Գլուխ 40
Աստծու համար մարդը նման է Իր բռի մեջ եղող խաղալիքի, ինչպես ձեռքով ձգված արիշտան Նրա ձեռքերում, որը կարող է այնքան բարակ կամ հաստ դարձվել, որքան Աստված է կամենում. Աստված մարդու հետ վարվում է այնպես, ինչպես Ինքն է կամենում։ Արդարացի է ասել, որ մարդն իսկապես խաղալիք է Աստծու ձեռքերում, ինչպես պարսկական կատուն, որը տիկինը գնել է շուկայից. հաստատապես կարելի է ասել, որ մարդը խաղալիք է Աստծու ձեռքերում։ Ուստի Պետրոսի ճանաչողության մեջ ոչ մի կեղծ բան չկար։ Սրանից կարելի է տեսնել, որ այն գործը, որն Աստված անում է մարդու վրա, և այն խոսքերը, որ Նա ասում է մարդուն, բոլորն արվում են հեշտությամբ և հաճույքով, ոչ թե Իր ուղեղը տանջելով կամ ծրագրեր կազմելով, ինչպես մարդիկ են պատկերացնում։ Գործը, որ Նա անում է մարդու վրա, շատ բնականոն է, ինչպես և այն խոսքերը, որ Նա արտահայտում է մարդուն։ Երբ Աստված խոսում է, Նա կարծես Իր լեզվին ազատություն է տալիս, ասում է այն ամենը, ինչ գալիս է Իր մտքին՝ առանց կաշկանդվելու։ Սակայն Աստծու խոսքերը կարդալուց հետո մարդիկ լիովին համոզվում են, բառեր չեն գտնում՝ աչքերը չռած և պապանձված։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Սա լավ ցույց է տալիս, թե ճիշտ որքան մեծ է Աստծու իմաստությունը։ Եթե Աստծու գործը մարդու վրա մարդկանց պատկերացրածի պես պետք է մանրակրկիտ կերպով հաշվարկված լիներ՝ ճշգրիտ և ճիշտ լինելու համար, ապա նրանք կարող են նաև առաջ գնալ և հետևել այդ մտքի ընթացքին։ «Աստծու իմաստություն», «Աստծու սքանչելիություն» և «Աստծու անըմբռնելիություն» եզրույթները բոլորը ինչ-որ չափելի բանի կվերաբերեին։ Սա ցույց է տալիս, որ մարդկանց՝ Աստծու «գնահատումը» չափազանց ցածր է։ Քանի որ մարդկանց գործողություններում միշտ հիմարություն կա, նրանք նույն կերպ են չափում Աստծուն։ Աստված ծրագրեր կամ կարգավորումներ չի անում Իր գործի համար. փոխարենն այն ուղղակիորեն իրականացվում է Աստծու Հոգու կողմից։ Սկզբունքները, որոնցով Աստծու Հոգին գործում է, ազատ են և անկաշկանդ։ Կարծես Աստված ոչ մի ուշադրություն չի դարձնում մարդու վիճակներին. Նա խոսում է այնպես, ինչպես կամենում է, սակայն մարդը դեռ հազիվ է կարողանում կտրվել Աստծու խոսքերից, ինչն Աստծու իմաստության պատճառով է։ Փաստերն ի վերջո փաստեր են։ Քանի որ Աստծու Հոգու գործը բոլոր մարդկանց վրա այնքան ակնհայտ է, սա բավարար է ցույց տալու Աստծու գործի սկզբունքները։ Եթե Աստված ստիպված լիներ նման մեծ գին վճարել արարածների վրա Իր գործում, մի՞թե դա ճանճին թնդանոթով կրակել չէր լինի։ Մի՞թե Աստված պետք է անձամբ գործի։ Արժե՞ր արդյոք դա անել։ Քանի որ Աստծու Հոգին այդքան երկար ժամանակ գործել է, և այնուամենայնիվ դարերի ընթացքում Աստծու Հոգին երբեք այսպես չի գործել, ոչ ոք երբեք չի իմացել այն միջոցներն ու սկզբունքները, որոնցով Աստված գործում է, և դրանք երբեք հստակ չեն եղել։ Այսօր դրանք հստակ են, քանի որ Աստծու Հոգին անձամբ հայտնի է դարձրել դրանք, և սա կասկածից վեր է։ Դրանք ուղղակիորեն հայտնի են դարձվել Աստծու Հոգու կողմից և մարդու ամփոփման միջոցով ստացված բան չեն։ Ինչո՞ւ չգնալ երրորդ երկինքը և չտեսնել, թե իսկապե՞ս սա է կատարվում։ Տեսնել, թե արդյոք այս ամբողջ գործն անելուց հետո Աստծու տքնանքը Նրան ուժասպառ է արել, Նրա մեջքը ցավում է, իսկ ոտքերը ցավի մեջ են, կամ էլ անկարող է ուտել կամ քնել։ Եվ արդյոք Նա ստիպված է եղել բազմաթիվ տեղեկատու նյութեր կարդալ՝ այս բոլոր խոսքերն ասելու համար, արդյոք Աստծու արտահայտումների սևագրերը սփռված են սեղանին, և արդյոք Նրա բերանը չորացել է այսքան շատ խոսելուց հետո։ Փաստերը ճիշտ հակառակն են. վերոհիշյալ խոսքերը ոչ մի ընդհանուր բան չունեն այն վայրի հետ, որտեղ Աստված բնակվում է։ Աստված ասում է. «Ես շատ ժամանակ եմ ծախսել և մեծ գին եմ վճարել հանուն մարդու, բայց այս պահին, անհայտ պատճառով, մարդկանց խիղճը միշտ անկարող է մնում կատարելու իր սկզբնական գործառույթը»։ Անկախ նրանից, թե արդյոք մարդիկ զգում են Աստծու վիշտը, եթե կարողանային մոտենալ Աստծու սիրուն՝ առանց իրենց խղճին դեմ գնալու, սա բանական և ողջամիտ կհամարվեր։ Միակ վախն այն է, որ նրանք չեն կամենում գործի դնել խղճի սկզբնական գործառույթը։ Ի՞նչ ես ասում, սա ճի՞շտ է։ Այս խոսքերն օգնո՞ւմ են քեզ։ Իմ հույսն այն է, որ դուք պատկանում եք այնպիսի բաների տեսակին, որոնք օժտված են խղճով, այլ ոչ թե անխիղճ աղբ եք։ Ի՞նչ եք մտածում այս խոսքերի մասին։ Մարդիկ ընդհանրապես որևէ զգացմունք ունե՞ն։ Մի՞թե նրանց սրտում ասեղ խրելը չի ցավեցնում։ Մի՞թե Աստված ասեղը խրում է անզգա դիակի մեջ։ Մի՞թե Աստված սխալվում է, և ծերությունը բթացրել է Նրա տեսողությունը։ Ես ասում եմ, որ դա անհնար է։ Ինչևէ, սա պետք է որ ինչ-որ ախտ լինի մարդու ներսում։ Ինչո՞ւ չգնալ հիվանդանոց և չստուգվել։ Անկասկած, մարդու սրտի հետ կապված խնդիր կա. այն պետք է համալրվի նոր «մասերով»։ Ի՞նչ ես մտածում։ Կանեի՞ր դա։
Աստված ասում է. «Ես նայում եմ նրանց տգեղ դեմքերին ու տարօրինակ վիճակներին և կրկին հեռանում եմ մարդուց։ Նման հանգամանքներում մարդիկ անըմբռնող են մնում և կրկին ետ են վերցնում այն բաները, որոնք Ես մերժել եմ՝ սպասելով Իմ վերադարձին»։ Ինչո՞ւ այս «նոր տեխնոլոգիական դարաշրջանում» Աստված դեռ եզներով քաշվող սայլերի մասին է խոսում։ Ինչո՞ւ է այդպես։ Արդյոք այն պատճառո՞վ է, որ Աստված սիրում է բծախնդրություն անել։ Արդյոք Աստված պարզապես ժամանա՞կ է անցկացնում, քանի որ անելու ավելի լավ բան չունի։ Աստված մարդու պե՞ս է, որը կշտանալուց հետո անելու ավելի լավ բան չունի։ Որևէ օգուտ կա՞ այս խոսքերը նորից ու նորից կրկնելու մեջ։ Ես ասել եմ, որ մարդիկ թշվառականներ են, որ միշտ պետք է բռնել նրանց ականջներից՝ նրանց հասկացնելու համար։ Այն բանից հետո, երբ այսօր խոսքերն ասվում են նրանց, վաղն անմիջապես կմոռանան դրանք. կարծես հիշողության կորստով են տառապում։ Ուստի այնպես չէ, որ որոշ խոսքեր չեն ասվել, այլ մարդիկ չեն գործել դրանց վրա։ Եթե որևէ բան ասվում է ընդամենը մեկ կամ երկու անգամ, մարդիկ մնում են անտեղյակ. այն պետք է երեք անգամ ասվի, սա նվազագույն քանակն է։ Նույնիսկ որոշ «ծեր մարդիկ» կան, որոնց պետք է տասից քսան անգամ ասվի։ Այսպիսով՝ նույն բանն ասվում է նորից ու նորից տարբեր ձևերով՝ տեսնելու համար՝ մարդիկ փոխվել են, թե ոչ։ Իսկապե՞ս այսպես եք աշխատել։ Այնպես չէ, որ Ես խրատում եմ մարդկանց, բայց բոլորն Աստծու հետ ձևականորեն են գործ ունենում. բոլորն ավելի շատ սննդային հավելումներ ընդունել գիտեն, բայց չեն անհանգստանում հանուն Աստծու։ Մի՞թե սա Աստծուն ծառայել է։ Մի՞թե սա Աստծուն սիրել է։ Զարմանալի չէ, որ նրանք ողջ օրն անցկացնում են անհոգ՝ լիովին պարապ։ Բայց նույնիսկ այդ դեպքում որոշ մարդիկ դեռ բավարարված չեն և նույնիսկ փորձում են իրենց ներսում որոշակի վիշտ մշակել։ Կոպիտ ասած՝ սա այն է, ինչ հայտնի է որպես ինքն իր հանդեպ չափազանց դյուրազգաց լինել։ Աստվա՞ծ է քեզ ստիպում վշտացած զգալ։ Մի՞թե սա ինքդ քեզ վրա տառապանք բերելու դեպք չէ։ Արդյոք Աստծու շնորհներից ոչ մեկը որակավորված չէ՞ քո երջանկության և ուրախության աղբյուրը լինելու։ Ի սկզբանե դու հաշվի չես առել Աստծու մտադրությունները և եղել ես բացասական, հիվանդոտ և վշտացած. ինչո՞ւ է այդպես։ Դա Աստծու մտադրությո՞ւնն է, որ ապրես մսեղիում։ Դու անտեղյակ ես Աստծու մտադրությունից, խեղդված ես քո իսկ սրտում, տրտնջում և գանգատվում ես և ողջ օրն անցկացնում ես մռայլված, իսկ մսեղիդ ցավ ու տանջանք է կրում։ Դա այն է, ինչին արժանի ես։ Դու պահանջում ես, որ ուրիշները գովաբանեն Աստծուն հանդիմանության մեջ, որ դուրս գան հանդիմանությունից և չկաշկանդվեն դրանով, սակայն մնում ես դրա մեջ թակարդված և դուրս չես գալիս։ Դուն Ցունժուիի նման այս «անձնազոհության հոգին» բավական է, որ մարդիկ ընդօրինակեն մի քանի տարի։ Երբ բառեր և վարդապետություններ ես ասում, ամաչո՞ւմ ես։ Ճանաչո՞ւմ ես ինքդ քեզ։ Մի կողմ դրե՞լ ես սեփական «ես»-դ։ Ճշմարտապե՞ս ես սիրում Աստծուն։ Հրաժարվե՞լ ես քո հեռանկարներից ու ճակատագրից։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է, թե մարդիկ են, որ սքանչելի և անըմբռնելի են։ Ո՞վ կմտածեր, որ մարդու ներսում այդքան շատ «գանձեր» կան, որոնք դեռ չեն պեղվել։ Այսօր դրա տեսարանը բավական է «աչքերը բացելու» համար. մարդիկ այնքա՜ն «տպավորիչ» են։ Կարծես Ես մի երեխա լինեմ, որը հաշվել չգիտի։ Նույնիսկ այսօր Ես չեմ պարզել, թե քանի մարդ է ճշմարտապես սիրում Աստծուն։ Այս թիվը միշտ անհետանում է Իմ հիշողությունից, և ուստի Իմ «անհավատարմության» պատճառով, երբ գալիս է Աստծու առջև հաշիվ տալու ժամանակը, Ես միշտ դատարկաձեռն եմ, անկարող եմ անել այնպես, ինչպես կկամենայի, և Ես միշտ Աստծու պարտապանն եմ։ Արդյունքում, երբ Ես հաշիվ եմ տալիս, Աստված միշտ «դիտողություն է անում» ինձ։ Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդքան դաժան՝ միշտ ստիպելով Ինձ տառապել դրա պատճառով։ Մարդիկ այս հնարավորությունն օգտագործում են՝ ծիծաղից թուլանալու համար. նրանք իսկապես Իմ ընկերները չեն։ Երբ Ես անախորժության մեջ եմ, նրանք Ինձ ոչ մի օգնություն չեն ցուցաբերում, այլ միտումնավոր կերպով ծաղրում են Ինձ. իսկապես խիղճ չունեն։