Գլուխ 38

Հաշվի առնելով մարդու ներհատուկ հատկանիշները, այսինքն՝ մարդու ճշմարիտ դեմքը, մինչև հիմա շարունակել կարողանալն իսկապես հեշտ չի եղել, և միայն սրա միջոցով է Աստծու մեծ զորությունն իսկապես ակնհայտ դարձել։ Հաշվի առնելով մսեղիի բուն էությունը՝ զուգորդելով այն փաստի հետ, որ մարդը մինչև հիմա ապականվել է մեծ կարմիր վիշապի կողմից, ինչպե՞ս նա կկարողանար շարունակել կանգուն մնալ մինչև այսօր, եթե չլիներ Աստծու Հոգու ուղղորդումը։ Մարդն արժանի չէ գալու Աստծու առաջ, բայց հանուն Իր տնօրինման և որպեսզի շատ չանցած ավարտի Իր մեծ նախագիծը, Աստված սիրել է մարդկությանը։ Ճշմարտությունն ասած՝ մարդկության հանդեպ Աստծու սերը մի բան է, որը ոչ մի մարդ երբեք չէր կարող հատուցել իր կյանքի ընթացքում։ Գուցե կան ոմանք, ովքեր ցանկանում են հատուցել Աստծու շնորհը՝ զոհաբերելով իրենց կյանքը, բայց ասում եմ քեզ՝ մարդն անարժան է մեռնելու Աստծու առաջ, և ուստի նրա մահն իզուր կլիներ։ Սրա պատճառն այն է, որ Աստծու համար մարդու մահն անգամ հիշատակման արժանի չէ, չարժե անգամ մեկ լումա՝ գետնի վրայի մրջյունի մահվան պես։ Խորհուրդ եմ տալիս մարդուն չափազանց բարձր կարծիք չունենալ իր մասին և չմտածել, որ Աստծու համար մեռնելը մեծ կշիռ ունի՝ Թայշան լեռը չճանաչողի պես։ Իրականում մարդու մահն ընդամենը փետուրի պես թեթև է, հիշատակման ոչ արժանի։ Բայց մյուս կողմից՝ մարդու մսեղին ի բնե դատապարտված է մահվան, և ուստի ի վերջո մսեղիի ավարտը պետք է լինի երկրի վրա։ Սա ճշմարիտ փաստ է, որը ոչ ոք չի կարող շրջել։ Սա «բնության օրենք» է, որը բխեցնում եմ մարդկային կյանքի փորձառության ամբողջությունից, և ուստի Աստված այսպես է սահմանել մարդու ելքը՝ առանց նրա գիտակցելու։ Հասկանո՞ւմ ես։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է. «Ատում եմ մարդկության ըմբոստությունը։ Չգիտեմ, թե ինչու․ կարծես ի սկզբանե ատել եմ մարդուն, սակայն նաև խորը կարեկցանք եմ զգում նրա հանդեպ։ Ուստի մարդիկ միշտ երկու վերաբերմունք են ունեցել Իմ հանդեպ, քանի որ Ես սիրում եմ մարդուն և նաև ատում եմ նրան»։

Ո՞վ չի գովաբանում Աստծուն Նրա ներկայության կամ Նրա հայտնվելու համար։ Այս պահին կարծես թե լիովին մոռացել եմ մարդու ներսի անմաքրությունն ու անարդարությունը։ Վերցնում եմ մարդու ինքնարդարությունը, մեծամտությունը, անհնազանդությունը, բացահայտ չենթարկվելը և նրա ողջ ըմբոստությունն ու այդ ամենը մղում Իմ մտքի խորքերը ու մոռանում դրա մասին։ Աստված չի կաշկանդվում մարդու ով լինելու այս կողմերով։ Քանի որ Ես «կիսում եմ նույն նեղությունը», ինչ Աստված, նաև ազատում եմ Ինձ այս խնդրից, որպեսզի էլ ավելի կկաշկանդվեմ մարդու կողմից։ Ինչո՞ւ Ինքս Ինձ ենթարկեմ սրան։ Քանի որ մարդը հոժարակամ չէ միանալու Աստծու ընտանիքին Ինձ հետ, ինչպե՞ս կարող էի օգտագործել Իմ զորությունը՝ նրան ստիպելու համար։ Չեմ անում բաներ, որոնք զորություն են օգտագործում ուրիշներին ճնշելու համար, և զարմանալի չէ, քանի որ ծնվել եմ Աստծու ընտանիքում, ահա թե ինչու մարդը և Ես միշտ տարբեր ենք։ Սա հանգեցրել է նվաստացուցիչ պարտության այն վիճակին, որում նա այսօր հայտնվել է։ Բայց Ես շարունակում եմ հեռու մնալ մարդու թուլություններից․ ի՞նչ ընտրություն ունեմ։ Մի՞թե սրա պատճառն այն չէ, որ անզոր եմ։ Զարմանալի չէ, որ Աստված խնդրում է «թոշակի անցնել» մարդու «աշխատավայրից» և ավելին՝ պահանջում է «թոշակ»։ Երբ խոսում եմ մարդկային տեսանկյունից, մարդն այն սրտին մոտ չի ընդունում, բայց արդյո՞ք մարդը երբևէ դադարել է ըմբոստանալ, նույնիսկ երբ խոսում եմ Աստծու տեսանկյունից։ Գուցե կգա օրը, երբ Աստված հանկարծակի իսկապես «թոշակի կանցնի» մարդու «աշխատավայրից», և երբ այդ ժամանակը գա, Աստծու խոսքը կդառնա էլ ավելի կատաղի։ Այսօր գուցե Իմ պատճառով է Աստված այսպես խոսում, և եթե այդ օրը գա, Աստված Ինձ պես չի լինի՝ լրջորեն և համբերատար «պատմություններ պատմելով մանկապարտեզի երեխաներին»։ Գուցե այն, ինչ ասում եմ, այնքան էլ տեղին չէ, բայց Աստված հոժարակամ է մի փոքր թուլացնելու Իր բռնվածքը մարդու վրա միայն մարմնացած Աստծու հաշվին․ հակառակ դեպքում հեռանկարը չափազանց սարսափելի կլիներ խորհելու համար։ Ճիշտ ինչպես Աստված ասաց. «Մի անգամ որոշ չափով թուլացրի մարդկանց բռնելուս ուժը՝ թույլ տալով նրանց ազատորեն տարվել իրենց մսեղավոր ցանկություններով, և դրա պատճառով նրանք համարձակվեցին սանձարձակ կերպով վարվել՝ անկաշկանդորեն, ինչից կարելի է տեսնել, որ ճշմարտապես չեն սիրում Ինձ, քանի որ բոլորն ապրում են մսեղիի մեջ»։ Ինչո՞ւ է Աստված այստեղ ասում «տարվել իրենց ցանկություններով» և «ապրել մսեղիի մեջ»։ Ճշմարտությունն ասած՝ մարդը բնականաբար կհասկանա նման խոսքերն առանց Իմ մեկնաբանության։ Գուցե կան ոմանք, ովքեր կասեն՝ չեն հասկանում, և Ես ասում եմ՝ սա այն դեպքն է, երբ հարցնում են՝ արդեն պատասխանն իմանալով, ձևացնելով։ Մի քանի հիշեցման խոսք. ինչո՞ւ է Աստված ասում. «Ամենը, ինչ պահանջում եմ մարդուց, այն է, որ նա համագործակցի Ինձ հետ»։ Ինչո՞ւ է Աստված նաև ասում, որ մարդկային բնությունը դժվար է փոխել։ Ինչո՞ւ է Աստված ատում մարդկային բնությունը։ Եվ հատկապես որո՞նք են մարդկային բնության բաները։ Որո՞նք են մարդկային բնությունից դուրս գտնվող բաները։ Կա՞ արդյոք մեկը, ով խորհել է այս հարցերի շուրջ։ Գուցե սա նոր թեմա է մարդու համար, սակայն դեռ աղերսում եմ մարդուն պատշաճ ուշադրություն դարձնել դրան, հակառակ դեպքում մարդը միշտ կվիրավորի Աստծուն «մարդկային բնությունը դժվար է փոխել» արտահայտության պատճառով։ Ի՞նչ օգուտ է տալիս Նրան այդպես հակառակվելը։ Ի վերջո մի՞թե դա պարզապես գլխիդ փորձանք բերել չէ։ Մի՞թե դա չի ունենա նույն վախճանը, ինչ քարին նետված ձուն։

Իրականում բոլոր փորձություններն ու գայթակղությունները, որոնց ենթարկվում է մարդը, դասեր են, որոնք Աստված պահանջում է՝ մարդը սովորի։ Ըստ Աստծու մտադրության՝ մարդը կարող է հասնել այս բաներին, նույնիսկ եթե ստիպված լինի զոհաբերել այն, ինչ սիրում է, բայց քանի որ մարդը միշտ սիրում է ինքն իրեն, չի կարողանում ճշմարտապես համագործակցել Աստծու հետ։ Աստված շատ բան չի պահանջում մարդուց։ Այն ամենը, ինչ պահանջում է մարդուց, նախատեսված է հեշտությամբ և ուրախությամբ իրագործվելու համար․ պարզապես մարդը չի կամենում որևէ կերպ վշտանալ։ Ճիշտ ինչպես, լինելով մեկի զավակը, մարդ կարող է կատարել իր պարտավորությունը՝ ապրելով խնայողաբար և գումար տնտեսելով՝ իր ծնողների մասին հոգ տանելու համար։ Սակայն նրանք վախենում են, որ գուցե բավականաչափ լավ չսնվեն, կամ որ իրենց հագուստը չափազանց հասարակ կլինի, ուստի այս կամ այն պատճառով իրենց ծնողների ցուցաբերած բարությունը նրանց մեծացնելիս լիովին մոռացվում է, կարծես թե նրանց մասին հոգ տանելու գործը կարող է սպասել, մինչև զավակը հարստություն դիզի։ Սրանում տեսնում եմ, որ մարդիկ իրենց սրտերում որդիական սեր չունեն իրենց ծնողների հանդեպ․ բոլորը որդուն հարիր վերաբերմունք չունեն։ Գուցե Իմ հայտարարությունը չափազանց ծայրահեղ է, բայց անշուշտ չեմ կարող փաստերին հակասող անհեթեթություններ խոսել։ Չեմ կարող «ընդօրինակել ուրիշներին» Աստծուն դիմակայելու հարցում՝ հանուն Ինքս Ինձ գոհացնելու։ Ճիշտ այն պատճառով, որ երկրի վրա ոչ ոք որդիական սիրտ չունի, Աստված ասաց․ «Երկնքում Սատանան Իմ բնական թշնամին է, երկրի վրա մարդն Իմ ոխերիմ թշնամին է։ Երկնքի և երկրի միության պատճառով մեղավոր եմ ճանաչում նրանց բոլորին՝ մինչև իններորդ աստիճանի ազգականներ»։ Սատանան Աստծու թշնամին է․ պատճառը, որ Աստված այդպես է ասում, այն է, որ նա չի հատուցում Աստծուն Նրա մեծ հաճության և բարության դիմաց, այլ ավելի շուտ «թիավարում է հոսանքին հակառակ» և, դա անելով, թերանում է Աստծու հանդեպ իր որդիական պարտավորության մեջ։ Մի՞թե մարդիկ նույնպես այսպիսին չեն։ Որդիական հարգանք չեն ցուցաբերում իրենց «ծնողների» հանդեպ և երբեք չեն հատուցում այն բարությունը, որն «ծնողները» ցուցաբերել են իրենց մեծացնելիս։ Սա բավական է ցույց տալու համար, որ երկրի վրայի մարդիկ երկնքում գտնվող Սատանայի ազգականներն են։ Մարդը և Սատանան մեկ սիրտ և միտք ունեն Աստծուն ընդդիմանալիս, ուստի զարմանալի չէ, որ Աստված նրանց մեղսակից կդարձնի մինչև իններորդ աստիճանի ազգականներ և ոչ մեկին չի ների։ Անցյալում երկնքում Աստված Իր տապալված ծառային հանձնարարեց տնօրինել մարդկությանը, բայց նա չհնազանդվեց՝ փոխարենը տրվելով իր սեփական հակումներին և ըմբոստանալով։ Մի՞թե ըմբոստ մարդիկ նույնպես առաջ չեն քայլում այս ուղիով։ Որքան էլ Աստված ձգի «սանձերը», մարդիկ պարզապես չեն սասանվի և չեն սանձվի ու ետ չեն դառնա։ Իմ կարծիքով՝ եթե մարդիկ շարունակեն այսպես, պատճառ կդառնան իրենց իսկ կործանման։ Գուցե հիմա հասկանում ես Աստծու այս խոսքերի ճշմարիտ իմաստը․ «Մարդիկ անկարող են խզել իրենց երկարուձիգ կապերն իրենց հին բնության հետ»։ Աստված մի քանի անգամ հիշեցրել է մարդուն․ «Մարդու ըմբոստության պատճառով լքում եմ նրան»։ Ինչո՞ւ է Աստված սա ասում նորից ու նորից։ Կարո՞ղ է արդյոք Աստված իսկապես այդքան անսիրտ լինել։ Ինչո՞ւ է Աստված նաև ասում․ «Ես մարդկային ցեղից չեմ»։ Այսքան պարապ օրերի ընթացքում կա՞ արդյոք մեկը, ով ուշադիր խորհել է այս մանրամասն հարցերի շուրջ։ Հորդորում եմ մարդկանց ավելի շատ ջանք ներդնել Աստծու խոսքերի մեջ և չվերաբերվել դրանց ձևականորեն․ այդպես վարվելը ոչ մի օգուտ չի բերի քեզ կամ ուրիշներին։ Լավագույնը չասելն է այն, ինչ պետք չէ ասել, և չմտածել այն մասին, ինչ պետք չէ հաշվի առնել։ Մի՞թե սա ավելի պարզ չէր լինի։ Ի՞նչ սխալ կարող է բխել նման կիրարկումից։ Նախքան Աստված կհռչակի երկրի վրա Իր գործի ավարտը, ոչ ոք չպետք է դադարեցնի իր «պտույտը»․ ոչ ոք չպետք է «լվանա իր ձեռքերը դրանից»։ Հիմա ժամանակը չէ․ մի՛ հանդգնեք գործել որպես ուղեկցող Աստծու համար կամ որպես առաջապահ։ Կարծում եմ՝ չափազանց վաղ է կանգ առնել հիմա և դադարել առաջ շարժվել․ ի՞նչ ես մտածում։

Աստծու համար Ինքը մարդուն բերում է դեպի հանդիմանություն և մահվան մթնոլորտի մեջ, սակայն, մյուս կողմից, ի՞նչ է Աստված դրդում մարդուն անել երկրի վրա։ Անշուշտ, մարդու նպատակն Աստծու տանը որպես պահարան ծառայելը չէ՝ մի բան, որը չի կարելի ուտել կամ հագնել, այլ կարելի է միայն նայել դրան։ Եթե այդպես էր, ինչո՞ւ կիրառել այսքան շատ բարդ գործընթացներ՝ ստիպելով մարդկանց այդքան տառապել մսեղիում։ Աստված ասում է․ «Մարդուն ուղեկցում եմ «մահապատժի վայր», քանի որ նրա վիրավորանքը բավարար է Իմ հանդիմանությանն արժանանալու համար»։ Արդյո՞ք Աստված թույլ է տալիս, որ մարդիկ այս ժամանակ ինքնուրույն քայլեն դեպի մահապատժի վայր։ Ինչո՞ւ ոչ ոք «գթասրտություն չի հայցում» նրանց համար։ Ուստի ինչպե՞ս պետք է մարդը համագործակցի։ Կարո՞ղ է արդյոք մարդն իսկապես վարվել այնպես, ինչպես Աստված է վարվում Իր դատաստաններն անելիս՝ չգունավորվելով զգացմունքներով։ Այս խոսքերի արդյունավետությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչպես է մարդը գործում։ Երբ հայրը տուն է բերում իր վաստակած գումարը, եթե մայրը չգիտի ինչպես համագործակցել նրա հետ կամ ինչպես կառավարել տնտեսությունը, ապա ի՞նչ վիճակում կհայտնվի այդ տունը։ Նայեք եկեղեցու ներկայիս վիճակին. ի՞նչ եք զգում դրա վերաբերյալ դուք, որ առաջնորդում եք ուրիշներին։ Գուցե նաև ժողով անցկացնեք՝ քննարկելու ձեր անհատական խորհրդածությունները։ Եթե տան իրերը փչացվել են մոր կողմից, ինչպիսի՞ն կլինեն երեխաներն այդպիսի ընտանիքում։ Որբերի պե՞ս։ Թե՞ մուրացկանների։ Զարմանալի չէ, որ Աստված ասաց․ «Մարդիկ բոլորը կարծում են, որ Իմ աստվածայնությունը զուրկ է «բանականության որակից», բայց ո՞վ կարող է ընկալել, որ Իմ մարդկայնության մեջ ի վիճակի եմ թափանցելու ամեն ինչի մեջ»։ Նման ակնհայտ իրավիճակի համար կարիք չկա, որ Աստված խոսի Իր աստվածայնությունից։ Ինչպես Աստված է ասել․ «Կարիք չկա դարբնի մուրճ օգտագործելու ընկույզ կոտրելու համար»։ Գուցե այս ժամանակ կան այնպիսիք, ովքեր որոշակի իրական փորձառություն ունեն Աստծու աֆորիզմի վերաբերյալ․ «Մարդկանց մեջ չկա մեկը, ով սիրում է Ինձ»։ Այս պահին ճիշտ այնպես է, ինչպես Աստված է ասել․ «Միայն այն պատճառով, որ հասել են գործերի ներկայիս վիճակին, բոլոր մարդիկ դժկամությամբ խոնարհում են իրենց գլուխները, բայց իրենց սրտերում մնում են չհամոզված»։ Այս խոսքերը նման են հեռադիտակի։ Ոչ շատ հեռու ապագայում մարդը մուտք գործած կլինի մեկ այլ իրավիճակ։ Սա կոչվում է անուղղելիություն։ Հասկանո՞ւմ ես։ Սա է Աստծու այս երկու հարցերի պատասխանը․ «Մի՞թե մարդիկ զերծ չեն մնում մեղքից միայն այն պատճառով, որ երկյուղում են, թե Ես կհեռանամ։ Մի՞թե ճիշտ չէ, որ չեն բողոքում միայն այն պատճառով, որ երկյուղում են հանդիմանությունից»։ Իրականում ներկա փուլում մարդիկ բոլորը որոշ չափով թուլացած են, կարծես ուժասպառությամբ համակված լինեն։ Բնավ տրամադրված չեն ուշադրություն դարձնելու Աստծու գործին, այլ մտահոգված են բացառապես իրենց սեփական մսեղիի համար պատրաստություններ և ծրագրեր անելով։ Մի՞թե այդպես չէ։

Նախորդը.  Գլուխ 36

Հաջորդը.  Գլուխ 39

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger