Գլուխ 41
Ժամանակին մարդկանց մեջ մի մեծ գործ ձեռնարկեցի, բայց նրանք դա չնկատեցին, ուստի ստիպված եղա Իմ խոսքով այն բացահայտել նրանց՝ մաս առ մաս։ Այնուամենայնիվ, մարդիկ չկարողացան հասկանալ Իմ խոսքերը և անտեղյակ մնացին Իմ ծրագրի նպատակին։ Եվ այսպես, իրենց թերությունների ու պակասությունների պատճառով մարդիկ արեցին բաներ, որոնք խանգարեցին Իմ տնօրինության գործը, և դա ամեն տեսակ անմաքուր հոգիների հնարավորություն տվեց մտնելու, այնպես որ մարդիկ դարձան նրանց զոհը և տանջվեցին այդ անմաքուր հոգիների կողմից, մինչև որ լիովին պղծվեցին։ Միայն այդ ժամանակ Ես հստակ տեսա մարդու մտադրություններն ու նպատակները։ Ես հառաչեցի ամպերի միջից․ ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենց համար գործում։ Մի՞թե Իմ պատիժները նրանց կատարելության հասցնելու համար չեն։ Մի՞թե Ես դիտավորյալ ճնշում եմ նրանց խանդավառությունը։ Մարդու լեզուն շատ գեղեցիկ է ու մեղմ, մինչդեռ նրա գործողությունները բացարձակապես ամոթալի են։ Ինչո՞ւ են մարդկանց հանդեպ իմ պահանջները միշտ ապարդյուն լինում։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ես շանը ստիպում եմ ծառ բարձրանալ։ Կամ փորձում եմ անախորժություն ստեղծել առանց պատճառի։ Իմ ողջ տնօրինման ծրագրի ընթացքում Ես բացել եմ տարբեր «փորձարարական հողամասեր», սակայն տեղանքն իր վատ վիճակի և երկար տարիներ արևի լույս չտեսնելու պատճառով մշտապես փոխվում է, ինչը հանգեցնում է հողի մեջ «ճաքերի»։ Այդ պատճառով Իմ հիշողության մեջ կան անթիվ նման հողատարածքներ, որոնք Ես «լքել» եմ։ Նույնիսկ այսօր շատ հողեր շարունակում են փոխվել։ Եթե մի օր այդ հողն իսկապես ուրիշ տեսակ դառնա, Ես պարզապես մի մատնազարկով կազատվեմ դրանից․ չէ՞ որ սա է հենց Իմ գործը ներկա փուլում։ Բայց մարդիկ ամենևին չեն գիտակցում դա․ նրանք պարզապես «հանդիմանվում են», մինչ «Իմ առաջնորդության ներքո» են։ Ինչո՞ւ են իրենք իրենց նման տառապանքի ենթարկում։ Մի՞թե Ես այնպիսի Աստված եմ, որ գալիս է դիտավորյալ մարդկանց հանդիմանելու։ Վերևում՝ երկինքներում, Ես ժամանակին ծրագրել էի, որ երբ գայի մարդկանց մեջ, մեկ կդառնայի նրանց հետ, որպեսզի բոլոր նրանք, ում Ես սիրում եմ, կարողանային կատարյալ մտերմության մեջ լինել Ինձ հետ։ Սակայն հիմա՝ հասած լինելով այս փուլին, մարդիկ ոչ միայն շփում չունեն Ինձ հետ, այլև Իմ հանդիմանության պատճառով նույնիսկ հեռու են մնում Ինձնից։ Ես չեմ արտասվում այն պատճառով, որ մարդիկ խուսափում են Ինձնից։ Ի՞նչ կարելի է անել սրա վերաբերյալ։ Մարդիկ բոլորը կատարողներ են, որոնք ձայնակցում են, ինչ մեղեդի էլ հնչի։ Իմ կարողությունների լիարժեք սահմաններում է թույլ տալը, որ մարդիկ «սահեն» Իմ ձեռքից․ առավել ևս լիովին ի վիճակի եմ նրանց «այլ տարածքներից» ետ բերելու Իմ «գործարան»։ Այս ժամանակ ի՞նչ դժգոհություններ կարող են ունենալ մարդիկ։ Եվ ի՞նչ կարող են մարդիկ անել Ինձ։ Մի՞թե մարդիկ պատի վերևում աճող խոտ չեն։ Եվ սակայն, Ես չեմ վնասում նրանց այս արատի պատճառով․ պարզապես Իմ սննդարար նյութերն եմ ներդնում նրանց մեջ։ Էլ ի՞նչ կարող եմ անել, երբ նրանք այդքան թույլ են ու տկար։ Երբ նրանք այդքան թերսնվա՞ծ են։ Ես Իմ ջերմ գրկով ներազդում եմ մարդկանց սառը սրտերի վրա․ էլ ո՞վ կարող է նման բան անել։ Ինչո՞ւ եմ Ես նման գործ ձեռնարկել մարդկանց մեջ։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը ճշմարտապես հասկանալ Իմ սիրտը։
Բոլոր նրանց մեջ, ում Ես ընտրել եմ, Ես մի «գործ» եմ սկսել, ուստի Իմ տան մեջ միշտ մարդկանց հոսք կա՝ անդադար եկող-գնացողներ։ Նրանք բոլորն Ինձ մոտ տարբեր ձևականություններով են զբաղված, կարծես թե Ինձ հետ գործեր-են քննարկում, ինչն Իմ աշխատանքը չափազանց ծանրաբեռնված է դարձնում, երբեմն նույնիսկ հնարավորություն չեմ ունենում մարդկանց միջև ծագած վեճերով զբաղվելու։ Ես մարդկանց հորդորում եմ չավելացնել Իմ բեռը․ ավելի լավ է՝ իրենք պատասխանատվություն ստանձնեն, այլ ոչ թե մշտապես ապավինեն Ինձ։ Նրանք չեն կարող միշտ երեխաներ լինել Իմ տանը․ դրանից ի՞նչ օգուտ կլինի։ Այն, ինչ Ես անում եմ, կարևոր գործ է․ Ես ինչ-որ «թաղային խորտկարան» կամ փոքրիկ «մթերային խանութ» չեմ վարում։ Մարդիկ չեն հասկանում Իմ տրամադրությունը, կարծես դիտմամբ կատակում են Ինձ հետ, կարծես բոլորը չարաճճի երեխաներ լինեն՝ խաղալու անհագ ցանկությամբ, երբեք չմտածելով լուրջ բաների մասին, և այդ պատճառով շատերը չեն հաջողում ավարտել այն «տնային աշխատանքը», որը Ես հանձնարարել եմ նրանց։ Ինչպե՞ս են նման մարդիկ հանդգնում իրենց դեմքը ցույց տալ իրենց «ուսուցչին»։ Ինչո՞ւ նրանք երբեք չեն զբաղվում իրենց իսկական գործով։ Մինչև օրս Ինձ համար պարզ չէ՝ ինչ տեսակ առարկա է մարդու սիրտը։ Ինչո՞ւ է մարդու սիրտն այսպես անկանխատեսելիորեն փոխվում։ Այն նման է հունիսյան օրվա․ մերթ կիզիչ արև է, մերթ՝ խիտ ամպեր, մերթ կատաղի քամի է ոռնում։ Այդ դեպքում ինչո՞ւ մարդը չի կարող սովորել փորձից։ Հնարավոր է, որ ասածս չափազանցություն է։ Մարդիկ նույնիսկ չեն մտածում անձրևոտ եղանակին անձրևանոց վերցնելու մասին, և այդպես իրենց անտեղյակության պատճառով տեղատարափներն անթիվ անգամներ մինչև ոսկորները թրջում են նրանց երկինքներից թափվող ջրով։ Կարծես Ես դիտմամբ ծաղրում եմ նրանց․ նրանք մշտապես երկնքից թափվող անձրևի հարվածների տակ են։ Կամ գուցե Ես չափազանց «դաժան» եմ՝ դարձնելով մարդկանց շփոթահար և այդպիսով միշտ մտացրիվ՝ երբեք չիմանալով ինչ անել։ Ոչ մի մարդ երբեք իրապես չի ըմբռնել Իմ գործի նպատակը կամ նշանակությունը։ Այդ իսկ պատճառով մարդիկ անընդհատ անում են միմյանց անհանգստացնելու ու հանդիմանելու այս գործը։ Արդյո՞ք ես իսկապես ձգտում եմ մարդուն պատժել։ Ինչո՞ւ է նա իր համար խնդիրներ ստեղծում։ Ինչո՞ւ է միշտ ընկնում թակարդների մեջ։ Ինչո՞ւ չի խորհրդակցում Ինձ հետ, այլ փոխարենն ուղիներ է գտնում իր համար ավելի շատ գործ ստեղծելու։ Մի՞թե այն ամենը, ինչ Ես տալիս եմ մարդուն, բավական չէ։
Ես հրապարակեցի Իմ «անդրանիկ գործը» համայն մարդկության մեջ, և քանի որ Իմ հրատարակությունը մեծ հիացմունք է առաջացնում մարդկանց մեջ, նրանք բոլորն այն ենթարկում են մանրամասն և ուշադիր ուսումնասիրության, և այս ուշադիր ուսումնասիրության միջոցով նրանք շատ բան են ձեռք բերել։ Իմ գրած գործը կարծես զարմանալի, խիստ խճճված վեպ լինի, ռոմանտիկ արձակ մի բանաստեղծություն. թվում է` քաղաքական ծրագրի քննարկում է, տնտեսագիտական իմաստության ժողովածու։ Քանի որ Իմ գրավոր գործն այսքան հարուստ է, դրա վերաբերյալ բազմաթիվ տարբեր կարծիքներ կան, և ոչ ոք չէր կարող մի նախաբան քաղել Իմ այս գործից։ Մարդիկ կարող են ունենալ «գերազանց» գիտելիքներ և տաղանդ, բայց Իմ այս գործը բավարար է բոլոր այդ խիզախ հերոսներին շփոթեցնելու համար։ Նույնիսկ երբ ասում են՝ «թեկուզ արյուն թափվի, թեկուզ արցունքներ հոսեն, չենք խոնարհի մեր գլուխը», նրանք արդեն անգիտակցաբար խոնարհել են իրենց գլուխները՝ հանձնվելով Իմ գրած գործի առաջ։ Իր փորձի դասերից ելնելով՝ մարդն ամփոփել է Իմ գրած գործը՝ որպես երկնային գիրք, որ վերևից է ընկել։ Սակայն ես կոչ եմ անում մարդուն չլինել չափազանց զգայուն։ Իմ կարծիքով, այն, ինչ ես ասել եմ, սովորական բան է, սակայն ես հույս ունեմ, որ Իմ աշխատության մեջ պարունակվող «Կյանքի հանրագիտարանում» մարդիկ կգտնեն-ապրուստի մի միջոց․ «Մարդու վերջնանպատակ»-ում նրանք կարող են փնտրել կյանքի իմաստը, «Երկնքի գաղտնիքներում»-ում կարող են փնտրել Իմ մտադրությունները և «Մարդկության ճանապարհ»-ում կարող են սովորել ապրելու արվեստը։ Մի՞թե այսպես ամեն ինչ ավելի լավ չի լինի։ Ես մարդկանց չեմ հարկադրում․ եթե ինչ-որ մեկին հետաքրքիր չէ Իմ գրածը, ես կտրամադրեմ նրան «փոխհատուցում»՝ գումարած «ծառայության վճարը»։ Ես ոչ մեկին չեմ ստիպում։ Որպես այս գրքի հեղինակ՝ Իմ միակ հույսն այն է, որ ընթերցողները կսիրեն Իմ գործը, սակայն մարդկանց նախասիրությունները միշտ տարբեր են։ Եվ այդ պատճառով ես կոչ եմ անում մարդուն չվտանգել իր ապագա հեռանկարները միայն այն պատճառով, որ չի կարողանում մի կողմ թողնել իր հեղինակության մասին մտորումները։ Եթե նա այդպես վարվեր, որքան էլ բարի լինի իմ սիրտը, ինչպե՞ս կարող էի հանդուրժել այդպիսի մեծ ամոթը։ Եթե ընթերցողները սիրեն Իմ գործը, ապա Ես հույս ունեմ, որ կանեն Ինձ իրենց արժեքավոր առաջարկները՝ նպաստելու Իմ «գրին», որպեսզի, հիմնվելով մարդու սխալների վրա, գուցե բարելավեմ Իմ «գրի բովանդակությունը»։ Սա օգտակար կլինի և՛ հեղինակի, և՛ ընթերցողի համար, այդպես չէ՞։ Ես չգիտեմ՝ արդյոք Իմ ասածն այդքան ճշմարիտ է։ Հնարավոր է՝ սա կարող է բարելավել Իմ գրելու կարողությունը կամ ամրապնդի մեր ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, ես հույս ունեմ, որ բոլոր մարդիկ կսատարեն Իմ գործին՝ առանց այն խաթարելու, որպեսզի Իմ խոսքը հասնի յուրաքանչյուր ընտանիքի և տան, ու որպեսզի երկրի բոլոր մարդիկ կարողանան ապրել Իմ խոսքերին համաձայն։ Սա է Իմ նպատակը։ Ես հույս ունեմ՝ «Կյանքն Իմ խոսքերով» գլուխը կարդալով՝ բոլորն ինչ-որ բան ձեռք կբերեն՝ լինի դա կյանքի մասին ասացվածքներ կամ մարդկային աշխարհի տկարությունների մասին, կամ այն, թե ես ինչ եմ պահանջում եմ մարդուց, կամ ներկայիս թագավորության մարդկանց «գաղտնիքները»։ Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում մարդկանց աչքի անցկացնել «Արդի մարդկանց ամոթալի վեճերը»․ սա օգտակար կլիներ բոլորի համար։ Նաև վնաս չէր լինի հաճախ ընթերցել «Վերջին գաղտնիքները», ինչը նույնիսկ էլ ավելի օգտակար կլիներ մարդկանց կյանքի համար։ Մեկ անգամ ևս, հաճախ կարդացե՛ք «Թեժ թեմաներ»-ի սյունակը․ արդյո՞ք սա ավելի օգտակար չէր լինի ձեր կյանքի համար։ Վնաս չկա Իմ խորհուրդներին դիմելուց և տեսնելուց՝ արդյո՞ք դրանք ազդեցություն ունեն․ հետո կարող եք պատմել Ինձ, թե կարդալն ինչ զգացողություն տվեց ձեզ, որպեսզի ես ավելի լավ կարողանամ նշանակել ճիշտ «բուժումը» և վերջում ամբողջությամբ վերացնեմ մարդկության բոլոր հիվանդությունները։ Չգիտեմ՝ ինչ եք մտածում իմ առաջարկների մասին, բայց հուսով եմ՝ դրանք կդիտարկեք որպես հղման նյութեր։ Ի՞նչ կասեք։
Մայիսի 12, 1992