Գլուխ 20

Իմ տան հարստություններն անթիվ են և անըմբռնելի, սակայն մարդը երբեք չի եկել Ինձ մոտ՝ դրանք վայելելու։ Մարդն անկարող է վայելել, ինչպես նաև սեփական ուժերով պաշտպանել իրեն. փոխարենը՝ միշտ իր հույսը դրել է ուրիշների վրա։ Բոլոր նրանցից, ում Ես նայում եմ, ոչ ոք երբեք նախաձեռնողաբար և ուղղակիորեն չի փնտրել Ինձ։ Նրանք բոլորը գալիս են Իմ առաջ ուրիշների հորդորով՝ հետևելով մեծամասնությանը, և չեն կամենում գին վճարել կամ ժամանակ տրամադրել՝ իրենց կյանքը հարստացնելու համար։ Ուստի մարդկանց մեջ ոչ ոք երբեք չի ապրել իրականության մեջ, և բոլոր մարդիկ ապրում են իմաստից զուրկ կյանքով։ Մարդու վաղեմի սովորույթների և ավանդույթների պատճառով բոլոր մարդկանց մարմինները տոգորված են երկրային հողի հոտով։ Արդյունքում մարդը թմրել է, անզգայացել աշխարհի ամայության հանդեպ և փոխարենը զբաղված է այս սառած աշխարհում հաճույք ստանալու գործով։ Մարդու կյանքը չունի նվազագույն ջերմություն և զուրկ է մարդկայնության կամ լույսի որևէ նշույլից, սակայն նա միշտ տրվել է իր հաճույքներին՝ ապրելով արժեքից զուրկ մի կյանք, որտեղ այսուայնկողմ է վազում՝ առանց որևէ բանի հասնելու։ Ակնթարթորեն մահվան օրը մոտենում է, և մարդը մեռնում է դառը մահով։ Այս աշխարհում նա երբեք ոչնչի չի հասել կամ որևէ բան ձեռք չի բերել. շտապ ժամանում է այստեղ և շտապ հեռանում։ Իմ աչքերում նրանցից ոչ ոք երբեք ոչինչ չի բերել կամ ոչինչ չի տարել, և ուստի մարդը զգում է, որ աշխարհն անարդար է։ Սակայն ոչ ոք չի կամենում շտապ հեռանալ։ Պարզապես սպասում են այն օրվան, երբ երկնքից Իմ խոստումը հանկարծակի կգա մարդկանց մեջ՝ թույլ տալով նրանց այն ժամանակ, երբ մոլորված են, ևս մեկ անգամ հայել հավերժական կյանքի ճանապարհը։ Ուստի մարդը սևեռվում է Իմ յուրաքանչյուր գործի և գործողության վրա՝ տեսնելու, թե արդյոք իսկապես պահել եմ Իմ խոստումը նրան։ Երբ մարդը նեղության մեջ է կամ ծայրահեղ ցավի մեջ կամ պաշարված է փորձություններով և ուր որ է կընկնի, նա անիծում է իր ծննդյան օրը, որպեսզի կարողանա ավելի շուտ խուսափել այս վտանգից և տեղափոխվել մեկ այլ իդեալական վայր։ Բայց երբ փորձություններն անցնում են, մարդը լցվում է ուրախությամբ։ Տոնում է իր ծննդյան օրը երկրի վրա և խնդրում, որ օրհնեմ իր ծննդյան օրը. այս ժամանակ մարդն այլևս չի հիշատակում անցյալի երդումները՝ խորապես վախենալով, որ մահը երկրորդ անգամ կհասնի իրեն։ Երբ Իմ ձեռքերը բարձրացնում են աշխարհը, մարդիկ պարում են ուրախությունից, այլևս տխուր չեն, և բոլորն ապավինում են Ինձ։ Երբ Իմ դեմքը ծածկում եմ Իմ ձեռքերով և ճնշում մարդկանց գետնի տակ, նրանք անմիջապես շնչահեղձ են լինում և հազիվ կարողանում փրկվել։ Բոլորն աղաղակում են Ինձ՝ սարսափած, որ կկործանեմ նրանց, քանզի նրանք բոլորը ցանկանում են հայել այն օրը, երբ Ես փառք ձեռք կբերեմ։ Մարդն Իմ օրն ընդունում է որպես իր գոյության կապիտալ, և միայն այն պատճառով, որ մարդիկ փափագում են այն օրը, երբ Իմ փառքը կգա, մարդկությունը գոյատևել է մինչև այսօր։ Նրանք, ովքեր ծնվել են վերջին օրերին, բավականաչափ բախտավոր են՝ հայելու Իմ ողջ փառքը։ Սա Իմ խոսքերով սահմանված օրհնությունն է։

Դարերի ընթացքում շատերը հեռացել են այս աշխարհից հիասթափությամբ և դժկամությամբ, իսկ շատերն էլ եկել են այս աշխարհ հույսով և հավատով։ Ես կարգավորել եմ այնպես, որ շատերը գան, իսկ շատերին էլ հեռացրել եմ։ Անթիվ մարդիկ են անցել Իմ ձեռքերով։ Շատ հոգիներ նետվել են Հադես, շատերն ապրել են մսեղիում, և շատերը մահացել ու վերածնվել են երկրի վրա։ Սակայն նրանցից ոչ ոք երբեք հնարավորություն չի ունեցել վայելելու այսօրվա թագավորության օրհնությունները։ Մարդուն այնքան շատ բան եմ տվել, սակայն նա քիչ բան է ձեռք բերել. Սատանայի ուժերի հարձակման պատճառով նա անկարող է մնացել վայելելու Իմ բոլոր հարստությունները։ Միայն բախտ է ունեցել նայելու դրանց, բայց երբեք չի կարողացել լիովին վայելել դրանք։ Մարդը երբեք չի հայտնաբերել իր մարմնի գանձարանը՝ երկնքի հարստություններն ընդունելու համար, և այսպիսով կորցրել է այն օրհնությունները, որոնք Ես շնորհել եմ նրան։ Մի՞թե մարդու հոգին հենց այն օրգանը չէ, որը կապում է նրան Իմ Հոգու հետ։ Ինչո՞ւ մարդը երբեք չի շփվել Ինձ հետ իր հոգով։ Ինչո՞ւ է մոտենում Ինձ մսեղիով, սակայն անկարող է դա անել հոգով։ Մի՞թե Իմ ճշմարիտ դեմքը մսեղին է։ Ինչո՞ւ մարդը չգիտի Իմ էությունը։ Մի՞թե մարդու հոգում իսկապես երբեք Իմ հետքն անգամ չի եղել։ Մի՞թե ամբողջովին անհետացել եմ մարդու հոգուց։ Եթե մարդը մուտք չի գործում հոգևոր ոլորտ, ինչպե՞ս կարող է ընկալել Իմ մտադրությունները։ Մարդու աչքերում կա՞ արդյոք այն, ինչը կարող է ուղղակիորեն թափանցել հոգևոր ոլորտ։ Շատ անգամներ Իմ Հոգով կանչել եմ մարդուն, սակայն մարդն այնպես է պահում իրեն, ասես խայթվել է Իմ կողմից՝ հեռվից նայելով Ինձ, մեծ վախով, որ նրան կառաջնորդեմ մեկ այլ աշխարհ։ Շատ անգամներ հարցուփորձ եմ արել մարդու հոգում, սակայն նա մնում է լիովին անտեղյակ՝ խորապես վախենալով, որ մուտք կգործեմ իր տուն և առիթը բաց չեմ թողնի՝ զրկելու նրան իր ողջ ունեցվածքից։ Ուստի Ինձ թողնում է դրսում՝ կանգնեցնելով միայն սառը, ամուր փակված դռան առջև։ Շատ անգամներ մարդն ընկել է, և Ես փրկել եմ նրան, սակայն ուշքի գալուց հետո նա անմիջապես լքում է Ինձ և, չհուզվելով Իմ գթասրտությունից, Ինձ զգուշավոր հայացք է նետում. երբեք չեմ ջերմացրել մարդու սիրտը։ Մարդն անզգացմունք, սառնարյուն կենդանի է։ Թեև Իմ գրկում տաք է, նա երբեք խորապես չի հուզվել դրանից։ Մարդը նման է լեռնային վայրենու։ Երբեք չի գնահատել մարդկության հանդեպ Իմ ողջ գուրգուրանքը։ Չի կամենում մոտենալ Ինձ՝ նախընտրելով բնակվել լեռներում, որտեղ հանդուրժում է վայրի գազանների սպառնալիքը. սակայն դեռևս չի կամենում ապաստան գտնել Իմ մեջ։ Ես չեմ հարկադրում ոչ մի մարդու. պարզապես անում եմ Իմ գործը։ Կգա օրը, երբ մարդը հզոր օվկիանոսի միջից կլողա դեպի Իմ կողմը, որպեսզի կարողանա վայելել երկրի վրայի բոլոր հարստությունները և հետևում թողնել ծովի կողմից կլանվելու վտանգը։

Քանի որ Իմ խոսքերն ավարտուն են դառնում, թագավորությունն աստիճանաբար ձևավորվում է երկրի վրա, և մարդն աստիճանաբար վերադարձվում է բնականոնության, և այսպիսով երկրի վրա հաստատվում է Իմ սրտի թագավորությունը։ Թագավորությունում Աստծու բոլոր մարդիկ վերականգնում են բնականոն մարդու կյանքը։ Անցել է ցրտաշունչ ձմեռը, որին փոխարինել է գարնան քաղաքների մի աշխարհ, որտեղ գարունը տևում է ամբողջ տարին։ Մարդիկ այլևս չեն ենթարկվում մարդկային աշխարհի մռայլությանը և այլևս չեն հանդուրժում մարդկային աշխարհի սառը տենդը։ Մարդիկ չեն կռվում միմյանց հետ, երկրները չեն պատերազմում միմյանց դեմ, այլևս չկա կոտորած և արյուն, որը հոսում է կոտորածից. բոլոր հողերը լցված են ուրախությամբ, և ամենուր հորդում է մարդկանց միջև եղած ջերմությունը։ Քայլում եմ ողջ աշխարհով մեկ, վայելում եմ Իմ գահի բարձունքից և ապրում եմ աստղերի մեջ։ Հրեշտակներն Ինձ նոր երգեր ու նոր պարեր են մատուցում։ Այլևս նրանց սեփական փխրունությունը չի ստիպում, որ արցունքներ հոսեն նրանց դեմքերով։ Այլևս Ես չեմ լսում հրեշտակների լացի ձայնն Իմ առաջ, և այլևս ոչ ոք իր վիշտը չի վստահում Ինձ։ Այսօր բոլորդ ապրում եք Իմ առաջ. վաղը բոլորդ գոյություն կունենաք Իմ թագավորությունում։ Մի՞թե սա մեծագույն օրհնությունը չէ, որ շնորհում եմ մարդուն։ Այն գնի պատճառով, որ վճարում եք այսօր, կժառանգեք ապագայի օրհնությունները և կապրեք Իմ փառավոր լույսի ներքո։ Մի՞թե դեռ չեք ցանկանում շփվել Իմ Հոգու էության հետ։ Մի՞թե դեռ ցանկանում եք սպանել ինքներդ ձեզ։ Մարդիկ պատրաստ են ձգտելու այն խոստումներին, որոնք կարող են տեսնել, նույնիսկ եթե դրանք անհարատև են, սակայն ոչ ոք չի կամենում ընդունել վաղվա խոստումները, նույնիսկ եթե դրանք կտևեն հավերժ։ Մարդուն տեսանելի բաներն այն բաներն են, որոնք Ես կոչնչացնեմ, իսկ մարդու համար անշոշափելի բաներն այն բաներն են, որոնք կիրագործեմ։ Սա է տարբերությունն Աստծու և մարդու միջև։

Մարդը հաշվարկել է, թե երբ կգա Իմ օրը, սակայն ոչ ոք երբեք չի իմացել ճշգրիտ ամսաթիվը, և ուստի մարդը կարող է ապրել միայն թմբիրի մեջ։ Քանի որ մարդու տենչանքները հնչում են անսահման երկինքներով մեկ և ապա անհետանում, մարդը նորից ու նորից կորցրել է հույսը, այնպես որ իջել է իր ներկայիս վիճակին։ Իմ արտահայտումների նպատակն այն չէ, որ պարտադրեմ մարդուն՝ հետամուտ լինի ամսաթվերին, ոչ էլ այն, որ նրան մղեմ դեպի իր իսկ կործանումը՝ իր հուսահատության արդյունքում։ Ցանկանում եմ ստիպել մարդուն ժառանգել Իմ խոստումը և ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհի մարդիկ բաժին ունենան Իմ խոստումից։ Այն, ինչ Ես ուզում եմ, կյանքով լի կենդանի արարածներ են, ոչ թե մահվան մեջ թաղված դիակներ։ Քանի որ Ես բազմել եմ թագավորության սեղանի շուրջ, կհրամայեմ երկրի վրայի բոլոր մարդկանց ընդունել Իմ ստուգումը։ Թույլ չեմ տալիս որևէ անմաքուր բանի ներկայությունն Իմ առաջ։ Չեմ հանդուրժում որևէ մարդու միջամտությունն Իմ գործին. բոլոր նրանք, ովքեր միջամտում են Իմ գործին, նետվում են զնդաններ և ազատ արձակվելուց հետո դեռևս պաշարված են արհավիրքով՝ ստանալով երկրի կիզիչ բոցերը։ Երբ Իմ մարմնացած մսեղիում եմ, ով էլ որ փորձի քննարկել Իմ գործն Իմ մսեղիի հետ, կարժանանա իմ ատելությանը։ Շատ անգամներ հիշեցրել եմ բոլոր մարդկանց, որ երկրի վրա ազգական չունեմ, և ով էլ որ Ինձ հավասարի պես նայի և Ինձ քաշի դեպի իրեն, որպեսզի կարողանա Ինձ հետ վերհիշել անցյալ ժամանակները, կենթարկվի կործանման։ Սա է այն, ինչ հրամայում եմ։ Նման հարցերում ամենևին էլ ներողամիտ չեմ մարդու հանդեպ։ Բոլոր նրանք, ովքեր միջամտում են Իմ գործին և խորհուրդ են տալիս Ինձ, պատժվում են Իմ կողմից և երբեք չեն ներվի Իմ կողմից։ Եթե Ես պարզ չխոսեմ, մարդը երբեք գիտակցության չի գա և ակամա կընկնի Իմ հանդիմանության տակ, քանզի մարդը չի ճանաչում Ինձ Իմ մսեղիում։

Մարտի 20, 1992

Նախորդը.  Գլուխ 19

Հաջորդը.  Գլուխ 21

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger