Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը II
Մեր նախորդ հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք մի շատ կարևոր թեմայի շուրջ։ Ի՞նչ էր դա։ Հիշո՞ւմ եք։ Թույլ տվեք կրկնել։ Մեր նախորդ հաղորդակցության թեման էր՝ Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը։ Սա կարևո՞ր թեմա է ձեզ համար։ Դրա ո՞ր մասն է ամենակարևորը ձեզ համար։ Աստծու գո՞րծը, Աստծու բնո՞ւյթը, թե՞ Աստված Ինքը։ Ո՞րն է ձեզ ամենաշատը հետաքրքրում։ Աստծու գործից, Աստծու բնույթից և Իրենից՝ Աստծուց թեմայի ո՞ր մասի մասին եք ամենաշատն ուզում լսել։ Գիտեմ՝ ձեզ համար դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև Աստծու բնույթը կարելի է տեսնել Նրա գործի յուրաքանչյուր տեսանկյունում, և Նրա բնույթը դրսևորվում է Նրա գործում միշտ և ամենուր, և, ըստ էության, ներկայացնում է Իրեն՝ Աստծուն։ Աստծու ընդհանուր տնօրինման ծրագրում Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքն անբաժանելի են միմյանցից։
Աստծու գործի վերաբերյալ մեր նախորդ հաղորդակցության բովանդակությունը բաղկացած էր Աստվածաշնչի գրառումներից այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում։ Դրանք բոլորը պատմություններ էին մարդու և Աստծու մասին, և դրանք այն բաների մասին են, որոնք պատահել են մարդուն՝ միաժամանակ ներառելով Աստծու մասնակցությունն ու արտահայտությունը, ուստի այս պատմություններն առանձնահատուկ արժեք և նշանակություն ունեն Աստծուն ճանաչելու համար։ Մարդկությանը ստեղծելուց անմիջապես հետո Աստված սկսեց շփվել մարդու հետ և խոսել մարդու հետ, և Նրա բնույթը սկսեց արտահայտվել մարդուն։ Այլ կերպ ասած՝ այն պահից, երբ Աստված առաջին անգամ շփվեց մարդկության հետ, Նա սկսեց անընդմեջ հայտնի դարձնել մարդուն Իր էությունը և այն, ինչ Նա ունի և է։ Անկախ նրանից՝ անցյալի մարդիկ, թե այսօրվա մարդիկ կարող են տեսնել կամ հասկանալ դա, Աստված խոսում է մարդու հետ և գործում մարդկանց մեջ՝ դրսևորելով Իր բնույթը և արտահայտելով Իր էությունը։ Սա փաստ է և անհերքելի է որևէ մարդու կողմից։ Այսինքն՝ Աստծու բնույթը, Աստծու էությունը և այն, ինչ Նա ունի և է, մշտապես արտահայտվում և դրսևորվում են, երբ Նա գործում և շփվում է մարդու հետ։ Նա երբեք ոչինչ չի քողարկել կամ թաքցրել մարդուց, այլ փոխարենը հրապարակային է դարձնում և արտահայտում Իր սեփական բնույթը՝ առանց որևէ բան թաքցնելու։ Այսինքն՝ Աստված հույս ունի, որ մարդը կարող է ճանաչել Իրեն և հասկանալ Իր բնույթն ու էությունը։ Նա չի ցանկանում, որ մարդն Իր բնույթին և էությանը վերաբերվի որպես հավերժական առեղծվածների, ոչ էլ ուզում է, որ մարդկությունն Աստծուն համարի հանելուկ, որը երբեք հնարավոր չէ լուծել։ Միայն այն ժամանակ, երբ մարդկությունը ճանաչի Աստծուն, կարող է իմանալ առաջ տանող ուղին և ընդունել Աստծու ուղղորդումը, և միայն այսպիսի մարդկությունը կարող է ճշմարտապես ապրել Աստծու տիրակալության տակ և ապրել լույսի մեջ՝ Աստծու օրհնությունների ներքո։
Աստծու կողմից արտահայտված և դրսևորված խոսքերն ու բնույթը ներկայացնում են Նրա մտադրությունները, և դրանք նաև ներկայացնում են Նրա էությունը։ Երբ Աստված շփվում է մարդու հետ, անկախ նրանից, թե ինչ է Նա ասում կամ անում, կամ ինչ բնույթ է դրսևորում, և անկախ նրանից, թե մարդն ինչ է տեսնում Աստծու էությունից և այն ամենից, ինչ Նա ունի և է, դրանք բոլորը ներկայացնում են Աստծու մտադրությունները մարդու համար։ Անկախ նրանից, թե մարդը որքան է ի վիճակի գնահատելու, ըմբռնելու կամ հասկանալու, այդ ամենը ներկայացնում է Աստծու մտադրությունները՝ Աստծու մտադրությունները մարդու համար։ Սա կասկածից վե՛ր է։ Մարդկության համար Աստծու մտադրություններն այն են, թե ինչպիսին է Նա պահանջում, որ մարդիկ լինեն, ինչ է պահանջում, որ նրանք անեն, ինչպես է պահանջում, որ նրանք ապրեն և ինչպես է պահանջում, որ նրանք ի վիճակի լինեն բավարարելու Իր մտադրությունները։ Արդյոք այս բաներն անբաժանելի՞ են Աստծու էությունից։ Այլ կերպ ասած՝ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, Նա արտահայտում է այն նույն ժամանակ, երբ պահանջներ է ներկայացնում մարդուն։ Չկա ոչ մի կեղծիք, ոչ մի ձևացում, ոչ մի քողարկում և ոչ մի զարդարանք։ Սակայն ինչո՞ւ է մարդն անկարող ճանաչել, և ինչո՞ւ մարդը երբեք չի կարողացել հստակորեն ընկալել Աստծու բնույթը։ Ինչո՞ւ մարդը երբեք չի կարողացել ըմբռնել Աստծու մտադրությունները։ Այն, ինչ դրսևորվում և արտահայտվում է Աստծու կողմից, այն է, ինչ Աստված Ինքն ունի և է։ Դա Նրա ճշմարիտ բնույթի յուրաքանչյուր մասնիկն ու կողմն է։ Ուստի ինչո՞ւ մարդը չի կարող տեսնել։ Ինչո՞ւ է մարդն անընդունակ հիմնավոր ճանաչողության։ Սրա համար կարևոր պատճառ կա։ Ուստի ո՞րն է այդ պատճառը։ Արարչագործության ժամանակներից ի վեր մարդը երբեք Աստծուն չի վերաբերվել որպես Աստծու։ Ամենավաղ ժամանակներում, անկախ նրանից՝ Աստված ինչ էր անում մարդու նկատմամբ՝ մարդու, որը նոր էր ստեղծվել, մարդն Աստծուն վերաբերվում էր լոկ որպես ուղեկցի, որպես մեկի, ում վրա կարելի է հույս դնել, և մարդն Աստծու վերաբերյալ ոչ մի ճանաչողություն կամ հասկացողություն չուներ։ Այսինքն՝ մարդը չգիտեր, որ այն, ինչ արտահայտվում էր այս Էակի կողմից՝ այս Էակի, ում վրա մարդը կարող էր հույս դնել, ում մարդը տեսնում էր որպես իր ուղեկցի, Աստծու էությունն էր, ոչ էլ գիտեր, որ այս Էակն այն Մեկն էր, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Պարզ ասած՝ այն ժամանակվա մարդիկ ամենևին չէին ճանաչում Աստծուն։ Նրանք չգիտեին, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաները ստեղծվել էին Նրա կողմից, և անտեղյակ էին, թե որտեղից է Նա եկել, և առավել ևս չէին հասկանում, թե ինչ է Իրենից ներկայացնում Աստված։ Իհարկե, այն ժամանակ Աստված չէր պահանջում, որ մարդը ճանաչի կամ ըմբռնի Իրեն, կամ հասկանա, թե ինչ է Նա անում, կամ իմանա Նրա մտադրությունները, քանի որ դրանք մարդկության ստեղծմանը հաջորդող ամենավաղ ժամանակներն էին։ Երբ Աստված սկսեց նախապատրաստվել Օրենքի դարաշրջանի գործին, Աստված որոշ բաներ արեց մարդու նկատմամբ և նաև սկսեց որոշ պահանջներ ներկայացնել մարդուն՝ ասելով նրան, թե ինչպես ընծաներ մատուցի և երկրպագի Աստծուն։ Միայն այդ ժամանակ մարդը մի քանի պարզ գաղափար ձեռք բերեց Աստծու մասին, և միայն այդ ժամանակ իմացավ մարդու և Աստծու միջև եղած տարբերությունը, և որ Աստված այն Մեկն էր, ով ստեղծել էր մարդկությանը։ Երբ մարդն իմացավ, որ Աստված Աստված է, իսկ մարդը՝ մարդ, նրա և Աստծու միջև որոշակի հեռավորություն առաջացավ, սակայն Աստված դեռ չէր պահանջում, որ մարդը մեծ ճանաչողությունը կամ խոր հասկացողություն ունենա Իր մասին։ Այսպիսով՝ Աստված տարբեր պահանջներ է ներկայացնում մարդուն՝ հիմնվելով Իր գործի քայլերի և հանգամանքների վրա։ Ի՞նչ եք տեսնում սրանում։ Աստծու բնույթի ո՞ր տեսանկյունն եք ընկալում։ Արդյոք Աստված բավականին իրակա՞ն է։ Արդյոք մարդու հանդեպ Աստծու պահանջները բավականին խելամի՞տ են։ Մարդկությանն Աստծու ստեղծելուն հաջորդող ամենավաղ ժամանակներում, երբ Աստված դեռ պետք է իրականացներ մարդու նվաճման և կատարելագործման գործը և շատ խոսքեր չէր ասել նրան, Նա քիչ բան էր պահանջում մարդուց։ Անկախ նրանից, թե մարդն ինչ էր անում և ինչպես էր իրեն պահում՝ նույնիսկ եթե որոշ հանցանքներ էր գործում Աստծու դեմ, Աստծու կողմից ամեն ինչ կարող էր ներվել և անտեսվել։ Սա այն պատճառով է, որ Աստված գիտեր, թե ինչ էր տվել մարդուն, և ինչ կար մարդու ներսում, և ուստի Նա գիտեր պահանջվող չափանիշը, որը պետք է պահանջեր մարդուց։ Թեև այն ժամանակ պահանջվող չափանիշը շատ ցածր էր, դա չի նշանակում, որ Նրա բնույթը մեծ չէր, կամ որ Նրա իմաստությունն ու ամենակարողությունը լոկ դատարկ բառեր էին։ Մարդու համար Աստծու բնույթը և Աստծուն Իրեն ճանաչելու միայն մեկ ճանապարհ կա։ Դա մարդկության տնօրինման և փրկության Աստծու գործի ընթացքին հետևելն է և այն խոսքերն ընդունելը, որոնք Աստված ասում է մարդկությանը։ Երբ մարդն իմանա, թե Աստված ինչ ունի և է, և ճանաչի Աստծու բնույթը, արդյոք նա դեռ կխնդրի՞ Աստծուն ցույց տալ իրեն Իր ճշմարիտ ձևը։ Ո՛չ, մարդը չէր խնդրի և չէր համարձակվի խնդրել, քանի որ ըմբռնելով Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, մարդն արդեն տեսած կլինի ճշմարիտ Աստծուն Իրեն և Նրա ճշմարիտ ձևը։ Սա անխուսափելի արդյունքն է։
Մինչ Աստծու գործը և Աստծու ծրագիրն անդադար առաջ էին ընթանում, և այն բանից հետո, երբ Աստված մարդու հետ հաստատեց ծիածանի ուխտը՝ որպես նշան, որ Նա այլևս երբեք չի ոչնչացնի աշխարհը ջրհեղեղներով, Աստված ավելի ու ավելի հրատապ ցանկություն ունեցավ՝ ձեռք բերելու նրանց, ովքեր կարող էին Իր հետ մեկ միտք ունենալ։ Նա նաև ավելի հրատապ ցանկություն ուներ՝ ձեռք բերելու նրանց, ովքեր ի վիճակի էին երկրի վրա հետևելու Նրա կամքին, և առավել ևս՝ ձեռք բերելու մի խումբ մարդկանց, որոնք ի վիճակի կլինեին ազատվելու խավարի ուժերից, չկաշկանդվելու Սատանայի կողմից և երկրի վրա վկայություն կրելու Նրա համար։ Մարդկանց նման խումբ ձեռք բերելն Աստծու վաղեմի ցանկությունն էր։ Դա այն էր, ինչին Նա սպասում էր արարչագործության ժամանակներից ի վեր։ Այսպիսով՝ անկախ աշխարհը ոչնչացնելու համար Աստծու կողմից ջրհեղեղների օգտագործումից կամ մարդու հետ Նրա ուխտից, Աստծու մտադրությունը չէր փոխվել, Նրա հոգեվիճակը չէր փոխվել, և Նրա ծրագիրն ու Նրա հույսերը չէին փոխվել։ Այն, ինչ Նա ուզում էր անել, այն, ինչին Նա փափագում էր արարչագործության ժամանակներից շատ առաջ, մարդկության միջից նրանց ձեռք բերելն էր, ում Նա ցանկանում էր ձեռք բերել՝ ձեռք բերել մի խումբ մարդկանց, որոնք ի վիճակի կլինեին ըմբռնելու և ճանաչելու Նրա բնույթը և հասկանալու Նրա մտադրությունները, մի խումբ, որն ի վիճակի կլիներ երկրպագելու Նրան։ Մարդկանց նման խումբն իսկապես ի վիճակի կլիներ վկայություն կրելու Նրա համար, և կարելի է ասել, որ նրանք կլինեին Նրա սրտակիցները։
Այսօր եկեք շարունակենք վերագտնել Աստծու հետքերը և հետևել Նրա գործի ընթացքին, որպեսզի կարողանանք բացահայտել Աստծու մտքերն ու գաղափարները և Աստծու հետ կապված բոլոր տարբեր մանրամասները, որոնք բոլորը շատ երկար ժամանակ «կնիքի տակ փակված» են եղել։ Այս բաների միջոցով կճանաչենք Աստծու բնույթը և կհասկանանք Աստծու էությունը՝ թույլ տալով, որ Աստված մտնի յուրաքանչյուր մարդու սիրտը, և թույլ տալով, որ յուրաքանչյուր մարդ կամաց-կամաց ավելի մոտենա Աստծուն՝ կրճատելով իր հեռավորությունն Աստծուց։
Նախորդ անգամ խոսեցինք այն հարցերի մի մասի մասին, որոնք կապված են այն բանի հետ, թե ինչու Աստված ուխտ հաստատեց մարդու հետ։ Այս անգամ կհաղորդակցվենք Գրությունների ստորև բերված հատվածների շուրջ։ Եկեք սկսենք Գրություններից կարդալով։
Ա. Աբրահամ
1. Աստված խոստանում է Աբրահամին որդի պարգևել
Ծնունդ 17:15-17 Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [ թող լինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ։ Ես կօրհնեմ որդուդ, և նա ազգերի հայր կդառնա, նրանից ազգերի թագավորներ կծնվեն»։ Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
Ծնունդ 17:21-22 «Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։ Աստված վերջացրեց իր խոսքը և բարձրացավ նրա մոտից։
Ոչ ոք չի կարող խոչընդոտել այն գործին, որն Աստված վճռում է անել
Այսպիսով՝ հենց նոր բոլորդ լսեցիք Աբրահամի պատմությունը, այնպես չէ՞։ Նա Աստծու կողմից ընտրված անձնավորություն էր այն բանից հետո, երբ ջրհեղեղը ոչնչացրեց աշխարհը, նրա անունն Աբրահամ էր, և երբ նա հարյուր տարեկան էր, իսկ նրա կինը՝ Սառան, իննսուն, Աստծու խոստումը հասավ նրան։ Ի՞նչ խոստում տվեց Աստված նրան։ Աստված խոստացավ այն, ինչ նշված է Գրություններում. «Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ»։ Ո՞րն էր նրան որդի պարգևելու Աստծու խոստման նախապատմությունը։ Գրությունները տրամադրում են հետևյալ արձանագրությունը. «Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց։ «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»»։ Այլ կերպ ասած՝ այս տարեց զույգը չափազանց ծեր էր երեխաներ ունենալու համար։ Իսկ ի՞նչ արեց Աբրահամն այն բանից հետո, երբ Աստված Իր խոստումը տվեց նրան։ Նա դեմքը խոնարհեց՝ ծիծաղելով, և ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ»։ Աբրահամը կարծում էր, որ դա անհնար է։ Դա նշանակում էր, որ նա հավատում էր, թե իրեն տրված Աստծու խոստումը ոչ այլ ինչ էր, քան կատակ։ Մարդու տեսանկյունից սա մի բան է, որն անիրագործելի է մարդու կողմից, և նմանապես անիրագործելի է Աստծու կողմից և անհնարինություն է Աստծու համար։ Գուցե Աբրահամի համար դա ծիծաղելի էր. «Աստված ստեղծել է մարդուն, սակայն Նա կարծես թե անտեղյակ է, որ այսքան ծեր մարդն անկարող է երեխաներ ունենալ։ Աստված կարծում է, թե կարող է թույլ տալ ինձ երեխա ունենալ, Նա ասում է, որ ինձ որդի կտա։ Անկասկած, դա անհնար է»։ Այսպիսով՝ Աբրահամը դեմքը խոնարհեց ու ծիծաղեց՝ ինքն իրեն մտածելով. «Անհնար է։ Աստված կատակում է ինձ հետ, սա չի կարող ճշմարիտ լինել»։ Նա լուրջ չընդունեց Աստծու խոսքերը։ Ուստի Աստծու աչքերում ինչպիսի՞ մարդ էր Աբրահամը։ (Արդար։) Որտե՞ղ էր նշված, որ նա արդար մարդ էր։ Կարծում եք, թե բոլոր նրանք, ում Աստված կանչում է, արդար մարդիկ են, որ նրանք բոլորը կատարյալ մարդիկ են, որ նրանք բոլորն այն մարդիկ են, որոնք քայլում են Աստծու հետ։ Պարզապես հետևում եք կանոններին։ Պետք է հստակ տեսնեք, որ երբ Աստված սահմանում է ինչ-որ մեկին, Նա դա կամայականորեն չի անում։ Այստեղ Աստված չասաց, որ Աբրահամն արդար էր։ Իր սրտում Աստված յուրաքանչյուր մարդու չափելու չափանիշներ ունի։ Թեև Աստված չասաց, թե ինչպիսի մարդ էր Աբրահամը, նրա դրսևորումների առումով ինչպիսի՞ հավատ ուներ Աբրահամն Աստծու հանդեպ։ Արդյոք այն փոքր-ինչ մշուշո՞տ էր։ Թե՞ նա մեծ հավատ ուներ։ Ո՛չ, նա չուներ։ Նրա ծիծաղն ու մտքերը ցույց տվեցին, թե ով էր նա, ուստի ձեր համոզմունքը, թե նա արդար էր, լոկ ձեր երևակայության արգասիքն է, դա կանոնների կույր կիրառում է և անպատասխանատու գնահատական է։ Արդյոք Աստված տեսա՞վ Աբրահամի ծիծաղը և նրա չնչին արձագանքները։ Արդյոք Նա գիտե՞ր դրանց մասին։ Աստված գիտեր։ Բայց արդյոք Աստված կփոխե՞ր այն, ինչ Նա վճռել էր անել։ Ո՛չ։ Երբ Աստված ծրագրեց և վճռեց, որ Նա կընտրի այս մարդուն, դա իրագործվեց։ Անկախ նրանից, թե մարդն ինչ էր մտածում, և անկախ նրանից, թե ինչպիսին էին մարդու դրսևորումները, դրանցից ոչ մեկն ամենևին չէր ազդի Աստծու վրա կամ միջամտի։ Աստված կամայականորեն չէր փոխի Իր ծրագիրը, ոչ էլ կամայականորեն կփոխեր կամ կխաթարեր Իր ծրագիրը մարդու դրսևորումների, նույնիսկ տգիտության դրսևորումների պատճառով։ Ուստի ի՞նչ է գրված Ծննդոց 17։21–22-ում։ «Բայց Իմ ուխտը Ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։ Աստված վերջացրեց Իր խոսքը և բարձրացավ նրա մոտից։ Աստված ամենևին ուշադրություն չդարձրեց նրան, թե ինչ էր մտածում կամ ասում Աբրահամը։ Ո՞րն էր Նրա անտեսման պատճառը։ Դա այն պատճառով էր, որ այն ժամանակ Աստված չէր պահանջում, որ մարդը մեծ հավատ ունենա, կամ որ նա ի վիճակի լինի մեծ ճանաչողություն ունենալու Աստծու մասին, առավել ևս, որ նա ի վիճակի լինի հասկանալու, թե ինչ էր արվում և ասվում Աստծու կողմից։ Այսպիսով՝ Նա չէր պահանջում, որ մարդը լիովին ըմբռնի, թե ինչ էր Նա վճռել անել, կամ թե ինչպիսի մարդկանց էր Նա որոշել ընտրել, կամ Իր գործողությունների սկզբունքները, քանի որ մարդու հասունությունը պարզապես անբավարար էր։ Այն ժամանակ Աստված բնականոն էր համարում այն ամենը, ինչ անում էր Աբրահամը, և այն բոլոր դրսևորումները, որ ուներ Աբրահամը։ Նա չդատապարտեց կամ չհանդիմանեց, այլ լոկ ասաց. «Սառան Իսահակին կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։ Աստծու համար, այն բանից հետո, երբ Նա արտասանեց այս խոսքերը, այս հարցը քայլ առ քայլ իրականություն դարձավ։ Աստծու աչքերում այն, ինչ պետք է իրագործվեր Նրա ծրագրով, արդեն իսկ իրագործվել էր։ Սրա համար կարգավորումներն ավարտելուց հետո Աստված հեռացավ։ Ինչ էլ որ մարդն անի կամ մտածի, ինչ էլ որ մարդն ըմբռնի, ինչ ծրագրեր էլ որ մարդը կազմի, սրանցից ոչ մեկը որևէ առնչություն չունի Աստծու հետ։ Ամեն ինչ առաջ է ընթանում Աստծու ծրագրի համաձայն՝ Աստծու կողմից սահմանված ժամանակներին և քայլերին համապատասխան։ Այսպիսին է Աստծու գործի սկզբունքը։ Անկախ նրանից, թե մարդն ինչ է մտածում կամ ինչպես է մեկնաբանում բաները, Աստված չի միջամտում դրան, սակայն Նա չի հրաժարվի Իր ծրագրից կամ չի լքի Իր գործը միայն այն պատճառով, որ մարդը չի հավատում կամ չի հասկանում։ Այսպիսով՝ փաստերն իրագործվում են Աստծու ծրագրի և մտքերի համաձայն։ Սա ճիշտ այն է, ինչ տեսնում ենք Աստվածաշնչում։ Աստված այնպես արեց, որ Իսահակը ծնվի Իր սահմանած ժամանակին։ Ինչպես ցույց են տվել փաստերը, արդյոք մարդու վարքագիծն ու դրսևորումները խոչընդոտեցի՞ն Աստծու գործին։ Ո՛չ։ Արդյոք Աստծու հանդեպ մարդու փոքր հավատը և Աստծու վերաբերյալ նրա պատկերացումներն ու երևակայություններն ազդեցի՞ն Աստծու գործի վրա։ Ո՛չ։ Ամենևի՛ն։ Աստծու տնօրինման ծրագիրը թույլ չի տալիս, որ որևէ մարդ, հարց կամ միջավայր ազդի դրա վրա։ Այն ամենը, ինչ Նա վճռում է անել, կավարտվի և կիրագործվի ժամանակին և Իր ծրագրի համաձայն, և Նրա գործը չի կարող խոչընդոտվել որևէ մարդու կողմից։ Աստված անտեսում է մարդու հիմարության և տգիտության որոշակի տեսանկյուններ, և նույնիսկ Իր հանդեպ մարդու դիմադրության և պատկերացումների որոշակի տեսանկյուններ, և Նա անում է այն գործը, որը մտադիր է անել՝ առանց որևէ վարանման։ Սա Աստծու բնույթն է, և դա Նրա ամենակարողության արտացոլումն է։
2. Աբրահամը մատուցում է Իսահակին
Ծնունդ 22:2-3 Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
Ծնունդ 22:9-10 Ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։ Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն։
Մարդկության տնօրինման և փրկության Աստծու գործը սկսվում է Աբրահամի կողմից Իսահակին մատուցելով
Աստված Աբրահամին որդի տվեց, և այն խոսքերը, որոնք Աստված ասել էր Աբրահամին, կատարվեցին։ Սա չի նշանակում, որ Աստծու ծրագիրն այստեղ կանգ առավ։ Ընդհակառակը, մարդկության տնօրինման և փրկության Աստծու վեհաշուք ծրագիրը նոր էր սկսվել, և Աբրահամին որդի պարգևելը լոկ նախերգանք էր Նրա ընդհանուր տնօրինման ծրագրի համար։ Այդ պահին ո՞վ գիտեր, որ Աստծու ճակատամարտը Սատանայի հետ աննկատ սկսվել էր Աբրահամի կողմից Իսահակին մատուցելով։
Աստված ուշադրություն չի դարձնում մարդու հիմարությանը։ Նա միայն մարդու անկեղծությունն է ուզում
Հաջորդիվ եկեք նայենք, թե ինչ արեց Աստված Աբրահամի նկատմամբ։ Ծննդոց 22։2-ում Աստված հետևյալ հրամանը տվեց Աբրահամին. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։ Աստծու իմաստը պարզ էր։ Նա ասում էր Աբրահամին, որ իր միակ որդուն՝ Իսահակին, որին նա սիրում էր, մատուցի որպես ողջակեզ։ Այսօր նայելով դրան՝ արդյոք Աստծու արածը դեռևս հակասո՞ւմ է մարդու պատկերացումներին։ Այո։ Այն, ինչ Աստված արեց այն ժամանակ, խիստ հակասում է մարդու պատկերացումներին։ Դա անըմբռնելի է մարդու համար։ Իրենց պատկերացումներում մարդիկ հավատում են հետևյալին։ Երբ մարդը չէր հավատում և դա անհնարինություն էր համարում, Աստված նրան որդի տվեց, իսկ այն բանից հետո, երբ նա որդի ունեցավ, Աստված խնդրեց նրան զոհաբերել իր որդուն։ Սա միանգամայն աներևակայելի՛ է։ Իրականում ի՞նչ էր մտադիր անել Աստված։ Ո՞րն էր Աստծու իրական մտադրությունը։ Նա անվերապահորեն որդի տվեց Աբրահամին, սակայն Նա նաև պահանջեց, որ Աբրահամն անվերապահ մատուցում անի։ Արդյոք սա չափազա՞նց էր։ Երրորդ կողմի տեսանկյունից սա ոչ միայն չափազանց էր, այլև ինչ-որ չափով «առանց պատճառի խնդիրներ ստեղծելու» դեպք էր։ Բայց ինքը՝ Աբրահամը, չէր կարծում, թե Աստված չափազանց շատ բան է պահանջում։ Թեև նա մի քանի փոքրիկ սեփական կարծիքներ ուներ դրա վերաբերյալ, և թեև փոքր-ինչ կասկածամիտ էր Աստծու հանդեպ, նա, միևնույն է, պատրաստ էր մատուցում անելու։ Ի՞նչ ես տեսնում այստեղ, որն ապացուցում է, որ Աբրահամը պատրաստակամ էր մատուցելու իր որդուն։ Ի՞նչ է ասվում այս նախադասություններում։ Բնօրինակ տեքստը տրամադրում է հետևյալ արձանագրությունները։ «Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան» (Ծնունդ 22։3)։ «Ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։ Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն» (Ծնունդ 22։9-10)։ Երբ Աբրահամը երկարեց ձեռքը և վերցրեց դանակը՝ իր որդուն սպանելու համար, արդյոք նրա գործողությունները տեսանելի՞ եղան Աստծուն։ Այո, եղան։ Ողջ գործընթացը՝ սկզբից, երբ Աստված խնդրեց, որ Աբրահամը զոհաբերի Իսահակին, մինչև այն պահը, երբ Աբրահամն իսկապես բարձրացրեց դանակը՝ իր որդուն զոհելու համար, Աստծուն ցույց տվեց Աբրահամի սիրտը։ Եվ անկախ նրա նախկին հիմարությունից, տգիտությունից և Աստծուն սխալ հասկանալուց՝ այն ժամանակ Աստծու հանդեպ Աբրահամի սիրտը ճշմարիտ էր, այն անկեղծ էր, և նա իսկապես ու անկեղծորեն պատրաստվում էր Իսահակին՝ Աստծու կողմից իրեն տրված որդուն, վերադարձնելու Աստծուն։ Նրա մեջ Աստված տեսավ հնազանդություն, ինչը ճիշտ այն էր, ինչ Նա ցանկանում էր։
Մարդու համար Աստված շատ բաներ է անում, որոնք անըմբռնելի են և նույնիսկ աներևակայելի։ Երբ Աստված ցանկանում է ներդաշնակեցնել ինչ-որ մեկին, այս ներդաշնակեցումը հաճախ չի համապատասխանում մարդու պատկերացումներին և անըմբռնելի է նրա համար, սակայն հենց այս անհամապատասխանությունն ու անըմբռնելիությունն են Աստծու փորձությունն ու ստուգումը մարդու համար։ Մինչդեռ Աբրահամը կարողացավ հնազանդություն դրսևորել Աստծու հանդեպ, ինչն Աստծու պահանջը բավարարել կարողանալու նրա ամենահիմնական պայմանն էր։ Միայն այն ժամանակ, երբ Աբրահամը կարողացավ ենթարկվել Աստծու պահանջին՝ երբ նա մատուցեց Իսահակին, Աստված իսկապես հանգստացավ և ճշմարտապես ճանաչեց մարդկությանը, մասնավորապես՝ Աբրահամին, որին Նա ընտրել էր։ Միայն այդ ժամանակ Աստված վստահ եղավ, որ այս մարդը, որին Նա ընտրել էր, անփոխարինելի առաջնորդող էր, որը կարող էր ստանձնել Իր խոստումը և Իր հետագա տնօրինման ծրագիրը։ Թեև դա լոկ փորձություն և ստուգում էր, Աստված գոհունակություն զգաց։ Նա զգաց մարդու սերն Իր հանդեպ, և Նա մխիթարված զգաց մարդու կողմից այնպես, ինչպես երբեք։ Այն պահին, երբ Աբրահամը բարձրացրեց իր դանակը՝ Իսահակին զոհելու համար, արդյոք Աստված կանգնեցրե՞ց նրան։ Աստված թույլ չտվեց, որ Աբրահամը զոհաբերի Իսահակին, քանի որ Աստված պարզապես մտադրություն չուներ խլելու Իսահակի կյանքը։ Այսպիսով՝ Աստված ճիշտ ժամանակին կանգնեցրեց Աբրահամին։ Աստծու համար Աբրահամի հնազանդությունն արդեն անցել էր ստուգումը։ Այն, ինչ նա արեց, բավարար էր, և Աստված արդեն տեսել էր այն բանի արդյունքը, ինչ Նա մտադիր էր անել։ Արդյոք այս արդյունքը գոհացուցի՞չ էր Աստծու համար։ Կարելի է ասել, որ այս արդյունքը գոհացուցիչ էր Աստծու համար, որ դա Աստծու ուզածն, և այն էր, ինչ Աստված փափագում էր տեսնել։ Արդյոք սա ճի՞շտ է։ Թեև տարբեր հանգամանքներում Աստված տարբեր ուղիներ է օգտագործում յուրաքանչյուր մարդու փորձելու համար, Աբրահամի մեջ Աստված տեսավ այն, ինչ ուզում էր։ Նա տեսավ, որ Աբրահամի սիրտը ճշմարիտ էր, և որ նրա հնազանդությունն անվերապահ էր։ Հենց այս «անվերապահն» էր, որ Աստված ցանկանում էր։ Հաճախ ոմանք ասում են. «Ես արդեն մատուցել եմ սա, ես արդեն թողել եմ դա։ Ինչո՞ւ Աստված դեռ գոհ չէ ինձնից։ Ինչո՞ւ է Նա շարունակում ինձ փորձությունների ենթարկել։ Ինչո՞ւ է Նա շարունակում փորձել ինձ»։ Սա ցույց է տալիս մեկ փաստ։ Աստված չի տեսել քո սիրտը և ձեռք չի բերել քո սիրտը։ Այսինքն՝ Նա չի տեսել այնպիսի ճշմարիտ սիրտ, որն ուներ Աբրահամը, երբ ի վիճակի էր բարձրացնելու իր դանակը՝ սեփական ձեռքով սպանելու իր որդուն և նրան Աստծուն մատուցելու համար։ Նա չի տեսել քո անվերապահ հնազանդությունն Իր հանդեպ և չի մխիթարվել քեզնով։ Ուստի բնական է, որ Աստված շարունակում է փորձել քեզ։ Արդյոք սա ճիշտ չէ՞։ Ինչ վերաբերում է այս թեմային, կթողնենք այն այստեղ։ Հաջորդիվ կկարդանք «Աստծու խոստումն Աբրահամին»։
3. Աստծու խոստումն Աբրահամին
Ծնունդ 22:16-18 Ինձնով եմ երդվել,- ասաց Եհովան,- քանի որ արեցիր այս բանը և չխնայեցիր քո որդուն՝ քո միակ որդուն, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես, և քո սերունդը պիտի տիրի իր թշնամիների դարպասին, ու քո սերնդով պիտի օրհնվեն երկրի վրայի բոլոր ազգերը, որովհետև դու հնազանդվեցիր Իմ ձայնին։
Սա Աբրահամին տրված Աստծու օրհնության ամբողջական արձանագրությունն է։ Թեև հակիրճ, դրա բովանդակությունը շատ հարուստ է։ Այն ներառում է Աբրահամին տրված Աստծու օրհնության պատճառն ու նախապատմությունը և Աբրահամին տրված Նրա օրհնության բովանդակությունը։ Այն նաև տոգորված է այն ուրախությամբ և ոգևորությամբ, որով Աստված արտասանեց այս խոսքերը, ինչպես նաև Իր խոսքերին հնազանդվել կարողացողներին ձեռք բերելու Նրա փափագի հրատապությամբ։ Սրանում տեսնում ենք Աստծու գուրգուրանքն ու քնքշությունը նրանց հանդեպ, ովքեր հնազանդվում են Նրա խոսքերին և ենթարկվում Նրա հրամաններին։ Տեսնում ենք նաև այն գինը, որ Նա վճարում է մարդկանց ձեռք բերելու համար, և Նրա մանրակրկիտ մտադրությունները։ Ավելին՝ տեսնում ենք, որ այն դառնությունն ու ցավը, որոնք կրում է Աստված և միայն Աստված Իր տնօրինման ծրագրի այս գործի կուլիսներում, լիովին արտահայտված են Գրությունների այն հատվածում, որը պարունակում է «Ինձնով եմ երդվել» խոսքերը։ Դա խորհելու տեղիք տվող հատված է, որն առանձնահատուկ նշանակություն ուներ նրանց համար, ովքեր եկան հետո, և հեռուն գնացող ազդեցություն ունեցավ նրանց վրա։
Մարդն ստանում է Աստծու օրհնություններն իր անկեղծության և հնազանդության շնորհիվ
Արդյոք մե՞ծ էին Աբրահամին Աստծու տրած օրհնությունները, որոնց մասին կարդում ենք այստեղ։ Պարզապես որքա՞ն մեծ էին դրանք։ Այստեղ կա մեկ առանցքային նախադասություն։ «Ու քո սերնդով պիտի օրհնվեն երկրի վրայի բոլոր ազգերը»։ Այս նախադասությունը ցույց է տալիս, որ Աբրահամն ստացավ օրհնություններ, որոնք չէին տրվել իրենից առաջ կամ հետո եկածներից և ոչ մեկին։ Երբ, ինչպես խնդրել էր Աստված, Աբրահամն իր միակ որդուն՝ իր սիրելի միակ որդուն, վերադարձրեց Աստծուն (այստեղ չենք կարող օգտագործել «մատուցեց» բառը, պետք է ասենք, որ նա իր որդուն Աստծուն վերադարձրեց), Աստված ոչ միայն թույլ չտվեց, որ Աբրահամը մատուցի Իսահակին, այլև Նա օրհնեց նրան։ Ի՞նչ խոստումով Նա օրհնեց Աբրահամին։ Նա օրհնեց նրան՝ խոստանալով բազմացնել նրա սերունդը։ Եվ որքա՞ն պետք է բազմացվեին նրանք։ Գրությունները տրամադրում են հետևյալ արձանագրությունը. «երկնքի աստղերի ու ծովափի ավազի պես, և քո սերունդը պիտի տիրի իր թշնամիների դարպասին, ու քո սերնդով պիտի օրհնվեն երկրի վրայի բոլոր ազգերը»։ Ո՞րն էր այն համատեքստը, որում Աստված արտասանեց այս խոսքերը։ Այսինքն՝ ինչպե՞ս Աբրահամը ստացավ Աստծու օրհնությունները։ Նա ստացավ դրանք ճիշտ այնպես, ինչպես Աստված ասում է Գրություններում՝ «որովհետև դու հնազանդվեցիր Իմ ձայնին»։ Այսինքն՝ քանի որ Աբրահամը հետևել էր Աստծու հրամանին, քանի որ նա արել էր այն ամենը, ինչ Աստված ասել էր, խնդրել և հրամայել՝ առանց ամենաչնչին տրտունջի, ուստի Աստված նման խոստում տվեց նրան։ Այս խոստման մեջ կա մեկ վճռորոշ նախադասություն, որը ներառում է Աստծու մտքերն այդ ժամանակ։ Տեսե՞լ եք այն։ Գուցե մեծ ուշադրություն չեք դարձրել դրան։ Աստված ասաց. «Ինձնով եմ երդվել»։ Դա նշանակում է, որ երբ Աստված արտասանեց այս խոսքերը, Նա երդվում էր Ինքն Իրենով։ Ինչո՞վ են մարդիկ երդվում, երբ երդում են տալիս։ Նրանք երդվում են Երկնքով, ինչը նշանակում է, որ նրանք երդում են տալիս Աստծուն և երդվում են Աստծով։ Մարդիկ գուցե մեծ հասկացողություն չունենան Աստծու՝ Ինքն Իրենով երդվելու երևույթի վերաբերյալ, բայց դուք կկարողանաք հասկանալ, երբ Ես ձեզ ճիշտ բացատրություն տրամադրեմ։ Բախվելով մի մարդու հետ, որը կարող էր միայն լսել Նրա խոսքերը, բայց չհասկանալ Նրա սիրտը, Աստված ևս մեկ անգամ Իրեն միայնակ և «շփոթված» զգաց։ Հրատապության պահին, և, կարելի է ասել, ենթագիտակցաբար Աստված մի շատ բնական բան արեց։ Աստված դրեց Իր ձեռքն Իր սրտին և Ինքն Իրեն ասաց, որ Նա այս խոստումը շնորհում է Աբրահամին, և սրանից մարդը լսեց, որ Աստված ասում է. «Ինձնով եմ երդվել»։ Աստծու այդպիսի գործողության միջոցով գուցե մտածես ինքդ քո մասին։ Երբ ձեռքդ դնում ես սրտիդ և խոսում ես ինքդ քեզ հետ, արդյոք հստակ պատկերացում ունե՞ս, թե ինչ ես ասում։ Արդյոք քո վերաբերմունքն անկե՞ղծ է։ Արդյոք խոսում ես լրջորե՞ն, քո սրտո՞վ։ Այսպիսով, այստեղ տեսնում ենք, որ երբ Աստված խոսեց Աբրահամի հետ, Նրա վերաբերմունքը լուրջ էր և անկեղծ։ Աբրահամի հետ խոսելուն և նրան խոստում շնորհելուն զուգահեռ՝ Աստված նաև խոսում էր Ինքն Իր հետ։ Նա ասում էր Ինքն Իրեն՝ Ես կօրհնեմ Աբրահամին և նրա սերունդն այնքան բազմաթիվ կդարձնեմ, որքան աստղերն են երկնքում, և այնքան առատ, որքան ավազը ծովափին, որովհետև նա հնազանդվեց Իմ խոսքերին, և նա է այն մեկը, ում Ես ընտրում եմ։ Երբ Աստված ասաց՝ «Ինձնով եմ երդվել», Աստված վճռեց, որ Աբրահամի միջոցով Նա առաջ կբերի Իսրայելի ընտրյալ ժողովրդին, որից հետո Նա առաջ կտանի այս ժողովրդին՝ Իր գործին համընթաց։ Այսինքն՝ Աստված այնպես կաներ, որ Աբրահամի հետնորդները ստանձնեին Աստծու տնօրինման գործը, և Աստծու գործն ու այն, ինչ արտահայտվում է Աստծու կողմից, կսկսվեր Աբրահամից և կշարունակվեր Աբրահամի հետնորդների մեջ՝ այդպիսով իրականացնելով մարդուն փրկելու Աստծու ցանկությունը։ Ի՞նչ կասեք, մի՞թե սա օրհնված բան չէ։ Մարդու համար սրանից ավելի մեծ օրհնություն չկա։ Սա, կարելի է ասել, ամենաօրհնված բանն է։ Աբրահամի կողմից ձեռք բերված օրհնությունն իր զավակների բազմացումը չէր, այլ այն, որ Աստված Իր տնօրինումը, Իր հանձնարարությունը և Իր գործն իրագործման կհասցներ Աբրահամի հետնորդների մեջ։ Սա նշանակում է, որ Աբրահամի կողմից ձեռք բերված օրհնությունները ժամանակավոր չէին, այլ շարունակվեցին, մինչ Աստծու տնօրինման ծրագիրն առաջ էր ընթանում։ Երբ Աստված ասաց սա, երբ Աստված երդվեց Ինքն Իրենով, Նա արդեն վճիռ էր կայացրել։ Արդյոք այս վճռի գործընթացը ճշմարիտ չէ՞ր։ Արդյոք այն իրական չէ՞ր։ Աստված վճռեց, որ այդ ժամանակից սկսած՝ Իր սրտի արյունը, Իր վճարած գինը, այն, ինչ Նա ունի և է, Իր ամեն ինչը և նույնիսկ Իր կյանքը կշնորհվեն Աբրահամին և Աբրահամի հետնորդներին։ Աստված նաև վճռեց, որ սկսելով մարդկանց այս խմբից՝ Նա կհայտնի Իր գործերը և թույլ կտա մարդուն տեսնել Իր իմաստությունը, իշխանությունը և զորությունը։
Աստծուն ճանաչող և Նրա համար վկայություն կրել կարողացող մարդկանց ձեռք բերելն Աստծու անփոփոխ մտադրությունն է
Ինքն Իր հետ խոսելուն զուգահեռ՝ Աստված նաև խոսեց Աբրահամի հետ, բայց արդյոք Աբրահամն ի վիճակի՞ էր հասկանալու, թե որն էր Աստծու ճշմարիտ մտադրությունն այդ պահին Նրա ասած բոլոր խոսքերում՝ բացի Աստծու կողմից իրեն տրված օրհնությունները լսելուց։ Ոչ։ Ուստի այդ պահին, երբ Աստված երդվեց Ինքն Իրենով, Նրա սիրտը դեռ միայնակ էր ու տխուր։ Դեռևս չկար ոչ մի մարդ, որն ի վիճակի լիներ հասկանալու կամ ըմբռնելու, թե ինչ էր Նա մտադրվել և ծրագրել։ Այդ պահին դեռ ոչ ոք չկար՝ ներառյալ Աբրահամը, որն ի վիճակի լիներ մտերմիկ խոսելու Նրա հետ, առավել ևս ոչ ոք ի վիճակի չէր համագործակցելու Նրա հետ՝ անելով այն գործը, որը Նա մտադիր էր անել։ Արտաքնապես Աստված ձեռք էր բերել Աբրահամին՝ մեկին, ով կարող էր հնազանդվել Նրա խոսքերին։ Բայց իրականում Աստծու մասին այս մարդու գիտելիքը գրեթե զրոյական էր։ Թեև Աստված օրհնել էր Աբրահամին, Աստծու սիրտը դեռ բավարարված չէր։ Ի՞նչ է նշանակում, որ Աստված բավարարված չէր։ Դա նշանակում է, որ Նրա տնօրինումը նոր էր սկսվել, դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց Նա ուզում էր ձեռք բերել, այն մարդիկ, որոնց Նա փափագում էր տեսնել, այն մարդիկ, որոնց Նա սիրում էր, դեռ հեռու էին Իրենից։ Նրան ժամանակ էր պետք, Նա պետք է սպասեր, Նա պետք է համբերատար լիներ։ Քանի որ այն ժամանակ, բացի Իրենից՝ Աստծուց, չկար ոչ ոք, ով գիտեր, թե ինչ է Նրան պետք, կամ ինչ է Նա ցանկանում ձեռք բերել, կամ ինչ է Նա փափագում։ Ուստի երբ Աստված շատ ոգևորված էր զգում, միևնույն ժամանակ Աստված նաև ծանրություն էր զգում Իր սրտում։ Սակայն Նա կանգ չառավ և շարունակեց ծրագրել այն բանի հաջորդ քայլը, ինչ Նա մտադիր էր անել։
Ի՞նչ եք տեսնում Աբրահամին տրված Աստծու խոստման մեջ։ Աստված նման մեծ օրհնություններ շնորհեց Աբրահամին պարզապես այն պատճառով, որ նա հնազանդվեց Աստծու խոսքերին։ Թեև արտաքնապես սա բնականոն և ինքնին հասկանալի է թվում, դրանում տեսնում ենք Աստծու սիրտը։ Աստված հատկապես գնահատում է մարդու հնազանդությունն Իր հանդեպ և փայփայում է մարդու հասկացողությունն Իր մասին և անկեղծությունն Իր հանդեպ։ Որքա՞ն է Աստված փայփայում այս անկեղծությունը։ Գուցե չհասկանաք, թե որքան է Նա փայփայում այն, և միանգամայն հնարավոր է, որ չլինի ոչ ոք, ով կարող է գնահատել դա։ Աստված Աբրահամին որդի տվեց, և երբ այդ որդին մեծացավ, Աստված խնդրեց Աբրահամին մատուցել իր որդուն Աստծուն։ Աբրահամը տառացիորեն հետևեց Աստծու հրամանին, նա ենթարկվեց Աստծու խոսքերին, և նրա անկեղծությունը հուզեց Աստծուն ու բարձր գնահատվեց Աստծու կողմից։ Աստված որքա՞ն բարձր գնահատեց դա։ Եվ ինչո՞ւ գնահատեց։ Մի ժամանակ, երբ ոչ ոք չէր ըմբռնում Աստծու խոսքերը կամ հասկանում Նրա սիրտը, Աբրահամն արեց մի բան, որը «ցնցեց երկինքները և դողացրեց երկիրը», և դա ստիպեց Աստծուն զգալ աննախադեպ բավարարվածություն և Աստծուն բերեց Իր խոսքերին հնազանդվել կարողացող մեկին ձեռք բերելու ուրախությունը։ Այս բավարարվածությունն ու ուրախությունը գալիս էին Աստծու սեփական ձեռքով ստեղծված արարածից։ Դա առաջին և, Աստծու աչքերում, ամենաթանկ «զոհն» էր, որ մարդը մատուցել էր Նրան մարդու ստեղծումից ի վեր։ Աստված դժվարությամբ էր սպասել այս զոհին, և Նա վերաբերվեց դրան որպես մարդուց առաջին ամենակարևոր նվերի, ում Նա ստեղծել էր։ Այն Աստծուն ցույց տվեց Իր ծախսած սրտի արյան առաջին պտուղը, և այն թույլ տվեց Նրան տեսնել հույսը մարդկության մեջ։ Դրանից հետո Աստված էլ ավելի մեծ փափագ ունեցավ մարդկանց նման խմբի հանդեպ, որոնք ընկերակցություն կանեին Իրեն, անկեղծությամբ կվերաբերվեին Իրեն և անկեղծությամբ հաշվի կառնեին Իրեն։ Աստված նույնիսկ հույս ուներ, որ Աբրահամը կշարունակեր ապրել, քանի որ Նա ցանկանում էր ունենալ Աբրահամի սրտի պես մի սիրտ՝ Իրեն ուղեկցելու և Իր հետ լինելու համար, մինչ Նա շարունակում էր Իր տնօրինումը։ Անկախ նրանից, թե ինչ էր ուզում Աստված, դա պարզապես ցանկություն էր, պարզապես գաղափար։ Քանի որ Աբրահամը լոկ մի մարդ էր, որը կարող էր հնազանդվել Աստծուն, բայց չուներ ամենաչնչին հասկացողությունը կամ ճանաչողությունը Նրա մասին։ Աբրահամը մեկն էր, ով շատ հեռու էր մարդու համար Աստծու պահանջած չափանիշներից, որոնք են՝ ճանաչել Աստծուն, ի վիճակի լինել վկայություն կրելու Աստծու համար և Աստծու հետ մեկ միտք ունենալ։ Ուստի Աբրահամը չէր կարող քայլել Աստծու հետ։ Աբրահամի կողմից Իսահակին մատուցելու մեջ Աստված տեսավ Աբրահամի անկեղծությունն ու հնազանդությունը և տեսավ, որ նա դիմակայել էր իր հանդեպ Աստծու ստուգմանը։ Թեև Աստված ընդունեց նրա անկեղծությունն ու հնազանդությունը, նա դեռևս անարժան էր դառնալու Աստծու մտերիմը, դառնալու մեկը, ով ճանաչում և հասկանում էր Աստծուն և գիտելիք ուներ Աստծու բնույթի մասին։ Նա հեռու էր Աստծու հետ մեկ միտք ունենալուց և Աստծու կամքին հետևելուց։ Ուստի Իր սրտում Աստված դեռ միայնակ էր և մտահոգ։ Որքան ավելի միայնակ և մտահոգ էր դառնում Աստված, այնքան ավելի շատ Նա կարիք ուներ հնարավորինս շուտ շարունակելու Իր տնօրինումը և ի վիճակի լինելու հնարավորինս շուտ ընտրելու և ձեռք բերելու մի խումբ մարդկանց՝ Իր տնօրինման ծրագիրն իրագործելու և Իր կամքը կատարելու համար։ Սա Աստծու եռանդուն մտադրությունն էր, որն անփոփոխ է մնացել հենց սկզբից մինչև այսօր։ Սկզբում մարդուն ստեղծելուց ի վեր՝ Աստված եռանդուն կերպով փափագել է հաղթողների մի խմբի, մի խումբ մարդկանց, որոնք ի վիճակի են հասկանալու, ճանաչելու և ըմբռնելու Իր բնույթը՝ Իր հետ քայլելու համար։ Աստծու այս մտադրությունը երբեք չի փոխվել։ Անկախ նրանից, թե որքան երկար Նա դեռ պետք է սպասի, անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել առջևում ընկած ճանապարհը, և անկախ նրանից, թե որքան հեռու կարող են լինել այն նպատակները, որոնց Նա փափագում է, Աստված երբեք չի փոխել կամ չի հրաժարվել մարդու հանդեպ Իր ակնկալիքներից։ Հիմա, երբ Ես ասացի սա, արդյոք որոշ չափով ըմբռնե՞լ եք Աստծու մտադրությունը։ Գուցե ձեր ըմբռնումը շատ խորը չէ։ Ժամանակ տրամադրեք այն ըմբռնելու համար։
Աբրահամի ապրած այդ նույն ժամանակաշրջանում Աստված նաև մի քաղաք ոչնչացրեց։ Այդ քաղաքը կոչվում էր Սոդոմ։ Անկասկած, շատերը ծանոթ են Սոդոմի պատմությանը, բայց, անկասկած, ոչ ոք ծանոթ չէ Աստծու այն մտքերին, որոնք հիմք հանդիսացան Նրա կողմից քաղաքի ոչնչացման համար։
Ուստի այսօր Աբրահամի հետ Աստծու՝ ստորև բերված զրույցների միջոցով կիմանանք այդ ժամանակ Նրա ունեցած մտքերի մասին՝ միաժամանակ իմանալով նաև Նրա բնույթի մասին։ Հաջորդիվ եկեք կարդանք Գրությունների հետևյալ հատվածները։
Բ. Աստված պետք է ոչնչացնի Սոդոմը
Ծնունդ 18:26 Տերն ասաց. «Եթե Սոդոմ քաղաքում հիսուն արդար գտնվի, հանուն նրանց Ես կխնայեմ այս վայրը»։
Ծնունդ 18:29 Եվ նա շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթե այնտեղ քառասո՞ւնը գտնվեն»։ Եվ Նա ասաց. «Ես դա չեմ անի»:
Ծնունդ 18:30 Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։
Ծնունդ 18:31 Եվ ասաց. «Քանի համարձակվել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ քսա՞նը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն քսանի»։
Ծնունդ 18:32 Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։
Սրանք մի քանի քաղվածքներ են, որոնք ընտրել եմ Աստվածաշնչից։ Դրանք ամբողջական, բնագիր տարբերակները չեն։ Եթե ցանկանում եք տեսնել դրանք, կարող եք ինքներդ փնտրել Աստվածաշնչում. ժամանակ խնայելու համար բաց եմ թողել բնօրինակ բովանդակության մի մասը։ Այստեղ ընտրել եմ միայն մի քանի առանցքային հատվածներ և նախադասություններ։ Թեև մի քանի նախադասություն բաց եմ թողել, դա չի ազդի մեր այսօրվա հաղորդակցության վրա։ Բոլոր այն հատվածներում և բովանդակության մեջ, որոնց շուրջ հաղորդակցվում ենք, մեր ուշադրությունը շրջանցում է պատմությունների մանրամասները և պատմություններում մարդու դրսևորումները։ Փոխարենը մենք խոսում ենք միայն այն մասին, թե որոնք էին Աստծու մտքերն ու գաղափարներն այն ժամանակ և տեսնում ենք, թե ինչպիսին է Աստծու բնույթը Նրա մտքերում ու գաղափարներում։ Եթե կարողանանք տեսնել Իրեն՝ ճշմարիտ Աստծուն այն ամենում, ինչ Աստված արեց, ապա հասած կլինենք մեր նպատակին։
Աստված հոգ է տանում միայն նրանց մասին, ովքեր կարող են ենթարկվել Նրա խոսքերին և հետևել Նրա հրամաններին
Վերոնշյալ հատվածները պարունակում են մի քանի առանցքային բառեր՝ թվերը։ Նախ՝ Եհովան ասաց, որ եթե քաղաքում հիսուն արդար գտնի, ապա կխնայի ողջ վայրը, ինչը նշանակում է, որ Նա չի ոչնչացնի քաղաքը։ Ուստի արդյոք Սոդոմում իրականում հիսուն արդար կայի՞ն։ Չկային։ Դրանից անմիջապես հետո ի՞նչ խոսակցություն ունեցավ Աբրահամն Աստծու հետ։ Աբրահամն ասաց. «Իսկ եթե այնտեղ քառասո՞ւնը գտնվեն»։ Եվ Աստված ասաց. «Ես դա չեմ անի»։ Այնուհետև Աբրահամն ասաց. «Իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ Աստված ասաց՝ «Ես դա չեմ անի»։ «Իսկ եթե քսա՞նը»։ «Ես դա չեմ անի»։ «Տա՞սը»։ «Ես դա չեմ անի»։ Արդյոք քաղաքում իրականում տասը արդար կայի՞ն։ Տասը չկային, բայց կար մեկը։ Եվ ո՞վ էր այդ մեկը։ Ղովտն էր։ Այն ժամանակ Սոդոմում միայն մեկ արդար մարդ կար, բայց արդյոք Աստված շատ խիստ կամ պահանջկո՞տ էր, երբ խոսքը վերաբերում էր այս թվին։ Ո՛չ, Նա այդպիսին չէր։ Եվ այսպես, երբ մարդը շարունակում էր հարցնել. «Իսկ քառասո՞ւնը», «Իսկ երեսո՞ւնը», մինչև հասավ «Իսկ տա՞սը» հարցին, Աստված ասաց. «Նույնիսկ եթե միայն տասը լինեին, Ես չէի ոչնչացնի քաղաքը։ Ես կխնայեի և կներեի մյուս մարդկանց՝ այս տասից բացի»։ Տասն արդեն բավականին խղճուկ թիվ էր, բայց պարզվեց, որ իրականում Սոդոմում նույնիսկ տասը արդար մարդիկ չկային։ Ուրեմն տեսնում եք, որ Աստծու աչքերում քաղաքի մարդկանց մեղքն ու չարիքն այնպիսին էին, որ Աստված այլ ելք չուներ, քան նրանց ոչնչացնելը։ Ի՞նչ նկատի ուներ Աստված, երբ ասաց, որ չի ոչնչացնի քաղաքը, եթե հիսուն արդար լինեն։ Այս թվերն Աստծու համար կարևոր չէին։ Կարևորն այն էր, թե արդյոք քաղաքում կայի՞ն այն արդարները, որոնց Նա էր ուզում։ Եթե քաղաքն ունենար թեկուզ մեկ արդար մարդ, Աստված թույլ չէր տա, որ նա ներքաշվեր Իր կողմից քաղաքի ոչնչացման մեջ։ Սա նշանակում է, որ անկախ այն բանից՝ Աստված պատրաստվում էր ոչնչացնելու քաղաքը, թե ոչ, և անկախ նրանից, թե որքան արդարներ կային դրանում, Աստծու համար այս մեղսալի քաղաքը պետք է անիծվեր, պետք է ոչնչացվեր և պետք է անհետանար Աստծու աչքից, մինչդեռ արդարները պետք է մնային։ Անկախ դարաշրջանից, անկախ մարդկության զարգացման փուլից՝ Աստծու վերաբերմունքը չի փոխվում։ Նա ատում է չարը և հոգ է տանում նրանց մասին, ովքեր արդար են Իր աչքերում։ Աստծու այս հստակ վերաբերմունքը նաև Աստծու էության ճշմարիտ բացահայտումն է։ Քանի որ քաղաքում միայն մեկ արդար մարդ կար, Աստված այլևս չվարանեց։ Վերջնարդյունքն այն եղավ, որ Սոդոմն անխուսափելիորեն կոչնչացվեր։ Ի՞նչ եք տեսնում սրանում։ Այդ դարաշրջանում Աստված չէր ոչնչացնի քաղաքը, եթե դրանում հիսուն արդար լինեին, ոչ էլ եթե տասը լինեին, ինչը նշանակում է, որ Աստված կորոշեր ներել և համբերատար լինել մարդկության հանդեպ կամ կկատարեր ուղղորդման աշխատանք, քանի որ գոյություն ունեին մի քանի մարդիկ, որոնք ի վիճակի էին երկյուղելու Նրանից և երկրպագելու Նրան։ Աստված մեծապես կարևորում է մարդու արդար գործերը, Նա մեծապես կարևորում է նրանց, ովքեր ի վիճակի են երկրպագելու Իրեն, և Նա մեծապես կարևորում է նրանց, ովքեր ի վիճակի են բարի գործեր անելու Իր առջև։
Երբևէ կարդացե՞լ եք Աստվածաշնչում, որ Աստված վաղ ժամանակներից մինչև այսօր որևէ մեկի հետ հաղորդակցվի ճշմարտության շուրջ կամ խոսի Աստծու ճանապարհի մասին։ Ոչ, երբեք։ Մարդուն ուղղված Աստծու խոսքերը, որոնց մասին կարդում ենք, միայն ասում էին մարդկանց, թե ինչ անել։ Ոմանք գնացին և արեցին դա, ոմանք՝ ոչ։ Ոմանք հավատացին, իսկ ոմանք՝ ոչ։ Այսքանն էր միայն։ Այսպիսով՝ այն ժամանակվա արդարները՝ նրանք, ովքեր արդար էին Աստծու աչքերում, պարզապես նրանք էին, ովքեր ի վիճակի էին ենթարկվելու Աստծու խոսքերին և հետևելու Աստծու հրամաններին։ Նրանք Աստծու ծառաներն էին, որոնք իրագործում էին Նրա խոսքերը մարդկանց մեջ։ Կարո՞ղ էին արդյոք նման մարդիկ կոչվել Աստծուն ճանաչողներ։ Կարո՞ղ էին արդյոք նրանք կոչվել մարդիկ, որոնք կատարյալ են դարձվել Աստծու կողմից։ Ոչ, չէին կարող։ Ուստի, անկախ նրանց թվից, Աստծու աչքերում արդյոք այս արդար մարդիկ արժանի՞ էին կոչվելու Աստծու սրտակիցներ։ Կարո՞ղ էին արդյոք նրանք կոչվել Աստծու վկաներ։ Անշուշտ, ոչ։ Նրանք հաստատապես արժանի չէին կոչվելու Աստծու սրտակիցներ և վկաներ։ Ուստի ինչպե՞ս էր Աստված կոչում նման մարդկանց։ Աստվածաշնչի Հին Կտակարանում բազմաթիվ դեպքեր կան, երբ Աստված նրանց կոչում է «Իմ ծառա»։ Այսինքն՝ այն ժամանակ Աստծու աչքերում այս արդար մարդիկ Աստծու ծառաներն էին։ Նրանք այն մարդիկ էին, որոնք ծառայում էին Նրան երկրի վրա։ Իսկ ի՞նչ էր մտածում Աստված այս կոչման մասին։ Ինչո՞ւ էր Նա նրանց այդպես կոչում։ Արդյոք Աստված Իր սրտում չափանիշներ ունի՞ այն կոչումների համար, որոնցով կոչում է մարդկանց։ Անշո՛ւշտ, ունի։ Աստված չափանիշներ ունի՝ անկախ նրանից՝ մարդկանց արդար է կոչում, կատարյալ, ուղղամիտ, թե ծառաներ։ Երբ Նա ինչ-որ մեկին Իր ծառան է կոչում, Նա հաստատապես համոզված է, որ այդ մարդն ի վիճակի է ընդունելու Իր պատգամաբերներին, ի վիճակի է հետևելու Իր հրամաններին և ի վիճակի է իրագործելու այն, ինչ հրամայված է պատգամաբերների կողմից։ Ի՞նչ է իրագործում այս մարդը։ Նա իրագործում է այն, ինչ Աստված հրամայում է մարդուն անել և իրագործել երկրի վրա։ Այն ժամանակ արդյոք այն, ինչ Աստված խնդրում էր մարդուն անել և իրագործել երկրի վրա, կարո՞ղ էր կոչվել Աստծու ճանապարհ։ Ոչ, չէր կարող։ Քանի որ այն ժամանակ Աստված միայն խնդրում էր, որ մարդը մի քանի պարզ բան անի, այսինքն՝ մի քանի պարզ հրամաններ՝ ասելով մարդուն միայն անել այս կամ այն բանը, և ուրիշ ոչինչ։ Աստված գործում էր Իր ծրագրի համաձայն։ Քանի որ այն ժամանակ շատ պայմաններ դեռ առկա չէին, ժամանակը դեռ չէր հասունացել, և մարդկության համար դժվար էր կրել Աստծու ճանապարհը, ուստի Աստծու ճանապարհը դեռ չէր սկսել արտահայտվել Աստծու սրտից։ Աստված Իր նշած արդար մարդկանց, որոնց տեսնում ենք այստեղ՝ երեսուն լինեին, թե քսան, որպես Իր ծառաներ էր դիտարկում։ Երբ Աստծու պատգամաբերները գային այս ծառաների մոտ, նրանք ի վիճակի կլինեին ընդունելու նրանց, հետևելու նրանց հրամաններին և գործելու նրանց խոսքերի համաձայն։ Սա ճիշտ այն էր, ինչ պետք է արվեր և ինչին պետք է հասնեին նրանք, ովքեր ծառաներ էին Աստծու աչքերում։ Աստված շատ ճշգրիտ է մարդկանց տված Իր կոչումներում։ Նա նրանց Իր ծառաները չէր կոչում, որովհետև նրանք այնպիսին էին, ինչպիսին դուք եք հիմա, այսինքն՝ դուք, որ շատ քարոզներ եք լսել, գիտեք, թե ինչ պետք է անի Աստված, հասկանում եք Աստծու մտադրություններից շատերը և ըմբռնում եք Նրա տնօրինման ծրագիրը, այլ որովհետև նրանք ազնիվ էին իրենց մարդկայնության մեջ և ի վիճակի էին ենթարկվելու Աստծու խոսքերին։ Երբ Աստված հրամայում էր նրանց, նրանք ի վիճակի էին մի կողմ դնելու այն, ինչ անում էին, և իրագործելու այն, ինչ Աստված հրամայել էր։ Ուստի Աստծու համար «ծառա» կոչման իմաստի մյուս շերտն այն է, որ նրանք համագործակցում էին Նրա գործի հետ երկրի վրա։ Եվ թեև նրանք Աստծու պատգամաբերները չէին, նրանք Աստծու խոսքերի կատարողներն ու իրագործողներն էին երկրի վրա։ Ուրեմն տեսնում եք, որ այս ծառաները կամ արդար մարդիկ մեծ կշիռ ունեին Աստծու սրտում։ Աստված չի կարող գործ սկսել երկրի վրա առանց մարդկանց, որոնք կհամագործակցեն Իր հետ։ Եվ Աստծու ծառաների ստանձնած դերը լիովին անփոխարինելի էր Աստծու պատգամաբերների կողմից։ Յուրաքանչյուր առաջադրանք, որն այս ծառաները ստանձնում էին, և որն Աստված հրամայել էր նրանց, մեծ կարևորություն ուներ Նրա համար, և ուստի Նա չէր կարող կորցնել նրանց։ Առանց Աստծու հետ այս ծառաների համագործակցության՝ մարդկության մեջ Նրա գործը կանգ կառներ, ինչի արդյունքում Աստծու տնօրինման ծրագիրը և Աստծու հույսերը ոչինչ կդառնային։
Աստված առատորեն ողորմած է նրանց հանդեպ, ում մասին հոգ է տանում, և խորապես զայրացած է նրանց վրա, ում արհամարհանքով մերժում է
Աստվածաշնչի արձանագրություններում արդյոք Սոդոմում Աստծու տասը ծառաներ կայի՞ն։ Ոչ, չկային։ Արդյոք քաղաքն արժանի՞ էր Աստծու կողմից խնայվելու։ Քաղաքում միայն մեկ մարդ՝ Ղովտը, ընդունեց Աստծու պատգամաբերներին։ Սրա իմաստն այն է, որ քաղաքում կար Աստծու միայն մեկ ծառա, և ուստի Աստված կարող էր միայն փրկել Ղովտին և ոչնչացնել Սոդոմ քաղաքը։ Վերևում մեջբերված՝ Աբրահամի և Աստծու միջև զրույցները կարող են պարզ թվալ, բայց դրանք ցույց են տալիս մի շատ խոր բան։ Աստծու գործողությունները շատ սկզբունքային են, և որոշում կայացնելուց առաջ Նա երկար ժամանակ կտրամադրի զննելուն և կշռադատելուն։ Նա հաստատապես ոչ մի որոշում չի կայացնի կամ հապճեպ եզրակացությունների չի գա մինչև ճիշտ ժամանակի գալը։ Աբրահամի և Աստծու միջև զրույցները ցույց են տալիս մեզ, որ Սոդոմը ոչնչացնելու Աստծու որոշումն ամենևին սխալ չէր, քանի որ Աստված արդեն գիտեր, որ քաղաքում չկային ոչ քառասուն արդար, ոչ երեսուն արդար, ոչ էլ քսան։ Նույնիսկ տասը չկային։ Քաղաքի միակ արդար մարդը Ղովտն էր։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Սոդոմում, և դրա հանգամանքները զննվել էին Աստծու կողմից, և Աստված գիտեր այս բաներն Իր հինգ մատի պես։ Ուստի Նրա որոշումը չէր կարող սխալ լինել։ Համեմատության համար, ի հակադրություն Աստծու ամենակարողության, մարդն այնքան թմրած է, այնքան հիմար ու տգետ, այնքան կարճատես։ Սա է այն, ինչ տեսնում ենք Աբրահամի և Աստծու միջև զրույցներում։ Աստված արտահայտել է Իր բնույթը սկզբից ի վեր մինչև այսօր։ Այստեղ նույնպես կա Աստծու բնույթը, որը պետք է տեսնենք։ Թվերը պարզ են, դրանք ոչինչ չեն ապացուցում, բայց այստեղ արտահայտված է Աստծու մի շատ կարևոր բնույթ։ Աստված չէր ոչնչացնի քաղաքը հիսուն արդարի պատճառով։ Արդյոք սա Աստծու ողորմությա՞ն շնորհիվ է։ Արդյոք դա Նրա սիրո և համբերատարությա՞ն պատճառով է։ Տեսե՞լ եք Աստծու բնույթի այս կողմը։ Նույնիսկ եթե միայն տասը արդար լինեին, Աստված չէր ոչնչացնի քաղաքն այդ տասը արդար մարդկանց պատճառով։ Արդյոք սա Աստծու համբերատարությունն ու սե՞րն է, թե՞ ոչ։ Այդ արդար մարդկանց հանդեպ Աստծու ողորմության, համբերատարության և հոգատարության պատճառով Նա չէր ոչնչացնի քաղաքը։ Սա Աստծու համբերատարությունն է։ Եվ ի վերջո, ի՞նչ արդյունք ենք տեսնում։ Երբ Աբրահամն ասաց. «Իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն», Աստված ասաց. «Ես այն չեմ ոչնչացնի»։ Դրանից հետո Աբրահամն այլևս ոչինչ չասաց, քանի որ Սոդոմում չկան այն տասը արդարը, որոնց նա ակնարկում էր, և նա այլևս ասելու բան չուներ, և այդ ժամանակ հասկացավ, թե ինչու էր Աստված վճռել ոչնչացնել Սոդոմը։ Սրանում Աստծու ի՞նչ բնույթ եք տեսնում։ Ինչպիսի՞ վճիռ կայացրեց Աստված։ Աստված վճռեց, որ եթե այս քաղաքն իր մեջ տասը արդար մարդ չունենար, Նա թույլ չէր տա դրա գոյությունը և անխուսափելիորեն կոչնչացներ այն։ Մի՞թե սա Աստծու զայրույթը չէ։ Այս զայրույթը ներկայացնո՞ւմ է Աստծու բնույթը։ Արդյոք այս բնույթն Աստծու սուրբ էության բացահայտո՞ւմն է։ Արդյոք դա Աստծու արդար էության բացահայտո՞ւմն է, որը մարդու կողմից ոչ մի վիրավորանք չի հանդուրժում։ Հաստատելով, որ Սոդոմում տասը արդար չկային, Աստված հաստատապես կոչնչացներ քաղաքը և խստորեն կպատժեր այդ քաղաքի մարդկանց, քանի որ նրանք ընդդիմանում էին Աստծուն, և որովհետև նրանք այնքան կեղտոտ ու ապականված էին։
Ինչո՞ւ ենք այս հատվածներն այս կերպ վերլուծել։ Որովհետև այս մի քանի պարզ նախադասությունները լիովին արտահայտում են Աստծու՝ առատ ողորմության և խոր զայրույթի բնույթը։ Արդարներին բարձր գնահատելուն, նրանց հանդեպ ողորմած, համբերատար և հոգատար լինելուն զուգահեռ, Աստծու սրտում խոր ատելություն կար Սոդոմի բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ապականվել էին։ Արդյոք սա առատ ողորմություն և խոր զայրո՞ւյթ էր, թե՞ ոչ։ Ի՞նչ միջոցով Աստված ոչնչացրեց քաղաքը։ Կրակով։ Իսկ ինչո՞ւ Նա ոչնչացրեց այն կրակով։ Երբ տեսնում ես, որ ինչ-որ բան այրվում է կրակով, կամ երբ պատրաստվում ես ինչ-որ բան այրելու, ի՞նչ զգացմունքներ ես ունենում դրա հանդեպ։ Ինչո՞ւ ես ուզում այրել այն։ Զգում ես, որ այն քեզ այլևս պետք չէ, որ այլևս չե՞ս ուզում տեսնել այն։ Ուզում ես թողնե՞լ այն։ Աստծու կողմից կրակի օգտագործումը նշանակում է թողնելը և ատելություն, և որ Նա այլևս չէր ցանկանում տեսնել Սոդոմը։ Սա այն հոգեվիճակն է, որով Աստված կրակն օգտագործեց Սոդոմը հիմնահատակ անելու համար։ Կրակի օգտագործումը ներկայացնում է, թե որքան զայրացած էր Աստված։ Աստծու ողորմությունն ու համբերատարությունն իսկապես գոյություն ունեն։ Բայց Աստծու սրբությունն ու արդարությունը, երբ Նա թափում է Իր զայրույթը, մարդուն ցույց են տալիս նաև Աստծու այն կողմը, որը վիրավորանք չի հանդուրժում։ Երբ մարդը լիովին ի վիճակի է հնազանդվելու Աստծու հրամաններին և գործում է Աստծու պահանջներին համապատասխան, Աստված առատ է մարդու հանդեպ Իր ողորմության մեջ։ Սակայն երբ մարդը լի է ապականությամբ և լցված է Նրա հանդեպ թշնամանքով ու ատելությամբ, Աստված խորապես զայրացած է։ Ի՞նչ աստիճանի է Նա զայրացած։ Նրա զայրույթը կտևի այնքան ժամանակ, մինչև Աստված այլևս չտեսնի մարդու ընդդիմությունն ու չար գործերը, մինչև դրանք այլևս չլինեն Իր աչքի առջև։ Միայն այդ ժամանակ Աստծու զայրույթը կանհետանա։ Այլ կերպ ասած, անկախ նրանից, թե ով է մարդը, եթե նրա սիրտը հեռացել է Աստծուց, և նա երես է թեքել Աստծուց ու չի կարող ետ բերվել, ապա անկախ նրանից՝ արտաքնապես կամ իր սուբյեկտիվ ցանկությունների առումով ինչպես է նա ցանկանում երկրպագել, հետևել և հնազանդվել Աստծուն իր մարմնով կամ մտածելակերպով, քանի դեռ նրա սիրտը երես է թեքել Աստծուց, Աստծու զայրույթն անդադար կթափվի։ Այնպես կլինի, որ երբ Աստված թափի Իր խոր զայրույթը՝ նրան բավարար հնարավորություններ տալուց հետո, այն ետ վերցնելու ոչ մի ճանապարհ չի լինի, և Նա այլևս երբեք ողորմած ու համբերատար չի լինի նման մարդու հանդեպ։ Սա Աստծու բնույթի այն կողմն է, որը չպետք է վիրավորվի։ Այստեղ մարդկանց նորմալ է թվում, որ Աստված կոչնչացներ քաղաքը, քանի որ Աստծու աչքերում մեղքով լի քաղաքը չէր կարող գոյություն ունենալ և շարունակել մնալ, և խելամիտ էր, որ Աստված ոչնչացներ այն։ Սակայն այն ամենում, ինչ տեղի ունեցավ Նրա կողմից Սոդոմի ոչնչացումից առաջ և հետո, տեսնում ենք Աստծու բնույթն ամբողջությամբ։ Նա համբերատար և ողորմած է այն բաների հանդեպ, որոնք բարի են, գեղեցիկ և լավ։ Իսկ այն բաների հանդեպ, որոնք չար են, մեղսալի և չարասեր, Նա խորապես զայրացած է, այնպես որ Նա անդադար է Իր զայրույթի մեջ։ Սրանք Աստծու բնույթի երկու հիմնական ասպեկտներն են, որոնք ամենակարևորն են, ամենաակնառուն, և, ավելին, անընդհատ սկզբից մինչև վերջ բացահայտվել են Աստծու կողմից։ Դրանք են առատ ողորմությունը և խոր զայրույթը։ Ձեզանից շատերը Աստծու ողորմությունից ինչ-որ բան են փորձառաբար ապրել, բայց ձեզանից շատ քչերն են փորձառաբար ապրել Աստծու զայրույթը։ Աստծու ողորմությունն ու սիրառատ բարությունը կարելի է տեսնել յուրաքանչյուր մարդու մեջ։ Այսինքն՝ Աստված առատորեն ողորմած է եղել յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Սակայն շատ հազվադեպ, կամ կարելի է ասել՝ երբեք, Աստված խորապես զայրացած չի եղել որևէ անհատի կամ ձեր մեջ գտնվող մարդկանց որևէ խմբի վրա։ Անհամբեր մի՛ եղեք։ Վաղ թե ուշ Աստծու զայրույթը կտեսնվի և կգնահատվի յուրաքանչյուր մարդու կողմից, բայց հիմա դեռ ժամանակը չէ։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև, երբ Աստված մշտապես զայրացած է ինչ-որ մեկի վրա, այսինքն՝ երբ Նա թափում Իր խոր զայրույթը նրա վրա, դա նշանակում է, որ Նա վաղուց արհամարհանքով մերժել է այդ մարդուն, որ Նա ատում է նրա գոյությունը, և որ Նա այլևս համբերություն չունի նրա գոյության հանդեպ, քանի որ Նրա զայրույթի՝ մարդուն հասնելը ենթադրում է նրա անհետացումը։ Այսօր Աստծու գործը դեռ չի հասել այդ կետին։ Ձեզանից ոչ ոք չի կարողանա տանել դա, երբ Աստված խորապես զայրանա։ Ուրեմն, տեսնում եք, որ այս դարաշրջանում Աստված միայն առատորեն ողորմած է ձեր բոլորի հանդեպ, և դուք դեռ չեք տեսել Նրա խոր զայրույթը։ Եթե ձեզանից որևէ մեկը համոզված չէ, կարող եք խնդրել, որ Աստծու զայրույթը հասնի ձեզ, որպեսզի կարողանաք փորձառաբար ապրել, թե արդյոք Աստծու զայրույթը և Նրա բնույթը, որը մարդու կողմից ոչ մի վիրավորանք չի հանդուրժում, իսկապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ։ Համարձակվո՞ւմ եք։
Վերջին օրերի մարդիկ Աստծու զայրույթը տեսնում են միայն Նրա խոսքերում և ճշմարտապես փորձառաբար չեն ապրել Աստծու զայրույթը
Գրությունների այս հատվածներում տեսնված Աստծու բնույթի երկու կողմերն արժանի՞ են հաղորդակցության։ Լսելով այս պատմությունը՝ Աստծու վերաբերյալ նորոգված հասկացողություն ունե՞ք։ Ինչպիսի՞ հասկացողություն ունեք։ Կարելի է ասել, որ արարչագործության ժամանակից մինչև այսօր ոչ մի խումբ չի վայելել Աստծու շնորհը կամ ողորմությունն ու սիրառատ բարությունն այնքան, որքան այս վերջին խումբը։ Թեև վերջին փուլում Աստված կատարել է դատաստանի և պատժի գործը և Իր գործն արել է մեծափառությամբ ու ցասումով, ժամանակի մեծ մասն Աստված միայն խոսքեր է օգտագործում Իր գործն իրագործելու համար։ Նա խոսքեր է օգտագործում սովորեցնելու և ջրելու, ապահովելու և սնելու համար։ Մինչդեռ Աստծու զայրույթը միշտ թաքնված է պահվել, և բացի այն բանից, որ մարդիկ փորձառաբար ապրում են Աստծու ցասումնալից բնույթը Նրա խոսքերում, շատ քչերն են անձամբ փորձառաբար ապրել Նրա ցասումը։ Այսինքն՝ Աստծու դատաստանի և պատժի գործի ընթացքում, թեև Աստծու խոսքերում բացահայտված զայրույթը թույլ է տալիս մարդուն փորձառաբար ապրել Աստծու մեծափառությունը և Նրա կողմից վիրավորանք չհանդուրժելը, այս զայրույթը չի անցնում Նրա խոսքերի սահմանը։ Այլ կերպ ասած՝ Աստված խոսքեր է օգտագործում մարդուն կշտամբելու, մարդուն մերկացնելու, մարդուն դատելու, մարդուն պատժելու և նույնիսկ մարդուն դատապարտելու համար, բայց Աստված դեռ չի թափել Իր խոր զայրույթը մարդու վրա և գրեթե չի թափել Իր զայրույթը մարդու վրա Իր խոսքերից դուրս։ Ուստի այս դարաշրջանում մարդու կողմից փորձառաբար ապրված Աստծու ողորմությունն ու գթասրտությունն Աստծու ճշմարիտ բնույթի բացահայտումն են, մինչդեռ մարդու կողմից փորձառաբար ապրված Աստծու ցասումը լոկ Նրա արտահայտումների հնչերանգը և զգացողության արդյունքն է։ Շատ մարդիկ սխալմամբ այս արդյունքն ընդունում են որպես Աստծու զայրույթի ճշմարիտ փորձառություն և Նրա ցասման ճշմարիտ ճանաչողություն։ Հետևաբար մարդկանց մեծամասնությունը հավատում է, որ տեսել է Աստծու ողորմությունն ու գթասրտությունը Նրա խոսքերում, որ նաև տեսել է Աստծու կողմից մարդու վիրավորանքը չհանդուրժելը, և մարդկանց մեծամասնությունը նույնիսկ սկսել է գնահատել մարդկության հանդեպ Աստծու ողորմությունն ու համբերատարությունը։ Բայց անկախ նրանից, թե որքան վատն է մարդու վարքագիծը, կամ որքան ապականված է նրա խառնվածքը, Աստված միշտ համբերատար է եղել։ Նրա համբերության նպատակը մի արդյունքի սպասելն է, այն է՝ որ Իր ասած խոսքերը և Իր թափած սրտի արյունը արդյունքի հասնեն նրանց մեջ, ում Նա ցանկանում է ձեռք բերել։ Նման արդյունքի սպասելը ժամանակ է պահանջում և պահանջում է մարդու համար տարբեր միջավայրերի ստեղծում, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ չափահաս չեն դառնում ծնվելուն պես։ Տասնութ կամ տասնինը տարի է պահանջվում, իսկ որոշ մարդկանց նույնիսկ քսան կամ երեսուն տարի է պետք, նախքան նրանք կհասունանան և կդառնան իսկական չափահասներ։ Աստված սպասում է այս գործընթացի ավարտին, սպասում է նման ժամանակի գալուն և սպասում է այս արդյունքի գալստյանը։ Իր սպասելու ողջ ընթացքում Աստված առատորեն ողորմած է։ Սակայն Աստծու գործի ժամանակաշրջանում չափազանց փոքր թվով մարդիկ են տապալվել, և ոմանք պատժվել են Աստծուն իրենց ծանր դիմադրության պատճառով։ Նման օրինակներն էլ ավելի մեծ ապացույցն են Աստծու այն բնույթի, որը չի հանդուրժում մարդու վիրավորանքը, և լիովին հաստատում են ընտրյալ ժողովրդի հանդեպ Աստծու համբերատարության և համբերության իրական գոյությունը։ Իհարկե, այս տիպիկ օրինակներում այս մարդկանց մեջ Աստծու բնույթի մի մասի բացահայտումը չի ազդում Աստծու ընդհանուր տնօրինման ծրագրի վրա։ Իրականում Աստծու գործի այս վերջին փուլում Աստված համբերատար է մնացել Իր սպասելու ողջ ընթացքում, և Նա վճարել է Իր համբերության և Իր կյանքի գինն այնպիսի արդյունքի փոխարեն, ինչպիսին Իրեն հետևողների փրկությունն է։ Տեսնո՞ւմ եք սա։ Աստված առանց պատճառի չի խաթարում Իր ծրագիրը։ Նա կարող է թափել Իր զայրույթը և կարող է նաև ողորմած լինել։ Սա Աստծու բնույթի երկու հիմնական մասերի բացահայտումն է։ Արդյոք սա շատ պա՞րզ է, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ Աստծու համար ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, դրականն ու բացասականը հստակորեն ցույց են տրվում մարդուն։ Այն, ինչ Նա կանի, այն, ինչ Նա հավանում է, և այն, ինչ Նա ատում է, կարող են ուղղակիորեն արտացոլվել Նրա բնույթում։ Նման բաները կարող են նաև շատ ակնհայտ և հստակ կերպով տեսնվել Աստծու գործում, և դրանք աղոտ կամ ընդհանուր չեն։ Փոխարենը, դրանք թույլ են տալիս բոլոր մարդկանց տեսնել Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, հատկապես կոնկրետ, ճշմարիտ և գործնական կերպով։ Սա ճշմարիտ Աստվածն Ինքն է։
Աստծու բնույթը երբեք թաքնված չի եղել մարդուց։ Մարդու սիրտը շրջվել է Աստծուց
Եթե չհաղորդակցվեի այս բաների շուրջ, ձեզանից ոչ ոք չէր կարողանա տեսնել Աստծու ճշմարիտ բնույթն Աստվածաշնչի պատմություններում։ Սա փաստ է։ Դա նրանից է, որ թեև աստվածաշնչյան այս պատմություններն արձանագրել են Աստծու արած որոշ բաներ, Աստված ընդամենը մի քանի խոսք է ասել և ուղղակիորեն չի ներկայացրել Իր բնույթը կամ բացահայտորեն չի արտահայտել Իր մտադրությունները մարդուն, և հետագա սերունդներն այս արձանագրությունները համարել են լոկ պատմություններ։ Եվ այսպես, մարդկանց թվում է, թե Աստված շատ թաքնված է մարդուց։ Մարդուց թաքնված է ոչ թե Աստծու անձը, այլ Նրա բնույթն ու մտադրությունները։ Այսօրվա Իմ հաղորդակցությունից հետո դեռ զգո՞ւմ եք, որ Աստված լիովին թաքնված է մարդուց։ Դեռ հավատո՞ւմ եք, որ Աստծու բնույթը թաքնված է մարդուց։
Արարչագործության ժամանակից ի վեր Աստծու բնույթը համընթաց է եղել Նրա գործին։ Այն երբեք թաքնված չի եղել մարդուց, այլ լիովին բաց և բացահայտված է մարդուն։ Սակայն ժամանակի ընթացքում մարդու սիրտը գնալով ավելի է հեռացել Աստծուց, և քանի որ մարդու ապականությունն ավելի է խորացել, մարդն ու Աստված էլ ավելի են հեռացել միմյանցից։ Կամաց-կամաց մարդն անհետացել է Աստծու աչքից և անկարող է դարձել «տեսնել» Աստծուն։ Սա նրան թողել է առանց Աստծու մասին որևէ «լուրի», և ուստի նա չգիտի՝ արդյոք Աստված գոյություն ունի, և նույնիսկ հասնում է նրան, որ լիովին ժխտում է Աստծու գոյությունը։ Հետևաբար այն, որ մարդը չի հասկանում Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, ոչ թե նրանից է, որ Աստված թաքնված է մարդուց, այլ որովհետև նրա սիրտը շրջվել է Աստծուց։ Թեև մարդը հավատում է Աստծուն, մարդու սիրտն առանց Աստծու է, և նա չգիտի՝ ինչպես սիրել Աստծուն, ոչ էլ ուզում է սիրել Աստծուն։ Մարդու սիրտը երբեք չի մոտենում Աստծուն, և նա միշտ խուսափում է Աստծուց, ուստի նրա սիրտը հեռու է Աստծուց։ Ուրեմն որտե՞ղ է նրա սիրտը։ Իրականում մարդու սիրտը ոչ մի տեղ չի գնացել։ Այն Աստծուն տալու կամ Աստծուն ցույց տալու փոխարեն նա այն պահել է իր համար։ Սա այն դեպքում, երբ որոշ մարդիկ հաճախ աղոթում են Աստծուն և ասում. «Աստվա՛ծ, Դու զննում ես իմ սիրտը։ Դու գիտես այն ամենը, ինչ մտածում եմ», և ոմանք նույնիսկ երդվում են թույլ տալ Աստծուն զննել իրենց և թույլ տալ Աստծուն պատժել իրենց, եթե դրժեն իրենց երդումը։ Թեև մարդը թույլ է տալիս Աստծուն զննել իր սիրտը, դա չի նշանակում, որ մարդն ի վիճակի է հնազանդվելու Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին, ոչ էլ այն, որ նա թողել է իր ճակատագիրն ու հեռանկարները և իր ամեն ինչն Աստծու վերահսկողության տակ։ Ուստի անկախ այն երդումներից, որ տալիս ես Աստծուն, կամ նրանից, թե ինչ ես հայտարարում Նրան, Աստծու աչքերում քո սիրտը դեռ փակ է Նրա առջև, քանի որ միայն թույլ ես տալիս Աստծուն դիտարկել քո սիրտը, բայց թույլ չես տալիս Նրան վերահսկել այն։ Այլ կերպ ասած՝ ամենևին չես տվել քո սիրտն Աստծուն և միայն հաճելի հնչող խոսքեր ես ասում, որպեսզի Աստված լսի։ Մինչդեռ Աստծուց թաքցնում ես քո տարբեր նենգ մտադրությունները՝ քո ծրագրերի, պլանների և նախագծերի հետ միասին, և քո հեռանկարներն ու ճակատագիրը ամուր պահում ես ձեռքերումդ՝ խորապես վախենալով, որ Աստված կխլի դրանք։ Ուստի Աստված երբեք չի տեսնում մարդու անկեղծությունն Իր հանդեպ։ Թեև Աստված իսկապես զննում է մարդու սրտի խորքերը և կարող է տեսնել, թե մարդն ինչ է մտածում և ինչ է ցանկանում անել իր սրտում, և կարող է տեսնել, թե ինչ բաներ են պահված նրա սրտում, մարդու սիրտը չի պատկանում Աստծուն, և նա չի հանձնել այն Աստծու վերահսկողությանը։ Սա նշանակում է, որ Աստված միայն դիտարկելու իրավունք ունի, բայց վերահսկելու իրավունք չունի։ Մարդու սուբյեկտիվ գիտակցության մեջ մարդը չի ուզում կամ մտադիր չէ իրեն Աստծուն հանձնել և թույլ տալ, որ Աստված ներդաշնակեցնի իրեն։ Մարդը ոչ միայն փակվել է Աստծու առջև, այլև կան նույնիսկ մարդիկ, որոնք ուղիներ են մտածում իրենց սրտերը պարուրելու համար՝ օգտագործելով շողոքորթ խոսքեր՝ կեղծ տպավորություն ստեղծելու և խարդախությամբ Աստծու վստահությունը շահելու համար, և թաքցնելով իրենց իրական դեմքն Աստծուց։ Աստծուն տեսնել թույլ չտալու նրանց նպատակն այն է, որ թույլ չտան Աստծուն ընկալել, թե իրականում ինչպիսին են իրենք, և իրենց սրտերը ոչ թե Աստծուն տան, այլ պահեն իրենց համար։ Սրա ենթատեքստն այն է, որ այն, ինչ մարդն անում է, և այն, ինչի մասին նա մտածում է, ամբողջությամբ ծրագրված, հաշվարկված և որոշված է հենց մարդու կողմից։ Նա չի պահանջում Աստծու մասնակցությունը կամ միջամտությունը, առավել ևս նրան պետք չեն Աստծու ներդաշնակեցումներն ու կարգավորումները։ Ուստի անկախ նրանից՝ դա Աստծու հրամաններին է վերաբերում, Նրա հանձնարարությանը, թե այն պահանջներին, որոնք Աստված դնում է մարդու առջև, մարդու ընտրությունները հիմնված են իր սեփական մտադրությունների և շահերի, տվյալ պահին իր սեփական վիճակի և հանգամանքների վրա։ Մարդը միշտ օգտագործում է իր ունեցած գիտելիքն ու փորձը և իր սեփական ինտելեկտը՝ դատելու և ընտրելու այն ուղին, որով պետք է գնա, և չի ուզում թույլ տալ Աստծու միջամտությունը կամ վերահսկողությունը։ Սա է մարդու սիրտը, որն Աստված տեսնում է։
Սկզբից մինչ օրս միայն մարդն է ունակ եղել զրուցելու Աստծու հետ։ Այսինքն՝ բոլոր կենդանի էակների և արարածների մեջ մարդուց բացի ոչ ոք ի վիճակի չի եղել զրուցելու Աստծու հետ։ Մարդն ունի ականջներ, որոնք թույլ են տալիս նրան լսել, և աչքեր, որոնք թույլ են տալիս նրան տեսնել, նա ունի լեզու, իր սեփական մտքերը և ազատ կամք։ Նա օժտված է այն ամենով, ինչ պահանջվում է Աստծու խոսելը լսելու, Աստծու մտադրությունները հասկանալու և Աստծու հանձնարարությունն ընդունելու համար, և ուստի Աստված Իր բոլոր ցանկությունները կապում է մարդու հետ՝ ցանկանալով մարդուն դարձնել ուղեկից, որը նույն միտքն ունի, ինչ Ինքը, և որը կարող է քայլել Իր հետ։ Իր տնօրինումը սկսելուց ի վեր Աստված սպասել է, որ մարդն իր սիրտը տա Իրեն, որպեսզի Աստված կարողանա մաքրագործել և զինել այն, որպեսզի մարդը գոհացուցիչ դառնա Աստծու համար և սիրվի Աստծու կողմից, որպեսզի մարդը երկյուղի Աստծուց և խուսափի չարից։ Աստված միշտ ակնկալել և սպասել է այս արդյունքին։ Աստվածաշնչի արձանագրություններում կա՞ն արդյոք նման մարդիկ։ Այսինքն՝ Աստվածաշնչում կա՞ն արդյոք այնպիսիք, որոնք ի վիճակի են իրենց սրտերը տալու Աստծուն։ Այս դարաշրջանից առաջ կա՞ արդյոք որևէ նախադեպ։ Այսօր եկեք շարունակենք կարդալ Աստվածաշնչի արձանագրությունները և տեսնենք, թե արդյոք այն, ինչ արվեց այս կերպարի՝ Հոբի կողմից, որևէ կապ ունի՞ «սիրտդ Աստծուն տալ» թեմայի հետ, որի մասին այսօր խոսում ենք։ Եկեք տեսնենք՝ արդյոք Հոբը գոհացուցի՞չ էր Աստծու համար և սիրվա՞ծ էր Աստծու կողմից։
Ինչպիսի՞ տպավորություն ունեք այն մասին, թե ինչպիսի մարդ է Հոբը։ Մեջբերելով բնօրինակ Սուրբ Գիրքը՝ ոմանք ասում են, որ Հոբն այնպիսի մարդ էր, որը երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ «Երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից»։ Այսպիսին է Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականը։ Եթե օգտագործեիք ձեր սեփական բառերը, ինչպե՞ս կբնութագրեիք Հոբին։ Ոմանք ասում են, որ Հոբը լավ մարդ էր, մարդ, որն ուներ ողջամտություն, ոմանք ասում են, որ նա ճշմարիտ հավատ ուներ Աստծու հանդեպ, ոմանք ասում են, որ Հոբն արդար մարդ էր, որը մարդկայնություն ուներ։ Դուք տեսել եք Հոբի հավատը, ինչը նշանակում է, որ ձեր սրտերում մեծ կարևորություն եք տալիս և նախանձում եք Հոբի հավատին։ Ուստի այսօր եկեք տեսնենք, թե ինչ ուներ Հոբը, որը ստիպեց Աստծուն այդքան շատ ընդունել նրան։ Հաջորդիվ եկեք կարդանք ստորև բերված Գրությունները։
Գ. Հոբ
1. Հոբի գնահատականներն Աստծուց և Աստվածաշնչում
Հոբ 1:1 Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Հոբ 1:5 Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Հոբ 1:8 Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»։
Ո՞րն է այն առանցքային կետը, որը տեսնում եք այս հատվածներում։ Գրությունների այս երեք հակիրճ հատվածները բոլորն էլ վերաբերում են Հոբին։ Թեև դրանք կարճ են, հստակ նշում են, թե ինչպիսի մարդ էր նա։ Հոբի ամենօրյա վարքագծի և նրա պահվածքի նկարագրության միջոցով դրանք բոլորին ասում են, որ Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականն անհիմն լինելու փոխարեն հիմնավորված էր։ Այս երեք հատվածներն ասում են մեզ, որ լինի դա Հոբի վերաբերյալ մարդու գնահատականը (Հոբ 1։1), թե նրա վերաբերյալ Աստծու գնահատականը (Հոբ 1։8), երկուսն էլ Աստծու և մարդու առջև Հոբի գործերի արդյունքն են (Հոբ 1։5)։
Նախ՝ եկեք կարդանք առաջին հատվածը։ «Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից»: Սա Աստվածաշնչում Հոբի առաջին գնահատականն է, և այս նախադասությունը հեղինակի մեկնաբանությունն է Հոբի վերաբերյալ։ Բնականաբար այն նաև ներկայացնում է Հոբի վերաբերյալ մարդու գնահատականը, որն է «նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից»: Հաջորդիվ եկեք կարդանք Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականը։ «Երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»: Այս երկուսից մեկը գալիս էր մարդուց, իսկ մյուսը ծագում էր Աստծուց. դրանք նույն բովանդակությամբ երկու գնահատականներ են։ Ուստի լիովին ակնհայտ է, որ Հոբի վարքագիծն ու պահվածքը հայտնի էին մարդուն և նաև հավանության էին արժանացել Աստծու կողմից։ Այլ կերպ ասած՝ մարդու առջև Հոբի պահվածքը և Աստծու առջև նրա պահվածքը նույնն էին. նա իր վարքագիծն ու դրդապատճառը մշտապես դնում էր Աստծու առջև, որպեսզի դրանք զննվեին Աստծու կողմից, և նա հաջողեց Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու մեջ։ Այսպիսով՝ Աստծու աչքերում երկրի վրայի մարդկանցից միայն Հոբն էր կատարյալ և ուղղամիտ, մեկը, ով երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։
Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու Հոբի հատուկ դրսևորումներն իր առօրյա կյանքում
Հաջորդիվ եկեք նայենք Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու Հոբի հատուկ դրսևորումներին։ Ի հավելում դրան նախորդող և հաջորդող հատվածներից՝ եկեք կարդանք նաև Հոբ 1։5-ը, որն Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու Հոբի հատուկ դրսևորումներից մեկն է։ Այն վերաբերում է նրան, թե ինչպես էր նա իր առօրյա կյանքում երկյուղում Աստծուց և խուսափում չարից։ Նրա ակնառու դրսևորումն այն էր, որ ոչ միայն անում էր այն, ինչ պետք է աներ հանուն Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու, այլև իր որդիների համար կանոնավոր կերպով ողջակեզներ էր մատուցում Աստծու առջև։ Վախենում էր, որ նրանք խնջույք անելիս հաճախ «մեղք էին գործել և իրենց սրտերում ուրացել Աստծուն»։ Ինչպիսի՞ն էր Հոբի վարքագիծն այս հարցի առնչությամբ։ Բնագիր տեքստը տալիս է հետևյալ արձանագրությունը. «Եվ այնպես էր լինում, որ երբ նրանց խնջույքի օրերն ավարտվում էին, Հոբը մարդ էր ուղարկում և սրբագործում էր նրանց, և վաղ առավոտյան վեր կենալով՝ ողջակեզներ էր մատուցում՝ նրանց բոլորի թվի համաձայն»։ Հոբի վարքագիծը ցույց է տալիս մեզ, որ Աստծու հանդեպ նրա երկյուղը նրա արտաքին վարքագծում դրսևորվելու փոխարեն գալիս էր նրա սրտի ներսից, և որ Աստծու հանդեպ նրա երկյուղը կարելի էր գտնել նրա առօրյա կյանքի յուրաքանչյուր տեսանկյունում, բոլոր ժամանակներում, քանզի ոչ միայն ինքն էր խուսափում չարից, այլև հաճախ ողջակեզներ էր մատուցում իր որդիների համար։ Այլ կերպ ասած՝ Հոբը ոչ միայն խորապես վախենում էր Աստծուն վիրավորելուց և իր սրտում Աստծուն ուրանալուց, այլև անհանգստանում էր, որ իր որդիները կարող են վիրավորել Աստծուն և ուրանալ Նրան իրենց սրտերում։ Սրանից կարելի է տեսնել, որ Աստծու հանդեպ Հոբի երկյուղի ճշմարտացիությունը դիմանում է քննությանը և վեր է որևէ մարդու կասկածից։ Արդյոք նա դա երբեմն-երբե՞մն էր անում, թե՞ հաճախակի։ Տեքստի վերջին նախադասությունն է. «Այսպես էր անում Հոբը շարունակ»։ Այս խոսքերի իմաստն այն է, որ Հոբը երբեմն-երբեմն կամ երբ իրեն հաճելի էր, չէր գնում և այցելում իր որդիներին, ոչ էլ խոստովանում էր Աստծուն աղոթքի միջոցով։ Փոխարենը կանոնավոր կերպով ուղարկում էր իր որդիներին, որպեսզի սրբագործվեին, և ողջակեզներ էր մատուցում նրանց համար։ «Շարունակ» բառն այստեղ չի նշանակում, որ նա այդպես էր անում մեկ կամ երկու օր կամ մի ակնթարթ։ Այն ասում է, որ Աստծու հանդեպ Հոբի երկյուղի դրսևորումը ժամանակավոր չէր և կանգ չէր առնում ճանաչողության կամ ասված խոսքերի վրա։ Փոխարենը Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհն առաջնորդում էր նրա սիրտը, այն թելադրում էր նրա վարքագիծը և նրա սրտում իր գոյության արմատն էր։ Այն, որ նա դա անում էր շարունակ, ցույց է տալիս, որ իր սրտում հաճախ երկյուղում էր, որ կվիրավորի Աստծուն, և նաև վախենում էր, որ իր որդիներն ու դուստրերը կվիրավորեն Աստծուն։ Դա ներկայացնում է, թե նրա սրտում որքան մեծ կշիռ ուներ Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։ Նա այսպես էր անում շարունակ, որովհետև իր սրտում անհանգստանում էր և վախենում. վախենում էր, որ չարիք է գործել և վիրավորել է Աստծուն, և որ շեղվել է Աստծու ճանապարհից և ուստի ի վիճակի չէ գոհացնելու Աստծուն։ Միևնույն ժամանակ նաև անհանգստանում էր իր որդիների և դուստրերի համար՝ երկյուղելով, որ նրանք հանցանք են գործել Աստծու դեմ։ Այսպիսին էր Հոբի բնականոն վարքագիծն իր առօրյա կյանքում։ Հենց այս բնականոն վարքագիծն է ապացուցում, որ Աստծուց երկյուղելը և չարից խուսափելը դատարկ բառեր չեն, որ Հոբը ճշմարտապես կյանքով արտահայտեց նման իրականություն։ «Այսպես էր անում Հոբը շարունակ»։ Այս խոսքերը մեզ պատմում են Աստծու առջև Հոբի ամենօրյա գործերի մասին։ Երբ նա այսպես էր անում շարունակ, արդյոք նրա վարքագիծն ու սիրտը հասա՞ն Աստծու առջև։ Այլ կերպ ասած՝ արդյոք Աստված հաճա՞խ էր ընդունում նրա սիրտն ու վարքագիծը։ Ապա ի՞նչ վիճակում և ի՞նչ համատեքստում էր Հոբն այսպես անում շարունակ։ Ոմանք ասում են. «Դա այն պատճառով էր, որ Աստված հաճախ էր հայտնվում Հոբին, ուստի նա այդպես էր վարվում»։ Ոմանք ասում են. «Նա շարունակ այսպես էր անում, որովհետև հոժար էր խուսափելու չարից»։ Իսկ ոմանք ասում են. «Գուցե նա մտածում էր, որ իր ունեցվածքը հեշտությամբ չէր տրվել, և գիտեր, որ այն իրեն Աստծու կողմից էր շնորհվել, և ուստի խորապես վախենում էր իր ունեցվածքը կորցնելուց՝ Աստծուն վիրավորելու կամ Նրա դեմ հանցանք գործելու արդյունքում»։ Արդյոք այս պնդումներից որևէ մեկը ճի՞շտ է։ Միանգամայն ոչ։ Քանզի Աստծու աչքերում Հոբի վերաբերյալ այն բանը, որն Աստված ընդունեց, և որն ամենաարժեքավորն էր, ոչ միայն այն էր, որ նա շարունակ այսպես էր անում. ավելին՝ դա նրա վարքագիծն էր Աստծու, մարդու և Սատանայի առջև, երբ նա հանձնվեց Սատանային և փորձվեց։ Ստորև բերված բաժիններն առաջարկում են ամենահամոզիչ ապացույցը, ապացույց, որը ցույց է տալիս մեզ Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականի ճշմարտացիությունը։ Հաջորդիվ եկեք կարդանք Գրությունների հետևյալ հատվածները։
2. Սատանան առաջին անգամ փորձում է Հոբին (նրա անասունները գողանում են, և աղետ է վրա հասնում նրա զավակներին)
ա. Աստծու ասած խոսքերը
Հոբ 1:8 Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»։
Հոբ 1:12 Եվ Եհովան ասաց Սատանային. «Տես, այն ամենը, ինչ նա ունի, քո իշխանության տակ է, միայն թե նրա վրա ձեռքդ մի՛ բարձրացրու»։ Ուստի Սատանան հեռացավ Եհովայի ներկայությունից։
բ. Սատանայի պատասխանը
Հոբ 1:9-11 Ապա Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Մի՞թե Հոբը հենց այնպես է երկյուղում Աստծուց։ Մի՞թե բոլոր կողմերից ցանկապատով չես պատել նրան, նրա տունը և այն ամենը, ինչ նա ունի։ Դու օրհնել ես նրա ձեռքի գործը, և նրա ունեցվածքը բազմացել է երկրի վրա։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր այն ամենին, ինչ նա ունի, և նա քո երեսին կուրանա քեզ»։
Աստված թույլ է տալիս Սատանային փորձել Հոբին, որպեսզի Հոբի հավատը կատարյալ դարձվի
Հոբ 1։8-ն առաջին արձանագրությունն է, որը մենք տեսնում ենք Աստվածաշնչում Եհովա Աստծու և Սատանայի միջև խոսակցության վերաբերյալ։ Ուստի ի՞նչ ասաց Աստված։ Բնագիր տեքստը տալիս է հետևյալ արձանագրությունը։ «Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»»։ Սա Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականն էր Սատանայի առջև։ Աստված ասաց, որ նա կատարյալ և ուղղամիտ մարդ էր, մեկը, ով երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ Աստծու և Սատանայի միջև այս խոսակցությունից առաջ Աստված վճռել էր, որ Նա կօգտագործի Սատանային՝ Հոբին փորձելու համար, որ Նա Հոբին Սատանային կհանձնի։ Մի կողմից՝ սա կապացուցեր, որ Հոբի վերաբերյալ Աստծու զննումն ու գնահատականը ճշգրիտ էին և անսխալ, և կստիպեր Սատանային ամոթահար լինել Հոբի վկայության միջոցով, մյուս կողմից՝ այն կատարյալ կդարձներ Հոբի հավատն Աստծու հանդեպ և երկյուղն Աստծուց։ Ուստի, երբ Սատանան եկավ Աստծու առջև, Աստված միանգամից բուն հարցին անցավ և ուղղակիորեն հարցրեց Սատանային։ «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»։ Աստծու հարցի մեջ կա հետևյալ իմաստը։ Աստված գիտեր, որ Սատանան թափառել էր բոլոր վայրերում և հաճախ էր լրտեսել Հոբին, որն Աստծու ծառան էր։ Այն հաճախ էր փորձել և հարձակվել Հոբի վրա՝ փորձելով միջոց գտնել նրան ջախջախելու համար, որպեսզի ապացուցեր, որ նրա հավատն Աստծու հանդեպ և երկյուղն Աստծուց չէին կարող հաստատուն մնալ։ Սատանան նաև կամայականորեն հնարավորություններ էր փնտրում Հոբին տանջելու, Հոբին ստիպելու ուրանալ Աստծուն և այդպիսով խլելու նրան Աստծու ձեռքից։ Սակայն Աստված զննեց Հոբի սիրտը և տեսավ, որ նա կատարյալ և ուղղամիտ էր, և որ նա երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ Աստված հարցն օգտագործեց՝ ասելու Սատանային, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ մարդ էր, որը երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, որ Հոբը երբեք չէր ուրանա Աստծուն և չէր հետևի Սատանային։ Լսելով Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականը՝ Սատանան է՛լ ավելի կատաղեց նվաստացումից և գնալով ավելի անհամբեր դարձավ Հոբին հափշտակելու հարցում, քանզի Սատանան երբեք չէր հավատացել, որ ինչ-որ մեկը կարող է կատարյալ և ուղղամիտ լինել, կամ որ կարող է երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Միևնույն ժամանակ Սատանան նաև ատում էր մարդու մեջ եղած կատարելությունն ու ուղղամտությունը և ատում էր այն մարդկանց, որոնք կարող էին վախենալ Աստծուց և խուսափել չարից։ Ինչպես գրված է Հոբ 1։9-11-ում։ «Ապա Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Մի՞թե Հոբը հենց այնպես է երկյուղում Աստծուց։ Մի՞թե բոլոր կողմերից ցանկապատով չես պատել նրան, նրա տունը և այն ամենը, ինչ նա ունի։ Դու օրհնել ես նրա ձեռքի գործը, և նրա ունեցվածքը բազմացել է երկրի վրա։ Բայց հիմա մեկնի՛ր Քո ձեռքը և դիպչի՛ր այն ամենին, ինչ նա ունի, և նա Քո երեսին կուրանա Քեզ»»։ Աստված սերտորեն ծանոթ էր Սատանայի չարասիրտ բնությանը և շատ լավ գիտեր, որ Սատանան վաղուց ծրագրել էր տանջել Հոբին, և ուստի սրանով Աստված, Սատանային ևս մեկ անգամ ասելով, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ էր, և որ նա երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, ցանկանում էր Սատանային դրդել բացահայտելու իր ճշմարիտ դեմքը և ստիպել նրան հարձակվել ու փորձել Հոբին։ Այլ կերպ ասած՝ Աստված միտումնավոր շեշտեց, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ էր, և որ նա երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, և այս միջոցով Նա ստիպեց Սատանային հարձակվել Հոբի վրա՝ Հոբի՝ կատարյալ և ուղղամիտ մարդ, Աստծուց երկյուղող և չարից խուսափող մեկը լինելու հանդեպ Սատանայի ատելության և ցասումի պատճառով։ Սա կհանգեցներ նրան, որ Հոբի՝ «կատարյալ և ուղղամիտ մարդ, մեկը, ով վախենում էր Աստծուց և խուսափում չարից» լինելն ամոթ կբերեր Սատանայի վրա՝ թողնելով նրան լիովին նվաստացած և պարտված։ Դրանից հետո Սատանան այլևս չէր կասկածի կամ մեղադրանքներ չէր հնչեցնի Հոբի կատարելության, ուղղամտության, Աստծու հանդեպ երկյուղի կամ չարից խուսափելու վերաբերյալ։ Այսպիսով՝ Աստծու փորձությունը և Սատանայի գայթակղությունը գրեթե անխուսափելի էին։ Միակը, ով ի վիճակի էր կրելու Աստծու փորձությունը և դիմանալու Սատանայի գայթակղությանը, Հոբն էր։ Այս խոսակցությունից հետո Սատանային թույլտվություն տրվեց փորձելու Հոբին։ Այսպես սկսվեց Սատանայի հարձակումների առաջին փուլը։ Այս հարձակումների թիրախը Հոբի ունեցվածքն էր, քանզի Սատանան հետևյալ մեղադրանքն էր հնչեցրել Հոբի դեմ. «Մի՞թե Հոբը հենց այնպես է երկյուղում Աստծուց… Դու օրհնել ես նրա ձեռքի գործը, և նրա ունեցվածքը բազմացել է երկրի վրա»։ Արդյունքում Աստված թույլ տվեց Սատանային վերցնել այն ամենը, ինչ Հոբն ուներ. հենց սա էր այն նպատակը, որի համար Աստված խոսեց Սատանայի հետ։ Այնուամենայնիվ, Աստված մեկ պահանջ դրեց Սատանայի առջև. «Այն ամենը, ինչ նա ունի, քո իշխանության տակ է, միայն թե նրա վրա ձեռքդ մի՛ բարձրացրու» (Հոբ 1։12)։ Սա այն պայմանն էր, որն Աստված դրեց այն բանից հետո, երբ Նա թույլ տվեց Սատանային փորձել Հոբին և Հոբին հանձնեց Սատանայի ձեռքը, և սա այն խիստ սահմանն էր, որը Նա սահմանեց Սատանայի համար։ Նա հրամայեց Սատանային չվնասել Հոբին։ Քանի որ Աստված ճանաչում էր, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ էր, և քանի որ Նա հավատում էր, որ Իր առջև Հոբի կատարելությունն ու ուղղամտությունն անկասկածելի էին և կարող էին դիմանալ փորձության ենթարկվելուն, Աստված թույլ տվեց Սատանային փորձել Հոբին, բայց սահմանափակում դրեց Սատանայի վրա։ Սատանային թույլատրվեց վերցնել Հոբի ողջ ունեցվածքը, բայց չէր կարող մատով անգամ դիպչել նրան։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Աստված այդ պահին Հոբին ամբողջությամբ չհանձնեց Սատանային։ Սատանան կարող էր փորձել Հոբին ցանկացած միջոցով, որով կուզեր, բայց չէր կարող վնասել հենց Հոբին՝ նույնիսկ նրա գլխի մեկ մազին, որովհետև մարդու ամեն ինչը վերահսկվում է Աստծու կողմից, և որովհետև մարդու ապրելը կամ մեռնելը որոշվում է Աստծու կողմից. Սատանան իրավասու չէ դրա համար։ Այն բանից հետո, երբ Աստված ասաց Սատանային այս խոսքերը, Սատանան անհամբերությամբ սպասում էր սկսելուն։ Այն օգտագործեց ամեն միջոց Հոբին փորձելու համար, և շատ չանցած Հոբը կորցրեց սարերի չափ ոչխարներ ու եզներ և Աստծու կողմից իրեն շնորհված ողջ ունեցվածքը… Այսպիսով՝ Աստծու փորձությունները վրա հասան նրան։
Թեև Աստվածաշունչը պատմում է մեզ Հոբի փորձության ծագման մասին, արդյոք ինքը՝ Հոբը, որը ենթարկվեց այս փորձություններին, տեղյա՞կ էր, թե ինչ է կատարվում։ Հոբը պարզապես մահկանացու մարդ էր և, իհարկե, ոչինչ չգիտեր իր թիկունքում կատարվող պատմության մասին. պարզապես Աստծու հանդեպ նրա երկյուղը և նրա կատարելությունն ու ուղղամտությունը ստիպեցին նրան գիտակցել, որ Աստծու փորձությունները վրա էին հասել իրեն։ Նա չգիտեր, թե ինչ էր տեղի ունեցել հոգևոր ոլորտում, ոչ էլ այն, թե որոնք էին Աստծու մտադրություններն այս փորձությունների հետևում։ Բայց գիտեր, որ անկախ նրանից, թե ինչ կպատահեր իրեն, պետք է հավատարիմ մնար իր կատարելությանն ու ուղղամտությանը և պետք է հետևեր Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին։ Այս հարցերի նկատմամբ Հոբի վերաբերմունքն ու արձագանքը հստակորեն տեսնվեցին Աստծու կողմից։ Ի՞նչ տեսավ Աստված։ Նա տեսավ Հոբի աստվածավախ սիրտը, որովհետև սկզբից մինչև այն պահը, երբ Հոբը փորձվեց, Հոբի սիրտը բաց մնաց Աստծու առջև, այն դրված էր Աստծու առջև, և Հոբը չուրացավ իր կատարելությունը կամ ուղղամտությունը, ոչ էլ դեն նետեց Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը կամ շեղվեց դրանից. ոչինչ ավելի գոհացուցիչ չէր Աստծու համար, քան սա։ Հաջորդիվ կնայենք, թե ինչ փորձությունների ենթարկվեց Հոբը, և թե ինչպես վերաբերվեց այդ փորձություններին։ Եկեք կարդանք Գրություններից։
գ. Հոբի արձագանքը
Հոբ 1:20-21 Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց. Եվ ասաց. «Մերկ դուրս եկա մորս արգանդից և մերկ էլ կվերադառնամ այնտեղ։ Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը»։
Այն, որ Հոբն ինքնակամ վերադարձնում է իր ողջ ունեցվածքը, բխում է Աստծու հանդեպ նրա երկյուղից
Այն բանից հետո, երբ Աստված Սատանային ասաց. «Այն ամենը, ինչ նա ունի, քո իշխանության տակ է, միայն թե նրա վրա ձեռքդ մի՛ բարձրացրու», Սատանան հեռացավ, ինչից կարճ ժամանակ անց Հոբը հանկարծակի և կատաղի հարձակումների ենթարկվեց։ Նախ՝ նրա եզներն ու էշերը թալանվեցին, և նրա ծառաներից ոմանք սպանվեցին, ապա՝ նրա ոչխարները և ևս մի քանի ծառաներ լափվեցին կրակից, դրանից հետո՝ նրա ուղտերը տարվեցին, և նրա ծառաներից էլ ավելի շատերը սպանվեցին, վերջապես՝ նրա որդիների և դուստրերի կյանքերը խլվեցին։ Հարձակումների այս շարքն այն տանջանքն էր, որը Հոբը կրեց առաջին փորձության ժամանակ։ Ինչպես հրամայել էր Աստված, այս հարձակումների ժամանակ Սատանան թիրախավորեց միայն Հոբի ունեցվածքն ու նրա զավակներին և չվնասեց հենց Հոբին։ Այնուամենայնիվ, Հոբն ակնթարթորեն մեծ հարստություն ունեցող հարուստ մարդուց վերածվեց ոչինչ չունեցող մեկի։ Ոչ ոք չէր կարող դիմանալ այս ապշեցուցիչ անակնկալ հարվածին կամ պատշաճ կերպով դիմակայել դրան, սակայն Հոբը դրսևորեց իր արտասովոր կողմը։ Գրությունները տալիս են հետևյալ արձանագրությունը. «Այն ժամանակ Հոբը վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց»։ Սա Հոբի առաջին արձագանքն էր լսելուց հետո, որ կորցրել է իր զավակներին և իր ողջ ունեցվածքը։ Ամենից առաջ նա զարմացած կամ խուճապահար չէր թվում, առավել ևս զայրույթ կամ ատելություն չարտահայտեց։ Ուստի տեսնում եք, որ իր սրտում արդեն եզրակացրել էր, որ այս նեղությունները պատահականություն չէին կամ ծնված չէին մարդու ձեռքից, առավել ևս դրանք հատուցման կամ պատժի գալուստը չէին։ Փոխարենը, Եհովայի փորձությունները վրա էին հասել իրեն։ Եհովան էր, որ ցանկանում էր վերցնել իր ունեցվածքն ու զավակներին։ Այդ ժամանակ Հոբը շատ հանգիստ էր և սթափ։ Նրա կատարյալ և ուղղամիտ մարդկայնությունը թույլ տվեց նրան ռացիոնալ և բնական կերպով ճշգրիտ դատողություններ անել և որոշումներ կայացնել իրեն վրա հասած նեղությունների վերաբերյալ, և արդյունքում նա արտասովոր հանգստություն դրսևորեց. «Այն ժամանակ Հոբը վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց»։ «Պատառոտեց իր հագուստները» նշանակում է, որ նա մերկ էր և ոչինչ չուներ։ «Խուզեց իր գլխի մազերը» նշանակում է, որ նա վերադարձել էր Աստծու առջև որպես նորածին մանուկ։ «Գետնին ընկնելով՝ երկրպագեց» նշանակում է, որ նա մերկ էր եկել աշխարհ և այսօր, դեռևս ոչինչ չունենալով, իրեն Աստծուն վերադարձրեց ասես նորածին մանուկ։ Իրեն վրա հասած ամենի նկատմամբ Հոբի վերաբերմունքին չէր կարող հասնել ոչ մի արարած։ Եհովայի հանդեպ նրա հավատը դուրս էր գալիս հավատալու սահմաններից։ Սա Աստծու հանդեպ նրա երկյուղն էր, Աստծուն նրա հնազանդությունը։ Նա ոչ միայն ի վիճակի էր գոհություն հայտնելու Աստծուն իրեն տալու համար, այլև իրենից վերցնելու համար։ Ավելին՝ նա ի վիճակի էր ինքնակամ Աստծուն վերադարձնելու այն ամենը, ինչ ուներ, ներառյալ իր կյանքը։
Աստծու հանդեպ Հոբի երկյուղն ու հնազանդությունն օրինակ են մարդկության համար, և նրա կատարելությունն ու ուղղամտությունը մարդկայնության գագաթնակետն էին, որը պետք է ունենա մարդը։ Թեև չէր տեսել Աստծուն, գիտակցեց, որ Աստված ճշմարտապես գոյություն ունի, և այս գիտակցման շնորհիվ վախենում էր Աստծուց, և Աստծու հանդեպ իր երկյուղի պատճառով ի վիճակի էր հնազանդվելու Աստծուն։ Նա Աստծուն լիակատար ազատություն տվեց վերցնելու այն ամենը, ինչ ուներ, սակայն նա առանց տրտունջի էր, և գետնին ընկնելով՝ Աստծուն ասաց, որ հենց այս պահին, նույնիսկ եթե Աստված վերցներ իր մսեղին, ինքը սիրով առանց տրտունջի թույլ կտար Նրան անել դա։ Նրա ողջ վարքագիծը պայմանավորված էր նրա կատարյալ և ուղղամիտ մարդկայնությամբ։ Այսինքն՝ իր անմեղության, ազնվության և բարության արդյունքում Հոբը հաստատապես հավատում էր Աստծու գոյությանը, որը գիտակցել և ընկալել էր։ Այս հիմքի վրա պահանջներ դրեց իր առջև և չափորոշեց իր մտածողությունը, վարքագիծը, պահվածքը և գործողությունների սկզբունքներն Աստծու առջև՝ համաձայն իր հանդեպ Աստծու առաջնորդության և Աստծու գործերի, որոնք տեսել էր բոլոր բաների մեջ։ Ժամանակի ընթացքում նրա փորձառությունները նրա մեջ Աստծու հանդեպ իրական և փաստացի երկյուղ առաջացրին և մղեցին նրան խուսափելու չարից։ Սա այն անաղարտության աղբյուրն էր, որն ամուր պահեց Հոբը։ Հոբն օժտված էր ազնիվ, անմեղ և բարի մարդկայնությամբ, և ուներ Աստծուց երկյուղելու, Աստծուն հնազանդվելու և չարից խուսափելու գործնական փորձառություն, ինչպես նաև այն գիտելիքը, որ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց»։ Միայն այս բաների շնորհիվ նա ի վիճակի եղավ հաստատուն կանգնելու իր վկայության մեջ Սատանայի նման չարամիտ հարձակումների ժամանակ, և միայն դրանց շնորհիվ ի վիճակի եղավ չհիասթափեցնելու Աստծուն և գոհացուցիչ պատասխան տալու Աստծուն, երբ Աստծու փորձությունները վրա հասան իրեն։ Թեև առաջին փորձության ժամանակ Հոբի վարքագիծը շատ «պարզ» էր, հետագա սերունդները, նույնիսկ եթե ներդնեին մի ամբողջ կյանքի սրտի արյունը, վստահ չէին, որ կհասնեն նման «պարզության», ոչ էլ անպայմանորեն կունենային վերևում նկարագրված Հոբի վարքագիծը։ Այսօր, բախվելով Հոբի «պարզ» վարքագծին և համեմատելով այն «բացարձակ հնազանդության և մինչև մահ հավատարմության» աղաղակների ու վճռականության հետ, որոնք ցույց են տրվում Աստծուն նրանց կողմից, ովքեր պնդում են, թե հավատում են Աստծուն և հետևում են Աստծուն, արդյոք խորապես ամոթ չե՞ք զգում։
Երբ Գրություններում կարդում ես այն ամենի մասին, ինչ կրեցին Հոբն ու նրա ընտանիքը, ինչպիսի՞ն է արձագանքդ։ Մտքերով ողողվա՞ծ ես։ Ապշա՞ծ ես։ Կարելի՞ է արդյոք Հոբին վրա հասած փորձությունները նկարագրել որպես «ցնցող»։ Այլ կերպ ասած՝ Հոբի փորձություններն այնքան սարսափելի են, որ դժվար է դրանց ականատես լինել նույնիսկ կարդալիս, էլ չենք խոսում իրականում դրանք ապրելու մասին։ Ուստի տեսնում ես, որ այն, ինչ վրա հասավ Հոբին, «փորձնական վարժանք» չէր, այլ իրական «ճակատամարտ»՝ իրական «զենքերով» և «փամփուշտներով»։ Կոնկրետ ո՞վ անձամբ իրականացրեց այն փորձությունները, որոնց նա բախվում էր։ Դրանք, իհարկե, Սատանայի գործն էին, և Սատանան իր իսկ ձեռքերով արեց այս բաները։ Չնայած դրան՝ այս բաները թույլատրված էին Աստծու կողմից։ Արդյոք Աստված ասա՞ց Սատանային, թե ինչ միջոցներով փորձի Հոբին։ Ո՛չ, չասաց։ Աստված պարզապես մի պայման դրեց, որին Սատանան պետք է ենթարկվեր, և ապա փորձությունը վրա հասավ Հոբին։ Երբ փորձությունը վրա հասավ Հոբին, այն մարդկանց ցույց տվեց Սատանայի չարասիրությունն ու տգեղությունը, մարդու հանդեպ նրա չարասրտությունն ու ատելությունը և Աստծու հանդեպ նրա թշնամությունը։ Սրանում տեսնում ենք, որ բառերը չեն կարող նկարագրել, թե որքան դաժան էր այս փորձությունը։ Կարելի է ասել, որ չարասիրտ բնությունը, որով Սատանան տանջեց մարդուն, և նրա տգեղ դեմքը լիովին բացահայտվեցին այս պահին։ Սատանան օգտագործեց այս հնարավորությունը՝ Աստծու թույլտվությամբ ընձեռված հնարավորությունը, որպեսզի Հոբին ենթարկի մոլեգին և անգութ ոտնձգության, որի մեթոդն ու դաժանության աստիճանը և՛ աներևակայելի են, և՛ լիովին անտանելի այսօրվա մարդկանց համար։ Փոխանակ ասելու, որ Հոբը փորձվեց Սատանայի կողմից, և որ նա հաստատուն կանգնեց իր վկայության մեջ այս փորձության ժամանակ, ավելի լավ է ասել, որ Աստծու կողմից իր համար սահմանված փորձությունների մեջ Հոբը մրցակցության մեջ մտավ Սատանայի հետ՝ պաշտպանելու իր կատարելությունն ու ուղղամտությունը և պաշտպանելու Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։ Այս մրցակցության մեջ Հոբը կորցրեց սարերի չափ ոչխարներ ու եզներ, կորցրեց իր ողջ ունեցվածքը և կորցրեց իր որդիներին ու դուստրերին։ Սակայն չլքեց իր կատարելությունը, ուղղամտությունը կամ Աստծուց երկյուղը։ Այլ կերպ ասած՝ Սատանայի հետ այս մրցակցության մեջ Հոբը գերադասեց զրկվել իր ունեցվածքից և զավակներից, միայն թե կարողանար ամուր պահել իր կատարելությունը, ուղղամտությունը և Աստծուց երկյուղը և ամուր պահել իր անձնական վարքի արմատը։ Գրությունները հակիրճ արձանագրություն են տալիս այն ողջ գործընթացի վերաբերյալ, որով Հոբը կորցրեց իր ունեցվածքը, և նաև փաստագրում է Հոբի վարքագիծն ու վերաբերմունքը։ Այս հակիրճ, սեղմ արձանագրություններն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես Հոբը հանգիստ էր այս փորձությանը դիմակայելիս, բայց եթե այն, ինչ իրականում տեղի ունեցավ, վերստեղծվեր՝ հաշվի առնելով նաև Սատանայի չարասիրտ բնությունը, ապա ամեն ինչ այնքան պարզ կամ հեշտ չէր լինի, որքան նկարագրված է այս նախադասություններում։ Իրականությունը շատ ավելի դաժան էր։ Այսպիսին է ոտնձգության և ատելության այն աստիճանը, որով Սատանան վերաբերվում է մարդկությանը և բոլոր նրանց, ում Աստված հավանություն է տալիս։ Եթե Աստված չպահանջեր, որ Սատանան չվնասի Հոբին, Սատանան, անկասկած, անգթորեն կսպաներ նրան։ Սատանան չի ուզում, որ որևէ մեկը երկրպագի Աստծուն, ոչ էլ ցանկանում է, որ նրանք, ովքեր Աստծու աչքերում արդար մարդիկ են կամ կատարյալ և ուղղամիտ մարդիկ, կարողանան շարունակել երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Աստծուց մարդկանց երկյուղելը և չարից խուսափելը նշանակում է, որ նրանք խուսափում են Սատանայից և ըմբոստանում Սատանայի դեմ, և ուստի Սատանան օգտվեց Աստծու թույլտվությունից՝ իր ողջ ցասումն ու ատելությունն անգթորեն թափելու Հոբի վրա։ Ուստի տեսնում եք, թե որքան մեծ էր Հոբի կրած տանջանքը՝ մտքից մինչև մսեղի, դրսից մինչև ներս։ Այսօր մենք չենք տեսնում, թե ինչպես էր այն ժամանակ, և Աստվածաշնչի արձանագրություններից կարող ենք միայն փոքր-ինչ հասկանալ Հոբի հոգեվիճակը, երբ նա այն ժամանակ ենթարկվեց տանջանքին։
Հոբի կողմից ամուր պահված ազնվություննամոթ է բերում Սատանայի վրա և ստիպում նրան խուճապահար փախչել
Ուստի ի՞նչ արեց Աստված, երբ Հոբը ենթարկվեց այս տանջանքին։ Աստված զննեց, դիտեց և սպասեց արդյունքին։ Երբ Աստված զննում և դիտում էր, ի՞նչ էր Նա զգում։ Իհարկե, Նա վշտահար էր։ Բայց հնարավո՞ր է արդյոք, որ Աստված զղջար Սատանային Հոբին փորձելու թույլ տալու համար միայն այն վշտի պատճառով, որ Նա զգում էր։ Պատասխանն է՝ ո՛չ, Նա չէր կարող նման զղջում զգալ։ Քանզի Նա հաստատապես հավատում էր, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ էր, որ նա երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ Աստված պարզապես Սատանային հնարավորություն էր տվել հաստատելու Հոբի արդարությունն Աստծու առջև և բացահայտելու իր իսկ չարասիրությունն ու արհամարհելիությունը։ Ավելին՝ դա հնարավորություն էր Հոբի համար՝ վկայելու իր արդարության և Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու մասին աշխարհի մարդկանց, Սատանայի և նույնիսկ բոլոր նրանց առջև, ովքեր հետևում են Աստծուն։ Արդյոք վերջնական արդյունքն ապացուցե՞ց, որ Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականը ճիշտ էր և անսխալ։ Արդյոք Հոբն իրականում հաղթե՞ց Սատանային։ Այստեղ կարդում ենք Հոբի ասած ամենադասական խոսքերի մասին, խոսքեր, որոնք ապացույց են, որ նա հաղթել էր Սատանային։ Նա ասաց. «Մերկ դուրս եկա մորս արգանդից և մերկ էլ կվերադառնամ այնտեղ»։ Սա Աստծու հանդեպ Հոբի հնազանդության վերաբերմունքն է։ Հաջորդիվ նա ասաց. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Հոբի ասած այս խոսքերն ապացուցում են, որ Աստված զննում է մարդու սրտի խորքերը, որ Նա ի վիճակի է նայելու մարդու սրտի մեջ, և դրանք ապացուցում են, որ Հոբի հանդեպ Նրա հավանությունն անսխալ է, որ այս մարդը, որն արժանացել էր Աստծու հավանությանը, արդար էր։ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Այս խոսքերն Հոբի վկայությունն են Աստծու համար։ Հենց այս սովորական խոսքերն էին, որ սարսափեցրին Սատանային, որ ամոթ բերեցին նրա վրա և ստիպեցին նրան խուճապահար փախչել, և որոնք է՛լ ավելի փակուղու առաջ կանգնեցրին նրան։ Այսպես նաև այս խոսքերը ստիպեցին Սատանային զգալ Եհովա Աստծու գործերի հրաշալիությունն ու զորությունը և թույլ տվեցին նրան փորձառաբար ապրել այն մարդու արտասովոր խարիզման, ում սրտում Աստծու ճանապարհն իշխանություն ուներ։ Առավել ևս դրանք Սատանային ցույց տվեցին այն հզոր կենսական ուժը, որը ցուցաբերեց փոքր և աննշան մարդը՝ հավատարիմ մնալով Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին։ Այսպիսով՝ Սատանան պարտվեց առաջին մրցակցության մեջ։ Չնայած իր «տեսահորիզոնն ընդլայնելուն»՝ Սատանան մտադրություն չուներ բաց թողնելու Հոբին, ոչ էլ որևէ փոփոխություն էր եղել նրա չարասիրտ բնության մեջ։ Սատանան փորձեց շարունակել հարձակվել Հոբի վրա և ուստի ևս մեկ անգամ եկավ Աստծու առջև…
Հաջորդիվ եկեք Գրություններից կարդանք այն մասին, թե ինչպես Հոբը երկրորդ անգամ փորձվեց։
3. Սատանան ևս մեկ անգամ փորձում է Հոբին (Հոբի ողջ մարմնի վրա չարորակ պալարներ են դուրս գալիս)
ա. Աստծու ասած խոսքերը
«Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Եվ նա դեռ ամուր պահում է իր անաղարտությունը, թեև դրդեցիր Ինձ նրա դեմ, որպեսզի անհիմն ոչնչացնեմ նրան»» (Հոբ 2:3)։
Հոբ 2:6 Եվ Եհովան ասաց Սատանային. «Տես, նա քո ձեռքում է, միայն թե խնայիր նրա կյանքը»։
բ. Սատանայի ասած խոսքերը
Հոբ 2:4-5 Եվ Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Կաշվի դիմաց՝ կաշի, այո, մարդն իր ունեցած ամեն ինչ կտա իր կյանքի համար։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր նրա ոսկորին ու նրա մարմնին, և նա քո երեսին կուրանա քեզ»։
գ. Ինչպես է Հոբը վերաբերվում փորձությանը
Հոբ 2:9-10 «Այն ժամանակ նրա կինն ասաց նրան. «Դեռ պահո՞ւմ ես անաղարտությունդ։ Ուրացի՛ր Աստծուն և մեռի՛ր: Բայց նա ասաց նրան. «Դու անմիտ կանանցից մեկի պես ես խոսում։ Ի՞նչ։ Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։
Հոբ 3:3-4 Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի, և այն գիշերը, երբ ասացին. «Արու է»։ Թող խավարի այն գիշերը, և Տերը վերևում չհիշի այն, ու նրա վրա է՛լ լույսը չծագի։
Հոբի՝ Աստծու ճանապարհը փայփայելը վեր է ամեն ինչից
Գրություններն Աստծու և Սատանայի միջև ասված խոսքերը հետևյալ կերպ են արձանագրում. «Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Եվ նա դեռ ամուր պահում է իր անաղարտությունը, թեև դրդեցիր Ինձ նրա դեմ, որպեսզի անհիմն ոչնչացնեմ նրան»» (Հոբ 2:3)։ Այս խոսակցության մեջ Աստված նույն հարցն է կրկնում Սատանային։ Այս հարցը ցույց է տալիս մեզ Եհովա Աստծու հաստատական գնահատականն այն բանի վերաբերյալ, ինչ Հոբը դրսևորեց և կյանքով արտահայտեց առաջին փորձության ժամանակ, և այդ գնահատականը չի տարբերվում Հոբի վերաբերյալ Աստծու գնահատականից նախքան նրա՝ Սատանայի փորձությանը ենթարկվելը։ Այսինքն՝ նախքան փորձության վրա հասնելը, Աստծու աչքերում Հոբը կատարյալ մարդ էր, ուստի Աստված պաշտպանում էր նրան ու նրա ընտանիքին և օրհնում էր նրան։ Աստծու աչքերում նա արժանի էր օրհնվելու։ Փորձությունից հետո Հոբն իր շուրթերով մեղք չգործեց այն պատճառով, որ կորցրել էր իր ունեցվածքն ու զավակներին, այլ շարունակեց փառաբանել Եհովայի անունը։ Նրա փաստացի վարքագիծը մղեց Աստծուն ծափահարելու իրեն, և դրա շնորհիվ Աստված նրան կատարյալ միավորներ տվեց։ Քանզի Հոբի աչքերում իր զավակների կամ ունեցվածքի մեջ չկար ոչինչ, որ կարող էր մղել իրեն ուրանալու Աստծուն։ Այլ կերպ ասած՝ նրա սրտում Աստծու տեղը չէր կարող փոխարինվել իր զավակներով կամ որևէ ունեցվածքով։ Իր առաջին փորձության ժամանակ Հոբը ցույց տվեց Աստծուն, որ Նրան արժևորելն ու Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը փայփայելը վեր էր ամեն ինչից։ Պարզապես այս փորձությունը Հոբին Եհովա Աստծուց պարգև ստանալու և իր ունեցվածքն ու զավակներին Նրա վերցնելու փորձառությունը տվեց։
Հոբի համար սա ճշմարիտ փորձառություն էր, որը մաքրեց նրա հոգին. դա կյանքի մկրտություն էր, որը հարստացրեց նրա գոյությունը, և ավելին՝ դա ճոխ խնջույք էր, որը փորձեց Աստծու հանդեպ նրա հնազանդությունն ու երկյուղը։ Այս փորձությունը Հոբի կարգավիճակը հարուստ մարդուց վերածեց ոչինչ չունեցող մեկի կարգավիճակի և նաև թույլ տվեց նրան փորձառաբար ապրել մարդուն հասցված Սատանայի ծանր վնասը։ Հոբը չատեց Սատանային իր չքավորության պատճառով, այլ Սատանայի նման պիղծ արարքներում տեսավ նրա տգեղությունն ու արհամարհելիությունը, ինչպես նաև Աստծու հանդեպ Սատանայի թշնամությունն ու դավաճանությունը, և սա էլ ավելի մղեց նրան հավերժ ամուր պահելու Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։ Նա երդվեց, որ երբեք չի ուրանա Աստծուն և երես չի թեքի Աստծու ճանապարհից որևէ արտաքին գործոնի պատճառով, ինչպիսիք են ունեցվածքը, զավակները կամ հարազատները, ոչ էլ երբևէ կդառնա Սատանայի ստրուկը, ունեցվածքի ստրուկը կամ որևէ մարդու ստրուկը՝ բացի Եհովա Աստծուց, ոչ ոք չէր կարող լինել իր Տերը կամ իր Աստվածը։ Այսպիսին էր Հոբի սրտի ձայնը։ Մյուս կողմից՝ Հոբը նաև ինչ-որ բան էր ձեռք բերել այս փորձությունից։ Նա մեծ հարստություն էր ձեռք բերել Աստծու՝ իրեն տված փորձությունների մեջ։
Նախորդ մի քանի տասնամյակներում իր կյանքի ընթացքում Հոբը տեսել էր Եհովայի գործերը և ստացել Եհովա Աստծու օրհնությունները։ Այս օրհնությունները ստիպեցին նրան խիստ անհանգիստ և պարտական զգալ, քանզի հավատում էր, որ ոչինչ չէր արել Աստծու համար, սակայն ստացել էր նման մեծ օրհնություններ և այդքան շատ շնորհ վայելել։ Այս պատճառով հաճախ աղոթում էր իր սրտում՝ հուսալով, որ կկարողանա հատուցել Աստծուն, հուսալով, որ հնարավորություն կունենա վկայելու Աստծու գործերի ու մեծության մասին, և հուսալով, որ Աստված կփորձի իր հնազանդությունը, և ավելին՝ որ իր հավատը կկարողանա մաքրագործվել, մինչև որ իր հնազանդությունն ու հավատն արժանանան Աստծու ճանաչմանը։ Ապա, երբ փորձությունը վրա հասավ Հոբին, հավատաց, որ Աստված լսել էր իր աղոթքները։ Հոբն արժևորեց այս հնարավորությունն ամեն ինչից առավել և ուստի չհամարձակվեց ամենևին թեթևամտորեն վերաբերվել դրան, քանզի իր ողջ կյանքի մեծագույն ցանկությունը կարող էր իրականանալ։ Այս հնարավորության գալուստը նշանակում էր, որ իր հնազանդությունը և Աստծու հանդեպ երկյուղը կարող էին փորձվել և կարող էին մաքրագործվել։ Ավելին՝ դա նշանակում էր, որ Հոբը հնարավորություն ուներ արժանանալու Աստծու հավանությանը՝ դրանով իսկ ավելի մոտենալով Աստծուն։ Փորձության ժամանակ նման հավատն ու ձգտումը թույլ տվեցին նրան ավելի կատարյալ դառնալ և Աստծու մտադրության ավելի մեծ հասկացողություն ձեռք բերել։ Հոբը նաև ավելի երախտապարտ դարձավ Աստծու օրհնությունների և շնորհների համար, իր սրտում էլ ավելի փառաբանեց Աստծու գործերը, ավելի շատ երկյուղեց ու ակնածանքով նայեց Աստծուն և ավելի շատ տենչաց Աստծու հաճելիությունը, մեծությունը և սրբությունը։ Այս ժամանակ, թեև Հոբը դեռևս մեկն էր, ով Աստծու աչքերում երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, իր փորձառությունների առումով Հոբի հավատն ու գիտելիքը թռիչքաձև առաջընթաց էին ապրել։ Նրա հավատը մեծացել էր, նրա հնազանդությունն ամրապնդվել էր, և Աստծու հանդեպ նրա երկյուղն ավելի խորն էր դարձել։ Թեև այս փորձությունն ամբողջությամբ նորոգեց Հոբի հոգին և կյանքը, նման նորոգումը չբավարարեց Հոբին, ոչ էլ դանդաղեցրեց նրա առաջընթացը։ Միևնույն ժամանակ, հաշվարկելով, թե ինչ էր ձեռք բերել այս փորձությունից, և քննելով իր սեփական թերություններն ու պակասությունները՝ նա լուռ աղոթում էր՝ սպասելով հաջորդ փորձության վրա հասնելուն, որովհետև փափագում էր, որ իր հավատը, հնազանդությունը և Աստծու հանդեպ երկյուղը բարձրանային Աստծու հաջորդ փորձության ժամանակ։
Աստված դիտարկում է մարդու մտքերն ու գաղափարները և այն ամենը, ինչ մարդն ասում և անում է։ Հոբի մտքերը հասան Եհովա Աստծու ականջներին, և Աստված լսեց նրա աղոթքները, և այսպիսով Հոբի համար Աստծու հաջորդ փորձությունը վրա հասավ ինչպես և սպասվում էր։
Ծայրահեղ տառապանքի մեջ Հոբը ճշմարտապես արժևորում է մարդկության հանդեպ Աստծու հոգատարությունը
Սատանային ուղղված Եհովա Աստծու հարցից հետո Սատանան ծածուկ ուրախացավ։ Դա այն պատճառով էր, որ Սատանան գիտեր, որ իրեն ևս մեկ անգամ թույլ կտրվի հարձակվել այն մարդու վրա, որը կատարյալ էր Աստծու աչքերում։ Սատանայի համար սա հազվագյուտ հնարավորություն էր։ Սատանան ուզում էր օգտագործել այս հնարավորությունը՝ ամբողջությամբ ջախջախելու Հոբի հավատը, ստիպելու նրան կորցնել իր հավատն Աստծու հանդեպ և այդպիսով այլևս չերկյուղել Աստծուց կամ չփառաբանել Եհովայի անունը։ Սա Սատանային հնարավորություն կտար։ Անկախ վայրից կամ ժամանակից՝ նա կկարողանար Հոբին իր հրամաններին ենթակա խաղալիք դարձնել։ Սատանան անհետ թաքցրեց իր չարասեր մտադրությունները, բայց չկարողացավ զսպել իր չարասիրտ բնությունը։ Այս իրողությունն ակնարկվում է Եհովա Աստծու խոսքերին տված նրա պատասխանի մեջ, ինչպես արձանագրված է Գրություններում. «Եվ Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Կաշվի դիմաց՝ կաշի, այո՛, մարդն իր ունեցած ամեն ինչ կտա իր կյանքի համար։ Բայց հիմա մեկնի՛ր Քո ձեռքը և դիպչի՛ր նրա ոսկորին ու նրա մարմնին, և նա Քո երեսին կուրանա Քեզ»» (Հոբ 2:4-5)։ Աստծու և Սատանայի միջև այս խոսակցությունից մարդ չի կարող չստանալ էական գիտելիք և տպավորություններ Սատանայի չարասրտության վերաբերյալ։ Լսելով Սատանայի այս մոլորությունները՝ բոլոր նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը և ատում չարը, անկասկած, ավելի մեծ ատելություն կտածեն Սատանայի ստորության և անամոթության հանդեպ, կգարշեն ու կզզվեն Սատանայի մոլորություններից ու հերձվածողություններից և միևնույն ժամանակ խոր աղոթքներ ու անկեղծ բարեմաղթանքներ կհղեն Հոբի համար՝ աղոթելով, որ այս ուղղամիտ մարդը կարողանա հասնել կատարելության՝ ցանկանալով, որ Աստծուց երկյուղող և չարից խուսափող այս մարդը հավերժ հաղթահարի Սատանայի փորձությունները և ապրի լույսի մեջ՝ Աստծու առաջնորդության ու օրհնությունների ներքո։ Նման մարդիկ նաև կցանկանան, որ Հոբի արդար գործերը կարողանան հավերժ խթանել և քաջալերել բոլոր նրանց, ովքեր հետևում են Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին։ Թեև Սատանայի չարասիրտ մտադրությունը կարելի է տեսնել այս խոսքերում, Աստված հեշտությամբ համաձայնեց Սատանայի «խնդրանքին», բայց Նա նաև մեկ պայման դրեց. «Տե՛ս, նա քո ձեռքում է, միայն թե խնայիր նրա կյանքը» (Հոբ 2:6)։ Քանի որ այս անգամ Սատանան խնդրեց մեկնել իր ձեռքը՝ վնասելու Հոբի մարմինն ու ոսկորները, Աստված ասաց. «Միայն թե խնայիր նրա կյանքը»։ Այս խոսքերի իմաստն այն է, որ Նա Հոբի մսեղին տվեց Սատանային, բայց պահեց նրա կյանքը։ Սատանան չէր կարող խլել Հոբի կյանքը, բայց բացի դրանից՝ Սատանան կարող էր ցանկացած միջոց կամ մեթոդ կիրառել Հոբի դեմ։
Աստծու թույլտվությունը ստանալուց հետո Սատանան շտապեց Հոբի մոտ և մեկնեց իր ձեռքը՝ վնասելու նրա մաշկը, ինչի պատճառով նրա ողջ մարմնի վրա չարորակ պալարներ դուրս եկան, և Հոբը ցավ զգաց իր մաշկի վրա։ Հոբը փառաբանեց Եհովա Աստծու հրաշալիությունն ու սրբությունը, ինչը Սատանային էլ ավելի սանձարձակ դարձրեց իր հանդգնության մեջ։ Քանի որ այն զգացել էր մարդուն տանջելու հաճույքը, Սատանան մեկնեց իր ձեռքը և ճանկռեց Հոբի մսեղին՝ պատճառ դառնալով, որ նրա չարորակ պալարները թարախակալեն։ Հոբն անմիջապես աննախադեպ ցավ ու տանջանք զգաց իր մսեղիի վրա և չկարողացավ զսպել իրեն ու ձեռքերով ոտքից գլուխ տրորեց իրեն, ասես դա կմեղմացներ այն հարվածը, որն իր մսեղիի այդ ցավը հասցրել էր իր հոգուն։ Նա գիտակցեց, որ Աստված իր կողքին է և դիտում է իրեն, և ամեն ջանք գործադրեց իրեն ամուր պահելու համար։ Նա ևս մեկ անգամ ծնկի իջավ գետնին և ասաց. «Դու նայում ես մարդու սրտի ներսը, Դու տեսնում ես նրա թշվառությունը՝ ինչո՞ւ է նրա թուլությունն անհանգստացնում Քեզ։ Թող փառաբանվի Եհովա Աստծու անունը»։ Սատանան տեսավ Հոբի անտանելի ցավը, բայց չտեսավ, որ Հոբն ուրանա Եհովա Աստծու անունը։ Ուստի հապշտապ մեկնեց իր ձեռքը՝ տանջելու Հոբի ոսկորները՝ հուսահատորեն ցանկանալով հոշոտել նրան։ Մի ակնթարթում Հոբն աննախադեպ տանջանք զգաց, ասես նրա մսեղին պոկվել էր ոսկորներից, և ասես նրա ոսկորները կտոր-կտոր փշրվում էին։ Հազարավոր նետերով խոցվելու նմանվող այս ցավը ստիպեց նրան մտածել, որ ավելի լավ կլիներ մեռնել… Այս ցավը տանելու նրա կարողությունը հասել էր իր սահմանին… Նա ուզում էր աղաղակել, ուզում էր պատռել իր մարմնի մաշկը՝ փորձելով մեղմել ցավը, սակայն զսպեց իր ճիչերը և չպատռեց իր մարմնի մաշկը, քանզի չէր ուզում թույլ տալ, որ Սատանան տեսնի իր թուլությունը։ Ուստի Հոբը ևս մեկ անգամ ծնկի իջավ, բայց այս անգ Նա գիտեր, որ Եհովա Աստված հաճախ իր առջևում էր, իր հետևում և իր երկու կողմերում։ Սակայն իր ցավի ժամանակ Աստված ոչ մի անգամ չէր նայել։ Նա ծածկել էր Իր երեսը և թաքնվել էր, քանզի մարդուն Նրա ստեղծելու իմաստը մարդուն տառապանք պատճառելը չէր։ Այս ժամանակ Հոբը լաց էր լինում և ամեն ջանք գործադրում էր այս ֆիզիկական տանջանքին դիմանալու համար, սակայն այլևս չէր կարողանում զսպել իրեն Աստծուն գոհություն հայտնելուց։ «Մարդն ընկնում է առաջին իսկ հարվածից, թույլ է ու անզոր, երիտասարդ է ու տգետ. ինչո՞ւ ես Դու ցանկանում այդքան հոգատար և քնքուշ լինել նրա հանդեպ։ Դու հարվածում ես ինձ, սակայն Քեզ ցավ է պատճառում դա անելը։ Մարդու մեջ ի՞նչն է արժանի Քո հոգատարությանն ու մտահոգությանը»։ Հոբի աղոթքները հասան Աստծու ականջներին, և Աստված լուռ էր՝ պարզապես դիտելով, առանց որևէ ձայն հանելու… Իր բոլոր հնարքներն ապարդյուն փորձելուց հետո՝ Սատանան լուռ հեռացավ, սակայն սա վերջ չդրեց Հոբի հանդեպ Աստծու փորձություններին։ Քանի որ Աստծու մեծ զորությունը, որը բացահայտվել էր Հոբի մեջ, հրապարակավ հայտնի չէր դարձել, Հոբի պատմությունը չավարտվեց Սատանայի նահանջով։ Երբ այլ կերպարներ մուտք գործեցին, ավելի տպավորիչ տեսարաններ դեռ առջևում էին։
Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու Հոբի մեկ այլ դրսևորումն ամեն ինչում Աստծու անունը փառաբանելն է
Երբ Հոբը մեծապես տառապում էր Սատանայի ավերածությունների ներքո, սակայն դեռ չէր ուրանում Եհովա Աստծու անունը, նրա կինն առաջինն էր, որ առաջ եկավ և, մարդու աչքերին տեսանելի ձևով խաղալով Սատանայի դերը, հարձակվեց Հոբի վրա։ Բնագիր տեքստն այն այսպես է նկարագրում. «Այն ժամանակ նրա կինն ասաց նրան. «Դեռ պահո՞ւմ ես անաղարտությունդ։ Ուրացի՛ր Աստծուն և մեռի՛ր»» (Հոբ 2։9)։ Սրանք այն խոսքերն էին, որոնք ասաց Սատանան՝ մարդկային էակի դեր խաղալիս։ Այս խոսքերը պարունակում էին հարձակում և մեղադրանք, ինչպես նաև հրապուրանք, գայթակղություն և զրպարտություն։ Ձախողվելով Հոբի մսեղիի վրա հարձակվելու մեջ՝ Սատանան այնուհետև ուղղակիորեն հարձակվեց Հոբի անաղարտության վրա՝ ցանկանալով օգտագործել դա, որպեսզի մղի Հոբին թողնելու իր անաղարտությունը, ուրանալու Աստծուն և այլևս չշարունակելու ապրել։ Սատանան նաև ցանկանում էր նման խոսքեր օգտագործել՝ Հոբին հրապուրելու համար։ Եթե Հոբն ուրանար Եհովայի անունը, ապա կարիք չէր ունենա դիմանալու նման տանջանքի, կկարողանար ազատել իրեն մսեղիի տանջանքից։ Բախվելով իր կնոջ խորհրդին՝ Հոբը հանդիմանեց նրան՝ ասելով. «Դու անմիտ կանանցից մեկի պես ես խոսում։ Ի՞նչ։ Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք» (Հոբ 2։10)։ Այս խոսքերն այն հասկացողությունն էին, որը Հոբը վաղուց ուներ, բայց միայն այս պահին ապացուցվեց այս հասկացողության ճշմարտացիությունը։
Երբ նրա կինը խորհուրդ տվեց նրան ուրանալ Աստծուն և մեռնել, նրա ասածի իմաստն էր. «Քո աստվածն այսպես է վարվում քեզ հետ, ուստի ինչո՞ւ չուրանալ նրան։ Ի՞նչ ես անում՝ դեռ ապրելով։ Քո աստվածն այնքան անարդար է քո հանդեպ, սակայն դեռ միշտ ասում ես. «Օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Ինչպե՞ս կարող էր Նա նեղություն բերել քեզ վրա, երբ օրհնում ես Նրա անունը։ Շտապի՛ր և ուրացի՛ր Աստծու անունը և այլևս մի՛ հետևիր Նրան։ Այն ժամանակ փորձանքներդ կավարտվեն»։ Այս պահին Հոբի վկայությունը, որն Աստված ցանկանում էր տեսնել, ևս մեկ անգամ ի հայտ եկավ։ Ոչ մի սովորական մարդ չէր կարող նման վկայություն կրել, ոչ էլ մենք դրա մասին Աստվածաշնչի պատմություններից որևէ մեկում ենք կարդում, բայց Աստված այն շատ ավելի վաղ էր տեսել, քան Հոբը կասեր այս խոսքերը։ Աստված պարզապես ցանկանում էր օգտագործել այս հնարավորությունը՝ թույլ տալու Հոբին ապացուցել բոլորին, որ Աստված ճիշտ էր։ Բախվելով իր կնոջ խորհրդին՝ Հոբը ոչ միայն չթողեց իր անաղարտությունը կամ չուրացավ Աստծուն, այլև ասաց իր կնոջը. «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Արդյո՞ք այս խոսքերը մեծ կշիռ ունեն։ Այստեղ կա միայն մեկ փաստ, որն ունակ է ապացուցելու այս խոսքերի կշիռը։ Այս խոսքերի կշիռն այն է, որ դրանք Աստծու կողմից Իր սրտում հավանության են արժանանում, դրանք այն են, ինչ ցանկալի էր Աստծուն, դրանք այն են, ինչ Աստված ուզում էր լսել, և դրանք այն արդյունքն են, որն Աստված փափագում էր տեսնել։ Այս խոսքերը նաև Հոբի վկայության բուն էությունն են։ Սրանում ապացուցվեցին Հոբի կատարելությունը, ուղղամտությունը, Աստծու հանդեպ երկյուղը և չարից խուսափելը։ Հոբի արժեքավորությունը նրանում էր, թե ինչպես, երբ փորձվեց, և նույնիսկ երբ նրա ողջ մսեղին ծածկված էր չարորակ պալարներով, երբ դիմացավ ծայրահեղ տանջանքին, և երբ նրա կինն ու հարազատները խորհուրդ տվեցին իրեն, նա դեռ արտասանեց նման խոսքեր։ Այլ կերպ ասած՝ իր սրտում նա հավատում էր, որ անկախ նրանից, թե ինչ փորձություններ կլինեն, կամ որքան ծանր կլինեն նեղությունները կամ տանջանքը, նույնիսկ եթե մահը վրա հասներ իրեն, նա չէր ուրանա Աստծուն կամ չէր լքի Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։ Ուստի տեսնում եք, որ Աստված զբաղեցնում էր ամենակարևոր տեղը նրա սրտում, և որ նրա սրտում միայն Աստված կար։ Սրա պատճառով է, որ մենք Գրություններում կարդում ենք նրա մասին այնպիսի նկարագրություններ, ինչպիսիք են՝ Այս ամենում Հոբն իր շուրթերով մեղք չգործեց։ Նա ոչ միայն իր շուրթերով մեղք չգործեց, այլև իր սրտում չտրտնջաց Աստծուց։ Նա չասաց խոսքեր, որոնք կվշտացնեին Աստծու սիրտը, ոչ էլ արեց որևէ բան, որը կվիրավորեր Աստծուն։ Ոչ միայն նրա բերանը փառաբանեց Աստծու անունը, այլև իր սրտում նա նույնպես փառաբանեց Աստծու անունը։ Նրա բերանն ու սիրտը մեկ էին։ Սա ճշմարիտ Հոբն էր, որին տեսավ Աստված, և հենց սա էր պատճառը, որ Աստված բարձր էր գնահատում Հոբին։
Մարդկանց բազմաթիվ թյուրըմբռնումները Հոբի վերաբերյալ
Հոբի կրած տանջանքն Աստծու ուղարկած պատգամաբերների գործը չէր, ոչ էլ Աստծու սեփական ձեռքով էր պատճառվել։ Փոխարենն այն անձամբ պատճառվել էր Սատանայի՝ Աստծու թշնամու կողմից։ Ուստի ակնհայտ է, թե որքան խորն էր Հոբի կրած տանջանքը։ Սակայն այդ պահին Հոբը լիովին արտահայտեց իր սրտում Աստծու մասին ամենօրյա ճանաչողությունը, իր ամենօրյա գործողությունների սկզբունքները և Աստծու հանդեպ իր վերաբերմունքը, և սա ճշմարիտ էր։ Եթե նախքան Հոբին վրա փորձության հասնելը և նախքան նրան Աստծու փորձելը Հոբն ասեր. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը», կասեիր, որ Հոբը կեղծավոր է, որ Աստված նրան այդքան շատ ունեցվածք էր շնորհել, ուստի, իհարկե, նա փառաբանում էր Եհովայի անունը։ Եթե նախքան փորձությունների ենթարկվելը Հոբն ասեր. «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք», կասեիր, որ Հոբը սիրում էր չափազանցնել, և որ նա չէր ուրանա Աստծու անունը, քանի որ հաճախ էր օրհնվում Աստծու ձեռքով։ Կասեիր, որ եթե Աստված նեղություն բերեր նրա վրա, ապա նա, անշուշտ, կուրանար Աստծու անունը։ Սակայն երբ Հոբը հայտնվեց այնպիսի հանգամանքներում, որոնք ոչ ոք երբեք չէր ցանկանա կամ չէր ցանկանա տեսնել, որոնք ոչ ոք չէր ցանկանա, որ վրա հասնեին իրեն, և յուրաքանչյուրը կվախենար, որ վրա կհասնեն իրեն, հանգամանքներ, որոնց նույնիսկ Աստված չէր կարողանում դիմանալ նայելիս, Հոբը դեռ ի վիճակի էր ամուր պահելու իր անաղարտությունը. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» և «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Բախվելով այս ժամանակ Հոբի վարքագծին՝ նրանք, ովքեր սիրում են բարձրագոչ խոսքեր ասել, և ովքեր սիրում են բառեր և վարդապետություններ խոսել, բոլորը պապանձվում են։ Նրանք, ովքեր Աստծու անունը փառաբանում են միայն խոսքով, սակայն երբեք չեն ընդունել Աստծու փորձությունները, դատապարտվում են այն անաղարտությամբ, որն ամուր պահեց Հոբը, իսկ նրանք, ովքեր երբեք չեն հավատացել, որ մարդն ի վիճակի է ամուր պահելու Աստծու ճանապարհը, դատվում են Հոբի վկայությամբ։ Բախվելով այս փորձությունների ժամանակ Հոբի վարքագծին և նրա ասած խոսքերին՝ որոշ մարդիկ շփոթված են զգում, ոմանք նախանձ են զգում, ոմանք կասկածամիտ են, իսկ ոմանք նույնիսկ անտեսման վերաբերմունք են դրսևորում՝ քամահրանքով վերաբերվելով Հոբի վկայությանը, որովհետև նրանք ոչ միայն տեսնում են այն տանջանքը, որը Հոբը կրեց այս փորձությունների ժամանակ, և կարդում են նրա ասած խոսքերը, այլև տեսնում են մարդկային «թուլությունը», որը դրսևորեց Հոբը, երբ փորձությունները վրա հասան նրան։ Նրանք համարում են, որ այս «թուլությունը» անկատարությունն է Հոբի թվացյալ կատարելության մեջ, արատն է «նրա մեջ, ում Աստված տեսավ որպես կատարյալ մարդու»։ Այսինքն՝ հավատում են, որ կատարյալ մարդիկ անթերի են, առանց արատի կամ բծի, որ նրանք չունեն թուլություններ, ցավի զգացում չունեն, որ երբեք չեն վշտանում կամ տխրում և զուրկ են ատելությունից կամ որևէ արտաքին ծայրահեղ վարքագծից։ Արդյունքում մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ Հոբը ճշմարիտ կատարյալ մարդ էր։ Սա այն պատճառով է, որ փորձությունների ժամանակ նրա վարքագծի մեծ մասը չի արժանանում մարդկանց ընդունմանը։ Օրինակ՝ երբ Հոբը կորցրեց իր ունեցվածքն ու զավակներին, նա, ինչպես մարդիկ կպատկերացնեին, լացուկոծ չարեց։ Նրա «վայելչության պակասը» մղում է մարդկանց մտածելու, որ նա սառն էր, քանզի առանց արցունքների կամ սիրո էր իր ընտանիքի հանդեպ։ Սա այն նախնական վատ տպավորությունն է, որ մարդիկ ունեն Հոբի վերաբերյալ։ Դրանից հետո նրա վարքագիծը նրանք էլ ավելի տարակուսելի են համարում։ «Պատառոտեց իր հագուստները» արտահայտությունը մարդկանց կողմից մեկնաբանվել է որպես Աստծու հանդեպ նրա անհարգալից վերաբերմունք, իսկ «խուզեց իր գլխի մազերը» արտահայտությունը սխալմամբ համարվում է Հոբի կողմից Աստծուն հայհոյելու և հակառակվելու մտադրության նշան։ Բացի Հոբի այն խոսքերից, որ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը», մարդիկ Հոբի մեջ չեն նշմարում այն արդարությունից ոչինչ, որն արժանացել էր Աստծու հավանությանը, և ուստի նրանց ճնշող մեծամասնության կողմից Հոբին տրված գնահատականը ոչ այլ ինչ է, քան անըմբռնողություն, թյուրըմբռնում, կասկած, դատապարտում և տեսական ճանաչում։ Նրանցից ոչ ոք ի վիճակի չէ ճշմարտապես հասկանալու և գնահատելու Եհովա Աստծու այն խոսքերը, որ Հոբը կատարյալ և ուղղամիտ մարդ էր, որը վախենում էր Աստծուց և խուսափում չարից։
Վերևում նշված՝ Հոբի վերաբերյալ իրենց տպավորության հիման վրա մարդիկ հետագա կասկածներ են ունենում նրա արդարության վերաբերյալ, քանզի Հոբի՝ Գրություններում արձանագրված գործողություններն ու վարքագիծն այնքան ցնցող ու հուզիչ չէին, որքան մարդիկ կպատկերացնեին։ Նա ոչ միայն ոչ մի մեծ սխրանք չգործեց, այլև մի խեցի վերցրեց՝ իրեն քերելու համար, մինչ նստած էր մոխրի մեջ։ Այս արարքը նույնպես զարմացնում է մարդկանց և ստիպում նրանց կասկածել և նույնիսկ ժխտել Հոբի արդարությունը, քանզի իրեն քերելիս Հոբը չաղոթեց կամ խոստումներ չտվեց Աստծուն, առավել ևս ոչ ոք չտեսավ, որ նա դառն արցունքներ թափեր։ Այս ժամանակ մարդիկ տեսնում են միայն Հոբի թուլությունը և ուրիշ ոչինչ, և ուստի նույնիսկ երբ լսում են, որ Հոբն ասում է. «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք», նրանք լիովին անտարբեր են մնում կամ տատանվում են և դեռևս ի վիճակի չեն նրա խոսքերից զանազանելու Հոբի արդարությունը։ Այն տպավորությունը, որ Հոբը թողնում է մարդկանց վրա իր փորձությունների տանջանքի ժամանակ, հիմնականում այն է, որ նա ո՛չ գոռոզ էր, ո՛չ էլ ստրկամիտ։ Մարդիկ չեն կարողանում տեսնել նրա վարքագծի հետևում թաքնված պատմությունը, որը ծավալվում էր նրա սրտի խորքում, ոչ էլ կարողանում են տեսնել Աստծու հանդեպ երկյուղը նրա սրտում կամ չարից խուսափելու ճանապարհի սկզբունքը, որին նա հավատարիմ էր։ Նրա ո՛չ գոռոզ, ո՛չ էլ ստրկամիտ կեցվածքը մարդկանց մղում է մտածելու, որ նրա կատարելությունն ու ուղղամտությունը լոկ դատարկ բառեր էին, որ Աստծու հանդեպ նրա երկյուղը պարզապես ասեկոսե էր, մինչդեռ այն «թուլությունը», որը նա դրսևորեց արտաքնապես, խոր տպավորություն է թողնում նրանց վրա՝ նրանց «նոր տեսանկյուն» և նույնիսկ «նոր հասկացողություն» տալով այն մարդու վերաբերյալ, որին Աստված բնորոշում է որպես կատարյալ և ուղղամիտ։ Նման «նոր տեսանկյունը» և «նոր հասկացողությունը» ապացուցվում են, երբ Հոբը բացեց իր բերանը և անիծեց իր ծնված օրը։
Թեև ոչ ոք չի կարող պատկերացնել կամ հասկանալ նրա կրած տանջանքի աստիճանը, նա ոչ մի «վրդովեցուցիչ դավաճանական» խոսք չասաց, այլ միայն մեղմացրեց իր մարմնի ցավն իր իսկ միջոցներով։ Ինչպես արձանագրված է Գրություններում, նա ասաց. «Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի, և այն գիշերը, երբ ասացին՝ «Արու է»» (Հոբ 3:3)։ Գուցե ոչ ոք երբեք կարևոր չի համարել այս նախադասությունը, և գուցե կան մարդիկ, որոնք ուշադրություն են դարձրել դրան։ Ձեր կարծիքով՝ արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ Հոբը հակառակեց Աստծուն։ Արդյոք դա տրտո՞ւնջ է Աստծու դեմ։ Գիտեմ, որ ձեզանից շատերը որոշակի գաղափարներ ունեն Հոբի ասած այս խոսքի վերաբերյալ և հավատում են, որ եթե Հոբը կատարյալ և ուղղամիտ էր, ապա չպետք է որևէ թուլություն կամ վիշտ ցուցաբերեր, և փոխարենը պետք է դրականորեն դիմակայեր Սատանայի ցանկացած հարձակման և նույնիսկ ժպտար Սատանայի փորձությունների դեմ հանդիման։ Նա չպետք է ամենաչնչին արձագանքն ունենար Սատանայի կողմից իր մսեղիին հասցված որևէ տանջանքի նկատմամբ, ոչ էլ պետք է արտահայտեր իր սրտի զգացմունքներից որևէ մեկը։ Նա նույնիսկ պետք է խնդրեր, որ Աստված է՛լ ավելի դաժան դարձներ այս փորձությունները։ Սա այն է, ինչ պետք է դրսևորի և ունենա հաստատակամ և անզիջում մեկը, ով ճշմարտապես երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Այս ծայրահեղ տանջանքի մեջ Հոբն ընդամենն անիծեց իր ծնված օրը։ Նա չտրտնջաց Աստծուց, առավել ևս Աստծուն հակառակվելու ոչ մի մտադրություն չուներ։ Սա ասելը շատ ավելի հեշտ է, քան անելը, քանզի հնագույն ժամանակներից մինչ օրս ոչ ոք երբեք չի ապրել նման փորձություններ կամ չի կրել այն, ինչ վրա հասավ Հոբին։ Ուստի ինչո՞ւ ոչ ոք ի վիճակի չի եղել դիմանալու նույն տեսակի փորձությանը, ինչ Հոբը։ Դա այն պատճառով է, որ, ինչպես Աստված է տեսնում, ոչ ոք ի վիճակի չէ կրելու նման պատասխանատվություն կամ հանձնարարություն, ոչ ոք չէր կարող անել այնպես, ինչպես Հոբն արեց, և առավել ևս ոչ ոք չէր կարող նմանվել Հոբին, որը, երբ նման տառապանք վրա հասավ իրեն, բացի իր ծնված օրն անիծելուց, միևնույն է, չուրացավ Աստծու անունը և շարունակեց փառաբանել Եհովա Աստծու անունը։ Մի՞թե սա վեր չէ ցանկացած մարդու կարողությունից։ Երբ ասում ենք սա Հոբի մասին, արդյոք գովաբանո՞ւմ ենք նրա վարքագիծը։ Նա արդար մարդ էր և ի վիճակի էր նման վկայություն կրելու Աստծու համար և ունակ էր ստիպելու Սատանային գլխիկոր փախչել, այնպես որ այն այլևս երբեք չեկավ Աստծու առջև՝ մեղադրելու նրան. ուստի ի՞նչ վատ բան կա նրան գովաբանելու մեջ։ Մի՞թե դուք ավելի բարձր պահանջվող չափանիշներ ունեք, քան Աստված։ Մի՞թե դուք ավելի լավ կվարվեիք, քան Հոբը, երբ փորձությունները վրա հասնեին ձեզ։ Հոբն արժանացավ Աստծու հավանությանը. ի՞նչ առարկություններ կարող եք ունենալ։
Հոբն անիծում է իր ծննդյան օրը, որովհետև չի ցանկանում, որ Աստված ցավ ապրի իր պատճառով
Ես հաճախ եմ ասում, որ Աստված մարդկանց սրտերն է դիտարկում, մինչդեռ մարդիկ մարդկանց արտաքինին են նայում։ Քանի որ Աստված դիտարկում է մարդկանց սրտերը, Նա հասկանում է նրանց էությունը, մինչդեռ մարդիկ ուրիշների էությունը սահմանում են՝ հիմնվելով նրանց արտաքինի վրա։ Երբ Հոբը բացեց իր բերանը և անիծեց իր ծննդյան օրը, այդ արարքն ապշեցրեց բոլոր հոգևոր անձանց՝ ներառյալ Հոբի երեք ընկերներին։ Մարդն Աստծուց է առաջացել և պետք է երախտապարտ լինի այն կյանքի ու մսեղիի, ինչպես նաև իր ծննդյան օրվա համար, որոնք Աստված շնորհել է իրեն, և չպետք է անիծի դրանք։ Սա մի բան է, որը սովորական մարդիկ կարող են ըմբռնել և պատկերացնել։ Աստծուն հետևող ցանկացածի համար այս ըմբռնումը սրբազան է և անխախտելի, և դա մի ճշմարտություն է, որը երբեք չի կարող փոխվել։ Հոբը, մյուս կողմից, խախտեց կանոնները։ Նա անիծեց իր ծննդյան օրը։ Սովորական մարդկանց աչքերում նրա այս արարքը հատեց թույլատրելիի սահմանը և չէր կարող արժանանալ ո՛չ մարդկանց հասկացողությանն ու համակրանքին, ո՛չ էլ Աստծու ներմանը։ Միևնույն ժամանակ է՛լ ավելի շատ մարդիկ կասկածամիտ դարձան Հոբի արդարության հանդեպ, քանի որ թվում էր, թե Հոբի հանդեպ Աստծու բարեհաճությունը նրան ինքնահաճո էր դարձրել։ Այն նրան այնքան համարձակ ու անխոհեմ էր դարձրել, որ ոչ միայն շնորհակալություն չհայտնեց Աստծուն՝ իր կյանքի ընթացքում իրեն օրհնելու և խնամելու համար, այլև անիծեց իր ծննդյան օրը՝ ցանկանալով, որ այն կորչի։ Ի՞նչ է սա, եթե ոչ ընդդիմություն Աստծուն։ Նման մակերեսային բաները մարդկանց ապացույց են տրամադրում՝ դատապարտելու Հոբի այս արարքը, բայց ո՞վ կարող է իմանալ, թե իրականում ինչ էր մտածում Հոբն այդ ժամանակ։ Ո՞վ կարող է իմանալ այն պատճառը, թե ինչու Հոբն այդպես վարվեց։ Միայն Աստված և Հոբն ինքը գիտեն իրական պատմությունն ու պատճառներն այստեղ։
Երբ Սատանան մեկնեց իր ձեռքը՝ տանջելու Հոբի ոսկորները, Հոբն ընկավ նրա ճիրանները՝ առանց փախչելու միջոցի կամ դիմադրելու ուժի։ Նրա մարմինն ու հոգին ահռելի ցավ կրեցին, և այս ցավը նրան խորապես գիտակցել տվեց մսեղիի մեջ ապրող մարդու չնչինությունը, փխրունությունը և անզորությունը։ Միևնույն ժամանակ նա նաև խոր գնահատանք և հասկացողություն ձեռք բերեց այն բանի վերաբերյալ, թե ինչու է Աստված մտադիր հոգ տանել և խնամել մարդկությանը։ Սատանայի ճիրաններում Հոբը հասկացավ, թե իրականում որքան անօգնական և թույլ է մսից ու արյունից ստեղծված մարդը նման ժամանակ։ Երբ ծնկի իջավ և աղոթեց Աստծուն, զգաց, ասես Աստված ծածկում էր Իր դեմքը և թաքնվում, քանի որ Աստված նրան ամբողջովին հանձնել էր Սատանայի ձեռքը։ Միևնույն ժամանակ Աստված նաև արտասվում էր նրա համար, և ավելին՝ Նրա սիրտը ցավում էր նրա համար։ Աստված ցավում էր նրա ցավով և վշտանում նրա վշտով… Հոբը զգում էր Աստծու ցավը, ինչպես նաև այն, թե որքան անտանելի էր դա Աստծու համար… Հոբն այլևս երբեք չէր ցանկանում վիշտ պատճառել Աստծուն և երբեք չէր ցանկանում, որ Աստված կրկին արտասվեր իր համար, առավել ևս չէր ցանկանում տեսնել, որ Աստված ցավ է ապրում իր պատճառով։ Այս պահին Հոբը միայն ցանկանում էր ազատվել այս մահկանացու մսեղիից, այլևս չկրել այս մսեղիի պատճառած ցավը, քանի որ դա վերջ կդներ իր ցավի պատճառով Աստծու ապրած ցավին։ Սակայն նա չէր կարող և ստիպված էր հանդուրժել ոչ միայն մսեղիի ցավը, այլև առավել ևս Աստծուն չանհանգստացնելու ցանկության տանջանքը։ Այս երկու ցավերը՝ մեկը մսեղիից, իսկ մյուսը՝ սրտից, սրտաճմլիկ, հոգեմաշ ցավ պատճառեցին Հոբին և մղեցին նրան զգալու, թե ինչպես մսից ու արյունից ստեղծված մարդու սահմանափակումները կարող են ստիպել մարդուն հիասթափված և անօգնական զգալ։ Այս հանգամանքներում նրա փափագն Աստծու հանդեպ ավելի բուռն դարձավ, իսկ ատելությունը Սատանայի հանդեպ՝ ավելի ուժգին։ Այդ ժամանակ Հոբը կնախընտրեր երբեք ծնված չլինել մարդկանց աշխարհում, կգերադասեր գոյություն չունենալ, քան տեսնել, թե ինչպես է Աստված արտասվում կամ ցավ զգում հանուն իրեն։ Նա սկսեց խորապես գարշել իր մսեղիից, հակակրանք տածել իր, իր ծննդյան օրվա և նույնիսկ այն ամենի հանդեպ, ինչ կապված էր իր հետ։ Նա չէր ցանկանում, որ այլևս հիշատակվեր իր ծննդյան օրը կամ որևէ բան, որ կապ ուներ իր ծննդի հետ, ուստի բացեց իր բերանը և անիծեց իր ծննդյան օրը. «Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի, և այն գիշերը, երբ ասացին. «Արու է»։ Թող խավարի այն գիշերը, և Տերը վերևում չհիշի այն, ու նրա վրա է՛լ լույսը չծագի» (Հոբ 3:3-4)։ Հոբի խոսքերը կրում են իր հանդեպ նրա ատելությունը. «Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի, և այն գիշերը, երբ ասացին. «Արու է», ինչպես նաև այն մեղադրանքը, որ նա զգում էր իր հանդեպ, և նրա պարտքի զգացումը՝ Աստծուն ցավ պատճառելու համար. «Թող խավարի այն գիշերը, և Տերը վերևում չհիշի այն, ու նրա վրա է՛լ լույսը չծագի»։ Այս երկու հատվածներն այն բանի վերջնական արտահայտությունն են, թե ինչ էր զգում Հոբն այն ժամանակ, և բոլորին լիովին ցույց են տալիս նրա կատարելությունն ու ուղղամտությունը։ Միևնույն ժամանակ ճիշտ այնպես, ինչպես Հոբը ցանկացել էր, նրա հավատքն ու հնազանդությունն Աստծու հանդեպ, ինչպես նաև Աստծուց նրա երկյուղն իսկապես բարձրացան այդ պահին։ Իհարկե, այս բարձրացումը ճիշտ այն արդյունքն է, որն Աստված ակնկալել էր։
Հոբը պարտության է մատնում Սատանային և ճշմարիտ մարդկային էակ դառնում Աստծու աչքերում
Երբ Հոբն առաջին անգամ ենթարկվեց իր փորձությանը, զրկվեց իր ողջ ունեցվածքից և բոլոր զավակներից, բայց արդյունքում չընկավ կամ չասաց որևէ բան, որը կանարգեր Աստծուն։ Նա հաղթահարել էր Սատանայի փորձությունները և հաղթահարել էր իր ունեցվածքի, զավակների և իր բոլոր արտաքին բաները կորցնելու փորձությունը, ինչը նշանակում է, որ ի վիճակի էր հնազանդվելու Աստծու վերցնելուն և նաև ի վիճակի էր շնորհակալություն ու փառք մատուցելու Աստծուն այն բանի համար, ինչ Աստված արեց։ Այսպիսին էր Հոբի պահվածքը Սատանայի առաջին գայթակղության ժամանակ, և այսպիսին էր նաև Հոբի վկայությունն Աստծու առաջին փորձության ժամանակ։ Երկրորդ փորձության ժամանակ Սատանան մեկնեց իր ձեռքը՝ տանջելու Հոբին, և թեև Հոբն ավելի մեծ ցավ ապրեց, քան երբևէ զգացել էր նախկինում, միևնույն է, նրա վկայությունն ապշեցրեց մարդկանց։ Նա օգտագործեց իր տոկունությունը, հավատքն ու հնազանդությունն Աստծու հանդեպ, ինչպես նաև իր երկյուղն Աստծուց, որպեսզի ևս մեկ անգամ պարտության մատնի Սատանային, և նրա պահվածքն ու վկայությունը ևս մեկ անգամ ճանաչվեցին և ընդունվեցին Աստծու կողմից։ Այս գայթակղության ժամանակ Հոբն օգտագործեց իր փաստացի պահվածքը՝ Սատանային հռչակելու համար, որ մսեղիի ցավը չէր կարող փոխել իր հավատքն ու հնազանդությունն Աստծու հանդեպ կամ խլել իր կապվածությունն Աստծուն և աստվածավախ սիրտը. նա չէր ուրանա Աստծուն կամ չէր հրաժարվի իր կատարելությունից և ուղղամտությունից, մահվանն առերերսվելու պատճառով։ Հոբի հաստատուն վճռականությունը վախկոտ դարձրեց Սատանային, նրա հավատքը Սատանային լցրեց վախով ու սարսափով, իսկ այն ուժգնությունը, որով նա Սատանայի դեմ մղեց իր կենաց ու մահու կռիվը, Սատանայի մեջ խոր ատելություն և վրդովմունք ծնեց։ Նրա կատարելությունն ու ուղղամտությունը Սատանային թողեցին անզոր նրան այլևս որևէ բան անելու հարցում, այնպես որ Սատանան դադարեցրեց իր հարձակումները նրա վրա և հրաժարվեց Հոբի դեմ իր մեղադրանքներից, որոնք ներկայացրել էր Եհովա Աստծու առջև։ Սա նշանակում էր, որ Հոբը հաղթահարել էր աշխարհը, հաղթահարել էր մսեղին, հաղթահարել էր Սատանային և հաղթահարել էր մահը։ Նա ամբողջովին և կատարելապես Աստծուն պատկանող մարդ էր։ Այս երկու փորձությունների ընթացքում Հոբը հաստատուն կանգնեց իր վկայության մեջ, իրականում կյանքով արտահայտեց իր կատարելությունն ու ուղղամտությունը, և Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու նրա կենսական սկզբունքների շրջանակն ընդլայնվեց։ Այս երկու փորձություններին ենթարկվելուց հետո Հոբի կյանքն ավելի հարուստ փորձառություն պարունակեց, և այս փորձառությունը նրան դարձրեց ավելի հասուն ու կոփված, այն նրան դարձրեց ավելի ուժեղ և ավելի մեծ հավատքի տեր, և այն նրան ավելի վստահ դարձրեց այն անաղարտության ճշմարտացիության և արժանիքի հարցում, որին հաստատակամորեն կառչած էր։ Հոբի հանդեպ Եհովա Աստծու փորձությունները հնարավորություն տվեցին նրան խորապես փորձառաբար ապրելու և զգալու Աստծու հոգատարությունը մարդու նկատմամբ և թույլ տվեցին զգալ Աստծու սիրո թանկությունը, որից հետո Աստծուց նրա երկյուղը ձեռք բերեց և՛ հաշվի առնելը, և՛ Աստծու հանդեպ սեր։ Եհովա Աստծու փորձությունները ոչ միայն չհեռացրին Հոբին Նրանից, այլև Հոբի սիրտն ավելի մոտեցրին Աստծուն։ Երբ Հոբի կրած մսեղավոր ցավը հասավ իր գագաթնակետին, այն մտահոգությունը, որ զգաց Եհովա Աստծուց, ստիպեց նրան ակամայից անիծել իր ծննդյան օրը։ Նման պահվածքը երկար ծրագրված չէր, այլ նրա սրտի ներսից Աստծուն հաշվի առնելու և փայփայող սիրո բնական դրսևորում էր. այս բնական դրսևորումը բխում էր Աստծուն հաշվի առնելուց և Նրա հանդեպ փայփայող սիրուց։ Այսինքն՝ քանի որ նա ատում էր ինքն իրեն և չէր ցանկանում ու չէր կարող հանդուրժել Աստծուն ցավ պատճառելը, ուստի նրա հաշվի առնելն ու փայփայող սերը հասան սեփական անձն ուրանալու աստիճանի։ Այս ժամանակ Հոբն իր երկարամյա պաշտամունքն ու փափագն Աստծու հանդեպ և կապվածությունն Աստծուն բարձրացրեց հաշվի առնելու և փայփայող սիրո մակարդակի։ Միևնույն ժամանակ, նա նաև իր հավատքն ու հնազանդությունն Աստծու հանդեպ և երկյուղն Աստծուց բարձրացրեց հաշվի առնելու և փայփայող սիրո մակարդակի։ Նա իրեն թույլ չտվեց անել որևէ բան, որը վնաս կպատճառեր Աստծուն, իրեն թույլ չտվեց որևէ պահվածք, որը կվիրավորեր Աստծուն, և իրեն թույլ չտվեց որևէ տխրություն, վիշտ կամ անգամ դժբախտություն բերել Աստծուն հանուն իրեն։ Աստծու աչքերում, թեև Հոբը դեռ նույն Հոբն էր, ինչ նախկինում, Հոբի հավատքը, հնազանդությունը և երկյուղն Աստծուց Աստծուն լիակատար բավարարվածություն և հաճույք էին բերել։ Այդ ժամանակ Հոբը հասել էր այն կատարելությանը, որին Աստված ակնկալում էր, որ կհասնի։ Նա դարձել էր մեկը, ով իսկապես արժանի էր Աստծու աչքերում «կատարյալ և ուղղամիտ» կոչվելուն։ Նրա արդար գործերը թույլ տվեցին հաղթել Սատանային և հաստատուն կանգնել Աստծու համար իր վկայության մեջ։ Նմանապես, նրա արդար գործերը նրան կատարյալ դարձրին և թույլ տվեցին, որ նրա կյանքի արժեքը բարձրանա և գերազանցի, և դրանք նաև նրան դարձրին առաջին մարդը, որն այլևս չէր ենթարկվի Սատանայի հարձակմանն ու գայթակղությանը։ Քանի որ Հոբն արդար էր, մեղադրվեց և գայթակղվեց Սատանայի կողմից։ Քանի որ Հոբն արդար էր, հանձնվեց Սատանային։ Եվ քանի որ Հոբն արդար էր, հաղթահարեց ու պարտության մատնեց Սատանային և հաստատուն կանգնեց իր վկայության մեջ։ Այսուհետ Հոբը դարձավ առաջին մարդը, որն այլևս երբեք չէր հանձնվի Սատանային։ Նա իսկապես եկավ Աստծու գահի առջև և ապրեց լույսի մեջ, Աստծու օրհնությունների ներքո՝ առանց Սատանայի լրտեսելու կամ չարաշահելու… Աստծու աչքերում Նա դարձել էր ճշմարիտ մարդկային էակ։ Նա ազատ էր արձակվել…
Հոբի մասին
Իմանալով, թե ինչպես Հոբն անցավ փորձությունների միջով, հավանաբար ձեզանից շատերը սկսել են հետաքրքրվել հենց Հոբի մասին մանրամասներով և հատկապես հետաքրքրված են այն գաղտնիքով, որով նա արժանացավ Աստծու հավանությանը։ Ուստի այսօր եկե՛ք խոսենք Հոբի մասին։
Հոբի առօրյա կյանքում տեսնում ենք նրա կատարելությունը, ուղղամտությունը, Աստծուց երկյուղը և չարից խուսափելը
Եթե քննարկելու ենք Հոբին, ապա պետք է սկսենք հենց Աստծու շուրթերից հնչած նրա գնահատականից։ «Երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից»։
Եկեք նախ ծանոթանանք Հոբի կատարելությանն ու ուղղամտությանը։
Ինչպե՞ս եք հասկանում «կատարյալ» և «ուղղամիտ» բառերը։ Հավատո՞ւմ եք, որ Հոբն անթերի էր և վճռականորեն ազնիվ։ Սա, իհարկե, «կատարյալ» և «ուղղամիտ» բառերի տառացի մեկնաբանությունն ու հասկացողությունը կլիներ։ Բայց իրական կյանքի համատեքստն անբաժանելի է Հոբի ճշմարիտ հասկացողությունից։ Միայն բառերը, գրքերը և տեսությունը ոչ մի պատասխան չեն տա։ Մենք կսկսենք Հոբի կյանքի ամենօրյա օրինաչափությունները դիտարկելով, թե ինչպիսին էր նրա բնականոն պահվածքն իր կյանքի ընթացքում։ Սա մեզ կպատմի նրա կենսական սկզբունքների և կյանքի նպատակների, ինչպես նաև նրա բնավորության և ձգտման մասին։ Այժմ եկեք կարդանք Հոբ 1:3-ի վերջին խոսքերը. «Նա ազնվագույնն էր արևելաբնակներից»։ Այս խոսքերն ասում են, որ Հոբի կարգավիճակն ու դիրքը շատ բարձր էին, և մեզ չի ասվում՝ արդյոք արևելքի բոլոր մարդկանցից ազնվագույնը լինելու պատճառը նրա առատ ունեցվածքն էր, թե այն, որ նա կատարյալ ու ուղղամիտ էր և երկյուղում էր Աստծուց՝ միաժամանակ խուսափելով չարից։ Ընդհանուր առմամբ, գիտենք, որ Հոբի կարգավիճակն ու դիրքը շատ բարձր էին գնահատվում։ Ինչպես արձանագրված է Աստվածաշնչում, մարդկանց առաջին տպավորությունները Հոբի մասին այն էին, որ Հոբը կատարյալ մարդ էր, որը երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, և որ նա ուներ մեծ հարստություն ու պատվավոր կարգավիճակ։ Նման միջավայրում և նման պայմաններում ապրող բնականոն մարդու համար նրա սննդակարգը, կյանքի որակը և անձնական կյանքի տարբեր տեսանկյունները կլինեին մարդկանց մեծամասնության ուշադրության կենտրոնում, ուստի պետք է շարունակենք կարդալ Գրությունները. «Նրա որդիները հաճախ էին հավաքվում միասին, իրենց հետ վերցնելով նաև իրենց երեք քույրերին՝ խրախճանքներ էին սարքում, ուտում և խմում։ Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր։ «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում» (Հոբ 1:4-5)։ Այս հատվածը մեզ երկու բան է ասում։ Առաջինն այն է, որ Հոբի որդիներն ու դուստրերը կանոնավոր կերպով խրախճանքներ էին անում՝ միասին ուտելով և խմելով։ Երկրորդն այն է, որ Հոբը հաճախ զոհեր էր մատուցում, քանի որ հաճախ անհանգստանում էր իր որդիների և դուստրերի համար՝ վախենալով, որ նրանք մեղք են գործում, որ իրենց սրտերում ուրացել են Աստծուն։ Սրանում նկարագրված են երկու տարբեր տեսակի մարդկանց կյանքի տարբեր բովանդակությունները։ Առաջինը Հոբի որդիներն ու դուստրերն են, որոնք հաճախ խրախճանքներ էին անում իրենց ունևորության պատճառով, ապրում էին շռայլորեն, ուտում ու խմում էին իրենց սրտի ուզածի չափ և վայելում նյութական հարստության բերած կյանքի բարձր որակը։ Նման կյանքով ապրելիս անխուսափելի էր հաճախ նրանց մեղք գործելը և Աստծուն անարգելը, սակայն նրանք չէին մաքրագործում իրենց կամ զոհեր չէին մատուցում։ Ուստի տեսնում եք, որ Աստված տեղ չուներ նրանց սրտերում, որ նրանք չէին մտածում Աստծու շնորհների մասին, ոչ էլ վախենում էին Աստծուն անարգելուց, առավել ևս չէին վախենում իրենց սրտերում Աստծուն ուրանալուց։ Իհարկե, այն հարցը, որը մեզ մտահոգում է, Հոբի զավակներին վերաբերող մանրամասները չեն։ Կարևոր մասը, որն ուզում ենք քննարկել, այն է, թե ինչ էր անում Հոբը՝ նման բաների բախվելիս։ Սա հատվածում նկարագրված մյուս հարցն է, որը վերաբերում է Հոբի առօրյա կյանքին և նրա մարդկային էությանը։ Ինչպես գրված է Գրություններում, երբ Հոբի որդիներն ու դուստրերը խնջույքներ էին անում, Հոբն ինքը նրանց մեջ չէր. այլ միայն նրա որդիներն ու դուստրերն էին հաճախ միասին ուտում և խմում։ Այլ կերպ ասած՝ նա խնջույքներ չէր անում և չէր միանում իր որդիներին ու դուստրերին իրենց խնջույքներում և ճոխ ճաշկերույթներում։ Թեև Հոբը հարուստ էր և ամեն տեսակ ունեցվածք ու բազմաթիվ ծառաներ ուներ, նրա կյանքը շքեղ չէր։ Նրա հարստությունը չառաջնորդեց նրան տարվելու իր գերազանց կենսապայմաններով կամ տենչալու մսեղավոր հաճույքներ, կամ մոռանալու ողջակեզներ մատուցել, և առավել ևս չմղեց նրան իր սրտում աստիճանաբար հեռանալու Աստծուց։ Ուստի, ակնհայտորեն, Հոբը կարգապահ էր իր ապրելակերպում. Աստծու՝ իրեն տված օրհնությունների արդյունքում նա չդարձավ ագահ կամ հաճույքներ փնտրող և չսկսեց մտահոգվել իր կյանքի որակով։ Ավելին՝ նա խոնարհ էր իր գործողություններում, հակված չէր ցուցամոլության իր անձնական վարքում և զգոն ու զգույշ էր Աստծու առջև։ Նա հաճախ էր մտածում Աստծու շնորհի ու օրհնությունների մասին և շարունակաբար աստվածավախ սիրտ էր կրում։ Իր առօրյա կյանքում Հոբը հաճախ վաղ էր արթնանում՝ իր որդիների և դուստրերի համար ողջակեզներ մատուցելու։ Այլ կերպ ասած՝ Հոբը ոչ միայն ինքն էր վախենում Աստծուց, այլև հույս ուներ, որ իր զավակները նույնպես կվախենան Աստծուց և չեն անի բաներ, որոնք կանարգեն Աստծուն։ Այսինքն՝ Հոբի առատ նյութական հարստությունը տեղ չուներ իր սրտում և չէր զբաղեցնում այն տեղը, որն Աստված ուներ նրա սրտում. իր համար լինեին, թե իր զավակների, Հոբի ամենօրյա գործողությունները բոլորը կապված էին Աստծուց վախենալու և չարից հեռու մնալու հետ։ Նրա վախը Եհովա Աստծու հանդեպ չէր սահմանափակվում միայն խոսքերով, այլ մի բան էր, որը նա գործի էր դնում և դրսևորում իր առօրյա կյանքի յուրաքանչյուր մասում։ Հոբի այս փաստացի դրսևորումը մեզ ցույց է տալիս, որ նա ազնիվ էր և ուներ էություն, որն արդարադատություն և դրական բաներ էր սիրում։ Այն, որ Հոբը հաճախ կանչում և մաքրագործում էր իր որդիներին ու դուստրերին, նշանակում է, որ չէր արդարացնում կամ հավանություն չէր տալիս իր զավակների պահվածքին. փոխարենն իր սրտում հակակրանք էր տածում նրանց պահվածքի հանդեպ և դատապարտում էր նրանց։ Նա հաստատապես հավատում էր, որ իր որդիների և դուստրերի պահվածքը հաճելի չէր Եհովա Աստծուն, և ուստի հաճախ նրանց ասում էր, որ գնան Եհովա Աստծու առջև և խոստովանեն իրենց մեղքերը։ Հոբի գործողություններն այս առումով ցույց են տալիս մեզ նրա մարդկայնության մեկ այլ կողմը, որտեղ նա երբեք չէր քայլում նրանց հետ, ովքեր հաճախ մեղանչում էին և անարգում Աստծուն, այլ փոխարենը հեռու էր մնում և խուսափում էր նրանցից։ Թեև այս մարդիկ նրա որդիներն ու դուստրերն էին, նա չէր թողնում անձնական վարքի իր սկզբունքները միայն այն պատճառով, որ նրանք իր ազգակիցներն էին, և չէր տրվում նրանց մեղքերին՝ նրանց հանդեպ ունեցած իր զգացմունքների պատճառով։ Փոխարենը նրանց հորդորում էր խոստովանել և ձեռք բերել Եհովա Աստծու ներողամտությանը և նաև զգուշացնում էր չուրանալ Աստծուն՝ հաճույքներով իրենց տարված լինելու պատճառով։ Այն սկզբունքները, թե ինչպես էր Հոբը վերաբերվում ուրիշներին, անբաժանելի են Աստծուց վախենալու և չարից հեռու մնալու նրա սկզբունքներից։ Նա սիրում էր այն, ինչն Աստված ընդունում էր, և ատում էր այն, ինչի հանդեպ Աստված հակակրանք էր տածում. նա սիրում էր նրանց, ովքեր իրենց սրտերում վախենում էին Աստծուց, և ատում էր նրանց, ովքեր չարիք էին գործում կամ անում էին բաներ, որոնք անարգում էին Աստծուն. այսպիսի սերն ու ատելությունը ցուցաբերվում էին նրա առօրյա կյանքում։ Հենց սա է Հոբի ուղղամտությունն Աստծու աչքերում։ Բնականաբար, սա նաև Հոբի ճշմարիտ մարդկայնության մերկացումն ու կյանքով արտահայտումն է ուրիշների հետ նրա հարաբերություններում և իր առօրյա կյանքում հարցերը լուծելիս, ինչի մասին պետք է սովորենք։
Հոբի մարդկայնության դրսևորումներն իր փորձությունների ժամանակ (Հասկանալ Հոբի կատարելությունը, ուղղամտությունը, Աստծուց երկյուղը և չարից խուսափելը նրա փորձությունների ժամանակ)
Այն, ինչով կիսվեցինք վերևում, Հոբի մարդկայնության տարբեր տեսանկյուններն են, որոնք դրսևորվեցին նրա առօրյա կյանքում՝ նախքան նրա կրած փորձությունները։ Անկասկած, այս տարբեր դրսևորումները նախնական ծանոթություն և հասկացողություն են տալիս Հոբի ուղղամտության, Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու վերաբերյալ և բնականաբար նախնական հաստատում են ապահովում։ Պատճառը, թե ինչու եմ ասում «նախնական», այն է, որ մարդկանց մեծամասնությունը դեռևս ճշմարիտ հասկացողություն չունի Հոբի բնավորության և այն աստիճանի վերաբերյալ, որով նա հետևում էր Աստծուն հնազանդվելու և Նրանից երկյուղելու ճանապարհին։ Այսինքն՝ մարդկանց մեծամասնության հասկացողությունը Հոբի վերաբերյալ ավելի խոր չէ, քան նրա մասին այն փոքր-ինչ դրական տպավորությունը, որն ապահովում են Աստվածաշնչի երկու հատվածները, որոնք պարունակում են նրա խոսքերը. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» և «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Ուստի մեծ կարիք կա, որ հասկանանք, թե ինչպես Հոբը կյանքով արտահայտեց իր մարդկայնությունը, երբ ընդունեց Աստծու փորձությունները. այսկերպ Հոբի ճշմարիտ մարդկայնությունն իր ամբողջության մեջ ցույց կտրվի բոլորին։
Երբ Հոբը լսեց, որ իր ունեցվածքը գողացել են, որ իր որդիներն ու դուստրերը կորցրել են իրենց կյանքը, և որ իր ծառաներին սպանել են, հետևյալ կերպ արձագանքեց։ «Հոբը վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջը» (Հոբ 1:20)։ Այս խոսքերը մեզ մեկ փաստ են ասում։ Այս լուրը լսելուց հետո Հոբը խուճապի չմատնվեց, չլացեց կամ չմեղադրեց այն ծառաներին, որոնք իրեն հայտնել էին լուրը, առավել ևս չգնաց այդ իրադարձությունների վայրերը՝ հետաքննելու և ստուգելու մանրամասները և պարզելու, թե իրականում ինչ էր պատահել։ Նա ոչ մի ցավ կամ ափսոսանք չդրսևորեց իր ունեցվածքի կորստի համար, ոչ էլ արտասվեց իր զավակների՝ իր սիրելիների կորստի պատճառով։ Ընդհակառակը՝ պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը, գետնին ընկավ և երկրպագեց։ Հոբի գործողությունները նման չեն որևէ սովորական մարդու գործողություններին։ Դրանք շփոթեցնում են շատերին և ստիպում նրանց իրենց սրտերում նախատել Հոբին իր «սառնասրտության» համար։ Իրենց ունեցվածքի հանկարծակի կորստի դեպքում բնականոն մարդիկ կթվային սրտակեղեք կամ հուսահատված, կամ, որոշ մարդկանց դեպքում, նույնիսկ կարող էին հասնել կատարյալ հուսահատության։ Դա այն պատճառով է, որ մարդու սրտում իր ունեցվածքը ներկայացնում է ողջ կյանքի սրտի արյունը. դա այն է, ինչի վրա հիմնված է նրա գոյատևումը, դա այն հույսն է, որը նրան կենդանի է պահում։ Իր ունեցվածքի կորուստը նշանակում է, որ նրա սրտի արյունն իզուր է վատնվել, որ նա անհույս է և նույնիսկ ապագա չունի։ Սա ցանկացած բնականոն մարդու վերաբերմունքն է իր ունեցվածքի նկատմամբ և այն սերտ հարաբերությունը, որը նա ունի դրա հետ, և սա է նաև ունեցվածքի կարևորությունը մարդկանց աչքերում։ Որպես այդպիսին՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը շփոթված է զգում իր ունեցվածքի կորստի նկատմամբ Հոբի անտարբեր վերաբերմունքից։ Այսօր մենք կփարատենք այն շփոթությունը, որն այս բոլոր մարդիկ զգում էին՝ բացատրելով, թե ինչ էր կատարվում Հոբի սրտում։
Առողջ դատողությունը հուշում է, որ Աստծուց իրեն շնորհված նման առատ ունեցվածք ունենալով՝ Հոբը պետք է ամաչեր Աստծու առջև այս ունեցվածքը կորցնելու համար, քանի որ չէր հետևել և չէր հոգացել դրա մասին. Նա չէր պահպանել Աստծու կողմից իրեն տրված ունեցվածքը։ Ուստի, երբ լսեց, որ իր ունեցվածքը գողացել են, նրա առաջին արձագանքը պետք է լիներ գնալ դեպքի վայր և գույքագրել այն ամենը, ինչ կորել էր, իսկ հետո խոստովանել Աստծուն, որպեսզի կարողանար ևս մեկ անգամ ստանալ Աստծու օրհնությունները։ Հոբը, սակայն, չարեց դա, և նա, բնականաբար, սեփական պատճառներն ուներ դա չանելու համար։ Իր սրտում Հոբը խորապես հավատում էր, որ այն ամենը, ինչ ինքն ուներ, Աստծու օրհնությունների արդյունքն էր և իր սեփական աշխատանքի արգասիքը չէր։ Հետևաբար նա իր ստացած օրհնություններին չէր վերաբերվում որպես կապիտալի. ավելի շուտ, ապրելու նրա սկզբունքն այն էր, որ իր ողջ սրտով և ուժով կառչեր այն ճանապարհին, որին պետք է հետևեր։ Նա փայփայում էր Աստծու օրհնությունները և շնորհակալություն էր հայտնում դրանց համար, բայց չէր տենչում կամ պահանջում դրանցից ավելին։ Այսպիսին էր նրա վերաբերմունքն ունեցվածքի նկատմամբ։ Նա ոչինչ չէր անում օրհնություններ ստանալու համար, ոչ էլ երբևէ անհանգստանում կամ վշտանում էր դրանք չունենալու կամ կորցնելու համար։ Նա ո՛չ խելահեղորեն, զառանցանքի աստիճան երջանիկ էր դառնում Աստծու օրհնությունների պատճառով, ո՛չ էլ անտեսում էր Աստծու ճանապարհը կամ մոռանում Աստծու շնորհն այն օրհնությունների պատճառով, որոնք հաճախ վայելում էր։ Իր ունեցվածքի նկատմամբ Հոբի վերաբերմունքի մեջ մարդիկ կարող են տեսնել նրա ճշմարիտ մարդկայնության դրսևորումները։ Նախ՝ Հոբն ագահ մարդ չէր, և շատ ցածր պահանջվող չափանիշներ ուներ իր նյութական կյանքի համար։ Երկրորդ՝ Հոբը երբեք չէր անհանգստանում կամ վախենում, որ Աստված կվերցնի այն ամենը, ինչ ինքն ուներ, ինչն իր սրտում Աստծու հանդեպ հնազանդության նրա վերաբերմունքն էր. այսինքն՝ նա ոչ մի պահանջ կամ տրտունջ չուներ այն մասին, թե երբ Աստված կվերցնի իրենից կամ արդյոք կվերցնի, և չէր հարցնում պատճառը, այլ միայն ձգտում էր հնազանդվել Աստծու կարգավորումներին։ Երրորդ՝ Հոբը երբեք չէր հավատում, որ իր ունեցվածքն իր սեփական աշխատանքից էր գալիս, այլ որ այն իրեն շնորհվել էր Աստծու կողմից։ Սա Աստծու հանդեպ Հոբի հավատալիքն էր. սա նրա հավատքն էր։ Արդյոք Հոբի մարդկայնությունը և նրա ճշմարիտ ամենօրյա ձգտումը պա՞րզ են դառնում նրա այս երեք կետից բաղկացած ամփոփման մեջ։ Հոբի մարդկայնությունն ու ձգտումն անբաժանելի էին նրա հանգիստ պահվածքից, երբ բախվեց իր ունեցվածքի կորստին։ Հենց իր ամենօրյա ձգտման պատճառով էր, որ Հոբն ուներ հասունություն և հավատք՝ Աստծու փորձությունների ժամանակ ասելու. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Այս խոսքերը մեկ գիշերվա ընթացքում ձեռք չէին բերվել, ոչ էլ մի բան էին, որ Հոբը հորինել էր քմահաճույքով։ Փոխարենը՝ դրանք այն էին, ինչ նա տեսել և ձեռք էր բերել կյանքը փորձառաբար ապրելու երկար տարիների ընթացքում։ Համեմատած բոլոր նրանց հետ, ովքեր միայն փնտրում են Աստծու օրհնությունները և ովքեր վախենում են, որ Աստված կվերցնի իրենցից, և ովքեր ատում են դա ու տրտնջում դրա համար, մի՞թե Հոբի հնազանդությունը շատ կոնկրետ չէ։ Համեմատած բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են, որ կա Աստված, բայց ովքեր երբեք չեն հավատացել, որ Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, մի՞թե Հոբը մեծ ազնվություն և ուղղամտություն չունի։
Հոբի ռացիոնալությունը
Հոբի իրական փորձառությունները և նրա ուղղամիտ ու ազնիվ մարդկայնությունը հանգեցրին նրան, որ նա կայացրեց ամենառացիոնալ դատողությունն ու ընտրությունները, երբ կորցրեց իր ունեցվածքն ու զավակներին։ Նման ռացիոնալ ընտրություններն անբաժանելի էին նրա ամենօրյա ձգտումներից և Աստծու գործերից, որոնք ճանաչել էր իր առօրյա կյանքի ընթացքում։ Հոբի ազնվությունը թույլ տվեց նրան հավատալ, որ Եհովայի ձեռքը գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Նրա հավատքը թույլ տվեց նրան ճանաչել բոլոր բաների նկատմամբ Եհովա Աստծու գերիշխանության փաստը։ Նրա ճանաչողությունը պատրաստակամ և ունակ դարձրեց նրան հնազանդվելու Եհովա Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին։ Նրա հնազանդությունը հնարավորություն տվեց նրան ավելի ու ավելի ճշմարիտ լինել Եհովա Աստծուց իր երկյուղելու մեջ։ Նրա երկյուղը նրան ավելի ու ավելի իրական դարձրեց չարից խուսափելու մեջ։ Ի վերջո Հոբը կատարյալ դարձավ, որովհետև երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ Նրա կատարելությունը նրան իմաստուն դարձրեց և վերածեց մեծագույն ռացիոնալություն ունեցող մարդու։
Ինչպե՞ս պետք է հասկանանք «ռացիոնալ» բառը։ Տառացի մեկնաբանությունն այն է, որ դա նշանակում է ունենալ ողջամտություն, լինել տրամաբանական և ոչ անհեթեթ սեփական մտածողության մեջ՝ պատշաճ խոսքով ու գործողություններով և տեղին դատողությամբ, և ունենալ պատշաճ ու կանոնակարգված բարոյական չափանիշներ։ Սակայն Հոբի ռացիոնալությունը բացատրելը այդքան պարզ չէ։ Երբ այստեղ ասվում է, որ Հոբը մեկն էր, ով ուներ մեծագույն ռացիոնալություն, դա ասվում է նրա մարդկայնության և Աստծու առաջ նրա պահվածքի հետ կապված։ Քանի որ Հոբն ազնիվ մարդ էր, ի վիճակի էր հավատալու և հնազանդվելու Աստծու գերիշխանությանը, ինչը նրան տվեց ճանաչողություն, որն անհասանելի էր ուրիշներին, և այդ ճանաչողությունը նրան ունակ դարձրեց ավելի ճշգրտորեն զանազանելու, դատելու և սահմանելու այն, ինչ պատահեց իրեն, ինչն էլ հնարավորություն տվեց նրան ավելի ճշգրտորեն և խելամտորեն ընտրելու, թե ինչ անել և ինչին հաստատակամորեն կառչել։ Այսինքն՝ նրա խոսքերը, վարքագիծը, նրա գործողությունների հիմքում ընկած սկզբունքները և այն կանոնները, որոնցով գործում էր, չափանիշին համապատասխան էին, հստակ և որոշակի և կույր, պոռթկուն կամ զգացմունքային չէին։ Նա գիտեր՝ ինչպես վերաբերվել այն ամենին, ինչ պատահում էր իրեն, գիտեր ինչպես հավասարակշռել և կառավարել բարդ իրադարձությունների միջև հարաբերությունները, գիտեր ինչպես ամուր կառչել այն ճանապարհին, որին պետք է ամուր կառչել, և, առավել ևս, գիտեր ինչպես վերաբերվել Եհովա Աստծու տալուն և վերցնելուն։ Սա էր հենց Հոբի ռացիոնալությունը։ Հենց այն պատճառով, որ Հոբը նման ռացիոնալություն ուներ, ասաց. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը», երբ կորցրեց իր ունեցվածքն ու իր որդիներին և դուստրերին։
Երբ Հոբը բախվեց մարմնի ահռելի ցավին և իր ազգականների ու ընկերների նախատինքներին և երբ բախվեց մահվանը, նրա փաստացի պահվածքը ևս մեկ անգամ բոլոր մարդկանց ցույց տվեց նրա ճշմարիտ դեմքը։
Հոբի ճշմարիտ «ես»-ը՝ Ճշմարիտ, պարզ ու մաքուր և առանց կեղծիքի
Եկեք կարդանք Հոբ 2:7-8-ը. «Ուստի Սատանան հեռացավ Եհովայի ներկայությունից և հարվածեց Հոբին ցավոտ պալարներով՝ նրա ոտքի ներբանից մինչև գլուխը։ Եվ նա մի խեցի վերցրեց, որպեսզի քերի իրեն, ու նստեց մոխրի մեջ»։ Սա Հոբի պահվածքի նկարագրությունն է, երբ նրա մարմնի վրա ցավոտ պալարներ դուրս եկան։ Այս ժամանակ Հոբը նստած էր մոխրի մեջ՝ հանդուրժելով ցավը։ Ոչ ոք չբուժեց նրան, և ոչ ոք չօգնեց նրան մեղմելու իր մարմնի ցավը: Փոխարենը նա մի խեցի օգտագործեց՝ ցավոտ պալարների մակերեսը քերելու համար։ Արտաքինից սա պարզապես մի դրվագ էր Հոբի տանջանքի մեջ և ոչ մի կապ չունի նրա մարդկայնության և Աստծուց երկյուղելու հետ, քանի որ Հոբն այս ժամանակ ոչ մի բառ չասաց՝ արտահայտելու իր տրամադրությունն ու տեսակետները։ Սակայն Հոբի գործողությունները և նրա պահվածքը դեռևս նրա մարդկայնության ճշմարիտ դրսևորումն են։ Նախորդ գլխի գրառման մեջ կարդում ենք, որ Հոբն արևելքի բոլոր մարդկանցից ազնվագույնն էր։ Մինչդեռ երկրորդ գլխի այս հատվածը մեզ ցույց է տալիս, որ արևելքի այս ազնվագույն մարդն իրականում մի խեցի վերցրեց՝ իրեն քերելու համար, մինչ նստած էր մոխրի մեջ։ Մի՞թե ակնհայտ հակադրություն չկա այս երկու նկարագրությունների միջև։ Այս հակադրությունը մեզ ցույց է տալիս Հոբի ճշմարիտ «ես»-ը։ Չնայած իր հեղինակավոր դիրքին ու կարգավիճակին՝ նա երբեք չէր սիրել այս բաները կամ որևէ ուշադրություն չէր դարձրել դրանց։ Նրան չէր հետաքրքրում, թե ուրիշներն ինչպես են դիտարկում իր դիրքը, ոչ էլ անհանգստանում էր այն մասին, թե արդյոք իր գործողությունները կամ պահվածքը որևէ բացասական ազդեցություն կունենան իր դիրքի վրա։ Նա չէր տրվում կարգավիճակի օգուտներին, ոչ էլ վայելում էր այն փառքը, որը գալիս էր կարգավիճակի և դիրքի հետ։ Նրան միայն հետաքրքրում էր, թե որոնք էին իր արժեքը և իր ողջ լինելու նշանակությունը Եհովա Աստծու աչքերում։ Հոբի ճշմարիտ «ես»-ը հենց նրա էությունն էր։ Նա համբավ և շահ չէր սիրում և չէր ապրում հանուն համբավի ու շահի. նա ճշմարիտ էր, պարզ ու մաքուր և առանց կեղծիքի։
Հոբը տարբերակում է սերն ու ատելությունը
Հոբի մարդկայնության մեկ այլ կողմ ցուցադրվում է նրա և իր կնոջ միջև այս զրույցում։ «Այն ժամանակ նրա կինն ասաց նրան. «Դեռ պահո՞ւմ ես անաղարտությունդ։ Ուրացի՛ր Աստծուն և մեռի՛ր: Բայց նա ասաց նրան. «Դու անմիտ կանանցից մեկի պես ես խոսում։ Ի՞նչ։ Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»»: (Հոբ 2:9-10)։ Տեսնելով այն տանջանքը, որը նա կրում էր, Հոբի կինը փորձեց խորհուրդ տալ Հոբին՝ օգնելու նրան խուսափելու իր տանջանքից, սակայն նրա «բարի մտադրությունները» չարժանացան Հոբի հավանությանը։ Փոխարենը դրանք բորբոքեցին նրա բարկությունը, քանի որ կինը ժխտեց Եհովա Աստծու հանդեպ նրա հավատքն ու հնազանդությունը և նաև ժխտեց Եհովա Աստծու գոյությունը։ Սա անտանելի էր Հոբի համար, քանի որ երբեք թույլ չէր տվել իրեն անել որևէ բան, որը կընդդիմանար կամ կվնասեր Աստծուն, էլ չասած ուրիշների մասին։ Ինչպե՞ս կարող էր անտարբեր մնալ, երբ տեսնում էր, որ ուրիշները խոսքեր են ասում, որոնք հայհոյում և վիրավորում են Աստծուն։ Ուստի իր կնոջն «անմիտ կին» անվանեց: Հոբի վերաբերմունքն իր կնոջ նկատմամբ բարկության և ատելության, ինչպես նաև նախատինքի ու հանդիմանության վերաբերմունք էր։ Սա հենց Հոբի մարդկայնության բնական դրսևորումն էր՝ սիրո և ատելության միջև տարբերակումը, և դա նրա ուղղամիտ մարդկայնության ճշմարիտ դրսևորումն էր։ Հոբն ուներ արդարադատության զգացում, որը ստիպում էր նրան ատել չարի միտումներն ու հոսանքները և ատել, դատապարտել ու մերժել մոլորություններն ու հերձվածողությունները, անհեթեթ փաստարկներն ու ծիծաղելի ասույթները, և թույլ էր տալիս նրան հավատարիմ մնալ իր սեփական, ճիշտ սկզբունքներին ու դիրքորոշմանը, երբ մերժվել էր զանգվածների կողմից և լքվել նրանց կողմից, ովքեր մտերիմ էին իրեն։
Հոբի բարեսրտությունն ու անկեղծությունը
Քանի որ Հոբի տարբեր դրսևորումներից մենք կարող ենք տեսնել նրա մարդկայնության բացահայտումը, ի՞նչ ենք տեսնում Հոբի մարդկայնությունից, երբ նա բացեց իր բերանը՝ անիծելու իր ծննդյան օրը։ Սա այն թեման է, որի շուրջ ստորև կհաղորդակցվեմ։
Վերևում խոսեցի Հոբի՝ իր ծննդյան օրն անիծելու պատճառների մասին։ Ի՞նչ եք տեսնում սրանում։ Եթե Հոբը լիներ կարծրասիրտ և անսեր, եթե լիներ սառն ու անզգա և մարդկայնությունից զուրկ, արդյոք հաշվի կառնե՞ր Աստծու մտադրությունները։ Արդյոք կատե՞ր իր ծննդյան օրը, որովհետև հաշվի էր առնում Աստծու սիրտը։ Այլ կերպ ասած՝ եթե Հոբը լիներ կարծրասիրտ և մարդկայնությունից զուրկ, արդյոք կվշտանա՞ր Աստծու ցավից։ Արդյոք կանիծե՞ր իր ծննդյան օրը, որովհետև Աստված ցավ էր ապրել իր համար։ Պատասխանն է՝ բացարձակապես ո՛չ։ Քանի որ Հոբը բարեսիրտ էր, հաշվի էր առնում Աստծու սիրտը. քանի որ հաշվի էր առնում Աստծու սիրտը, Հոբը զգաց Աստծու ցավը. քանի որ բարեսիրտ էր, ավելի մեծ տանջանք կրեց Աստծու ցավը զգալու արդյունքում. քանի որ զգաց Աստծու ցավը, սկսեց ատել իր ծննդյան օրը և այդպիսով անիծեց իր ծննդյան օրը։ Կողմնակի անձանց համար Հոբի ողջ պահվածքն իր փորձությունների ժամանակ օրինակելի է։ Միայն իր ծննդյան օրն անիծելն է հարցականի տակ դնում նրա կատարելությունն ու ուղղամտությունը կամ այլ գնահատական տալիս։ Իրականում դա Հոբի մարդկային էության ամենաճշմարիտ դրսևորումն էր։ Նրա մարդկային էությունը զուրկ էր թաքցնելուց կամ քողարկելուց և չէր մշակվել ուրիշների կողմից։ Երբ նա անիծեց իր ծննդյան օրը, ցուցադրեց իր սրտի խորքում եղած բարեսրտությունն ու անկեղծությունը. նա նման էր մի աղբյուրի, որի ջրերն այնքան մաքուր են, վճիտ ու թափանցիկ, որ կարելի է տեսնել հատակը։
Հոբի մասին այս ամենն իմանալով՝ մարդկանց մեծամասնությունը, անկասկած, բավականին ճշգրիտ և օբյեկտիվ գնահատական կունենա Հոբի մարդկային էության վերաբերյալ։ Նրանք պետք է նաև ունենան խոր, գործնական և ավելի առաջադեմ հասկացողություն ու գնահատանք Հոբի կատարելության և ուղղամտության վերաբերյալ, որոնց մասին Աստված խոսել է։ Հուսով ենք, որ այս հասկացողությունն ու գնահատանքը կօգնեն մարդկանց քայլել Աստծուց վախենալու և չարից խուսափելու ճանապարհով։
Աստծու՝ Հոբին Սատանային հանձնելու և Աստծու գործի նպատակի միջև կապը
Թեև մարդկանց մեծամասնությունն այժմ ընդունում է, որ Հոբը կատարյալ ու ուղղամիտ էր, և որ նա երկյուղում էր Աստծուց ու խուսափում չարից, այս ճանաչումը նրանց չի տալիս Աստծու մտադրությունների ավելի մեծ հասկացողություն։ Նախանձելով Հոբի մարդկայնությանն ու ձգտմանը՝ նրանք միևնույն ժամանակ հետևյալ հարցն են տալիս Աստծուն. Հոբն այնքան կատարյալ և ուղղամիտ էր, մարդիկ այնքան շատ են պաշտում նրան, ուստի ինչո՞ւ Աստված նրան հանձնեց Սատանային և այդքան շատ տանջանքի ենթարկեց։ Նման հարցերն անպայմանորեն գոյություն ունեն շատ մարդկանց սրտերում. այլ կերպ ասած՝ այս կասկածը հարց է մարդկանց մեծամասնության սրտերում։ Քանի որ այն շփոթեցրել է մարդկանց մեծամասնությանը, մենք պետք է այս հարցը դնենք սեղանին և հստակ բացատրենք այն։
Այն ամենը, ինչ Աստված անում է, իսկապես անհրաժեշտ է և օժտված է արտակարգ նշանակությամբ, քանի որ այն ամենը, ինչ Նա անում է մարդու վրա, վերաբերում է Իր տնօրինմանը և մարդկության փրկությանը։ Բնականաբար, այն աշխատանքը, որն Աստված արեց Հոբի վրա, տարբեր չէ, թեև Հոբը կատարյալ և ուղղամիտ էր Աստծու աչքերում։ Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ինչ է անում Աստված կամ ինչ միջոցներով է Նա դա անում, անկախ գնից, անկախ Նրա նպատակից, Նրա գործողությունների նպատակը չի փոխվում։ Նրա նպատակն է Աստծու խոսքերը, ինչպես նաև մարդու համար Աստծու պահանջներն ու մտադրությունները գործել մարդու մեջ. այլ կերպ ասած՝ դա մարդու մեջ այն ամենը գործելն է, ինչն Աստված դրական բաներ է համարում ըստ Իր քայլերի՝ հնարավորություն տալով մարդուն հասկանալու Աստծու սիրտը և հասկանալու և ըմբռնելու Աստծու էությունը, և հնարավորություն տալով մարդուն հնազանդվելու Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին՝ այդպիսով թույլ տալով մարդուն հասնել Աստծուց երկյուղելուն և չարից խուսափելուն. այս ամենն Աստծու նպատակի մի տեսանկյունն է այն ամենում, ինչ Նա անում է։ Մյուս տեսանկյունն այն է, որ քանի որ Սատանան հակադրություն է և մատուցվող առարկա Աստծու գործում, մարդը հաճախ տրվում է Սատանային. սա այն միջոցն է, որն Աստված օգտագործում է՝ թույլ տալու մարդուն Սատանայի փորձությունների և հարձակումների մեջ տեսնել Սատանայի չարասիրությունը, տգեղությունը և արհամարհելիությունը՝ այդպիսով ստիպելով մարդուն ատել Սատանային և ի վիճակի լինել ճանաչելու և զանազանելու բացասական բաները։ Այս գործընթացը թույլ է տալիս մարդուն աստիճանաբար ազատվել Սատանայի վերահսկողությունից, մեղադրանքներից, անհանգստություններից և հարձակումներից։ Սա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև, ապավինելով Աստծու խոսքերին, Աստծու վերաբերյալ իր ճանաչողությանը, Աստծու հանդեպ իր հնազանդությանը, Աստծու հանդեպ իր հավատքին և Աստծուց իր երկյուղին, մարդն ամբողջությամբ հաղթանակ տանի Սատանայի հարձակումների և մեղադրանքների նկատմամբ. միայն այդ ժամանակ նա հիմնովին ազատված կլինի Սատանայի իշխանությունից։ Մարդկանց ազատագրումը նշանակում է, որ Սատանայի պարտությունը հռչակվել է, դա նշանակում է, որ նրանք այլևս կերակուր չեն Սատանայի բերանում, որ նրանք այլևս չպետք է կուլ տրվեն Սատանայի կողմից, և որ դրա փոխարեն նրանք լքվել են Սատանայի կողմից։ Դա այն պատճառով է, որ նման մարդիկ ուղղամիտ են, որովհետև նրանք Աստծու հանդեպ հավատք, հնազանդություն և երկյուղ ունեն, և որովհետև նրանք ամբողջությամբ խզել են կապերը Սատանայի հետ։ Նրանք ամոթ են բերում Սատանայի վրա, նրանք վախկոտ են դարձնում Սատանային և նրանք լիովին պարտության են մատնում Սատանային։ Աստծուն հետևելու նրանց հավատքը, և հնազանդությունն ու երկյուղն Աստծուց պարտության են մատնում Սատանային և ստիպում Սատանային ամբողջությամբ հրաժարվել նրանցից։ Միայն այսպիսի մարդիկ են իսկապես ձեռք բերվել Աստծու կողմից, և սա մարդուն փրկելու Աստծու վերջնական նպատակն է։ Բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Աստծուն, եթե ցանկանում են փրկվել և ցանկանում են ամբողջությամբ ձեռք բերվել Աստծու կողմից, ապա պետք է բախվեն Սատանայի և՛ մեծ, և՛ փոքր փորձություններին ու հարձակումներին։ Նրանք, ովքեր դուրս են գալիս այս փորձություններից ու հարձակումներից և ի վիճակի են ամբողջությամբ հաղթանակելու Սատանային, նրանք են, ովքեր փրկվել են։ Այսինքն՝ նրանք, ովքեր փրկվել են Աստծու կողմից, նրանք են, ովքեր ենթարկվել են Աստծու փորձություններին և ովքեր անթիվ անգամներ փորձվել ու հարձակման են ենթարկվել Սատանայի կողմից։ Նրանք, ովքեր փրկվել են Աստծու կողմից, հասկանում են Աստծու մտադրություններն ու պահանջները և ի վիճակի են հնազանդվելու Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին, և նրանք չեն հրաժարվում Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհից Սատանայի փորձությունների մեջ։ Նրանք, ովքեր փրկվել են Աստծու կողմից, ունեն ազնվություն, նրանք բարեսիրտ են, տարբերակում են սերն ու ատելությունը, ունեն արդարադատության զգացում և ռացիոնալ են, և ի վիճակի են հաշվի առնելու Աստծուն և գնահատելու այն ամենը, ինչ Աստծունն է։ Նման մարդիկ չեն կաշկանդվում, լրտեսվում, մեղադրվում կամ չարաշահվում Սատանայի կողմից. նրանք լիովին ազատ են, նրանք ամբողջությամբ ազատագրվել և արձակվել են։ Հոբը հենց այդպիսի ազատ մարդ էր, և հենց սա է Հոբին Սատանային հանձնելու Աստծու քայլի նշանակությունը։
Հոբը բռնության ենթարկվեց Սատանայի կողմից, բայց նաև հավիտենական ազատություն և ազատագրում ձեռք բերեց, և իրավունք ձեռք բերեց՝ այլևս երբեք չենթարկվելու Սատանայի ապականությանը, բռնությանը և մեղադրանքներին, այլ փոխարենն ապրելու առանց իր միտքը ծանրաբեռնող մտահոգությունների և զերծ բոլոր անհանգստություններից ու տագնապներից՝ Աստծու երեսի լույսի ներքո և Աստծու օրհնությունների մեջ։ Ոչ ոք չէր կարող խլել, ոչնչացնել կամ զավթել այս իրավունքը։ Այն տրվեց Հոբին՝ ի հատուցում նրա հավատքի, հաստատակամության և Աստծու հանդեպ հնազանդության ու Նրանից երկյուղելու։ Հոբը վճարեց իր կյանքի գինը՝ երկրի վրա ուրախ և երջանիկ կյանք շահելու և որպես ճշմարիտ արարած՝ երկրի վրա Արարչին կատարելապես բնական և արդարացված կերպով, առանց որևէ միջամտության երկրպագելու որակավորումն ու իրավունքը շահելու համար։ Սա էր նաև Հոբի կրած փորձությունների մեծագույն արդյունքը։
Երբ մարդիկ դեռ ենթական են փրկվելու, նրանց կյանքը հաճախ անհանգստացվում և նույնիսկ վերահսկվում է Սատանայի կողմից։ Այլ կերպ ասած՝ մարդիկ, որոնք չեն փրկվել, Սատանայի բանտարկյալներն են, նրանք ազատություն չունեն, նրանք չեն լքվել Սատանայի կողմից, նրանք որակավորված կամ իրավասու չեն երկրպագելու Աստծուն, և նրանք սերտորեն հետապնդվում և դաժանորեն հարձակման են ենթարկվում Սատանայի կողմից։ Նման մարդիկ չունեն երջանկություն, որի մասին կարելի է խոսել, նրանք չունեն բնականոն գոյության իրավունք, որի մասին կարելի է խոսել, և առավել ևս չունեն որևէ արժանապատվություն, որի մասին կարելի է խոսել։ Եթե ոտքի կանգնես և կռվես Սատանայի դեմ՝ օգտագործելով քո հավատքն Աստծու հանդեպ, և հնազանդությունն ու երկյուղն Աստծուց որպես զենքեր, որոնցով կենաց ու մահու կռիվ կմղես Սատանայի դեմ, այնպես որ լիովին պարտության մատնես Սատանային և ստիպես նրան փախչել ու վախկոտ դառնալ ամեն անգամ, երբ տեսնի քեզ, միայն այդ ժամանակ նա ամբողջությամամբ կհրաժարվի քո դեմ իր հարձակումներից ու մեղադրանքներից, և այդ պահին դու կփրկվես ու ազատ կդառնաս։ Եթե պարզապես վճռական ես լիովին խզելու կապերդ Սատանայի հետ, բայց զինված չես Սատանային պարտության մատնելու արդյունավետ զենքերով, ապա դեռ մեծ վտանգի մեջ ես։ Ժամանակի ընթացքում, երբ այնքան տանջված լինես Սատանայի կողմից, որ քո մեջ ոչ մի կաթիլ ուժ չմնա, սակայն դեռևս ի վիճակի չլինես վկայություն կրելու, դեռևս ամբողջությամբ չազատվես քո դեմ Սատանայի մեղադրանքներից ու հարձակումներից, ապա փրկության քիչ հույս կունենաս։ Ի վերջո, այսինքն՝ երբ հռչակվի Աստծու գործի ավարտը, եթե դեռ Սատանայի ճիրաններում լինես, անկարող ազատվելու, ապա երբեք հնարավորություն կամ հույս չես ունենա։ Հետևաբար, ենթատեքստն այն է, որ նման մարդիկ ամբողջությամբ Սատանայի գերության մեջ կլինեն։
Ընդունել Աստծու փորձումները, հաղթահարել Սատանայի գայթակղությունները և թույլ տալ Աստծուն ձեռք բերել քո ողջ էությունը
Մարդուն Աստծու մշտական ապահովման և աջակցության գործի ընթացքում Նա մարդուն հայտնում է Իր մտադրություններն ու պահանջներն ամբողջությամբ և մարդուն ցույց է տալիս Իր գործերը, բնույթը և այն, ինչ Նա ունի և է։ Նպատակը մարդուն հասակով զինելն է և թույլ տալը, որ մարդն Աստծուն հետևելիս Նրանից տարբեր ճշմարտություններ ձեռք բերի. ճշմարտություններ, որոնք Աստծու կողմից մարդուն տրված հզոր զենքերն են՝ Սատանայի դեմ կռվելու համար։ Այսպես զինված՝ մարդը պետք է բախվի Աստծու փորձումներին։ Աստված մարդուն փորձելու շատ միջոցներ և ուղիներ ունի, բայց դրանցից յուրաքանչյուրը պահանջում է Աստծու թշնամու՝ Սատանայի «համագործակցությունը»։ Այսինքն՝ մարդուն Սատանայի դեմ կռվելու հզոր զենքեր տալով՝ Աստված մարդուն հանձնում է Սատանային և թույլ է տալիս Սատանային «փորձել» մարդու հասակը։ Եթե մարդը կարողանա ճեղքել Սատանայի ստեղծած ռազմական կազմավորումները, եթե կարողանա փախչել Սատանայի շրջափակումից և ողջ մնալ, ապա մարդն անցած կլինի փորձումը։ Բայց եթե մարդուն չհաջողվի դուրս գալ Սատանայի ռազմական կազմավորումներից, և նա ենթարկվի Սատանային, ապա անցած չի լինի փորձումը։ Մարդու որ տեսանկյունն էլ Աստված փորձի, Նրա փորձումների չափանիշներն այն են, թե արդյոք մարդը հաստատուն է կանգնում իր վկայության մեջ, երբ հարձակման է ենթարկվում Սատանայի կողմից, և արդյոք ուրանում է Աստծուն ու անձնատուր լինում և հանձնվում Սատանային, մինչ ծուղակն է ընկել Սատանայի կողմից։ Կարելի է ասել, որ այն, թե արդյոք մարդը կարող է փրկվել, կախված է նրանից, թե արդյոք նա կարող է հաղթահարել և պարտության մատնել Սատանային, և արդյոք նա կարող է ազատություն ձեռք բերել, կախված է նրանից, թե արդյոք նա ի վիճակի է ինքնուրույն գործածելու Աստծու կողմից իրեն տրված զենքերը՝ հաղթահարելու Սատանայի կապանքները՝ ստիպելով Սատանային ամբողջությամբ հրաժարվել հույսից և թողնել իրեն։ Եթե Սատանան հրաժարվում է հույսից և թողնել է ինչ-որ մեկին, դա նշանակում է, որ Սատանան այլևս երբեք չի փորձի խլել այս մարդուն Աստծուց, այլևս երբեք չի մեղադրի և չի անհանգստացնի այս մարդուն, այլևս երբեք կամայականորեն չի ավերի նրան կամ չի հարձակվի նրա վրա։ Միայն այսպիսի մարդն իսկապես ձեռք բերված կլինի Աստծու կողմից։ Սա այն ողջ գործընթացն է, որով Աստված ձեռք է բերում մարդուն։
Հոբի վկայության կողմից հետագա սերունդներին տրված նախազգուշացումը և լուսավորությունը
Միևնույն ժամանակ, հասկանալով այն ողջ գործընթացը, որով Աստված ամբողջությամբ ձեռք է բերում ինչ-որ մեկին, մարդիկ կհասկանան նաև Աստծու կողմից Հոբին Սատանային հանձնելու նպատակներն ու նշանակությունը։ Մարդիկ այլևս չեն սևեռվում Հոբի տառապանքի վրա և նորովի են գնահատում դրա նշանակությունը։ Նրանք այլևս չեն անհանգստանում, թե արդյոք իրենք կենթարկվեն նույն փորձությանը, ինչ Հոբը, և այլևս չեն դիմակայում կամ մերժում Աստծու փորձությունների գալուստը։ Հոբի հավատքը, հնազանդությունը և Սատանային հաղթահարելու նրա վկայությունը հսկայական օգնության և քաջալերանքի աղբյուր են եղել մարդկանց համար։ Հոբի մեջ նրանք տեսնում են իրենց սեփական փրկության հույսը և տեսնում են, որ հավատքի, և Աստծու հանդեպ հնազանդության ու Նրանից երկյուղելու միջոցով միանգամայն հնարավոր է պարտության մատնել Սատանային, հաղթել Սատանային։ Նրանք տեսնում են, որ քանի դեռ հնազանդվում են Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին և քանի դեռ վճռականություն և հավատք ունեն՝ չուրանալու Աստծուն, նույնիսկ եթե կորցնեն ամեն ինչ, ապա կարող են ամոթի և պարտության մատնել Սատանային և տեսնում են, որ իրենց անհրաժեշտ է միայն վճռականություն և հաստատակամություն ունենալ՝ հաստատուն կանգնելու իրենց վկայության մեջ, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել իրենց կյանքը, որպեսզի Սատանան վախենա և հապշտապ նահանջի։ Հոբի վկայությունը նախազգուշացում է հետագա սերունդներին, և այս նախազգուշացումն ասում է նրանց, որ եթե պարտության չմատնեն Սատանային, ապա երբեք չեն կարողանա ազատվել Սատանայի մեղադրանքներից և անհանգստություններից, ոչ էլ երբևէ կկարողանան խուսափել Սատանայի հարձակումներից և բռնությունից։ Հոբի վկայությունը նաև լուսավորություն է բերել հետագա սերունդներին։ Այս լուսավորությունը սովորեցնում է մարդկանց, որ միայն եթե կատարյալ և ուղղամիտ մարդիկ դառնան, կկարողանան երկյուղել Աստծուց և խուսափել չարից. այն սովորեցնում է նրանց, որ միայն եթե երկյուղեն Աստծուց և խուսափեն չարից, կկարողանան ուժեղ և հնչեղ վկայություն կրել Աստծու համար. միայն եթե ուժեղ և հնչեղ վկայություն կրեն Աստծու համար, երբեք չեն վերահսկվի Սատանայի կողմից և կապրեն Աստծու առաջնորդության ու պաշտպանության ներքո. միայն այդ ժամանակ նրանք իսկապես փրկված կլինեն։ Հոբի բնավորությունը և նրա կյանքի ձգտումը պետք է ընդօրինակեն բոլոր նրանք, ովքեր փրկության են ձգտում։ Այն, ինչ նա կյանքով արտահայտեց իր ողջ կյանքի ընթացքում, և նրա դրսևորումներն իր փորձությունների ժամանակ թանկարժեք գանձեր են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին։
Հոբի վկայությունը մխիթարություն է բերում Աստծուն
Եթե հիմա ձեզ ասեմ, որ Հոբը հաճելի մարդ է, գուցե չկարողանաք գնահատել այս խոսքերի իմաստը և գուցե չկարողանաք ընկալել այս բաներն ասելու հոգեվիճակը. բայց սպասեք մինչև այն օրը, երբ փորձառաբար կապրեք Հոբի նույն փորձությունները կամ նման փորձություններ, երբ կանցնեք նեղության միջով, երբ փորձառաբար կապրեք Աստծու կողմից անձամբ ձեզ համար ներդաշնակեցված փորձություններ, երբ տաս քո ամենը և նվաստացում ու տառապանք հանդուրժես, որպեսզի հաղթես Սատանային և վկայություն կրես Աստծու համար փորձությունների մեջ, այն ժամանակ կկարողանաս գնահատել Իմ ասած այս խոսքերի իմաստը։ Այդ ժամանակ կզգաս, որ շատ ես զիջում Հոբին, կզգաս, թե որքան հաճելի է Հոբը, և որ նա արժանի է ընդօրինակման։ Երբ գա այդ ժամանակը, կգիտակցես, թե որքան կարևոր են Հոբի ասած այդ էական խոսքերը նրա համար, ով ապականված է և ապրում է այս ժամանակներում, և կգիտակցես, թե որքան դժվար է այսօրվա մարդկանց համար հասնել նրան, ինչին հասավ Հոբը։ Երբ զգաս, որ դա դժվար է, կգնահատես, թե որքան անհանգիստ և մտահոգ է Աստծու սիրտը, կգնահատես, թե որքան բարձր է Աստծու վճարած գինը նման մարդկանց ձեռք բերելու համար, և թե որքան թանկ է այն, ինչ Աստված անում և ծախսում է մարդկության համար։ Այժմ, երբ հաղորդակցվել ենք այս խոսքերի շուրջ, արդյոք Հոբի վերաբերյալ ճշգրիտ հասկացողություն և ճիշտ գնահատական ունե՞ք։ Ձեր աչքերում արդյոք Հոբն իսկապե՞ս կատարյալ և ուղղամիտ մարդ էր, որը երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից։ Ես հավատում եմ, որ մարդկանց մեծամասնությունն անկասկած կասի՝ այո։ Որովհետև Հոբի արած և դրսևորած փաստերն անհերքելի են ցանկացած մարդու կամ Սատանայի կողմից։ Դրանք Սատանայի նկատմամբ Հոբի հաղթանակի ամենահզոր ապացույցն են։ Այս ապացույցը ստեղծվեց Հոբի մեջ և Աստծու կողմից ստացված առաջին վկայությունն էր։ Ուստի երբ Հոբը հաղթանակեց Սատանայի փորձությունների մեջ և վկայություն կրեց Աստծու համար, Աստված հույս տեսավ Հոբի մեջ, և Նրա սիրտը մխիթարվեց Հոբով։ Արարչագործության ժամանակից մինչև Հոբի ժամանակը սա առաջին անգամն էր, որ Աստված իսկապես փորձառաբար ապրեց, թե ինչ է մխիթարությունը, և թե ինչ է նշանակում մխիթարվել մարդու կողմից։ Սա առաջին անգամն էր, որ Նա ճշմարիտ վկայություն էր տեսել և ձեռք բերել, որը կրվել էր Իր համար։
Ես հավատում եմ, որ լսելով Հոբի վկայության և Հոբի տարբեր տեսանկյունների մասին պատմությունները՝ մարդկանց մեծամասնությունը ծրագրեր կունենա իր առջև ընկած ուղու համար։ Նմանապես, ես հավատում եմ, որ մարդկանց մեծամասնությունը, որը լի է անհանգստությամբ և վախով, կամաց-կամաց կսկսի հանգստանալ և՛ մարմնով, և՛ մտքով, և քիչ-քիչ կսկսի թեթևացում զգալ…
Ստորև բերված հատվածները նույնպես Հոբի մասին պատմություններ են։ Եկեք շարունակենք կարդալ։
4. Հոբն Աստծու մասին լսում է ականջի լսելով
Հոբ 9:11 Եթե ինձանից վեր բարձրանա, չեմ տեսնի, իսկ եթե կողքովս անցնի, այդպես էլ չեմ իմանա։
Հոբ 23:8-9 Թե առաջ գնամ ու չլինեմ՝ ինչպե՞ս կիմանամ դեպքերը վերջին։ Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թե աջն էլ իջեցնի ինձ վրա, միևնույնն է, չեմ տեսնի։
Հոբ 42:2-6 Գիտեմ, որ ամենակարող ես, և անհնարին ոչինչ չկա քեզ համար։ Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։ Արդ, լսի՛ր ինձ, Տե՛ր. թող ես էլ խոսեմ, հարցնեմ քեզ և սովորեցրո՛ւ ինձ։ Սրանից առաջ ես ականջներովս էի լսել քո մասին, բայց հիմա աչքերս տեսան քեզ։ Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում։
Թեև Աստված չի հայտնվել Հոբին, Հոբը հավատում է Աստծու գերիշխանությանը
Ի՞նչ եք տեսնում որպես հիմնական բովանդակություն այս խոսքերում։ Ձեզանից որևէ մեկը գիտակցե՞լ է, որ այստեղ մի փաստ կա։ Նախ՝ եկեք նայենք հետևյալին։ Ինչպե՞ս Հոբն իմացավ, որ Աստված կա։ Ինչպե՞ս իմացավ, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն Աստծու գերիշխանության տակ են։ Կա մի հատված, որը պատասխանում է այս երկու հարցերին. «Սրանից առաջ ես ականջներովս էի լսել Քո մասին, բայց հիմա աչքերս տեսան Քեզ։ Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի։ Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։ Այս խոսքերից իմանում ենք, որ Աստծուն սեփական աչքերով տեսնելու փոխարեն Հոբն Աստծու մասին իմացել էր ավանդազրույցներից։ Այս հանգամանքներում էր, որ նա սկսեց քայլել Աստծուն հետևելու ուղիով, ինչից հետո հաստատեց Աստծու գոյությունն իր կյանքում և բոլոր բաների մեջ։ Այստեղ կա մի անհերքելի փաստ։ Ո՞րն է այդ փաստը։ Չնայած Հոբն ի վիճակի էր քայլելու Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով՝ նա երբեք չէր տեսել Աստծուն։ Այսկերպ մի՞թե նա նույնը չէր, ինչ այսօրվա մարդիկ։ Հոբը երբեք չէր տեսել Աստծուն, ինչի ենթատեքստն այն է, որ թեև նա լսել էր Աստծու մասին, սակայն չգիտեր՝ որտեղ էր Աստված, կամ ինչպիսին էր Աստված, կամ ինչ էր անում Աստված։ Սրանք բոլորը սուբյեկտիվ գործոններ են։ Օբյեկտիվորեն ասած՝ թեև նա հետևում էր Աստծուն, Աստված երբեք չէր հայտնվել նրան կամ խոսել նրա հետ։ Մի՞թե սա փաստ չէ։ Թեև Աստված չէր խոսել Հոբի հետ կամ նրան որևէ հրաման չէր տվել, Հոբը տեսել էր Աստծու գոյությունը և տեսել էր Նրա գերիշխանությունը բոլոր բաների մեջ և այն ավանդազրույցներում, որոնց միջոցով Հոբն Աստծու մասին լսել էր ականջի լսելով, ինչից հետո սկսեց Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու կյանքը։ Այսպիսին էին այն պատճառներն ու գործընթացը, որոնցով Հոբը հետևեց Աստծուն։ Բայց անկախ նրանից՝ որքան էր նա երկյուղում Աստծուց և խուսափում չարից, անկախ նրանից՝ որքան հաստատակամորեն էր կառչում իր անաղարտությանը, միևնույն է, Աստված երբեք չհայտնվեց նրան։ Եկեք կարդանք այս հատվածը։ Նա ասաց. «Եթե ինձանից վեր բարձրանա, չեմ տեսնի, իսկ եթե կողքովս անցնի, այդպես էլ չեմ իմանա» (Հոբ 9:11)։ Այս խոսքերի ասածն այն է, որ Հոբը գուցե զգացել էր Աստծուն իր շուրջը, կամ գուցե ոչ, բայց երբեք չէր կարողացել տեսնել Աստծուն։ Լինում էին ժամանակներ, երբ նա պատկերացնում էր, որ Աստված անցնում է իր առջևով, կամ գործում է, կամ ուղղորդում է մարդուն, բայց երբեք չէր իմացել։ Աստված գալիս է մարդու վրա, երբ նա չի սպասում դրան։ Մարդը չգիտի, թե երբ է Աստված գալիս իր վրա, կամ որտեղ է Նա գալիս իր վրա, որովհետև մարդը չի կարող տեսնել Աստծուն, և ուստի մարդու համար Աստված թաքնված է իրենից։
Հոբի հավատքն Աստծու հանդեպ չի սասանվում այն փաստից, որ Աստված թաքնված է իրենից
Գրությունների հետևյալ հատվածում Հոբն այնուհետև ասում է. «Թե առաջ գնամ ու չլինեմ՝ ինչպե՞ս կիմանամ դեպքերը վերջին։ Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թե աջն էլ իջեցնի ինձ վրա, միևնույնն է, չեմ տեսնի» (Հոբ 23:8-9)։ Այս պատմությունից իմանում ենք, որ Հոբի փորձառություններում Աստված մշտապես թաքնված էր եղել իրենից։ Աստված բացահայտորեն չէր հայտնվել նրան, ոչ էլ բացահայտորեն որևէ խոսք էր ասել նրան, սակայն իր սրտում Հոբը վստահ էր Աստծու գոյության հարցում։ Նա միշտ հավատացել էր, որ Աստված գուցե քայլում է իր առջևով կամ գուցե գործում է իր կողքին, և որ թեև չէր կարող տեսնել Աստծուն, Աստված իր կողքին էր՝ գերիշխանություն ունենալով իրեն վերաբերող ամեն ինչի նկատմամբ։ Հոբը երբեք չէր տեսել Աստծուն, բայց ի վիճակի էր հավատարիմ մնալու իր հավատքին, ինչը շատ դժվար է մարդու համար։ Ինչո՞ւ է այդպես։ Դա այն պատճառով է, որ Աստված չէր խոսել Հոբի հետ կամ հայտնվել նրան, և այս հանգամանքներում, եթե Հոբը ճշմարիտ հավատք չունենար, չէր կարողանա շարունակել, ոչ էլ կկարողանար ամուր կառչել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին։ Մի՞թե սա ճիշտ չէ։ Ի՞նչ ես զգում, երբ կարդում ես, որ Հոբի՝ այս խոսքերն ասելը։ Զգո՞ւմ ես արդյոք, որ Հոբի կատարելությունն ու ուղղամտությունը և նրա արդարությունն Աստծու առջև ճշմարիտ են և չափազանցություն չեն Աստծու կողմից։ Թեև Աստված Հոբի հետ վարվում էր այնպես, ինչպես մյուս մարդկանց հետ, և չէր հայտնվում կամ խոսում նրա հետ, Հոբը դեռևս հաստատակամորեն կառչում էր իր անաղարտությանը, դեռևս հավատում էր Աստծու գերիշխանությանը և, ավելին, հաճախ զոհեր էր մատուցում ու աղոթում Աստծու առջև՝ Աստծուն վիրավորելու իր երկյուղի արդյունքում։ Առանց Աստծուն տեսնելու Աստծուց երկյուղելու Հոբի ունակության մեջ տեսնում ենք, թե որքան էր նա սիրում դրական բաները, և թե որքան հաստատուն ու կոնկրետ էր նրա հավատքը։ Նա չժխտեց Աստծու գոյությունը, որովհետև Աստված թաքնված էր իրենից, ոչ էլ կորցրեց իր հավատքը և ուրացավ Աստծուն, որովհետև երբեք չէր տեսել Նրան։ Փոխարենը բոլոր բաների նկատմամբ գերիշխանություն ունենալու Աստծու թաքնված գործի մեջ նա սկսել էր գնահատել Աստծու գոյությունը և զգացել էր Աստծու գերիշխանությունն ու զորությունը։ Նա չհրաժարվեց ուղղամիտ լինելուց, որովհետև Աստված թաքնված էր, ոչ էլ հրաժարվեց Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով քայլելուց, որովհետև Աստված երբեք չէր հայտնվել իրեն։ Հոբը երբեք չէր խնդրել, որ Աստված բացահայտորեն հայտնվի իրեն՝ ապացուցելու Իր գոյությունը, քանի որ արդեն տեսել էր Աստծու գերիշխանությունը բոլոր բաների մեջ և հավատում էր, որ ձեռք է բերել այն օրհնություններն ու շնորհները, որոնք ուրիշները ձեռք չէին բերել։ Թեև Աստված մնում էր իրենից թաքնված, Հոբի հավատքն Աստծու հանդեպ երբեք չսասանվեց։ Այսպիսով՝ նա հնձեց այն, ինչ ոչ ոք չուներ՝ Աստծու հավանությունը և Աստծու օրհնությունը։
Հոբը փառաբանում է Աստծու անունը և չի մտածում օրհնությունների կամ նեղության մասին
Կա մի փաստ, որը երբեք չի հիշատակվում Գրություններում Հոբի պատմությունների մեջ, և այդ փաստն այսօր կլինի մեր ուշադրության կենտրոնում։ Թեև Հոբը երբեք չէր տեսել Աստծուն կամ իր սեփական ականջներով չէր լսել Աստծու խոսքերը, նրա սրտում Աստծու համար տեղ կար։ Ինչպիսի՞ն էր Հոբի վերաբերմունքն Աստծու հանդեպ։ Ինչպես նախկինում հիշատակվել է, այսպիսին էր. «օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Աստծու անվան նրա օրհնությունն անվերապահ էր՝ անկախ համատեքստից, և կապված չէր որևէ պատճառի հետ։ Մենք տեսնում ենք, որ Հոբն իր սիրտը տվել էր Աստծուն՝ թույլ տալով, որ Աստված կառավարի այն. այն ամենը, ինչ նա մտածում էր, այն ամենը, ինչ որոշում էր, և այն ամենը, ինչ ծրագրում էր իր սրտում, բացահայտ էր Աստծու առջև և փակ չէր Աստծուց։ Նրա սիրտը չէր հակադրվում Աստծուն, և նա երբեք չէր խնդրել Աստծուն որևէ բան անել իր համար կամ որևէ բան շնորհել իրեն և չափազանցված ցանկություններ չէր փայփայում, թե որևէ բան ձեռք կբերի Աստծուն երկրպագելուց։ Հոբը չէր փորձում գործարքներ անել Աստծու հետ, նա ոչ մի պահանջ չէր ներկայացնում Աստծուն և ոչինչ չէր թախանձում Աստծուց։ Աստծու անունը նրա գովաբանելը բոլոր բաների նկատմամբ գերիշխանություն ունենալու մեջ Աստծու մեծ զորության և իշխանության պատճառով էր և կախված չէր նրանից՝ արդյոք նա օրհնություններ էր ստանում, թե նեղություն էր կրում։ Նա հավատում էր, որ անկախ նրանից՝ մարդն Աստծուց օրհնություններ է ստանում, թե նեղություն, Աստծու մեծ զորությունն ու իշխանությունը չեն փոխվի, և ուստի, անկախ մարդու հանգամանքներից, Աստծու անունը պետք է գովաբանվի։ Այն, որ մարդն օրհնություններ է ստանում Աստծուց, Աստծու գերիշխանության պատճառով է, և երբ նեղություն է գալիս մարդու վրա, դա նույնպես Աստծու գերիշխանության պատճառով է։ Աստծու մեծ զորությունն ու իշխանությունը գերիշխում և կարգավորում են մարդու հետ կապված ամեն ինչ։ Մարդու բախտի քմահաճույքներն Աստծու մեծ զորության և իշխանության դրսևորումն են, և անկախ նրանից՝ որ տեսանկյունից ես նայում դրան, Աստծու անունը պետք է գովաբանվի։ Սա այն է, ինչ Հոբը փորձառաբար ապրեց և իմացավ իր կյանքի տարիների ընթացքում։ Հոբի բոլոր մտքերն ու գործերը հասան Աստծու ականջներին և եկան Աստծու առջև ու արժևորվեցին Աստծու կողմից։ Աստված փայփայեց Հոբի այս ճանաչողությունը և արժևորեց այն սիրտը, որը Հոբն ուներ։ Այս սիրտը միշտ և բոլոր վայրերում սպասում էր Աստծու հրամանին, և անկախ ժամանակից կամ վայրից՝ ընդունում էր այն ամենը, ինչ պատահում էր նրան։ Հոբը ոչ մի պահանջ չէր ներկայացնում Աստծուն։ Այն, ինչ նա պահանջում էր ինքն իրենից, Աստծուց եկող բոլոր կարգավորումներին սպասելը, դրանք ընդունելը, դրանց առերեսվելն ու հնազանդվելն էր։ Հոբը հավատում էր, որ դա իր պարտականությունն է, և դա հենց այն էր, ինչ ցանկանում էր Աստված։ Հոբը երբեք չէր տեսել Աստծուն, ոչ էլ լսել էր, որ Նա որևէ խոսք ասի, որևէ հրաման արձակի, որևէ ուսմունք տա կամ հրահանգի իրեն որևէ բան։ Այսօրվա խոսքերով ասած՝ նրա համար Աստծու նկատմամբ նման ճանաչողություն և վերաբերմունք ունենալ կարողանալը, երբ Աստված նրան ճշմարտության վերաբերյալ ոչ մի լուսավորություն, ուղղորդում կամ ապահովում չէր տվել, հազվադեպ և թանկարժեք էր, և նրա կողմից նման բաներ դրսևորելը բավարար էր Աստծու համար, և նրա վկայությունն արժանացավ Աստծու հավանությանն ու փայփայվեց Նրա կողմից։ Հոբը երբեք չէր տեսել Աստծուն կամ լսել, որ Աստված անձամբ որևէ ուսմունք արտահայտի իր համար, բայց Աստծու համար նրա սիրտը և ինքը շատ ավելի թանկ էին, քան այն մարդիկ, որոնք Աստծու առջև ի վիճակի էին միայն խոր վարդապետություններով խոսելու, ի վիճակի էին միայն պարծենալու և խոսելու զոհեր մատուցելու մասին, բայց որոնք երբեք Աստծու վերաբերյալ ճշմարիտ ճանաչողություն չէին ունեցել և երբեք իսկապես չէին երկյուղել Աստծուց։ Քանի որ Հոբի սիրտը մաքուր էր և թաքնված չէր Աստծուց, և նրա մարդկայնությունն ազնիվ էր ու բարեսիրտ, և նա սիրում էր արդարադատությունն ու դրական բաները։ Միայն այն մարդը, որն օժտված է նման սրտով և մարդկայնությամբ, ի վիճակի է հետևելու Աստծու ճանապարհին և ունակ է երկյուղելու Աստծուց ու խուսափելու չարից։ Նման մարդը կարող է տեսնել Աստծու գերիշխանությունը, կարող է տեսնել Նրա իշխանությունն ու մեծ զորությունը և ի վիճակի է հասնելու հնազանդության Նրա գերիշխանությանն ու կարգավորումներին։ Միայն այսպիսի մարդը կարող է իսկապես փառաբանել Աստծու անունը։ Դա այն պատճառով է, որ նրանք չեն նայում, թե արդյոք Աստված կօրհնի իրենց, թե նեղություն կբերի իրենց վրա, որովհետև գիտեն, որ ամեն ինչ վերահսկվում է Աստծու ձեռքով, և որ մարդու համար անհանգստանալը հիմարության, տգիտության և ողջամտության պակասի նշան է, ինչպես նաև բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության փաստի վերաբերյալ թերահավատ վերաբերմունք ունենալու և Աստծուց չերկյուղելու նշան։ Այս ճանաչողությունը, որն ուներ Հոբը, հենց այն էր, ինչ Աստված ուզում էր։ Ուստի արդյոք Հոբն Աստծու վերաբերյալ ավելի մե՞ծ տեսական ճանաչողություն ուներ, քան դուք։ Քանի որ այն ժամանակ Աստծու գործն ու արտահայտումները քիչ էին, Աստծու վերաբերյալ ճանաչողության հասնելը հեշտ բան չէր։ Հոբի կողմից նման ձեռքբերումը փոքր բան չէր։ Փորձառաբար չէր ապրել Աստծու գործը, ոչ էլ երբևէ լսել էր Աստծուն խոսելիս, ոչ էլ տեսել էր Աստծու երեսը։ Այն, որ ի վիճակի էր նման վերաբերմունք ունենալու Աստծու նկատմամբ, ամբողջովին նրա մարդկայնության և անձնական ձգտման արդյունքն էր՝ մարդկայնություն և ձգտում, որոնք այսօրվա մարդիկ չունեն։ Ուստի այն դարաշրջանում Աստված ասաց. «Երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ»։ Այն դարաշրջանում Աստված արդեն նման գնահատական էր տվել նրան և եկել էր նման եզրակացության։ Որքա՞ն ավելի ճշմարիտ կլիներ դա այսօր։
Թեև Աստված թաքնված է մարդուց, բոլոր բաների մեջ Նրա գործերը բավարար են, որպեսզի մարդը ճանաչի Նրան
Հոբը չէր տեսել Աստծու երեսը կամ լսել Աստծու ասած խոսքերը, և առավել ևս անձամբ փորձառաբար չէր ապրել Աստծու գործը, սակայն նրա երկյուղն Աստծուց և նրա վկայությունն իր փորձությունների ժամանակ վկայված են բոլորի կողմից, և դրանք գնահատվում, հավանության են արժանանում և ընդունվում են Աստծու կողմից, և մարդիկ նախանձում են ու հիանում դրանցով, և, ավելին, երգում են դրանց գովքը։ Նրա կյանքում ոչ մի մեծ կամ արտասովոր բան չկար։ Ինչպես ցանկացած սովորական մարդ, նա ապրում էր աչքի չընկնող կյանքով՝ արևածագին գնալով աշխատանքի և մայրամուտին վերադառնալով տուն՝ հանգստանալու։ Տարբերությունն այն է, որ իր կյանքի աչքի չընկնող մի քանի տասնամյակների ընթացքում նա ձեռք բերեց Աստծու ճանապարհի այնպիսի ներըմբռնում, որին սովորական մարդիկ երբեք չեն հասնում, և անձամբ փորձառաբար ապրեց ու գնահատեց Աստծու մեծ զորությունն ու գերիշխանությունն այնպես, ինչպես սովորական մարդիկ երբեք չէին արել։ Նա ավելի խելացի չէր, քան ցանկացած սովորական մարդ, և նրա կյանքը հատկապես կենսունակ չէր, առավել ևս նա չուներ անտեսանելի հատուկ հմտություններ։ Սակայն այն, ինչ իսկապես ուներ, ազնիվ, բարեսիրտ և ուղղամիտ բնավորությունն էր, արդարությունը, արդարադատությունը և դրական բաները սիրող բնավորություն, որը սովորական մարդկանց մեծամասնությունը չունի։ Նա տարբերակում էր սերն ու ատելությունը, ուներ արդարադատության զգացում, անզիջում էր ու հաստատակամ, և զգայուն էր ու ուշադիր։ Ուստի իր սովորական կյանքի օրերի ընթացքում տեսավ այն բոլոր արտասովոր բաները, որոնք Աստված արել էր, և տեսավ Աստծու մեծությունը, սրբությունն ու արդարությունը, տեսավ Աստծու մտահոգությունը, ողորմածությունն ու պաշտպանությունը մարդու նկատմամբ, և տեսավ գերագույն Աստծու պատվավորությունն ու իշխանությունը։ Առաջին պատճառը, թե ինչու Հոբն ի վիճակի եղավ ձեռք բերելու այս բաները, որոնք վեր էին ցանկացած սովորական մարդուց, այն էր, որ ուներ մաքուր սիրտ, և նրա սիրտը պատկանում էր Աստծուն և առաջնորդվում էր Արարչի կողմից։ Երկրորդ պատճառը նրա ձգտումն էր, նրա ձգտումը՝ լինելու անթերի և կատարյալ մարդ, և լինելու մեկը, ով համապատասխանում էր Երկնքի կամքին, ով սիրված էր Աստծու կողմից և ով խուսափում էր չարից։ Հոբն ուներ այս բաները և ձգտում էր դրանց՝ առանց Աստծուն տեսնելու կամ խոսելիս Աստծուն լսելու. թեև երբեք չէր տեսել Աստծուն, ճանաչել էր այն միջոցները, որոնցով Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և գնահատանք էր ձեռք բերել այն իմաստության նկատմամբ, որով Աստված անում է դա։ Թեև երբեք չէր լսել Աստծու ասած խոսքերը, Հոբը գիտեր, որ մարդուն վարձատրելու և մարդուց վերցնելու գործերը բոլորը գալիս են Աստծուց։ Թեև նրա կյանքի տարիները չէին տարբերվում ցանկացած սովորական մարդու տարիներից, նա թույլ չտվեց, որ իր կյանքի աննկատ լինելն ազդի բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության վերաբերյալ իր ճանաչողության վրա կամ ազդի Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով իր քայլելու վրա։ Նրա աչքերում բոլոր բաների գործունեությունը կառավարող օրենքները լի էին Աստծու գործերով, և Աստծու գերիշխանությունը կարելի էր տեսնել մարդու կյանքի ցանկացած մասում։ Նա չէր տեսել Աստծուն, բայց ի վիճակի էր փորձառաբար ապրելու Աստծու գործերի ամենուր լինելը, և իր սովորական կյանքի օրերի ընթացքում, իր կյանքի յուրաքանչյուր անկյունում ի վիճակի էր տեսնելու և գնահատելու Աստծու արտասովոր ու հրաշալի գործերը, և կարող էր տեսնել Աստծու հրաշալի կարգավորումները։ Աստծու թաքնվածությունն ու լռությունը չխոչընդոտեցին Աստծու գործերի վերաբերյալ Հոբի գնահատանքին, ոչ էլ ազդեցին բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության վերաբերյալ նրա գիտելիքի վրա։ Նրա կյանքն իր սովորական կյանքի ընթացքում բոլոր բաների մեջ թաքնված Աստծու գերիշխանության և կարգավորումների անձնական փորձառությունն էր։ Ավելին՝ իր սովորական կյանքի ընթացքում նա ուշադիր լսում և հասկանում էր Աստծու սրտի ձայնն ու Աստծու խոսքերը, որոնք, թեև Նա լուռ էր մնում բոլոր բաների մեջ, արտահայտվում էին բոլոր բաների գործունեությունը կառավարող օրենքների նկատմամբ Նրա գերիշխանության միջոցով։ Ուստի տեսնում եք, որ եթե մարդիկ ունենան նույն մարդկայնությունն ու ձգտումը, ինչ Հոբը, ապա կարող են ձեռք բերել նույն գնահատանքն ու ճանաչողությունը, ինչ Հոբը, և կարող են ձեռք բերել բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության նույն հասկացողությունն ու ճանաչողությունը, ինչ Հոբը։ Աստված չէր հայտնվել Հոբին կամ խոսել նրա հետ, բայց Հոբն ի վիճակի եղավ լինելու կատարյալ և ուղղամիտ, և երկյուղելու Աստծուց ու խուսափելու չարից։ Այլ կերպ ասած՝ առանց Աստծու՝ մարդուն հայտնվելու կամ խոսելու, բոլոր բաների մեջ Աստծու գործերը և բոլոր բաների նկատմամբ Նրա գերիշխանությունը բավարար են, որպեսզի մարդը փորձառաբար ապրի Աստծու գոյությունը, մեծ զորությունը և իշխանությունը, և Աստծու մեծ զորությունն ու իշխանությունը բավարար են՝ ստիպելու մարդուն քայլել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով։ Քանի որ Հոբի պես սովորական մարդն ի վիճակի եղավ հասնելու Աստծուց երկյուղելուն և չարից խուսափելուն, ապա Աստծուն հետևող յուրաքանչյուր սովորական մարդ նույնպես պետք է ի վիճակի լինի։ Թեև այս խոսքերը կարող են հնչել որպես տրամաբանական հետևություն, սա չի հակասում բաների օրենքներին։ Սակայն փաստերը չեն համապատասխանում ակնկալիքներին։ Աստծուց երկյուղելը և չարից խուսափելը կարծես թե միայն ու միայն Հոբի մենաշնորհն է։ «Աստծուց երկյուղել և չարից խուսափել»-ը հիշատակելու ժամանակ մարդիկ մտածում են, որ դա պետք է արվի միայն Հոբի կողմից, ասես Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը պիտակավորված լիներ Հոբի անունով և ոչ մի կապ չունենար այլ մարդկանց հետ։ Սրա պատճառը պարզ է։ Քանի որ միայն Հոբն էր օժտված ազնիվ, բարեսիրտ և ուղղամիտ բնավորությամբ, արդարությունն ու արդարադատությունը և դրական բաները սիրող բնավորությամբ, ուստի միայն Հոբը կարող էր բռնել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։ Դուք բոլորդ հավանաբար հասկացաք այստեղի ենթատեքստը. քանի որ ոչ ոք օժտված չէ ազնիվ, բարեսիրտ և ուղղամիտ մարդկայնությամբ, որը սիրում է արդարությունն ու արդարադատությունը և դրական բաները, ոչ ոք չի կարող երկյուղել Աստծուց և խուսափել չարից, և ուստի մարդիկ երբեք չեն կարող արժանանալ Աստծու ուրախությանը կամ հաստատուն կանգնել փորձությունների մեջ։ Սա նաև նշանակում է, որ բացառությամբ Հոբի՝ բոլոր մարդիկ դեռևս կաշկանդված և ծուղակն ընկած են Սատանայի կողմից. նրանք բոլորը մեղադրվում, հարձակման են ենթարկվում և բռնության են ենթարկվում նրա կողմից։ Նրանք այն մարդիկ են, որոնց Սատանան փորձում է կուլ տալ, և նրանք բոլորն առանց ազատության են, բանտարկյալներ, որոնք գերեվարվել են Սատանայի կողմից։
Եթե մարդու սիրտը թշնամանքի մեջ է Աստծու հետ, ինչպե՞ս կարող է մարդը երկյուղել Աստծուց և խուսափել չարից
Քանի որ այսօրվա մարդիկ չունեն նույն մարդկայնությունը, ինչ Հոբը, ի՞նչ կասեք նրանց բնական էության և Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Արդյոք նրանք մարդի՞կ են, որոնք երկյուղում են Աստծուց։ Արդյոք նրանք մարդի՞կ են, որոնք խուսափում են չարից։ Նրանք, ովքեր չեն երկյուղում Աստծուց կամ խուսափում չարից, կարող են ամփոփվել միայն երկու բառով՝ «Աստծու թշնամիներ»։ Դուք հաճախ եք ասում այս երկու բառը, բայց երբեք չեք իմացել դրանց իրական իմաստը։ «Աստծու թշնամիներ» բառերն ունեն իրենց բովանդակային կողմը։ Դրանք չեն ասում, որ Աստված է մարդուն որպես թշնամի տեսնում, այլ որ մարդն է Աստծուն որպես թշնամի տեսնում։ Նախ, երբ մարդիկ սկսում են հավատալ Աստծուն, նրանցից ո՞վ չունի իր սեփական նպատակները, դրդապատճառներն ու փառասիրական ձգտումները։ Թեև նրանց մի մասը հավատում է Աստծու գոյությանը և տեսել է Աստծու գոյությունը, Աստծու հանդեպ նրանց հավատքը դեռևս պարունակում է այդ դրդապատճառները, և Աստծուն հավատալու նրանց վերջնական նպատակը Նրանից օրհնություններ և իրենց ուզած բաները ստանալն է։ Մարդկանց կյանքի փորձառություններում նրանք հաճախ մտածում են իրենք իրենց. «Ես հանուն Աստծու հրաժարվել եմ իմ ընտանիքից և կարիերայից, իսկ Նա ի՞նչ է տվել ինձ։ Պետք է հաշվեմ ու հաստատեմ դա. արդյոք վերջերս որևէ օրհնություն ստացե՞լ եմ։ Այս ընթացքում շատ եմ ծախսվել, վազել եմ ու վազել և շատ եմ տառապել. Աստված ինձ որևէ խոստում տվե՞լ է՝ ի պատասխան այս ընթացքում իմ կատարածի։ Արդյոք Նա հիշե՞լ է իմ բարի գործերը։ Ինչպիսի՞ն կլինի իմ ելքը։ Կարո՞ղ եմ արդյոք օրհնություններ ստանալ…»։ Հոգու խորքում յուրաքանչյուր մարդ հաճախակի և շարունակաբար նման հաշվարկներ է անում՝ ունենալով դրդապատճառներ, փառասիրական ձգտումներ և գործարքային մտածելակերպ, երբ բաներ է աղերսում Աստծուց։ Այսինքն՝ իր սրտում մարդն անընդհատ ստուգում է Աստծուն, անընդհատ ծրագրեր է մշակում Աստծու վերաբերյալ, անընդհատ «վիճարկում է գործը» Աստծու հետ իր սեփական ելքի համար և փորձում է Աստծուց որևէ խոսք կորզել ու տեսնել՝ արդյոք Աստված կտա՞ իրեն այն, ինչ ինքն ուզում է, թե՞ ոչ։ Աստծուն ձգտելուն զուգահեռ՝ մարդն Աստծուն չի վերաբերվում որպես Աստծու։ Մարդը միշտ փորձել է գործարքներ անել Աստծու հետ՝ անդադար բաներ աղերսելով Նրանից և նույնիսկ ամեն քայլափոխի ճնշելով Նրան՝ փորձելով մի ամբողջ մղոն վերցնել, երբ իրեն մի թիզ է տրվել։ Աստծու հետ գործարքներ անել փորձելուն զուգահեռ մարդը նաև վիճում է Նրա հետ, և կան նույնիսկ մարդիկ, որոնք, երբ փորձություններ են գալիս իրենց վրա կամ հայտնվում են որոշակի իրավիճակներում, իրենց աշխատանքում հաճախ դառնում են թույլ, բացասական և ծույլ և լի են լինում Աստծու դեմ տրտունջներով։ Այն ժամանակից, երբ մարդն առաջին անգամ սկսեց հավատալ Աստծուն, նա Աստծուն համարել է առատության եղջյուր, շվեյցարական բանակի դանակ, իսկ իրեն համարել է Աստծու ամենամեծ վարկատուն, ասես Աստծուց օրհնություններ և խոստումներ աղերսելն իր բնածին իրավունքն ու պարտականությունն են, մինչդեռ մարդուն պաշտպանելը, նրա մասին հոգ տանելն ու նրան ապահովելն այն պարտականություններն են, որոնք Աստված պետք է կատարի։ Այսպիսին է «Աստծուն հավատալ» բառերի հիմնական ըմբռնումը բոլոր նրանց կողմից, ովքեր հավատում են Աստծուն, և այսպիսին է նրանց ամենախոր հասկացողությունն Աստծուն հավատալու հասկացության վերաբերյալ։ Մարդու բնական էությունից մինչև նրա սուբյեկտիվ ձգտումը չկա ոչինչ, որը վերաբերում է Աստծուց երկյուղելուն։ Աստծուն հավատալու մարդու նպատակը չէր կարող որևէ կապ ունենալ Աստծուն երկրպագելու հետ։ Այսինքն՝ մարդը երբեք մտադիր չի եղել երկյուղել Աստծուց և երկրպագել Աստծուն Աստծու հանդեպ իր հավատքի մեջ և երբեք չի հասկացել, որ նման բաներ են պահանջվում Աստծուն հավատալու մեջ։ Այս վիճակի լույսի ներքո մարդու էությունն ակնհայտ է։ Ո՞րն է այս էությունը։ Այն է, որ մարդու սիրտը չարասիրտ է, չարագուշակ և նենգ, չի սիրում արդարությունն ու արդարադատությունը և դրական բաները, և այն արհամարհելի է ու ագահ։ Մարդու սիրտը չէր կարող ավելի փակ լինել Աստծու համար. նա այն ամենևին չի տալիս Աստծուն։ Աստված երբեք չի տեսել մարդու ճշմարիտ սիրտը, ոչ էլ երբևէ երկրպագվել է մարդու կողմից։ Անկախ նրանից, թե որքան մեծ է Աստծու վճարած գինը, կամ որքան աշխատանք է Նա անում, կամ որքան է Նա ապահովում մարդուն, մարդը մնում է կույր և անտարբեր այդ ամենի նկատմամբ։ Մարդը երբեք իր սիրտը չի տվել Աստծուն, նա միայն ուզում է ինքը հոգ տանել իր սրտի մասին, ինքնուրույն որոշումներ կայացնել, որի ենթատեքստն այն է, որ մարդը չի ուզում քայլել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով կամ հնազանդվել Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին, ոչ էլ ուզում է երկրպագել Աստծուն որպես Աստծու։ Այսպիսին է մարդու վիճակն այսօր։ Այժմ եկեք նորից նայենք Հոբին։ Նախևառաջ արդյոք նա գործարք արե՞ց Աստծու հետ։ Արդյոք նա ունե՞ր որևէ թաքնված դրդապատճառ՝ Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին հաստատակամորեն կառչելու մեջ։ Այն ժամանակ արդյոք Աստված խոսե՞լ էր որևէ մեկի հետ ելքերի հարցի մասին։ Այն ժամանակ Աստված ոչ մեկին խոստումներ չէր տվել նրանց ելքի վերաբերյալ, և հենց այս համատեքստում էր, որ Հոբն ի վիճակի եղավ երկյուղելու Աստծուց և խուսափելու չարից։ Արդյոք այսօրվա մարդիկ դիմանո՞ւմ են Հոբի հետ համեմատությանը։ Չափազանց մեծ անհամապատասխանություն կա. նրանք տարբեր մակարդակներում են։ Թեև Հոբն Աստծու վերաբերյալ շատ գիտելիք չուներ, նա իր սիրտը տվել էր Աստծուն, և այն պատկանում էր Աստծուն։ Նա երբեք չփորձեց գործարք անել Աստծու հետ և Աստծուց ոչ մի շռայլ բան չցանկացավ կամ ոչինչ չպահանջեց Աստծուց. փոխարենը նա հավատում էր, որ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց»։ Սա այն պտուղն էր, որը նա տեսել և ստացել էր կյանքի երկար տարիների ընթացքում Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին հավատարիմ մնալուց։ Նմանապես, նա նաև ձեռք էր բերել այս պտուղը. «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Այս երկու նախադասություններն այն էին, ինչ նա տեսել և ճանաչել էր իր կյանքի փորձառությունների ընթացքում Աստծու հանդեպ հնազանդության իր վերաբերմունքի արդյունքում, և դրանք նաև նրա ամենահզոր զենքերն էին, որոնցով նա հաղթանակեց Սատանայի փորձությունների ժամանակ, և դրանք Աստծու համար վկայության մեջ նրա հաստատուն կանգնելու հիմքն էին։ Այս պահին արդյոք Հոբին պատկերացնո՞ւմ եք որպես հաճելի մարդու։ Հույս ունե՞ք լինելու այդպիսի մարդ։ Վախենո՞ւմ եք ենթարկվել Սատանայի փորձություններին։ Ունե՞ք արդյոք վճռականություն՝ աղոթելու, որ Աստված ձեզ ենթարկի նույն փորձություններին, ինչ Հոբին։ Անկասկած, մարդկանց մեծամասնությունը չէր համարձակվի աղոթել նման բաների համար։ Ուրեմն ակնհայտ է, որ ձեր հավատքը ողորմելիորեն փոքր է: Հոբի հետ համեմատած՝ ձեր հավատքը պարզապես հիշատակման արժանի չէ։ Դուք Աստծու թշնամիներն եք, չեք երկյուղում Աստծուց, անկարող եք հաստատուն կանգնել Աստծու համար ձեր վկայության մեջ և ի վիճակի չեք հաղթանակելու Սատանայի հարձակումների, մեղադրանքների և փորձությունների նկատմամբ։ Ի՞նչն է ձեզ որակավորում Աստծու խոստումները ստանալու համար։ Լսելով Հոբի պատմությունը և հասկանալով մարդուն փրկելու Աստծու մտադրությունը և մարդու փրկության իմաստը՝ արդյոք հիմա ունե՞ք հավատք՝ ընդունելու նույն փորձությունները, ինչ Հոբը։ Մի՞թե չպետք է փոքր-ինչ վճռականություն ունենաք՝ թույլ տալու ձեզ քայլել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով։
Ոչ մի կասկած մի՛ ունեցեք Աստծու փորձությունների վերաբերյալ
Այն բանից հետո, երբ Աստված ավարտեց Հոբին փորձելը և վկայություն ստացավ նրանից, Նա վճռեց, որ Հոբի պես մարդկանց մի խումբ ձեռք կբերի կամ ավելին, քան մի խումբ, սակայն Նա վճռեց այլևս երբեք թույլ չտալ Սատանային հարձակվել կամ ծանր վնաս հասցնել որևէ այլ մարդու այնպես, ինչպես արել էր Հոբին. այսինքն՝ գրազ գալով Աստծու հետ և ապա փորձելով, հարձակվելով և ծանր վնաս հասցնելով Հոբին։ Աստված թույլ չտվեց Սատանային այլևս երբեք նման բաներ անել մարդուն, որը թույլ է, հիմար և տգետ: Բավական էր, որ Սատանան մեկ անգամ փորձել էր Հոբին։ Աստված թույլ չի տալիս Սատանային կամայականորեն ծանր վնաս հասցնել մարդուն, և սա Աստծու ողորմությունն է։ Աստծու համար բավական էր, որ Հոբը կրել էր Սատանայի փորձությունը և ծանր վնասը։ Աստված թույլ չտվեց Սատանային այլևս երբեք նման բաներ անել, քանի որ Աստված գերիշխանություն ունի և ներդաշնակեցնում է Աստծուն հետևող մարդկանց կյանքն ու ամեն ինչը, և Սատանան իրավասու չէ կամայականորեն մանիպուլացնելու Աստծու ընտրյալ մարդկանց. պետք է հստակ գիտակցե՛ք այս կետը։ Աստված հոգ է տանում մարդու թուլության մասին և հասկանում է նրա հիմարությունն ու տգիտությունը։ Թեև, որպեսզի մարդը կարողանա ամբողջությամբ փրկվել, Աստված ստիպված է նրան հանձնել Սատանային, Աստված չի ցանկանում տեսնել, որ մարդը երբևէ հիմարի տեղ դրվի և ծանր վնաս կրի Սատանայի կողմից, և Նա չի ուզում տեսնել, որ մարդը միշտ տառապում է։ Մարդը ստեղծվել է Աստծու կողմից, և այն, որ Աստված գերիշխանություն ունի և կարգավորում է մարդուն վերաբերող ամեն ինչ, կատարելապես բնական և արդարացված է. սա Աստծու պարտականությունն է, և սա այն իշխանությո՛ւնն է, որով Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Աստված թույլ չի տալիս Սատանային կամայականորեն ծանր վնաս հասցնել և վատ վերաբերվել մարդուն, Նա թույլ չի տալիս Սատանային տարբեր միջոցներ կիրառել՝ մարդուն գայթակղելու համար, առավել ևս Նա թույլ չի տալիս Սատանային միջամտել մարդու նկատմամբ Աստծու գերիշխանությանը կամ թույլ տալ Սատանային ոտնահարել և ոչնչացնել այն օրենքները, որոնցով Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, էլ չասա՛ծ մարդկությանը տնօրինելու և փրկելու Աստծու մեծ գործի մասին։ Նրանք, ում Աստված ուզում է փրկել, և նրանք, ովքեր ի վիճակի են վկայություն կրելու Աստծու համար, Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի գործի առանցքն ու բյուրեղացումն են, ինչպես նաև այն սրտի արյան արգասիքը[ա], որն Աստված ծախսել է Իր վեց հազար տարվա գործի ընթացքում։ Ինչպե՞ս կարող էր Աստված անփութորեն հանձնել այս մարդկանց Սատանային։
Մարդը հաճախ անհանգստանում և վախենում է Աստծու փորձություններից, սակայն մշտապես ապրում է Սատանայի ծուղակում և ապրում է վտանգավոր տարածքում, որտեղ հարձակման է ենթարկվում և ծանր վնաս է կրում Սատանայի կողմից. սակայն նա վախ չգիտի և անվրդով է։ Ի՞նչ է կատարվում։ Մարդու հավատքն Աստծու հանդեպ սահմանափակվում է միայն այն բաներով, որոնք նա կարող է տեսնել։ Նա չունի մարդկության հանդեպ Աստծու սիրո և մտահոգության կամ մարդկության հանդեպ Նրա քնքշության և հոգատարության ամենաչնչին գնահատանքն անգամ։ Բացի Աստծու փորձությունների, դատաստանի ու հանդիմանության և մեծափառության ու ցասման վերաբերյալ մի փոքր տագնապից և վախից՝ մարդը չունի Աստծու մանրակրկիտ մտադրությունների ամենաչնչին հասկացողությունն անգամ։ Փորձությունների հիշատակման ժամանակ մարդիկ զգում են, ասես Աստված թաքնված դրդապատճառներ ունի, իսկ ոմանք նույնիսկ հավատում են, որ Աստված չար ծրագրեր ունի՝ անտեղյակ լինելով, թե իրականում ինչ կանի Աստված իրենց հետ. ուստի Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին հնազանդություն աղաղակելուն զուգահեռ նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմադրելու և ընդդիմանալու մարդու նկատմամբ Աստծու գերիշխանությանը և մարդու համար արված կարգավորումներին, քանի որ հավատում են, որ եթե զգույշ չլինեն, կմոլորվեն Աստծու կողմից, որ եթե վերահսկողության տակ չպահեն իրենց սեփական ճակատագիրը, ապա այն ամենը, ինչ ունեն, կարող է վերցվել Աստծու կողմից, և իրենց կյանքը նույնիսկ կարող է անմիջական վտանգի տակ լինել։ Մարդը Սատանայի ճամբարում է, բայց երբեք չի անհանգստանում Սատանայի կողմից ծանր վնաս կրելու համար, և նա ծանր վնաս է կրում Սատանայի կողմից, բայց երբեք չի վախենում Սատանայի կողմից գերեվարվելուց։ Նա անընդհատ ասում է, որ ընդունում է Աստծու փրկությունը, սակայն երբեք չի վստահել Աստծուն կամ չի հավատացել, որ Աստված ճշմարիտ սիրտ և անկեղծ մտադրություն ունի՝ մարդուն Սատանայի ճիրաններից փրկելու։ Եթե Հոբի պես մարդն ի վիճակի լինի հնազանդվելու Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին և կարողանա իր ողջ էությունը հանձնել Աստծու ձեռքը, ապա մի՞թե մարդու ելքը նույնը չի լինի, ինչ Հոբինը՝ Աստծու օրհնությունների ստացումը։ Եթե մարդն ի վիճակի է ընդունելու և հնազանդվելու Աստծու գերիշխանությանը, ի՞նչ ունի կորցնելու։ Ուստի Ես առաջարկում եմ, որ զգույշ լինեք ձեր գործողություններում և շրջահայաց լինեք այն ամենի նկատմամբ, ինչ պատահում է ձեզ։ Մի՛ եղեք հապշտապ կամ պոռթկուն և մի՛ վերաբերվեք Աստծուն և այն մարդկանց, իրադարձություններին ու բաներին, որոնք Նա կարգավորել է քեզ համար՝ կախված քո պոռթկունությունից կամ քո բնականությունից, կամ համաձայն քո երևակայությունների և պատկերացումների. պետք է շրջահայաց լինես քո գործողություններում և պետք է ավելի շատ աղոթես ու փնտրես, որպեսզի խուսափես Աստծուն սադրելուց և Նրա բարկությունն առաջացնելուց։ Հիշի՛ր սա։
Այնուհետև կնայենք, թե ինչպիսին էր Հոբն իր փորձումներից հետո։
5. Հոբն իր փորձումներից հետո
Հոբ 42:7-9 Եվ այնպես եղավ, որ այն բանից հետո, երբ Եհովան այս խոսքերն ասաց Հոբին, Եհովան ասաց Եղիփազ Թեմանացուն. «Իմ ցասումը բորբոքվել է քո դեմ և քո երկու ընկերների դեմ. քանի որ դուք Իմ մասին ճիշտ բան չեք խոսել, ինչպես Իմ ծառա Հոբը։ Հետևաբար հիմա ձեզ համար յոթ ցուլ և յոթ խոյ վերցրեք և գնացեք Իմ ծառա Հոբի մոտ ու ձեզ համար ողջակեզ մատուցեք, և Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար. քանի որ Ես կընդունեմ նրան, որպեսզի ձեզ հետ չվարվեմ ձեր հիմարության համաձայն, քանի որ դուք Իմ մասին ճիշտ բան չեք խոսել, ինչպես Իմ ծառա Հոբը»։ Ուստի Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին և Սովփար Նաամացին գնացին ու արեցին այնպես, ինչպես Եհովան հրամայել էր նրանց։ Եհովան Հոբին էլ ընդունեց։
Հոբ 42:10 Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։
Հոբ 42:12 Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի հետագա ընթացքն ավելի շատ օրհնեց, քան սկզբնականը, քանզի ունեցավ տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ և հազար էգ էշ։
Հոբ 42:17 Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ։
Նրանք, ովքեր երկյուղում են Աստծուց և խուսափում չարից, Աստծու կողմից դիտվում են որպես թանկարժեք, մինչդեռ նրանք, ովքեր հիմար են և ամբարտավան, Աստծու կողմից դիտվում են որպես նվաստ
Հոբ 42.7-9-ում Աստված ասում է, որ Հոբն Իր ծառան է։ Հոբին առնչությամբ «ծառա» եզրույթի Նրա օգտագործումը ցույց է տալիս Հոբի կարևորությունը Նրա սրտում. թեև Աստված Հոբին ավելի հարգարժան բառով չկոչեց, այս անվանումը ոչ մի ազդեցություն չունեցավ Աստծու սրտում Հոբի կարևորության վրա։ Այստեղ «ծառա»-ն Աստծու մականունն է Հոբի համար։ «Իմ ծառա Հոբը» արտահայտությանն Աստծու բազմակի հղումները ցույց են տալիս, թե որքան գոհ էր Նա Հոբից։ Թեև Աստված չխոսեց «ծառա» բառի հիմքում ընկած իմաստի մասին, «ծառա» բառի Աստծու սահմանումը կարելի է տեսնել Գրությունների այս հատվածի Նրա խոսքերից։ Աստված նախ ասաց Եղիփազ Թեմանացուն. «Իմ ցասումը բորբոքվել է քո դեմ և քո երկու ընկերների դեմ. քանի որ դուք Իմ մասին ճիշտ բան չեք խոսել, ինչպես Իմ ծառա Հոբը»։ Այս խոսքերն առաջին անգամն են Հոբի հանդեպ Աստծու փորձումներից հետո, երբ Աստված բացահայտորեն ասաց մարդկանց, որ Նա ընդունում է այն ամենը, ինչ ասվել և արվել էր Հոբի կողմից, և առաջին անգամն են, երբ Նա բացահայտորեն հաստատեց այն ամենի ճշգրտությունն ու ճշտությունը, ինչ Հոբն արել և ասել էր։ Աստված բարկացած էր Եղիփազի և մյուսների վրա նրանց սխալ, անհեթեթ խոսակցության պատճառով, որովհետև Հոբի պես նրանք չէին կարող տեսնել Աստծու հայտնվելը կամ լսել այն խոսքերը, որոնք Նա ասել էր իրենց կյանքում, սակայն Հոբն Աստծու վերաբերյալ նման ճշգրիտ գիտելիք ուներ, մինչդեռ նրանք կուրորեն գուշակություններ էին անում Աստծու մասին և դեմ էին գնում Աստծու մտադրություններին այն ամենում, ինչ անում էին՝ ստիպելով Նրան հակակրանք տածել իրենց հանդեպ։ Հետևաբար, ընդունելով այն ամենը, ինչ արվել և ասվել էր Հոբի կողմից, Աստված միևնույն ժամանակ բարկացավ մյուսների վրա, քանի որ նրանց մեջ Նա ոչ միայն ի վիճակի չէր տեսնելու Աստծուց երկյուղելու որևէ իրականություն, այլև նրանց ասածի մեջ Աստծուց երկյուղելու մասին ոչինչ չլսեց։ Ուստի Աստված այնուհետև հետևյալ պահանջները ներկայացրեց նրանց. «Հետևաբար հիմա ձեզ համար յոթ ցուլ և յոթ խոյ վերցրեք և գնացեք Իմ ծառա Հոբի մոտ ու ձեզ համար ողջակեզ մատուցեք, և Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար. քանի որ Ես կընդունեմ նրան, որպեսզի ձեզ հետ չվարվեմ ձեր հիմարության և ամբարտավանության համաձայն»։ Այս հատվածում Աստված Եղիփազին և մյուսներին ասում է անել մի բան, որը կքավի նրանց մեղքերը, քանի որ նրանց հիմարությունն ու ամբարտավանությունը վիրավորել էին Եհովա Աստծուն, և ուստի նրանք պետք է ողջակեզներ մատուցեին՝ իրենց սխալներն ուղղելու համար։ Ողջակեզները հաճախ մատուցվում են Աստծուն, բայց այս ողջակեզները մատուցվեցին Հոբին, ինչն էլ անսովոր էր դրանցում։ Հոբն ընդունվեց Աստծու կողմից, որովհետև իր փորձումների ժամանակ վկայություն կրեց Աստծու համար։ Մինչդեռ Հոբի այս ընկերները բացահայտվեցին նրա փորձումների ժամանակ. իրենց հիմարության և ամբարտավանության պատճառով նրանք դատապարտվեցին Աստծու կողմից և առաջացրին Աստծու բարկությունը, և պետք է պատժվեին Աստծու կողմից՝ պատժվեին Հոբի առաջ ողջակեզներ մատուցելով, ինչից հետո Հոբն աղոթեց նրանց համար, որպեսզի փարատի նրանց հանդեպ Աստծու պատիժն ու բարկությունը։ Աստծու մտադրությունն էր ամոթ բերել նրանց վրա, քանի որ նրանք Աստծուց երկյուղող և չարից խուսափող մարդիկ չէին և դատապարտել էին Հոբի անաղարտությունը։ Մի կողմից՝ Աստված նրանց ասում էր, որ Ինքը չի ընդունում նրանց գործողությունները, այլ մեծապես ընդունում և հաճույք է ստանում Հոբից. մյուս կողմից՝ Աստված նրանց ասում էր, որ Աստծու կողմից ընդունվելը մարդուն բարձրացնում է Աստծու առաջ, որ մարդն արհամարհվում է Աստծու կողմից իր հիմարության և ամբարտավանության պատճառով, և որ նա վիրավորում է Աստծուն ու նվաստ է Աստծու աչքերում դրա պատճառով։ Սրանք երկու տեսակի մարդկանց վերաբերյալ Աստծու տված սահմանումներն են, դրանք այս երկու տեսակի մարդկանց նկատմամբ Աստծու վերաբերմունքն են, և դրանք այս երկու տեսակի մարդկանց արժեքի ու դիրքի վերաբերյալ Աստծու ձևակերպումն են։ Թեև Աստված Հոբին Իր ծառան կոչեց, Աստծու աչքերում այս ծառան սիրելի էր և օժտված էր ուրիշների համար աղոթելու և նրանց սխալները ներելու իշխանությամբ։ Այս ծառան ի վիճակի էր անմիջականորեն խոսելու Աստծու հետ և անմիջականորեն գալու Աստծու առջև, և նրա կարգավիճակն ավելի բարձր ու ավելի պատվավոր էր, քան մյուսներինը։ Սա է Աստծու ասած «ծառա» բառի ճշմարիտ իմաստը։ Հոբին այս հատուկ պատիվը տրվեց Աստծուց նրա երկյուղելու և չարից խուսափելու պատճառով, իսկ պատճառը, թե ինչու մյուսներն Աստծու կողմից ծառաներ չկոչվեցին, այն է, որ նրանք չէին երկյուղում Աստծուց և չէին խուսափում չարից։ Աստծու այս երկու միանգամայն տարբեր վերաբերմունքները Նրա վերաբերմունքն են երկու տեսակի մարդկանց նկատմամբ։ Նրանք, ովքեր երկյուղում են Աստծուց և խուսափում չարից, ընդունվում են Աստծու կողմից և Նրա աչքերում դիտվում որպես թանկարժեք, մինչդեռ նրանք, ովքեր հիմար և ամբարտավան են, չեն երկյուղում Աստծուց, անկարող են խուսափել չարից և ի վիճակի չեն արժանանալու Աստծու ուրախությանը. նրանք հաճախ արհամարհվում և դատապարտվում են Աստծու կողմից և նվաստ են Աստծու աչքերում։
Աստված իշխանություն է շնորհում Հոբին
Հոբն աղոթեց իր ընկերների համար և դրանից հետո Հոբի աղոթքների պատճառով Աստված նրանց հետ այնպես չվարվեց, ինչպես վայել էր նրանց հիմարությանն ու ամբարտավանությանը. Նա չպատժեց նրանց և որևէ հատուցում չպահանջեց նրանցից։ Ինչո՞ւ էր այդպես։ Դա այն պատճառով էր, որ Աստծու ծառա Հոբի՝ նրանց համար արված աղոթքները հասել էին Նրա ականջներին. Աստված ներեց նրանց, որովհետև ընդունեց Հոբի աղոթքները։ Ուստի ի՞նչ ենք տեսնում սրանում։ Երբ Աստված օրհնում է ինչ-որ մեկին, Նա նրան շատ վարձատրություններ է տալիս, և ոչ միայն նյութական. Աստված նաև իշխանություն է շնորհում նրան, իրավունք է տալիս աղոթելու ուրիշների համար, և Աստված չի հիշում, այլ անտեսում է այդ մարդկանց հանցանքները, որովհետև լսում է այս աղոթքները։ Սա հենց այն իշխանությունն է, որն Աստված տվեց Հոբին։ Նրանց դատապարտումը կասեցնելու Հոբի աղոթքների միջոցով Եհովա Աստված ամոթ բերեց այդ հիմար և ամբարտավան մարդկանց վրա, ինչը, իհարկե, Նրա հատուկ պատիժն էր Եղիփազի և մյուսների համար։
Հոբը ևս մեկ անգամ օրհնվում է Աստծու կողմից և այլևս երբեք չի մեղադրվում Սատանայի կողմից
Եհովա Աստծու արտահայտումների մեջ կան խոսքեր, որ «դուք Իմ մասին ճիշտ բան չեք խոսել, ինչպես Իմ ծառա Հոբը»։ Ի՞նչ էր ասել Հոբը։ Դա այն էր, ինչի մասին մենք նախկինում խոսեցինք, ինչպես նաև Հոբի գրքում եղած խոսքերի բազմաթիվ էջերը, որոնք արձանագրված են որպես Հոբի ասածներ։ Խոսքերի այս բոլոր բազմաթիվ էջերում Հոբը երբեք ոչ մի տրտունջ կամ կասկած չունի Աստծու վերաբերյալ։ Նա պարզապես սպասում է ելքին։ Հենց այս սպասումն է հնազանդության նրա վերաբերմունքը, և իր վերաբերմունքի ու այն խոսքերի արդյունքում, որոնք ասաց Աստծուն, Հոբն ընդունվեց Աստծու կողմից։ Երբ հանդուրժում էր փորձումները և ցավ էր կրում, Աստված նրա կողքին էր, և թեև նրա ցավը անգամ փոքր-ինչ չմեղմացավ Աստծու ներկայությունից, Աստված տեսավ այն, ինչ ցանկանում էր տեսնել, և լսեց այն, ինչ ցանկանում էր լսել։ Հոբի գործողություններից և խոսքերից յուրաքանչյուրը հասավ Աստծու աչքերին ու ականջներին. Աստված լսեց, և Նա տեսավ. սա փաստ է։ Աստծու վերաբերյալ Հոբի գիտելիքը և իր սրտում Աստծու մասին նրա մտքերն այն ժամանակ՝ այդ ժամանակահատվածում, իրականում այնքան որոշակի չէին, որքան այսօրվա մարդկանցը, բայց ժամանակի համատեքստում Աստված, միևնույն է, հաստատեց այն ամենը, ինչ նա ասել էր, որովհետև նրա վարքագիծն ու մտքերն իր սրտում, ինչպես նաև այն, ինչ նա դրսևորել և բացահայտել էր, բավարար էին Նրա պահանջների համար։ Այն ժամանակ, երբ Հոբը ենթարկվում էր փորձումների, այն, ինչ նա մտածում էր իր սրտում և վճռել էր անել, Աստծուն ցույց տվեց մի ելք, որը գոհացուցիչ էր Աստծու համար, և դրանից հետո Աստված վերացրեց Հոբի փորձումները, Հոբը դուրս եկավ իր նեղություններից, և նրա փորձումներն անհետացան ու այլևս երբեք չեկան նրա վրա։ Քանի որ Հոբն արդեն ենթարկվել էր փորձումների և հաստատուն էր կանգնել այդ փորձումների ժամանակ ու լիովին հաղթանակել էր տարել Սատանայի նկատմամբ, Աստված իրավամբ օրհնություններ շնորհեց նրան։ Ինչպես արձանագրված է Հոբ 42:10, 12-ում, Հոբը ևս մեկ անգամ օրհնվեց և ավելի շատ օրհնվեց, քան առաջին անգամ։ Այս ժամանակ Սատանան նահանջել էր և այլևս ոչինչ չէր ասում կամ անում, և այդուհետ Հոբն այլևս չէր անհանգստացվում կամ հարձակման չէր ենթարկվում Սատանայի կողմից, և Սատանան այլևս մեղադրանքներ չէր ներկայացնում Հոբին տրված Աստծու օրհնությունների դեմ։
Հոբն իր կյանքի երկրորդ կեսն անցկացնում է Աստծու օրհնությունների մեջ
Թեև այն ժամանակ Նրա օրհնությունները սահմանափակվում էին միայն ոչխարներով, խոշոր եղջերավոր անասուններով, ուղտերով, ունեցվածքով և այլն, այն օրհնությունները, որոնք Աստված Իր սրտում ցանկանում էր շնորհել Հոբին, շատ ավելին էին, քան սա։ Այն ժամանակ արդյոք գրառվա՞ծ էր, թե ինչպիսի հավիտենական խոստումներ էր Աստված ցանկանում տալ Հոբին։ Հոբին տված Իր օրհնություններում Աստված չնշեց կամ չշոշափեց նրա ելքը, և անկախ նրանից, թե ինչ կարևորություն կամ դիրք ուներ Հոբն Աստծու սրտում, ընդհանուր առմամբ, Աստված շատ չափավոր էր Իր օրհնություններում։ Աստված չհայտարարեց Հոբի ելքը։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն ժամանակ, երբ Աստծու ծրագիրը դեռ պետք է հասներ մարդու ելքի հռչակման կետին, և ծրագիրը դեռ պետք է մտներ Նրա գործի վերջնական փուլ, Աստված չհիշատակեց ելքի մասին՝ պարզապես նյութական օրհնություններ շնորհելով մարդուն։ Սա նշանակում է, որ Հոբի կյանքի երկրորդ կեսն անցավ Աստծու օրհնությունների մեջ, ինչն էլ նրան տարբեր էր դարձնում այլ մարդկանցից. բայց նրանց պես նա ծերացավ, և ցանկացած բնականոն մարդու պես եկավ այն օրը, երբ նա հրաժեշտ տվեց աշխարհին։ Ուստի Գրություններում արձանագրված է, որ «Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ» (Հոբ 42:17)։ Ի՞նչ է այստեղ նշանակում «վախճանվեց… իր օրերը ապրած»։ Այն դարաշրջանում, նախքան Աստված կհռչակեր մարդկանց ելքերը, Աստված կյանքի տևողություն սահմանեց Հոբի համար, և երբ այդ տարիքը լրացավ, Նա թույլ տվեց Հոբին բնականոն կերպով հեռանալ այս աշխարհից։ Հոբի երկրորդ օրհնությունից մինչև նրա մահն Աստված այլևս ոչ մի տառապանք չավելացրեց։ Աստծու համար Հոբի մահը բնական էր, ինչպես նաև անհրաժեշտ. դա շատ բնականոն մի բան էր և ո՛չ դատավճիռ էր, ո՛չ էլ դատապարտություն։ Քանի դեռ ողջ էր, Հոբը երկրպագում էր Աստծուն և երկյուղում էր Նրանից. ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի ելք ունեցավ նա իր մահից հետո, Աստված ոչինչ չասաց, ոչ էլ որևէ մեկնաբանություն արեց դրա վերաբերյալ։ Աստված պատշաճության ուժեղ զգացում ունի այն ամենում, ինչ Նա ասում և անում է, և Նրա խոսքերի ու գործողությունների բովանդակությունն ու սկզբունքները ըստ Նրա գործի փուլի և այն ժամանակահատվածի են, որում Նա աշխատում է։ Ինչպիսի՞ ելք ուներ Հոբն Աստծու սրտում։ Արդյոք Աստված որևէ որոշում կայացրե՞լ էր Իր սրտում։ Իհարկե, կայացրել էր։ Պարզապես դա անհայտ էր մարդուն. Աստված չէր ուզում մարդուն ասել, ոչ էլ մտադրություն ուներ մարդուն ասելու։ Ուստի, մակերեսորեն ասած, Հոբը վախճանվեց իր օրերը ապրածև այսպիսին էր Հոբի կյանքը։
Այն արժեքը, որը Հոբը կյանքով արտահայտեց իր կյանքի ընթացքում
Արդյոք Հոբն արժեքավոր կյանքո՞վ ապրեց։ Որտե՞ղ էր արժեքը։ Ինչո՞ւ է ասվում, որ նա արժեքավոր կյանքով ապրեց։ Մարդու համար ո՞րն էր նրա արժեքը։ Մարդու տեսանկյունից նա ներկայացնում էր այն մարդկությանը, որին Աստված ցանկանում է փրկել՝ հնչեղ վկայություն կրելով Աստծու համար Սատանայի և աշխարհի մարդկանց առջև։ Նա կատարեց այն պարտավորությունը, որը պետք է կատարի արարածը, և օրինակ ծառայեց ու որպես նմուշ գործեց բոլոր նրանց համար, ում Աստված ցանկանում է փրկել՝ թույլ տալով մարդկությանը տեսնել, որ Սատանային միանգամայն հնարավոր է հաղթել՝ ապավինելով Աստծուն։ Ո՞րն էր նրա արժեքն Աստծու համար։ Աստծու համար Հոբի կյանքի արժեքը Աստծուց երկյուղելու, Աստծուն երկրպագելու, Աստծու գործերի համար վկայություն կրելու և Աստծու գործերը փառաբանելու նրա ունակության մեջ էր՝ Աստծուն մխիթարություն և վայելելու բան բերելով. Աստծու համար Հոբի կյանքի արժեքը նաև նրանում էր, թե ինչպես իր ապրած տարիներին Հոբը փորձառաբար ապրեց փորձումներ և հաղթեց Սատանային, և հնչեղ վկայություն կրեց Աստծու համար Սատանայի և աշխարհի մարդկանց առջև՝ թույլ տալով Աստծուն փառք ձեռք բերել մարդկության մեջ, մխիթարելով Նրա սիրտը և թույլ տալով Նրա անհամբեր սրտին ելք տեսնել և հույս տեսնել։ Նրա վկայությունը նախադեպ ստեղծեց մարդկությանը տնօրինելու Աստծու գործի մեջ՝ Աստծու համար վկայության մեջ հաստատուն կանգնելու և Աստծու համար Սատանայի վրա ամոթ բերելու առումով։ Մի՞թե սա չէ Հոբի կյանքի արժեքը։ Հոբը մխիթարություն բերեց Աստծու սրտին, Աստծուն տվեց փառք ձեռք բերելու հաճույքի կանխավայելքը և հիանալի սկիզբ ապահովեց Աստծու տնօրինման ծրագրի համար։ Այս պահից սկսած՝ Հոբի անունը դարձավ Աստծու կողմից փառք ձեռք բերելու խորհրդանիշ և Սատանայի նկատմամբ մարդկության հաղթանակի նշան։ Այն, ինչ Հոբը կյանքով արտահայտեց իր կյանքի ընթացքում, ինչպես նաև Սատանայի նկատմամբ հաղթանակի նրա ուշագրավ արարքը հավերժ որպես գանձ կդիտվեն Աստծու կողմից, իսկ նրա կատարելությունը, ուղղամտությունը և երկյուղն Աստծուց կհարգվեն ու կընդօրինակվեն գալիք սերունդների կողմից։ Նա հավերժ կփայփայվի Աստծու կողմից որպես անթերի, շողշողուն մարգարիտ, և նույնպես արժանի է արժևորվելու մարդու կողմից։
Այնուհետև եկեք նայենք Աստծու գործին Օրենքի դարաշրջանի ընթացքում։
Դ. Օրենքի դարաշրջանի հրամանագրերը
Տասը պատվիրանները
Զոհասեղաններ կառուցելու սկզբունքները
Հրամանագրեր ծառաների հետ վարվելու համար
Հրամանագրեր գողության և փոխհատուցման համար
Շաբաթ տարին և երեք տոները պահելը
Հրամանագրեր շաբաթ օրվա համար
Հրամանագրեր ընծաների համար
Ողջակեզներ
Հացի ընծաներ
Խաղաղության զոհեր
Մեղքի զոհեր
Հանցանքի զոհեր
Հրամանագրեր քահանաների կողմից մատուցվող ընծաների համար (Ահարոնին և նրա որդիներին հրամայվում է ենթարկվել)
Քահանաների կողմից մատուցվող ողջակեզներ
Քահանաների կողմից մատուցվող հացի ընծաներ
Քահանաների կողմից մատուցվող մեղքի զոհեր
Քահանաների կողմից մատուցվող հանցանքի զոհեր
Քահանաների կողմից մատուցվող խաղաղության զոհեր
Հրամանագրեր քահանաների կողմից ընծաներն ուտելու համար
Մաքուր և անմաքուր կենդանիներ (որոնք պիտանի են ուտելու համար և որոնք պիտանի չեն)
Հրամանագրեր ծննդաբերությունից հետո կանանց մաքրագործման համար
Չափանիշներ բորոտության քննության համար
Հրամանագրեր բորոտությունից բուժվածների համար
Հրամանագրեր վարակված տները մաքրելու համար
Հրամանագրեր անբնականոն արտադրությունից տառապողների համար
Քավության օրը պետք է պահվի տարին մեկ անգամ
Կանոններ խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ մորթելու համար
Հեթանոսների գարշելի սովորույթներին հետևելու արգելքը (արյունապղծություն չանելը և այլն)
Հրամանագրեր, որոնց պետք է հետևեն մարդիկ («Պետք է սուրբ լինեք, որովհետև Ես՝ ձեր Աստված Եհովան, սուրբ եմ» (Ղևտական 19:2))
Նրանց մահապատիժը, ովքեր իրենց զավակներին զոհաբերում են Մողոքին
Հրամանագրեր շնացողների պատժի համար
Կանոններ, որոնք պետք է պահվեն քահանաների կողմից (կանոններ նրանց ամենօրյա վարքագծի և պահվածքի համար, կանոններ սրբազան բաների սպառման համար, կանոններ զոհաբերվող կենդանիներ մատուցելու համար և այլն)
Տոներ, որոնք պետք է պահվեն (Շաբաթ օրը, Զատիկը, Պենտեկոստեն, Քավության օրը և այլն)
Այլ կանոնադրություններ (ճրագները վառ պահելը, Հոբելյանական տարին, հողի փրկագնումը, ուխտեր անելը, տասանորդներ մատուցելը և այլն)
Օրենքի դարաշրջանի հրամանագրերը ողջ մարդկությանն Աստծու ուղղորդման իրական ապացույցն են
Այսպես, դուք կարդացել եք Օրենքի դարաշրջանի այս հրամանագրերն ու սկզբունքները, այնպես չէ՞։ Արդյոք հրամանագրերը լայն շրջանա՞կ են ընդգրկում։ Նախ՝ դրանք ընդգրկում են Տասը պատվիրանները, որոնց հաջորդում են զոհասեղաններ կառուցելու հրամանագրերը և այլն։ Դրանց հաջորդում են Շաբաթը պահելու և երեք տոները նշելու հայտարարությունները, որոնցից հետո գալիս են ընծաների հրամանագրերը։ Տեսա՞ք, թե քանի տեսակի ընծաներ կան։ Կան ողջակեզներ, հացի ընծաներ, խաղաղության զոհեր, մեղքի զոհեր և այլն։ Դրանց հաջորդում են քահանաների համար ընծաների հրամանագրերը՝ ներառյալ քահանաների կողմից մատուցվող ողջակեզներն ու հացի ընծաները և այլ տեսակի ընծաներ։ Հրամանագրերի ութերորդ խումբը քահանաների կողմից ընծաներն ուտելու համար է։ Ապա կան հրամանագրեր այն մասին, թե ինչ պետք է պահվի մարդու կյանքի ընթացքում։ Կան պայմաններ մարդու կյանքի բազմաթիվ տեսանկյունների համար, ինչպես օրինակ՝ հրամանագրեր այն մասին, թե նա ինչ կարող է ուտել կամ ինչ չի կարող, ծննդաբերությունից հետո կանանց մաքրագործման համար և բորոտությունից բուժվածների համար։ Այս հրամանագրերում Աստված հասնում է նրան, որ խոսում է հիվանդության մասին, և կան նույնիսկ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ մորթելու համար կանոններ և այլն։ Ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները ստեղծվել են Աստծու կողմից, և դու պետք է մորթես դրանք այնպես, ինչպես Աստված է ասում քեզ։ Աստծու խոսքերում, անկասկած, ողջամտություն կա. Անկասկած, ճիշտ է գործել Աստծու պայմանների համաձայն, և հաստատապես օգտակար է մարդուն։ Կան նաև տոներ և կանոններ, որոնք պետք է պահվեն, ինչպես օրինակ՝ Շաբաթ օրը, Զատիկը և ավելին. Աստված խոսեց այս ամենի մասին։ Եկեք նայենք վերջիններին՝ այլ հրամանագրերին (ճրագները վառ պահելը, Հոբելյանական տարին, հողի փրկագնումը, ուխտեր անելը, տասանորդներ մատուցելը և այլն)։ Արդյոք այս հրամանագրերի տարբեր տեսանկյուններն ընդգրկո՞ւմ են լայն շրջանակ։ Առաջինը մարդու ընծաներին վերաբերող հարցն է։ Ապա կան գողության և փոխհատուցման և Շաբաթ օրը պահելու հրամանագրեր… ներգրավված է կյանքի յուրաքանչյուր մանրամասն։ Այսինքն՝ երբ Աստված սկսեց Իր տնօրինման ծրագիրը և պաշտոնապես կատարեց Իր գործը, բազմաթիվ հրամանագրեր սահմանեց, որոնց մարդը պետք է հետևեր։ Այս հրամանագրերն այն բանի համար էին, որ թույլ տային մարդուն երկրի վրա բնականոն մարդկային կյանք վարել, բնականոն մարդկային կյանք, որն անբաժանելի է Աստծուց և Նրա առաջնորդությունից։ Աստված նախ մարդուն ասաց, թե ինչպես կառուցել զոհասեղաններ, ինչպես տեղադրել զոհասեղանները։ Դրանից հետո մարդուն ասաց, թե ինչպես ընծաներ մատուցել և պայմաններ դրեց, թե մարդը ինչպես պետք է ապրեր, ինչին պետք է ուշադրություն դարձներ կյանքում, ինչին պետք է հետևեր և ինչ պետք է աներ ու չաներ։ Այն, ինչ Աստված սահմանեց մարդու համար, համապարփակ էր, և այս կանոններով, հրամանագրերով ու սկզբունքներով ստանդարտացրեց մարդու վարքագիծը, ուղղորդեց նրա կյանքը, ուղղորդեց նրա ծանոթացումն Աստծու օրենքներին, ուղղորդեց նրան գալ Աստծու զոհասեղանի առջև, ուղղորդեց նրան ունենալ կյանք այն բոլոր բաների մեջ, որոնք Աստված ստեղծել էր մարդու համար, որն օժտված էր կարգուկանոնով, կանոնավորությամբ և չափավորությամբ։ Աստված նախ օգտագործեց այս պարզ հրամանագրերն ու սկզբունքները մարդու համար սահմաններ դնելու նպատակով, որպեսզի երկրի վրա մարդն Աստծուն երկրպագելու բնականոն կյանք ունենար, բնականոն մարդկային կյանք ունենար։ Այսպիսին է Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագրի սկզբի հատուկ բովանդակությունը։ Հրամանագրերն ու պայմանները շատ լայն բովանդակություն են ընդգրկում, դրանք Օրենքի դարաշրջանի ընթացքում մարդկությանն Աստծու ուղղորդման մանրամասներն են, դրանք պետք է ընդունվեին և հնազանդությամբ պահվեին այն մարդկանց կողմից, որոնք եկան Օրենքի դարաշրջանից առաջ, դրանք Օրենքի դարաշրջանի ընթացքում Աստծու կատարած գործի գրառումներն են, և դրանք ողջ մարդկությանն Աստծու առաջնորդության ու ուղղորդման իրական ապացույցն են։
Մարդկությունը հավերժ անբաժանելի է Աստծու ուսմունքներից և ապահովումից
Այս հրամանագրերում տեսնում ենք, որ Աստծու վերաբերմունքն Իր գործի, Իր տնօրինման և մարդկության նկատմամբ լուրջ է, բարեխիղճ, խիստ և պատասխանատու։ Նա մարդկության մեջ Իր անելիք գործն անում է Իր քայլերի համաձայն՝ առանց ամենաչնչին շեղման, և մարդուն ասում է այն խոսքերը, որոնք պետք է ասի՝ առանց որևէ բան բաց թողնելու կամ ամենաչնչին զանցառություն անելու՝ թույլ տալով մարդուն տեսնել, որ ինքն անբաժանելի է Աստծու առաջնորդությունից, և ցույց տալով նրան, թե որքան կարևոր է մարդու համար այն ամենը, ինչ Աստված անում և ասում է։ Անկախ նրանից՝ ինչպիսին կլինի մարդը հաջորդ դարաշրջանում, հենց սկզբում՝ Օրենքի դարաշրջանի ընթացքում, Աստված արեց այս պարզ բաները։ Աստծու համար մարդու պատկերացումներն Աստծու, աշխարհի և մարդկության վերաբերյալ այն դարաշրջանում շատ աղոտ էին և անորոշ, և թեև նրա գիտակցության մեջ կային որոշ գաղափարներ և ծրագրեր, դրանք բոլորն անհստակ էին և սխալ, և ուստի մարդկությունն անբաժանելի էր նրանց համար Աստծու ուսմունքներից և ապահովումներից։ Վաղ մարդկությունը ոչինչ չգիտեր, ուստի Աստված ստիպված էր մարդուն սկսել սովորեցնել գոյատևման ամենամակերեսային ու հիմնական սկզբունքներից և ապրելու համար անհրաժեշտ հրամանագրերից՝ քիչ-քիչ գործելով այս բաները մարդու սրտի մեջ։ Այս պայմանների միջոցով, որոնք խոսքերով էին, և այս հրամանագրերի միջոցով Նա մարդուն Իր վերաբերյալ աստիճանական հասկացողություն տվեց, Իր առաջնորդության աստիճանական գնահատանք և ըմբռնում, և Իր ու մարդու միջև հարաբերության հիմնական պատկերացում։ Այս արդյունքին հասնելուց հետո միայն Աստված ի վիճակի եղավ կամաց-կամաց անելու այն գործը, որը Նա պետք է աներ հետագայում։ Ուստի այս հրամանագրերը և Օրենքի դարաշրջանի ընթացքում Աստծու կատարած գործը մարդկությանը փրկելու Նրա գործի հիմքն են և Աստծու տնօրինման ծրագրի գործի առաջին փուլը։ Թեև Օրենքի դարաշրջանի գործից առաջ Աստված խոսել էր Ադամի, Եվայի և նրանց սերունդների հետ, այդ հրամաններն ու ուսմունքները մարդուն չէին տրվել մեկ առ մեկ այդքան համակարգված և կոնկրետ, և դրանք չէին գրի առնվել, ոչ էլ հրամանագրեր էին դարձել։ Դա այն պատճառով է, որ այն ժամանակ Աստծու ծրագիրն այդքան հեռու չէր գնացել. միայն երբ Աստված առաջնորդեց մարդուն մինչև այս քայլը, Նա կարողացավ սկսել ասել Օրենքի դարաշրջանի այս հրամանագրերը և սկսել ստիպել մարդուն իրականացնել դրանք։ Դա անհրաժեշտ գործընթաց էր, և արդյունքն անխուսափելի էր։ Այս պարզ կանոններն ու հրամանագրերը մարդուն ցույց են տալիս Աստծու տնօրինման գործի քայլերը և Աստծու իմաստությունը, որը բացահայտվել է Նրա տնօրինման ծրագրում։ Աստված գիտի, թե ինչ բովանդակություն և միջոցներ օգտագործել սկսելու համար, ինչ միջոցներ օգտագործել շարունակելու համար, և ինչ միջոցներ օգտագործել ավարտելու համար, որպեսզի Նա կարողանա ձեռք բերել մի խումբ մարդկանց, որոնք վկայություն են կրում Իր համար, և որպեսզի Նա կարողանա ձեռք բերել մի խումբ մարդկանց, որոնք նույն միտքն ունեն, ինչ Ինքը։ Նա գիտի, թե ինչ կա մարդու ներսում, և գիտի, թե ինչ է պակասում մարդուն։ Նա գիտի, թե ինչ պետք է Ինքն ապահովի, և թե ինչպես պետք է առաջնորդի մարդուն և նաև գիտի, թե ինչ պետք է անի և չանի մարդը։ Մարդը նման է խամաճիկի։ Թեև նա չուներ Աստծու մտադրությունների ոչ մի հասկացողություն, չէր կարող չառաջնորդվել Աստծու տնօրինման գործի քայլերով՝ քայլ առ քայլ, մինչև այսօր։ Ինչ էլ որ Աստված պետք է աներ, Նրա սիրտը շփոթված չէր դրա վերաբերյալ. Նրա սրտում կար միանգամայն հստակ և կատարելապես պարզ ծրագիր, և Նա իրականացրեց այն գործը, որն Ինքն էր ցանկանում անել՝ Իր քայլերի և Իր ծրագրի համաձայն՝ զարգանալով մակերեսայինից դեպի խորը։ Թեև Նա չէր նշել այն գործը, որը պետք է աներ հետագայում, Նրա հետագա գործը դեռևս շարունակում էր իրականացվել և առաջ ընթանալ Իր ծրագրին խիստ համապատասխան, ինչն այն բանի դրսևորումն է, ինչ Աստված ունի և է, և նաև Աստծու իշխանությունն է։ Անկախ նրանից, թե գործի որ փուլն է Նա իրականացնում Իր տնօրինման ծրագրի համաձայն, Նրա բնույթը և Նրա էությունը ներկայացնում են Իրեն։ Սա բացարձակապես ճշմարիտ է։ Անկախ դարաշրջանից կամ գործի փուլից՝ կան բաներ, որոնք երբեք չեն փոխվի՝ ինչպիսի մարդկանց է Աստված սիրում, ինչպիսի մարդկանց է Նա ատում, Նրա բնույթը և այն ամենը, ինչ Նա ունի և է։ Թեև այս հրամանագրերն ու սկզբունքները, որոնք Աստված սահմանեց Օրենքի դարաշրջանի գործի ընթացքում, այսօր մարդուն շատ պարզ և մակերեսային են թվում, և թեև դրանք հեշտ է հասկանալ և իրագործել, դրանցում դեռևս կա Աստծու իմաստությունը, և դեռևս կա Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է։ Քանի որ այս ակնհայտորեն պարզ հրամանագրերի մեջ արտահայտված են Աստծու պարտականությունն ու հոգատարությունը մարդկության նկատմամբ, ինչպես նաև չափազանց մանրակրկիտ մտածողության Նրա էությունը՝ այդպիսով թույլ տալով մարդուն իսկապես գիտակցել այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և բոլոր բաները վերահսկվում են Նրա ձեռքով։ Անկախ նրանից, թե որքան գիտելիք է յուրացնում մարդկությունը, կամ որքան սկզբունքներ կամ խորհուրդներ են նրանք հասկանում, Աստծու համար դրանցից ոչ մեկն ի վիճակի չէ փոխարինելու մարդկությանը Նրա ապահովմանը և առաջնորդությանը։ Մարդկությունը հավերժ անբաժանելի կլինի Աստծու ուղղորդումից և Աստծու անձնական գործից։ Այսպիսին է մարդու և Աստծու միջև անբաժանելի հարաբերությունը։ Անկախ նրանից՝ Աստված քեզ պատվիրան է տալիս, թե հրամանագիր, կամ ճշմարտություն է ապահովում քեզ համար՝ հասկանալու Նրա մտադրությունները, անկախ նրանից, թե ինչ է Նա անում, Աստծու նպատակն է առաջնորդել մարդուն դեպի գեղեցիկ վաղվա օր։ Աստծու արտահայտած բոլոր խոսքերը և Նրա կատարած գործը և՛ Նրա էության բացահայտման մի տեսանկյունն են, և՛ Նրա բնույթի ու Նրա իմաստության բացահայտման մի տեսանկյունը։ Դրանք Նրա տնօրինման ծրագրի անփոխարինելի քայլն են։ Սա չպե՛տք է անտեսվի։ Աստծու մտադրությունները կան այն ամենում, ինչ Նա անում է։ Աստված չի վախենում անտեղի դիտողություններից, ոչ էլ վախենում է Իր մասին մարդու որևէ պատկերացումից կամ մտքից։ Նա պարզապես անում է Իր գործը և շարունակում Իր տնօրինումն Իր տնօրինման ծրագրի համաձայն՝ չկաշկանդվելով որևէ մարդուց, իրադարձությունից կամ բանից։
Լա՛վ։ Այսօր այսքանը կլինի։ Կհանդիպենք հաջորդ անգամ։
9 նոյեմբերի, 2013 թ.
Ծանոթագրություններ.
ա. Բնագիր տեքստում «արգասիքը» արտահայտությունը բացակայում է։