Մարդկությանը կառավարելու նպատակը

Եթե մարդիկ իսկապես կարողանային հստակ տեսնել մարդկային կյանքի ճիշտ ուղին, ինչպես նաև Աստծու կողմից մարդկության կառավարման նպատակը, նրանք իրենց անձնական ապագան և ճակատագիրը սրտում որպես գանձ չէին պահի։ Այդ դեպքում նրանք այլևս հետաքրքրված չէին լինի ծառայելու իրենց ծնողներին, որոնք խոզերից ու շներից էլ վատն են։ Մի՞թե մարդու ապագան և ճակատագիրը հենց ներկայիս այսպես կոչված Պետրոսի «ծնողները» չեն։ Դրանք հենց մարդու մսեղին ու արյունն են։ Ի՞նչ է լինելու մսեղիի վերջնական հանգրվանն ու ապագան։ Կլինի՞ արդյոք տեսնելն Աստծուն դեռ կենդանի ժամանակ, թե՞ մահից հետո հոգու հանդիպումն Աստծուն։ Վաղը մարմինը կհայտնվի՞ նեղությունների մեծ փորձության մեջ, թե՞ կրակի մեջ։ Մի՞թե այն հարցերը, թե մարդու մարմինը կկրի՞ դժբախտություն, թե՞ տառապանք, հենց այն մեծ լուրը չեն՞, որոնցով այս հոսքում գտնվող յուրաքանչյուր մարդ, ով ուղեղ ու ողջամտություն ունի, ամենաշատն է մտահոգված։ (Այստեղ «տառապանք» ասելով՝ նկատի է առնվում օրհնություն ստանալը, այսինքն՝ ապագա փորձություններն օգտակար են մարդու վերջնական հանգրվանի համար։ «Դժբախտություն» ասելով՝ նկատի է առնվում հաստատուն կանգնել չկարողանալը կամ մոլորվելը. կամ՝ մարդը դժբախտ իրավիճակների կհանդիպի աղետի մեջ և կզրկվի կյանքից, իսկ նրա հոգին համապատասխան վերջնական հանգրվան չի ունենա։) Թեև մարդիկ ունեն ողջամտություն, գուցե այն, ինչ նրանք մտածում են, ամբողջությամբ չի համապատասխանում նրան, ինչով նրանց ողջամտությունը պետք է օժտված լինի։ Դա այն պատճառով է, որ նրանք բոլորը շփոթված են և կուրորեն հետևում են հանգամանքներին։ Նրանք բոլորը պետք է հստակ հասկանան, թե ինչի մեջ պետք է մտնեն, և հատկապես պետք է պարզեն, թե ինչի մեջ պետք է մտնեն նեղությունների ընթացքում (այսինքն՝ փորձություններում կատարվող զտման ժամանակ), ինչպես նաև ինչով պետք է օժտված լինեն կրակի փորձությունների ժամանակ։ Մի՛ շարունակիր ծառայել քո ծնողներին (այսինքն՝ մսեղիին), որոնք խոզերի ու շների նման են և նույնիսկ մրջյուններից ու միջատներից էլ վատն են։ Ի՞նչ իմաստ ունի դրա համար տանջվելը, այդքան մտածելը և գլուխ կոտրելը։ Մսեղին քեզ չի պատկանում, այլ գտնվում է Աստծու ձեռքում, ով ոչ միայն կառավարում է քեզ, այլև կարգադրում է Սատանային։ (Սա նշանակում է, որ մարմինը սկզբնապես պատկանում է Սատանային։ Քանի որ Սատանան նույնպես Աստծու ձեռքում է, դա կարելի է միայն այսպես ասել։ Դա ավելի համոզիչ է և ցույց է տալիս, որ մարդիկ ամբողջությամբ Սատանայի իշխանության տակ չեն, այլ գտնվում են Աստծու ձեռքում։) Դու ապրում ես մսեղիի տանջանքի տակ, բայց արդյո՞ք մսեղին քեզ է պատկանում։ Արդյո՞ք այն քո վերահսկողության տակ է։ Ինչո՞ւ այդքան գլուխ կոտրել դրա համար։ Ինչո՞ւ անդադար աղերսել Աստծուն քո այդ նեխած մսեղիի համար, որը վաղուց դատապարտված է, անիծված և անմաքուր հոգիների կողմից պղծված։ Ի՞նչ կարիք կա Սատանայի համախոհներին այդքան մոտ պահելու քո սրտին։ Չե՞ս վախենում, որ մսեղին կարող է կործանել քո իրական ապագան, քո հրաշալի հույսերը և քո կյանքի իսկական հանգրվանը։

Այսօրվա ճանապարհը հեշտ քայլելու ճանապարհ չէ։ Կարելի է ասել, որ այն գտնելը չափազանց դժվար է եղել, և դարերի ընթացքում այն չափազանց հազվադեպ է եղել։ Սակայն ո՞վ կմտածեր, որ միայն մարդու մսեղին բավական կլինի նրան կործանելու համար։ Այսօրվա գործը, անկասկած, նույնքան թանկարժեք է, որքան գարնանային անձրևը, և նույնքան արժեքավոր, որքան Աստծու բարությունը մարդու հանդեպ։ Սակայն եթե մարդը չի ճանաչում Նրա այսօրվա աշխատանքի նպատակը և չի հասկանում մարդկության էությունը, ապա ինչպե՞ս կարելի է խոսել դրա թանկարժեքության ու արժեքավոր լինելու մասին։ Մսեղին մարդկանց ինքնին չի պատկանում, ուստի ոչ ոք չի կարող հստակ տեսնել, թե իրականում ուր է լինելու իր նշանակության վայր։ Այնուամենայնիվ պետք է լավ իմանաս, որ Արարիչը մարդկությանը, որը ստեղծվել էր, կվերադարձնի իր սկզբնական դիրքին և կվերականգնի արարման ժամանակ եղած՝ նրանց նախնական կերպարը։ Նա ամբողջությամբ հետ կվերցնի այն շունչը, որ Նա փչել էր մարդու մեջ, հետ կվերցնի մարդու ոսկորներն ու մսեղին և ամենը կվերադարձվի Արարչին։ Նա ամբողջությամբ կվերափոխի և կնորացնի մարդկությանը, և մարդուց հետ կվերցնի Աստծու ամբողջ ժառանգությունը, որը մարդկությանը չի պատկանում, այլ Աստծուն է պատկանում, և այլևս երբեք այն չի հանձնի մարդկությանը։ Դա այն պատճառով է, որ այդ բաներից ոչ մեկն ի սկզբանե մարդկությանը չէր պատկանում։ Նա այդ ամենը հետ կվերցնի․ սա անարդար թալան չէ, այլ նպատակ ունի երկինքն ու երկիրն իրենց սկզբնական վիճակին վերադարձնելու, ինչպես նաև մարդուն վերափոխելու և նորացնելու։ Դա մարդու համար ողջամիտ հանգրվան է, թեև գուցե դա չլինի, ինչպես մարդիկ են պատկերացնում՝ պատժվելուց հետո մսեղիի կրկին վերադարձը։ Աստված չի ցանկանում մսեղիի ոչնչացումից հետո մնացած կմախքները․ Նա ցանկանում է մարդու մեջ եղած այն սկզբնական տարրերը, որոնք ի սկզբանե պատկանում էին Աստծուն։ Ուստի Նա չի ոչնչացնի մարդկությանը կամ ամբողջովին արմատախիլ անի մարդու մսեղին, որովհետև մարդու մսեղին նրա մասնավոր սեփականությունը չէ։ Ավելի շուտ, այն մարդկությանը կառավարող՝ Աստծու կցորդն է։ Ինչպե՞ս կարող էր Նա մարդու մսեղին ոչնչացնել Իր «վայելքի» համար: Այժմ իսկապե՞ս բաց ես թողել քո այդ ամբողջ մսեղին, որը նույնիսկ լումայի արժեք չունի։ Եթե դու կարողանայիր հասկանալ վերջին օրերի աշխատանքի երեսուն տոկոսը (այդ ընդամենը երեսուն տոկոսը նշանակում է հասկանալ այսօրվա Սուրբ Հոգու աշխատանքը, ինչպես նաև վերջին օրերում Աստծու խոսքի աշխատանքը), ապա այսօրվա պես այլևս չէիր «ծառայի» կամ «որդիական պարտք կատարի» քո մսեղիին՝ մի մսեղի, որը երկար տարիներ ապականված է եղել։ Պետք է հստակ տեսնես, որ մարդկությունն այժմ հասել է աննախադեպ վիճակի և այլևս չի շարունակի առաջ շարժվել պատմության անիվների պես։ Քո բորբոսնած մսեղին վաղուց ծածկվել է ճանճերով, ուստի ինչպե՞ս կարող է այն ուժ ունենալ շրջելու պատմության այն անիվները, որոնց Աստված հնարավորություն է տվել շարունակվելու մինչև այս օրը։ Ինչպե՞ս կարող է այն կրկին շարժման մեջ դնել վերջին օրերի այդ համր կերպով տկտկացող ժամացույցը և ստիպել, որ դրա սլաքները շարունակեն շարժվել ժամացույցի ուղղությամբ։ Ինչպե՞ս կարող է այն կրկին վերափոխել աշխարհը, որը թվում է՝ պատված է խիտ մառախուղով։ Քո մսեղին կարո՞ղ է վերակենդանացնել լեռներն ու գետերը։ Քո մսեղին, որն ունի ընդամենը մի փոքր «գործառույթ», իսկապե՞ս կարող է վերականգնել այն մարդկային աշխարհը, որին դու փափագել ես։ Կարո՞ղ ես իսկապես դաստիարակել քո սերունդներին, որպեսզի նրանք դառնան «մարդկային էակներ»։ Հիմա հասկանո՞ւմ ես։ Ի վերջո, ինչի՞ն է պատկանում քո մսեղին։ Աստծու սկզբնական մտադրությունը մարդուն փրկելու, կատարելագործելու և վերափոխելու համար այն չէր, որ քեզ գեղեցիկ հայրենիք տա կամ մարդու մսեղիին խաղաղ հանգիստ բերի․ այն Նրա փառքի և Նրա վկայության համար էր, մարդկության՝ ապագայում ավելի լավ վայելք ունենալու համար, ինչպես նաև այն բանի համար, որ նրանք շուտով կարողանան հանգստանալ։ Սակայն դա քո մսեղիի համար չէր, որովհետև մարդն Աստծու կառավարման կապիտալն է, իսկ մարդու մսեղին պարզապես կցորդ է։ (Մարդը հոգի և մարմին ունեցող էակ է, մինչդեռ մսեղին պարզապես փտող մի առարկա է։ Սա նշանակում է, որ մսեղին կառավարման ծրագրում օգտագործվող գործիք է։) Պետք է իմանաս, որ Աստծու կողմից մարդկանց կատարելագործելը, ամբողջացնելը և ձեռք բերելը նրանց մսեղիին բերում է միայն սրեր ու հարվածներ, ինչպես նաև անվերջ տառապանք, կրակի այրում, անգութ դատաստան, պատիժ ու անեծքներ և անսահման փորձություններ։ Այդպիսին են մարդու կառավարման աշխատանքի իրական պատմությունն ու ճշմարտությունը։ Սակայն այս ամենն ուղղված է մարդու մսեղիի դեմ, և թշնամանքի բոլոր նետերն անգթորեն ուղղված են մարդու մսեղիի վրա (քանի որ մարդն ինքնին անմեղ է)։ Այս ամենը Նրա փառքի և վկայության համար է, ինչպես նաև Նրա կառավարման համար։ Դա այն պատճառով է, որ Նրա աշխատանքը միայն մարդկության համար չէ, այլ ամբողջ ծրագրի համար, ինչպես նաև մարդկությանը ստեղծելիս ունեցած Նրա սկզբնական մտադրությունն իրականացնելու համար։ Ուստի, գուցե մարդու ապրածի իննսուն տոկոսը տառապանքներ և կրակի փորձություններ են, և շատ քիչ են, կամ նույնիսկ ընդհանրապես չկան այն քաղցր ու երջանիկ օրերը, որոնց մարդու մսեղին տենչացել է։ Առավել ևս մարդը չի կարող վայելել մսեղիի մեջ երջանիկ պահեր՝ Աստծու հետ գեղեցիկ ժամանակ անցկացնելով։ Մսեղին պիղծ է, ուստի այն, ինչ մարդու մսեղին տեսնում կամ վայելում է, ոչ այլ ինչ է, քան Աստծու պատիժը, որը մարդը համարում է անխոհեմ, ասես այն զուրկ լինի բնականոն ողջամտությունից։ Դա այն պատճառով է, որ Աստված կհայտնի Իր արդար խառնվածքը, որն «անխոհեմ է մարդու հանդեպ», չի հանդուրժում մարդու վիրավորանքները և ատում է թշնամիներին։ Աստված բացահայտորեն հայտնում է Իր ամբողջ խառնվածքը ցանկացած անհրաժեշտ միջոցով՝ այդպիսով ավարտելով Սատանայի դեմ Իր վեց հազար տարվա պայքարի աշխատանքը՝ ամբողջ մարդկության փրկության և հին Սատանայի կործանման աշխատանքը։

Նախորդը.  Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը

Հաջորդը.  Մարդու էությունը և ինքնությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger