Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս առաջին)

Նախքան այսօր մեր հավաքույթն սկսելը՝ մի խոսակցություն կլսենք։ Երկու հոգի զրուցում են։ Առաջինն ասում է. «Եթե ես էտվեի, եղբայրներն ու քույրերն այլևս չէին ցանկանա կատարել իրենց պարտավորությունները»։ Երկրորդն ասում է. «Չէի՞ն ցանկանա կատարել իրենց պարտավորությունները։ Մեծ բան է։ Եթե ինձ պաշտոնազրկեին, եղբայրներն ու քույրերը բացասական ու թույլ կդառնային»։ Տեսնելով, որ իրեն գերազանցեցին, առաջինն ասում է. «Եթե ես դադարեի հավատալ, իմ տեղանքի եղբայրներն ու քույրերը բոլորն ինձ կհետևեին»։ Սա լսելով՝ երկրորդն ասում է. «Դե, ուրեմն դու ինձանից ավելի ուժեղ ազդեցություն ունես։ Նույնիսկ այդ դեպքում, եթե ինձ հեռացնեին, մեր եկեղեցում շատերը կդադարեին հավատալ։ Ի՞նչ կասես դրա մասին։ Ես քեզանից ավելի ուժեղ ազդեցություն ունեմ, այնպես չէ՞»։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ են ասում այս խոսակցության մեջ։ Ինչի՞ շուրջ են երկուսով մրցում։ (Մրցում են, թե ով է ավելի ունակ մարդկանց շահելու, ով է ավելի ունակ անկախ թագավորություն հիմնելու։ Տեսնում են, թե իրենցից ով է մյուսից մի փոքր ավելի խորամանկ։) Մրցում են, թե ով է ավելի խորամանկ, ով է ավելի ընդունակ, ով ավելի մեծ կարողություն ունի, և թե իրենցից ով է ավելի շատ մարդկանց շահել։ Արդյոք մրցո՞ւմ են, թե իրենցից ով ավելի շատ ճշմարտության իրականություն ունի, թե ով ավելի շատ մարդկայնություն ունի, թե ով է ավելի շատ հասկանում ճշմարտությունը։ (Ոչ։ Մրցում են, թե իրենցից ում պաշտպանությանն ավելի շատ մարդիկ կշտապեին, եթե իրենց պաշտոնազրկեին կամ հեռացնեին։) Ի՞նչ կարողություն է դա, որի շուրջ մրցում են։ Մրցում են, թե ով ավելի մեծ ընդունակություն ունի մարդկանց վերահսկելու, ծուղակը գցելու և մոլորեցնելու։ Գուշակե՛ք. ի՞նչ տեսակ մարդիկ են այս երկուսը։ (Երկուսն էլ հակաքրիստոսներ են։) Ի՞նչ են նրանք։ Մի՞թե երկուսն էլ չար մարդկանց, բռնակալների զույգ չեն։ (Այդպիսին են։) Պարզ երևում է, որ չար մարդկանց զույգ են. լկտիաբար մրցում են, թե իրենցից ով ավելի մեծ ընդունակություն ունի չարիք գործելու, ով է ավելի ունակ մարդկանց մոլորեցնելու և վերահսկելու, ով է ավելի ունակ մարդկանց շահելու, ով է ավելի ունակ Աստծու հետ մրցելու Նրա ընտրյալ մարդկանց համար։ Նրանցից ով կարողանա ավելի շատ մարդկանց վերահսկել, նրա ընդունակությունն ավելի մեծ է։ Ահա թե ինչի շուրջ են մրցում։ Ասե՛ք Ինձ, կա՞ն արդյոք հակաքրիստոսներ, որոնք նման մրցակցություններ են ունենում։ (Կան։) Արդյոք հրապարակայնորե՞ն են անում դա, թե՞ գաղտնի են մրցում միմյանց հետ։ (Գաղտնի։) Ուստի այս պատմության մեջ այդ երկուսի միջև խոսակցության բովանդակությունը գոյություն ունի՞։ Արդյոք իրակա՞ն է։ (Գոյություն ունի և իրական է։) Հաշվի առնելով, որ գաղտնի են մրցում միմյանց հետ, արդյոք բացահայտ կասեի՞ն այս բաները։ Հակաքրիստոսների ճնշող մեծամասնությունը խորամանկ է և չարասեր. հրապարակայնորեն կամ ուղղակիորեն չէին ասի դա, որպեսզի մարդկանց իրենց դեմ զենք չտային։ Բայց հենց այսպես են մտածում ծածուկում և իսկապես, դա այն է, ինչ անում են։ Որքան էլ փորձեն կոծկել բաները, թաքցնել դրանք և քողարկվել, նրանց հակաքրիստոսի բնությունը և չարասիրտ բնությունը չեն կարող կոծկվել։ Այդ ամենն անպայման կբացահայտվի։ Գուցե բարձրաձայն ոչինչ չասեն, և ուրիշների լսելու համար ոչ մի ակնհայտ բան չլինի, բայց նրանք գործում են առանց նվազագույն իսկ քողարկման կամ երկիմաստության, առանց թաքցնելու կամ գաղտնիության։ Մարդկանց թիկունքում էլ չեն գործում, առավել ևս՝ որևէ զիջման չեն գնում։ Մարդկանց ծուղակը գցելու, մոլորեցնելու, վերահսկելու և անկախ թագավորություն հիմնելու նրանց վարքագծում և գործողություններում բացարձակապես ոչ մի երկիմաստություն կամ անփութություն չկա։ Բացահայտ հակառակվում են Աստծուն և բացահայտ ծուղակն են գցում մարդկանց ու մոլորեցնում նրանց։ Հուսով են, որ եթե իրենց էտեին, շատ եղբայրներ և քույրեր կգային իրենց պաշտպանելու, որ կհակառակվեին Աստծուն և Նրա տանը, որ կդառնային բացասական ու ավելի քիչ ջանք կթափեին և չէին կատարի իրենց պարտավորությունները։ Դա կուրախացներ նրանց և կիրականացներ նրանց ցանկությունը։ Եթե պաշտոնազրկվում են, հուսահատորեն ցանկանում են, որ շատ մարդիկ դառնան բացասական, խոսեն իրենց օգտին և գան իրենց պաշտպանելու և կուլիսների հետևում բացատրություններ ու փաստարկներ բերեն իրենց անունից։ Հուսահատորեն ցանկանում են, որ մարդիկ թվարկեն իրենց արժանիքները, պաշտպանեն իրենց իրավացիությունը և նույնիսկ դատեն ու դատապարտեն Աստծու տան կարգավորումները, իրենց սրտերում գաղտնի դուրս գան Աստծու դեմ՝ ուրանալով Նրա արդարությունը և ուրանալով, որ այն ամենը, ինչ Նա ասում և անում է, ճշմարտությունն է, որ դրանք բոլորը դրական բաներ են։ Իսկ եթե դադարում են հավատալ, հուսահատորեն ցանկանում են, որ բոլորն անհավատության մեջ հետևեն իրենց, հեռանան իրենց հետ, դառնան իրենց հետևորդները. հուսահատորեն ցանկանում են, որ բոլորն ուրանան, որ Աստված ճշմարտությունն է, և հավատան, որ իրենք ունեն ճշմարտությունը, որ այն ամենը, ինչ անում են, ճիշտ է, և որ կարող են փոխել մարդկանց ու փրկել նրանց։ Եթե չարիք գործելու համար նրանք հեռացվում կամ վտարվում են եկեղեցու կողմից, հուսահատորեն ցանկանում են, որ շատ մարդիկ ուրանան Աստծու գոյությունը և վերադառնան աշխարհ, որտեղ կդառնան չհավատացող մարդիկ։ Դա կուրախացներ նրանց։ Դա կվերականգներ հավասարակշռությունը նրանց սրտում և ազատագրում կլիներ նրանց համար։ Սատանայական խառնվածքի այս դրսևորումները, այս վարքագծերը, այս էությունները և նույնիսկ այս բարդ, մանրամասն գաղափարներն ու մտքերն ո՞ւմ են ներկայացնում։ Արդյո՞ք այս մարդիկ ճշմարիտ եղբայրներ և քույրեր են։ Ճշմարիտ հավատ ունե՞ն Աստծու հանդեպ։ Ճշմարտապես հնազանդվո՞ւմ են Աստծուն։ Ունե՞ն Աստծու հանդեպ երկյուղի նույնիսկ ամենափոքր նշույլը։ (Ոչ։) Սրանից կարելի է տեսնել, որ հակաքրիստոսներն իրենց էությամբ թշնամաբար են տրամադրված Աստծու հանդեպ և Աստծու թշնամիներն են։ Արդյոք այս պնդումը ճշգրի՞տ է։ Արդյոք դա ճշմարտությո՞ւնն է։ (Ճշգրիտ է և ճշմարտությունն է։) Հարյուր տոկոսով այդպես է։ Այդ պնդումը ճշմարտությունն է, բացարձակ ճշմարտություն, որովհետև դա փաստ է, հավերժ անփոփոխ փաստ։ Այդպես են մտածում հակաքրիստոսները և այդպես անում են։ Նրանց բոլոր գործողություններն ու արարքները կառավարվում են նրանց անձնական փառասիրական ձգտումներով և նկրտումներով և կառավարվում ու հրահրվում են հակաքրիստոսների բնության կողմից։ Ուրեմն կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսների պես մարդիկ փրկվել։ (Ոչ։) Նրանք ամեն քայլափոխի թշնամաբար են տրամադրված Աստծու հանդեպ, ամեն քայլափոխի թշնամաբար են տրամադրված ճշմարտության հանդեպ։ Ըստ նրանց՝ ով էլ որ վնաս հասցնի իրենց շահերին, ով էլ որ հարված հասցնի իրենց հեղինակությանը՝ զրկելով իրենց նկրտումներից ու փառասիրական ձգտումներից, օրհնվելու իրենց հույսից, ոտքի կկանգնեն՝ դիմակայելով նրանց, և կլինեն նրանց թշնամիները՝ անկախ այն բանից, թե արդյոք ուրիշների արածը ճիշտ էր, թե սխալ։ Դա է հակաքրիստոսների բնությունը։ Ահա թե ինչու, անկախ այն բանից, թե ինչ սխալ և չար բաներ են արել հակաքրիստոսների պես մարդիկ, կամ ինչ բաներ են արել, որոնք հակասում են Աստծու տան սկզբունքներին և աշխատանքային կարգավորումներին, նրանք թույլ չեն տա ուրիշներին էտել իրենց կամ մերկացնել և զբաղվել իրենցով։ Հենց որ այս բաները պատահեն նրանց, պարզապես չեն հնազանդվի դրանց և չեն ընդունի դրանք կամ չեն խոստովանի, որ իրենց արածը չար գործ էր. ո՛չ, շինծու հակամեղադրանքներ կներկայացնեն և կփորձեն վերականգնել իրենց բարի անունը ցանկացած անհրաժեշտ միջոցով։ Իրենց տրամադրության տակ եղած ցանկացած միջոցով կփորձեն իրենց մեղքերը, իրենց սխալները բարդել ուրիշի վրա և ոչ մի պատասխանատվություն չեն վերցնի իրենց վրա։ Եվ ավելին, նրանց ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ խաբվեն և մոլորվեն՝ արդարացումներ գտնելով նրանց չար գործերի համար և փաստարկներ բերելով ի պաշտպանություն նրանց, և որ ավելի շատ մարդիկ ոտքի կանգնեն ու խոսեն նրանց անունից։ Սա այն է, ինչ ամենաշատը կցանկանային տեսնել։

Այստեղ կավարտենք մեր պատմությունը։ Ճիշտ գուշակեցիք. այդ երկուսն իսկապես հակաքրիստոսներ են։ Միայն հակաքրիստոսները կարող էին նման խոսակցություն ունենալ, բարձրաձայնել նման բաներ և ցանկանալ նման բաներ։ Բնականոն, ապականված մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են մի քանի նման գաղափար ունենալ, բայց երբ նրանց հետ իսկապես ինչ-որ բան պատահի, կվերադառնան Աստծու առաջ՝ փնտրելու և աղոթելու։ Կամաց-կամաց նրանք կհնազանդվեն։ Բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ հավատացյալներ են, բոլոր նրանք, ովքեր ունեն խիղճ և ողջամտություն, որոշ չափով աստվածավախ սիրտ կունենան, երբ նրանց էտեն կամ պաշտոնազրկեն։ Կունենան որոշ չափով հնազանդության վերաբերմունք, հնազանդվելու պատրաստակամություն։ Նրանք չեն ցանկանում կանգնել Աստծու դիմաց՝ Նրա հանդեպ թշնամաբար տրամադրված։ Այսպես պետք է վարվի ապականված խառնվածք ունեցող սովորական մարդը։ Հակաքրիստոսը, սակայն, չունի այս ամենից և ոչ մեկը։ Որքան էլ քարոզներ լսի, բաց չի թողնի իր նկրտումները և բաց չի թողնի իր այնպիսի փառասիրական ձգտումները, ինչպիսիք են մարդկանց վերահսկելը, նրանց շահելը և մոլորեցնելը։ Ավելին՝ այդ բաներն ամենևին չեն նվազի։ Ժամանակի ընթացքում և հանգամանքների փոփոխության հետ մեկտեղ նրա փառասիրական ձգտումներն ու նկրտումները նույնիսկ էլ ավելի կվատթարանան, էլ ավելի կուռճանան։ Սա է հակաքրիստոսների և սովորական, ապականված մարդկանց բնական էությունների միջև արմատական տարբերությունը։

Այժմ ավարտեցինք մեր հաղորդակցությունը հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի շուրջ։ Այս անգամ կհաղորդակցվենք տասներորդ կետի շուրջ. արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Ճշմարտությունն արհամարհելը, սկզբունքները լկտիաբար ոտնահարելը և Աստծու տան կարգավորումներն անտեսելը. սրանցից ցանկացածն ինքնին բավականին լուրջ կլիներ, և ոչ մեկը սովորական, ապականված խառնվածքի դրսևորում չէ։ Դրանցից ցանկացածում կարելի է տեսնել, որ դրանցում պարունակվող հակաքրիստոսների էությունն իր մեջ կրում է դաժանություն և չարասիրություն։ Սրանք երկու ակնհայտ և լուրջ տարրերն են։ Այս դեպքում կարո՞ղ են արդյոք ամբարտավանությունը, կարծրությունը և նենգությունն օգտագործվել հակաքրիստոսների էությունը նկարագրելու համար։ (Ոչ։) Բավականին դժվար կլիներ այդ նկարագրիչներով հասնել հակաքրիստոսի էության այս առանձնահատկությունների բովանդակությանը։ Միայն դաժանության և չարասիրության երկու խառնվածքները կարող են օգտագործվել հակաքրիստոսների էությունն ամփոփելու համար։

Կանցնենք սրանց վրայով մեկ առ մեկ։ Արհամարհում են ճշմարտությունը. ի՞նչ է նշանակում «արհամարհել»։ (Վերևից նայել ինչ-որ բանի։) (Նսեմացնել, քամահրել և անկարևոր համարել ինչ-որ բան։) (Կարծել, որ ինչ-որ բան անգամ վերաբերմունքի արժանի չէ։) Բառերը, որոնք օգտագործում եք, բոլորը գրեթե նույն իմաստն ունեն։ Ինչ-որ բան «արհամարհել» նշանակում է անտեսել այն, վերևից նայել դրան, անկարևոր համարել, նսեմացնել և քամահրել այն։ Ընդհանուր առմամբ, նշանակում է դիմակայել ինչ-որ բանի, վանվել դրանից և զզվել դրանից՝ սրտի խորքից և չընդունել դա և նույնիսկ դատապարտել՝ թշնամական դատողության և զրպարտության հետ մեկտեղ։ Ինչպե՞ս է սա համեմատվում ձեր ասածի հետ ուժգնության առումով։ (Ավելի մանրամասն և որոշակի է։) Ավելի որոշակի և գործնական է, քան ձեր ասածը։ Ձեր առաջարկած սահմանումների մեծ մասն «արհամարհել» բառի հոմանիշներն էին։ Իմ ասածն «արհամարհելու» գործողության և վարքագծի էության հետագա ճշգրտումն է։ Դա ճշմարտությունն արհամարհելու վարքագծի և էության կոնկրետ, մանրամասն նկարագրություն է։ Նշանակում է, որ երբ ինչ-որ մեկն արհամարհում է ճշմարտությունը, ապա այն բանում, ինչ անում է, թե ինչպես է վերաբերվում ճշմարտությանն իր առօրյա կյանքում, և այն վերաբերմունքի մեջ, որը որդեգրում է սրտում ճշմարտությունը և դրական բաներ պարունակող հարցերի նկատմամբ, մարդիկ կարող են տեսնել, որ նրա վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ հետևյալն է. չընդունել, դիմակայել և հակակրանք տածել դրա հանդեպ և նույնիսկ դատել, դատապարտել և վարկաբեկել այն։ Այս բոլորն այն որոշակի ուղիներն են, որոնցով «ճշմարտությունն արհամարհելը» դրսևորվում և բացահայտվում է. այնքան որոշակի, որ ներառում է ճշմարտության նկատմամբ նման մարդու վերաբերմունքի և դրան մոտենալու յուրաքանչյուր տեսանկյուն։ Նա վանվում է ճշմարտությունից, Աստծու խոսքերից և դրական բաներից։ Դիմակայում է դրանց իր սրտի խորքից և չի ընդունում դրանք։ Երբ նրան ասես, որ ինչ-որ բան Աստծու խոսքերն են, որ դա ճշմարտությունն է, ինչպիսի՞ն կլինի նրա վերաբերմունքը։ «Աստծու խոսքերը, ճշմարտությունը. ո՞ւմ է դա հետաքրքրում։ Դուք աստծու խոսքերն ու ճշմարտությունն օգտագործում եք ամեն ինչի փոխարեն։ Մեր ապրած կյանքում աստծու խոսքերից բացի ուրիշ բաներ չկա՞ն։ Այնքան գրքեր ենք կարդացել, այնքան կրթություն ենք ստացել. մի՞թե այդ ամենն իզուր էր։ Մարդիկ ուղեղ և միտք ունեն, ունեն խնդիրների շուրջ ինքնուրույն մտածելու կարողություն։ Մի՞թե չափազանց դոգմատիկ չէ ամեն ինչ աստծու խոսքերի և ճշմարտության վրա հիմնելը»։ Ինչպիսի՞ն կլինի նրա վերաբերմունքը, երբ նրա հետ ինչ-որ բան պատահի, և նրան ասես, որ պետք է աղոթի Աստծուն, փնտրի Նրան և կարդա Նրա խոսքերը։ «Կարդա՞լ աստծու խոսքերը։ Երբ մեզ հետ ինչ-որ բան է պատահում, դա մեր խնդիրն է։ Ի՞նչ կապ ունեն մարդու խնդիրներն աստծու հետ։ Ի՞նչ կապ ունեն դրանք ճշմարտության հետ։ Իսկապե՞ս կարծում ես, որ ամեն ինչ կա աստծու խոսքերում, որ դրանք հանրագիտարան են։ Աստծու խոսքերն անպայմանորեն ամեն ինչ չեն նշում։ Մարդկանց խնդիրները մարդիկ պետք է լուծեն, և որոշակի խնդիրներ պահանջում են որոշակի լուծումներ։ Իսկ եթե չես կարողանում գլուխ հանել ինչ-որ բանից, փնտրի՛ր համացանցում կամ խորհրդակցի՛ր մասնագետի հետ։ Մեր եկեղեցում նույնիսկ քոլեջի դասախոսներ կան, և եղբայրներից ու քույրերից շատերը քոլեջի ուսանողներ են։ Մի՞թե մենք բոլորս միասին չենք կարող չափվել ճշմարտության հետ»։ Հենց որ նշում ես Աստծուն փնտրելու և ճշմարտությունը փնտրելու մասին, հենց որ ասում ես, որ պետք է կարդա Աստծու խոսքերը, որոշում է վերևից նայել քեզ։ Չի կամենում այդպես կիրառել. դա չափազանց նվաստացուցիչ և ստորացուցիչ կհամարեր և կարծում է, որ դա իրեն անունակ կդարձներ։ Մի՞թե դա ինչ-որ բան արհամարհելու ձև չէ։ Սա ճշմարտությունն արհամարհելու իրական դրսևորում է, իրական վարքագիծ։ Նման մարդիկ փոքրամասնություն չեն կազմում։ Գուցե հաճախ լսեն քարոզներ, ձեռքներում պահեն Աստծու խոսքերի հատորներ և պարտավորություններ կատարեն Աստծու տանը, բայց երբ նրանց հետ ինչ-որ բան է պատահում, և նրանց ասում են, որ փնտրեն ճշմարտությունը և կարդան Աստծու խոսքերը, դա անհեթեթ են համարում և հակակրանք են զգում դրա հանդեպ։ Չեն կարողանում ընդունել դա, նույնիսկ վանվում են դրանից։ Ահա թե ինչու, երբ նրանց հետ ինչ-որ բան է պատահում, մարդկային մեթոդներ են օգտագործում այն լուծելու համար՝ պնդելով. «Որոշակի հարցեր պահանջում են որոշակի լուծումներ, և մարդկանց խնդիրները մարդիկ պետք է լուծեն։ Կարիք չկա փնտրելու աստծուն։ Աստված պարտավոր չէ հոգ տանել ամեն ինչի մասին։ Բացի դրանից, կան որոշ բաներ, որոնց մասին աստված չի կարող հոգ տանել։ Դրանք մեր անձնական գործերն են, որոնք ոչ մի կապ չունեն աստծու հետ և ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ։ Աստված չպետք է միջամտի մեր անձնական ազատությանը և չպետք է միջամտի մեր անձնական գործերին։ Մենք ընտրություն կատարելու իրավունք ունենք և իրավունք ունենք ընտրելու, թե ինչպես ապրել, ինչպես վարվել և ինչպես խոսել։ Ճշմարտությունը և աստծու խոսքերը լրջագույն կարիքի ժամանակների համար են, վճռորոշ ժամանակների համար, մեծագույն անհրաժեշտության ժամանակների համար, երբ ինչ-որ մեկի հետ պատահում է մի բան, որը նա չի կարող լուծել, որի դեմ ոչ մի միջոց չունի։ Ահա թե երբ պետք է հանեն աստծու խոսքերը և մի փոքր կարդան դրանք՝ թեթևանալու, իրենց մի փոքր հոգևոր մխիթարություն տալու համար։ Դա ավելի քան բավարար է»։ Սրանից կարելի է տեսնել, որ հակաքրիստոսների պես մարդկանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ ակնհայտորեն այնպիսին է, որ չի ընդունում, որ ճշմարտությունը կարող է մարդու կյանքը լինել, կամ որ Աստծու խոսքերը կապված են այն ամենի հետ, ինչ պատահում է մարդկանց իրենց իրական կյանքում։ Եվ առավել ևս չեն հավատում այն փաստին, որ Աստված մարդու ամեն ինչն Իր ձեռքում է պահում։

Հակաքրիստոսներն արհամարհում են ճշմարտությունը. սա շատ բան է ընդգրկում։ Ի՞նչ է նշանակում ասել, որ հակաքրիստոսներն արհամարհում են ճշմարտությունը։ Ո՞րն է դրա շրջանակը։ Այն կբաժանենք երեք կետի՝ մանրամասն վերլուծելու համար։ Այդպես ձեզ համար ավելի պարզ կլինի։ Նախ՝ նրանք արհամարհում են Աստծու ինքնությունն ու էությունը։ Մի՞թե Աստծու ինքնությունն ու էությունը չեն նշանակում ճշմարտությունը։ (Նշանակում են։) Հաջորդը՝ արհամարհում են այն մսեղին, որում Աստված մարմնացած է։ Մի՞թե այն մսեղին, որում Աստված մարմնացած է, և Նրա կատարած աշխատանքը ճշմարտությունը չեն։ (Այդպես է։) Մնում է այն, որ արհամարհում են Աստծու խոսքերը։ Առաջինն այն է, որ արհամարհում են Աստծու ինքնությունն ու էությունը։ Երկրորդը կարելի է կրճատել՝ ասելով, որ արհամարհում են Քրիստոսին։ Իսկ երրորդն այն է, որ արհամարհում են Աստծու խոսքերը։ Կշարունակենք մանրամասն վերլուծել սրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին։

I. Աստծու ինքնությունն ու էությունն արհամարհելը

Նախ կհաղորդակցվենք այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք ունեն հակաքրիստոսներն Աստծու ինքնության և էության նկատմամբ, ինչը ցույց կտա, որ արհամարհում են ճշմարտությունն այս առումով։ Ինչպիսի՞ն է հակաքրիստոսի վերաբերմունքն Աստծու ինքնության և Նրա էության նկատմամբ։ Ի՞նչ է մտածում այդ բաների մասին։ Ինչպե՞ս է սահմանում դրանք։ Ինչպե՞ս է վերաբերվում դրանց։ Ի՞նչ է ենթադրում Աստծու էությունը. Աստծու արդար բնույթը, Նրա ամենակարողությունը, Նրա սրբությունը և Նրա եզակիությունը։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ Նրա ինքնությունն Արարիչն է, որ Նա գերիշխանություն ունի ողջ մարդկության ճակատագրի վրա, արդյոք հակաքրիստոսներն ընդունո՞ւմ են, որ դա այդպես է։ (Ոչ։) Հատկապես ինչպե՞ս է դրսևորվում նրանց չընդունելը։ (Հակաքրիստոսները չեն ընդունի այն մարդկանց, իրադարձությունները և բաները, որոնք ամեն օր պատահում են իրենց Աստծուց. փոխարենը, պարզապես չափազանց շատ կվերլուծեն այդ խնդիրները և կանդրադառնան դրանց մարդկային պատկերացումներով ու երևակայություններով։) Կանդրադառնան դրանց մարդկային պատկերացումներով ու երևակայություններո՞վ։ Քո ասածի առաջին կեսը ճիշտ էր. երբ հակաքրիստոսի հետ ինչ-որ բան է պատահում, նա միայն չափազանց շատ կվերլուծի խնդիրը։ Բայց երկրորդ կեսը, որտեղ ասացիր, որ կանդրադառնա բաներին մարդկային պատկերացումներով ու երևակայություններով, դրանք վարքագծեր են, որոնք դրսևորում են սովորական, ապականված մարդիկ։ Այն, ինչի մասին այստեղ հաղորդակցվում և մերկացնում ենք, այն է, որ հակաքրիստոսներն արհամարհում են ճշմարտությունը և մարդկության ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության փաստը։ Դրա համար ապացույցներ գտնելու նպատակով պետք է գտնես հակաքրիստոսների համապատասխան մեթոդներն ու վարքագծերը։ Փաստացիորեն, հակաքրիստոսներն իրենց խոսքերով ընդունում են, որ «մարդն ստեղծվել է աստծու կողմից, մարդու ճակատագիրն աստծու ձեռքերում է, և մարդիկ պետք է հնազանդվեն աստծու տիրակալությանը», բայց արդյոք այդպե՞ս են ընդունում դա, երբ իրենց հետ ինչ-որ բան է պատահում։ Խոսքերը, որոնք ասում են, բավականին գեղեցիկ են և ճիշտ, բայց նրանք այդպես չեն կիրառում, երբ իրենց հետ ինչ-որ բան է պատահում։ Երեւույթների նկատմամբ իրենց մոտեցումն ու վերաբերմունքն է, երբ իրենց հետ ինչ-որ բան է պատահում, որ բացահայտում է, որ իրենց ասած խոսքերը թեւավոր արտահայտություններ են, ոչ թե ճշմարիտ գիտելիք։ Երբ իրենց հետ ինչ-որ բան է պատահում, ի՞նչ տեսակետներ, ի՞նչ մտքեր, պնդումներ և վերաբերմունք ունեն, որոնք ապացուցում են, որ ունեն հակաքրիստոսի էությունը։ Երբ հակաքրիստոսի հետ ինչ-որ բան է պատահում, կարո՞ղ է արդյոք նա որպես առաջին արձագանք ընդունել այս փաստը. հանդարտվել և հնազանդվել Աստծու առաջ և ընդունել այն միջավայրը, որն Աստված է դասավորել, լինի լավ, թե վատ, և անկախ այն բանից՝ օգուտ տալիս է իրեն, թե ոչ։ Արդյո՞ք այդպիսի վերաբերմունք ունի։ Ակնհայտ է, որ նման վերաբերմունք չունի։ Նրա առաջին նկատառումը, երբ իր հետ ինչ-որ բան է պատահում, այն է, թե ինչպես է դա ազդում իր շահերի և դիրքի վրա։ Ապա ծրագրում է ուղիներ՝ դրանից ազատվելու, ելք գտնելու, խուսափելու համար։ Չցանկանալով պատասխանատվություն ստանձնել այդ բանի համար՝ անուղղակիորեն փնտրում է պատճառաբանություններ և արդարացումներ. մարդկային մեթոդներ է օգտագործում այն լուծելու համար և օգտագործում է իր ուղեղը՝ խնդիրը վերլուծելու և լուծումնր ձեռարկելու համար։ Նույնիսկ պատասխանատվությունը կբարդի ուրիշների վրա՝ բողոքելով, որ այս մարդը սխալ է, իսկ այն մեկը չի անում այնպես, ինչպես իրեն ասում են՝ միաժամանակ ափսոսալով, որ ի սկզբանե անզգույշ և անփույթ է եղել, որ ի սկզբանե այս կամ այն կերպ է վարվել։ Ակնհայտորեն դիմակայող, խուսափող, մերժող և չընդունող վերաբերմունք ունի իր ճանապարհին հանդիպող հանգամանքների, այն հանգամանքների նկատմամբ, որոնք Աստված է ներդաշնակեցնում։ Նրա առաջին արձագանքն այդ հանգամանքներին դրանց առաջանալու դեմ պայքարելն է, երկրորդը՝ մարդկային մեթոդներն օգտագործելն է դրանք հարթելու համար, մարդկային միջոցներով փոթորիկը հաղթահարելը և նույնիսկ մարդկային միջոցներն օգտագործելը՝ կոծկելու համար փաստերը և այն կորուստները, որոնք պատճառում է եկեղեցու աշխատանքին և եղբայրների ու քույրերի կյանքի մուտքին։ Իր ողջ մտավոր էներգիան ուղղում է մարդկային միջոցներն օգտագործելուն՝ իր չար գործերը կոծկելու և թաքցնելու համար։ Չի ընդունում իր արած վատ բաների բնույթը, կամ թե ճշմարտության որ սկզբունքներն է խախտել՝ նույնիսկ հրահանգելով շրջապատի մարդկանց. «Թույլ չտաք, որ այս բաները հայտնի դառնան։ Թող մեզանից ոչ մեկը ոչինչ չասի. ուրիշ ոչ ոք չպետք է իմանա»։ Ոչ միայն չի հնազանդվում և հրաժարվում է ընդունել այս հանգամանքները, այլև շինծու հակամեղադրանքներ կներկայացնի՝ խաբելով և թաքցնելով, փորձելով կոծկել, թե իրականում ինչպիսին են փաստերը՝ հուսալով լուրջ խնդիրը վերածել աննշան մի բանի, անկարևոր դարձնել այն, որպեսզի իր վերադաս առաջնորդողները կամ Աստված չիմանան դրա մասին։ Այսպես են հակաքրիստոսները զբաղվում իրենց հետ պատահող բաներով։ Արդյոք հարցերովզբաղվելու նրանց ձևը համապատասխանո՞ւմ է նրանց հնչեցրած թեւավոր խոսքերին։ Նրանց հնչեցրած թեւավոր խոսքերի և նրանց վերաբերմունքի միջև, երբ իրենց հետ բաներ են պատահում, ո՞րն է նրանց բնական էության բացահայտումը։ (Նրանց վերաբերմունքը, երբ իրենց հետ բաներ են պատահում։) Ուստի կոնկրետ ի՞նչ է այդ վերաբերմունքը։ Արդյոք հնազանդության վերաբերմունք ունե՞ն։ Արդյոք ունե՞ն այնպիսի վերաբերմունք, որը խոնարհաբար կընդուներ Աստծու կարգավարժանքն ու էտումն իրենց նկատմամբ։ Արդյոք ունե՞ն Աստծու գերիշխանությանը հնազանդվելու պատրաստակամություն։ Արդյոք նրանց վերաբերմունքն ու անկեղծ վարքագիծը ճշմարիտ հավատքի՞նն են, որ անկախ այն բանից, թե ինչ է պատահում իրենց, Աստված Նա է, ով գերիշխանություն ունի այն ամենի նկատմամբ, ինչը մարդունն է։ (Ոչ։) Ամենևին ոչ։ Ուրեմն ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը։ Բավականին ակնհայտ է. մտադիր են մերժել բաները, կոծկել բաները և խաբել։ Մտադիր են մինչև վերջ հակառակվել և թույլ չտալ, որ Աստված գործի կամ գերիշխի։ Կարծում են, թե ունեն ամեն ինչ շտկելու ընդունակություն և կարողություն։ Իրենց տարածքում ոչ ոք չի կարող միջամտել իրենց աշխատանքին կամ կառավարել իրենց. իրենք պետք է լինեն մեծագույնը։ Արդյոք այն աստվածը, որին հավատում են, դեռ գոյություն ունի՞ այդ պահին։ Այլևս ոչ. նա այժմ դատարկ պատյան է։ Ուստի ի՞նչ է նրանց հավատքն այդ պահին։ Վերացական է և դատարկ և իր մեջ խաբեություն է կրում։ Նրանք ճշմարիտ հավատք չունեն։

Երբ հակաքրիստոսի հետ ոչինչ չի պատահել, կձևացնի, թե լսում է քարոզներ, կարդում է Աստծու խոսքերը և սովորում է օրհներգեր։ Կմասնակցի եկեղեցական կյանքին և նախաձեռնողաբար կմասնակցի եկեղեցու բոլոր աշխատանքային ծրագրերին՝ հաճախ ասելով. «Մենք հավատում ենք աստծուն, ուստի պետք է հավատանք նրա գերիշխանությանը և հնազանդվենք նրա գերիշխանությանը։ Ամեն ինչ աստծու ձեռքերում է, և այն ամենը, ինչ նա անում է, բարի է»։ Ավելին, հաճախ կհրահանգի ուրիշներին. «Մարդիկ չպետք է պնդեն, որ գործեն իրենց ձևով։ Երբ ինչ-որ բան է պատահում, պետք է աղոթեն աստծուն, որովհետև ամեն ինչ նրա ձեռքերում է»։ Այս թեւավոր խոսքերը բավականին վեհ է հնչեցնում, և նրա վերաբերմունքը թվում է բավականին վճռական և բացարձակ, բայց չի արդարացնում ակնկալիքներն այն առումով, որ երբ իր հետ իսկապես ինչ-որ բան է պատահում, փաստերի ճշմարտությունը և այն, ինչ նա անկեղծորեն բացահայտում է, մերկացնում են նրա ճշմարիտ հասակը և նրա էությունը՝ լիովին և ամբողջությամբ։ Քողազերծվում է, որ նա չի հավատում Արարչի ինքնության և էության փաստին, ոչ էլ այն փաստին, որ Նա գերիշխում է ամեն ինչի վրա։ Չի կամենում ընդունել այս փաստերը, առավել ևս՝ ճանաչել դրանք։ Ավելի սարսափելին այն է, որ ոչ միայն չի ճանաչում կամ ընդունում դրանք, այլև համառորեն հակադրվում է մինչև վերջ։ Երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, բողոքում է, եթե ոչ մի բանից, ապա մեկ ուրիշից։ Չի գալիս Աստծու առաջ լավ վարքագծով և հնազանդ կերպով՝ փնտրելու Նրա ցանկություններն ու Նրա մտադրությունները, հնազանդորեն չի գալիս Աստծու առաջ և չի հնազանդվում Նրա գերիշխանությանն ու կարգավորումներին և չի ընդունում Նրա ներդաշնակեցումներն ու գերիշխանությունը և հնազանդորեն չի ընդունում Նրա կարգավարժանքը։ Փոխարենը ցանկանում է հարթել բաները մարդկային հնարքներով ու մեքենայություններով, մարդկային միջոցներով՝ ճնշելու համար բաները, թոզ փչելու ուրիշների և Աստծու աչքերինն։ Կարծում է, որ եթե հարթի հարցը, ըստ էության կփակի դա։ Կարծում է, որ եթե հարթի այն, և իր սխալներն ու ապականված խառնվածքը կոծկվեն, և ոչ ոք չիմանա այդ բաների մասին և ոչ ոք չկարողանա որևէ սխալ բան նկատել իր մեջ կամ հետագայում հետամուտ լինել այդ հարցին, ապա հսկայական բանի հասած կլինի։ Այնուհետև իրեն հանգիստ կզգա։ Դատելով հակաքրիստոսի խոսքերից ու վարքագծից և նրա գործերից ու արարքներից, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, ինչպես նաև նրա վարքագծի և դրսևորման էությունից՝ նա համառորեն դիմակայում է Աստծու գերիշխանությանը։ Նա չորագլուխ կերպով կպայքարի դրա դեմ մինչև վերջ։ Ինչ սխալ էլ որ արած լինի, թույլ չի տա, որ Աստված էտի իրեն կամ միջավայրեր դասավորի՝ իրեն կարգավարժելու համար, առավել ևս թույլ չի տա Նրան բացահայտել և մերկացնել իրեն։ Հենց որ մերկացվում է, հենց որ գաղտնիքը բացահայտվում է, խուճապի է մատնվում և այլայլվում ու նյարդայնանում. նույնիսկ կշրջի իրավիճակը և նախահարձակ կերպով մեղադրանքներ կշպրտի՝ ասելով, որ Աստված չպաշտպանեց իրեն, որ չօրհնեց իրեն, որ անարդար է. էլ ինչո՞ւ, երբ նույն բաները պատահեցին իր և մեկ ուրիշի հետ, Աստված չբացահայտեց մյուսին, այլ միայն իրեն։ Էլ ինչո՞ւ, երբ նույն բաները պատահեցին, Աստված չկարգավարժեց մյուսին, այլ միայն իրեն։ Նույնիսկ կասի. «Քանի որ աստված արդար չէ, ստիպված կլինեմ պաշտպանել ինձ մարդկային մեթոդներով, իմ սեփական մեթոդներով»։ Կարծում է, որ աստված չի կարող կարգավարժել և մերկացնել իրեն, երբ ինչ-որ սխալ բան է արել, այլ պետք է կոծկի իրեն՝ թույլտվություն տալով ամեն քայլափոխի, հեշտ ելք տրամադրելով, թողտվություն անելով իր յուրաքանչյուր սխալ արարքին։ Կարծում է, որ դա է այն, ինչ աստված կաներ։ Եթե Աստված բացահայտում է նրան և հատուկ բարեհաճությամբ չի վերաբերվում, երբ նրա հետ բաներ են պատահում, և չի տալիս նրան հատուկ տեսիլք կամ առաջնորդություն, նա զգում է, որ նման Աստված հաճելի չէ, որ Նա պիտանի չէ գերիշխանություն ունենալու իր ճակատագրի նկատմամբ։ Ուստի երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, չի ցանկանում որպես արարած հնազանդվել Աստծուն և ընդունել այն ամենը, ինչ գալիս է Նրանից։ Փոխարենը ցանկանում է, որ Աստված ծառայի իրեն, սատարի իրեն ամեն ինչում և նույնիսկ չհանդիմանի կամ չկարգավարժի իր գործած որևէ անօրինության համար, կամ իր բացահայտած որևէ ապականության, ըմբոստության կամ դիմակայության համար։ Հակաքրիստոսի յուրաքանչյուր վարքագծում և դրսևորման մեջ կարելի է տեսնել, որ նա ճշմարիտ հավատք չունի առ Աստված։ Նրա այդպես կոչված ճշմարիտ հավատքը լոկ օգուտներ քաղելու և առավելություններ ձեռք բերելու փորձ է։ Նա չի հնազանդվում Աստծու ներդաշնակեցումներին, այլ կներդաշնակեցներ Աստծուն՝ ցանկանալով շահագործել Նրան, որպեսզի Նա ամեն ինչ անի իր համար և դռներ բացի իր առաջ։ Նա չի ընդունում Աստծու գերիշխանությունն ու կարգավորումները կամ Նրա փրկությունը՝ որպես ապականված արարած։ Փոխարենը զգում է, որ Աստծուն արտասովոր լավություն է անում՝ Նրան հավատալով, և որ Աստված պետք է հիշի դա և պաշտպանի իրեն և անվերապահորեն օրհնի իրեն և ների իրեն՝ անկախ այն բանից, թե ինչ վատ բան է արել՝ իրեն հատուկ ներում շնորհելով։ Այն տեսակի մարդիկ, որոնք հակաքրիստոսներ են, իրապես չար են։ Նրանք ամենևին ամոթ չունեն։ Նույնիսկ չգիտեն, թե ինչ են իրենք կամ ով են իրենք։ Ուստի, երբ նրանց հետ ինչ-որ բան է պատահում, անամոթաբար արդարացումներ և պատճառաբանություններ են ներկայացնում, և աղերսում ու առաջ են մղում են իրենց գործը և պատասխանատվությունը գցում են ուրիշի վրա և թաքցնում են փաստերը. մինչև վերջ հակառակվում են Աստծուն։ Վախենում են, որ եթե բացահայտվեն, և մարդիկ թափանցեն իրենց էության մեջ, այլևս չեն ունենա կարգավիճակ կամ հեղինակություն։ Նրանց հավատքն առ Աստված ավարտվում է իրենց բերանում. ոչինչ չեն ծախսում և անկեղծորեն չեն հնազանդվում, առավել ևս՝ անգամ մոտ չեն ընդունմանը։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է Աստծու ինքնության փաստին, հակաքրիստոսի էության մեջ կարելի է տեսնել, որ սրտի խորքում նա դիմակայող է. չի կամենում թույլ տալ, որ Աստված գերիշխանություն ունենա իր ճակատագրի նկատմամբ և ներդաշնակեցնի այն ամենը, ինչ իրենն է։ Նա չի ցանկանում թույլ տալ, որ Աստված գերիշխի. ո՞ւմ կցանկանար, որ գերիշխեր։ Կցանկանար ինքն ունենալ վերջին խոսքը, ինչն անուղղակիորեն նշանակում է թույլ տալ, որ Սատանան մանիպուլացնի բաները, և թույլ տալ, որ ապականված խառնվածքը և Սատանայի ապականված էությունը լինեն իր կյանքը և թագավորեն իր սրտում։ Այդպես է լինում։ Իսկ ինչ վերաբերում է Աստծու էությանը. ինչպե՞ս է հակաքրիստոսը վերաբերվում դրան։ Հակաքրիստոսը կասկածներ է տածում այն տարրերի վերաբերյալ, որոնք Աստծու էությունը ներառում է։ Նա չի հավատում, նա կասկածում է։ Նա նույնիսկ պատկերացումներ ունի այդ բոլոր տարրերի վերաբերյալ՝ դատապարտման հետ մեկտեղ։ Երբեմն նույնիսկ օգտագործում է իր երևակայությունները, գիտելիքը և ուղեղը՝ այդ տարրերը վերլուծելու և մեկնաբանելու համար։ Որոշ հիմարներ նույնիսկ կարծում են, թե իրենց մեկնաբանությունները բավականին լավն են, հոգևոր, տրամաբանական և գործնական։ Դա էլ ավելի զզվելի է։

Ա. Աստծու արդարությունն արհամարհելը

Հակաքրիստոսների պես մարդիկ Աստծու արդարությանն ու բնույթին միշտ վերաբերվում են պատկերացումներով, կասկածներով և դիմակայությամբ։ Մտածում են. «Լոկ տեսություն է այն, որ աստված արդար է։ Արդյոք այս աշխարհում իսկապես կա՞ արդարություն կոչված բանը։ Իմ կյանքի բոլոր տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ գտել կամ տեսել այն։ Աշխարհն այնքան խավար ու չար է, իսկ չար մարդիկ ու դևերը բավականին լավ են գլուխ հանում՝ ապրելով գոհունակության մեջ։ Ես չեմ տեսել, որ նրանք ստանան այն, ինչի արժանի են։ Չեմ կարողանում տեսնել, թե որտեղ է աստծու արդարությունն այս ամենում. տեսնես աստծու արդարությունն իսկապես գոյություն ունի՞։ Ո՞վ է տեսել այն։ Ոչ ոք չի տեսել և ոչ ոք չի կարող վկայել դրա մասին»։ Ահա թե ինչ են մտորում։ Չեն ընդունում Աստծու ողջ գործը, Նրա բոլոր խոսքերը և Նրա բոլոր ներդաշնակեցումներն այն հավատքի հիման վրա, որ Նա արդար է, այլ միշտ կասկածում և դատում են, միշտ լի են պատկերացումներով, որոնք փարատելու համար երբեք չեն փնտրում ճշմարտությունը։ Հակաքրիստոսները միշտ այսպես են հավատում Աստծուն։ Արդյոք ճշմարիտ հավատք ունե՞ն առ Աստված։ Ոչ։ Հակաքրիստոսները միշտ կասկածանքի վերաբերմունք են պահպանում, երբ խոսքը վերաբերում է Աստծու արդարությանը։ Իհարկե, նրանք իրենց կասկածներն ունեն Աստծու բնույթի, Նրա սրբության և այն ամենի վերաբերյալ, ինչ Նա ունի և է։ Չեն հավատում դրանց, այլ առաջնորդվում են միայն աչքի տեսածով. եթե չեն կարող ինչ-որ բան տեսնել սեփական աչքերով, երբեք չեն հավատա դրան։ Ճիշտ Թովմասի պես են, միշտ կասկածում են Տեր Հիսուսին, չեն հավատում, որ Տեր Հիսուսը հարություն է առել մեռելներից, չեն հավատում Աստծու մեծ զորությանը։ Կարո՞ղ է արդյոք հակաքրիստոսի պես տականքը, որը չունի հոգևոր հասկացողություն կամ չի ձգտում ճշմարտությանը, հավատալ, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Կարո՞ղ է հավատալ Նրա ամենակարողությանն ու իմաստությանը։ Չեն հավատում այս ամենից և ոչ մի բանի. սրտում միշտ ունեն իրենց կասկածները։ Դատելով հակաքրիստոսների էությունից՝ նրանք առաջնորդվում են աչքի տեսածով, ուստի նյութապաշտներ են։ Չեն կարողանում տեսնել Աստծու ամենակարողությունը և չեն հավատում, որ Նրա խոսքերը ճշմարտությունն են, որ դրանք փաստեր են, որոնք Նա արդեն իրականացրել է։ Քանի որ չունեն հոգևոր հասկացողություն և չունեն ճշմարիտ հավատք, Աստծու գործերը տեսնելու ոչ մի միջոց չունեն։ Փաստն այն է, որ Աստծուն հավատալու թաքնված դրդապատճառ ունեն։ Անսանձ խնդիրներ հրահրողներ են՝ Սատանայի ծառաներ։ Կարո՞ղ է արդյոք այն մարդը, որը չի ընդունում ճշմարտությունը կամ չի հավատում Աստծու գոյությանը, որը բոլոր բաներին նայում է մարդկային աչքերով, հաղորդ դառնալ ճշմարտության գոյությանը։ Կարո՞ղ է հաղորդ դառնալ մարդկության նկատմամբ Աստծու գերիշխանության փաստին։ Անշուշտ ոչ։ Երեւույթներին նայում են զննող հայացքով, կասկածամիտ հայացքով և թերահավատ վերաբերմունքով և նույնիսկ դիմակայում են այն ամենին, ինչ Աստված անում է, ուստի հակաքրիստոսները չեն հավատում Աստծու արդար բնույթին։ Ունեն իրենց կասկածները և չեն ընդունում այն։ Հակաքրիստոսների ո՞ր վարքագծերն են ցույց տալիս ուրիշներին, որ նրանք չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն ճանաչում Աստծու էությունը։ Կան բազմաթիվ որոշակի վարքագծեր։ Օրինակ՝ երբ եկեղեցու աշխատանքում խնդիր է ծագում, անկախ դրա համար մեղքի ծանրությունից կամ դրա հետևանքներից, հակաքրիստոսի առաջին արձագանքն ջրից մաքուր դուրս գալն է և պատասխանատվությունն ուրիշի վրա գցելը։ Որպեսզի պատասխանատվության չենթարկվի, նա նույնիսկ ուշադրությունն իրենից կշեղի՝ ասելով մի քանի ճիշտ, հաճելի հնչող բան և մակերեսային իրարանցում ստեղծելով՝ հարցի ճշմարտությունը կոծկելու համար։ Սովորական դեպքերում մարդիկ չեն կարողանում տեսնել դա, բայց երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, հակաքրիստոսի գարշելիությունը մերկացվում է։ Ոզնու պես, որի բոլոր փշերը ցցված են, պաշտպանվում է ողջ ուժով՝ չկամենաով ստանձնել որևէ պատասխանատվություն։ Ի՞նչ տեսակի վերաբերմունք է սա։ Մի՞թե դա չհավատալն է, որ Աստված արդար է։ Նա չի հավատում, որ Աստված զննում է ամեն ինչ, կամ որ Նա արդար է։ Ցանկանում է օգտագործել սեփական մեթոդները՝ պաշտպանվելու համար։ Մտածում է. «Եթե ես չպաշտպանեմ ինձ, ոչ ոք դա չի անի։ Աստված էլ չի կարող պաշտպանել ինձ։ Ասում են, որ նա արդար է, բայց երբ մարդիկ փորձանքի մեջ են ընկնում, արդյոք նա իսկապես արդարացիորե՞ն է վերաբերվում նրանց։ Ոչ մի դեպքում. աստված դա չի անում»։ Փորձանքի կամ հալածանքի բախվելիս իրեն անօգնական է զգում և մտածում է. «Դե որտե՞ղ է աստված։ Մարդիկ չեն կարողանում տեսնել կամ դիպչել նրան։ Ոչ ոք չի կարող օգնել ինձ. ոչ ոք չի կարող արդարադատություն ցուցաբերել իմ հանդեպ և արդարությունը պահելիմ նկատմամբ»։ Կարծում է, որ պաշտպանվելու միակ ճանապարհը սեփական մեթոդներն են, որ հակառակ դեպքում կորուստ կկրեր, կենթարկվեր ճնշումների և հալածանքի, և որ Աստծու տունը բացառություն չէ այս հարցում։ Հակաքրիստոսն արդեն ամեն ինչ ծրագրած կլինի իր համար, նախքան իր հետ ինչ-որ բան պատահելը։ Մասամբ ջանասիրաբար փորձում է քողարկել իրեն որպես այնպիսի հզոր անձնավորություն, որ ոչ ոք չհամարձակվի անհանգստացնել իրեն կամ գործ ունենալ իր հետ կամ ահաբեկել իրեն։ Մյուս մասն ամեն քայլափոխի իր հավատարմությունն է Սատանայի փիլիսոփայություններին և նրա գոյության օրենքներին։ Որո՞նք են դրանք հիմնականում։ «Ամեն մարդ իր համար է, իսկ վերջինին թող դևը տանի», «Մի խառնվիր հարցերի, եթե դրանք անձամբ քեզ չեն վերաբերում», «Խելամիտ մարդիկ լավ են ինքնապաշտպանության մեջ՝ ձգտելով միայն խուսափել սխալներ գործելուց»՝ գործելվ այնպես, ինչպես հանգամանքներն են թույլ տալիս, լինել ճարպիկ և լպրծուն, «Ես չեմ հարձակվի, քանի դեռ ինձ վրա չեն հարձակվել», «Ներդաշնակությունը գանձ է. երկայնամտությունը՝ փայլ», «Ասա լավ խոսքեր՝ ներդաշնակ ուրիշների զգացմունքներին և ողջամտությանը, քանի որ անկեղծ լինելը նյարդայնացնում է ուրիշներին», «Իմաստուն մարդը ենթարկվում է հանգամանքներին» և նման այլ սատանայական փիլիսոփայություններ։ Նա չի սիրում ճշմարտությունը, այլ ընդունում է Սատանայի փիլիսոփայությունները, ասես դրանք դրական բաներ լինեն՝ հավատալով, որ դրանք կկարողանան պաշտպանել իրեն։ Ապրում է այս բաներով։ Ոչ մեկին ճշմարտությունը չի ասում, այլ միշտ ասում է հաճելի բաներ, շողոքորթող, քծնող բաներ՝ ոչ մեկին չվիրավորելով, փնտրելով իրեն ցուցադրելու ուղիներ, որպեսզի ուրիշները մեծարեն իրեն։ Հոգ է տանում միայն փառքի, շահի և կարգավիճակի սեփական ձգտման մասին և բացարձակապես ոչինչ չի անում եկեղեցու աշխատանքը պաշտպանելու համար։ Ով էլ որ վատ բան անի և վնասի Աստծու տան շահերը, չի մերկացնում կամ չի զեկուցում նրանց մասին, այլ վարվում է այնպես, ասես չի տեսել դա։ Նայելով հարցեր լուծելու նրա սկզբունքներին և նրա վերաբերմունքին այն ամենի նկատմամբ, ինչ պատահում է իր շուրջը, արդյոք ունի՞ որևէ ճանաչողություն Աստծու արդար բնույթի մասին։ Արդյոք ունի՞ հավատքի նշույլ դրա հանդեպ։ Բնավ չունի։ «Բնավ» այստեղ չի նշանակում, որ տեղյակ չէ դրանից, այլ որ սրտում կասկածներ ունի Աստծու արդար բնույթի վերաբերյալ։ Ո՛չ ընդունում է, ո՛չ էլ ճանաչում է, որ Աստված արդար է։ Երբ տեսնում է, որ շատ մարդիկ վկայում են, որ ճշմարտությունն ու արդարությունը թագավորում են Աստծու տանը, սրտում դիմակայում և դատում է դա՝ ասելով. «Ինչո՞ւ է այնպես, որ մեծ կարմիր վիշապը ոչ մի հատուցման չի արժանացել աստծու ընտրյալ մարդկանց այդպես հալածելու համար։ Անհավատների մեջ եղող չար մարդիկ ճնշում են աստծու ընտրյալ մարդկանց, զրպարտում և դատում են նրանց և նույնպես ոչ մի հատուցման չեն արժանացել։ Նրանք բոլորը հանգիստ ապրում են։ Ինչո՞ւ է այնպես, որ աստծուն հավատացողները միշտ ճնշումների են ենթարկվում»։ Իրենց սրտում չեն հավատում Աստծու արդար բնույթին։ Չեն հավատում, որ Աստված արդարությամբ է վերաբերվում յուրաքանչյուր մարդու, ոչ էլ հավատում են այն գաղափարներին, որ Աստված յուրաքանչյուր մարդու կտա իրեն հասանելիքը՝ իր արարքների համաձայն, և որ միայն ճշմարտությանը ձգտողները կօրհնվեն Աստծու կողմից և գեղեցիկ նշանակության վայր ձեռք կբերեն։ Հակաքրիստոսները չեն հավատում այս բաներին։ Իրենք իրենց ասում են. «Եթե սրանք փաստեր են, այդ ինչպե՞ս է, որ ես չեմ տեսել դրանք։ Դու ասում ես, որ նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, կօրհնվեն աստծու կողմից։ Դե, մեր եկեղեցում այսինչը ձգտում է ճշմարտությանը, ծախսվում է աստծու համար և բավականին հավատարմորեն է կատարում իր պարտավորությունը։ Ինչպե՞ս է դա ավարտվում նրա համար։ Մեծ կարմիր վիշապն այնպես է հետապնդում նրան, որ հազիվ է կարողանում տուն գնալ։ Ընտանիքը քայքայված է. նույնիսկ չի կարողանում իր երեխաներին տեսնել։ Մի՞թե դա է աստծու արդարությունը։ Եվ այսինչը, որին բանտ նետեցին աստծուն հավատալու համար, որտեղ նրան կիսամեռ դառնալու աստիճան խոշտանգեցին։ Որտե՞ղ էր աստծու արդար բնույթն այն ժամանակ։ Նա հաստատուն կանգնեց իր վկայության մեջ. նա Հուդա չէր։ Ինչո՞ւ աստված չօրհնեց և չպաշտպանեց նրան։ Եվ ինչո՞ւ աստված թույլ տվեց, որ մեծ կարմիր վիշապը ծեծի նրան՝ հասցնելով կիսամեռ վիճակի։ Մեր եկեղեցում կար նաև մի առաջնորդող, որը թողեց իր ընտանիքն ու մասնագիտությունը հանուն եկեղեցու աշխատանքի։ Նա տարիներ շարունակ կատարեց իր պարտավորությունը և բավականին շատ նեղությունների միջով անցավ, իսկ վերջում դատապարտվեց և հեռացվեց մի փոքր չարիք գործելու և եկեղեցու աշխատանքը խանգարելու համար։ Որտե՞ղ էր աստծու արդար բնույթը։ Եվ կան որոշ եղբայրներ ու քույրեր, որոնք բավականին երիտասարդ տարիքում պարտավորություններ են կատարում աստծու տանը՝ նեղություններ կրելով և տքնելով, սակայն հենց որ սխալ են թույլ տալիս և խախտում են սկզբունքները, էտվում են։ Նրանցից ոմանք դառնագին լաց են լինում՝ վախենալով հեռացվելուց և դուրս թողնվելուց, եւ չկա որևէ մեկը, որ մխիթարեր նրանց։ Ինչո՞ւ չեմ կարողանում աստծու արդարությունը տեսնել դրանում։ Հատկապես ինչպե՞ս է դրսևորվում աստծու արդար բնույթն այս բաներում։ Ինչո՞ւ ես չեմ կարողանում տեսնել դա։ Եվ կա նաև իմ սեփական դեպքը. ես գուցե մի փոքր ձևական եմ իմ պարտավորությունը կատարելիս և երբեմն գուցե մի փոքր ապականված խառնվածք եմ բացահայտում, բայց, միևնույն է, տաղանդ ունեմ։ Ինչո՞ւ աստծու տունն ինձ չի առաջխաղացնում»։ Բոլոր նման հարցերում հակաքրիստոսները չեն կարողանում հստակ տեսնել, թե ինչ է կատարվում։ Տեսնում են միայն արտաքին երևույթները, բայց չեն կարողանում տեսնել, թե որոնք են Աստծու մտադրությունները իրերի հետևում։ Սրտի խորքում նրանք լի են վարանումներով և կասկածներով, գաղափարներով և պատկերացումներով, և նրանց սրտերում կան բազմաթիվ հանգույցներ, որոնք չեն կարողանում քանդել։ Ամեն անգամ, երբ մտածում են այս բաների մասին, լցվում են Աստծու արդար բնույթի դեմ վրդովմունքով, դատապարտմամբ և անարգանքով։ Վրդովված՝ իրենք իրենց ասում են. «Եթե աստված արդար է, ինչո՞ւ են պարզասիրտ մարդիկ էտվում։ Եթե նա արդար է, ինչո՞ւ չի ներում մարդկանց մի փոքր ապականություն բացահայտելու համար։ Եթե արդար է, ինչո՞ւ են որոշ մարդիկ, որոնք կատարել են իրենց պարտավորությունը և այդքան տառապել են, պաշտոնազրկվում միայն իրական աշխատանք չկատարելու համար։ Եթե նա արդար է, ինչո՞ւ ենք մենք, որ անսասան նվիրումով հետևում ենք նրան, հալածվում և խոշտանգվում, և հնարավոր է՝ բանտարկվում, իսկ մի քանի դեպքերում՝ նույնիսկ ծեծվելով սպանվում»։ Հակաքրիստոսները հստակ բացատրություն չունեն այս երևույթներից և ոչ մեկի համար։ Չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց հետ. չեն կարողանում հստակ տեսնել դա։ Հաճախ իրենք իրենց հարցնում են. «Արդյոք այն աստված, որին ես հավատում եմ, արդա՞ր է, թե՞ ոչ։ Արդյոք այն աստված, որն արդար է, գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Որտե՞ղ է նա։ Երբ մենք բախվում ենք դժվարությունների, երբ մեզ հալածում են, նա ի՞նչ է անում այդ ժամանակ։ Կարո՞ղ է փրկել մեզ, թե՞ չի կարող։ Եթե աստված արդար է, ինչո՞ւ չի ոչնչացնում Սատանային։ Ինչո՞ւ չի ոչնչացնում մեծ կարմիր վիշապին։ Ինչո՞ւ չի պատժում այս չարասեր մարդկությանը։ Ինչո՞ւ արդարադատություն չի ցուցաբերում մեր հանդեպ և արդարություն չի պահպանում մեզ համար, որ հավատում ենք նրան և սարսափելի տառապել ենք։ Ինչո՞ւ չի պաշտպանում մեզ։ Մենք ատում ենք դևերին և Սատանային և ատում ենք չար մարդկանց. ինչո՞ւ աստված վրեժ չի լուծում մեր վրդովմունքի համար»։ Մեկ «ինչու»-ն մյուսի հետևից գնդացրի կրակահերթի պես անդադար դուրս է հորդում հակաքրիստոսի սրտից, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ վերահսկել այն։ Երբ չի կարողանում վերահսկել այս բաները, ինչո՞ւ չի գալիս Աստծու առաջ՝ աղոթելու և փնտրելու կամ կարդալու Նրա խոսքերը և փնտրելու եղբայրներին ու քույրերին՝ հաղորդակցության համար։ Մի՞թե այդ դեպքում մեկ առ մեկ չի լուծի նման խնդիրները։ Արդյոք այս խնդիրները լուծելն իսկապե՞ս դժվար բան է։ Եթե որդեգրես Աստծուն և ճշմարտությանը հնազանդվելու վերաբերմունք, ճշմարտությունն ընդունելու վերաբերմունք, այս խնդիրներն այլևս խնդիրներ չեն լինի. դրանք բոլորը կարող են լուծվել։ Ինչո՞ւ հակաքրիստոսներն ի վիճակի չեն անելու դա։ Որովհետև չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են կամ չեն ճանաչում ճշմարտությունը։ Չեն կարողանում հնազանդվել Աստծու ողջ գերիշխանությանն ու կարգավորումներին, առավել ևս՝ ընդունել Նրանից այն բոլոր բաները, որոնք պատահում են։ Ահա թե ինչու հակաքրիստոսները սրտում լի են Աստծու արդարության հանդեպ կասկածներով։ Երբ բախվում են փորձությունների, նրանց սրտում լցված կասկածները դուրս կժայթքեն, և նրանք ներքուստ կասկածի տակ կառնեն Աստծուն. «Եթե աստված արդար է, ինչո՞ւ է թույլ տալիս մեզ այսքան տառապել։ Եթե աստված արդար է, ինչո՞ւ չի ողորմում մեզանից նրանց, ովքեր քրիստոսին հետեւելով՝ լիուլի թշվառություն են կրել։ Եթե աստված արդար է, ինչո՞ւ չի պաշտպանում մեզանից նրանց, ովքեր ծախսվում են իր համար և կատարում են իրենց պարտավորությունները, կամ չի պաշտպանում մեր ընտանիքներին։ Եթե աստված արդար է, ինչո՞ւ է թույլ տալիս, որ իրեն անկեղծորեն հավատացող որոշ մարդիկ մահանան բանտում՝ մեծ կարմիր վիշապի ձեռքով»։ Ապա սկսում են աղաղակել Աստծու դեմ. «Եթե աստված արդար է, չպետք է թույլ տա մեզ այսքան տառապել։ Եթե աստված արդար է, չպետք է կարգավարժի և բացահայտի մեզ առանց որևէ հիմնավոր պատճառի։ Եթե աստված արդար է, պետք է հանդուրժող լինի մեր արած բոլոր չար գործերի նկատմամբ և ների մեր ողջ բացասականությունն ու թուլությունը և ներողամիտ լինի մեր բոլոր հանցանքների հանդեպ։ Եթե դու նույնիսկ չես կարողանում անել այս բաները, ուրեմն արդար աստված չես»։ Այս բոլորն այն բաներն են, որոնք հակաքրիստոսներն ունեն իրենց մտքում։ Նրանք լի են Աստծու վերաբերյալ պատկերացումներով և ամենևին չեն փնտրում ճշմարտությունը՝ դրանք փարատելու համար։ Երբ գա այն օրը, երբ նրանք բացահայտվեն, այդ պատկերացումներն անպայման դուրս կժայթքեն։ Այսպիսին է հակաքրիստոսների գարշելի մտածելակերպն ու իրական դեմքը։

Հակաքրիստոսները չեն ճանաչում կամ ընդունում ճշմարտությունը, առավել ևս չեն ճանաչում այն փաստը, որ Աստված Արարիչն է, ուստի նրանց համար Աստծու արդար բնույթը մնում է մեծ, բաց հարց։ Եվ ժամանակի ընթացքում ու իրադարձությունների հետ և տարբեր խնդիրների ի հայտ գալով՝ նրանց այդ հարցական նշանն ավելի ու ավելի է մեծանում և աստիճանաբար վերածվում է խաչի նշանի։ Ի՞նչ է նշանակում այդ խաչի նշանը։ Դա նշանակում է, որ նրանք կտրականապես հերքում են այն փաստը, որ Աստված արդար է։ Եվ երբ այդ խաչի նշանը գծվում է, երբ հակաքրիստոսն հերքում է, որ Աստված արդար է, նրա բոլոր երևակայություններն ու ցանկություններն հօդս են ցնդում։ Մտածե՛ք այս մասին. ո՞րն է այն ելակետը, որը հանգեցնում է նման հետևանքի։ (Հակաքրիստոսները կարծում են, թե Աստծուն հավատալով՝ պետք է օրհնվեն և ստանան Նրա պաշտպանությունը։ Ուստի, երբ Աստված անում է մի գործ, որը չի համապատասխանում նրանք պատկերացումներին ու երևակայություններին, զգում են, որ Նա արդար չէ, և չեն կարողանում Նրանից ընդունել դա։ Նաև չեն աղոթում Աստծուն և չեն փնտրում ճշմարտությունը, հենց որ Աստծու վերաբերյալ իրենց պատկերացումներն ի հայտ են գալիս, և չեն կարողանում ժամանակին փարատել դրանք։ Այդպիսով, նրանց պատկերացումները կուտակվում և շատանում են. ահա թե ինչն է ի վերջո հանգեցնում նման հետևանքի։) Դուք խոսում եք մակերեսային երևույթների մասին, չեք հասնում արմատին։ Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Որովհետև հակաքրիստոսների՝ այսպես վարվելու և նման տեսակետներ ունենալու, Աստծուն կասկածելու և ուրանալու կարողության արմատում ինչ-որ բան կա։ Դա, իհարկե, որոշվում է հակաքրիստոսի բնական էությամբ։ Դա է արմատը. մենք դա կթողնենք այդտեղ։ Ուրեմն հիմնական արմատական պատճառն այն է, որ հենց սկզբից հակաքրիստոսները չեն ունեցել սեր ճշմարտության հանդեպ կամ չեն ընդունել դա։ Ինչո՞ւ չեն ընդունում ճշմարտությունը։ Սա նույնպես իր արմատն ունի. նրանք չեն ճանաչում, որ Աստված ճշմարտությունն է, որ Նրա խոսքերը ճշմարտությունն են։ Եվ քանի որ չեն ճանաչում դա, չեն կարող ընդունել այն։ Հաշվի առնելով, որ չեն ընդունում ճշմարտությունը, կարո՞ղ են արդյոք որևէ խնդրի նայել ճշմարտության հայացքով։ (Ոչ։) Չեն կարող անել դա։ Ուստի որո՞նք են հետևանքները։ Նրանք չեն կարողանում թափանցել այն բաների էության մեջ, որոնք պատահում են իրենց հետ, ինչ էլ որ դրանք լինեն՝ մեծ ու փոքր բաներ, որոնք պատահում են իրենց շուրջը, ինչպես նաև չեն կարողանում թափանցել ուրիշների խոսքերի մեջ։ Չեն կարողանում թափանցել մարդկանց կամ իրադարձությունների էության մեջ. չեն կարողանում թափանցել ոչ մի բանի էության մեջ։ Որոշ բաներ արտաքուստ թվում են այնպես, ինչպես նրանք ասում են, բայց ըստ էության դրանք այդպես չեն։ Սա կապ ունի ճշմարտության հետ։ Եթե չես հասկանում ճշմարտությունը կամ չես ընդունում այն, կարո՞ղ ես արդյոք հասկանալ այս բաներում ներառված ճշմարտությունը։ Չես հասկանում, ուստի միակ բանը, որ կարող ես անել, բաները մարդկային հայացքով, մարդկային գիտելիքով և մարդկային ուղեղով վերլուծելն ու ուսումնասիրելն է։ Ի՞նչ արդյունքներ կտա նման ուսումնասիրությունը։ Արդյոք դրանք կհամապատասխանե՞ն ճշմարտությանը։ Արդյոք կհամապատասխանե՞ն Աստծու պահանջներին ու մտադրություններին։ Ոչ, երբեք չեն համապատասխանի։ Դա նման է Հոբի պատմությանը, որը գիտեն Աստծուն հավատացող բոլոր մարդիկ։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում և ընդունում են ճշմարտությունը և ովքեր ի վիճակի են հավատալու Աստծուն և հնազանդվելու Նրան, իրենց սրտերում գովաբանում են Հոբին և հիանում են նրանով. բոլորը ցանկանում են Հոբի պես մարդ լինել։ Նաև գովաբանում և հիանում են իր փորձությունների մեջ Աստծուն ուղղված Հոբի փառաբանության արտահայտություններով և Նրա մասին ունեցած ճանաչողությամբ։ Մարդիկ կարող են իրենց սրտերում հասկանալ, որ Հոբին պատուհասած տարբեր նեղություններն ու տանջանքներն Աստծու գործն էին։ Ընդհանուր առմամբ, Հոբը՝ որպես անձ, ձգտման առարկա է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Բոլորն ուզում են հետևել նրա օրինակին և լինել այդպիսի մարդ։ Ուստի ինչպե՞ս է ձեռք բերվում նման դրական արդյունք։ Ո՞րն է դրա հիմքը։ Անկեղծ հավատքն ու ընդունումն այն բանի, որ սա ճշմարտությունն է, որ այս ամենն Աստծու գործն է. հենց այս հիմքի վրա է մարդը քայլ առ քայլ հանգում նրան, որ ցանկանում է Հոբի պես մարդ լինել, ցանկանում է դառնալ մեկը, ով երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Նա հավատում են այս ամենին և սրտում ընդունում է դա և ի վերջո, հասնում է դրան ուղղված ձգտման, որին շարունակում է հետամուտ լինել իր կյանքում։ Նման արդյունքի հասնելու համար ամենահիմնականն այն է, որ մարդը ճանաչի այս ամենը և հավատա դրան իր սրտում։ Ուստի արդյոք հակաքրիստոսներն ունե՞ն նման ճանաչում և հավատք։ Չունեն։ Ինչպե՞ս են հակաքրիստոսները նայում այն ամենին, ինչի միջով անցավ Հոբը։ Արդյո՞ք կարծում են, որ Աստծու արած ամեն ինչ նշանակություն ունի։ Կարո՞ղ են տեսնել, որ այդ ամենն Աստծու գերիշխանության ներքո էր։ Չեն կարողանում տեսնել դա, ոչ էլ այն, որ Աստծու արած ամեն ինչ նշանակություն ունի։ Ի՞նչ են տեսնում դրանում։ Հոբը մեծ հարստություն ուներ՝ սարը լցնելու չափ ոչխարներով ու եզներով, և ուներ երկրի ամենագեղեցիկ որդիներն ու դուստրերը։ Սա են տեսնում։ Իսկ հետո, նրա բոլոր տառապանքներից հետո, Աստված կրկին օրհնեց նրան։ Ի՞նչ են տեսնում դրանում։ Կասեին. «Նա ինչ-որ բան տվեց այդ օրհնությունների դիմաց. նա վաստակեց դրանք։ Միանգամայն ճիշտ է, որ աստված շնորհեց դրանք»։ Հարցի վերաբերյալ իրենց ընդհանուր հասկացողության մեջ արդյո՞ք հակաքրիստոսների դիտակետն այնպիսին է, որից նրանք ընդունում են ճշմարտությունը և հնազանդվում Աստծուն։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ դիտակետից են նայում դրան։ Կա միայն մեկ դիտակետ, որից հակաքրիստոսները նայում են ողջ հարցին, և դա չհավատացողի դիտակետն է։ Չհավատացողը նայում է, թե արդյոք շահ կա՞, կամ առավելություն ձեռք բերվե՞լ է, կամ կորուստներ կրվե՞լ են. ինչպես օգտվել առիթից և ինչպես՝ ոչ. ինչը կհանգեցներ կորստի և տառապանքի և ինչն արժե անել և ինչը՝ ոչ։ Սա չհավատացողների տեսակետն է։ Չհավատացողներն ամեն ինչին նայում, վերաբերվում և անում են այս կերպ, այս տեսակ էությամբ։ Սա է հակաքրիստոսների վերաբերմունքն Աստծու արդար բնույթի նկատմամբ։

Բ. Աստծու ամենակարողությունն արհամարհելը

Ինչպե՞ս են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու ամենակարողությանը։ Արդարացի է ասել, որ հակաքրիստոսի համար «ամենակարողություն» բառը շատ զգացմունքային բառ է, այնպիսին, որը կարող է խթանել նրա փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Պատճառն այն է, որ շատ կցանկանար լինել այդ տեսակ մարդ։ Լինել ամենակարող, ամենազոր և ամենուրեք ներկա, ունակ լինել ցանկացած բանի, իմանալ՝ ինչպես անել ցանկացած բան, կարողանալ անել ցանկացած բան։ Եթե ինչ-որ մեկը ձեռք բերեր այս ընդունակությունը, եթե ունենար այս կարողությունը, ապա ամեն ինչ շատ հեշտ կլիներ նրա համար։ Չէր վախենա որևէ մեկից, կունենար բարձրագույն իշխանություն, բարձրագույն կարգավիճակ և կկարողանար իշխել ուրիշների վրա։ Կունենար ուրիշներին վերահսկելու և մանիպուլացնելու բացարձակ իշխանություն։ Սա շատ հեռու է հակաքրիստոսին հասանելի լինելուց և մատնում է նրա փառասիրական ձգտումները, նկրտումները և նրա իրական դեմքը։ Դրա մի մասն այն է, որ «Աստծու ամենակարողությունը» արտահայտությունը նրան լցնում է ամեն տեսակ երևակայություններով, հետաքրքրասիրությամբ և պատկերացումներով։ Մեկ այլ մասն այն է, որ կցանկանար ներըմբռնում ձեռք բերել Աստծու ամենակարողության մասին Նրա հանդեպ հավատքի միջոցով, որպեսզի կարողանար ընդլայնել սեփական մտահորիզոնը, դառնալ ավելի խորաթափանց և բավարարել իր հետաքրքրասիրությունը։ Եվս մեկ մաս տակավին այն է, որ նաև ձգտում է լինել ամենազոր, երկրպագվել հազարավորների կողմից, ավելի ու ավելի շատ մարդիկ խոնարհվեն իր առաջ և իրենց սրտերում տեղ պահեն իր համար։ Ուստի արդյոք հակաքրիստոսներն ունե՞ն ճշմարիտ ճանաչողություն Աստծու ամենակարողության մասին։ Արդյոք ունե՞ն ճշմարիտ հավատք դրա հանդեպ։ Կրկին, դա նույնն է, ինչ Աստծու արդար բնույթի դեպքում. հակաքրիստոսները ոչ միայն լի են պատկերացումներով, վերացական և դատարկ երևակայություններով, որոնք չեն համապատասխանում փաստերին, այլև խորը կասկածներ են ծնում Աստծու ամենակարողության վերաբերյալ։ Նրանք կասկածամիտ են. չեն հավատում դրան. «Ամենակարողությո՞ւն։ Այս աշխարհում որտե՞ղ կա մեկը, ով ամենակարող է։ Որտե՞ղ կա մեկը, ով ամենուրեք ներկա է և ամենազոր։ Նման մարդ չկա։ Աշխարհում բազմաթիվ մեծ ու հայտնի մարդիկ կան, և կան բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն գերբնական զորություններ, օրինակ՝ մարգարեներ, և ամեն տեսակ աստղագուշակներ ու մարգարեություններ մեկնաբանողներ, և նույնիսկ նրանք ամենազոր չեն։ «Աստծու ամենակարողության» հետևում դեռ պետք է հարցական նշան դնել, այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի»։ Ուստի հակաքրիստոսի համար Աստծու ամենակարողության էությունը գոյություն չունի, որովհետև, ինչպես նրանք են հավատում. «Չեմ կարող պատկերացնել կամ հասկանալ, թե ինչպես աստված կարող է ամենակարող լինել, ուստի նրա այս «ամենակարողությունը» գոյություն չունի։ Չեմ ընդունում դա։ Իսկապես, որքա՞ն մեծ են աստծու ընդունակություններն ու կարողությունները։ Ոչ ոք՝ անցյալում, ներկայում կամ ապագայում, չի տեսել կամ չի տեսնի դրանք»։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում մշտապես կասկածում են և անվստահ են, ուստի այն ամենը, ինչ պատահում է եկեղեցում և եղբայրների ու քույրերի հետ, դառնում է նրանց ուսումնասիրության առարկան և շրջանակը։ Ի՞նչ են ուսումնասիրում։ Ուսումնասիրում են ծագող ամեն ինչ, այն ամենը, ինչ պատահում է խմբում կամ մարդու հետ, թե ինչ է արել Աստված, ինչպես է գործել, արդյոք դրանում կան նշաններ և հրաշքներ, թարմ և եզակի իրադարձություններ, որոնք վեր են մարդու հասկացողությունից կամ վեր են մարդու կարողությունից և հասանելիությունից։ Բացի դրանից, ուսումնասիրում են, թե արդյոք որևէ եղբայր կամ քույր խոսել է այնպիսի փորձառության մասին, երբ Աստված նրանց մեջ այնպիսի գործ է կատարել, որը գերազանցում է մարդու ակնկալիքները։ Դրա օրինակ կլիներ այն, որ ժողովրդական հեքիաթի աղջկա պես մի աղջիկ դուրս գար գետի խխունջի խեցուց և խնջույք պատրաստեր նրանց համար այն ժամանակ, երբ նրանք ամենաշատն էին քաղցած։ Մեկ այլ օրինակ կլիներ այն, որ նրանց տանը օդից ոսկի հայտնվեր այն ժամանակ, երբ նրանք դրամական միջոցների պակաս ունենային, կամ նրանց հետապնդողները հանկարծակի կուրությամբ զարկվեին՝ ի վիճակի չլինելով որևէ բան տեսնելու այն ժամանակ, երբ նրանց հետապնդում էին, և մի հրեշտակ իջներ ու ասեր նրանց. «Մի՛ վախեցիր, զավակս. ես այստեղ եմ՝ քեզ օգնելու համար»։ Մեկ այլ օրինակ կլիներ այն, որ երբ եղբայրներն ու քույրերը դաժան ծեծի և վայրագ խոշտանգումների ենթարկվելիս լինեին, աստծու մեծ լույսը շողար և կուրացներ ոճրագործների աչքերը՝ ստիպելով նրանց թավալվել հատակին, ողորմություն աղերսել, այլևս երբեք չհամարձակվել հարվածել եղբայրներին ու քույրերին, և աստված վրեժխնդիր լիներ նրանց համար. կամ, այն ժամանակ, երբ կարդալիս լինեին Աստծու խոսքերը, բայց չկարողանային հասկանալ դրանք, որքան էլ փորձեին, և գրեթե քուն մտնելիս լինեին, մշուշի մեջ մի կերպարանք տեսնեին, որն ասեր նրանց. «Մի՛ քնիր, արթնացի՛ր. ահա թե ինչ են նշանակում Իմ խոսքերը»։ Կամ, երբ ինչ-որ բան պատահեր, և նրանք պատրաստվեին սխալ գործել, զգուշացվեին հզոր, ներքին հանդիմանությամբ և կարգավարժանքով, որ դա անելը սխալ կլիներ, և որ սա անելը ճիշտ կլիներ։ Եթե այս բաներից որևէ մեկը, որոնք սովորական մարդիկ չեն կարող փորձառաբար ապրել և որոնց ունակ չեն, պատահեր եկեղեցում, Աստծու տանը, Աստծուն հետևող որևէ մեկի հետ, դա բավարար կլիներ ապացուցելու, որ Աստված ամենակարող է։ Եթե նման բաներ չեն պատահում կամ եթե բավականին հազվադեպ են պատահում և նույնիսկ եթե պատահում են, դա, միևնույն է, պարզապես ասեկոսե է, և ուստի դրանց փաստացիությունն ու արժանահավատությունը մեծապես խարխլված են, ապա արդյոք Աստծու ամենակարողությունը փա՞ստ է, թե՞ ոչ։ Արդյոք Աստված ունի՞ ամենակարողության էությունը, թե՞ ոչ։ Հակաքրիստոսն իր սրտում հարցական նշաններ է դնում այս գաղափարների հետևում։

Հակաքրիստոսները մշտապես հետամուտ են այս նշաններին, հրաշքներին և գերբնական զորություններին, մինչ Աստված գործում է, խոսում և փրկում մարդուն։ Հետամուտ են բաների, որոնք չեն համապատասխանում իրականությանը կամ փաստերին։ Այս բաները, որոնց նրանք հետամուտ են, բացարձակապես ոչ մի կապ չունեն մարդուն փրկելու Աստծու գործի կամ ճշմարտության կամ մարդու խառնվածքի փոփոխության հետ։ Բայց, միևնույն է, վճռական են դրանց հետամուտ լինելու հարցում։ Լի են Աստծու ամենակարողության վերաբերյալ հետաքրքրասիրությամբ։ Հաճախ իրենց աղոթքներում խնդրում են Աստծուն. «Օ՜, աստված, կհայտնե՞ս ինձ քո ամենակարողությունը։ Օ՜, աստված, մի՞թե ամենակարող չես։ Եթե այդպիսին ես, խնդրում եմ լուծել այս հարցն ինձ համար։ Աստված, եթե ամենակարող ես, ամենազոր և ամենուրեք ներկա, աղաչում եմ, որ օգնես ինձ, քանի որ այժմ բախվել եմ մարտահրավերների։ Աստված, եթե դու ամենակարող ես, աղաչում եմ, որ հեռացնես հիվանդություններն իմ մարմնից, հեռացնես այն հանգամանքները, որոնց բախվել եմ, օգնես ինձ կասեցնել վտանգը։ Աստված, եթե դու ամենակարող ես, աղաչում եմ, որ դարձնես ինձ խելացի և հնարամիտ, տաղանդավոր և շնորհալի մեկ գիշերվա ընթացքում, մինչ կատարում եմ պարտավորությունս, որպեսզի կարողանամ ընկալել մասնագիտական հմտություններն առանց դրանք սովորելու, դառնալ փորձառու և տարբերվել ուրիշներից։ Օ՜, աստված, եթե դու ամենակարող ես, խնդրում եմ, որ պատժես և հատուցես նրանց, ովքեր չարախոսում և ծաղրում են հավատքս քո հանդեպ։ Կուրացրո՛ւ նրանց աչքերը և խլացրո՛ւ ականջները, թող նրանց գլուխները ծածկվեն վերքերով, իսկ ոտնաթաթերից թարախ հոսի։ Թող սատկեն շների պես։ Աստված, եթե ամենակարող ես, աղաչում եմ, թույլ տուր տեսնել քո ամենակարողությունը»։ Աստված այնքան շատ խոսքեր է ասել և այնքան շատ գործ է արել, սակայն հակաքրիստոսներն աչք են փակում դրա վրա և մի կողմ են մղում դա. երբեք սրտին մոտ չեն ընդունում Աստծու խոսքերը, ոչ էլ սրտին մոտ են ընդունում Նրա գործը և մարդուն փրկելու Նրա կարևոր գործի յուրաքանչյուր քայլը, կամ լուրջ չեն վերաբերվում դրան։ Փոխարենը, վճռական են նշաններ և հրաշքներ խնդրելու հարցում, որպեսզի Աստված հրաշքներ անի Իր գործի մեջ՝ խնդրելով, որ Աստված հատուկ բաներ անի, որոնք կբացեն իրենց աչքերը և կբավարարեն իրենց հետաքրքրասիրությունը՝ ապացուցելու համար Նրա գոյությունը, ապացուցելու համար, որ Նա ամենակարող է։ Ավելի ծիծաղելին այն է, որ հակաքրիստոսները նույնիսկ աղոթքով դիմում են Աստծուն. «Օ՜, աստված, չեմ կարող տեսնել քեզ, ուստի հավատքս փոքր է։ Խնդրում եմ, որ քո ճշմարիտ կերպարանքը հայտնես ինձ, թեկուզ լոկ երազում. խնդրում եմ, որ հայտնես ինձ քո ամենակարողությունը, որպեսզի կարողանամ հավատք ունենալ քո հանդեպ և վստահաբար հավատալ քո գոյությանը։ Եթե չանես, միշտ կասկածներ կունենամ քո հանդեպ հավատքիս մեջ»։ Նրանք չեն կարող տեսնել Աստծու գոյությունը կամ ճանաչել Նրա էությունն ու բնույթը Նրա գործի և խոսքերի մեջ, այլ Նրան լրացուցիչ բաներ աներ կտային, բաներ, որոնք անըմբռնելի են մարդու համար՝ իրենց ուժեղացնելու և իրենց հավատքը հաստատելու համար։ Աստված շատ խոսքեր է ասել և շատ գործ է արել, սակայն որքան էլ գործնական լինեն Նրա խոսքերը, որքան էլ ուսուցանող լինեն Նրա ասած ճշմարտությունները մարդկանց համար, որքան էլ հրատապ լինի նրանց համար դրանք հասկանալը, հակաքրիստոսները հետաքրքրված չեն և դրանք սրտին մոտ չեն ընդունում։ Հիրավի, որքան շատ է Աստված խոսում, որքան շատ հատուկ գործ է անում, այնքան վանված, դյուրագրգիռ և դիմակայող են նրանք դառնում։ Ավելին, նրանք նույնիսկ ներքուստ կդատապարտեն ու կհայհոյեն Աստծուն, կաղաղակեն Նրա դեմ. «Մի՞թե քո ամենակարողությունն այս խոսքերի մե՞ջ է։ Դա՞ է այն ամենը, ինչ անում ես. արտահայտում ես խոսքե՞ր։ Եթե չխոսեիր, մի՞թե ամենակարող չէիր լինի։ Եթե ամենակարող ես, ապա մի՛ խոսիր։ Մի՛ օգտագործիր խոսքը կամ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը և մարդուն ճշմարտությամբ ապահովելը, որպեսզի հնարավորություն տաս մեզ կյանք ձեռք բերելու և հասնելու խառնվածքի փոփոխության։ Եթե մեզ բոլորիս մեկ գիշերվա ընթացքում հրեշտակներ դարձնեիր՝ քո սուրհանդակները, ահա դա կլիներ ամենակարողություն»։ Մինչ Աստված ասում է Իր խոսքերը և կատարում է Իր գործը, հակաքրիստոսների բնությունը դուրս է հորդում և մերկացվում է քայլ առ քայլ, առանց քողարկման, և ճշմարտությունից վանվելու և դրան դիմակայելու նրանց էությունը նույնպես ամբողջովին ի հայտ է գալիս։ Հակաքրիստոսների խառնվածքն ու էությունը, որն արհամարհում է Աստծու ինքնությունը և Նրա էությունը, նույնպես մերկացվում և բացահայտվում է քայլ առ քայլ՝ ժամանակի ընթացքում և այն անդադար, առաջընթաց շարժումով, որն Աստված կատարում է Իր գործում։ Հակաքրիստոսները հետամուտ են երեւակայական բաների, հետամուտ են նշաններ և հրաշքներ տեսնելուն, և կառավարվելով այս փառասիրական ձգտումով և նկրտումով, որը չի համապատասխանում իրականությանը, ճշմարտությունից վանվելու և այն ատելու նրանց բնությունը երեւան է գալիս։ Ի հակադրություն դրան՝ նրանք, ովքեր իսկապես հետամուտ են իրականությանը և ճշմարտությանը, ովքեր հավատում և սիրում են դրական բաներ, տեսնում են Աստծու ամենակարողությունը Նրա գործի և խոսքերի ընթացքում, և այն, ինչ այս մարդիկ կարող են տեսնել, ձեռք բերել ճանաչել, ճիշտ այն է, ինչ հակաքրիստոսները հավերժ անկարող են ճանաչել և անկարող են ձեռք բերել։ Հակաքրիստոսները հավատում են, որ եթե մարդիկ կյանքը ձեռք բերեին Աստծուց, պետք է լինեին նշաններ և հրաշքներ, հավատում են, որ առանց նշանների և հրաշքների, լոկ Աստծու խոսքերից կյանքը և ճշմարտությունը ձեռք բերելը և դրանով իսկ խառնվածքի փոփոխության հասնելն ու փրկության հասնելն անհնարինություն է։ Հակաքրիստոսի համար դա հավերժական անհնարինություն է, դա հիմնազուրկ է։ Ահա թե ինչու անխոնջ կերպով սպասում և աղոթում են՝ հուսալով, որ Աստված նշաններ և հրաշքներ ցույց կտա և հրաշքներ կգործի իրենց համար. իսկ եթե չի անում, ապա Նրա ամենակարողությունը գոյություն չունի։ Դրա հետևում թաքնված ենթատեքստն այն է, որ եթե Աստծու ամենակարողությունը գոյություն չունի, ապա Աստված հաստատապես գոյություն չունի։ Սա է հակաքրիստոսների տրամաբանությունը։ Նրանք դատապարտում են Աստծու արդարությունը և դատապարտում են Նրա ամենակարողությունը։

Մինչ Աստված փրկում է մարդկանց, հակաքրիստոսներն ամբողջովին անտարբեր են Նրա խոսքերի, Նրա տարբեր պահանջների և Նրա մտադրությունների նկատմամբ։ Սրտի խորքում դիմակայում են այս բաներին և վանվում են դրանցից։ Նրանք հետաքրքրված չեն բոլոր դրական բաների իրականությամբ, ոչ էլ փրկությամբ և կատարյալ դարձվելով, որին մարդը կարող է հասնել ճշմարտությանը ձգտելու և Աստծու ներդաշնակեցումներին հնազանդվելու արդյունքում։ Ուստի ինչո՞վ են հետաքրքրված։ Հետաքրքրված են նրանով, որ աստված նշաններ և հրաշքներ հայտնի և հրաշքներ գործի, որպեսզի իրենք տեսնեն, որ հնարավորություն տա իրենց խորաթափանցություն ձեռք բերելու դա անելով և հնարավորություն տա վերածվելու նշանավոր մարդկանց, գերմարդկանց, հատուկ զորություններ ունեցող մարդկանց, արտասովոր մարդկանց։ Ցանկանում են ազատվել այնպիսի անվանումներից, ինքնություններից և կարգավիճակներից, ինչպիսիք են սովորական մարդիկ, հասարակ մարդիկ և ապականված մարդիկ՝ աստծու ամենակարողության միջոցով։ Ուստի ինչ պատկերացումներ կամ խնդիրներ էլ որ լինեն իրենց համար Աստծու գործի ընթացքում, չեն փնտրում ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ Ոչ միայն անկարող են հասկանալ ճշմարտությունը կամ հասնել խառնվածքի փոփոխության, ո՛չ, նաև կդատեն Աստծուն, կդատապարտեն Նրան և կդիմակայեն Նրան այն ամենի պատճառով, ինչ Նա անում է, որը չի համապատասխանում իրենց պատկերացումներին։ Հակաքրիստոսների աչքում Աստծու կատարած ամբողջ գործնական աշխատանքը հենց այն է, ինչը նրանք չեն ընդունում, և հենց դա է, որ նրանք դատապարտում են։ Ի վերջո, այս տեսակետներն են և Աստծու այս սահմանումները, որ ստիպում են իրենց սրտերում լիովին ուրանալ Աստծու էության գոյությունը և ավելի հիմնովին դատապարտել, արատավորել և հայհոյել Աստծու էության գոյության դեմ։ Դա այն պատճառով է, որ նրանց հավատքն Աստծու հանդեպ հաստատված է այն հիմքի վրա, որ աստված ամենակարող է, որ աստված կշտկի իրենց դժգոհությունները, որ վրեժխնդիր կլինի իրենց համար, որ իրենց համար կպարտության մատնի բոլոր նրանց, ում ատում են և ում վերևից են նայում, որ աստված կբավարարի իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Սա է նրանց հավատքի հիմքն առ Աստված։ Բայց հասնելով ներկային՝ այս չար մարդիկ այժմ տեսնում են, որ նման աստված գոյություն չունի, և որ ոչ մի հավանականություն չկա, որ Աստված որևէ բան կանի իրենց համար։ Իրենց տեսանկյունից սա բավականին անբարենպաստ իրավիճակ է իրենց համար՝ սարսափելի է։ Ուստի, երբ շատ բաներ են վերապրում, նրանց կասկածներն ու տարակուսանքներն Աստծու վերաբերյալ ավելի ու ավելի են ուժեղանում, մինչև որոշում են հեռանալ Աստծուց և Նրա տնից, հետամուտ լինել աշխարհին, հետևել չար միտումներին և նետվել Սատանայի գիրկը։ Ահա թե ինչպես են ավարտվում բաներն այս մարդկանց համար։ Դատելով այն վերաբերմունքից, որը հակաքրիստոսները տածում են Աստծու արդար բնույթի և Նրա ամենակարողության նկատմամբ՝ հակաքրիստոսներն իսկապես չհավատացողներ են։ Չունեն Աստծու հանդեպ հավատքի նույնիսկ ամենափոքր նշույլը, ոչ էլ հնազանդության կամ ընդունման ամենափոքր նշույլն այն ամենի նկատմամբ, ինչ Աստված անում է։ Երբ խոսքը վերաբերում է դրական բաներին և ճշմարտությանը, վանվում են դրանցից և դիմակայում են դրանց։ Ահա թե ինչու, ինչպես էլ նայես դրան, հակաքրիստոսների չհավատացողի էությունն իրապես գոյություն ունի։ Դա մի բան չէ, որն ուրիշներն են պարտադրում նրանց, և դա ճանճը փիղ շինել չէ. նրանց այս էությունը սահմանվում է բոլոր այն տեսակետների և մոտեցումների հիման վրա, որոնք բացահայտում են, երբ իրենց հետ բաներ են պատահում։

Հակաքրիստոսները տարիներ շարունակ հավատում են Աստծուն՝ առանց կարողանալու տեսնել այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի մարդու ճակատագրի նկատմամբ։ Չեն կարողանում հասկանալ այդ փաստը։ Չեն կարողանում հասկանալ մի փաստ, թեև այն դրված է իրենց աչքերի առաջ. մի՞թե դա կուրություն չէ։ Աստծու արդար բնույթը և Նրա ամենակարողությունը հաճախ բացահայտվում են եկեղեցու աշխատանքում, Նրա ընտրյալ մարդկանց մեջ և տեղի ունեցող ամեն տեսակ բաներում։ Նա թույլ է տալիս մարդկանց տեսնել այս բաներն ամենուրեք, բայց հակաքրիստոսները, կույր լինելով, չեն կարողանում տեսնել դրանք։ Երկար տարիներ Աստծուն հետևելուց հետո հակաքրիստոսները կանեն այդ հայտնի արտահայտությունը. «Այսքան տարի հավատացել եմ աստծուն և ի՞նչ եմ ձեռք բերել»։ Թվում է, թե իսկապես ոչինչ չեն ձեռք բերել։ Աստված Իր կյանքն է հեղել մարդու համար, բայց հակաքրիստոսները ոչինչ չեն ձեռք բերել։ Մի՞թե խղճալի չէ։ Իսկապես այդպես է։ Հակաքրիստոսների այդ արտահայտությունն այնքան լավ է լուսաբանում խնդիրը։ Յուրաքանչյուր ոք, ով լսում է Աստծու խոսքերը և փորձառաբար ապրում է Նրա գործը, ով ընդունում է Նրա խոսքերը որպես իր կյանք, կասեր. «Այսքան տարի հավատացել ենք Աստծուն և այնքան շատ բան ենք ձեռք բերել Նրանից։ Ոչ միայն շնորհ և օրհնություններ, Նրա պաշտպանությունը և Նրա ողորմությունը, ավելի կարևորն այն է, որ Աստծուց հասկացել և ձեռք ենք բերել այնքան շատ ճշմարտություններ։ Ապրում ենք մարդկային նմանությամբ, արժանապատվությամբ։ Գիտենք՝ ինչպես վարվել։ Այնքան շատ բանով ենք պարտական Աստծուն։ Համեմատած այն գնի հետ, որը Նա վճարում է, այն ամենի հետ, ինչ Նա անում է մեզ համար, մեր փոքրիկ դժվարությունները նույնիսկ հիշատակման արժանի չեն։ Մարդը պետք է հատուցի Աստծու սերը»։ Հակաքրիստոսները, սակայն, ճիշտ հակառակն են։ Ասում են. «Աստված գործում է այս վերջին մի քանի տարիներին, ուստի ինչպե՞ս է պատահում, որ ոչինչ չեմ ձեռք բերել։ Բոլորդ ասում եք, որ ձեռք եք բերել այս ու այն, ունեցել եք այս կամ այն փորձառությունը, բայց արդյոք այդ փորձառությունները կկերակրե՞ն ձեզ։ Ի՞նչ են նշանակում այդ փորձառությունները։ Օրհնությունների, շնորհի, նշաններ և հրաշքներ տեսնելու կողքին մի՞թե դրանք լիովին անարժան չեն հիշատակման։ Ահա թե ինչու եմ զգում, որ առ աստված հավատքիս երկար տարիների ընթացքում ոչինչ ձեռք չեմ բերել։ Այն տառապանքի կողքին, որը կրել եմ, այն ամենի կողքին, ինչ լքել և ծախսել եմ աստծու համար, ձեռք բերածս ամենևին չի արժեցել այդ ամենը։ Ի՞նչ է ճշմարտությունը, եթե ոչ մի քանի պնդումներ և տեսություններ։ Ի՞նչ է այն, եթե ոչ մի քանի վարդապետություններ։ Լսել եմ այս խոսքերը, այս ճշմարտությունները և չեմ զգում, որ իմ մեջ ինչ-որ հսկայական փոփոխություն է եղել։ Նախ և առաջ, միտքս այնքան էլ ճկուն չէ, երբ մտածում եմ բաների մասին։ Ավելին, տարիքս առնում եմ, և առողջությունս չի լավանում նախկինի համեմատ։ Մազերս ճերմակել են, դեմքիս ավելի շատ կնճիռներ կան, նույնիսկ մի քանի ատամ եմ կորցրել, և նորերը չեն աճել։ Աստված ասում է, որ նրանք, ովքեր փրկված են, նման են առույգ, կենսուրախ երեխաների, իսկ ես մի ծեր ոսկրակույտ եմ, ծերունու դեմքով։ Երեխա չեմ դարձել։ Դատելով աստծու խոսքերից՝ ճերմակահեր ծեր մարդիկ կարող են վերածվել սևահեր երիտասարդների։ Հապա ինչո՞ւ չեմ փոխվել։ Աստված ասում է, որ լիովին կվերափոխի մարդկանց, բայց դա ինձ հետ չի պատահել. նոր մարդ չեմ դարձել։ Դեռ ես եմ, և երբ ինձ հետ բաներ են պատահում, դեռ պետք է հասկանամ՝ ինչպես ինքնուրույն գլուխ հանել դրանցից։ Մսեղիի դժվարություններս նույնպես ավելանում են. հաճախ թույլ եմ և բացասական։ Եվ ավելին, հիշողությունս վատացել է վերջին երկու տարիներին։ Այնքան շատ եմ կարդում աստծու խոսքերը, բայց նա չի ամրապնդել հիշողությունս։ Մի՞թե աստված չի կարող մարդկանց մի փոքր հատուկ կարողություն տալ, այնպիսին, որը նրանց մարմիններին թույլ չի տա ծերանալ։ Զգում եմ, որ այս պահին ամենամեծ խնդիրը մարդկանց լիովին վերափոխվելն է։ Ճշմարտությունը կարծես թե ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը։ Եթե աստված ասեր մի բան, որն իրապես կարող էր մարդուն դարձնել նոր մարդ՝ շողացող հրեշտակի տեսքով, որը կարող է մարմնից անջատվել, կարող է փախչել ամուր պատերի միջով, որը, բախվելով հալածանքի և վտանգի, կարող է կախարդանք արտասանել և անհետանալ և հավերժ անհասանելի լինել։ Եթե աստծու խոսքերը հաճախ կարդալով՝ մարդկանց մազերը չճերմակեին, և նրանց դեմքերը չկնճռոտվեին, և նոր ատամներ աճեին՝ փոխարինելու կորցրածներին, ապա դա հիանալի կլիներ։ Ահա թե ինչ է նշանակում լիովին վերափոխվել։ Եթե աստված աներ այդ բաները, ապա անվերապահորեն կհավատայի, որ նա աստված է։ Եթե շարունակի խոսել և քարոզել ճշմարտությունը, ապա հավատքս շուտով կսպառվի, շուտով ի վիճակի չեմ լինի շարունակելու հավատալ և գուցե այլևս չկարողանամ կատարել պարտավորությունս։ Չեմ ցանկանա»։ Այն ժամանակահատվածում, երբ հակաքրիստոսը հետևում է Աստծուն, նրա սրտում հաճախ կառաջանա այս կամ այն պահանջը Նրանից, և նրա պատկերացումների մեջ հաճախ կծագեն ամեն տեսակ կասկածներ և պահանջկոտ ակնկալիքներ, և իր միջավայրի և անձնական ցանկությունների ազդեցությամբ՝ նրա մեջ կծագեն ամեն տեսակ տարօրինակ մտքեր։ Սակայն կա միայն մեկ բան. նա չի կարողանում հասկանալ այն խոսքերը, որոնք Աստված ասում է, և չի կարողանում տեսնել այն փաստը, որ Աստված գործում է մարդուն փրկելու համար, առավել ևս չի կարողանում հասկանալ, որ այն ամենը, ինչ Աստված անում է, նպատակ ունի փրկել մարդուն, որ ամբողջովին միտված է մարդուն հնարավորություն տալու հասնելու խառնվածքի փոփոխության։ Ուստի մինչ շարունակում է հավատալ, կորցնում է եռանդը, մինչ շարունակում է հավատալ, նրա սրտում առաջանում են բացասականության և հուսալքության զգացումներ, և ունենում է նահանջելու, հանձնվելու զգացումներ և մտքեր։ Ինչ վերաբերում է Աստծու էությանը, մոռացե՛ք այն մասին, թե արդյոք կհավատա դրան, կճանաչի այն կամ կընդունի այն։ Մինչ շարունակում է հավատալ, նույնիսկ չի բարեհաճում անհանգստանալ այդ հարցով։ Ահա թե ինչու, երբ հաղորդակցության մեջ ասում ես, որ ինչ-որ բան Աստծու արդարությունն է և Նրա ամենակարողությունն ու գերիշխանությունը, որ մարդիկ պետք է հնազանդվեն դրան և ճանաչեն այն, հակաքրիստոսներն արտաքուստ ձայն չեն հանի, ընդհանրապես ոչ մի տեսակետ չեն արտահայտի։ Ներքուստ, սակայն, նրանց մեջ հակակրանք կառաջանա, չեն ցանկանա լսել, չեն կամենա լսել, նրանցից ոմանք պարզապես ոտքի կկանգնեն և կհեռանան։ Երբ բոլորը լսում են քարոզներ, երբ ուրիշները հաղորդակցվում են Աստծու խոսքերի շուրջ, երբ եղբայրներն ու քույրերը մեծ եռանդով հաղորդակցվում են իրենց փորձառական վկայության շուրջ, ի՞նչ են անում հակաքրիստոսները։ Թեյ են խմում, ամսագրեր են կարդում, խաղում են հեռախոսներով, դատարկ բամբասանքներ են անում։ Եվ բողոքելով ու դիմակայելով այս լուռ գործողություններով՝ ձգտում են իրենց վարքագծով հաստատել, որ այն ամենը, ինչ Աստված անում է, անօգուտ է. «Պարզապես փորձում եք հիմնավորել բաները՝ խաբելով ինքներդ ձեզ. աստված և ճշմարտությունը պարզապես գոյություն չունեն, և պարզապես անհնար է, որ մարդկությունը փրկվի աստծու կողմից»։ Նրանց աչքում բոլոր նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, հնազանդվում են Աստծուն և հավատում են այն փաստին, որ Աստված կարող է փրկել մարդկությանը, հիմարներ են. բոլորն անուղեղ են և բոլորը խաբվել են։ Հավատում են, որ մարդու ճակատագիրն իր սեփական ձեռքերում է, որ չի կարելի թույլ տալ ուրիշներին ներդաշնակեցնել այն իրենց փոխարեն, որ մարդիկ խամաճիկներ չեն, այլ ունեն միտք և խնդիրների շուրջ ինքնուրույն մտածելու կարողություն, և եթե ինչ-որ մեկը չի կարող նույնիսկ վերահսկել իր սեփական ճակատագիրը, ապա նա թափթփուկ է, ստորադաս մարդ։ Ուստի ինչ էլ որ լինի, չեն կամենում իրենց ճակատագիրը հանձնել Աստծուն, որպեսզի Նա վերահսկի այն։ Սա է հակաքրիստոսների վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ Աստված անում է։ Սկզբից մինչև վերջ մնում են դիտողներ և չհավատացողներ, որոնք խաղում են Սատանայի ծառաների դերը։ Նրանք ձրիակերներ և խնդիրներ ստեղծողներ են, չարագործներ են, որոնք գաղտնի ներս են սողոսկել։

Գ. Աստծու սրբությունն ու եզակիությունն արհամարհելը

Հակաքրիստոսներն ամենևին չեն ընդունում Աստծու բնույթի էության արդարությունն ու ամենակարողությունը և չեն հավատում դրանց, առավել ևս՝ որևէ ճանաչողություն չունեն դրանց վերաբերյալ։ Իհարկե, նրանց համար էլ ավելի դժվար է հավատալ Աստծու սրբությանն ու եզակիությանը, ընդունել և ճանաչել դրանք։ Ուստի, երբ Աստված նշում է, որ կցանկանար, որ մարդիկ ազնիվ լինեն, որ լինեն իրատես արարածներ, որոնք կարող են մնալ իրենց տեղերում, հակաքրիստոսների մեջ գաղափարներ են ծագում, և նրանց մոտ վերաբերմունք ու զգացում է առաջանում։ Ասում են. «Մի՞թե աստված վեհ չէ։ Մի՞թե նա գերագույն չէ։ Եթե այդպես է, ապա մարդուն ներկայացվող նրա պահանջները պետք է լինեն վեհ ու վսեմ։ Կարծում էի, թե աստված այնքան խորհրդավոր է, չէի մտածի, որ նա մարդուն նման չնչին պահանջներ կներկայացներ։ Կարո՞ղ են արդյոք դրանք ճշմարտություն համարվել։ Դրանք չափազանց պարզ են։ Ճիշտ կլիներ, որ աստծու պահանջները բարձր լինեին. մարդը պետք է լինի գերմարդ, մեծ մարդ, կարող մարդ։ Ահա թե ինչ պետք է աստված պահանջեր մարդուց։ Նա կցանկանար, որ մարդն ազնիվ լինի։ Արդյո՞ք դա իսկապես աստծու գործն է։ Մի՞թե դա կեղծիք չէ»։ Սրտի խորքում հակաքրիստոսները ոչ միայն դիմակայում են ճշմարտությանը, այլև դա անելիս հայհոյանք էլ է ծնվում նրանց մեջ։ Մի՞թե սա նրանց կողմից ճշմարտությունն արհամարհել չէ։ Նրանք լի են արհամարհանքով և քամահրանքով Աստծու պահանջների նկատմամբ, դրանք սահմանում և դրանց վերաբերվում են ծաղրանքի, անտեսման, հեգնանքի և ծաղրուծանակի վերաբերմունքով։ Ակնհայտ է, որ հակաքրիստոսներն իրենց խառնվածքի էությամբ ստոր են՝ ի վիճակի չեն ընդունելու ճշմարիտ, գեղեցիկ և գործնական բաներ կամ խոսքեր։ Աստծու էությունը ճշմարիտ է և գործնական, և մարդկանց ներկայացվող Նրա պահանջները համահունչ են մարդկանց կարիքներին։ «Վեհ ու վսեմ», ինչպես հակաքրիստոսներն են նշում, ի՞նչ է դա։ Դա կեղծ է, ճոռոմ և դատարկ, ապականում է մարդկանց և մոլորեցնում, ստիպում ընկնել և հեռացնում Աստծուց։ Մյուս կողմից, Աստծու արտահայտած ճշմարտությունները և Նրա կյանքը հավատարիմ են, հաճելի և գործնական։ Երբ մարդը որոշ ժամանակ փորձառաբար ապրի Աստծու խոսքերը, կհայտնաբերի, որ միայն Աստծու կյանքն է ամենահաճելին, որ միայն Նրա խոսքերը կարող են փոխել մարդկանց և լինել նրանց կյանքը, և դրանք այն են, ինչի կարիքը մարդիկ ունեն, մինչդեռ Սատանայի և հակաքրիստոսների կողմից առաջ քաշված այդ վսեմ, վեհ կարծիքներն ու ասույթները տրամագծորեն հակառակ են մարդուն ներկայացվող Աստծու պահանջների ճշմարտացիությանն ու գործնականությանը։ Հետևաբար, հակաքրիստոսներն, այս տեսակ էությամբ պայմանավորված, լիովին անկարող են ընդունելու Աստծու սրբությունն ու եզակիությունը։ Բացարձակապես անհնար է, որ ճանաչեն այդ բաները։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց ապականված խառնվածքի և ապականված էության տարբեր տեսանկյուններին, որոնք մերկացվում են Աստծու կողմից, նրանց կարծրությանն ու ամբարտավանությանը, նենգության, չարասիրության, ճշմարտության հանդեպ հակակրանք տածող և դաժանության նրանց խառնվածքներին, հակաքրիստոսներն ամենևին չեն ընդունում դրանք։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց նկատմամբ Աստծու դատաստանին և նրանց ուղղված Նրա խիստ հանդիմանությանը, հակաքրիստոսները ոչ միայն ի վիճակի չեն ճանաչելու Աստծու սրբությունն ու հաճելիությունը դրանցում, այլ ընդհակառակը, սրտում հակակրանք են տածում Աստծու ասած այդ խոսքերի հանդեպ և դիմակայում են դրանց։ Ամեն անգամ, երբ կարդում են Աստծու խոսքերը, որոնք հանդիմանում, դատում և մերկացնում են մարդու ապականված խառնվածքը, ատում են դրանք և ուզում են հայհոյել։ Եթե ինչ-որ մեկն ասի, որ նա ամբարտավան մարդ է, կարծրացած մարդ, չարասեր մարդ, որը հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, կվիճի այդ մարդու հետ և կհայհոյի նրա նախնիներին, իսկ եթե ինչ-որ մեկը մերկացնի նրա ապականված էությունը և դատապարտի նրան, կթվա թե այդ մարդն ուզում է սպանել նրան. բացարձակապես չի ընդունի դա։ Քանի որ հակաքրիստոսները նման էություն ունեն և դրսևորում են նման բաներ, նրանք ճանաչվում են առանց իրենց իմանալու և ակամա մեկուսացվում ու բացահայտվում են Աստծու տանը և եկեղեցում։ Նրանց փառասիրական ձգտումն ու նկրտումը հաճախ չեն իրականանում, և ուստի նրանց ատելությունը մեծանում է Աստծու ասած խոսքերի, Նրա գոյության և «Աստծու տանը ճշմարտությունն է իշխում» արտահայտության նկատմամբ։ Եթե նրանց ասես այդ արտահայտությունը, կցանկանան կենաց-մահու կռիվ տալ քեզ հետ, մինչև մահ տանջել քեզ։ Մի՞թե սա ինքնին ցույց չի տալիս, որ հակաքրիստոսները թշնամաբար են տրամադրված Աստծու հանդեպ։ Իսկապես ցույց է տալիս։ Եթե ինչ-որ մեկն ասեր. «Աստված եզակի է։ Մարդը չպետք է երկրպագի ոչ մի մարդու՝ բացի Նրանից, ոչ էլ որևէ կուռքի», արդյոք հակաքրիստոսը կկամենա՞ր լսել դա։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Այս խոսքերը դատապարտում են նրանց, այնպես չէ՞։ Մի՞թե դրանք չեն զրկում նրանց աստված լինելու իրենց իրավունքից։ Արդյոք ուրա՞խ կլինեին առանց աստված լինելու իրավունքի, երբ այդ հույսը մարեր։ (Ոչ։) Ահա թե ինչու, եթե մերկացնես նրանց, կործանես նրանց դիրքն ու հեղինակությունը, չլինի ոչ ոք, որ երկրպագի նրանց, դարձնես անկարող՝ մարդկանց շահելու, առանց կարգավիճակի, իրենց չարասիրտ, դիվային ճանկերը կպարզեն դեպի քեզ՝ քեզ տանջելու համար։ Երբ եկեղեցում բաներ են պատահում, և ինչ-որ մեկը մտադիր է զեկուցել դրանք Վերևին, արդյոք եկեղեցու առաջնորդողը, եթե նա հակաքրիստոս է, թույլ կտա՞ նրան զեկուցել։ Նրան շրջանցել չի լինի։ Կասի. «Եթե զեկուցես դա, հետևանքները քո գլխին կկոտրվեն։ Եթե Վերևն էտի մեզ և հեռացնի մարդկանց մեր եկեղեցուց, այնպես կանեմ, որ փոշմանես, կստիպեմ բոլորին լքել քեզ։ Այն ժամանակ կճաշակես, թե ինչ զգացողություն է հեռացված լինելը»։ Մի՞թե սա չի վախեցնում և սպառնում այն մարդուն, որը մտադիր էր զեկուցել։ Հակաքրիստոսն ասում է. «Աստված եզակի է, այնպես չէ՞։ Լավ, ես էլ եզակի կլինեմ։ Մեր եկեղեցում իմ ասածն օրենք է։ Ինչ էլ որ ուզես անել, պետք է ինձանով անցնես, և դու ինձ չես շրջանցի։ Ուզո՞ւմ ես շրջանցել ինձ։ Դա կանես միայն իմ դիակի վրայով։ Ես եմ իշխում մեր եկեղեցում՝ այստեղ իմ ասածն է օրենք։ Ես եմ ճշմարտությունը՝ ես եմ եզակին»։ Մի՞թե սա հայտնի դարձած դև չէ։ Այդպես է, նրա դիվային կերպարանքը մերկացված է, նրա դիվային խոսքերն ասված են։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու էությանը, ապա նրանք անհավատությունից և կասկածներից անցնում են հարմար պահի սպասելուն և փորձելուն, և ի վերջո՝ դատելուն և հայհոյելուն։ Սա նրանց քայլ առ քայլ տանում է դեպի ճահիճ, անհատակ անդունդ և առաջնորդում դեպի Աստծուն դիմակայելու և Նրա թշնամին լինելու ուղին՝ լիովին Նրան հակառակ և մինչև վերջ Նրա դեմ աղաղակող, որտեղից վերադարձ չկա։ Ոչ միայն չեն ճանաչում Աստծու էության գոյությունը, այլև նրանց մեջ ծագում են ամեն տեսակ պատկերացումներ և երևակայություններ Աստծու էության յուրաքանչյուր տեսանկյան վերաբերյալ, որոնցով մոլորեցնում են շրջապատի մարդկանց և նրանց, ում հետ շփվում են։ Նրանց նպատակն է ավելի շատ մարդկանց դարձնել իրենց պես, որպեսզի նրանք ևս կասկածեն Աստծու գոյությանը և Նրա էության գոյությանը։ Մեռնելիս նույնիսկ ուրիշներին իրենց հետ ներքեւ կքաշեն։ Նրանց համար բավական չէ մենակ վատ բաներ անելը, ուզում են գտնել ուրիշներին, որոնք կընկերակցեն իրենց, իրենց հետ վատ բաներ կանեն, իրենց հետ կդիմակայեն Աստծուն և կանհանգստացնեն Նրա տան աշխատանքը, իրենց հետ կկասկածեն և կուրանան Աստծուն։ Հակաքրիստոսները լի են պատկերացումներով և երևակայություններով Աստծու էության յուրաքանչյուր տեսանկյան վերաբերյալ։ Ոչ միայն ի վիճակի չեն ճանաչելու Աստծու էությունն այն ամենից, ինչ Նա անում է, այլև խստորեն կվերլուծեն, կուսումնասիրեն, կփորձեն և կդատեն Աստծու էությունը և նույնիսկ գաղտնի կմրցեն Աստծու հետ՝ ասելով. «Մի՞թե դու եզակի չես։ Մի՞թե դու այն աստվածը չես, որը գերիշխանություն ունի մարդկության ճակատագրի նկատմամբ։ Ինչպե՞ս կարող էիր թույլ տալ, որ նման բաներ պատահեն քեզ հավատացող մարդկանց հետ։ Եթե դու եզակի աստվածն ես, ապա չպետք է թույլ տաս, որ որևէ թշնամական ուժ ներխուժի քո աշխատավայր»։ Ի՞նչ խոսակցություն է սա։ Երբ եկեղեցում որևէ բան է պատահում, հակաքրիստոսներն առաջինը ոտքի կկանգնեն և կասեն խարխլող բաներ, բացասական և դատապարտող խոսքեր։ Առաջինը ոտքի կկանգնեն և կվիճեն Աստծու հետ, կառերեսվեն Նրան՝ պահանջելով, որ անի այս կամ այն բանը։ Հատկապես այն ժամանակ, երբ Աստծու տունը բախվում է դժվարությունների կամ բարդ խնդիրների, հակաքրիստոսներն անչափ ուրախանում են։ Դրանք այն ժամանակներն են, երբ նրանք ամենաերջանիկն ու ամենագոհն են, երբ ուրախությունից ամենաբարձրն են ցատկում։ Նրանք պարզապես ի վիճակի չեն պաշտպանելու Աստծու տան շահերը, ո՛չ, մի կողմ են քաշվում, նայում և ծիծաղում են՝ անհամբեր սպասելով, որ Աստծու տանը խռովություն ծագի, որ Նրա բոլոր ընտրյալ մարդիկ ձերբակալվեն ու ցրվեն, և Նրա տան աշխատանքն այլևս չկարողանա առաջ ընթանալ։ Այդ ժամանակ նրանք նույնքան ուրախ կլինեին, որքան ամանորի գիշերը։ Եվ ամեն անգամ, երբ Աստծու տանը պատահած որևէ բան հարթվում և լուծվում է, երբ եղբայրներն ու քույրերը դաս են քաղում դրանից, հենց այդ ժամանակ էլ կայացվում է հակաքրիստոսների «դատավճիռը»։ Դա նաև այն ժամանակն է, երբ հակաքրիստոսներն ամենահուսալքվածն են, տխուր և հուսահատ են։ Չեն կարողանում տանել, երբ տեսնում են, որ եղբայրների ու քույրերի գործերը լավ են ընթանում, կամ Աստծու հետևորդները հավատք ունեն և Նրան հետևելիս լի են վստահությամբ, չեն կարողանում տանել, երբ տեսնում են, որ եղբայրների ու քույրերի խառնվածքները փոխվում են Աստծու խոսքերի առաջնորդության ներքո, և նրանք հավատարմորեն կատարում են իրենց պարտավորությունները, իսկ աշխատանքն ավելի ու ավելի է լավանում։ Չեն կարողանում տանել, երբ տեսնում են, որ եկեղեցին ծաղկում է, կամ Աստծու տնօրինության ծրագիրն աստիճանաբար ընթանում է լավ ուղղությամբ, և էլ ավելի են ատում, երբ մարդիկ միշտ քարոզում են Աստծու խոսքերը, վկայություն են կրում Նրա համար և փառաբանում են Նրա հաճելիությունն ու Նրա արդար բնույթը։ Եվ ավելին, զզվում են, երբ մարդիկ փնտրում են Աստծուն, աղոթում են Նրան և փնտրում են Նրա խոսքերը, անկախ այն բանից, թե ինչ է պատահում իրենց՝ հնազանդվելով Նրան և ենթարկվելով Նրա ներդաշնակեցմանը։ Նույնիսկ երբ հակաքրիստոսներն ուտում են Աստծու տանը, վայելում են Աստծու խոսքերը և վայելում են Նրա տան բոլոր օգուտները, հաճախ ցանկանում են առիթ ունենալ՝ ծիծաղելու Աստծու տան վրա։ Անհամբեր սպասում են, որ Աստծուն հավատացող բոլոր մարդիկ ցրվեն, և Աստծու գործն այլևս չկարողանա առաջ ընթանալ։ Հետևաբար, երբ Աստծու տան հետ ինչ-որ բան է պատահում, փոխարենն այն պաշտպանելու կամ խնդիրը լուծելու ուղիներ մտածելու, եղբայրներին ու քույրերին իրենց ողջ ուժով պաշտպանելու կամ խնդիրը համատեղ ուժերով լուծելու, համատեղ Աստծու առաջ գալու և Նրա գերիշխանությանը հնազանդվելու, հակաքրիստոսները մի կողմ են քաշվում, ծիծաղում են, վատ խորհուրդներ են տալիս, ոչնչացնում և անհանգստացնում են։ Օրհասական պահին նույնիսկ օգնության ձեռք կմեկնեն կողմնակի անձանց՝ ի հաշիվ Աստծու տան, այդպիսով գործելով որպես Սատանայի ծառաներ, միտումնավոր անհանգստացնելով և կոտրելով բաներ։ Մի՞թե նման մարդն Աստծու թշնամին չէ։ Որքան օրհասական է պահը, այնքան հստակ է մերկացվում նրանց դիվային նմանությունը, որքան օրհասական է պահը, այնքան իրադարձություններով լի է այն, այնքան ավելի է մերկացվում նրանց դիվային նմանությունն՝ ամենայն մանրամասնությամբ և ամբողջությամբ, որքան օրհասական է պահը, այնքան շատ կօգնեն կողմնակի անձանց՝ ի հաշիվ Աստծու տան։ Ի՞նչ տեսակ բան են նրանք։ Արդյոք նման մարդիկ եղբայրներ և քույրե՞ր են։ Նրանք մարդիկ են, որոնք կործանարար, գարշելի բաներ են անում, նրանք Աստծու թշնամիներն են, դևեր են, Սատանաներ են, չար մարդիկ են, հակաքրիստոսներ։ Նրանք եղբայրներ և քույրեր չեն և փրկության թեկնածուներ չեն։ Եթե իսկապես եղբայրներ և քույրեր լինեին, Աստծու տան մարդիկ, ապա Նրա տանը ծագած ցանկացած խնդրի դեպքում սրտով և մտքով կմիավորվեին իրենց եղբայրների ու քույրերի հետ՝ դրան առերեսվելու և միասնաբար դրանով զբաղվելու համար։ Կողմնակի դիտորդներ չէին լինի, առավել ևս՝ չէին նայի ու ծիծաղի։ Միայն հակաքրիստոսների պես մարդիկ մի կողմ կքաշվեին, կծիծաղեին և անհամբեր կսպասեին, որ Աստծու տան գլխին վատ բաներ գան։

Հակաքրիստոսների էությունը կարող է մերկացվել ցանկացած և յուրաքանչյուր հարցում։ Միանգամայն անհնար է այն թաքցնել։ Ինչ էլ անեն, ինչ հարց էլ լինի, նրանց դրսեւորած բոլոր տեսակետներն ու խառնվածքները գարշելի են մարդու և Աստծու համար։ Ոչ միայն կործանում, խաթարում և անհանգստություն են առաջացնում ծագող ամեն տեսակ բաներում՝ կողքից ծիծաղելով, այլև հաճախ առերեսվում են Աստծուն և փորձում Նրան։ Ի՞նչ է նշանակում փորձել Աստծուն։ (Սրտում չեն հավատում Աստծուն և ասում են որոշ բաներ կամ կիրառում են որոշ հնարքներ՝ Նրա մտքերը փորձելու համար, փորձելով հասկանալ, թե ինչ է դա։) Դուք հաճախ եք դրան ականատես լինում։ Հոբի հարցում Սատանան ինչպե՞ս փորձեց Աստծուն։ (Առաջին անգամ, երբ Սատանան խոսեց, ասաց, որ եթե Աստված հարվածի Հոբի ընտանիքին և ունեցվածքին, նա այլևս չի երկրպագի Աստծուն։ Երկրորդ անգամ ասաց, որ եթե Աստված հարվածի Հոբի մարմնին և ոսկորներին, նա կուրանա Աստծուն։ Սատանան ուզում էր փորձել Աստծուն՝ աղետներ բերելով Հոբի գլխին։) Արդյո՞ք դա փորձություն է։ Արդյոք դա եզրույթի ճշգրիտ սահմանո՞ւմն է։ (Ոչ։) Եթե խիստ ասենք, այդ հատվածները վերաբերում են մեղադրանքին։ Այդ բաներն ասելիս Սատանան նկատի ուներ, հետևյալը. «Մի՞թե դու չասացիր, որ Հոբը կատարյալ անձնավորություն է։ Ունենալով այն բոլոր լավ բաները, որ դու տվել ես նրան, ինչպե՞ս կարող էր չերկրպագել քեզ։ Եթե զրկես նրան այդ լավ բաներից, կարծում ես, թե դեռ կերկրպագի՞ Քեզ»։ Դա մեղադրանք է։ Այդ դեպքում ի՞նչ բան է փորձությունը։ Սատանան ավազակներին դրդեց կողոպտել և թալանել Հոբի ունեցվածքը։ Հոբի համար դա փորձություն էր։ Ինչպե՞ս է դա փորձություն։ Այսպես. «Մի՞թե չես հավատում աստծուն։ Հենց որ զրկեմ քեզ այս բաներից, կտեսնենք՝ արդյոք դեռ կհավատա՞ս նրան»։ Սակայն Հոբն ինչպե՞ս հասկացավ դա։ Հավատալով, որ դա փորձություն է Աստծուց, չպայքարեց կամ չկռվեց, ոչ էլ որևէ բան ասաց, հնազանդվեց և ընդունեց դա Աստծուց։ Բաներ պատահեցին նաեւ Տեր Հիսուսի հետ. Սատանան Նրան մղեց քարերն ուտելիքի վերածելու և ցույց տվեց Տեր Հիսուսին աշխարհի ողջ փառքն ու հարստությունը՝ դրդելով Նրան խոնարհվել և երկրպագել իրեն։ Դրանք գայթակղություններ էին։ Հիմա ինչե՞ր են անում հակաքրիստոսները՝ որպես Աստծուն փորձելու միջոց։ (Հակաքրիստոսներն աստվածավախ սրտեր չունեն։ Չարիք են գործում, նույնիսկ երբ գիտեն, որ դա այդպես է, ուզում են փորձել Աստծուն՝ տեսնելու, թե արդյոք Նրա պատիժը կգա իրենց վրա։ Քանի որ չեն հավատում Աստծու արդար բնույթին, երբ չարիք են գործում, զուրկ են խղճի գիտակցությունից։) Դա փորձելն է։ Դրան մոտենում են՝ «փորձենք և տեսնենք» մտածելակերպով, ուզում են տեսնել, թե հատկապես ինչ կանի Աստված։ «Մի՞թե աստված մեծափառ և ցասումնալից չէ։ Դե, ես բռնանում եմ եկեղեցում և այնքան շատ վատ բաներ եմ արել աստծու և մարդու թիկունքում. աստված գիտի՞ դրա մասին, թե՞ ոչ։ Եթե ներսումս տխրություն չկա, և ես մարմնավոր պատիժ չեմ կրում, նշանակում է՝ աստված չգիտի»։ Փոքրիկ գրոհներ են անում՝ փորձելու համար, թե արդյոք Աստված ամենակարող է, թե ոչ, փորձելու համար, թե արդյոք Նա դիտարկում է մարդկանց սրտերի խորքը։ Ահա թե ինչ է փորձելը։ Ուզում են հաստատել հարցի իսկությունը, փորձել, թե արդյոք Աստված իսկապես գործողության կդիմի, և արդյոք Նա իսկապես գոյություն ունի։ Ահա թե ինչ է փորձությունը։

Մայրցամաքային Չինաստանում ժամանակին մի հակաքրիստոս կար, որը մոլորեցրեց մի խումբ մարդկանց։ Տեսավ, որ Աստծու տունն արտասահմանում երգչախմբեր է կազմակերպում և օրհներգեր երգում, և մտածեց. «Եթե դուք կարող եք երգչախմբեր ունենալ արտասահմանում, մենք էլ կարող ենք դա անել այստեղ»։ Ուստի տարբեր վայրերից մարդկանց հավաքեց՝ երգչախմբում երգելու համար։ Նրանց համար մեծ լսարան էլ հավաքեց. դա իսկական տեսարան էր։ Ինչո՞ւ նա արեց դա։ Մի իմաստով՝ անկախ թագավորություն էր հիմնում, ինչը մանրամասնելու կարիք չկա։ Մեկ այլ իմաստով՝ նրա նկատի ունեցածը հետևյալն էր. «Այն աստվածը, որին մենք հավատում ենք, ճշմարիտ աստվածն է, և մենք ունենք սուրբ հոգու գործը։ Գուցե թշնամական միջավայրում ենք, որտեղ մեծ կարմիր վիշապը հալածում է մեզ և խստորեն ու մոտիկից հսկում, բայց եկեք ցույց տանք մարդկանց՝ արդյոք աստված պաշտպանո՞ւմ է մեզ, թե՞ ոչ։ Տեսնենք՝ կարո՞ղ է արդյոք մեզ հետ որևէ բան պատահել, տեսնենք՝ հնարավո՞րէ, որ ձերբակալվենք»։ Ի՞նչ տեսակ մտածելակերպ է դա։ (Փորձելու։) Դա նշանակում է փորձել, նշանակում է այնպիսի դրոշներ ծածանել և այնպիսի թեւավոր խոսքեր օգտագործել, ինչպիսին է հավատալ, որ Աստված ամենակարող է և ամենուրեք ներկա, որպեսզի քննեն, թե իրականում ինչ կանի Աստված, գրազ գան Աստծու հետ և մրցեն Նրա հետ։ Դա կոչվում է «փորձել»։ Ոմանց դեպքում, երբ ուրիշներն ասում են նրանց. «Չես կարող ուտել սա, ստամոքսդ կխանգարվի», նրանք ասում են. «Չեմ հավատում քեզ, ես կուտեմ սա։ Տեսնենք՝ Աստված ստամոքսի խանգարում կտա՞, թե՞ ոչ»։ Ուստի ուտում են այն, և իսկապես նրանց ստամոքսը խանգարվում է։ Իրենք իրենց մտածում են. «Ինչո՞ւ Աստված չպաշտպանեց ինձ։ Ուրիշների ստամոքսները խանգարվեցին, բայց դա այն պատճառով է, որ նրանք չեն հավատում Աստծուն։ Ես հավատում եմ Աստծուն, ինչո՞ւ դրանից ստամոքսս խանգարվեց բոլորի պես»։ Ի՞նչ տեսակ վարքագիծ է սա։ (Փորձելու։) Դա Աստծուն չճանաչելու արդյունք է։ Բայց հակաքրիստոսների դեպքում կա ևս մի բան. ամենևին չեն ճանաչում Աստծու էության գոյությունը, ուստի բաներն անում են իրենց սեփական ջանքերով և սեփական երևակայություններով՝ այլ ոչ թե հավատքով։ Փոխարենը՝ փորձում են Աստծուն։ Իրենց վարքագիծը և իրենց ակնթարթային մտքերն ու մղումներն օգտագործում են՝ հետազոտելու համար, թե արդյոք Աստված գոյություն ունի, և արդյոք Նրա ամենակարողությունն իրական է, և արդյոք Նա իսկապես կարող է պաշտպանել իրենց։ Եթե նրանց փորձարկումը հաջողվի, ապա նրանց հավատքը կշարունակվի այդ հիմքի վրա, եթե ձախողվի, եթե Աստված հիասթափեցնի նրանց, ի՞նչ կանեն։ Կասեն. «Այլևս չեմ հավատա աստծուն։ Կարծես թե նա չի հոգում մարդկանց մասին։ Բոլորն ասում են, որ աստված մարդու ապաստանն է։ Ըստ իս՝ դա պարտադիր այդպես չէ։ Ինչ վերաբերում է այս խոսքերին, մարդիկ պետք է ապագայի համար որոշ պահեստային ծրագրեր կազմեն իրենց համար, չեն կարող այդքան հիմար լինել իրերի հարցում։ Մարդիկ պետք է իրենք լուծեն իրենց գործերը, չեն կարող ամեն ինչում ապավինել աստծուն»։ Դա այն արդյունքն է, որին հանգել են փորձելուց։ Ի՞նչ եք մտածում այս արդյունքի մասին։ Արդյոք սա՞ կլինի մարդկանց արդյունքը, եթե ձգտեն ճշմարտությանը։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Եթե մարդիկ ձգտեն ճշմարտությանը, ի վերջո կհասնեն լավ, դրական ձեռքբերման և վարձքի։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե մարդիկ ինչ են անում, Աստված ունի Իր ուղիներն ու սկզբունքները, թե ինչպես է Նա գործում ի պատասխան և ինչպես է վերաբերվում այս բաներին, իսկ մարդիկ ունեն իրենց կատարելիք պարտականությունները և սեփական բնազդները։ Աստված է նրանց շնորհում իրենց բնազդները։ Նա արդեն նրանց տվել է սկզբունքներ, ուստի մարդիկ պետք է գործեն այդ սկզբունքների համաձայն՝ Աստծու խոսքերի առաջնորդության ներքո։ Որոշ բաների դեպքում արտաքնապես թվում է, թե Աստված պետք է պաշտպանի մարդուն, բայց արդյոք այդ «պետք է»-ն գալիս է մարդո՞ւց, թե՞ Աստծուց։ (Մարդուց։) Դա մարդու մտքում երեւակայված բան է։ Այդ «պետք է»-ն ճշմարտությունը չէ, դա Աստծու պատասխանատվությունը չէ։ Ուստի հատկապես ի՞նչ կանի Աստված։ Աստված ունի գործելու Իր ուղիները և ունի Իր սկզբունքները։ Երբեմն, չպաշտպանելով քեզ, Նա բացահայտում է քեզ՝ տեսնելով, թե ինչ ուղի ես ընտրում։ Երբեմն թշնամական միջավայրի միջոցով Նա կատարելագործում է քո ճանաչողությունը որևէ ոլորտում՝ քեզ թույլ տալով ձեռք բերել ճշմարտության մի տեսանկյուն և որոշակի առումով փոխվել։ Նա զորացնում է քեզ և աճեցնում քեզ։ Կարճ ասած՝ ինչպես էլ Աստված գործի, Նա ունի Իր սկզբունքներն ու պատճառները, ինչպես նաև Իր նպատակներն ու խնդիրները։ Եթե որպես ճշմարտություն ընդունես այն գաղափարը, որ «Աստված պետք է պաշտպանի ինձ և պետք է գործի այսինչ կամ այնինչ կերպ» և որպես այդպիսին պաշտպանես դա՝ դրանով պահանջներ ներկայացնելով Աստծուն, ապա երբ Աստված չգործի այդ կերպ, քո և Աստծու միջև ընդհարում կծագի։ Երբ այս ընդհարումը ծագի, Աստված մեղավոր չի լինի։ Ո՞վ մեղավոր կլինի։ (Մարդը։) Այն սկսվում է մարդկանց տեսակետներում եղած խնդրից, նրանց սխալ դիրքորոշում ընդունելուց, սխալ դիրք զբաղեցնելուց։ Երբ դու Աստծուն խնդրես գործել որոշակի կերպով, քեզ բավականին արդարացված կզգաս։ Բայց մի քայլ հետ գնալով, երբ կարողանաս հնազանդվել և ընդունել, այն ժամանակ կզգաս, որ քո արդարացումները հիմնազուրկ են, և որ դրանք քո ապականված խառնվածքներն ու անհիմն պահանջներն են։ Երբ կարողանաս ընդունել, Աստված կշնորհի քեզ ճշմարտության և ճանաչողության այն չափը, որը պետք է ձեռք բերես։ Ըստ Նրա՝ դա ճշմարտության այն տարրն է, որն ամենաշատը պետք է ձեռք բերես, ոչ թե ինչ-որ չնչին շնորհ կամ օրհնություն։ Միայն Աստված գիտի, թե ինչն է ամենակարևորը քեզ համար, և Նա ապահովում է մարդկանց և տալիս է նրանց ճիշտ ժամանակին և պատշաճ չափով։ Հակաքրիստոսները, մյուս կողմից, չեն ճանաչում ճշմարտությունը կամ Սուրբ Հոգու գործը։ Ով էլ որ հաղորդակցվի ճշմարտության շուրջ և վկայի Աստծու սիրո ու փրկության մասին, հակաքրիստոսը ոչ միայն կհրաժարվի ընդունել դա, այլև կվանվի դրանից և կդիմակայի դրան։ Սա է հակաքրիստոսների և սովորական ապականված մարդկանց միջև եղած տարբերությունը։

Այստեղ կավարտենք մեր հաղորդակցությունը հակաքրիստոսների կողմից Աստծու ինքնությունը և Նրա եզակիության էությունն ուրանալու առանձնահատկության շուրջ։ Ուրիշ հարցեր ունե՞ք։ (Աստվա՛ծ, մի հարց ունեմ։ Ավետարանը քարոզելիս հանդիպում եմ Տիրոջը հավատացող շատ մարդկանց, և բոլորը հակված են պաշտպանելու Պողոսի այն տեսակետը, որն ասում է. «Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է»։ Կարծում են, որ եթե կարողանան համապատասխանել Պողոսի խոսքերի չափանիշին, կարող են աստված դառնալ։ Արդյոք սա հակաքրիստոսների ևս մեկ դրսևորո՞ւմ է, ինչպես նաև Աստծու եզակիության էության ուրացում։) Քիչ թե շատ։ Այն, որ հակաքրիստոսներն ուրանում են Աստծու եզակիությունը, գլխավորապես այն պատճառով է, որ ցանկանում են աստված լինել։ Պողոսի խոսքերը նրանց հատկապես սիրելի խոսքերն են. «Ինձ համար ապրելը քրիստոս է, ապրելն աստված է, աստծու կյանքով ես աստված եմ»։ Հավատում են, որ եթե այս տեսակետը ճշմարիտ է, ապա հույս ունեն աստված դառնալու, որպես թագավոր իշխելու և մարդկանց վրա վերահսկողություն բանեցնելու, իսկ եթե ոչ, ապա որպես թագավոր իշխելու և աստված դառնալու նրանց հույսերը հօդս են ցնդում։ Կարճ ասած՝ Սատանան միշտ ուզում է հավասար լինել Աստծուն, և նույնն ուզում են հակաքրիստոսները։ Նրանք ևս ունեն այս էությունը։ Օրինակ՝ Աստծուն հետևողների մեջ կան մարդիկ, որոնք մշտապես մեծարում են Աստծուն և վկայում Նրա մասին, վկայություն են կրում Նրա գործի և այն արդյունքի մասին, որ Նրա խոսքերի դատաստանն ու հանդիմանությունն ունենում են մարդու մեջ։ Փառաբանում են այն ողջ գործը, որն Աստված անում է մարդուն փրկելու համար, և փառաբանում են նաև Աստծու վճարած գինը։ Արդյոք հակաքրիստոսները նույնպե՞ս ցանկանում են վայելել այս ամենը, թե՞ ոչ։ Ցանկանում են վայելել մարդկանց աջակցությունը, շողոքորթությունը, մեծարումը, նույնիսկ փառաբանումը։ Եվ ուրիշ ի՞նչ ամոթալի գաղափարներ են հղանում։ Ուզում են, որ մարդիկ հավատան իրենց, ամեն ինչում կախված լինեն իրենցից։ Նորմալ է, որ մարդիկ ապավինեն նաև Աստծուն, բայց եթե Աստծուց կախված լինելու հետ մեկտեղ նրանց համար ավելի իրատեսական և անկեղծ լինի հակաքրիստոսներից կախված լինելը, ապա հակաքրիստոսները չափազանց գոհ կլինեն։ Եթե Աստծուն փառաբանելու և Աստծու տված շնորհները հաշվելու հետ մեկտեղ հաշվես նաև հակաքրիստոսների բոլոր արժանի ձեռքբերումները և գովերգես նրանց քո եղբայրների ու քույրերի շրջանում՝ ամենուր տարածելով նրանց արած ամեն բան, ապա իրենց սրտերում արտակարգ բավարարված կլինեն և գոհ կզգան։ Այսպիսով, խոսելով հակաքրիստոսների բնական էության տեսանկյունից, երբ ասում ես, որ Աստված իշխանություն ունի, որ Նա արդար է և որ ի վիճակի է փրկելու մարդկանց, երբ ասում ես, որ միայն Աստված ունի նման էություն, որ միայն Աստված կարող է անել այս տեսակ գործ, և ոչ ոք չի կարող կանգնել Նրա տեղում կամ ներկայացնել Նրան այս բաներն անելիս, ոչ էլ որևէ մեկը կարող է ունենալ այս էությունը և անել այս բաները, երբ ասում ես սա, հակաքրիստոսներն իրենց սրտերում չեն ընդունում այս խոսքերը և հրաժարվում են ճանաչել դրանք։ Ինչո՞ւ չեն ընդունում դրանք։ Որովհետև փառասիրական ձգտումներ ունեն. դա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն այն է, որ չեն հավատում, ոչ էլ ճանաչում են, որ մարմնացած մսեղին Աստված է։ Երբ որևէ մեկն ասում է, որ Աստված եզակի է, որ միայն Աստված է արդար, իրենց սրտերում վիրավորվում են և ներքուստ կդիմակայեն դրան՝ ասելով. «Սխա՛լ է։ Ես էլ եմ արդար»։ Երբ ասես, որ միայն Աստված է սուրբ, կասեն։ «Սխա՛լ է։ Ես էլ եմ սուրբ»։ Պողոսը դրա օրինակն է։ Երբ մարդիկ տարածում էին Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը՝ ասելով, որ Տեր Հիսուս Քրիստոսն Իր թանկագին արյունը տվեց մարդկության համար, որ որպես մեղքի զոհ ծառայեց և փրկեց ողջ մարդկությանը և մեղքից փրկագնեց ողջ մարդկությանը, սա լսելիս Պողոսն ի՞նչ զգաց։ Արդյոք ընդունե՞ց, որ այս ամենն Աստծու գործն էր։ Ընդունե՞ց, որ Նա, Ով ի վիճակի էր անելու այս ամենը, Քրիստոսն էր, և որ միայն Քրիստոսը կարող էր արած լինել այդ ամենը։ Եվ արդյոք ընդունե՞ց, որ միայն Նա, Ով ի վիճակի էր անելու այս ամենը, կարող էր ներկայացնել Աստծուն։ Չընդունեց։ Նա ասաց. «Եթե Հիսուսը կարող էր խաչվել, ապա մարդիկ էլ կարող են խաչվել։ Եթե նա կարող էր տալ իր թանկագին արյունը, ապա մարդիկ էլ կարող են։ Բացի դրանից, ես էլ կարող եմ քարոզել և ավելի բանիմաց եմ, քան նա և կարող եմ դիմանալ տառապանքի։ Եթե ասում ես, որ նա քրիստոս է, ապա մի՞թե ես էլ չպետք է քրիստոս կոչվեմ։ Եթե հռչակում ես նրա սուրբ անունը, ապա մի՞թե չպետք է հռչակես նաև իմը։ Եթե նա արժանի է քրիստոս կոչվելու, եթե կարող է ներկայացնել աստծուն և եթե աստծու որդին է, ապա մի՞թե մենք էլ չենք։ Մենք, որ ի վիճակի ենք տառապելու և գին վճարելու, և որ կարող ենք տքնել և աշխատել աստծու համար, մի՞թե մենք էլ չենք կարող քրիստոս կոչվել։ Աստծու կողմից հավանության արժանանալը և քրիստոս կոչվելն ինչո՞վ է տարբերվում քրիստոսից»։ Կարճ ասած՝ հակաքրիստոսները չեն կարողացել ընկալել Աստծու էության այն տեսանկյունը, որը Նրա եզակիությունն է, և չեն հասկանում, թե իրականում ինչ է Աստծու եզակիությունը։ Հավատում են. «Քրիստոս կամ աստված լինելն այնպիսի բան է, որին մարդը հասնում է հմտության և կարողության շնորհիվ, ճիշտ այնպես, ինչպես մարդն իշխանություն է ձեռք բերում պայքարի միջոցով։ Դու չես կարող քրիստոս կոչվել՝ ունենալով աստծու էությունը։ Քրիստոս լինելը սեփական հմտության դժվարությամբ ձեռք բերված արդյունքն է։ Ճիշտ այնպես է, ինչպես աշխարհում են բաները. ով ավելի հմուտ է և ավելի ընդունակ, նա կարող է բարձրաստիճան պաշտոնյա լինել և վերջնական խոսքն ասել»։ Սա է նրանց տրամաբանությունը։ Հակաքրիստոսները չեն ճանաչում Աստծու խոսքը որպես ճշմարտություն։ Աստծու էությունն ու բնույթը, որոնց մասին ասվում է Աստծու խոսքերում, անհասկանալի են նրանց համար։ Նրանք աշխարհիկ մարդիկ են և կողմնակի անձինք և ոչինչ չեն հասկանում, ուստի նրանց խոսակցությունն ամբողջությամբ բաղկացած է կողմնակի անձանց խոսքերից, խոսքեր՝ առանց հոգևոր հասկացողության։ Եթե մի քանի տարի աշխատել են և կարծում են, որ ընդունակ են տառապելու և գին վճարելու, որ կարող են շատ դատարկաբանել վարդապետություններ քարոզելիս, որ սովորել են կեղծավոր ձևանալ և կարող են մոլորեցնել ուրիշներին ու արժանացել են ոմանց հավանությունը, ապա հավատում են, որպես միանգամայն բնական բան, որ ընդունակ են քրիստոս դառնալու և աստված դառնալու։

Ուրիշ հարցեր ունե՞ք։ (Աստվա՛ծ, մի փոքր ավելի շատ կհաղորդակցվե՞ս մեզ հետ այն մասին, թե ինչ է նշանակում փորձել Աստծուն։ Ի՞նչ ձևերով է Աստծուն փորձելը դրսևորվում մարդկանց մեջ։) Աստծուն փորձելն այն է, երբ մարդիկ չգիտեն, թե Աստված ինչպես է գործում, և չեն ճանաչում Նրան կամ չեն հասկանում Նրան, և ուստի հաճախ որոշ անհիմն պահանջներ են ներկայացնում Նրան։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը հիվանդ է, կարող է աղոթել, որ Աստված բժշկի իրեն։ «Չեմ բուժվի, տեսնենք՝ Աստված կբժշկի՞ ինձ, թե՞ ոչ»։ Եվ այսպես, բավականին երկար ժամանակ աղոթելուց հետո, երբ Աստծու կողմից ոչ մի գործողություն չկա, ասում են։ «Քանի որ Աստված ոչինչ չի արել, դեղ կխմեմ և կտեսնեմ՝ արդյոք Նա կխոչընդոտի՞ ինձ։ Եթե դեղը մնա կոկորդումս, կամ եթե մի քիչ ջուր թափեմ, ապա դա կարող է լինել ինձ խոչընդոտելու և այն խմել թույլ չտալու Աստծու ձևը»։ Ահա թե ինչ է փորձելը։ Կամ օրինակ՝ քեզ հանձնարարված է ավետարանը քարոզել։ Բնականոն հանգամանքներում բոլորը հաղորդակցության և քննարկման միջոցով որոշում են, թե ինչ են պահանջում քո պարտավորությունները, և ինչ պետք է անես և ապա գործում ես, երբ ժամանակը հարմար է։ Եթե գործելիս ինչ-որ բան է պատահում, դա Աստծու գերիշխանությունն է. եթե Աստված խոչընդոտեր քեզ, ապա դա կաներ նախաձեռնողաբար։ Սակայն, ենթադրենք՝ աղոթքի մեջ ասում ես. «Աստվա՛ծ, ես այսօր դուրս եմ գալիս ավետարանը քարոզելու։ Արդյոք իմ դուրս գալը Քո մտադրության համաձա՞յն է։ Չգիտեմ՝ արդյոք ավետարանն այսօրվա հավանական ընդունողը կարո՞ղ է ընդունել այն, թե՞ ոչ, ոչ էլ գիտեմ, թե հատկապես ինչպես ես Քո գերիշխանությունը գործադրելու այս հարցում։ Խնդրում եմ Քո կարգավորումները, Քո առաջնորդությունը, որ Դու ցույց տաս ինձ այս բաները»։ Աղոթելուց հետո մնում ես անշարժ նստած, ապա ասում ես. «Ինչո՞ւ Աստված ոչինչ չունի ասելու այդ մասին։ Գուցե այն պատճառով է, որ ես բավականաչափ չեմ կարդում Նրա խոսքերը, ուստի Նա չի կարող ցույց տալ ինձ այդ բաները։ Եթե այդպես է, ապա անմիջապես դուրս կգամ։ Եթե դրսում երեսնիվայր ընկնեմ, դա կարող է լինել այն, որ Աստված ինձ թույլ չի տալիս գնալ, իսկ եթե ամեն ինչ հարթ ընթանա, և Աստված չխոչընդոտի ինձ, դա կարող է լինել այն, որ Աստված ինձ թույլ է տալիս գնալ»։ Դա փորձել է։ Ինչո՞ւ ենք դա փորձել կոչում։ Աստծու գործը գործնական է։ Նորմալ է, որ մարդիկ պարզապես կատարեն այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեն, կարգավորեն իրենց առօրյա կյանքը և ապրեն իրենց բնականոն մարդկայնության կյանքով այնպես, որը համապատասխանում է սկզբունքներին։ Կարիք չկա փորձելու, թե ինչպես է Աստված գործելու կամ ինչ առաջնորդություն է տալու։ Մտահոգվիր միայն նրանով, ինչ պետք է անես, մի անընդհատ ունեցիր լրացուցիչ մտքեր, ինչպիսիք են. «Արդյոք Աստված թույլ տալի՞ս է ինձ անել սա, թե՞ ոչ։ Եթե անեմ սա, Աստված ինչպե՞ս կվարվի ինձ հետ։ Արդյոք ճի՞շտ է, որ այսպես եմ անում»։ Եթե ինչ-որ բան ակնհայտորեն ճիշտ է, ապա մտահոգվիր միայն դա անելով, մի՛ մտածիր այս ու այն բանի մասին։ Իհարկե, նորմալ է աղոթելը, Աստծու առաջնորդության համար աղոթելը, որ Նա առաջնորդի քո կյանքն այս օրը, որ առաջնորդի այն պարտավորությունը, որն այսօր կատարում ես։ Մարդու համար բավական է ունենալ հնազանդության սիրտ և վերաբերմունք։ Օրինակ՝ գիտես, որ եթե ձեռքով դիպչես հոսանքին, կհոսանքահարվես և գուցե կյանքդ կորցնես։ Սակայն մտածում ես դրա շուրջ. «Անհանգստանալու կարիք չկա, Աստված պաշտպանում է ինձ։ Պարզապես պետք է փորձեմ դա, որ տեսնեմ՝ արդյոք Աստված կպաշտպանի՞ ինձ, և տեսնեմ՝ ինչպիսին է Աստծու պաշտպանությունը»։ Ապա ձեռքով դիպչում ես դրան և, արդյունքում, հոսանքահարվում ես. դա փորձել է։ Որոշ բաներ ակնհայտորեն սխալ են և չպետք է արվեն։ Եթե դեռ անես դրանք՝ տեսնելու համար, թե ինչպիսին կլինի Աստծու արձագանքը, դա փորձել է։ Ոմանք ասում են. «Աստծուն դուր չի գալիս, երբ մարդիկ շքեղ զարդարանք և ծանր դիմահարդարանք են կրում։ Ուրեմն ես կանեմ դա և կտեսնեմ, թե ինչ զգացողություն է, երբ Աստված ներքուստ հանդիմանում է ինձ»։ Ուստի ամբողջությամբ դիմահարդարվելուց հետո նայում են հայելու մեջ. «Տե՛ր Աստված, կենդանի ուրվականի եմ նման, բայց միայն զգում եմ, որ մի փոքր զզվելի է, և չեմ կարողանում ինձ ստիպել նայել հայելու մեջ։ Դրանից բացի ոչ մի այլ զգացում չկա. չեմ զգում Աստծու նողկանքը և չեմ զգում, որ Նրա խոսքերն անմիջապես իջնում են՝ ինձ տապալելու և դատելու համար»։ Ի՞նչ տեսակ վարքագիծ է սա։ (Փորձելու։) Եթե երբեմն ձևական ես քո պարտավորության մեջ և հստակ գիտես, որ այդպես է, բավական է, որ պարզապես ապաշխարես և շրջվես։ Բայց միշտ աղոթում ես. «Աստվա՛ծ, ես ձևական եմ եղել, խնդրում եմ, որ Դու կարգավարժես ինձ»։ Ի՞նչ նպատակի է ծառայում քո խիղճը։ Եթե խիղճ ունես, պետք է պատասխանատվություն կրես սեփական վարքագծիդ համար։ Պետք է սանձես այն։ Մի՛ աղոթիր Աստծուն. այդ աղոթքը կդառնա փորձել։ Շատ լուրջ բանը կատակի, փորձելու վերածելն այն է, ինչից Աստված գարշում է։ Երբ մարդիկ աղոթում են Աստծուն և փնտրում Նրան, երբ բախվում են որևէ խնդրի, ինչպես նաև Աստծու հետ վարվելիս իրենց որոշ վերաբերմունքներում, պահանջներում և գործելակերպերում, հաճախ որոշ փորձելու դեպքեր են ի հայտ գալիս։ Գլխավորապես ի՞նչ են ենթադրում այս փորձելու դեպքերը։ Այն, որ կցանկանայիր տեսնել, թե ինչպես կգործի Աստված, կամ որ կցանկանայիր տեսնել՝ արդյոք Աստված կարո՞ղ է, թե՞ չի կարող ինչ-որ բան անել։ Կցանկանայիր փորձել Աստծուն. կցանկանայիր օգտագործել այս հարցը՝ ստուգելու համար, թե ինչպիսին է Աստված, ստուգելու համար, թե Աստծու ասած որ խոսքերն են ճիշտ և ճշգրիտ, որոնք կարող են իրականանալ, և որոնք Նա կարող է իրագործել։ Սրանք բոլորը փորձելու դեպքեր են։ Արդյոք գործելու այս եղանակները կանոնավոր կերպով ի հայտ գալի՞ս են ձեր մեջ։ Ենթադրենք, կա մի բան, որը չգիտես՝ ճի՞շտ ես արել, կամ արդյոք համահո՞ւնչ է ճշմարտության սկզբունքներին։ Կա երկու մեթոդ, որոնք կարող են հաստատել՝ արդյոք այն, ինչ արել ես այս հարցում, փորձե՞լ է, թե՞ դրական է։ Մի մեթոդը խոնարհ և ճշմարտություն փնտրող սիրտ ունենալն է՝ ասելով. «Ահա թե ինչպես եմ կարգավորել և դիտարկել ինձ հետ պատահած այս բանը, և թե ինչպես է այն հիմա՝ այդպես կարգավորելու արդյունքում։ Չեմ կարողանում հասկանալ՝ արդյոք սա այն է, ինչ իրականում պետք է անեի»։ Ի՞նչ ես մտածում այս վերաբերմունքի մասին։ Սա ճշմարտությունը փնտրելու վերաբերմունք է, դրանում փորձել չկա։ Ենթադրենք՝ ասում ես. «Բոլորը միասին են որոշում այս բանը՝ հաղորդակցությունից հետո»։ Ինչ-որ մեկը հարցնում է. «Ո՞վ է պատասխանատու սրա համար։ Ո՞վ է գլխավոր որոշում կայացնողը»։ Եվ դու ասում ես. «Բոլորը»։ Քո մտադրությունը հետևյալն է. «Եթե ասեն, որ այս հարցը լուծվել է սկզբունքների համաձայն, կասեմ, որ ես եմ արել դա։ Եթե ասեն, որ չի լուծվել սկզբունքների համաձայն, կսկսեմ թաքցնել, թե ով է արել դա և ով է կայացրել որոշումը։ Այսկերպ, նույնիսկ եթե շարունակեն և փորձեն մեղքը բարդել, ապա ինձ վրա չեն բարդի, և եթե որևէ մեկը խայտառակվի, դա միայն ես չեմ լինի»։ Եթե խոսում ես այդպիսի մտադրությամբ, դա փորձել է։ Ինչ-որ մեկը գուցե ասի. «Աստված գարշում է, երբ մարդը հետևում է աշխարհիկ բաների։ Նա գարշում է այնպիսի բաներից, ինչպիսիք են մարդկության հիշատակի օրերը և տոները»։ Այժմ, երբ գիտես սա, կարող ես պարզապես անել հնարավորը՝ նման բաներից խուսափելու համար, որքանով որ հանգամանքները թույլ են տալիս։ Սակայն, ենթադրենք՝ միտումնավոր հետևում ես աշխարհիկ հարցերի՝ տոնի ժամանակ բաներ անելիս, և երբ անում ես դրանք, քո տածած մտադրությունը հետևյալն է. «Ես պարզապես ուզում եմ տեսնել՝ արդյոք Աստված կկարգավարժի՞ ինձ սա անելու համար, արդյոք ուշադրություն կդարձնի՞ ինձ։ Պարզապես ուզում եմ տեսնել, թե իրականում ինչ վերաբերմունք ունի իմ նկատմամբ, որքան խորն է Նրա նողկանքը։ Ասում են, որ Աստված գարշում է սրանից, ասում են, որ Նա սուրբ է և խորշում է չարից, ուստի կտեսնեմ, թե ինչպես է Նա խորշում չարից և ինչպես կկարգավարժի ինձ։ Եթե, երբ անում եմ այս բաները, Աստված ինձ փսխում և փորլուծություն տա և համակի գլխապտույտով, այնպես որ անկարող լինեմ վեր կենալ անկողնուց, ապա կթվա, որ Աստված իսկապես գարշում է այս բաներից։ Նա պարզապես խոսքեր ասելիս չի լինի. փաստերը կհաստատեն դա»։ Եթե միշտ հույս ունես տեսնել նման տեսարան, ի՞նչ տեսակ վարքագիծ և մտադրություններ ունես։ Դու փորձում ես։ Մարդը երբեք չպետք է փորձի Աստծուն։ Երբ փորձում ես Աստծուն, Նա թաքնվում է քեզանից և ծածկում է Իր երեսը քեզանից, և քո աղոթքներն անօգուտ են։ Ոմանք գուցե հարցնեն. «Դա չի աշխատի, նույնիսկ եթե անկե՞ղծ եմ իմ սրտում»։ Այո՛, նույնիսկ եթե անկեղծ ես քո սրտում։ Աստված թույլ չի տալիս մարդկանց փորձել Իրեն. Նա խորշում է չարից։ Երբ այս չարասեր գաղափարներն ու մտքերն ես փայփայում, Աստված կթաքնվի քեզանից։ Այլևս լուսավորություն չի բերի քեզ, այլ մի կողմ կդնի քեզ, և դու կշարունակես անել հիմար, խաթարիչ և անհանգստացնող բաներ, մինչև որ մերկացվես։ Սա է այն հետևանքը, որը գալիս է մարդկանց կողմից Աստծուն փորձելուց։

(Աստվա՛ծ, մի հարց ունեմ։ Եկեղեցում սարքավորումներ եմ տնօրինում։ Իմ վերաբերմունքն այս պարտավորության նկատմամբ միշտ թեթևամիտ է և անլուրջ։ Եղբայրներն ու քույրերը մատնանշեցին իմ սխալները և էտեցին ինձ և ինձ հետ հաղորդակցվեցին այն օրինակի շուրջ, որն Աստված մի անգամ բերեց մի մարդու մասին, որը գաղտնի հազի օշարակ էր խմել։ Աստված չկարգավարժեց կամ չհանդիմանեց նրան, այլ դուրս թողեց նրան, երբ նա խմել էր դա։ Աստծու բնույթը չի հանդուրժում մարդու վիրավորանքները։ Ես գիտեմ այդ խոսքերը, բայց այն տեսակետն ունեմ, որ Աստված ողորմած և սիրող է, որ Նա հավանաբար ինձ հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեց այդ մարդու հետ։ Ուստի չեմ վախեցել։ Հիմնվելով Աստծու այսօրվա հաղորդակցության վրա՝ զգում եմ, որ կասկածանքով եմ վերաբերվում Նրա արդար բնույթին և դրսևորում եմ հակաքրիստոսների վարքագիծ, այն է՝ փորձել Աստծուն՝ երբեք չվախենալով Նրանից։) Աստծու վերաբերմունքը մարդու նկատմամբ հիմնված չէ այն բանի վրա, թե արդյոք այդ մարդը վախենում է Նրանից, ոչ էլ հիմնված է այն անցողիկ վերաբերմունքի վրա, որն այդ մարդը կարող է ունենալ տվյալ հարցի վերաբերյալ։ Աստված որպես լուրջ խնդիրներ չի դիտարկում այն վատ սովորություններն ու անպատասխանատու վարվելակերպը, որոնք մարդը կարող է ցուցաբերել և բացահայտել կյանքի մանրուքներում։ Բավական է պարզապես կարողանալ նվիրվել քո էական պարտավորությանը և պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Եթե զգում ես, որ ընդմիշտ անկարող ես պատասխանատվություն ստանձնել սարքավորումների տնօրինման համար և չես կարող ողջ ուժդ գործադրել դա լավ անելու համար, ապա դա ի՞նչ է ցույց տալիս։ Մասամբ ցույց է տալիս, որ տնօրինելուց լավ չես, ավելին, ցույց է տալիս, որ այնքան էլ հարմար չես այդ աշխատանքին։ Եթե զգում ես, որ այդ աշխատանքում մնալդ մի օր կարող է աղետի հանգեցնել, ավելի լավ կլինի՝ խորհուրդ տաս մեկ ուրիշին դրա համար։ Թող եկեղեցում այդ առաջադրանքին հարմար մեկը, փոխարինի քեզ, ապա գնա՛ կատարելու այն աշխատանքը, որին լավ ես տիրապետում, և որը հետաքրքրում է քեզ, և հավատարիմ եղիր այդ պարտավորությունը կատարելիս։ Ավելին, եթե մեկն իրապես սիրում է ճշմարտությունը և ճշմարտապես ցանկանում է երկյուղել Աստծուց և խուսափել չարից և ապրել արժանապատվությամբ և չարժանանալ ուրիշների զզվանքին, այլ՝ հարգանքին, ապա պետք է վճռական լինի ամեն ինչ լավ անելու հարցում։ Եվ այդպես վարվելիս պետք է վճռականություն ունենա Աստծու առաջ՝ ասելու. «Աստվա՛ծ, խնդրում եմ, կարգավարժի՛ր ինձ, եթե վատ եմ կատարում գործս, խնդրում եմ, արա՛ Քո գործը»։ Մարդիկ ուրիշների վատ կառավարիչներ են։ Լավագույն դեպքում կարող են սովորեցնել ինչ-որ մեկին տաղանդավոր մարդ դառնալ մեկ առանձին ոլորտում։ Բայց երբ խոսքը վերաբերում է այն ուղուն, որով մարդը քայլում է, կյանքի վերաբերյալ նրա տեսակետներին, կյանքում նրա ընտրած նպատակներին, և թե ինչպիսի մարդ կընտրի լինել, ոչ ոք չի կարող օգնել նրան։ Միայն Աստծու խոսքերը և Աստված կարող են փոխել մարդկանց։ Ինչպե՞ս է սա իրականանում։ Նրանով, որ մարդիկ իրենք անօգնական են, պետք է թույլ տան, որ Աստված գործի։ Ուստի ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի մարդը, որպեսզի Աստծուն թույլ տա գործել, նախքան Նա պատրաստակամ կլինի գործելու։ Նախ պետք է վճռականություն ունենա, պետք է ունենա նման ցանկություն՝ ասելով. «Գիտեմ, որ ինձ երբեք չի հաջողվել լավ կատարել այս առաջադրանքը։ Եղբայրներն ու քույրերը գոհ չեն եղել, ինքս էլ գոհ չեմ եղել, բայց իսկապես ուզում եմ այն լավ անել։ Ի՞նչ անեմ։ Աղոթքով կգամ Աստծու առաջ և թույլ կտամ, որ Նա գործի իմ մեջ»։ Եթե ուզում ես, որ Աստված գործի քո մեջ, քեզ համար առաջնայինն այն է, որ կարողանաս տառապել, երբ Աստված կարգավարժում է քեզ, երբ հանդիմանում է քեզ, պետք է կարողանաս ընդունել դա։ Սրտում հնազանդ և ընդունող լինելը ցանկացած բան լավ անելու սկիզբն է։ Արդարացի է ասել, որ բոլորն էլ կասկածներ կունենան Աստծու արդարության և ամենակարողության վերաբերյալ, նախքան լիովին փրկվելը։ Տարբերությունն այն է, որ սովորական, ապականված մարդիկ կարող են, չնայած իրենց սոսկ կասկածներին, բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունը և ձգտել ճշմարտությանը և կամաց-կամաց ճանաչել Աստծուն. նրանց սուբյեկտիվ ցանկությունն ակտիվ է և դրական։ Հակաքրիստոսները ճիշտ հակառակն են. նրանց սուբյեկտիվ ցանկություններն ընդունող և հնազանդ չեն, և նրանք չեն ձգտում ճանաչել, փոխարենը դիմակայող են։ Չեն ընդունում։ Ուրեմն ի՞նչն է լավ սովորական, ապականված մարդկանց մեջ։ Սրտի խորքում ընդունում և սիրում են դրական բաները։ Պարզապես իրենց ապականված խառնվածքի պատճառով լինում են ժամանակներ, երբ չեն կարողանում իրենց տիրապետել, երբ վատ են գործում, և բաներն իրենց ուժերից վեր են, իրենց հասանելիությունից դուրս, ուստի իրենց սրտերում հաճախ բացասական և թույլ են՝ զգալով, որ Աստված չի ուզում իրենց, որ զզվում է իրենցից։ Արդյոք դա լա՞վ զգացմունք է։ Լավ զգացմունք է. նշանակում է, որ փրկվելու հնարավորություն ունես և նշան է, որ կարող ես փրկվել։ Եթե դա անգամ չես էլ զգում, ապա ճշմարտությունը ձեռք բերելու և փրկվելու հույսերդ բավականին հեռու են։ Հենց այս զգացմունքն ունենալն է ցույց տալիս, որ դեռ ունես խիղճ, արժանապատվություն և ազնվություն, որ քո մեջ դեռ ռացիոնալություն կա։ Եթե նույնիսկ չունես այս բաները, ապա իսկապես հակաքրիստոս ես, չհավատացող։ Ներկայումս ունես միայն չհավատացողի որոշ վարքագծեր, մի փոքր նրանց դրսեւորածից, մի փոքր նրանց խառնվածքից, սակայն չհավատացող չես։ Ինչպես Աստված է տեսնում, հավատում ես Նրան և Նրա հետևորդն ես, թեև Նրան հավատալու ուղու վրա և քո ձգտման մեջ, քո տեսակետներում և քո անձնական կյանքիդ յուրաքանչյուր ասպարեզում քեզ համար դեռ շատ խնդիրներ ու թերություններ են մնում։ Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները։ Դա հեշտ է։ Քանի դեռ համապատասխանում ես խիղճ և ողջամտություն ունենալու, ճշմարտությանը ձգտելու և դրական բաներ սիրելու հիմնական պահանջներին, այս բոլոր խնդիրները կարող են լուծվել. դա պարզապես ժամանակի հարց է։ Քանի դեռ կարող ես ընդունել ճշմարտությունը և այն խրատումն ու կարգավարժանքը, որոնք գալիս են Աստծուց, արդեն հաղթահարել ես առաջին խոչընդոտը։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ քո կողմից պետք է սովորես լուծել ապականված խառնվածքիդ և այն տարբեր վիճակների հարցը, որոնք առաջանում են քո մեջ, երբ յուրաքանչյուր բան պատահում է քեզ, և սովորես խնդիրները լուծել Աստծու խոսքերով, երբ կարդում ես Աստծու խոսքերը և լսում հաղորդակցությունն ու եղբայրների և քույրերի փորձառական վկայությունները։ Այն է, որ պետք է կարողանաս հաճախ գալ Նրա առաջ՝ պատմելով Նրան քո հանգամանքների ու վիճակների, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում ես՝ բացահայտորեն Նրան ասելով դրանք և անկեղծորեն ընդունելով Նրա էտումը, Նրա կարգավարժանքն ու խրատումը և նույնիսկ Նրա կողմից քո մերկացումը և վերաբերմունքը քո նկատմամբ. սիրտդ պետք է բաց մնա Նրա առաջ, ոչ թե փակվի։ Քանի դեռ սիրտդ բաց է մնում, խիղճդ ու ողջամտությունդ կարող են նպատակի ծառայել, և ճշմարտությունը կկարողանա մտնել քո մեջ և փոփոխություն առաջացնել քո մեջ։ Այդ ժամանակ այս բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել։ Դրանք անլուծելի չեն, դրանցից ոչ մեկը լուրջ խնդիր չէ։ Մարդկանց համար սովորական բան է իրենց պարտավորությունը կատարելիս ձևական լինելը։ Սա ամենասովորական վիճակն է, որում գտնվում է ողջ ապականված մարդկությունը։ Մի վիճակը ստերով լեցուն լինելն է, մյուսը՝ ժամանակ վատնելը, ձևական լինելը և ամեն ինչում անպատասխանատու լինելը, կիսատ-պռատ գլուխ բերելու վիճակում լինելը, յոլա գնալու վիճակում լինելը. սա սովորական վիճակ է ողջ ապականված մարդկության համար։ Սրանք շատ ավելի քիչ աղաղակող բաներ են, քան մարդու դիմակայությունն Աստծուն և ճշմարտության մերժումը։ Դրանք նույնիսկ այն չեն, ինչին Աստված նայում է մարդու մեջ։ Եթե Աստված մարդկանց չափեր ամենայն ճշգրտությամբ, ապա եթե մի սխալ բան ասեին, Նա չէր ուզի նրանց, եթե մի անգամ փոքր սխալ թույլ տային, չէր ուզի նրանց, եթե մարդիկ երիտասարդ լինելու պատճառով պոռթկուն լինեին և անհամբերությամբ անեին բաները, Աստծուն դուր չէին գա, և այդժամ կլինեին նրանք, ում Նա կլքեր և դուրս կթողներ։ Եթե ամեն ինչ այդպես լիներ, ոչ մի մարդ չէր փրկվի։ Ոմանք կասեն. «Մի՞թե չասացիր, որ Աստված դատապարտում է մարդկանց և նրանց ելքը որոշում իրենց վարքագծի միջոցով»։ Դա այլ հարց է։ Խառնվածքի փոփոխության և փրկության հասնելու համար ճշմարտությանը ձգտելու մարդկանց ուղու վրա մարդու նման վիճակները, ինչպես Աստված է տեսնում դրանք, ամենատարածված երևույթներից են՝ որքան հնարավոր է սովորական ու հասարակ։ Աստված նույնիսկ չի նայում դրանց։ Ինչի՞ն է նայում։ Նա նայում է, թե արդյոք դրական ձգտում ունես, և ինչպիսին է վերաբերմունքդ ճշմարտության և դրական բաների նկատմամբ և խառնվածքի փոփոխության ձգտման նկատմամբ։ Նայում է, թե արդյոք ունե՞ս նման ցանկություն, արդյոք ջանք գործադրո՞ւմ ես։ Երբ Աստված տեսնում է, որ ունես այս բաները, որ խիղճդ հանդիմանում է քեզ, երբ սխալ ես գործում, որ գիտես ատել դա, որ գիտես աղոթքով գալ Աստծու առաջ և խոստովանել Նրան ու ապաշխարել, այդժամ ասում է, որ հույս ունես, որ դուրս չես թողնվի։ Կարծում ես, թե Աստծու արդար բնույթը, Նրա ողորմությունն ու սերը լոկ դատարկ խոսքե՞ր են։ Հենց նման էություն ունենալու պատճառով է, Աստված վերաբերմունք ունի յուրաքանչյուր տեսակի մարդու նկատմամբ, և այդ վերաբերմունքները չափազանց գործնական են. դրանք ամենևին դատարկ չեն։

Նախատեսված է, որ բոլորը լսեն հակաքրիստոսների էության մասին այս զրույցը, որով զբաղված ենք արդեն որոշ ժամանակ, մասամբ այն պատճառով, որպեսզի կարողանան հասկանալ և զանազանել հակաքրիստոսներին և որոշել, թե ովքեր են նրանք, և մերժել նրանց։ Դա նաև նրա համար է, որպեսզի բոլորն իմանան, որ բոլորն ունեն հակաքրիստոսի խառնվածք, ճիշտ այնպես, ինչպես հակաքրիստոսները, բայց որ միայն ճշմարիտ հակաքրիստոսներն են դուրս թողնվելու և լքվելու, մինչդեռ հակաքրիստոսի խառնվածք ունեցող սովորական մարդկանց Աստված կփրկի, այլ ոչ թե դուրս կթողնի։ Մարդկանց հետ հակաքրիստոսների էության և նրանց խառնվածքի յուրաքանչյուր տեսանկյան շուրջ հաղորդակցվելը մարդկանց դատապարտելու հարց չէ։ Դա մարդկանց փրկելու, նրանց ուղի տալու, նրանց հստակ ցույց տալու հարց է, թե իրականում ինչ ապականված խառնվածքներ ունեն, թե իրականում ինչի մասին է խոսում Աստված, երբ ասում է, որ մարդկությունն Իր թշնամին է, և թե ինչու պետք է այդպես ասեր. մարդու մեջ հատկապես ինչ տեսակների ապականված խառնվածքը և Աստծու դեմ մարդու մեջ դիմակայության ու ըմբոստության ինչ դրսեւորումներն են պատճառ դառնում, որ Նա ասի դա, անի այդ դատապարտումները։ Ճիշտ այն պատճառով, որ Աստված ուզում է փրկել մարդուն, որովհետև Նա չի լքում մարդկությանը կամ Իր հետևորդներին կամ նրանց, ում ընտրել է, որ Նա անխոնջ կերպով խոսում և գործում է այսպես։ Աստծու այսպես խոսելն ու գործելը լոկ նրա համար չէ, որ մարդիկ հասկանան, թե որքան հաճելի է Նա, որքան կշռադատված և համբերատար է մարդկանց հանդեպ, որքան ջանք է գործադրել։ Ի՞նչ օգուտ այս բաները հասկանալուց։ Երբ մարդիկ հասկանում են այս բաները, Աստծու հանդեպ մի փոքր երախտագիտությունից ավել ոչինչ չեն ունենում, սակայն նրանց ապականված խառնվածքի հարցն ամենևին չի լուծվում։ Աստված խոսում է նման կշռադատված համբերությամբ՝ մարդկանց հասկացնելու համար, որ Ինքըջանքեր է գործադրել մարդկանց փրկելու ուղղությամբ և վճռական է այդ հարցում. Նա չի կատակում։ Աստված ուզում է փրկել մարդկությանը և վճռական է դա անելու հարցում։ Ինչպե՞ս կարելի է տեսնել սա։ Չկա ճշմարտության ոչ մի կողմ, որի շուրջ Աստված խոսի մեկ կողմից կամ մեկ տեսանկյունից, ոչ էլ խոսում է մեկ ձևով, փոխարենը՝ մարդկանց դա ասում է տարբեր տեսանկյուններից, տարբեր ոճերով, տարբեր լեզվով և տարբեր աստիճաններով, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց ապականված խառնվածքը և իրենց և սրանից հասկանան, թե ինչ ուղղություն պետք է ունենա իրենց ձգտումը, և ինչ ուղիով պետք է գնան իրենք։ Նա անում է սա, որպեսզի մարդիկ թողնեն և փոխեն իրենց սատանայական, ապականված խառնվածքը և արձակեն աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունները, գոյատևման ուղիները և ապրելակերպն ու եղանակները, որոնցով Սատանան ապականում է մարդկանց՝ փոխարենը ստիպելով նրանց ապրել այն ուղիների, եղանակների, ուղղությունների և նպատակների համաձայն, որոնք Աստված ցույց է տվել մարդկանց և ասել նրանց։ Աստված չի անում այս ամենը, որպեսզի մարդիկ հավատ ընծայեն դրան, որպեսզի տեսնեն Նրա մանրակրկիտ մտադրությունները կամ թե որքան դժվար է անել այն ամենը, ինչ Նա անում է։ Քեզ պետք չէ իմանալ դա։ Աստծու ասած խոսքերի մեջ կենտրոնացիր միայն այն բանի վրա, թե ինչ պետք է կիրառես, և հասկացիր դրանցում պարփակված ճշմարտությունն ու Աստծու մտադրությունները։ Մտի՛ր ճշմարտության իրականության մեջ, ապրի՛ր ճշմարտության սկզբունքների համաձայն և վարվի՛ր ու գործի՛ր ճշմարտության սկզբունքների համաձայն և ավարտի՛ր Աստծու տված հանձնարարությունը, որպեսզի հասնես փրկության։ Այսպիսով՝ Աստված գոհ կլինի, և մարդու փրկության հարցն ամբողջությամբ կիրագործվի՝ դրանով իսկ օգուտ տալով նաև մարդուն։ Իսկ ինչ վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդկանց ասածի մեջ դեռ շատ վարդապետություն կա, երբ չափազանց մակերեսային են իրենց գործողություններում, երբ միշտ ձևական են, երբ նրանց ստորությունը գերակշռող է՝ հատկապես երիտասարդների մեջ, որոնք հակված չեն հետևելու կանոններին, որոնք երբեմն սիրում են երկար քնել, որոնք ունեն որոշ սովորություններ, որոնք այնքան էլ ողջամիտ կամ ուրիշների համար ուսուցանող չեն, մի՛ ստիպիր այս բաները։ Դանդաղ առաջ գնա դրանց հետ։ Քանի դեռ պատրաստակամ ես ձգտելու ճշմարտությանը և կարող ես ջանք գործադրել Աստծու խոսքերի ուղղությամբ և կարող ես հաճախ գալ Աստծու առաջ՝ սիրտդ բացելով Նրա առաջ, Նա կգործի։ Ոչ ոք չի կարող մարդկային ուժով կամ մարդկային միջոցներով փոխել որևէ մեկին՝ ներառյալ ծնողներդ, որոնք չեն կարող փոխել քեզ։

Այն, որ այսօր եկել ես Աստծու տուն, Աստծու գործն է, և որ կարող ես այստեղ ապահով և հաստատուն կերպով քարոզներ լսել` նույնիսկ այս դարաշրջանում, չար միտումների մեջ, և պարտավորությունդ կատարել առանց մի լումա վաստակելու՝ սա Աստծու գործն է։ Ինչո՞ւ է Աստված անում սա։ Քո մեջ ի՞նչն է Աստված հաճելի համարում։ Այն, որ արդարադատության որոշակի զգացում ունես և խիղճ ունես, որ հակակրանք ես տածում չար միտումների հանդեպ և սիրում ես դրական բաներ և որ անհամբեր սպասում ես Աստծու թագավորության գալստյանը, Քրիստոսի և ճշմարտության թագավորելուն։ Ունես այս ցանկությունները, և Աստված հավանում է դրանք քո մեջ, ինչի պատճառով Նա քեզ Իր տուն բերեց։ Կարծում ես, թե Աստված չի տեսնում քո այդ վատ թերություններն ու սովորությունները։ Աստված հասկանում է քո թերությունները. Նա գիտե դրանք բոլորը։ Եթե գիտի, ինչո՞ւ չի զբաղվում դրանցով։ Նման բաները շատ դեպքերում մարդկանց սրտերում հակասություններ են առաջացնում։ Նրանք ասում են. «Արդյոք Աստված կփրկե՞ր ինձ պես մեկին։ Կարո՞ղ է արդյոք ինձ պես մեկը հասնել փրկության։ Ես այնքան չարասեր և ապականված եմ, այնքան դժկամորեն եմ հնազանդվում կարգավարժանքին, այնքան ըմբոստ եմ և դիմակայում ու կասկածում եմ Աստծուն։ Ինչպե՞ս կարող էր Աստված դեռ ընտրել ինձ»։ Ի՞նչն է տանջում քեզ։ Միայն Աստված կարող է փրկել քեզ։ Պետք է հավատաս, որ Նա կարող է։ Բավական է պարզապես կենտրոնանաս Աստծու խոսքերը լսելու, դրանք ընդունելու և կիրառելու վրա։ Մի՛ խրվիր այդ մյուս հարցերի մեջ, մի՛ եղիր միշտ բացասական դրանց պատճառով։ Ոչ ոք չի փորձում քո թերություններն օգտագործել քո դեմ, ոչ ոք քո դեմ զենք չունի։ Աստված չի նայում այդ բաներին։ Եթե առօրյա կյանքի նման աննշան մանրուքներից առաջացած վատ սովորությունները, թերությունները կամ ստորությունը խաթարում են ճիշտ ուղու և ճշմարտության ձգտումդ, մի՞թե դա կորուստ չէ։ Մի՞թե չարժե դրան։ (Այո։) Ներկայումս պետք է որ բավականին շատ մարդիկ խրված լինեն նման վիճակի մեջ։ Ոմանք ասում են, որ չափազանց շտապողական լինելն իրենց անհատականությունն է, որ այնքան կոպիտ են իրենց արած ամեն ինչում և որ չեն սիրում սովորել։ Ասում են, որ վատ սովորություններ էլ ունեն. չեն սիրում առավոտյան արթնանալ կամ երեկոյան գնալ քնելու և սիրում են խաղեր խաղալ, երբեմն սիրում են դատարկաբանել, իսկ երբեմն էլ սիրում են կատակներ անել։ Հարցնում են. «Արդյոք Աստված կփրկե՞ր ինձ»։ Մի՞թե խնդիր չէ, որ այդքան շատ պատկերացումներ և երևակայություններ ունես քո մասին։ Ինչո՞ւ մի փոքր չես փնտրում։ Իրականում ի՞նչ տեսակետ ունի Աստված, և իրականում ի՞նչ են ասում Նրա խոսքերը։ Արդյոք այս բաները որպես խնդիրներ նշվո՞ւմ են Նրա խոսքերում։ Ոմանք ասում են, որ սիրում են զարդարվել և միշտ պետք է զսպեն իրենց։ Մյուսներն ասում են, որ սիրում են միս ուտել՝ ունենալով չափազանց մեծ ախորժակ։ Սրանք փոքր խնդիրներ են։ Այս թերությունները, այս անհատականությունները կամ կյանքի այս սովորություններն առավելագույնը թերություններ են մարդու մարդկայնության մեջ, դրանք ապականված խառնվածք չեն համարվում։ Այն, ինչ մարդիկ իրապես պետք է լուծեն, իրենց ապականված խառնվածքի հարցն է։ Աչքաթող մի՛ արա ընդհանուր պատկերը։ Երբ իմանաս, որ ապականված խառնվածք ունես, և սկսես կենտրոնանալ դրա շուրջ ինքնաքննելու և զանազանելու վրա և ջանք գործադրես դրա վրա և սկսես ատել դա, քո այդ փոքր թերությունները աստիճանաբար կփոխվեն. դրանք այլևս խնդիրներ չեն լինի։ Որոշ երիտասարդներ սիրում են զվարճանալ։ Իրենց համապատասխան աշխատանքի մասին հոգալուց հետո որոշ ժամանակ զվարճանալը նորմալ է։ Որոշ երիտասարդ կանայք սիրում են գեղեցիկ լինել, զարդարվել և շպարվել։ Դա նույնպես նորմալ է, քանի դեռ չափը չի անցնում, և տարօրինակ հագուստներ կամ ծանր շպար չեն կրում։ Ամեն ինչ նորմալ է, ոչ ոք չի սահմանափակում նրանց։ Այս բաներից ոչ մեկը խնդիր չէ։ Կյանքի այս սովորությունները, կյանքի որակի պահանջները և անհատականության փոքր խնդիրները՝ սրանցից ոչ մեկը չէր կարող քեզ ստիպել դիմակայել Աստծուն, ոչ էլ կարող էր ստիպել դեմ գնալ ճշմարտությանը։ Այն, ինչն իրապես քեզ ստիպում է դիմակայել Աստծուն, ինչը հետ է պահում քեզ Նրա առաջ գալուց և ստիպում է ըմբոստանալ Նրա դեմ, քո ապականված խառնվածքն է։ Երբ կարողանաս հայտնաբերել, ճանաչել և ատել ապականված խառնվածքդ և սուբյեկտիվ ցանկություն ձեռք բերես՝ կիրառելու ճշմարտության սկզբունքների համաձայն, այս բոլոր փոքր թերությունների հարցը հնարավոր կլինի լուծել։ Եվ երբ ապականված խառնվածքիդ հարցը լուծվի, երբ ամենամեծ խնդիրը՝ Աստծուն դիմակայելուդ հարցը լուծվի, արդյոք այդ փոքր թերություններդ դեռ խնդիրնե՞ր կհամարվեն։ Երբ գա այդ ժամանակը, այնպիսի փոքր բաներ, ինչպիսիք են այն, թե ինչպես ես քեզ պահում և ինչպես ես ապրում, ինչ ես ուտում, ինչ ես խմում, ինչպես ես հանգստանում, ինչպես ես կատարում պարտավորությունդ և ինչպես ես լեզու գտնում ուրիշների հետ, աստիճանաբար սկզբունքային կդառնան։ Միայն այդ ժամանակ կիմանաս, որ սեփական ապականված խառնվածքի հարցը լուծելը եղել և մնում է մարդու կյանքի մեծագույն հարցը, որ հենց մարդու ապականված խառնվածքի հարցը լուծվում է, լուծվում են նաև մնացած բոլոր խնդիրները։ Երբ լուծես Աստծու դեմ ըմբոստության խնդիրը, հենց այդ ժամանակ կապրես մարդկային նմանությամբ, արժանապատվությամբ։ Գուցե հիմա կան որոշ մանր թերություններ, որոնք այլևս չես դրսևորում։ Մարդիկ գուցե գովեն քեզ՝ ասելով, որ լավ երիտասարդ ես, որ անկեղծ ես առ Աստված հավատքիդ մեջ, որ նման ես Աստծուն հավատացողի։ Բայց եթե Աստված ասում է, որ դեռ կարող ես ըմբոստանալ Իր դեմ, ապա քո արտաքին լավ վարքագծերն անօգուտ են, որքան էլ հրաշալի լինեն դրանք։ Հիմնարար խնդիրը չի լուծվել. ապականված խառնվածքիդ հարցը դեռ չի լուծվել, և դեռ կարող ես ըմբոստանալ Աստծու դեմ։ Դեռ այնքան հեռու ես փրկությունից։ Ի՞նչ օգուտ լոկ լավ վարքագծեր ունենալուցդ։ Մի՞թե դրանցով պարզապես չես խաբում ինքդ քեզ։

Ո՞ր խնդիրն է այժմ կենսականորեն կարևոր, որ լուծեք։ (Ապականված խառնվածքի խնդիրը։) Ոմանք գուցե ասեն. «Սիրում եմ գունավոր հագուստ կրել, բայց Աստծու տանը դա դուր չի գալիս, ուստի կըմբոստանամ այս վարքագծի դեմ»։ Դրա կարիքը չկա, կրի՛ր դրանք, եթե սիրում ես։ Ոմանք ասում են. «Սիրում եմ դիմափոշի և շպար քսել և գեղեցիկ տեսք ունենալ, երբ ամեն օր մարդկանց եմ հանդիպում, դա այնքա՜ն հաճելի է»։ Քանի դեռ ժամանակ ունես, դա նորմալ է։ Ոմանք ասում են. «Սիրում եմ համեղ ուտելիքներ ուտել. սիրում եմ կծու բաներ և թթու բաներ նույնպես»։ Քանի դեռ ունես միջոցներ, հնարավորություն և ազատ ժամանակ, կարող ես ուզածիդ չափ ուտել այդ բաները։ Նույնիսկ եթե չբավարարեիր այս բաները և զսպեիր ու ըմբոստանայիր դրանց դեմ, ապականված խառնվածքիդ հարցը չէր լուծվի։ Ի՞նչ առաջ կգարդրանք զսպելուց։ Մարմնավոր մեծ տառապանք կկրեիր, բայց սրտումդ բավականին անարդարացիորեն վիրավորված կզգայիր, և ապա ի՞նչ բացասական հետևանք կբերեր դա քեզ՝ որպես կողմնակի վնաս։ Կզգայիր, որ մեծապես տառապել ես Աստծու համար, որ ձեռք ես բերել ճշմարտությունը, մինչդեռ, իրականում, ոչինչ չէիր ունենա կամ ոչինչ չէիր լինի։ Գուցե նրբագեղ, արժանապատվորեն և զուսպ հագնվես, գուցե նման լինես եղբոր կամ քրոջ և լավ կազմակերպված լինես, բայց եթե նույնիսկ չես կարողանում գտնել ճշմարտության սկզբունքները, երբ քեզ հանձնարարվում է պարտավորություն կատարել, և եթե շարունակես խաթարել և խանգարել եկեղեցու գործը, արդյոք քո հիմնարար խնդիրը լուծվե՞լ է։ (Ոչ։) Հետևաբար, ինչպես էլ նայես դրան, ամենահիմնարարն Աստծու խոսքերը, ճշմարտությունը հասկանալն է և ճշմարտության իրականություն մտնելն ու ապականված խառնվածքիդ հարցը լուծելը։ Ջանքերդ մի՛ վատնիր մի քանի աննշան խնդիրների և արտաքին վարքագծերի վրա՝ կենտրոնանալով դրանց վրա և բաց չթողնելով դրանք, սրտումդ միշտ մեղավոր և պարտական զգալով, միշտ լուծելով այդ հարցերը, ասես դրանք մեծ հարցեր լինեն։ Դրա արդյունքն այն է լինում, որ ապականված խառնվածքիդ հարցը ընդմիշտ անլուծելի է մնում։ Եթե նույնիսկ չգիտես, թե ինչպիսի մարդ ես կամ ինչպիսի ապականված խառնվածք ունես, եթե դրա մասին նվազագույն հասկացողությունն անգամ չունես, մի՞թե դա ամեն ինչ չի փչացնի։ Երբ ճանաչես քո ապականված էությունը, այդ փոքր խնդիրներդ այլևս խնդիրներ չեն լինի։ Բնականաբար, երբ հասկանաս ճշմարտությունը և մտնես ճշմարտության իրականության մեջ և կարողանաս գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, աստիճանաբար կազատվես այդ փոքր խնդիրներից։ Դա նույնն է, ինչ անհանգիստ անհատականությունների կամ դանդաղաշարժների, շատախոս կամ լռակյաց լինելու դեպքում. սրանք խնդիրներ չեն։ Դրանք անհատականության հարցեր են։ Ոմանք պարզ առոգանություն ունեն, մինչդեռ մյուսները՝ ոչ, ոմանք ավելի համարձակ են և չեն քաշվում շատ մարդկանց առջև խոսելուց, մինչդեռ մյուսները պակաս համարձակ են և քաշվում են խոսելուց, երբ շուրջը շատ մարդիկ կան։ Ոմանք էքստրավերտ են, մինչդեռ մյուսները՝ ինտրովերտ։ Սրանցից ոչ մեկը խնդիր չէ։ Ի՞նչն է խնդիր. հակաքրիստոսների խառնվածքը, որը դիմակայում է Աստծուն, դա խնդիր է։ Դա ամենամեծ խնդիրն է, մարդու ողջ ապականության աղբյուրը։ Եթե լուծես ապականված խառնվածքի խնդիրը, ոչ մի այլ խնդիր այլևս խնդիր չի լինի։

Էլի հարցեր կա՞ն։ (Աստվա՛ծ, մի հարց ունեմ. ճշմարտության իմ ձգտման մեջ բնականոն հոգևոր կյանք ունեմ, սակայն ճշմարտությունը սիրելու և դրան ձգտելու իմ սիրտն այնքան էլ մեծ չէ։ Երբ զգում եմ, որ վիճակս սխալ է, մի քանի օր ջանասիրաբար ձգտում եմ, բայց երբ այդ օրերն անցնում են, նորից թուլանում եմ։ Այս վիճակը նորից ու նորից ի հայտ է գալիս, և ես գիտեմ, որ դա ճշմարտության հանդեպ հակակրանք տածող խառնվածք է, բայց դեռ չեմ կարողանում արմատապես լուծել այն։) Դա շրջանցելու ճանապարհ չկա. այդպիսին է մարդու կյանքի մուտքը։ Միշտ ցանկանալով լուծել այս խնդիրը՝ սխալ ես թույլ տալիս։ Որպես օրինակ՝ որոշ կանայք ամուսին գտնելու փորձերի մեջ այն չափանիշն ունեն, որ մեծ բան չէ, եթե նա պարզապես միջին արտաքին ունի, բայց պետք է ռոմանտիկ լինի։ Պետք է հիշի, թե երբ և որտեղ են առաջին անգամ հանդիպել և իր ծննդյան օրը և իրենց տարեդարձը և այլն։ Պետք է հիշի յուրաքանչյուր նշանակալի օր և պետք է նաև հիշի ժամանակ առ ժամանակ ասել. «Ես սիրում եմ քեզ, թանկագինս» և ժամանակ առ ժամանակ նվերներ գնի իր համար։ Կփորձի նրան. «Ո՞ր օրն էր մեր առաջին ժամադրությունը։ Ե՞րբ է Սուրբ Վալենտինի օրը»։ Հաճախ փնտրում են նման ռոմանտիկա և խթան, և եթե նրանց կյանքը մի փոքր ավելի միապաղաղ է դառնում, վրդովվում են դրանից՝ բողոքելով ամուսնուն. «Հապա քեզ նայի՛ր, ապաշնորհ։ Ոչինչ չես հասկանում ռոմանտիկայից։ Քեզ հետ օրերս անցկացնելն այնքան ձանձրալի է։ Կյանքս կործանված է քո ձեռքերում»։ Մի՞թե շատ չեն այն կանայք, որոնք դրսևորում են այս թերությունը։ Եվ երբ ասում ես, որ ուրիշի ամուսինը ռոմանտիկ է, որ գիտի՝ ինչպես սիրաշահել կնոջը, որ իր կնոջն արքայադստեր պես է վերաբերվում, այս կանայք անտանելի նախանձում են՝ ցանկանալով խլել այդ ամուսնուն իրենց համար։ Պարզապես չեն կամենում ապրել սովորական, հասարակ կյանքով։ Դրսևորե՞լ ես այս թերությունը։ (Այո։) Մինչ Աստված գործ է անում և փրկում մարդկանց, այնքան էլ շատ հուզիչ, ոգևորիչ պահեր չկան, և Նա անակնկալներ չի ստեղծի քեզ համար։ Դա սովորական է և հասարակ։ Դա է նշանակում լինել գործնական։ Ճշմարտությանը ձգտելը զգացմունք չի պահանջում։ Քանի դեռ ձգտումը կա քո սրտում, և քանի դեռ ժամանակ առ ժամանակ քննում ես, թե արդյոք քո բռնած ուղին շեղվում է, և արդյոք կան մարդկային սխալի պատճառով առաջացած բացթողումներ կամ կորուստներ քո կատարած պարտավորության մեջ, և հաղորդակցվում ես այն մասին, թե արդյոք այս ընթացքում եղբայրներն ու քույրերն ունեն նոր ըմբռնումներ կամ ճանաչողություն պարտավորություն կատարելու վերաբերյալ, որոնք քեզ պակասում են, թե արդյոք եղել են խեղաթյուրումներ քո կողմից Աստծու խոսքերի ընկալման մեջ դրանք կարդալիս, թե արդյոք դրանցում եղել են բաներ, որոնք քո հասանելիությունից դուրս են, կամ որոնք փորձառաբար չես ապրել կամ անտեսել ես, և այլն, քանի դեռ բոլոր նման ուղիները, նպատակները և ուղղությունները բնականոն են և ճիշտ, դա բավարար կլինի։ Քանի դեռ քո ընդհանուր ուղղությունը ճիշտ է, դա բավական է։ Մի՛ փնտրիր ոգևորություն և մի՛ որոնիր անակնկալներ։ Ոչ ոք քեզ անակնկալ չի մատուցելու։ Աստծուն հավատալը և ճշմարտությանը ձգտելը նույնն է, թե ինչպես են բնականոն մարդիկ ապրում իրենց կյանքը։ Մեծ մասամբ այն բավականին անիրադարձային է, որովհետև ապրում ես այս աշխարհում, որտեղ ոչինչ գերբնական չէ, և ոչինչ կտրված չէ իրական կյանքից։ Ահա թե որքան անիրադարձային է այն։ Բայց տարբերություն կա այս տեսակ անիրադարձային կյանքի և չհավատացողների կյանքի միջև։ Մինչ դու հավատում ես Աստծուն և կատարում ես քո պարտավորությունը, անընդհատ ճանաչում ես քո ապականված խառնվածքը, անընդհատ շտկում և փոխում ես հարաբերությունդ Աստծու հետ և անընդհատ իմանում ես այն ճշմարտությունների մասին, որոնք չես հասկանում՝ ճանաչելով և ընդունելով այն ճշմարտությունները, որոնք չգիտես կամ չես հասկանում։ Սա է տարբերությունը։ Դա արդեն բավականին մեծ տարբերություն է։ Ուստի ուրիշ ի՞նչ կարող էիք պահանջել։ Մի՞թե բավականաչափ բաներ չեն կատարվում Աստծու տանը, եկեղեցում և քո շուրջը։ Այն բաները, որոնք տեղի են ունեցել Աստծու գործի սկզբից մինչև հիմա, բավարար են, որպեսզի մարդիկ ինքնաքննեն դրանց շուրջ։ Օրերն այնքան արագ են անցնում։ Տասը, քսան տարին անցնում է մի ակնթարթում, ապա, մեկ այլ ակնթարթում երեսուն, հիսուն տարին անցած է լինում։ Դա մոտավորապես համապատասխանում է մարդու կյանքին։ Ուրիշ ի՞նչ ոգևորություն կարելի է փնտրել։ Այս բաները բավականաչափ հուզիչ են։ Այն բոլոր բաները, որոնք կատարվում են քո շուրջը, պետք է թույլ տան քեզ հայտնաբերել եզակի բաներ, բացահայտել ճշմարտությունը և անակնկալ լինեն քեզ համար։ Դա անիրադարձային չէ, այնպե՞ս չէ։ (Ոչ, այդպես չէ։) Ճշմարտությանը ձգտելը ոգևորություն փնտրել չէ։ Այդպես է այն մարդկանց համար, որոնք այս նյութական աշխարհում ապրում են իրենց բնականոն մարդկայնությամբ։ Մի՛ փնտրիր ոգևորություն։ Ոգևորություն և զգացմունք փնտրում են չափազանց շատ ազատ ժամանակ ունեցող մարդիկ։ Իրենց պարտավորությունները կատարելիս և ճշմարտությանը ձգտելիս մարդիկ ամեն օր նոր դասեր են ունենում քաղելու։ Ոմանք կասեն. «Այդ դեպքում, ինչո՞ւ ես չեմ սովորում»։ Դե, գուցե քո առաջընթացը համեմատաբար դանդաղ է։ Եթե կան բաներ, որ սովորում ես ամեն ամիս, դա բավական է։ Քանի դեռ առաջընթաց ես գրանցում և ձգտում ես ճշմարտությանը, արդյունք ցույց կտաս։ Արդյոք այս հաղորդակցությունը լուծե՞ց հարցը։ (Լուծեց։) Ինչպե՞ս։ Ո՞ր խոսքերը լուծեցին այն։ (Լուծվեց նրանով, որ գիտեմ՝ առ Աստված հավատքիս մեջ իմ ձգտման տակ թաքնված տեսանկյունները գործնական չեն։ Իմը ձգտելու պրագմատիկ ձեւ չէ։ Միշտ ձգտում եմ խթանի, միշտ ձգտում եմ զգալ բաները և Աստծուն վերաբերվում եմ լոկ պատկերացումներով ու երևակայություններով՝ Նրա հետ հարգալից հեռավորության հարաբերություն պահպանելով, սակայն անտեսելով, որ մարդիկ թուլություն կունենան իրենց կյանքի մուտքի ընթացքում և կաճեն դա անելիս և որ կբախվեն ամեն տեսակ հանգամանքների։ Դա բնականոն է։) Ճիշտ ես հասկացել։ Երբ ոչ մի հանգամանք ի հայտ չի եկել, մարդիկ պետք է կատարեն իրենց պարտավորություններն այնպես, ինչպես հարկն է, և շարունակեն իրենց ձգտումն այնպես, ինչպես պետք է։ Մի՛ փնտրիր ոգևորություն կամ զգա բաներ։ Մի՛ եղիր գերզգայուն և մի՛ ասա. «Ինչո՞ւ այսօր վատ տրամադրություն ունեմ։ Օ՜, հարաբերությունս Աստծու հետ պաղ է։ Շտապեմ աղոթել»։ Նման գերզգայունության կարիք չկա։ Աստված ուշադրություն չի դարձնում դրան։ Նա չի անհանգստանում քո այդ մանրուքներով։ Գուցե ասես. «Օրեր շարունակ չեմ աղոթել, բայց գործելիս հաճախ սրտումս փնտրում եմ Աստծուն և պահպանում եմ աստվածավախ սիրտ»։ Այստեղ խնդիր չկա։ Ոմանք կասեն. «Օ՜, այնքան զբաղված եմ եղել իմ պարտավորությամբ, որ արդեն օրեր շարունակ չեմ կարդացել Աստծու խոսքերը»։ Չես անցել այդ ընթացակարգով. անտեսել ես այն։ Բայց քո պարտավորությունը կատարելու ընթացքում հայտնաբերել ես շատ խնդիրներ և դրսեւորել ես ապականված խառնվածքի նման մի բան և այդ ընթացքում լսել ես ուրիշների հաղորդակցությունը, ինչը մեծապես ուսուցանել է քեզ։ Մի՞թե դա իրական ձեռքբերում չէ։ Մի՞թե չես կարդում Աստծու խոսքերը՝ ճշմարտությունը հասկանալու և ձեռք բերելու համար։ Ի՞նչ օգուտ պնդելուց, որ դա անես որոշակի ձևով կամ եղանակով։ Դե ինչ։ Այսօրվա հաղորդակցությունը կավարտենք այստեղ։ Ցտեսություն։ (Շնորհակալություն, Աստվա՛ծ, և ցտեսություն։)

30 մայիսի, 2020 թ.

Նախորդը.  Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս առաջին)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger