Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը
Դու ունա՞կ ես փոխանցելու Աստծու` յուրաքանչյուր դարաշրջանում արտահայտած խառնվածքը հստակ ձևով՝ տվյալ դարաշրջանին համապատասխան և դրա կարևորությունը կրող լեզվով։ Դու, որ փորձառում ես Աստծու վերջին օրերի գործը, կարո՞ղ ես մանրամասն նկարագրել Աստծու արդար խառնվածքը: Կարո՞ղ ես հստակ և ճշգրիտ վկայել Աստծու խառնվածքի մասին: Ինչպե՞ս ես պատմելու այն, ինչ տեսել և փորձառել ես այդ ողորմելի, աղքատ և բարեպաշտ կրոնական հավատացյալներին, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության և սպասում են, որ դու հովվություն անես նրանց: Ինչպիսի՞ մարդիկ են սպասում, որ դու հովվություն անես իրենց: Կարո՞ղ ես պատկերացնել: Գիտակցո՞ւմ ես արդյոք քո ուսերին դրված բեռը, քո հանձնարարությունը և քո պատասխանատվությունը: Որտե՞ղ է քո պատմական առաքելության զգացումը: Ինչպե՞ս ես պատշաճ կերպով ծառայելու որպես հաջորդ դարաշրջանի տիրակալ: Դու ունե՞ս տիրակալ լինելու ուժեղ զգացողություն: Ինչպե՞ս պետք է բացատրել, թե ով է ամեն ինչի տիրակալը: Արդյո՞ք նա իսկապես աշխարհի բոլոր կենդանի արարածների և բոլոր նյութական բաների տիրակալն է: Ի՞նչ ծրագրեր ունես աշխատանքի հաջորդ փուլի առաջընթացի համար: Քանի՞ մարդ է սպասում, որ դու հովվություն անես նրանց: Քո հանձնարարությունը ծա՞նր է: Նրանք աղքատ են, ողորմելի, կույր և մոլորված, ողբում են խավարի մեջ՝ որտե՞ղ է ճանապարհը: Ինչպե՜ս են նրանք տենչում լույսի, կարծես մի ընկնող աստղի, որը հանկարծ կիջնի և կցրի այն խավարի ուժերը, որոնք տարիներ շարունակ ճնշել են մարդուն: Նրանք անհամբեր սպասում են դրան և օր ու գիշեր փափագում. ո՞վ կարող է սա լիովին իմանալ: Նույնիսկ այն օրը, երբ լույսը փայլատակում է և անցնում, այդ խորապես տառապող մարդիկ մնում են խավարի զնդանում առանց ազատության հույսի․ ե՞րբ նրանք կդադարեն սգալ: Սարսափելի է այդ փխրուն հոգիների դժբախտությունը, որոնց երբեք հանգիստ չի տրվել, և որոնք երկար ժամանակ պահվել են այս վիճակում անողոք կապանքներով և սառեցված պատմությամբ: Իսկ ո՞վ է լսել նրանց լացի ձայնը: Ո՞վ է տեսել նրանց թշվառ վիճակը: Երբևէ մտածե՞լ ես, թե որքան վշտացած և անհանգիստ է Աստծու սիրտը։ Ինչպե՞ս կարող է Նա դիմանալ՝ տեսնելով, որ անմեղ մարդկությունը, որին Իր սեփական ձեռքերով է ստեղծել, այսպիսի տանջանքներ է կրում: Մարդիկ, ի վերջո, զոհեր են, որոնց թունավորել են: Եվ թեև մարդը գոյատևել է մինչ օրս, ո՞վ կարող էր իմանալ, որ մարդկությունը վաղուց թունավորված է չարի կողմից: Մի՞թե մոռացել ես, որ զոհերից մեկն էլ դու ես: Մի՞թե դու չես ուզում քո՝ Աստծու հանդեպ սիրուց դրդված, պայքարել՝ փրկելու բոլոր այս ողջ մնացածներին: Մի՞թե դու չես ցանկանում քո ողջ ուժը՝ որպես հատուցում նվիրել Աստծուն, ով սիրում է մարդկությունը, ինչպես Իր սեփական միսն ու արյունը: Ինչպե՞ս ես հասկանում, թե ինչ է նշանակում Աստծու կողմից օգտագործվել, որպեսզի ապրես քո արտասովոր կյանքը։ Իրո՞ք ունես վճռականություն և հավատ ապրելու իմաստալից կյանքդ որպես բարեպաշտ, Աստծուն ծառայող մարդ: