Մի՞թե Դու մեկն ես, որ կյանքի է եկել

Միայն այն ժամանակ, երբ - հրաժարվես քո ապականված բնավորություններից ու հասնես նորմալ մարդկայնության կյանքով արտահայտմանը, - կդառնաս կատարյալ։ Թեև դու չես կարողանա մարգարեություն անել, ոչ էլ որևէ խորհուրդներ բացահայտել, դու կապրես և կբացահայտես մարդու կերպարը։ Աստված ստեղծեց մարդուն, բայց հետո նա ապականվեց Սատանայի կողմից, այնպես որ մարդիկ դարձան «մահացածներ»։ Այսպիսով, - փոխվելուց հետո դու այլևս այդ մահացածների նման չես լինի։ Աստծու խոսքերն են, որ - բոցավառում են մարդկանց հոգիները և ստիպում նրանց վերածնվել, և երբ մարդկանց հոգիները վերածնվեն, նրանք կյանքի կգան։ Երբ ես խոսում եմ «մահացածների» մասին, նկատի ունեմ դիակների, որոնք չունեն հոգի, մարդկանց, որոնց հոգիները ներքուստ մահացել են։ Երբ մարդկանց հոգիները բոցավառվում են, մարդիկ կյանքի են գալիս։ Սրբերը, որոնց մասին նախկինում խոսվել էր՝ ակնարկելով այն մարդկանց, որոնք կյանքի են եկել, նրանք են, ովքեր Սատանայի ազդեցության տակ էին, բայց հաղթեցին նրան։ Չինաստանի ընտրյալ ժողովուրդը դիմացել է մեծ կարմիր վիշապի դաժան և անմարդկային հալածանքին ու խաբեությանը, ինչը նրանց դարձրել է հոգեպես կործանված և առանց ապրելու գեթ նվազագույն քաջության։ Այսպիսով, նրանց հոգիների արթնացումը պետք է սկսվի էությունից. մաս առ մաս, իրենց էության մեջ նրանց հոգիները պետք է արթնացնել։ Երբ մի օր նրանք կյանքի գան, այլևս խոչնդոտներ չեն լինի, և ամեն ինչ սահուն կընթանա։ Ներկայում սա դեռ անհասնելի է։ Մարդկանց մեծ մասն ապրում է այնպես, որն առաջ է բերում բազմաթիվ մահացու հոսանքներ․ նրանք պարուրված են մահվան շնչով, և նրանց այնքան շատ բան է պակասում։ Որոշ մարդկանց խոսքերը մահ են կրում, նրանց արարքները մահ են կրում, և գրեթե այն ամենը, ինչով նրանք ապրում են, բաղկացած է մահից։ Եթե այսօր մարդիկ հրապարակավ վկայեն Աստծու մասին, ապա նրանք կձախողեն այս առաջադրանքը, որովհետև դեռ պետք է լիովին կյանքի գան, և չափից շատ մեռածներ կան ձեր մեջ։ Այսօր ոմանք հարցնում են, թե ինչու Աստված ցույց չի տալիս որոշ նշաններ կամ հրաշքներ, որպեսզի կարողանա արագ տարածել Իր գործըհեթանոսների մեջ։ Մահացած մարդիկ չեն կարող վկայել Աստծու մասին․ դա կարող են անել միայն կենդանի մարդիկ, սակայն այսօր մարդկանց մեծ մասը մահացած է, շատ-շատերը ապրում են մահվան պատանքի տակ, Սատանայի ազդեցության ներքո և չեն կարող հաղթահարել դա։ Այսպիսով, ինչպե՞ս նրանք կարող են վկայել Աստծու մասին։ Ինչպե՞ս կարող են տարածել ավետարանի գործը։

Բոլոր նրանք, ովքեր ապրում են խավարի ազդեցության տակ, այն մարդիկ են, որոնք ապրում են մահվան մեջ, որոնք պատկանում են Սատանային ։ Առանց Աստծու կողմից փրկվելու և Աստծու կողմից դատվելու ու պատժվելու՝ մարդիկ չեն կարող ազատվել մահվան ազդեցությունից. նրանք չեն կարող դառնալ կենդանի։ Այսպիսի մահացածները չեն կարող վկայել Աստծու մասին, չեն կարող օգտագործվել Աստծու կողմից, առավել ևս, չեն կարող մտնել թագավորություն։ Աստված ցանկանում է ողջերի վկայությունը, ոչ թե մահացածներինը, և Նա պահանջում է, որ Իր համար աշխատեն ողջերը, ոչ թե մահացածները։ «Մեռածները» նրանք են, ովքեր հակադրվում և ապաստամբում են Աստծու դեմ․ նրանք են, ովքեր հոգով թմրած են և չեն հասկանում Աստծու խոսքերը․ նրանք են, ովքեր չեն կիրարկում ճշմարտությունը և Աստծու հանդեպ նվազագույն իսկ հավատարմություն չունեն, և նրանք են, ովքեր ապրում են Սատանայի իշխանության ներքոև օգտագործվում են Սատանայի կողմից։ Մեռածների դրսևորումներն են ճշմարտությանը հակադրվելը, Աստծու դեմ ապստամբելը, ստոր, արհամարհելի, անողոք, ամբարտավան, խորամանկ և նենգ լինելը։ Նույնիսկ եթե այսպիսի մարդիկ ուտում և խմում են Աստծու խոսքերը, նրանք չեն կարող ապրել այդ խոսքերով․ թեև նրանք կենդանի են, պարզապես քայլող դիակներ են՝ շնչող մեռածներ։ Մեռածները լիովին անկարող են հաճեցնելու Աստծուն, առավել ևս, ամբողջությամբ հնազանդվելու Նրան։ Նրանք կարող են միայն խաբել Աստծուն, հայհոյել և դավաճանել Նրան, իսկ այն, ինչով նրանք ապրում են, ամբողջովին Սատանայի բնույթի հայտնություններն են։ Եթե մարդիկ ցանկանում են դառնալ կենդանի էակներ, վկայել Աստծու մասին և արժանի համարվել Աստծու կողմից, ապա պետք է ընդունեն Աստծու փրկությունը, նրանք պետք է պատրաստակամորեն հնազանդվեն Նրա դատաստանին և պատժին և ուրախությամբ ընդունեն Աստծու էտումը։ Միայն այդ ժամանակ նրանք կկարողանան կիրարկել Աստծու կողմից պահանջվող բոլոր ճշմարտությունները և միայն այդ ժամանակ կստանան Աստծու փրկությունն ու իսկապես կդառնան կենդանի էակներ։ Ողջերը նրանք են, ովքեր փրկվել են Աստծու կողմից․ նրանք դատվել և պատժվել են Աստծու կողմից, նրանք պատրաստ են նվիրելու իրենց կյանքը և ուրախությամբ զոհաբերելու այն Աստծու համար և պատրաստակամորեն կծախսեն իրենց ամբողջ կյանքն Աստծու համար։ Միայն այն ժամանակ, երբ ողջերը վկայություն են տալիս Աստծու մասին, Սատանան կարող է ամաչել․ միայն ողջերը կարող են տարածել Աստծու Ավետարանի աշխատանքը․ միայն ողջերն են համապատասխանում Աստծու մտադրություններին, և միայն ողջերն են իրական մարդիկ։ Սկզբում Աստծու ստեղծած մարդը կենդանի էր, բայց Սատանայի ապականության պատճառով մարդն ապրում է մահվան մեջ և Սատանայի ազդեցության ներքո, ու, այսպիսով, այսկերպ մարդիկ դարձել են հոգուց զուրկ մեռածներ, թշնամիներ, որ ընդդիմանում են Աստծուն, Սատանայի գործիքներ և գերիներ։ Աստծու ստեղծած կենդանի մարդիկ դարձել են մեռածներ, և, այսպիսով, Աստված կորցրել է իր վկայությունը և մարդկությունը, որին ստեղծել է, որը միակ բանն է, որ ունի Իր շունչը։ Եթե Աստված պետք է վերադարձնի Իր վկայությունը և հետ վերցնի նրանց, ովքեր ստեղծվել են Իր իսկ ձեռքով, բայց գերեվարվել են Սատանայի կողմից, ապա Նա պետք է հետ բերի նրանց, որպեսզի դառնան կենդանի էակներ, և պետք է վերադարձնի նրանց բոլորին, որպեսզի ապրեն Իր լույսի մեջ։ Մեռածները նրանք են, ովքեր չունեն հոգի, ովքեր ծայրահեղորեն թմրած են, ովքեր հակադրվում են Աստծուն, և, առավել ևս, ովքեր չեն ճանաչում Աստծուն։ Այս մարդիկ Աստծուն հնազանդվելու նվազագույն մտադրությունն իսկ չունեն․ միայն ապստամբում են Նրա դեմ, հակադրվում Նրան և անգամ փոքր-ինչ հավատարմություն չունեն։ Ողջերը նրանք են, ում հոգիները վերածնվել են, ովքեր գիտեն հնազանդվել Աստծուն, ովքեր հավատարիմ են Աստծուն և ովքեր ունեն ճշմարտություն և վկայություն․ միայն այս մարդիկ են հաճելի Աստծուն Իր տան մեջ։ Աստված փրկում է նրանց, ովքեր կարող են կյանքի գալ, ովքեր կարող են տեսնել Աստծու փրկությունը, ովքեր կարող են հավատարիմ լինել Աստծուն, ովքեր պատրաստակամ են փնտրելու Աստծուն, ովքեր հավատում են Աստծու մարմնացմանը և ովքեր հավատում են Նրա հայտնությանը։ Որոշ մարդիկ կարող են կյանքի գալ, իսկ որոշները չեն կարող․ սա կախված է նրանից՝ արդյոք նրանց բնույթը կարող է փրկվել, թե ոչ։ Շատերը լսել են Աստծու խոսքերից բազմիցս, բայց չեն հասկանում Աստծու մտադրությունները և անկարող են դրանք կիրարկելու։ Նման մարդիկ ունակ չեն որևէ ճշմարտությամբ ապրելու և միտումնավոր կերպով անհանգստացնում են Աստծու գործը։ Նրանք անկարող են որևէ աշխատանք կատարելու Աստծու համար և չեն կարող ծախսվել Նրա համար․ ընդհակառակը, նրանք գաղտնի ծախսում են եկեղեցու գումարը և ապրում են Աստծու տան մեջ ուրիշների հաշվին։ Սրանք մեռած մարդիկ են, որոնք չեն կարող փրկվել։ Աստված փրկում է բոլոր նրանց, ովքեր Իր գործի մեջ են, բայց կա մարդկանց մի մաս, որ չի կարող ստանալ Նրա փրկությունը․ միայն փոքրաթիվ մարդիկ կարող են ստանալ Նրա փրկությունը։ Սա այն պատճառով է, որ մարդկանց մեծ մասը չափազանց խորապես ապականվել է և մահացել, դուրս է փրկության սահմաններից․ նրանք ամբողջությամբ շահագործվել են Սատանայի կողմից և բնույթով չափազանց չարասիրտ են։ Մարդկանց այդ փոքրամասնությունը նույնպես չի կարող ամբողջությամբ հնազանդվել Աստծուն։ Նրանք այն մարդիկ չեն, ովքեր ի սկզբանե բացարձակապես հավատարիմ են եղել Աստծուն, կամ ովքեր ի սկզբանե ունեցել են Աստծու հանդեպ ամենամեծ սերը․ հակառակը, նրանք դարձել են հնազանդ Աստծուն Նրա նվաճման գործի շնորհիվ, նրանք տեսնում են Աստծուն նրա գերագույն սիրո շնորհիվ, նրանք այս խառնվածքային փոփոխությանը հասնում են Աստծու արդար բնավորության շնորհիվ և ճանաչում են Աստծուն Նրա գործի միջոցով՝ գործի, որը միաժամանակ գործնական է և բնականոն։ Առանց Աստծու այս գործի, անկախ նրանից, թե որքան լավն են այս մարդիկ, նրանք, միևնույն է, կլինեին Սատանայից, կլինեին մահից և մահացած։ Այն, որ այս մարդիկ կարող են այսօր ընդունել Աստծու փրկությունը, բացառապես պայմանավորված է նրանով, որ նրանք պատրաստ են համագործակցելու Աստծու հետ։

- Աստծու հանդեպ նրանց հավատարմության շնորհիվ ողջերը ձեռք կբերվեն Աստծու կողմից և կապրեն Նրա խոստումների մեջ, իսկ Աստծուն իրենց հակադրման պատճառով մեռածներն արհամարհանքով կմերժվեն Աստծու կողմից և կապրեն Նրա պատժի ու անեծքների մեջ։ Այսպիսին է Աստծու արդար բնավորությունը, որը ոչ մի մարդ չի կարող փոխել։ Իրենց սեփական որոնման պատճառով մարդիկ ստանում են Աստծու հավանությունը և ապրում են լույսի մեջ. իրենց խորամանկ դավերի պատճառով մարդիկ անիծվում են Աստծու կողմից և ընկնում են պատժի մեջ. իրենց չար գործերի պատճառով մարդիկ պատժվում են Աստծու կողմից, իսկ իրենց փափագի և հավատարմության համար մարդիկ ստանում են Աստծու օրհնությունները։ Աստված արդար է. նա օրհնում է ողջերին և անիծում մահացածներին, որպեսզի նրանք միշտ լինեն մահվան մեջ և երբեք չապրեն Աստծու լույսի մեջ։ Աստված ողջերին կտանի Իր թագավորություն և Իր օրհնությունների մեջ, որպեսզի նրանք հավերժ Իր հետ գոյակցեն։ Իսկ ինչ վերաբերում է մեռածներին, ապա Նա կհանձնի նրանց հավերժական մահվան․ նրանք ենթակա են Նրա կործանմանը և միշտ կպատկանեն Սատանային։ Աստված բացարձակապես ոչ մեկին անարդար չի վերաբերվի։ Բոլոր նրանք, ովքեր իսկապես փնտրում են Աստծուն, անշուշտ, կմնան Աստծու տանը, իսկ բոլոր նրանք, ովքեր ապստամբում են Աստծու դեմ և անհամատեղելի են Նրա հետ, անշուշտ, կապրեն Նրա պատժի մեջ։ Գուցե դու համոզված չես Աստծու մարմնացած մսեղիի կատարած գործի վերաբերյալ, բայց մի օր Աստծու մսեղին այլևս անմիջապես չի կարգավորի մարդու ելքը․ փոխարենը, Նրա հոգին կկարգավորի մարդու ելքը, և այդ ժամանակ մարդիկ կիմանան, որ Աստծու մսեղին և Նրա հոգին մեկ են, որ նրա մսեղին սխալ չի գործում, և նրա հոգին՝ առավել ևս։ Վերջիվերջո, Նա անպայման Իր թագավորություն կվերցնի նրանց, ովքեր կյանքի են եկել - ՝ ոչ մեկին ավել կամ պակաս։ Ինչ վերաբերում է մեռածներին, որոնք կյանքի չեն եկել, նրանք անպայման կնետվեն Սատանայի որջը։

Նախորդը.  Զգուշացում նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը

Հաջորդը.  Խառնվածքով անփոփոխ մնալը նշանակում է թշնամանալ Աստծու հետ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger