Գլուխ 46

Ես չգիտեմ՝ մարդիկ որքան լավ են անում Իմ խոսքերն իրենց գոյության հիմքը դարձնելու այս գործը։ Ես միշտ մտահոգվել եմ մարդու ճակատագրի համար, սակայն մարդիկ կարծես ամենևին չեն գիտակցում սա․ որպես արդյունք՝ երբեք ուշադրություն չեն դարձրել Իմ ամեն մի գործողությանը, և մարդու նկատմամբ իմ վերաբերմունքի հետևանքով նրանց մեջ երբեք Իմ հանդեպ պաշտամունք չի ձևավորվել։ Կարծես վաղուց ազատվել են իրենց զգացմունքներից՝ «Իմ սիրտը բավարարելու» համար։ Բախվելով նման հանգամանքների՝ Ես մեկ անգամ ևս լռում եմ։ Ինչո՞ւ Իմ խոսքերն արժանի չեն մարդկանց մանրակրկիտ խորհրդածությանը, ավելի խորը մուտքին։ Արդյո՞ք պատճառն այն է, որ Ես իրականություն չունեմ և փորձում եմ մարդկանց մեջ թերություններ գտնել, որոնք կարող եմ օգտագործել նրանց դեմ։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ «հատուկ վերաբերմունք» ցույց տալիս Ինձ։ Մի՞թե Ես հաշմանդամ եմ, որն Իր սեփական հատուկ հիվանդասենյակում է։ Ինչո՞ւ, երբ ամեն ինչ այսօր հասել է այս կետին, մարդիկ դեռևս այլ կերպ են նայում Ինձ։ Արդյո՞ք մարդու նկատմամբ Իմ վերաբերմունքի մեջ սխալ կա։ Այսօր Ես նոր գործ եմ սկսել տիեզերքներից վեր՝ այնպես անելով, որ երկրի վրայի մարդիկ նոր սկիզբ ունենան, և պահանջելով նրանց բոլորին հեռանալ Իմ տնից։ Եվ քանի որ մարդիկ միշտ սիրում են տրվել իրենց ցանկություններին, Ես խորհուրդ եմ տալիս նրանց մի փոքր ավելի շատ ինքնազսպում ցուցաբերել և միշտ չանհանգստացնել Իմ գործը։ Իմ բացած «հյուրատանը» Ես ոչնչից այնքան չեմ զզվում, որքան մարդուց, որովհետև մարդիկ միշտ խնդիրներ են ստեղծում Ինձ համար և հիասթափեցնում Ինձ։ Նրանց պահվածքն ամոթ է բերում Ինձ վրա, և Ես երբեք չեմ կարողացել Իմ գլուխը բարձր պահել։ Ուստի Ես հանգիստ խոսում եմ նրանց հետ՝ խնդրելով, որ հնարավորինս շուտ հեռանան Իմ տնից և այլևս ձրի չուտեն Իմ ուտելիքը։ Եթե ցանկանում են մնալ, ապա պետք է տառապանք կրեն և տանեն Իմ հանդիմանությունը։ Նրանց մտքերում Ես լիովին անտեղյակ և անգետ եմ նրանց արարքներից, ուստի և միշտ բարձր ու հաստատուն են կանգնել Իմ առաջ՝ առանց ընկնելու որևէ նշանի, պարզապես ձևացնելով, թե մարդ են՝ քանակ լրացնելու համար։ Երբ Ես պահանջներ եմ դնում մարդկանց առջև, ապշում են․ երբևէ չէին մտածել, որ Աստված, որ այնքան տարիներ բարեսիրտ է եղել, կարող է նման խոսքեր ասել, խոսքեր՝ զուրկ ջերմությունից և եղբայրական հավատարմությունից, ուստի և նրանք պապանձվում են։ Այս ժամանակ Ես տեսնում եմ, որ մարդկանց սրտերում Իմ հանդեպ ատելությունը դարձյալ աճել է, որովհետև կրկին սկսել են բողոքելու գործը։ Միշտ բողոքում են երկրից և անիծում Երկինքը։ Սակայն նրանց խոսքերում Ես չեմ գտնում ոչինչ, որն անիծում է իրենց, որովհետև նրանց սերն իրենց հանդեպ այնքան մեծ է։ Ուստի Ես հասնում եմ մարդկային կյանքի իմաստին․ քանի որ մարդիկ չափազանց շատ են սիրում իրենց, նրանց ողջ կյանքը տանջալից է ու դատարկ, և նրանք կործանում են բերում իրենց իսկ գլխին Իմ հանդեպ իրենց ատելության պատճառով։

Թեև մարդու խոսքերում Իմ հանդեպ անասելի «սեր» կա, երբ Ես այդ խոսքերը տանում եմ «լաբորատորիա»՝ ստուգելու, և դիտարկում եմ դրանք մանրադիտակի տակ, դրանցում պարունակվող ամեն բան բացահայտվում է կատարյալ հստակությամբ։ Այս պահին Ես մեկ անգամ ևս գալիս եմ մարդկանց մեջ՝ թույլ տալու նրանց նայել իրենց «բժշկական քարտերին», որպեսզի այնպես անեմ՝ անկեղծորեն համոզվեն։ Երբ մարդիկ տեսնում են դրանք, նրանց դեմքերը լցվում են տխրությամբ, զղջում են իրենց սրտերում և նույնիսկ այնքան են անհանգստանում, որ անդիմադրելի ցանկություն են ունենում անմիջապես թողնելու իրենց չար ճանապարհները և վերադառնալ ճիշտ ուղուն, որպեսզի ուրախացնեն Ինձ։ Տեսնելով նրանց վճռականությունը՝ Ես չափազանց հրճվում եմ, ընկղմվում ուրախության մեջ․ «Երկրի վրա ո՞վ, բացի մարդուց, կարող է կիսել ուրախությունը, վիշտը և դժվարությունն Ինձ հետ։ Մի՞թե մարդը միակը չէ»։ Սակայն երբ Ես հեռանում եմ, մարդիկ պատռում են իրենց բժշկական քարտերը և նետում դրանք հատակին՝ նախքան հպարտ քայլվածքով հեռանալը։ Դրան հաջորդած օրերին մարդկանց գործողություններում քիչ բան եմ տեսել, որը համապատասխանում է Իմ մտադրություններին։ Սակայն նրանց վճիռներն Իմ առաջ զգալիորեն կուտակվել են, և նայելով նրանց վճիռներին՝ Ես մինչև կոկորդս կուշտ եմ զգում Ինձ, որովհետև դրանցում չկա ոչինչ, որը կարող է դուրս բերվել Իմ վայելքի համար․ դրանք չափազանց աղտոտված են։ Տեսնելով Իմ անտարբերությունն իրենց վճիռների հանդեպ՝ մարդիկ սառչում են։ Դրանից հետո միայն հազվադեպ են «դիմում» ներկայացնում։ Քանի որ մարդու սիրտը երբեք հավանություն ձեռք չի բերել Իմ առաջ, այլ միայն արժանացել է Իմ մերժմանը, նրա կյանքում այլևս չկա ներքին աջակցության որևէ աղբյուր, և ուստի նրա եռանդն անհետանում է, ու Ես այլևս չեմ զգում, որ «կիզիչ շոգ» եղանակ է։ Մարդիկ շատ են տառապում իրենց ողջ կյանքի ընթացքում, այն աստիճան, որ այսօրվա իրավիճակի գալուստով այնքան են «տանջվում» Իմ կողմից, որ հայտնվում են կյանքի և մահվան միջև։ Արդյունքում նրանց դեմքերի լույսը խամրում է, և կորցնում են իրենց «աշխուժությունը», որովհետև բոլորը «մեծացել են»։ Տանել չեմ կարողանում մարդկանց խղճուկ վիճակը տեսնելը, երբ նրանք զտվում են հանդիմանության ժամանակ, սակայն ո՞վ կարող է փրկագնել մարդկության թշվառ պարտությունը։ Ո՞վ կարող է փրկել մարդուն թշվառ մարդկային կյանքից։ Ինչո՞ւ մարդիկ երբեք չեն կարողացել դուրս բերել իրենց տանջանքի ծովի անդունդից։ Արդյո՞ք Ես միտումնավոր եմ վնասում մարդկանց։ Մարդիկ երբեք չեն հասկացել Իմ տրամադրությունը, և ուստի Ես գանգատվում եմ տիեզերքին․ երկնքում և երկրի վրայի բոլոր բաների մեջ ոչինչ երբեք չի ըմբռնել Իմ սիրտը, և ոչինչ ճշմարտապես չի սիրում Ինձ։ Նույնիսկ այսօր Ես դեռ չգիտեմ՝ ինչու մարդիկ ի վիճակի չեն սիրելու Ինձ։ Նրանք կարող են Ինձ տալ իրենց սրտերը, ի վիճակի են զոհաբերելու իրենց ճակատագիրն Ինձ համար, բայց ինչո՞ւ չեն կարող Ինձ տալ իրենց սերը։ Մի՞թե Ես խնդրում եմ մի բան, որը նրանք չունեն։ Մարդիկ ի վիճակի են սիրելու ամեն ինչ՝ բացի Ինձնից, ուրեմն ինչո՞ւ չեն կարող սիրել Ինձ։ Ինչո՞ւ է նրանց սերը միշտ թաքնված։ Ինչո՞ւ, երբ կանգնած են եղել Իմ առաջ մինչև այսօր, երբեք չեմ տեսել նրանց սերը։ Արդյո՞ք սա մի տարր է, որը նրանց պակասում է։ Արդյո՞ք Ես միտումնավոր ամեն բան դժվարացնում եմ մարդկանց համար։ Արդյո՞ք դեռևս կասկածներ ունեն իրենց սրտերում։ Արդյոք վախենո՞ւմ են, որ իրենց սերը սխալ տեղում կլինի, և որ չեն կարողանա շտկվել։ Մարդկանց մեջ կան անթիվ անըմբռնելի խորհուրդներ, ուստի և Ես միշտ «երկչոտ և վախեցած» եմ մարդու առաջ։

Այսօր՝ դեպի թագավորության դարպասն առաջ շարժվելու ժամանակ բոլոր մարդիկ սկսում են առաջ անցնել, բայց երբ հասնում են դարպասի դիմաց, Ես փակում եմ դարպասը, մարդկանց թողնում եմ դրսում և պահանջում եմ, որ ցույց տան իրենց մուտքի անցագրերը։ Նման տարօրինակ քայլը լիովին հակասում է մարդկանց սպասելիքներին, և բոլորն ապշում են։ Ինչո՞ւ դարպասը, որը միշտ լայն բացված է եղել, այսօր հանկարծակի ամուր փակվել է։ Մարդիկ դոփում են գետնին և ետ ու առաջ են քայլում։ Երևակայում են, թե կարող են խորամանկությամբ սողոսկել ներս, բայց երբ Ինձ են հանձնում իրենց կեղծ մուտքի անցագրերը, Ես տեղնուտեղը նետում եմ դրանք կրակի անդունդը, և բոցերի մեջ տեսնելով իրենց իսկ «սրտի արյունը»՝ նրանք հուսահատվում են։ Գլուխները բռնում են՝ արտասվելով, նայելով թագավորության ներսի գեղեցիկ տեսարաններին, բայց անկարող լինելով մտնել։ Սակայն Ես ներս չեմ թողնում նրանց իրենց խղճուկ իրադրության պատճառով․ ո՞վ կարող է խաթարել Իմ ծրագիրն այնպես, ինչպես կամենում է։ Կարո՞ղ են մարդիկ ստանալ ձեռքբերովի օրհնություններ՝ ապավինելով իրենց եռանդին։ Արդյո՞ք մարդկային գոյության իմաստն այն է, որ մարդն Իմ թագավորություն մտնի այնպես, ինչպես կամենում է։ Մի՞թե Ես այդքան նվաստ եմ։ Եթե չլինեին Իմ խիստ խոսքերը, մի՞թե մարդիկ վաղուց մտած չէին լինի թագավորություն։ Այսպիսով՝ մարդիկ միշտ ատում են Ինձ այն ողջ հոգսի պատճառով, որ Իմ գոյությունը պատճառում է նրանց։ Եթե Ես գոյություն չունենայի, կկարողանային վայելել թագավորության օրհնությունները ներկա օրերում․ էլ ի՞նչ կարիք կլիներ տոկալու այս տառապանքին։ Եվ ուստի Ես ասում եմ մարդկանց, որ նրանց համար ավելի լավ կլինի հեռանալ, որ պետք է օգտվեն այն բանից, թե որքան լավ է ամեն ինչ ընթանում ներկայում, որպեսզի ելք գտնեն իրենց համար․ պետք է օգտվեն ներկայից, քանի դեռ երիտասարդ են՝ սովորելու որոշ «հմտություններ»։ Եթե չանեն դա, ապագայում չափազանց ուշ կլինի։ Իմ տանը ոչ ոք երբեք օրհնություններ չի ստացել։ Ես ասում եմ մարդկանց շտապել և հեռանալ, չկառչել «աղքատության» մեջ ապրելուն․ ապագայում չափազանց ուշ կլինի զղջումների համար։ Չպետք է խիստ անհանգստանան սրա համար․ ինչո՞ւ են նման դժվարության մեջ գցում իրենց։ Սակայն Ես նաև ասում եմ մարդկանց, որ երբ չկարողանան օրհնություններ ձեռք բերել, ոչ ոք չպետք է բողոքի Ինձնից։ Ես ժամանակ չունեմ Իմ խոսքերը մարդու վրա վատնելու համար։ Հուսով եմ՝ սա կմնա մարդկանց մտքերում, որ չեն մոռանա դա․ այս խոսքերն տհաճ ճշմարտությունն են, որ Ես տալիս եմ։ Ես վաղուց կորցրել եմ հավատը մարդկանց հանդեպ և վաղուց կորցրել եմ հույսը նրանց հանդեպ, քանի որ նրանք զուրկ են ձգտումից, երբեք ի վիճակի չեն եղել Ինձ աստվածասեր սիրտ տալու և փոխարենը միշտ Ինձ են տալիս իրենց դրդապատճառները։ Ես շատ բան եմ ասել մարդուն, և քանի որ մարդիկ այսօր դեռևս անտեսում են Իմ խորհուրդը, ասում եմ նրանց Իմ տեսակետը, որպեսզի կանխեմ ապագայում Իմ սիրտը թյուրըմբռնելը։ Արդյոք կապրեն, թե կմեռնեն գալիք ժամանակներում, իրենց գործն է․ Ես վերահսկողություն չունեմ դրա վրա։ Հուսով եմ՝ կգտնեն վերապրելու իրենց սեփական ուղին։ Ես անզոր եմ սրանում։ Քանի որ մարդը ճշմարտապես չի սիրում Ինձ, մենք պարզապես բաժանվում ենք․ ապագայում մեր միջև այլևս ոչ մի խոսք չի լինի, այլևս խոսելու ոչինչ չենք ունենա և չենք խառնվի միմյանց գործերին, այլ յուրաքանչյուրս կգնա իր իսկ ճանապարհով։ Մարդիկ չպետք է գան Ինձ փնտրելու, և Ես այլևս երբեք չեմ խնդրի մարդու «օգնությունը»։ Սա մի բան է, որը մեր միջև է, և մենք խոսել ենք առանց երկիմաստության՝ կանխելու ապագայում որևէ խնդրի առաջացումը։ Մի՞թե սա չի հեշտացնում ամեն ինչ։ Ամեն մեկս գնում է իր սեփական ճանապարհով, և ոչ մի կապ չունենք միմյանց հետ․ ի՞նչ սխալ բան կա դրանում։ Հուսով եմ՝ մարդիկ փոքր-ինչ կխորհեն սրա մասին։

Մայիսի 28, 1992 թ.

Նախորդը.  Գլուխ 45

Հաջորդը.  Գլուխ 47

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger