Հազարամյա թագավորությունը եկել է
Դուք տեսե՞լ եք, թե ինչ աշխատանք է Աստված կատարելու այս մարդկանց խմբում։ Աստված մի անգամ ասել է, որ նույնիսկ Հազարամյա թագավորությունում մարդիկ պետք է առաջ ընթանան՝ հետևելով Իր արտահայտումներին, և ապագայում էլ Աստծու արտահայտումներն անմիջականորեն ուղղորդելու են մարդու կյանքը Քանանի բարի երկրում։ Երբ Մովսեսն անապատում էր, Աստված անձամբ էր նրան հրահանգում և ուղիղ խոսում նրա հետ։ Աստված երկնքից ուտելիք, ջուր և մանանա էր ուղարկում, որպեսզի ժողովուրդը վայելի, և այսօր էլ նույնն է․ Աստված անձամբ է մարդկանց վայելքի համար ուտելու և խմելու բաներ ուղարկում և անձամբ է անեծքներ ուղարկում՝ մարդկանց պատժելու համար։ Եվ այսպես՝ Աստված անձամբ է իրագործում Իր աշխատանքի յուրաքանչյուր քայլը։ Այսօր մարդիկ փնտրում են փաստերի հայտնվելը, փորձում են տեսնել նշաններ ու հրաշքներ, և հնարավոր է, որ այդպիսի բոլոր մարդիկ լքվեն, որովհետև Աստծու աշխատանքը դառնում է ավելի ու ավելի գործնական։ Ոչ ոք չգիտի, որ Աստված երկնքից իջել է, և նրանք նաև անտեղյակ են, որ Աստված երկնքից սնունդ և կազդուրիչ միջոցներ է ուղարկել, սակայն Աստված իրականում գոյություն ունի, և Հազարամյա թագավորության այն ոգևորիչ տեսարանը, որ մարդիկ երևակայում են, նույնպես Աստծու՝ անձամբ արտահայտումներ անելն է։ Սա փաստ է, և միայն սա է կոչվում Աստծու հետ՝ որպես թագավորներ, իշխանություն բանեցնել երկրի վրա։ Աստծու հետ՝ որպես թագավորներ, երկրի վրա իշխանություն բանեցնելը վերաբերում է մսեղիին։ Այն, ինչ մսեղիից չէ, երկրի վրա գոյություն չունի, և այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր կենտրոնանում են երրորդ երկինք գնալու վրա, իզուր են այդպես անում։ Մի օր, երբ ամբողջ տիեզերքը վերադառնա Աստծուն, Նրա աշխատանքի կենտրոնն ամբողջ տիեզերքում կհետևի Նրա արտահայտումներին։ Այլ վայրերում ոմանք կօգտագործեն հեռախոս, ոմանք ինքնաթիռ կնստեն, ոմանք՝ նավ՝ ծովից այն կողմ, իսկ ոմանք կօգտագործեն լազերներ՝ Աստծու արտահայտումներն ընդունելու համար։ Բոլորը լի կլինեն հիացմունքով և փափագով։ Նրանք բոլորը կմոտենան Աստծուն, կհավաքվեն առ Աստված, և բոլորը կերկրպագեն Աստծուն։ Եվ այս ամենը կլինի Աստծու գործերը։ Հիշե՛ք սա․ Աստված հաստատ երբեք այլ տեղում նորից չի սկսի։ Աստված այս փաստը կիրագործի. Նա տիեզերքի բոլոր մարդկանց կստիպի Իր առջև գալ ու երկրի վրա Աստծուն երկրպագել։ Նրա աշխատանքն այլ վայրերում կդադարի, և մարդիկ հարկադրված կլինեն ճշմարիտ ճանապարհը փնտրել։ Դա կլինի Հովսեփի նման. բոլորը նրա մոտ էին գալիս սննդի համար և խոնարհվում նրա առաջ, որովհետև նա ուտելու բաներ ուներ։ Սովի պատուհասից փրկվելու համար մարդիկ ստիպված կլինեն փնտրել ճշմարիտ ճանապարհը։ Ամբողջ կրոնական աշխարհը ծանր սովի կենթարկվի, և միայն այսօրվա Աստվածն է մարդու վայելքի համար տրված կենդանի ջրի աղբյուրը, և Նրանն է մշտահոս աղբյուրը, և մարդիկ կգան ու Նրանից կախում կունենան։ Դա կլինի այն ժամանակը, երբ Աստծու գործերը կբացահայտվեն, և երբ Աստված ձեռք կբերի փառք. տիեզերքի բոլոր մարդիկ կգան հարգանքի տուրք մատուցելու այս աննշան «մարդ արարածին»։ Մի՞թե դա չի լինի Աստծու փառք ձեռք բերելու օրը։ Մի օր ծեր հովիվները հեռագրեր կուղարկեն՝ փնտրելով կենդանի ջրի աղբյուրի ջուրը։ Նրանք տարեց կլինեն, բայց, միևնույն է, կգան երկրպագելու այս մարդուն, որին նախկինում արհամարհում էին։ Նրանք իրենց բերանով կընդունեն Նրան և իրենց սրտով կհավատան Նրան․ մի՞թե դա նշան և հրաշք չէ։ Այն օրը, երբ ամբողջ թագավորությունը կուրախանա, կլինի Աստծու՝ փառք ձեռք բերելու օրը, և ով որ գա ձեզ մոտ և ընդունի Աստծու բարի լուրը, կօրհնվի Աստծու կողմից, և այն երկրներն ու ժողովուրդները, որոնք այդպես կանեն, Աստծու կողմից կօրհնվեն և Աստծու հոգատարությունը կստանան։ Ապագայի ուղղությունը սա կլինի. նրանք, ովքեր կընդունեն Աստծու արտահայտումները, երկրի վրա առաջ գնալու ճանապարհ կունենան, իսկ նրանք, ովքեր Աստծու արտահայտումները չեն ունենա, անկախ այն բանից՝ զբաղված են բիզնեսով, գիտահետազոտությամբ, կրթությամբ թե արդյունաբերությամբ, չեն կարողանա նույնիսկ մեկ քայլ անել ու հարկադրված կլինեն փնտրել ճշմարիտ ճանապարհը։ Ահա թե ինչ է նշանակում. «Ճշմարտությամբ կանցնես ամբողջ աշխարհը, իսկ առանց ճշմարտության ոչ մի տեղ չես հասնի»։ Սրանք փաստերն են։ Աստված օգտագործում է Ճանապարհը (այսինքն՝ Իր բոլոր խոսքերը)՝ ամբողջ տիեզերքը վերահսկելու և մարդկությանը տիրելու, նվաճելու համար։ Մարդիկ միշտ հույս ունեն, թե Աստծու աշխատանքի միջոցները մեծ փոփոխության կենթարկվեն։ Անկեղծ ասած՝ Աստված խոսքերի միջոցով է վերահսկում մարդկանց, և դու պետք է անես այն, ինչ Նա ասում է, ուզես թե չուզես. սա օբյեկտիվ փաստ է, և բոլորը պետք է ընդունեն դա, ուստի դա նաև անխուսափելի է ու հայտնի բոլորին։
Սուրբ Հոգին մարդկանց զգացում է տալիս․ Աստծու խոսքերը կարդալուց հետո մարդիկ իրենց սրտում հաստատված և խաղաղ են զգում, իսկ նրանք, ովքեր ձեռք չեն բերում Աստծու խոսքերը, դատարկություն են զգում։ Այսպիսին է Աստծու խոսքերի զորությունը․ մարդիկ պետք է կարդան դրանք, իսկ կարդալուց հետո նրանք սնվում են ու չեն կարող առանց կարդալու։ Դա նման է ափիոն ընդունելուն․ դա ուժ է տալիս, իսկ առանց դրա՝ մարդիկ զգում են դրա հզոր ձգողականությունը և ուժ չեն ունենում։ Այսօր մարդկանց միջավայրում նման միտում կա։ Աստծու խոսքերը կարդալով` մարդիկ ուժ են ստանում։ Եթե չեն կարդում, ֆիզիկապես թույլ են զգում, բայց կարդալուց հետո անմիջապես վեր են կենում իրենց «հիվանդի մահճակալներից»։ Սա իսկապես Աստծու խոսքն է, որը երկրի վրա իշխանություն է գործադրում, և Աստծու՝ որպես Արքայի թագավորելն է երկրի վրա։ Ոմանք ուզում են հեռանալ կամ զզվել են Աստծու աշխատանքից։ Անկախ ամեն բանից՝ նրանք չեն կարողանում բաժանվել Աստծու խոսքերից․ որքան էլ ինչ-որ մեկը տկար լինի, միևնույն է, պետք է ապրի Աստծու խոսքերով, և որքան էլ ապստամբ լինի, միևնույն է, չի համարձակվի թողնել Աստծու խոսքերը։ Երբ Աստծու խոսքերն իսկապես բացահայտում են իրենց զորությունը, հենց այդ ժամանակ է Աստված իշխանություն բանեցնում՝ որպես թագավոր․ այսպես է Աստված աշխատում։ Մի խոսքով՝ սա է այն միջոցը, որով Աստված աշխատում է, և ոչ ոք չի կարող առանց Աստծու խոսքերի լինել։ Աստծու խոսքերը կտարածվեն անթիվ տներում, հայտնի կդառնան բոլորին, և միայն այդ ժամանակ Նրա աշխատանքը տարածված կլինի ամբողջ տիեզերքում։ Այսինքն, եթե Աստծու աշխատանքը պետք է տարածվի ամբողջ տիեզերքում, ապա Նրա խոսքերը պետք է տարածվեն։ Այն օրը, երբ Աստված փառք ձեռք կբերի, Նրա խոսքերը ցույց կտան իրենց իշխանությունը և զորությունը։ Նրա յուրաքանչյուր խոսքը՝ նախաարարման ժամանակից մինչև այսօր ասված, կիրականանա և կկատարվի։ Այս կերպ Աստված երկրի վրա փառք ձեռք բերած կլինի, այսինքն՝ Նրա խոսքերը երկրի վրա իշխանություն կգործադրեն։ Բոլոր չար մարդիկ կպատժվեն Աստծու բերանից դուրս եկած խոսքերի արդյունքում, բոլոր արդարները կօրհնվեն Նրա բերանից դուրս եկած խոսքերի արդյունքում, և Նրա բերանից դուրս եկած խոսքերով բոլորը հաստատված և իրագործված կլինեն։ Նա ոչ մի նշան կամ հրաշք չի դրսևորի․ ամեն ինչ կկատարվի Նրա խոսքերով, և Նրա խոսքերը փաստեր կստեղծեն։ Երկրի վրա բոլորը կհռչակեն ու կմեծարեն Աստծու խոսքերը․ լինեն մեծ թե փոքր, տղամարդ թե կին, ծեր թե երիտասարդ, բոլոր մարդիկ կհանձնվեն Աստծու խոսքերին։ Աստծու խոսքերը մսեղի մարմնում են հայտնվում և նաև թույլ տալիս մարդկանց դրանք տեսնել երկրի վրա՝ կենսական և ողջ։ Ահա թե ինչ է նշանակում, որ Խոսքը մարմին դարձավ։ Աստված եկել է երկիր՝ գլխավորապես իրականացնելու «Խոսքը մարմին դարձավ» փաստը, այսինքն՝ Նա եկել է, որպեսզի Իր խոսքերը բխեն մարմնից (ոչ թե ինչպես Մովսեսի ժամանակ Հին Կտակարանում, երբ Աստծու ձայնը անմիջապես երկնքից էր բխում)։ Դրանից հետո Նրա բոլոր խոսքերը կիրականանան Հազարամյա թագավորության դարաշրջանում, մարդու աչքի առջև կդառնան տեսանելի փաստեր, և մարդիկ իրենց սեփական աչքերով կտեսնեն դրանք՝ առանց չնչին իսկ անհամաչափության։ Սա է Աստծու մարմնացման հսկայական նշանակությունը։ Այսինքն՝ Հոգու աշխատանքը կատարվում է մարմնի միջոցով և խոսքերի միջոցով։ Սա է «Խոսքը մարմին դարձավ» և «Խոսք հայտնվեց մարմնում» արտահայտությունների ճշմարիտ իմաստը։ Միայն Աստված կարող է խոսել Հոգու մտադրությունների մասին, և միայն մարմնում եղող Աստված կարող է խոսել Հոգու անունից․ Աստծու խոսքերը դրսևորվում են մարմնացած Աստծու մեջ, և մնացած բոլորն առաջնորդվում են դրանցով։ Ոչ ոք չի կարող շրջանցել սա․ բոլորը գոյատևում են այս շրջանակում։ Միայն այս արտահայտումներից մարդիկ կարող են տեղյակ դառնալ․ առանց դրանց՝ մարդիկ երազում են, եթե կարծում են, թե կարող են երկնքից արտահայտումներ ստանալ։ Այսպիսին է մարմնում մարմնացած Աստծու մեջ ցուցադրված իշխանությունը, որը բոլորին ստիպում է լիակատար համոզվածությամբ հավատալ իրեն։ Նույնիսկ ամենահարգված փորձագետներն ու հոգևոր հովիվները չեն կարող արտաբերել այս խոսքերը։ Նրանք բոլորը պետք է հանձնվեն դրանց, և ոչ ոք չի կարող նոր սկիզբ տալ։ Աստված խոսքերով է նվաճելու տիեզերքը։ Նա դա կանի ոչ թե Իր մարմնացած մարմնով, այլ մարմին դարձած Աստծու բերանից ելած արտահայտումներով՝ նվաճելով ամբողջ տիեզերքի բոլոր մարդկանց․ միայն սա է Խոսքի՝ մարմին դառնալը, և միայն սա է Խոսքի՝ մարմնում հայտնվելը։ Միգուցե մարդկանց թվում է, թե Աստված որևէ մեծ աշխատանք չի արել, բայց հենց Աստված արտաբերում է Իր խոսքերը, նրանք լիովին համոզվում են ու պապանձվում։ Առանց փաստերի՝ մարդիկ գոռում ու ճչում են․ Աստծու խոսքերի հետ նրանք լռում են։ Աստված անպայման կիրականացնի այս փաստը, որովհետև սա Աստծու վաղուց հաստատված ծրագիրն է․ իրականացնել Խոսքի՝ երկիր գալու փաստը։ Իրականում կարիք չկա, որ Ես մանրամասնորեն բացատրեմ դա․ Հազարամյա թագավորության՝ երկիր գալը Աստծու խոսքերի՝ երկիր գալն է։ Նոր Երուսաղեմի՝ երկնքից իջնելն Աստծու խոսքերի գալն է՝ մարդկանց միջավայրում բնակվելու, մարդու յուրաքանչյուր գործողությանը, նրա ամեն մի մտքին ու գաղափարին ուղեկցելու համար։ Սա նույնպես մի փաստ է, որ Աստված կիրականացնի․ սա է Հազարամյա թագավորության գեղեցկությունը։ Սա է Աստծու սահմանած ծրագիրը․ Նրա խոսքերը երկրի վրա կհայտնվեն հազար տարի, կբացահայտեն Նրա բոլոր գործերը և կավարտեն երկրի վրա Նրա ամբողջ աշխատանքը, որից հետո մարդկության այս փուլը կավարտվի։