Խառնվածքով անփոփոխ մնալը նշանակում է թշնամանալ Աստծու հետ

Ապականության մի քանի հազար տարվա ընթացքում մարդկանց միտքը թմրել և բթացել է. նրանք բոլորը դարձել են Աստծուն հակառակվող չար դևեր՝ այն աստիճանի, որ նրանց ապստամբությունն Աստծու դեմ փաստագրվել է պատմական արձանագրություններում և որ նույնիսկ մարդիկ իրենք անկարող են ամբողջությամբ հաշիվ տալ իրենց ապստամբ պահվածքի համար, քանզի Սատանան լիովին ապականել և մոլորեցրել է նրանց, այնպես, որ նրանք չգիտեն, որ կողմ շրջվել: Նույնիսկ այսօր մարդիկ դեռ դավաճանում են Աստծուն: Երբ նրանք տեսնում են Աստծուն, դավաճանում են Նրան, և երբ չեն կարողանում տեսնել Աստծուն, կրկին դավաճանում են Նրան: Նույնիսկ կան այնպիսիք, ովքեր՝ վկա լինելով Աստծու անեծքներին և Աստծու ցասմանը, դեռևս դավաճանում են Նրան: Ուստի ասում եմ, որ մարդու բանականությունը հեռացել է իր նախնական գործառույթից, ինչպես նաև մարդու խիղճն է հեռացել նախնական գործառույթից: Իմ աչքերում մարդիկ գազաններ են՝ մարդկային կերպարանքով և թունավոր օձեր: Անկախ նրանից, թե որքան խեղճ են նրանք փորձում երևալ Իմ աչքերում, Ես երբեք ողորմած չեմ լինելու նրանց հանդեպ, քանզի բացարձակապես որևէ ըմբռնում չունեն սևի և սպիտակի վերաբերյալ, և նրանցից ոչ ոք չի տեսնում տարբերությունը ճշմարտության և ստի միջև: Նրանց բանականությունն այնքան թմրած է, սակայն նրանք դեռ ցանկանում են օրհնություններ ձեռք բերել. նրանց մարդկայնությունն այնքա՜ն ստոր է, սակայն նրանք դեռ ցանկանում են իշխել որպես թագավորներ և ունենալ իշխանություն: Ո՞ւմ թագավորը կարող են լինել նրանք՝ նման բանականությամբ: Ինչպե՞ս կարող են նրանք նման մարդկայնությամբ նստել գահերին: Մարդիկ, իսկապես, անամո՛թ են: Նրանք թշվառ արարածներ են, ովքեր գերագնահատո՛ւմ են իրենց։ Առաջարկում եմ ձեզ, ովքեր ցանկանում են ձեռք բերել օրհնություններ, սկզբում գտնել մի հայելի և նայել ձեր այլանդակ արտացոլանքին: Դու ունե՞ս այն, ինչն անհրաժեշտ է թագավոր լինելու համար: Ունե՞ս այնպիսի մեկի դիմագծերը, ով կարող է օրհնություններ ստանալ: Քո խառնվածքում անգամ ամենափոքր փոփոխությունը տեղի չի ունեցել, և դու անկարող ես եղել կիրարկելու որևէ ճշմարտություն, սակայն դու դեռ ցանկանում ես, որ քո վաղվա օրը հիանալի լինի: Դա բացահայտ պատրա՛նք է: Մարդն, ով ծնվել է նման կեղտոտ երկրում, խիստ աստիճանի վարակված է հասարակությունից, պայմանավորված ճորտատիրական բարոյագիտությամբ և ստացել է «բարձրագույն ուսման հաստատությունների» կրթություն: Հետադիմական մտածելակերպը, ապականված բարոյականությունը, կյանքի անարժանապատիվ հեռանկարները, աշխարհիկ գործերի գարշելի փիլիսոփայությունը, ծայրաստիճան անարժեք գոյությունը, ստոր սովորույթները և ամենօրյա կյանքը՝ այս ամենը դաժանորեն փաթաթվել է մարդու սրտին և խիստ վնասակար եղել ու գրոհել նրա խիղճը: Արդյունքում մարդն ավելի է հեռանում Աստծուց և ավելի հակառակվում Նրան: Մարդու խառնվածքն օրեցօր ավելի անգութ է դառնում, և չկա որևէ մեկը, ով հոժարակամորեն կհրաժարվի ամեն ինչից՝ հանուն Աստծու, մեկը, ով հոժարակամորեն կհնազանդվի Աստծուն, առավել ևս՝ չկա մեկը, ով հոժարակամորեն կփնտրի Աստծու հայտնվելը: Փոխարենը՝ մարդը, Սատանայի իշխանության ներքո, հետապնդում է իր սրտի բովանդակության հաճույքները և սանձարձակությամբ ճահճում ապականում իր մսեղին: Նույնիսկ երբ նրանք լսում են ճշմարտությունը, նրանք, ովքեր մթության մեջ են ապրում, որևէ ցանկություն չեն ունենում կիրարկելու այն և հակված չեն փնտրելու, նույնիսկ, երբ նրանք տեսնում են, որ Աստված արդեն հայտնվել է: Ինչպե՞ս կարող է նման փչացած մարդկությունը փրկության որևէ հնարավորություն ունենալ: Ինչպե՞ս կարող է նման անկումային մարդկությունն ապրել լույսի մեջ:

Մարդու խառնվածքի փոփոխությունը պետք է սկսվի նրա էության ճանաչումով և նրա մտածելակերպի, բնույթի և աշխարհայացքի փոփոխությունների միջոցով՝ արմատական փոփոխությունների միջոցով: Միայն այսկերպ է հնարավոր հասնել մարդու խառնվածքի ճշմարիտ փոփոխությունների: Մարդու մեջ ապականված խառնվածքի առաջացման սկզբնապատճառը Սատանայի մոլորեցումը, ապականումը և թունավորումն են: Սատանան է կապել և վերահսկում մարդուն, և Սատանան է խիստ վնասել ողջ նրա մտածողությունը, բարոյականությունը, ներըմբռնումը և բանականությունը: Դա հենց այն պատճառով է, որ Սատանան ապականել է մարդու էական հիմքերը, որոնք ծայրաստիճան տարբեր են նրանից, թե ինչպես է Աստված ստեղծել դրանք նախնական վիճակում, որ - մարդը հակառակվում է Աստծուն և չի կարողանում ընդունել ճշմարտությունը: Ուստի, որպեսզի փոփոխություններ լինեն մարդու խառնվածքում, առաջինը, որ պետք է անել, Աստծու և ճշմարտության մասին նրա գիտելիքը փոփոխելն է՝ նրա մտածելակերպի, ներըմբռնման և բանականության առումով: Նրանք, ովքեր ծնվել են երկրներից ամենաապականվածում, առավել անտեղյակ են նրանից, թե ինչ է Աստված կամ ինչ է նշանակում հավատալ Աստծուն։ Որքան ավելի ապականված են լինում մարդիկ, այդքան ավելի քիչ են նրանք ճանաչում Աստծու գոյությունը, այդքան ավելի աղքատ են նրանց բանականությունը և ներըմբռնումը: Աստծու դեմ մարդու հակառակվելու և ապստամբելու արմատական պատճառը Սատանայի կողմից ապականված լինելն է: Սատանայի ապականության պատճառով մարդու խիղճը թմրել է, նա բարոյապես ապականվել է, նրա մտքերն այլասերվել են, և նա ունի հետադիմական աշխարհայացք: Նախքան Սատանան նրան կապականեր, մարդն ի սկզբանե հնազանդվում էր Աստծուն և հնազանդվում էր Նրա խոսքերին՝ դրանք լսելուց հետո: Ի սկզբանե նա առողջ բանականություն, խիղճ և բնականոն մարդկայնություն ուներ: Երբ Սատանան ապականեց մարդուն, նրա նախնական բանականությունը, խիղճը և մարդկայնությունը թմրեցին և փչացվեցին Սատանայի կողմից: Ուստի նա կորցրեց Աստծու հանդեպ իր հնազանդությունը և սերը: Մարդու բանականությունը դարձել է ոչ բնականոն, նրա խառնվածքը դարձել է նույնը, ինչ գազանինն է, և Աստծու հանդեպ նրա ապստամբությունն ավելի է աճում և դառնում ավելի վշտալի: Սակայն մարդը դեռ չգիտի, ոչ էլ հասկանում է դա և պարզապես հակառակվում ու համառորեն ապստամբում է: Մարդու խառնվածքի բացահայտումները նրա բանականության, ըմբռնման և խղճի արտահայտություններն են: Քանի որ նրա բանականությունը և ներըմբռնումն անառողջ են, և նրա խիղճը դարձել է առավելապես թմրած, նրա խառնվածքն Աստծու հանդեպ ապստամբող է: Եթե մարդու բանականությունը և ըմբռնումը չկարողանան փոխվել, ապա նրա խառնվածքի մեջ փոփոխության, ինչպես նաև Աստծու մտադրություններին համապատասխանելու մասին խոսք չի կարող լինել: Եթե մարդու բանականությունն անառողջ լինի, նա չի կարողանա ծառայել Աստծուն և Աստծու կողմից օգտագործվելու համար: «Բնականոն բանականություն»-ը վերաբերում է Աստծուն հնազանդվելուն և հավատարիմ լինելուն, Աստծուն ձգտելուն, Աստծու հանդեպ բացարձակ լինելուն և Աստծու հանդեպ խիղճ ունենալուն: Դա նշանակում է Աստծու հետ լինել մեկ սրտով և մտքով, այլ ոչ թե դիտավորյալ հակառակվել Աստծուն: Ոչ բնականոն բանականությունը նման չէ դրան: Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդը պատկերացումներ է ձևավորել Աստծու մասին, և նա հավատարիմ չէ Աստծուն և չի ձգտում Նրան, Աստծու հանդեպ խղճի մասին՝ էլ չասած: Մարդը դիտավորյալ հակառակվում է Աստծուն և դատողություններ անում Նրա մասին, ավելին՝ հայհոյանքներ է նետում Նրա ուղղությամբ Նրա մեջքի հետևից: Մարդն Աստծու մասին դատողություններ է անում Նրա մեջքի հետևից՝ հիանալի իմանալով, որ Նա է Աստված. մարդը բացարձակապես որևէ միտում չունի Աստծուն հնազանդ լինելու, սակայն պարզապես շարունակում է պահանջեր և խնդրանքներ ներկայացնել Նրան: Նման մարդիկ՝ ոչ բնականոն բանականություն ունեցողները, անկարող են ճանաչելու իրենց սեփական գարշելի պահվածքը կամ զղջալու իրենց ապստամբ գործողությունների համար: Եթե մարդիկ կարողանան ճանաչել իրենք իրենց, ապա կվերադարձնեն իրենց բանականության մի փոքր մասը. որքան շատ այդ մարդիկ ապստամբ լինեն Աստծու նկատմամբ, սակայն չճանաչեն իրենք իրենց, այդքան ավելի պակաս առողջ կլինի նրանց բանականությունը:

Մարդու ապականված խառնվածքի բացահայտման արմատները ոչ այլ ինչ են, քան մարդու թմրած խիղճը, նրա չարասիրտ էությունը և անառողջ բանականությունը. եթե մարդու խիղճը և բանականությունն ունակ լինեն կրկին բնականոն դառնալու, ապա նա կդառնա մեկը, որն արժանի է Աստծու կողմից օգտագործվելուն: Պարզապես քանի որ մարդու խիղճը միշտ թմրած է եղել, և նրա բանականությունը երբեք առողջ չի եղել և ավելի քան երբեք թմրած է դառնում, նման մարդու ապստամբ գործողություններն Աստծու հանդեպ բազմապատկվում են այնպես, որ նա նույնիսկ խաչն է հանել Հիսուսին և փակում իր դուռը վերջին օրերին մսեղի դարձած Աստծու առաջ, դատապարտում է Աստծու մսեղին և այն հնազանդ համարում: Եթե մարդու մեջ մարդկայնության նշույլ անգամ լիներ, նա այդքան դաժան չէր վերաբերվի Աստծու մարմնացման հանդեպ. եթե նա բանականության նշույլ անգամ ունենար, Աստծու մարմնացման հանդեպ այդքան անբարո վերաբերմունք չէր ունենա. եթե նա խղճի նշույլ անգամ ունենար, նա մարմնացյալ Աստծուն նման կերպ «շնորհակալություն» չէր հայտնի: Մարդն ապրում է մսեղի դարձած Աստծու դարաշրջանում, սակայն շնորհակալ չէ Աստծուն՝ իրեն նման լավ հնարավորություն տալու համար, այլ, փոխարենը, անիծում է Աստծու գալուստը կամ լիովին արհամարհում Աստծու մարմնացման փաստը՝ կարծես դեմ լինելով և խորշելով դրանից: Անկախ նրանից, թե ինչպես է մարդը վերաբերվում Աստծու գալստյանը, Աստված միշտ Իր գործն է անում՝ առանց նույնիսկ հոգնելու դրանից՝ չնայած մարդը դույզն-ինչ սիրալիր չի եղել Նրա նկատմամբ, այլ շարունակում է խնդրանքներ ներկայացնել Նրան: Մարդու խառնվածքը մեծապես չարասիրտ է դարձել, նրա բանականությունը մեծապես թմրել է, և նրա խիղճն ամբողջությամբ ոտնատակ է արվել չարի կողմից և վաղուց դադարել մարդու նախնական խիղճը լինելուց: Մարդը ոչ միայն անշնորհակալ է մարմնացյալ Աստծուն՝ մարդկությանն այդքան կյանք և շնորհ պարգևելու համար, այլև նույնիսկ ատում է Աստծուն՝ Նրա կողմից իրեն շնորհված ճշմարտության պատճառով. քանի որ մարդը հետաքրքրված չէ ճշմարտությամբ, նա ատում է Աստծուն: Մարդը ոչ միայն անկարող է իր կյանքը նվիրել մարմնացյալ Աստծուն, այլ, փոխարենը, նա փորձում է Նրա բարեհաճությունը կորզել և հատուցում է պահանջում, որն Աստծուն մարդու տվածից մի քանի տասնյակ անգամ ավելի է: Ահա, թե ինչի են նման մարդու խիղճը և բանականությունը, սակայն նա դեռ կարծում է, թե դա մանր բան է՝ դեռ հավատալով, որ ինքն Աստծու համար չափից շատ է ծախսել, և որ Աստված իրեն չափից քիչ է շնորհել: Կան մարդիկ, ովքեր Ինձ մի բաժակ ջուր տալուց հետո պարզում են իրենց ձեռքերը և պահանջում, որ Ես նրանց հատուցեմ երկու բաժակ կաթի համար, կամ էլ Ինձ մի սենյակ են տվել՝ մեկ գիշերվա համար և պահանջում են, որ ես հատուցեմ կացարանի՝ շատ անգամ ավելի բարձր վճարով: Նման մարդկայնությամբ և նման խղճով ինչպե՞ս եք դեռ կարողանում ցանկանալ կյանք ձեռք բերել: Ի՜նչ արհամարհելի թշվառ արարածներ եք: Մարդու մեջ այս տեսակի մարդկայնությունը և այս տեսակի խիղճը պատճառ դարձան, որ մարմնացյալ Աստված շրջի երկրով մեկ՝ կացարան չգտնելով որևէ տեղ: Չխոսեմ նույնիսկ այն փաստի մասին, որ մարմնացյալ Աստված այնքա՜ն շատ գործ է արել. նույնիսկ եթե Նա որևէ գործ արած չլիներ, նրանք, ովքեր ճշմարտապես խիղճ և մարդկայնություն ունեն, պետք է երկրպագեն և ամբողջ սրտով ծառայեն Նրան: Ահա, թե ինչ պետք է անեն առողջ բանականություն ունեցողները, և դա է մարդու պարտականությունը: Շատ մարդիկ նույնիսկ խոսում են Աստծուն իրենց ծառայությունները մատուցելու պայմանների մասին: Նրանց չի հետաքրքրում՝ արդյոք Նա Աստված է, թե մարդ, և նրանք խոսում են միայն իրենց պայմաններից և ձգտում են բավարարել միայն իրենց սեփական ցանկությունները: Երբ ուտելիք եք պատրաստում Ինձ համար, ծառայությունների վճար եք պահանջում, երբ վազում եք Ինձ համար, վազքի վճար եք խնդրում, երբ աշխատում եք Ինձ համար, աշխատավարձ եք պահանջում, երբ լվանում եք Իմ հագուստը, լվացքի վճար եք պահանջում, երբ ապահովում եք եկեղեցուն, վերականգնման ծախսեր եք պահանջում, երբ խոսում եք, բանախոսի վճար եք պահանջում, երբ գրքեր եք նվիրում, առաքման ծախսեր եք պահանջում, երբ գրում եք, հոնորար եք պահանջում: Նրանք, ում Ես էտել եմ, նույնիսկ փոխհատուցում են պահանջում Ինձանից, նրանք, ում ես տուն եմ ուղարկել, իրենց անվանը վնաս պատճառելու փոխհատուցում են պահանջում, չամուսնացածներն օժիտ կամ կորցրած երիտասարդության համար փոխհատուցում են պահանջում, ովքեր հավ են մորթում, մսագործի վճար են պահանջում, ովքեր սնունդ են տապակում, տապակելու վճար են պահանջում, ովքեր ապուր են պատրաստում, դրա համար նույնպես վճար են պահանջում... Սա է ձեր վեհ և զորեղ մարդկայնությունը, և սրանք են ձեր ջերմ խղճի թելադրած գործողությունները: Որտե՞ղ է ձեր բանականությունը: Որտե՞ղ է ձեր մարդկայնությունը: Թույլ տվեք ասե՛լ ձեզ: Եթե դուք այսպես շարունակեք, Ես կդադարեմ ձեր մեջ գործելուց: Ես չեմ աշխատելու մարդկային կերպարանքով մի խումբ գազանների մեջ, նման կերպ չեմ տառապի մի խումբ մարդկանց համար, ում ազնիվ դեմքերը թաքցնում են վայրիացած սրտերը, չեմ հանդուրժելու կենդանիների նման խմբին, որը փրկության նույնիսկ ամենաչնչին հնարավորությունը չունի: Այն օրը, երբ Ես մեջքով շրջվեմ ձեզ, կլինի ձեր մահվան, ձեզ վրա մթություն իջնելու օրը, և այն օրը, երբ լույսը կլքի ձեզ: Թույլ տվե՛ք ասել ձեզ: Ես երբեք բարյացակամ չեմ լինի ձեզ նման մի խմբի նկատմամբ, խումբ, որը կենդանիներից էլ ցածր է: Իմ խոսքերի և գործողությունների համար կան սահմաններ, և ձեր մարդկայնության ու խղճի դեպքում Ես այլևս ոչ մի աշխատանք չեմ անի, քանզի դուք չափազանց անխիղճ եք, Ինձ շատ ցավ եք պատճառել, և ձեր գարշելի պահվածքը չափից շատ է զզվեցնում Ինձ: Նման մարդիկ, որոնք զուրկ են խղճից և մարդկայնությունից, երբեք փրկության հնարավորություն չեն ունենա. Ես երբեք չեմ փրկի նման անսիրտ և ապերախտ մարդկանց: Երբ Իմ օրը գա, Իմ այրող բոցերը հավերժ կհեղեմ ապստամբության որդիների վրա, ովքեր սադրել են Իմ կատաղի ցասումը, Իմ հավիտենական պատժին կենթարկեմ այն կենդանիներին, որոնք հայհոյանքներ են նետել Իմ ուղղությամբ և լքել են Ինձ, Իմ բարկության կրակով ընդմիշտ կայրեմ ապստամբության որդիներին, ովքեր մի ժամանակ կերել և ապրել են Ինձ հետ, բայց չեն հավատացել Ինձ, ովքեր վիրավորել և դավաճանել են Ինձ: Բոլոր նրանց, ովքեր սադրել են Իմ զայրույթը, Ես կենթարկեմ պատժի, Իմ զայրույթը հավիտյան կհեղեմ այն գազանների վրա, որոնք ժամանակին ցանկանում էին կանգնել Իմ կողքին՝ որպես Ինձ հավասար, սակայն երբեք չեն երկրպագել և հնազանդվել Ինձ. պատիժը, որով կհարվածեմ մարդուն կտարածվի այն կենդանիների վրա, որոնք ժամանակին վայելել են Իմ հոգատարությունը և խորհուրդները, որոնք ասել եմ, և որոնք ժամանակին փորձել են Ինձնից նյութական վայելքներ ստանալ: Ես չեմ ների որևէ անձի, ով կփորձի զբաղեցնել իմ տեղը. չեմ խնայի որևէ մեկին, ով կփորձի Ինձանից խլել սնունդ և հագուստ: Առայժմ դուք ողջ և առողջ եք և շարունակում եք չափն անցնել Ինձ ներկայացրած ձեր պահանջներում: Երբ ցասման օրը գա, դուք Ինձ որևէ հավելյալ պահանջ չեք ներկայացնի, այդ ժամանակ Ես թույլ կտամ «վայելել» ինքներդ ձեզ՝ ձեր սրտի ուզածի չափ, ես ձեր դեմքը կխրեմ գետնի մեջ, և դուք երբեք չեք կարողանա կրկին կանգնել: Վաղ թե ուշ, Ես ձեզ «կհատուցեմ» այս պարտքը և հույս ունեմ, որ դուք համբերատար սպասում եք այդ օրվան:

Եթե այս արհամարհելի մարդիկ կարողանան մի կողմ դնել իրենց անհեթեթ ցանկությունները և վերադառնան Աստծուն, ապա նրանք դեռևս կունենան փրկվելու հնարավորություն. եթե մարդը ճշմարտապես ունի Աստծուն ձգտող սիրտ, Աստված նրան չի լքի: Մարդը ձախողում է Աստծուն ձեռք բերելու գործը ոչ թե այն պատճառով, որ Աստված ունի մսեղավոր զգացմունքներ կամ Աստված չի ցանկանում ձեռք բերվել մարդու կողմից, այլ որովհետև մարդը չի ցանկանում ձեռք բերել Աստծուն և որովհետև մարդը չունի Աստծուն համառությամբ ձգտող սիրտ: Ինչպե՞ս կարող է նրանցից մեկը, ով իսկապես ձգտում է Աստծուն, անիծվել Աստծու կողմից: Ինչպե՞ս կարող է առողջ բանականություն և զգայուն խիղճ ունեցող մեկն անիծվել Աստծու կողմից: Ինչպե՞ս կարող է մեկին, ով ճշմարտապես երկրպագում և ծառայում է Աստծուն, կլանել Նրա ցասման կրակը: Ինչպե՞ս կարող է մեկը, ով ցանկանում է հնազանդվել Աստծուն, վտարվել Աստծու տնից: Ինչպե՞ս կարող է մեկը, ով զգում է, որ երբեք չի կարող սիրել Աստծուն բավարար չափով, ապրել Աստծու պատժի մեջ: Ինչպե՞ս կարող է մեկը, ով հոժարակամորեն հրաժարվում է ամեն ինչից՝ հանուն Աստծու, զրկվել ամեն ինչից: Մարդը չի ցանկանում ձգտել Աստծուն, ծախսել իր ունեցվածքն Աստծու համար և ամբողջ կյանքի եռանդը նվիրել Աստծուն. փոխարենը՝ նա ասում է, որ Աստված չափազանց հեռու է գնացել, որ Աստծու վերաբերյալ չափազանց շատ բան է հակասում մարդու պատկերացումներին: Նման մարդկայնությամբ, եթե նույնիսկ դուք անսպառ ջանքեր գործադրեք, միևնույն է, չեք կարողանա արժանանալ Աստծու հավանությանը, էլ չասած փաստի մասին, որ դուք չեք ձգտում Աստծուն: Մի՞թե չգիտեք, որ դուք մարդկության խոտանված պտուղն եք: Մի՞թե չգիտեք, որ որևէ մարդկայնություն ավելի ցածր չէ, քան ձերը: Մի՞թե չգիտեք, թե ուրիշներն ինչպես են ձեզ կոչում՝ ձեզ «պատվելու» համար: Աստծուն ճշմարտապես սիրողները ձեզ կոչում են գայլի հայր, գայլի մայր, գայլի որդի, գայլի թոռ. դուք գայլի ժառանգներն եք, գայլի ժողովուրդը, և պետք է ճանաչեք ձեր ինքնությունն ու երբեք չմոռանաք դրա մասին: Չկարծեք, թե դուք ինչ-որ վերադաս դեմք եք. Դուք մարդկության մեջ տմարդիների ամենաարատավոր խումբն եք: Մի՞թե այս ամենի մասին ոչինչ չգիտեք: Գիտե՞ք, թե որքան շատ եմ ռիսկի դիմել՝ ձեր մեջ աշխատելով: Եթե ձեր բանականությունը չկարողանա կրկին բնականոն դառնալ, և ձեր խիղճը չկարողանա բնականոն գործել, ապա դուք երբեք չեք ազատվի «գայլ» անվանից, երբեք չեք խուսափի անեծքի օրվանից և երբեք չեք խուսափի ձեր պատժի օրվանից: Դուք ծնվել եք որպես ստորադաս, որևէ արժեք չունեցող բան: Դուք էությամբ մի խումբ քաղցած գայլեր եք, փլատակի և աղբի կույտ, և, ի տարբերություն ձեզ, Ես չեմ աշխատում ձեզ համար՝ հանուն անձնական ձեռքբերման, այլ գործի կարիքի պատճառով: Եթե շարունակեք այսկերպ ապստամբ լինել, ապա Ես կդադարեցնեմ իմ գործը և այլևս երբեք ձեզ վրա չեմ աշխատի. ընդհակառակը՝ Իմ գործը կփոխանցեմ այն խմբին, որին հավանում եմ, և այդպիսով կլքեմ ձեզ հավիտյանս, որովհետև չեմ կամենում տեսնել նրանց, ովքեր թշնամացել են Ինձ հետ: Ուստի, դուք ցանկանում եք Ինձ հետ համատեղելի՞ լինել, թե՞ թշնամանալ Ինձ հետ:

Նախորդը.  Մի՞թե Դու մեկն ես, որ կյանքի է եկել

Հաջորդը.  Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմադրող մարդիկ են

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger