, սակայն հենց լռում եմ, նրանք կրկին սկսում են իրենց սեփական «նախաձեռնությունները» և լիովին դադարում են Իմ խոսքերին ուշադրություն դարձնելուց. ասես Իմ խոսքերը պարզապես լրացնեն իրենց «նախաձեռնությունները»։ Ես երբեք անտարբեր չեմ եղել մարդկության հանդեպ, այլ եղել եմ համբերատար և հանդուրժող։ Եվ այսպես` Իմ հանդուրժողականության հետևանքով մարդիկ չեն կարողանում գնահատել իրենց սեփական կարողությունները և ընդունակ չեն ինքնաճանաչման և ինքնավերլուծության. նրանք պարզապես չարաշահում են Իմ համբերությունը՝ Ինձ մոլորեցնելու համար: Նրանցից ոչ ոք երբեք անկեղծորեն ուշադիր չի եղել Իմ հանդեպ և իսկապես չի գնահատել Ինձ՝ որպես իր սրտի համար թանկ առարկա. միայն իրենց անգործության պահերին են նրանք մի քանի բան արել՝ Ինձ հետ մակերեսորեն գործ ունենալու համար: Մարդկության համար Իմ ներդրած ջանքերն անչափելի են. Ես աննախադեպ աշխատանք եմ տարել մարդկանց վրա, և դրանից բացի, Ես նրանց տվել եմ լրացուցիչ արտաքին բեռ, որպեսզի Իմ ունեցածից և Իմ տեսակից կարողանան որոշակի գիտելիքներ ձեռք բերել և որոշակի փոփոխություններ կրել: Ես մարդկանցից չեմ խնդրում լինել պարզապես «սպառողներ», այլ նաև խնդրում եմ նրանց լինել «արտադրողներ», որոնք հաղթում են Սատանային: Թեև ես կարող եմ չպահանջել, որ մարդկությունն ինչ-որ բան անի, այդուհանդերձ, ես իսկապես պահանջած չափանիշներ ունեմ մարդկանց համար, քանի որ իմ արածը նպատակ ունի, ինչպես և հիմք գործողություններիս համար: Մարդիկ պատկերացնում են, թե ես խաղում եմ, ինչպես պատահի, բայց դա այդպես չէ, և ոչ էլ ստեղծել եմ երկինքն ու երկիրը և բոլոր բաներն այնպես, ինչպես ցանկացել եմ։ Իմ աշխատանքում մարդիկ պետք է ինչ-որ բան տեսնեն և դրանից ինչ-որ բան քաղեն։ Նրանք չպետք է վատնեն իրենց երիտասարդության գարունը կամ իրենց կյանքին վերաբերվեն որպես հագուստի, որի վրա անփութորեն փոշի է կուտակվում: Փոխարենը, նրանք պետք է խստորեն հսկեն իրենց՝ օգտվելով Իմ առատաձեռնությունից՝ իրենց սեփական հաճույքն ապահովելու, քանի դեռ Իմ շնորհիվ չեն կարող վերադառնալ Սատանայի մոտ, և Իմ շնորհիվ հարձակումներ են գործում Սատանայի վրա։ Մի՞թե մարդկության նկատմամբ Իմ պահանջները պարզ չեն։

Երբ Արևելքում աղոտ լույսի շող է սկսում նշմարվել, տիեզերքի բոլոր մարդիկ փոքր-ինչ ավելի են ուշադրություն դարձնում դրան։ Արթնանալով խոր քնից՝ մարդիկ համարձակվում են դիտարկել այս արևելյան լույսի աղբյուրը։ Իրենց սահմանափակ կարողությունների պատճառով ոչ ոքի դեռ չի հաջողվել տեսնել, թե որտեղից է ծագում լույսը։ Երբ տիեզերքի ներսում ամեն բան ամբողջովին լուսավորվում է, մարդիկ արթնանում են քնից և երազից և միայն այդժամ են գիտակցում, որ աստիճանաբար Իմ օրը հասել է իրենց։ Ողջ մարդկությունը տոնում է լույսի գալուստը, ուստի այլևս խոր քնած կամ թմբիրի մեջ չէ։ Իմ լույսի ճառագայթների ներքո ողջ մարդկությունը մաքրում է իր միտքն ու տեսողությունը և հանկարծ արթնանում է կյանքի ուրախության մեջ։ Ծածկող մշուշի քողի տակ Ես նայում եմ աշխարհին։ Բոլոր կենդանիները հանգստանում են․ լույսի թույլ շողի գալստյան պատճառով նրանք գիտակցում են, որ մոտ է նոր կյանքը։ Այդ պատճառով բոլոր կենդանիները նույնպես դուրս են գալիս իրենց բներից՝ սնունդ հայթհայթելու։ Բույսերը, իհարկե, բացառություն չեն, և լույսի ճառագայթների ներքո նրանց կանաչ տերևները փայլփլում են՝ սպասելով Ինձ համար իրենց դերը խաղալուն, քանի դեռ Ես երկրի վրա եմ։ Բոլոր մարդիկ ցանկանում են լույսի գալուստը, բայց միևնույն ժամանակ վախենում են դրանից՝ խորապես անհանգստանալով, որ իրենց տգեղությունն այլևս չի քողարկվի։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ լիովին մերկ են և ոչինչ չունեն իրենց ծածկելու համար։ Այսպիսով՝ այնքան շատ մարդ է խուճապի մատնվել լույսի գալստյան հետևանքով և ցնցված է դրա երևան գալուց։ Այնքան շատ մարդ, տեսնելով լույսը, լցվում է անսահման զղջումով, ատում է իր իսկ անմաքրությունը. փաստերն այլևս չեն կարող փոխվել, և նրանք ոչինչ չեն կարող անել՝ բացի սպասելուց, որ Ես կայացնեմ դատավճիռ: Այնքան շատ մարդիկ, որոնք զտվել են խավարում տառապելով, տեսնելով լույսը, հանկարծակի զարմացել են դրա խոր իմաստից և այդ պահից լույսը սեղմում են իրենց կրծքին՝ սարսռալով այն կրկին կորցնելու մտքից։ Այնքան շատ մարդ, լույսի հանկարծակի հայտնվելուց ուղեծրից շեղվելու փոխարեն, պարզապես զբաղվում է առօրյա գործերով, քանի որ երկար տարիներ կույր են եղել և, հետևաբար, ոչ միայն չեն նկատում լույսի գալուստը, այլև հաճույք չեն գտնում դրանում։ Մարդկանց սրտերում Ես ո՛չ բարձր եմ, ո՛չ խոնարհ։ Նրանց կարծիքով Ես պարտադիր չեմ. կարծես մարդկանց կյանքն առանց Ինձ միայնակ չէր դառնա, ոչ էլ ավելի ուրախ կդառնար Ինձ հետ: Քանի որ մարդիկ բարձր չեն գնահատում Ինձ, բաները, որ Ես պարգևում են նրանց՝ վայելելու համար, շատ փոքրաթիվ են։ Սակայն երբ մարդիկ Ինձ գեթ մի փոքր ավելի շատ երկրպագեն, Ես նաև փոխում եմ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքս։ Այդ պատճառով միայն այնժամ, երբ մարդիկ հասկանան այս օրենքը, նրանք բավականաչափ բախտավորություն կունենան նվիրվելու Ինձ և խնդրելու այն բաները, որոնք Իմ ձեռքերում են։ Մի՞թե նրանց սերն Իմ հանդեպ կապված չէ միայն այն բանի հետ, ինչով իրենք հետաքրքրված են։ Մի՞թե նրանց հավատն Իմ հանդեպ կապված չէ միայն այն բաների հետ, որոնք Ես տալիս եմ։ Հնարավո՞ր է արդյոք՝ եթե մարդիկ չտեսնեն Իմ լույսը, չեն կարողանա անկեղծորեն սիրել Ինձ իրենց հավատքով։ Մի՞թե նրանց էներգիան իրապես չի սահմանափակվում այսօրվա պայմաններով։ Գուցե մարդկությանը քաջությո՞ւն է պետք Ինձ սիրելու համար։

Իմ գոյության արդյունքում բոլոր բաները հնազանդորեն ենթարկվում են իրենց բնակության վայրերում և Իմ կարգապահության բացակայությամբ դառնում են անզուսպ։ Հետևաբար ցամաքի վրա լեռները դառնում են սահմաններ ազգերի միջև, ջրերը՝ արգելքներ՝ տարբեր երկրների մարդկանց միմյանցից հեռու պահելու համար, իսկ օդը դառնում է այն, ինչը հոսում է մարդուց մարդ երկրից վեր տարածություններում։ Միայն մարդկությունն է անկարող իսկապես հնազանդվելու Իմ մտադրությունների պահանջներին. ահա թե ինչու եմ ասում, որ բոլոր բաներից միայն մարդիկ են պատկանում ապստամբների կատեգորիային։ Մարդկությունը երբեք իսկապես չի հնազանդվել Ինձ, և այդ պատճառով ես միշտ մարդկանց պահել եմ խիստ կառավարման ներքո: Եթե մարդկության մեջ այնպես լինի, որ Իմ փառքը տարածվի ամբողջ տիեզերքի վրա, ապա Ես անպայման կվերցնեմ Իմ ամբողջ փառքը և կբացահայտեմ այն ​​մարդկության առջև։ Քանի որ իրենց պղծության մեջ մարդկանց պատեհ չէ Իմ փառքին նայելը, հազարավոր տարիներ Ես երբեք երևան չեմ եկել, փոխարենը մնացել եմ թաքնված: Ահա թե ինչու Իմ փառքը երբեք չի դրսևորվել նրանց առջև, և նրանք միշտ ընկել են մեղքի անդունդը։ Ես ներել եմ մարդկանց բոլոր անարդար գործերը, բայց նրանք բոլորը չգիտեն, թե ինչպես պահպանեն իրենց, և փոխարենը միշտ բաց են լինում մեղքի համար՝ թույլ տալով, որ այն վնասի իրենց։ Մի՞թե սա չի խոսում մարդկության ինքնահարգանքի և ինքնասիրության պակասի մասին։ Մարդկանց միջավայրում որևէ մեկը կարո՞ղ է իսկապես սիրել։ Ի՞նչ կշիռ ունի մարդկության հավատարմությունը։ Մի՞թե չկան կեղծ բարիքներ՝ խառնված մարդկանց այսպես կոչված իսկության հետ։ Մի՞թե յուրաքանչյուրի նվիրվածությունը խառնուրդ չէ։ Իմ պահանջը նրանց անբաժան սերն է։ Մարդիկ չեն ճանաչում Ինձ, և չնայած նրանք կարող են ձգտել ճանաչել Ինձ, նրանք Ինձ չեն տալիս իրենց իսկական և անկեղծ սրտերը։ Ես չեմ ստիպում մարդկությանը։ Եթե նրանք տան Ինձ իրենց հավատարմությունը, Ես կընդունեմ այն ​​առանց քաղաքավարի առարկության։ Եթե, սակայն, նրանք չվստահեն Ինձ և հրաժարվեն իրենցից նույնիսկ մեկ կաթիլ Ինձ նվիրաբերելուց, ապա, այդ պատճառով ավելի նեղանալու փոխարեն, Ես պարզապես կազատվեմ նրանցից որևէ այլ կերպ և նրանց համար մի հարմար վերջնակետ կկազմակերպեմ։ Երկնքում ճայթող որոտը կտապալի մարդկանց։ Բարձր լեռները, երբ շրջվեն, կթաղեն նրանց, քաղցած վայրի գազանները կխժռեն նրանց, և ալեկոծ օվկիանոսները կփակվեն նրանց գլխավերևում։ Մինչ մարդկությունը ներգրավվում է եղբայրասպան հակամարտության մեջ, բոլորը կփնտրեն իրենց կործանումն իրենց միջից բխող աղետներում։

Արքայությունն ընդլայնվում է մարդկության մեջ, այն ձևավորվում է մարդկության մեջ և կանգուն մնում մարդկության մեջ. չկա ոչ մի ուժ, որն ընդունակ է ոչնչացնելու Իմ թագավորությունը: Այսօրվա թագավորության մեջ - ապրող Իմ մարդիկ, ձեզանից ո՞վ մարդկային ցեղի անդամ չէ: Ձեզանից ո՞վ է դուրս մարդկային վիճակից: Երբ Իմ նոր մեկնարկային կետը հրապարակվի, ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ: Դուք ձեր սեփական աչքերով տեսել եք մարդկանց աշխարհի վիճակը. մի՞թե ձեզ դեռ չի վանել այս աշխարհում հավերժ ապրելու միտքը: Ես հիմա քայլում եմ Իմ ժողովրդի մեջ և ապրում եմ նրանց մեջ: Այսօր նրանք, ովքեր անկեղծ սեր են տածում Իմ հանդեպ, օրհնված են: Երանելի են նրանք, ովքեր հնազանդ են Ինձ, և նրանք կմնան Իմ արքայությունում: Երանելի են նրանք, ովքեր ճանաչում են Ինձ, և նրանք կթագավորեն Իմ արքայությունում: Երանելի են նրանք, ովքեր գալիս են Իմ հետևից, նրանք կփախչեն Սատանայի կապանքներից և կվայելեն Իմ օրհնությունները: Երանելի են նրանք, ովքեր կարողանում են ապստամբել իրենց դեմ, և նրանք կժառանգեն Իմ արքայության առատությունը: Ես կհիշեմ նրանց, ովքեր վազվզում են Ինձ համար, Ես կընդունեմ նրանց, ովքեր - ներդնում են իրենց Ինձ համար, և նրանց, ովքեր Ինձ նվիրաբերում են, ես նրանց կընծայեմ այն, ինչ պետք է հաճույքի համար։ Ես կօրհնեմ նրանց, ովքեր վայելում են Իմ խոսքերը: Նրանք կլինեն Իմ արքայության սյուները, նրանք չափից դուրս կհարստանան Իմ տանը, և ոչ ոք չի կարող համեմատվել նրանց հետ։ Դուք երբևէ ընդունե՞լ եք ձեզ համար նախատեսված օրհնությունները։ Դուք երբևէ հետևողական եղե՞լ եք ձեզ տրված խոստումներին։ Դուք, առաջնորդվելով Իմ լույսով, կճեղքեք խավարի ուժերի խեղդող կապը։ Դուք չեք կորցնի լույսի առաջնորդությունը խավարում։ Դուք կլինեք ամեն ինչի տիրակալները։ Դուք կլինեք հաղթողներ Սատանայի առջև։ Մեծ կարմիր վիշապի երկրի անկման ժամանակ դուք կկանգնեք անթիվ մարդկանց մեջ՝ որպես Իմ հաղթանակի ապացույց։ Դուք կկանգնեք ամուր և անսասան Սինիմ երկրում։ Ձեր կրած տառապանքների միջոցով դուք կժառանգեք Իմ օրհնությունները և կշողաք Իմ փառքի լույսով ողջ տիեզերքում:

1992թ. մարտի 19

Նախորդը.  Գլուխ 18

Հաջորդը.  Գլուխ 20

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger