Գլուխ 45
Մի ժամանակ Ես բարձրակարգ իրեր ընտրեցի՝ Իմ տանը պահելու համար, որպեսզի դրա ներսում անօրինակ առատություն լիներ և այդպիսով զարդարվեր, և դրանից վայելք ստացա։ Բայց Իմ հանդեպ մարդու ունեցած վերաբերմունքի պատճառով և մարդկանց մղումների պատճառով Ես այլ ելք չունեի, քան մի կողմ դնել այս գործը և այլ գործ անել։ Ես կօգտագործեմ մարդու մղումները՝ Իմ գործն իրականացնելու համար, և գործի կդնեմ բոլոր բաները, որպեսզի դրանք ծառայություն մատուցեն Ինձ, որպեսզի Իմ տունն այլևս ամայի չլինի։ Մի ժամանակ Ես նայում էի մարդկանց մեջ. այն ամենը, ինչ մսեղիից ու արյունից էր, զուրկ էր գիտակցությունից, և ոչ մի բան փորձառաբար չէր ապրել Իմ գոյության օրհնությունը։ Մարդիկ ապրում են օրհնությունների մեջ, բայց չգիտեն, թե որքան օրհնված են։ Եթե մարդկության հանդեպ Իմ օրհնությունները մինչ օրս գոյություն չունենային, մարդկության միջից ո՞վ ի վիճակի կլիներ գոյատևել մինչև ներկա պահը և չկորչել։ Այն, որ մարդն ապրում է, Իմ օրհնությունն է, և դա նշանակում է, որ նա ապրում է Իմ օրհնությունների մեջ, որովհետև ի սկզբանե ոչինչ չուներ և որովհետև ի սկզբանե զուրկ էր երկրի վրա և երկնքի տակ ապրելու կապիտալից. այսօր Ես շարունակում եմ օգնել մարդուն, և միայն դրա շնորհիվ է մարդը կանգնած Իմ առջև՝ բավականաչափ բախտավոր լինելով խուսափելու մահից։ Մարդիկ ձևակերպել են մարդու գոյության գաղտնիքը, բայց ոչ ոք երբեք չի թափանցել այն փաստի մեջ, որ դա Իմ օրհնությունն է։ Որպես արդյունք՝ բոլոր մարդիկ անիծում են աշխարհի անարդարությունը, և բոլորը գանգատվում են Ինձնից իրենց կյանքի դժբախտության պատճառով։ Եթե չլինեին Իմ օրհնությունները, ո՞վ կտեսներ այսօրվա օրը։ Մարդիկ բոլորը գանգատվում են Ինձնից, որովհետև անկարող են ապրել հարմարավետության մեջ։ Եթե մարդիկ բոլորն ապրեին մեղմ զեփյուռի և պայծառ արևի շողերի մեջ, և ջերմ «գարնանային զեփյուռն» ուղարկվեր մարդկանց սրտերը՝ անգերազանցելի հաճելիություն առաջացնելով նրանց ամբողջ մարմնում և թողնելով նրանց առանց նվազագույն ցավի, ապա նրանցից ո՞վ կմեռներ գանգատվելով։ Ես մեծ դժվարությամբ եմ ձեռք բերում մարդու բացարձակ անկեղծությունը, քանի որ մարդիկ խաբեության չափազանց շատ միջոցներ ունեն. պարզապես բավականաչափ՝ մարդու գլուխը պտտեցնելու համար։ Բայց երբ Ես հայտարարում եմ Իմ «դիմակայությունը» մարդուն, նա սառնություն է ցուցաբերում Իմ հանդեպ և ոչ մի ուշադրություն չի դարձնում Ինձ։ Դա այն պատճառով է, որ Իմ «դիմակայությունը» դիպել է նրա հոգուն՝ թողնելով նրան ոտքից գլուխ խրատվելու անկարող, և ուստի մարդիկ ատում են Իմ գոյությունը, քանի որ միշտ սիրում եմ «տանջել» նրանց։ Իմ խոսքերի պատճառով մարդիկ երգում և պարում են. Իմ խոսքերի պատճառով նրանք լռությամբ խոնարհում են իրենց գլուխները. և Իմ խոսքերի պատճառով պոռթկում են լացով։ Իմ խոսքերում մարդիկ հուսահատվում են. Իմ խոսքերում նրանք ձեռք են բերում գոյատևման լույսը։ Իմ խոսքերի պատճառով շուռումուռ են գալիս՝ անքուն մնալով գիշեր ու ցերեկ, և Իմ խոսքերի պատճառով վազվզում են ամենուր։ Իմ խոսքերը մարդկանց գցում են Հադես, իսկ հետո նրանց գցում են հանդիմանության մեջ, բայց մարդիկ նաև վայելում են Իմ օրհնությունները՝ առանց գիտակցելու դա։ Արդյո՞ք սա իրագործելի է մարդու կողմից։ Արդյո՞ք սա մարդու անխոնջ ջանքերով է առաջ բերվում։ Ո՞վ կարող է խուսափել Իմ խոսքերի ներդաշնակեցումից։ Ուստի մարդու թերությունների պատճառով Ես Իմ խոսքերը շնորհում եմ մարդկությանը՝ մղելով, որ մարդու պակասությունները սնուցվեն Իմ խոսքերի շնորհիվ՝ անօրինակ առատություն բերելով մարդկության կյանքին։
Ես հաճախ ուշադիր դիտարկում եմ մարդկանց խոսքերն ու գործողությունները։ Նրանց շարժումների և դեմքի արտահայտությունների մեջ բազմաթիվ «խորհուրդներ» եմ հայտնաբերել։ Մարդկանց անձնական վարքի և ուրիշների հետ փոխազդեցությունների մեջ «գաղտնի բաղադրատոմսերը» գործնականում պատվավոր տեղ են զբաղեցնում, և ուստի, երբ շփվում եմ մարդու հետ, Իմ ձեռք բերածը ոչ այլ ինչ է, քան «մարդկային շփման գաղտնի բաղադրատոմսեր», ինչը ցույց է տալիս, որ մարդը չի սիրում Ինձ։ Հաճախ Ես մարդուն նախատում եմ նրա թերությունների պատճառով, սակայն անկարող եմ ձեռք բերել նրա վստահությունը։ Մարդը չի կամենում թույլ տալ, որ սպանեմ իրեն, քանի որ մարդու «մարդկային շփման գաղտնի բաղադրատոմսերում» նա երբեք ճակատագրական աղետ չի ակնկալել, այլ միայն աննշան անհաջողություններ՝ դժբախտության ժամանակ։ Իմ խոսքերի պատճառով մարդիկ աղաղակում են Ինձ աղերսանքով, և նրանց աղերսանքները միշտ դժգոհություններ են պարունակում Իմ անսրտության վերաբերյալ։ Կարծես բոլորը փնտրում են Իմ ճշմարիտ «սերը» մարդու հանդեպ, բայց ինչպե՞ս կարող էին գտնել Իմ սերն Իմ խիստ խոսքերում։ Որպես արդյունք՝ նրանք Իմ խոսքերի պատճառով միշտ կորցնում են հույսը։ Կարծես հենց որ կարդում են Իմ խոսքերը, «մահվան հրեշտակին» են տեսնում և ուստի դողում են վախից։ Սա Ինձ դժբախտ է դարձնում։ Ինչո՞ւ են մսեղիից մարդիկ, որոնք մահվան մեջ են ապրում, միշտ վախենում մահից։ Արդյո՞ք մարդն ու մահը ոխերիմ թշնամիներ են։ Ինչո՞ւ է մահվան վախը միշտ տառապանք պատճառում մարդկանց։ Իրենց կյանքի «բացառիկ» փորձառությունների ընթացքում մարդիկ իսկապե՞ս այդքան քիչ փորձառություն են ունեցել մահվան վերաբերյալ։ Ինչո՞ւ են մարդիկ իրենց ասածների մեջ միշտ գանգատվում Ինձնից։ Ուստի Ես դուրս եմ բերում մարդկային կյանքի չորրորդ ասույթը։ Մարդու հնազանդությունն Իմ հանդեպ նվազագույն է, և ուստի նա միշտ ատում է Ինձ։ Մարդու ատելության պատճառով Ես հաճախ հեռանում եմ։ Ինչո՞ւ պետք է Ինձ ենթարկեմ սրան։ Ինչո՞ւ պետք է միշտ գարշանք առաջացնեմ մարդկանց մեջ։ Քանի որ մարդիկ չեն ողջունում Իմ գոյությունը, ինչո՞ւ պետք է անամոթաբար ապրեմ մարդու տան ներսում։ Ես այլ ելք չունեմ, քան վերցնել Իմ «ուղեբեռը» և հեռանալ մարդուց։ Բայց մարդիկ չեն կարողանում տանել Իմ հեռանալը և երբեք չեն ուզում թույլ տալ, որ հեռանամ։ Նրանք ողբում և հեծկլտում են՝ խորապես վախենալով, որ կհեռանամ, և որ այդպիսով կկորցնեն այն, ինչից կախված են ապրելու համար։ Տեսնելով նրանց աղերսող հայացքը՝ Իմ սիրտը փափկում է։ Աշխարհի բոլոր օվկիանոսների մեջ ո՞վ կա, որ կարող է սիրել Ինձ։ Մարդիկ բոլորը ծածկված են կեղտաջրով՝ կլանված ծովի ուժի կողմից։ Ես ատում եմ մարդու ըմբոստությունը, սակայն նաև կարեկցանք եմ զգում ողջ մարդկության դժբախտության հանդեպ, քանի որ մարդն ի վերջո դեռ զոհ է։ Ինչպե՞ս կարող եմ առիթն օգտագործել՝ մարդուն ջրերը գցելու համար, երբ նա թույլ է և տկար։ Այդքան դաժա՞ն եմ, որ հարվածեմ նրան, երբ ընկած է։ Իմ սիրտն այդքան անգո՞ւթ է։ Մարդկության հանդեպ Իմ վերաբերմունքի պատճառով է, որ մարդն Ինձ հետ միասին մտել է այս դարաշրջան և այս բացառիկ օրերն ու գիշերներն Ինձ հետ միասին անցկացրել։ Այսօր մարդիկ և՛ վիշտ են զգում, և՛ ուրախություն և ավելի մեծ զգացում ունեն Իմ սիրալիրության հանդեպ ու Ինձ կենդանի սիրով են սիրում, որովհետև նրանց կյանքում կենսունակություն կա, և նրանք դադարում են անառակ որդիներ լինելուց, որոնք թափառում են մինչև երկրի ծայրերը։
Մարդու հետ ապրելու Իմ օրերին մարդիկ ապավինում են Ինձ, և քանի որ Ես ամեն ինչում ուշադիր եմ մարդու հանդեպ և բծախնդիր եմ նրա հանդեպ Իմ հոգատարության մեջ, մարդիկ միշտ ապրում են Իմ ջերմ գրկում՝ չդիմանալով ո՛չ խայթող քամուն, ո՛չ ծեծող անձրևին, ո՛չ էլ այրող արևին. մարդիկ ապրում են երջանկության մեջ և Ինձ վերաբերվում են որպես սիրող մոր։ Մարդիկ նման են ջերմոցի ծաղիկների՝ լիովին անկարող դիմանալու «բնական աղետների» հարվածին, միշտ անկարող հաստատուն կանգնելու։ Ուստի Ես նրանց դնում եմ քամու և ալիքների փորձությունների մեջ, և նրանք չեն կարող անդադար «չտատանվել»։ Գործնականում դիմակայելու ոչ մի ուժ չունեն։ Քանի որ նրանց հասակը չափազանց պակասում է, իսկ մարմինները չափազանց թույլ են, Ես հոգսի զգացում եմ ունենում։ Ուստի, առանց գիտակցելու, մարդիկ ենթարկվում են Իմ փորձություններին, որովհետև չափազանց փխրուն են և անկարող են դիմանալ ոռնացող քամիներին և այրող արևին։ Մի՞թե սա Իմ ներկա գործը չէ։ Ինչո՞ւ են մարդիկ Իմ փորձություններին բախվելիս միշտ պոռթկում լացով։ Արդյոք անարդարացի՞ եմ վարվում նրանց հետ։ Արդյոք միտումնավո՞ր եմ մորթում նրանց։ Ինչո՞ւ է մարդու այն վիճակը, որը սիրելի է, մեռնում՝ երբեք հարություն չառնելու համար։ Մարդիկ միշտ բռնում են Ինձ և բաց չեն թողնում։ Քանի որ նրանք երբեք ի վիճակի չեն եղել ինքնուրույն ապրելու, միշտ թույլ են տվել, որ Իմ ձեռքն առաջնորդի իրենց՝ վախենալով, որ մեկ ուրիշը կտանի իրենց։ Մի՞թե նրանց ողջ կյանքն Իմ կողմից չի ուղղորդվում։ Իրենց կյանքի կոպիտ ու քարքարոտ ընթացքում նրանք լեռներ ու լեռնաշղթաներ են անցել և բազմաթիվ դժվարություններ են փորձառաբար ապրել։ Մի՞թե այս բաներից որևէ մեկն Իմ ձեռքից դուրս էր։ Ինչո՞ւ մարդիկ երբեք ի վիճակի չեն հասկանալու Իմ սիրտը։ Ինչո՞ւ են Իմ բարի մտադրությունները միշտ սխալ հասկացվում նրանց կողմից։ Ինչո՞ւ Իմ գործը չի կարող հարթ ընթանալ երկրի վրա։ Ես մարդուց միշտ խուսափել եմ մարդու թուլության պատճառով, ինչն Ինձ վշտով է լցնում։ Ինչո՞ւ Իմ գործի հաջորդ քայլը չի կարող իրականացվել մարդու վրա։ Ուստի լռում եմ՝ ուշադիր չափելով նրան։ Ինչո՞ւ եմ միշտ սահմանափակվում մարդու թերություններով։ Ինչո՞ւ են նրանք Իմ գործի համար միշտ խոչընդոտներ լինում։ Այսօր դեռ մարդու մեջ լիարժեք պատասխան չեմ գտել, քանի որ մարդը միշտ մերթ տաք է, մերթ սառը, և երբեք բնականոն չէ. նա կա՛մ ատում է Ինձ մինչև ոսկորները, կա՛մ ծայրահեղ սեր ունի Իմ հանդեպ։ Ես՝ բնականոն Աստված Ինքս, նվազագույն չափով անգամ չեմ կարող տանել մարդու՝ նման տանջանքը։ Քանի որ մարդիկ մտքով միշտ անբնականոն են, կարծես փոքր-ինչ «վախենում եմ» մարդուց, և ուստի նրա ամեն մի շարժումը տեսնելն Ինձ ստիպում է մտածել նրա անբնականոնության մասին։ Ես անգիտակցաբար հայտնաբերել եմ մարդու մեջ եղած խորհուրդը։ Պարզվում է, որ նրա հետևում կազմակերպիչ կա. արդյունքում մարդիկ միշտ համարձակ են ու ինքնավստահ, կարծես արդարացված մի բան են արել։ Ուստի մարդիկ միշտ մեծահասակ են ձևանում՝ «փոքրիկ երեխային» քաղցր խոսքերով համոզելու համար։ Դիտելով մարդու խեղկատակությունը՝ Ես չեմ կարողանում զսպել Ինձ և մեծ ցասում եմ թափում։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան անսեր և անհարգալից իրենք իրենց հանդեպ։ Ինչո՞ւ չեն ճանաչում իրենք իրենց։ Արդյո՞ք Իմ խոսքերն անցել են։ Արդյո՞ք Իմ խոսքերը մարդու թշնամին են։ Ինչո՞ւ, երբ կարդում են Իմ խոսքերը, մարդկանց մեջ Իմ հանդեպ գանգատվող սիրտ է առաջանում։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենց սեփական մտքերն ավելացնում Իմ խոսքերին։ Արդյո՞ք չափազանց անխոհեմ եմ մարդու հանդեպ։ Բոլոր մարդիկ լավ կանեին լրջորեն մտածեին այս մասին՝ այն մասին, թե ինչ է պարունակվում Իմ խոսքերում։
Մայիսի 24, 1992 թ.