Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս յոթերորդ)
II. Հակաքրիստոսների շահերը
Դ. Նրանց հեռանկարներն ու ճակատագիրը
Անցյալ անգամ հաղորդակցվեցինք հակաքրիստոսների շահերի չորրորդ կետի շուրջ՝ նրանց հեռանկարներն ու ճակատագիրը, որը բաժանվում է ևս հինգ կետերի։ Նախ խնդրում եմ վերհիշել այս հինգ կետերը։ (1. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին, 2. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը, 3. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն, 4. Ինչպես են հակաքրիստոսները վեր2աբերվում «ծառայություն մատուցող» կոչմանը, 5. Ինչպես են հակաքրիստոսները մոտենում եկեղեցում իրենց կարգավիճակին։) Անցյալ անգամ հաղորդակցվեցինք այս կետերից առաջինի շուրջ՝ «Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին»։ Նախ օգտագործեցինք «ուսումնասիրել» բառը՝ մերկացնելու համար Աստծու խոսքերի հանդեպ հակաքրիստոսների հիմնական վերաբերմունքներից մեկն։ «Ուսումնասիրելը» հակաքրիստոսների պես մարդկանց հիմնական և արմատական վերաբերմունքն է Աստծու խոսքերի հանդեպ։ Նրանք Աստծու խոսքերին բացարձակապես չեն վերաբերվում ընդունման կամ հնազանդության վերաբերմունքով, այլ փոխարենը զննում են դրանք։ Նրանք Աստծու խոսքերը բացարձակապես չեն ընդունում կամ չեն համարում որպես ճշմարտություն կամ որպես ճանապարհ, որին մարդիկ պետք է ամուր կառչեն, և Աստծու խոսքերին չեն վերաբերվում ճշմարտությունը փնտրելու կամ ճշմարտությունն ընդունելու վերաբերմունքով։ Փոխարենն ամեն ինչում նրանց նպատակն իրենց սեփական նկրտումներն ու փառասիրական ձգտումներն են, իրենց սեփական հեռանկարներն ու ճակատագիրը և Աստծու խոսքերում փնտրում են այն վերջնական հանգրվանը և այն հեռանկարներն ու ճակատագիրը, որոնք իրենք են ուզում։ Աստծու խոսքերի հանդեպ նրանց հիմնական վերաբերմունքներից մեկն այն է, որ ամեն հարցում նրանք Աստծու խոսքերը կապում են իրենց հեռանկարների ու ճակատագրի հետ։ Դատելով Նրա խոսքերի հանդեպ նրանց վերաբերմունքից՝ այս տեսակի մարդկանց բնական էությունն այն է, որ ճշմարտապես չեն հավատում, չեն ընդունում կամ չեն հնազանդվում Աստծու խոսքերին, այլ փոխարենը զննում և վերլուծում են դրանք՝ դրանց մեջ փնտրելով օրհնություններ և օգուտներ՝ մեծ շահ ձեռք բերելու համար։ Դատելով Աստծու խոսքերի հանդեպ նրանց վերաբերմունքից՝ որքա՞ն են նրանք հավատում Աստծուն։ Արդյոք նրանք ճշմարիտ հավատք ունե՞ն Նրա հանդեպ։ Դատելով նրանց էությունից՝ նրանք ճշմարիտ հավատք չունեն Աստծու հանդեպ։ Ուրեմն ինչո՞ւ են դեռ կարողանում բռնել Աստծու խոսքերը և կարդալ դրանք։ Դատելով նրանց բնական էությունից, մտադրություններից և ցանկություններից՝ նրանք չեն ուզում Աստծու խոսքերից ձեռք բերել ճշմարտությունը և խառնվածքի փոփոխության ճանապարհը՝ դրանով իսկ հասնելով փրկության։ Փոխարենն ուզում են Աստծու խոսքերի մեջ փնտրել այն ամենը, ինչ իրենք են ցանկանում։ Ի՞նչ են նրանք փնտրում։ Փնտրում են խորհուրդներ, փնտրում են գաղտնիքներ, որոնք հայտնի են միայն Երկնքին, և փնտրում են ինչ-որ վեհ վարդապետություններ ու խոր ճանաչողություն։ Հետևաբար, դատելով Աստծու խոսքերի հանդեպ այս տեսակի մարդկանց վերաբերմունքից և նրանց բնական էությունից, բոլորը կատարյալ չհավատացողներ են։ Այն, ինչ ուզում են, պարզապես լավ վերջնական հանգրվան է, լավ հեռանկարներ և լավ ճակատագիր։ Նրանք անկեղծությամբ չեն ընդունում Աստծու խոսքերը, այլ փոխարենը փորձում են Նրա խոսքերի մեջ գտնել տարբեր հնարավորություններ և ուղիներ, որոնց միջոցով կստանան իրենց ուզած բաները և կբավարարեն օրհնություններ ստանալու իրենց նկրտումներն ու փառասիրական ձգտումները։ Հետևաբար, այս տեսակի մարդը երբեք Աստծու խոսքերը չի համարի ճշմարտությունը կամ ճանապարհը, որին պետք է հետևի։ Եթե հակաքրիստոսներն այսպիսի վերաբերմունքով են մոտենում Աստծու խոսքերին, ապա ի՞նչ վերաբերմունք ունեն Աստծու խոսքերում մարդկությանն ուղղված ամենահիմնարար պահանջներից մեկի՝ որպես արարածներ իրենց պարտավորությունը կատարելու հանդեպ։ Այսօր կհաղորդակցվենք երկրորդ կետի շուրջ՝ ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը, և կմերկացնենք, թե ինչ դրսևորումներ և վերաբերմունք ունեն հակաքրիստոսներն իրենց պարտավորությունը կատարելիս։
2. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը
Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին չեն վերաբերվում ընդունման և հնազանդության վերաբերմունքով, ուստի բնականաբար չեն կարող ճշմարտությունն ընդունելու վերաբերմունքով մոտենալ Նրա խոսքերում եղած այն պահանջին, որ մարդկությունը պետք է որպես արարած կատարի իր պարտավորությունը։ Հետևաբար մի կողմից՝ նրանք դիմադրող են Աստծու կողմից մարդուն հանձնարարված պարտավորությանը և չեն ուզում կատարել իրենց պարտավորությունը, իսկ մյուս կողմից՝ վախենում են օրհնություններ ստանալու հնարավորությունը կորցնելուց։ Սա հանգեցնում է մի տեսակ գործարքի։ Ի՞նչ գործարք է դա։ Աստծու խոսքերից նրանք հայտնաբերում են, որ եթե մարդիկ չկատարեն իրենց պարտավորությունները, կարող են դուրս թողնվել, որ եթե որպես արարածներ չկատարեն իրենց պարտավորությունները, ճշմարտությունը ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, և որ եթե որպես արարածներ չկատարեն իրենց պարտավորությունները, ապագայում կարող են կորցնել իրենց օրհնությունները երկնքի թագավորությունում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը չկատարի իր պարտավորությունը, անխուսափելիորեն կկորցնի օրհնություններ ստանալու իր հնարավորությունը։ Այն բանից հետո, երբ հակաքրիստոսներն Աստծու խոսքերից և բազմաթիվ հաղորդակցություններից ու քարոզներից նման տեղեկություն են ստանում, նրանց սրտի խորքում որպես արարածներ իրենց պարտավորությունը կատարելու ցանկություն և հետաքրքրություն է առաջանում։ Արդյոք նման ցանկության և հետաքրքրության առաջացումը ցույց տալի՞ս է, որ նրանք կարող են անկեղծորեն ծախսվել Աստծու համար և անկեղծորեն կատարել իրենց պարտավորությունը։ Դատելով հակաքրիստոսների բնական էությունից՝ այս կետին հասնելը շատ դժվար է։ Ուրեմն ի՞նչն է ստիպում նրանց կատարել իրենց պարտավորությունը։ Յուրաքանչյուրի սրտում պետք է լինի դրա հաշվարկը, և այդ հաշվարկի մեջ պետք է լինեն որոշակի կոնկրետ պատմություններ։ Ուստի ինչպիսի՞ն է այս գրառումը հակաքրիստոսի սրտում։ Նրանք շատ նուրբ, ճշգրիտ, հստակ և ջանասեր հաշվարկներ են անում, ուստի դա բթացած հաշիվ չէ։ Երբ նրանք որոշում են կատարել իրենց պարտավորությունը, նախ հաշվարկում են. «Եթե հիմա կատարեմ իմ պարտավորությունը, ստիպված կլինեմ հրաժարվել ընտանիքի հետ միասին լինելու ուրախությունից և ստիպված կլինեմ հրաժարվել իմ կարիերայից ու աշխարհիկ հեռանկարներից։ Եթե թողնեմ այս բաները՝ պարտավորությունս կատարելու համար, ի՞նչ կարող եմ ձեռք բերել։ Աստծու խոսքերն ասում են, որ այս վերջին դարաշրջանում նրանք, ովքեր կարող են հանդիպել աստծուն, ովքեր կարող են կատարել իրենց պարտավորությունն աստծու տանը, և ովքեր ի վերջո կարող են մնալ, նրանք են, ովքեր կարող են մեծ օրհնություններ ստանալ։ Քանի որ աստծու խոսքերն այդպես են ասում, ենթադրում եմ, որ աստված կարող է դա անել և իրագործել ըստ այս խոսքերի։ Նաև աստված շատ խոստումներ է տալիս այն մարդկանց, որոնք կարող են կատարել իրենց պարտավորությունը և կարող են ծախսվել նրա համար»։ Աստծու խոսքերն ուսումնասիրելու միջոցով նրանք մեկնաբանում են վերջին դարաշրջանում պարտավորություն կատարող մարդկանց Աստծու տված բազմաթիվ խոստումները, և սա, գումարվելով նրանց անձնական երևակայություններին և այն բոլոր պատկերացումներին, որոնք ստեղծվել են այդ խոսքերի իրենց իսկ վերլուծության և զննման արդյունքում, խոր հետաքրքրություն և մղում է առաջացնում իրենց պարտավորությունը կատարելու հանդեպ։ Ապա նրանք գնում են աղոթելու Աստծու առաջ, որտեղ հանդիսավոր խոստումներ ու երդումներ են տալիս՝ հաստատելով Աստծու համար ամեն ինչից երես թեքելու և ամեն ինչ ծախսելու, այս կյանքը Նրան նվիրելու և մսեղավոր բոլոր ուրախություններից ու հեռանկարներից հրաժարվելու վճռականությունը։ Թեև նրանք այսպես են աղոթում, և նրանց խոսքերը ճիշտ են թվում, այն, ինչ մտածում են հոգու խորքում, հայտնի է միայն իրենց և Աստծուն։ Նրանց աղոթքներն ու վճռականությունը մաքուր են թվում, կարծես դա անում են միայն Աստծու հանձնարարությունը կատարելու, իրենց պարտավորությունը կատարելու և Աստծու մտադրությունները բավարարելու համար, բայց իրենց սրտի խորքում հաշվարկում են, թե ինչպես կարող են օրհնություններ ստանալ և իրենց ուզած բաները ստանալ իրենց պարտավորությունը կատարելու միջոցով, և ինչ կարող են անել, որպեսզի Աստված տեսնի այն ամենը, ինչ իրենք վճարել են, և խորապես տպավորվի իրենց վճարածով ու արածով, որպեսզի Նա հիշի իրենց արածը և ի վերջո շնորհի իրենց ուզած հեռանկարներն ու օրհնությունները։ Նախքան իրենց պարտավորությունը կատարելու որոշում կայացնելը, իրենց սրտի խորքում հակաքրիստոսները լցված են իրենց հեռանկարների, օրհնություններ ստանալու, լավ վերջնական հանգրվանի և նույնիսկ պսակի հանդեպ ակնկալիքներով, և մեծագույն վստահություն ունեն այդ բաներին հասնելու հարցում։ Այսպիսի մտադրություններով ու ձգտումներով են նրանք գալիս Աստծու տուն՝ իրենց պարտավորությունը կատարելու։ Ուստի արդյոք նրանց պարտավորության կատարումը պարունակո՞ւմ է այն անկեղծությունը, ճշմարիտ հավատքն ու հավատարմությունը, որոնք Աստված պահանջում է։ Այս պահին դեռ հնարավոր չէ տեսնել նրանց ճշմարիտ հավատարմությունը, հավատքը կամ անկեղծությունը, որովհետև յուրաքանչյուր ոք իր պարտավորությունը կատարելուց առաջ լիովին գործարքային մտածելակերպ ունի։ Յուրաքանչյուր ոք իր պարտավորությունը կատարելու որոշումը կայացնում է շահերից դրդված, ինչպես նաև հիմնվելով իրենց անսահման փառասիրական ձգտումների և ցանկությունների նախապայմանի վրա։ Ո՞րն է հակաքրիստոսների մտադրությունն իրենց պարտավորությունը կատարելիս։ Գործարք կնքելն է, փոխանակում անելը։ Կարելի է ասել, որ սրանք են այն պայմանները, որոնք դնում են պարտավորություն կատարելու համար. «Եթե կատարեմ պարտավորությունս, ապա պետք է օրհնություններ ստանամ և լավ վերջնական հանգրվան ունենամ։ Պետք է ստանամ բոլոր այն օրհնություններն ու օգուտները, որոնք, ինչպես աստված է ասել, պատրաստված են մարդկության համար։ Եթե չկարողանամ ստանալ դրանք, ապա չեմ կատարի այս պարտավորությունը»։ Այսպիսի մտադրություններով, փառասիրական ձգտումներով և նկրտումներով են նրանք գալիս Աստծու տուն՝ իրենց պարտավորությունը կատարելու։ Թվում է՝ նրանք իսկապես որոշակի անկեղծություն ունեն, և իհարկե, նրանց համար, ովքեր նոր հավատացյալներ են և նոր են սկսում կատարել իրենց պարտավորությունը, դա կարելի է նաև խանդավառություն կոչել։ Բայց դրա մեջ ճշմարիտ հավատք կամ հավատարմություն չկա, կա միայն այդ աստիճանի խանդավառություն։ Դա չի կարելի անկեղծություն կոչել։ Դատելով իրենց պարտավորությունը կատարելու հանդեպ հակաքրիստոսների այս վերաբերմունքից՝ այն լիովին գործարքային է և լցված է օրհնություններ ստանալու, երկնքի թագավորություն մտնելու, պսակ ստանալու և պարգևատրություն ստանալու պես օգուտների հանդեպ նրանց ցանկություններով։ Ուստի արտաքուստ թվում է, թե շատ հակաքրիստոսներ, նախքան վտարվելը, կատարում են իրենց պարտավորությունը և նույնիսկ ավելի շատ են լքել ու ավելի շատ են տառապել, քան սովորական մարդը։ Այն, ինչ նրանք ծախսում են, և այն գինը, որ վճարում են, հավասար են Պողոսի ծախսածին ու վճարածին, և նրանք Պողոսից պակաս չեն վազվզում։ Սա մի բան է, որ բոլորը կարող են տեսնել։ Իրենց պահվածքի ու տառապելու և գին վճարելու վճռականության առումով նրանք չպետք է ձեռնունայն մնան։ Սակայն Աստված մարդուն չի դիտարկում՝ ելնելով նրա արտաքին պահվածքից, այլ ելնելով նրա էությունից, նրա խառնվածքից, նրա դրսևորածից և նրա արած յուրաքանչյուր բանի բնությունից ու էությունից։ Երբ մարդիկ դատում և վերաբերվում են ուրիշներին, որոշում են, թե ովքեր են նրանք՝ հիմնվելով բացառապես նրանց արտաքին պահվածքի, նրանց կրած տառապանքի չափի և նրանց վճարած գնի վրա, և սա լուրջ սխալ է։
Հակաքրիստոսների վերաբերմունքն իրենց պարտավորության հանդեպ ի սկզբանե այսպիսին է եղել։ Նրանք գալիս են Աստծու տուն իրենց պարտավորությունը կատարելու փառասիրական ձգտումներով, նկրտումներով և գործարքներով։ Սա է այն, ինչ նրանք հաշվարկում և ծրագրում են իրենց սրտի խորքում նախքան իրենց պարտավորությունը կատարելը։ Ո՞րն է նրանց ծրագիրը։ Ո՞րն է նրանց հաշվարկների առանցքն ու կենտրոնակետը։ Նրանք նպատակ ունեն օրհնություններ ստանալու, լավ վերջնական հանգրվան ունենալու, իսկ ոմանք նույնիսկ նպատակ ունեն խուսափելու աղետից։ Սա է նրանց մտադրությունը։ Նրանք նորից ու նորից զննում են Աստծու խոսքերը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում տեսնել, որ Աստծու խոսքերն ամբողջությամբ ճշմարտություն են, որ Աստծու խոսքերում է գտնվում կիրառման ճանապարհը, և որ Աստծու խոսքերը կարող են թույլ տալ մարդկանց մաքրագործվել, հասնել խառնվածքի փոփոխության և փրկություն ձեռք բերել։ Որքան էլ ջանասիրաբար նայեն, չեն կարողանում տեսնել այս բաները։ Անկախ նրանից՝ ինչպես են կարդում Աստծու խոսքերը, այն, ինչի մասին ամենաշատն են հոգում և ինչին ամենամեծ կարևորությունն են տալիս, ոչ այլ ինչ է, քան այն օրհնություններն ու խոստումները, որոնք Աստված պարգևում է նրանց, ովքեր լքում են, ծախսվում են, դժվարություն են կրում և գին են վճարում Նրա համար։ Երբ Աստծու խոսքերում գտնում են այն, ինչն իրենց կարծիքով ամենակենտրոնական և ամենակարևոր բովանդակությունն է, կարծես փրկօղակ գտած լինեն։ Նրանք զգում են՝ ասես մեծ օրհնություններ են ստանալու, և մտածում են, որ այս դարաշրջանի ամենաօրհնված ու բախտավոր մարդիկ են։ Հետևաբար իրենց սրտի խորքում նրանք ցնծում են. «Այս կյանքում լավ ժամանակահատվածի եմ հանդիպել։ Դարերի ընթացքում այդ առաքյալներից և մարգարեներից ոչ մեկը չի հանդիպել վերջին օրերի Քրիստոսին։ Այսօր ես հետևում եմ վերջին օրերի Քրիստոսին, ուստի չեմ կարող բաց թողնել մեծ օրհնություններ ստանալու այս հնարավորությունը։ Սա պարգևատրվելու և պսակ ստանալու հնարավորություն է։ Անհավատներն այս բախտը չեն ունենա, և որքան էլ լավ վայելեն այս կյանքը կամ որքան էլ բարձր կարգավիճակ ունենան, երբ գան մեծ արհավիրքները, բոլորը կոչնչանան։ Հետևաբար պետք է հրաժարվեմ աշխարհի մարմնավոր հաճույքներից, որովհետև որքան էլ վայելեմ այս բաները, դրանք ժամանակավոր են ու անցողիկ։ Ես պետք է նայեմ ապագային և ավելի մեծ օրհնություններ ու պարգևատրություններ ստանամ, և ավելի մեծ պսակ»։ Եվ այսպես, իրենց սրտերում զգուշացնում են իրենք իրենց. «Պարտավորությունս կատարելիս, որքան էլ տառապեմ կամ որքան էլ ստիպված լինեմ վազվզել, անկախ նրանից՝ կբանտարկվեմ, թե կխոշտանգվեմ, և անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կհանդիպեմ, պետք է համառորեն շարունակեմ, համառորեն շարունակեմ և հետո էլի համառորեն շարունակեմ։ Չեմ կարող վհատվել, պետք է հանդուրժեմ բոլոր նվաստացումները, ծանր հոգս կրեմ և համառորեն շարունակեմ մինչև վերջին պահը։ Հավատում եմ, որ այն, ինչ Աստված ասել է. «Նա, ով հետևում է մինչև վերջ, անկասկած կփրկվի», անպայման կիրականանա ինձ համար»։ Արդյոք այն գաղափարներից ու կարծիքներից որևէ մեկը, որոնք մտածում և որոնց հավատում են իրենց սրտերում, համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը։ (Ոչ։) Դրանցից ոչ մեկը չի համապատասխանում ճշմարտությանը, և ոչ մեկն ըստ Աստծու խոսքերի կամ Աստծու մտադրությունների չէ։ Դրանք բոլորն իրենց անձնական հեռանկարների և ճակատագրի համար արված հաշվարկներ ու ծրագրեր են։ Իրենց սրտի խորքում նրանք Աստծու խոսքերում նշված մարդկությանն ուղղված որևէ պահանջի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեն։ Նրանք ուշադրություն չեն դարձնում դրանց։ Իրենց սրտի խորքում վանվում են և դիմակայում Աստծու խոսքերում մարդկության մերկացմանն ու իրենց ուղղված պահանջներին և նույնիսկ պատկերացումներ են ձևավորում, ուստի, երբ տեսնում են այս խոսքերը, դիմակայում են դրանց և անհարմար են զգում, և հետևաբար շրջանցում են դրանք՝ առանց կարդալու։ Ինչ վերաբերում է Աստծու խոսքերում մարդկությանն ուղղված հորդորներին, մխիթարությանը, հիշեցումներին, ողորմությանն ու կարեկցանքին, նրանք անհամբերություն են ցուցաբերում և չեն ցանկանում ընդունել կամ լսել՝ այս խոսքերը կեղծ համարելով։ Իրենց սրտերում նրանք վանվում են և հակադրվում Աստծու դատաստանի ու պատժի խոսքերին և մարդկանց մեջ փորձությունների Նրա գործին, և չեն ցանկանում ընդունել դրանք ու խուսափում են դրանցից։ Փոխարենը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միայն մարդկությանն ուղղված Աստծու խոստումների կամ օրհնությունների մասին խոսքերի հանդեպ, և նույնիսկ հաճախակի կարդում են դրանք՝ բավարարելու համար օրհնություններ ստանալու իրենց սրտերի անհամբեր ցանկությունը՝ տենչալով անմիջապես հափշտակվել երկնքի թագավորություն և ազատվել բոլոր տառապանքներից։ Երբ այլևս չեն կարողանում համառորեն շարունակել իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում, և կասկածներ են առաջանում, թե արդյոք կարող են օրհնություններ ստանալ, և նրանց «հավատքը» տատանվում է, կամ երբ նրանց կամքի ուժը հաստատուն չէ, և ուզում են նահանջել, կարդում են այս խոսքերը և դրանք դարձնում իրենց պարտավորությունը կատարելու շարժառիթ։ Նրանք երբեք չեն փորձում մտորել Աստծու խոսքերում եղած ճշմարտության շուրջ դրանց որևէ գլխում կամ հատվածում և բնավ չեն ուզում փորձառաբար ապրել Աստծու խոսքերի դատաստանը, էլ չասած՝ ճանաչել իրենք իրենց և հստակորեն տեսնել մարդկության խոր ապականության իրականությունն Աստծու այն խոսքերի միջոցով, որոնք մերկացնում են մարդկության ապականված էությունը։ Նաև խուլ են ձևանում մարդկությանն ուղղված Աստծու մտադրությունների, պահանջների և հորդորների հանդեպ՝ ուշադրություն չդարձնելով դրանց և անհարգալից ու անտարբեր վերաբերմունքով վերաբերվելով։ Իրենց սրտի խորքում նրանք հավատում են. «Այն, ինչ աստված ասում և անում է, պարզապես ձևականություն է. ո՞վ կարող է ընդունել դա։ Ո՞վ կարող է հասկանալ դա։ Ո՞վ կարող է ճշմարտապես կիրառել ըստ աստծու խոսքերի։ Աստծու այս խոսքերը բոլորն ավելորդ են։ Ամենաիրատեսականն այն է, որ մարդիկ իրենց պարտավորության կատարումը փոխանակեն օրհնությունների հետ. դրանից ավելի իրատեսական ոչինչ չկա»։ Ուստի նրանք նորից ու նորից որոնում են Աստծու խոսքերում և երբ գտնում են այս ճանապարհը, պարտավորություն կատարելը համարում են օրհնություններ ստանալու միակ ճանապարհը։ Սրանք են հակաքրիստոսների մտադրությունները, նպատակները և թաքնված հաշվարկներն իրենց պարտավորությունը կատարելիս։ Ուստի ի՞նչ դրսևորումներ և բացահայտումներ են նրանք ցույց տալիս իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում, որոնք թույլ են տալիս մարդկանց տեսնել, որ նման մարդկանց էությունը լիովին հակաքրիստոսի էություն է։ Պատահական չէ, որ հակաքրիստոսներն ի վիճակի են կատարելու իրենց պարտավորությունը։ Նրանք բացարձակապես կատարում են իրենց պարտավորությունն իրենց սեփական մտադրություններով ու նպատակներով և օրհնություններ ստանալու ցանկությամբ։ Ինչ պարտավորություն էլ կատարեն, նրանց նպատակն ու վերաբերմունքը, իհարկե, անբաժան են օրհնություններ, լավ վերջնական հանգրվան և լավ հեռանկարներ ու ճակատագիր ստանալուց, որոնց մասին մտածում և հոգում են գիշեր ու ցերեկ։ Նրանք նման են գործարարների, որոնք իրենց գործից բացի ուրիշ ոչնչի մասին չեն խոսում։ Այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, կապված է համբավի, շահի և կարգավիճակի հետ։ Այդ ամենը կապված է օրհնություններ և հեռանկարներ ու ճակատագիր ձեռք բերելու հետ։ Հոգու խորքում նրանց սրտերը լի են նման բաներով։ Սա է հակաքրիստոսների բնական էությունը։ Հենց այսպիսի բնական էության պատճառով է, որ ուրիշները կարողանում են հստակորեն տեսնել, որ նրանց վերջնական ավարտը դուրս թողնվելն է։
Աստծու խոսքերում Աստված պահանջներ ունի բոլոր տեսակի մարդկանց համար, և ունի պահանջներ ու հստակ ասույթներ բոլոր տեսակի պարտավորությունների և աշխատանքների վերաբերյալ։ Այս խոսքերն ամբողջությամբ Աստծու պահանջներն են մարդկության համար, և այս պահանջներն այն են, ինչին մարդիկ պետք է հետևեն, և ինչ պետք է կիրառեն ու իրագործեն։ Ի՞նչ վերաբերմունք ունեն հակաքրիստոսներն Աստծու խոսքերի և Աստծու պահանջների հանդեպ։ Արդյոք որդեգրո՞ւմ են հնազանդության վերաբերմունք։ Արդյոք որդեգրո՞ւմ են խոնարհ ընդունման վերաբերմունք։ Անշուշտ, ոչ։ Հաշվի առնելով նրանց խառնվածքը՝ երբ հակաքրիստոսները գալիս են Աստծու տուն՝ իրենց պարտավորությունը կատարելու, կարո՞ղ են արդյոք այն լավ կատարել՝ Աստծու պահանջներին և Աստծու տան կարգավորումներին համապատասխան։ (Ո՛չ, չեն կարող։) Բացարձակապես չեն կարող։ Երբ հակաքրիստոսները կատարում են իրենց պարտավորությունը, նրանց առաջին միտքը սկզբունքները փնտրելը չէ, որոնք ենթադրում է իրենց պարտավորության կատարումը, և թե ինչ է պահանջում Աստված, կամ որոնք են Աստծու տան կանոնները։ Փոխարենը նրանք նախ հարցուփորձ են անում, թե արդյոք կօրհնվեն կամ կպարգևատրվեն այս պարտավորությունը կատարելու համար։ Եթե հաստատ չէ, որ կօրհնվեն կամ կպարգևատրվեն, նրանք չեն ցանկանում կատարել այս պարտավորությունը։ Եվ նույնիսկ եթե կատարեն, ձևական կլինեն։ Հակաքրիստոսները դժկամությամբ են կատարում իրենց պարտավորությունը՝ օրհնություններ ստանալու համար։ Նաև հարցուփորձ են անում, թե արդյոք կկարողանան ցուցադրել իրենց և հարգանքի արժանանալ՝ այս պարտավորությունը կատարելով, և արդյոք Վերևը կամ Աստված կիմանա, եթե կատարեն այս պարտավորությունը։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնք հաշվի են առնում պարտավորություն կատարելիս։ Առաջին բանը, որ նրանք ուզում են պարզել, այն է, թե ինչ օգուտներ կարող են ստանալ՝ պարտավորություն կատարելով, և արդյոք կարող են օրհնվել։ Սա ամենակարևոր բանն է նրանց համար։ Նրանք երբեք չեն մտածում, թե ինչպես հաշվի առնել Աստծու մտադրությունները և հատուցել Աստծու սերը, ինչպես քարոզել ավետարանը և վկայություն կրել Աստծու համար, որպեսզի մարդիկ ստանան Աստծու փրկությունը և երջանկություն ձեռք բերեն, առավել ևս երբեք չեն փնտրում հասկանալ ճշմարտությունը, կամ չեն փնտրում, թե ինչպես լուծեն իրենց ապականված խառնվածքները և կյանքով արտահայտեն մարդկային նմանություն։ Երբեք հաշվի չեն առնում այս բաները։ Մտածում են միայն այն մասին, թե արդյոք կարող են օրհնվել և օգուտներ ստանալ, ինչպես ամրապնդել իրենց դիրքերը, ինչպես կարգավիճակ ձեռք բերել, ինչպես մարդկանց մղել հարգելու իրենց, և ինչպես աչքի ընկնել ու դառնալ լավագույնը եկեղեցում և ամբոխի մեջ։ Նրանք բացարձակապես չեն ցանկանում լինել սովորական հետևորդներ։ Միշտ ուզում են լինել առաջինը եկեղեցում, ունենալ վերջնական խոսքը, դառնալ առաջնորդողներ և բոլորին մղել լսելու իրենց։ Միայն այդ դեպքում կարող են բավարարված լինել։ Դուք կարող եք տեսնել, որ հակաքրիստոսների սրտերը լի են այս բաներով։ Արդյոք նրանք անկեղծորե՞ն են ծախսվում Աստծու համար։ Արդյոք անկեղծորե՞ն են կատարում իրենց պարտավորությունը որպես արարածներ։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ են ուզում նրանք անել։ (Իշխանություն ունենալ։) Ճիշտ է։ Նրանք ասում են. «Ինչ վերաբերում է ինձ, աշխարհիկ կյանքում ուզում եմ գերազանցել բոլորին։ Ցանկացած խմբում պետք է լինեմ առաջինը։ Ես հրաժարվում եմ երկրորդը լինելուց և երբեք չեմ լինի կամակատար։ Ուզում եմ լինել առաջնորդող և վերջնական խոսքն ունենալ այն մարդկանց ցանկացած խմբում, որտեղ գտնվում եմ։ Եթե չունենամ վերջնական խոսքը, ապա կփորձեմ բոլոր հնարավոր միջոցներով համոզել բոլորիդ, ստիպել բոլորիդ հարգել ինձ և մղել ձեզ ընտրելու ինձ որպես առաջնորդող։ Հենց որ կարգավիճակ ունենամ, կունենամ վերջնական խոսքը, բոլորը ստիպված կլինեն լսել ինձ։ Ստիպված կլինեք ամեն ինչ իմ ուզածով անել, և ստիպված կլինեք իմ վերահսկողության տակ լինել»։ Անկախ նրանից՝ ինչ պարտավորություն են կատարում հակաքրիստոսները, կփորձեն իրենց դնել բարձր դիրքում, առաջնային դիրքում։ Նրանք երբեք չէին կարող բավարարվել սովորական հետևորդի իրենց տեղով։ Եվ ինչի՞ հանդեպ են ամենաշատը կրքոտ։ Մարդկանց առջև կանգնելու, հրամաններ տալու և մարդկանց հանդիմանելու հանդեպ՝ մղելով մարդկանց անելու այնպես, ինչպես իրենք են ասում։ Նրանք երբեք չեն մտածում, թե ինչպես պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունը, առավել ևս իրենց պարտավորությունը կատարելիս չեն փնտրում ճշմարտության սկզբունքները՝ ճշմարտությունը կիրառելու և Աստծուն բավարարելու համար։ Փոխարենը գլուխ են կոտրում՝ ուղիներ փնտրելով աչքի ընկնելու համար, որպեսզի առաջնորդողները բարձր կարծիք կազմեն իրենց մասին և առաջխաղացնեն իրենց, որպեսզի իրենք էլ կարողանան դառնալ առաջնորդող կամ աշխատող և կարողանան առաջնորդել ուրիշ մարդկանց։ Սա է այն, ինչի մասին ամբողջ օրը մտածում և ինչ ակնկալում են։ Հակաքրիստոսները չեն ցանկանում առաջնորդվել ուրիշների կողմից, ոչ էլ ցանկանում են լինել սովորական հետևորդ, առավել ևս հանգիստ, առանց աղմուկի կատարել իրենց պարտավորությունը։ Ինչ էլ լինի նրանց պարտավորությունը, եթե չեն կարող լինել առջևում և կենտրոնում, եթե չեն կարող լինել ուրիշներից բարձր և առաջնորդել ուրիշ մարդկանց, իրենց պարտավորության կատարումը ձանձրալի են համարում, դառնում են բացասական և սկսում են ծուլանալ։ Առանց ուրիշների գովասանքի կամ պաշտամունքի՝ դա նրանց համար է՛լ ավելի պակաս հետաքրքիր է, և նրանք է՛լ ավելի պակաս ցանկություն ունեն կատարելու իրենց պարտավորությունը։ Բայց եթե կարող են լինել առջևում և կենտրոնում իրենց պարտավորությունը կատարելիս և ունենալ վերջնական խոսքը, իրենց ուժեղացած են զգում և կկրեն ցանկացած նեղություն։ Իրենց պարտավորությունը կատարելիս միշտ անձնական մտադրություններ ունեն և միշտ ուզում են աչքի ընկնել, բավարարել իրենց մրցակցային մղումը և բավարարել իրենց նկրտումներն ու փառասիրական ձգտումները։ Իրենց պարտավորությունը կատարելիս, բացի խիստ մրցակցային լինելուց՝ ամեն առումով մրցելով աչքի ընկնելու, վերևում լինելու, ուրիշներից բարձր լինելու համար, մտածում են նաև այն մասին, թե ինչպես պահպանեն իրենց ներկայիս կարգավիճակը, համբավն ու հեղինակությունը։ Եթե կա մեկը, ով սպառնում է իրենց կարգավիճակին կամ հեղինակությանը, ոչնչի առաջ չեն կանգնում և ոչ մի զիջում չեն անում նրանց տապալելու և նրանցից ազատվելու հարցում։ Նույնիսկ ստոր միջոցներ են օգտագործում՝ ճնշելու նրանց, ովքեր ի վիճակի են ձգտելու ճշմարտությանը, ովքեր իրենց պարտավորությունը կատարում են նվիրվածությամբ և պատասխանատվության զգացումով։ Նաև լի են նախանձով ու ատելությամբ այն եղբայրների և քույրերի հանդեպ, որոնք գերազանց են կատարում իրենց պարտավորությունը։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ավելի շատ աջակցություն և հավանություն ունեն մյուս եղբայրների և քույրերի կողմից, նրանց ատելությունն էլ ավելի է հասնում հատուկ ուժգնության։ Նրանք համարում են, որ նման մարդիկ լուրջ սպառնալիք են այն ամենի համար, ինչին իրենք ձգտում են, իրենց համբավի և կարգավիճակի համար, և իրենց սրտերում երդվում են։ «Կա՛մ դու, կա՛մ ես, կա՛մ ես, կա՛մ դու, մեր երկուսի համար տեղ չկա, և եթե չտապալեմ քեզ ու չազատվեմ քեզանից, չե՛մ կարողանա հանգիստ ապրել»։ Նրանք անողոք են այն եղբայրների և քույրերի հանդեպ, որոնք այլ կարծիք են հայտնում, որոնք մերկացնում են իրենց կամ սպառնում են իրենց կարգավիճակին։ Նրանք ամեն հնարավոր բան մտածում են՝ նրանց դեմ որևէ բան գտնելու համար, որպեսզի դատեն և դատապարտեն նրանց, վարկաբեկեն և տապալեն նրանց, և չեն հանգստանա, մինչև վերջնականապես չանեն դա։ Ցանկացած մարդու հանդեպ նրանք միայն մեկ վերաբերմունք ունեն։ Եթե այդ մարդը սպառնում է իրենց կարգավիճակին, կտապալեն նրան և կազատվեն նրանից։ Նրանց բոլոր երդվյալ հետևորդներն այն մարդիկ են, որոնք շողոքորթում են իրենց, և ինչ վատ բաներ էլ անեն այդ մարդիկ, և որքան էլ վնաս հասցնեն եկեղեցու աշխատանքին և Աստծու տան շահերին, կկոծկեն և կպաշտպանեն նրանց։ Իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում հակաքրիստոսները միշտ տնօրինում են իրենց սեփական համբավը, շահը և կարգավիճակը, տնօրինում են իրենց սեփական անկախ թագավորությունը։ Նրանց պարտավորության կատարման էությունն իրենց անկախ թագավորության համար պայքարելն է և իրենց սեփական հեռանկարների ու ճակատագրի համար պայքարելը։
Որոշ հակաքրիստոսներ մոտ մեկ տասնյակ մարդկանց են առաջնորդում փոքր թիմում, իսկ ոմանք առաջնորդում են մի ամբողջ եկեղեցի կամ նույնիսկ ավելին։ Անկախ նրանից՝ քանի մարդու են նրանք առաջնորդում, իրենց պարտավորությունները կատարելիս արդեն վերահսկում են այդ մարդկանց և նրանց մեջ թագավորի պես իշխում են ու իշխանություն բանեցնում։ Նրանց չի մտահոգում, թե ինչպես է Աստված դատապարտում նման բաները և զզվում դրանցից, և միայն հոգ են տանում իրենց ձեռքի իշխանությունն ամուր պահելու և իրենց ենթակայության տակ գտնվող այն մարդկանց խստորեն վերահսկելու մասին, որոնց կարող են վերահսկել։ Հետևաբար, դատելով իրենց պարտավորությունները կատարելիս հակաքրիստոսների մտադրություններից և դրդապատճառներից, նրանց էությունը դաժան է և չարասեր։ Ուստի, ելնելով իրենց պարտավորությունները կատարելիս նրանց վարքագծից, ի՞նչ խառնվածք են դրսևորում։ Նրանց խառնվածքը նույնպես դաժան է։ Ինչպե՞ս է բնութագրվում այս դաժան խառնվածքը։ Թեև իրենց պարտավորությունները կատարելիս նրանք գուցե դժվարություններ կրեն և գին վճարեն, նրանց կատարած պարտավորություններից ոչ մեկը չի արվում ըստ Աստծու խոսքերի։ Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում նրանք ամենևին չեն կատարում աշխատանքային կարգավորումները, էլ չասած՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար Աստծու տան սահմանած սկզբունքները փնտրելու մասին։ Նրանք բավարարում են միայն իրենց անձնական նախասիրությունները և իշխանության հանդեպ իրենց ցանկությունը, ինչպես նաև միշտ ինչ-որ բան անելու իրենց անձնական փափագը։ Սրանք բոլորն այն պայմաններն են, որոնց համար հակաքրիստոսները հավատում են, թե կարող են պսակ ստանալ։ Նրանք, ցանկալին իրականության տեղ ընդունելով, մտածում են. «Եթե պարզապես այսկերպ անեմ գործերը՝ գին վճարելով, երես թեքելով և ծախսվելով, աստված անպայման ինձ պսակ կտա և ի վերջո կպարգևատրի»։ Երբեք ուշադրություն չեն դարձնում կամ լրջորեն չեն ընդունում այն պահանջներն ու սկզբունքները, որոնք Աստծու խոսքերում շեշտվում և բազմիցս առաջ են քաշվում մարդկության համար՝ դրանք համարելով լոկ ասույթների շարք։ Նրանց մտածելակերպն այսպիսին է. «Ինչպիսին էլ լինեն պահանջներդ, չեմ կարող թուլացնել իշխանությունս կամ ձգտումներս և չեմ կարող մի կողմ դնել ցանկություններս ու փառասիրական ձգտումներս։ Եթե չունենամ այս բաները, ապա ի՞նչ մղում կամ դրդապատճառ կունենամ՝ կատարելու պարտավորություններս»։ Սրանք իրենց պարտավորությունները կատարելիս հակաքրիստոսների դրսևորումներից մի քանիսն են։ Ինչ էլ որ ասեն Աստծու խոսքերը, և ինչ պահանջվող չափանիշներ ու սկզբունքներ էլ Վերևն ունենա տարբեր առաջադրանքների համար, հակաքրիստոսները չեն լսում և ուշադրություն չեն դարձնում։ Որքան էլ կոնկրետ լինեն Վերևի խոսքերը, որքան էլ խիստ լինեն գործի այս կողմի վերաբերյալ պահանջները, նրանք ձևացնում են, թե չեն լսում կամ չեն հասկանում, և դեռևս անխոհեմ ու կամայականորեն են գործում և կատաղի մոլեգնում են ներքևում՝ գործերն անելով ըստ իրենց սեփական մտադրությունների։ Նրանք կարծում են, որ եթե գործերն անեն ըստ Աստծու պահանջների և Վերևի պահանջած մեթոդների, կկորցնեն իրենց կարգավիճակը, իսկ իրենց ունեցած իշխանությունը կփոխանցվի և կվերանա։ Նրանք կարծում են, որ ըստ ճշմարտության և Աստծու խոսքերի պահանջների գործերն անելն աննկատ հարձակում է իրենց իշխանության վրա և դրանից զրկում. դա հարձակում է իրենց անձնական հեղինակության վրա։ Նրանք մտածում են. «Ես այդքան անմիտ չեմ։ Եթե ընդունեմ ձեր կարծիքները, մի՞թե անիրավասու և առաջնորդելու տաղանդից զուրկ չեմ երևա։ Եթե ընդունեմ ձեր կարծիքները, եթե խոստովանեմ, որ սխալ եմ, ապա դրանից հետո իմ եղբայրներն ու քույրերը դեռ կլսե՞ն ինձ։ Արդյոք դեռ հեղինակություն կունենա՞մ։ Եթե գործերն անեմ ըստ Վերևի պահանջների, մի՞թե չեմ կորցնի ինքս ինձ ցուցադրելու հնարավորությունը։ Այդ դեպքում իմ եղբայրներն ու քույրերը դեռ կպաշտե՞ն ինձ։ Արդյոք դեռ կլսե՞ն այն, ինչ ասում եմ։ Եթե նրանցից ոչ մեկը չլսի այն, ինչ ասում եմ, ապա ի՞նչ իմաստ ունի այս պարտավորությունը կատարելը։ Ինչպե՞ս կարող եմ դեռ անել այս աշխատանքը։ Եթե խմբում իշխանություն չունենամ, և իմ հեղինակությունը նվազի, և եթե բոլորը լսեն Աստծու խոսքերը և կիրառեն ըստ ճշմարտության սկզբունքների, ապա մի՞թե իմ առաջնորդությունը դատարկ չի լինի։ Մի՞թե խամաճիկ չեմ դառնա։ Այդ դեպքում ի՞նչ ոգեշնչում կունենամ այս բաներն անելու համար։ Եթե իմ առաջնորդությունը դատարկ լինի, և ինչ էլ որ անեմ, անիմաստ լինի, ապա արդյոք դեռ որևէ ապագա հեռանկար կունենա՞մ»։ Այն, ինչ հակաքրիստոսներն ուզում են, ցանկացած խմբում բոլորից վեր դասվելն է՝ դրանով իսկ որպես հատուցում ապագա պսակ և ապագա պարգևատրումներ ստանալով։ Նրանք կարծում են, որ քանի դեռ աչքի ընկնող դեմք և ուրիշներին առաջնորդող են դառնում Աստծու ընտրյալ ժողովրդի մեջ, իրավունք կունենան որպես հատուցում ապագա պսակ ստանալու և ապագայում մեծ օրհնություններ ստանալու։ Հետևաբար հակաքրիստոսները ոչ մի ժամանակ չեն թուլացնի իրենց ունեցած իշխանությունը և ոչ մի պարագայում չեն թուլացնի իրենց զգոնությունը։ Նրանք վախենում են, որ եթե նույնիսկ փոքր-ինչ թուլացնեն իրենց զգոնությունը, իրենց ձեռքի իշխանությունը կխլվի կամ կթուլանա։ Իրենց պարտավորությունները կատարելիս դրանք չեն անում իրենց կարողությունների լավագույն չափով իրենց սեփական դիրքում՝ լավ կատարելով իրենց պարտավորությունները և Աստծու համար վկայություն կրելով՝ ըստ Աստծու խոսքերի սկզբունքների և Նրա պահանջների։ Փոխարենն օգտագործում են նման հնարավորությունները՝ ամուր բռնելու այն պսակը, որն իրենց կարծիքով պատրաստվում են ստանալու։ Նույնիսկ եթե որոշ հակաքրիստոսներ ի վիճակի են հնազանդվելու Աստծու տան պահանջներին՝ որպես կանոնների մի շարքի, դա դեռ չի կարող ցույց տալ, որ նրանք մարդիկ են, որոնք ընդունում են ճշմարտությունը և հնազանդվում են Աստծու խոսքերին։ Ո՞րն է սրա հետևում թաքնված պատճառը։ Որոշ հակաքրիստոսներ իրենց պարտավորությունները կատարելիս միշտ ուզում են իշխանություն զավթել և բավարարել դրա հանդեպ իրենց ցանկությունը, և միշտ ուզում են կարգավիճակ ունենալ և մարդկանց խրատել ու նրանց հրամայել կարգավիճակի դիրքից։ Բայց որոշ հակաքրիստոսներ տարբերվում են և այսպիսի անհանգստություն ունեն. «Գլուխը բարձրացնող թռչունն է գնդակահարվում։ Դա նշանակում է, որ ով աչքի ընկնի և սխալներ գործի, կտուժի։ Այդպիսի անմիտ չեմ լինի։ Որքան էլ ընդունակ լինեմ, կներդնեմ միայն երեսուն տոկոսը, իսկ մյուս յոթանասունը որպես պահեստային տարբերակ կպահեմ ինձ համար. պետք է մի քիչ ինձ համար պահեմ։ Ինչ էլ որ աստծու տունն ասի կամ պահանջի ինձնից, արտաքնապես կհամաձայնեմ և չեմ լինի մեկը, ով խանգարում և անհանգստացնում է։ Ով էլ առաջնորդի, կհետևեմ և հավանություն կտամ այն ամենին, ինչ ասում են։ Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, քանի դեռ կառչած եմ վերևի տված կանոններին և չեմ խախտում դրանք։ Ինչ վերաբերում է աստծուն իմ հավատարմությունը նվիրելուն և նրա համար անկեղծորեն ծախսվելուն, դրա կարիքը չկա։ Պարտավորությունս կատարելիս փոքր-ինչ ջանք կգործադրեմ, բավարար չափով անելն ընդունելի է, և անմիտ չեմ լինի։ Ինչ էլ որ անեմ, պետք է մի քիչ ինձ համար պահեմ, որպեսզի խուսափեմ ոչինչ չստանալուց և ի վերջո ձեռնունայն չմնամ»։ Այսպիսի հակաքրիստոսը հավատում է, որ ուրիշների՝ իրենց պարտավորությունները կատարելիս պատասխանատվություններ ստանձնելը և խնդիրները լուծելու համար միշտ աչքի ընկնելն անմտություն է, և որ ինքը չպետք է այդպիսի անմիտ լինի։ Իր սրտում գիտի, որ եթե ինչ-որ մեկը ձգտում է կարգավիճակի և տնօրինում է իր սեփական իշխանությունը, վաղ թե ուշ կմերկացվի, բայց ճշմարտությունը կիրառելու համար պետք է գին վճարի, ջանք գործադրի, առաջարկի իր անկեղծությունը և հավատարիմ լինի։ Ստիպված կլինի շատ դժվարություններ կրել և պատրաստ չի դա անելու։ Նա որդեգրում է փոխզիջման մոտեցում՝ ո՛չ աչքի ընկնելով, ո՛չ էլ նահանջելով՝ հետևելով միջին ճանապարհին։ Նա հավատում է. «Կանեմ այն, ինչ ինձնից խնդրում են։ Պարզապես ձևականորեն կանեմ և կավարտեմ դա, իսկ եթե ինձնից խնդրեն ավելի լավ անել, պարզապես չեմ անի։ Ավելի լավ անելու համար ստիպված կլինեի ավելի մեծ գին վճարել և ավելի շատ նյութեր ստուգել. դա այնքա՛ն հոգնեցուցիչ կլիներ։ Եթե աստված ինձ լրացուցիչ պարգևատրումներ տար այդպես անելու համար, ապա արդարացված կլիներ, բայց աստծու խոսքերը կարծես թե ոչինչ չեն ասում լրացուցիչ պարգևատրումների մասին։ Քանի որ դա այդպես է, ապա կարիք չունեմ տառապելու և ինքս ինձ հոգնեցնելու. ավելի լավ է պարզապես հանգիստ վերաբերվեմ դրան»։ Կարո՞ղ է արդյոք նման մարդը լավ կատարել իր պարտավորությունը։ Կարո՞ղ է արդյոք ձեռք բերել ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, այլ փոխարենը ձևական են կամ բացասական և ծուլանում են իրենց աշխատանքում, ստանալ Աստծու հավանությունը։ Բացարձակապե՛ս ոչ։
Ո՞րն է հակաքրիստոսի ամենաակնհայտ դրսևորումը։ Նախ՝ նա չի ընդունում ճշմարտությունը, ինչը մի բան է, որ բոլորը կարող են տեսնել։ Նա ոչ միայն չի ընդունում ուրիշ մարդկանց առաջարկությունները, այլև, որն ամենակարևորն է, չի ընդունում էտվելը։ Անկասկած, հաստատ է, որ հակաքրիստոսները չեն ընդունում ճշմարտությունը. եթե կարողանային ընդունել ճշմարտությունը, ապա հակաքրիստոսներ չէին լինի։ Ուստի ինչո՞ւ են հակաքրիստոսները դեռ կատարում իրենց պարտավորությունները։ Որոշակիորեն ո՞րն է նրանց մտադրությունն իրենց պարտավորությունները կատարելիս։ Դա «այս կյանքում հարյուրապատիկը և գալիք աշխարհում հավիտենական կյանք ստանալն» է։ Իրենց պարտավորությունների մեջ նրանք լիովին հետևում են այս ասույթին։ Մի՞թե սա գործարք չէ։ Սա բացարձակապես գործարք է։ Դատելով այս գործարքի բնությունից՝ մի՞թե սա չարասեր խառնվածք չէ։ (Այո։) Ուստի ի՞նչ առումով են նրանք չարասեր։ Կարո՞ղ է որևէ մեկն ասել Ինձ։ (Թեև հակաքրիստոսները լսում են Աստծու արտահայտած այդքան շատ ճշմարտություններ, երբեք չեն ձգտում դրանց։ Նրանք ամուր կառչում են իրենց կարգավիճակին և բաց չեն թողնում՝ իրենց պարտավորությունը կատարելով միայն իրենց անձնական շահի համար և ուրիշների վրա իշխանություն բանեցնելու համար։) Այդ պատասխանը որոշ չափով ճիշտ է, կարծես թե հասկացել եք, բայց այն բավարար չափով որոշակի չէ։ Եթե նրանք քաջ գիտակցում են, որ Աստծու հետ գործարքներ անելը սխալ է, բայց դեռ համառում են մինչև վերջ և հրաժարվում են ապաշխարելուց, ապա այս խնդիրը լուրջ է։ Մեր օրերում մարդկանց մեծամասնությունն իր պարտավորությունները կատարում է օրհնություններ ստանալու մտադրությամբ։ Բոլորն ուզում են օգտագործել իրենց պարտավորությունների կատարումը պարգևատրվելու և պսակ ստանալու համար և չեն հասկանում պարտավորություն կատարելու նշանակությունը։ Այս խնդրի շուրջ պետք է հստակորեն հաղորդակցվել։ Ուստի եկեք նախ խոսենք այն մասին, թե ինչպես է առաջացել մարդու պարտավորությունը։ Աստված գործում է մարդկությանը տնօրինելու և փրկելու համար, ուստի Նա, իհարկե, պահանջներ ունի նրանից։ Այս պահանջները մարդու պարտավորությունն են։ Ակնհայտ է, որ մարդու պարտավորությունը բխում է Աստծու գործից և մարդկությունից Նրա պահանջներից։ Անկախ նրանից՝ ինչ պարտավորություն է կատարում մարդը, դա ամենաճիշտ բանն է և ամենագեղեցիկ ու արդարացի բանը մարդկության մեջ։ Որպես արարածներ՝ մարդիկ պետք է կատարեն իրենց պարտավորությունը, և միայն այդ դեպքում նրանք կարող են ստանալ Արարչի հավանությունը։ Արարածներն ապրում են Արարչի տիրակալության տակ և ընդունում են այն ամենը, ինչ ապահովվում է Աստծու կողմից, և այն ամենը, ինչ գալիս է Աստծուց, ուստի պետք է կատարեն իրենց պարտականությունն ու հանձնառությունները։ Սա կատարելապես բնական և արդարացված է և սահմանվել է Աստծու կողմից։ Սրանից կարելի է տեսնել, որ մարդու կողմից արարածի պարտավորությունը կատարելն ավելի արդարացի, գեղեցիկ և վեհ է, քան այս մարդկային աշխարհում ապրելիս արված որևէ այլ բան. մարդկության մեջ ոչինչ ավելի իմաստալից կամ արժեքավոր չէ, և ոչինչ ավելի մեծ իմաստ ու արժեք չի բերում արարված մարդու կյանքին, քան արարածի պարտավորությունը կատարելը։ Երկրի վրա միայն մարդկանց այն խումբը, որը ճշմարտապես և անկեղծորեն կատարում է արարածի պարտավորությունը, նրանք են, ովքեր հնազանդվում են Արարչին։ Այս խումբը չի հետևում աշխարհիկ միտումներին, հնազանդվում է Աստծու առաջնորդությանն ու ուղղորդմանը, լսում է միայն Արարչի խոսքերը, ընդունում է Արարչի արտահայտած ճշմարտությունները և ապրում է Արարչի խոսքերով։ Սա ամենաճշմարիտ, ամենահնչեղ վկայությունն է և Աստծուն հավատալու լավագույն վկայությունը։ Արարածի համար արարածի պարտավորությունը կատարել կարողանալը՝ Արարչին բավարարել կարողանալը, ամենագեղեցիկ բանն է մարդկության մեջ և մի բան է, որը պետք է նրանց մեջ տարածվի որպես գովասանքի արժանի պատմություն։ Այն ամենը, ինչ Արարիչը հանձնարարում է արարածներին, պետք է անվերապահորեն ընդունվի նրանց կողմից. մարդկության համար սա և՛ երջանկության, և՛ արտոնության հարց է, իսկ բոլոր նրանց համար, ովքեր կատարում են արարածի պարտավորությունը, ոչինչ ավելի գեղեցիկ կամ հիշարժան չէ. դա դրական բան է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Արարիչը վերաբերվում նրանց, ովքեր կարող են կատարել արարածի պարտավորությունը, և ինչ է Նա խոստանում նրանց, դա Արարչի գործն է, արարված մարդկության գործը չէ։ Ավելի պարզ և հասկանալի ասած՝ դա կախված է Աստծուց, և մարդն իրավունք չունի միջամտելու։ Դու կստանաս այն, ինչ Աստված տալիս է քեզ, իսկ եթե Նա քեզ ոչինչ չտա, ապա ոչինչ չես կարող ասել դրա մասին։ Երբ արարածն ընդունում է Աստծու հանձնարարությունը և համագործակցում է Արարչի հետ՝ կատարելու իր պարտավորությունը և անելու այն, ինչ կարող է, դա գործարք կամ առևտուր չէ. մարդը չպետք է փորձի Աստծուց որևէ խոստման կամ օրհնության հետ փոխանակել վերաբերմունքի արտահայտությունները կամ գործողություններն ու վարքագիծը։ Երբ Արարիչն այս գործը հանձնարարում է ձեզ, ճիշտ և տեղին է, որ որպես արարածներ ընդունեք այս պարտավորություններն ու հանձնարարությունները։ Արդյոք սրանում որևէ գործարքային բան կա՞։ (Ո՛չ։) Արարչի կողմից՝ Նա պատրաստակամ է վստահելու ձեզանից յուրաքանչյուրին մի պարտավորություն, որը մարդը պետք է կատարի՝ իսկ արարված մարդկության կողմից՝ մարդը պետք է ուրախությամբ ընդունի այս պարտավորությունները՝ վերաբերվելով դրանց որպես իր կյանքի պարտականության, որպես այն արժեքի, որը նա պետք է կյանքով արտահայտի այս կյանքում։ Այստեղ ոչ մի գործարք չկա, սա համարժեք փոխանակում չէ, առավել ևս չի ներառում որևէ պարգևատրում կամ այլ ասույթներ, որոնք մարդը երևակայում է։ Սա ամենևին էլ առևտուր չէ. խոսքն այն մասին չէ, որ մարդն իր պարտավորությունը կատարելիս վճարած գինը կամ տրամադրած քրտնաջան աշխատանքը փոխանակի մեկ այլ բանի հետ։ Աստված երբեք չի ասել դա, և մարդը չպետք է այդպես հասկանա։ Արարիչը մարդկությանը հանձնարարություններ է տալիս, իսկ արարածները, Արարչից ընդունելով այն հանձնարարությունները, որոնք Աստված տալիս է իրենց, հանձն են առնում կատարել իրենց պարտավորությունները։ Այս հարցում, այս գործընթացում ոչ մի գործարքային բան չկա. դա բավականին պարզ և պատշաճ բան է։ Դա ճիշտ այնպես է, ինչպես ծնողների դեպքում, որոնք, լույս աշխարհ բերելով իրենց երեխաներին, մեծացնում են նրանց առանց պայմանների կամ տրտունջների։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք երեխաները, մեծանալով, ծնողասեր կդառնան, նրանց ծննդյան օրից ծնողները նման պահանջներ չունեն։ Չկա ոչ մի ծնող, որը երեխա լույս աշխարհ բերելուց հետո ասի. «Ես նրանց մեծացնում եմ միայն նրա համար, որ ապագայում ծառայեն և պատվեն ինձ։ Եթե չպատվեն ինձ, հենց հիմա խեղդամահ կանեմ նրանց»։ Այսպիսի ոչ մի ծնող չկա։ Ուստի, դատելով նրանից, թե ինչպես են ծնողները մեծացնում իրենց երեխաներին, դա պարտավորություն է, պարտականություն, այնպես չէ՞։ (Այո։) Ծնողները կշարունակեն մեծացնել իրենց երեխաներին՝ անկախ նրանից, թե նրանք ծնողասեր են, թե ոչ, և ինչ դժվարություններ էլ լինեն, կմեծացնեն նրանց, մինչև նրանք դառնան հասուն չափահասներ, և լավագույնը կհուսան նրանց համար։ Այս պարտականության և պարտավորության մեջ, որը ծնողներն ունեն իրենց երեխաների հանդեպ, ոչ մի պայմանական կամ գործարքային բան չկա։ Համապատասխան փորձ ունեցողները պետք է կարողանան հասկանալ սա։ Ծնողների մեծամասնությունը պահանջվող չափանիշներ չունի այն բանի համար, թե արդյոք իրենց երեխաները ծնողասեր են։ Եթե նրանց երեխաները ծնողասեր լինեն, նրանք փոքր-ինչ ավելի կենսուրախ կլինեն և ծերության ժամանակ փոքր-ինչ ավելի երջանիկ կլինեն։ Եթե նրանց երեխաները ծնողասեր չլինեն, պարզապես կհամակերպվեն դրա հետ։ Այսպես կմտածի համեմատաբար լայնախոհ ծնողների մեծամասնությունը։ Ընդհանուր առմամբ, երեխաներին մեծացնող ծնողներ լինեն, թե իրենց ծնողներին աջակցող երեխաներ, հարցը պարտականություն կատարելն է, պարտավորություն կատարելը, և դա մտնում է մարդու ակնկալվող դերի մեջ։ Իհարկե, արարածի կողմից իր պարտավորությունը կատարելու համեմատ սրանք բոլորը մանր հարցեր են, բայց մարդկային աշխարհի հարցերի մեջ դրանք ավելի գեղեցիկ և արդարադատ բաներից են։ Ավելորդ է ասել, որ սա է՛լ ավելի է վերաբերում արարածի՝ իր պարտավորության կատարմանը։ Որպես արարած, երբ մարդը գալիս է Արարչի առջև, պետք է կատարի իր պարտավորությունը։ Սա շատ տեղին արարք է, և դա այն պարտականությունն է, որը մարդը պետք է կատարի։ Արարածների կողմից իրենց պարտավորությունները կատարելու հիման վրա Արարիչն է՛լ ավելի մեծ գործ է կատարել մարդկության մեջ, Նա գործի ևս մեկ քայլ է իրականացրել մարդու վրա։ Եվ ի՞նչ աշխատանք է դա։ Նա մարդկությանն ապահովում է ճշմարտությամբ՝ թույլ տալով նրանց ճշմարտություն ձեռք բերել Աստծուց իրենց պարտավորությունները կատարելիս և դրանով իսկ ազատվել իր ապականված խառնվածքներից և մաքրագործվել, բավարարել Աստծու մտադրությունները և բռնել կյանքի ճիշտ ուղին և, ի վերջո, կարողանալ երկյուղել Աստծուց և խուսափել չարից, հասնել լիակատար փրկության և այլևս չենթարկվել Սատանայի չարչարանքներին։ Սա այն վերջնական արդյունքն է, որին Աստված մտադիր է հասնել՝ մարդկությանը պարտավորություններ կատարել տալով։ Հետևաբար պարտավորությունդ կատարելու գործընթացում Աստված ոչ միայն մղում է քեզ հստակ տեսնելու մեկ բան և հասկանալու մի փոքր ճշմարտություն, ոչ էլ Նա պարզապես թույլ է տալիս քեզ վայելել այն շնորհն ու օրհնությունները, որոնք ստանում ես՝ որպես արարած քո պարտավորությունը կատարելով։ Ավելին՝ Նա թույլ է տալիս քեզ մաքրագործվել և փրկվել և ի վերջո ապրել Արարչի երեսի լույսի մեջ։ Արարչի այս «երեսի լույսը» մեծ քանակությամբ ընդլայնված իմաստ և բովանդակություն է ներառում. այսօր մենք չենք խորանա դրա մեջ։ Իհարկե, Աստված անպայման խոստումներ և օրհնություններ կտա նման մարդկանց և տարբեր ասույթներ կանի նրանց մասին՝ սա հետագա հարց է։ Ինչ վերաբերում է ներկային, ի՞նչ է ստանում Աստծուց յուրաքանչյուր ոք, ով գալիս է Աստծու առջև և կատարում իր պարտավորությունը որպես արարած։ Ճշմարտություն և կյանք՝ մարդկության մեջ ամենաարժեքավոր և գեղեցիկ բաները։ Մարդկության մեջ ոչ մի արարած Արարչի ձեռքից չի կարող հեշտությամբ ստանալ նման օրհնություններ։ Այսպիսի գեղեցիկ և այսպիսի մեծ բանը հակաքրիստոսների նմանների կողմից խեղաթյուրվում է և վերածվում գործարքի, որում նրանք պսակներ և պարգևատրումներ են կորզում Աստծու ձեռքից։ Նման գործարքն ամենագեղեցիկ և արդարացի բանը վերածում է ամենատգեղ և չարասեր բանի։ Մի՞թե սա այն չէ, ինչ անում են հակաքրիստոսները։ Դատելով սրանից՝ մի՞թե հակաքրիստոսները չարասեր չեն։ Նրանք իսկապես բավականին չարասեր են։ Սա նրանց չարասիրության դրսևորումն է։
Վերջին օրերին Աստված մարմնանում է, որպեսզի գործի, արտահայտում է բազմաթիվ ճշմարտություններ, մարդկության առաջ բացում է Աստծու տնօրինման ծրագրի բոլոր խորհուրդները և ապահովում է այն բոլոր ճշմարտություններով, որոնք մարդկությունը պետք է հասկանա և որոնց մեջ պետք է մտնի՝ փրկվելու համար։ Այս ճշմարտությունները և Աստծու այս խոսքերը գանձեր են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրական բաները։ Ճշմարտություններն ապականված մարդկության կարիքներն են, և դրանք նաև անգին գանձեր են մարդկության համար։ Աստծու խոսքերից, պահանջներից և մտադրություններից յուրաքանչյուրը մի բան է, որը մարդիկ պետք է հասկանան և ընկալեն, մի բան, որին մարդիկ պետք է հետևեն՝ փրկության հասնելու համար, և ճշմարտությունն է, որը մարդիկ պետք է ձեռք բերեն։ Բայց հակաքրիստոսներն այս խոսքերը համարում են տեսություններ և կարգախոսներ, նույնիսկ անտեսում են դրանք, և, ավելին, արհամարհում և մերժում են դրանք։ Հակաքրիստոսները մարդկության մեջ ամենաթանկարժեք բաները համարում են շառլատանների ստեր։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում հավատում են, որ Փրկիչ չկա, էլ չասած՝ աշխարհում ճշմարտության կամ դրական բաների մասին։ Նրանք մտածում են, որ ցանկացած գեղեցիկ բան կամ որևէ օգուտ պետք է շահվի մարդկային ձեռքերով և ուժով վերցվի մարդկային պայքարի միջոցով։ Հակաքրիստոսները մտածում են, որ փառասիրական ձգտումներ և երազանքներ չունեցող մարդիկ երբեք հաջողության չեն հասնի, բայց նրանց սրտերն Աստծու արտահայտած ճշմարտության հանդեպ լի են հակակրանքով և ատելությամբ։ Աստծու արտահայտած ճշմարտությունները նրանք համարում են տեսություններ և կարգախոսներ, բայց իշխանությունը, շահերը, փառասիրական ձգտումը և նկրտումը համարում են արդարացի գործեր, որոնք պետք է տնօրինվեն և որոնց պետք է ձգտեն։ Նաև օգտագործում են իրենց շնորհներով մատուցված ծառայությունը՝ որպես Աստծու հետ գործարք անելու միջոց՝ փորձելով մտնել երկնքի թագավորություն, պսակներ ստանալ և ավելի մեծ օրհնություններ վայելել։ Մի՞թե սա չարասեր չէ։ Ինչպե՞ս են նրանք մեկնաբանում Աստծու մտադրությունները։ Նրանք ասում են. «Աստված որոշում է, թե ով է ղեկավարը՝ տեսնելով, թե ով է ամենաշատը ծախսվում և տառապում նրա համար, և ով է վճարում ամենաբարձր գինը։ Նա որոշում է, թե ով կարող է մտնել թագավորություն, և ով է պսակներ ստանում՝ տեսնելով, թե ով է ի վիճակի վազվզելու, ճարտար խոսելու, և ով ունի ավազակի ոգի ու կարող է ուժով խլել բաները։ Ինչպես Պողոսն է ասել. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ Տիմոթեոսին 4:7-8)»։ Նրանք հետևում են Պողոսի այս խոսքերին և հավատում են, որ նրա խոսքերը ճշմարիտ են, բայց անտեսում են մարդկության համար Աստծու բոլոր պահանջներն ու ասույթները՝ մտածելով. «Այս բաները կարևոր չեն։ Կարևորն այն է, որ երբ մղեմ իմ պատերազմը և ավարտեմ ընթացքս, ի վերջո պսակ կստանամ։ Սա ճշմարիտ է։ Մի՞թե աստված դա նկատի չունի։ Աստված հազարավոր խոսքեր է ասել և անթիվ քարոզներ է կարդացել։ Ի վերջո, այն, ինչ նա ուզում է ասել մարդկությանը, այն է, որ եթե պսակներ և պարգևատրումներ ես ուզում, քեզնից է կախված պայքարելը, մաքառելը, խլելը և այն վերցնելը»։ Մի՞թե սա հակաքրիստոսների տրամաբանությունը չէ։ Իրենց սրտերի խորքում հակաքրիստոսներն այսպես են միշտ դիտարկում Աստծու գործը և այսպես են մեկնաբանում Աստծու խոսքն ու տնօրինման ծրագիրը։ Նրանց խառնվածքը չարասեր է, այնպես չէ՞։ Նրանք խեղաթյուրում են Աստծու մտադրությունները, ճշմարտությունը և բոլոր դրական բաները։ Մարդկությանը փրկելու Աստծու տնօրինման ծրագիրը նրանք համարում են բացահայտ գործարք, և այն պարտավորությունը, որն Արարիչը մարդկությունից պահանջում է կատարել, համարում են բացահայտ բռնագրավում, ագրեսիա, խաբեություն և գործարք։ Մի՞թե սա հակաքրիստոսների չարասեր խառնվածքը չէ։ Հակաքրիստոսները հավատում են, որ օրհնություններ ստանալուն և երկնքի թագավորություն մտնելուն պետք է գործարքի միջոցով հասնեն, և որ դա արդար է, խելամիտ և միանգամայն օրինական։ Մի՞թե սա չարասեր տրամաբանություն չէ։ Մի՞թե սա սատանայական տրամաբանություն չէ։ Հակաքրիստոսները միշտ նման տեսակետներ և վերաբերմունք ունեն իրենց սրտերի խորքում, ինչն ապացուցում է, որ հակաքրիստոսների խառնվածքը չափազանց չարասեր է։
Հենց նոր հաղորդակցված բովանդակության մի քանի կետերից կարողացա՞ք տեսնել հակաքրիստոսների չարասեր խառնվածքը։ (Այո։) Առաջին կետն այն էր, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը, այնպես չէ՞։ Ուրեմն ինչպե՞ս են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը։ (Հակաքրիստոսներն իրենց պարտավորությունը համարում են գործարք, որը փոխանակում են իրենց սեփական վերջնական հանգրվանի և իրենց սեփական շահերի հետ։ Անկախ նրանից՝ որքան է Աստված գործել մարդկանց վրա, որքան խոսքեր է Նա ասել նրանց, և որքան ճշմարտություններ է Նա արտահայտել նրանց, նրանք անտեսում են այդ ամենը և դեռևս կատարում են իրենց պարտավորությունը՝ Աստծու հետ գործարք անելու մտադրությամբ։) Հակաքրիստոսներն իրենց պարտավորությունը համարում են գործարք։ Նրանք իրենց պարտավորությունը կատարում են գործարք անելու և օրհնություններ ստանալու մտադրությամբ։ Մտածում են, որ Աստծուն հավատալը պետք է լինի հանուն օրհնություններ ստանալու, և որ իրենց պարտավորությունը կատարելու միջոցով օրհնություններ ստանալը տեղին է։ Նրանք խեղաթյուրում են այն դրական բանը, որն իր պարտավորությունը կատարելն է, և նսեմացնում են որպես արարած իր պարտավորությունը կատարելու արժեքն ու նշանակությունը՝ միաժամանակ նսեմացնելով նաև դա անելու օրինականությունը՝ այն պարտավորությունը, որն արարածները բնականաբար պետք է կատարեն, վերածում են գործարքի։ Սա հակաքրիստոսների չարասիրությունն է. սա առաջին կետն է։ Երկրորդ կետն այն է, որ հակաքրիստոսները չեն հավատում դրական բաների կամ ճշմարտության գոյությանը և չեն հավատում ու չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Մի՞թե սա չարասեր չէ։ (Այո, այդպես է։) Ի՞նչն է չարասեր դրանում։ Աստծու խոսքերը բոլոր դրական բաների իրականությունն են, սակայն հակաքրիստոսները չեն կարողանում տեսնել դա և չեն ընդունում դա։ Աստծու խոսքերը նրանք համարում են կարգախոսներ, որպես տեսության մի տեսակ, և խեղաթյուրում են այն փաստը, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Ո՞րն է ամենամեծ և գլխավոր խնդիրն այստեղ։ Աստված ուզում է օգտագործել այս խոսքերը մարդկությանը փրկելու համար, և մարդը պետք է ընդունի Աստծու խոսքերը, նախքան կկարողանա մաքրագործվել և փրկության հասնել. սա փաստ է, և դա ճշմարտությունն է։ Հակաքրիստոսները չեն ճանաչում կամ չեն ընդունում մարդկությանն ուղղված Աստծու այս խոստումը։ Նրանք ասում են. «Փրկվե՞լ։ Մաքրագործվե՞լ։ Ի՞նչ օգուտ դրանից։ Դա անօգո՛ւտ է։ Եթե մաքրագործվեմ, արդյոք իսկապես կարո՞ղ եմ փրկվել և մտնել երկնքի թագավորություն։ Ես այդպես չե՛մ կարծում»։ Ես ուշադրություն չեն դարձնում այս հարցին և հետաքրքրված չեն դրանով։ Ո՞րն է սրա չբարձրաձայնված ենթատեքստը։ Այն է, որ նրանք չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, նրանք հավատում են, որ դրանք պարզապես ասույթներ և վարդապետություններ են։ Չեն հավատում կամ չեն ընդունում, որ Աստծու խոսքերը կարող են մաքրագործել կամ փրկել մարդկանց։ Սա կարելի է նմանեցնել այն բանին, երբ Աստված այն ժամանակ Հոբին բնորոշեց որպես մեկի, ով երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, և որպես կատարյալ մարդու։ Արդյոք Աստծու ասած այս խոսքերը ճշմարտությո՞ւնն են։ (Այո։) Ուստի ինչո՞ւ Աստված նման բան կասեր։ Ո՞րն է հիմքը։ Աստված դիտարկում է մարդկանց վարքագիծը, զննում է նրանց սրտերը և տեսնում նրանց էությունը, և դրա հիման վրա Նա ասաց, որ Հոբը երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից և կատարյալ մարդ էր։ Աստված Հոբին դիտարկել էր ավելի, քան պարզապես մեկ կամ երկու օր, և Աստծուց երկյուղելու ու չարից խուսափելու Հոբի դրսևորումները նույնպես ընդգրկում էին ավելին, քան պարզապես մեկ կամ երկու օր, և, անշուշտ, չէին վերաբերում միայն մեկ կամ երկու հարցի։ Ուստի ի՞նչ վերաբերմունք դրսևորեց Սատանան այս փաստի նկատմամբ։ (Թերահավատ և կասկածամիտ վերաբերմունք։) Սատանան ոչ միայն թերահավատ էր, նա մերժեց դա։ Նրա խոսքերը, պարզ ասած, հետևյալն էին. «Դու այնքան շատ բան տվեցիր Հոբին, ներառյալ կովեր, ոչխարներ և անթիվ ունեցվածք։ Նա պատճառներ ունի քեզ երկրպագելու։ Դու ասում ես, որ Հոբը կատարյալ մարդ է, բայց քո խոսքերը հիմնավոր չեն։ Քո խոսքերը ճշմարտություն չեն, դրանք իրական չեն, դրանք ճշգրիտ չեն, և ես մերժում եմ քո խոսքերը»։ Մի՞թե սա չէր այն, ինչ Սատանան նկատի ուներ։ (Այո՛, այդպես է։) Աստված ասաց. «Հոբը վախենում է Աստծուց և խուսափում չարից, նա կատարյալ մարդ է»։ Ի՞նչ ասաց Սատանան։ (Արդյոք նա առանց պատճառի կերկրպագե՞ր Աստծուն։) Սատանան ասաց. «Սխա՛լ է, նա կատարյալ մարդ չէ։ Նա օգուտներ և օրհնություններ է ստացել քեզնից, ուստի վախենում է քեզնից։ Եթե վերցնես այդ օգուտներն ու օրհնությունները, նա չի վախենա քեզնից. նա կատարյալ մարդ չէ»։ Ուստի Աստծու ասած յուրաքանչյուր նախադասության վրա Սատանան հարցական նշան կդնի և խաչ կքաշի։ Սատանան մերժում է Աստծու խոսքերը և մերժում է Աստծու բնորոշումները կամ ասույթները ցանկացած բանի վերաբերյալ։ Կարո՞ղ ենք ասել, որ Սատանան մերժում է ճշմարտությունը։ (Այո։) Սա է փաստը։ Ուստի ո՞րն է հակաքրիստոսների վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ, որոնք մերկացնում, դատում և պատժում են մարդկությանը և տարբեր հատուկ պահանջներ են առաջ քաշում մարդկության համար։ Արդյոք նրանք ընդունո՞ւմ են դրանք և ասում. «Ամե՛ն»։ Կարո՞ղ են նրանք հետևել դրանց։ (Ո՛չ, չեն կարող։) Կարելի է ասել, որ Աստծու բոլոր տեսակի խոսքերին հակաքրիստոսների անմիջական արձագանքն իրենց սրտերում հետևյալն է. «Սխա՛լ է։ Արդյոք իսկապե՞ս այդպես է։ Ինչպե՞ս է ստացվում, որ այն, ինչ դու ասում ես, այդպես էլ կա։ Դա ճիշտ չէ, ես չե՛մ հավատում դրան։ Ինչո՞ւ է քո ասածն այդքան տհաճ։ Աստված այսպես չէ՛ր խոսի։ Եթե ես խոսեի, դա պետք է այսպես ասվեր»։ Դատելով Աստծու նկատմամբ հակաքրիստոսների այս վերաբերմունքից՝ կարո՞ղ են արդյոք նրանք հետևել Աստծու խոսքերին՝ որպես ճշմարտության։ Բացարձակապե՛ս ոչ։ Սա է նրանց չարասիրությունը. սա երկրորդ կետն է։ Երրորդ կետն այն է, թե ինչ են մտածում հակաքրիստոսներն Աստծու տնօրինման ծրագրի նպատակի մասին, որն այն է, որ Աստված ուզում է փրկել մարդկությանը և թույլ տալ մարդկությանը կտրվել Սատանայի ապականված խառնվածքներից ու խավարի ուժերից և փրկության հասնել։ Ինչո՞ւ է ասվում, որ նրանց խառնվածքը չարասեր է։ Նրանք հավատում են, որ սա գործարք է, և նույնիսկ հավատում են, որ դա պարզապես խաղ է։ Խաղ ո՞ւմ միջև։ Խաղ լեգենդների աստծու և մի խումբ տգետ ու հիմար մարդկանց միջև, որոնք ուզում են մտնել երկնքի թագավորություն և ազատվել տառապանքի աշխարհից։ Սա նաև գործարք է, որում երկու կողմերն էլ կամավոր մասնակիցներ են, որտեղ մի կողմը պատրաստակամ է տալու, իսկ մյուսը՝ ստանալու։ Դա այսպիսի խաղ է։ Նրանք այսպես են դիտարկում Աստծու տնօրինման ծրագիրը։ Մի՞թե սա հակաքրիստոսների չարասեր խառնվածքի բացահայտումը չէ։ Քանի որ հակաքրիստոսները լի են փառասիրական ձգտումներով, և քանի որ փափագում են վերջնական հանգրվան և օրհնություններ, մարդկության ամենագեղեցիկ նախաձեռնությունը և մարդկությանը փրկելու Աստծու տնօրինման գործը խեղաթյուրում և վերածում են խաղի, գործարքի. սա հակաքրիստոսների չարասեր խառնվածքն է։ Բացի դրանից՝ հակաքրիստոսներն ունեն մեկ այլ դրսևորում, որը բավականին զավեշտալի և ծիծաղելի է հնչում։ Ինչո՞ւ է ծիծաղելի։ Հակաքրիստոսները չեն հավատում Աստծու կատարած ողջ գործին, ոչ էլ հավատում են, որ Աստծու ասած ամեն ինչ ճշմարտությունն է և կարող է փրկել մարդկությանը, բայց անսպառ են դժվարություններ կրելու, գին վճարելու և այս գործարքն անելու ու դյուրացնելու իրենց պատրաստակամության մեջ։ Մի՞թե սա ծիծաղելի չէ։ Իհարկե, սա հակաքրիստոսների չարասիրությունը չէ, այլ հակաքրիստոսների հիմարությունն է։ Մի կողմից՝ նրանք չեն հավատում, որ Աստված գոյություն ունի, չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և նույնիսկ խեղաթյուրում են Աստծու տնօրինման ծրագիրը, բայց մյուս կողմից՝ դեռ ուզում են անձնական օգուտներ քաղել Աստծու խոսքերից և Նրա տնօրինման ծրագրից։ Այլ կերպ ասած՝ մի կողմից նրանք չեն հավատում այս բոլոր փաստերի գոյությանը, էլ չասած՝ դրանց իսկությանը, մինչդեռ մյուս կողմից՝ դեռ ուզում են շահույթներ կորզել և օգտվել ամեն առիթից՝ ցանկանալով օպորտունիստ լինել և ձեռք բերել այն բաները, որոնք չեն կարող ձեռք բերել աշխարհում՝ միաժամանակ դեռ մտածելով, որ չափազանց խելացի են։ Մի՞թե սա ծիծաղելի չէ։ Նրանք խաբում են իրենք իրենց և չափազանց հիմար են։
Հենց նոր երեք դրսևորումների միջոցով մանրամասն վերլուծեցինք հակաքրիստոսների չարասեր խառնվածքը և եզրափակեցինք ևս մեկով. հակաքրիստոսներն այնքան հիմար են, որ մարդ չգիտի՝ լացի՞, թե՞ ծիծաղի։ Որո՞նք են այդ երեք դրսևորումները։ (Նախ՝ հակաքրիստոսներն իրենց պարտավորությունը կատարելը համարում են գործարք. երկրորդ՝ հակաքրիստոսները չեն ընդունում Աստծու խոսքը, չեն հավատում, որ Աստծու խոսքը դրական բան է, և չեն ընդունում, որ Աստծու խոսքը կարող է փրկել մարդկանց, փոխարենն Աստծու խոսքը համարում են տեսություններ և կարգախոսներ. երրորդ՝ հակաքրիստոսները մարդկությանը փրկելու Աստծու տնօրինման գործը համարում են բացահայտ գործարք և խաղ։) Իսկ ևս մե՞կ դրսևորում։ (Հակաքրիստոսների ծիծաղելիությունն ու ծայրահեղ հիմարությունը։) Մի՞թե սրանք բավականին որոշակի չեն։ (Այո։) Կասեի՞ք արդյոք, որ այս խառնվածքն ունեցող մարդը փոքր-ինչ ոչ բնականոն հոգեվիճակ և ողջամտություն ունի։ (Այո։) Ինչո՞վ են նրանք ոչ բնականոն։ (Հակաքրիստոսներն ուզում են գործարքներ կնքել Աստծու հետ և Աստծուց հեռանկարներ ու վերջնական հանգրվան ստանալ, բայց դեռևս չեն հավատում Աստծու տնօրինման ծրագրին կամ որ Աստված կարող է փրկել մարդկությանը։ Նրանց մտածելակերպը հակասական է. նրանց ուզած բաներն այն են, ինչ նրանք ժխտում են։ Սա հիմնովին տրամաբանությունից զուրկ է, ուստի նրանց ողջամտությունը ոչ բնականոն է, և նրանց հոգեվիճակի հետ ինչ-որ բան այն չէ։) Սա ցույց է տալիս, որ նրանց պակասում է բնականոն մարդկայնությունը։ Նրանք չգիտեն, որ մտածելակերպի և հաշվարկների այս ձևերով իրենք իրենց հակասում են։ Ինչպե՞ս է սա առաջանում։ (Նրանք միշտ հետևում են սխալ ուղուն, որովհետև երբեք չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն կիրառում ճշմարտությունը։) Իսկ գիտե՞ն արդյոք, որ իրենց բռնած ուղին սխալ է։ Անշուշտ, ոչ։ Եթե իմանային, որ այդպես վարվելը կհանգեցնի կորուստ կրելուն, ապա հաստատապես այդպես չէին վարվի։ Նրանք կարծում են, թե այդպես վարվելն իրենց առավելություն է տալիս. «Տեսե՛ք, թե որքան խելացի եմ։ Ձեզանից ոչ ոք չի կարողանում թափանցել բաների էության մեջ. դուք բոլորդ անմիտ եք։ Ինչպե՞ս կարող եք այդքան պարզամիտ լինել։ Որտե՞ղ է աստված։ Չեմ կարող տեսնել կամ դիպչել նրան, և ոչ մի երաշխիք չկա, որ Աստծու խոստումները կարող են իրականանալ։ Տեսե՛ք, թե որքան խորաթափանց եմ. երբ մեկ քայլ առաջ եմ անում, տասը քայլ առաջ եմ մտածում, իսկ դուք նույնիսկ մեկ քայլի համար ոչ մի հաշվարկ չեք անում»։ Նրանք կարծում են, թե շատ խելացի են։ Հետևաբար երկու կամ երեք տարի իրենց պարտավորությունը կատարելուց հետո ոմանք մտածում են. «Մի քանի տարի է կատարում եմ պարտավորությունս և դեռևս ոչինչ ձեռք չեմ բերել, ոչ մի հրաշքի ականատես չեմ եղել կամ որևէ անսովոր երևույթ չեմ տեսել։ Նախկինում օրական երեք անգամ էի ուտում, և հիմա էլ եմ երեք անգամ ուտում։ Եթե մի անգամ բաց եմ թողնում ուտելը, քաղցած եմ մնում։ Եթե գիշերը մեկ կամ երկու ժամ պակաս եմ քնում, ցերեկը դեռ քնկոտ եմ լինում։ Ոչ մի հատուկ զորություն ձեռք չեմ բերել։ Բոլորն ասում են, որ աստված ամենազոր է, և կարող ես մեծ օրհնություններ ստանալ, եթե կատարես պարտավորությունդ։ Մի քանի տարի ես կատարել եմ պարտավորությունս, և ոչինչ չի փոխվել։ Մի՞թե ամեն ինչ դեռ այսպես չէ։ Հաճախ թուլություն, բացասականություն և տրտունջներ եմ ունենում։ Բոլորն ասում են, որ ճշմարտությունը կարող է փոխել մարդկանց, և աստծու խոսքը կարող է փոխել մարդկանց, բայց ես ամենևին չեմ փոխվել։ Սրտումս դեռ հաճախ կարոտում եմ ծնողներիս, կարոտում եմ երեխաներիս և նույնիսկ հիշում եմ աշխարհում անցկացրած նախկին օրերս։ Ուստի ի՞նչ է աստված գործում մարդկանց վրա։ Ի՞նչ եմ ես ձեռք բերել։ Բոլորն ասում են, որ երբ մարդիկ հավատում են աստծուն և ստանում ճշմարտությունը, ապա ինչ-որ բան են ձեռք բերում, բայց եթե ձեռք բերած լինեին, մի՞թե չէին տարբերվի մյուսներից։ Հիմա ես ծերանում եմ, և առողջությունս առաջվանը չէ։ Դեմքիս կնճիռները շատացել են։ Մի՞թե չեն ասում, որ աստծուն հավատացող մարդիկ որքան երկար են ապրում, այնքան երիտասարդանում են։ Ինչո՞ւ եմ ես երիտասարդանալու փոխարեն ծերացել։ Միևնույն է, աստծու խոսքերը ճշգրիտ չեն, պետք է ծրագրեր կազմեմ ինքս ինձ համար։ Տեսնում եմ, որ աստծուն հավատալն այսքանն է. ամեն օր զբաղված ես աստծու խոսքը կարդալով, հավաքույթների հաճախելով, օրհներգեր երգելով և պարտավորությունդ կատարելով։ Դա ձանձրալի է թվում, և ես ինձ նախկինից տարբեր չեմ զգում»։ Հենց որ այսպես են մտածում, փորձանքի մեջ են ընկնելու, այնպես չէ՞։ Նրանք շարունակում են մտածել. «Հիմա ես իսկապես տառապում եմ պարտավորությունս կատարելիս, Աստծու խոստումներն ու օրհնությունները շատ հեռու են թվում։ Բացի դրանից՝ աստծուն հավատացող որոշ մարդիկ մահանում են աղետներից, ուստի գոյություն ունի՞ արդյոք մարդու հանդեպ աստծու պաշտպանություն։ Ասենք թե չկա, ապա վկայության այն հոդվածները, որոնք որոշ մարդիկ գրել են՝ ասելով, թե Աստված հրաշքներ է գործել՝ փրկելու իրենց կյանքն ամենավտանգավոր պահերին, ճի՞շտ են, թե՞ սուտ»։ Նրանք խորհում են դրա շուրջ, և իրենց սրտերում անորոշություն է, իսկ երբ շարունակում են կատարել իրենց պարտավորությունը, իրենց անտարբեր ու առանց խանդավառության են զգում և այլևս նախաձեռնող չեն։ Նրանք շարունակ նահանջում են և սկսում են ամեն ինչ անել դժկամությամբ ու ձևականորեն։ Ի՞նչ հաշվարկներ են անում իրենց մտքում. «Եթե օրհնություններ չստանամ, եթե միշտ այսպես լինի, ապա պետք է այլ ծրագրեր կազմեմ։ Պետք է վերածրագրավորեմ՝ արդյոք կշարունակեմ կատարել պարտավորությունս, թե ոչ, և ինչպես կանեմ դա ապագայում։ Չպետք է նորից այսքան անմիտ լինեմ։ Հակառակ դեպքում ապագայում չեմ ստանա իմ հեռանկարներն ու ճակատագիրը կամ իմ պսակը, և աշխարհիկ երջանկությունն էլ վայելած չեմ լինի։ Այդ դեպքում մի՞թե այս ողջ ջանքն ապարդյուն և իզուր չի լինի։ Եթե շարունակեմ ոչինչ չստանալ, ինչպես հիմա, ապա նախկինում ավելի լավ վիճակում էի՝ աշխատելով և ձգտելով աշխարհին, մինչ անվանապես հավատում էի աստծուն։ Եթե աստված երբեք չի ասում, թե երբ կավարտվի գործը, երբ Նա կպարգևատրի մարդկանց, երբ պարտավորությունը կմոտենա ավարտին, և երբ Աստված բացահայտորեն կհայտնվի մարդկությանը, եթե Աստված երբեք մարդկանց հստակ բացատրություններ չի տալիս, ապա ի՞նչ իմաստ ունի ժամանակս այստեղ վատնելը։ Ավելի լավ կլիներ վերադառնայի աշխարհում գումար վաստակելուն և աշխարհիկ երջանկություն վայելելուն։ Գոնե կյանքս վատնած չեմ լինի։ Ինչ վերաբերում է գալիք աշխարհին, ո՞վ գիտի։ Ամեն ինչ անհայտ է, առայժմ պարզապես լավ կապրեմ այս կյանքը»։ Մի՞թե նրանց մտքում փոփոխություն տեղի չի ունեցել։ Երբ այսպես են հաշվարկում և սխալ ուղի են բռնում, կարո՞ղ են արդյոք լավ կատարել իրենց ունեցած պարտավորությունները։ (Ոչ, չեն կարող։) Ոմանք ասում են. «Հակաքրիստոսները սիրում են կարգավիճակ, այնպես չէ՞։ Եթե նրանց պաշտոն տաս, մի՞թե չեն մնա Աստծու տանը»։ Արդյոք հակաքրիստոսներին այս պահին կարգավիճակ պե՞տք է։ Գուցե կարգավիճակն այս պահին նրանց համար ամենակարևոր բանը չէ։ Ի՞նչ է նրանց պետք։ Նրանց պետք է, որ Աստված իրենց հստակ բացատրություն տա։ Եթե նրանք չկարողանան օրհնություններ ստանալ, կհեռանան։ Մի կողմից՝ եթե իրենց պարտավորությունը կատարելու ողջ ընթացքում չեն կարող կարևոր պաշտոն զբաղեցնել, ապա զգում են, որ իրենց հեռանկարներն անորոշ են, մռայլ և անհուսալի։ Մյուս կողմից՝ եթե իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում ամեն ինչ երբեք չի ընթանում այնպես, ինչպես ակնկալում են, եթե անձամբ ականատես չեն լինում, թե ինչպես է Աստված իջնում Իր փառավորմամբ Իր մեծ գործի ավարտի օրը, կամ եթե Աստված հստակ լեզվով չի ասում նրանց, թե որ տարում, ամսին, օրը, ժամին և րոպեին Ինքը բացահայտորեն կհայտնվի մարդկությանը, երբ կավարտվի Աստծու գործը, և երբ կգան մեծ աղետները, եթե Նա հստակ լեզվով չի ասում նրանց այս բաները, ապա նրանց սրտերն անհանգիստ կլինեն։ Նրանք ի վիճակի չեն կատարելու իրենց պարտավորությունները՝ պահպանելով իրենց պատշաճ տեղը, և չեն կարող բավարարված զգալ այս իրավիճակով։ Այն, ինչ ուզում են, արդյունքն է, այն, ինչ ուզում են, այն է, որ Աստված իրենց հստակ լեզվով հայտարարություն տա և հնարավորություն տա հստակ իմանալու՝ արդյոք կարո՞ղ են ստանալ այն ամենը, ինչ ուզում են։ Եթե իզուր չափազանց երկար են սպասում այս հայտարարությանը, իրենց մտքում մեկ այլ հաշվարկ կանեն։ Ի՞նչ հաշվարկ։ Կհաշվարկեն, թե ով կարող է իրենց երջանկություն տալ, ով կարող է իրենց տալ այն, ինչ ուզում են, և եթե չեն կարող ստանալ այդ բաները գալիք աշխարհում, ապա այն ամենը, ինչ ուզում են պետք է ստանան այս կյանքում։ Եթե այս աշխարհն ու մարդկությունը կարող են իրենց օրհնություններ, մսեղավոր հարմարավետություն ու հաճույքներ և համբավ ու կարգավիճակ տալ այս կյանքում, ապա ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում նրանք երես կթեքեն Աստծուց և կապրեն իրենց լավ կյանքը։ Սրանք են հակաքրիստոսների հաշվարկները։ Աստծու տանը նրանք կարող են ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում թողնել իրենց պարտավորությունը և վայր դնել իրենց ձեռքի գործը՝ աշխարհիկ երջանկության և հեռանկարների հետևից գնալու համար։ Ոմանք նույնիսկ կարող են մատնել եղբայրներին ու քույրերին, ծախել Աստծու տան շահերը և դավաճանել Աստծուն՝ աշխարհիկ օգուտներ և հեռանկարներ ստանալու համար։ Հետևաբար, որքան էլ աչքի ընկնող թվան հակաքրիստոսներն իրենց պարտավորությունները կատարելիս, որքան էլ մրցունակ լինեն, բոլորը կարող են ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում թողնել իրենց պարտավորությունները, դավաճանել Աստծուն և հեռանալ Աստծու տնից։ Նրանք կարող են ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում ծախել Աստծու տունը՝ դառնալով Հուդա։ Եթե հակաքրիստոսները կատարում են իրենց պարտավորությունները, անխուսափելիորեն դա կօգտագործեն որպես սակարկության միջոց։ Նրանք հաստատապես կփորձեն կարճ ժամանակահատվածում բավարարել օրհնություններ ստանալու իրենց սեփական ցանկությունը՝ առնվազն փորձելով նախ բավարարել կարգավիճակի օգուտների հանդեպ իրենց ցանկությունը և ձեռք բերել ուրիշների պաշտամունքը, իսկ հետո փորձելով մտնել երկնքի թագավորություն և ստանալ իրենց պարգևատրումը։ Իրենց պարտավորությունը կատարելու նրանց ժամկետը կարող է լինել երեք տարի, կամ կարող է լինել հինգ, նույնիսկ տասը կամ քսան տարի։ Սա այն հատկացված ժամանակն է, որը նրանք տալիս են Աստծուն, և ամենաերկար ժամանակն է, որը տալիս են իրենց՝ պարտավորությունը կատարելու համար։ Երբ այս ժամկետը լրանա, նրանց համբերությունը նույնպես կհասնի իր սահմանագծին։ Թեև կարող են զիջումների գնալ հանուն օրհնությունների, գեղեցիկ վերջնական հանգրվանի, պսակի և պարգևատրումների հանդեպ իրենց սեփական ցանկության, և դիմանալ դժվարություններին ու գին վճարել Աստծու տանը, ժամանակի ընթացքը երբեք չի ստիպի նրանց մոռանալ կամ բաց թողնել իրենց հեռանկարներն ու ճակատագիրը կամ իրենց անձնական փառասիրական ձգտումներն ու նկրտումները, առավել ևս այս բաները ժամանակի ընթացքում չեն փոխվի կամ թուլանա։ Հետևաբար, դատելով հակաքրիստոսների այս էությունից, նրանք կատարյալ չհավատացողներ և օպորտունիստներ են, որոնք չեն սիրում դրական բաները և սիրում են միայն բացասական բաները, այլասերվածների մի խումբ, որոնք ուզում են խաբեությամբ առաջ գնալ Աստծու տանը։ Այս մարդիկ ամոթալի են։
Հակաքրիստոսների հիմնական մտադրություններից և վերաբերմունքներից մեկն իրենց պարտավորության նկատմամբ այն որպես Աստծու հետ գործարք կնքելու և իրենց ուզած օգուտները ստանալու հնարավորություն օգտագործելն է։ Նրանք նաև հավատում են. «Երբ մարդիկ թողնում են իրենց ընտանիքները և հրաժարվում իրենց աշխարհիկ հեռանկարներից՝ Աստծու տանն իրենց պարտավորությունը կատարելու համար, ինքնին հասկանալի է, որ պետք է ինչ-որ բան ձեռք բերեն, փոխարենն ինչ-որ բան ստանան, միայն սա է արդար և խելամիտ։ Եթե կատարում ես պարտավորությունդ և ոչինչ չես ստանում, նույնիսկ եթե որոշ ճշմարտություններ ես ստանում, դա չարժե։ Խառնվածքի փոփոխությունը նույնպես այդքան շոշափելի օգուտ չէ. նույնիսկ եթե փրկություն ես ստացել, ոչ ոք չի՛ կարողանա տեսնել դա»։ Այս չհավատացողներն աչք են փակում մարդկության հանդեպ Աստծու ունեցած ցանկացած պահանջի վրա։ Նրանք չեն ընդունում կամ հավատում դրան և ժխտողական վերաբերմունք են որդեգրում։ Դատելով այն վերաբերմունքից և մտադրություններից, որոնցով հակաքրիստոսները վերաբերվում են իրենց պարտավորությանը, նրանք հստակորեն ճշմարտությանը ձգտող մարդիկ չեն, այլ չհավատացողներ և օպորտունիստներ են։ Նրանք Սատանայից են։ Լսե՞լ եք արդյոք, որ Սատանան կարող է հավատարմորեն պարտավորություն կատարել։ (Ոչ։) Եթե Սատանան կարող է կատարել իր «պարտավորությունը» Աստծու առջև, ապա այդ պարտավորությունը պետք է չակերտների մեջ լինի, որովհետև Սատանան դա անում է պասիվ կերպով և հարկադրաբար, Սատանան հմտորեն բանեցվում է Աստծու կողմից, և Աստված օգտագործում է նրան։ Հետևաբար, իրենց հակաքրիստոսային էության պատճառով, և քանի որ չեն սիրում ճշմարտությունը, նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, և առավել ևս իրենց չարասեր բնության պատճառով հակաքրիստոսները չեն կարող կատարել իրենց պարտավորությունները որպես արարածներ՝ անվերապահորեն կամ առանց փոխհատուցման, ոչ էլ կարող են ձգտել ճշմարտությանը կամ ձեռք բերել ճշմարտությունն իրենց պարտավորությունները կատարելիս կամ կատարել դրանք ըստ Աստծու խոսքերի պահանջների։ Իրենց այս բնության, այն վերաբերմունքի, որով վերաբերվում են իրենց պարտավորություններին, և իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում ունեցած տարբեր դրսևորումների պատճառով հակաքրիստոսների վերաբերմունքն իրենց պարտավորությունների նկատմամբ անփույթ է։ Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում նրանք կարող են չարիք գործել և Աստծու տան գործը խաթարելու և դրան խանգարելու դեր խաղալ ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում։ Ո՞րն է հիմնական և աչքի ընկնող դրսևորումն իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում։ Դա կամայականորեն և ինքնակամ գործելն է, ինքնագլուխ լինելը և առանց ուրիշների հետ խորհրդակցելու բաներ անելը։ Նրանք անում են այնպես, ինչպես ցանկանում են՝ առանց հաշվի առնելու հետևանքները։ Միայն մտածում են, թե ինչպես կարող են առաջ գնալ և ինչպես կարող են վերահսկել ավելի շատ մարդկանց իրենց պարտավորությունները կատարելու միջոցով։ Միայն ուզում են ցույց տալ Աստծուն, որ դիմացել են դժվարություններին և գին են վճարել իրենց պարտավորությունները կատարելիս, որ կապիտալ ունեն և իրավունք ունեն Աստծուց պարգևատրումներ ու պսակ պահանջելու, որպեսզի իրականացնեն իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները և հասնեն օրհնություններ ստանալու իրենց նպատակին։
Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում հակաքրիստոսները մշտապես հաշվարկներ են անում իրենց սեփական հեռանկարների և ճակատագրի համար՝ քանի տարի են արդեն կատարում իրենց պարտավորությունները, որքան դժվարությունների են դիմացել, որքան բան են թողել Աստծու համար, որքան գին են վճարել, իրենց էներգիայի որ մասն են ծախսել, իրենց երիտասարդության քանի տարիներն են զոհաբերել, և արդյոք հիմա իրավունք ունեն պարգևատրումներ և պսակ ստանալու, արդյոք բավարար կապիտալ են կուտակել այս մի քանի տարիներին իրենց պարտավորությունները կատարելիս, արդյոք Աստծու աչքերում Նրա առջև բարեհաճության արժանացած մարդ են, և արդյոք այնպիսի մարդ են, որը կարող է պարգևատրումներ և պսակ ստանալ Աստծու աչքերում։ Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում նրանք մշտապես ծանրութեթև են անում, հաշվարկում և ծրագրում են այսկերպ՝ միևնույն ժամանակ հետևելով ուրիշների խոսքերին ու արտահայտություններին և հետևելով իրենց մասին եղբայրների ու քույրերի գնահատումներին և հայտարարություններին։ Իհարկե, այն, ինչ նրանց ամենաշատն է մտահոգում, այն է, թե արդյոք Վերևը գիտի, որ իրենք գոյություն ունեն, և որ կատարում են իրենց պարտավորությունները։ Նրանք էլ ավելի են մտահոգվում նրանով, թե ինչպես է Վերևը տեսնում իրենց, խոսում իրենց մասին և գնահատում իրենց, արդյոք Վերևը հասկանում է դժվարություններ կրելու և գին վճարելու իրենց «մանրակրկիտ մտադրությունները», արդյոք Վերևը հստակ կերպով գիտի այն տառապանքն ու նեղությունները, որոնց դիմացել են Աստծուն հետևելու իրենց տարիներին, և թե ինչպես է երկնքում գտնվող Աստված դատում այն ամենը, ինչ իրենք անում են։ Իրենց ունեցած պարտավորություններով զբաղվելուն զուգահեռ նրանց միտքը նույնպես մշտապես հաշվարկներ է անում, և նրանք փնտրում են բազմաթիվ աղբյուրներից տեղեկատվություն ձեռք բերելն ու ծանրութեթև անելը՝ արդյոք կարո՞ղ են խուսափել աղետներից, արժանանալ Աստծու հավանությանը և ստանալ այդ անհայտ պսակն ու օրհնությունները։ Սրանք այն բաներն են, որոնք հաճախ հաշվարկում են իրենց սրտի խորքում, ամենաառաջնային և առանցքային բաները, որոնք հաշվարկում են ամեն օրվա ամեն ակնթարթում։ Սակայն երբեք չեն փորձում մտորել կամ ինքնաքննել այն մասին, թե արդյոք իրենք ճշմարտությունը կիրառող մարդիկ են, թե որքան են հասկանում ճշմարտությունը, իրենց հասկացած ճշմարտության որ մասն են իրականում կարողանում կիրառել, արդյոք իրենց խառնվածքն իրական փոփոխություն ապրել է, արդյոք կա անկեղծության նշույլ անգամ, կամ արդյոք որևէ խառնուրդ, գործարք կամ պահանջ է պարունակվում այն բաների մեջ, որոնք անում են Աստծու համար, որքան ապականություն են բացահայտել իրենց պարտավորությունները կատարելիս, արդյոք յուրաքանչյուր պարտավորություն և առաջադրանք, որն անում են ամեն օր, արվում է ըստ ճշմարտության սկզբունքների, և արդյոք իրենց պարտավորությունների կատարումը համապատասխանում է չափանիշին և բավարարում է Աստծու մտադրությունները։ Նրանք երբեք չեն ինքնաքննում կամ փորձում մտորել այս բաների շուրջ։ Միայն հաշվարկում են՝ արդյոք կարո՞ղ են ապագայում օրհնություններ ստանալ, և որն է իրենց վերջնական հանգրվանը։ Միայն հաշվարկում են իրենց սեփական շահերը և իրենց սեփական ձեռքբերումներն ու կորուստները, բայց երբեք ոչ մի էներգիա կամ ջանք չեն գործադրում ճշմարտության, խառնվածքի փոփոխության կամ այն բանի վրա, թե ինչպես բավարարեն Աստծու մտադրությունները։ Հակաքրիստոսները երբեք չեն կիրառում իրենց սեփական ապականված խառնվածքի կամ իրենց բռնած սխալ ուղիների շուրջ ինքնաքննելը, դրանք ճանաչելը կամ մանրամասն վերլուծելը և երբեք չեն մտածում, թե ինչպես փոխեն իրենց սեփական սխալ տեսակետը։ Նրանք երբեք չեն ատի այն, որ խախտել են ճշմարտությունը և շատ չար բաներ են արել Աստծուն դիմադրելու համար, երբեք չեն ատի իրենց այն բանի համար, որ ապրում են իրենց ապականված խառնվածքով, և երբեք զղջում չեն զգա իրենց բռնած սխալ ուղիների կամ այն բաների համար, որոնք արել են խանգարելու և անհանգստացնելու համար։ Իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում, ամեն գնով իրենց սեփական թերությունը, թուլությունները, բացասականությունը, պասիվությունը և ապականված խառնվածքը թաքցնելուց բացի՝ նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ իրենց ցուցադրելու համար, որպեսզի կարողանան առաջ գնալ, և մտածում են հնարավոր ամեն միջոցի մասին, որպեսզի թույլ տան Աստծուն և Աստծու ընտրյալ ժողովրդին տեսնել իրենց տաղանդները, շնորհներն ու կարողությունները։ Սա օգտագործում են իրենց մխիթարելու և իրենց ստիպելու համար մտածել, որ ունեն կապիտալ և վստահություն՝ պսակ ու պարգևատրումներ ստանալու համար, և որ կարիք չունեն քայլելու ճշմարտությանը ձգտելու ուղիով։ Հետևաբար, հակաքրիստոսների ողջամտությունն անառողջ է։ Ինչպես էլ որ ճշմարտությունը հաղորդակցվի, և որքան էլ հստակ այն հաղորդակցվի, միևնույն է, նրանք չեն հասկանում Աստծու մտադրությունները կամ թե հատկապես ինչի համար է Աստծուն հավատալը, և որն է այն ճիշտ ուղին, որը մարդիկ պետք է բռնեն։ Իրենց չարասեր խառնվածքի պատճառով, իրենց չարասեր բնության պատճառով և նման մարդկանց բնական էության պատճառով հոգու խորքում նրանք չեն կարողանում տարբերել, թե հատկապես որն է ճշմարտությունը, և որոնք են դրական բաները, հատկապես որն է ճիշտը, և որն է սխալը։ Նրանք ամուր կառչում են իրենց սեփական փառասիրական ձգտումներին ու նկրտումներին՝ դրանք համարելով ճշմարտություն, կյանքի միակ նպատակներ և ամենաարդար նախաձեռնություն։ Նրանք չգիտեն այն ճշմարտությունը, որ եթե մարդու խառնվածքը չի փոխվում, ապա նա հավերժ կլինի Աստծու թշնամին, և չգիտեն, որ այն, թե ինչ օրհնություններ է Աստված տալիս մարդուն, և ինչպես է Աստված վերաբերվում մարդուն, հիմնված չէ նրա որակի, շնորհների, տաղանդների կամ կապիտալի վրա, այլ այն բանի վրա, թե որքան ճշմարտություն է նա կիրառում և որքան ճշմարտություն է ձեռք բերում, և արդյոք նա այնպիսի մարդ է, որը վախենում է Աստծուց և խուսափում չարից։ Սրանք ճշմարտություններ են, որոնք հակաքրիստոսները երբեք չեն հասկանա։ Հակաքրիստոսները երբեք չեն տեսնի սա, և հենց այստեղ են նրանք ամենահիմարը։ Սկզբից մինչև վերջ ո՞րն է հակաքրիստոսների վերաբերմունքն իրենց պարտավորության նկատմամբ։ Նրանք հավատում են, որ պարտավորություն կատարելը գործարք է, որ ով ամենաշատն է ծախսվում իր պարտավորության մեջ, ամենամեծ ներդրումն է անում Աստծու տանը և ամենաշատ տարիներն է դիմանում Աստծու տանը, ի վերջո օրհնվելու և պսակ ստանալու ավելի մեծ հնարավորություն կունենա։ Սա է հակաքրիստոսների տրամաբանությունը։ Արդյոք այս տրամաբանությունը ճի՞շտ է։ (Ո՛չ։) Արդյոք այսպիսի տեսակետը հե՞շտ է շրջել։ Հեշտ չէ շրջել։ Սա որոշվում է հակաքրիստոսների բնական էությամբ։ Իրենց սրտերում հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, ամենևին չեն փնտրում ճշմարտությունը և սխալ ուղի են բռնել, ուստի Աստծու հետ գործարքներ կնքելու նրանց տեսակետը հեշտ չէ շրջել։ Ի վերջո հակաքրիստոսները չեն հավատում, որ Աստված ճշմարտությունն է, նրանք չհավատացողներ են, նրանք այստեղ են շահարկումներ անելու և օրհնություններ ստանալու համար։ Որպեսզի չհավատացողները հավատան Աստծուն, դա ինքնին անկայուն է, դա անհեթեթ բան է, և նրանք ուզում են գործարք կնքել Աստծու հետ ու օրհնություններ ստանալ՝ տառապանքի դիմանալով և Աստծու համար գին վճարելով. սա էլ ավելի անհեթեթ բան է։
Հակաքրիստոսներն Աստծուն հավատում են միայն օրհնություններ և պսակ ստանալու համար։ Նրանք այս ուղին չեն բռնել այն պատճառով, որ ինչ-որ մեկը ստիպել է իրենց, առավել ևս ոչ այն պատճառով, որ Աստծու խոսքերը որևէ կերպ մոլորեցրել են իրենց։ Աստված խոստումներ է տվել մարդկությանը, բայց խոստումներ տալուն զուգահեռ՝ Նա նաև մեծ քանակությամբ ճշմարտություններ է շնորհել նրանց և բազմաթիվ պահանջներ է դրել նրանց առջև, ինչը բնականոն մարդիկ պետք է ի վիճակի լինեն տեսնելու։ Ի՞նչ են մտածում բնականոն մարդկայնության ողջամտություն ունեցող մարդիկ։ «Հեշտ չէ ստանալ այս օրհնությունները, ուստի պետք է գործեմ Աստծու պահանջների համաձայն և քայլեմ ճիշտ ուղիով. չպետք է քայլեմ Պողոսի ուղիով։ Եթե մարդիկ քայլեն Պողոսի ուղիով, ապա լիովին կկործանվեն։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ հավատան, ընդունեն և հնազանդվեն Աստծու խոսքերին, բոլոր խոստումները, օրհնությունները, հեռանկարներն ու ճակատագիրը, որոնց մասին խոսել է Աստված, որևէ կապ կունենան իրենց հետ։ Եթե չհավատան, չընդունեն և չհնազանդվեն Աստծու այս խոսքերին, ապա այս բոլոր խոստումներն ու օրհնությունները, որոնց մասին Աստված խոսել է, ոչ մի կապ չեն ունենա իրենց հետ»։ Բնականոն մարդկայնության ողջամտություն ունեցող մարդիկ այսպես կմտածեն։ Բայց ինչո՞ւ հակաքրիստոսներն այսպես չեն մտածում։ Հակաքրիստոսները Սատանաներ են, դևեր են և չունեն բնականոն մարդկայնության ողջամտություն. սա առաջին պատճառն է։ Երկրորդ՝ հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, չեն հավատում Աստծու բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքին և հակակրանք են տածում դրական բաների հանդեպ։ Կարո՞ղ է արդյոք այն մարդը, որը չի ընդունում ճշմարտությունը և հակակրանք է տածում դրական բաների հանդեպ, կիրառել ըստ ճշմարտության և դրական բաների։ (Ո՛չ, չի կարող։) Սա նման է գայլին ստիպելուն, որ ոչխարի պես խոտ ուտի. նա հիմնովին չի կարող դա անել։ Երբ միս չկա, և ուր որ է սովամահ կլինի, գուցե ստիպված լինի մի քիչ խոտ ուտել, բայց հենց որ ուտելու միս լինի, նրա առաջին ընտրությունը հաստատապես միս ուտելն է. դա որոշվում է գայլի բնությամբ։ Հակաքրիստոսներն ունեն նման բնություն։ Նրանց շահերը կարող են դրդել նրանց դրսևորելու որոշ լավ վարքագծեր, վճարելու որոշակի գին և ցուցաբերելու որոշ լավ դրսևորումներ, բայց երբեք չեն կարող հրաժարվել այս օգուտների հանդեպ ձգտումից և ցանկությունից։ Օրինակ՝ այն, ինչին նրանք ձգտում են իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում, անձնական շահերն են, և այն, ինչի մասին մտածում են, այն է, թե ինչպես իրենց պարտավորությունը կատարելը վերածեն կապիտալի՝ իրենց համար օրհնություններ ստանալու նպատակով։ Հենց որ այս հույսը փշրվում է, և հենց որ պաշտպանության այս գիծը փլուզվում է, նրանք կարող են թողնել իրենց պարտավորությունը ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում։ Երբ գա այդ ժամանակը, և ասես նրանց, թե որքան լավ և որքան կատարելապես բնական ու արդարացված է պարտավորություն կատարելը, արդյոք դեռ կլսե՞ն։ (Ո՛չ, չեն լսի։) Երբ որոշում են հանձնվել և հեռանալ, մարդիկ փորձում են համոզել նրանց. «Պե՛տք է մնաս։ Պարտավորությունը կատարելն այնքան լավ է, իսկ աշխարհ վերադառնալն այնքան դժվար է։ Ոչինչ չես շահի, քեզ կճնշեն ու կհյուծեն, չես ստանա ճշմարտությունը և փրկվելու ոչ մի հնարավորություն չես ունենա»։ Մարդիկ գուցե մտածեն, որ նրանց խորհուրդ տալը լավ է, բայց նրանք ոչ միայն չեն մնա, այլև ամոթից լա՛ց կլինեն։ Ինչո՞ւ լաց կլինեն։ (Իրենց անարդարացիորեն վիրավորված են զգում։) Սա ճիշտ է։ Իսկ ինչպե՞ս են նրանք վիրավորված։ (Իրենց անարդարացիորեն վիրավորված են զգում, որովհետև կարծում են, թե շատ տառապանքների են դիմացել և մեծ գին են վճարել, բայց չեն ստացել այն, ինչ ուզում էին։) Նրանք կարծում են, թե ոչինչ չեն ստացել, և լի են դժգոհություններով։ Աստված այնքան մեծ գործ է անում, և դա երբեք չի հուզել նրանց, ոչ էլ նրանք երբևէ արտասուք են թափել դրա համար, բայց երբ ուրիշները փորձում են համոզել իրենց, սկսում են լաց լինել։ Եթե իրենց անարդարացիորեն վիրավորված էին զգում, ինչո՞ւ չէին ասում այդ մասին։ Մի՞թե դա հստակ կերպով ասելը չէր լուծի հարցերը։ Ինչի՞ համար են լաց լինում։ Ինչո՞ւ պարզապես բացահայտ չխոսել։ Որովհետև նրանց մտքերն այնքան անասելի են, որ նույնիսկ իրենք են ամաչում խոսել դրանց մասին։ Սկզբում նրանք երկինքն ու երկիրը ցնցող երդում տվեցին Աստծուն, իսկ ի՞նչ կասեք հիմա։ «Զղջում եմ արածիս համար. ինչպե՞ս կարող էի այսքան հիմար լինել։ Եթե իմանայի, որ բանն այսպես կավարտվի, ապա չէի՛ վարվի այնպես, ինչպես նախկինում։ Այն ժամանակ ոչինչ չէի հասկանում։ Ասում էին, որ աստծուն հավատալը լավ է, ուստի հավատացի Նրան։ Նույնիսկ թողեցի ընտանիքս ու աշխատանքս՝ Աստծու տանն իմ պարտավորությունը կատարելու համար։ Ես շատ եմ տառապել, հալածվել եմ և ձերբակալվել եմ, բայց այս վերջին մի քանի տարիներին պարտավորությունս կատարելուց բացարձակապես ոչինչ ձեռք չեմ բերել»։ Նրանք իրենց անարդարացիորեն վիրավորված ու վշտացած են զգում և զղջում են իրենց արած բոլոր բաների համար։ Կարծում են, որ դա չարժեր, և կարծում են, որ իրենց խաբել ու մոլորեցրել են։ Ի՞նչ կասեիք, ի՞նչ պետք է անել այս տեսակ մարդու հետ։ (Պետք է ստիպել նրանց արագ հեռանալ։) Արդյոք դեռ կփորձեի՞ք համոզել նրանց։ (Ոչ։) Եթե շարունակեք փորձել համոզել նրանց, հատակին կգլորվեն՝ հիստերիայի մեջ ընկնելով։ Բացարձակապես չպե՛տք է փորձեք համոզել նման մարդկանց։
Աստծու տունը Քանանի բարի երկիրն է։ Այն մաքուր հողի կտոր է։ Մարդիկ գալիս են Աստծու տուն և ստանում Աստծուց եկող խոսքերի դատաստանն ու էտումը և ստանում են Նրա ապահովումը, օգնությունը, ուղղորդումն ու օրհնությունները։ Աստված անձամբ է գործում և հովվում, և թեև մարդիկ պետք է որոշակի գին վճարեն և որոշակի տառապանք կրեն, դա արժե դրան։ Այն ամենը, ինչ մարդիկ անում են այս չար աշխարհից ազատվելու, իրենց խառնվածքը փոխելու և փրկվելու համար, արժեքավոր է։ Բայց հակաքրիստոսների համար, եթե դա օրհնություններ կամ պարգևատրումներ ստանալու համար չէ, եթե պսակն ու պարգևատրումները գոյություն չունեն, ապա այս բոլոր բաներն անելը չարժե դրան՝ դրանք բոլորն անմիտ գործողություններ են և խաբված լինելու դրսևորումներ։ Որքան էլ մեծ վճռականություն կամ որքան էլ վեհ երդում տված լինեն նախկինում, այն կարող է հենց այնպես չեղարկվել և չի կարող հաշվի առնվել։ Եթե նրանք այսպես տառապում և գին են վճարում իրենց պարտավորությունը կատարելիս և ի վերջո ոչինչ չեն շահում, ապա ավելի լավ կլիներ որքան հնարավոր է շուտ փախչել այս «տհաճ վայրից»։ Հակաքրիստոսներն Աստծու համար ծախսվելը, դժվարություններ կրելը և պարտավորությունը կատարելիս գին վճարելը համարում են բաներ, որոնք այլ ընտրություն չունեն, քան անել, և որպես սակարկության միջոցներ՝ կապիտալ ձեռք բերելու, պսակի ու պարգևատրումների հետ փոխանակելու համար։ Այս սկզբնակետն ինքնին սխալ է, ուստի ո՞րն է վերջնական արդյունքը։ Որոշ մարդկանց դեպքում պարտավորության կատարումը ձախողվում է, և նրանք չեն կարողանում տքնել մինչև վերջ։ Միևնույն ժամանակ իրենց բնական էության պատճառով նման մարդիկ պարտավորությունը կատարելու ընթացքում մշտապես խախտում են ճշմարտության սկզբունքները՝ գործելով անխոհեմաբար ու կամայականորեն և անելով միայն բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են։ Ուստի ինչի՞ են վերածվում նրանց կատարած պարտավորությունները։ Աստծու տեսանկյունից դրանք ոչ թե բարի գործեր են, այլ չար գործեր, ընդ որում՝ մեծ քանակությամբ։ Նման արդյունքներն արմատական պատճառ ունեն։ Կարո՞ղ է արդյոք այն մարդը, որը պարզապես չի հավատում ճշմարտությանը կամ Աստծու խոսքերին, գործել Նրա խոսքերի համաձայն։ Անշուշտ, չի կարող։ Նրանք միայն կգտնեն ցանկացած հնարավորություն՝ իրենց ի ցույց դնելու, իշխանություն զավթելու, ուրիշներին վերահսկելու, ուրիշների վարքագիծն ու մտքերը վերահսկելու և նույնիսկ մարդկանց վերաբերող ամեն ինչ իրենց սեփական նպատակների համար վերահսկելու համար։ Հետևաբար այս մարդկանցից ոմանք, որոնք շատ չար գործեր են կատարում, վտարվում են, իսկ ոմանք, որոնք համեմատաբար նենգ են և լավ են քողարկում իրենց, դեռ մնում են Աստծու տանը։ Ինչո՞ւ է ասվում, որ այս մարդիկ մնում են Աստծու տանը։ Այս մարդիկ ակնհայտ չարիք չեն գործել, և նրանցից ոմանք նույնիսկ գիտեն իրենց տեղը, խելոք են ու ենթարկվող՝ անելով այն ամենը, ինչ իրենց խնդրում են, բայց ինչ վերաբերում է նրանց էությանը, չեն կարողանում լավագույնս կատարել իրենց պարտավորություններն ու հանձնառությունները։ Նրանք չեն ծախսվում Աստծու համար, փոխարենն իրենց գոյությունն են քարշ տալիս և ժամանակն անցկացնում՝ հավատալով, որ եթե դիմանան մինչև վերջ, կհաղթեն և ինչ-որ բան կշահեն։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Դրանք այն պատեհապաշտներն են՝ այն մարդիկ, որոնք հիմնովին չեն ձգտում ճշմարտությանը։ Որոշ մարդիկ որոշակի չարիք են գործել Աստծու տանը, բայց ըստ Աստծու տան կառավարչական հրամանագրերի՝ չեն հասել հեռացվելու կամ վտարվելու մակարդակին և դեռ կատարում են իրենց պարտավորությունները։ Իրականում հոգու խորքում նրանք գիտեն, որ Աստծու տան՝ իրենց չհեռացնելու կամ չվտարելու պատճառն այն չէ, որ այն լավ տեղեկացված չէ իրենց մասին կամ չգիտի իրենց իրական վիճակը, այլ տարբեր ուրիշ պատճառներ կան։ Այս չվտարված մարդկանց մի մասը նույնպես հակաքրիստոսներ են։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Դա այն պատճառով է, որ այս մարդիկ այժմ հնարավորություն չունեն, սակայն, ելնելով իրենց բնական էությունից, հենց որ կարգավիճակ ձեռք բերեն և իշխանություն բանեցնեն, անմիջապես շատ չարիք կգործեն։ Բացի դրանից՝ թեև այս մարդիկ չեն հեռացվել Աստծու տնից, սովորաբար վնասներն ավելի շատ են, քան օգուտները, երբ խոսքը վերաբերում է իրենց պարտավորությունների կատարմանը։ Նրանք հաճախ են վատ բաներ անում, բաներ, որոնք վնասում են Աստծու տան շահերին։ Թեև իրենք գիտեն դա, երբեք զղջում չեն զգում, երբեք չեն մտածում, որ սխալ են վարվել, և երբեք չեն մտածում, որ չպետք է այդպես վարվեին։ Նրանք ոչ մի ափսոսանք չունեն, և փոխարենն ինչպիսի՞ վիճակ է առաջանում նրանց սրտերում։ «Քանի դեռ Աստծու տունն ինձ չի վտարում, պարզապես կձգձգեմ այստեղ մնալս և գոյությունս կքարշ տամ, մինչև ժամանակս սպառվի։ Չեմ ձգտի ճշմարտությանը, և եթե ինձ խնդրեն ինչ-որ բան անել, կանեմ, ինչ կարող եմ։ Եթե ուրախ լինեմ, փոքր-ինչ ավելի շատ կանեմ, իսկ եթե ուրախ չլինեմ, փոքր-ինչ ավելի քիչ կանեմ։ Բացի դրանից՝ պետք է խոչընդոտեմ նրանց և որոշակի բացասականություն և պատկերացումներ տարածեմ, որոշ դատողական խոսքեր տարածեմ։ Երբ ժամանակը գա, նույնիսկ եթե ինձ հեռացնեն ու վտարեն, և ոչ մի օրհնություն չստանամ, որոշ մարդկանց որպես քավության նոխազ կօգտագործեմ և ոմանց էլ ինձ հետ կկործանեմ»։ Մի՞թե սրանք չար մարդիկ չեն։ Նրանք դիտարկում են, թե որ մարդիկ զանազանություն չունեն, որոնք են հաճախ թույլ ու բացասական, որոնք վատ մարդկայնություն ունեն, որոնք են անառակ, որոնք են նման անհավատների, և ապա իրենց կողմն են քաշում այս մարդկանց ու գաղտնի բացասականություն տարածում նրանց մեջ։ Արդյոք գիտե՞ն նման գործողությունների բնությունը։ Շատ լավ գիտեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են դեռ կարողանում այդպես վարվել։ (Նրանց բնությունը չի կարող փոխվել։) Այն, որ նրանց բնությունը չի կարող փոխվել, մի բան է, որն ակնհայտ է մակերեսին, բայց իրականում ի՞նչ են մտածում։ (Նրանք ուզում են այնպես անել, որ բոլորը տուժեն, և ուրիշներն էլ իրենց հետ կորչեն՝ Աստծուց վրեժ լուծելու համար։) Ունեն այս չարասիրտ միտքը։ Գիտեն, որ իրենց օրերը հաշված են, և որ վաղ թե ուշ պետք է հեռացվեն։ Գիտեն, թե ինչ են արել, և գիտեն իրենց արած այս բաների բնությունը, բայց ոչ միայն հետ չեն դառնում, չեն ապաշխարում կամ հրաժարվում իրենց մեջ եղած չարիքից, այլև ավելի են համառում և ավելի շատ չար մարդկանց են ներգրավում՝ իրենց հետ չարիք գործելու համար։ Նույնիսկ բացասականություն և պատկերացումներ են տարածում՝ ստիպելով ավելի շատ մարդկանց թողնել իրենց պարտավորությունները և վնասելով Աստծու տան շահերը։ Սա փոքր-ինչ վրիժառության բնություն է կրում, և սա անելով՝ նրանք ասում. «Չեմ կարող շարունակել հավատալ, և վաղ թե ուշ Աստծու տունն ինձ անպայման կհեռացնի, ուստի թույլ չեմ տա, որ ձեզ համար հեշտ լինի, և թույլ չեմ տա, որ Աստծու տան համար էլ հեշտ լինի»։ Նախքան Աստծու տունը նրանց վերաբերյալ որևէ որոշում կկայացնի, նրանք առաջինն են հարվածում։ Մի՞թե սրանք չար մարդկանց գործեր չեն։ Նրանք կարծում են. «Օրհնություններ ստանալու ոչ մի հույս չունեմ։ Կարիք չկա ինձ ասելու այն բաները, որոնք նախկինում արել եմ. ես հստակ կերպով հասկանում եմ այդ ամենը։ Կարիք չկա ինձ վտարելու, ինքս կհանձնվեմ»։ Նույնիսկ հավատում են, որ այդպես վարվելն ինքնագիտակից և ողջամիտ է, որ դա իմաստուն քայլ է։ Նրանք ասում են. «Եթե թույլ չտաս ինձ օրհնություններ ստանալ, և ոչինչ ձեռք չբերեմ, ոչ միայն չեմ ապաշխարի, այլև կխոչընդոտեմ քեզ, բացասականություն կտարածեմ և քո թիկունքում պատկերացումներ ու մոլորություններ կտարածեմ։ Եթե չեմ կարող օրհնություններ ստանալ, ապա մի՛ մտածիր, որ ուրիշները կստանան»։ Մի՞թե նման մարդիկ չարասիրտ չեն։ Որոշ հակաքրիստոսներ նաև այսպիսի խոսքեր են տարածում. «Մեզ նման մարդիկ շահագործման առարկաներ են աստծու տանը։ Մենք բոլորս չափազանց անմիտ ենք»։ Նրանք տեսնում են, որ չեն կարող օրհնություններ ստանալ, ուստի հատկապես կենտրոնանում են այս բաները բացասական, բթամիտ և զանազանություն չունեցող մարդկանց մեջ տարածելու վրա։ Մի՞թե սա խառնաշփոթի բնություն չի կրում։ Հենց որ հավատում են, որ չեն կարող հաստատուն կանգնել Աստծու տանը, և որ չեն օրհնվի, ու վաղ թե ուշ կհեռացվեն, նրանց ընտրած ուղին իրենց մեջ եղած չարիքից հրաժարվելը, Աստծուն խոստովանելն ու ապաշխարելը, անկեղծությամբ իրենց պարտավորությունը կատարելը և անցյալի սխալներն ուղղելը չէ։ Փոխարենը նրանք ավելի են համառում Աստծու տանը բացասականություն տարածելու, ուրիշների՝ իրենց պարտավորությունների կատարմանը խանգարելու, Աստծու տան գործը վնասելու և անհանգստացնելու մեջ՝ փորձելով ստիպել ավելի շատ մարդկանց իրենց պես չարիք գործել, դառնալ բացասական ու նահանջել և լքել իրենց պարտավորությունների կատարումը, ինչն իրագործում է վրիժառության իրենց նպատակը։ Մի՞թե սա այն չէ, ինչ անում են չար մարդիկ։ Արդյոք նման մարդիկ դեռ ունե՞ն Աստծուն իրենց սրտերում։ (Ո՛չ, չունեն։) Նրանց սրտերում երկնքում գտնվող վերացական աստված է, և նրանք այն Աստծուն, որին մարդիկ կարող են տեսնել երկրի վրա, և որը գործում է մարդկանց մեջ, համարում են մարդ։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք հակառակն են անում։ Իրենց սրտերում միշտ վերացական աստծու են հավատացել, բայց ի վերջո հնազանդվում են այն մարդկանց, որոնք կուռք են դարձնում որպես աստվածների, ուստի հնազանդվում են այս մարդկանց իրենց արած ամեն ինչում։ Ի՞նչ է նշանակում հավատալ Աստծուն այնպես, ասես Նա մարդ լինի։ Երբ նրանք հավատում են վերացական աստծու, հավատում են, որ այդ մշուշոտ աստվածը, որին չեն կարող տեսնել, կարող է օրհնություններ շնորհել իրենց և բավարար կարողություն ունի՝ իրենց հաջորդ դարաշրջան տանելու և իրենց պարգևատրումներ ու պսակ տալու համար։ Նախքան նրանք կգիտակցեն դա, սկսում են կասկածել երկրի վրա գտնվող գործնական Աստծուն։ Որքան էլ նայում են Նրան, Նա Աստծու նման չէ, ուստի նրանց համար դժվար է հավատալ Նրան։ Իրենց սրտերում նրանք միայն հավատում են, որ երկնքում գտնվող Աստված է ճշմարիտ Աստված, և քանի որ գործնական Աստված, որին կարող են տեսնել, չափազանց աննշան է, չափազանց բնականոն և չափազանց գործնական, նրանց տեսանկյունից Նա չունի այն, ինչ անհրաժեշտ է՝ մղելու իրենց հավատալու Նրան, և նրանք այս Աստծուն մարդ են համարում։ Երբ Աստծուն մարդ են համարում, առաջանում են նրանց դժվարությունները։ «Մարդկանց ճշմարտություն տալուց և նրանց որոշ խոստումներ տալուց բացի՝ ուրիշ ի՞նչ կարող է անել այս մարդը։ Անկախ նրանից՝ ինչպես եմ նայում նրան, նա նման չէ Աստծուն և չի կարող մարդկանց որևէ առավելություն կամ օգուտ բերել։ Նա պարզապես մարդ է։ Ի՞նչ կարող է անել այս մարդը։ Եթե մարդիկ հավատում են Աստծուն, դեռ փոքր-ինչ հույս, փոքր-ինչ հոգևոր սնունդ ունեն։ Բայց եթե հավատում են մարդու, ի՞նչ առավելություններ և օգուտներ կարող է այս մարդը տալ մարդկանց։ Կարո՞ղ են արդյոք մարդկանց հույսերն ու սնունդն իրականանալ նրանում։ Դրանք առ ոչի՞նչ կդառնան։ Եթե նա մարդ է, ապա կարիք չկա վախենալու նրանից։ Նրա աչքի առջև կասեմ այն, ինչ պետք է ասեմ, և կանեմ այն, ինչ պետք է անեմ»։ Այսպես են չար մարդիկ վերաբերվում Աստծուն։ Երբ չեն տեսել Նրան, երևակայում են, որ Աստված այնքան վեհ է, այնքան աստվածային, այնքան անվիրավորելի, բայց երբ տեսնում են Աստծուն երկրի վրա, նրանց երևակայություններն ու պատկերացումներն անհիմն են դառնում։ Ի՞նչ կանեն, երբ դա տեղի ունենա։ Նրանք Աստծուն վերաբերվում են որպես մարդու։ Այնուհետև նրանց սրտերում Աստծու հանդեպ հարգանքի նշույլն անհետանում է, էլ չենք խոսում Նրա հանդեպ նրանց սարսափի կամ երկյուղի մասին։ Առանց այս բաների՝ չար մարդիկ ավելի համարձակ են դառնում, և նրանց սրտերում պաշտպանության գծերն ու զգոնությունն անհետանում են, և այնուհետև նրանք կհամարձակվեն անել ցանկացած բան։ Նույնիսկ եթե նման մարդիկ հավատան մինչև վերջ, միևնույն է, կլինեն մարդիկ, որոնք դիմադրում են Աստծուն։
Հակաքրիստոսների համար հեշտ է հավատալ երկնքում գտնվող Աստծուն, բայց երկրի վրա գտնվող Աստծուն հավատալն իսկապես դժվար է նրանց համար։ Պողոսը սրա կենդանի օրինակն էր։ Ո՞րն էր Քրիստոսին նրա հավատալու վերջնական արդյունքը։ Ի վերջո ինչի՞ վերածվեց այն նպատակը, որին նա ձգտում էր Քրիստոսին հավատալիս։ Նա ուզում էր դառնալ քրիստոս և փոխարինել Քրիստոսին։ Նա ուրացավ երկրի վրա գտնվող Աստծուն և ուզում էր պսակ ու օրհնություններ ստանալ երկնքում գտնվող Աստծուց։ Այս հակաքրիստոսները ճիշտ և ճիշտ Պողոսի պես են։ Երկրի վրա գտնվող Աստծուն նրանք համարում են մարդ, իսկ երկնքում գտնվող վերացական Աստծուն, որին հնարավոր չէ տեսնել, համարում են իրենց սրտերի մեծագույն Աստված, որին կարելի է խաբել, որի հետ կարելի է խաղալ ըստ ցանկության, մեկնաբանել ինչպես ուզում են, դարձնել պատկերացումների առարկա և դիմադրել, ինչպես կամենում են։ Սա է տարբերությունն այն բանի, թե ինչպես են չհավատացողներն ու հակաքրիստոսները վերաբերվում երկնքում գտնվող Աստծուն և երկրի վրա գտնվող Աստծուն։ Ճիշտ այն պատճառով, որ նման վերաբերմունքով են վերաբերվում երկրի վրա գտնվող Աստծուն, տարբեր դրսևորումներ են ունենում իրենց պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Այս դրսևորումները ներառում են իրենց պարտավորություններն անելու հանդեպ ավելի ու ավելի պակաս հետաքրքրություն և պատրաստակամություն ցուցաբերելը, երբ տեսնում են երկրի վրա գտնվող Աստծուն։ Սա ստիպում է նրանց կորցնել հետաքրքրությունն Աստծուն հավատալու հանդեպ և որոշ բացասական մտքեր ու դրսևորումներ է առաջացնում։ Հետևաբար հակաքրիստոսները բոլորն ի վիճակի չեն լինում ի վերջո հաստատուն կանգնելու։ Նույնիսկ եթե եկեղեցին չհեռացնի նրանց, իրենց կամքով կհեռանան։ Գիտե՞ք արդյոք նման օրինակներ։ (Այո, նախկինում հանդիպել եմ մի հակաքրիստոսի։ Նա հատկապես կամակոր էր։ Չէր ձգտում ճշմարտությանը կամ կիրառում ճշմարտությունը և իր պարտավորությունը կատարում էր ձևականորեն ու անբարեխղճորեն։ Բացի դրանից՝ ջանասիրաբար չէր աշխատում իր մասնագիտությունն ուսումնասիրելու համար, հատկապես ծույլ էր և գոռոզամտություն էր դրսևորում։ Ամեն օր նրան մտահոգում էին միայն ուտելիքն ու հագուստը, և նա ներգրավվում էր անառակ գործունեությունների մեջ։ Երբ վտարվեց, ապաշխարելու ամենաչնչին մտադրություն անգամ չուներ, այլ փոխարենը զգաց, որ դա մի տեսակ թեթևացում է։) Նման մարդիկ չեն փայփայում պարտավորություն կատարելու հնարավորությունը, առավել ևս չեն հարգում կամ արժևորում իրենց սեփական պարտավորությունը, ձևական են և վատնում են իրենց ժամանակը։ Արդյոք որևէ մեկը հաղորդակցվե՞ց նրա հետ, որ դա պարտավորություն կատարելու ձև չէ։ (Այո։ Ես նույնպես հաղորդակցվեցի նրա հետ, բայց չէր լսում, նրա վերաբերմունքը բավականին ձևական էր։) Թող մեկ ուրիշն օրինակ բերի։ (Կար մի ռեժիսոր, որը մշտապես ձևականորեն էր կատարում իր պարտավորությունը։ Նրա նկարահանած նյութի մեծ մասն անհամապատասխան էր, և նա նաև խանգարումներ ու անհանգստություններ էր առաջացնում։ Բ խումբ տեղափոխվելուց հետո նա դադարեց իր պարտավորությունը կատարելուց։ Ողջ օրը զբաղված էր աշխատանքի գնալով և գումար վաստակելով, շփվում էր անհավատների հետ և ի վերջո հեռացվեց։ Իրականում նույնիսկ եթե եկեղեցին չհեռացներ նրան, նա իր կամքով կհեռանար։ Նա չէր ձգտում ճշմարտությանը և ի վերջո ի վիճակի չեղավ հաստատուն կանգնելու։) Այս հակաքրիստոսների բնավորության էությունը նույնն է։ Նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և հակակրանք են տածում դրական բաների հանդեպ, սիրում են անարդարությունը և ունեն չափազանց ուժեղ փառասիրական ձգտումներ ու նկրտումներ։ Իրենց պարտավորությանը վերաբերվում են որպես խաղի և ձևականորեն, իսկ նրանց վարքագիծը հատկապես անպատշաճ է և սանձարձակ։ Նրանց բնությունը չարասեր է և դաժան։ Նրանք Աստծու տուն են գալիս և պարտավորություն են կատարում միայն օրհնություններ ստանալու համար, և եթե օրհնություններ ստանալու համար չլիներ, չէին հավատա Աստծուն։ Այս մարդկանց և անհավատների միջև հիմնականում ոչ մի տարբերություն չկա, նրանք կատարյալ չհավատացողներ և անհավատներ են։ Սա է նրանց էությունը։ Եթե թույլ չտաս նրանց լինել անհավատների պես և մղես նրանց կատարել իրենց պարտավորությունն Աստծուն հավատացողների կողքին, այս կյանքը շատ ցավալի կհամարեն, և ամեն օրը նրանց համար տանջանք կթվա։ Նրանք կարծում են, որ անհետաքրքիր է Աստծու տանը եղբայրների և քույրերի հետ իրենց պարտավորությունը խելոք կերպով կատարելը՝ պահպանելով իրենց պատշաճ տեղը, և որ այս կյանքն այնքան ազատ ու անկաշկանդ չէ, որքան աշխարհում անհավատների հետ շփվելը։ Նրանք կարծում են, որ ապրելակերպի այդ ձևն է հետաքրքիր։ Հետևաբար Աստծու տուն նրանց գալը և իրենց պարտավորությունը կատարելն արվում է զուտ այլ ելք չունենալու պատճառով, դա պայմանավորված է օրհնություններ ստանալու մտադրությամբ և արվում է իրենց անձնական փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու համար։ Դատելով նրանց բնական էությունից՝ հիմնովին չեն սիրում ճշմարտությունը կամ դրական բաները, էլ չենք խոսում այն բաներին հավատալու մասին, որոնք Աստված կարող է իրագործել։ Նրանք կատարյալ չհավատացողներ են և կատարյալ պատեհապաշտներ։ Եկել են ոչ թե իրենց պարտավորությունները կատարելու, այլ չարիք գործելու, անհանգստություններ առաջացնելու և գործարքներ անելու համար։ Հետևաբար, դատելով հակաքրիստոսների այս դրսևորումների ամբողջությունից, երբ այս մարդիկ Աստծու տանն են, արդյոք օգտակա՞ր են, թե՞ վնասակար դրա գործի համար։ (Վնասակար են։) Երբևէ տեսե՞լ ես հակաքրիստոսի էություն ունեցող մի մարդու, որը որոշ չափով օժտված և ընդունակ է, և որը կարող է պահպանել իր պատշաճ տեղն Աստծու տանն իր պարտավորությունը կատարելիս՝ առանց խնդիրներ կամ խանգարումներ առաջացնելու։ Ենթադրենք՝ հակաքրիստոսին ասում ես. «Քեզ նման մարդու համար, որը նախկինում որոշակի չարիք է գործել, հստակ չէ՝ արդյոք ապագայում որևէ հեռանկար կամ ճակատագիր կունենաս։ Քանի որ որոշ չափով օժտված ես, պարզապես ջանասիրաբար ծառայությո՛ւն մատուցիր Աստծու տանը»։ Արդյոք նա պատրաստ կլինի ծառայություն մատուցելու՝ հաշվի չառնելով՝ կօրհնվի, թե դժբախտություն կկրի։ Բացարձակապես ո՛չ։ Մարդիկ, որոնք կարող են հասնել սրան, նրանք են, ովքեր համեմատաբար լավ մարդկայնություն ունեն, բայց արդյոք հակաքրիստոսներն ունե՞ն նման մարդկայնություն։ (Ո՛չ, չունեն։) Նրանց խառնվածքը դաժան է։ Նրանք մտածում են. «Եթե ինձ օգուտներ կամ որոշ խոստումներ ու հանձնառություններ չտաս, ապա ինչպե՞ս կարող եմ ջանասիրաբար աշխատել քեզ համար։ Նույնիսկ մի՛ մտածիր այդ մասին, դա անհնա՛ր է»։ Սա դաժան խառնվածք է։ Սա համապարփակ դրսևորումն է այն բանի, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը, Աստծուն և Աստծու պահանջներին։ Ի՞նչ եք մտածում, կա՞ն արդյոք հակաքրիստոսներ, որոնք ասում են. «Աստված բարձրացրել է ինձ և տվել այս պարգևը, ուստի կնվիրաբերվեմ Աստծուն»։ (Ո՛չ։) Ի՞նչ կասեին։ «Ուզում ես շահագործե՞լ ինձ։ Պարզապես հավանում ես իմ պարգևներն ու տաղանդները։ Եթե ուզում ես օգտվել ինձանից, ապա պետք է որոշակի օգուտներ տաս ինձ։ Եթե ուզում ես շահագործել ինձ, դա բացարձակապես անհնա՛ր է»։ Նրանք չեն հավատում, որ սա Աստված է բարձրացնում իրենց, ոչ էլ հավատում են, որ դա Աստծու տված հնարավորությունն է, որը պետք է փայփայեն։ Նրանք կարծում են, որ դա իրենց շահագործելն է։ Սա է այն, ինչին հակաքրիստոսները հավատում են։ Որոշ մարդիկ գուցե ժամանակավորապես տգետ են, խանգարումներ ու անհանգստություններ են առաջացնում և որոշ վատ բաներ են անում, և ապա մեկուսացվում են ինքնաքննման համար։ Նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որոշ ժամանակ խորհում են և ասում. «Պետք է խոստովանեմ Աստծուն և ապաշխարեմ, և ապագայում չեմ կարող նորից այդպես վարվել։ Պետք է սովորեմ հնազանդվել, սովորեմ համագործակցել ուրիշների հետ և սովորեմ փնտրել ճշմարտությունը ու գործել ըստ Աստծու խոսքի։ Այլևս չպետք է չարիք գործեմ»։ Դրանից հետո եկեղեցին կազմակերպում է, որ կատարեն իրենց պարտավորությունը, և նրանք արտասվելով շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ սրտի խորքից փայփայելով այս հնարավորությունը, որն Աստված տվել է իրենց։ Նրանք պատիվ են համարում նորից իրենց պարտավորությունը կատարելու հնարավորություն ունենալը։ Զգում են, որ պետք է փայփայեն այն և թույլ չտան, որ նորից ձեռքից բաց թողնեն, և իրենց պարտավորությունն ավելի լավ են կատարում, քան նախկինում։ Նրանք որոշակի ինքնաճանաչողություն ունեն և որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Թեև գուցե դեռ որոշ տգետ բաներ անեն և գուցե դեռ դառնան բացասական ու թույլ և երբեմն թողնեն իրենց աշխատանքը, դատելով նրանց ընդհանուր մտածելակերպից և վերաբերմունքից՝ նրանք արդեն վերափոխվել են։ Նրանք ատում են իրենց նախկին գործողությունները և որոշակի հասկացողություն ունեն այս հարցի վերաբերյալ։ Նրանք կարող են ընդունել ճշմարտությունը և որոշ չափով հնազանդվող են։ Ավելի կարևոր է, որ երբ Աստծու տունը թույլ է տալիս նրանց վերադառնալ և կատարել իրենց պարտավորությունը, չեն հրաժարվում, արդարացումներ չեն փնտրում կամ դիմադրում, և, անշուշտ, տհաճ բաներ չեն ասում։ Փոխարենը պատիվ են համարում և զգում են, որ Աստված չի լքել իրենց, և մտածում են, որ քանի դեռ հնարավորություն ունեն Աստծու տանն իրենց պարտավորությունը կատարելու, պետք է փայփայեն այն։ Նրանց վերաբերմունքն արդեն մեծ փոփոխության է ենթարկվել։ Նման մարդիկ նրանք են, ովքեր կարող են փրկվել։
Ո՞րն է տարբերությունը հակաքրիստոսների և այն մարդկանց միջև, որոնք կարող են փրկվել։ Երբ հակաքրիստոսները կատարում են իրենց պարտավորությունը, ուզում են, որ վերջին խոսքն իրենցը լինի, պայքարում են իշխանության ու օգուտների համար և պարզապես անում են այն, ինչ ցանկանում են։ Եթե իշխանություն կամ օգուտներ ձեռք չեն բերում, ապա չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը։ Եկեղեցու գործը խաթարելուց և դրան խանգարելուց և Աստծու տան կողմից պաշտոնազրկվելուց, մեկուսացվելուց կամ հեռացվելուց հետո արդյոք ի վիճակի՞ են ճշմարտապես ապաշխարելու։ Ի՞նչ են նրանք ասում. «Ուզում եք, որ ապաշխարեմ, որպեսզի կարողանաք շահագործե՞լ ինձ։ Ինձ ներս եք քաշում, երբ պիտանի եմ, և դուրս եք շպրտում, երբ իմ կարիքը չունեք»։ Ինչպիսի՞ խեղաթյուրված տրամաբանություն է սա։ Ի՞նչ է նշանակում դուրս շպրտել։ Եթե չարիք գործած չլինեին, արդյոք Աստծու տունը կվարվե՞ր նրանց հետ։ Արդյոք Աստծու տունը կամայականորեն կվարվե՞ր նրանց հետ, եթե իրենց պարտավորությունը կատարեին ըստ սկզբունքների։ Այս մարդիկ վնասներ հասցրին եկեղեցու գործին, քանի որ խանգարումներ ու անհանգստություններ առաջացրին և չարիք գործեցին։ Աստծու տունը վարվեց նրանց հետ, իսկ նրանք ոչ միայն հրաժարվում են դա ընդունելուց կամ խորհելուց և իրենց ճանաչել փորձելուց, այլ փոխարենը լի են վրդովմունքով։ Զգում են, որ այլևս ժողովրդականություն չեն վայելում կամ իշխանություն չունեն, և որ իրենց ահաբեկում ու վատ են վերաբերվում։ Երբ նրանց նորից հնարավորություն է տրվում կատարելու իրենց պարտավորությունը, ոչ միայն իրենց սրտերում երախտապարտ չեն և չեն փայփայում այս հնարավորությունը, այլև նույնիսկ կեղծ հակընդդեմ մեղադրանք են ներկայացնում՝ ասելով, թե Աստծու տունը շահագործում է իրենց։ Նրանք աստծուց չեն ընդունում այն վերաբերմունքը, որով Աստծու տունը վերաբերվեց իրենց։ Փոխարենը հավատում են, որ մարդիկ են ահաբեկել իրենց, դուրս շպրտել և վատ վերաբերվել իրենց։ Նրանց սրտերը լի են տրտունջներով, և չեն ցանկանում նորից կատարել իրենց պարտավորությունը։ Իրենց պարտավորությունը նորից կատարել չցանկանալու նրանց արդարացումն այն է, որ չեն ուզում շահագործվել, և հավատում են, որ յուրաքանչյուր ոք, ով կատարում է իր պարտավորությունը, շահագործվում է Աստծու տան կողմից։ Սա այնքան անհեթե՛թ է և թյուր։ Արդյոք սրանում կա՞ որևէ խոսք, որը համապատասխանում է ճշմարտությանը, մարդկայնությանը կամ ողջամտությանը։ (Ո՛չ։) Ուստի հակաքրիստոսները չեն ընդունում ճշմարտությունը, նրանց սրտերը լի են տաքարյունությամբ, լի են դաժանությամբ, լի են տրտունջներով, լի են գործարքներով, և ավելին՝ նրանց սրտերը լի են անձնական ցանկություններով։ Այս բաները լցնում են նրանց սրտերը։ Նրանք չեն կարող Աստծուց ընդունել Աստծու տան՝ իրենց հետ որևէ կերպ վարվելը կամ որևէ միջավայր, որն Աստված ստեղծում է իրենց համար։ Կարող են միայն տաքարյունությամբ մոտենալ այս բաներին՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքով։ Նրանք այս ամենին մոտենում են՝ օգտագործելով Սատանայի մեթոդներն ու Սատանայի տրամաբանությունը։ Ուստի ի վերջո դեռևս ձեռք չեն բերում ճշմարտությունը և կարող են միայն դուրս թողնվել։ Տարբեր մարդիկ տարբեր արձագանքներ են ունենում փոխարինվելու և իրենց պարտավորությունների բաշխումը կարգավորվելու, կամ նույնիսկ մեկուսացվելու կամ հեռացվելու նկատմամբ։ Մարդիկ, որոնք ճշմարտապես սիրում են ճշմարտությունը, գարշում են իրենց սեփական գործերից։ Հակաքրիստոսները, որոնք չեն սիրում ճշմարտությունը, ոչ միայն իրենց սրտերում չեն ընդունում այս բաներն Աստծուց, այլև լի են ատելությամբ։ Որո՞նք են սրա հետևանքները։ Դա նրանց մեջ առաջացնում է տրտունջներ, զրպարտություն, դատողություն և դատապարտում։ Դա հանգեցնում է նրան, որ նրանք մերժում են Աստծուն և հայհոյում Նրա դեմ։ Սա է նրանց ելքի աղբյուրը, այն որոշվում է նրանց բնական էությամբ։ Հակաքրիստոսներն անկարող են հասկանալ ճշմարտությունը, ընդունել բաներն Աստծուց և հնազանդվել այն ամենին, ինչ Աստված կարգավորել է, ուստի նրանց ելքը որոշված է։ Այս կյանքում նրանք հեռացվում են Աստծու տան կողմից։ Կարիք չկա նշելու, թե ինչ կպատահի նրանց հետ գալիք աշխարհում։ Կարո՞ղ եք թափանցել այս հարցերի էության մեջ։ Եթե ձեր շրջապատում հայտնաբերեք նման մարդկանց, կարո՞ղ եք Իմ այս խոսքերը համեմատել նրանց հետ։ Որո՞նք են հակաքրիստոսների ամենաակնառու դրսևորումները։ Չհավատալ ճշմարտությանը, չընդունել ճշմարտությունը, չհնազանդվել Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին, չկարողանալ որևէ բան ընդունել Աստծուց և չընդունել իրենց սխալները կամ չապաշխարել՝ անկախ նրանից, թե ինչ սխալ արարքներ են գործում։ Սա որոշում է, որ այս մարդիկ Սատանայից են, և որ նրանք կործանման թիրախներ են։
Բոլորդ պետք է համեմատեք ձեզ հակաքրիստոսների տարբեր բացահայտումների, դրսևորումների և կիրառումների հետ, որոնք Ես մերկացրել եմ։ Ձեր պարտավորությունները կատարելու ընթացքում անկասկած ի ցույց կդնեք այս դրսևորումներից, բացահայտումներից և կիրառումներից մի քանիսը, բայց ինչո՞վ եք տարբերվում հակաքրիստոսներից։ Կարո՞ղ եք Աստծուց ընդունել այն բաները, որոնք պատահում են ձեզ։ (Այո՛, կարող ենք։) Աստծուց ձեզ պատահածն ընդունել կարողանալն ամենահազվագյուտ բանն է։ Կարո՞ղ եք շրջադարձ կատարել, եթե սխալ ուղի բռնեք, սխալ բան անեք, տգետ բաներ անեք կամ հանցանքներ գործեք։ Կարո՞ղ եք ապաշխարել։ (Այո՛, կարող ենք։) Ապաշխարել և շրջադարձ կատարել կարողանալն ամենաարժեքավոր և հազվագյուտ բանն է։ Բայց հակաքրիստոսներին պակասում է հենց սա։ Միայն այն մարդիկ ունեն սա, որոնք կփրկվեն Աստծու կողմից։ Որո՞նք են ունենալու համար ամենակարևոր բաները։ Առաջինը հավատալն է, որ Աստված ճշմարտությունն է։ Սա ամենահիմնական բանն է։ Կարո՞ղ եք անել սա։ (Այո՛, կարող ենք։) Հակաքրիստոսները չունեն այս ամենահիմնական բանը։ Երկրորդը ընդունելն է, որ Աստծու խոսքը ճշմարտությունն է։ Սա նույնպես կարելի է համարել ամենահիմնական բանը։ Երրորդն Աստծու ներդաշնակեցմանն ու կարգավորումներին հնազանդվելն է։ Սա բացարձակապես անհասանելի է հակաքրիստոսներին, բայց հենց այստեղ է այն սկսում դժվարանալ ձեզ համար։ Չորրորդն ամեն ինչ Աստծուց ընդունելն է՝ առանց վիճելու, ինքնարդարանալու, պատճառաբանություններ բերելու կամ տրտնջալու։ Սա բացարձակապես անհնար է հակաքրիստոսների համար։ Հինգերորդն ըմբոստանալուց կամ հանցանքներ գործելուց հետո ապաշխարելն է։ Սրան պարզապես դժվար կլինի հասնել ձեզ համար։ Դա այն է, երբ հանցանքներ գործելուց հետո մարդիկ խորհելու և փնտրելու, տխրության, բացասականության և թուլության ժամանակաշրջանի միջոցով աստիճանաբար որոշակի գիտություն են ձեռք բերում իրենց սեփական ապականված խառնվածքների վերաբերյալ։ Իհարկե, սա ժամանակ է պահանջում։ Այն կարող է լինել մեկ կամ երկու տարի, կամ կարող է ավելի երկար լինել։ Մարդը կարող է ճշմարտապես ապաշխարել միայն իր ապականված խառնվածքները լիովին հասկանալուց և սրտանց ենթարկվելուց հետո։ Թեև սա հեշտ չէ, ի վերջո ապաշխարության դրսևորումներ կարելի է տեսնել նրանց մեջ, ովքեր ձգտում են ճշմարտությանը, նրանց մեջ, ովքեր կարող են հասնել Աստծու փրկությանը։ Բայց հակաքրիստոսները չունեն սա։ Մտածե՛ք այդ մասին, ո՞ր հակաքրիստոսը հին հաշիվներ չի պարզում վատ բան անելուց երեք կամ հինգ, կամ նույնիսկ տասը կամ քսան տարի անց։ Որքան էլ ժամանակ անցած լինի, նրան նորից հանդիպելուց հետո նրա ողջ խոսակցությունը դեռևս իր այդ փաստարկների մասին է։ Նա դեռևս չի գիտակցում կամ ընդունում իր սեփական չար գործերը և նույնիսկ զղջման ամենաչնչին նշույլ անգամ ցույց չի տալիս։ Սա է տարբերությունը հակաքրիստոսների և սովորական ապականված մարդկային էակների միջև։ Ինչո՞ւ հակաքրիստոսները չեն կարող զղջում ցուցաբերել։ Ո՞րն է արմատական պատճառը։ Նրանք չեն հավատում, որ Աստված ճշմարտությունն է, ինչը հանգեցնում է ճշմարտությունն ընդունելու նրանց անկարողությանը։ Սա անհուսալի է և որոշվում է հակաքրիստոսների էությամբ։ Երբ լսում եք, թե ինչպես եմ Ես մանրամասն վերլուծում հակաքրիստոսների տարբեր դրսևորումները, մտածում եք. «Վերջս եկել է։ Ես նույնպես հակաքրիստոսի խառնվածք ունեմ։ Մի՞թե ես էլ հակաքրիստոս չեմ»։ Մի՞թե սա զանազանության պակաս չէ։ Ճիշտ է, որ հակաքրիստոսի խառնվածք ունես, բայց հակաքրիստոսներից տարբերվում ես նրանով, որ դեռևս դրական բաներ ունես։ Կարող ես ընդունել ճշմարտությունը, խոստովանել, ապաշխարել և փոխվել, և այս դրական բաները կարող են հնարավորություն տալ քեզ ազատվելու հակաքրիստոսների խառնվածքներից և հնարավորություն տալ, որ քո ապականված խառնվածքները մաքրագործվեն, և հասնես փրկության։ Մի՞թե սա չի նշանակում, որ հույս ունես։ Քեզ համար դեռ հույս կա՛։
Բոլորդ շատ դժվար եք համարում փորձառական վկայության հոդվածներ գրելը և չեք կարողանում գրել դրանք։ Որոշ մարդիկ երկար տարիների փորձառությունից հետո միայն մեկ վկայության հոդված են գրում։ Ոմանք 10 կամ 20 տարի հավատալուց հետո գրում են միայն մեկը և ամփոփում այս տարիների փորձառությունների էությունը մեկ միասնական ամբողջության մեջ։ Ոմանք 30 տարի հավատացել են Աստծուն և դեռևս չունեն ճշմարիտ փորձառական գիտություն։ Էությունն այն է, որ նրանք չեն հասկանում ճշմարտությունը։ Ուստի ի՞նչ պետք է անեմ՝ բախվելով ճշմարտությունը չհասկանալու ձեր այս ներկայիս իրավիճակին։ Պետք է ավելի շատ խոսեմ ձեզ հետ՝ համբերատար և անկեղծորեն՝ խոսելով ավելի շատ ու հանգամանորեն, իսկ դուք պետք է փոքր-ինչ համբերություն ունենաք և ավելի շատ լսեք Իմ հաղորդակցությունը։ Ուշադի՛ր լսեք, զանազանությո՛ւն ձեռք բերեք և ձգտե՛ք հասկանալու ճշմարտության յուրաքանչյուր տեսանկյան էությունը։ Ինչպես հենց նոր ասացի, եթե հասկանաս, թե որոնք են հակաքրիստոսների խառնվածք ունեցողների դրսևորումները, որոնք են հակաքրիստոսների էություն ունեցող մարդկանց դրսևորումները, և որն է այդ երկուսի միջև տարբերությունը, ապա քայլելու ուղի կունենաս և միևնույն ժամանակ զանազանություն կունենաս։ Ի վիճակի կլինես զանազանելու քո սեփական ապականված խառնվածքները և հակաքրիստոսների էությունը։ Եթե հանդիպես հակաքրիստոսի, ի վիճակի կլինես ժամանակին զանազանելու և մերկացնելու նրան, ժամանակին կանգնեցնելու և սահմանափակելու նրա անխոհեմ ու կամայական գործողություններն ու կիրառումները և խուսափելու եկեղեցու գործին նրա չար գործերի պատճառած վնասներից կամ նվազեցնելու դրանք։ Հակառակ դեպքում, եթե ըմբռնելու վատ կարողություն ունեք և զուրկ եք զանազանությունից, կամ եթե մանրակրկիտ չեք, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը, և միշտ պարզապես հասկանում եք վարդապետությունները ու չեք կարողանում թափանցել մարդու էության մեջ, դա կհանգեցնի նրան, որ ոչ միայն ի վիճակի չեք լինի զանազանելու ձեր շրջապատի հակաքրիստոսներին, այլև կհետևեք նրանց այնպես, ասես լավ առաջնորդողներ լինեն։ Ուշադի՛ր մտածեք, ուշադի՛ր դիտարկեք՝ արդյոք այն բաները, որ անում են հակաքրիստոսները, ավելի շատ օգո՞ւտ են բերում Աստծու տանը, թե՞ ավելի շատ վնաս։ Ուշադիր դիտարկելուց հետո կարող եք տեսնել, որ թեև հակաքրիստոսները կարծես թե որոշ լավ բաներ են անում Աստծու տանն աշխատելիս, իրականում ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։ Օգուտները չեն արդարացնում վնասները։ Իրականում, նրանց արած լավ բաներն էլ ավելի մեծ թաքնված վտանգներ են բերում՝ ավելի շատ վնաս, քան օգուտ տալով եկեղեցու գործին։ Այն դերը, որ այս մարդիկ խաղում են Աստծու տանը, Սատանայի ծառաների դերն է։
25 ապրիլի, 2020 թ.